PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի զաչոտկա

Ra$Ta
08.01.2008, 18:09
Վերջը ասեցի բացեմ այս թեման , ինչքան հասկացա հիմա ակումբում շատերը իմ նման , քննություններովեն տարված , շատերը ստանումեն , ոմանքել երևի չէ : Հետաքրքիրա թե քանի հոգիա հիմա իմ նման տառապում :(:D : Այս թեմայում կարելիա գրել , թե ով ինչա պարապում ինչա ստանում :

Տեսնենք ակումբը ինչ գնահատականներ կունենա մինջև ամսվա վերջ :

Լավ սկսեցինք :

Anul
08.01.2008, 19:24
Այսօր մի հատ 5 ստացա :) Այս կիսամյակիս առաջին 5 էր ;) դեռ 3 հատ էլ քննություն ունեմ, բայց այսօր ինձ բառադիության եմ մատնելու :hands

Belle
08.01.2008, 19:28
Հիմա Տնտեսագիտության տեսություն եմ պարապում: Էդ առարկան շաաատ եմ սիորւմ: Հուսով եմ բարձր կստանամ: ;) Քննությունս 10ինա:

Սամվել
08.01.2008, 20:01
2 Հատ քնություն ունեմ

Կիսահաղորդչային տեխնոլոգիա և Կիսահաղորդչային սարքեր ;)

Բայց դե մարտական եմ տրամադրված :goblin

Հաջողություն ու պարապելու հավես բոլորիս :ok

Ra$Ta
08.01.2008, 20:21
Ես երեգ մի հատը հանձնեցի , ֆունկցիոնալ անալիզ :( 3 ստացա :
Մնացելա 3 հատ : Հաջորդը դիֆ. հավ.:[ :

Սամվել
08.01.2008, 20:26
Ես երեգ մի հատը հանձնեցի , ֆունկցիոնալ անալիզ :( 3 ստացա :
Մնացելա 3 հատ : Հաջորդը դիֆ. հավ.:[ :

Հանձնածներն էլ ենք ասում :8

երեկ մի հատ 100 եմ ստացել :P

Ra$Ta
08.01.2008, 20:27
երեկ մի հատ 100 եմ ստացել :P

Ինչքանից՞

Սամվել
08.01.2008, 20:32
Ինչքանից՞

100 ից ;)
Թվային Ինտեգրալ սխեմաները :hands

Ra$Ta
08.01.2008, 20:34
100 ից ;)
Թվային Ինտեգրալ սխեմաները :hands

Աբրիս:hands

*e}|{uka*
08.01.2008, 20:38
Դեռ երեք հատ քննություն ունեմ հուսով եմ կստանամ :)

Մոդերատորական։ Գրառումը վիրավորական հատվածները ջնջված են։

Sunny Stream
09.01.2008, 01:13
Արտասահմանյան գրականություն - դեռ ունեմ կարդալու Բոկաչո, Պետրարքա, Շեքսպիր...
Ռուս գրականություն - մի քանի բանաստեղծություն է մնացել, մեկ էլ Գոգոլի "Պետերբուրգյան պատմվածքները"...
Հայ գրականություն - ոչ պարապում եմ, ոչ էլ կպարապեմ, ինչքան գիտեմ, իրան հերիք ա :)
Օտար լեզու (անգլերեն) - նույնը, ինչ հայ գրականությունը
քննություններս սկսվում են ամսի 10-ից...
Հաջողություն ու պինդ ներվեր բոլորին!!!

Հ.Գ. հանկարծ չմտածեք բանասիրականում եմ սովորում :)))) չնայած իմ ԲՈՒՀ-ը էս քննությունների հետ համարյա չի բռնում...

Fobus
09.01.2008, 02:19
առավոտը քննության էի, հավեսով քնած էի, ընկերս զանգեց, բայց մեկա շարունակեցի քնել, հետո իմացա, որ 4 եմ ստացել :(

Լեո
09.01.2008, 02:50
Վաղը քննության եմ: Հույսս Աստծո վրա եմ դրել:ok

Undina
09.01.2008, 11:21
Իմ առաջին սեսիանա: Ես դեռ առաջին կուրս եմ: Շատ եմ վախենում.......:8

10-ին Քաղաքագիտություն
16-ին Հանրային կառավարում.

և ի տարբերություն ֆակուլտետի համբավին՝ ես փողով չեմ ստանալու (հլը ասա առհասարակ ստանալու եմ թե՞..........;))

Ra$Ta
09.01.2008, 11:32

Քեզ հաջողություն , հանգիստ եղի կստանաս:hands

Guest
09.01.2008, 11:37
Ամսի 11-ին ինչ-որ մաթեմի տեսակներից բան պիտի հանձնեմ:
Ո՞վ գիտի պոլիտեխնիկի մագիստրատուրայում Բոզոյանը ինչ ա տալիս:
Հետո ինչքան գիտեմ էլի կան քնություններ:8
Վոբշեմ, կարգին տառապում եմ:D

Ra$Ta
09.01.2008, 11:40
Ամսի 11-ին ինչ-որ մաթեմի տեսակներից բան պիտի հանձնեմ:
Ո՞վ գիտի պոլիտեխնիկի մագիստրատուրայում Բոզոյանը ինչ ա տալիս:
Հետո ինչքան գիտեմ էլի կան քնություններ:8
Վոբշեմ, կարգին տառապում եմ:D
Ոնցեն նեռվերիս ազդում սենց բառադի:D ուսանողները;) : Այ օրինակ սկի վերջի քննությունս չգիտեմ երբա , ու դասախոսի անունը չգիտեմ , այ սենցա պետք , թե չէ դուք ...:D:D:D

StrangeLittleGirl
09.01.2008, 11:43
8-ին հանրային առողջություն և առողջապահություն - «9» ստացա (գերազանց)
14-ին աչքի հիվանդություններ - բան չգիտեմ էս առարկայից, վախենում եմ
19-ին մանկաբուժություն - լավ գիտեմ, բայց դժվար քննություն ա

Արշակ
09.01.2008, 11:48
14-ին աչքի հիվանդություններ - բան չգիտեմ էս առարկայից, վախենում եմ

Ի՜, սովորի, որ մոտդ կոնսուլտացիայի պիտի գամ։ :P

Mari
09.01.2008, 12:26
Ի՜, սովորի, որ մոտդ կոնսուլտացիայի պիտի գամ։ :P

Ճիշտ է Բյուրակն լավ սովորի, ես էլ եմ գալու:

Մեզ մոտ հիմա կրեդիտային համակարգ է, գնահատումը կատարվում է 20 բալանոց համակարգով: 10 հատ քննություն ունեմ: Երեկ 1-ը 20 եմ ստացել/ճիշտն ասած, շատ էի վախենում/: 3 հատն էլ մեխանիկորեն 20 եմ ստացել: Վաղը կոմպի քննությունն է. վախում եմ: Դե գիտեմ ինչ անցել ենք, բայց մեկ էլ տեսար անկապ հարցեր տվեց: Հիմա մի բան եմ որոշել. ամսի 17-ին էլ կարամ գնամ էդ քննությանը: Մինչև ամսի 17-ը 4 հատ քննություն ունեմ. 2-ը պիտի պատասխանեմ, 99 տոկոս 20 կստանամ: Հիմա կոմպի դասախոսն էլ կտենա, որ մնացածը 20 են, հաստատ ինքն էլ 20 կդնի: Բայց որ վաղը գնամ, մեկ էլ տեսար 17 դրեց/ինքը իմ հետ մի քիչ չունի էլի/: Հա, բա որ ամսի 17-ին էլ ասի՝ 20-ների լիմիտը սպառվել է::think Այս սենց խառը,չկողմնորոշված վիճակի մեջ եմ:

Հ.Գ. Մի հատ էլ ռեֆերատ պիտի գրեմ, վաղը հանձնեմ:[

Yellow Raven
09.01.2008, 14:47
2 հատ քննություն ունեմ,առաջին կուրս եմ ու հուսով եմ լավ կլնի:

Cassiopeia
09.01.2008, 14:49
Հիմա կարդում եմ ու հիշում ուսանողական տարիներս… նոստալգիա…:love
Երեխեք, ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում, ու հիշեք, որ հիմիկվա թվացյալ բարդությունները ապագայում ձեզ ժպտալու առիթ են տալու::)

Նավաստի
09.01.2008, 15:34
առավոտը քննության էի, հավեսով քնած էի, ընկերս զանգեց, բայց մեկա շարունակեցի քնել, հետո իմացա, որ 4 եմ ստացել :(

Ապրես դու

Մի օր քնած կմնաս կմոռանաս շնչել :D

Ֆելո
09.01.2008, 15:39
4 հատ քննություն, որց մեկը արդեն անբավարար:(

սաղիս հաջողություն:B

schuschanik
09.01.2008, 16:04
Արտասահմանյան գրականություն - դեռ ունեմ կարդալու Բոկաչո, Պետրարքա, Շեքսպիր...

Հ.Գ. հանկարծ չմտածեք բանասիրականում եմ սովորում :)))) չնայած իմ ԲՈՒՀ-ը էս քննությունների հետ համարյա չի բռնում...

Դու հաստատ Բրյուսովի ռուսական ֆակուլտետի գրականագիտության բաժնում ես սովորում::)

Ես էստեղ քննություններ չունեմ, բայց ընթացիկ ռեֆերատներն ու պրեզենտացիաները ավելի սարսափելի են: Այսօր մեկից էլ ազատվեցի: Ոնց չէի սիրում այդ առարկան:angryՄիջմշակութային հաղորդակցության ժամանակակից էմպիրիկ մեթոդները: ավելի կորկրետ պրոֆեսորին տանել չեմ կարող:(

Script
09.01.2008, 16:28
Բոլոր հանձնողներին մաղթում եմ հաջողություն:)
5 հատ քննություն էլ ես ունեմ,որից 3-ը դեկանատում գրվածա մի օրվա վրա,էդպիսի բան մենակ Պոլիտեխնիկում կլինի:D

StrangeLittleGirl
09.01.2008, 17:42
Ի՜, սովորի, որ մոտդ կոնսուլտացիայի պիտի գամ։
Արխային, լավ էլ եկել ես մոտս կոնսուլտացիայի, էն էլ մի քանի անգամ: Ուզու՞մ ես ախտորոշումդ էստեղ էլ գրեմ: Բայց օգուտը ո՞րն է, որ ախտորոշում եմ, բայց չեմ բուժում:

Մեզ մոտ հիմա կրեդիտային համակարգ է, գնահատումը կատարվում է 20 բալանոց համակարգով:
Երանի՜ էն օրերին, երբ մեզ մոտ էլ էր այդ համակարգը գործում: Նոր տարուց առաջ քննությունները ստանում էինք ու մի ամիս հանգստանում:

Lapterik
09.01.2008, 17:43
Էս լրիվդ գրեցիք հա, ես էլ գրեմ չկա չկա: Երեկ հանձնեցի քվանտային մեխանիկա ու 5 ստացա: Մնաց 3 հատ, եթե հետաքրքրում ա ասեմ.
Ոչ գծային օպտիկա
Պինդ մարմնի ֆիզիկա
Վիճակագրական ֆիզիկա:
Հ.Գ Ես էլ ինձ ռեկլամ արեցի:

Ra$Ta
09.01.2008, 17:44
Վերջա , 29 հոգուց 25-ը քնությունների մեջեն :B

Fobus
09.01.2008, 18:30
Բոլոր հանձնողներին մաղթում եմ հաջողություն:)
5 հատ քննություն էլ ես ունեմ,որից 3-ը դեկանատում գրվածա մի օրվա վրա,էդպիսի բան մենակ Պոլիտեխնիկում կլինի:D

հիշեցի անցաշ սեմեստրը... մի զաչոտ, մի քննություն մի կուրսային մի օրվա մեջ , էն էլ դասախոսի տուն գնացի :D

Սամվել
09.01.2008, 18:35
հիշեցի անցաշ սեմեստրը... մի զաչոտ, մի քննություն մի կուրսային մի օրվա մեջ , էն էլ դասախոսի տուն գնացի :D

Էս տարի մեր միջանկյալներն էլ էին տենց էլի։
Երկուշաբթի–քննություն
երեքշաբթի– Քննություն
Չորեքշաբթին–քննություն
Հինգշաբթի -2 հատ :D
ՈՒրբաթ արդեն հասկացաք :D

Sunny Stream
10.01.2008, 00:29
Դու հաստատ Բրյուսովի ռուսական ֆակուլտետի գրականագիտության բաժնում ես սովորում::)
Վայ չէէէ...
Ասում եմ հեչ կապ չունի :8

Արսեն
10.01.2008, 01:01
8 հատ ստուգարք ետևում են, մնում է 2 քննություն, էտ էլ ու պլծ:8

Adam
10.01.2008, 02:09
Վաղը անգլերենի պարապմունքի տեղը 5 հատ տոպիկ պետքա պատմեմ: էտ էլ իմը... :D

Lilushik
10.01.2008, 02:48
Եթե հաշվենք, որ էսօր արդեն 10-ն է, ուրեմն վաղը քննության եմ… :read Հայ գրականության պատմության քննությունն է, ո՞նց եմ հասցնելու ես ել չգիտեմ… 60 հարցից դեռ 20-ն եմ սովորել :cry2… Բայց դե հույսը վերջում է մեռնում… մեկա 5 եմ ստանալու :bl…

Երվանդ
10.01.2008, 09:36
Ամսի 11-ին ինչ-որ մաթեմի տեսակներից բան պիտի հանձնեմ:
Ո՞վ գիտի պոլիտեխնիկի մագիստրատուրայում Բոզոյանը ինչ ա տալիս:
Հետո ինչքան գիտեմ էլի կան քնություններ:8
Վոբշեմ, կարգին տառապում եմ:D

Ներողություն արտահայտությանս Բոզոյանը՝ դասավանդումա դիսկրետ մաթեմատիկա, բայց իրա մոտ առանց պատասխանելու ստանալու ձև չկա;)

John
10.01.2008, 16:30
սաղ օրը պարապում եմ, որ դպրոցն ավարտվեմ… ու ընդունվեմ ԵՊՀ… լիքը քննություններ ունեմ… գոնե մոտակա 4.5 տարիերին…

Guest
10.01.2008, 16:32
Ներողություն արտահայտությանս Բոզոյանը՝ դասավանդումա դիսկրետ մաթեմատիկա, բայց իրա մոտ առանց պատասխանելու ստանալու ձև չկա;)

Հա, առարկան արդեն իմացա… Որ բարցր եմ ստանալու դրանում հարց չկա… հաստատ պատասխանելու եմ, բայց թե ինչ եմ պատասխանելու… գուցե առարկայի հետ կապ չունենա :D Բայց պարապում եմ… ինտերնետը լավ բան ա պարապելու համար:

Mari
10.01.2008, 19:39
Վաղը կոմպի քննությունն է. վախում եմ: Դե գիտեմ ինչ անցել ենք, բայց մեկ էլ տեսար անկապ հարցեր տվեց: Հիմա մի բան եմ որոշել. ամսի 17-ին էլ կարամ գնամ էդ քննությանը: Մինչև ամսի 17-ը 4 հատ քննություն ունեմ. 2-ը պիտի պատասխանեմ, 99 տոկոս 20 կստանամ: Հիմա կոմպի դասախոսն էլ կտենա, որ մնացածը 20 են, հաստատ ինքն էլ 20 կդնի: Բայց որ վաղը գնամ, մեկ էլ տեսար 17 դրեց/ինքը իմ հետ մի քիչ չունի էլի/: Հա, բա որ ամսի 17-ին էլ ասի՝ 20-ների լիմիտը սպառվել է::think Այս սենց խառը,չկողմնորոշված վիճակի մեջ եմ:

Վայ Մար ջան, դե լավ էլի:

Վերջը մտա քննության: Ասեց բեր՝ մեխանիկորեն 18 դնեմ: Ես էլ ջղայնացա, հանձնարարություն տվեց, գրեցի, հարցերին լրիվ պատասխանեցի: Մի խոսքով, ստացա 20 միավոր:
Հաջորդը՝ ԵՄ պատմություն

ChildOfTheSky
10.01.2008, 20:06
Էրեկ չէ առաջի օրը մի հատ տասնութ եմ ստացել , մի հատ էլ էսօր , վաղը ստուգարքի եմ , հետո էլ դեռ յոթ հատ քննություն ունեմ : Թե մեկը ինձնից շատ հանձնելու բան ունի , թող ասի , մի քիչ կուրախանամ :

Guest
11.01.2008, 14:57
Ամսի 11-ին ինչ-որ մաթեմի տեսակներից բան պիտի հանձնեմ:
Ո՞վ գիտի պոլիտեխնիկի մագիստրատուրայում Բոզոյանը ինչ ա տալիս:
Հետո ինչքան գիտեմ էլի կան քնություններ:8
Վոբշեմ, կարգին տառապում եմ:D

Փաստորեն իրոք դիսկրետ մաթեմատիկա էր…
Ես միակ ուսանողն էի մոտ 100 հոգուց, որ ոչ մի միջանկյալի չեր եկել… 8 հոգի կար, որ երկուսից մեկին էին եկել, մնացածը՝ նորմալ, մարդավարի երկուսւին էլ եկել էին:

Վոբշեմ շատ չերկարացնեմ ու գլուխ չգովամ թե որքաքն բախտավոր եմ, բայց 70 ստացա 100-ից… դա նույն է ինչ որ 4 կամ, մեր մագիստրսական լեզվով ասած B;

Նորմարդ
11.01.2008, 14:59

ԻԻԻԻԻԻԻ լավ չի
Երեկ ես նույն քո ձևով, բայց քննությանը չգնալով 90 եմ ստացել կամ մարդավարի ասած A այսինքն 5:

Undina
11.01.2008, 15:06
Ուռաաաաաաաաաաաաա:) Էսօր առաջին քննությունս եմ ստացել… 5… կարողա ռոտացիայով տեղափոխվեմ անվճար…………:P ինչ լավա………

Anul
12.01.2008, 15:56
:clap ապրիիիի Անուլը :oy

այսօր մի հատ էլ 5 ստացա- հայ ազատագրական շարժումները նոր շրջանում :[

ivy
12.01.2008, 16:13
Էս թեման ամեն անգամ աչքովս ընկնում էր, կողքով անցնում էի, դե մտածում էի՝ ես ինչ գործ ունեմ, ուսանողներն իրենց գնահատակններն են գրում-մրում...
Նոր էլի աչքովս ընկավ, ասեցի մտնեմ, տեսնեմ ինչ կա գրված... ու մեկ էլ ոնց որ մուրճով խփեն գլխիս, լուրջ եմ ասում... ախր ես էլ եմ ուսանող, լրիվ մոռացել էի... Այ քեզ դեպք:

Ուրվական
12.01.2008, 17:44
Միանգամից գրեմ, որ էֆեկտով լինի. վեց հատ տվել եմ, վեցն էլ գերազանց:oy:

StrangeLittleGirl
14.01.2008, 19:15
Առավոտյան քննության գնալուց ճանապարհին Լապտերիկին տեսա: Մտածեցի. «Լապտերիկին տեսնողը վատ չի հանձնի քննությունը»:
Պարզվեց, որ քննության տեղը հսկայակ հերթ է գոյացել, իմ հերթը ժամը երկուսի կողմերը նոր հասավ: Քննասենյակում տոմսս քաշեցի, սիրտս խառնեց: Իհարկե, ես բոլոր հարցերն էլ պարապել էի, բայց կային այնպիսիք, որ լավ գիտեի, կային այնպիսիք, որ ոչ այնքան: Մի խոսքով, առաջին հայացքից միայն երրորդ հարցը նորմալ գիտեի: Խնդիրը հեշտությամբ լուծեցի:
Պատասխանելուց էլ… Քննող դասախոսները չորսն էին, բայց մեկը թողեց-գնաց: Մյուս երեքից երկուսի մասին ասում էին, որ ահավորն է: Նրանցից մեկը երբ ազատվեց, ինձնից առաջ գտնվող տղան չմոտեցավ, իսկ երբ թեթև քննող ջահել աղջիկն ազատվեց, էդ տղան վազեց մոտը, ստիպված ես այդ «ահավոր» կոչվողի մոտ նստեցի: Երբ անուն-ազգանունս կարդաց ու ժպտաց, զգացի, որ այնքան էլ ահավոր չէ. ինձ համար շատ կարևոր է դասախոսի տրամադրությունը: Եթե խոժոռված է, ապա արգելակվում եմ ու չեմ կարողանում շարունակել:
Մի խոսքով, առաջին երկու հարցերին շատ լավ պատասխանեցի: Դասախոսը խորացել էր, մանր-մունր հարցեր էր տալիս, բայց ես լրիվ գիտեի. ինձ դուր էր գալիս այդպես: Երրորդ հարցս այլանդակեցի, չնայած կարծում էի, որ դա ամենալավը գիտեմ: Պարզապես բազմաթիվ լատիներեն տերմիններ էր հարցնում, որոնք ես չէի կարողանում մտաբերել:
Դե խնդիրս էլ ճիշտ էի լուծել: Ուզում էր «8» դնել, բայց ասացի, որ գերազանցիկ եմ: Մի հատ էլ հարց տվեց, բայց քանի որ լրիվ արգելակված էի, չէի կարողանում պատասխանել: Էլի ուզում էր «8» դնել: Հարցրեց, թե իմ կարծիքով ես ավելի բարձրի եմ պատասխանել, ասացի, որ ոչ: Ո՞նց բացատրեմ, որ ես գիտեմ, որ գիտեմ, բայց որ արգելակվում եմ, ամենալավ իմացածս հարցերին էլ չեմ կարող պատասխանել: Վերջը ստուգման գրքույկս թերթեց, «9» դրեց…

Հիմա ի՞նչ… Մինչև ե՞րբ եմ այսպես համոզելով ստանալու: Մինչև չորրորդ կուրս գերազանց սովորելուս շնորհիվ կարողանում եմ համոզել, որ գերազանցիկ եմ, որ դնեն: Բայց գիտե՞ք ցավը որն է: Ես իսկապես այս առարկան բավական լավ գիտեի. չորս օր պարապել էի, իսկ այդքան ժամանակ ես նույնիսկ ամենաբարդ առարկաներին չեմ տրամադրում:

Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օր

Սամվել
14.01.2008, 19:55
Շնորհավոր Բյուր
Շատ մի մտածի, տվյալ դեպքում նպատակը արդարացրել է միջոցները, համ էլ էտ տերմինները պարտադիիր չի հիշել, համենայն դեպքս ես որ չեմ հիշում։
Գլխավորը որ դու զգում ես որ լավ գիտես :)

Լավ, շատ խոսեցի: Վաղվանից ոչ մի ինտերնետ… Առջևում մանկաբուժությունն է… Մամա ջան, ո՞նց եմ հասցնելու երկու հաստափոր + մեկ համեմատաբար բարակ գիրք + լիքը քսերոքսներ + լեկցիաներ… Ու ընդամենը չորս օր

:mda ես էլ գիտեյ մենակ ես եմ ետ օրի :(

Էսօր Կիսահաղորդչային տեխնոլոգիան 98 ստացա, գոհ եմ իր մոտ էտի մաքսիմումնա, իմ կարծիքով սկի իրա տղուն 100 չի դրել :D, տղեքը կիմանան:8

Հլը որ շատ լավա, մնումա Կիսահաղորդչային սարքերը կարենամ մարդավայել պարապել։ 23ին ։ Էհ ...

StrangeLittleGirl
14.01.2008, 20:06
Մեկ էլ մի բան. սուտ է, որ ասում են, թե ուսանողին միշտ մի օր պակասում է: Ինձ մոտ միշտ մի օր ավելանում է, բայց, միևնույն է, ժամանակս ռացիոնալ չեմ օգտագործում: Հաջորդ քննության դեպքում էլ մի շաբաթ է պակասելու:

Lapterik
14.01.2008, 21:36

Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:

Բյուր ջան շնորհավորում եմ, ապրես::hands

Ավելացվել է 7 րոպե անց
Ժող մոռացել էի, ես էլ եմ էսօր քննոթյան եղել, մի 2-3 րոպեով, փաստորեն 5 էի ստացել շաբաթ օրը:
Առջևում Պինդ մարրմնի ֆիզիկա, տեսնես կհասցնեմ, ունեմ ընդամենը 3 օր ժամանակ, չհաշված էն, որ նախորդ օրը համարյա դաս չեմ անում:

StrangeLittleGirl
14.01.2008, 22:08
Ես երբեք քննության նախորդ օրը կարգին չեմ էլ պարապել, ինչ գիտեմ գիտեմ, վերջ, մաքսիմում ժամը 6-ին օտբօյ:

Ուրեմն լավ ես դասավորում ժամանակդ: Ինձ մոտ հաճախ քննության նախորդ օրը միակն է լինում, այսինքն ինչ գիտեմ գիտեմ չկա… կա ինչ չգիտեմ չգիտեմ:

Guest
15.01.2008, 11:59
Հետաքրքիր ա սովորորել Պոլիտեխնիկում:)

Ուրեմն մոր մոտ մագիստրատուրայում 100 բալանոց համակարգ է: Իսկ գնահատականը ի դեմ 100 անոց համակարգով գնահատվում ա բացառիկ պատահականոտժրեն: Ձեզ ոչ մեկ չի կարա ասի թե ինրու ա նշանակել հենց այս այլ որ թե այն գնահատականը:

Բայց դա վերջը չի, ուրմն էս բալերը փոխվում են տառերի: A, B, C, D ու F: Իրենց «+» «-»- ներով, համապատասխան հետևյալ բանաձևի:

< 40 - F
40 - D
(41 - 46) - C-
(47 - 55) - C
(56 - 60) - C+
(61 - 66) - B-
(67 - 75) - B
(76 - 80) - B+
(81 - 86) - A-
(87 - 95) - A
(96 - 100) - A+

Բայց դա էլ վերջը չի… Ուրեմն A-ն գնահատվում է որպես 4, B-ն գնահատվում է որպես 3, C-ն գնահատվում է որպես 2, D-ն գնահատվում է որպես 0... Իսկ «+»-ն ու «-»-ը համապասխանաբար հանում են ու գումարում 0.3: Բացառությամնբ A+- ի, որը նույնպես 4 է:

Բայց դա էլ վերջը չի… եթե գնահատականներիտ միջին թվաբանականը չի գերազանցում 2.7-ը դու դուրս ես մնում:

Մի խոսքով, ով այսքան հաշվել գիտի ստանում ա:D

Անցանք բուն թեմայի…

Էսօր երկու հատ 5 ստացա… մի քննության օրով ոնց են 2 հատ ստանում կպատմեմ երբ մի քիչ կհանգստանամ:

Guest
15.01.2008, 15:49
Առավոտ զարդնեցի… զարդնեցի ինչպես միշտ դեռ չարդնացած ու մտքում խնդրելով, որ դեռ եկած չլինի այն անտեր ժամը՝ ժամը 8-ը, որի դեպքում պետք կլիներ դուրս գալ տաք ու երազնելով ու երազանքներով լցված տեղաշորներիցս: Բայց այս օրը ուրիշ էր, այսօր տարօրինակ ձև իրականացավ ցանկությունս և բարցիս տակից հանած բջջայինի վրա տեսա երանելի 7-ը:

Կրկին փակելով աչքերս, ընդամենը մեկ ակնթարթ անց նորից վեր թռա… չգիտեմ ինչը ինձ ստիպեց զարդնել, բայց սենյակը այդ մի ակնթարթում ինչ-որ հրաշքի շնորհիվ արդեն լցվել էր առավոտյան արևի լույսով, իսկ այն նույն ժամը, որը մեկ վարկյան առաջ ցույց էր տալիս 7 նաց 9 րոպե փոխել էր միայն առաջին թիվը և վրան գրված էր 9:09:
Ուշացա… մտածեցի ես և նոր սկսեցի պարզել թե ես ով եմ, որ տեղ եմ, ինչ գործ ունեմ այստեղ, հիմա որ թվականն ա, ես քանի տարեկան եմ, ինչ պարտականություններ ունեմ… Եվ այդ կետի վրա հասկացա, որ այսօր քննության եմ:

Ես սիրում եմ արագ հագնվել, արագ ուտել, արագ լվացվել ու առավոտ արագ դուրս գալ տնից և այսօր ինձ բախտ վիճակվեց ցույց տալ ինքս ինձ թե ես որքանով եմ կատարելագործվել այդ արվեստի մեջ: Դուրս եկա ընդամենը 4 րոպեում:

Ճանապարհին ինձ զանգահարեցին 2 իմ խմբեցիները առանձի-առանձին և անհանգստացած ձայնով ինձ զգուշացրեցին, որ ես չեմ թույլատրված քննության… ես ոչ մի կաթիլ անգամ չանհանգստացա, չգիտեմ ինչի ա իմ մեջ մտած այդ ինքնավստահությունը, որ ես մեկա ստանալու եմ ու ոչ մի բան չի կարա ինչ-որ վատ հետևանքներ ունենալ:

Երբ հասա պոլիտեխնիկին հետևիցս լսվեց ավտոի սիգնալ ու իջավ պատուհանը… մեջը էլի իմ խմբեցիներից մեկն էր, ով ասաց, որ դասախոսը հեսա գնում ա, իսկ ես չեմ ստացել ու չեմ էլ կարենալու ստանալ քանի որ թույլատրված չեմ քննության ու որ ավելի լավ կլինի, որ ես սկզբից բարցրանամ դեկանատ:

Բարցրացա դեկանատ, ներկայացա ու ինձ ասացին ինչ-որ առարկայի երկար անուն, որը ես կյանքումս երկրորդ անգամ էի լսում, երևի… մեկ էլ պիտի որ լսած լինեի այդ առարկան ընտրելիս:

Հետո ես հասկացա, դա փիլիսոփայությունն ա: Կամաց ձայնով, որ շատ ամոթ չլինի, հարցրեցի.
- Փիլիսոփայությու՞ն…
- ՀԱ, - պատասխանեց ընկեր Ասատրյանը, տալով ինձ 3 թղտիկ, որոնց վրա գրված էր այն երկար անունը, իմ անուն ազգանունը ու մեկ էլ փիլիսոփայության ամբիոնի վարիչ՝ ընկեր Կյուրեղյանի ազգանունը:

Հիշողություն.
Փիլիսոփայուփյան դասախոսս ասաց, որ եթե ուզում եք 3 ես կդնեմ ու ձեզ էլ հարց չեմ տա: Ես մոտեցա, որ ստանամ մինիմալ, բայց դե դրական գնահատականս ու գնամ իմ գործերին: Բայց դասախոսս ասաց, որ ինձ այդքան քիչ չի կարա նշանակի ու որ ես գնամ գոնե մի բան պարապեմ ու նրան մոտենամ վաղը… մյուս օրը չգտնելով դասախոսիս գնացի ամբիրն որտեղ ինձ ասացին, որ արդեն բոլորի գնահատականները դրված են ու ուղղարկված են դեկանատ: Սակայն դեկանատում հարցնելուց հետո այնտեղ ինձ պատասխանեցին, որ ոչ մի բան նրանց չի հասել ու ես տենց էլ չիմանալով ինչ եմ ստացել մոռացա ամենը ու ինքնագոհ գնացի գործերով:

Հիմա ես հասկացա, որ գնահատականս գնացել ա անբավարար, իսկ այդ դեպքում ես դուրս եմ մնում բոլոր 5 քննություններից ու բոլորից մնում եմ լիկվիդ: Բայց ընկեր Ասատրյանը ասաց, որ այսօր իմ համար կանի բացառություն ու եթե ես հիմա ստանամ այդ անտեր զաչոտը ամեն ինչ իր տեղը կգցի ու ես կշարունակեմ նորմալ ստանալ քննություններս:

Իջա իմ սիրելի Կյուրեղյանի մոտ, որ ինձ դեռ բակալավրյատից հիշում էր ու երբ ես մտա իր մոտ նա ասաց, բարև Հայկ ջան: Ես զարմացա, որ նա ինձ դեռ հիշում ա: Արդեն 4 տարի այդ մարդուն չեմ տեսել, հետո ինչ, որ բավականին շատ էի փիլիսոփայում այն ժամանակ, անգամ դասից հետո, ուղղեկցելով Կյուրեղյանին մինչև կանգար, թողնելով հետևում մենակ ժամանոց փիլիսոփայական խոսակցություններ և փիլիսոփայական նոր մտքեր…

Կյուրեղյանը իսկույն ինձ նշանակեց 5:

Զարմացած Ավետիսյանը նույն պես նշանակեց նախորոք ստացած 5ս չհասկանալով, թե ոնց կարա չստացած ուսանողը կես ժամում բերում թղթիկ, որի վրա 5 ա դրված…

Այ այսպես կարելի ա մի քննական օրում երկու 5 ստանալ:

Script
15.01.2008, 17:23
Ես էլ այսօր ստացա ԳՄՄ-ից 94,առաջին քննությունս էր,առարկայի լրիվ անունը տեղում իմացա:)
Guest քո անունը անընդհատ շոշափվում էր,Ավետիսյանը ում պատահի ստիպում էր,որ քեզ զանգեն ու մի տղա էլ կար էդ նույն կարգավիճակում, ամեն դեպքում շնորհավոր:)

Sunny Stream
15.01.2008, 18:30
Ռուս գրականության պատմութուն (կամ ուղղակի ռուս գրակ) - 5!
Ինքը շատ գոհ էր (գնացել ամբիոնում գովել էր :oy), ես` էդքան էլ չէ... տոմսն էր լավը... դասախոսին էլ եմ սիրում... :ok
քննությունը պրծած-չպրծած, տեղափոխվեցի ընթերցասրահ ու պարզվեց` երկար ժամանակով... որովհեև առջևում դեռ արտասահմանյան գրականության պատմություն ունեմ... էն էլ անտիկ շրջան ու վաղ Վերածնունդ... Պլուտարքոս, Բոկաչչո, Պետրարքա, Շեքսպիր... :o ... էս գիշեր քնել չկաաա... :(

Երկնային
15.01.2008, 18:38
Դեռ բոլորը 5/Ա/ եմ ստացել, ապրեմ ես :oy

Lapterik
15.01.2008, 18:41
Էս ինչ գերազանցիկ ակումբ ա:

Աբելյան
15.01.2008, 18:43
բա...

բա չէ, ես :(

Ra$Ta
15.01.2008, 18:46
Էս ինչ գերազանցիկ ակումբ ա:
էէէէէէէէէ , ինչ գերազանցիկ :( մի հատ բաց դուռ ունեմ ու աչքիս 17-ին թ հատ լիկվիդ կունենամ:(

Lapterik
15.01.2008, 18:47
Երվանդ ջան հեչ չմտածես, կստանաս: ովքեր են՞, որ չեն դնում, ազգանունները կարաս գրես՞:

Ra$Ta
15.01.2008, 18:49
Երվանդ ջան հեչ չմտածես, կստանաս: ովքեր են՞, որ չեն դնում, ազգանունները կարաս գրես՞:

Դե Բաղդասարյան մեծը , իսկ ամսի 17-ին երկու հատ միջանկյալի վերահանձմանեմ , ազգանունը Բուդաղյան :

Lapterik
15.01.2008, 18:51
Ափսոս, ոչ մեկին չեմ ճանաչում :(

Ra$Ta
15.01.2008, 19:02
Ափսոս, ոչ մեկին չեմ ճանաչում :(

Գիտես եսե՞մ ճանաչում:D

Lapterik
18.01.2008, 22:26
Էսօր էլի քննության էի, էլի նրանից եմ ստացել, մնաց մի հատ քննություն ու ֆսյո, ափսոս քննություններն էլ ա պրծնում, իմ վերջին սեսիան էր էս տարի, ես էլ եմ ավարտում մնում ա պետական (էս ինչ օրի հասա), ու դիպլոմային (ասածներիս չեմ հավատում), ինչ տխուրա::(
Ֆիզմաթցիներ ջան էս տարի Ձեր մոտ եմ, եթե հասցնեմ գրվել:

Sunny Stream
18.01.2008, 23:12
Անգլերեն - կամանգործ նստելու, իրար դեմքին նայել-ժպտալու դաս - 5

ChildOfTheSky
18.01.2008, 23:44
Վայ , ես էսօր ժամը 9-ին նոր դուրս եմ էկել քննությունից , 18-ը ջեբս : Բայց էդքան սպասելուց հետո 20-ից պակաս չպտի դներ : Արդեն ունեմ 5 հատ 18 ու 1 հատ 8 :

Belle
19.01.2008, 11:11
Տնտեսագիտության տեսություն 80 :( :( :(
Հավանականությունների տեսություն 80 :hands
Վիճակաբրություն 90 :hands

Tigran Adunts
19.01.2008, 12:03
Տնտեսագիտության տեսություն 80 :( :( :(
Հավանականությունների տեսություն 80 :hands
Վիճակաբրություն 90 :hands

Շնորհավոր :)

Ժող ջան ձևը մեզ էլ ասեք էլի բարձր ստանալու, կամ գոնե ընդանրապես ստանալու :))
Առանձին առանձին միջանկյալներից 2-2 վարժություն պարապում ենք, գնում տենում տոմսերը միացրել են ու մեր չպարապածներից 2-2 դրել :D

Արդեն 2 հատ լիկվիդ ունեմ, մի հատ 3, մի հատ էլ ամսի 22-ին ա :))

Belle
19.01.2008, 12:23

Որ պարապես, կստանաս, բլոտ քիչ խաղա :D

Mari
19.01.2008, 12:59
6 հատ 20 եմ ստացել, դեռ 3 հատ էլ քննություն ունեմ, որից մեկը էլի 20 եմ ստացել մեխանիկորեն: Մնաց Քաղ. անալիզն ու Եվրոպական իրավունքը //սրանից 17 էլ ստանամ, գոհ ու շնորհակալ եմ/:Ի դեպ, ակումբի իրավաբանական ֆակուլտետում սովորող ուսանողներից ո՞վ գիտի, Ղազինյանը/դեկանը չէ, տղան/ հե՞շտ է դնում:

StrangeLittleGirl
19.01.2008, 13:09
Սպասեք ես էլ պատմեմ: Դե ծավալներիս մասին արդեն ասել էի… Ունեի չորս օր ժամանակ: Կոմպի լարը պահել էի… ինձնից:
Սկզբում լավ կարդում էի: Առաջին օրը 369 էջանոց գրքի մեծ մասն անցա: Երկրորդ օրը վերջացրի, թերթեցի նույնի ռուսերեն տարբերակը, պակասող թեմաները կարդացի: Երրորդ օրը հասկացա, որ հայերեն կարմիր գրքի հետ գործ չունեմ. էդտեղից ինչ հարց ընկնի, տակից դուրս կգամ, սկսեցի մյուս երկու 600 էջանոց գրքերը կարդալ: Չորրորդ օրն արդեն նայում էի, թե որ թեման որտեղ ավելի քիչ է գրված, այնտեղից էլ կարդում էի: Իսկ երբ հասել էի հարցաշարի վերջին, այսպես էի գնում. «Ցիրոզը մի բան կհորինեմ, գլոմերուլոնեֆրիտը թերապիայից հիշում եմ, տարբերությունը մեծ չէ, նորածինների հիվանդություններն էլ լեկցիայից որ կարդամ, ծով կլինի»:
Մտել եմ քննության, միջին որակի տոմս է ընկել: Նստում եմ, որ պատասխանեմ, դասախոսն ահավոր հոգնած է լինում, նայում է ստուգման գրքույկիս, տեսնում «9-երը»: Ես պատասխանում եմ արագ-արագ, ինչ-որ բաներ եմ ասում, ասում է՝ անցիր առաջ: Տոմսի կեսն էլ չպատասխանած «9» դնում, ուղարկում է: Դուրս եմ գալիս, մի ծիծաղ է բռնել: Էլ չկայինք: Ամբողջ խումբն էդպես փայլուն էր հանձնել:

Sunny Stream
19.01.2008, 18:19
Мой адрес не дом и не улица...
Мой адрес ընթերցասրահ...
:o

Հ.Գ. ոչինչ չէ՞, որ չեմ թարգմանել...

linus
19.01.2008, 18:54
Սպասեք ես էլ պատմեմ: Դե ծավալներիս մասին արդեն ասել էի… Ունեի չորս օր ժամանակ: Կոմպի լարը պահել էի… ինձնից:
Սկզբում լավ կարդում էի: Առաջին օրը 369 էջանոց գրքի մեծ մասն անցա: Երկրորդ օրը վերջացրի, թերթեցի նույնի ռուսերեն տարբերակը, պակասող թեմաները կարդացի: Երրորդ օրը հասկացա, որ հայերեն կարմիր գրքի հետ գործ չունեմ. էդտեղից ինչ հարց ընկնի, տակից դուրս կգամ, սկսեցի մյուս երկու 600 էջանոց գրքերը կարդալ: Չորրորդ օրն արդեն նայում էի, թե որ թեման որտեղ ավելի քիչ է գրված, այնտեղից էլ կարդում էի: Իսկ երբ հասել էի հարցաշարի վերջին, այսպես էի գնում. «Ցիրոզը մի բան կհորինեմ, գլոմերուլոնեֆրիտը թերապիայից հիշում եմ, տարբերությունը մեծ չէ, նորածինների հիվանդություններն էլ լեկցիայից որ կարդամ, ծով կլինի»:
Մտել եմ քննության, միջին որակի տոմս է ընկել: Նստում եմ, որ պատասխանեմ, դասախոսն ահավոր հոգնած է լինում, նայում է ստուգման գրքույկիս, տեսնում «9-երը»: Ես պատասխանում եմ արագ-արագ, ինչ-որ բաներ եմ ասում, ասում է՝ անցիր առաջ: Տոմսի կեսն էլ չպատասխանած «9» դնում, ուղարկում է: Դուրս եմ գալիս, մի ծիծաղ է բռնել: Էլ չկայինք: Ամբողջ խումբն էդպես փայլուն էր հանձնել:

Congretulation!!!
կստատի ես էլ 19 ստացա, ասում էին 20 բալանոց համակարգ է, բայց ամէնաբարցրը ես ստացա, ու ընդ որում բացարձակ անթերի պատասխան եի տվել;)

Հ.Գ. շատ ես փոխվել, չճանաչեցի

Ավելացվել է 5 րոպե անց

Միանգամից գրեմ, որ էֆեկտով լինի. վեց հատ տվել եմ, վեցն էլ գերազանց:oy:
ավելի էֆեկտ կլինի եթե առարկաներնել գրես

Sunny Stream
21.01.2008, 20:55
Ուուուու՜ֆ... էս մեկից էլ պրծա... :B
...Մի քիչ նկարագրեմ...
2 գիշեր է՝ քաղաքում մի քանի պատուհանում լույսը չի մարում... Այո՛, բարեկամնե՛ր, այդ մեր կուրսի ուսանողներն էին քաղաքի և ոչ միայն քաղաքի տարբեր տներում պարապում... :D Վայ, բայց ահավոր էր, գիշերը պայմանավորվել էինք պարբերաբար sms-վել, որ չքնեինք... Արտասահմանյան գրականություն՝ անտիկ, Վերածնունդ... 1,5 հաստ տետր մաշեցի, բայց գրիչս, որ մի գիշերվանից հետո արդեն, թվում էր՝ մեջը թանաք չէր մնացել, մինչև վերջ դիմացավ...
Ընթերացսրահի գրքերը ցրեցինք, իրար հետ փոխանակվեցինք, բարեկամների գրադարանները դատարկեցինք... Առավոտյան` քննությունից առաջ, էլի ինչ-որ բաներ էի գրում, գրառում ու ջնջում... Մեկ էլ հայտնվեցին էն կուրսի երեխեքը, ովքեր իր թրի... էէէ... իր ձեռքի տակով արդեն անցել են, թափվեցինք գլխներին, ասացին՝ ամբողջը տետրից նայելով ենք պատասխանել, խնդիր չկա... Ես էլ հանգստացա՝ էդքան գրելուց դեռ ոչ մի բան չէի հասցրել նորմալ սովորել, առանց տետրի գլուխ չէի բերի... Մեկ էլ մեր երեխեքը մեկը մեկի հետևից 5 են ստանում... ԲԱՅՑ՝ չի կարելի տետրերից օգտվել... Ամբողջ հույսս փշրվեց ու չնայած բոլորը կարդացել էի, ասեցի՝ վերջ, չստացա... Մինչև գրառումներիս չնայեմ, ոչ մի բան չեմ հիշի...
Գնացի, տետրերս դրեցի իր սեղանին, քաշեցի, հեշտ տոմս ընկավ՝ Իլիականի Ագամեմնոնի ու Աքիլլեսի վեճը, Սերվանտես - Դոն Կիխոտ, Շեքսպիր - սոնետներ (:love)... թու-թու-թու, հավանաբար ծխելու պահանջը խեղդեց, հենց ինձնից առաջ դուրս եկավ, ինչ գիտեի՝ վերհիշեցի, ինչ վատ էի հիշում՝ ճշտեցի, ինքը եկավ, ես նստեցի... Հիմա սպասում եմ, որ հարցնի... նախ 2 հոգի տոմս քաշեցին, լրացրեց, հետո տետրերս վերցրեց... Ես էլի սպասում եմ, ինքը ոնց որ նոր գիրք գտած լիներ՝ թերթում, կարդում...
- Հա.... սա էլ եք վերլուծել... Լավ է... Ա, մանրամասն գրել եք... Լավ է... «Ալեքսանդրը» կարդացե՞լ եք...
- Հա, բոլորն էլ կարդացել եմ...
- Լավ... Տետրերից գոհ եմ...
...ու ի՞նչ Իլիական, ի՞նչ Սերվանտես... այլ հեղինակներից մի-մի հարց տվեց՝ ճշտելու համար, որ կարդացել եմ, ոչ թե` վորլուծությունները արտագրել ու ... Սկսեց «զաչոտկաս» իր ձեռքով լրացնել... Վե՞րջ... :o Փաստորեն՝ հա... Հետո էլ հարցրեց, հո, արդյոք, դժգոհ չեմ, որ էդ գրքերը կարդացել եմ, ես էլ ասեցի, թե՝ չէ ինձ միշտ պիտի ստիպեն, որ կարդամ, թե չէ ինքնուրույն էսքան արդյունավետ չի լինում...(իսկականից ուրախ եմ, որ կարդացի ու փոխեցի պատկերացումներս իմ ընթերցանական ընդունակությունների մասին, մտքովս չէր անցնում, որ բոլորը կհասցնեի էս արձակուրդի ընթացքում կարդալ)
... Ժպտաց ...(... ինքը նաև ժպտում ա!!!...), տվեց 5-ով «զաչոտկաս» ու պատգամեց մյուս կիսամյակ էլ էսպես կարդալ... (...փաստորեն ինքն էլ նորմալ մարդ ա... էլ ինչեր էին սարսափելի լուրեր տարածում...- մտածեցի ես ու վերջնականապես համոզվեցի, որ դասախոսների մասին "ահավոոոր" լուրեր տարածում են նրանցից վառված, քիչ սովորող, բայց իրենց "ամեն ինչ սովորած" համարողները...); տուն հասա ու լաաավ քնեցի...
Ու հիմա չգիտեմ, 2 գիշերվա անքնությունս ու մատիս ուռուցքը (գրիչից) փոխհատուցվեցի՞ն, թե՞ ուզում էի պատասխանել...
Ամեն դեպքում, տետրերս, որոնցից չկարողացա օգտվել, էլի ինձ փրկեցին... էնպես որ , երևի, ոչ մի բան էլ զուր չանցավ...
...Մի քիչ էլ, երևի, խելք հավաքեցի... :8

Հ.Գ. շատ եղավ... ոչինչ...

Երկնային
21.01.2008, 20:59
էսօր երկու հատիկ հինգ եմ ստացել :love:oy

Modigliani
21.01.2008, 21:53
էսոր մի հատ էլ 3 ստացա, փառք Աստծո, հլը լիկվիդ չունեմ էս կիսամյակ :)

Cassiopeia
21.01.2008, 23:00
Երեկ հանձնեցի կյանքիս կարևորագույն ստուգարքներից մեկը… Արդյունքը շատ ավելին էր, քան սպասում էի ու քան կարող էի անգամ երազել:

ChildOfTheSky
22.01.2008, 12:35
Էսօր վերջի 2 քննություններս են մնացել , մեկը արդեն 19 եմ ստացել , մյուսը 1 ժամիցա : Առդեն ունեմ 5 հատ 18 , 2 հատ 19 , 1 հատ 8 :

Երկնային
22.01.2008, 12:44
մի հատ էլ հինգ էսօր եմ ստացել, ապրեմ ես :oy

Undina
22.01.2008, 13:26
Գերազանցիկ եմ դարձե՞լ……:o Գերազանցիկ եմ դարձել:D :crazy ՈՒՌԱ… ռոտացիայով դառել եմ գերազանցիկ, անվչար:hands

Lapterik
22.01.2008, 20:14
Գերազանցիկ եմ դարձե՞լ……:o Գերազանցիկ եմ դարձել:D :crazy ՈՒՌԱ… ռոտացիայով դառել եմ գերազանցիկ, անվչար:hands

Երնեկ Քեզ, քանի կիսամյակ ա գերազանցիկ եմ, բայց անվճար չեմ:(
Էսօր էլ մի հատ 5 ստացա ու պրծաաաաաաաա:(:(
Տխուրա, իրոք շատ տխուր, պրծավ, չէի ուզում: Էս տարի էլ գերազանցիկ (ինչ անկապ ա չէ հնչում): Կարմիր դիպլոմ եմ հեսա ստանալու, էս ինչ օրի եմ հասել:

Լեո
22.01.2008, 20:17
Մի քիչ էլ ես գլուխ գովեմ:P
Էսօր ես էլ պրծա քննություններից, չորրորդ 5-ը ստացա, ու էլի~ գերազանցիկ:hands

Sunny Stream
22.01.2008, 20:18
Գերազանցիկ եմ դարձե՞լ……:o Գերազանցիկ եմ դարձել:D :crazy ՈՒՌԱ… ռոտացիայով դառել եմ գերազանցիկ, անվչար:hands
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ!!! :clap Ապրես :)

Ֆելո
22.01.2008, 20:48
ես էլ 2 հատ քննությունով մնացի առաջի լիկվիդ:aaa

Սերխիո
22.01.2008, 21:05
աաաաաաաաա:(
դրա համար էլ էս բաժինը չեմ մտնում` սաղդ գերազանցիկ եք, իսկ ես 3 հատ լիկվիդ քննություն ունեմ:angry

Lapterik
22.01.2008, 21:09
աաաաաաաաա:(
դրա համար էլ էս բաժինը չեմ մտնում` սաղդ գերազանցիկ եք, իսկ ես 3 հատ լիկվիդ քննություն ունեմ:angry

Թե չէ մենք որ չունենք լոքշ չի, կներեք արտահայտությանս: Բա մի երկու հատ էլ մենք չունենայինք...:think

Սերխիո
22.01.2008, 21:13
Թե չէ մենք որ չունենք լոքշ չի, կներեք արտահայտությանս: Բա մի երկու հատ էլ մենք չունենայինք...:think

Անյուտ ջան ,դե եթե ուզում ես զբաղվես, կարող եմ առաջարկել մյուս սեմեստրի դիպլոմայինս գրես;)

ChildOfTheSky
22.01.2008, 21:43
ֆսյօ , պրծա , վերջինը 11

Dayana
23.01.2008, 10:25
Ես էլ վերջացրեցի :hands 4 ՝ 100 և 1 ՝ 99 :oy

Janita Hero
23.01.2008, 10:42
Մի քիչ էլ ես գլուխ գովեմ:P
Էսօր ես էլ պրծա քննություններից, չորրորդ 5-ը ստացա, ու էլի~ գերազանցիկ:hands

Ապրեեեեեեեես, ես չէի էլ կասկածում
………
Ասա կյանքիդ քննություններն էլ տենց գերազանցությամբ հանդզնես:think

Janita Hero
23.01.2008, 11:07
Մի քիչ էլ ես գլուխ գովեմ:P
Էսօր ես էլ պրծա քննություններից, չորրորդ 5-ը ստացա, ու էլի~ գերազանցիկ:hands

Հաաաա, մեկ էլ մի բան էլ ավելացնեմ Վլադ ջան, արժեր որ աշխատանքից դուրս եկար, բայց մեկա էլի 5 կստանաիր եթե դուրս չգայիր;)

Սամվել
23.01.2008, 15:26
պրծա՜ :yahoo

Freedoooooooom :goblin

Հեհե 5 հատ 100 մի հատ 98 մի հատ 97 մի հատ 85 Գերազանցիկ Again :yahoo

Քեֆ ուրախություն :hands

Mari
23.01.2008, 17:31
Ավարտվեցին քննությունները: 8 հատ 20, մի հատն էլ...
Երեկ ես ինձ զգում էի կատարյալ դեբիլ. ինչ կարդում էի, գլուխս չէր մտնում: Հարցաշարս արդեն քրքրվել էր, որովհետև մի քանի անգամ ուզում էի ճղեի, բայց փրկվում էր: Հասկացա, որ ես դեպրեսիայի մեջ եմ, ահավոր հոգնած էս անորոշությունից, էս քնություններից, էս ամեն ինչից, ու ահավոր սոված: Ահագին լացեցի, որովհետև կյանքում քննություններից ավելի ահավոր բաներ էլ կան: Լավ է՝ մի քիչ կուրսեցուս հետ խոսեցի հեռախոսով, հանգստացա:/Չէ, աչքիս դեպրեսիան շարունակվում է/
Հա, ինչ էի ուզում ասել, իմ համար հանգիստ գնացի, մտա քննասենյակ, ու 14 փակեցի, էլ չպատասխանեցի, էլ ոչ հավես կար, ոչ էլ:
22 օր՝ անքուն, քսերոքսներով, գրքերով շրջապատված+2 օր էլ ակումբ չեմ մտել, կարոտել էի բոլորին /ոնց որ ընկերներիդ մի քանի օր չտենաս/:

Հ. Գ. Եվրոպական իրավունքը դա ուղղակի թյուրիմածություն է:[ , զզվելի առարկա, պարապ մարդկանց մտքի արգասիք, պայմանագրերի անհարկի կուտակում, մեռնեմ երեխեքիս չեմ թողնի կարդան /կներեք/

Anul
23.01.2008, 17:58
այսօր Անուլը 5 է ստացեեեել :oy
Միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը նորագույն շրջանում
իմ իրած առարկան :love

Ավելացվել է 1 րոպե անց

Ավարտվեցին քննությունները: 8 հատ 20, մի հատն էլ...
Երեկ ես ինձ զգում էի կատարյալ դեբիլ. ինչ կարդում էի, գլուխս չէր մտնում: Հարցաշարս արդեն քրքրվել էր, որովհետև մի քանի անգամ ուզում էի ճղեի, բայց փրկվում էր: Հասկացա, որ ես դեպրեսիայի մեջ եմ, ահավոր հոգնած էս անորոշությունից, էս քնություններից, էս ամեն ինչից, ու ահավոր սոված: Ահագին լացեցի, որովհետև կյանքում քննություններից ավելի ահավոր բաներ էլ կան: Լավ է՝ մի քիչ կուրսեցուս հետ խոսեցի հեռախոսով, հանգստացա:/Չէ, աչքիս դեպրեսիան շարունակվում է/
Հա, ինչ էի ուզում ասել, իմ համար հանգիստ գնացի, մտա քննասենյակ, ու 14 փակեցի, էլ չպատասխանեցի, էլ ոչ հավես կար, ոչ էլ:
22 օր՝ անքուն, քսերոքսներով, գրքերով շրջապատված+2 օր էլ ակումբ չեմ մտել, կարոտել էի բոլորին /ոնց որ ընկերներիդ մի քանի օր չտենաս/:

Հ. Գ. Եվրոպական իրավունքը դա ուղղակի թյուրիմածություն է:[ , զզվելի առարկա, պարապ մարդկանց մտքի արգասիք, պայմանագրերի անհարկի կուտակում, մեռնեմ երեխեքիս չեմ թողնի կարդան /կներեք/

ու այս ամենը սպասվում է ինձ 2 տարուց :o :[
մամա ջաաաաաաան

Sunny Stream
24.01.2008, 20:37
ըհը... 4-րգ հինգս էլ ստացա ու պրծա... անկապ, անիմաստ վերջացավ... անարդարությունը աչք է ծակում, բայց աչքերը դեռ չեն ծակվում... :(

Janita Hero
24.01.2008, 23:28
Ես էլ պրծաաաաաաաաաաաաաա, բայց ինչ եմ ուրախանում, էլ ուսանող չեմ լինելու :(

Նավաստի
25.01.2008, 01:11
ՈՒՌՌՌԱԱԱ ինչպես ասում են մեր ռուսախոս բարեկամներու և ԱՅՅՅՈՈՈՈ ինչպես ասում է ԵՎրոպականացող "նոր ջահելությունը":

Երկու օր առաջ ավարտվեց իմ սեսսիան հետևայլ վարկանիշային արդյունքներով:

8 քննաշրջանային առարկայից: 7-ը ստացա 5 և միայն մեկը, իմ "ամենասիրելի" տնտեսագիտությունը ստացա 4: Որի պատճառով զրկվեցի գերազանցիկության թոշակից:

Թե ինչի համար ա ինձ հիմա պետք էտ տնտեսագիտությունը: :)

ChildOfTheSky
25.01.2008, 01:52
լավ գոնե ձևի համար մի հոգի վատ սովորող չկա ?

BOBO
25.01.2008, 01:54
լավ գոնե ձևի համար մի հոգի վատ սովորող չկա ?
Դե վատ սովորողները սովորաբար չեն գրում:D

Rammstein
11.01.2009, 20:08
Մի տարեկան թեմա...

Էս կիսամյակ 4 հատ քննություն ունեմ, 10 հատ էլ` ստուգարք... :o

Հիմա մնում ա 2 քննություն եւ 1 ստուգարք... :), բայց ամենադժվարները` 2 հատ Ճարտարապետական նախագծի քննություն, մի հատ էլ Ճարտ. Կոնստրուկցիաներից` դիֆ. ստուգարք։

Amaru
11.01.2009, 21:22
լավ գոնե ձևի համար մի հոգի վատ սովորող չկա ?

ծանոթանանք... :cry2

վաղը ճարտարապետության հիմունքներ եմ պատասխանում… առաջին համարն եմ :aaa ոչ մի բան չեմ սովորել նորմալ :cry

Yellow Raven
11.01.2009, 21:28
Եվս 3 տաժանակիր քննություն:aaa

Ambrosine
11.01.2009, 22:10
ծանոթանանք... :cry2

վաղը ճարտարապետության հիմունքներ եմ պատասխանում… առաջին համարն եմ :aaa ոչ մի բան չեմ սովորել նորմալ :cry

բոլորդ ճարտարապետ եք?
եթե հետը լավ ես եղել, ուրեմն կստանաս, բայց եթե հնարավոր եղավ, ամբիոնի վարիչի մոտ պատասխանի /արդեն գլխի եմ ընկնում, ով ա դասախոսդ... լալալալ, լալալա..:D/

Rammstein
11.01.2009, 23:18
ծանոթանանք... :cry2

վաղը ճարտարապետության հիմունքներ եմ պատասխանում… առաջին համարն եմ :aaa ոչ մի բան չեմ սովորել նորմալ :cry
Յա, դու էլ ե՞ս Ճարտարապետ։ :o:think:)

Sunny Stream
11.01.2009, 23:22
լավ գոնե ձևի համար մի հոգի վատ սովորող չկա ?

տես կարգավիճակս
:angry

:cry2

aerosmith
11.01.2009, 23:46
ինչ լավա ես միջանկյալներով համարյա սաղ պրծել եմ, մնումա մենակ մաթեմիս առաջին բաժինը հանձնեմ վաղը, էն ել էդ էլ կպրծնեի եթե հանձնաժողովը կազյոլություն չաներ:angry, զաչոտնիկս էի մոռացել, չթողեցին մտնեմ քննության։
լավ վոբշմ սկսեմ։

ՀՏ և ԷՀՄ 98
Էլեկտրատեղնկա 86
Նյութագիտություն-92
Մաթեմ-վաղը ամեն ինչ պարզ կլինի
Բայց մի բան ասեմ ժող ջան, օրինակ շաաաաատ հետաքրքրիր կլներ եթե առաջին կուրսից սկսած, ով քննություններից ինչ գնահատական ստացելա գրի։ առարկաները թող չգրի։
սկսեմ ես
Առաջին կուրս
1 սեմեստր
90
71
72
2 սեմեստր
66:angry
82
98
75:angry
Երկրորդ կուրսինն էլ դե վերևը գրել եմ

Norton
12.01.2009, 00:40
Դաժանա կյանքը 3 քննություն 2 միջանկյալ::[

Ambrosine
12.01.2009, 00:44
Դաժանա կյանքը 3 քննություն 2 միջանկյալ::[

ես քեզնից 1 հատ ավել եմ տալիս:angry:(

Rammstein
12.01.2009, 00:44
Բայց մի բան ասեմ ժող ջան, օրինակ շաաաաատ հետաքրքրիր կլներ եթե առաջին կուրսից սկսած, ով քննություններից ինչ գնահատական ստացելա գրի։ առարկաները թող չգրի։
Առաջին կուրսի ո՞ր մեկը գրեմ, ես մի տարի ՄաթՖաք-եմ սովորել, հետո տեղափոխվել եմ Ճարտարապետաշինարարական, ընտեղ էլ տարբերություններ եմ հանձնել։
ՄաթՖակի մասին չեմ ասում, լրիվ 3 էր մոտս։ :D

Դե լավ, գրեմ 2-րդ կուրսինը.
1-ին կիսամյակ
Քննություններ
Հին աշխարհի ճարտարապետություն - 4
Նյութերի դիմադրություն (сапромат) - 4
Շին. նյութեր - 4 (Ամբիոնի վարիչը ԼՏՊ-ի ախպերն ա... :diablo, ահավոր էր)
Ճար. նախագծում - 3 :angry
Ճարտ նախ. (քաղաքաշինական) - 5
Ճարտ նախ. (քաղաքաշինական) - 4
Բնակելի շենքերի տիպաբանություն - 3

Ստուգարքներ
Գծանկար - 3
Գունանկար - 3
Ճարտ գրաֆիկա - 4
Ծավալատարածական հորինվածք - 4
Գերմաներեն լ. - ստ :)
Հայոց լ. - ստ.

2-րդ կիսամյակ
Քննություններ
Ճարտ կոնստրուկցիա - 5
Հասարակական շենքերի տիպաբանություն - 5
Հայ. ճարտ պատմ - 4
Ճարտ պատմ - 4
Ճարտ նախագծում - 5
Ճարտ նախագծում - 4

Ստուգարքներ
Ճարտ նյութագիտություն - ստ.
Ճարտ գունագիտություն - 5
Գծանկար - 3
Գունանկար - 3
Շին. մեխանիկա - ստ.
Գերմաներեն լ. - ստ.
Ճարտ կոնստրուկցիաներ (գործնական) - 3 :angry

3-րդ կուրս, 1-ին կիսամյակ (սույն թվական)
Քննություններ
Ճարտ կոնստրուկցիաներ - 5
Արդյունաբերական շենքերի տիպաբանություն - 5
Ճարտ նախագծում - ?
Ճարտ նախագծում - ?

Ստուգարքներ
Տարածքների ինժեներական բարեկարգում (դաս./գործնական.) - ստ./5
Ճարտ ֆիզիկա - ստ.
Ջրամատակարարում եւ ջրաեռացում (դաս./գործն.) - ստ./5
Գծանկար - 3
Համակարգչային գրաֆիկա - 5
Փիլիսոփայություն - ստ.
Քանդակ - 5
Ճարտ կոնստրուկցիաներ (գործնական.) - ?

Norton
12.01.2009, 00:48
ես քեզնից 1 հատ ավել եմ տալիս:angry:(

ես մի հատ արդեն տվել եմ:P
մեր վզին անգլ էլ են փաթաթել, վաղնա չեմ մտնելու:angry

Ambrosine
12.01.2009, 00:57
ես մի հատ արդեն տվել եմ:P
մեր վզին անգլ էլ են փաթաթել, վաղնա չեմ մտնելու:angry

ես էլ եմ մի հատը տվել:P
ինչ կորած կուրս ա ձերը?:think մենք տեսության միջանկյալը հեչ արեցինք, որ հանկարծ ու հանկարծ 3 հատ չդառնա, հետն էլ անգլը /տարվա սկզբից ասում էին, թե քննություն ա:think/ համոզվեցին:think քննության տեղ ստուգարք հանձնեցինք:P:D

հանձնածդ ինչ ես ստացել? /Մինասյան?/

Kuk
12.01.2009, 02:47
Դատախազությունից լիկվիիիիիիդ:D:D:D

Lapterik
12.01.2009, 12:36
Էրեխեք մենք մեղք ենք, ավելի լավ ա զաչոտնիկի կամ դիպլոմի միջուկի պատճեն կցենք ստեղ:
Նենց կուզենայի բակալավրի ուսանող լինել :cry

Moon
12.01.2009, 13:05
մնաց մի քննությունննննննննննննննննննննննննննն:hands
Էն էլ բաց դուռ եմ թողնում:(

Rammstein
26.01.2009, 20:41
3-րդ կուրս, 1-ին կիսամյակ (սույն թվական)
Քննություններ
Ճարտ կոնստրուկցիաներ - 5
Արդյունաբերական շենքերի տիպաբանություն - 5
Ճարտ նախագծում - ?
Ճարտ նախագծում - ?

Ճարտ նախագծում - 4... :( :cry

Աբելյան
02.02.2009, 21:13
ուֆ, իմ մոտ էլ սաղ հինգ ա :P

Enigmatic
02.02.2009, 21:23
ուֆ, իմ մոտ էլ սաղ հինգ ա :P

Շնորհավոր:)ու սրանից հետո էլ ուֆ ուֆդ չլսեմ:angryէղավ

Աբելյան
02.02.2009, 21:33
Շնորհավոր:)ու սրանից հետո էլ ուֆ ուֆդ չլսեմ:angryէղավ
է, Լիա ջան, հլա էնքա՜ն ուֆեր կան

Երկնային
02.02.2009, 21:35
մնացել ա վաղվա բոբո քննությունս,:noti
կյանքումս էսքան պանիկա արած չկայ քննության պատճառով, աչքիս Հայկոյից եմ վարակվել :D

աղոթեք իմ համար, օ բարի մարդիկ :oy :D

Հայկօ
02.02.2009, 23:04
Ես իմ քննությունն արդեն ընդունել եմ :lol::P

Նարե
03.02.2009, 15:44
Չնայած մի բաց դռնով, բայց ես էլ 4 հատ 5 ստացա:hands:hands

StrangeLittleGirl
03.02.2009, 21:24
Դե ես երկուսը մեկի մեջ մի հատ 9 ստացա: Բայց էդ հեչ: Մի հատ խորը շունչ ենք քաշում. հեսա իրար հետևից գործնական հմտությունները սկսվում են:

Ambrosine
03.02.2009, 23:48
Ես իմ քննությունն արդեն ընդունել եմ :lol::P
քանի հոգու ես լիկվիդ թողել:angry :beee

John
05.03.2009, 09:09
Պրծա~ :-) ֆու, զզվցրին թողին . . .
Վերլուծական երկրաչափության 3րդ լիքվիդը սենց ա' տոմս են տալիս, գրում ես, հետո հանձնաժողովի մոտ 'պատասխան ես տալիս' գրածներիդ համար . . . Երեկ գնացի, գրեցի, հաստատ բավարար էր գրածս, հետո գնացի քննվելու, դասախոսն ասում ա չկա ստեղ անունդ, գնա դեկանատ, տես ինչու՞ չկա . . . Գնացի, էս դեկանատի աշխատողը կես ժամ ինչ-որ թղթեր քրքրեց, ասում ա դու 2րդ լիքվիդին ստացել ես :-Դ փաստորեն 20 օր առաջ արդեն պրծել էի լիքվիդներից . . .

Ceceron
05.03.2009, 11:32

իմ մոտելա ժուկով ժամանակով տենց բան պատայել լօլ ... բայց լիկվիդի հետ ընդհանրապես կապ չուներ :) ուղակի գնացի քննության... ողջ գիշեր տանջահար լինելով պարապելուց հետո .... պարզվեց որ հեչ էլ պետք չեր պարապել, որովհետև 5ս ուժե ստացել էի :D:D

Երկնային
15.05.2009, 12:27
Պետականներս պրծաաա՜ն http://yoursmileys.ru/hsmile/jump/h13002.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_dance.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_in_love.gifhttp://yoursmileys.ru/hsmile/jump/h13079.gif

անունս մաքրվեց, էլ բրյուսովցի չեմ :))

Ռուֆուս
15.05.2009, 12:28

Նյուտիկ, շնորհավորում :) Ապրես, դե շուտ արա գործ գտի ու էլ հանդիպումներից չբացակայես :angry Կարոտել ենք վերջիվերջո :angry ;)

masivec
15.05.2009, 13:47
Պետականներս պրծաաա՜ն http://yoursmileys.ru/hsmile/jump/h13002.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_dance.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_in_love.gifhttp://yoursmileys.ru/hsmile/jump/h13079.gif

անունս մաքրվեց, էլ բրյուսովցի չեմ :))
Շնորհավոր:oy

Chuk
15.05.2009, 14:04
Պետականներս պրծաաա՜ն http://yoursmileys.ru/hsmile/jump/h13002.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_dance.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_in_love.gifhttp://yoursmileys.ru/hsmile/jump/h13079.gif

անունս մաքրվեց, էլ բրյուսովցի չեմ :))

Էս խմելու առիթ ա :oy
Շնորհավորում եմ Նյուտ ջաաան :)

comet
15.05.2009, 14:47
Պետականներս պրծաաա՜ն http://yoursmileys.ru/hsmile/jump/h13002.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_dance.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_in_love.gifhttp://yoursmileys.ru/hsmile/jump/h13079.gif

անունս մաքրվեց, էլ բրյուսովցի չեմ :))

Շնորհավորում եմ:)

Enigmatic
15.05.2009, 15:05
http://s13.rimg.info/31a3915282a3758f6473a7806aada9f7.gifԵս, Կիտան ու Արուսը Բրյուսովը ավարտելուց հետո :))
Ես էլ արդեն 4 օրա ավարտել եմ:oy

Ռուֆուս
15.05.2009, 15:18
http://s13.rimg.info/31a3915282a3758f6473a7806aada9f7.gifԵս, Կիտան ու Արուսը Բրյուսովը ավարտելուց հետո :))
Ես էլ արդեն 4 օրա ավարտել եմ:oy

Դու՞ էլ ես Բրյուսովցի: :D Շնորհավորում եմ :)

Enigmatic
15.05.2009, 15:25
Դու՞ էլ ես Բրյուսովցի: :D Շնորհավորում եմ :)

Հա Հայկ ջան եսել եմ Բրյուսովը ավարտել:))

Kita
15.05.2009, 15:28
Իյա էս առանց ինձ:D
Իսկ ես 2 օր է ինչ ավարտել եմ:yahoo

Apsara
15.05.2009, 16:46
Շնորհավոր ավարտողներին, մանավանդ Բրյուսովը ավարտողներին;), ես էլ բիվշի բրյուսովցի եմ

Անիրական
15.05.2009, 16:56
Երկնայի՜ն շնորհավոր:hands հավատս չի գալիս:pioneer:hands

Dayana
15.05.2009, 18:40
http://s13.rimg.info/31a3915282a3758f6473a7806aada9f7.gifԵս, Կիտան ու Արուսը Բրյուսովը ավարտելուց հետո :))
Ես էլ արդեն 4 օրա ավարտել եմ:oy

Իսկ ես դեռ հաշվում եմ թե քանի օր մնաց http://funportal.info/smiles/smile282.gif

Moon
15.05.2009, 18:58
Ես էլ Դայուշի նման օրերն եմ հաշվում, պաշտպանությունս 5 ստացա, մնաց պետականս, որից վախենում եմ:(

Ուլուանա
15.05.2009, 23:20
Ես էլ եմ շնորհավորում բախտակիցներիս՝ արդեն նախկին բրյուսովցիներին։ :)) Ես հո գիտեմ՝ Բրյուսովից ավարտելու կայֆն ինչ ա։ :yahoo

Արտիստ
16.05.2009, 10:26
Ես էլ 4 տարիա հաշվում եմ թե քանի օր մնաց: Նենց զգում եմ որ բան չմնաց:tease:jagi

ars83
16.05.2009, 12:30
Պետականներս պրծաաա՜ն http://yoursmileys.ru/hsmile/jump/h13002.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_dance.gifhttp://viparmenia.com/vb/images/smilies/girl_in_love.gifhttp://yoursmileys.ru/hsmile/jump/h13079.gif

անունս մաքրվեց, էլ բրյուսովցի չեմ :))

Դե լավա, գլուխդ պրծաց... էէէ, ուզում էի ասել՝ շնորհավո՛ր, Նյուտո :) «Գերազանց» ես ստացել չէ՞:

Venus
16.05.2009, 12:32
Մի տարի եղավ ինչ ավարտել եմ, բայց թե մեծ հաճույքով էլի կուզենայի ուսանող լինել, ուսանող լինելուց լա~վ բան :P

Երկնային
17.05.2009, 21:02
Դե լավա, գլուխդ պրծաց... էէէ, ուզում էի ասել՝ շնորհավո՛ր, Նյուտո :) «Գերազանց» ես ստացել չէ՞:
հա, պետական, դիպլոմ բան… բոլորն էլ գերազանց եմ ստացել :oy

ars83
17.05.2009, 22:54
հա, պետական, դիպլոմ բան… բոլորն էլ գերազանց եմ ստացել :oy

Ո՛ւխ :)
Շնորհավո՛ր :hands

Dayana
20.05.2009, 21:06
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))

Enigmatic
20.05.2009, 21:31
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))

Շնորհավոր Դայ ջան:),իսկ որտեղ ավարտեցիր:oy

Dayana
20.05.2009, 21:32
Շնորհավոր Դայ ջան:),իսկ որտեղ ավարտեցիր:oy

Շնորհակալ եմ Լիա ջան :) Պոլիտեխնիկ, ՎՏ ;)

Chuk
20.05.2009, 21:51
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))

Կխմենք :oy

Նորից շնորհավոր Դայ ջան :)

Dayana
20.05.2009, 21:56
Կխմենք :oy

Նորից շնորհավոր Դայ ջան :)

Շնորհակալ եմ :oy

Rammer
20.05.2009, 21:58
Շննհավոր կոլլլեգա;)

Dayana
20.05.2009, 22:03
Շննհավոր կոլլլեգա;)

Շնորհակալ եմ :oy

Գալաթեա
20.05.2009, 22:39
Շնորհակալ եմ :oy

Մի հատ էլ ստեղ շնորհավոր, սիրունս :)
Պաչ, մաչ, գըզ :)

Երկնային
20.05.2009, 23:14
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))
Շնորհավո՜ր :kiss

Kita
20.05.2009, 23:16
Էս տարի ինչ շատ ենք ավարտողներով:)
Մեծ ալկագոլիկ ամբոխ է հավաքվելու:))

Ռուֆուս
21.05.2009, 11:09
Դայուշ, շնորհավո՜՜՜ր, բարով մաշես դիպլոմդ :)

Լեո
21.05.2009, 11:22
, բարով մաշես դիպլոմդ :)

Տա Աստված էնքան պետք գա, որ իրոք մաշվի :))
Ես էլ եմ շնորհավորում :)

Ձայնալար
21.05.2009, 11:33
Շնորհավորում եմ բոլորին ու մաղթում եմ լավ աշխատանք, բայց դե եթե տենց չոր մնաց ձեր դիպլոմները քթներիցդ կբերեմ :)

Dayana
21.05.2009, 15:06
Մի հատ էլ ստեղ շնորհավոր, սիրունս :)
Պաչ, մաչ, գըզ :)
պաչ :love

Շնորհավո՜ր :kiss
ապրե՜ս պստո :love

Էս տարի ինչ շատ ենք ավարտողներով:)
Մեծ ալկագոլիկ ամբոխ է հավաքվելու:))
ալկագոլիկներ :love

Դայուշ, շնորհավո՜՜՜ր, բարով մաշես դիպլոմդ :)
ապրես Հայկ ջան ;)

Տա Աստված էնքան պետք գա, որ իրոք մաշվի :))
Ես էլ եմ շնորհավորում :)
կմաշվի Լեո ջան, կմաշվի ;) մերսի

Շնորհավորում եմ բոլորին ու մաղթում եմ լավ աշխատանք, բայց դե եթե տենց չոր մնաց ձեր դիպլոմները քթներիցդ կբերեմ :)
դեռ կփորձարկենք :P ապրես :love

ministr
21.05.2009, 15:32
Սամվել? Հը ինչ կա դիպլոմայինիցդ? Ուր հասար?

ars83
21.05.2009, 15:36
Պոլիտեխնիկ, ՎՏ ;)

Յա՜...
Կոնկուրենտ ճամբարից, հա՞ (Էդոյի պես «կոլլեգա» չասեմ :P)
Շնորհավո՛ր, Արմինե ջան: :) :hands

masivec
21.05.2009, 15:51
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))
Շնորհավոր Դայ ջան;)
Ես երբ եմ ավարտելու Ռադիոն:(

ministr
21.05.2009, 16:23
Դայ, բարով մաշես , շատերը մաշես :)

Նորմարդ
21.05.2009, 17:08
Շնորհակալ եմ :oy
Շնորհավոր :)

sharick
21.05.2009, 18:12
Ունեմ և դպրոցական և ընդունելության:( համ ոկալ համ սոլֆեջիո

Երվանդ
21.05.2009, 18:21
վերջ :)
մուգ կարմիր դիպլոմ ու մուգ կարմիր տուգանային :))

Շնորհավոր Դայուշ ջան:kiss

sharick
21.05.2009, 18:25
Շնորհավոոոոոորրրրրրրր DAYANA ջան

Yellow Raven
21.05.2009, 18:26
Շնորհավոր Արմինե ջան....:):)

Տարոսն էլ մեզ` դասռոչնի ավարտում տարկետումով:pardon

...ինչ եմ երազանքների գիրկն ընկել :D

Kuk
21.05.2009, 19:39
Ստեղ գրվում են զաչոտնիկի մեջի մենակ լավ դեպքերը՞: Ես մի երկու օր առաջ զաչոտ ունեի, չգիտեի, որ էդ օրը զաչոտ ունեմ, չեմ գնացել, հետևաբար կտրվել եմ:cry Սենց բաները չի կարելի՞ ստեղ գրել:D

Dayana
21.05.2009, 20:10
Յա՜...
Կոնկուրենտ ճամբարից, հա՞ (Էդոյի պես «կոլլեգա» չասեմ :P)
Շնորհավո՛ր, Արմինե ջան: :) :hands
Շնորհակալ եմ Արս ջան ;) /մեկա ՎՏ-ն մնում է ՎՏ :))/

Շնորհավոր Դայ ջան;)
Ես երբ եմ ավարտելու Ռադիոն:(
մերսի: Դու էլ կավարտես Մասիվեց ջան, մի մտածի: համ էլ ես Ռադիոն սիրում եմ ;)

Դայ, բարով մաշես , շատերը մաշես :)
շատերը? :think դեռ երկուսն ունեմ, քո խաթր երրորդն էլ կստանամ ու վերջ :)) շնորհակալ եմ:

Շնորհավոր :)
Ապրես Նոր ջան :)

Dayana
21.05.2009, 20:10
Շնորհավոր Դայուշ ջան:kiss
Եր :kiss

Շնորհավոոոոոորրրրրրրր DAYANA ջան
շնորհակալ եմ :)

Շնորհավոր Արմինե ջան....:):)

Տարոսն էլ մեզ` դասռոչնի ավարտում տարկետումով:pardon

...ինչ եմ երազանքների գիրկն ընկել :D
եթե իմ տարոսին սպասես, բանակից չես ազատվի :)) ապրես

Ստեղ գրվում են զաչոտնիկի մեջի մենակ լավ դեպքերը՞: Ես մի երկու օր առաջ զաչոտ ունեի, չգիտեի, որ էդ օրը զաչոտ ունեմ, չեմ գնացել, հետևաբար կտրվել եմ:cry Սենց բաները չի կարելի՞ ստեղ գրել:D
ոչ մի անգամ լիկվիդ չմնացի :cry

Սամվել
21.05.2009, 20:40
Սամվել? Հը ինչ կա դիպլոմայինիցդ? Ուր հասար?

Վաղնա :oy ;)

Դայ ջան շնորհավոր .. տարոսը ինձ

Երկնային
21.05.2009, 20:59
Վաղնա :oy ;)

Դայ ջան շնորհավոր .. տարոսը ինձ

ձեռքս գլխիդ դնեմ :)) հաջողություն քեզ, Սամ ջան :)

ars83
21.05.2009, 21:05
Վաղնա :oy ;)

Դայ ջան շնորհավոր .. տարոսը ինձ

Հաջող-մաջող, Բոյլուխ ջան ;) Ինչի՞ մասին ա դիպլոմդ:

Սամվել
21.05.2009, 21:08
Հաջող-մաջող, Բոյլուխ ջան ;) Ինչի՞ մասին ա դիպլոմդ:

DDR I/O :oy

ars83
21.05.2009, 21:11
DDR I/O :oy

Մմմ... աննման ա :blin
Որտեղից էլ սենց թեմաներ եք ճարում :P
Սլայդերն արդեն պատրա՞ստ են:

Սամվել
21.05.2009, 21:17
Մմմ... աննման ա :blin
Որտեղից էլ սենց թեմաներ եք ճարում :P
Սլայդերն արդեն պատրա՞ստ են:

Հիմա էտ եմ անւոմ...

Իրականում թեմաս շա՜տ հետաքրքիրա :love

ministr
21.05.2009, 21:18
Վաղնա :oy ;)

Դայ ջան շնորհավոր .. տարոսը ինձ

Ամեն ինչ հասցրել ես? Թե գիշերը պետք ա նստես?

ars83
21.05.2009, 21:20
Հիմա էտ եմ անւոմ...

Իրականում թեմաս շա՜տ հետաքրքիրա :love

Շարունակելու ե՞ս մագիստրատուրայում: Որ թեման, որով զբաղվում ես, սիրում ես, հարգեցի :ok

Սամվել
21.05.2009, 21:30
Ամեն ինչ հասցրել ես? Թե գիշերը պետք ա նստես?

Սլայդերն եմ իրար գլխի բերում, մեկ էլ մի քանի սխալ կար հավքածի մեջ դրանք եմ դզում...

Օ՜ֆ... իմ վիճակն էլ վիճակ չի .. դաժը դիպլոմիս նախորդ օրն եմ գործի :(

Սամվել
21.05.2009, 21:31
Շարունակելու ե՞ս մագիստրատուրայում: Որ թեման, որով զբաղվում ես, սիրում ես, հարգեցի :ok

Հա... մի քանի բան իմ մտքերն են մեջը / Այսինքն սխեման ես եմ մտածել էլի/... վերջում որ աշխատումա ոնց որ երեխեդ քայլի :))

Դզումա :))

ministr
21.05.2009, 21:35
Սլայդերն եմ իրար գլխի բերում, մեկ էլ մի քանի սխալ կար հավքածի մեջ դրանք եմ դզում...

Օ՜ֆ... իմ վիճակն էլ վիճակ չի .. դաժը դիպլոմիս նախորդ օրն եմ գործի :(

Եթե հաշվի առնենք շփթփ վիճակը մի քանի սխալ-ից հաստատ շատ կլինի հը? :)

Սամվել
21.05.2009, 21:41
Եթե հաշվի առնենք շփթփ վիճակը մի քանի սխալ-ից հաստատ շատ կլինի հը? :)

Օֆֆ... Իրականում ես գործնական մասն եմ արել... հավաքելն էլ մենակ էն մասերը որոնք առանձնահատուկ էին... ու մենակ իմ աշխատանքում կային.

Թե չէ էն մասերը որոնք բոլոր ԱՅՈ անողների մոտ կային Քոփի Փեստ տարբերակով էին արված...

Ես համարյա անսխալ եմ հավաքում...

Dayana
21.05.2009, 21:43
Վաղնա :oy ;)

Դայ ջան շնորհավոր .. տարոսը ինձ

հաջողություն Սամ ջան :) 100 կստանաս ու անվճար մագիստրատուրա ;)

Սամվել
22.05.2009, 11:12
95... պՐԾԱ :yahoo

ministr
22.05.2009, 11:20
95... պՐԾԱ :yahoo

Շնորհավոր :) Ինչ հարցեր տվին? :)

Elmo
22.05.2009, 11:21
95... պՐԾԱ :yahoo

Աբրիկոս: Մնաց ամենադժվարը՝ բանակ ձյան:

Dayana
22.05.2009, 13:46
95... պՐԾԱ :yahoo

փաստորեն իմ տարոսն էր :)) շնորհավոր Սամ :yahoo

Փոքրիկ
22.05.2009, 13:47
բոլոր ավարտողներին շնորհավոր :clap

Ռուֆուս
22.05.2009, 13:50
Շնորհավոր, Սամ ջան :)

Yellow Raven
22.05.2009, 13:58
Սամ ջան`շնորհավոր :)

Kita
22.05.2009, 14:29
95... պՐԾԱ :yahoo

Շնորհավոր Սամ ջան:):bux:

Լեո
22.05.2009, 14:32
95... պՐԾԱ :yahoo

Սա՛մ, Բարսայի արդյունքը գերազանցել ես: Իրենք հազիվ 86 միավոր են վաստակել (որ էն 2 խաղն էլ հաղթեն, հազիվ 92) :))

Շնորհավոր :)

Հայկօ
22.05.2009, 14:39
Սամ ջան, բարով մաշես :)): Շնորհավո՛ր :):

Սամվել
22.05.2009, 16:13
Շնորհավոր :) Ինչ հարցեր տվին? :)

Դե նախաբուֆեռից հարցեր տվին.. բայց դե իմ երեխեն էր.. ոտից գլուխ ես էի հորինել.. դրանք լավ պատասխանեցի...

Հետո ընդեղ ՍՊեկիցս կպան... բայց դե հիմա էտ էր ինչ արած ...

Իմ Սխեման ոնց որ ԴԴՌ-ի համարա կիրառվում բայց ելքային 45օմը ՅուԷսԲի Ստանդարտա...

+ Լեյաութ չէի արել... այսինքն չէր էլ հանձնարարվել.. ասեցի էն մնացածի նման հավայի նկար չդնեմ յանիմ արել եմ... ավելի լավա 95 բայց գոնե գիտեմ ես եմ ստացել... ոչ թե խաբել մափելով 100 ...

Մերսի ժող ջան :oy

ars83
22.05.2009, 16:27

Սամ ջան, շնորհավո՛ր: Շատ լավ արդյունք ա :hands :):)

Նորմարդ
22.05.2009, 17:09
Շնորհավոր :) Ինչ հարցեր տվին? :)
Հազար ներեղություն բայց քեզ լուրջ հետաքրքրում ա թե՞ պրոստո տակ ես հարցնում,
ուղղակի են մարդու համար ով մեր ոլորտից չի ետքամ էլ ճպիտի հետաքրքրի էլի թե ինչ հարցեր են տվել :) Կամ էլ ես սխալվում եմ ;)
Ու եթե չեմ սխալվում, էս հարցը մենակ Սամոին ես տալիս, Մենյա Ծեռզայուտ սմուտնիյե սոմնենիյա:think

Ամեն դեպքում Սամ ջաննորհավոր :D

ministr
22.05.2009, 17:21
Դե դու ինչ գիտես թե ով ինչիցա խաբար :) Սամվելի թեման պտի որ էլեկտրոնիկայի բնագավառից լիներ ու դրանից մենակ Սինոփսիսում չեն հասկանում :)))))

ministr
22.05.2009, 17:33
Դե նախաբուֆեռից հարցեր տվին.. բայց դե իմ երեխեն էր.. ոտից գլուխ ես էի հորինել.. դրանք լավ պատասխանեցի...

Հետո ընդեղ ՍՊեկիցս կպան... բայց դե հիմա էտ էր ինչ արած ...

Իմ Սխեման ոնց որ ԴԴՌ-ի համարա կիրառվում բայց ելքային 45օմը ՅուԷսԲի Ստանդարտա...

+ Լեյաութ չէի արել... այսինքն չէր էլ հանձնարարվել.. ասեցի էն մնացածի նման հավայի նկար չդնեմ յանիմ արել եմ... ավելի լավա 95 բայց գոնե գիտեմ ես եմ ստացել... ոչ թե խաբել մափելով 100 ...

Մերսի ժող ջան :oy

Սպեկ չունեիր? Թե չէիր մտել սպեկի մեջ?

Սամվել
22.05.2009, 18:36
Սպեկ չունեիր? Թե չէիր մտել սպեկի մեջ?

Ունեի.. ՈՒ մտել էի...

Ուղակի իմ սպեկին համապատասխան իրական սարք ոնց որ չկա էլի...

Բայց դե հիմա ուսումնական սպեկ էր ինչ պարտադիրա իրական սարք լինի... եսիմ :think

ministr
22.05.2009, 18:43
Դե էդ արդեն դիպլոմիդ ղեկավարը պետք ա ասեր :) Լավ կարևորը սաղ նորմալա :)

Ambrosine
25.05.2009, 20:08
Բոլոր ավարտողներին սրտանց շնորհավորում եմ... պրծաք :)

Kita
25.05.2009, 20:24
Բոլոր ավարտողներին սրտանց շնորհավորում եմ... պրծաք :)

Մերսի Աստղ, տարոսը քեզ:))

Ambrosine
25.05.2009, 20:28
Մերսի Աստղ, տարոսը քեզ:))
էդ տարոսին դեռ քանի տարի պիտի սպասեմ :(
գոնե դուք պրծաք:))
մագիստրատուրա գնալու՞ եք, թե՞ իրոք պրծաք

Kita
25.05.2009, 20:57
էդ տարոսին դեռ քանի տարի պիտի սպասեմ :(
գոնե դուք պրծաք:))
մագիստրատուրա գնալու՞ եք, թե՞ իրոք պրծաք

Էս տարի չէ, բայց գնալու եմ:)

Ձայնալար
25.05.2009, 21:22
Սամ ջան, շնորհավոր :)

Rammstein
20.06.2009, 11:35
Էս տարվա քննություններս.
Քաղաքաշինության պատմություն - 4
Քաղաքաշինության հիմունքներ - 5
Երկաթբետոնե, մետաղե, քարե եւ փայտե կոնստրուկցիաներ - 4
Ճարտարապետական կոնստրուկցիա - 5

Մնաց երկու հատ՝ Ճարտ. նախագծում (դպրոց եմ նախագծում), մեկ էլ Ճարտ նախագծում - քաղաքաշինություն: :scare

ՀԳ. Գնահատականները 5 միավորանոց համակարգում են՝ ներառյալ ԱԱՀ: :D

Enigmatic
20.06.2009, 12:38
Շնորհավոր Ռամշ ջան;)

Firegirl777
20.06.2009, 16:13
Քննություններ ունեմ, 3 անցել են, բայց ոչ մեկին չեմ մասնակցել, չնայած երկուսը հինգ եմ ստացել, իսկ մեկն ել տեսնենք ինչ անեմ, աշխատանքի ու ընտանիքի պարագայում դասերից խոսելը մի քիչ դժվար է...

Yellow Raven
20.06.2009, 17:59
Ասեմբլեր- բաց դուռ
Թարգմանության տեսություն-5
Կոմպլեքս անալիզ-5
Հանրահաշիվ-?

StrangeLittleGirl
24.06.2009, 00:47
Թերապիա - 9
Վիրաբուժություն - 9
Մանկաբարձություն և գինեկելոգիա - 9
Էլ ի՞նչ դարդ ու ցավ ունեմ :))

Kuk
24.06.2009, 10:51
Թյո՛ւ, կրոնից կդրվա:D

Rammstein
24.06.2009, 11:20
Ասեմբլեր- բաց դուռ
Թարգմանության տեսություն-5
Կոմպլեքս անալիզ-5
Հանրահաշիվ-?
Իսկ մեր մոտ բաց դռները վերացրել են... :angry:angry:angry
...չստացողը մի անգամից ընկնում ա ԼԻԿՎԻԴ... :diablo

Phantom Lord
24.06.2009, 11:48
Իսկ մեր մոտ բաց դռները վերացրել են... :angry:angry:angry
...չստացողը մի անգամից ընկնում ա ԼԻԿՎԻԴ... :diablo

Էդքան դաժան ա՞::o

Rammstein
24.06.2009, 11:53
Էդքան դաժան ա՞:
Դեռ էդ հեչ, բա էս վերջի երկու քննությունը ամսի 27-ին էր իբր թե, հիմա ասում են, որ 26-ից ուշ չենք կարա հանձնենք: :angry
Լրիվ իրանց ձեռ են առել...

Enigmatic
24.06.2009, 19:33
Իսկ մեր մոտ բաց դռները վերացրել են... :angry:angry:angry
...չստացողը մի անգամից ընկնում ա ԼԻԿՎԻԴ... :diablo

մենք Բրյուսովում չենք էլ իմացել երբեք բաց դռները որնա, մենք էլ չենք ունեցել

masivec
24.06.2009, 19:49
Դեռ էդ հեչ, բա էս վերջի երկու քննությունը ամսի 27-ին էր իբր թե, հիմա ասում են, որ 26-ից ուշ չենք կարա հանձնենք: :angry
Լրիվ իրանց ձեռ են առել...
Մեր մոտ ճարտարագիտականում էլ չկա էլ՞:o:o:cry

Արևհատիկ
01.07.2009, 01:49
Օրենքով առավոտյան քնության եմ, բայց միջանկյալներով ստացել եմ, դրա համար հիմա տենց չեմ տառապում: Հիմա պատրաստվում եմ պրակտիկայի: Քնություններս լրիվ 5 եմ ստացել::hands

Kuk
01.07.2009, 04:01
Մոռացել էի ստեղ էլ ներկայանալ:))
Էս սեմեստր հավեսի ընգա, սաղ ստացա, սեպտեմբեր-հոկտեմբեր ու նոյեմբերի կես կարամ դասի չգնամ փաստորեն:yahoo

Yellow Raven
01.07.2009, 12:15
Ասեմբլեր- 5
Թարգմանության տեսություն-5
Կոմպլեքս անալիզ-5
Հանրահաշիվ-5

:B

Kuk
01.07.2009, 12:17
Ասեմբլեր- 5
Թարգմանության տեսություն-5
Կոմպլեքս անալիզ-5
Հանրահաշիվ-5

:B

Ապրե՛ս դու:good

Dayana
23.07.2009, 13:54
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Norton
23.07.2009, 13:55
Շնորհավոո՜ր:bux:

Փոքրիկ
23.07.2009, 13:58
;)Շնորհավոր, Դայանա

Kuk
23.07.2009, 13:58
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Ապրի Դայուշը, շնորհավոր:)

Ռուֆուս
23.07.2009, 14:24
Ապրես, Դայ ;)

Ռեդ
23.07.2009, 14:28
Dayana, շնորհավոր :)
Հ.Գ. հետաքրքիր հարցում ա բայց :8

Safaryan
23.07.2009, 14:36
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Շնորհավոր դիպլոմդ սրտիկ:kiss

Chuk
23.07.2009, 15:16
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Դե կբերես, որ ստորագրեմ :))

Ուծյու՜, շնորհավոր Արմ ջան :)

Dayana
23.07.2009, 15:22
Դե կբերես, որ ստորագրեմ :))

Ուծյու՜, շնորհավոր Արմ ջան :)

Ստորագրածա :pardon

Kita
23.07.2009, 15:26
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Մի հատ էլ ստեղ շնորհավորրրր:love:kiss
Հավեսով թրջենք;))

Dayana
23.07.2009, 15:29
Մի հատ էլ ստեղ շնորհավորրրր:love:kiss
Հավեսով թրջենք;))

թրջեցինք ;)

cold skin
23.07.2009, 15:48
Շնորհավոր

masivec
23.07.2009, 17:58
Շնորհավոր:hands

Հայկօ
23.07.2009, 19:02
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա

Շնորհավո՜ր, Դայուշ :): Քեզ մոդերատորական ոճով սմայլիկներ լի՜քը.

:angry:angry:angry:angry:angry:angry.:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayren i

Ձայնալար
23.07.2009, 22:25
Հենց նոր Մոդերատորական ոճով դիպլոմս ստացա :oy

Ապրես Դայուշ ջան :love

Elmo
24.07.2009, 00:42
Շնորհավո՜ր, Դայուշ :): Քեզ մոդերատորական ոճով սմայլիկներ լի՜քը.

:angry:angry:angry:angry:angry:angry.:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni:vayren i

Ձախից երորդը մեկին նման ա: Պաշտոնավոր անձնավորության ա նման, բայց տեղը չեմ բերում ում ա նման:

Dayana
24.07.2009, 10:25
Շնորհավո՜ր, Դայուշ :): Քեզ մոդերատորական ոճով սմայլիկներ լի՜քը.

:angry:angry.vayreni:vayreni:vayreni:vayreni:vayreni
Սմայլերը մի չարաշահի :angry

Ձախից երորդը մեկին նման ա: Պաշտոնավոր անձնավորության ա նման, բայց տեղը չեմ բերում ում ա նման:

Հիմա ճանաչեցի՞ր Մո, էդ ձախից երկրորդը ես եմ :D

Rammstein
18.01.2012, 21:04
Տեսնես էս թեման ինչի՞ ակտիվ չի, էլ Ակումբում ուսանող չկա՞: :esim

Եկել եմ մի քիչ գլուխ գովեմ: Դե ընդհանրապես տենց բնավորություն չունեմ, բայց էսօր գլուխ գովելս բռնել ա: :)) Էսօր ամենակարեւոր քննություններից մեկը տվեցի, որի դասախոսը` Մանուկյան Դավիթը ամեն ինչ «ուստավով» ա անում (ինչը իմ դուրը շատ ա գալիս), այսինքն` չի նայում, թե ուսանողը մյուս առարկաներից ինչեր ա ստացել, չի նայում` ուսանողը անվճար ա թե` վճարովի, չի թողնում քննությանը լեկցիաներից օգտվել, եւն, այլ նայում ա զուտ գիտելիքին (ընդ որում` առանց հասկանալու ասելը չի անցնում, միանգամից զգում ա) ու ինչ լեկցիա կարդացել ա, դա էլ պահանջում ա, ընդ որում նենց ա լեկցիաները կարդում, ոնց որ ծամի դնի ուսանողի բերանը… Հիմա ասածս ինչ ա, 20 եմ ստացել :yahoo:

Դասախոսներ կան` գալիս լեկցիա են թելադրում, ընդ որում` կարդալով թելադրում (օրինակ` «Քաղաքաշինություն եւ էկոնոմիկա» առարկան, ընդ որում էդ թելադրածից ոչ մեկ բացարձակ ոչ մի բան չի հասկանում), կամ էլ ընդհանրապես ոչ մի լեկցիա չեն կարդում (օրինակ` «Մշակութային եւ բնության ժառանգություն…» էս ինչ երկար անուն ա, մի խոսքով` Նալբանդյանը :D), դասի ժամերին մենակ ռեֆերատ են ստուգում, վերջում` քննությանը ուզած չուզած թույլ են տալիս, որ ուսանողը ամեն ինչից օգտվի, պատասխանելուց էլ իրանց սկսում են թանկացնել ու ցածր դնել (նշածս երկու առարկաներից 19 ստացա): Իսկ Դավիթ Մանուկյանը տենց չի, վերեւում ասեցի, թե ոնց ա:

Մի խոսքով, մոտս լրիվ 20 ա, մենակ էդ երկուսն են 19, մեկ էլ օտար լեզուն` գերմաներենը 18 ա: Էս կիսամյակ մնաց մի հատ` նախագիծը :}: Էդ էլ 20 ստանամ, մյուս կիսամյակ էլ էս տեմպով սովորեմ, մեկ էլ տեսար անցա անվճար: :}

Հ.Գ. Եթե Դավիթ Մանուկյանի ռեկլամը ազդեց, կարաք սրանք նայեք :))
http://www.youtube.com/playlist?list=PL3CF89FF67003D0BF&feature=view_all

Ֆոտոն
19.01.2012, 00:44
Ռամշ ջան, դու ստիմուլ ունես լավ սովորելու: Իմ սովորելուց ոչինչ չի փոխվում: Դիպլոմը գույնով էլ, թվանշաններով նույնն է սովորողների ու չսովորողների համար:
Բայց, այնուամենայնիվ, արդեն երեք քննություն հանձնել եմ, ստացել եմ.

Օպտիկական կապ - 20

Բջջային կապ - 19 (էս առարկան ոչ ոք ավելի բարձր չստացավ, քանի որ դասախոսը մինչ. վերջ քննեց, ու բնականաբար ոչ մի ուսանող 100 տոկոսով առարկան չի կարող իմանալ: Մի մոտեցում էլ կա, իհարկե ոչ լուրջ, որ դասախոսը ոչ ոքի 20 չդրեց, քանի որ իսկի ինքը 20-- չգիտի: :D )

Արբանյակային կապ - 20

Էն օրը զավեշտալի դեպքեր գրանցեցի զաչոտնիկս հերթական անգամ ընթերցելիս: Մի առարկա հայտնաբերեցի, որ (մեզ մոտ նշվում է 2 միջանկյալ գրավորների արդյունքների գումարը, մասնակցության գնահատականը և վերջնական քննության արդունքը, վերջում էլ դրանց գումարը) 8+4+4 =20 :D

Թվային տվյալների մաթ. մշակումը, երեկ հայտնաբերեցի, որ 20 եմ ստացել: Շա՜տ զարմացա: Ախր դա հնարավոր չէր: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես է պատահել::o

Եվ այսպես, դեռ կա ևս 3 քննություն: Տեսնենք ոնց կլինի::)

Rammstein
19.01.2012, 01:24
Ռամշ ջան, դու ստիմուլ ունես լավ սովորելու: Իմ սովորելուց ոչինչ չի փոխվում: Դիպլոմը գույնով էլ, թվանշաններով նույնն է սովորողների ու չսովորողների համար:

Ճիշտն ասած` ես էլ մինչեւ հիմա չգիտեմ` որ բակալավրի դիպլոմս կապույտ ա եղել, կարա՞ մոգիստրատուրայինը կարմիր լինի, այսինքն` իրարից անկախ են, թե ոչ: Բայց անվճար տեղափոխվելը, ամեն դեպքում ստիմուլ ա: Չնայած` մեր ինստիտուտում շունը տիրո(ը չի ճանաչում, իկսի լրիվ 20 ստացողները վստահ չեն, որ անվճար կանցնեն:
Բայց էդ ի՞նչ հաշիվ ա, որ ձեր մոտ տենց «իրավահավասարություն» ա դիպլոմների առումով :D:

Ֆոտոն
19.01.2012, 02:10
Բայց էդ ի՞նչ հաշիվ ա, որ ձեր մոտ տենց «իրավահավասարություն» ա դիպլոմների առումով :D:

Հաճելիորեն մխիթարեցիր: :D

Կարող ա դիպլոմները գունային տարբերություն ունեն: Ուղղակի էդ էդքան էլ չի սփոփում, երբ տեսնում ես, թե ովքեր քեզ հավասար թվանշան կարող են ստանալ ու հետո նույն դիպլոմն ունենալ: Դիպլոմն արժեզրկված է: Իսկ աշխատանքի ընդունվելիս գիտելիք չեն ստուգում: Ըստ գիտելիքի տարանջատումը պետք է գոնե ըստ թվանշանի լինի, բայց խստություն չկա:

Մյու կողմից էլ՝ հետո՞ ինչ: Մի բան կլինի ու կանցնի: ;)

Lev
19.01.2012, 03:48
Էս կիսամյակ 6 քննություն ունեմ: Դեռ երեքն եմ հանձնել ու առավելագույն 40 միավորից ստացել եմ հետևյալ գնահատակնները
Նորամուծությունների կառավարում - 40
Բանկային և ֆինանսական մենեջմենթ - 40
Ռազմավարական կառավարում - 38
Ու պիտի նույն տեմպերով էլ շարունակեմ :))

John
19.01.2012, 11:28
Ես էս թեմայից լավ կլնի հեռու մնամ... մանավանդ որ ստուգմանս գրքույկը համարյա դատարկ է, չնայած 2 քննություն արդեն եղել է :D

armen9494
19.01.2012, 12:58
Իսկ իմ մոտ միջին վիճակ է, ոչ մի վերջնական քննության չեմ գնացել, մենակ զաչոտնիկ եմ տարել :))
Բոլոր քննություններս փակել եմ միջանկյալ գնահատականներով՝
Մաթեմ 86
Ֆիզիկա 59

էլեկտրոտեխնիկան ու նյութագիտությունը չեմ հիշում միջանկյալներին ինչ էի ստացել, մենա հիշում եմ որ 60-ից բարձր էր լինելու :D
Մեկ էլ միակ մասնագիտական առարկան՝
Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի մաթեմատիկական հիմունքներ - 100 կամ միգուցե 99 (ինչ-որայա, կուրսում ամենաբարձրը իմն ա լինելու) :nyam

Էս թեման էս ի՜նչ կարգի քնած էր, ափսոս շուտ չէի նկատել, միջանկյալներիս ժամանակ հավեսով գրելու բան կունենայի :))
Մերսի Ռամշին, որ ակտիվացրեց;)

Հ.Գ. գնահատականները 100 բալանոցով են գրած

Rammstein
19.01.2012, 13:22
Էս կիսամյակ 6 քննություն ունեմ: Դեռ երեքն եմ հանձնել ու առավելագույն 40 միավորից ստացել եմ հետևյալ գնահատակնները
Նորամուծությունների կառավարում - 40
Բանկային և ֆինանսական մենեջմենթ - 40
Ռազմավարական կառավարում - 38
Ու պիտի նույն տեմպերով էլ շարունակեմ :))

Սենց բալեր գրելուց արժի նշել, թե քանի բալանոց համակարգ ա:

Ես էլ էի մոռացել նշել, մերը 20 բալանոց ա (բարեբախտաբար 20-ից ավել չի):

Moonwalker
19.01.2012, 13:37
Էս կիսամյակ՝

Թուրքերեն - 20/20 (բնականաբար. էլ ի՞նչ, եթե ոչ էս:pardon)
Սելջուկյան և վաղ շրջանի օսմանյան պատմություն - 20/20 (մինչև հիմա զարմանում եմ. շոգեքարշի նման սերտել էի:)) )
Փիլիսոփայություն - 18/20 (սրա համար տե՛ս (http://thehumanscorch.files.wordpress.com/2009/11/double-facepalm.jpg) :sorry)

...շարունակելի մինչև ամսի 27-ը

John
19.01.2012, 14:03
Սենց բալեր գրելուց արժի նշել, թե քանի բալանոց համակարգ ա:

նշել ա, դու ուշադիր չես եղել ;)

Էս կիսամյակ 6 քննություն ունեմ: Դեռ երեքն եմ հանձնել ու առավելագույն 40 միավորից ստացել եմ հետևյալ գնահատակնները
Նորամուծությունների կառավարում - 40
Բանկային և ֆինանսական մենեջմենթ - 40
Ռազմավարական կառավարում - 38
Ու պիտի նույն տեմպերով էլ շարունակեմ :))

Lusinamara
19.01.2012, 15:02
Չորս քննություն, որից երկուսն ենք հանձնել.

Իրավագիտություն՝ 20/20,
Վերահսկում և աուդիտ՝ 20/20 ...

Հավատում եմ նույն տեմպերին :love Մինչև ամսի 27-ը:

Lev
19.01.2012, 20:02
Սենց բալեր գրելուց արժի նշել, թե քանի բալանոց համակարգ ա:

Ես էլ էի մոռացել նշել, մերը 20 բալանոց ա (բարեբախտաբար 20-ից ավել չի):

Ռամշտայն ջան նշել եմ.

Էս կիսամյակ 6 քննություն ունեմ: Դեռ երեքն եմ հանձնել ու առավելագույն 40 միավորից ստացել եմ հետևյալ գնահատակնները
Նորամուծությունների կառավարում - 40
Բանկային և ֆինանսական մենեջմենթ - 40
Ռազմավարական կառավարում - 38
Ու պիտի նույն տեմպերով էլ շարունակեմ :))

Հ.Գ. չէի տեսել, որ John-ը արդեն գրել էր :))

Rammstein
28.01.2012, 09:43
Մի քանի անքուն գիշերներից հետո երեկ նախագիծս 19 ստացա (ոնց որ ասում էին 20 ընդհանրապես չկա, թե ինչ, չնայած դրանց կռիսություններն էլ գիտենք, սկզբում չի լինի, հետո կպարզվի, որ մի քանի հոգի ամեն դեպքում պատահաբար 20 են ստացել): Երեկ 16:30 պառկել եմ քնելու, մի քիչ առաջ արթնացել եմ: :}
Զատո պրծա էս կիսամյակից: :aaa