PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատիժ



asona
23.09.2006, 13:36
Պատիժն այսօր վրեժխնդրությու՞ն է, թե մարդուն ուղղելու միջոց:

Viki
23.09.2006, 16:13
Հիմնականում մարդկանց ուղղելու միջոց է, բայց նայած թե պատժողը ով է, եթե պատժվում է ոչ օրենքի կողմից, այլ անհատի` ուրեմն վրեժխնդրություն (բայց ցանկացած դեպքում այդ վրեժխնդրությունը լուծվում է պատիժ կիրառելու միջոցով)

Gohar
07.10.2006, 00:16
Պատիժն այսօր վրեժխնդրությու՞ն է, թե մարդուն ուղղելու միջոց:

Առաջին հերթին պետք է պարզել, թե ով է պատժողը և ինչու համար է պատժում:Այդ ժամանակ նոր կարելի է որոշակի ձևակերպում տալ այս հարցին:

Guest
11.10.2006, 19:01
Պատիժը հիմականում ճիշտ ա, տեղին ա, եթե հորինվել ա ուրեմն պետք է:)

dvgray
11.10.2006, 21:01
Պատիժն այսօր վրեժխնդրությու՞ն է, թե մարդուն ուղղելու միջոց:

Եթե քրեական պատժի մասին է խոսքը, ապա են ,ինչ որ կոչվում է պատիժ - կատարյալ դեբիլություն է ,:Անկապուտյուն ;
Որը մի խումբ մարդկանց համար վերածվել է շանտաժի միջոցով ապրուստի միջոցի; Ուրիշ ոչինչ:

Esmeralda
11.10.2006, 21:07
Եթե հատուկ պետական մարմինների կողմից է այդ պատիժը, ապա մարդուն ուղղելու միջոց.. իսկ եթե Այդ պատիժը սահամանելու համար ոչ լիազորված անձի կողմից նման արարքը որպես վրեժխնդրություն կարող է դիտվել..

dvgray
11.10.2006, 21:12
Եթե հատուկ պետական մարմինների կողմից է այդ պատիժը, ապա մարդուն ուղղելու միջոց.. իսկ եթե Այդ պատիժը սահամանելու համար ոչ լիազորված անձի կողմից նման արարքը որպես վրեժխնդրություն կարող է դիտվել..

Շատ հետաքրքիր է, ետ ո՞նց եք պատկերացնում այդ մարդու "ուղղումը" կալանավայրերում;
Երբևե տեսել ե՞ք, թե ինչպես են "ուղղվում " ետ մարդիկ օրինակ Կոշում
:)

Esmeralda
11.10.2006, 21:17
Շատ հետաքրքիր է, ետ ո՞նց եք պատկերացնում այդ մարդու "ուղղումը" կալանավայրերում;
Երբևե տեսել ե՞ք, թե ինչպես են "ուղղվում " ետ մարդիկ օրինակ Կոշում
:)
Ես պարզապես ասեցի, թե ինչ նպատակ է հետապնդում... բայց թե ինչքանով է իրականացվում Հայաստանում... չեմ կարող ասել..

Guest
17.10.2006, 18:11
Պատիժը, բանտը, ամկասկած ճիշտ իդեայա, բայց համաձայն եմ, որ ավելի արդյունավետ կարող է աշխատել, կա անհրաժեշտություն փոխել համակարգը:

Astghik
18.10.2006, 14:07
Պատիժն այսօր վրեժխնդրությու՞ն է, թե մարդուն ուղղելու միջոց:

Ի՞նչ է պատիժը...
Եթե խոսքը քրեական պատիժի մասին է, ապա և՛ մարդուն ուղղելու միջոց է, և՛ վրեժխնդրություն: Բացատրեմ. Ասենք թե մարդասպան կամ գող կա: Տուժող կողմը վրեժխնդրության համար է ուզում, որ հանցագոծը պատժվի, իսկ օրենքը սահմանում է պատիժ, որպեսզի հանցագործը «ուղղվի» ու նման քայլերի էլ չդիմի: (Թե ինչքանով է արդյունավետ այդ մեթոդը չենք կարող իմանալ, բայց և դրա բացակայության դեպքում չորս բոլորը հանցագործներ կլինեին)

հ.գ. Չգիտեմ ինչու երբ կարդացի «պատիժ» միտքս եկավ ոչ թե վերը նշված պատիժը, այլ աշխարհի ամենաքաղցր պատիժը՝ ծնողների սահմանած պատիժը :love (մանկության անհոգ օրեր...):love

dvgray
18.10.2006, 17:36
Ի՞նչ է պատիժը...
Եթե խոսքը քրեական պատիժի մասին է, ապա և՛ մարդուն ուղղելու միջոց է, և՛ վրեժխնդրություն: Բացատրեմ. Ասենք թե մարդասպան կամ գող կա: Տուժող կողմը վրեժխնդրության համար է ուզում, որ հանցագոծը պատժվի, իսկ օրենքը սահմանում է պատիժ, որպեսզի հանցագործը «ուղղվի» ու նման քայլերի էլ չդիմի: (Թե ինչքանով է արդյունավետ այդ մեթոդը չենք կարող իմանալ, բայց և դրա բացակայության դեպքում չորս բոլորը հանցագործներ կլինեին)


Այսինքն կարելի՞ է հասկանալ, որ "պետական պատիժը" դա իրական, նորմալ, մարդկային պատժից խուսափելու միջոց է ՞՞՞ :B

Astghik
19.10.2006, 11:34
Այսինքն կարելի՞ է հասկանալ, որ "պետական պատիժը" դա իրական, նորմալ, մարդկային պատժից խուսափելու միջոց է ՞՞՞
Իսկ ինչպիսի՞ն է ըստ քեզ իրական, նորմալ, մարդկային պատիժը ասենք՝ մարդասպանի կամ երեխա առևանգողի համար, եթե ոչ "պետականպատիժ":

Զաքար
26.07.2014, 00:31
Պատիժն այսօր վրեժխնդրությու՞ն է, թե մարդուն ուղղելու միջոց:


Երևույթի անունն ուղղում է, իսկ իրականում շեղում:

Rhayader
26.07.2014, 06:02
Բայց պետք չի: