PDA

Դիտել ողջ տարբերակը : Քելլի Ֆեմիլի/Kelly Family



StrangeLittleGirl
07.01.2008, 23:04
Օրեր շարունակ մտածում էի, թե արդյոք արժե՞ այս խմբի մասին թեմա բացել: Հիմա, երբ լսում եմ նրանց an angel երգը, որն ինձ գերել էր դեռ 12 տարի առաջ, երբ ես երաժշտությունից զզվող մի մանուկ էի, երբ նույն կերպ կլանվում եմ, և աչքերս լցվում են, մտածում եմ, որ պետք է անպայման բացել այս թեման… Գուցե նրանց լսողներ էլ կլինեն…

Խումբն իսկական բազմազավակ ընտանիք է: Բոլորը երգում են, նվագում, երգեր գրում: Քելլի քույր-եղբայրների ծնողները մահացել են, բայց նրանք են այս հրաշք խումբը հիմնել: Սկզբում փողոցներում էին երգում: Փոքրերը տանն էին մնում, իսկ մեծերը գնում էին գումար վաստակելու: Հետո այնքան մեծացավ նրանց պահանջարկը, որ կարողացան դահլիճ վարձել ու համերգ տալ: Հետո նաև ալբոմներ թողարկեցին: Նրանց հաջողության պիկը 1995-1997թթ. էր, երբ թողարկվեցին over the hump և almost heaven ալբոմները: Հիշում եմ՝ այն ժամանակ Պրահայում էի, և մեր ամբողջ դասարանը քելլիացավով էր տառապում… Երգի դասերին մի անգամ իմ ընկերները i can't help myself երգը կատարեցին՝ իրենց սեփական գործիքավորմամբ, իսկ ես պարզապես հիացական բացականչություններ էի արձակում:

Տարիներ անցան, և ես սկսեցի մտածել. այս ի՞նչ խումբ էր, որ լսում էի. հիմարություն, պարզունակություն: Այսօր ես նրանց մեջ խորություն ու բարություն եմ տեսնում: Ավելի բարի խումբ երևի հնարավոր չէ պատկերացնել: Իսկ an angel-ը կրկին իմ սիրած երգերից է…
Կարծում էի, թե խումբը ցրվել է, բայց վերջերս ինտերնետում կարդացի, որ կան, պարզապես չորսով են մնացել (1995-1997-ին 9-10 հոգանոց խումբ էր): Եվ ավելի զարմացա, երբ Երևանի երաժշտական խանութներից մեկում գտա նրանց անհայտ, բայց համեմատաբար նոր ալբոմներից մեկը, որը ոչնչով չէր զիջում նախորդներին:
I wish I had your pair of wings
Had them last night in my dreams
I was chasing butterflies
Till the sunrise broke my eyes

Tonight the sky has glued my eyes
Cause what they see´s an angel hive
I´ve got to touch the magic sky
And greet the angels in their hive

Chorus:
Sometimes I wish I were an Angel
Sometimes I wish I were you
Sometimes I wish I were an Angel
Sometimes I wish I were you

And all the sweet honey from above
Pour it all over me, sweet love
And while you´re flying around my head
Your honey kisses keep me fed

I wish I had your pair of wings
Just like last night in my dreams
I was lost in paradise
I wish I´d never openend my eyes

Chorus:

But there´s danger in the air
Tryin´so hard to be unfair
Danger´s in the air
Tryin´so hard to give us a scare
But we´re not afraid
Եվ ամենալավն այն է, որ նրանց երգացանկում գրեթե ամեն ինչի մասին երգեր կան. թե՛ բնապահպանական թեմաներով, թե՛ էդ ծեծված-մերժված սիրո, թե՛ կատակ-մանկական երգեր, թե՛ Աստծո, թե՛ հայրենիքի մասին: Իսկ an angel-ը ոչ մեկի մեջ չի տեղավորվում…

REAL_ist
07.01.2008, 23:09
Fell In Love With An Alien երգնա լավը:)

StrangeLittleGirl
07.01.2008, 23:11
Fell In Love With An Alien երգնա լավը
Նույն երգի կլիպն էլ ա շատ լավը… Ու ընդհանրապես էդ երգը almost heaven ալբոմից ա, որը հասարակության կարծիքով նրանց լավագույնն ա… Հասարակության ասելով՝ «Բրավոյի» թոփ 50-ում էդ ալբոմից միաժամանակ ութ երգ ա էղել:

Amaru
07.01.2008, 23:14
Աաաա, ես էլ եմ սիրուուում :love

Anika Verdy
10.01.2008, 19:20
Ես փոքր ժամանակ իրանցից մի հատ կլիպ եմ նայել, արդեն չեմ էլ հիշում որ երգն էր, բայց հիշում եմ, որ եդ կլիպը շատ էի սիրում… Ի դեպ կարելի է փնտրել իրենց ինտերնետում, լավ հիշեցրիր Բյուրակն, շնորհակալություն :)

StrangeLittleGirl
10.01.2008, 20:23
Ես փոքր ժամանակ իրանցից մի հատ կլիպ եմ նայել, արդեն չեմ էլ հիշում որ երգն էր, բայց հիշում եմ, որ եդ կլիպը շատ էի սիրում…
Կարո՞ղ ես նկարագրել: Ես նրանց բոլոր հայտնի կլիպերը տեսել եմ, մի մասն էլ պիտի որ ունենամ:

StrangeLittleGirl
11.01.2008, 02:28
Ի դեպ, Քելլիները մի շատ հետաքրքիր յուրահատկություն ունեն: Սովորաբար խմբերում ամեն մեկն իր գործն է անում. մեկը՝ վոկալ, մեկը՝ կիթառ, մեկը՝ հարվածային գործիքներ և այլն: Այստեղ ամեն երգում ամեն մեկը մի բանով է զբաղվում: Օրինակ, մեկում Փադին կարող է երգել ու էլեկտրական կիթառ նվագել, մյուսում՝ ստեղնաշարային գործիքներով զբաղվել: Յուրօրինակ են նաև կրկներգները: Ամբողջ երգի ընթացքը կարող է տարբեր լինել, կախված նրանից, թե ով է երգում, բայց կրկներգում սովորաբար բոլոր ձայները միանում են իրար, և դու ստանում ես իսկական քելլիական հնչողություն, որը ոչ մի բանի հետ չես շփոթի: Վերջերս նրանց նախավերջին ալբոմն եմ գնել: Ցավոք, այդ երևույթն այնտեղ չկա, որովհետև կազմը խիստ փոքրացել է: Միայն թե չեմ կարողանում գտնել, թե ովքեր են մնացել: Փադին, Պատրիսիան, Ջիմին և Մայտը հաստատ են. ձայներից ճանաչեցի: Մնացածը դեռ կպարզեմ…

StrangeLittleGirl
12.08.2009, 20:51
Մտածեցի՝ էս թեման մի քիչ առաջ բրդեմ:

Էս վերջերս էլի խորացել եմ խմբի մեջ: YouTube-ով սաղ օրը իրանց եմ նայում: Էնքան հավես էն փոքր ժամանակների կլիպերը, որ էրեխեք են երգում: Նայում ես, ուզում ես էդքան մեծ ընտանիք ունենալ:

Ի դեպ, կարծես խումբը վերջնականապես ցրվել է, որովհետև այդ չորս հոգուց գիտեմ, որ Փադին մեկնել է Ֆրանսիա՝ աստվածաբանություն ուսումնասիրելու, արդեն Պատրիսիան էլ է սոլո գործունեություն ծավալել, դե Մայտը շուտվանից էր սոլո համերգներ տալիս, բայց խումբը չէր լքում:

Ու էնքան հավես ա իրանց հասունացած տեսնելը: Ամեն մեկն արդեն իր ոճն ունի, իր կերպարն ունի: Ու թեկուզ այլևս հսկայական մարզադաշտերում համերգներ չեն տալիս, բայց հաճելի է տեսնել նրանց առանձին-առանձին փոքրիկ, տաքուկ դահլիճներում փոքրաթիվ հանդիսատեսի առաջ:

StrangeLittleGirl
12.08.2009, 20:52
Հ.Գ. Վերջերս հաշվում էի, թե քանի լեզվով երգեր ունեն: Էսքան հաշվել եմ.
1. Անգլերեն
2. Գերմաներեն
3. Իսպաներեն
4. Ֆրանսերեն
5. Հոլանդերեն
6. Ռուսերեն

Ուրիշ գիտե՞ք:

StrangeLittleGirl
17.12.2009, 20:47
Թեև խումբը պաշտոնապես չի ցրվել, բայց հիմա նրա անդամները սոլո գործունեությամբ են զբաղվում: Նրանցից Պատրիսիան շրջագայում է կիթառով՝ կատարելով խմբի հին ու լավ ժամանակների երգերը: Էսօր հայտնաբերեցի "An Angel"-ի նրա տարբերակը: Նախկինում այս երգը լսել էի Փադիի, Անջելոյի, Քեթիի կատարմամբ, բայց ոչ երբեք Պատրիսիայի:


http://www.youtube.com/watch?v=5ikAHsdcUcc"]http://www.youtube.com/watch?v=5ikAHsdcUcc

StrangeLittleGirl
07.12.2011, 00:24
Հիմա էլ խումբը չի վերամիավորվել, բայց չորս-հինգ հոգով շրջագայում են Գերմանիայի տարբեր քաղաքներում: Ծննդյան տոներին նվիրված համերգներ են, որոնց ընթացքում կատարում են նաև հին ու բարի երգեր իրենց երգացանկից: Նենց մի տեսակ մեծացած են արդեն: Ֆանատներն էլ պիտի որ մեծացած լինեն, բայց ասում են` համերգների ժամանակ գժություններ են անում: Պատկերացնու՞մ եք մի խումբ 30-անց կանայք ոնց են Փադիի հետևից ընկնում :D


http://www.youtube.com/watch?v=oryu52TCRUw

Ֆոտոն
10.05.2012, 20:11
Էս խմբին լսել ու հավանել եմ էս երգով, վայելեք: :)


http://youtu.be/blp9xR2Jx3s

Ճիշտն ասած՝ թեմայում դրած կատարումները չհավանեցի:

StrangeLittleGirl
11.05.2012, 13:15
Սա իսպանական ժողովրդական երգ ա, վերամշակել են: Բայց ինչ ջահել են ստեղ, վաղուց հին վիդեոներից չէի նայել:

Իսկ էս թեմայում դրվածները նոր վիդեոներ են: Հեսա հներից մի բան փորեմ, դնեմ ստեղ:

Էս երգն 90-ականներին մեգահիթ էր, չնայած ես առանձնապես չեմ սիրում:


http://www.youtube.com/watch?v=1viSfRzI8to

Էս էլ իրանց ամենահայտնի երգը 2011-ի Stille Nacht շրջագայության ժամանակ: Ես էլ եմ էս դահլիճում :) Տեսեք` ոնց են սաղ ձայնակցում

http://www.youtube.com/watch?v=WhEH0ox-eaU

Էլի հին երգ նոր կատարմամբ: Էս Պատրիսիայի սոլո համերգն ա, ստեղ էլ եմ դահլիճում նստած :)


http://www.youtube.com/watch?v=dnDg7EcmMck

Մի հատ էլ հին երգի նոր կատարում: Սա էլ Քեթիի համերգն ա` էն որ վերևում այ-այ ա ասում: Տեսեք` ինչքան ա մեծացել: :( Ստեղ էլ եմ հանդիսատեսի շարքերում


http://www.youtube.com/watch?v=VT-oXXrZkpM

Բայց էս քանի օրը կփորփրեմ, հին ու լավ ժամանակների կատարումներից կճարեմ: Դրանք շատ համով են :)) Թե չէ մեծացել, դախացել են:

StrangeLittleGirl
20.05.2012, 03:29
Փառքի գագաթնակետի ժամանակների կատարում: Իրանց երգը չի, բայց ամբողջ Եվրոպան հիմնականում իրանցով գիտի


http://www.youtube.com/watch?v=gBleN1vWo4o

Smokie
29.05.2018, 14:11
Պատճենահանված և որոշակի ձևափոխված գրառում FB-ից: 21.05.18.


Էս տարի վերջապես որոշեցի լրջորեն ուսումնասիրել այս ընտանեկան խմբին, որի մասին լսել էի հենց միայն այս թեմայում ու մեծ հույսեր ու սպասելիքներ ունեի: Մի օր վերցրեցի ու 8 ալբոմ քաշեցի: Առաջինը որոշեցի լսել այն ալբոմը, որտեղ որ ավելի շատ էին նախօրոք հանդիպած երգերի անունները, կամ սպասելիքներն էին շատ, ըստ վերնագրերի: :)
Kelly Family-Over the Hump

http://cs34.imyz.me/img/70/10849231/29026867.jpg

Այսօր առավոտ շուտ հիշեցի ու ուզեցի հերթական անգամ վայելեմ ընդամենը ապրիլի վերջերին բացահայտած էս հրաշք ալբոմը: Կիսաքնելով լսեցի մեկ անգամ (հետո իհարկե չլսած երգերի տեղը հանեցի):)) ու հիշեցի, որ վաղուց ալբոմների ռեվյու չեմ պատրաստել: Դե հետո էլ երկրորդ անգամ առավոտով կրկնեցի ալբոմը ու հիմա է՛լ գրում եմ այս գեղեցիկ երգերի տակ:
Ընդհանրապես էնքան հավես ա, որ մի ամբողջ ընտանիք, էն էլ էսպիսի մեծ ընտանիք ա երաժշտական խումբ ստեղծում ու էն էլ էսպիսի երաժշտական խումբ: Էլ իրենց տարբեր երգերում տարբեր սոլոներով, էլ կրկներգերում խմբակային հատվածներով, էլ մյուս բոլոր պլյուսներով ուղղակի չեն կարող չգրավել մարդու սիրտը:
Սկսեմ առաջին ունկնդրումներից:
Ալբոմն իր բացում “Why, Why Why” երգով արդեն խոստանում էր հուսախաբ չանել: Առաջին տպավորություն՝ բավականին աշխույժ, ուրախ երգ: Ընդհանրապես այդ առաջին օրը ալբոմը 3 անգամ լսեցի՝ ինչը նշանակում է, որ արդեն բարձր գնահատել ու մի այլ կարգի երջանկացել եմ գեղեցկագույն բացահայտման համար: :) Բայց ունկնդրման երկրորդ օրը (մեկ անգամ եմ լսել)... Վայ, վայ, վայ, զգացի, որ “Why, Why Why”-ը և մի ուրիշ երգ էլ, որի մասին հետո կխոսեմ՝ այնքան էլ չեմ հավանում արդեն: Չնայած այս առավոտ որոշքակիորեն վերապրեցի Why-երի սերը: Last.fm-ն ասում է, որ Երգն ընդհանուր ունի 7 ունկնդրում:
Երգ համար 2. “Father’s Nose”, մի այլ կարգի էի հիացած էս հրաշքագույն երգով::roll Ու վերջին մասերում էլ էր երգչուհու փոխված ձայնը մի այլ կարգի գրավում: Ամեն անգամ երգի ավարտին, երբ բացականչում էր “Fathers noooo-ose!” ես մտովի պատկերացնում էի դրանից հետո երգը վերջնականապես եզրափակող գիթարային մի հատիկ ակորդ::)) Ալբոմի մյուս բոլոր երգերից ամենաշատը սա եմ լսել => հավանել: 38 ունկնդրում ցայս պահ: Ալբոմի երկրորդ օրն էլ համերգային վիդեոյի սուբտիտրերի շնորհիվ բացահայտել եմ, որ միայն կրկներգի քիչ խոսքերն են անգլերեն: Մնացածը իսպաներեն ա երգում:
“First Time”. Այ քեզ գեղեցիկ ու բարի մեղեդի: Սա է՛լ միացնես ու անընդհատ լսես: Նույնիսկ ավելորդ եմ համարում երկար մեկնաբանելը (ավելի ճիշտ իմ ուժերից վեր )՝:D վայելել ա պետք ու երգի հետ միասին բարիանալ::love 24 ունկնդրում: Մինչև հիմա պաշտում եմ:
“Baby Smile”. “Baby smile, baby smile, baby smile. Don’t cry baby. Baby smile”. Իսկական տրամադրություն բարձրացնող երաժշտություն, երգչուհին էլ ամբողջ երգի ընթացքում աչքիդ առաջ երևալու ա ուրախ ժպիտով: Էլի 24 ունկնդրում: Ու էլի չի թուլացել պաշտելիության աստիճանը::sulel
Այ “Baby Smile”-ից հետո արդեն առաջին օրով մյուսները սկսեցին սովորական դառնալ: Հաճելի էին հա, բայց առաջինների տպավորությունը արդեն չէին թողնում:
“Cover the Road”. Սկզբից սովորական՝ ոչ վատ երգ: Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի սիրվեց: Ու դեռ սիրվելու ա: 15 ունկնդրում:
“She’s Crazy”. Այս երգի մասին էլ թերևս կարող եմ ասել նույնը, ինչ վերևինի: Ընդհանրապես էս երկու երգերը իրար հետ ասոցիացնում եմ: Երևի որովհետև ալբոմում իրար հաջորդում են երկու հանգիստ, գեղեցիկ երգեր: 16 ունկնդրում:
“Ares Qui”. Այս իսպանալեզու, իսպանական ոճով երգը առաջին օրը բավականին տպավորվեց, որովհետև զգալիորեն տարբերվում էր մյուսներից: Համ էլ էս էն երգերից էր, որի մասին նախօրոք լսել էի մի թեթև: Սակայն թվում էր ավելի շատ վատ առումով է տպավորվել: Կարծես կամ չէի հավանում, կամ մյուսներից թույլ էի դասում, կամ զգում էի, որ ուղղակի համապատասխան չեն, համահունչ չեն մյուսների հետ: Բայց չնայած դրան՝ մի օր ես զգացի, որ էս երգը տրամադրությունս բարձրացնում ա ու էնքան լսեցի... էնքաաան լսեցի էդ օրը, որ երգը հիմա ալբոմի ունկնդրումներիս 3-րդ հորիզոնականում ա՝ 27 ունկնդրում::D Իրար հետևից անդադար միացնում էի ու մտքում պատկերացնում, թե որքան ա շատացել լսաքանակը: Այս առավոտ առաջին ունկնդրումից էլի զգացի, որ չեմ հավանում, բայց երկրորդի ժամանակ էլի լավն էր դառել:
Մի խոսքով՝ էս երգն ըստ երևույթին կոնկրետ տրամադրության ու օրվա ա սպասում սովորաբար::)
“Key to My Heart”. Կմեկնաբանեմ մի բառով՝ աշխուժություն:;) 17 ունկնդրում:
“Roses of Red”. Եւս մի բարի ու հանգիստ երգ, բարի ու երգեցիկ ձայնով: Եւ իհարկե բարի վերնագրով::rose Նույնիսկ կարամ զարմանամ, որ ընդամենը 13 ունկնդրումով ներքևի շարքերում ա:
“Once in a While”. Էլի հավես երգ, էլի գեղեցիկ ձայն ու էլի բարձր ու բարի տրամադրության փոխանցում: 14 լսում: Թվում ա լավ էլ շատ ա լսվել, բայց իր հորիզոնականն էլ ա ցածրերում, մյուսների «Ձերդ գերազանցության» շնորհիվ::))
“Break Free”. Ինչպես և կարելի էր սպասել՝ էներգետիկ, պայքարող և հաղթող երգ: “Oh, burning fire”. 12 ունկնդրում
“An Angel”. Էս երգի մասին ամենաշատն էի լսել: Ու հիմնականում մի հոգուց, (3 փորձից գուշակեք թե ում մասին ա խոսքը):)) Հա, սա էլ ա հրաշք: Սիրուն կրկներգը ու մանավանդ վերջին մասերում էն հատվածը, երբ երաժշտության մեջ մի նոր կտոր ա ավելանում ու ոոոնց ա դա երգում՝ հետո էլի սիրուն, սահուն ձևով անցնում կրկներգին: 30 ունկնդրում, երկրորդ հորիզոնական: Չնայած հեչ չի բացառվում, որ օրինակ “First Time”-ը, “Baby Smile”-ը ու “Santa Maria”-ն պակաս չեմ հավանում: Նույնիսկ երևի ավելի շատ::8 Մի խոսքով՝ երգեր կան, որ մեկը մյուսից լավն են ու էնքան դժվար ա ընտրելը: :0 Հիշում եմ, որ մի օր խոսքերը գուգլել էի ու կարդալով հետը հավեսով երգում էի:;sulel
“The Wolf”. Չեմ հիշում, թե գելը առաջին օրը ինչ տպավորություն թողեց, բայց երկրորդ ունկնդրման օրը զգացի, որ չեմ սիրում ու սկսեցի քիչ լսել, մեկ-մեկ էլ ալբոմը լսել առանց դրա ու «Վայ, վայ, վայ»ի: Հատկապես երգչի վերջին ճղճղոցները չէի հավանում: Ըստ երևույթին առաջին ու նախավերջին երգերը նույն երգիչն ա երգում::lol Բայց էսօր որ լսեցի, ոչ միայն հավանեցի առաջին ունկնդրումից, այլև շատ հնարավոր ա հետագայում պարբերաբար առանձին լսեմ: Խոսքերն էլ էին մասամբ պարզ ու հասկանալի առավոտ լույսով: 9 ունկնդրում: Ասենք երկրորդ ալբոմալսման օրը հեչ չէի պատկերացնի, որ Why-ից կանցնի, կարծում էի ավելի քիչ եմ հավանում:
“Santa Maria”.Էս շատ սիրելի երգ-աղոթքի խոսքերն է՛լ բարի լույսով սկսեցի ավելի պարզ հասկանալ ու է՛լ ավելի սիրեցի::love Շատ սիրուն եզրափակում ա ալբոմը ու թողնում տպավորության տակ: 23 ունկնդրում:

Ընդհանրապես Kelly family-ից ընդամենը 2 ալբոմ եմ դեռ լսել: Էն աստիճանի եմ տպավորվել “Over the Hump”-ից, որ կարծես թե դեռ չուզեմ, կամ պատրաստ չլինեմ ավելի շատ ուսումնասիրելու: Չեմ ուզում ընդհանուր խմբի մասին տպավորությունը թուլանա: Երկրորդ բացահայտածս ալբոմն էլ եմ հավանել բավականին, բայց ո՛չ էս աստիճանի՝ չնայած լսել եմ, որ էդ երկրորդ բացահայտումս ա իրանց ամենապոպուլյար ու ամենասիրված ալբոմը:



29.05.18.
Թե դեռ ինչքան եմ լսել ալբոմը այս մեկնաբանությունից հետո և ո՞ր երգերը, առայժմ շատ չեմ խորացել::))
Իսկ հիմա՝ այս պահին լսում եմ երկրորդ բացահատածս ալբոմը: Նույն ինքը "Almst Heaven"-ը:;)

StrangeLittleGirl
29.05.2018, 18:43
Almost Heaven֊ն ավելի լավն ա :)

Smokie
29.05.2018, 20:33
Almost Heaven֊ն ավելի լավն ա :)

Էսօր մի քիչ ավելի խորացա էդ ալբոմի մեջ ու ավելի հավանեցի, ավելի լավ բացահայտեցի: Բայց դե մեկ ա, դեռ Over the Hump-ի չափ չեմ սիրում: :)
!

Smokie
15.08.2019, 14:40
Երեկ վերջապես լսեցի ու բացահայտեցի անցած տարվա բեռնածս ալբոմներից ևս մեկը: Ընտրությանս հարցում առաջնորդվեցի ալբոմի բարի շապիկով:

https://images-na.ssl-images-amazon.com/images/I/61vhCwDflAL._SY355_.jpg

Դեռ առաջին երգերը մի այլ կարգի գրավեցին՝ մի կերպ զսպեցի ինձ որ չկրկնեմ, որովհետև սովորաբար ալբոմը բացահայտելիս, (երբեմն նաև ուղղակի լսելիս) սկզբից մինչև վերջ եմ լսում, առանց կանգառների ու կրկնությունների: Մի խոսքով՝ հենց սկզբից արդեն տրամադրեց, որ ամբողջ ալբոմը կհավանեմ ու թերևս էդպես էլ եղավ, ոչ մի ինձ համար տհաճ երգ չգտա՝ չնայած առաջին ունկնդրումից հետո չգիտեմ ինչու սպասում էի, որ ավարտվեր ու կրկնեի::)) Դե՝ բացի էն փաստից, որ սպասում էի ամենահավանածս երգերը կրկնելուն՝ նաև ալբոմը աստիճանաբար սովորական էր դառնում: Բայց դե մեկ ա՝ երկրորդ անգամ լսելուց երբ երգերի վերնագրերին նայեցի, մոտավոր կերպով հիշում էի համարյա բոլորը՝ տպավորվել էին: :)

Մանավանդ Hooks երգով եմ հիացել: Որն է՛լ կրկնվել պահանջող երկրորդն էր::))


https://www.youtube.com/watch?v=4D35QkNJHoI

Լավն էին նաև առաջին՝ I Feel Love-ը, Dance to the Rock'n'Roll-ը, Hallelujah-ն, Maximum-ը, ու մյուսները::))