PDA

Դիտել ողջ տարբերակը : Windows XP-ում հայերեն ֆոնտեր

Հայ տղա
07.01.2008, 11:04
Կներեք եթե թեման տեղին չե. Ունեմ մի հարց որին շտապ պատասխան եմ ակնկալում. Ինչպես Windows XP-սիստեմնի ֆոնտերի մեջ հայկական ֆոնտ մտցնել. Նախապես շնորհակալություն

Artgeo
07.01.2008, 13:18
http://www.akumb.am/showthread.php?t=279

Թեմային համապատասխան վերնագիր տվեք էլի...

Հայ տղա
07.01.2008, 13:24
http://www.akumb.am/showthread.php?t=279

Թեմային համապատասխան վերնագիր տվեք էլի...

Վոր պատասխանես ել ........ :hands

Artgeo
07.01.2008, 13:30
Վոր պատասխանես ել ........ :hands

Հղում եմ դրել, որը կարծում եմ պատասխան է։ Եթե հարցդ այլ է, ապա խնդրում եմ կոնկրետացնես։

Հայ տղա
07.01.2008, 13:35
Վոր պատասխանես ել ........ :hands18233

Ստեղ արիալարմենիան ա պետք

Artgeo
07.01.2008, 13:41
18233

Ստեղ արիալարմենիան ա պետք

Այդտեղ Արիալ Արմենիան չես կարող ավելացնել :) Մաքսիմում Սիլֆաեն կամ Արիալ Յունիկոդ ՄՍ ;) Հղումում բացատրված է, ոնց ավելացնել հայերենը յունիկոդ ստանդարտնով
http://www.akumb.am/showthread.php?t=279

Հայ տղա
07.01.2008, 13:48

Լինում ա. Մի 2 տարի առաջ արել եմ, հիմ ա չեմ հիշում. Հենց հիծեցի կգրեմ. Հայկական ծրագրեր կան վոր պարտադիր ա ետ.

Հայ տղա
07.01.2008, 14:20
Լինում ա. Մի 2 տարի առաջ արել եմ, հիմ ա չեմ հիշում. Հենց հիծեցի կգրեմ. Հայկական ծրագրեր կան վոր պարտադիր ա ետ.

Windows 98 ով ունի եթե ինչ վոր մեկը ունի խնդրում եմ C: վրաի IO.SYS ուղարկեք [email protected]

FactorX
07.01.2008, 14:30
Ինչ Արիալ Արմենիան :) յունիկոդի դարաշրջաննա հիմա, իսկ հայկական յունիկոդ Windows-ը ունի “զավոդսկոյ” :hands

Աթեիստ
07.01.2008, 15:12
Լինում ա. Մի 2 տարի առաջ արել եմ, հիմ ա չեմ հիշում. Հենց հիծեցի կգրեմ. Հայկական ծրագրեր կան վոր պարտադիր ա ետ.

Բացում ես KDWin 3, Tools > System Fonts> Armenian

Պետք է որ օգնի:

Grisha
20.02.2008, 17:51
Inzh karaq ogneq, Es henc thaza INTERNET EXPLORER@ instal areci, el ira mej chem karum hayren grem, bayc vordi mej karum em.

_DEATH_
20.02.2008, 18:31
Մի հատ սիրուն հայկական ֆոնտ կա ժող՞՞, sylfaen-ը սիրունա, բայց հայերենը մենակ, ռուսերեն անգլերեն մի տեսակ դուրս չի գալիս: Ուրիշ ինչ խորհուրդ կտաք՞՞

romanista
08.02.2011, 01:05
ժողովուրդ ջան, ձեր օգնությունն ա պետք) համակարգիչը ֆորմատ անելուց հետո հայկական ֆոնտերը տեղադրեցի, կարում եմ գրաուզերում էլ, հաղորդակցման ծրագրերում էլ հայերեն գրեմ, բայց word-փաստաթղթերի վերնագրերը համակարգչում մեկ ա քառակուսիներով ա տալիս, մեկ էլ որ բրաուզերում հայկական կայք եմ բացում, վկլադկի վրա կայքի վերնագիր էլի քառակուսիներով ա, մեկ էլ որ ասենք ակումբի թեմայի լինկի վրա եմ պահում, քառակուսի ա հայտնվում, մեջը առաջին գրառումից հատված, այ էդ ամպիկներում էլ ցանկացած տեղ հայերենը քառակուսիներով ա... ֆոնտ ա՞ պակաս մոտս

BOBO
08.02.2011, 01:56
control panel - regional and language settings - languages - install files for complex script պտիչկեն դիր օկ արա վինդոուսի դիսկը մեջը

romanista
08.02.2011, 03:33
նախ՝ չունեմ վինդուսոի դիսկ, երկրորդը control panel-ում լեզվի կարգավորման տեղը ինստալլ անելու տենց բան չի տալիս

BOBO
08.02.2011, 03:46
նախ՝ չունեմ վինդուսոի դիսկ, երկրորդը control panel-ում լեզվի կարգավորման տեղը ինստալլ անելու տենց բան չի տալիս

http://www.akumb.am/showthread.php/31993-Chrome-Browser-Google.com-ից?p=2092688&viewfull=1#post2092688
http://www.akumb.am/showthread.php/31993-Chrome-Browser-Google.com-ից?p=2092723&viewfull=1#post2092723

թազա լինկ
http://upwap.ru/1294009

romanista
08.02.2011, 11:38
անում եմ, հերթով ա անում ու ասում ա որ որոշ ֆայլեր չի կարում ինստալ անի...

romanista
08.02.2011, 11:55
BOBO ջան, չնայած որ որոշ ֆայլեր ինստալ չէր անում, դրանք անցնելով մեկ ա արեցի քո ասած ձևով, ռեստարտ տվի, եղավ)) շատ մերսի) մի հատ պԸլյուս քեզ;)

Autograph Keys
11.07.2011, 20:11
http://autographkeys.wordp​ress.com/ կայքից կարող եք բեռնել "Make Armenian as System Font (Tahoma Armenian)" DOWNLOADS բաժնից:
Այնտեղ կգտնեք նաև մի շարք առավելություններ ունեցող Ժամանակակից Հայկական Ստեղնաշար Armenian Keyboard 2011:

Վահե-91
11.07.2011, 20:17

0-ի կողքի ՙՙ-՚՚ տեղը քառակուսիա դնում

Autograph Keys
13.07.2011, 18:39
Դրամի նշանը - նորություն է (1ամիս է ինչ հաստատվել է նշանի կոդը - U+058f) և հետեվաբար հին տառատեսակներում այն բացակայում է: Առաջինը այն տեղադրվել է Նոր AK-տառատեսակներում, որոնք պետք է բեռնեք http://autographkeys.wordp​ress.com/ կայքից և տեղադրեք Ձեր Windows-ում: Այնուհետև կկարողանաք գրել Word-ում Excel-ում PPoint-ում և այլ ծրագրերում, ընտրելով տառատեսակների ցանկից AK-տառատեսակները: Եթե ուզում եք, օգտագործել այն նաև Համացանցում գրելիս կամ Windows-ի Սիստեմաիյն Menu-ի Icon-ի Folder-ի անուններում, ապա պետք է AK-տառատեսակները տեղադրելուց հետո բեռնեք Make Armenian as System Font (http://freenet.am/~autographkeys/akf/SYSFONT.ZIP) և աշխատեցրեք Set_Armenian_XP_Font.reg - Win XP -ի դեպքում, կամ Set_Armenian_Vista_Font.reg - Vista/Win7 ի դեպքում:
Then, - Restart. That's It !

Վահե-91
13.07.2011, 20:22

ես ինչ եմ ասում դու ինչ ես ասում :angry էս անտեր նշանի "-" (գծիկ) տեղը քառակուսիա գրում :aggressive, չլինի բռնել դրամի նշանն եք դրել տեղը :o

Autograph Keys
14.07.2011, 23:01
Այստեղ կա - http://autographkeys.wordpress.com/ :

Autograph Keys
14.07.2011, 23:02
Այո:

Թվանշանների տեղն էլ շատ վաղուց զբաղեցրել են, - սովորեցինք:

"-", ինչպես նաև բոլոր թվանշանները կան NumLock-մոտ:

Autograph Keys
14.07.2011, 23:48
Մի հատ սիրուն հայկական ֆոնտ կա ժող՞՞, sylfaen-ը սիրունա, բայց հայերենը մենակ, ռուսերեն անգլերեն մի տեսակ դուրս չի գալիս: Ուրիշ ինչ խորհուրդ կտաք՞՞

Այստեղ կա - http://autographkeys.wordpress.com/

davzion
30.03.2012, 15:09
Windows-ում հայերեն (նկատի ունեմ unicode-ով) գրելիս, եթե տվյալ դաշտի ֆոնտը հայերեն տառատեսակներ չունի (օրինակ՝ verdana-ն), ապա Windows-ը ավտոմատ հայերեն տեքստը ցույց է տալիս Sylfaen ֆոնտով:
Խնդիրը նրանում է, որ Նույն verdana-ով դաշտում Sylfaen ֆոնտով պատկերված հայերեն տեքստը շատ վատ ու փոքր է երևում:
Երկար փնտրտուքների արդյունքում հասկացա, որ էդ գործը Windows-ում USP10.DLL-ն ա անում: Փորձեցի փաթչ անել, որ Sylfaen-ի փոխարեն ասենք Arial Unicode կամ GHEA Grapalat գրեմ ... չստացվեց: Փորձեցի ռեգիստրներում Sylfaen ֆոնտի ֆայլի հղումը փոխեմ Arial Unicode կամ GHEA Grapalat-ի ֆայլերը, նույնպես չստացվեց:
Ինչ որ մեկը գիտի՞, ինչ կարելի է անել տվյալ խնդիրը լուծելու համար:

Հ.Գ. Հարցս էն սոֆտերի համար ա, որոնցում հնարավոր չի ֆոխել GUI-ի ինտերֆեյսային ֆոնտը:

Varzor
30.03.2012, 15:25

Դա մենակ ՕՀ-ից չի կախված, այլ նաև սոֆտիչ` նայած թե կանտրոլները ինչ կերպ են արտապատկերում տառերը` ՕՀ-ի ինտերֆեյսի օբյեկտներից են օգտվում, թե կեռնելի գրադարաններից:
Եթե կեռնելից է օգտվում` ջրի թող գնա, չես կարող փոխել: Եթե ինտերֆեյսի օբյեկտներից, ապա ռեգիստրների փոփոխութոյւնը պիտի որ օգնի:
Եթե սոֆթը կամպիլյացիա են արել այնպես, որ կանտրոլի բազային ֆոնտի պարամետրերին համապատասխան կեռնելի միջոցով է կատարում արտապատկերումը, ապա անկախ համակարգի լեզվից ու GUI պարամետրերից միևնույն է գրում է այնպես, ինչպես ծրագրում "հրամայված" է:
ՄԻ քանի հարց.
1. ՕՀ-ի լեզվական պարամետրերի մեջից հայերեն յունիկոդները ինստալ արված են (Languages->Left-tu-right languages պտիչկեն պիտի դնես)
2. Համակարգային` Regional format-ը ու non-Unicode կարգաբերումն ինչ է դրված?

Աթեիստ
30.03.2012, 15:27
Վերցնում ես քո ուզած ֆոնտը, անունը փոխում (ոչ թե ֆայլի, այլ ֆոնտի) դարձնում Sylfaen ու գցում օրիգինալի տեղը։

davzion
30.03.2012, 15:38
Վերցնում ես քո ուզած ֆոնտը, անունը փոխում (ոչ թե ֆայլի, այլ ֆոնտի) դարձնում Sylfaen ու գցում օրիգինալի տեղը։

Իսկ ֆոնտի անունը փոխելու համար ֆոնտի խմբագրիչներ պետքա օգտագործես, թե ավելի հեշտ ու արագ տարբերակ էլ կա:

Աթեիստ
30.03.2012, 23:14
Վերջերս հատուկ դրա համար մի փոքր ծրագիր էի գտել. հիմա փորձում եմ հիշեմ ուր եմ գցել։
Ավելի ուշ կգրեմ։

Աթեիստ
30.03.2012, 23:46
Գտա։
http://www.neuber.com/typograph/

Սրանով հանգիստ կանես։ Եթե չճարել մեյլդ ՊՄ արա, կուղարկեմ։

tyush2485
10.12.2012, 18:38
ինսթալ արած ծրագրերի մեծ մասի մեջի գրվածքները հարցական նշանով է բացվում:ինչից է:ահագին ֆոնտեր գցելեմ համակարգիչ , բայց նույնա

Վահե-91
10.12.2012, 18:42
ինսթալ արած ծրագրերի մեծ մասի մեջի գրվածքները հարցական նշանով է բացվում:ինչից է:ահագին ֆոնտեր գցելեմ համակարգիչ , բայց նույնա
ռեգիոնալ ստանդարտների մեջից հայերենի ծիտիկը պիտի դնես

tyush2485
10.12.2012, 19:24
ռեգիոնալ ստանդարտների մեջից հայերենի ծիտիկը պիտի դնես

դրանք նորմալ է

_Հրաչ_
10.12.2012, 19:59
Իսկ փորձե՞լ ես ծրագիրը ջնջել, նորից նստացնել:

tyush2485
11.12.2012, 17:34
Իսկ փորձե՞լ ես ծրագիրը ջնջել, նորից նստացնել:
հա փորձլ եմ էլի նույնա

davzion
12.12.2012, 19:54
հա փորձլ եմ էլի նույնա

Ամենայն հավանականության էդ քո նշած ծրագրերը կամ ծրագրերի որոշ ղեկավարման էլեմենտներ պարզապես յունիկոդ կոդավորմամբ չեն աշխատում։ Դրա հետ համարյա ոչինչ չես կարող անել։

_Հրաչ_
12.12.2012, 21:07
հա փորձլ եմ էլի նույնա

Ֆայլերդ տեղափոխի ուրիշ տեղ, մի հատ Windows-ն ափգրեյդ արա, հետո հայերենի աջակցումը տեղադրի, նորից ծրագիրդ նստացրու: Հնարավոր ա կարգավորվի:

Varzor
13.12.2012, 01:51
ինսթալ արած ծրագրերի մեծ մասի մեջի գրվածքները հարցական նշանով է բացվում:ինչից է:ահագին ֆոնտեր գցելեմ համակարգիչ , բայց նույնա
2 պատճառ կարող է լինել
1. ՕՀ համակարգային լեզուն ու ֆորմատները տարբեր են դրված
2. ՕՀ տեղակայման ժամանակ կամ լեզվական դրույթներից լռությամբ յունիկոդ լեզուն ուրիշ է:

Ինչ ՕՀ է?

Աթեիստ
13.12.2012, 12:13
Եթե հայերենի փոխարեն ցույց է տալիս քառակուսիներ, դա կարելի է ուղղել ֆոնտերով ու կոդավորումներով:
Եթե հարցականներ են, նշանակում է ծրագիրը յունիկոդի նորմալ աջակցում չունի: (Օրինակ` Ադոբի շատ հիմար ծրագրեր):
Ես նման դեպքերում հայկական ֆոնտից սարքում եմ անգլերեն, բայց անգլերեն տառերի փոխարեն տեղավորում եմ հայկական տառեր:
Ծրագրին թվում ա թե անգլերեն ա գրում: Քանի որ տենց բան անում եմ գրաֆիկական ծրագրերում, արդյունքում նկար կամ վիդեո եմ ստանում, ու մեկ ա թե մեջը ինչ ֆոնտ էի օգտագործել` նորմա՞լ, թե՞ ինքնաշեն:

tyush2485
16.12.2012, 02:28
2 պատճառ կարող է լինել
1. ՕՀ համակարգային լեզուն ու ֆորմատները տարբեր են դրված
2. ՕՀ տեղակայման ժամանակ կամ լեզվական դրույթներից լռությամբ յունիկոդ լեզուն ուրիշ է:

Ինչ ՕՀ է?
windows Xp sp3. ծրագիրը ,որը հարցականովա բացում լեզուն ռուսերեն ա.Որոշ բաներ բացումա մնացածնել հարցականով

Varzor
21.12.2012, 01:24
windows Xp sp3. ծրագիրը ,որը հարցականովա բացում լեզուն ռուսերեն ա.Որոշ բաներ բացումա մնացածնել հարցականով
Էդ նշանակում է, որ ՕՀ-ն ռուսերեն յունիկոդի հետ խնդիր ունի:
Դրա լուծման ձևերից մեկը ասեմ.
1. Regional and Language Options-ի մեջից Regional Options-ը դնում էս Engilsh,
2. Advaced-ի մեջից non-Unicode ընտրում ես էլի English:
3. Դրանից հետո հարցնումա պահպանեմ եսած ֆայլերը, թե չէ, սեղմում ես "No" ու Վինդավոզի դիսկա ուզում: Դիսկը (կամ էլ դիսկի մեջի i386 պապկեն) պիտի ունենաս:
4. Ռեստարտ ես անում:

Նույն գործողությունների ընթացքն է, ուղղակի 1 և 2 կետերում ընտրում ես Russian,
1. Regional and Language Options-ի մեջից Regional Options-ը դնում էս Russian,
2. Advaced-ի մեջից non-Unicode ընտրում ես էլի Russian: code page conversion tables ցանկում գտնում ու դնում ես 20880-ի նշումը (Cyirillic Russian):
3. Դրանից հետո հարցնումա պահպանեմ եսած ֆայլերը, թե չէ, սեղմում ես "No" ու Վինդավոզի դիսկա ուզում:
4. Ռեստարտ ես անում:

XP-ն հաստատ մի հատ պրոբլեմ ունի ֆոնտերի հետ` երբ Regional Options-ը ու Non-Unicode-ը տարբերվում են իրարից:

tyush2485
24.12.2012, 14:10

varzor ջան դրանք արել եմ ելի նույնա

Kuk
16.11.2013, 02:08
Ազգ ջան, մի հատ օգնեք էլի. նոր ֆոմատ արեցի, xp եմ դրել, մի քանի տեղ հայերեն տառերը կուբիկ ա, օրինակ ֆայլերի անունները, բռաուզերը եթե նենց էջի վրա ա բացած, որ պետքա հայերեն գրի, էդ ներքևում մինիմայզ արած վիճակում որ երևում ա, դրա վրա կուբիկներ ա, մեկ էլ հիմա ակումբում օրինակ որ ինչ որ թեմայի վրա պահում եմ կուրսորը, պատուհան ա բացում, որ պետքա մեջը հայերեն գրի, էլի կուբիկ ա: Ես էլ թարսի պես կուբիկերեն չեմ անցել դպրոցում, ներվերս խախտվում ա: Նենց չի, որ խանգարում ա, բայց էնքան ներվայնանալու առիթ ունեմ, էդ էլ նեռվայն պահին որ տենում եմ, լրիվ խախտվում եմ:tease

_Հրաչ_
16.11.2013, 09:34
Եթե հայերենի Language support-ը միացրած ա, ու մենակ որոշ հատվածներում ա կուբիկերեն ցույց տալիս, ուրեմն վինդիդ ֆոնտերը պակաս են: Դրա համար պետք ա ֆոնտեր լցնես սիստեմիդ Ֆոնտանոցը: Ես ֆոնտերի մի փաթեթ ունեմ, բայց չափով մեծ ա: Թե ուզում ես, մեյլդ ՊՄ արա, կուղարկեմ:

Kuk
16.11.2013, 16:29

Մերսի Հրաչ ջան, իմ մոտ ֆոնտեր կա, հիմա դրանք ավելացնեմ, եթե չստացվի, կխնդրեմ քոնը ուղարկես;

BOBO
16.11.2013, 16:39
Ազգ ջան, մի հատ օգնեք էլի. նոր ֆոմատ արեցի, xp եմ դրել, մի քանի տեղ հայերեն տառերը կուբիկ ա, օրինակ ֆայլերի անունները, բռաուզերը եթե նենց էջի վրա ա բացած, որ պետքա հայերեն գրի, էդ ներքևում մինիմայզ արած վիճակում որ երևում ա, դրա վրա կուբիկներ ա, մեկ էլ հիմա ակումբում օրինակ որ ինչ որ թեմայի վրա պահում եմ կուրսորը, պատուհան ա բացում, որ պետքա մեջը հայերեն գրի, էլի կուբիկ ա: Ես էլ թարսի պես կուբիկերեն չեմ անցել դպրոցում, ներվերս խախտվում ա: Նենց չի, որ խանգարում ա, բայց էնքան ներվայնանալու առիթ ունեմ, էդ էլ նեռվայն պահին որ տենում եմ, լրիվ խախտվում եմ:tease

պտիչկեն դիր ու օկ սխմի, վինդի դիսկը մեջը

http://s017.radikal.ru/i429/1311/aa/02e981114cc0.jpg

Kuk
16.11.2013, 16:55
պտիչկեն դիր ու օկ սխմի, վինդի դիսկը մեջը

Արեցի, դզվավ;

Մերսի շատ տղեք ջան;