PDA

Դիտել ողջ տարբերակը : Փափուկ լ-երի ու տ-երի խնդիրը

Artgeo
22.09.2006, 22:07
Հարգելիներս, այսպես չի կարող շարունակվել: Հայոց լեզուն կորցնում է իր բնական ու ավանդական հնչեղությունը, իր գեղեցիկ սահունթյունը, հայերենին չեն սազում տь և լь հնչյունները, հայերենում պարզապես չկան այդպիսի հնչյուններ: Հայերենում չկան «առավոտьյան», «լьավ» և այլ այդ տեսակ բառեր: Հայերենում ասում են «առավոտյան», «լավ» :angry
Այսօրվանից ես անձամբ հայտարարում եմ պատերազմ լь-երի ու տь-երի դեմ, հուսով եմ դուք էլ կմիանաք այս պատերազմին:
Մաքուր ու անարատ պահենք մեր մայրենին:

StrangeLittleGirl
22.09.2006, 22:14
Համաձայն եմ: Բայց սրանք միակ սխալները չեն: Հաճախ ր-ն արտասանում են անգլերեն r-ի նման կամ չք-ի փոխարեն արտասանում են շկ (ինշկան ինչքանի փոխարեն)

Artgeo
22.09.2006, 22:19
Համաձայն եմ: Բայց սրանք միակ սխալները չեն: Հաճախ ր-ն արտասանում են անգլերեն r-ի նման կամ չք-ի փոխարեն արտասանում են շկ (ինշկան ինչքանի փոխարեն)
Էդ չ-ի տեղը շ-ն իմ նեռվերին դեռ դպրոցից է ազդում :angry
Վրացերեն լեզվի դասատուս էր ասում «Ոշ մեկդ ոշ մի տեղ չգնա, մինչև չասեմ» :[

Sergey
22.09.2006, 22:36
Մի բառ կա, որի հնչողությունից կարելի է վստահ ասել, թե այն արտասանողը որքանով է տիրապետում հայերենին, խոսքս ոչ թե բառապաշարի, այլ ավելի շուտ, թույլ տվեք ասել, լեզվամտածողության մասին է՝ «Էներգիա» և «Էնէռգյա» :)

Ուլուանա
23.09.2006, 09:01
Մի բառ կա, որի հնչողությունից կարելի է վստահ ասել, թե այն արտասանողը որքանով է տիրապետում հայերենին, խոսքս ոչ թե բառապաշարի, այլ ավելի շուտ, թույլ տվեք ասել, լեզվամտածողության մասին է՝ «Էներգիա» և «Էնէռգյա» :)
Իսկ ես չէի ասի, թե «էներգիա» բառն այդ առումով առանձնանում է։ Նմանատիպ բազմաթիվ բառեր կան, որոնց ոչ հայերեն արտասանությունը խոսում է մարդու ռուսախոս, հայախոս կամ, ասենք, անգլիախոս լինելու մասին։;)
Բայց այստեղ կարծես թե լь-երի ու տь-երի հարցն էր քննարկվում, չէ՞։:P

Արտ, բայց չե՞ս կարծում, որ լь-երի ու տь-երի խնդիրն ինչքան էլ որ մեծ լինի, քննարկելու բան շատ չկա, այնպես որ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ այս թեման միացնել «Արտասանական սխալներ» թեմային, քանի որ սա այդ թեմայի մաս է կազմում։;)

Artgeo
23.09.2006, 14:09
Արտ, բայց չե՞ս կարծում, որ լь-երի ու տь-երի խնդիրն ինչքան էլ որ մեծ լինի, քննարկելու բան շատ չկա, այնպես որ, կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ այս թեման միացնել «Արտասանական սխալներ» թեմային, քանի որ սա այդ թեմայի մաս է կազմում։;)
Ո՛չ, այս խնդիրը ամենատարածվածն է և այն արդեն սպառնում է հայերենին

Viki
23.09.2006, 16:08
Ուզում եմ մի բան ավելացնել... Կան մարդիկ, որոնց համար նման տառերի սխալների սովորություն են դարձել... Եվ հետո էլ, ոմանք էլ իրենց արտասանած բառերը( որոնց մեջ սխալ է հնշում տառը) ամեն մի շրջապատում չեն արտահայտում, բայց ընդհանուր առմամբ, եթե սխալ արտասանությունը սովորում են, դա ամեն տեղ էլ կիրառում են...

Մուշեղ Ասատրյան
16.05.2009, 06:55
Չգիտեմ, այս գովազդները դեռ կան հայկական հեռուստատեսությունում, թե չէ, բայց ինձ մեն անգամ ցնցում է, երբ հաղորդավարը "մաքուր" հայերեն արտասանությամբ մեզ հորդորում է կոշիկներ գնել Պալьեռմո խանութից (այն է` ռուսերենի նման փափուկ լ-ով), զարդեր գնել Ջիաննьи խանութից, ու միայն գնել Էլ-джиէլէկտրոնիկա: Ցավալի է, ու այս հարցը միայն պետական հոգածությամբ կարելի է լուծել:

Ի՞նչ կասեք

Rammstein
16.05.2009, 11:20
Հարգելիներս, այսպես չի կարող շարունակվել: Հայոց լեզուն կորցնում է իր բնական ու ավանդական հնչեղությունը, իր գեղեցիկ սահունթյունը, հայերենին չեն սազում տь և լь հնչյունները, հայերենում պարզապես չկան այդպիսի հնչյուններ: Հայերենում չկան «առավոտьյան», «լьավ» և այլ այդ տեսակ բառեր: Հայերենում ասում են «առավոտյան», «լավ» :angry
Այսօրվանից ես անձամբ հայտարարում եմ պատերազմ լь-երի ու տь-երի դեմ, հուսով եմ դուք էլ կմիանաք այս պատերազմին:
Մաքուր ու անարատ պահենք մեր մայրենին:
Ո՞նց, ի՞նչ պատերազմ...
Լեզուն ժամանակի ընթացքում զարգանում ա, թողեք զարգանա` Լь-եր էլ առաջանան, Տь-եր էլ, Ծь-եր էլ... Ո՞նց կարելի ա խանգարել լեզվի զարգացմանը... Էս քանի՞ գլխանի եք, որ...:goblin...

:D
Իսկ եթե լուրջ, ապա իմ կարծիքը շատ կոռեկտ է` Արթգեոյի հետ համամիտ եմ։:)

T!gran
17.05.2009, 03:41
Իսկ ում դեմ ենք «պատերազմելու՞»

Մուշեղ Ասատրյան
17.05.2009, 19:33
Ո՞նց, ի՞նչ պատերազմ...
Լեզուն ժամանակի ընթացքում զարգանում ա, թողեք զարգանա` Լь-եր էլ առաջանան, Տь-եր էլ, Ծь-եր էլ... Ո՞նց կարելի ա խանգարել լեզվի զարգացմանը... Էս քանի՞ գլխանի եք, որ...:goblin...

:D
Իսկ եթե լուրջ, ապա իմ կարծիքը շատ կոռեկտ է` Արթգեոյի հետ համամիտ եմ։:)

Որպես լեզվաբան, մի երկու պարզաբնում մտցնեմ այս վեճի մեջ: Նախ, դառնալով Արտգեոյի գրածին՝ նշեմ, որ քմյնացումը՝ այն է, պակ ձայնավորներից (ի, ու, ե), "յ" ից, և մի շարք յլ հնչյուններից առաջ լրիվ նորմալ երևույթ է, և լրիվ ժամանակակից գրական հայոց լեզվի արտասանության կանոններին համապատասխան. օրինակ` քմայնացված են արտասանվում են "-ություն", "-ության" ձևերը, "առավոտյան", "մատյան" և նման մի ջարք բառեր, սակայն դա չի նշանակում, և դա լրիվ համապատասխան է գրական հայերենի նորմերին: Եւ դա չինշանակում, որ հայերենում կան "թь", "տь",ևն հնչույթներ, պարզապես` կախված այն բանից, թե հնչույթը ինչ դիրքում է, այն արտասանվում է յուրհատուկ ձևի:

Սակայն իմ նշած դեպքերը` "պալերմո", "էլ-джи", այլ են, քանի որ գրական հայերենի արտասանության կաննոներին հակառակ են: "ե"ից առաջ հայերեն "լ" չի քմայնանում, և հայերենում "дж"ի մասին առհասարակ խոսք գնալ չի կարող, ջան որ ունենք մեր "ջ"ն:

Ռամմշտայնի (կներեք, եթե սխալ եմ արտասանում) տեսակետը այն մասին, որ լեզուն պիտի ինքը զարգանա նույնպես ճիշտ է, սակայն [U]գրական[U] լեզուն պիտի լինի "հսկողության" տակ, այսինքն` բոլոր զանգվածային լրատվության միջոցները (հատկապես` պետական) պիտի օգտվեն ստանդարտ, նորմատիվ լեզվից, ինչպես և արվում է բոլոր երկրներում: Խոսակցական լեզուն` բնականաբար, ավելի ազատ է զարգանում:

Rammstein
20.05.2009, 01:42
օրինակ` քմայնացված են արտասանվում են "-ություն", "-ության" ձևերը, "առավոտյան", "մատյան" և նման մի ջարք բառեր, սակայն դա չի նշանակում, և դա լրիվ համապատասխան է գրական հայերենի նորմերին: Եւ դա չինշանակում, որ հայերենում կան "թь", "տь",ևն հնչույթներ, պարզապես` կախված այն բանից, թե հնչույթը ինչ դիրքում է, այն արտասանվում է յուրհատուկ ձևի:
Մի քիչ լավ չհասկացա, քմայնացվածը որն է։ Կարո՞ղ եք բացատրել։ Երեւի նկատի ունեք, սա՞` որ արտասանում են «ուցյուն», «ուցյան», «առավոծյան», «մածյան»։ Սա պարզապես ռուսաբանություն է։

Ռամմշտայնի (կներեք, եթե սխալ եմ արտասանում) տեսակետը այն մասին, որ լեզուն պիտի ինքը զարգանա նույնպես ճիշտ է, սակայն [U]գրական[U] լեզուն պիտի լինի "հսկողության" տակ, այսինքն` բոլոր զանգվածային լրատվության միջոցները (հատկապես` պետական) պիտի օգտվեն ստանդարտ, նորմատիվ լեզվից, ինչպես և արվում է բոլոր երկրներում: Խոսակցական լեզուն` բնականաբար, ավելի ազատ է զարգանում:

Հարգելի Մուշեղ Ասատրյան, ես ամենեւին նկատի չունեի, որ այդ «մյախկի զնակով» տառերը լեզվի զարգացման հետեւանք են, ու նորմալ են։ Ընդհակառակը, ես դրան դեմ եմ, ու համարում եմ, որ դա լեզվի զարգացման հետ հեչ կապ չունի։ Իսկ իմ գրառման առաջին հատվածը պետք չէ ուղիղ իմաստով հասկանալ։ ;)

Մուշեղ Ասատրյան
20.05.2009, 02:04
[QUOTE=Rammstein;1692902]Մի քիչ լավ չհասկացա, քմայնացվածը որն է։ Կարո՞ղ եք բացատրել։ Երեւի նկատի ունեք, սա՞` որ արտասանում են «ուցյուն», «ուցյան», «առավոծյան», «մածյան»։ Սա պարզապես ռուսաբանություն է։

"Քմայնացած" նշանակում է` քիմքով արտասանված, այսինքն` "փափուկ": Չնայած բազմաթիվ քմայնացումներ իսկապես ռուսաբանություններ են, համաձայն չեմ, որ "ություն"ը, ու նման մի շարք բառեր ռուսերենի ազդեցությամբ են այդպիսին դարձել: Աշխարհի բազմաթիվ լեզուներում, հայերենի պես, ի-ից, յ-ից, ու նման մի շարք հնչյուններից առաջ որոշ բաղաձայններ քմայնանում են: Եւ նման քմայնացում կարող ենք նկատել արևմտահայերենում, որտեղ ռուսերենի ազդեցության մասին իսկ խոսք գնալ չի կարող

Rammstein
20.05.2009, 02:08

Իսկ օրինակներ կբերե՞ք արեւմտահայերենից։

Մուշեղ Ասատրյան
20.05.2009, 02:18
[quote=Մուշեղ Ասատրյան;1692906]
Իսկ օրինակներ կբերե՞ք արեւմտահայերենից։

Նույն` "ություն", "արդյոք", "առավոտյան", , որն ունենք մենք:

Rammstein
20.05.2009, 02:24
Նույն` "ություն", "արդյոք", "առավոտյան", , որն ունենք մենք:

Արեւմտահայերից երբեք չեմ լսել, որ ասեն «ուցյուն» կամ «առավոծյան», իրենք լավ էր ճիշտ խոսում են` «ութիւն»...

Rammstein
25.05.2009, 10:11
"Քմայնացած" նշանակում է` քիմքով արտասանված, այսինքն` "փափուկ": Չնայած բազմաթիվ քմայնացումներ իսկապես ռուսաբանություններ են, համաձայն չեմ, որ "ություն"ը, ու նման մի շարք բառեր ռուսերենի ազդեցությամբ են այդպիսին դարձել: Աշխարհի բազմաթիվ լեզուներում, հայերենի պես, ի-ից, յ-ից, ու նման մի շարք հնչյուններից առաջ որոշ բաղաձայններ քմայնանում են: Եւ նման քմայնացում կարող ենք նկատել արևմտահայերենում, որտեղ ռուսերենի ազդեցության մասին իսկ խոսք գնալ չի կարող

Մի անեկդոտ հիշեցի, խնդրում եմ օֆտոպ չհամարել, անմիջականորեն կապված է էս թեմայի հետ:

Մի տղա ու մի աղջիկ ծանոթանում են, էս աղջիկը ասում ա.
-Ձիաննա... :)
-Շատ ուրախ եմ, ես էլ` Էշ Վալոդ... :crazy

Հ.Գ. Թող Դիաննա, կամ Վալոդ անունով մարդիկ չնեղանան: