PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցուցահանդես



StrangeLittleGirl
22.09.2006, 20:02
Ուշադրություն
Լիլիթ Նիկողոսյանը սեպտեմբերի 23-26-ը հրավիրում է Նարեկացի արվեստի միություն (Վարդանանց 16/1)՝ իր անհատական ցուցահանդեսին


Հ.Գ. Վաղը ես գնալու եմ: Եթե ցանկանում եք ինձ միանալ, ժամը 13:30 կարող եք լինել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Մանրամասն տեղեկությունների համար ինձ pm գրեք:

Esmeralda
23.09.2006, 21:50
Անկեղծ ասած, ծանոթ չեմ նրան... իսկ ի՞նչ է ներկայացնում...

Ուլուանա
24.09.2006, 06:42
Անկեղծ ասած, ծանոթ չեմ նրան... իսկ ի՞նչ է ներկայացնում...
Սյուրռեալիզմ է ներկայացնում։
Երեկ ես, Բյուրակնն ու Մելիքը գնացել էինք։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր։;)

Մելիք
24.09.2006, 21:19
Հա, իրոք հետաքրքիր էր, բայց աչքեր նկարելով փորձել արտահայտել ասելիքը (աչքը հիմնական սիմվոլն էր), նշանակում է դեռ ասելիքը էնքան էլ չի հասունացել, հեղինակը չունի ինքնավստահություն, ու դեռ ձևավորման նախնական փուլում է: Նկարելու ոճը գեղագրություն տպավորություն թողեց. լավն էր, բայց ստեղ էլ տեխնիկապես կատարելագործվելու կարիք կա:

Հ.Գ. Սա ընդհամենը դիլետանտի կարծիք է:;)

Esmeralda
25.09.2006, 10:41
Ափսոս, չեմ եկել... կուզեի տեսնել....:(

Viki
25.09.2006, 14:44
Լավ թեմա է բացվել:
Սիրում եմ ցուցահանդեսներ և ուրեմն այստեղից էլ ավելի տեղեկացված կլինեմ, թե հատկապես ինչ հետաքրքիր ցուցահանդեսներ են կազմակերպում:hands

ԿԳԴ
04.03.2010, 00:15
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կանանց մեկամսյակին նվիրված կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին կլինի (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն):
Բարեգործական ցուցահանդես վաճառքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի
"Տիգրան Մեծ" սրահում: Մուտքը ազատ է::)

Ambrosine
04.03.2010, 22:12
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցիացիան կանանց մեկամսյակին նվիրված կազմակերպում է բարեգործական ցուցահանդես վաճառք:
Ցուցահանդեսին կլինի (կերամիկա, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ,նկարներ և այլն):
Բարեգործական ցուցահանդես վաճառքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցի
"Տիգրան Մեծ" սրահում: Մուտքը ազատ է::)

Այ համեստի՞կ, վերջը ամաչեցիր ասել, որ քո աշխատանքներն էլ են լինելու ցուցահանդեսի՞ն:))
Քանի որ Սաթենիկը արդեն Երևանում է և չի կարող ակումբ մտնել, ես խաբար եմ տալիս:D, որ իր աշխատանքներն էլ են լինելու: Այսինքն՝ Երեքնուկի, որի մեջ է նաև Սաթենիկը՝ ակումբի ԿԳԴ-ն: Ներկայացնելու են իրենց ձեռքի աշխատանքները: Ինչպես ինքը արդեն նշել է՝ մուտքը ազատ է: Ակումբի ծաղրանկարչի հետ հանդիպել կամ ծանոթանալ ցանկացողները կարող են գնալ Մարիոթ: Փնտրեք ԿԳԴ /Կողբի գեղարվեստի դպրոց/ կամ Երեքնուկ անունները՝ Սաթենիկին գտնելու համար: Սաթ, պատրաստվի՝ դելեգացիա դիմավորելու:yea

Firegirl777
09.11.2011, 11:18
«Էսպաս» կրթամշակութային կենտրոնը հրավիրում է բոլորին

«ՍԵՐՈՒՆԴՆԵՐ»

Հրանտ Խաչատրյանի և Տիգրան Մելքոնյանի համատեղ լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը
Նոյեմբերի 10-ին, 18։00-ին

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է :)

Նալբանդյան 29
Հեռ․՝ 010 54 18 44
[email protected]
www.kasa.am
www.facebook.com/espaces


http://xa.yimg.com/kq/groups/12198081/157609621/name/SERUNDNER.pdf

Tirim-tim
09.11.2011, 13:22
ՆՓԱԿ-ում (Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն) հիմա ֆոտոցուցահանդես կա: Հիմնականում նվիրված է ութսունութի երկրաշարժին, Ղարաբաղյան պատերազմին: Խորհուրդ եմ տալիս գնաք, բայց կոնկրետ մինչև երբ է ցուցահանդեսը գործում, չգիտեմ:
Ես գնացել էի շաբաթ օրը, շատ տպավորիչ է: Կարծում եմ ներկայիս երիտասարդությանը էդ նկարները տեսնել է պետք, որպեսզի զգան էդ ժամանակների հայ ժողովրդի ոգին, միասնականությունը: Իրոք ազդեցիկ են ֆոտոները, որոշներից մարմնովս սարսուռ անցավ, մի երկուսն ուղղակի չկարողացա նայել: Լացկան չեմ, բայց շատ էի հուզվել:

update: Նոր ինտերնետում տեսա, որ արդեն վերջացել է ցուցահանդեսը :(
http://www.accea.info/en/events/exhibitions/list/34/1070/1105/
Ինչևէ, եթե լսեք, որ որևէ տեղ էլի է լինելու այս ցուցահանդեսը, անպայման գնացեք:

helium
13.11.2011, 18:54
Նոյեմբերի 8-ից Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է Ուկիյո-է փայտափորագրության ցուցահանդեսը՝ նվիրված Ճապոնիայի կառավարության կողմից ՀԱՊ-ին գեղանկարչական, գրաֆիկական և փայտափորագրական ստեղծագործությունների վերականգնման համար նախատեսված տեխնիկայի տրամադրմանը: Սույն միջպետական միջոցառման իրականացումը վերազինել է ՀԱՊ-ի վերականգնողական արվեստանոցը ճապոնական առաջատար տեխնիկայով:
Արվեստասեր հասարակությանը հնարավորություն է ընձեռվում հաղորդակցվելու Ծագող Արևի վարպետների բարձր արվեստին և ճապոնական ժողովրդի՝ մեզ այնքան մոտ և այնքան հեռու երկրի փիլիսոփայությանը և աշխարհընկալմանը:
Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս: