PDA

Դիտել ողջ տարբերակը : Մականուն ընտրելու սկզբունքը

Էդգար
24.04.2006, 13:58
Կարծում եմ շատ հետաքրքիր թեմա է,քանի որ այժմ ցանկացած ֆորումում անկախ ֆորումի բնույթից մարդիկ ընտրում են պարտադիր նիկեր:Դրանք լինում են տարբեր հաճախ դա ըմբռնելի է լինում միայն նիկի տիրոջը:Լինում է երբ նիկի շուրջ ծավալվում է բանավեճ,կամ երբ նիկը չի համապատասխանում ավատորին:Մի խոսքով այս տոպիկը նիկերի և դրանց ընտրելու սկզբունքի մասին է:

StrangeLittleGirl
24.04.2006, 14:43
Սովորաբար իմ մականուններն իմ սիրած երգերից են լինում, բայց տվյալ դեպքում շատ հեռու չեմ գնացել. օգտագործել եմ իմ իսկական անունը:

Ուլուանա
24.04.2006, 19:47
Ես սկզբում, երբ առաջին անգամ էի ֆորում մտնում (ուրիշ ֆորում, Դարը չէ), որոշել էի նիկս Anuk դնել, բայց պարզվեց, որ այդ նիկով անդամ արդեն կա գրանցված, հետո փորձեցի Tihana դնել՝ անվանս թարս կարդացվող տարբերակը։ Բայց, իմ բախտից, այդ նիկն էլ էր արդեն զբաղեցված։:( Դրանից հետո որոշեցի համադրել ազգանվանս (Ուլուբաբյան) և անվանս (Անահիտ) առաջին երեք տառերը, և ստացվեց Uluana, որն էլ այդ ժամանակվանից սկսեցի կիրառել բոլոր ֆորումներում։:)

kiki
24.04.2006, 21:45
Իսկ ես համարյա ամենուր kiki եմ, դա իմ երկրորդ անունն է, մի տեղ եմ ուրիշ նիկով, բայց չեմ ասի որտեղ և որով ... :P

Մասսագետ
25.04.2006, 00:27
Ընտրում եմ մի քանի նիք: Համարակալում եմ բոլորը: Հետո քրոջս ասում եմ, որ մի թիվ ասի: Ենաթադրենք ասում ա. « 4»: Բայց ես ընտրում եմ երրորդը, որովհետև էդ մեկը ինձ ավելի էր դուր գալիս:

Վազգեն
25.04.2006, 08:35
Հենց լսեցի այս ֆորումի մասին, միանգամից վազելով եկա գրանցվելու, որ հանկարծ մեկնումեկը անունս չվերցնի։ Ախր անունս շատ են սիրում։;)
Իմ կարծիքով նիկ ընտրելիս պետք չէ սկզբունքներ սահմանել։ Ձեր երևակայությանը լիակատար ազատություն տվեք։ Այդպես ավելի հետաքրքիր է։
Ժամանակին մի քանի օրով այլ ֆորումի էի մասնակցել և այնտեղ իմ նիկս դրել էի «Մտածելապետք»։ Հայկական կինոյի սիրահարներ, կարո՞ղ եք գուշակել, թե ինչու։

spec
25.04.2006, 16:49
Իմ նիկ ընդրելը անհամեմատ ավելի тапор ձևով է եղել, քան լինում է որպես կանոն: Երբ համակարգիչ նոր էի առել, ու համակուրսեցիս ինձ մոտ freenet քաշեց, ինչ զիբիլ անուն ասեք փորձեցինք, բայց բոլորը զբաղված էին: Ես էլ արդեն, բառից բուն իմաստով նադաՅել եղած բռնեցի ու դրեցի իմ եդ ժամանակվա խմբի անունը (մեր ֆակուլտետում ամենաբարձր բալերով ընդունվածների մի խումբ կա, որին ասում են 'ֆակուլտետի սպեց-նազ'): Ու արդեն 4-5 տարի է, ամեն տեղ հանդես եմ գալիս որպես spec:
Խմբեցիներս հեղինակային իրավունքի հետ կապված քիչ մնաց ինձ դատի տային...

Chuk
26.04.2006, 00:18
Կարծում եմ, որ ոչ թե ես եմ ընտրել իմ մականունը, այլ մականունս է ինձ ընտրել :unsure

John
26.04.2006, 15:43
Նիկս հիմնականում դնում եմ սիրածս ֆուտբալիստների անուններով (Ջոն Տերի,Ֆրենկ Լեմպարդ) էս ֆորումում էլ որոշեց ի իմ իսկական անունով մասնակցել...

Էդգար
26.04.2006, 18:15
Նիկս հիմնականում դնում եմ սիրածս ֆուտբալիստների անուններով (Ջոն Տերի,Ֆրենկ Լեմպարդ) էս ֆորումում էլ որոշեց ի իմ իսկական անունով մասնակցել...
Ես էլ եմ այս ֆորումում իմ անունով դրել նիկս

Sunny Stream
26.04.2006, 18:24
Ես առհասարակ հանդես եմ քալիս Rainbow նիկով, բայց էստեղ ուզեցի հայերեն անուն ընտրլ, իսկ Ծիածանը այնքան էլ դուրս չեկավ...Ուզում էի Արևաճաճանչապայծառափայլ լինել ( :) ), բայց դա էլ խախտում էր ֆորումի "դիզայնային ամբողջականությունը", ես էլ լրիվ անկապ ընտրեցի այս անունը...Ամեն դեպքում հաճելի ծաղիկ է :)

Մելիք
21.05.2006, 04:52
Ես ել առաջ Դև էի, կամ IGROK : Հետո որոշեցի, որ դևութրան ու խաղերի ժամանակն անցել ա:) ու վերցրի անունս ու ազգանունս, կտրեցի ու կպցրի իրար, բա?

Ուլուանա
21.05.2006, 08:43
Ես ել առաջ Դև էի, կամ IGROK : Հետո որոշեցի, որ դևութրան ու խաղերի ժամանակն անցել ա:) ու վերցրի անունս ու ազգանունս, կտրեցի ու կպցրի իրար, բա?
Ես էլ եմ իմ նիկն այդպես ստացել՝ ազգանվանս ու անվանս առաջին երեք տառերի համադրությամբ։;)

Lionne_en_Chasse
22.05.2006, 05:57
Ես ընդամենը երկու ֆորումում եմ գրանցված, և երբ այս ֆորումը "հայտնաբերեցի", առանց երկար-բարակ մտածելու գրեցի իմ առաջին և միակ վիրտուալ նիկը: Միանգամից ասեմ , որ հորոսկոպի հետ կապ չունի, ինչպես շատերն են ենթադրում ( չնայած հորոսկոպվ առյուծ եմ):Lionne իրականում իմ ածականներից մեկն է, իսկ Arm-ն էլ ավելացրել եմ ... դե արդեն պարզ է նշանակությունը :)

Մելիք
22.05.2006, 14:30
Ես էլ եմ իմ նիկն այդպես ստացել՝ ազգանվանս ու անվանս առաջին երեք տառերի համադրությամբ։;)

Դրա համար էլ շատ սիրուն նիկ ա ստացվել:love

Firegirl777
23.05.2006, 08:53
Ընտրել եմ նիկս այսպիսին քանզի, հոգումս կրակ եմ, չնայած դրսից այնքան էլ չի երևում իսկ 777 որովհետև առանց այն էլ կյանքում 666 եմ, այսինքն 16.06.86, իսկ ավելի առաջ ես հանդես եմ եկել վագրային նիկերով, քանզի վագրի տարին եմ ծնվել

Մելիք
17.06.2006, 00:22
Էսօր անունս էլ կտրեցի; Սենց ավելի լավ ա:

Artgeo
17.06.2006, 00:27
Դրա համար էլ շատ սիրուն նիկ ա ստացվել:love
Արթոսկ թե՞ Ոսկարթ :D

Մելիք
17.06.2006, 00:35
Ավելի լավ ա ԱՐԹՈՍ:D կամ դԱրտանյան:D

John
10.07.2006, 11:19
Իսկ ես համարյա ամենուր Կիկի եմ, դա իմ երկրորդ անունն է, մի տեղ եմ ուրիշ նիկով, բայց չեմ ասի որտեղ և որով ... :P
Փոքր եղբորս էլ որոշ մարդիկ կիկի են ասում: :)

Messia
10.07.2006, 19:24
Ես առաջ հանդես էի գալիս Teufel-ով(գերմաներեն Հակաքրիստոս) , սակայն գաղափարապես այլասերվելուց:) հետո վերափոխվեցի Messia-ի(գերմաներեն Փրկիչ) ;)

Viki
13.07.2006, 15:54
Իմ նիկը պատահական չեմ ընտրել. ուղղակի այսպես իմ ընկերներն են դիմում: ;)

Լէգնա
13.07.2006, 16:59
Իսկ ես միշտ իմ անունով էի հանդես գալիս ինետում,սակայն հիմա իմ ստորագրության հակառակն եմ,ամեն տեղ գրեթե:)

Mesrop
05.08.2006, 11:14
Մդա...
Մի վախտ Մաստեռ էի…
հետո ռադ արեցի…

kiki
05.08.2006, 20:18
Փոքր եղբորս էլ որոշ մարդիկ կիկի են ասում: :)
վայ, էս գրածդ չէի տեսել...
էդ խեղճ երեխային ինչի՞ եք կանացի անունով դիմում...:o վերջ տվեք, լուրջ եմ ասում...դա արտասահմանում կանացի անուն է...
մեկ մեկ էլ շանն են էդ խելագար արտասահմանցիները անվանում Կիկի...բայց դե ես չեմ նեղանում, որովհետև ինքս եմ իմ շանը մարդկային անուն տվել . էն էլ բրազիլական...:P

Ուլուանա
06.08.2006, 10:26
Ժողովուրդ, անունների մասին առանձին թեմա եմ բացել այս նույն բաժնում, քանի որ խոսակցությունն արդեն թեմայից շեղվել էր։ Համապատասխան զրույցները շարունակեք Անուններ (http://www.akumb.am/showthread.php?t=893) թեմայում։;)

John
06.08.2006, 18:27
վայ, էս գրածդ չէի տեսել...
էդ խեղճ երեխային ինչի՞ եք կանացի անունով դիմում...:o վերջ տվեք, լուրջ եմ ասում...դա արտասահմանում կանացի անուն է...
մեկ մեկ էլ շանն են էդ խելագար արտասահմանցիները անվանում Կիկի...բայց դե ես չեմ նեղանում, որովհետև ինքս եմ իմ շանը մարդկային անուն տվել . էն էլ բրազիլական...:P
Եղբորս անունը Հայկ է, երբ փոքր էր մեր հարևանուհին՝ազգությամբ ռուս, իրան ասում էր Խայկիկի, դե հետո էլ սկսեց պարզապես Կիկի ասել,ու տենց էլ որոշ մարդկանց մոտ իրա անունը այդպես տպավորվեց, բայց հիմա արդեն իրան էդ անունով ոչ ոք չի դիմում, պարզապես երբ քո նիկը տեսա՝ հիշեցի :)

kiki
06.08.2006, 21:46
դե լավա...ինձ էլ շատ փոքր ժամանակ քույրերիցս մեկը, չկարողանալով անունս արտասանել ասել է Կիկի, այպես էլ մինչև հիմա մնացել է...

Ներսես_AM
07.08.2006, 13:19
Ժամանակին երբ առաջին անգամ պիտի ֆորումում րեգ լինեի .... դա երևի 2002 թվականն էռ: մտածում էի ինչ դնեմ ...... ու առդեն չեմ հիշում ում հերախոսով հինգ ժամ բացատրում էի գիգա մեգա և կիլո բայտեռը ոռն ինչքան է: ու էդ հիմարը անընդհատ ելի խարնում էր սաղ իրար: տենց ջղայնացած դրեցի MegaByte: համել մեյլ ունեի azners իմ անուն ազգանունի կեսերից կազմված. մի օր մեկը իմ մեյլի az մասը բացեց որպես հարեվան ՛բարեկամ՛ պետության սկզբնատարեռը ու ես այդպես դարա Ներսես_AM .... համել արդեն հօգնել էի ու ուզւմ էի ձոխեի բայց էլի չգիտեի ինչ դնեմ: Ու հիմա գոհ եմ ;)

Mesrop
08.08.2006, 03:47
Ես առաջ հանդես էի գալիս Teufel-ով(գերմաներեն Հակաքրիստոս) , սակայն գաղափարապես այլասերվելուց:) հետո վերափոխվեցի Messia-ի(գերմաներեն Փրկիչ) ;)
Հալալա!

docart
06.09.2006, 01:15
հենց ընդունվեցի բժշկական համալսարան, docart դարձավ իմ առաջին ու դեռ միակ նիկս
docart- պարզապես DOCtor ARTur: Մեկ մեկ էլ docartur կամ docartur83 նիկերով եմ հանդես գալիս, բայց դե էությունը նույնն է

Cassiopeia
06.09.2006, 12:26
Նիկիս ընտրությունը կապված է աջ ձեռքիս վրա եղած խալերի խմբի հետ: Այն նմանություն ունի Կասիոպեա համաստեղության հետ: Բացի այդ սիրում եմ հունական դիցաբանությունն ու հետևել աստղերին…

Vard
06.09.2006, 16:57
Դե nick ընտրելուց առանձնապես չեմ տանջվել անունս եմ օգտագործել Վարդուհի … բայց սիրում եմ nickերը որոնք երևակայության վառ դրսևորում են…

Gohar
18.09.2006, 01:03
Ընդհանրապես սա առաջին ֆորումն է , որում գրանցվել եմ , իսկ անունս իմ իսկական անունն է և կարծում եմ մեր հայկական, բնական, պարզ անուններից լավը չկա:

Ի դեպ ես դեռ առիթ չեմ ունեցել ասելու, որ հիանալի ֆորում է: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք մասնակցություն են ունեցել այս ֆորումի ստեղծմանը:
ԿԵՑՑԵ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ...................................

Aida
18.09.2006, 22:09
Միշտ ամեն տեղ լինի դա ֆորում, թե չատ թաքցրել եմ անունս նիկիս մեջ, այսինք միշտ եղել եմ Անաիդա , բայց այս ֆորումում գրվելիս որոշեցի գրեմ իմ սեփական անունը առանց ինչ-որ փոփոխությունների:

Վազգեն
28.10.2006, 00:19
Ժամանակին մի քանի օրով այլ ֆորումի էի մասնակցել և այնտեղ իմ նիկս դրել էի «Մտածելապետք»։ Հայկական կինոյի սիրահարներ, կարո՞ղ եք գուշակել, թե ինչու։
Ժողովուրդ, հաշվի առնելով, որ վերջերս ֆորումում մի թեմա էր բացվել, հիմա գոնե կարո՞ղ եք գուշակել, թե ինչ սկզբունքից ելնելով էի նիկս այդպես դրել։:8

Lionne_en_Chasse
28.10.2006, 00:53
Ժողովուրդ, հաշվի առնելով, որ վերջերս ֆորումում մի թեմա էր բացվել, հիմա գոնե կարո՞ղ եք գուշակել, թե ինչ սկզբունքից ելնելով էի նիկս այդպես դրել։:8
Հաշվի առնելով, որ վերջերս ֆորումում "Տղամարդիկ" ֆիլմն է քննարկվում, կարող եմ ենթադրել, որ այդ ֆիլմի հետ կապ ունի: :think

Riddle
28.10.2006, 00:55
Ժողովուրդ, հաշվի առնելով, որ վերջերս ֆորումում մի թեմա էր բացվել, հիմա գոնե կարո՞ղ եք գուշակել, թե ինչ սկզբունքից ելնելով էի նիկս այդպես դրել։:8
Ես առանց թեման տեսնելու էլ Շերենցի խոսքերը հիշում էի::oy

Վազգեն
28.10.2006, 01:09
Ես առանց թեման տեսնելու էլ Շերենցի խոսքերը հիշում էի::oy
Ճիշտ ես։ :)
Դա Շերենցի, ում անունը կինոյում Վազգեն էր, «ֆիռմեննի» արտահայտությունն էր։ Եթե ինքը ասում էր՝ մտածել է պետք, բոլորը արդեն գիտեին, որ հեսա մի հատ լավ միտքա ասելու Վազգենը։ :D
Կինոյում այդպիսի պահ էլ կար, երբ տղամարդկանցով միասին հավաքված էին ու մտածում էին, թե հիմա ինչ անեն, մեկ էլ Վազգենը ձեռքը դնում է Արամի ուսին ու ասում է՝ մտածել է պետք, ու բոլորը հասկանում են, որ նոր միտք է առաջացել իրա մոտ։
Եթե այդ կինոն չլիներ, մականունս դնելու էի «Յա տակ դումայու», դա էլ Միմինոյից է, Ֆռունզիկի խոսքերից է։:D

Juventus
03.11.2006, 20:55
Բացի նրանից որ JUVENTUS ը իմ սիրելի թիմն է,ես հիմա JUVENTUS-ի նման
SERIA A-ից տեղափոխվել եմ SERIA B:
Հայաստանից ԱՄՆ:D :D :D

PlesOk
10.12.2006, 16:58
Հաճաիւ իւոսակցության մեջ օգտագործում եմ please բառը ընկերներս էլ անունս դրեցին plesok

Selene
11.12.2006, 00:57
Նախկինում ոչ մի ակումբում գրանցված չեմ եղել,և նիկի անհրաժեշտություն չի եղել:Ինձ իմ մտերիմ մարդկանցից մեկը Քաղցրիկ է դիմում,նաև հագուստներիցս մեկի վրա գրված է Sweet,և ես ել գրանցվելիս որոշեցի համակցել անգլերենն ու հայերենը և այս նիկն ընտրել:)

Guest
11.12.2006, 14:08
Իմ նիկը լիովին արտացոլում է կարգավիճակս ֆորումում:

Մանե
11.12.2006, 16:55
Նախ որոշեցի միայն իմ անունով հանդես գալ այսինքն ՄԱՆԵ, բայց քանի որ այդ նիկը զբաղված էր,ավելացրի նաև դպրոցիս անունը.:hands

sweet
17.12.2006, 18:06
Իմ անունն Անուշ է. որևէ ֆորումում ներկայանալիս ընտրում եմ Անուշ բառի անգլերեն տարբերակը: Ճիշտն ասած` ինձ այդպես չէի անվանի, եթե ամերիկացի ընկերուհիներիցս մեկն ինձ այդպես չդիմեր: ;)

Amaru
23.12.2006, 22:47
Ուրիշ ֆորումներում ես ուղղակի Անահիտ եմ,Գալստյան կամ ԱնահիտԳալստյան: :) Մի ֆորումում "Figo_forever" եմ :) Բայց դե շատ տեղերում մի քանի անգամ եմ գրել,էնտեղ հետաքրքիր չի ;) Իսկ այ այստեղ ուրիշ բան :))
«Ամարու» հին ինկերի լեզվով նշանակում ա օձ :)) Թուփակի հետ էլ կապ ունի :)

Selene
05.03.2007, 14:29
Նոր նիկս կապված է հունական դիցաբանության մասին պատմող մի ռեֆերատի հետ, մասնավորապես հետևյալ տողերի՝
«Բազում աստղեր սփռված են գիշերային խավար երկնքով մեկ: Ահա, ասես թեթև հրացոլք երեևաց արևելքում: Հրացոլքը գնալով ավելի ու ավելի է շիկանում: Լուսին-Սելենե դիցուհին է դուրս գալիս: Դանդաղասահ, վսեմաշուք ընթանում է երկնքով Լուսին աստվածուհին իր երկար ու ճերմակ զգեստը հագին: Նա խաղաղ լուսավորում է քնած երկիրը` ամեն ինչ ողողելով արծաթավուն փայլերով:
Կտրելով ամբողջ երկնակամարը` Սելենեն իջնում է Լատմոս լեռան խորունկ անձավը: Այնտեղ, ընկղմված հավերժական նիրհի մեջ, պառկած է գեղեցիկ Էնդիմիոնը: Սիրում է նրան Սելենեն,գուրգուրում ու սիրո խոսքեր շշնջում, բայց ննջող Էնդիմիոնը նրան չի լսում: Դրանից է ,որ այդքան տրտմում է Սելենեն. Թախծոտ է նրա լույսը, որով նա գիշերը ողողում է երկիրը: Լուսին աստվածուհին հանդարտորեն իջնում է երկնակամարից: Մոտենում է առավոտը...»
Շատ հավանեցի աստվածուհու անունը:)

A<R<A<K<S
06.03.2007, 23:51
Դե իմ նիկն էլ իմ անունա …))ուրիշ ֆոռումում էլ A_R_A_K_S_O եմ:

lili-4
23.03.2007, 14:20
Ես իմ նիկն ընտրել եմ հետրյալ սկզբունքով:Նախ Lili-ին, դա հենց նուն ինքը Աստծո կողմից կրակից արարած Լիլի(թ)-ն է, բայց ոչ Եվան, քանի որ նա շատ է հողեղեն, ես գերադասում եմ հուրը, բայց Lili-ի, ոչ թե Lili(թ, ):Չեմ սիրում »թ« տառը, որով սկսվում է նաև թուրք բառը:
Հիմա 4-ը:
Ըստ արևելյան

Ավելացվել է 3 րոպե անց
Ես իմ նիկն ընտրել եմ հետրյալ սկզբունքով:Նախ Lili-ին, դա հենց նուն ինքը Աստծո կողմից կրակից արարած Լիլի(թ)-ն է, բայց ոչ Եվան, քանի որ նա շատ է հողեղեն, ես գերադասում եմ հուրը, բայց Lili-ի, ոչ թե Lili(թ, ):Չեմ սիրում »թ« տառը, որով սկսվում է նաև թուրք բառը:
Հիմա 4-ը:
Ըստ արևելյան (չապոնական) ավանդույթի, կնոջը կարելի է ցանկացած քանակով ծաղիկ նվիրել, բացի 4-ից, դա համարում են մահվան խորհրդանիշ:Ես ել իմ Lili-ի հրով , ի հեճուկս ճապոնացիների, այս թիվն իմ հրով դարցնում եմ հաջողակ::hands

electrical_storm
23.03.2007, 16:40
U2 խմբի կատարմամբ շաաատ լաավ երգա Electrical Storm... խորհուրդ կտամ լսեք, եթե չեք լսել…

*K*A*T*U*
24.03.2007, 01:52
Կատու, որովհետև..
բնավորությամբ անկախ եմ..
...ասում են` նաև տարօրինակ, խորհրդավոր ու գաղտնի

Որ ջղայնացնում են, չանգռում էլ եմ :D

CactuSoul
24.03.2007, 16:28
CactuSoul = Cactus + Soul

Կարծում եմ՝ սրանով պիտի որ ամեն ինչ պարզ դառնա… Կակտուսի նման հոգի ունեմ, էլի:) :

Վազգեն
24.03.2007, 21:50
CactuSoul = Cactus + Soul

Կարծում եմ՝ սրանով պիտի որ ամեն ինչ պարզ դառնա… Կակտուսի նման հոգի ունեմ, էլի:) :

Օրիգինալ է::)

Goga
24.03.2007, 22:09
Ես ցանկանում էի նիկս իմ անունով լիներ՝Գոհար, սակայն այն արդեն կար, այդ պատճառով էլ Goga ընտրեցի, որովհետև այդպես էլ են երբեմն ինձ ասում:)

Tumbler
25.03.2007, 12:40
Իսկ իմ նիկը ֆրանսերենից թարգմանած նշանակում է переключатель. Լինգվո-ով ավելի լավա մի նայեք անգլերենից կթարգմանի ուրիշ բաներ, որոնցից ամենամոտիկը կլինի տեխնիկական տերմինը реверсивный механизм. Բայց ամենաճիշտ մեկնաբանումը առաջինն է. Եթե մեքենա քշելուց տեսնեք կջոկեք խի. Մենակ չասեք նոր ես սովորում. 5 տարեկանից քշում եմ.

murmushka
25.03.2007, 14:37
իմ նիկը իմ անվան ձևն է, ինձ այսպես դիմում են իմ ընկերները... Արմուշկա-Մուշկա–Մուրմուշկա
ու սա դարձավ իմ վիրտուալ անունը......

գյումրեցի աղջիկ
27.03.2007, 05:32
Օտարության մեջ շատ էի կարոտում այն քաղաքը որտեղ ծնվել և անցկացրել եմ անհոգ մանկությունս... ուստի որոշեցի հանդես գալ «գյումրեցի աղջիկ» նիկով... չգիտեմ դա կարոտի՞ց էր, թե՞ պարզապես հպարտ եմ որ գյումրեցի եմ...:)

Սերխիո
11.04.2007, 22:43
Ուղղակի տաղանդավոր իտալացի ռեժիսորի անուն ազգանունն եմ ընտրել:ok

Deluxe
19.04.2007, 13:52
Իմ նիկն էլ, շատ յուրահատուկ պատմություն ունի
ինչու ԴԵԼՅՈՒՔՍ, որովհետև, որ ուշադիր լինեք ամեն ծրագրի, խաղի, Ռեստորանի, Հավաքածուի անվան նկատմամբ, ապա կտեսնեք այդ անվանումից, Օրինակ ԶՈՒՄԱ ԴԵԼՅՈՒՔՍ ճանաչված խաղԸ
իսկ ես ամեն բնագավառից միքիչ միքիչ հասկանում եմ, դրա համար էլ Դրել եմ ԴԵԼՅՈՒՔՍ, ամեն ինչում միքիչ իմ մտքից

impression
19.04.2007, 13:57
իմը՝ impression, քանի որ իմպրեսիոնիզմը իմ սիրած ոճն է թե նկարչության, թե գրականության բնագավառներում:

Root
19.04.2007, 14:06
Root - անգլերեն բառ է, որը նշանակում է արմատ: Բացի այդ աշխարհում հանրաճանաչ մի ֆիրմա կրում է Roots անվանումը, որը խորհրդանշում է երկարակյաց ու հին բռենդ, որի արմատները սփռված են ամբողջ աշխարհով մեկ:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մանասավորապես Unix օպերացիոն համակարգերի մեջ root-ը հիմնական կատալոգն է, միևնույն ժամանակ նաև համակարգի գլխավոր ադմինիստրատիվ մուտքի մականունը: Այսինքն այս տեսակետից root-ը դիտարկվում է որպես արմատ-հիմք:

Մականունի ընտրությունը ավելի շատ կապում եմ իմ բնավորության հետ, քանի որ սիրում եմ արմատական խորը վերլուծություններ, նաև որոշակի իմաստով անտարբեր չեմ Unix օպերացիոն համակարգերի նկատմամաբ:

Armeno
19.04.2007, 14:12
Ինձ դեռ փոքր ժամանակվանից տանը Արմենո էին ասում.Եդ ժամանակ նույնիսկ ՙՙՙՙ«Արմենո» կոշիկի սրահը չկար:lol

Enipra
01.06.2007, 21:29
Դեռ փոքրուց 3 քույրիկներով մեր, մեր ծնողների, ծանոթների անունները հակադարձելու սովորություն ունեինք, այն ժամանակ զվարճալի էր թվում։ :D
Առաջին անգամ նիկ ընտրելու պահին՝ 6–7 տարի առաջ, հենց դա եկավ միտքս ու գրեցի Enipra (ենիփրԱ), այդպես էլ մնաց մինչև հիմա։ :)

Apsara
01.06.2007, 22:14
Իսկ ես իմ նիկը ընտրել եմ հնդկական դիցաբանությունից: Այն նշանակում է կիսաաստվածուհի: Մի գիրք կարդացի և այնտեղ հերոսը սիրելով մի աղջկա նրան Ապսարա էր անվանում, նա հիասքանչ պարուհի էր ր շատ գեղեցիկ թե հոգով թե արտաքինով: Ես միգուցե նման չեմ կիսաաստվածուհու կամ հենց Ապսարաներին, բայց ձգտում եմ դեպի այդ իդեալը, քանզի նրանք եղել են իդեալական կին իրենց ամուինների համար:love

Cesare
04.06.2007, 19:22
Իսկ ես իմ նիկը ընտրել եմ լռիվ անկապ առաջի բանը որ մտքիս եկավ Զիդանն էր, հետո իրա վերջի հարվածը, հետո Մատեռացին ու .................................

Ռուֆուս
06.03.2008, 15:10
Werewolf - հայերեն փոխակերպուկ կամ մարդագայլ: Մարդ, որը լիալուսնի ժամանակ վերածվում է գայլի և դառնում դաժան ու արյունարբու արարած ;) Werewolf-ներին հնարավոր է սպանել միայն արծաթի միջոցով կամ կախարդանքով: Երբ 3 տարի առաջ ընտրեցի այս մականունը, o-ի տեղը դիտմամբ u գրեցի, որպեսզի մի քիչ գերմաներենին նմանվի: Բացի դրանից գրությամբ նման է Beowulf-ին` անգլիական էպոսի հերոսին ;)

Safaryan
06.03.2008, 15:13
Hydrology - ջրաբան, իմ մասնագիտությունն է: /Հորդացումներից ու վարարումներից հեռու;)/

Vahe
06.03.2008, 15:30
Եղավ արդեն 19 տարի է էս նիկով են ինձ բոլորը դիմում:

Ձայնալար
06.03.2008, 15:32
Եղավ արդեն 19 տարի է էս նիկով են ինձ բոլորը դիմում:

Իմ մականունը ընտրել եմ լրիվ պատահական: Մտքիս եկած առաջին բառն է եղել: Մինչ այդ միշտ bigbag մականունն եմ օգտագործել:

GevSky
06.03.2008, 16:01
Իսկ ինձ առօրյայում դիմում են տարբեր ձևերով ՝ Գև (հիմնականում), Գևչիկ (միայն 2 հոգի), Գևս կամ Գևըս, Գևսկի(ամենահարազատ մարդիկ): Դուրս գալիս է երբ ինձ Գևսկի են անվանում և ընտրեցի այդ նիկը որը անգլերեն տարբերակով 2 միտք է պարունակում, GevSky - ուղղակի Գևսկի կամ Գևսքայ:)

Adam
06.03.2008, 16:03
Werewolf - հայերեն փոխակերպուկ կամ մարդագայլ: Մարդ, որը լիալուսնի ժամանակ վերածվում է գայլի և դառնում դաժան ու արյունարբու արարած ;) Werewolf-ներին հնարավոր է սպանել միայն արծաթի միջոցով կամ կախարդանքով: Երբ 3 տարի առաջ ընտրեցի այս մականունը, o-ի տեղը դիտմամբ u գրեցի, որպեսզի մի քիչ գերմաներենին նմանվի: Բացի դրանից գրությամբ նման է Beowulf-ին` անգլիական էպոսի հերոսին ;)

Արյուն և շոկոլադ ֆիլմը տեսե՞լ ես: Ամբողջ գրածդ այդ ֆիլմի բովանդակությունն է: Եթե չես տեսել, նայի... լավն է :)

Իսկ իմ նիկը առաջացել է այսպես.
2005 թվական: մայիս ամիս: Ինտերնետային gtchat -երը տարածված են ամենուրեք.... նոր մոդայա չաթ ունենալը: Ինքս հավեսի ընկա ու գնացի արմինկո՝ դոմեյն վերցնելու: Սկզբում ոչ մի անուն չէի մտածել: Ավելի ճիշտ թեթևակի մտածել էի, որ լինի օրինակ magic.am - էն էլ ասեցին, որ էդպիսի դոմեյն .am տիրույթում արդեն գործում է: Լուրջ մանթո ընգա, որովհետև ուզում էի հավեսին մի բան լիներ, իսկ ասածս անունն էլ շատ գեղեցիկ է և կարելի էր ոչ միայն չաթ, այլ նաև գեղեցիկ սայթ սարքել: Մտածեցի, մտածեցի... ասեցի surprise : Սկսեց փնտրել տիրույթում անունը և էտ ընթացքում վախենում էի.... մենակ էս անունն էլ զբաղված չլինի: Պարզվեց, որ ոչ, այդպիսի անունով դոմեյն գրանցված չէ: Եվ գրանցեց: Պոետի օգնությամբ սերվերում չաթ գցեցինք, որտեղ ի սկզբանե իմ նիկը այսպես էր՝ Surpr!Se : Ի միջայլոց, շատ մտերմիկ չաթ էր ու արդեն նախանձողներ կային կողքի չաթերից.... ամեն բան անում էին, որ մտնեն ու խանգարեն չաթի բնականոն ընթացքը: Բայց չէր ստացվում...
Ահա այդպես էլ առաջացել է իմ նիկը, որը ես շատ-շատ եմ սիրում: :B

Ռուֆուս
06.03.2008, 16:11
Արյուն և շոկոլադ ֆիլմը տեսե՞լ ես: Ամբողջ գրածդ այդ ֆիլմի բովանդակությունն է: Եթե չես տեսել, նայի... լավն է :)

Չէ, չեմ տեսել, բայց անպայման կնայեմ! :)

Երկնային
06.03.2008, 16:26
պատմեմ իմ մականվան պատմությունը… :oy

մի տեղ կարդացել էի անունիս նշանակությունները տարբեր լեզուներով… նման պատկեր էր առաջացել «Տիկնիկ» «Հարս» «Cолнечная (արևային)»… ինձ վերջինը շատ դուր եկավ, և որոշ ժամանակ իմ նիքն էր… իրականում ին նիքերից ամենասիրելին է եղել միշտ :love
հետո »Ակումբ»-ում գրանցվելիս, երկար մտածում էի թե ինչ մականուն ունենամ, սկզբում ուզում էի թարգմանել«Cолнечная»-ն... բայց «արևային» այնքան էլ դուրս չեկավ, ու որոշեցի «Երկնային» դառնալ… :oy
Պատահական ստացվեց, բայց շատ սիրեցի… որովհետև ամեն մեկի համար կարող եմ լինել տարբեր` նայած թե ով ինձ ինչպիսի է ընկալում, տեսնում… լինի դա արև, լուսին, աստղ, հրեշ(տակ), թիթեռնիկ… և այլն :oy

ChildOfTheSky
07.03.2008, 01:09
Bob Sinclar - World , Hold On (Children Of The Sky)
Իմ ամենասիրած երգն ա :aha

Belle
07.03.2008, 17:38
Belle—Նիկս առանձնահատուկ պատմություն չունի, առաջին անգամ ակումբում գրանցվելիս վերցրի, ու երկար ժամանակ դրանից հետո ակումբ չէի մտնում, հետևաբար մոռացել էի էս նիկիս մասին: Իսկ ինչու Belle? Որովհետև էդ պահին միացրած էր Garou- ի “Belle” երգը:
Հիմա, եթե հարցնեք ինչու Belle? Կասեմ` «գեղեցկուհին ու հրեշը» մուլտից է

մի հետաքրքրի բան էլ ասեմ – շատերը կարծում են նիկս գեղեցկուհի բառի ֆրանսերեն տարբերակն է ու սկսում են ֆրանսերեն խոսել հետս, մեկել կարողա ասեն «գեղեցկուհի ե?ս» :D
Ով չգիտի ասեմ, իմացեք, ով էլ գիտի, ոչինչ մի անգամ էլ թող կարդա --- Ես նոր-նոր եմ ֆրանսերեն սովորում ու ամենակարևորը – նիկս ընտրելիս կարծում էի` այն աղջկա ԱՆՈՒՆ է: Մի օր, չգիտեմ ինչ պայմաններում ու որտեղ, երբ իմացա որ Belle մի քանի լեզվից թարգմանաբար նշանակում է «գեղեցկուհի», մեղմ ասած, ապշած էի: Ու էդ պահին հիշեցի իմ նիկը:
Ժամանակի ընթացքում Smile-ն ու Jpitik-ն էլ դարձան Belle, ու սկսեցի միայն էս նիկով “հանդես գալ”
Ոմանք մտածում են «անկապ է», իսկ ինձ դուր է գալիս :P

Երկնային
07.03.2008, 17:42

անկապ չի… :) ինչքան էլ որ ասես, որ աղջկա անուն է, երգից է, կամ մուլտից... ինձ համար մի ճշմարտություն կա… :oy քեզ պես հմայիչ աղջկան սազական նիք է… :love

Belle
27.03.2008, 15:02
Էս թեման շատ եմ հավանում, ահագին հետաքրքիր է, ինչի՞ ակտիվ չեք ստեղ :oy

Դեկադա
30.01.2010, 09:14
Իմ մականունը Dekada: Նշանակում է տասնյակ, տասերորդ: Հին տոմարով դեկտեմբերը տարվա տասներորդ ամիսն էր. էստեղից էլ մականունս կապված ծննդյանս ամսվա հետ:

Իսկ ի՞նչ է նշանակում Ձեր մականունը: Ի՞նչ ծագում ունի և ինչու՞ եք հենց դա ընտրել: Բերեք լուսավորվենք միասին::)

Հարդ
30.01.2010, 10:16
Դե ինձ մի ժամանակ դրեցին HARD^HAR8 մականունը ծանր, դժվար բնավորությանս համար, տենց, ֆորումներում մականունս մնաց Հարդ:

Աբելյան
30.01.2010, 17:45
Իմս սպիտակցի Հայկոյի պատվին եմ ընտրել…:oy

Արևհատիկ
30.01.2010, 18:32
Տատիկիս անունը Արևհատ ա, իմն էլ իր ա անվան կրճատ տեսակը՝ Արև: Հետո հարազատներս, որպեսզի տատիկական չհնչի Արևհատիկ էին ասում, էլ ես էլ որոշեցի էդ մականունով հանդես գալ ;)

Մանուլ
30.01.2010, 18:42
Իմ մականունն էլ իմ անվան /Մանե/ փաղաքշական ձևն ա :)):
3-4 տարի առաջ ընտրեցի էս մականունը, Ակումբում գրանցվելիս էլ երկար-բարակ չմտածեցի, միանգամից սրանով գրանցվեցի:
Բայց հիմա ինձ դուր չի գալիս, շատ կուզեի փոխել :(:

Norton
30.01.2010, 18:52
Իմ մականունը շատ խորիմաստ ա շա՜տ, առնվազն մի 100 գիրք պետք է կարդացած լինեք, որ իմ մականվան ամբողջ իմաստն ու խորությունը հասկանալի լինի:oy

Ուլուանա
30.01.2010, 19:18
Իմն առանձնապես խոր կամ թաքնված իմաստներ չունի. համադրել եմ ազգանվանս (Ուլուբաբյան) և անվանս (Անահիտ) առաջին երեք տառերը։ Ու միայն որոշ ժամանակ անց եմ իմացել, որ իրականում էդպիսի անուն կա :)) (ես էլ գիտեի՝ գյուտ եմ արել, էլի :D)։

Լեո
30.01.2010, 19:24
Լավ
Երանավետ
Որակյալ

Norton
30.01.2010, 19:56
Լավ ասեմ գրանցվելու պահին սկի չգիտեյի ֆորումն ինչ է ու առավել ևս չէի պատկերացնում, որ այսքան երկար կմնամ այստեղ ու դրա համար առանց երկար-բարակ մտածելու դրեցի անվանս կրճատ տարբերակի ձևավորված, քյարթ տեսակը A.N.D.O. ու քանի որ հաշվարկածիցս երկար մնացի ակումբում ու նիկս ազդում էր ոչ միայն իմ, այլ բոլոր ակումբցիների նյարդերին որոշեցի շտապ կերպով փոխել ու քանի որ չէի կողմնորոշվում ինչ դնել, դրեցի առաջին բանը, որ դիսփլեյիս հայտնվեց Norton անտիվիրուս, որը դուրս եկավ ու առանց երկար մտորելու փոխեցի:))
Այսպիսի բաներ:))

Ուլուանա
30.01.2010, 20:10
Իմ մականունն էլ իմ անվան /Մանե/ փաղաքշական ձևն ա :)):
3-4 տարի առաջ ընտրեցի էս մականունը, Ակումբում գրանցվելիս էլ երկար-բարակ չմտածեցի, միանգամից սրանով գրանցվեցի:
Բայց հիմա ինձ դուր չի գալիս, շատ կուզեի փոխել :(:
Իսկ ի՞նչն է խանգարում փոխելուն։ ;) Էդ հնարավորությունն ունես։

Dayana
30.01.2010, 20:13
Լավ
Երանավետ
Որակյալ

Փաստորեն դե Գրանի հետ ոչ մի կապ չունի նիկդ հա? :))

Լեո
30.01.2010, 20:18
Փաստորեն դե Գրանի հետ ոչ մի կապ չունի նիկդ հա? :))

«դե Գրան»-ն էլ ա բացվում :))

Մանուլ
30.01.2010, 22:45
Իսկ ի՞նչն է խանգարում փոխելուն: ;) Էդ հնարավորությունն ունես:Նոր մականուն չեմ կարողանում ընտրել :)):

Շինարար
31.01.2010, 00:34
(c)Դատարկություն:angry

CactuSoul
31.01.2010, 00:44
Արդեն պատասխանել եմ նույն հարցին մեկ այլ թեմայում (http://www.akumb.am/showthread.php/185-%D5%86%D5%AB%D5%AF%D5%A5%D6%80-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%A8):

Ռուֆուս
31.01.2010, 01:01
Ռուֆուս լատիներեն նշանակում է կարմիր: Իմ տխրահռչակ նախկին մականուններից հետո որոշեցի մի անուն ընտրել, որը համ գեղեցիկ լիներ, համ հզոր հնչեր :)) համ էլ ինձ բնորոշեր, ընտրեցի Ռուֆուս անունը :)

Yeghoyan
31.01.2010, 01:09
(c)Դատարկություն:angry

Դատարկուսը մեղավոր չի, ինքդ ես վերջնական որոշում կայացրել:angry

իմն էլ ասեմ, սեփական ազգանունս է:oy

Արևհատիկ
31.01.2010, 01:12
(c)Դատարկություն:angry
Էն սիրուն մականունդ ոնց փչացրեցիր:

Jarre
31.01.2010, 01:12
Իմս սպիտակցի Հայկոյի պատվին եմ ընտրել…:oy
Իմս էլ մոտավորապես ըտենց։
Միայն թե Փարիզցի Ժառի պատվին :))

A.r.p.i.
31.01.2010, 13:09
Ոչ մի առանձնահատուկ բան չկա, անվանս առաջին 4 տառնա, ուղղակի սիրում եմ, երբ ինձ էդ կերպ են դիմում, իսկ թե ինչու կետիկավոր, ուղղակի մյուս տարբերակով արդեն գրանցված անդամ կար:

Yellow Raven
31.01.2010, 13:34
Մականուն ունեմ,աշխարհը չունի:))

Դեկադա
31.01.2010, 13:36
Մականուն ունեմ,աշխարհը չունի:))

Էտ հեչ որ աշխարհը չունի, իս՞կ :D բացատրությունը....;)

BOBO
31.01.2010, 14:32
Իմը Քրիստիան Վիերիի մականուննա ոչ թե բոբո ձյաձյաի:angry

Dayana
31.01.2010, 14:48
Իմը Քրիստիան Վիերիի մականուննա ոչ թե բոբո ձյաձյաի:angry

Բայց Բոբ Օ'Դձան ավելի լավն ա :D

One_Way_Ticket
31.01.2010, 15:19
Ես երբ գրանցվեցի, պլանավորում էի ինկոգնիտո մնալ (լուսանկար դնել, իմ մասին պատմելը ընդհանրապես պլաններիս մեջ չէր մտնում): Որպեսզի ինձ չճանաչեն, չէի ուզում հաճախ օգտագործվող մականուններիցս դնել: Մտածում էի մի խորհրդավոր, բայց միաժամանակ գեղեցիկ հնչող բան դնեմ: Առաջին այդ պայմաններին բավարարող մականունն էլ, որը մտքովս անցավ, դրեցի (քանի որ ես կյանքիս կեսը անցկացնում եմ ճանապարհորդելով, իսկ մյուս կեսը այդ ճանապարհորդությունները նախագծելով :)) հաճախ եմ ավիատոմսերի որոնման կայքեր մտնում, որտեղ միշտ օպցիա կա` One Way, Return Trip, Multiple Destinations):

Հայկօ
31.01.2010, 17:42
Իմը Քրիստիան Վիերիի մականուննա ոչ թե բոբո ձյաձյաի:angry

Ես էդ էս վերջերս եմ ջոգել :D:

Լեո
31.01.2010, 17:47
Հայկօ, իսկ քո մականունը ի՞նչ ա նշանակում: Կարծում եմ՝ մականունիդ մեջ տառասխալ կա :think

Dayana
31.01.2010, 18:14
Հայկօ, իսկ քո մականունը ի՞նչ ա նշանակում: Կարծում եմ՝ մականունիդ մեջ տառասխալ կա :think

Ճիշտ ես, պիտի Հայգօ լիներ :D

Հայկօ
31.01.2010, 18:36
Հայկօ, իսկ քո մականունը ի՞նչ ա նշանակում: Կարծում եմ՝ մականունիդ մեջ տառասխալ կա :think

Չէ, երբ գրանցվում էի, Ակումբում սխալ կար: Առնվազն երկու critical error.

Սխալ N1 (http://www.akumb.am/member.php/3185-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF)
Սխալ N2 (http://www.akumb.am/member.php/3377-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8)

masivec
31.01.2010, 18:43
Շատ հոգեհարազատ է Մասիվը:pardon

Ambrosine
31.01.2010, 19:02
Չէ, երբ գրանցվում էի, Ակումբում սխալ կար: Առնվազն երկու critical error.

Սխալ N1 (http://www.akumb.am/member.php/3185-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF)
Սխալ N2 (http://www.akumb.am/member.php/3377-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%B8)

Մոռացա՞ր՝ եթե Հայկօ, ապա կլոր :))

Ռեդ
31.01.2010, 22:02
Ռուֆուս լատիներեն նշանակում է կարմիր:
Իսկ ռեդ անգլերեն նշանակում է ռուֆուս լատիներեն: :8

Սերխիո
31.01.2010, 23:02
Մադրիդի Ռեալում կա մի երիտասարդ, Իսպանիայի լավագույն աջ պաշտպանն է համարվում , մի խոսքով Սերխիո Ռամոս ;)

My World My Space
31.01.2010, 23:34
դե ի՞նչ ասեմ, պարզապես էն որ իմ մականունը իմ ներքին կոմֆորտին ա վերաբերում....

Dayana
01.02.2010, 00:46
դե ի՞նչ ասեմ, պարզապես էն որ իմ մականունը իմ ներքին կոմֆորտին ա վերաբերում....

Փաստորեն ձեր մականունը My Spaceսոց ցանցի գովազդն էր հա? որտեղ դուք ունեք ձեր ուրույն աշխարհը :think

Yellow Raven
01.02.2010, 00:49
Էտ հեչ որ աշխարհը չունի, իս՞կ :D բացատրությունը....;)

Կարծում եմ այս փոքրիկ ֆորումում չեմ կարողանա նկարագրել մականվանս ծագման ողջ գեղագիտական հաճույքը:))

Դեկադա
01.02.2010, 08:35
Կարծում եմ այս փոքրիկ ֆորումում չեմ կարողանա նկարագրել մականվանս ծագման ողջ գեղագիտական հաճույքը:))

Թեպետ մականունները որոշ չափով ինֆորմացիա տալիս են այն կրողի մասին, բայց մենակ նրանով լրիվ բացահատյվել ու դեռ գեղագիտական հաճույք ստանալ կարծում եմ անհնար է :);):Այնպես որ, այս փոքրիկ ու մեծ ֆորումում մենք գեղագիտական հաճույք ստանում ենք՝ ոչ միայն մականունը բացահայտելով....:P

My World My Space
01.02.2010, 14:30
Փաստորեն ձեր մականունը My Spaceսոց ցանցի գովազդն էր հա? որտեղ դուք ունեք ձեր ուրույն աշխարհը :think

Չէ, Դեկադա ջան, իմ աշխարհը ես եմ ,եսկարող եմ ամեն տեղ էլ լինել,սակայն ես միշտ իմ աշխարհում եմ.......

Dayana
01.02.2010, 14:33
Չէ, Դեկադա ջան, իմ աշխարհը ես եմ ,եսկարող եմ ամեն տեղ էլ լինել,սակայն ես միշտ իմ աշխարհում եմ.......

Մի պրոբլեմ կա, ես Դեկադան չեմ , Դայանան եմ :))

My World My Space
01.02.2010, 14:42
Մի պրոբլեմ կա, ես Դեկադան չեմ , Դայանան եմ :))
կներես..... արագ պատասխանեցի ինձ թվաց Դեկադան էր գրել.....:oy

Lion
02.02.2010, 14:42
Մականունս Lion

Արդեն մի քանի տարի է, բոլոր ֆորումներում իմ մշտական մականունն է: Կարճ է, հարմար և հասկանալի: Բացի այդ անգլերեն նշանակում է առյուծ, ինչը որոշակիորեն ակնարկում է անունս...

Venus
04.02.2010, 11:19
Venus- անգլերենից թարգմանած նշանակում է հենց Աստղիկ :) հենց «իկ»-ով,

Ռուֆուս
04.02.2010, 11:44
Venus- անգլերենից թարգմանած նշանակում է հենց Աստղիկ :) հենց «իկ»-ով,

Venus անգլերենից թարգմանած նշանակում է Վեներա կամ էլ հայերեն Արուսյակ: :)

Venus
04.02.2010, 11:48
Venus անգլերենից թարգմանած նշանակում է Վեներա կամ էլ հայերեն Արուսյակ: :)

դե ես մի հատ հայ-անգլերեն բառարանում են նայել, աստղիկ բառը ու թարգմանությունն սա է եղել, երևի համ էլ Աստղիկ է նշանակում, ;)

Ռուֆուս
04.02.2010, 11:50
դե ես մի հատ հայ-անգլերեն բառարանում են նայել, աստղիկ բառը ու թարգմանությունն սա է եղել, երևի համ էլ Աստղիկ է նշանակում, ;)

Էդ բառարանը արժի վառարան նետել :) Աստղիկը անգլերեն star է:

CactuSoul
04.02.2010, 11:54
դե ես մի հատ հայ-անգլերեն բառարանում են նայել,....
Օ՜, էդ հո էն արդի բառարա՞նը չի:think: Դրա մեջ նույնիսկ «տղա» բառի դիմաց "boy" բառը չես գտնի որպես թարգմանություն:)):

Իմ իմանալով էլ է Venus-ը Վեներա նշանակում;):

Venus
04.02.2010, 11:54
Star -նշանակում է աստղ, իսկ Աստղիկ- Venus /իկ-ով/ :)

Venus
04.02.2010, 11:55
Օ՜, էդ հո էն արդի բառարա՞նը չի:think: Դրա մեջ նույնիսկ «տղա» բառի դիմաց "boy" բառը չես գտնի որպես թարգմանություն:)):

Իմ իմանալով էլ է Venus-ը Վեներա նշանակում;):

երևի չեմ հիշում, շուտ եմ նայել :8

Դեկադա
04.02.2010, 11:58
Օ՜, էդ հո էն արդի բառարա՞նը չի:think: Դրա մեջ նույնիսկ «տղա» բառի դիմաց "boy" բառը չես գտնի որպես թարգմանություն:)):

Իմ իմանալով էլ է Venus-ը Վեներա նշանակում;):

Ճիշտ ա, Վեներա, Արուսյակ/ մոլորակ/:)

Ի դեպ պատասխանելու փոխարեն շփոթված շնորհակալություն տվեցի Venus-ին;)

CactuSoul
04.02.2010, 11:59
Star -նշանակում է աստղ, իսկ Աստղիկ- Venus /իկ-ով/ :)

Վստա՞հ ես:think

Փորձեցի թարգմանել ռուսերեն, մաքսիմում՝ գեղեցկուհի, բայց ոչ Աստղիկ:):

Հղումը՝ http://www.google.com/dictionary?source=translation&hl=en&q=Venus&langpair=en|ru

Venus
04.02.2010, 12:18
Վստա՞հ ես:think

Փորձեցի թարգմանել ռուսերեն, մաքսիմում՝ գեղեցկուհի, բայց ոչ Աստղիկ:):

Հղումը՝ http://www.google.com/dictionary?source=translation&hl=en&q=Venus&langpair=en|ru

Չէ վստահ չեմ,:esim դրա համար էլ չեմ վիճում, լավ ինչ արած թող լինեմ Վեներան :))

Արիացի
04.02.2010, 12:26
Իմ մականունը նշանակում ա չիստակռովնի չելավեկ :))

Ambrosine
04.02.2010, 15:10
Star -նշանակում է աստղ, իսկ Աստղիկ- Venus /իկ-ով/ :)

Այ քեզ բառարան :blin Բայց բառարանն էլ մի կողմ, Venus-ը /Վեներա/ արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն ա:
Անգլերեն աստղիկը starlet-ն ա:

Boboloz
04.02.2010, 16:58
Boboloz նշանակում ա ծռություն բօբօլօզ էլի

AniwaR
04.02.2010, 20:20
Այ քեզ բառարան :blin Բայց բառարանն էլ մի կողմ, Venus-ը /Վեներա/ արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն ա:
Անգլերեն աստղիկը starlet-ն ա:

Հռոմեական դիցաբանության մեջ Վեներան սիրո, գեղեցկության ու պտղաբերության աստվածուհին ա, որն էլ համապատասխանում է հունական դիցաբանության Աֆրոդիտե աստվածուհուն և հայկական դիցաբանության Աստղիկ աստվածուհուն: :pardon Բառարանը տվել է ոչ թե բառի, այլ կերպարի թարգմանությունը: :pardon

Էնպես որ, Venus, կարաս արխային լինես, նիկդ շատ ճիշտ ես ընտրել: :))

Ambrosine
08.02.2010, 13:05

Էստեղ խոսքը գնում էր նրա մասին, որ Վենուսը անգլերենից թարգմանած աստղիկ չի նշանակում: Ու վաբշե անվան թարգմանությու՞նը որն ա: Ուրիշ բան, եթե ասես՝ կազմված է այս կամ այն արմատից, որը նոր արդեն ինչ-որ բան է նշանակում՝ թարգմանաբար;)

AniwaR
08.02.2010, 15:58
Էստեղ խոսքը գնում էր նրա մասին, որ Վենուսը անգլերենից թարգմանած աստղիկ չի նշանակում:

Ճիշտ ա, Venus-ը անգլերենից թարգմանած «աստղիկ» չի նշանակում: Նշանակում ա Աստղիկ (հատուկ անունն ինչքան էլ թարգմանես, հասարակ չի դառնում). սա այն է, ինչ բառարանն է նկատի ունեցել: Ես չեմ ասում՝ համաձայն եմ, թե ոչ: Ես լինեի՝ կթարգմանեի «Վեներա» ու վերջ, որովհետև այնուամենայնիվ Աստղիկն ու Վեներան նույն կերպարները չեն, թեև դիցաբանության մեջ զուգահեռներ են անցկացվում:

Ու վաբշե անվան թարգմանությու՞նը որն ա:

Անվան թարգմանությունն էս ա. Armenia - Հայաստան, Jordan - Հորդանան, John - Հովհաննես և այլն: Էլի եմ ասում, եթե ինձ մնար (եթե, էլի, վայ), կթարգմանեի «Վեներա»՝ որպես հռոմեական աստվածուհի և «Արուսյակ»՝ որպես մոլորակ:

Dayana
08.02.2010, 16:08
Մոդերատորական: Թեմայի վերանգիրն է «Ի՞նչ է նշանակում իմ մականունը», որն ինքնին նշանակում է սեփական նիկերի "բացատրություն" ոչ թե ուրիշի նիկի անդադար "թրագմանություն ու քննարկում": Մնացեք թեմայի շրջանակենրում ՝ խուսափելով լրացուցիչ տուգանայիններից:

Գալաթեա
08.02.2010, 16:22
Իմ մականունը նշանակում ա չիստակռովնի չելավեկ :))

Քեզ կարճ-փաղաքշական կարելի ա անվանել՝ Չիչի :oy

Լուսաբեր
08.02.2010, 16:29
Լուսաբեր- իմ անուննա :think
Լույս բերողն եմ
90-ականներին՝ լույսի մարդը :))

Agni
08.02.2010, 18:42
Չնայած, ով տեսնում է ասում է, ինչու ես անունդ թարս գրել, իսկ իրականում նստած որոշում էի մի նուրբ մականուն ու հիշեցի, որ հունարեն ՝"նուրբ" նշանակում է " Ագ/գղ/նի", չնայած Լիքը Դատարկությունը ինձ լուսաբանեց, որ նաև հնդկական " Կրակի Աստված" կա այդպիսի...

Katka
08.02.2010, 23:27
Kafka էի որոշել դնել` Ֆրանց Կաֆկայից ելնելով, հետո որոշեցի ճոխ կլինի ու դրեցի Katka;)

Chuk
09.02.2010, 00:22
Մոդերատորական. «Ի՞նչ է նշանակում իմ մականունը» և «Նիկեր ընտրելու սկզբունքը» թեմաները միացվել են՝ «Մականուն ընտրելու սկզբունքը» վերնագրով:

Enigmatic
09.02.2010, 00:52
Ես էլ ցանկանում էի յուրահատուկ, գեղեցիկ, էֆֆեկով մի մականուն ունենալ, մտածեցի Առեղծվածային, շատ գեղեցիկ է իմ կարծիքով, բայց դե հայերեն հենց կոնկրետ չցանկացա և ընտրեցի անգլերեն տարբերակը` Enigmatic, որը որ ճիշտ արտասանելու դեպքում նույնպես շատ գեղեցի է հնչում «Էնիգմեթիկ» , այլ ոչ թե Էնիգմատիկ:))

Yevuk
09.02.2010, 01:07
Գրանցվելս շատ անսպասելի ու արագ ստացվեց: Շատ էի ուզում գրանցվել, դրա համար էլ երկար-բարակ չմտածեցի: Ինչը մտքիս առաջինն եկավ, այն էլ դրեցի: Դե այն ժամանակ ինձ շատ էին տենց դիմում (հիմա էլ նենց ոչինչ)::oy

AniwaR
09.02.2010, 02:22
Գրանցվելս շատ անսպասելի ու արագ ստացվեց: Շատ էի ուզում գրանցվել, դրա համար էլ երկար-բարակ չմտածեցի: Ինչը մտքիս առաջինն եկավ, այն էլ դրեցի: Դե այն ժամանակ ինձ շատ էին տենց դիմում (հիմա էլ նենց ոչինչ)::oy

Վույս, քոնն ամենասիրունն ա: :love Հանկարծ չփոխես: ))

Ես էլ իմ նիկի ձեռը կրակն եմ ընկել. ինքը համ սիրուն ա, համ մի տեսակ պրակտիկ չի, բացի դրանից շատերն են սխալ գրում, ու միշտ ստացվում ա աննորմալ մի բան: :cry2 Մեկ էլ զզվում եմ, որ սկսում են թարգմանել կամ հարցնել՝ ինչ է նշանակում: Չեմ ասի, յա,%2

Նաիրուհի
14.02.2010, 02:14
Միշտ զարմացել եմ, երբ մարդիկ պատահական, առաջինը միտքն եկած բառը ընտրում են որպես իրենց մականուն։ Երկար եմ մտածել, թե ինչ մականուն ընտրեմ, որի համար երբևէ ոչ մի տեղ վատ չզգամ ու փոխելու կարիք չունենամ, համ էլ ինձ բնութագրող լինի... Նաիրուհի-ն արդեն երկրորդ անունս է դարձել, շատ մարդիկ նույնիսկ իսկական անունս չգիտեն ու մտքերով էլ չի անցնում, որ անունս Նաիրուհի չէ...:D
Մեկ-մեկ նույնիսկ ծանոթանալիս այդպես եմ ներկայանում. նույնքան հարազատ է դարձել, ինչքան Լիլիթ-ը :)
Հ. Գ. Ակումբում գրանցվելուց շա՜տ առաջ էի ն/Նաիրուհի...

Helios
23.02.2010, 22:10
Շատ հետաքրքիր թեմայա...

երբ պատահաբար գտա Դար ֆորումը, նոր էի վերադարձել արձակուրդից, որի ժամանակ հանգստանում էի Բուլղարիայում՝ Հելիոս անունով մի հյուրանոցում։ հետևաբար առաջին բառը որ մտքովս անցավ նիք ընտրելիս՝ դա էր։
Հելիոս նշանակումա արև։
Հիմա գնալով ավելիա դուրս գալիս էդ անվանումը, մենակ ափսոս շատ այլ ֆորումներում էդ նիքը արդեն զբաղվածա ։)

Meme
30.03.2010, 17:43
Իմ գրանցման համար շատ եմ դժվարացել,բայց հենց սկզբից գիտեի,որ Meme եմ դնելու,իմ մականվան մասին քչերը գիտեն,ավելի շատ հարազատներս,բայց արդեն ընկերուհիներս էլ գիտեն,սիրում եմ որ էդպես են ինձ դիմում,բայց սա փախուստ չի իրական անունիցս, քանի որ իրական անունս ավելի շաաատ եմ սիրում:love,և մականունս էլ հենց անվանս հետ կապ ունի,քույրիկս իրական անունս դժվարացել է արտաբերել,և դիմել է Meme, և ես ինչքան էլ մեծանամ այն սիրելու եմ,երևի այն ինձ փոքրացնում է,բայց միևնույն է,ինձ դուր է գալիս,ուղղակի առաջինն էր որ միտքս է եկել,ես ել դրել եմ:PՇատ էլ լավա;)

Stranger_Friend
05.03.2013, 02:27
Չեմ սիրում երբ անունս տարածվում է, իմ անունը ինձ համար թանկ է ու չեմ ուզում շատ օգտագործվի, այն էլ երբ շատերը չեն կրում այդ անունը: Ռեալում չեմ կարող կանխել բայց վիրտուալում հանգիստ կարող եմ անունս չասել, մականուն էլ այդքան չեմ սիրում... Ուրիշ կայքերում որ գրանցված էի չէին ճանաչում, անընդհատ հարցնում էին ինչպես դիմենք քեզ, ես էլ ասում էի ինչպես ուզում եք դիմեք ու լիքը անուններ ունեցա ինձ բոլորովին չհամապատասխանող... Մեկը ասեց քեզ Անծանոթ դիմեմ, ասեցի խնդիր չկա ու միակ անունն էր որ իմ սրտով էր, հետո ով ասում էր ինչպես դիմեմ, ասում էի Անծանոթ, եդպես դարձա Անծանոթ:)...

Այբ
18.03.2013, 13:06
Այս ակումբը ինձ համար բացահայտում էր և գրանցվելս էլ ինքնաբերաբար ստացվեց: Ես իմ անունը շատ եմ սիրում և ուզում էի իմ անվամբ հանդես գալ, բայց քանի որ իմ անունով արդեն անդամ կար, մականուն պիտի ընտրեի: Երկար եմ մտածել, թե ինչ մականունով հանդես գամ, որ անունիցս էլ շատ չհեռանամ: Ի վերջո, որոշեցի հանդես գալ իմ անվան առաջին տառով՝ Այբ: :)