PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոխադարձ հարաբերութուններ



Saria
21.09.2006, 19:53
Ինչպիսին պետք է լինեն ամուսնու և կնոջ միջև հարաբերությունները`

Ա .Ամուսիննեերը ամեն ինչ պետք է իմանան միմյանց մասին
Բ. Երբեմն որոշ բաներ կարելի է թաքցնել միմյանցից...

ՇԱՏԵՐԸ ԿԱՐՑՈՒՄ ԵՆ ,ՈՐ ԼՌԵԼՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴՈՐՐԸ....
իսկ ինչ էք կարծում դուք:8

Firegirl777
21.09.2006, 20:27
Համաձայն չեմ, ինչ էլ լինի ամեն ինչում պետք է երկուսն էլ տեղյակ լինեն, թեկուզ ամենավատ ու տհաճը

Saria
21.09.2006, 21:03
Համաձայն չեմ, ինչ էլ լինի ամեն ինչում պետք է երկուսն էլ տեղյակ լինեն, թեկուզ ամենավատ ու տհաճը
Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ ,քանի որ ավելի լավ է ԴԱՌԸ ՃՇՄԱևՏՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆ ՔԱՂՑՐ ՍՈՒՏԸ:ok

Մասսագետ
22.09.2006, 01:33
Արդեն ինձ մոտ նենց տպավորություն ա, որ մարդիկ բոլոր ստերին քաղցր են ասում:
Թույլ տվեք մեջ ընգնել ձեր խոսակցությանը. ամուսնական ստերը, կարծում եմ, որոկում են դառը:
- Դու այսօր քնե՞լ ես ուրիշի հետ, - հարցնում ա կինը:
- Ոչ, - խաբում ա ամուսինը:
Սա սուտ ա, սա գինի չի, նա չի կարող լինել դառը, քաղցր կամ կիսաքաղցր:

Հիմա հարցի մյուս մասը: Պետք ա ստել, թե պետք չի: Դժվար թե գտնվի ամուսնական դավաճան, որը միանգամից ճիշտը ասի, որովհեհտև դուխը չի հերիքի: Սա կոնկրետ դավաճանությունների դեպքում:
Իսկ ընդհանրապես, այո՛, հենց թեկուզ ես իմ կնոջը կարող ա շատ բաներ չասեմ, օրինակ չեմ ասի, թե ինչ չաղ ու անդուր ա ինքը, երբ հղի ա:

Բարեկամ
22.09.2006, 04:39
հենց թեկուզ ես իմ կնոջը կարող ա շատ բաներ չասեմ, օրինակ չեմ ասի, թե ինչ չաղ ու անդուր ա ինքը, երբ հղի ա:

Ծանոթ կինոյից ա ;) (Liar... Liar..)

Bonita
22.09.2006, 15:16
Ինչքան էլ ստեն,մեկա մի օր ճշմարտությունը ջրի երես ա դուրս գալու…

Esmeralda
22.09.2006, 15:33
Սիրում են... ուրեմն պիտի ներեն, եթե դիմացինը ներում է հայցում...
Պիտի չթաքցնես այն, ինչն իմանալու դեպքում կողակիցդ կհեռանա քեզնից... պիտի խոստովանես ու ներում հայցես.... եթե ներում է.... ուրեմն սիրում է... ու այդ սերը կորցնել պետք չէ.... կառչեք այդ սիրուց ու ապրեք երջանիկ....

Shanan
22.09.2006, 16:00
Ամեն ինչ իմանալ ինչ որ մեկի մասին հնարավոր չէ քանի որ մենք նույն չենք մնում

Մինչ ամուսնություն ինչ եղել էլ եղել է բայց հետո լավ կլինի իրար հետ ամեն ինչ կիսել իրար մասին ամեն ինչ ասել

Մենք այդպես ենք անում :)

միակ տարբերությունն նրանում է որ ես ամուսնուս ուրիշների գաղտնիքներ չեմ ասում բայց ինքն ինջ ասում է ;)

Xolms
22.09.2006, 16:16
Ճիշտը այնէ, որ ամւսինները ոչինչ չթաքցնեն և վստահեն միմիյանց սւտը ավզ թե ուշ մեկա դուրսե գակու ջրի էրեսը…:)

Lionne_en_Chasse
22.09.2006, 17:26
.... եթե ներում է.... ուրեմն սիրում է... ու այդ սերը կորցնել պետք չէ....
Եթե անիքնասեր ա ու սեփական արժանապտվություն չունի, ուրեմն սիրում ա հա՞...
Ներել էլ կա, ներել էլ: Էնպիսի բաներ կան, որ ներման ենթական չեն , կարող ես սիրել, բայց չներել և իհարկե կարող ես ներել, բայց չսիրել
Եվ ընդհանարպես միանշանակ սահմանում տալ ամուսնական հարաբերություններին հնարավոր չէ, ամեն զույգ ունի իրեն բնորոշ հարաբերություններ

կառչեք այդ սիրուց ու ապրեք երջանիկ....
Սիրուց կառչելս ո՞րն է: Էլ ի՞նչ սեր, եթե պիտի կառչես դրանից
Կռչվող սիրո երջանկությունը ժամանակավոր է

Gohar
22.09.2006, 17:44
Իմ կարծիքով շատ ավելի խելամիտ քայլ կլիներ ,որ այս թեման ընդհանրապես քննարկման չներկայացվեր:

Ուլուանա
22.09.2006, 19:06
Սիրում են... ուրեմն պիտի ներեն, եթե դիմացինը ներում է հայցում...
Պիտի չթաքցնես այն, ինչն իմանալու դեպքում կողակիցդ կհեռանա քեզնից... պիտի խոստովանես ու ներում հայցես.... եթե ներում է.... ուրեմն սիրում է... ու այդ սերը կորցնել պետք չէ.... կառչեք այդ սիրուց ու ապրեք երջանիկ....
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Esmeralda-ի հետ։ Այսինքն՝ եթե մինչև ամուսնանալը սխալվել ու ամուսնուցդ կամ կնոջիցդ ինչ-որ կարևոր ու լուրջ բան ես թաքցրել, ապա գոնե ամուսնանալուց հետո պետք է դրա մասին անպայման ասել և, այո, եթե դրա կարիքը կա, նաև ներում հայցել։
Arm_Lionne, չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն դրա հետ արժանապատվությունն ու ինքնասիրությունը։ Այդ երբվանի՞ց է ներողություն խնդրելն ու սխալը խոստովանելը անինքնասիրության նշան...:o

Իսկ «կառչել» ասելով՝ կարծում եմ, որ Esmeralda-ն նկատի ուներ ոչ թե «կպչել, պոկ չգալը» (այսինքն՝ ինքնասիրությունդ ոտնահարելով), այլ ուղղակի ունեցած սերը պահպանելը։:)

Ես գտնում եմ, որ ամուսինները չպետք է իրարից գաղտնիքներ ունենան, և բոլոր «մութ» հարցերը (եթե այդպիսիք կան, իհարկե) հարկավոր է դեռ մինչև ամուսնանալը բացահայտել, խոստովանել, որպեսզի ամուսնանալուց հետո խնդիրներ չառաջանան։ Հանկարծ չպարզվի, որ կողակիցդ քեզ հետ չէր ամուսնանա, եթե իմանար քո այսինչ կամ այնինչ գաղտնիքը... որովհետև այդպիսի դեպքեր շատ են լինում։ Հարկավոր է մինչև ամուսնանալը ապագա ամուսնուն ներկայանալ այնպիսին, ինչպիսին որ կաս, որպեսզի ամուսնանալուց հետո չպարզվի, որ նա իրականում ամուսնացել էր բոլորովին ուրիշ մեկի հետ, որը, ինչպես պարզվեց, գոյություն չուներ...

Ամուսնանալուց հետո էլ, կարծում եմ, ամուսինների միջև պիտի հնարավորինս թափանցիկ հարաբերություններ լինեն, որովհետև, ինչպես Խոլմսն ասեց, ցանկացած գաղտնիք վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալիս, և կյանքը ցույց է տալիս, որ ավելի լավ է վաղ, քան ուշ... այլապես հետևանքները երբեմն կարող են չափազանց անցանկալի լինել։

John
22.09.2006, 20:52
Կարծում եմ ամուսինները պետք է հնարավորինս անկեղծ լինեն ու իրար վստահեն, բայց իհարկե կան որոշ բաներ, որոնք պետք չէ ասել, բայց եթե էդ որոշ բաները շատ են, էդ արդեն լավ չի… դե սրանից ավել ի՞նչ գրեմ՝ ոչ երբևէ ամուսնացել եմ, ոչ մոտակա տասը տարում միտք ունեմ ամուսնանալու, ոչ էլ պատկերացնում եմ, թե ի՞նչ են էդ «որոշ բաները»… :)

Ուլուանա
22.09.2006, 21:10
Կարծում եմ ամուսինները պետք է հնարավորինս անկեղծ լինեն ու իրար վստահեն, բայց իհարկե կան որոշ բաներ, որոնք պետք չէ ասել, բայց եթե էդ որոշ բաները շատ են, էդ արդեն լավ չի… դե սրանից ավել ի՞նչ գրեմ՝ ոչ երբևէ ամուսնացել եմ, ոչ մոտակա տասը տարում միտք ունեմ ամուսնանալու, ոչ էլ պատկերացնում եմ, թե ի՞նչ են էդ «որոշ բաները»… :)
:D Հովսեփ, բայց դու դեմք ես, լուրջ եմ ասում։ :D
Մարդն անկեղծորեն խոստովանում է, որ տվյալ հարցի մասին պատկերացում չունի... :oy
Ճիշտ է, որ խոստովանել ես, դրանով ահագին գլուխդ ազատել ես, բայց, քանի որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, գրել ես, մի հարց տամ. որ ասում ես. «կան որոշ բաներ, որ պետք չէ ասել, բայց եթե էդ որոշ բաները շատ են, էդ արդեն լավ չի...», իսկ ո՞նց ես որոշելու՝ շատ են թե քիչ, քանի հատից սկսածը կարելի է շատ համարել ու, հետևաբար, նաև վատ։:think

StrangeLittleGirl
22.09.2006, 21:14
Իսկ ես չեմ կարող կարծիք ունենալ մի բանի մասին, որն ինձ հետ չի առնչվում ու չի էլ առնչվելու:

Lionne_en_Chasse
22.09.2006, 21:21
Arm_Lionne, չեմ հասկանում, թե ինչ կապ ունեն դրա հետ արժանապատվությունն ու ինքնասիրությունը։ Այդ երբվանի՞ց է ներողություն խնդրելն ու սխալը խոստովանելը անինքնասիրության նշան...:o


Դե վերևում խոսքը դավաճանության մասին էր գնում, գուցե Esmeralda -ան ընդհանուր առմամբ էր ասել, բայց ինձ թվաց "եթե ներում է ուրեմն սիրում է" արտահայտությունը այդ խոսակցությանն էր վերաբերվում : Իսկ անիքնասիրության ու արժանապտվության մասին գրածս իհարկե վերաբերվում էր ամեն ինչի վրա աչք փակողին , ամեն անգամ դավաճանությունը ներողին ( հիմնականում կանանց) ....այլ ոչ անկեղծորեն սխալն հասկացողին ու ներողություն խնդրողին : :)

John
22.09.2006, 21:40
«կան որոշ բաներ, որ պետք չէ ասել, բայց եթե էդ որոշ բաները շատ են, էդ արդեն լավ չի...», իսկ ո՞նց ես որոշելու՝ շատ են թե քիչ, քանի հատից սկսածը կարելի է շատ համարել ու, հետևաբար, նաև վատ։:think
Էդ արդեն մարդուցա գալիս: Չեմ կարող օրինակ բերել, մանավանդ որ քնելուս ժամը մոտեցել է ու աչքերս փակվում են արդեն :D Ամեն դեպքում եթե զգում ես, որ ամուսնուցդ(կնոջիցդ) շատ բաներ ես թաքցնում, ուրեմն վստահություն չկա, կամ քիչ է , դրա համար էլ էդ արդեն լավ չի… Կարծում եմ կարողացա գրել էն, ինչ որ մտածում էի…:)

Saria
22.09.2006, 23:45
Իսկ ես չեմ կարող կարծիք ունենալ մի բանի մասին, որն ինձ հետ չի առնչվում ու չի էլ առնչվելու:
Ցավում եմ որ նման կարծիք ունեք ինքներտ ձեր մասին:[

Viki
23.09.2006, 14:43
Կարծում են առաջին հերթին փախադարձ հարաբերությունների մեջ պետք է լինի վստահություն, հարգանք և պատասխանատվություն: Բայց եթե նույնիսկ դիմացինին լավություն ենք անում, ուրեմն դա պետք է արվի անշահախնդրորեն: :angel

Esmeralda
23.09.2006, 21:30
Լուրջ բաները թաքցնելը սխալ է իմ կարծիքով...
Իսկ, ասենք, եթե կինն ամուսնուն չի պատմում, որ իր ընկերուհու ամուսինը գիշերը տուն չի գնացել, ոչ մի ատ բան չկա դրա մեջ...

Koroleva
24.09.2006, 09:09
Աշխարհի ամենաբարդ առաքելությունը մարդկանց հետ փոխադարձ հարաբերություններ պահպանելն է, քանի որ դա նման է միշտ կառուցվող տան, որի մի քարը դու ես դնում, մյուսը՝ դիմացինդ:
Առաջին հերթին անհրաժեշտ է տունը ամուր հիմքի վրա ստեղծել, ոչ թե ավազե:
Ինձ համար ամուր հիմքը փոխադարձ հարգանքն է ու վստահությունը, սերը կսպասի, այն այնքան էլ կարևոր չէ:

Aida
24.09.2006, 21:51
Ես ամուսնացած չեմ, բայց ինձ համար ամուսնությունը սուրբ բան է: Ինձ համար ամուսնությունը մի թափանցիկ և փխրուն ապակի է, որի հետ պետք է վարվել շատ զգույշ, իսկ սուտը ամուսնության թշնամին է: Կարծում եմ ստել կնոջը կամ ամուսնուն առնվազն սրբապղծություն է: Քանի որ ամուսնական զույգերը երդվում են Աստծո առաջ ամենասուրբ վայրում՝ եկեղեցում, այդ երդումից հետո ստելը հանցագործություն է: Ամուսնու և կնոջ հարաբերությունները պետք է անչափ մաքուր և անարատ լինեն, քանզի այդ հարաբերությունների ներքո մեծանում է զավակ: Իսկ ամեն մի սուտը առաջ է բերում վեճ, իսկ եթե ամուսինների մեջ կա վեճ(ես լուրջ վեճերի մասին եմ խոսում) ապա սուրբ ապակին արդեն ճաքում է, իսկ ճաքած ապակին վերջիվերջո կջարդվի, ինձ համար դա ամենավատ բանն է աշխարհում:
Ոնց-որ շատ փիլիսոփայեցի, բայց լուրջ ամուսնությունն ինձ համար սուրբ թեմա ա, ընդհանրապես դեմ եմ այն ամուսնություններին, որոնց վերջը ամուսալուծություննա: Հիմա Հայաստանում էլ շատերը մտածում են « Լավ ամուսնանանք, իրար չենք հասկանա կբաժանվենք ինչա էղել որ»: Ախր ոնց կարելի ա տենց մտածել: չեմ հասկանում:
Իսկ էն ,որ եթե սիրում ես, կարող ես ամեն ինչ էլ ներել, համամիտ չեմ,իրոք, էդ «ամեն ինչը» կարողա նենց բան լինի, որի ներելու դեպքում կտրորես և ինքնասիրությունդ և ինքդ քեզ:

Jirayr24
05.10.2006, 03:46
Միշտ ձգտել եմ իմ վերաբերմունքով, ապացուցել /ոչ բառացի արտահայտվելու կերպով/, որ իմ զգացմունքը ավելի մեծ է քան իրենը ու նույնը նա, հավատացեք երբեք չեք հոգնի միմիանցից: :B