PDA

Դիտել ողջ տարբերակը : Փոքրիկ էդյուտ Sartoriusi կողմից



Sartorius
04.01.2008, 21:14
Վրձինն ու ներկերը ընկերներ էին,
Կտավը նույնպես ընկեր էր նրանց,
Երեկոները իրար հետ նստած, գարեջուր ըմպում,
Ու զրուցում էին տարբեր բաներից.
Երբեմն էլ նրանք զրուցում էին կյանքի մասին...
Սակայն ոչ մեկը` բացի վրձինից, չէին իմանում,
Որ վրձինն ու կյանքը սիրեկաններ էին,
Բոլորից թաքուն, առանձնության մեջ,
Վրձինը կյանքին, կյանքը վրձնին
Հաճախ պատմում էին հեքիաթներ անգին...
Բայց մի գեղեցիկ գարնանային օր հանկարծ ձյուն տեղաց.
Ընկերները երկար սպասեցին,
Սակայն վրձինն այդպես էլ չեկավ գարեջուր ըմպելու,
Կյանքն էլ սպասեց, արցունքերն եկան,
Սակայն վրձինն այդպես էլ չեկավ սիրո հանգրվան,
Բայց ինչ իմանար կյանքը հիասքանչ,
Որ չքնաղ վրձինը սիրահարվել էր մոգական մահին...

Cassiopeia
04.01.2008, 23:03
Բռավո, հետաքրքիր տողեր էին: Ուղղակի որպես չափածո, կարելի է ասել, չընկալվեց…

Dayana
06.01.2008, 15:54
Ինձ դուր եկավ :) ապրես :)

Tig
07.01.2008, 12:40
Շատ լավնա, ուղղակի բանաստեղծական առումով մի քիչ մշակման կարիք ունի:)