PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կրոն» բաժին

Monk
03.01.2008, 21:09
Հարգարժան ադմինիստրացիա, մի փոքր զարմանալի է տեսնել, որ Ակումբը չունի առանձին «Կրոն» բաժին: Ինչքանով ես նկատել եմ, կրոնական բնույթի տարբեր թեմաները հիմնականում բացված են փիլիսոփայության ու հոգեբանության կամ էլ պատմության բաժիններում, մինչդեռ, ըստ էության, դրանք առանձին ոլորտի նյութեր են: Հնարավոր չէ բացել առանձին բաժին?

StrangeLittleGirl
03.01.2008, 23:03
Վայ, հրաշալի առաջարկ է: Ես կողմ եմ դրան: Իմ մտքով էլ է ժամանակին անցել, բայց մոռացել եմ առաջարկել:

Ուլուանա
03.01.2008, 23:52
Ես էլ եմ կարծում, որ վաղուց ժամանակն է ունենալ Կրոնին նվիրված առանձին բաժին, հատկապես որ կրոնական թեմաներն արդեն բավական շատ են։

Selene
04.01.2008, 00:00
Ես էլ եմ համաձայն, բայց մի պայմանով՝ պիտի բաժինն ունենա ամենախիստ ու հետևողական մոդերատորները:think

սիսար
05.01.2008, 02:40
Հրաշալի առաջարկություն է, միայն թե ոչ այս բաժնում: կարծում եմ ճիշտ կլինի կրոնի թեման բացել ոչ թե այս բաժնում, այլ հենց պատմության բաժնում:

Ուլուանա
05.01.2008, 02:57
Հրաշալի առաջարկություն է, միայն թե ոչ այս բաժնում: կարծում եմ ճիշտ կլինի կրոնի թեման բացել ոչ թե այս բաժնում, այլ հենց պատմության բաժնում:
Եթե բացվի, առանձին բաժին է լինելու։ Իսկ կրոնի վերաբերյալ թեմաներ շատ կան, ի՞նչ թեմա բացելու մասին է խոսքը։ :o Թեման ցանկացած անդամ կարող է բացել, իսկ բաժինը՝ միայն ադմինիստրատորները։ Ինձ թվում է՝ դուք ուղղակի խառնում եք «բաժին» և «թեմա» հասկացությունները... :think

Hrayr
05.01.2008, 10:44
Ես կառաջարկեի ավելի օպտիմալ լինել և բացել ոչ թե <<Կրոն>> այլ <<Քրիստոնեություն>> կամ <<Քրիստոնեական կյանք>> բաժինը քանի որ բոլոր թեմաները ուղակիորեն թե անուղակիորեն առնչվում են քրիստոնեության հետ:

REAL_ist
05.01.2008, 12:54
Ես կառաջարկեի ավելի օպտիմալ լինել և բացել ոչ թե <<Կրոն>> այլ <<Քրիստոնեություն>> կամ <<Քրիստոնեական կյանք>> բաժինը քանի որ բոլոր թեմաները ուղակիորեն թե անուղակիորեն առնչվում են քրիստոնեության հետ:
փաստորեն Քրիստոնեությունը իր մեջ նեռառումա կրոն հասկացությունը իր բոլոր տեսակներով:o

Hrayr
05.01.2008, 13:08
փաստորեն Քրիստոնեությունը իր մեջ նեռառումա կրոն հասկացությունը իր բոլոր տեսակներով:o

Ինչի ինձ ճիշտ չեն հասկանում :think

Ես նկատի ունեմ թեմաները հիմնականում վերաբերվում են քրիստոնեությանը, դեռ չեմ հանդիպել թեմա որը վերաբերվի բուդդայականությանը, մուսուլմանությանը և այլն:
Օֆ, հոգնեցի, ինչքան կարելի ա...

Chuk
05.01.2008, 13:12

Սակայն կան թեմաներ, որոնք վերաբերվում են ընդհանուր կրոնին և կարծեմ այնքան էլ ճիշտ չես նկատել:

Ամեն դեպքում «Կրոն» բաժնի բացվելը շատ հավանական եմ համարում, մտածում եմ այդ ուղղությամբ: Որ այն կունենա ենթաբաժիններ (Օրինակ՝ Ընդհանուր կրոնական հարցեր, Քրիստոնեություն և այլն), դա էլ է հնարավոր: Իսկ պարզապես Քրիստոնեություն բաժնի բացումն, ըստ իս, կբերի քարոզի, ինչը ակումբում երբեք չենք ողջունել՝ անկախ մեզնից ամեն մեկի ունեցած հավատի:

Hrayr
05.01.2008, 14:38

Եթե ետպես եք ուզում ես չեմ առարկի, սակայն համոզված եմ հիմնականում քննարկվելու է քրիստոնեությունը իր բաժիններով:
Համենայն դեպս շնորհակալ կլինեմ նման բաժին բացելու համար:

Vishapakah
05.01.2008, 14:43
Ամենակարևորը նոր բացված բաժնում ֆորումականների միջև հանդուրժողականություն լինի, մնացածը տեխնիկայի հարց է::P

Janita Hero
05.01.2008, 15:30
Ուզում եմ լինի այդ բածինը, կանխավ շնորհակալություն բազմահօգատար ադմինությանը

Monk
09.01.2008, 17:32
Ամենակարևորը նոր բացված բաժնում ֆորումականների միջև հանդուրժողականություն լինի, մնացածը տեխնիկայի հարց է::P
Հարգելի Վիշապաքաղ, ես կարծում եմ, որ ոչ միայն նոր բացված բաժնում, այլև բոլոր բաժիններում` լինի դա ֆորումում, թե առօրյա կյանքում, փոխադարձ հանդուրժողականություն միշտ պիտի լինի: Յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդ պարտավոր է հարգանքով վերաբերվել դիմացինի տարբեր համոզումներին` անկախ նրանից, թե ինչքանով են դրանք համապատասխանում սեփական համոզումներին:

Ավելացվել է 8 րոպե անց
Շնորհակալություն Ադմինիստրացիային` առաջարկն ընդունելու համար::)