PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Էջեր : 1 2 3 4 5 6 [7] 8

Նիկեա
30.10.2015, 18:41
Վոլտ, ես քեզ սիրում եմ :love :)) գրեցի, գրեցի, գրեցի, հետո կարդացի ու հասկացա, որ որոշ բաներ պետք ա ջնջվեն, ջնջեցի, ջնջեցի, ջնջեցի ու պարզվեց որ ես քեզ շատ եմ սիրում :)) բայց էդ նորություն չի :))

Ու դու երեկ տենց թրջված, մրսած, խառնաված մազերով, նենց լավն էիր :love

Fidayi
30.10.2015, 22:04
Տադա՜մ, էկել եմ մի էրկու տող գրեմ ու գնամ պարրապեմ, շատ գլուխ չեմ տանի:

Ֆիդայի

Իսկ ես քո մականունը Ֆրիդա էի կարդացել ու Ֆրիդայի տեսնելու ակնկալիքով էի էկել, բայց հույսերս ի դերև արեցիր :D Լավ ես արել որ ակումբ ես էկել, ակումբը մարդկանց վրա դրական ազդեցություն ա թողնում, փոխում ա մարդկանց սանրվածքից սկսած մինչև ամենատարբեր հարցերի շուրջ ունեցած հայացքները: Իսկ եթե մարդը ունակ չի էվոլուցվելու ինքը ակումբում երկար չի ձգի (ճիշտ եմ ասում, չէ՞): Շատ կարդա, շատ գրի, շատ լսի ու որ քեզանից հարցազրույց են վերցնում տենց մարտական մի տրամադրվի :))

Իսկ Վոլտերայի մասին ես գրել վաղը, քանզի էդ 2 տողով արտահայտել չի լինի :))

:D Փաստորեն սանրվածքիցս սկսած չես հավանել :D Էն ինչ ստացա ավագներից հաստատ մի տեղ պետք կգա , դրա համար շնորհակալ եմ : Հարցազրույցի հետ կապված , չեմ սիրում , որ ինձ միանգամից շատ հարցեր են տալիս :oy երևի դրանից էր տրամադրվածությունը : :) Շնորհակալություն կարծիքի համար :

Fidayi
30.10.2015, 22:22
Ընդհանուր կարծիք

Առաջին տպավորություններս միայն դրական են : Մի քանիսի հետ շփվելով էլ , ինձ թվումա , կարելիա կարծիք կազմել ակումբցիների մասին : Առաջին հանդիպումն էլ բավական էր հասկանալու համար , որ դիմացիններդ կիրթ , խելացի , բարի , ջերմ ու հետաքրքիր մարդիկ են : Էդ ջերմ մթնոլորտն էլ ստիպեց մտածել , որ ակումբում էլ նույն մթնոլորտնա , ինչի արդյունքում որոշեցի մնալ ակումբում : :)

Տրիբուն
30.10.2015, 22:43

Մեկին էլ խաբին բերին .... տես հիմի գլխիդ ինչ են դնելու էս սադիստները։ Հենա արդեն մուղամով սանրվածքիդ են կպնում։

Fidayi
30.10.2015, 22:46
Մեկին էլ խաբին բերին .... տես հիմի գլխիդ ինչ են դնելու էս սադիստները։ Հենա արդեն մուղամով սանրվածքիդ են կպնում։

:D Սանրվածքս թե փոխեն հալալա :D :D

Նիկեա
30.10.2015, 22:52
:D Սանրվածքս թե փոխեն հալալա :D :D

Լուռ ժպտացի ու մահացա :))

Տրիբուն
30.10.2015, 22:58
:D Սանրվածքս թե փոխեն հալալա :D :D
Չփոխես.... շատ օրիգինալ ա։ Ես, որ մազ ունենայի, քո սանրվածքից կանեի։

Fidayi
30.10.2015, 23:03
Չփոխես.... շատ օրիգինալ ա։ Ես, որ մազ ունենայի, քո սանրվածքից կանեի։

Որ ունենաս , առավոտից անձրևի տակ կանգնի մի բան կստացվի երևի ;)

Fidayi
30.10.2015, 23:05
Լուռ ժպտացի ու մահացա :))

Վարսավիրս անձրևն էր , իրանից բողոքեք :oy :D

Mr. Annoying
30.10.2015, 23:14
Մոտավորապես սենց :D

https://www.youtube.com/watch?v=u_nwprdyhig

Շինարար
31.10.2015, 01:34
Վարսավիրս անձրևն էր , իրանից բողոքեք :oy :D

Ըհըն. ակումբի ազդեցությունը, արդեն հրաժարվում ա նախկին սանրվածքից :Դ

Fidayi
31.10.2015, 10:57
Ըհըն. ակումբի ազդեցությունը, արդեն հրաժարվում ա նախկին սանրվածքից :Դ

:o Ի՛ :D Հա բայց իսկականից իմ սանրվածքը էդ օրվանի հետ էդքան էլ կապ չունի , ուղակի անձրևից թրջվել, խառնվել էր իրար :think

Մեկին էլ խաբին բերին .... տես հիմի գլխիդ ինչ են դնելու էս սադիստները։ Հենա արդեն մուղամով սանրվածքիդ են կպնում։

Փաստորեն ոնց-որ փախուստիս ժամանակնա՛ :secret :Santatip: :D :D

Smokie
18.03.2016, 15:36
laro-Պուճուրի ձայնով երիտասարդ գողեցկուհի՝:love ժպտերես, մարդամոտ, շփվող շա՜տ բարի ու կամեցող: Մի խոսքով, չկային էնպիսի բաներ, որոնք վիրտուալում չէի տեսել՝ չհաշված սկզբում նշածս երկու բառերը::oy
Նիկեա-Չեմ ների::beee Շտապող, փախնող ու համարյա չշփվող`վիրտուալում այլ տպավորություն թողնող աղջիկ: Դե սպասիր::))
Վահե-91-Եթե վիրտուալում իմ մոտ տպավորվել ա Վահեի չարաճճիություններն ու կատակները, ռեալում ես տեսա տեխնիկայի մեջ խորացած, տեղեկացված՝ լուրջ երիտասարդի: Ու ճիշտն ասած՝ սկզբից քեզ տեղը չէի բերել::oy
Mr. Annoying-Ժպտերես, բայց լուրջ անձնավորություն: Էդքան էլ չխոսկան չէր, բայց կարծես ավելի շատ լսել ու սովորել ա սիրում: Դեռ վիրտուալում ճանաչելուց՝ վստահ էի, որ շատ մեծ հաջողությունների ա հասնելու: Like Վարդանին::good :))
Two Face-էս արդեն երրորդ առաջին տպավորությունս ա քո մասին::)) Հարմար ու հետաքրքիր զրուցակցի հետ լավ էլ կշփվի՝ Դատարկի հետ միմյանց գտել են Դավիթներով: Էդ առավել ակնհայտ դարձավ, երբ միաժամանակ իրենց հեռախոսներով բան էին անում::)) Իսկ ընդհանրապես լուռ կնստի՝ իր հետաքրքիր ժպիտը միշտ դեմքին:

Չգիտեմ ակումբում խոստովանե՞լ եմ, թե՞ չէ, բայց ես ժամանակին՝ հատկապես դպրոցական տարիքում չէի սիրում գիրուկ աղջիկներին: Հենց տեսնում էի միանգամից անտիպատիա էի զգում: Հիմա դժվար թե դա զգամ հենց առաջին հայացքից՝ ի վերջո փաստ ա, որ իրանք սովորաբար անչափ բարի ու լավն են լինում: Իսկ մեր Yevuk-ը հո լրիվ կյանք ա՝:hands մռութ, պոնչո ժպտերեսիկ, ինչպես վիրտուալում՝ իսկական արԵւուկ: Ես իրան պատկերացնում էի մի փոքր ավելի բարալիկ ձայնով: Ափսոս իրան էլ քիչ տեսա ու համարյա չշփվեցինք: Բայց էդ քչին նույնիսկ մեր միջև եղած տարածությունը չխանգարեց:;)
Մանուլի հետ էլ ցավոք չկարողացա շփվել՝ մենակ ծանոթանալ::)) Երբ ակումբում նորեկ էի՝ կարծում էի լուրջ, նույնիսկ մի փոքր խիստ աղջիկ ա, հավանաբար դրա պատճառը իմ ամաչկոտությունս էր: Համ էլ մի տեսակ կարոտել եմ իրան ու իրա ամենահայտնի ավատարը::)

Cassiopeia
18.03.2016, 15:56
laro :love
Թե ո՞նց ա էսքան բարություն, գեղեցկություն ու քնքշանք տեղավորվում փոքր մարմնի մեջ։
Սիրահարվեցի :oy

Ռուֆուս
18.03.2016, 23:36
Էսօր Սաշիկն (http://www.akumb.am/member.php/27502-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80) իմ աչքի առաջ փորձում էր ավտոբուսի շոֆերի հետ փայ մտներ:

John
19.03.2016, 00:28
Էսօր Սաշիկն (http://www.akumb.am/member.php/27502-%D4%B1%D5%B6%D5%BE%D5%A5%D6%80%D5%B6%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80) իմ աչքի առաջ փորձում էր ավտոբուսի շոֆերի հետ փայ մտներ:

Ի՜նչ եմ բաց թողել :D

Յոհաննես
07.10.2016, 13:27
Ես մենակ աձին-աձինի վախտ եմ խոսում :D Էդ ինչքան վատ վիճակում եմ եղել,որ անգամ ուրախությունս կարողացել եմ թաքցնել :))
Հ.Գ. Հարգելի ակումբցիներ եթե դոոք ինձ ցանկանում եք տեսնել ուրախ,զվարթ,զավզակ,համարձակ և թրաշված,այդ դեպքում կա մի քանի տարբերակ
1.Մենակ ենք հանդիպում
2.Շատվորով ենք հավաքվում,բայց մինչև հանդիպման գալս մի շիշ վոդկա եմ խմում:
3.Համբերեք,ժամանակի հետ կբացվեմ :)) հետո կփոշմանեք,բայց արդեն ուշ կլինի քանի կարող ենք ինձ սենց վայելեք :crazy
Էս թմեա մտա ու սաղ առաջվա կոմպլեքսներիս վերապրեցի :)) ԷՀ-էհ-էհ,համենայնդեպս առաջ լավ էր :(
Հ.Գ. Դե հիմա եկեք ասեմ որը որից հետոյա :D

Smokie
10.10.2016, 20:12
Երեկ դեղին ագռավ եմ տեսել::)) Էն էլ Դիլիջանում::D Էն էլ քաղաքային Quest-ից հետո:P
Պատմածս որոշ բաների մասին մեր հերոսն էլ է առաջին անգամ իմանալու:sulel

Զվարճալի մանրակրկտապատում

Սկզբից ճանաչեցի վանդակավոր կապտա-սպիտակ վերնաշապիկը, հետո իրեն: Բայց անկեղծ ասած՝ զարմացա երբ տեսա, որովհետև ես իրեն մոտավորապես իմ բոյի էի պատկերացնում::oy Հաշվի առնելով ամեն քայլափոխին ծանոթներ փնտրելու սովորությունը ու շատ անգամ ինձ տեսնողներին չնկատելու հատկությունը, լիովին վստահ չէի որ ինքն է: Իսկ երբ խաղի ավարտից հետո Հաղարծին գնացող ավտոբուսում լսեցի անունը՝ ասեցի «լավ, հետո կհանդիպենք, եթե իհարկե չեմ շփոթել»: Դե հետո կանգնած էի դռան մոտ, իջավ ավտոբուսից՝ նայեց ինձ և ինչպես էլ արդեն ակնկալում էի, մականունս տվեց::oy Դե պարզ էր, որ երկուսս էլ նույն նպատակով ենք նույն վայրում՝ մի քիչ խոսեցինք ու օրվա ընթացքում էլի քննարկելու ակնկալիքով գնացի իմ խմբի մոտ:
Իսկ երբ նստեցինք Դիլիջանից վերջնականապես Երևան եկող երթուղայինը՝ տեսա իր թիմակցին, մտածում եմ՝ «հմ՜, նույն մարշրուտնիում ենք»: Պարզվեց ինքը առջևն էր նստել՝ վարորդի կողքին, չուզեցի աղմուկ բարձրացնել: Իսկ մենք նստել էինք ետևի նստարաններին: Որոշ ժամանակ անց որոշեցի անակնկալ անել՝ sms եմ գրում «բարևներ հետևի շարքից;)»: Ու այդ պահերին վարորդի կողքի նստարանների մյուս ուղևորն է ժամանակավոր իջնում: Քիչ անց մեկ ուրիշն է վերադառնում՝ հասկանում եմ, որ ներառյալ վարորդին չորս հոգով էին դիմացում տեղավորվել, հիմա երեքն են: Իսկ ուղիղ իմ դիմաց Վահեի մեկ ուրիշ թիմակից իր ընկերների հետ լոգիկայի խաղ էր խաղում հեռախոսով: Sms-իցս որոշ ժամանակ անց առաջին նշածս Quest-ակիցը նորից տալիս է Վահեի անունը ու... այ քեզ բա՜ն:' իսկ ես հուսով էի գոնե էս անգամ հաջողացրել եմ դիմացինին ճանաչել տեսնելու առաջին պահից մինչև վերջինը, կարծում էի էլ սխալվելու ձև չունեմ ::lol Հերիք էր, որ վերնաշապիկը չերևար, աչքերը ներքև նայեին ու նստած լիներ, որ դիտողականությունս կորցնեի::( Իսկ ես դեռ զարմանում էի, որ Վահեն չի խաղում ընկերների հետ::D Ու կողմնորոշվելուցս րոպեներ անց, երբ ես էլ էի հեռախոսիս նայում, գալիս է պատասխան sms-ը՝ «բարև-բարև ))) խաղի մեջ էինք ))»: Գլուխս բարձրացնում եմ` հեռավոր ժպիտներ-ողջույններ: http://rugame.mobi/smile/zest/pozhali.gif

Առաջին տպավորություն

Բնականաբար աչքի էր ընկնում իր խելքով, հետաքրքրվածությամբ ու բազմիմացությամբ: Նման Quest-ին հաղթելը թթու և թան չի, ամեն մարդու բան չի: Վահե ջան կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ,:clap кто бы сомневался::aha
Ուրախ, մարդամոտ, շփվող երիտասարդ մը, որը նույնպես նորություն չէր ինձ համար::good
Շատ ուրախ էի պատահական համդիպել եղբայր::friends:

Yellow Raven
11.10.2016, 13:06
Սմոքին էնքան մանրակրկիտա նկարագրել ամեն ինչ, ոնց որ կինոյի սցենար կարդայի :)) Իմ համար էլ էր անակնկալ, որ մոտ 4 ժամանոց քուեստից հետո գնացինք Հաղարծին ու ընդեղ պարզեցի, որ էլի ծանոթ մարդիկ կային քուեստին մասնակցող: Լավնա շատ Սմոքին՝ բարի ու հետաքրքրասեր։ Մեկ էլ սիրումա անակնկալներ անել՝ ասենք հետևի շարքից սմս-ով ողջույններ ուղարկել: Էնքան մանրակրկիտ էր ստեղ նկարագրել, ես մտածեցի ակումբցիների մասին չարախոսելս ու բամբասելս էլ պետքա հերթով պատմած լինի, էն էլ դրա մասին լռել էր :P Ոնց էլ չլինի մի օր էլի սենց պատահական կհանդիպենք (էս վերջին մի քանի տարին ես Ակումբում էքստրապասիվ եմ ու հանդիպումներին չեմ գնում, նենց որ մնումա պատահական հանդիպելը)։

Յոհաննես
12.10.2016, 22:04
Երեկ վերջի ժամից հետո(գլուխս անտանելի ցավում էր),մեր ֆակի դեմը կանգնած տղեքի հետ էի խոսում,մեկ էլ տեսնեմ Մարիօն մի աղջկա հետ քայլում է,մի քիչ նայեցի ու արդեն վստահ էի,որ էդ էլ Նիկեան է:Էդպես գնացի բարևեցի ու փոշմանեցի.քանի որ.
1.Ինձ թվումա Մարիօն ինձ տեսել էր,բայց չտեսնելու էր տվել
2.Շատ սառն էին իմ հետ:Դե Նիկեան,որ իմացավ ես եմ,մի փոքր լավ ընդունեց,բայց հետո Մարիօյի ազդեցության տակ կրկին սառեց
3.ՈՒզում էին ցրեին
հետո ասեցին,որ Mr. Annoying-ին են տեսնելու,դե ես էլ էի ուզում տեսնեի,բայց
1.Նախ չճանաչեց
2.Իմանալուց հետո,որ ես եմ մի տեսակ դարձավ ու էլի շատ սառը
3.իմ կարծիքով էս երեքն էլ ռասիստ են ու իմ մաշկի գույնն էր պատճառը,որ նման ընդունելության արժանացա
Դե Մարիօյին շուտվանից գիտեմ,իսկ Mr. Annoying-ի ու Նիկեայի կողմից ավելի ջերմ շփում էի ակնկալում:Սա է առաջին տպավորությունս,իրանց առաջարկեցի միանալ մեր ուրբաթներին,միգուցե կարծիքս փոխվի :)

Mr. Annoying
13.10.2016, 01:15
Ջղայնացած դուրս եկա լաբորատորիայից: Նիկեայի ու Մարիօնադի հետ պայմանավորվել էինք մեկ կում զուլալ պուլպուլակի ջուր խմել ու երկու-երեք հայրենական արտադրության պոնչիկով հագեցնել մեր վաղեմի քաղցը: Լաբորատորիայում գործերս վատ էին, համալսարանում կռիվներս շատ, պոստեռս անավարտ, չնայած ուր-որ ա թռնում եմ տաք երկրներ:

Մարիօյի ու Նիկիի կողքը մի տղա հեռվից նշմարեցի: Նախ ինձ թվաց Մարիօյի ընկերներից ա, նրանցից որ չեմ սիրում, որտև իրանք ընպես կխոսին օր բան չեմ հասկընա: Մոտեցան, գրկեցի էրկու զավրերին էլ, տղուն էլ ներկայացա՝ Վարդանն եմ ես էլ: Էդ տղեն ֆռաց, սկսեց խնդալ: Նիկին բա՝ Յոհանն ա: Հմմ, Յոհան, Յոհան, Յոհի... հաա, Յոհանեսն ա ակումբի: Ու էս ճանաչման արագ պրոցեսը տևեց մի 5 րոպե: Մինչև հասկացա ինչ ա կատարվում Յոհաննեսը թողեց թռավ խնմնդալով: Ասում են պօնչիկ ուտելու սուրբ հրավեր եմ անգիտակցաբար արել նրան, բայց նա դա մերժել է:

Հ.Գ. Էս ուրբաթ էլ Հայաստանում չեմ լինի: Մյուս ուբաթ էլ դեռ եկած չեմ լինի: Ու ընդհանրապես, եկեք չգարեջրահանդիպում անենք: Պոնչիկանոցո՞ւմ :))

laro
03.12.2016, 20:06
Quyr Qery :love:oy Չկարողացա չարտահայտվել: Նենց սիրեցի ես իրան :) Սենց բռնես, կծես, չայով ուտես իրան: Մի խոսքով` :love :love :love

Chilly
03.12.2016, 21:43
Quyr Qery :love:oy Չկարողացա չարտահայտվել: Նենց սիրեցի ես իրան :) Սենց բռնես, կծես, չայով ուտես իրան: Մի խոսքով` :love :love :love

ես էլ եմ իրեն մի անգամ տեսել, Ռայկոմում կանգնած էր, մեկ ասի խոսցնեմ, մեկ էլ ասի կասի խոսցնում ա, չխոսցրի :))

Յոհաննես
03.12.2016, 21:50
laro,ես գիտեի թե խելոք,չխոսկան,գլուխը կախ երեխա է,բայց արի ու տես,որ սխալ կարծիք ունեի:Լավ էլ ասող-խոսող էր:Ժպիտը կայֆնա,ձայնը լրիվ երեխու էր:Կարճ կոնկրետ՝ ճտպտ երեխա :)

Cassiopeia
03.12.2016, 22:27
Quyr Qery :love:oy Չկարողացա չարտահայտվել: Նենց սիրեցի ես իրան :) Սենց բռնես, կծես, չայով ուտես իրան: Մի խոսքով` :love :love :love

Ինձ թվաց Քեռին ա գրել Լարոյի մասին :)

Ո՜նց եմ սիրում ձեզ :*

laro
03.12.2016, 22:29
laro,ես գիտեի թե խելոք,չխոսկան,գլուխը կախ երեխա է,բայց արի ու տես,որ սխալ կարծիք ունեի:Լավ էլ ասող-խոսող էր:Ժպիտը կայֆնա,ձայնը լրիվ երեխու էր:Կարճ կոնկրետ՝ ճտպտ երեխա :)

Ճտպտ? :D ես ինձ մաքսիմալ հանգիստ եմ պահել հանդիպմանը հավատա :D էս իմ ամենախելոք վիճակն էր, որ կարար լիներ :D

Յոհաննես
03.12.2016, 22:41
Ճտպտ? :D ես ինձ մաքսիմալ հանգիստ եմ պահել հանդիպմանը հավատա :D էս իմ ամենախելոք վիճակն էր, որ կարար լիներ :D

Հուսամ ես քո ակտիվ պահերին ներկա չեմ լինի :))

Նիկեա
03.12.2016, 22:56
Հուսամ ես քո ակտիվ պահերին ներկա չեմ լինի :))

էդ ակտիվ պահերին ներկա լինելու բախտավորություն ես եմ ունեցել։ :oy

չնայած ես երեկվա հանդիպմանը չէի էկել, բայց ամեն դեպքում առիթից օգտվեմ ու հրապարակավ սիրո խոստովանություն անեմ. Անժել, սիրում եմ քեզ :love ակումբը ինձ երկու մեծագույն սերեր ա տվել, որոնցից մեկը դու ես :oy :kiss

laro
03.12.2016, 23:01
Հուսամ ես քո ակտիվ պահերին ներկա չեմ լինի :))
Եթե անգամ ներկա լինես, ոչ ոք քո կամքին հակառակ քեզ չի պահի տեղանքում ;) :P

Quyr Qery
04.12.2016, 04:35
Quyr Qery :love:oy Չկարողացա չարտահայտվել: Նենց սիրեցի ես իրան :) Սենց բռնես, կծես, չայով ուտես իրան: Մի խոսքով` :love :love :love

Ճուտիկ, )) :love, լրիվ պուպուշ դեմք ա: Մենք դեռ կհանդիպենք, պստոս ))

ես էլ եմ իրեն մի անգամ տեսել, Ռայկոմում կանգնած էր, մեկ ասի խոսցնեմ, մեկ էլ ասի կասի խոսցնում ա, չխոսցրի :))

Բա ես է՞դ տպավորությունն եմ թողել, Չիլ: :roll

Chilly
04.12.2016, 10:09
Բա ես է՞դ տպավորությունն եմ թողել, Չիլ: :roll

Նկատի ունես խոսցվողի՞ թե՞ «խոսցնում ա» ասողի :))

Նիկեա
09.12.2016, 18:33
գրառում այն մասին, թե ինչքան երջանկացուցիչ է ակումբցու տեսնել մի տեղում որտեղ դա հեչ չես սպասում

Ուրեմն առավոտ շուտ արթնանում եմ, պատրաստվում ու հուզված գնում աշխատանքի համար հարցազրուցի։ Բնականաբար մի կես ժամ շուտ եմ տեղ հասնում ու նստում սպասում եմ։ Մի քիչ հետո գալիս ա մի հատ ուրիշ աղջիկ, որ էլի հարցազրույցի համար էր եկել։ Ծանոթանում ենք, փոխադարձաբար ձեռք սեղմում, սկսում չաչանակել։ Պարզվում ա, որ Ժողում ա սովորել, հիմա ԵՊՀ` մագիստրատուրա։ Հետո Պարզվում ա, որ Գորիսից ա։ Դե ես էլ մտածում եմ` եթե ժողում ա սովորել ու Գորիսից ա, կարող ա Էննային ճանաչի։
- Դուք Նանեին ճանաչու՞մ եք,- հարցնում եմ ես։
- Ո՞ր Նանեին, ազգանունը կասեի՞ք։
Ասում եմ։
- Հա՜, իհարկե ճանաչում եմ։ Բա Դուք իրան որտեղի՞ց գիտեք։
- Մի ֆորում կար, ըտեղից,- ասում եմ ես (էս վերջերս ակումբի մասին մի տեսակ վախենում եմ անծանոթներին պատմել ու սովորաբար սենց օդի մեջ բացատրությունը խոսակցությունը տանում ա փակուղի)։
- Ակու՞մբը,- հարցնում ա ինքը ու աչքերս դեմքիս վրա մի երեք անգամ մեծանում են։
- Ո՞նց, Դուք ակումբը գիտե՞ք, որտեղի՞ց։
- Դե ժամանակին էնտեղ գրանցված էի,- ստեղ ես ավելի եմ զարմանում-երջանկանում :))
- Ո՞նց, լու՞րջ, ի՞նչ մականվամբ,- հուզված ասում եմ ես ու վախենում որ կարող ա նենց մականուն ասի, որը ակումբում չեմ հանդիպել։
- Նոյեմն էի...
- Ոոոոոոոոոնց :o դու Նոյե՞մն ես,- ստեղ ուզում եմ ասել` բա արի գրկեմ,- Ես հիշում եմ Ձեզ,- ու զգում եմ որ դու֊ն ու դուք֊ը սկսում եմ խառնել իրար։- Բա ինչի՞ էլ չկաք ակումբում, օրագիր չեք գրում, ես սիրում էի ձեր օրագիրը։
- Ես ակումբում օրագիր էլ ունեի՞, չեմ հիշում։
Հետո ես իրա օրագիրն եմ ցույց տալիս, տենց խոսում ենք, անցնում ա լարվածությունը հետո մեզ կանչում են հարցազրույցի, բայց դա չի կարևորը։ Կարևորը էն ա, որ արև էր Նոյեմը :love
Նոյեմ, հետ արի, մենք քեզ սիրում ենք :))

John
20.02.2017, 02:24
Էսօր Պիրիտի հետ եմ ծանոթացել ։Ճ Անուն-ազգանունին ուշադիր չէի էղել, բայց Լոռվա ակցենտը ստիպեց ուշադրություն դարձնել, դեմքն էլ էր ծանոթ, տենց մոտեցա, թե բա
- Դու Պիրի՞տն ես։
- Հա։
- Ես էլ Ջոնն եմ։
- Հա՜։

մարդագայլուկ
15.03.2017, 16:08
Էսօր Երևանի սրճարաններից մեկում պատահաբար ու՞մ տեսնենք, որ լավ լինի - Տրիբուն ձյաձյային։

Քանի որ ընդամենը հասցրեցինք մի երկու րոպե շփվել, մենակ կարամ էն ասեմ, որ ինքը ահավոր սիմպո դեմք ա ու սարսափելի խարիզմատիկ։ Ու դեռ ոչ մի ձև չեմ կարողանում պատկերացնել, որ էդ սիմպո ձյաձյան ու Ակումբի Տրիբունը նույն մարդն են։ :))

Ռուֆուս
15.03.2017, 16:13
Տրիբունին վերջին անգամ 7-8 տարի առաջ էի տեսել ու եթե ինքը չմոտենար չբարևեր, ես իրեն հաստատ չէի ճանաչել, էնքան որ փոխվել ա ու միանշանակ դեպի լավը :))

Յոհաննես
15.03.2017, 20:27
Հլը էդ սրճարանի անունը ասեք գնամ դեմը կառաուլ կանգնեմ :think

Տրիբուն
15.03.2017, 21:44
Էսօր Երևանի սրճարաններից մեկում պատահաբար ու՞մ տեսնենք, որ լավ լինի - Տրիբուն ձյաձյային։

Քանի որ ընդամենը հասցրեցինք մի երկու րոպե շփվել, մենակ կարամ էն ասեմ, որ ինքը ահավոր սիմպո դեմք ա ու սարսափելի խարիզմատիկ։ Ու դեռ ոչ մի ձև չեմ կարողանում պատկերացնել, որ էդ սիմպո ձյաձյան ու Ակումբի Տրիբունը նույն մարդն են։ :))

Տրիբունին վերջին անգամ 7-8 տարի առաջ էի տեսել ու եթե ինքը չմոտենար չբարևեր, ես իրեն հաստատ չէի ճանաչել, էնքան որ փոխվել ա ու միանշանակ դեպի լավը :))

էս ինչ մ կոմպլիմենտներ ստացա, на старости лет ։) Դուք էլ շատ-շատ սիրուն զույգ եք: Հաճույքով մանրամասն զննում էի մի քանի մետրից ձեզ: Դե իսկ մարդագայլուկը շատ անուշ մարդագայլուկ ա: Իմ մինչև հիմա տեսած ամենասիրուն մարդագայլուկն ա:

Chuk
16.03.2017, 01:43
Հլը էդ սրճարանի անունը ասեք գնամ դեմը կառաուլ կանգնեմ :think

Ասա է, սրիկան մի հատ ձեն չի հանում, մարդ կարոտն առնի: Մենակ ակումբում իրար կծոտելով յոլա ենք գնում :angry

keyboard
19.03.2017, 21:44
Փաստորեն, էն թեման, որ ուզում էի բացեմ, արդեն կա. «իմ վերևի մարդը»

Յոհաննես
30.06.2017, 22:31
Երեկ Լիզբեթին էլ տեսանք,պրիտոմ ոչ 100մետրից։Նու շփվող,հավես դեմքա։Կարևորն էլ էնա, որ հետը բարբառով եմ խոսում ։Դ

Ներսես_AM
01.07.2017, 00:13
Երեկ Լիզբեթին էլ տեսանք,պրիտոմ ոչ 100մետրից։Նու շփվող,հավես դեմքա։Կարևորն էլ էնա, որ հետը բարբառով եմ խոսում ։Դ
Նկար դրեք մենք էլ տեսնենք։ :(

Sent from my SM-G930F using Tapatalk

Յոհաննես
01.07.2017, 00:29
Նկար դրեք մենք էլ տեսնենք։ :(

Sent from my SM-G930F using Tapatalk

Չի նկարվում

CactuSoul
01.07.2017, 14:13
Չի նկարվում
Հաստատում եմ։

ԼիզԲեթին էդքան շփվող ու բաց չէի պատկերացնում։
Ինքը համ բաց ա, համ փակ ա միևնույն ժամանակ, համ հեռու ա, համ՝ մոտ, համ կողքիդ ա, համ՝ չէ, ու էդքանի հետ մեկտեղ իսկական ա։ Շատ առումներով իմ ալտեր էգոյին եմ նմանացնում։
Լիզը շա՜տ ուժեղ մարդ ա, բոլոր իմաստներով։
Ու ինքը ահավոր, խայտառակ ձևի սեքսուալ ա։ :oy

boooooooom
03.07.2017, 23:44
Երեկ Ծլնգին եմ տեսել, ինքը կա :D : Կարգին խելացի մարդու տպավորություն թողեց: Ու ես ուրախ եմ, որ իրան տեսա իրականում: Հետաքրքիր էր, ինձանից բոյով ու դեղին գլխարկով: Ու էս գրառմանն էլ ուզում եմ էս երգը կցեմ (If you know what I mean):D

https://www.youtube.com/watch?v=i0WJ_0HH1L0

CactuSoul
04.07.2017, 11:22
Ծլնգին ես էլ տեսա :}
Շոկի մեջ եմ։

CactuSoul
04.07.2017, 11:32
Ծլնգին ես էլ տեսա :}
Շոկի մեջ եմ։

Չէ բայց ո՞նց կարա «լաչառ հեռախոսը» տղամարդ լինի։ ԼԱՉԱՌ։ Լավ էլի։ Ու նկատենք, որ ոչ թե Ծնգլ, այլ Ծլնգ։

Ինձ թվում ա՝ ես պիտի փնտրեմ֊գտնեմ Ծլնգի գրառումներն ու նորից կարդամ։ Դեռ չեմ համակերպվում։ :D

Կարճ ժամանակով իրար տեսանք (երկուսս էլ ժամանակ չունեինք)։ Շատ կիրթ, բանիմաց, բարեկիրթ, խելացի մարդու տպավորություն թողեց։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք։

keyboard
04.07.2017, 11:32
Էս թեմայում գրածներս կարդում եմ ու հասկանում, թե ինչ միամիտ ու դեբիլ եմ եղել ժամանակին :(

Տրիբուն
04.07.2017, 11:45
Ծլնգին ես էլ տեսա :}
Շոկի մեջ եմ։

Better you than me :)

boooooooom
04.07.2017, 12:02
Ինձ թվում ա՝ ես պիտի փնտրեմ֊գտնեմ Ծլնգի գրառումներն ու նորից կարդամ։ Դեռ չեմ համակերպվում։ :D
։
Աաաաա, ես էլ հենց տուն եկա, սկսեցի իրա գրառումներից կարդալ, հասկանալ, թե ո՞նց ա ստացվել որ իրան կին եմ պատկերացրել, բայց էս անգամ հակառակն էր ստացվում, էլ ոչ մի կերպ կին չէր ստացվում ))))

Տրիբուն
04.07.2017, 22:26
Վարյանտ չկա, Ծլնգը տղա չի, գեշ աղջիկ ա։

StrangeLittleGirl
05.07.2017, 12:14
Ծլնգին ես էլ տեսա: Ես գիտեի, որ տղա ա: Ու էնքան լիքը բան գիտեի իրա մասին, որ զարմացել էր:))

Sendt fra min E5823 med Tapatalk

Բարեկամ
05.07.2017, 13:56
Վարյանտ չկա, Ծլնգը տղա չի, գեշ աղջիկ ա։

Սիրուն տղան շատ հանգիստ կարա գեշ աղջիկ դիտարկվի :))

Alphaone
05.07.2017, 19:14
Չէ բայց ո՞նց կարա «լաչառ հեռախոսը» տղամարդ լինի։ ԼԱՉԱՌ։ Լավ էլի։ Ու նկատենք, որ ոչ թե Ծնգլ, այլ Ծլնգ։

Ինձ թվում ա՝ ես պիտի փնտրեմ֊գտնեմ Ծլնգի գրառումներն ու նորից կարդամ։ Դեռ չեմ համակերպվում։ :D

Կարճ ժամանակով իրար տեսանք (երկուսս էլ ժամանակ չունեինք)։ Շատ կիրթ, բանիմաց, բարեկիրթ, խելացի մարդու տպավորություն թողեց։ Ուրախ եմ, որ հանդիպեցինք։

Ես ու Հոսը Ծլնգի հետ ամուսնանալու համար պատրաստ էինք օրիենտացիա փոխել, փաստորեն Հոսն ա փոխողը :D

Ծլնգ
05.07.2017, 19:56
վայ, տնաշենն էր, էս մի էջ ա քննարկում եք մի հատկանիշս, որի ընտրության մեջ ես ոչ մի ներդրում չեմ ունեցել, հլը մի հատ էլ շոկի մեջ, էլ օրիենտացիա փոխել, էլ գեշ ու սիրուն․․․ գոնե Բյուրից մի քիչ օրինակ վերցրեք, մարդը իմ մասին կարծիք հայտնելուց էլ իրեն գովելու ձև գտավ :P

John
05.07.2017, 20:33
Ես ու Հոսը Ծլնգի հետ ամուսնանալու համար պատրաստ էինք օրիենտացիա փոխել, փաստորեն Հոսն ա փոխողը :D

հը՞ :Դ

Alphaone
05.07.2017, 23:45
հը՞ :Դ

հիշի once upon a time Telegram-ում ))

Alphaone
05.07.2017, 23:47
Քանի թեման ակտիվ ա, գրեմ՝ արդեն վեց տարի կլինի՝ Rhayader-ին գիտեմ, բայց էս մի ամիս ա, ինչ կենդանի հանդիպել ենք: Խելքից դուրս դրական բաներ կարամ ասեմ, բայց կարճ-կոնկրետ՝ Բայն իմ ախպերն ա:

John
06.07.2017, 00:17
հիշի once upon a time Telegram-ում ))

էդ հիշում եմ, այց իմ՝ օրիենտացիան փոխելու մասին խոսք չէր կարող գնալ, քանզի Ծլնգը «իգական սեռից էր» :Դ

CactuSoul
06.07.2017, 11:31
Սաղ էդ Ծելեգրամն էր։ Հոսն էնքան վստահ էր պնդում, որ իգական սեռի ա, որ վերջը չստացվեց չհավատալ :D Ախր ո՞նց չհավատայի, երբ նույնիսկ մարդ էր մեջ գցում, «ապացույցներ» ներկայացնում :D

CactuSoul
06.07.2017, 11:33
Ես ու Հոսը Ծլնգի հետ ամուսնանալու համար պատրաստ էինք օրիենտացիա փոխել, փաստորեն Հոսն ա փոխողը :D

«Բայց պետ' չի» ©
Նա արդեն բարեհաջող ամուսնացած ա ու էդ առումով ձեր կարիքը պիտի որ չունենա։ :))

keyboard
06.07.2017, 11:35
Սաղ էդ Ծելեգրամն էր։ Հոսն էնքան վստահ էր պնդում, որ իգական սեռի ա, որ վերջը չստացվեց չհավատալ :D Ախր ո՞նց չհավատայի, երբ նույնիսկ մարդ էր մեջ գցում, «ապացույցներ» ներկայացնում :D

Հոսը չի սխալվել ;)

CactuSoul
06.07.2017, 11:45
Հոսը չի սխալվել ;)

Հը՞ն :'

keyboard
06.07.2017, 11:50
Հը՞ն :'
Էդ արդեն <հերոսից> ճշտի Անի ջան, բայց Հոսը ում մասին որ ասել ա, իգական սեռի ա եղել ու հիմա էլ իգական սեռի ա :)

CactuSoul
06.07.2017, 12:46
Էդ արդեն <հերոսից> ճշտի Անի ջան, բայց Հոսը ում մասին որ ասել ա, իգական սեռի ա եղել ու հիմա էլ իգական սեռի ա :)

Ok, բայց ինքն ասում էր, որ էդ մարդը նույն ինքը՝ Ծլնգն ա ))

keyboard
06.07.2017, 13:21
Ok, բայց ինքն ասում էր, որ էդ մարդը նույն ինքը՝ Ծլնգն ա ))

Անի ջան, ասում եմ ճիշտ էր ասում, մնացածը դու իրանցից ճշտի ;)

Ծլնգ
06.07.2017, 14:56
ո՞ւր ա Անվերնագիրը իր ադիբուդիով էս վիզ նեղ պահին․․․ :D

Ծլնգ
06.07.2017, 15:40
հազիվ կիսատ-պռատ ուշկի եկա (հավատս էլ չի գալիս, որ 'տնաշենները' 'տնաշենն էր' եմ գրել), ես էլ իմ տպավորությունների մասին գրեմ․

boooooooom․ հավես զրուցակից էր ու իմ տեսածով՝ հոյակապ անձնավորություն։ Ուրախ եմ, որ «առաջինը» հենց իր հետ հանդիպեցի։ Կարծում եմ մեկ ուրիշ զուգահեռ կյանքում իրար լավ ընկերներ կլինեինք։ Ափսոս չստացվեց իրար հետ հեծանիվ քշել։ Առաջին վայրկյանից էլ շատ անկաշկանդ շփում գնաց, այն աստիճանի, որ մի մեկուկես ժամ զրուցում էինք առանց իրար անունները իմանալու կարիքի․․․ երևի տենց անանուն էլ էլ իրար հրաժեշտ կտայինք, բայց եկավ John-ը ;)

John, չեմ կարծում թե որևէ գրամ/միլիմետր/միլիլիտր ճանաչել եմ John-ին մեր հանդիպման ընթացքում։ Այս պատճառով դժվարանում եմ որևէ բան ասել իր մասին։ Լավ ասում/խոսում/պատմում էր, նաև իր մասին էլ, բայց, եսիմ, ոնց-որ իր մասին չլինեին այդ պատմածները։ Հակված եմ կարծել, որ իմ նկատմամբ իր հետաքրքրության պակասից էլ էր սա, բայց միգուցե և սխալվում եմ։

StrangeLittleGirl & Մորթեն․ հավես տիպեր էին ;) Բյուրը աչքիս մի քիչ կաշկանդված էր թվում, Մորթենն էլ (հուսով եմ ճիշտ եմ անունը տարադարձում)՝ շատ ավելի ազատ ու շփվող։ Նենց տպավորություն է, որ Մորթենին շատ ավելի լավ ճանաչեցի քան Բյուրին։ Բայց հավես էր Բյուրի օնլայն ու օֆֆլայն անձերը իրար կցելը։ Չգիտեմ ինչու, բայց կարծում էի թե այդ երկուսը պիտի որ ահագին տարբեր լինեն միմյանցից․․․ հանդիպումը միտքս փոխեց՝ ահագին նման են իրար։ :)

CactuSoul․ շատ կարճ ժամանակով իրար տեսանք, որի կարծես ամբողջ ընթացքում շոկի մեջ էր ինքը։ Այդ պատճառով հանդիպման ժամանակ իրենից բան չհասկացա․․․ բայց ինքը կարծես ահագին բան լսեց իմ մասին՝ Բյուրի ու Մորթենի հետ զրույցից։ Իր հետ-հանդիպման ակումբային վարքից երևի շատ ավելի շատ ճանաչեցի իրեն․․․․ օրինակ, որ գրեթե չունի հարգանք այլ մարդու բաց ինտերնետում իր մասին տվյալներ չտարածելու ցանկության/իրավունքի նկատմամբ, ինչպես նաև, որ իր հավաքած կցկտուր տվյալների վրա կառուցած ենթադրությունները ներկայացնում է որպես փաստ։ Սրանք հաշվի առնելով, ինչ-որ չափով զղջում եմ, որ հետը հանդիպեցի։

CactuSoul
06.07.2017, 17:29
....գրեթե չունի հարգանք այլ մարդու բաց ինտերնետում իր մասին տվյալներ չտարածելու ցանկության/իրավունքի նկատմամբ, ինչպես նաև, որ իր հավաքած կցկտուր տվյալների վրա կառուցած ենթադրությունները ներկայացնում է որպես փաստ։
:o
Ծլնգ ջան, իսկ ես որտեղի՞ց պիտի իմանայի, որ ցանկություն չունես։ Իրականում ես կարգին գաղտնապահ եմ, երբեմն նույնիսկ չափազանց ու անտեղի։ Ու հիմա ոնց որ գլխիս սառը ջուր շուռ տաս։ Կներես, ամեն դեպքում։

Ու ընդհանրապես, ադմիններին խնդրում եմ ջնջել վերջին գրառումներս էս թեմայում։

Ծլնգ
06.07.2017, 17:46
:o
Ծլնգ ջան, իսկ ես որտեղի՞ց պիտի իմանայի, որ ցանկություն չունես։

Հենց այսեղ էլ ընկած է հարգանքի պակասը․․․ ոչ թե իմ ցանկություն չունենալն է պետք իմանալ, այլ պետք է իմանալ ցանկություն ունենալս մինչև իրական կյանքում իմացածդ տվյալների օնլայն հրապարակումը։

Իրականում ես կարգին գաղտնապահ եմ, երբեմն նույնիսկ չափազանց ու անտեղի։ Ու հիմա ոնց որ գլխիս սառը ջուր շուռ տաս։ Կներես, ամեն դեպքում։

Ներելու բան չկա․․․ առցանց գաղտնապահ մարդու համար իրական կյանքում առցանց ծանոթների հետ հանդիպելը միշտ էլ հղի է այսպիսի բացահայտումների վտանգով։ Ակումբցիների հետ հանդիպելս հաշվարկված ռիսկ էր․․․ քո դեպքում այդ հաշվարկը այնքան էլ չգործեց․․․ բայց այդպիսին է կյանքը (այս վերջինն էլ ֆրանսիական լեզվամտածողությանս արդյունք կարող ես համարել)։

Ու ընդհանրապես, ադմիններին խնդրում եմ ջնջել վերջին գրառումներս էս թեմայում։

Իսկ սա միմիայն ավելի է թեժացնում այդ տվյալների հրապարակման ազդեցությունը։ Ծրագրավորող լինելով, պիտի որ լավ տեղյակ լինես, որ առցանց հրապարակված ոչ մի նիշ չի «ջնջվում», իսկ ջնջման խնդրանքը միմիայն ուշադրություն է հրավիրում ջնջվելիքի վրա։

Անձնապես քո դեմ ոչինչ չունեմ, CactuSoul ջան, ու անձնական մակարդակի վրա ուրախ էի քեզ իրականում հանդիպել։ Դրան ակումբային հետևածը մի քիչ սրտովս չի, բայց, նորից, սա ավելի շատ իմ մեղքն է, ոչ թե քո։ Սառը ջուրն էլ գլխիցդ թափ տուր․․․ եթե իհարկե դա չի օգնում այս տապը ավելի տանելի դարձնել ;)

Աթեիստ
06.07.2017, 18:11
:o
Ծլնգ ջան, իսկ ես որտեղի՞ց պիտի իմանայի, որ ցանկություն չունես։ Իրականում ես կարգին գաղտնապահ եմ, երբեմն նույնիսկ չափազանց ու անտեղի։ Ու հիմա ոնց որ գլխիս սառը ջուր շուռ տաս։ Կներես, ամեն դեպքում։

Ու ընդհանրապես, ադմիններին խնդրում եմ ջնջել վերջին գրառումներս էս թեմայում։

Էս սառը ջրի պահը +1։
Էդ մասի պատճառով գրածը չեմ շնորհակալել, որտև հեչ քո մասին չէր։

LisBeth
06.07.2017, 18:57
:o
Ծլնգ ջան, իսկ ես որտեղի՞ց պիտի իմանայի, որ ցանկություն չունես։ Իրականում ես կարգին գաղտնապահ եմ, երբեմն նույնիսկ չափազանց ու անտեղի։ Ու հիմա ոնց որ գլխիս սառը ջուր շուռ տաս։ Կներես, ամեն դեպքում։

Ու ընդհանրապես, ադմիններին խնդրում եմ ջնջել վերջին գրառումներս էս թեմայում։

Դու չես պատկերացնի ախր, ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր այդ տեղեկություններին, չափազանց կարևոր ու անփոխարինելի։ Հլը մի բան էլ ադմիններին ուղղված խնդրանքով ավելի շատ ուշադրություն ես հրավիրում։ Մարդկանց հիստերիայի ես հասցնում, լավ չի էլի։

Ու ընդհանրապես ամոթ քեզ, որ մտքեր ու ցանկություններ չես կարդում, էս կյանքում չափազանց շատ են մարդիկ, ում հետ շփվելու համար դրանք անհրաժեշտ հատկություններ են։ Հիասթափեցնում ես էլի մարդկանց, որ երեկ մեկ էսօր երկու հարգանք են պահանջում, ընդ որում էդ հարգանքը մի հատ ուրույն հարգանք ա, որից մենակ բարձր գիտակցությամբ մարդիկ են գլուխ հանում։

LisBeth
06.07.2017, 19:06
Յոհան - դու մի հատ ուրիշ աշխարհ ես, քո վարակիչ էներգիայով, քո ժեստերով ու խոսքերով, որ մինչև ուղն ու ծուծը ներծծված են էմոցիաներով։ Ես, որ երգել չեմ սիրում, քանզի իմ ձայնը առաջին անգամ լսողները սարսափում են, քո հետ ընկած երգում էի, ընդ որում բավականին խմած էլ չէի :) ։ Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած․․․ լավն ես շատ։ էստեղ էլ մի հատ գրեմ, քո հետ անցկացրած ժամանակս արձակուրդիս լավագույն ժամանակն էր։ Արծիվ մնա։ Ի դեպ Տարկովսկու էն երեք ժամանոց կինոյի անունը հիշացրա, նայեմ։

LisBeth
06.07.2017, 19:37
Կակտուս - ասում են կան բաներ, որոնց մարդը կարա հավերժ նայի, ասենք կրակը, ջրուը։ Ինձ համար դրանք քո աչքերն են։ Որ սենց նայում ու զգում ես մտքերի հոսքը, ու իրանք միշտ փայլում են։ Կուզեյի ավելի շատ ժամանակ ունենալ, քեզ հետ անձնապես շփվելու։ Հաջորդ գալուցս, քեզ տեսնելը ցուցակումս հաստատ կլինի, որ Երևանի սաղ թթի ծառերը բարձրանանք ու ամեն մի շատրվանի մեջ ոտքերներս թրջենք։ Ու էս երգը քեզ նվեր, որ սրա տակ պարենք․

https://www.youtube.com/watch?v=oWsgrRDx5IM

Յոհաննես
20.07.2017, 02:00
Ես մենակ աձին-աձինի վախտ եմ խոսում :D Էդ ինչքան վատ վիճակում եմ եղել,որ անգամ ուրախությունս կարողացել եմ թաքցնել :))
Հ.Գ. Հարգելի ակումբցիներ եթե դոոք ինձ ցանկանում եք տեսնել ուրախ,զվարթ,զավզակ,համարձակ և թրաշված,այդ դեպքում կա մի քանի տարբերակ
1.Մենակ ենք հանդիպում
2.Շատվորով ենք հավաքվում,բայց մինչև հանդիպման գալս մի շիշ վոդկա եմ խմում:
3.Համբերեք,ժամանակի հետ կբացվեմ :)) հետո կփոշմանեք,բայց արդեն ուշ կլինի քանի կարող ենք ինձ սենց վայելեք :crazy

Ասում էի չէ՞ :Դ

Alphaone
21.07.2017, 22:14
Մարկուս-ի հետ դու համ փոքրանում, լրիվ պուճուր էրեխա ես դառնում, համ էլ իմաստուն պառավի նման էնքան խորն ես նայում աշխարհին, որ թվում ա հեսա-հեսա կոդը կկոտրես ու կսկսես մատրիցայից դուրս տեսնել: Ինքն անհավանական սիրուն ա՝ կարճ մազերով, նիհար, բարձրահասակ, ասես ինչ-որ կինոյի պերսոնաժ լիներ, ոչ թե իրական աշխարհի սովորական մարդ, ում կարելի ա փողոցում ուղղակի հանդիպել: Ու հա, ես ոնց ժամանակին Մարիին ու Ռուբիին էի մտածում, որ եթե ինձ մանկության ընկերներ հորինեի՝ էդպիսին կլինեին, էդպես էլ Մարն ա հորինած աշխարհիս պերսոնաժներից: Ու ինչ հրաշալի զգացողություն ա, երբ երևակայական ընկերները մարմնավորվում են:

Մուշու արև, ծիծաղ, պոզիտիվ, անսպառ էներգիա... աշխարհում շա՜տ հազվադեպ մարդիկ են ինձ էդքան դրական էներգիա հաղորդել: Մուշուի հետ պա դուշամ խորը խոսակցություններ վարել չստացվեց՝ երկուսս էլ ուժասպառ էինք, բայց լիքը զվարճացանք ու ծիծաղեցինք: Լարոին չստացվեց համոզել՝ որ ծխած չենք, Յոհանը համոզվեց, որ աննորմալ ենք, դեռ մի ժամ էլ առանց ոչ մեկի իրար հետ էինք ծիծաղում՝ անմխիթար գորշը վկա: Մուշուն նաև աննկարագրելի սիրուն ա, ինչ-որ եթերային փափկություն կա իր կերպարում: Փոքր ժամանակ խելագարվում էի քաղցր բամբակի համար ու Մուշուի կերպարն էդ ասոցիացիան էր առաջացնում՝ համով, փափուկ, եթերային պերսոնաժ էր ))

Սկեպտիկ ուրեմն Սկեպտը համարյա չէր խոսում, դեմքը միմիկա չէր արտահայտում, ինքը ոնց որ ինչ-որ առանց հույզերի մոլորակից եկած լիներ: Էն տպավորությունն էր, որ մի քանի տիեզերք ճանաչելուց հետո էս աշխարհի բանական արարածներն իր համար ձանձրալի էին, կողքից ուղղակի անփույթ հետևում էր, հազվադեպ մի երկու բան ասում, իր մասին որ հարցեր էիր տալիս, կարճ-կոնկրետ հաշվետվության նման պատասխանում ու էլի լռում... մի խոսքով մի այլ կարգի հետաքրքրասիրություն ա առաջացնում մարդու մոտ՝ հա ապարդույուն փորձում ես իրեն բացահայտել: Ես դեռ էլի փորձելու եմ :)

Alphaone
30.07.2017, 01:09

Եկա, Նիկիի մասին նոր բան գրեմ, տեսնեմ թե ինչ կոճակ եմ սեղմել, ոնց եմ ջնջել՝ բայց Նիկիի մասին ինչ գրել եմ, գնացել ա Մուշու-ին, իսկ Մուշուի մասին գրածս ընդհանրապես չկա :D

ՈՒրեմն՝ Նիկի էն, ինչ գրած ա Մուշուի մասին + ես իրեն ամեն հաջորդ օր ավելի շատ եմ սիրում ու էն մարդկանցից ա, ում ուզում եմ ավելի լավ ճանաչել, բացահայտել:
Մուշու հեքիաթային, անհավանական սիրուն էր, մի տեսակ երեխայությունն ու հասունությունն էնքան հավես էր համատեղել՝ համ կարող էր պստոյի նման կյանքը վայելել, համ չափազանց հետևողական ու լուրջ լինել: Բայց քանի որ առաջին տպավորության առաջին ալիքն անցել ա, Մուշուի մասին հաջորդ հանդիպումից հետո էլ եմ գրելու :)

Յոհաննես
31.07.2017, 00:15
Էս հանդիպման մասին ընդհանուր գրեմ ու հիասթափությունս փորձեմ հիմնավորել։
Լուրջ չհասկացա էս հանդիպման իմաստը։Եթե հին ակումբցիները(հայաստան եկած) ցանկություն չունեին շփվելու ու ծանոթանալու նոր ակումբցիների հետ,էլ ի՞նչ հանդիպում։Նենց տպավորություն էր(նու տպավորություն չէր,դառը իրականություն էր),որ էս մարդիկ եկել են իրանց հին ընկերներին տեսնեն,կարոտները առնեն գնան,դե հա էս շատ բնականա,բայց մենք էդտեղ ի՞նչ գործ ունեինք։Դրա համար կարելի էր առաձին հավաքվել։Էդ ամբողջ ընթացքում հները ու նորերը առաձին էին,մեկ-մեկ փոխադարձ շփում լինում էր,բայց ասենք էդ աբսուրդ էր։
Սխալ չհասկանանք իրար էլի,չեմ ասում հելնեիք հետս վազեիք,բայց գոնե կարելի էր նստել ու զրուցել։Ախր հասկացեք,մենք եկել էինք ձեզ տեսնեինք ու շփվեինք ձեր հետ։Էդ գրառումները անողներին ռեալ լսեինք։Կոպիտ ասած աշխարհ տեսած մարդ եք,մի քիչ պատմեիք էլի։
Մի ժամանակ ակումբում սարեր էի շուռ տալիս,բայց դուրսը չէի խոսում,էդ շատ վատ ձևով եմ հիշում։Միթե՞ դուք էլ էիք կոմպլեսավորվում։
Ու ամենատհաճ պահը էն էր,որ դաժը չէին նստում,անհարմա՞ր էր։
Էս մենակ իմ կարծիքը չի,նու ես մի քիչ կոպիտ եմ գրել,բայց էս էր իրականությունը,լրիվ լուրջ։
Հ.Գ Ես հիասթափված եմ ։ճ
Հ.Գ 1 կներեք անկեղծությանս համար,բայց իմ կարծիքով մարդկանց շփման մեջ ամենակարևոր բանը էդ անկեղծություննա ։ճ

Դեղին մուկիկ
31.07.2017, 00:35
Նախ շնորհակալություն եմ ուզում հայտել հանդիպում կազմակերպելու համար: Ինձ համար՝ որպես ակումբի նոր անդամի, հետաքրքիր էր տեսնել այդքան ակումբցիներին միասին, ընդհանուր պատկերացում կազմել այն մասին, թե ակումբում հավես գրառումներ անողներն իրականան կյանքում ինչպիսին են:
Իհարկե, ափսոս, որ շատ քիչ մնացի հանդիպմանը, բայց ընդհանուր առմամբ բավականին դրական տպավորություն ստացա բոլորից:

StrangeLittleGirl
31.07.2017, 00:36
Էս հանդիպման մասին ընդհանուր գրեմ ու հիասթափությունս փորձեմ հիմնավորել։
Լուրջ չհասկացա էս հանդիպման իմաստը։Եթե հին ակումբցիները(հայաստան եկած) ցանկություն չունեին շփվելու ու ծանոթանալու նոր ակումբցիների հետ,էլ ի՞նչ հանդիպում։Նենց տպավորություն էր(նու տպավորություն չէր,դառը իրականություն էր),որ էս մարդիկ եկել են իրանց հին ընկերներին տեսնեն,կարոտները առնեն գնան,դե հա էս շատ բնականա,բայց մենք էդտեղ ի՞նչ գործ ունեինք։Դրա համար կարելի էր առաձին հավաքվել։Էդ ամբողջ ընթացքում հները ու նորերը առաձին էին,մեկ-մեկ փոխադարձ շփում լինում էր,բայց ասենք էդ աբսուրդ էր։
Սխալ չհասկանանք իրար էլի,չեմ ասում հելնեիք հետս վազեիք,բայց գոնե կարելի էր նստել ու զրուցել։Ախր հասկացեք,մենք եկել էինք ձեզ տեսնեինք ու շփվեինք ձեր հետ։Էդ գրառումները անողներին ռեալ լսեինք։Կոպիտ ասած աշխարհ տեսած մարդ եք,մի քիչ պատմեիք էլի։
Մի ժամանակ ակումբում սարեր էի շուռ տալիս,բայց դուրսը չէի խոսում,էդ շատ վատ ձևով եմ հիշում։Միթե՞ դուք էլ էիք կոմպլեսավորվում։
Ու ամենատհաճ պահը էն էր,որ դաժը չէին նստում,անհարմա՞ր էր։
Էս մենակ իմ կարծիքը չի,նու ես մի քիչ կոպիտ եմ գրել,բայց էս էր իրականությունը,լրիվ լուրջ։
Հ.Գ Ես հիասթափված եմ ։ճ
Հ.Գ 1 կներեք անկեղծությանս համար,բայց իմ կարծիքով մարդկանց շփման մեջ ամենակարևոր բանը էդ անկեղծություննա ։ճ
Յոհան ջան, արի մի նեղվի, ինչ կլինի։
Չգիտեմ՝ հանդիպումը ոնց ա անցել, ով ա էղել էնտեղ ու կոնկրետ ումից ես դժգոհ, բայց որպես հին ակումբցի ասեմ, որ ինքս էլ երբ հուլիսի սկզբին ներկա էի ակումբի հանդիպմանը, բավական օտարացած էի ինձ զգում ու չէի կարողանում շփվել։ Իհարկե, էստեղ գործոններից մեկն էն էր, որ ամբողջ ժամանակ նաև թարգմանությամբ էի զբաղված։ Բայց ուզում եմ ասել՝ երկկողմանի ա էս վերաբերմունքը, մի նեղվի։

Յոհաննես
31.07.2017, 00:42

Բյուր ջան իմ նեղվելու վախտը անցելա։Տպավորություններով եմ կիսվում զուտ,ամեն ինչ էլ հաշվի առնելով եմ գրել։Նու էս բնական ընթացք էր,գրածիցս զուտ հետևություն պետքա անել,որ նմանատիպ մեծ հանդիպումներ(հների ու նորերի միջև) կազմակերպելը անիմաստա ։ճ Վստահ եմ,որ եթե փողոցում պատահական մեկին տեսնեի,1 րոպեում շատ ավելի դրական ու ջերմ շփում կստացվեր։

StrangeLittleGirl
31.07.2017, 00:48

Յոհան, ես էնքան հին եմ, որ ինձ արդեն բացում ա էդ հին ու նոր սահմանազատումը։ Էդ էնքան հարաբերական ա։ Ո՞վ ա հին, ո՞վ ա նոր։ Հիշեցնեմ, որ քեզ էդքան մտերիմ Հովսեփն ամենահին ակումբցիներից ա։ Ու իմ աչքին դու սկի նոր չես էրևում․ արդեն երեք տարուց ավել ա կաս ակումբում։ Մի խոսքով, մի նեղվի։ Ում հետ ուզում ես շփվել, ինքդ մոտեցի, շփվի։ Այ եթե մոտենաս, ու հետդ չխոսեն, էդ ժամանակ կարաս սենց գրառումներ անես։

Յոհաննես
31.07.2017, 00:50

Բյուր, քո հետ ես մենակ արվեստից եմ խոսելու :))

StrangeLittleGirl
31.07.2017, 00:50
Բյուր, քո հետ ես մենակ արվեստից եմ խոսելու :))
Լավ։ :)) Բայց հլը համարձակվես չխոսել։

Յոհաննես
31.07.2017, 00:52
Լավ։ :)) Բայց հլը համարձակվես չխոսել։

Նու խոսելու չեմ ձգի,պիտի սովորեմ քեզնից :))

boooooooom
31.07.2017, 00:54
Ուլուաննային, Վազգենին, Այվիին ու Դ. Մուկիկին առաջին անգամ տեսա, բայց ցավոք չստացվեց շփվել։ Չնայած մի հիմար հարց հասցրեցի Ուլուաննային տալ, թե խի ա ինքը տենց նիհար։ Ու ենթադրում, եմ որ դա վատ սկիզբ էր ինձ համար։ Բայց ինձ թվում է էլի կլինեն ավելի արդյունավետ հանդիպումներ (էսօր տրամադրությունս տեղը չէր):

StrangeLittleGirl
31.07.2017, 00:57
Նու խոսելու չեմ ձգի,պիտի սովորեմ քեզնից :))
Սպասի մի հատ մեջս ուռեմ տեղը տեղին :))

Ծլնգ
31.07.2017, 04:32
Յոհան ջան, արի մի նեղվի, ինչ կլինի։
Չգիտեմ՝ հանդիպումը ոնց ա անցել, ով ա էղել էնտեղ ու կոնկրետ ումից ես դժգոհ, բայց որպես հին ակումբցի ասեմ, որ ինքս էլ երբ հուլիսի սկզբին ներկա էի ակումբի հանդիպմանը, բավական օտարացած էի ինձ զգում ու չէի կարողանում շփվել։ Իհարկե, էստեղ գործոններից մեկն էն էր, որ ամբողջ ժամանակ նաև թարգմանությամբ էի զբաղված։ Բայց ուզում եմ ասել՝ երկկողմանի ա էս վերաբերմունքը, մի նեղվի։
բայց աչքիս որ թարգմանելու կարիքն էլ չկար մեկ ա մի ձև նեղված էիր․․․ կամ էլ ես եմ չափից դուրս նոր ակումբցի :D

Smokie
31.07.2017, 08:54
Յոհան, ես էնքան հին եմ, որ ինձ արդեն բացում ա էդ հին ու նոր սահմանազատումը։ Էդ էնքան հարաբերական ա։ Ո՞վ ա հին, ո՞վ ա նոր։ Հիշեցնեմ, որ քեզ էդքան մտերիմ Հովսեփն ամենահին ակումբցիներից ա։ Ու իմ աչքին դու սկի նոր չես էրևում․ արդեն երեք տարուց ավել ա կաս ակումբում։ Մի խոսքով, մի նեղվի։ Ում հետ ուզում ես շփվել, ինքդ մոտեցի, շփվի։ Այ եթե մոտենաս, ու հետդ չխոսեն, էդ ժամանակ կարաս սենց գրառումներ անես։

Այ, ես էլ էի ուզում սա գրել::ok Թե չէ բողոքում էիր "լոքշ ա, հա լոքշ ա, լոքշ ա, հա լոքշ ա": Ավելի լավ չէ՞ր բոլորի պես անեիր էն, ինչ ուզում էիր: Եկել էիր հին ակումբցիների, արտասահմանում ապրողների տեսնեիր, մոտենայիր, ու՞մ էիր սպասում: Ես օրինակ փորձել եմ և իրենց մոտ կանգնել, լսել և ձեր հետ շփվել: Իսկ եթե ինչ որ չափով չի ստացվել, խնդիրն իմ մեջ ա::pardon Պետք չի էլի Յոհան ջան բոլորին հավաքել մի տեղ, խառնել մի գործի համար, երբ իրենց այլ կերպ ա հարմար:

Smokie
31.07.2017, 11:05
Սկսեմ առաջին պրեմիերայիցս վերջացնեմ վերջինով:;)

1.
- Բարև: Քեզ առաջին անգամն եմ տեսնում::grk
- Ես էլ քեզ, ուղղակի վստահ չեմ ճիշտ ե՞մ ճանաչել թե՞ չէ::))
- Հա: Griffin-ն եմ:
Այ էս ա իսկական առաջին տպավորությունը, որ իսկապես իրանից նորություն ա ներկայացնում՝ փաստորեն Էլիզան մտքեր ա կարդում::))
Բառիս բուն իմաստով ազատ, չկոմպլեքսավորվող, շփվող, մտքին եկածն իսկույն ասող, ժպտերես ու կենսուրախ աղջիկ: Մռութ կենդանիների հետ կապված ա ոչ պակաս, քան համով երեխեքի::love Երևի առաջին անգամ էի իրեն տեսնում ակնոցներով::)
2. Դեղին մուկիկ. Միշտ ժպիտը դեմքին, բայց ըստ երևույթին ամաչկոտ: Անգամ իր անունը չգիտեմ: Ամբողջ ընթացքում նստած, ավելի շատ լսում էր ու դիտում:
3. Լեո. Հը-ը ակումբցին չէ::)) Mr. Annoying-ը եկավ պարանով կապած, իսկ ինքը աշխուժորեն թռվռում էր տիրոջ ոտքերի մոտ, ուզում էր վեր բարձրանալ: Էստեղ ես, Griffin-ն ու պուճուրները շատ ուրախացանք, սկսեցինք սիրել ու նայել: Մռութ էր էէէ῀, երկու տարեկան պուճուրիիիկ չիխուախուա::love Մի այլ կարգի հավատարիմ էր Վարդանին, եթե առանց պարանի ազատ թողնեինք, կարող ա վազվզեր, բայց չէր փախնի ու ամենից շատը տիրոջ մոտ կլիներ:
4-1. Ուլուանա. Ինչքանով որ խոսեցի իր հետ, նույն վիրտուալ տպավորությունն էր: Սիրող մամա ա: Որ հարցրեցի թե իր բացակայությունից հետո ի՞նչն ա փոխված տեսել Հայաստանում, առաջինը Արեգի կարծիքը ասեց: Թե՞ էլի ես ընդհատեցի ու քանի դեռ ուզում էր պատասխան գտնել, այլ բան հարցրի:8 Չեմ էլ հիշում::oy
4-2. Վազգեն. Այս մարդամոտ, բարեսիրտ, ուրախ մարդու հետ Facebook-ում ու ակումբում կարելի ա ասել չեմ շփվել: Ամաչում էի::oy Էստեղ բացվեցի: Պատկերացրածիցս ավելի բարակ ձայնով, ասող-խոսող, շփվող, խելացի, հիանալի անձնավորություն::good
4-3. Արեգ. Ուլուանայի ու Վազգենի տղան էլ հեշտությամբ էր մերվում հասակակիցների հետ: Խաղում, վազվզում, ուրախանում, իր համար զբաղմունքներ գտնում:
4-4. Դավիթ Էդ ինչ մռութ բալիկ էր::love Բա իրա համով ժպիտը, երբ Ուլուանայի գրկի մեջ էր: Բռնես գզես մի խոսքով:
5. Ավաղ չստացվեց նորմալ շփվել Ներսեսի, sh-joy-ի, ու Արշակի հետ: Ներսեսի ու Շուշանի բալիկներն էլ էին շատ լավը: Պուճուրիկ Արեգն ինչքան ամաչկոտ էր սկզբում ու հետո ինչ լավ էր «խռովոցի» (չխորանաք, ես հորինեցի բառը):)) խաղում::hands

Յոհաննես
31.07.2017, 11:06
Այ, ես էլ էի ուզում սա գրել::ok Թե չէ բողոքում էիր "լոքշ ա, հա լոքշ ա, լոքշ ա, հա լոքշ ա": Ավելի լավ չէ՞ր բոլորի պես անեիր էն, ինչ ուզում էիր: Եկել էիր հին ակումբցիների, արտասահմանում ապրողների տեսնեիր, մոտենայիր, ու՞մ էիր սպասում: Ես օրինակ փորձել եմ և իրենց մոտ կանգնել, լսել և ձեր հետ շփվել: Իսկ եթե ինչ որ չափով չի ստացվել, խնդիրն իմ մեջ ա::pardon Պետք չի էլի Յոհան ջան բոլորին հավաքել մի տեղ, խառնել մի գործի համար, երբ իրենց այլ կերպ ա հարմար:

Լավ Սմոք դժան։

Mr. Annoying
31.07.2017, 11:13
Լավ Սմոք դժան։

Յոհան ջան, մի քիչ դժվար ա 15+ քանակով մարդկանց համոզել, որ քո ուզածը անեն:

Հ.Գ. Մի բան էլ հիշեցի, եթե ասում ես եկեք չինգաչունգ խաղանք, ու Կորյունը արձագանքում ա, խի՞ ես իրան մերժում, հը՞ն:

Յոհաննես
31.07.2017, 11:16
Յոհան ջան, մի քիչ դժվար ա 15+ քանակով մարդկանց համոզել, որ քո ուզածը անեն:

Հետ գնա գրածս կարդա,հետո արի գրածդ խմբագրի։Նու սենց.
Լավ Յոհան ջան

Ուլուանա
31.07.2017, 11:51
Էս հանդիպման մասին ընդհանուր գրեմ ու հիասթափությունս փորձեմ հիմնավորել։
Լուրջ չհասկացա էս հանդիպման իմաստը։Եթե հին ակումբցիները(հայաստան եկած) ցանկություն չունեին շփվելու ու ծանոթանալու նոր ակումբցիների հետ,էլ ի՞նչ հանդիպում։Նենց տպավորություն էր(նու տպավորություն չէր,դառը իրականություն էր),որ էս մարդիկ եկել են իրանց հին ընկերներին տեսնեն,կարոտները առնեն գնան,դե հա էս շատ բնականա,բայց մենք էդտեղ ի՞նչ գործ ունեինք։Դրա համար կարելի էր առաձին հավաքվել։Էդ ամբողջ ընթացքում հները ու նորերը առաձին էին,մեկ-մեկ փոխադարձ շփում լինում էր,բայց ասենք էդ աբսուրդ էր։
Սխալ չհասկանանք իրար էլի,չեմ ասում հելնեիք հետս վազեիք,բայց գոնե կարելի էր նստել ու զրուցել։Ախր հասկացեք,մենք եկել էինք ձեզ տեսնեինք ու շփվեինք ձեր հետ։Էդ գրառումները անողներին ռեալ լսեինք։Կոպիտ ասած աշխարհ տեսած մարդ եք,մի քիչ պատմեիք էլի։
Մի ժամանակ ակումբում սարեր էի շուռ տալիս,բայց դուրսը չէի խոսում,էդ շատ վատ ձևով եմ հիշում։Միթե՞ դուք էլ էիք կոմպլեսավորվում։
Ու ամենատհաճ պահը էն էր,որ դաժը չէին նստում,անհարմա՞ր էր։
Էս մենակ իմ կարծիքը չի,նու ես մի քիչ կոպիտ եմ գրել,բայց էս էր իրականությունը,լրիվ լուրջ։
Հ.Գ Ես հիասթափված եմ ։ճ
Հ.Գ 1 կներեք անկեղծությանս համար,բայց իմ կարծիքով մարդկանց շփման մեջ ամենակարևոր բանը էդ անկեղծություննա ։ճ
Յոհաննես, ճիշտն ասած՝ բողոքդ էնքան էլ հասկանալի չի, որովհետև էն պահվածքը, ինչից որ բողոքում ես, ոչնչով չէր տարբերվում հենց քո պահվածքից։ Իսկ անձամբ դու՛ ի՞նչ էիր անում հին՝ քեզ համար նոր ակումբցիների հետ ծանոթանալու, շփվելու համար։ Կոնկրետ ինձ հետ կապված գիտեմ, որ երբ եկա, շատերը մոտեցան, բարևեցինք, ծանոթացանք, մենակ դու մեկ–երկու մետրի վրա կանգնած էիր, տենց էլ մնացիր կանգնած, մի հատ չբարեհաճեցիր գոնե բարևել։ Ու դեռ դու՞ ես բողոքում :))։ Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են լինել ամաչկոտ, չշփվող, չնախաձեռնող (ես ինքս էլ զգալի չափով էդպիսին եմ անծանոթների հետ), բայց էդպիսի մարդիկ սովորաբար հասկանում են իրենց նմաններին ու չեն բողոքում, էլի։ Ուղղակի մարդ մի բանից բողոքելու դեպքում պիտի իր պահվածքով գոնե մի պուճուր տարբերվի իր բողոքածից, գոնե մի պուճուր ավելի ակտիվ, շփվող ու նախաձեռնող լինի, որ իրավունք ունենա բողոքելու։

Հա, լավ կլիներ, որ բոլորը բոլորի հետ շփվեին, բայց դե միշտ չի հաջողվում տենց, հատկապես երբ մեծ մասը, ինչպես Արշակը նկատեց, ինտրովերտ են։ Ասենք, էդ որտե՞ղ ա գրված, որ հենց հին ակումբցիները պիտի ավելի նախաձեռնող լինեին նոր ակումբցիների հետ շփվելու հարցում։ Ես չեմ կարծում, թե ինչ–որ հատուկ դերեր կան էդտեղ, ու որ ինչ–որ խումբ պիտի ավելի ակտիվ կամ պասիվ լիներ։ Մարդիկ ենք, հավաքվել ենք, ոնց ստացվում ա, շփվում ենք։ Եթե ինչ–որ մեկին անհանգստացնում ա պասիվությունը, թող ինքն ակտիվություն ցուցաբերի, ոչ թե բողոքի, որ իրեն չեն գալիս խոսեցնում։ Ու, ի դեպ, ասեմ, որ նախկինում, երբ ես դեռ Հայաստանում էի ապրում ու ամեն շաբաթ Ակումբի հանդիպումներ էին լինում, իմ հիշելով՝ նորեկ ակումբցիները սովորաբար իրենք էին առաջինը ներկայանում, ծանոթանում, չէին ակնկալում, թե պիտի հատուկ բոլորը մոտենան, իրենց հարցնեն՝ դու ո՞վ ես և այլն։

Տվյալ դեպքում հա, էն հանգամանքն էլ կար, որ մի խումբ հին ակումբցիներ, որ Հայաստանում չեն ապրում, էդ օրը բոլորը միաժամանակ ներկա էին, ու բնական ա, որ իրար կարոտել էին, ուզում էին շփվել, խոսել, ու գուցե ժամանակի մեծ մասը գնաց դրա վրա, ոչ թե նորերի հետ ծանոթանալու ու շփվելու։ Համենայնդեպս, չեմ պատկերացնում ու չեմ կարծում, որ եթե նորեկներից որևէ մեկը մոտենար հներից որևէ մեկին ու փորձեր շփվել, իրեն արհամարհեին, չշփվեին հետը։ Էլ չեմ ասում, որ մի քիչ սխալ ա ակնկալել, որ երկու ժամանոց հանդիպման ժամանակ մոտ քսան հոգանոց խմբում բոլորը պիտի բոլորի հետ շփվեին։

Smokie
31.07.2017, 11:53
Հա՝ շատ ուրախացա նաև, որ Guest-ն ու Apsara-ն եկան: Բայց ցավոք սրտի երեխաները չկային, => իրանք էլ շատ կարճ մնացին::(

Յոհաննես
31.07.2017, 12:28

Նենցա ստացվել,որ Հայաստանում հերթ կանգնելու ընթացքում կարելիա այս սենց գրառումներին անգամ պատասխանել ։ճճ
Իմ ու քո մասով։
Հը՞,ո՞նց չբարեհաճեցի ։Դ Հոսոյի կողը կանգնած վայելում էի արհամարհանքիդ ։Դ հետո մի պահ նայեցիր ու ես և բարևեցի,և ներկայացա ։ճ Նու հա չասեցի. Բարև ակումբի կնքամայր,բայց մնացածը ասել եմ ։Դ
Հետո տեսա,որ էլ սենց չի լինի,մերոնց ասեցի,որ մենք էլ գանք կանգնենք ձեր հետ,եկանք սկսեցինք խոսել ու մեկ էլ հոպ.Էս մեր հին սաստավը լռեց,մի քիչ հետո շրջվեցին ու էլի իրանց շփումը շարունակեցին։Հետո էլի փորձեր եղան,բայց չէ էլի,էս մարդիկ իրանց կարոտներն էին առնում։Ես էլ հո չուզող չեմ,որ գնամ խանգարեմ ու տենց վերաբերմունքի արժանանամ։
Ախր ես էլ եմ ասում,որ էս բնական էր,դրա համար հին սաստավը առաձին պիտի հանդիպեր ։ճ
Էսքանը ։ճճ
Հ.Գ էս էլ հատուկ գրել եմ,որ էլ չասեք.փորձեր չեմ արել շփվելու համար ։ճճ
Հ.Գ 1 իսկ հանդիպմանը ահագին ազատ,ակտիվ ու բաց էի ։ճճ

Ուլուանա
31.07.2017, 12:45
Նենցա ստացվել,որ Հայաստանում հերթ կանգնելու ընթացքում կարելիա այս սենց գրառումներին անգամ պատասխանել ։ճճ
Իմ ու քո մասով։
Հը՞,ո՞նց չբարեհաճեցի ։Դ Հոսոյի կողը կանգնած վայելում էի արհամարհանքիդ ։Դ հետո մի պահ նայեցիր ու ես և բարևեցի,և ներկայացա ։ճ Նու հա չասեցի. Բարև ակումբի կնքամայր,բայց մնացածը ասել եմ ։Դ
Ի՞նչ արհամարհանք :o։ Ես ինչ–որ չեմ հիշում, որ դու բարևած լինեիր առաջինը, իմ հիշելով՝ ես նայեցի ու ես ինքս բարևեցի քեզ, բայց դու մենակ գլխով ինչ–որ շարժում արեցիր ու թերևս միայն քեզ համար լսելի ձայնով երևի ինչ–որ բան ասեցիր, համենայնդեպս, չլսեցի ասածդ։ Իսկ էս գրածիցդ, կարծում եմ, պարզից պարզ ա, թե ով ա ում արհամարհում.

Նու հա չասեցի. Բարև ակումբի կնքամայր,բայց մնացածը ասել եմ ։Դ
Այսինքն՝ ըստ քեզ, ես ինձ Ակումբի կնքամայր եմ զգում ու ակնկալում եմ, որ ինձ պիտի չգիտեմ ինչ առանձնահատուկ ակնածանքով մոտենան բոլորը, բայց դե էդ էր մնացել պակաս, որ դու ինձ տենց պատվի արժանացնեիր։ Է՞ս էր ասածդ :))։
Ուրիշ բան կարող էիր չգրել. էս մի նախադասությունդ լրիվ ցույց տվեց, թե ի սկզբանե ինչ տրամադրվածություն ունեիր, ու որ մնացածն այլ կերպ չէր կարող լինել՝ անկախ ամեն ինչից։ Ուրիշներին մեղադրելու փոխարեն նախ քո կանխակալ կարծիքին ու նախատրամադրվածությանը մեղադրի։ Դժվար թե ինձ լավ ճանաչող որևէ ակումբցի ասի, թե ես որևէ մեկին արհամարհել կամ արհամարհում եմ։

Յոհաննես
31.07.2017, 12:56

Էհ դե ։Դ ախր էս ինչ վատ եզրակածություններ ես անում,միշտ ուզեցել եմ ակումբում գրեմ,որ կնքամայրը դու ես,իսկ հանդիպումը շատ ավելի լավ առիթ էր էդ ասելու համար։Դրա մեջ դրականից բացի ուրիշ բան փնտրել ու տեսնել պետք չի։
Էն վերևի գրածին էլ չեմ անրադառնա,ես հալումաշ եղա էդ հանդիպման ձեռքը ։Դ մի խոսքով շատ ուրախ եմ,որ ուրախ եք։Էլ կարաք չշարունակեք թեման,օքեյ ես սխալ եմ ։Դ

Progart
31.07.2017, 13:53
։Դ էդ ես չէի եկել, դրա համար էլ «խնդիրներ» կան։ Աչքիս մի օր հանդիպման գամ մարդավարի տԺԺաք :D

Յոհաննես
31.07.2017, 14:34
։Դ էդ ես չէի եկել, դրա համար էլ «խնդիրներ» կան։ Աչքիս մի օր հանդիպման գամ մարդավարի տԺԺաք :D

Նորեկ վախտերս ես էլ էի սենց մեծ֊մեծ խոսում ։Դ գործ չունես ։Դ

Հայկօ
31.07.2017, 15:50
Յոհաննեսը կասկածելիորեն ալա-բուլա ա երևում :think: Ապ, լուրջ, անընդհատ մտքովս անցել ա, չեմ հարցրել. դու խի՞ ես միշտ էդքան ամեն ինչից բողոքում :)): Քո գրածներից ինչ աչքովս ընկել ա՝ բողոք ա, նույնիսկ արդեն ինչ-որ ստերեոտիպ ա սկսել մեջս ձևավորվել քո ակումբական անվան հանդեպ, սկսել եմ բողոք տեսնել նույնիսկ քո էն գրառումներում, որոնք երևի բողոք չեն: Նեղանալ չկա:

CactuSoul
31.07.2017, 15:52
Ինչ֊ինչ, բայց չնստելու պահով որ հաստատ Յոհանը ճիշտ ա։ Կանգնած, ոտի վրա, էն որ տպավորություն ա, թե հես ա իրար հաջող են ասելու ու ցրվեն տներով։ Հեչ մտերմիկ շփման չի տրամադրում։
Ի՞նչն էր խանգարում նստել։
:esim

Աթեիստ
31.07.2017, 16:22
Ինչ֊ինչ, բայց չնստելու պահով որ հաստատ Յոհանը ճիշտ ա։ Կանգնած, ոտի վրա, էն որ տպավորություն ա, թե հես ա իրար հաջող են ասելու ու ցրվեն տներով։ Հեչ մտերմիկ շփման չի տրամադրում։
Ի՞նչն էր խանգարում նստել։
:esim

Երբ մարդիկ շատ են, նստած մենակ կողքիններիդ հետ ես շփվում, իսկ կանգնած շարժվում ես ու կողքն ուզես։

Ես հիշում եմ իմ առաջին հանդիպումը թումանյանի սքուեր 1-ում։
Սեղանի շուրջը նստած, կայֆ հանդիպում, բայց սեղանի մյուս ծայրում նստածների մենակ անունն իմացա։

Sent from my P8000 using Tapatalk

Ուլուանա
31.07.2017, 16:23

Հա, նստելու պահով համաձայն եմ։ Ինձ համար էլ կանգնած հեչ հարմարավետ չէր. ամենաչսիրածս վիճակն ա։ Ուղղակի մենք որ եկանք, էդ կանգնած վիճակն արդեն կար. բացի մի երկու հոգուց, մնացած բոլորը կանգնած էին, դե, ես էլ միացա իրանց՝ էն հույսով, որ հեսա կնստեն, բայց տենց էլ ոչ ոք չնստեց։ Երևի պետք էր առաջարկել, և դա կարող էր անցել ցանկացած մարդ, հա, էդ թվում և ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, բայց դե չֆայմեցի :))։

Ուլուանա
31.07.2017, 16:25
Երբ մարդիկ շատ են, նստած մենակ կողքիններիդ հետ ես շփվում, իսկ կանգնած շարժվում ես ու կողքն ուզես։

Ես հիշում եմ իմ առաջին հանդիպումը թումանյանի սքուեր 1-ում։
Սեղանի շուրջը նստած, կայֆ հանդիպում, բայց սեղանի մյուս ծայրում նստածների մենակ անունն իմացա։

Sent from my P8000 using Tapatalk
Հա, բայց կարելի էր նստել, թեկուզ խումբ–խումբ, ասենք, խոտերին, ու ցանկության դեպքում տեղաշարժվել ուզածդ խմբի մոտ։ Ամեն դեպքում երկար ժամանակ կանգնած զրուցելը հարմար չի, ու չեմ կարծում, թե մենակ ինձ համար ա տենց։

Յոհաննես
31.07.2017, 18:19
Յոհաննեսը կասկածելիորեն ալա-բուլա ա երևում :think: Ապ, լուրջ, անընդհատ մտքովս անցել ա, չեմ հարցրել. դու խի՞ ես միշտ էդքան ամեն ինչից բողոքում :)): Քո գրածներից ինչ աչքովս ընկել ա՝ բողոք ա, նույնիսկ արդեն ինչ-որ ստերեոտիպ ա սկսել մեջս ձևավորվել քո ակումբական անվան հանդեպ, սկսել եմ բողոք տեսնել նույնիսկ քո էն գրառումներում, որոնք երևի բողոք չեն: Նեղանալ չկա:

Խոստանում եմ էս մասին կմտածեմ ։ճ չէ,ի՞նչ նեղանալ,ահագին հետաքրքիր էր գրածդ ։ճ

CactuSoul
31.07.2017, 19:42
Յոհաննեսը կասկածելիորեն ալա-բուլա ա երևում :think: Ապ, լուրջ, անընդհատ մտքովս անցել ա, չեմ հարցրել. դու խի՞ ես միշտ էդքան ամեն ինչից բողոքում :)): Քո գրածներից ինչ աչքովս ընկել ա՝ բողոք ա, նույնիսկ արդեն ինչ-որ ստերեոտիպ ա սկսել մեջս ձևավորվել քո ակումբական անվան հանդեպ, սկսել եմ բողոք տեսնել նույնիսկ քո էն գրառումներում, որոնք երևի բողոք չեն: Նեղանալ չկա:

Յոհանի «սամթը բռնել» ա պետք, դրանից հետո արդեն կարողանում ես հասկանալ՝ որն էր սրտանց բողոք, որը թեթև, որը բողոք չէր, որն էր հումոր ևն։ Ընդհանրապես, Յոհանը դեմք ա :))

Յոհաննես
31.07.2017, 20:03
Յոհանի «սամթը բռնել» ա պետք, դրանից հետո արդեն կարողանում ես հասկանալ՝ որն էր սրտանց բողոք, որը թեթև, որը բողոք չէր, որն էր հումոր ևն։ Ընդհանրապես, Յոհանը դեմք ա :))

Ղադրս չգիտեն ։Դ ես միշտ դրական եմ,չէ՞ ։Դ

LisBeth
31.07.2017, 20:26
Յոհաննես, ճիշտն ասած՝ բողոքդ էնքան էլ հասկանալի չի, որովհետև էն պահվածքը, ինչից որ բողոքում ես, ոչնչով չէր տարբերվում հենց քո պահվածքից։ Իսկ անձամբ դու՛ ի՞նչ էիր անում հին՝ քեզ համար նոր ակումբցիների հետ ծանոթանալու, շփվելու համար։ Կոնկրետ ինձ հետ կապված գիտեմ, որ երբ եկա, շատերը մոտեցան, բարևեցինք, ծանոթացանք, մենակ դու մեկ–երկու մետրի վրա կանգնած էիր, տենց էլ մնացիր կանգնած, մի հատ չբարեհաճեցիր գոնե բարևել։ Ու դեռ դու՞ ես բողոքում :))։ Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են լինել ամաչկոտ, չշփվող, չնախաձեռնող (ես ինքս էլ զգալի չափով էդպիսին եմ անծանոթների հետ), բայց էդպիսի մարդիկ սովորաբար հասկանում են իրենց նմաններին ու չեն բողոքում, էլի։ Ուղղակի մարդ մի բանից բողոքելու դեպքում պիտի իր պահվածքով գոնե մի պուճուր տարբերվի իր բողոքածից, գոնե մի պուճուր ավելի ակտիվ, շփվող ու նախաձեռնող լինի, որ իրավունք ունենա բողոքելու։

Հա, լավ կլիներ, որ բոլորը բոլորի հետ շփվեին, բայց դե միշտ չի հաջողվում տենց, հատկապես երբ մեծ մասը, ինչպես Արշակը նկատեց, ինտրովերտ են։ Ասենք, էդ որտե՞ղ ա գրված, որ հենց հին ակումբցիները պիտի ավելի նախաձեռնող լինեին նոր ակումբցիների հետ շփվելու հարցում։ Ես չեմ կարծում, թե ինչ–որ հատուկ դերեր կան էդտեղ, ու որ ինչ–որ խումբ պիտի ավելի ակտիվ կամ պասիվ լիներ։ Մարդիկ ենք, հավաքվել ենք, ոնց ստացվում ա, շփվում ենք։ Եթե ինչ–որ մեկին անհանգստացնում ա պասիվությունը, թող ինքն ակտիվություն ցուցաբերի, ոչ թե բողոքի, որ իրեն չեն գալիս խոսեցնում։ Ու, ի դեպ, ասեմ, որ նախկինում, երբ ես դեռ Հայաստանում էի ապրում ու ամեն շաբաթ Ակումբի հանդիպումներ էին լինում, իմ հիշելով՝ նորեկ ակումբցիները սովորաբար իրենք էին առաջինը ներկայանում, ծանոթանում, չէին ակնկալում, թե պիտի հատուկ բոլորը մոտենան, իրենց հարցնեն՝ դու ո՞վ ես և այլն։

Տվյալ դեպքում հա, էն հանգամանքն էլ կար, որ մի խումբ հին ակումբցիներ, որ Հայաստանում չեն ապրում, էդ օրը բոլորը միաժամանակ ներկա էին, ու բնական ա, որ իրար կարոտել էին, ուզում էին շփվել, խոսել, ու գուցե ժամանակի մեծ մասը գնաց դրա վրա, ոչ թե նորերի հետ ծանոթանալու ու շփվելու։ Համենայնդեպս, չեմ պատկերացնում ու չեմ կարծում, որ եթե նորեկներից որևէ մեկը մոտենար հներից որևէ մեկին ու փորձեր շփվել, իրեն արհամարհեին, չշփվեին հետը։ Էլ չեմ ասում, որ մի քիչ սխալ ա ակնկալել, որ երկու ժամանոց հանդիպման ժամանակ մոտ քսան հոգանոց խմբում բոլորը պիտի բոլորի հետ շփվեին։

Սենց հանդիպումներին ես ոչ մեկի չէի մոտենա, չնայած որ ինձ ինտրովերտների ջախջախիչ մեծամասնությանը չեմ դասում։ Ասեմ ինչի, որովհետև սաղ տարբեր տեղերում անընդհատ գրում են որ իրենք ինտրովերտ են։ Ու քանզի տենց էլ մութ անտառ մնաց, թե ինտրովերտը ուղղակի չի ուզում շփվել, թե ուզում ա բայց ամաչում ա, կգերադասեյի իմ ընկերակցությունը չպարտադրել, իսկ դրա հավանականությունը կա։

Կարծում եմ սա ահագին կբացատրի, թե ինչու շփվող մարդը կարա խուսափի շփվելուց։

Շինարար
31.07.2017, 23:02
Յոհանի «սամթը բռնել» ա պետք, դրանից հետո արդեն կարողանում ես հասկանալ՝ որն էր սրտանց բողոք, որը թեթև, որը բողոք չէր, որն էր հումոր ևն։ Ընդհանրապես, Յոհանը դեմք ա :))

էն ով ա պարապ սրա նրա սամթը բռնի

Յոհաննես
31.07.2017, 23:06
էն ով ա պարապ սրա նրա սամթը բռնի

Ես կզարմանայի ։ճ Թուլացի եղբայր ։ճճ

Շինարար
31.07.2017, 23:08
Ես կզարմանայի ։ճ Թուլացի եղբայր ։ճճ

մերսի բարեմաղթանքի համար, իսկ ես քեզ մաղթում եմ միշտ ուժեղ լինես :)

GriFFin
31.07.2017, 23:21
Ես նեղվում էի, որ բոլորը կանգնած էին։ Ինձ նստած էր հարմար, որտև յուբկես անհաջող էր ու "Մերլին Մոնրո" էր անում։ Հետո էնքան ծիտ երեխա ու երեխատերեր եկան, որ ստիպված կանգնեցի ու հերթով տարբեր մարդկանց էի մոտենում` խոսակցության կեսից միանում, մէ անկապ բան ասում ու գնում։ Չգիտեմ, ինձ որ լավ էր։ Երեկ ծանոթացա երեք երեխու հետ, անունները չգիտեմ։ Սկզբի հերոսները` աղջիկ ու տղա էին, մոտ հինգ-վեց տարեկան։ Տղուկը ոնց որ թե Անահիտի մեծ տղան էր։ Եկավ ինձ շոկոլադե թուղթ ցույց տվեց։ Ասեց, որ շատ լավ հոտ ա գալիս։ Հետո առաջարկեց ձեռքերիս քսեմ էդ թուղթը, հետո ծառին քսեց)) Բացատրում էր որտեղից պետք հոտ քաշեմ, որ ծառից շոկոլադե հոտ գա։ Ինձ մենակ էդ կյանքի կտորի հետ շփումը հերիք էր)) Նենց էլ քաղցր էր խոսում։ Ուխ։ Բա Ներսեսի երեխեն, որ նեղացել էր։ Մէ հատ հրաշք: Քամակը տնկել էր աշխարհի ուղղությամբ ու աչքերը փակել էր))
Մեկ էլ Լեոն էր մռութ։ Սենց էլի։

GriFFin
01.08.2017, 00:15
Հլը սիրահարված հայացքս ^^ https://uploads.tapatalk-cdn.com/20170731/e0cd7ba8459b12bad93d6bea8d1ab4a8.jpg

Cassiopeia
01.08.2017, 00:36
Առաջին անգամ հանդիպեցի Դեղին Մուկիկին։ Լրիվ Մուկիկի պես պահեց իրան :) հեռվում նստած աչքերով ուսումնասիրում էր անցուդարձը ու երևի կշռադատում՝ արդյո՞ք իրա գրառումների ոճը պիտի փոխի, թե չէ։ Երևի հաջորդ անգամ արդեն ավելի համարձակ կփորձի մասնակցել հանդիպումների «ժխորին»։
Առաջին տպավորությունս Շեկոյան Արեգի մասին :) Անահիտի գրառումներից արդեն պատկերացնում էի խելացիության աստիճանը ու չէի սխալվել։ Էն որ ընկած Արփիի հետ գանձ էին որոնում, դարչինի բուրումնավետ փայտիկներ ու ոսկե տերևներ գտնում... հավեսս եկավ։ Արփիի ու Արեգի մտերմությունը ուրիշ էր։
Շուշանի Արեգը ինձ Տրդատին հիշացրեց, իրա կպչունությամբ :) շա՜տ լավն էր։
Իսկ այ Դավիթը... իսկական փոքրիկ հրաշք։ Էն ժպիտը որ ինքն ունի, դեռ շատ աղջիկների ա գերելու։

Ուլուանա
01.08.2017, 01:12
Սենց հանդիպումներին ես ոչ մեկի չէի մոտենա, չնայած որ ինձ ինտրովերտների ջախջախիչ մեծամասնությանը չեմ դասում։ Ասեմ ինչի, որովհետև սաղ տարբեր տեղերում անընդհատ գրում են որ իրենք ինտրովերտ են։ Ու քանզի տենց էլ մութ անտառ մնաց, թե ինտրովերտը ուղղակի չի ուզում շփվել, թե ուզում ա բայց ամաչում ա, կգերադասեյի իմ ընկերակցությունը չպարտադրել, իսկ դրա հավանականությունը կա։

Կարծում եմ սա ահագին կբացատրի, թե ինչու շփվող մարդը կարա խուսափի շփվելուց։
Դատելով թավատառ դարձրածդ հատվածից՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ ուզում ես ասել, որ Յոհաննեսի չշփվելը նորմալ ու հասկանալի էր, իսկ, այ, մյուսներիս չշփվելը՝ ոչ նորմալ ու քննադատելի։ Ուղղակի չեմ հասկանում էդ ընդգծումդ ու էս գրածդ։ Այսինքն՝ քո ասած էդ շփվող մարդը, որը մեզ նմանների միջավայրում կխուսափի շփվելուց, Յոհաննե՞սն ա տվյալ դեպքում։ Էն մարդն ինքը բազմիցս տարբեր առիթներով գրել ա, որ ինքը չշփվող ա, ամաչկոտ ա և այլն։ Ինչի՞ մասին ա խոսքը։
Ու, ի դեպ, նկատենք, որ բացի Յոհաննեսից, ուրիշ ոչ ոք չի բողոքել շփվել–չշփվելուց։ Կարծես շփման ձևն ու չափը մնացած բոլորի համար էլ նորմալ են եղել։ Իսկ թե ինչի՝ ամեն մեկը թող իր համար եզրակացություններ անի։ Պետք չի իզուր ալիքներ խառնել։

Ուլուանա
01.08.2017, 01:16
Ես նեղվում էի, որ բոլորը կանգնած էին։ Ինձ նստած էր հարմար, որտև յուբկես անհաջող էր ու "Մերլին Մոնրո" էր անում։ Հետո էնքան ծիտ երեխա ու երեխատերեր եկան, որ ստիպված կանգնեցի ու հերթով տարբեր մարդկանց էի մոտենում` խոսակցության կեսից միանում, մէ անկապ բան ասում ու գնում։ Չգիտեմ, ինձ որ լավ էր։ Երեկ ծանոթացա երեք երեխու հետ, անունները չգիտեմ։ Սկզբի հերոսները` աղջիկ ու տղա էին, մոտ հինգ-վեց տարեկան։ Տղուկը ոնց որ թե Անահիտի մեծ տղան էր։ Եկավ ինձ շոկոլադե թուղթ ցույց տվեց։ Ասեց, որ շատ լավ հոտ ա գալիս։ Հետո առաջարկեց ձեռքերիս քսեմ էդ թուղթը, հետո ծառին քսեց)) Բացատրում էր որտեղից պետք հոտ քաշեմ, որ ծառից շոկոլադե հոտ գա։ Ինձ մենակ էդ կյանքի կտորի հետ շփումը հերիք էր)) Նենց էլ քաղցր էր խոսում։ Ուխ։ Բա Ներսեսի երեխեն, որ նեղացել էր։ Մէ հատ հրաշք: Քամակը տնկել էր աշխարհի ուղղությամբ ու աչքերը փակել էր))
Մեկ էլ Լեոն էր մռութ։ Սենց էլի։
Էդ շոկոլադե թղթի պատմությունից տեղյակ չեմ, բայց էդ բացատրելու պահերը լրիվ ինքն էր :D։

Յոհաննես
01.08.2017, 01:39
Դատելով թավատառ դարձրածդ հատվածից՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ ուզում ես ասել, որ Յոհաննեսի չշփվելը նորմալ ու հասկանալի էր, իսկ, այ, մյուսներիս չշփվելը՝ ոչ նորմալ ու քննադատելի։ Ուղղակի չեմ հասկանում էդ ընդգծումդ ու էս գրածդ։ Այսինքն՝ քո ասած էդ շփվող մարդը, որը մեզ նմանների միջավայրում կխուսափի շփվելուց, Յոհաննե՞սն ա տվյալ դեպքում։ Էն մարդն ինքը բազմիցս տարբեր առիթներով գրել ա, որ ինքը չշփվող ա, ամաչկոտ ա և այլն։ Ինչի՞ մասին ա խոսքը։
Ու, ի դեպ, նկատենք, որ բացի Յոհաննեսից, ուրիշ ոչ ոք չի բողոքել շփվել–չշփվելուց։ Կարծես շփման ձևն ու չափը մնացած բոլորի համար էլ նորմալ են եղել։ Իսկ թե ինչի՝ ամեն մեկը թող իր համար եզրակացություններ անի։ Պետք չի իզուր ալիքներ խառնել։

Եթե անրադառնամ էս գրածիդ շատ չոր ու կոպիտ կստացվի,իսկ ակումբում վերջին մարդն ես ում հետ կարամ նման ձևով խոսեմ։Նենց որ սուս փուս տեղս կնստեմ ։ճ

Ուլուանա
01.08.2017, 13:19
Եթե անրադառնամ էս գրածիդ շատ չոր ու կոպիտ կստացվի,իսկ ակումբում վերջին մարդն ես ում հետ կարամ նման ձևով խոսեմ։Նենց որ սուս փուս տեղս կնստեմ ։ճ
Յոհաննես, ճիշտն ասած՝ ես սիրում եմ ամեն ինչ մինչև վերջ պարզաբանել։ Եթե բան ունես ասելու, ասա, պարզաբանենք։ Եթե համարում ես, որ ինչ–որ բան սխալ եմ գրել, կամ քեզ ինչ–որ բանով վիրավորել եմ, ասա, իմանամ, գուցե ընդունեմ, ներողություն էլ խնդրեմ։ Ու ցանկալի ա առանց չոր ու կոպիտ լինելու, բայց եթե չես կարող, ոչինչ, մի կերպ կդիմանամ։

LisBeth
01.08.2017, 19:33
Դատելով թավատառ դարձրածդ հատվածից՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ ուզում ես ասել, որ Յոհաննեսի չշփվելը նորմալ ու հասկանալի էր, իսկ, այ, մյուսներիս չշփվելը՝ ոչ նորմալ ու քննադատելի։ Ուղղակի չեմ հասկանում էդ ընդգծումդ ու էս գրածդ։ Այսինքն՝ քո ասած էդ շփվող մարդը, որը մեզ նմանների միջավայրում կխուսափի շփվելուց, Յոհաննե՞սն ա տվյալ դեպքում։ Էն մարդն ինքը բազմիցս տարբեր առիթներով գրել ա, որ ինքը չշփվող ա, ամաչկոտ ա և այլն։ Ինչի՞ մասին ա խոսքը։
Ու, ի դեպ, նկատենք, որ բացի Յոհաննեսից, ուրիշ ոչ ոք չի բողոքել շփվել–չշփվելուց։ Կարծես շփման ձևն ու չափը մնացած բոլորի համար էլ նորմալ են եղել։ Իսկ թե ինչի՝ ամեն մեկը թող իր համար եզրակացություններ անի։ Պետք չի իզուր ալիքներ խառնել։

Ուլուանա ջան (սենց ասեմ որ գրածս մուննաթի երանգներով չկարդաս, թե չէ լրիվ էդ տպավորությունն ա), իմ ասածը ընդամենը վերաբերվում էր նրան թե ինչի կարա շփվող մարդը չմոտենա, ու զուտ իմ տեսանկյունից էր էլի դիտարկված։ Ինչ վերաբերվում ա հարցիդ, ապա չգիտեմ ինչ եղանակներով ես այդպիսի ենթադրության հասել, բայց անկասկած կարող ես ենթադրել, ինքդ քո ենթադրություններին պատասխանել, որ ստացվի սենց հետաքրքիր մենախոսություն-բանավեճ։ Հավես ա լուրջ։ Բայց դրանից իմ գրառման հետ կապի եզրեր չեն գոյանում։

Interdenominational
23.03.2018, 00:06
Ամեն ինչ սկսվեց իմ մեղավորության զգացումից, ու ինչպես Ձայնալարը տեղին նշեց՝ վեց տարվա վաղեմություն ունեցող հրավերը չընդունելու իմ չպատճառաբանված արդարացումներից:

Ակումբի 12-րդ կարևորագույն տարեդարձին համախմբված կարևոր Մարդկանց ինձ ու իմ անբախտ տաքսիստին միանգամից չհաջողվեց գտնել: Ոչ էլ երրորդ անգամից: Ամոթից չորս անգամ մեռա, մինչ Չուկը հեռախոսով համբերատարորեն բացատրում էր որտեղ և ինչպես գնալ:
Առանց պաթոսի դյուզն ինչ նշույլի, խոստովանեմ, որ ինձ համար իրոք պատիվ էր արժանանալ Ակումբի ընտրյալ հասարակության ներկայությանը:
Թող թեման անվանվի "առաջին տպավորություններն իրար մասին", բայց գրողը տանի ինձ՝ ես կարծես թե արդեն ԳԻՏԵԻ ձեզ բոլորին...

Rammer.. ուղղակի շնորհակալություն ծանոթության համար: Բավականին զրուցեցինք:

matlev... հաճելիորեն զարմացա իր ոչ շինծու սիրալիրությամբ ու անմիջականությամբ:

Ձայնալարը... եթե ես հայտնվեի հարյուր հոգանոց անծանոթ մարդկանց միջավայրում, ուր միայն ինքը լիներ իմ ծանոթը՝ ես երկու հարյուր անգամ յուրային կզգայի ինձ: :crazy

Գալաթեան, Քաղաքացին... ես իրենց գիտեմ ակումբային բազմաբնույթ գրառումներով, ու ներքուստ էլ ավելի հարգեցի իրենց:

Կուկը... մարդ, որ կարող է լինել հասկանալի, ըմբռնելի՝ ակումբայինից զատ: Շնորհակալ եմ ծանոթության համար:

Kita... "հաստատված" ակումբցի, ում չճանաչելը, չիմանալը առնավազն տարակուսանք կառաջացներ: Ինձ էլ բախտ վիճակվեց ծանոթանալ, թեկուզ և մի քանի րոպեով:

Cactusoul - Մի տեսակ... լուսավոր անձնավորություն: Հասկանալի ու անհասկանալի: Ում կարծես թե գիտես ու չգիտես:

Chuk - Ես գիտեի նրան, նույնիսկ դեռևս չհանդիպելով: Բայց իրականում այլ զգացողություն էր: Քչախոս: Բայց նույնիսկ մի քանի ժլատ խոսքերի մեջ՝ պարփակված աշխարհներ են երանգվում:

Դրսում կանգնած էինք, երբ նախարարի կեցվածքով, նախարարին վայել "քաշային կարգով" ու վարվելաձևով մի պարոն մոտեցավ՝ ջերմորեն ողջունելով բոլորին: Երվանդն էր: Ակումբավարի ու անմիջական: Իսկական: Ուրախ եմ ծանոթության համար:

Հետգրություն՝ հազար ներողություն, եթե չհիշատակեցի ներկաներից ինչ-որ մեկին... մեղադրենք իմ՝ Չուկի հետ գարեջրախմության քաջարի-միամիտ փորձերն ու դրանից բխող հետևանքները: :this

Յոհաննես
22.06.2018, 03:14
Ես ուրիշ կերպ էի ձեզ պատկերացնում,բայց դե էսպես երևի ավելի լավ է :))
Առանձին-առանձին չեմ գրի,քանի որ առանձնապես շատ չեմ շփվել բոլորիդ հետ,ավելին ասեմ շատ քչերի հետ եմ շփվել,ավելին ասեմ մենակ Two-Face-ի հետ եմ նորմալ շփվել ու հենց ինքն էլ դարձավ ակումբի իմ առաջին ընկերը :))
Շատ ծանոթ դեմքեր կային,մինչև հիմա մտածում եմ ու էդպես էլ չեմ հիշում, թե որտեղ եմ իրանց հանդիպել :)
Մի խոսքով դժվարը առաջինն է,հետո երկրորդը,հետո երրորդը ու այդպես շարունակ :))
Էո թվերին ինձ վնուշկա էի արել,որ ես ուրիշ եմ ։Դ տենց մտա ակումբ,գիտեի թե դուք էլ եք ուրիշ,էն էլ հանդիպման վախտ ես էլ դուք էլ սովորական մահկանացուներ էինք ։Դ

StrangeLittleGirl
21.07.2018, 16:47
LisBeth Ինքն էնքա՜ն տարբեր ա իրա ակումբային կերպարից։ Ակումբում մի տեսակ չորություն կա մեջը, իսկ իրական կյանքում ոտքից գլուխ լույս էր, էն տիպի, որ անընդհատ ուզենաս գրկել իրան, էն էլ փաստորեն ինքը գրկել չի սիրում :))

տեսիլքի հետ հանդիպումը մեծ անակնկալ էր, բայց ինքն էլ էր շատ հավես։ Ջերմ ու հավես, հետաքրքիր։

Յոհաննես
28.03.2019, 17:39
Ակումբի ծնունդին հանդիպեցինք Varzor –ի հետ,ով էս վերջերս էր հետ եկել,բայց երևի էլի գնաց :/
Varzor-ը հավեսով մարդ էր,ասող-խոսող,հումորով ու ձեռքի ուժից ահագին լավ էր:Հետաքրքիր ու ճշմարիտ մտքեր էր ասում կյանքի մասին,ճիշտ է էդ մտքերի մեջ ափսոսանք ու քիչ մը դառնություն էլ կար,բայց դե կյանքի մասին խոսելուց դրանք անպակաս են:Varzor-ի նման մարդիկ հետաքրքիր ու բազմազան են դարձնում ակումբը ու ինձ համար շատ հաճելի կլիներ Varzor–ի նման մարդկանց տեսնել ակումբում:Իրանցից լիքը սովորելու բան կա,լիքը:
Հուսամ ակումբից չի գնա ու մի օր էլ կիսատ մնացած զրույցը կշարունակենք

Varzor
03.04.2019, 03:28
...ով էս վերջերս էր հետ եկել,բայց երևի էլի գնաց...

Հույս չունենաս :) Ուղղակի մեկ-մեկ էնքան լավա լինում, որ մի քանի օր տեխնիկայից ու ինտերնետից հեռու ես լինում ;)

Thom
05.04.2019, 01:47
Յոհաննես ․ Յոհանը նույն ջիգյարով ու հավեսով մարդն ա, ինչ Ակումբում։ Ակումբային նկարներից մի քիչ տարբերվում ա, նկարներում ավելի "եվրոպական" էր արտաքինը։ Շատ չշփվեցինք, բայց դե առաջին տպավորությունը շատ դրական էր։ Հա, ֆուտբոլ (կոմպի) ավելի վատ ա խաղում, քան ես սպասում էի։ Մի քիչ բացվեմ, ջարդը վերջնական տալու եմ :))

Անվերնագիր ․ Իրան Ակումբից ընդհանրապես չէի ֆիքսել։ Դաժե չգիտեի, որ տենց nickname-ով ակումբցի կա :D Եկա տուն, գրառումները հիշեցի։ Յոհանի հետ մի թիմից էր խաղում իմ դեմ, ու ոնց նկատում էի, Յոհանը ամեն սխալը իրա վրա էր քցում :hands Առաջին տպավորությունը էլի շատ դրական:

Երկուսով իմ դեմ էին խաղում։ Օրվա ամենահաճելի պահն էլ էն էր, որ 6-0 կրելուց իրանց դեմքի արտահայտությանն էի նայում :P Ափսոս, ստիպված շուտ պետք ա պոկվեի գործերով, թե չէ կարելի էր շարունակել ծանոթությունը․․․
Մի խոսքով, առաջին ծանոթությունս ակումբցիների հետ էսպիսին էր, սպասում ենք հաջորդին!!! :B

Յոհաննես
05.04.2019, 13:55
Thom-ը լավ,շատ լավ,հիանալի,մե հիասքանչ էրեխա է

Thom
05.04.2019, 14:38
Thom-ը լավ,շատ լավ,հիանալի,մե հիասքանչ էրեխա է
Thom-ը էրեխա՞ է :o

Յոհաննես
05.04.2019, 14:50
Thom-ը էրեխա՞ է :o

Չէ,էրեխա է

Յոհաննես
16.05.2019, 14:03
Մի 10 րոպե առաջ Լիոնին տեսա,լրիվ պատահական։Առաջին տպավորությունը խիստ դրական է,դե ես ճանաչեցի մոտեցա բարևեցի ինքն էլ մի կերպ տեղը բերեց :(

Յոհաննես
29.11.2019, 02:22
Մի հինգ հոգու էլ տեսնեմ ակումբից,էլ էս թեմայում գրառում չեմ կարա անեմ :(
Տրիբուն֊դե ոչ մեկի համար նորություն չի,որ Տրիբունի համար ցնդլմիշ եմ լինում ու իրա ակումբի կերպարը դախազ դզումա,մի քանի տարիա ուզում էի իրան տեսնեի ու վերջը տեսա։Բանը,հենց Տրիբունին տեսա լոմկեն կոխեց ու սաղ օրը տենց լոմկի մեջ մնացի ու չեմ ջոգում խի :( ասենք ոնց ստեղա կյանք նուկն ձև էլ ռեալ կյանքում,էն որ սաղ չոտկիա,բայց իմ արև չջոգի ինչ եղավ :( Քիչ են շփվել,բայց էս պայմաններում էլի բան էր,շոգել էի ու չէի էլ ծխում :( հետո մինչև հելանք հետ եկանք արդեն շաբաշի պահն էր։
Վիշապ֊քանի որ անկեղծ եմ,սաղ ճիշտը ասում եմ,Վիշապի կերպարը մի քանի շաբաթ առաջ էր հետաքրքիր դարձել,իսկ էս հանդիպմանը ավելի հետաքրքիր դարձավ,բայց չեմ կարծում,որ շատ բան եմ ջոգել իրանից,եսիմ։
ՀայկՕ֊իրան մի քանի անգամ տեսել եմ,բայց ոչ մի անգամ չենք շփվել,բայց դե քանի որ անկեղծ եմ, չեմ կարա չասեմ,Հայկի մասին շատ եմ WOW-կարծիքներ լսել ակումբի անդամներից ու արժեր մի օր նորմալ շփվել։

Բարեկամ
29.11.2019, 04:32

Սենց անորոշ տպավորություններ դեռ չէին եղել ստեղ։ Բան չհասկացա․․․ :'

Ուլուանա
29.11.2019, 08:23
Սենց անորոշ տպավորություններ դեռ չէին եղել ստեղ։ Բան չհասկացա․․․ :'
Հա, մենակ հասկացվեց, որ ընդհանուր լոմկա ա եղել ու բան չի ջոկել իր տպավորություններից... :esim

Էդ հանդիպման ներկաներից մեկը թող պատմի, թե ինչ ա եղել, որ Յոհանը սենց շփոթված ա հանդիպումից:

Վիշապ
29.11.2019, 09:44
Յոհաննեսը վայթե նախապես տրամադրվել էր, էս տեսներ՝

https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/La_ronda_de_noche%2C_por_Rembrandt_van_Rijn.jpg/380px-La_ronda_de_noche%2C_por_Rembrandt_van_Rijn.jpg

Բայց էս տեսավ՝

https://lh3.googleusercontent.com/DmkBUuXX4lF91_nu6-1vF0ha4p3HDf4EC6Ra0dcbbs4shzxb-t9-3zsV6zvOOLHAtHbm-uR4Y1ECM0yqyxg=w1000-no-tmp.jpg

https://lh3.googleusercontent.com/zrkwCL0BEs6J0e2mb-bNJ0StkyW9O0Fv2zLUi4qB87OoOiLOEjBvj_Nbz-LHMVbc81kAN-INjcCIAlYiNSc=w1000-no-tmp.jpg

https://lh3.googleusercontent.com/HsUBNIQhje4a0aX_DP5cQ5o_GNZC0niLw_K88tAXwBhPyp0uJkgAIM7OJk2sPAbTkQ4xLLqqfdUr6WYI978=w1000-no-tmp.jpg

Սօրրի Յոհան :(

boooooooom
29.11.2019, 10:18
Առաջին տպավորություն դժվար ա ասել, որտև օրինակ Տրիբունի իրական ու վիրտուալ կերպարների մեջ մեծ չէր տարբերությունը, ու ըստ այդմ նենց էր, ոնց որ հազար տարի ա էդ տպավորությունը ձևավորված էր ու առաջինի հաշիվ չէր))), չհաշված որ Ձյաձ֊ձյաձ, ինչ ձյաձ ջահել սիմպատիչնի տղա էր, մարդամոտ, հետաքրքիր։ Կայֆ ա, որ այսուհետ ճանաչում եմ իրան, ու էլ ավելի ռիսկով կշփվեմ վիրտուալում։
Վիշապը սկզբից թվաց, թե ձև ա բռնել, թե "վերին արտի ցորեն ա", հետո ընթացքում բացվեց, ավելի ազատ խոսքում երևաց, որ կյանք տեսած, հետաքրքիր մարդ ա։ Կնոջ հետ էր եկել, երևի բերել էր ցույց տար, որ ակումբցիները իրական նորմալ մարդիկ են, հազիվ էինք մեզ նորմալ պահում, էն էլ կեսից ասեց. "սրանք սաղ աննորմալ մարդիկ են, ո՞ր մի նորմալ մարդը էդքան ժամանակ կտրամադրի ակումբին". էլ իմաստ չկար ձև բռնել))))։ Ու հա, շատ գեղեցիկ էր, զուսպ էր ու չգիտեմ ուրիշ հարցերում Վիշապը ոնց ա, բայց ոնց որ բոլ հաջող ա կյանքի ուղեկից ճարել)))
Վարզորին էի առաջին անգամ տեսնում, այ իրան այլ կերպ էի պատկերացնում (չաղոտ, բարակ ձայնով, քչախոս), էն էլ չէ))) լավ էլ ամրակազմ, ռադիոհաղորդավարի ձայնով ու ոչ քչախոս))))

Ինչևէ լավ հանդիպում էր, ապրեն կազմակերպիչները, ուրախ էի/եմ, որ իրական տեսա ձեզ։

One_Way_Ticket
29.11.2019, 12:43
Եթե գաղտնիք չէ, կնշե՞ք ով ով է լուսանկարներում։

ivy
29.11.2019, 12:47
Մի բան եմ ուզում պատմել, չգիտեմ՝ ճիշտ թեմայում եմ, թե չէ:

Մոտ տասը տարի առաջ՝ Փարիզ-Մյունխեն թռիչքի ժամանակ, ինքնաթիռում մի հետաքրքիր ծանոթություն ունեցա, ու էդ դեպքը շատ հստակ դրոշմվեց հիշողությանս մեջ:
Հետո պիտի ինձ ու ինձ մտածեի, որ եթե Տրիբունի կերպարը իրականում պատկերացնեի, հենց էդ կողքիս նստած ուղևորը կլիներ:
Ու ես սենց տարիներ շարունակ էդ միքտը հետս տանում էի, որ Տրիբունը էն ինքնաթիռի տղամարդն էր:

Հիմա նայում եմ նկարները ու հասկանում, որ ինքնաթիռային բոլոր ֆանտազիաներս սրանով ավարտվում են :))

Լավն եք :kiss

Տրիբուն
29.11.2019, 12:53
Մի հինգ հոգու էլ տեսնեմ ակումբից,էլ էս թեմայում գրառում չեմ կարա անեմ :(
Տրիբուն֊դե ոչ մեկի համար նորություն չի,որ Տրիբունի համար ցնդլմիշ եմ լինում ու իրա ակումբի կերպարը դախազ դզումա,մի քանի տարիա ուզում էի իրան տեսնեի ու վերջը տեսա։Բանը,հենց Տրիբունին տեսա լոմկեն կոխեց ու սաղ օրը տենց լոմկի մեջ մնացի ու չեմ ջոգում խի

Ջոգի՞ր, որ ես քեզանից սիրուն եմ։ ;)

Յոհաննես
29.11.2019, 13:27
Ջոգի՞ր, որ ես քեզանից սիրուն եմ։ ;)
Սիրունը չգիտեմ,բայց հաստատ ավելի սեքսի ես :love
Հ.Գ Ժող իրականում նորմալ է,որ առաջին տպավորությունը սենց անորոշ է լինում,պրիտոմ էս մարդկանց երեսը մի կես ժամ եմ տեսել։Հիմա արդեն երեկվա հանդիպումից մենակ դրական տպավորություններսա մնացել ու շատ ուրախ եմ,որ վերջը Տրիբուն և Վիշապ պապիկներին տեսա :D

Բարեկամ
29.11.2019, 14:05
Վաու, էս ինչ լավ դեմքեր են բոլորը, խարիզմատիկ, չնայած որ շատերին չեմ ճանաչում։ Չճանաչածներիցս մենակ Տրիբունին գլխի ընկա. ցնցված եմ՝ մարդ էլ էսքան նման լինի իր վիրտուալ կերպարին :o Ես որ ճիշտ էդպես էի պատկերացնում, մենակ մազերը մի քիչ ավելի բացոտ :)

Ես էլ դեմ չէի լինի, որ ներկայանային, Չուկից, Վիշապից (իր հաճելի կնոջից), Հայկօյից, Երվանդից, Վերա & Աթեիստից բացի :)

Հ.Գ. Մի երկու շաբաթ հետո որ լիներ էս հանդիպումը, ես էլ կարող ա ներկա լինեի :oy

boooooooom
29.11.2019, 14:26
...Ես որ ճիշտ էդպես էի պատկերացնում, մենակ մազերը մի քիչ ավելի բացոտ :)

Էլ դրանից բաց էլ ու՞ր))) էնքան բաց ա, որ թափանցիկ ա լրիվ։
Ես Չուկի կողքի տղու կողքինն եմ(դեպի ներքև))))

Բարեկամ
29.11.2019, 14:31
Էլ դրանից բաց էլ ու՞ր))) էնքան բաց ա, որ թափանցիկ ա լրիվ։
Ես Չուկի կողքի տղու կողքինն եմ(դեպի ներքև))))

Ուրախ եմ ։) Մտածում էի՝ Վարզորն ա Չուկի կողքինը։
Սպասի, Տրիբունը թևերը քշտած տղան չի՞։ Նկարում մազերը սև են :8

Բարեկամ
29.11.2019, 14:37
Էլ դրանից բաց էլ ու՞ր))) էնքան բաց ա, որ թափանցիկ ա լրիվ։
Ես Չուկի կողքի տղու կողքինն եմ(դեպի ներքև))))

Վայ, սխալ կարդացի։ Փաստորեն քեզ էլ էի ճիշտ գուշակել ։)

boooooooom
29.11.2019, 14:38
Ուրախ եմ ։) Մտածում էի՝ Վարզորն ա Չուկի կողքինը։
Սպասի, Տրիբունը թևերը քշտած տղան չի՞։ Նկարում մազերը սև են :8
Ես էլ եմ ուրախ։
Չէ, Վարզորը ամենաներքևի նկարում ա "երևում" միայն։
Իսկ Տրիբունը, չեմ կարա ասեմ որ մեկն ա, չունեմ "թույլտվություն"))։

Բարեկամ
29.11.2019, 14:39
Ես էլ եմ ուրախ։
Չէ, Վարզորը ամենաներքևի նկարում ա "երևում" միայն։

Բա Չուկի կողքինն ո՞վ ա։

boooooooom
29.11.2019, 14:42
Բա Չուկի կողքինն ո՞վ ա։

Չեմ հիշում, խմած էի))

ivy
29.11.2019, 14:43
Բա Չուկի կողքինն ո՞վ ա։

Պիտի որ Տրիբունը լինի:

Բարեկամ
29.11.2019, 14:45
Չեմ հիշում, խմած էի))

Սպասի, կարող ա՞ ես մոլորության մեջ եմ, հենց նա էլ Տրիբունն ա :unsure

Բարեկամ
29.11.2019, 14:47
Պիտի որ Տրիբունը լինի:

Լու՞րջ :D Ես արդեն Տրիբունին ուրիշի մեջ եմ տեսել, ու հիմա էլ դժվար հետ համոզվեմ :))

ivy
29.11.2019, 14:50
Լու՞րջ :D Ես արդեն Տրիբունին ուրիշի մեջ եմ տեսել, ու հիմա էլ դժվար հետ համոզվեմ :))

Դե ես էլ էի ուրիշի մեջ տեսել՝ դեռ 10 տարի առաջ, բայց փաստերը մեր համոզմունքների դեմ են խոսում :))

Բարեկամ
29.11.2019, 14:52
Դե ես էլ էի ուրիշի մեջ տեսել՝ դեռ 10 տարի առաջ, բայց փաստերը մեր համոզմունքների դեմ են խոսում :))

Հա, բայց ի տարբերություն քեզ, ես հրաժարվում եմ հրաժարվել իմ ֆանտազիաներից ! :D

boooooooom
29.11.2019, 14:54
Բա Չուկի կողքինն ո՞վ ա։

Յոհաննեսի ավատարին նայելով, ոնց որ ինքն ա Չուկի կողքը))))

Adam
29.11.2019, 14:56
Բոլորդ շատ լավն եք, բայց ես եկել եմ հատուկ իմանալու որ մեկն ա Տրիբունը: :))

էս վերջին 15 տարվա գերագույն առեխծվածը վերջը կբացահայտվի՞ թե չէ …ճճ

boooooooom
29.11.2019, 15:00
Բոլորդ շատ լավն եք, բայց ես եկել եմ հատուկ իմանալու որ մեկն ա Տրիբունը: :))

Բոլորս ոչ միայն լավն ենք, այլ սաղ գործերը կիսատ թողել ու նույն հարցի պատասխանը իմանալու համար մարդա 200$ մուտքի փող ենք մուծել, որ թողեն ներս։ Հիմա եկել եք ձրի ուզում եք իմանաք)))

Գաղթական
29.11.2019, 15:00
Էս ինչ խառն եք )))

Գաղթական
29.11.2019, 15:04
Տրիբունը լավ էլ համապատասխանում ա իր վիրտուալ կերպարին՝ կայֆարիկ ու խարիզմատիկ:

Իսկ Վիշապը՝ չէի սխալվել, որ բարի ու արդարամիտ ա երևում:
Յանի ինչ էր իրանից դավոլնի ջղային-ջղային նկարներ գցում ))

Մնացածին էլի էի տեսել:

Adam
29.11.2019, 15:05
Տրիբունն ըստ իս ճաղատն ա (էն մի տեսակ խարիզմատիկ ճաղատը էլի…) Չուկի կողքի… էն որ կիսաժպտացող badass վիճակի մեջ ա: Զգացվում ա, որ հենց էդ պահին ինչ-որ տրիբունական պատմություններ ա պատմում ու տրիբունական հումորն էլ աչքերից կաթում ա: Պ.Ս. Տրիբուն ձյա, բայց հեչ ձյաձ չես: Քեզ մինիմում մի 50-անց էի պատկերացնում բայց աչքիս 40 էլ չկաս : ռեսպեկտ :Ճ

Տրիբուն
29.11.2019, 15:20
Բարեկամ ու ivy , որ արագ ձեր ֆանտազիաներով կիսվեք ստեղ, մարդա առանձին մեծ նկար կուղարկեմ :D

Յոհաննես
29.11.2019, 15:24
Բարեկամ ու ivy , որ արագ ձեր ֆանտազիաներով կիսվեք ստեղ, մարդա առանձին մեծ նկար կուղարկեմ :D

Էլ խի՞ նկար,գյոզալական վիդեոչաթը թողաց

Տրիբուն
29.11.2019, 15:24
Էս ինչ խառն եք )))

Հա, ես էլ շատ ուրախ եմ, որ վերջապես Հակոբի հետ ծանոթացա։

Գաղթական
29.11.2019, 15:35
Հա, ես էլ շատ ուրախ եմ, որ վերջապես Հակոբի հետ ծանոթացա։

Թե մտքիդ կար ինձ էլ խառնելու՝ կրկին փորձիր ))

One_Way_Ticket
29.11.2019, 16:03
Իսկ ես Տրիբունին մոտավորապես տենց էլ պատկերացնում էի :) Պարզապես ոչ ճաղատ։ Շեկ մազերով։

ivy
29.11.2019, 16:14
Բարեկամ ու ivy , որ արագ ձեր ֆանտազիաներով կիսվեք ստեղ, մարդա առանձին մեծ նկար կուղարկեմ :D

Ես իմով (https://www.akumb.am/showthread.php/18293-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%BA%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6?p=2597352&viewfull=1#post2597352) կիսվել եմ :P
Մեծ նկար չեմ ուզում, դու իմ ֆանտազիաներից արդեն դուրս ես :))

Բարեկամ
29.11.2019, 16:59
Բարեկամ ու ivy , որ արագ ձեր ֆանտազիաներով կիսվեք ստեղ, մարդա առանձին մեծ նկար կուղարկեմ :D
Ես դեռ չեմ հաշտվում :cry

Բարեկամ
29.11.2019, 17:01
Իսկ ես Տրիբունին մոտավորապես տենց էլ պատկերացնում էի :) Պարզապես ոչ ճաղատ։ Շեկ մազերով։

Էդ շեկը վայթե իր ավատարի գույնից բոլորիս մոտ ասոցացվել :))

Ծլնգ
29.11.2019, 17:15
Մի բան եմ ուզում պատմել, չգիտեմ՝ ճիշտ թեմայում եմ, թե չէ:

Մոտ տասը տարի առաջ՝ Փարիզ-Մյունխեն թռիչքի ժամանակ, ինքնաթիռում մի հետաքրքիր ծանոթություն ունեցա, ու էդ դեպքը շատ հստակ դրոշմվեց հիշողությանս մեջ:
Հետո պիտի ինձ ու ինձ մտածեի, որ եթե Տրիբունի կերպարը իրականում պատկերացնեի, հենց էդ կողքիս նստած ուղևորը կլիներ:
Ու ես սենց տարիներ շարունակ էդ միքտը հետս տանում էի, որ Տրիբունը էն ինքնաթիռի տղամարդն էր:

Հիմա նայում եմ նկարները ու հասկանում, որ ինքնաթիռային բոլոր ֆանտազիաներս սրանով ավարտվում են :))

Better you than me :)

Հ․Գ․
Իսկ ես Տրիբունի նկարն էլ էի վաղուցվանից տեսել, դիսսերտացիան էլ :P

ivy
29.11.2019, 17:38
Better you than me :)

Հ․Գ․
Իսկ ես Տրիբունի նկարն էլ էի վաղուցվանից տեսել, դիսսերտացիան էլ :P

Դե երանի քեզ, իսկ ես սենց անտեղյակության ու սին ֆանտազիաների գրկում ապրում էի:
Բայց հիմա ավելի շատ ուզեցի հանդիպել Տրիբունի հետ. փաստորեն մենք ծանոթ չենք, ոնց ինձ թվում էր :))

Նոր նկատեցի, որ «ինքնաթիռային ֆանտազիաներս» պատմելիս լրիվ սխալ թռիչք եմ գրել. ֆրեյդյան վրիպակ էր:

Բարեկամ
29.11.2019, 17:54
Յոհաննեսի ավատարին նայելով, ոնց որ ինքն ա Չուկի կողքը))))

Փաստորեն Տրիբունը միշտ իր role model֊ն ա եղել։

LisBeth
29.11.2019, 18:15
Ջոգի՞ր, որ ես քեզանից սիրուն եմ։ ;)

Անվերնոն ա սիրուն։ Էն որ ամեն անգամ տեսնելուց, ոնց որ առաջին անգամ՝ բոյին բուսաթին մեռնեմ վիճակ ա։) Բա ֆուդբոլ խաղալուց որ տեսնեք։

Իսկ վաբշե, քանի որ անհամեստությունը մոդա ա, ամենասիրունը ես եմ։

LisBeth
29.11.2019, 18:17
Better you than me :)

Հ․Գ․
Իսկ ես Տրիբունի նկարն էլ էի վաղուցվանից տեսել, դիսսերտացիան էլ :P

Քեզ բա ե՞րբ ենք տեսնելու ։))

Աչքիս նկարներս քցելու վախտերնա :D

One_Way_Ticket
29.11.2019, 18:17
Էդ շեկը վայթե իր ավատարի գույնից բոլորիս մոտ ասոցացվել :))
Չէ, ես ուրիշ պատճառով էի տենց մտածում։ Ստեղ չեմ գրի, թե ինչու։ Գեղեցիկ չէ մարդուն տենց մանրակրկիթ քննարկել հանրային ֆորումում, երբ ինքն այդ մասին չէր խնդրել։ Եթե հետաքրքիր է, քեզ անձնական նամակով կգրեմ։

LisBeth
29.11.2019, 18:18
Ժող լավն եք սաղդ էլ։

Վիշապին կուզեի տեսնեմ, մի քիչ մայրենի լեզվով խորատա անեինք։)

Բարեկամ
29.11.2019, 18:18
Անվերնոն ա սիրուն։ Էն որ ամեն անգամ տեսնելուց, ոնց որ առաջին անգամ՝ բոյին բուսաթին մեռնեմ վիճակ ա։) Բա ֆուդբոլ խաղալուց որ տեսնեք։

Իսկ վաբշե, քանի որ անհամեստությունը մոդա ա, ամենասիրունը ես եմ։

Էսօր առեղծվածների բացահայտման օր ա։ Նկար կդնե՞ս։

LisBeth
29.11.2019, 18:19
Աչքիս նկարներս քցելու վախտերնա :D

Ով ուզում ա նկար քցի, փաստը անփոփոխ ա մնում ։))

ivy
29.11.2019, 18:20
Էսօր առեղծվածների բացահայտման օր ա։ Նկար կդնե՞ս։

Նկարն ինչ, իրեն լայվ ա պետք տեսնել. ես մի անգամ էն Յոհանի ասած վիդեոչաթից եմ հետը արել :oy

LisBeth
29.11.2019, 18:20
Էսօր առեղծվածների բացահայտման օր ա։ Նկար կդնե՞ս։

Չէ, չեմ դնի։

Բարեկամ
29.11.2019, 18:22
Չէ, ես ուրիշ պատճառով էի տենց մտածում։ Ստեղ չեմ գրի, թե ինչու։ Գեղեցիկ չէ մարդուն տենց մանրակրկիթ քննարկել հանրային ֆորումում, երբ ինքն այդ մասին չէր խնդրել։ Եթե հետաքրքիր է, քեզ անձնական նամակով կգրեմ։

Ճիշտն ասած՝ հետաքրքիր չի։ Չեմ կարծում Տրիբունին արտաքնապես հանրային քննարկում ենք, ուղղակի նշվեց, որ ոմանք շեկ էին կարծում, ես էլ մտածեցի ու հասկացա ինչի էի կոնկրետ ես շեկ կարծում. Ավատարի շիկավուն երանգները ազդել էին ենթագիտակցությանս վրա։

Բարեկամ
29.11.2019, 18:23
Նկարն ինչ, իրեն լայվ ա պետք տեսնել. ես մի անգամ էն Յոհանի ասած վիդեոչաթից եմ հետը արել :oy

Դե հայտարարություն եղավ, հաստատումը սպասվում էր ։)

Բարեկամ
29.11.2019, 18:28
Բայց տենց էլ չիմացանք Վիշապի կողքի թևերը քշտած տղան ով էր։

Յոհաննես
29.11.2019, 18:28
Նկարն ինչ, իրեն լայվ ա պետք տեսնել. ես մի անգամ էն Յոհանի ասած վիդեոչաթից եմ հետը արել :oy

Վիդեոչաթը իրանք անեն,Յոհանի անունը դուրս գա :think

Յոհաննես
29.11.2019, 18:31
Բայց տենց էլ չիմացանք Վիշապի կողքի թևերը քշտած տղան ով էր։

Freeman-ը

Ծլնգ
29.11.2019, 18:32
Քեզ բա ե՞րբ ենք տեսնելու ։))

ինձ չեն տեսնում, ինձ լսում են, մեկ-մեկ էլ ինձնով խոսում են, բայց դա արդեն վաղուց էր ու սուտ, մանավանդ էս վիդեոչաթերի դարում :D

One_Way_Ticket
29.11.2019, 18:33
Ճիշտն ասած՝ հետաքրքիր չի։ Չեմ կարծում Տրիբունին արտաքնապես հանրային քննարկում ենք, ուղղակի նշվեց, որ ոմանք շեկ էին կարծում, ես էլ մտածեցի ու հասկացա ինչի էի կոնկրետ ես շեկ կարծում. Ավատարի շիկավուն երանգները ազդել էին ենթագիտակցությանս վրա։
Ավելի լավ, որ հետաքրքիր չէ։ Հա, չենք քննարկում, բայց եթե ես մանրանայի, արդեն քննարկել կստացվեր։
Ի միջի այլոց, բավական հետաքրքիր է՝ տարիներ շարունակ մարդուն վիրտուալ ճանաչել, ու դրա հիման վրա պատկերացնել արտաքինը։ Ու հետո համեմատել իրականության հետ։
Ուրախ եմ, որ Տրիբունի դեպքում ամեն դեպքում շատ հեռու չէր պատկերացրածիցս։

Բարեկամ
29.11.2019, 18:36

Իսկ ես Տրիբունին ճիշտ ֆրիմենի նման էի փաստորեն պատկերացնում, մենակ՝ շատեն։ Դժվար ա բայց ապապատկերացնելը :))

LisBeth
29.11.2019, 18:37
ինձ չեն տեսնում, ինձ լսում են, մեկ-մեկ էլ ինձնով խոսում են, բայց դա արդեն վաղուց էր ու սուտ, մանավանդ էս վիդեոչափերի դարում :D

Դերի՞ մեջ ես ։) Լսելն էլ հոյակապ ա հնչում, խոսելն էլ, բայց ափսոս որ քեզ համար ամեն ինչ սուտ ա ու վաղուց։)

Adam
29.11.2019, 18:40
Անվերնոն ա սիրուն։ Էն որ ամեն անգամ տեսնելուց, ոնց որ առաջին անգամ՝ բոյին բուսաթին մեռնեմ վիճակ ա։) Բա ֆուդբոլ խաղալուց որ տեսնեք։

Իսկ վաբշե, քանի որ անհամեստությունը մոդա ա, ամենասիրունը ես եմ։ Անվերնագիրը ահավոր սիրուն տղա ա: :)

Adam
29.11.2019, 18:48
Թոփ 3

Արամ
Անվերնագիր
Հայկօ

:oy :Ճ

Յոհաննես
29.11.2019, 19:05
Թոփ 3
Լիլիում :love
Լիլիում :love
Լիլիում :love

Գաղթական
29.11.2019, 19:28
Սենց չեղավ:
Արդեն առանց Խուան թոփեր են կազմվում...

Գաղթական
29.11.2019, 19:30
Էլ խի՞ նկար,գյոզալական վիդեոչաթը թողաց

Հլա տես, որ համեստություն ա անում՝ չնշելով, թե կոնկրետ որ վիդեոչաթի հետ ա..

Ուլուանա
29.11.2019, 19:36
Ես տարիներ առաջ մի տեղ մի նկար էի տեսել, որում, ըստ գրվածի, Չուկն ու Տրիբունն էին միասին (հրապարակային տեղ չէր նկարը դրված): Հիշում եմ, որ ահագին զարմացել էի Տրիբունին տեսնելիս, որովհետև հեչ իմ պատկերացրածին նման չէր, ու հետաքրքիր ա, որ դրանից հետո էլ, մեկ ա, էլի միշտ իմ պատկերացրածին եմ մնացել, էն տեսածս նկարը ոնց որ հեչ լիներ, բայց էսօրվա նկարներում, փաստորեն, լրիվ հենց իմ պատկերացրած Տրիբունն ա :o: Բան չեմ հասկանում. բա էն ու՞մ նկարն էր էն ժամանակ տեսածս...

Համենայնդեպս, էս նկարներին նայելիս լրիվ Տրիբունն ա. ես կասեի`դեմքի արտահայտությունը ճշգրտությամբ համապատասխանում ա տրիբունական գրառումներին :)):

Վիշապին իր դրած նկարներից գիտեի, նկարում ճանաչեցի: Մենակ Վարզորը տենց էլ չիմացա` որ մեկն էր: :think

Ուլուանա
29.11.2019, 19:39
Իսկ Freeman-ի կողքի աղջիկն ո՞վ ա, ակումբցի՞ ա:

Յոհաննես
29.11.2019, 19:40
Ես տարիներ առաջ մի տեղ մի նկար էի տեսել, որում, ըստ գրվածի, Չուկն ու Տրիբունն էին միասին (հրապարակային տեղ չէր նկարը դրված): Հիշում եմ, որ ահագին զարմացել էի Տրիբունին տեսնելիս, որովհետև հեչ իմ պատկերացրածին նման չէր, ու հետաքրքիր ա, որ դրանից հետո էլ, մեկ ա, էլի միշտ իմ պատկերացրածին եմ մնացել, էն տեսածս նկարը ոնց որ հեչ լիներ, բայց էսօրվա նկարներում, փաստորեն, լրիվ հենց իմ պատկերացրած Տրիբունն ա :o: Բան չեմ հասկանում. բա էն ու՞մ նկարն էր էն ժամանակ տեսածս...

Համենայնդեպս, էս նկարներին նայելիս լրիվ Տրիբունն ա. ես կասեի`դեմքի արտահայտությունը ճշգրտությամբ համապատասխանում ա տրիբունական գրառումներին :)):

Վիշապին իր դրած նկարներից գիտեի, նկարում ճանաչեցի: Մենակ Վարզորը տենց էլ չիմացա` որ մեկն էր: :think

Գարեջրի աշտարակը իրա դեմքը փակելա :D
Իսկ Տրիբունի նկարը Չուկի հետ ես էլ էի տեսել ու Տրիբունի մասով լրիվ նույն պատկերը իմ մոտ էր,երևի դրանից լոմկեն խփեց ։Դ

Ուլուանա
29.11.2019, 19:56
Գարեջրի աշտարակը իրա դեմքը փակելա :D
Իսկ Տրիբունի նկարը Չուկի հետ ես էլ էի տեսել ու Տրիբունի մասով լրիվ նույն պատկերը իմ մոտ էր,երևի դրանից լոմկեն խփեց ։Դ
Աչքիս` դա մտածված քայլ ա եղել` մեզ մոլորության մեջ գցելու` Տրիբունի իրական տեսքը գաղտնի պահելու համար :beee:

Տրիբուն
29.11.2019, 20:01
Հ․Գ․
Իսկ ես Տրիբունի նկարն էլ էի վաղուցվանից տեսել, դիսսերտացիան էլ :P

Մեղա, մեղա, դիսերտացիա՞ս ինչիդ էր պետք։ Իմ ձեռը որ հիմա տան իմ դիսերտացիան, ես ինձ երկուսից հանած կնշանակեմ։ :D

Ծլնգ
29.11.2019, 20:33
Մեղա, մեղա, դիսերտացիա՞ս ինչիդ էր պետք։ Իմ ձեռը որ հիմա տան իմ դիսերտացիան, ես ինձ երկուսից հանած կնշանակեմ։ :D

ես նկարիդ էլ երկուսից բարձր չէի դնի :D դե համեմատակ էլի․․․ սենց սեքսիների հետ բա հանրային բացահայտվո՞ւմ են, այ ընկեր :D մի կողմից Հայկօ, մյուս կողմից Յոհան ու Անվերնո, դեմդ էլ՝ Ֆրիման ու պարոն ու տիկին Վիշապ․․․

Գաղթական
29.11.2019, 20:44
ես նկարիդ էլ երկուսից բարձր չէի դնի :D

Շատ սուր լեզու ունի է, էս անխիղճը
ՃՃՃ

Տրիբուն
29.11.2019, 20:46
ես նկարիդ էլ երկուսից բարձր չէի դնի :D դե համեմատակ էլի․․․ սենց սեքսիների հետ բա հանրային բացահայտվո՞ւմ են, այ ընկեր :D մի կողմից Հայկօ, մյուս կողմից Յոհան ու Անվերնո, դեմդ էլ՝ Ֆրիման ու պարոն ու տիկին Վիշապ․․․

Դե ինձ խաբեցին տարան։ Ես գիտեի մենակ Չուկն ա լինելու, դե Չուկի ֆոնի վրա վսյո տակի սեքսի եմ։ Ասեցի մի երկու-երեք նկար կանեմ կանգնած-նստած-պառկած, ու բոլոր կասեն օօօօօ ․․․․ էն էլ, քաքի համը հելավ։ Յանի քիչ էին, վերջում էլ էն թոփ մոդել Հայկօ-ն էկավ, ու ես քիչ էր մնում ինձ խմելուն տայի։

Adam
29.11.2019, 20:46
Տրիբունը ինչ-որ մի տեսակ կինեմատոգրաֆիկ խարիզմ ունի մեջը: Հետաքրքիր կլիներ նկարել իրան:

Տրիբուն
29.11.2019, 20:47
Շատ սուր լեզու ունի է, էս անխիղճը
ՃՃՃ

Դե սենց դուխով խոսում ա, քանի որ իրո բեջուռա կերպարը դեռ չենք բացահայտել։ :D

boooooooom
29.11.2019, 20:49
ես նկարիդ էլ երկուսից բարձր չէի դնի :D դե համեմատակ էլի․․․ սենց սեքսիների հետ բա հանրային բացահայտվո՞ւմ են, այ ընկեր :D մի կողմից Հայկօ, մյուս կողմից Յոհան ու Անվերնո, դեմդ էլ՝ Ֆրիման ու պարոն ու տիկին Վիշապ․․․

Ինչ, դնեմ համակերպվե՞մ ցուցակից դուրս կարգավիճակին։ Լավ, մխիթարվեմ, որ հետս լիքը մարդ մնաց "սեքսի ցուցակից" դուրս։ Գնանք իրար գրկենք լացենք((((

Տրիբուն
29.11.2019, 20:56
Ամփոփելով ասեմ, որ բոլորը շատ լավն են, լուրջ։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց ա էսքան լավ մարդ մի տեղ հավաքվել։

Յոհանն ու Անվերնոն, շատ կարգին ու պարկեշ երիտասարդներ են երևում՝․ կարգին տղերք են։

Բումը, էն բարությունն ու մարդկայնությունը թափում ա էտ մարդու վրայից։ Համ էլ մի տեսակ սուբյեկտիվ սիմպատիա կա իրա նկատմամբ, քանի որ մորական պապս էլ ա ոսկերիչ եղել, ու ասում են շատ լավը։

Վարզորին ես ալյա իրա ավատար կարծում էի նուդնի պետական ծառայող ա, կաստում-գալստուկով, բայց չէ, կռւտոյ, հավեսին տղայա։

Ֆրիմենի հետ շատ հպանցիկ զրուցեցինք, բայց էլի շաաատ հավես ու պարկեշտ մարդու տպավորություն թողեց։ Հետի աղջիկը, տենց էլ չիմաա ով էր, բայց հավես դեմք էր։

Դե Վերա-Արտակ զույգը, ինձ թվում ա Ակումբի սիրտն են ու խիղճը, չհաշված Արտակի ուտելու պրոբլեմները :D

Վոբշեմ, սենց էլի ․․․

Ծլնգ
29.11.2019, 21:02
Ինչ, դնեմ համակերպվե՞մ ցուցակից դուրս կարգավիճակին։ Լավ, մխիթարվեմ, որ հետս լիքը մարդ մնաց "սեքսի ցուցակից" դուրս։ Գնանք իրար գրկենք լացենք((((

դե ես մեղք չունեմ, որ պոֆիգիստներով նույն կողմն ենք բոլորդ նստել :D բայց կատակը մի կողմ, երկարոտ մազերով մի տեսակ սեքսի Ֆորշանման տեսք ես ստացել :)

ivy
29.11.2019, 21:10
Տրիբունը շատ սեքսի ա ու ավելի ջահել, քան պատկերացնում էի։

boooooooom
29.11.2019, 21:14
դե ես մեղք չունեմ, որ պոֆիգիստներով նույն կողմն ենք բոլորդ նստել :D բայց կատակը մի կողմ, երկարոտ մազերով մի տեսակ սեքսի Ֆորշանման տեսք ես ստացել :)

Էն որ դու քեզ Ակվամեն կամ Ջոկեր ես զգում, վեկալում ու խխճահարությունից դրդված Ֆորշում քցում են մի կողմ։ Աշխատել ա պետք իմիջի վրա։
Շնորհակալություն կոմպլիմենտի համար, շատ շոյված եմ բլին։ :D:D:D

Adam
29.11.2019, 22:03
Բում ջան, սաղ քաշն ա անում, եղբայր: Քաշը մարդուն մինիմում 10 տարով մեծացնում ա ու սեքսից քցում (:D) : Ոնց որ ես օրինակ էս վերջին 7 ամիսը նորից 9 կիլո հելել եմ ու տառապանքների մեջ եմ:
Թե չէ՝ իմիջդ լավ էլ իմիջ ա: Քաշ ա պետք քցել :))

boooooooom
29.11.2019, 22:25

Այ, ինչը ճիշտ ա, հո չեմ կարա հակառակվեմ։ Աշխատում եմ իրականում, ու տարիքի հետ քաշ ավելացնելը խաղ ու պար ա դառնում, իսկ այ մի 5 կիլո քցելը չիրականացող երազանք ա դարձել (չնայած ամառները ահագին մոտենում եմ իմ երազած 68 կիլոյին)
Հա, ինչ էի ասում, ներողություն եմ խնդրում ու նախապես շնորհակալություն եմ հայտնում էն մոդերատորին, որ էս մի տոննա օֆթոփը կմաքրի էս թեմայից։

Chuk
29.11.2019, 23:50
Ուլուանա
Յոհաննես

Էդ ի՞նչ նկար եք տեսել իմ ու Տրիբունի :o

Յոհաննես
30.11.2019, 02:04
Ուլուանա
Յոհաննես

Էդ ի՞նչ նկար եք տեսել իմ ու Տրիբունի :o

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում Վեռան էր ցույց տվել

Ուլուանա
30.11.2019, 03:12
Ուլուանա
Յոհաննես

Էդ ի՞նչ նկար եք տեսել իմ ու Տրիբունի :o
Քեզ առանձին կգրեմ :)):

Շինարար
30.11.2019, 05:19
Էս ակումբի հանդիպումների էդ ա լավը որ էնքան դրական էներգիա ա մարդ ստանում` օրերով հետը մնում ա դեռ մի բան էլ սփռվում ակումբի տարբեր թեմաներով: Սաղդ էլ լավն եք: Չուկին, Արտակին, Վերային, Հայկին, Տրիբունին երևի տեսել եմ իրականում, չնայած հիմա արդեն երազ ու ֆանտազիա ա թվում: Մյուսներիդ էլ հույս ունենամ մի օր կտեսնեմ: Ադամը նկարում չկար բայց իմ հիշելով իրան էլ եմ տեսել: Տաշիր պիցայում կարծեմ: Ինչ-որ հանդիպում էր որին չէի մասնակցում բայց ինչ-որ հպանցիկ ներկայացել էի: Արամին էլ եմ տեսել Ամերիկյան համալսարանի դեմը:

Adam
30.11.2019, 05:58
Է’ Ինչ-որ հանդիպում էր որին չէի մասնակցում բայց ինչ-որ հպանցիկ ներկայացել էի: wow , ինչ լավ էլ հիշեցիր … :) .. 2009 թիվ, դեկտեմբեր ամիս: Ավատարը նոր էր դուրս եկել: Պիցցայախառը քննարկում էինք :)

Վիշապ
30.11.2019, 08:50
Պատկերացնում եմ, Եզոպոսը հիպոթետիկորեն Ակումբի անդամ լիներ ու իր այլանդակ արտաքինով գար ու հետներս գարեջուր խմեր, ապա ինչ մի ծաղրուծանակի կենթարկվեր խեղճ մարդը (հաշվի առնելով էս թեմայում արտաքինային քննարկումների հակումները) ։Ճ
Ասեմ ձեզ, մինչև հանդիպումն էլ իմ պատկերացումները խիստ դրական էին բոլորիդ մասին, ու ոնց որ պատկերացնում էի, բոլորը նույնն էին, ու հրաշալի էր, ու շատ շնորհակալություն հրավերի ու հաճելի ժամանցի համար իմ ու կնոջս կողմից։
Մենակ Երվանդն ու Վարզորը շատ էին ծխում ու դահլիճը ծուխ էր, ու առհասարակ ամբողջ Հայաստանը իր քաղաքներով ու գյուղերով ծխի մեջ կորած է հենց հիմա։ Ու ինչքան Երևանին մոտ, էդքան՝ խայտառակ (Էրեկ գնացինք Ալավերդիով, Ստեփանավանով ֆռռացինք եկանք, ինձ թվում է՝ Դելին ու Շանհայը ղալաթ են արել)։ Սրանից շատ ավելի թեթև վիճակ լինում է Կալիֆորնիայում սեզոնային հրդեհների պատճառով, ու էդ ժամանակ նահանգում մէ տագնապ, մե աժիոտաժ՝ «տներից հնարավորինս քիչ դուրս եկեք, դիմակներ հագեք, օդորակիչ օգտագործեք, ջուր խմեք» վիճակներ․․․
Իսկ Հայաստանում ոշշշշմիբան, սաղ ոնց որ թե սաղ են, ուրախ, կամ կիսաուրախ, մենակ քթերս ա այլանդակ լցվում, ու թոքերս հազացնում է, ու ոնց որ մենակ ինձ մոտ ա սենց, աչքիս փափկասուն եմ դառել ։Ճ
Դե հասկանալի է, որ աթարը կարճաժամկետ ամենաձեռնտու վառելիքն է, հետաքրքիր է, երկարաժամկետ ո՞նց ա նայվում, ինչքա՞ն փող ա ծախսվում առողջական վնասների վրա։
Ինչևէ, մեծ հաճույքով էլի կշփվենք բոլորիդ հետ, եթե առիթներ լինեն, հարգանքներս։

Վիշապ
30.11.2019, 09:23
Ժող լավն եք սաղդ էլ։

Վիշապին կուզեի տեսնեմ, մի քիչ մայրենի լեզվով խորատա անեինք։)

Հորի հուր ի՞ս օր։

Varzor
30.11.2019, 23:16
....
Մենակ Երվանդն ու Վարզորը շատ էին ծխում ու դահլիճը ծուխ էր
...

Էհ, ափսոս ուշ ասեցին, որ ծուխը խանգարում է` դրանից հետո էլ չեմ ծխել:
Մյուս հանդիպմանն անպայման հաշվի կառնեմ, կարող դրա խաթեր նույնիսկ ծխելը թողնեմ :)

LisBeth
01.12.2019, 19:59
Էհ, ափսոս ուշ ասեցին, որ ծուխը խանգարում է` դրանից հետո էլ չեմ ծխել:
Մյուս հանդիպմանն անպայման հաշվի կառնեմ, կարող դրա խաթեր նույնիսկ ծխելը թողնեմ :)

Դու չգիտեմ ոնց, բայց Երվանդին չեմ կարա պատկերացնեմ առանց ծխելու երկու րոպե անընդմեջ։ Ոնց որ մեկով մյուսը կպցնի ։Ճ ու ինքը նախօրոք ասում ա որ՝ ես պտի ծխեմ, կապ չունի դուք ինչ եք ուզում։

LisBeth
01.12.2019, 20:01
Հորի հուր ի՞ս օր։

Մգա արդեն էգերիմ յէդ՝ խոպան :))

Ափսոսանքս էի հայտնում։

ivy
01.12.2019, 21:08
Մի բան բա՞ց եմ թողել, թե Վարզորը հանդիպման նկարներում չկար:

Freeman
01.12.2019, 21:20
Մի բան բա՞ց եմ թողել, թե Վարզորը հանդիպման նկարներում չկար:

Վերջին նկարում էն պիվայի թերմոսով որ դեմքը փակ ա, ինքն ա ։դ

Varzor
01.12.2019, 22:50
Վերջին նկարում էն պիվայի թերմոսով որ դեմքը փակ ա, ինքն ա ։դ

Լավ պրծա, ոչ մեկը չասեց "գարեջրի թերմոսնա" :D

Varzor
01.12.2019, 22:53
Մի բան բա՞ց եմ թողել, թե Վարզորը հանդիպման նկարներում չկար:

Սովորաբար չեմ լինում, եթե պատահաբար չեն նկարում: Էս անգամ էլ, ոնց որ պատահականի տակ եմ ընկել :)
Մի տեսակ չեմ սիրում նկարվել` պատանեկության տարիներից մնացած սովորություն է:

Տրիբուն
04.12.2019, 11:49
Էն որ դու քեզ Ակվամեն կամ Ջոկեր ես զգում, վեկալում ու խխճահարությունից դրդված Ֆորշում քցում են մի կողմ։ Աշխատել ա պետք իմիջի վրա։
Շնորհակալություն կոմպլիմենտի համար, շատ շոյված եմ բլին։ :D:D:D

Ում համար ոնց․

https://d13ezvd6yrslxm.cloudfront.net/wp/wp-content/images/predator-images.jpg

Ծլնգ
04.12.2019, 13:20
Ում համար ոնց․

https://d13ezvd6yrslxm.cloudfront.net/wp/wp-content/images/predator-images.jpg

Էսի Ակվամենն ա, թե՞ Ջոկերն ա։ Թե․․․․ Ֆո՞րշն ա։

boooooooom
04.12.2019, 13:23
Էսի Ակվամենն ա, թե՞ Ջոկերն ա։ Թե․․․․ Ֆո՞րշն ա։

Ֆորշը սրան տենա չիշիկ կանի տակը))) Համենայն դեպս սա ինձ ավելի հոգեհարազատ ա))

Յոհաննես
04.12.2019, 13:34
Ֆորշը սրան տենա չիշիկ կանի տակը))) Համենայն դեպս սա ինձ ավելի հոգեհարազատ ա))

Խի՞ չուժոյ ես :D

boooooooom
04.12.2019, 13:57
Խի՞ չուժոյ ես :D

Նայած ինչքան հեռվից ես նայում. շատ հեռվից որ նայես՝ սվոյ եմ, ինչքան մոտենաս՝ անչափ չուժոյ եմ։

Ծլնգ
04.12.2019, 14:05
Նայած ինչքան հեռվից ես նայում. շատ հեռվից որ նայես՝ սվոյ եմ, ինչքան մոտենաս՝ անչափ չուժոյ եմ։

փաստորեն հակասությունների ֆարշ, բորշ, թու քու՝ Ֆորշ ես :P

Տրիբուն
04.12.2019, 14:06
Խի՞ չուժոյ ես :D

Ապեր, սա Չուժոն չի, սա Խիշնիգն ա։ Չ

Չուժոն էս ա․
https://static.turbosquid.com/Preview/001216/136/MI/alien-xenomorph-3D-model_Z.jpg

Սա ինձ ա հոգեհարազատ՝ քյաչալ գլխով։

Ծլնգ
04.12.2019, 14:11
Ապեր, սա Չուժոն չի, սա Խիշնիգն ա։ Չ

Չուժոն էս ա․
https://static.turbosquid.com/Preview/001216/136/MI/alien-xenomorph-3D-model_Z.jpg

Սրա ինձ ա հոգեհարազատ՝ քյաչալ գլխով։

էսի լրիվ իմ տպավորությունն ա Տրիբունի մասին․․․ դե քանի ակումբցիների մասին տպավորություններից ենք էլի խոսում

Տրիբուն
04.12.2019, 14:15
էսի լրիվ իմ տպավորությունն ա Տրիբունի մասին․․․ դե քանի ակումբցիների մասին տպավորություններից ենք էլի խոսում

Բլյա, բացատրություն եմ պահանջում !!!
:D

Յոհաննես
04.12.2019, 14:22
Ապեր, սա Չուժոն չի, սա Խիշնիգն ա։ Չ

Չուժոն էս ա․
https://static.turbosquid.com/Preview/001216/136/MI/alien-xenomorph-3D-model_Z.jpg

Սա ինձ ա հոգեհարազատ՝ քյաչալ գլխով։

Փաստորեն դու ես չուժոյը :D

boooooooom
04.12.2019, 14:41
փաստորեն հակասությունների ֆարշ, բորշ, թու քու՝ Ֆորշ ես :P

Приходит Армянская красная шапочка к бабушке, и говорит.
-Бабуля, а почему у тебя такой большой нос?
-Слушай, на себя смотри а, тоже мне...

Varzor
05.12.2019, 14:05
Ֆորշը սրան տենա չիշիկ կանի տակը)))

Եթե խմած չլինի՝ միգուցե, բայց խմած ժամանակ Վահանին դրանց ոհմակն էլ չի վախեցնի )))

Բարեկամ
06.12.2019, 13:57
Բարեկամ ու ivy , որ արագ ձեր ֆանտազիաներով կիսվեք ստեղ, մարդա առանձին մեծ նկար կուղարկեմ :D

Քանի որ Էսօրվա թեման անկեղծությունն ա, տակիբիծ՝՝ ես կկիսվեմ իմ ֆանտազիաներով։

Տրիբունը միջահասակ, խարիզմատիկ դեմք էր, անունը՝ Պերճ, գրկին երկարականջ սպանիել, որը մարդուց շատ չէր տարբերվում։ Ինքը մի ոչ մեծ, մերձավորաարևելյան երկրի հյուպատոսն էր և նրբաճաշակ կահույքի հմուտ գիտակ։
Հանդիպման ողջ ընթացքում ինձ ծվատում էին պղտոր կասկածները, որ դիմացինիս մականունը Տրիբուն ա, էն էլ փաստորեն... :cry

Mephistopheles
07.12.2019, 00:09

Ես կարծում էի Տրիբունի իսկական անունը Գնել ա... պարզվում ա Պեռճիկ ա..

Վիշապ
10.12.2019, 18:32
Հայաստանից ցվրվելիս ճամփեքին հանդիպեցինք Լիզբեթին, ու ինքն էր՝ հաճելի ու հարազատ մեկը, ոնց որ բարեկամս լիներ,
չգիտեմ նրանից է, որ մորս ծննդավայրի կողմերից էր, ու մշո բարբառով էր խոսում, թե դա կապ չունի։
Մեզ շեղեց մեր հիմնական տուրիստական ուղղությունից ու տարավ մի դեպրեսիվ քանդակներով լի այգի (գլուխգործոցներ կային, բան չասի),
մի խոսքով, մոռացանք, թե էլի ինչի համար էինք քաղաք դուրս եկել, բայց ոչինչ, ջոկեցինք, որ խելքից դուրս շատ բաներ կան տեսնելու,
ու պետք է մի քիչ երկար ժամանակով վերադառնալ :)
Մի քիչ տխրեցի, որովհետև մի քիչ պատրանքային, ինքնամփոփ ու մարդկանցից խռովված թվաց, բայց կարող է դա էլ իր գրավչության, կամ ինքնանպաշտպանական էլեմենտներից էր ու առհասարակ մոտս ամրապնդվում է էն թեզը, որ ակումբը ինքնամփոփ (Բյուրակնը կասեր՝ ինտրովերտ) մարդկանց հավաքատեղին է։
Նկար կամ ավել ինֆորմացիա չուզեք, որովհետև Լիզը նկարվել չէր սիրում, չնայած իր հմայիչ արտաքինին :)
Լիզ ջան պրիվետ, հուսով եմ՝ էլի կտեսնվենք։

Տրիբուն
10.12.2019, 22:18
Ես կարծում էի Տրիբունի իսկական անունը Գնել ա... պարզվում ա Պեռճիկ ա..

Մեֆ ջան, դու ճիշտ ես, ապեր, Պեռճիկ ա :D

Տրիբուն
10.12.2019, 22:25
Քանի որ Էսօրվա թեման անկեղծությունն ա, տակիբիծ՝՝ ես կկիսվեմ իմ ֆանտազիաներով։

Տրիբունը միջահասակ, խարիզմատիկ դեմք էր, անունը՝ Պերճ, գրկին երկարականջ սպանիել, որը մարդուց շատ չէր տարբերվում։ Ինքը մի ոչ մեծ, մերձավորաարևելյան երկրի հյուպատոսն էր և նրբաճաշակ կահույքի հմուտ գիտակ։
Հանդիպման ողջ ընթացքում ինձ ծվատում էին պղտոր կասկածները, որ դիմացինիս մականունը Տրիբուն ա, էն էլ փաստորեն... :cry

Մի բան հարցնեմ ․․․ էս թեմայի վերջին քննակումներում շատ կրկնվեց «խարիզմատիկ»-ը։ Ո՞նց եք մարդու նկարին նայելով էտ խարիզմայի պահը ջոկում։ Կարող ա ոչ մի խարիզմատիկ բան էլ չկա մեջը, դոդ գլոխի մեկն ա։

Freeman
11.12.2019, 00:06
Մի բան հարցնեմ ․․․ էս թեմայի վերջին քննակումներում շատ կրկնվեց «խարիզմատիկ»-ը։ Ո՞նց եք մարդու նկարին նայելով էտ խարիզմայի պահը ջոկում։ Կարող ա ոչ մի խարիզմատիկ բան էլ չկա մեջը, դոդ գլոխի մեկն ա։

Իմ կարծիքով Պերճ անունը խարիզմայից մի քսան բալ հանում ա ։Դ

LisBeth
11.12.2019, 23:43
Ժամանակին աբգոն արած մարդ

Ինչպես Սարոյանն ա ասում, մենք քիչ ենք, դրա համար մեր իրար հադիպելը իրադարձություն ա։ Իսկ մեր լեզվով խոսողները առավել քիչ են։

Տատս մի հատ բառ ուներ, որ համ ամեն ինչ էր, համ ոչինչ միաժամանակ, ու ոչ մեկ չգիտեր իրականում ինչ ա նշանակում, բայց մեր հանդիպման ժամանակ մեջս խորին համոզում առաջացավ, որ Վիշապը գիտի, թե էդ բառն իրականում ինչ ա նշանակում, բայց էդպես էլ չասեց։ Ու պարզվեց նաև, որ տիրապետում ա լեզվի նրբություններին, ասենք գյուղից գյուղ տարբերությունը վռազ զգաց։
Ես սկսեցի կասկածել, որ նա առնվազն մի հարյուր տարեկան կլինի, էդպիսի հմտության համար, ու քանի որ խոսքի մեջ հենց այդ թիվն էր շրջանառվում։ Բայց հանդարտ դեմքի վրա, մեկ ու մեջ պատանեկան ինչ որ մի բան էր անցնում, որ ասում էր՝ ես հաղթել եմ, ես առաջ եմ ժամանակից։ Հա․․․ ծիծաղի շատ նման էր։ Ու ես տարակուսանքի մեջ կորում էի :)
Մինչ ես մոլորեցնում էի մեզ, դեպրեսիվ այգի տանող ճանապարհին, նա մի քանի անգամ կրկնեց, որ կյանքը կարճ ա։ Ու դառը փորձ զգացվեց, կորուստների ցավ․․․ նրա մեջ։ Բայց այս մասին չխոսեցինք։ Չենք էլ խոսի։
Երբ բաժանվում էինք, հոգատարություն զգացի, ջերմ էր։ Ու թեև փորձի խորը հետքերը նրանում դոզավորված ցինիզմ ու անտարբերություն էին առաջացրել (գուցե սա էլ մի պաշտպանական բան ա, կամ հմայքի մի մաս), էն ամենը, որ նման հանդիպումները իրադարձություն են սարքում, պահպանված էր։ Մինչ նոր իրադարձություններ, Վիշ, շատ հաճելի էր ձեզ հետ ;)

Բարեկամ
12.12.2019, 06:33
Իմ կարծիքով Պերճ անունը խարիզմայից մի քսան բալ հանում ա ։Դ

Շատ էլ նորմալ անուն ա :beee
Հետո՝ մարդն ա անունը գեղեցկացնում, ոչ հակառակը :P

Բարեկամ
12.12.2019, 06:35
Մի բան հարցնեմ ․․․ էս թեմայի վերջին քննակումներում շատ կրկնվեց «խարիզմատիկ»-ը։ Ո՞նց եք մարդու նկարին նայելով էտ խարիզմայի պահը ջոկում։ Կարող ա ոչ մի խարիզմատիկ բան էլ չկա մեջը, դոդ գլոխի մեկն ա։

Մարդու նկարին նայելով՝ լիքը ուրիշ բաներ էլ կարող են ջոկվել, Տրիբուն ջան ;)

Freeman
12.12.2019, 08:33
Շատ էլ նորմալ անուն ա :beee
Հետո՝ մարդն ա անունը գեղեցկացնում, ոչ հակառակը :P

Նորմալի համար բան չասեցի, բայց խարիզմատիկ անուն չի էլի ։դ

Գաղթական
12.12.2019, 11:28
Նորմալի համար բան չասեցի, բայց խարիզմատիկ անուն չի էլի ։դ

Անվան խարիզմայի աստիճանը չգիտեմ, բայց յուրահատուկ ու հետաքրքիր անուն ա:

Պիտի պարտադիր Արմեն կամ Կարեն լինե՞ր ))

Բարեկամ
12.12.2019, 15:11
Նորմալի համար բան չասեցի, բայց խարիզմատիկ անուն չի էլի ։դ

Հմ, մի հատ խարիզմատիկ անուն կասե՞ս :think

Գաղթական
12.12.2019, 15:21
Մի Կոսովոյից ալբանացու հետ գործ էինք անում:
Ծանոթանալուց անկեղծ զարմացել էր:
Ասում ա՝ ո՞նց կարա տենց բան լինի, հայ ես ու անունդ Արթուր չի )))

Տրիբուն
12.12.2019, 16:05
Հմ, մի հատ խարիզմատիկ անուն կասե՞ս :think

Նապալյոն

Varzor
12.12.2019, 16:41
Հետո՝ մարդն ա անունը գեղեցկացնում, ոչ հակառակը :P
Էդ քո ասածը սովորաբար լինում է մարդու հասուն տարիքում կամ մահվանից հետո :D

Տրիբունի բերած օրինակը վկա

Ուլուանա
12.12.2019, 19:42
Օրինակ, Պերճ Զեյթունցյանի խարիզման կարո՞ղ ա պակասել ա նրանից, որ անունը Պերճ էր:
Եթե զուտ «փախած» լինելն ա խնդիրը, ապա Տրիբունի անունը հաստատ Պերճից ավելի հաճախ չի հանդիպում: Եթե խնդիրն իմաստն ա, ապա Պերճը շատ էլ լավ իմաստ ունի: Հնչողությունն էլ վատը չի. բաղաձայնային տհաճ կուտակումներ չկան: Ուղղակի քիչ հանդիպող անուն ա: Ես որ ուրիշ «խնդիր» չեմ տեսնում էդ անվան հետ կապված: Հետաքրքիր կլիներ լսել, թե էն մարդիկ, որ համարում են էդ անունը խարիզմա նվազեցնող, ոնց են բացատրում դա: Լուրջ, հետաքրքիր ա: Կարո՞ղ ա «ճ» տառն եք տենց ծանր տանում :)):

Հ.Գ. Ասեմ, որ Պերճ անունով ոչ մի մտերիմ, ազգական, նույնիսկ ծանոթ չունեմ ու երբևէ չեմ ունեցել: Նենց չի, էլի, որ անձնական ինչ-որ շահագրգռվածություն ունեմ էդ անունը պաշտպանելու :)): Ուղղակի իսկապես հետաքրքիր ա, թե ինչի հիման վրա եք էդ անունը տենց խարիզմա կոտրող ընկալում:

Freeman
12.12.2019, 22:56

Նու գիտական պատասխան չեմ կարա բերեմ, բայց բառեր կամ տառերի կուտակումներ կան, որ ինչ որ էմոցիա առաջացնում են։ Երբ ինչ որ աբստրակտ մարդու մասին իմանումես, որ անունը Պերճ ա, առաջին տպավորությունդ չի լինում էն, որ ինքը խարիզմատիկ ա։

Բնականաբար չեմ ասում, թե մարդու անունը բնավորության հետ կապ ունի, կամ Պերճ անունով մարդը չի կարա խարիզմատիկ լինի, ես հո ախմախ չեմ :))

Հազվադեպ հանիդպողն էլ կապ չունի էստեղ, զուտ հնչողության հարցն ա։ Տրիբունի անունն էլ լավ էլ կռուտոյ անուն ա, համարյա մականունի չափ :))