Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին
Claudia Mori
05.12.2012, 23:30
Quyr Qery :love Մենք վաղուց էինք հանդիպել ու ընդամենը մի քանի վայրկյանով, բայց այսօր դրա տեղը լրիվ հանեցինք: Սիրում եմ, երբ մարդու հոգին լիքը շերտեր է ունենում` մեկը բացում ես, մյուսն ես տեսնում` ավելի համարձակ, ավելի հետաքրքիր, ավելի իմաստուն: Այս աղջնակը եկավ, սիրուն նստեց սրտիս մեջ ու իր չարաճճի աչքերով հիմա սրտիս միջից նայում է ինձ ու ժպտում:)
StrangeLittleGirl
06.12.2012, 00:28
Հավես չունեի էս թեման ինքնուրույն փորփրելու, բայց որ սենց դեմս էկավ, ասեցի՝ գրեմ :))
Saggitarius - ահագին հետաքրքիր, բարի, հանգիստ, խելացի ու լուրջ մարդու տպավորություն թողեց: Նենց մի քիչ էլ եղբորս էր հիշեցնում:
Հա, եթե երկու շաբաթ առաջ գրեի, ավելի մանրամասն կլիներ տպավորությունս :D
CactuSoul
03.03.2013, 02:45
Վերջերս cold skin (http://www.akumb.am/member.php/18694-cold-skin)-ին տեսա պատահաբար, ավելի ճիշտ կլինի ասել՝ ինքն ինձ տեսավ, թե չէ ես չէի կարող իրեն ճանաչել:
Ու, ժող, էս cold skin-ը դեմք ա: Համարյա բան չենք խոսել, որովհետև հետս գազանիկ կար, որ ինձ ստիպում էր անընդհատ իր հետևից վազել, մենակ էն հասցրի իմանալ, որ ինքը cold skin-ն է, նույնիսկ իսկական անունը չիմացա… Բայց էդ մի քանի վայրկյանում ինքը հասցրեց էնպես տպավորվել, որ հենց հիմա էլ հիշում եմ դեմքը: Ու էն մարդկանցից ա, որ հենց մենակ էդքանով էլ (էլ չեմ ասում գրառումները) արդեն զգացվում ա, որ ինքը դեմք ա: Մեծ հաճույքով հետը կշփվեի ռեալում, հուսով եմ՝ դեռ կլինեն առիթներ :)
Էս վերջերս ես էլ էի cold skin-ին հիշել... շատ կուզեի իրեն տեսնել:
StrangeLittleGirl
16.03.2013, 23:25
Արագ-արագ գրեմ, որ ես առաջինը լինեմ :P Ուրեմն էսօր ծանոթացել եմ Մարի Մելիքյանի ու Ռուբի Ռուի հետ, նենց ուրախ եմ:
Մարի - սկզբում անակնկալի եկա, որովհետև չնայած նկարը տեսել էի, բայց ինձ թվում էր` ահագին բոյով պիտի լինի: Բայց չէ, պուճուր-մուճուր, իսկական պստո: Բանդանան էլ որ տեսա գլխին, լրիվ հալվեցի. իմ մանկությունն էր: Ամաչկոտ էր, շատ չշփվեցինք, բայց հույս ունեմ` մոտ ժամանակներս նորից տեսնել նրան:
Ռուբի - էլի սկզբում ամաչկոտ էր, բայց ընթացքում բացվեց: Պայծառ կերպար: Խելքը վրայից թափվում էր:
Երկուսին էլ շատ սիրեցի: Կարևորը` հեչ իրենց վիրտուալ կերպարներից չէին տարբերվում (դե եթե չհաշվենք ամաչկոտությունը, բայց դա նորմալ ա. նոր միջավայր էին ընկել): Էսօր ընդհանրապես հրաշալի օր էր, բայց հատկապես ուրախ եմ էս երկու հրաշք թինեյջերների հետ ծանոթանալու համար :)
armen9494
Լրիվ պատահական ենք ծանոթացել: Ճիշտն ասած սկզբում զարմացած էի, երբ ինձ ասաց, որ ինձնից տարիքով փոքր է:
Արտակարգ հումորի տեր անձնավորություն է, այն հատուկենտ մարդկանցից է, ովքեր ուշադիր լսում են դիմացինին և հաշվի են առնում նրա կարծիքը:
Բացի այդ վճռական է, նպատակասլաց, կառուցողական: Արմեն ջան, աստված տա՝ նպատակիդ հասնես՝ ընդունվես Գուգլ ու շարունակես նվաճել թվային աշխարհի բարձունքները :think:
Դե, համ էլ կզբաղվես ակումբ.ամ-ի SEO անելով: :))
Ուրախ եմ, որ ծանոթացանք: :)
Ռուբիկի մասին առաջին տպավորություններս էի ուզում գրել ու անընդհատ մոռանում էի։ Լավն ա ինքը, մի տեսակ փոքր, ամաչող, ուծյու ծյու երեխայա :love Էն, որ կծես ու տաք շոկոլադ խմես :D
One_Way-Ticket–ը նստած էր Ժամանակակից Արվեստի թանգարանի դիմացի նստարաններից մեկին, այնտեղ, ուր մարդիկ՝ լուսավոր, անհոգ դեմքերով, զբոսնում են հրվանդանի ափամերձով, փողոցային արտիստները ցույց են տալիս ով ինչ գիտե ՝ տեղ–տեղ առաջացնելով հետաքրքասերների կուտակումներ, մեղմ թնդում են նավերի շչակները՝ երբեմն առ երբեմն, և ջրի հանդարտ քաղցրության տակ օրորվում է Օպերայի ճեղքված նարինջը կաթնագույն ՝ հսկա կամուրջի առինքնող գեղեցկության հարևանությամբ։ Սա Սիդնեյն է։
One_Way-Ticket–ը, սպիտակ կարճաթև վերնաշապիկով, ջինսե տաբատով և բաց մոխրագույն պանամայով, ինչպես նկարագրել էր իր SMS–ում, ոտքի կանգնեց՝ նկատելով դեպի իրեն շտապող ինձ, և մենք ողջունեցինք միմյանց։
Առաջին տպավորությամբ՝ փակ, փակ անձնավորություն… :)
Որին աստիճանաբար գումարվում են անմիջականությունը, խելք, դիտողականություն և աշխարհահայացք։
Կառամատույցից գնում ենք երկու տոմս՝ դեպի Մենլի, և մինչ նավի շարժվելը դեռ քսան րոպե կա, քայլում ենք ափամերձով։
One_Way-Ticket–ը, զարմանալիորեն, անուշադրության է մատնում դիջըրիդու փչող, կավիճով ներկված, կիսամերկ աբորիգեններին, անորակ ֆոլգայապատ արձանի դերում տնկված ինչ–որ մեկին, սալահատակին փռված սթրիթ–արթի ինչ–որ կտոր։ Հավանաբար արդեն տեսել էր, կամ՝ տեսել էր իր կյանքում այնքան, որ դրանք լղոզվում էին սովորականության հարթակին։
Երբ նավը պոկվում է կառամատույցից, հետևում բացվում է քաղաքի սիրտը՝ երկնաքերերի բազմազան ճարտարապետական լուծումներով։ One_Way-Ticket–ն ասում է, որ քաղաքի այս մասը հիշեցնում է Օքլանդը (Նոր Զելանդիա), վերջինս թեև վատ իմիտացիան է։
Դեպի Մենլի կես ժամ է։ Ծովային ճանապարհն անցնում է մի քանի հրվանդանով, որոնցից, թեև, այսպես առանձնապես բան չես տեսնի։ Ես խոստանում եմ, որ վերադարձին՝ մայրամուտին, ավելի գեղեցիկ է լինելու։
Մենլին Սիդնեյի նշանավոր ափերից մեկն է, այն ափերից, որոնցից բացվում է ուղիղ օվկիանոսը (ոչ ծովածոց)։ Այստեղ, բնականաբար, ալիքներ են լինում, և Մենլին հայտնի է որպես սըրֆինգի գոտի։
Կոչվում է Մենլի, որովհետև, ասում են, այս ափին է ամենասկզբում մոտեցել Ավստրալիան հայտնաբերող առաջին եվրոպական նավը, և հեռվից զգուշությամբ ուսումնասիրելով ափին երևացող էակներին (ավստրալիական աբորիգեններին), որոշում են, որ բավական մարդանման են` manly…
Սիդնեյում հիմա աշուն է, թեև ոչ այն դասական աշունն իր գույներով ու տերևաթափով, որ մենք գիտենք։ Պարզապես արևն աշնանային ուժգնության է, և ջուրը չես մտնի։
Ավազների միջով առաջանում ենք դեպի ջուրը։ Լողացողներ համարյա չկան, բայց սըրֆինգավորների սև կետերը շնաձկների պես ցվրված են ամենաալիքոտ մասերում։
Օվկիանոսը մշտապես տրամադրող գեղեցկություն ունի՝ անկախ տարվա, ամսվա, օրվա ու եղանակի պահից։ One_Way-Ticket–ը մի քանի լուսանկար է վերցնում, հետո մի պատահական չինացի առաջարկում է երկուսիս միասին նկարել։
Երեկոն իջնում է տարվա այս եղանակի համար մեծ արագությամբ։
Մինչ հասնում ենք վերադարձի նավին, խոստացածս մայրամուտն արդեն չկար, ցավոք, բայց կար լուսնի բարակ մանգաղը՝ քաղաքի գլխավերևում։ Որքան ավելի ենք մոտենում քաղաքին, ուղևորներն այնքան ավելի հաճախ են չխկացնում ապարատները։
Սիդնեյի հրվանդանում գիշեր է, և քաղաքը վառվռում է գույնզգույն։
Այս քաղաքը քաղցր է՝ կամրջի վրայով հոսող, շենքերի մարմինը ներքևից վերև շոշափող և ջրերի գիշերային սևության մեջ կայծկլտացող լույսերի գունային պարով։
Մենք սուրճ ենք խմում սրճարանում և խոսում հնարավոր ամեն ինչից։
Զրուցակիցս ինձ հանդիպած երևի ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է։
Պարզ և միևնույն ժամանակ անհասանելի։
Կայացած և ինքնուրույն, կազմակերպված և ինչ–որ տեղ պրոակտիվ. ասես գնահատում է կյանքը հենց այս պահին և չի հետաձգում այն վայելելու ամեն մի հնարավորությունը, ավելին՝ ստեղծում է հնարավորություններ։ Այս ամենով հանդերձ՝ իրատես։
Իր հետ հեշտ է ու թեթև։ Անհավակնոտ է, հասկացող։
Կիսելու անվերջ թեմա կա հետը, լիքը ծիծաղ ու ժպիտ։ Մեկը, որ քայլում է ոչ թե կյանքին զուգահեռ, այլ հենց միջով...
Հ.Գ. Երբ հարցրի քանի երկրում է եղել, մի տեսակ հիասթափվեցի՝ լսելով «ընդամենը» երեսունքանի, բայց հետո ծիծաղեցի՝ այդքան երկիր կկարողանա ՞մ անվանել :))
One_Way_Ticket
19.05.2013, 16:00
Ես էլ գրեմ։
Չգիտեմ, թե Բարեկամը քանի տարեկան է, բայց դատելով իր որդու տարիքից և Ավստրալիա տեղափոխվելու վաղեմությունից, պիտի որ ինձնից ահագին մեծ լինի։ Այդուհանդերձ նա ինձ հետ շփվում էր որպես հավասարի, ինչը միևնույն ժամանակ չէր խանգարում, որ պետք եղած տեղը խորհուրդ հարցնեի որպես ավելի շատ կյանքի փորձ ունեցող մարդու։ Հետաքրքիր անձնավորություն է, ոչ շաբլոն մտքերի տեր մարդ։ Հետաքրքիր էր ծանոթանալ նրա տեսությանը՝ թե ինչու են Ավստրալիայում պարկավոր կենդանիները այդքան շատ։ Կամ "Զգույշ եղիր nickname ընտրելիս, այն կիրականանա"։
Սիդնեյում հիմա աշուն է, թեև ոչ այն դասական աշունն իր գույներով ու տերևաթափով, որ մենք գիտենք։
Օգտվելով առիթից, Բարեկամին մի փոքր ջիջիլ գցեմ :) Մելբուրնում աշունն արդեն կարգին ոսկեզօծվել է։
http://www.blot.am/photos/melbourne_autumn.JPG
Ruby Rue
21.05.2013, 18:45
Էսօր մի հրաշք ակումբցի անակնկալ կերպով փրկեց կյանքս կամ այլ կերպ ասած՝ իմ համալսարանական գոյությունը: :))
Երկար դասամիջոցին անծանոթ համարից զանգահարեցին ու ասացին, որ դուրս գամ ֆակուլտետի դիմաց: Հարցրեցի, թե ով է, ասաց՝ կգաս, կիմանաս:
Մտածեցի՝ կրտսեր ընկերներիցս որևէ մեկը եկել է ընդունելության հայտը լրացնելու և ձեռքի հետ որոշել է ինձ տեսնել: Ուսապարկս ճանկեցի ու վազելով դուրս թռա լսարանից:
Դռների մոտ կանգնած ժպտացող աղջնակին առաջին հայացքից չճանաչեցի՝ էնպիսի անակնկալ էր նրան տեսնելը:
- Լիլիթ Նաիրուհի Ղազարյան:
- Վա՜յ,- միայն էս զարմացահիացաուրախախառն հնչյունը կարողացա արտաբերել:
Նաիրուհու հետ շատ չէի շփվել, բայց էնպիսի տպավորություն էր, որ հազար տարվա ծանոթներ ենք: Դրական էներգիայի մեծ հոսք էր իրենից գալիս. հազվադեպ եմ էդքան բարի, ժպտերես ու խելացի մարդկանց հանդիպում:
Մեկ էլ պայուսակից մի բան է հանում.
- Ես հո չե՞մ թողնի համալսարանից դուրս մնաս:
( Դե քաղցրավենիքի պակասից ես չեմ կարողանում պարապել, իսկ եթե չպարապեմ՝ քննություններս չեմ կարողանա հանձնել: Ու օրագրումս նման մտահոգություն էի հայտնել (http://www.akumb.am/showthread.php/63298-%D4%B1%D5%B5%D5%AC%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80?p=2413411&viewfull=1#post2413411) )
Մուրաբա էր՝ գիլասի ոսկեգույն մուրաբա, կիտրոնով սարքած: Կարծում եմ՝ կպատկերացնեք, թե ուրախությունս ոնց գումարվեց, բազմապատկվեց ու աստիճան բարձրացավ:
Նաիրուհին էլ էնքան լավն է, որ գիլասի մուրաբա ուտես ու հետը շարունակ խոսես. խոսելու թեման չի վերջանա: :love
Ափսոս չկարողացա երկար մնալ Լիլիթի հետ. պայուսակիս միջից Իլյինը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BB%D1%8C%D0%B8%D0%BD,_%D0%92%D0%BB%D0%B0%D0%B4%D0%B8%D0%BC%D0%B8%D1%80_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B4%D1%80%D0%B E%D0%B2%D0%B8%D1%87) հրմշտում էր ու ստիպում, որ գնամ հանրահաշիվ պարապեմ. արդեն էներգիայի աղբյուրն էլ էր հայտնվել:
Ընթերցասրահում չկարողացա պարապել. գիլասները խորամանկորեն աչքով էին անում, իսկ ինձ մոտ գդալ չկար, որ վերացնեի իրենց: :))
Ու չնայած ուսապարկս գերծանր քաշային կարգի էր դարձել, բայց ընդհանրապես չխանգարեց, որ ուրախությունից թռվռալով տուն գնամ:
Գիլասի մուրաբան շուտով կվերջանա, կվերջանան նաև քննությունները, բայց Նաիրուհին ինձ էնքան դրական էներգիա փոխանցեց ու ուրախություն պատճառեց, որ ընդհանրապես անհնար է մոռանալ::love Ախր բարության ու լույսի կտոր է...
Շնորհակալ եմ էս հրաշալի օրվա համար, մուրաբայից համով աղջիկ: :nyam :kiss
Նաիրուհի
21.05.2013, 21:02
Ախ դու չարաճճի :))
Մեղքս ինչ թաքցնեմ. Ռուբիի վերոնշյալ օրագրային գրառումից հետո քուն-դադար կորցրել էի։ Կերածս ամեն գդալ մուրաբան կամ տորթի կտորը կոկորդումս էր մնում։ Օրը մի քանի անգամ բացում էի պահարանն ու նայում քաղցր պարունակությամբ բանկաներին՝ մտածելով, թե ոնց դրանցից մեկը մեր պստիկ այլմոլորակայինին հասցնեմ։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել ձեր հաղորդաշարը, վայ, չէ, էս ուրիշ սերիալից էր, մի խոսքով՝ էսօր պիտի գնայի համալսարան, մտածեցի՝ ավելի հարմար օր դժվար էլ լինի։ Գիշերը գրեցի մեր Մարիին, Ռուբիի համարն ուզեցի, նա էլ չափազանց սիրալիր գտնվեց, թե չէ էսօրվա անակնկալս չէր ստացվի։ Մա՜ր, քեզ ։պաչ :kiss
Դե շարունակությունն արդեն պատմեց խաբարբզիկը։
Ռուբիին մի անգամ տեսել էի, բայց ես սլանում էի Համալիր, ուշանում էի, ինքն էլ մենակ չէր ու ինձ էլ չնկատեց, չնայած նկատեր էլ՝ չէր ճանաչելու :)) Ասածս էն է, որ ես գիտեի՝ ում եմ տեսնելու, միանգամից ճանաչեցի։
Ռուբին մի հատ ահավոր պոզիտիվ բանդանա ունի՝ վարդագույն «աբադոկով» գանգ է վրան։ Ես, որ վաղուց թարգել եմ գանգամանիան, ուղղակի սիրահարվեցի դրան :love
Իսկ հենց Ռուբին քայլող հրաշք է։ Դե ես իրեն Ակումբում շատ էի ուսումնասիրել, իրականում էլ նույն հետաքրքիր, խելացի, չափազանց դրական ու գիժ այլմոլորակայինն է, բայց էդքան ջերմություն ու անմիջականություն չէի սպասում։ Դրական էներգիա է ճառագայթում մի քանի լուսատարի շառավղով։ Էնքան հեշտ էր ստացվում զրույցը, թեմաներն իրար հերթ չէին տալիս, ինձ թվում էր՝ ժամերով կխոսենք ու չենք հոգնի։
Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում. լիքը բաներով նման է ինձ, բայց ամեն առումով «կատարելագործված» է։ Բա որ իմացա՝ իմ մանկության երազանքի հետևից է գնում :love Ռուբի՜, կիսատ չթողնես, ես փոշմանել եմ, իսկ դու հաստատ մեծ աստղագետ կդառնաս (քո դեպքում՝ այլմոլորակագետ ;) )։
Մի խոսքով՝ էսօրվա դրական էներգիայի քանակը ինձ ահագին ժամանակ կհերիքի։ Բայց հուսով եմ՝ հաջորդ լիցքավորումս ավելի շուտ կլինի, քան էս մեկի պարպումը։
Ռուբ, զգո՞ւմ ես, ազդել ես բառապաշարիս վրա :D
Տրամս ոնց բարձրացավ վերջին երկու գրառումներից... :)
Սիրում եմ երկուսիդ էլ, շատ:
Շատ :)
StrangeLittleGirl
21.05.2013, 22:40
Տրամս ոնց բարձրացավ վերջին երկու գրառումներից... :)
Սիրում եմ երկուսիդ էլ, շատ:
Շատ :)
իմն էլ :)) բայց ռիսկս չհերիքեց փաբլիք արտահայտվեմ :))
Ruby Rue
25.05.2013, 23:08
Կակտուսիկի նվիրած շոկոլադի վերջին հատիկն եմ ուտում::nyam
Անանուխով շոկոլադ...
Առանց փշերի Կակտուս... :love
Չէ, սխալ մի հասկացեք, ես կաշառակեր չեմ, ուղղակի CactuSoul-ն էնքան լավն էր: Էնքան սիրուն ժպիտ ունի, որ իրեն նայելով, անկախ քեզանից դու էլ ես ժպտալ ուզում:
Smokie-ն էլ պարզվում է, իրականում նույն բարի ու դրական մարդն է, ոնց որ ֆորումում: Իրեն նայելով ես ինձ էնքան հիստերիկ ու նյարդային եմ զգում. ուղղակի զարմանալի է, թե ոնց կարելի է էդքան հանգիստ ու բարեսիրտ լինել: Համ էլ՝ Սմոքն ինձանից արագ սովորեց հեծանիվ քշել: :))
Հ.Գ. Ո՜նց եմ ես սիրում Ակումբը: Ակումբի շնորհիվ ես մուրաբաներ ու շոկոլադներ նվեր ստացա, էէէ՜, չէ՛, իրականում հիանալի մարդկանց հետ ծանոթացա ու շարունակում եմ ծանոթանալ: Էնքան հավես է, որ կարողանում ես էդքան դրական էներգիա ստանալ այն մարդկանցից, ում առաջին անգամ ես հանդիպում::love
CactuSoul
26.05.2013, 00:46
Էս Ռուբիկը տղա լիներ ու տարիքով մեծ, վերջապես սիրահարվեի, էլի... Հիմա էլ կսիրահարվեի, ուղղակի չեմ ուզում պեդոֆիլ լեզբուհու համբավ ձեռք բերել :D
Շատ, շա՜տ կյանք աչոն ա ինքը :love Սիրում եմ էն մարդկանց, որ ռեալում վիրտուալից ուրիշ չեն, էն որ տեսնում ես առաջին անգամ, ու կարծես տարիներով ճանաչած լինես:
100%-անոց պոզիտիվ ա մեր Ruby Rue-ն: Ուտե՜մ :nyam
Ես է՛լ տեղ գտա այս թեմայում:))
Երկու տարի առաջ տեսել էի Նաիրուհուն ու Կակտուսիկին, բայց երկուսի դեպքում էլ շատ կարճ տեւեց: Դա մայիսի 28-ին էր, իսկ սա 25-ին:))
Ռուբի. բարձրահասակ, (համենայն դեպս սաղիցս բոյով էր:)) ) զիլ ծիծաղով, ժպտերես աղջիկ:sulel Որ նայես, հեչ չես պատկերացնի իրան հիստերիկ վիճակում, տարօրինակ էր... Արյաա՜... ճիշտ ա Ռուբիները երկու հատ են ու տարբեր:)) Մեկ ա տարօրինակ ա... իմ իմանալով՝ իրանք միշտ միասին են, նույնիսկ եթե կռված են լինում:))
Նաիրուհի. Բնության զավակ:love բարության մարմնացում:roll Հա, ես վիրտուալ ակումբից հենց այդպիսին էլ գիտեի իրեն, բայց իրական կյանքում այդ ամենը շատ ավելի ակնհայտ էր: Իրան շաա՜տ ազատ էր զգում, բոլոր ներկաներին ճանաչում էր ու շատ բարեհամբույր էր ամեն մեկի հետ:flower Իր համար կնստի (կամ կպառկի) խոտին, ուզած ժամանակ կհամտեսի:)) կամ ծաղիկների բուրմունքը կվայելի:roll
CactuSoul. Դե իր բարի ժպիտի ու ժպտերես աչքերի համբավը ողջ ակումբը գիտի:)):love Այդ երկու առավելոություններով հանդերձ ինքը շատ համեստ էր ու լուրջ: Կարող եմ նույնիսկ ասել ինքնամփոփ: Վիրտուալ ակումբից երեւի իրեն ավելի լավ կճանաչես::))
Հ.Գ. Մի մարդ է՛լ է բավականին դրական տպավորություն թողել, ի՞նչ անենք, որ ակումբցի չի::)) Վազգենը՝ որ շատ պարզ ու մատչելի ձեւով բոլորին սովորացնում ու օգնում էր հեծանիվ քշել:) Վազգենը ապահովում էր ամենագլխավորը՝ անվտանգությունը: Ես քիչ թե շատ ամենասկզբի պահից էի վախենում՝ երբ պետք է տեղից պոկվես ու ընկնելու վտանգ կա, բայց Վազգենը հետեւից բռնում էր հեծանիվը: Մի խոսքով ես հասկացա, որ նման մարդու մոտ շատ արագ կսովորես հեծանիվ քշել:
Դե, քանի որ մի թեթեւ խոսեցի այդ մասին, չեմ կարող չշարունակել:
Մայիսի 28, 2011թ. Կասկադ: Ես Տիգի ու իր կոմպանիայի հետ էի::)
Տիգրանը իր պարով ուղղակի գերազանց էր, եթե դրան գումարենք լավ վերաբերմունքը, բարի ժպիտը ու եռագույն շապիկը` կտեսնենք իդեալական մարդու:
Նաիրուհին պարի շարժումներ էր սովորացնում, (չգիտեմ թե ում)::)
Հասմիկը. օօօ՜, իր կողքին ուղղակի հնարավոր չի ձանձրանալ:roll իր ուրախ ու զրուցասեր բնավորությամբ ժամերով քեզ կզբաղացնի:
Անիին ու Ագնիին շաա՜տ կարճ ժամանակով տեսա::(
Իսկ մի ակումբցու վրա զարմացել էի: Վիրտուալում ինքը կատակասեր, ժպտերես, ծիծաղկոտ մարդու տպավորություն էր թողել, իսկ այդ հանդիպմանը շաա՜տ լուրջ էր::8 Դա ակումբի կորած-մոլորած Յեղոյանն էր:
MWMS-ի ու իր ավատարի մասին մի թեթեւ խոսեցինք Հասմիկի հետ (ես առաջին անգամ իր մականվան-հապավումը ոչ թե կարդացի, այլ լսեցի ու էդ օրվանից, ես էլ եմ մտքումս այդպես կարդում): Հասմիկը ասում էր, որ Հովոն շատ նման ա իր ավատարին, ես ինքս դրանում համոզվեցի շուտով:hands
Նաեւ բախտ ունեցա կարճ ժամանակով տեսնել կատակասեր Chilly-ին:good ու պարասեր Կարինե Իոնեսյանին:aha
Էսօր լիքը հրաշք մարդկանց հետ եմ ծանոթաացել: Չէ, ես իրենց վաղուց ճանաչում էի, ուղղակի էդքան մոտիկից... դեռ բախտ չէր վիճակվել:love Ընդհանրապես փակ մարդ եմ, բայց պուպուշ մարդիկ իմ թուլությունն են: Իսկ էսօր ահագին բացվեցի: Սկզբից մի տեսակ ամաչում էի, բայց հետո մտածեցի որ ինձ երբեք չեմ ների, եթե տենց մրթոշ դեմքով մինչև վերջ մնամ ու ոչ մեկի հետ չշփվեմ: Լավ, մի խոսքով: Հերթով սկսեմ: Նեղանալ չլինի :)) Ոչ էլ նախանձել:
Չուկը- Իրեն մի անգամ էլ էի տեսել, բայց քանի որ էդ օրը շատ մութ էր ու ես իրենից ոան չհասկացա, դրա համար հաշվում եմ, որ իրեն առաջին անգամ եմ տեսնում: Հրաշք անձնավորություն ա: Չէ լուրջ եմ ասում, առանց կատակի: Աչքի տակով անընդհատ իրեն էի նայում: Ճիշտ ա չհասցրեցինք կարգին շփվել, բայց դա ինձ չխանգարեց իր մասին կարծիք կազմելուն: Հանգիստ ու հավես մարդ ա, բա ինչ սիրունն ա:love Չուկիտո, քեզ շատ սիրեցի: Հետո ինչ որ բոլորը կարդում են էս: Քանի անկեղծանալս բռնել ա, պիտի ասեմ :))
Գալը- Ինչ մեղքս թաքցնեմ, Գալի հանդեպ նախքան իրեն տեսնելը վատ էի տրամադրված: Չէ, սիրում էի իրեն, ուղղակի ինձ թվում էր, որ իրար լավ չէինք հասկանում: Բայց էսօր բոլոր կասկածներս հօդս ցնդեցին: Գալը նեենց ուրախ, հումորով, հավեես, սիրոււն մարդ ա, լրիվ ուտելու բան ա: Գալուշ, քեզ էլ շատ սիրեցի: :love
Սասը- Իր հետ էլ չհասցրեցի կարգին շփվել, բայց տպավորություններսէ դրական ու հանգիստ մարդ, ինձ թվում ա շատ լավ ամուսին, չէ՞ Գալ :))
Վահե- Ճիշտն ասած իրեն լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, ու որ Ռուբին ասեց Վահեն ա, շատ զարմացա: Չեմ ասի թե ինչ ձև էի պատկերացնում, ավելի լավ ա ասեմ ինչ տպավորություն ստացա. սիրուն տղա:love Մնացածն էլ չգիտեմ, հետը չշփվեցի: Մի քիչ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց: Ու ոնց որ իմ հետ էդքան էլ չուներ, բայց ջանդամ, կարևորը ես իրեն հավանեցի:))
Ջոնը- Իրեն էլ ավելի շատ ասող խոսող էի պատկերացնում, բայց ոնց որ էլի քչախոս ու ամաչկոտ էր, կամ էլ ինձ էդպես թվաց: Դե Ջոնի հետ ակումբում հասցրել եմ շփվել ու սիրել էդ մարդուն, էնպես որ էսօրվա հանդիպումը մեծ դեր չխաղաց:
Թու Ֆեյսը- Ինքն էլ էր սիրուն համով տղա: Չշփվեցինք իրար հետ, բայց ես Ռուբիկին վստահում եմ:))
Արտգեոն- Իր հետ կուզեի ավելի մոտիկից ճանաչել, որովհետև իր տեսակը շատ եմ սիրում, ինչքանով որ հասկացա իրեն, սիրում եմ դրական ու ուրախ մարդկանց: Բա չէ, իմ պես մուննաթիկ
Կարինե- Ճիշտ ա, Կար, ես լրագրողներին չեմ սիրում, բայց դու բացառություն ես: Քեզ շատ սիրեցի :love Անպայման մի օր առանձին կհանդիպենք, թե չէ էսպես քեզնից բան չհասկացա: Բայց սաղ հեչ, հիշում եք մեր ֆոտոսեսիան :D Անպայման կգցես նկարները :B
Կակտուսիկը- Անիին էլ շատ սիրեցի: Ժպտերեսիկ, պուպուշ քաղցր մարդ: Բա Նաիրուհին:love Իրեն ավելի լուրջ էի պատկերացնում:ok բայց լրիվ հակառակը դուրս եկավ ուրախ, մի քիչ էլ ցանցառ: Էրեխեք, ձեր հետ էլ կուզեի առանձին հանդիպել:
Հայկօ- Իր հետ ահագին խոսեցինք: Ես Իմփն ու Հայկը գրական խմբակ էինք բացել: Բայց ժողովուրդ, լավ էլ լուրջ-լուրջ խոսում էինք: Հայկն ավելի լուրջ էր, քանի ես էի պատկերացնում, դե խելքի մասին էլ չասեմ: Լիքը բաներ սովորեցի մեր զրույցից, ապրեք դուք: :love Դե մեկ էլ Իմփը- Յուրօրինակ ու հավեսոտ մարդ, ուզում ես հետը անընդհատ խոսաս ու չես կշտանում իրենից: Իմփ, քեզ էլ շաաատ սիրեցի: Հա, լուրջ եմ ասում: :love Մենք հլը շատ պիտի խոսանք: Էլ ձեռքից տակից դուրս չես գալու:
Ու էսքանը: Բոլորիդ էլ շաատ սիրեցի: Բոլորդ էլ լավն եք: Պաչիկներ:love
հիմա էլ ստեղ են ջիջիլ գցում :beee
:cry2
CactuSoul
29.05.2013, 01:29
Իսկ ես էս մեր Մարիին շատ ավելի աշխույժ ու ճտպտիկ էի պատկերացնում, կարծում էի՝ կգա ու մթնոլորտն իրենով կանի: Բայց չէ: Ահագին ինքնամփոփ, համեստ, պուպուշ կերպար էր :love Իրականում լավ չի, որ ինքնամփոփ էր, ուղղակի երևի «արյունս քաշեց» էդ առումով :))
Two-Face-ի մասին չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև ակումբում էլ իրեն շատ չեմ հետևել (ինչ մեղքս թաքցնեմ), շփվելն էլ՝ չշփվեցինք, մենակ էն գիտեմ, որ ինքը խաղեր ա շատ սիրում ու ոնց որ թե հանդիպման ժամանակ էլ էդ թեմաներն էին շոշափվում: Համենայն դեպս դրական մարդու տպավորություն թողեց :)
Վահե-91-ի մասին առաջին տպավորությունս էլ էր լավը (այսօր հաստատվեց): Խելոք ա ու չափի մեջ համեստ: Լավն ա մի խոսքով: Համ էլ Մարին ճիշտ ա ասում. սիրուն տղա ա Վահեն :)
Ruby Rue
29.05.2013, 02:13
Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, ջիջիլը շարունակվում է: :P
Եթե դատելու լինենք շոկոլադների քանակից, ապա ամենաառաջինն ու ամենաերկարը Մարիի մասին պիտի գրեի: Որ իմանաք, թե ինձ ինչքա՜ն շոկոլադ էր բերել, հաստատ կնախանձեք: Բայց քանի որ Մարիին ակումբից չեմ ճանաչում ու բազմիցս հանդիպել եմ, իր մասին մի օր առանձին կգրեմ: Բա հո M&M's, Milky Way, Mars, Snickers, Bounty, Twix ու բալի մուրաբան անպատասխան չե՞ն մնալու::love Ի՞նչ անենք, որ դիտմամբ իմ ամենասիրածը՝ կիտ-կատը չէր բերել: :))
Ընդհանրապես ասած, առաջին անգամ հանդիպում էի Գալաթեային, Հայկօին ու impression-ին:
Գալը ճիշտ էնպիսին էր ինչպես ես պատկերացնում էի՝ հավես, հետաքրքիր ու էսպես ասած «ջիգյար»-ով մարդ: Գալն անկապ գրառումներ չի անում, գրածներում էլ ՝ մի տեսակ ջերմություն կա, բայց իրականում՝ էդ ջերմությունն ավելի շատ է: Ու չնայած ջերմ ու զգացմունքային լինելուն, շատ ուժեղ մարդու տպավորություն թողեց:
Իսկ Գալի բերած շոկոլադը՝ դեռ չեմ կերել: Վաղը մաթեմ պարապելուց կուտեմ, որ խնդիրներս ավելի լավ լուծվեն:
impression կամ ավելի ճիշտ, Իմփրեշ ծյա կամ ծյոծ Իմփրեշ, տեղ-տեղ՝ Իմպո տատի (ըստ ցանկության՝ պապի), քանի որ ես մեծին հարգող անձնավորուԹուն եմ: Իսկ եթե լուրջ՝ Իմպոն ինչքան էլ փորձեր տատիկություն խաղալ, միևնույն է՝ հոգում նույն թինեյջերն է մնալու: Իրեն շատ մուննաթ ու չշփվող էի պատկերացնում, բայց պարզվեց, որ հումորով, հավես ու շա՜տ դրական մարդ է: Իր հետ չես ձանձրանա:
Հայկօն ինձանից M&M's թռցրեց, կերավ նաև այն պստո շոկոլադիկին, ում վրա ե՛ս էի աչք դրել, բայց դե իրեն չկերավ վհուկը, որ Ալջերնոնի ու Չարլիի բախտին քար չգցի: Հեռու էր նստած ու ափսոս քիչ շփվեցի հետը: Հա, մեկ էլ շատ սիրուն դիմագծեր ունի:
Մյուսներին էլի էի հանդիպել, բայց ոմանցից համարյա բան չէի հասկացել, դրա համար էլ հիմա կասեմ:
Կարինեն անչափ դրական, հավես, հետաքրքիր ու շփվող մարդ է, հետն էլ՝ իմ ճանաչած լավագույն լրագրողներից: Սպասում եմ՝ ինձ հետաքննական լրագրություն սովորեցնի, ու կաշառակեր դասախոսներ, բռնվե՜ք: Մեկ էլ՝ Թեղուտի պոպոքի մուրաբան շատ օգտակար է լրագրություն ուսումնասիրելիս: :nyam
Արտգեոն, պարզվում է, իմ լուրջ մրցակիցն է ակումբում: Եթե դատենք արտաքնապես, ապա ինքը բացահայտ հաղթող դուրս կգա. լրիվ Վիննի Պուխն է, բայց դե հանդիպումից Ռուբի՛կը շոկոլադներով ու մուրաբայով վերադարձավ: Կարծում եմ՝ Արթուրը սենց մե՜ծ պահարան ունի, որտեղ լիքը մուրաբաներ են պահվում: Էսօր սև մոգություն-բան խառնեմ, քաղցրավենիքի թաքստոցի տեղն իմանամ:
Վահե 91-ին ես քյարթու (էլ չասեմ, թե չէ լավ բաներ չեմ ասելու) էի պատկերացնում, բայց պարզվեց՝ համեստ, զարգացած ու հավես մարդ է, լրիվ պատկերացրածիս հակառակը:
Ջոնը էլի չխոսկան էր ու համեստ. իրեն երևի ամենահաճախն եմ հանդիպում մեր համալսարանում, բայց շատ շփվել չեմ հասցրել: Լավն է մեր Ջոնը:
Two Face էլի չխոսկան էր կամ էլ մենք ուղղակի էնքան շատ էինք բլբլում, որ խեղճ տղերքը սուս էին մնում: Ու ընդհանրապես՝ հեչ էլ երկերեսանիի տպավորություն չթողեց:
Քաղաքացին սիրուն ժպիտ ուներ, ու Գալաթեայի հետ շա՜տ սիրուն էին ու միմյանց լրացնող: :love
Եվ իհարկե, ամենայն ակումբի ադմին Չուկի մասին. խելացի, հետաքրքիր ու գրագետ խոսող մարդ, ում ամեն մի բառը կշռադատված ու տեղին է: Ես Չուկին շա՜տ ավելի ջղային էի պատկերացնում, բայց իրականում ինքը նաև բարի է ու ժպտերես:
Մի խոսքով, շա՜տ լավ մարդիկ, շա՜տ շոկոլադ ու շա՜տ դրական էներգիա:
Սիրում եմ Ձեզ: :P
Ուլուանա
29.05.2013, 02:44
Էս թեմայի ամենահետաքրքիր մասը գիտե՞ք որն ա. էն որ իմանում ես, թե մինչև ռեալում տեսնելը էսինչին կամ էնինչին ինչ ահավորն էին պատկերացնում էսինչը կամ էնինչը :D։
Էս թեմայի ամենահետաքրքիր մասը գիտե՞ք որն ա. էն որ իմանում ես, թե մինչև ռեալում տեսնելը էսինչին կամ էնինչին ինչ ահավորն էին պատկերացնում էսինչը կամ էնինչը :D։
Չկա տենց բան։ Հլը հիշի՝ իմ մասին ինչեր էին գրում։ «Էս Հայկը վիրտուալում ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ էր թվում, բայց որ ռեալում հանդիպեցինք, պարզվեց՝ ինքը իսկականից ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ ա» :)):
Չկա տենց բան։ Հլը հիշի՝ իմ մասին ինչեր էին գրում։ «Էս Հայկը վիրտուալում ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ էր թվում, բայց որ ռեալում հանդիպեցինք, պարզվեց՝ ինքը իսկականից ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ ա» :)):
Հա՞, այդպե՞ս պարզվեց: Հետաքրքիր է, իմ մոտ լրիվ ուրիշ կարծիք էր::))
Իսկ ես էս մեր Մարիին շատ ավելի աշխույժ ու ճտպտիկ էի պատկերացնում, կարծում էի՝ կգա ու մթնոլորտն իրենով կանի: Բայց չէ: Ահագին ինքնամփոփ, համեստ, պուպուշ կերպար էր :love Իրականում լավ չի, որ ինքնամփոփ էր, ուղղակի երևի «արյունս քաշեց» էդ առումով :))
Two-Face-ի մասին չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև ակումբում էլ իրեն շատ չեմ հետևել (ինչ մեղքս թաքցնեմ), շփվելն էլ՝ չշփվեցինք, մենակ էն գիտեմ, որ ինքը խաղեր ա շատ սիրում ու ոնց որ թե հանդիպման ժամանակ էլ էդ թեմաներն էին շոշափվում: Համենայն դեպս դրական մարդու տպավորություն թողեց :)
Վահե-91-ի մասին առաջին տպավորությունս էլ էր լավը (այսօր հաստատվեց): Խելոք ա ու չափի մեջ համեստ: Լավն ա մի խոսքով: Համ էլ Մարին ճիշտ ա ասում. սիրուն տղա ա Վահեն :)
Ան, ես որ սկսեմ բացվել, սաղդ կփախնեք ինձնից: Հլը Ռուբիին հարցրու, ինձնից ցինիկ ու շատախոս մարդ չկա: Ուղղակի մեղկս եկաք, ասեցի ավելի լավ ա բերանս փակ պահեմ :D Ես նենց լավ դիմակ եմ :love
Հիմա հասկացա, թե գետնի М&М ը որտեղից :cry2
Claudia Mori
30.05.2013, 17:27
Բարեւ Ակումբ, 5 րոպե եմ գտել, որ լավ բաներ գրեմ այստեղ: Նախ շնորհակալություն հավես խոսքերի համար:love
Մարի Մելիքյան- Ես իրան առաջին անգամ ռոք համերգի ժամանակ եմ տեսել, բայց բան չհասկացա, որ մի բան էլ գրեմ այստեղ: Հանդիպման օրը համեստ էր պահում իրեն, բայց զգացվում էր, թե ներսում ինչ դրական փոթորիկ կա: Հարցնում եմ, թե ինչու հոդվածներ չի գրում քաղաքացիական լրագրողների հարթակում, անկեղծ-անկեղծ ասաց, որ զզվում է լրագրողներից, դե այդտեղ բոլորը ծիծաղեցին ու ինքը իմացավ, որ իր կողքին նստած է երկրի զզվանքներից մեկը :)) Բայց դե ես կարողացա գայթակղել Մարիին, հուսով եմ ապագայում կհամագործակցենք ու Մարին ինձնից մի քիչ կվարակվի իրական լրագրությամբ:
Ռուբի- Ամոթից մեռա, երբ տեսա, որ բոլորը քաղցր բաներ են տալիս նրան, քանի որ ես այս վերջերս չեմ հասցնում հետեւել Ակումբին ու բանից բեխաբար էի: Բայց խոստացել եմ Թեղուտի մուրաբա նվիրել: Ռուբիին էլ վաղուց գիտեմ, մի անգամ հունիսի 1-ին ասուլիս էր տալիս երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Հետո աստիճանաբար ճանաչեցինք իրար: Ռեալում շատ լավ աղջնակ է, ի դեպ զգլխիչ հասակ ունես Ռուբ, մի քիչ էլ որ աշխատենք, լրիվ պոդիումի դեմք ես :kiss
Վահե- Զգուշացեք Վահեն մոտակայքում է:secret Ինքը ինձ ասաց, որ հետեւում է ինձ՝ արդեն երկու անգամ տեսել է, որից մի անգամը ես ինչ-որ տղայի հետ էի :)) Սիրուն տղա է Վահեն շատ:
Դե մնացածի մասին արդեն շատ եմ գրել, Էրեխեք ջան այդ օրվա ավել պակասի համար կներեք, ես այդպիսին չեմ, ուղղակի այդ օրը Մարիի վհուկներից մեկն էր ինձ ղեկավարում :angel
Mephistopheles
31.05.2013, 07:03
Ժող, ես հեչ մեկին տեսել ե՞մ…
Ժող, ես հեչ մեկին տեսել ե՞մ…
Հա,ինձ ես տեսել `երազում: :P
Mephistopheles
31.05.2013, 09:04
Հա,ինձ ես տեսել `երազում: :P
Տեսել եմ Մինա ջան… and you were great!!! քեզ էլ մի հատ լավ երգ
http://youtu.be/bch1_Ep5M1s
էս երգը լսում էի երբ որ գիշեը ավտոյով մտնում էի Սան Ֆրանցիսկո իսկ կինս ու երեխեքս քնած էին…
Quyr Qery
Վերջերս հանդիպեցինք... դե, տենց լսել էի քիչ-միչ ու դրականը: Առաջին հանդիպումը երկար չէր, այսինքն շատ տենց չբլբլացինք, չբամբասեցինք աղջկական ձևով, բայց նենց լավն ա Հասիկը, մըըը՜՜:)) Հա, տպավորվեց ժպիտը ու վաաբշե ինքը девушка, которая может играть с огнём:)) Մի քանի ընդհանրություննր էլ կային, նմանություններ: Վոոբշեմ, երկրորդ հանդիպումից չեմ խուսափի:
Ներսես_AM
04.08.2013, 05:17
Էկել եմ Նաիրուհու մասին գրեմ։
Իր հետ ծանոթացել եմ մի ամիս առաջ հեծանվաարշավին։ ՈՒրեմն շունչս կտրված հասնում եմ Ալմաստ գործարանի մոտի կայարան, տեսնեմ Նաիրուհին ա կանգնած նայում ա եկողներին։ Իմ խրոխտ ողջույնին անտարբեր արձագանքում ա «Սամոյենք արդեն հասնու՞մ են» :' Հետո գնում եմ հեծանիվս տեղավորում եմ, նստում եմ, կեսերից գալիս ա Բումը ու ասում դու Ներսես_AM–ն ես չէ՞(ինքը գիտեր որ ես եմ ուղղակի Նաիրունին երևի կասկածներ էր առաջացրել մոտը), ու կողքից էլ Նաիրուհին։ ՈՒ հլը դրան տեսեք, ինքը իմ պես ակումբային հնությանը չէր ճանաչում փաստորեն :angry հետո տենց գնացինք հասանք Սևան։ Սևանում ահագին զրուցեցինք դեսից դենից։ Հետո երբ գնացինք մտանք Սևանում լողացինք սրթսրթացինք դուրս եկանք, տաք ավազի վրա փռվել էինք, այդտեղ ես հասկացա որ էդ բարի դեմքով աղջկանից պետք ա զգույշ լինել։ Գնաց եկավ, ու մեջքից գաղտագողի մոտենալով մի երկու բուռ ավազ լցրեց գլխիս։ Հետո մի քանի օր մազերիցս ավազ էր դուրս գալիս :angry Ճիշտ ա դրանից հետո իրա գլխին ավելի շատ ավազ կար քան մազ, բայց դե բացահատ պատերազմն ուր, չհայտարարված պատերազմն ուր։ Հետո բանից պարզվեց որ ինքը բավականին ուժեղ ա նաև։ Սևանից հետ գալուց բոլոր դիքերը ինքնուրույն բարձրացավ։ Եկավ, հասավ Չարենցավանի դքի կեսն էլ բարձրացավ, բայց դե ես իրեն չեմ ասում, որ ինքը Չարենցավանի դիքն ա բարձրանում։ ՈՒ մեկ էլ ըտեղ գալիս ա Բումը ու ասում «էն որ ասում էիք, որն ա է էդ Չարենցավանի դիքը։ Է՜ս ա» Դրանից հետո որոշեց որ մյուս կեսը ոտքով կբարցրանա։ Բայց որ Բումը չգար հաստատ էն կեսն էլ կբարձրանար :angry Նաիրուհին նաև համարձակ ա։ Ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, բայց ինքը 50-55կմ/ժ արագությամբ սուրում էր դքերից ներքև, բայց բոլորին ասում էր որ ինքը արագ չի քշում :)) Դե պատկերացրեք, որ դա իր դանդաղն ա :)) Հավես ա նաև, որ կողքինների նկատմամբ ուշադիր ա :)) Կարճ ասած շատ հավես տիպ ա, նենց էլ մի խորացել եմ, ոնց որ ո՞վ չգիտի։ :hi
keyboard
05.08.2013, 22:18
Ներս, քեզ նախանձեցի, ես էլ պիտի գրեմ:
Նաիրուհուն նկարներով, որ տեսնում էի մի տեսակ գոռոզ տպավորություն էր թողնում, Լիլ ներող, պռոստո խմած եմ անկեղծ գրում եմ :D
Չէ իսկ հիմա լուրջ, երեկ առաջին հանդիպմանն էի այսպեսասած հայտարարված, որ նեղ չէր հանդիպումը: Էդ հանդիպման գալուս ամենամեծ "մեղավորը" Նաիրուհին էր, յանիմ ես էլ նենց մի ինձ թանկացնում էի, չէի գնում հանդիպումներին, բայց դե իրան չկարացա մերժեմ ու լավ էր, որ չմերժեցի:
Լիլ քեզ շնորհակալ եմ, ուղղակի որ էդ առիթը ստեղծեցիր, լավ էր, հաճելի էր, հաճելին էլ էն բառը չի, ավելի լավ բառ կա` կայֆ էր:
Համարյա բոլորին առաջին անգամ էի տեսնում ռեալում, բայց մեկա, նենց վիճակ էր, որ բոլարին հազար տարի գիտեմ, բայց էս ամենի համար միայն Նաիրուհուն եմ շնորհակալ, հուսամ առաջիկայում էլ հանդիպումներին հաճախ կգամ:
Իսկ հիմա սկսեմ հերթով անուններով գրեմ: Դե ինչպես միշտ սկսեմ թագավորից :D
Չուկ- Չուկին միշտ շնորհակալ եմ եղել, իրա արած գործի ու ակումբի գաղափարի համար, չնայած միշտ ակումբում հակադիր բևեռներում ենք եղել ու ոչ միշտ համակարծիք, բայց ես միշտ էլ իրան ընդունել եմ որպես թագավոր :D, լավ կատակ եմ անում, իսկականից էդքան հանգստություն ու ներվ ու էդքան մարդու հետ գլուխ դնել` հալալ ա, էլ բան չկա ասելու: Հաճելի զրուցակից ա Չուկը շատ ու ես իրան հենց տեն էլ պատկերացնում էի: Բայց ահավոր աչք ունի զգուշ եղեք, Արտ էս մեժդունամի::D
Աթեիստ- Արտակին մի բառով կբնութագրեմ, ես հալալ ախպեր չունեմ, Արտակն իմ հալալ ախպերն ա:
Cassiopea- Վերային ու իրանց ընտանիքը մի այլ կարգի եմ սիրում ու իրանց մասին պռոստո բառերով որևէ բան ասել անիմաստ ա:
Rhayder- Ես միշտ բացասաբար եմ տրամադրված եղել իրան, չգիտեմ խի, երևի էդ էլ իմ դեֆեկտն ա, բայց ամեն դեպքում Բայը բավական դրական ու հանգիստ մարդու տպավորություն թողեց, հեծանիվն էլ ուզում էի քշեին, էն էլ մտածեցի իմ քաշին չի դիմանա ամաչեցի ուզեմ :D
Մնացածի հետ տենց մոիկաից չշփվեցի, մենք ծխողներով առանձնացել էինք :D բայց բոլորն էլ լավն էին, հիմնականում նենց ոնց պատկերացնում էի:
Հա ու ամենագլխավորը, չգիտեմ ոնց ա եղել, բայց ակումբում հայտնված նույն անունը կրող մեկը մկեից անուշ,պուպուշ էակներ կան, որ իրանց մասին էլ պիտի չխոսես, իրանց պիտի ուղղակի ճանաչես` Լիլը, Լիլը ու էլի Լիլը, վայ ներող ipmression, Նաիրուհի, Գալաթեա
Թե մի բան էն չասի ներող, քիչըմ գինովցաձ եմ
Rhayader
05.08.2013, 23:07
Ներս, քեզ նախանձեցի, ես էլ պիտի գրեմ:
Նաիրուհուն նկարներով, որ տեսնում էի մի տեսակ գոռոզ տպավորություն էր թողնում, Լիլ ներող, պռոստո խմած եմ անկեղծ գրում եմ :D
Չէ իսկ հիմա լուրջ, երեկ առաջին հանդիպմանն էի այսպեսասած հայտարարված, որ նեղ չէր հանդիպումը: Էդ հանդիպման գալուս ամենամեծ "մեղավորը" Նաիրուհին էր, յանիմ ես էլ նենց մի ինձ թանկացնում էի, չէի գնում հանդիպումներին, բայց դե իրան չկարացա մերժեմ ու լավ էր, որ չմերժեցի:
Լիլ քեզ շնորհակալ եմ, ուղղակի որ էդ առիթը ստեղծեցիր, լավ էր, հաճելի էր, հաճելին էլ էն բառը չի, ավելի լավ բառ կա` կայֆ էր:
Համարյա բոլորին առաջին անգամ էի տեսնում ռեալում, բայց մեկա, նենց վիճակ էր, որ բոլարին հազար տարի գիտեմ, բայց էս ամենի համար միայն Նաիրուհուն եմ շնորհակալ, հուսամ առաջիկայում էլ հանդիպումներին հաճախ կգամ:
Իսկ հիմա սկսեմ հերթով անուններով գրեմ: Դե ինչպես միշտ սկսեմ թագավորից :D
Չուկ- Չուկին միշտ շնորհակալ եմ եղել, իրա արած գործի ու ակումբի գաղափարի համար, չնայած միշտ ակումբում հակադիր բևեռներում ենք եղել ու ոչ միշտ համակարծիք, բայց ես միշտ էլ իրան ընդունել եմ որպես թագավոր :D, լավ կատակ եմ անում, իսկականից էդքան հանգստություն ու ներվ ու էդքան մարդու հետ գլուխ դնել` հալալ ա, էլ բան չկա ասելու: Հաճելի զրուցակից ա Չուկը շատ ու ես իրան հենց տեն էլ պատկերացնում էի: Բայց ահավոր աչք ունի զգուշ եղեք, Արտ էս մեժդունամի::D
Աթեիստ- Արտակին մի բառով կբնութագրեմ, ես հալալ ախպեր չունեմ, Արտակն իմ հալալ ախպերն ա:
Cassiopea- Վերային ու իրանց ընտանիքը մի այլ կարգի եմ սիրում ու իրանց մասին պռոստո բառերով որևէ բան ասել անիմաստ ա:
Rhayder- Ես միշտ բացասաբար եմ տրամադրված եղել իրան, չգիտեմ խի, երևի էդ էլ իմ դեֆեկտն ա, բայց ամեն դեպքում Բայը բավական դրական ու հանգիստ մարդու տպավորություն թողեց, հեծանիվն էլ ուզում էի քշեին, էն էլ մտածեցի իմ քաշին չի դիմանա ամաչեցի ուզեմ :D
Մնացածի հետ տենց մոիկաից չշփվեցի, մենք ծխողներով առանձնացել էինք :D բայց բոլորն էլ լավն էին, հիմնականում նենց ոնց պատկերացնում էի:
Հա ու ամենագլխավորը, չգիտեմ ոնց ա եղել, բայց ակումբում հայտնված նույն անունը կրող մեկը մկեից անուշ,պուպուշ էակներ կան, որ իրանց մասին էլ պիտի չխոսես, իրանց պիտի ուղղակի ճանաչես` Լիլը, Լիլը ու էլի Լիլը, վայ ներող ipmression, Նաիրուհի, Գալաթեա
Թե մի բան էն չասի ներող, քիչըմ գինովցաձ եմ
:D դեֆեկտի խնդիր չի, Keyboard, պարզապես Չամիչին ինձնից փրկելու համար մի քիչ շատ իմ դեմ տրամադրվեցիր: Ես էլ քեզ լրիվ ուրիշ ձևի էի պատկերացնում:
P.S. էնքան ծանր չես, այ մարդ, որ հեծանիվին վնասես :D
Alphaone
07.08.2013, 01:03
Լավ է ուշ, քան երբեք: Մի ամիս առաջ ակումբի մինի հանդիպումը եղավ: Ի սկզբանե սարսափ ժանրի հանդիպում էր նախատաեսված՝ վհուկ, վամպիր, այլմոլորակային, բայց հետո ազգագարական ու վեստերն ժանրն էլ գումարեցինք՝ Նաիրուհի ու Կակտուս: :)
Առաջինը Մարիին տեսա: Ի՜նչ ուրախանալ էի ուրախացել, ախր հեռվում կանգնած աջուձախ էր նայում, ինձ լրիվ ուրիշ կողմից սպասում: Միանգամից ճանաչեցի, էնպիսի զգացողություն էր, որ շատ հին ծանոթի եմ հանդիպել ու ոչ թե առաջին անգամ հանդիպելու բերկրանք էի զգում, այլ ուրախացել էի այնպես, ասես մանկության ընկերոջ եմ վերագտնում (ասա այ պառավ այլմոլորակային, դու 1000 տարեկան, ինքը 17, ինչ համատեղ մանկության մասին է խոսքը :D): Մարիին թե էությամբ, թե արտաքինով լրիվ այդպիսին էի պատկերացնում, գրեթե լրիվ այդպիսին, իմ պատկերացրածից ավելի սիրուն էր իրական կյանքում, բայց և ավելի ամաչկոտ: Հետո Ռուբին եկավ: Ու ինչի՞ էի ես, գիժս, Ռուբիին ամաչկոտ պատկերացնում, իմ ճանաչած ամենաանմիջական մարդկանցից էր: Ասում են, մինչև մարդու հետ ճամփա չգնաս, չես ճանաչի, նստեցինք թռչող ափսե ու ճանապարհվեցինք երկինք: Բայց պարզվեց Մարին արդեն ատրակցիոններից մի շաբաթ առաջ օգտվել է ու իր սև վամպիրությունն արել՝ ատրակցիոնները նորմալ չէին աշխատում, մենք էլ կարուսելով ուրախանալու փոխարեն իրարով ուրախացանք: Ուզում էի ասել, թե ինչքան երջանիկ եմ, որ Երկիր մոլորակում հարազատ հոգիներ եմ գտել, ուզում էի ասել, որ մեր ահավոր տարբերություններում այնքան ահավոր նմանություն կա, որ ուզում եմ իրենց հասակակից Ալֆային անցյալից բերել ու... ու ասել, որ անչափ, անսահման երջանիկ եմ, որ իրենք կան, որ Հայաստանում նման մարդիկ կան, որ իրենք այդքան անհավանական սիրուն են, որ այդքան կյանքով լի ու պայծառ են, որ անգամ Մարիի մուննաթիկության ու ամաչկոտության տակ մի ամբողջ գալակտիկայի լույս կա: Էն ժամանակ էմոցիաները խոսքերը սպանում էին, երևի դրա համար եմ մեկ ամիս անց գրում, երբ գոնե հեռավոր կերպով կարողանում եմ զգացածս բառերով արտահայտել: Մարիի ու Ռուբիի հետ մարդիկ բացառվում է ձանձրանան, ուր մանց այլմոլորակայինները, բայց անհամբեր Լիլիթի գալուն էի սպասում: Նաիրուհուն էդպես կենսախինդ, սիրուն շորիկով ու ճառագող աչքերով էի պատկերացնում, բայց մի քիչ ավելի սառը: Իրականում ասես արև լիներ, միանգամից ջերմություն բերեց ու տարօրինակորեն ընտանեկան զգացողություն: Հայաստանում հաճախ է պատահում, որ հանկարծ հայտնվում են ամբողջ կյանքում օտար ափերում ապրած մոտ ազգականների երեխաները և շփման առաջին վայրկյաններից չնայած տարբեր մշակույթներին հարազատություն ես զգում: Լիլիթն իր հետ նման զգացողություն բերեց, ասես ինքը, Մարին, Ռուբին ամբողջ կյանքում ինչ-որ տեղ հեռվում եղել էին իմ ընտանիքը, բայց ես նոր-նո՜ր եմ իրենց ճանաչում:
Կակտո՜ւս:
Էնքան ուրախացա ու տխրեցի, որ Կակտուսը եկավ: Ինքը ակումբում հաճախ է փշեր ցույց տվել, բայց ես իրեն փշերով չէի պատկերացնում: Էնքան նուրբ, եթերային էակ էր, էնքան փխրուն, որ ես չէի հավատում, որ ինքը կարող էր իր համար Կակտուս կեղծանունն ընտրել: Արդեն մոխրոտի 12-րդ զանգի զգացողությունն էր մոտս, զգացմունքներս մեխվել էին տեղում, բանականությունս ականջիցս բռնած քաշում էր մոտակա կանգառ: Կակտուսին ուզում էի ավելի լավ ճանաչել, ուզում էի իմ երջանիկ բացահայտումներին ևս մեկն ավելացնել: Ժամանակ չկար: Ու մինչև կանգառում կանգնած փորձում էի կողմնորոշվել տաքսի վերցնել, թե տրանսպորտով գնալ, որ ժամանակին հասնեմ, Կակտուսն արագ-աագ ամեն բան կարգավորեց, տրանսպորտը կանգնեցրեց, մինչև դուռ ուղեկցեց ու ինձ մնաց միայն պատուհանից ձեռք թափահարելը: Արդեն մեքենայում Կակտուսին ասացի, որ իրեն էլ շատ սիրեցի: Վամպիրը, Վհուհը, Վեստերն ու Նաիրուհին կորան տեսադաշտից: Կակտուսը լսե՞ց, որ իրեն էլ շատ սիրեցի, թե ոչ: Եթե չէ, դեռ առիթներ կլինեն ասելու, ծայրահեղ դեպքում գրածս կկարդա: :)
Ակումբային նոստալգիա...
Rhayader
07.08.2013, 01:53
Վեստերն ոճն ո՞վ էր ներկայացնում:
Alphaone
07.08.2013, 02:23
Վեստերն ոճն ո՞վ էր ներկայացնում:
Դե կակտուսն ամենաշատը վեստերն ֆիլմերում է հանդիպում, թե չէ մեր Կակտուսիկը հեռու է վեստերնից :oy
Rhayader
07.08.2013, 02:46
Դե կակտուսն ամենաշատը վեստերն ֆիլմերում է հանդիպում, թե չէ մեր Կակտուսիկը հեռու է վեստերնից :oy
Ահ: Ես մտածում էի՝ կակտուսը տրագիկոմեդիա ժանրն է ներկայացնում:
Alphaone
07.08.2013, 03:46
Ահ: Ես մտածում էի՝ կակտուսը տրագիկոմեդիա ժանրն է ներկայացնում:
բան ասեցիր, ակումբում համարյա բոլորս էդ ժանրում ենք :D
Rhayader
07.08.2013, 04:09
բան ասեցիր, ակումբում համարյա բոլորս էդ ժանրում ենք :D
Չէ մի չէ:
Alphaone
07.08.2013, 04:38
Չէ մի չէ:
ահամ :))
Alphaone
07.08.2013, 04:54
Քանի գրել, գրել ա: Rhayader-ին իրականում չեմ հանդիպել, բայց երբ առաջին անգամ իր հետ վիրտուալ տարածքում առնչվեցի, մի խեղճ, սկսնակ աղջնակի էր հալածում: Քլնգելը մեղմ է ասված: Շատ բաներ տեղին էին ասված, էլ ավելի շատ բաներ դաժան, հետո հանգամանքների բերումով իր գրածներից առաջինը կարդացի Վհուկը ու ինձանից անկախ գրեթե նույն ժամանակներում իմ գրած մի գործի հետ զուգահեռներ տարա: Չէ, չեմ համեմատում, լրիվ տարբեր գործեր էին լրիվ տարբեր նկարագրություններ, բայց սկիզբը կարդալուց հարազատ շունչ զգացի: Ինչքան շատ կարդացի, էնքան շատ չսիրեցի էդ գործը, վերջում ուղղակի փոշմանել էի, որ կարդացի ու խնդիրը գործի գեղարվեստական արժեքը չէր, խնդիրը գործում եղած ռառ արած չարությունն էր: Ու ես ուղղակի ապշել էի, ոնց կարող է մարդ իր մեջ խտացնել այդքան չարություն, ցինիզմ, արհամարհանք, լպիրշություն...
Հետո ինչ-որ հարցազրույց կարդացի, հիմա արդեն չեմ հիշում ինչ հարցազրույց էր, բայց պատասխաններում ցավ ու խորություն կար: Այդ ժամանակ էր, որ հայտնաբրեից Բայանդուրի ինտելեկտը: Ինտելեկտուալ մարդիկ, եթե անգամ չար են, ինձ համար բարի, բայց հիմար մարդկանցից ընդունելի են: Հետո ես կարդացի Սոխակը: Շատ գիտեի հեղինակն ով է: Հավաքածուի մասնակից գործ էր, որ ինձ ամբողջովին հիպնոսացրել էր: Էնտեղի զգացմունքների խորությունը, մաքրությունը, էնտեղի տխրությունը, էնտեղի անգամ բաց տեսարանները, որ ոչ թե ճչան ու վանող էին, այլ իրականում զգացմունքով ներթափանցված ինձ ուղղակի դարձրեցին հեղինակի բարեկամը:
Դե պատկերացրեք ինչ շոկ էր, որ էն ահավոր կերպարը, ում ես հեչ չէի սիրում ու համարում էի անհույս կորած մարդկային հասարակության համար հանկարծ նման հրաշքի հեղինակ է:
Սովորաբար մարդկանց ես ճանաչում եմ հիացումով, աստիճանաբար գալիս է հիասթափությունը: Ակումբցիներից Բայն ու Բյուրն են, երևի, բացառություն, երբ առաջին բացասական տպավորությունը աստիճանաբար հիացում դարձավ: Ակումբում քչերին գիտեի, ում ակումբից դուրս ճանաչում էի, իրենց գրառումներին ուշադիր էի լինում: Ու էն, ինչ սկզբում մտածում էի Բայանդուրի մասին, սկսում էր արմատախես փոխվել: Քիչ վերև չգիտեմ կմոդերատորացվեն մեկնաբանություննեը, թե թույլատրելի են, բայց տրագիկոմեդիայի մասին խոսք գնաց: Եթե անգամ կյանքը համընդհանուր տրագեդիա է, Բայանդուրը կարողանում է կոմեդիայի տարր մտցնել: Հիմա ես մտածում եմ, որ Ռայն իրականում չափազանց լավ մարդ է ու չափազանց դժբախտ, իսկ չարությունն իր համար պատյան է, որ քաշում է գլխին ու թաքնվում աշխարհից: Չեմ պնդում, անսխալական չեմ, ուղղակի իրականում հետաքրքիր էր, որ մի մարդ, ով առաջին տպավորությամբ աննկարագրելի հակակրանք էր առաջացրել, հիմա ինձ համար հարազատ ակումբցիներից մեկն է, ով իրականում արժանի է հիացմունքի: Թեև, լավ, ընդունում եմ, որոշ վերապահումներով է արժանի հիացմունքի :)
Rhayader
07.08.2013, 05:27
Ալֆա, արի պարզապես կանգ առնենք նրա վրա, որ ես չար եմ :D ու, Մենուա Հարությունյանը վկա, անտանելի սեքսուալ:
Alphaone
07.08.2013, 14:57
Ալֆա, արի պարզապես կանգ առնենք նրա վրա, որ ես չար եմ :D ու, Մենուա Հարությունյանը վկա, անտանելի սեքսուալ:
քեզ հույս տուր... :P
Arpine-ի մասին առաջին տպավորությունս՝ մի տեսակ քնած ոնց-որ լիներ :think :))
StrangeLittleGirl
03.09.2013, 23:32
Ուրեմն էսօր բժշկականի տարածքում թափառում եմ, մեկ էլ ջոկեմ` մի հատ ծանոթ դեմք եմ տեսնում: Մտքիս մեջ բզբզացի ու տեղը բերեցի նկարների թեմայից. Լարոն էր: Տենց կանգնացրեցի, խոսեցինք: Շատ պուպուշ աղջիկ ա, նույնիսկ ավելի սիրուն ա, քան նկարներում: Ու էն բժշկականի առաջին կուրսեցու առաջին օրերի տիպիկ վախն էլ մեջը: Ոչինչ, կանցնի:
Նաիրուհի
04.10.2013, 10:36
Որպեսզի գրառման մեջ անթույլատրելի քանակի սմայլեր չօգտագործեմ՝ ամեն բառից հետո պատկերացրեք էս մեկը :love
Էսօր վերջապես կատարվեց էն ցանկություններիցս մեկը, որ չէի էլ պատկերացնի, որ մի օր իրականություն կդառնա. ես հանդիպեցի Lanterfant-ին։
Էրիկ Ադրիանց ջա՜ն :))
Ժող, ուրեմն մեր Էրիկը շատ անմիջական, ինքնատիպ ու շատ դրական աուրայով մարդ է ու անչափ սիրուն հայերեն է խոսում :love (չդիմացա, սմայլիկը դրեցի) Բա խուճուճնե՜րը...
Ես առնետ եմ :)) Ռիկին տարանք Կակտուսենց տուն՝ հայկական ընտանեկան ծնունդի՝ պապայի ընկերներով, հայկական սեղանով, երկար կենացներով, ու մեր Էրիկը պատվով հաղթահարեց հայկական կոնյակով ու երկար հարցուփորձերով երեկոն (տո ի՞նչ երեկո, ուշ գիշերը պիտի ասեի :D ):
Ռիկի հետ էնքան հեշտ է շփվելը, ասես հազար տարվա ծանոթ լինի։ Բա որ հետներս բառի ծագում էր փորձում պարզել։ Բա որ տաքսու մեջ քննարկում էինք՝ երգողն Արտաշ Ասատրյա՞նն է, թե՞ Արամը :D Ու Ռիկը հաստատ ասաց, որ Արտաշը չի։ Համով հումոր ունի, հայկականն էլ լա՜վ հասկանում է։ Հա, համ էլ Անիենց տանը իրեն ուշադրության կենտրոնոմ էինք պահում, որ հանկարծ մի բան չհասկանա՝ բացատրենք, մեկ էլ էն նկատեցի, որ հյուրերից մեկի հետ մի կողմի վրա խորացած զրուցում է :)) Բա որ գիշերվա կեսին փորձում էինք էն շենքը գտնել, ուր Ռիկը օթևանել է։
Ուֆ, խառն եմ։ Մի խոսքով՝ շատ-շատ տպավորված եմ ու ուրախ, որ նման մարդու ճանաչեցի. հուսով եմ՝ դեռ լիքը առիթներ կլինեն զրուցելու, ու մի հատ էլ :love սրանից քեզ, Ռի՜կ, Րի՜կ կամ, ի վերջո, Էրի՜կ... :P
Էս էլ քեզ նվեր նախկին դաշնակցականից :D
http://www.youtube.com/watch?v=98LjSVoUmW4
Աթեիստին եմ տեսել :)
Արտակին դե ճանաչում էի, վիրտուալ էլ ենք շատ շփվել: Բայց ինքը իրականում ավելի լավն ա:
Մի քանի հարց ունեի ցանցերի հետ կապված, նենց էր օգնում, ոնց որ հալալ ախպերը լինեի, շատ շնորհակալ եմ:
Դե չհաշված որ շառ-մառ էր անում, որ ինձ սրսկել են, մնացածը շատ լավ էր, էդ էլ էր լավ:)
Էս մեր Ալֆան էնքան պարզ ու լուսավոր մարդ է, ոնց որ արևի շող լինի կամ էլ ջրի զուլալ կաթիլ. էդպիսի մարդկանց հետ շփվելուց հանգստանում ու մաքրվում ես:
Իսկ մեր մոդերատոր Մարին մի տեսակ «պառոդիստի» է, շատ հետաքրքիր միջուկ ունի ու զգացվում է՝ քանի գնա, էնքան ավելի դեմք երևույթ է դառնալու:
StrangeLittleGirl
14.10.2013, 19:39
Ալֆայի մասին ե՞ս էլ գրեմ: Ինքը ճիշտ նենց ա, ոնց որ իրա գրառումները: Աշխույժ, ուրախ, թեթև, լուսավոր, շփվող: Բայց դե ես իրան բացասական վարկանիշ եմ պարտք, որովհետև ինչպես ակումբում, էնպես էլ իրական կյանքում մեկումեջ ինքը իրան ինչ անուն ասես չի դնում:
Alphaone
14.10.2013, 21:55
Մարի՜՝ էս անգամ նորովի, Բյո՜ւր, Այվի՜, Ի՜մփ, ինչ հրաշք պահեր էին, կարճ, բայց էնքան լուսավոր:
Այվին էնքան անհավանական սիրուն էր, անընդհատ նայում էի, չէի կշտանում: Սոնյային որ գրկում էր, ես էլ էի նման պուճուր, պուպուշ աչոն ուզում, էնքան քնքշանք ու ներդաշանկություն ուներ, իր փափուկ, պուպուշ ավատարից էլ փափուկ էր: Էնքան շատ էի ուզում իրեն ճանաչել, մի ամբողջ տարի ամեն օր ավելի ու ավելի շատ: Վերջապես ճանաչեցի ու էնքան լավ էր, որ ավելի սիրեցի, որ անգամ ավելի դրական կերպար էր, քան ես էի մտքումս կերտել: Անհավանական լավը:
Բյուրի մասին ոչ մի նոր բան չեմ կարող ասել, մենք էնպես չի, որ շաաատ նման ենք, բայց ես չեմ էլ հասկանում ինչի իրեն էնքան լավ եմ երբեմն զգում, էս անգամ էլ հեչ էլ իմ համար առաջին տպավորություն չէր, հերթական անգամ հանդիպել, խոսում էինք, ուղղակի էս անգամ անշարժ ավատարի փոխարեն դիմախաղ էր ու ժպի՜տ: Բյուր, քո ժպիտից ոչ մեկ չունի, ահավոր, աննկարագրելի վարակիչ ա: Իմ հիշողության մեջ էդպես սաղավարտով, հեծանիվին նստած տարօրինակ փոքրիկ աղջիկ մնացիր, էս ինչ դիպուկ ես ընտրել մականունդ: :))
Իմփը դե իմ ճանաչած ամենայուրօրինակ մարդկանցից ա, եթե իրեն մեկը չի սիրում, պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ էդ մեկի հետ մի բան էն չի, քանի որ Իմփը դրական գծերի խտացում ա ու Իմփն անհատականություն ա: Այվին էլ, Բյուրն էլ, Մարին էլ իրենք իրենց տեսակի մեջ եզակի մարդիկ են, բայց Լիլիթի մեջ ինչ-որ ինձ համար անհասկանալի, ահավոր բոլորից իրեն տարբերող ու ձգող ուժ կա, դրական բիոդաշտ ունի, Սոնյան էլ զգում էր, անընդհատ իր մոտ էր ձգվում: :)
Մարին էս անգամ ավելի ինքնամփոփ էր, բայց մուննաթիկ չէր, ավելի շատ լուրջ էր: Ոնց որ իրեն նորովի ճանաչեի, էնքան հարազատություն էի զգում: Ուղեղումս չի տեղավորվում, ո՞նց կարելի ա մարդուն մի անգամ հանդիպել ու էսքան սիրել, բաժանվելուց չէի կարողանում գրկիցս բաց թողնել, էնքան դրական էներգիա էր տալիս, ու ես էստեղ հասկացա, որ ինքը հեչ էլ մուննաթիկ չի, ինքն ուղղակի մի քիչ շատ ինքնամփոփ ա, թե չէ պահը գա, լրիվից էլ աշխույժ, գժուկ, չարաճճին ա լինելու: Մարի, քեզ ՍԻՐՈՒՄ ԵՄ...
Այվին էնքան անհավանական սիրուն էր, անընդհատ նայում էի, չէի կշտանում:
Հա բա ինչ, հատկապես էսօրվա նկարներում նե՜նց մի անհավանական սիրուն եմ, էլ չասած :))
Պաչիկներ քեզ, հավես էր էսօր :)
Alphaone
14.10.2013, 23:40
Հա բա ինչ, հատկապես էսօրվա նկարներում նե՜նց մի անհավանական սիրուն եմ, էլ չասած :))
Պաչիկներ քեզ, հավես էր էսօր :)
Նկարողի մեղքն ա, նկարվողինը չի, համ էլ դու ախր ստանդարտ սիրուն չես, էն տարբերակից չես՝ որ կողմ նայես, նույն դեմքը, համ ունիկալ արտաքին ունես, համ էլ սիրուն ես, ահավոր հազվադեպ ա պատահում :)
Մեկդ առաջին տպավորություն գրեք էլի իմ մասին :Ճ փլիզ, վռազ պետք ա
Քանի հլա տուն չեք հասել, ես ասեմ: Մենակ մի հոգու մասին եմ ուզում ասել`
Two-Face
Մեծ հաճույքով, քո հետ նորից կհանդիպեմ, եղբայր: Պահի՛ր էդ մաքրությունդ, պարզությունդ, սրանք ներկայիս աշխարհում հազվագյուտ հատկություններ են: Ու մաթեմ սովորի՛:
Մեր Two-face-ը լավնա, ուտելու բան ա, շատ բաներ իրանից կարելի ա սովորե: Նենց որ, Kuk-ի ասած «շշով գլխին»-ը հիշի, պետք ա գալիս մեկ-մեկ :) Ես, որ քո տարիքում լինեի, կերազեի քո նման լինեի: :love
impression
02.11.2013, 01:37
Արամ
ընդհանրապես չեմ ուզում խոսել նրա մասին :beee
Two-Face
02.11.2013, 19:54
Արամ
ընդհանրապես չեմ ուզում խոսել նրա մասին :beee
Էտ խի՞ Impression ջան: :'
Էտ խի՞ Impression ջան: :'
Խի, քո մոտ, ի՞նչ որ բան դրանից ավել ա: :lol
Two-Face
02.11.2013, 21:06
Խի, քո մոտ, ի՞նչ որ բան դրանից ավել ա: :lol
Մի հատ նորմալ բան ասեք ջոգեմ յա:
http://i.imgur.com/ifEBN8j.jpg
Մի հատ նորմալ բան ասեք ջոգեմ յա:
http://i.imgur.com/ifEBN8j.jpg
Բա՞, տենում ես ամենահտաքրքիր մասերը, բաց ես թողել:
Two-Face
02.11.2013, 21:31
Բա՞, տենում ես ամենահտաքրքիր մասերը, բաց ես թողել:
Մյուս անգամ կաշխատեմ բաց չթողնեմ: :P
Արամը կարգին տղա ա: Մինչև բանակ գնալը կարգին երեխա էր, նենց չի որ մտածում եմ բանակով մեծացավ, բանակ էլ չգնար, էլի կարգին տղա էր դառնալու: Ճիշտ ա ես շատ քիչ բան եմ հիշում, երբ խմում եմ, բայց մի բան հաստատ հիշում եմ, որ վերջում տպավորությունս շատ լավ էր:
Սկսենք, նայեք միանգամից ինչ ջեքփոթ եմ բռնել ` John, Two-Face, Chuk, Kuk, CactuSoul, Amaru, impression.
John
10 րոպե իրա ասած ժամից ուշացավ: Խփնվել էի արա, ես գամ հանդիպման իրանք ուշանան: Լավ էդ հեչ: Ջոնս վերջնա արա, քչախոս ա, բայց չի թողնում իրան մոռանաս: Սենց տարօրինակ լուրջ ա ինքը, հետս մեկ-մեկ ցինիկանում էր, բայց դե էլի իրան գտնում էր լուրջ-լուրջ նստում: Էլ չասեմ, որ առաջին անգամ էի իրան տեսնում, բայց ոնց որ 100 տարվա ընկերներ լինեինք: Հա մոռացա ասեմ, ինձ չէր դզում որ ինքը սուս ու փուս էր, հա բշտում էի, որ խոսար, դաժը սաղին սուսացրել եմ, որ իրան լսենք :)
Two-Face
Հեյ, մի ուրախացի, ճոխ կլիներ 2-րդ անգամ էլ գրեի...
Chuk
Արտակին շուտվանից եմ ճանաչում, բայց դե, ոնց որ ասում են, մինչև իրար հետ չխմեք, հարց չի լուծվի: Շատ խելացի տղայա մեր ադմինը, լուրջ, վերջնա, ասենք կարաիր նստեր լսեիր, լսեիր ու չհոգնեիր, կարևոր չի իրա ասածի հետ համակարծիք ես, թե չէ: Չնայած մեկ-մեկ ինադու բաներ էր խոսում: Chuk-ն էլ միանգամից հարազատ դարձավ, դաժը մոմենտ գլուխս դրել էի ուսին` հանգստանում էի: Հա, մեկ էլ չմոռանաս, որ են սև ցելաֆոնը ես եմ ճարել:
Kuk
Ի տարբերություն մյուսների, Կուկի հետ ակումբում էլ չէի շփվել, մի 5 րոպե իրա գալուց հետո, արդեն ախպերություն էր: Էլ չասեմ քանի անգամ եմ իրա ասածները լայքել, ու մի անգամ դիսլայքել: Համ էլ ասենք, ինքը ինձ սիգարետի ղրգեց...: Էդի մեծ պատիվ ա Kuk ախպեր, մի աչքով չնայես: Ասածս ինչ ա, շատ ուրախ եմ, որ իրա հետ ծանոթացա, որ խմած էի ասում էի գնամ սաղի մասին լիքը-լիքը բան ունեմ ասելու, են էլ հիմա չեմ հիշում:
CactuSoul
Կակտուսը շատ սիրուն ա, մի քիչ փոքր լիներ կարելի էր մտածել սիրահարվելու մասին: Չնայած չէ է, գիտես ինչ կա, քո մասին բան չեմ ասի....էն որ կարճաթևով դուս եկա, մի հատ չֆայմեցիր ասես, կուրտկա հագի, դու էիր միակ օյաղ մարդը ըտե: Հետո էլ մունաթ ա գալիս վրես, ասում ա քանի տարեկան ես, որ մի հատ էլ ասենք կուրտկա հագի կամ մի հագի:
Amaru
Մեկ ա չի կարդալու, էլ հավայի չգրեմ...: Կամ լավ է, դզում են «սրա» նման խելառները:
impression
դադադադամ...չմոռանաս, որ քեզ ստե-ընդե էի կանչում/ուղարկում, հա մոռացա ասեմ, ենքան էր ինձնով գայթակղված, որ սպասում էր, երբ պետք ա Two-Face-ը զուգարան գնա, որ գա կողս նստի:
StrangeLittleGirl
03.11.2013, 20:36
փաստորեն ահագին մարդ ա էղել ուրբաթ օրվա հանդիպմանը :D
փաստորեն ահագին մարդ ա էղել ուրբաթ օրվա հանդիպմանը :D
Փաստորեն հադիպում ա եղել :angry,մեռա ասելով`հանդիպում լինի , մի հատ Ֆբ-ով գրեք հանդիպեմ հադիպման մասնակիցների...:goblin
Alphaone
03.11.2013, 20:46
Իմփը սկի ինձնով չգայթակզվեց, Արամ տղա, քեզ հույս մի տուր :D Իմփի առաջին տպավորություններս էնքան շատ են, որ ես դեռ էդ տպավորությունների տակ եմ, արդեն մի ամիս անցել ա :oy
Փաստորեն հադիպում ա եղել :angry,մեռա ասելով`հանդիպում լինի , մի հատ Ֆբ-ով գրեք հանդիպեմ հադիպման մասնակիցների...:goblin
Սերխիո ախպեր, չգիտեմ երբ-ում-ոնց, բայց որ ես իմանայի տենց բան կա, գիտես, խաբար կանեի... արի կլնի pm-ով կամ ֆբ-ով համարդ ուղարկի, ֆիքսեմ, մեկ էլ տեսար մի որ էլի ես լինեմ կազմակերպիչների ցանկում, խոստանում եմ անձամբ զանգել ու տեղյակ պահել ;)
impression
04.11.2013, 02:10
impression
դադադադամ...չմոռանաս, որ քեզ ստե-ընդե էի կանչում/ուղարկում, հա մոռացա ասեմ, ենքան էր ինձնով գայթակղված, որ սպասում էր, երբ պետք ա Two-Face-ը զուգարան գնա, որ գա կողս նստի:
հլը սրան նայեք էլի :D
impression
04.11.2013, 02:11
Իմփը սկի ինձնով չգայթակզվեց, Արամ տղա, քեզ հույս մի տուր :D Իմփի առաջին տպավորություններս էնքան շատ են, որ ես դեռ էդ տպավորությունների տակ եմ, արդեն մի ամիս անցել ա :oy
բա մի քիչ պատմի, ներս մի գցի ;) :)
Two-Faceին չնայած էլի էի տեսել, բայց շփվելու առիթ չէր եղել: հավեստ, խելոք տղա, ով շատ լավ գիտի իր խմելու չափը, որի համար հարգանքներս: Դավ ջան, դուխով ախպերս, դու ճիշտ մարդ ես, աշխատի նենց անես քեզ ոչ մեկ ու ոչ մի բան չփոխի, ցույց տուր սաղին, որ դու տենց ես ու էդ ճիշտ ա: Կենացդ ախպերս
Արամ - շատ բան չկա ասելու էս տաքարյուն, բանավեճասեր, հարբեցող երեխու մասին :D Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ինքը լավն ա: Հարգանքներս, որ բանակից հետո հեշտությամբ ես ինտեգրվում դառը իրականությանը, ՌՀՍՀ-ում էլ պոտենցիալդ նենց օգտագործի, որ վախիղ դիպլոմ տան ապեր, չնայած քեզ Բրյուսով էլ հաճույքով կընդունեն ;) մի խոսքով էն մարդկանցից ա, որ ասենք 10 տարի հետը սովորում ես մի դասարանում, 9րդ դասարանում նոր սկսում ես մոտիկություն անել հետը, բայց ոնց որ 1ին դասարանից արած լինես ))) սենց խառը պատմություն:
հարբեցող երեխու մասին :D
Կեսից, երևի ես էի քնել․․․:aaa
My World My Space
Հովոն վերջն ա: Մինչև հիմա մտածում եմ, ոնց արտահայտեմ հիացմունքս այս մարդու նկատմամբ, բայց մեկ ա բառեր չեմ գտնում: Բլին...իսկականից բառեր չեմ գտնում: Իրան հանդիպելու հենց 1 վարկյանից` նենց տպավորություն էր, ոնց որ 1000 տարի իրան ճանաչեի, բայց միևնույն ժամանակ իրա մասին ոչ մի բան չգիտեի, նույնիսկ ակումբում իրար հետ համարյա չենք շփվել: Ինքը շատ ուժեղ, ամրապնդված աշխարհայացք ունի: Իսկականից ուժեղ, իրա բացատրություններով, վելուծություններով ու դրանց մեջ անցքեր չկան: Բա չեք պատկերացնի, իրա գրած ստեղծագործությունները ինչ հոյակապ էր բացատրում, ոպշմ, ասածս ինչ ա, էնքան բան ա լցրել ուղեղս, չգիտեմ էսքանի հետ ինչ անեմ...:
Շատ ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ: :)
My World My Space
07.11.2013, 22:26
Արա՞մը:
Արամը սպունգ ա...
Ինքը կլանում ա էն, ինչը ջոգում ա, որ կարա իրա համար կարևոր լինի, ու կլանում ա՝ քեզ, քո ինֆորմացիան՝ առանց մի կաթիլ կորցնելու: Զգում ես, որ լսեց իրա համար նոր մի բան, արագի մեջ մտավ մեջը, ստուգեց, փոփոխեց, դարձրեց իրանը, տեղավորեց ու անցավ առաջ...
Ինքը պարզ ու հասարակ խելառ ա:
Մի պահ ափսոսացի, որ իրա տարիքին չեմ: Իրա հետ հավեսով խելառություն կանեի... :)
Արա՞մը:
Արամը սպունգ ա...
Ինքը կլանում ա էն, ինչը ջոգում ա, որ կարա իրա համար կարևոր լինի, ու կլանում ա՝ քեզ, քո ինֆորմացիան՝ առանց մի կաթիլ կորցնելու: Զգում ես, որ լսեց իրա համար նոր մի բան, արագի մեջ մտավ մեջը, ստուգեց, փոփոխեց, դարձրեց իրանը, տեղավորեց ու անցավ առաջ...
Ինքը պարզ ու հասարակ խելառ ա:
Մի պահ ափսոսացի, որ իրա տարիքին չեմ: Իրա հետ հավեսով խելառություն կանեի... :)
Չէիր կարում նենց գրեիր, որ էս գրառմանդ էլ 16 հոգի շնորհակալություն հայտներ :beee
My World My Space
09.11.2013, 15:52
Չէիր կարում նենց գրեիր, որ էս գրառմանդ էլ 16 հոգի շնորհակալություն հայտներ :beee
Յա նիպրիչոմ, էդ նշանակում ա, որ ընդամենը 8 հոգի են կարծում, որ դու տենց լավն ես… :P
Նի պառսյա… ;)
Alphaone
14.11.2013, 22:14
Քանի օր է, սպասում եմ՝ իմ մասին առաջին տպավորություն կարդամ, թեման չէր ակտիվանում: Վերջապես ազատ ժամանակ ունեմ ու քանի որ ես, այնուամենայնիվ, էս մարդկանց գոնե բացասաբար չեմ տպավորել, ապա գրեմ իմ տպավորությունների մասին :D
Արամ
Էս հանդիպումն ի սկզբանե նախատեսվոււմ էր լինել իմ ու իմ ալտեր էգոյի հանդիպումը: Մի տեսակ ֆատնաստիկ, չէ ավելի շուտ ֆենտեզիոտ ձևով Արամն ինձ նման է: Ինչո՞ւ ֆենտեզի... Նմանության գիտական բացատրություն չեմ կարողանում գտնել, բայց երբեմն նույն մտքերը, նույն բառերով մարդն արտահայտում է ու ես ամոթից հետինն եմ մտնում, որ իր տարիքում լրիվ էդպիսին եմ եղել: Ինձ թվում է, ինքն էլ իր ապագայով էնքան էլ հիացած չէ :D Միակ տարբերությունն էն էր, որ ես գրքերի համար գժվում եմ ու քիչ թե շատ ստեղծագործում եմ, էն էլ մարդուն իմ սիրած գրքերը դուր եկան ու հայտնաբերեցի, որ նաև գրում է ու վատ չի գրում: Հիմա բուն հանդիպումը: Արամին հենց տեսա, ճանաչեցի, էնպես, ասես հարյուր տարվա ծանոթ էի, թեև խեղճն ինձ նման հազար տարեկան այլմոլորակային չի, որ մի հատ էլ հարյուր տարի ճանաչեմ, բայց ահավոր զարմացած նայում էի սպիտակած մազերին, ախր շատ պուճուր էր: Երևի դարդերն են շատ :ապուշժպիտովսմայլիկ
Արամին հիմա ինչքան գովամ, կստացվի ինձ եմ գովում, քանի որ արդեն ասել էի, որ ինձ նման է, բայց մի հատկանիշ անպայման պետք ա շեշտեմ: Ինքը ջրիկ ա, հիհի-հահա կատակներ ա անում, բայց ահավոր զննող ա, ոչ մի դետալ բաց չի թողնում: Ինքը կարող է երկար լուռ մարդանց սկան անել ու ծանոթության կես ժամում մարդուն էնքան լավ ճանաչել, ինչքան իրար մանկությունից ճանաչող մարդիկ: Հետո, ինքն ահավոր վտանգավոր ա, առաջ ես գիտեի մենակ իմ մտքերն ա կարդում, բայց պարզվեց լավ էլ բոլորի մտքերը կարողանում ա ուսումնասիրել: Հետո, հետաքրքիր էր, որ մարդը դեռ My World My Space -ին չհանդիպած, դրել որպես բոբո կերպար նկարագրում է՝ լուրջ, ջղային ու էսպես շարունակ: Հետո պարզ դառավ՝ ինչո՞ւ:
My World My Space
Սկսեմ դիալոգից:
- Արամ, դու էսօր ոչ մի ռոզիգրիշ չես կազմակերպել:
- Չէ՞, բայց ինչի ես մտածում, որ նման բան կարող ա արած լինեի:
- Քանի որ ինձ լավ եմ ճանաչում:
Հետո Արամն ասաց, որ ինձ սյուրպրիզ է սպասվում, իր հետ եկել է շատ հետաքրքիր ակումբցի:
- Հովհաննե՞սը:
- Ինչ Հովհաննե՞ս:
- MWMS:
- Հա, բայց ոնց իմացար...
Դե արի էդ տղային բացատրի, որ ես վեց տարի առաջ նույն բաներն եմ մտածել, ինչ ինքը, հետևաբար... Բացատրելու ժամանակ չեղավ, հասանք My World My Space-ին ու առաջին բանը, որ ասաց՝ թե տարօրիանկ զանգն իրենց ձեռքի գործն էր, ես միամիտ եմ, երբ ինձ անծանոթ համարից զանգում են, սկսում եմ լիքը ավելորդ ինֆորմացիա տարածել: Մի խոսքով, լավ հումորով, մտերմիկ շշպռեց, խառնվեցի իրար, սկսեցի արդարանալ ու ինձ իր ներկայությամբ միանգամից էն ահավոր հոգեվիճակում սկսեցի զգալ, որ պայմանականորեն բլանձինկա եմ կոչում: Խեղճ Արամը խոսքի իրավունքը կորցրեց: Մարդիկ կան, ում որակում ես շատախոս, ու էդ մարդիկ սովորաբար բացասական տպավորություն են թողնում: My World My Space -ը որ խոսում է, չես ուզում ընդհատել: Միաժամանակ բազմակեղմանի, շատ խորը, քննադատական ու վերլուծական մտքեր՝ համեմված առողջ հումորով ու շատ հետաքրքիր կառուցված: Ես իրեն ահավոր խիստ ձյաձյինկա էի պատկերացնում՝ չնայած քեֆչի ավատարին: Ավատարի կերպարին ոչ մի կերպ չնմանեցրի, բայց որ անմիջկան, շփվող մարդ էր, էնքան տրամադրող, որ մի քանի րոպե անց արդեն ինձ լրիվ հին, ընկերական շրջապատում էի զգում, էդպես սպոնտան ու հարազատական հանդիպում ենք երևանյան մանկությանս շատ քիչ ընկերների հետ:
Հ.Գ. արդեն իրար հաջող-մաջող էինք ասում, որ Արամը հետ-հետ գնաց, քիչ էր մնում ընկներս: Սարսափով մտածում էի՝ լավ էլի, էս աստիճան ինձ նման...
Հ.Հ.Գ. My World My Space -ն էնքան շուտ գնաց, չհասցրեցի ֆայմել, որ մի հատ ինձ ու իմ ալտեր էգոյին անմահացնի, գոնե իրենց առաջարկեին, մինչև ֆայմեցի, արդեն գնացել էր, էնպես որ էս անգամ մինի-հանդիպման ջիջիլ նկարներ չունեմ:
Հ.Հ.Հ.Գ. Ամբողջ ընթացքում Նաիրուհուն էինք սպասում, խեղճը խառն էր, չգիտեմ էլ ուր, շշուկով խոսում էր, ուզում էի ասել լավ, թող մնա մյուս անգամ, բայց որ ասեց գալիս եմ, էլ լեզուս չպտտվեց, ախր շատ եմ սիրում էդ աղջկան: Բայց ավաղ, ժամանակը լրացավ, ես պետք է վերադառնայի միջնադար, Նաիրուհին զանգերին չէր պատասխանում ու էդպես, կարոտը սրտումս, մելամաղձոտ, էլի մի շարք նման ածականներ վերադարձա միջնադար...
Բա չես ամաչում, բա իմ մասին տենց կգրեն: Սպասի հլա ուշքի գամ ես քեզ կասեմ : :beee
Ալֆա՞ն:
Ճիշտ ա շատ քիչ խոսացինք իրար հետ, բայց էդ էլ էր հերիք: Ինքը կաբլուկ էր հաքել ու հայ-հայա դրա համար իրան խփում էի: Ալֆան շատ խառն ա, իրա մտքերը մի ուղղությամբ երբեք չեն աշխատում: Մեկ ստե, մեկ ընդե, նույնիսկ եթե քո հետ խոսում ա, դա դեռ չի նշանակում որ էդ խոսացածի մասինա մտածում: Կարճ ասած` օդերով ա, կոնկրետ իրա դեպքում մարսերում: Հետո, ինքը միշտ մտածում ա, որ ինքը ճիշտ ա, թեկուզ իրան հակառակը ապացուցեն, մեկա ինքը էլի մտածելու ա որ ճիշտ ա, բայց լավ կարում ա «ձև թափի» յանի հա էլի հասկացա::love: Հա էյ, դու էլ պակաս ջրիկ չես: :)Մմմմ էլ ի՞նչ եմ հիշում....հա դե էլ չասեմ, որ խափեց-թռավ, էդ հլա պիտի մարսի: Հա մեկ էլ մոռացա, ինքը մռութ ա :love
Ալֆա՞ն:
Ճիշտ ա շատ քիչ խոսացինք իրար հետ, բայց էդ էլ էր հերիք: Ինքը կաբլուկ էր հաքել ու հայ-հայա դրա համար իրան խփում էի: Ալֆան շատ խառն ա, իրա մտքերը մի ուղղությամբ երբեք չեն աշխատում: Մեկ ստե, մեկ ընդե, նույնիսկ եթե քո հետ խոսում ա, դա դեռ չի նշանակում որ էդ խոսացածի մասինա մտածում: Կարճ ասած` օդերով ա, կոնկրետ իրա դեպքում մարսերում: Հետո, ինքը միշտ մտածում ա, որ ինքը ճիշտ ա, թեկուզ իրան հակառակը ապացուցեն, մեկա ինքը էլի մտածելու ա որ ճիշտ ա, բայց լավ կարում ա «ձև թափի» յանի հա էլի հասկացա::love: Հա էյ, դու էլ պակաս ջրիկ չես: :)Մմմմ էլ ի՞նչ եմ հիշում....հա դե էլ չասեմ, որ խափեց-թռավ, էդ հլա պիտի մարսի: Հա մեկ էլ մոռացա, ինքը մռութ ա :love
Հա մի քիչ էլ իմ մասին ^_^
Ինքը շատ բարի ա, ահավոր բարի, չափից դուրս բարի, ես կյանքում չեմ պատկերացնի, որ ինչ որ մեկին վատություն ուզենա անի: Հա մի հատ բան հիշեցի: Մինչև Ալֆայի հետ ծանոթանալը, ընկերոջս հետ քաղաքով քայլում էինք, ու թեմա բացվեց, թե իմ աղջիկ տեսակը, ո՞նց պետք ա լինի: Էդրա մասին մի օր կպատմեմ, բայց հետաքրքիրը էն Էր, որ նույն օրը Ալֆայի հետ ծանոթացա, ու ինքը իսկականից իմ աղջիկ տեսակնա: Էդ իրա համար շատ վատ ա: Արա դե չի լինում լավը գրեմ, խոմ ես գլուխգովան չեմ : ^_^ Բայց դե մի օր հլա լավ կուսումնասիրենք մեր Ալֆաին :)
Alphaone
16.11.2013, 20:13
Բա չես ամաչում, բա իմ մասին տենց կգրեն: Սպասի հլա ուշքի գամ ես քեզ կասեմ : :beee
Այ հիմա հասկանում ես, որ ոնց էլ քո մասին գրեի, գլուխգովանություն էր լինելու :D
Նաիրուհի
19.11.2013, 02:25
Մի պահ մենակ աղջիկներով էինք մնացել, սովորել էինք իրար, մեկ էլ մի օր պարզվեց, որ նոր աշխատակից ենք ունենալու, էն էլ տղա։ Ինձ համար էդ նորությունն, անկեղծ ասած, էնքան էլ հաճելի չէր, հատկապես երբ պատկերացնում էի խմբային չաթում հարկադիր զսպվածությունը, որն ինքնըստինքյան հետևելու էր մեր շարքեր ինչ-որ տղայի մուտք գործելուն։
Նոր գործընկերը եկավ, ավելին, միանգամից շատ դրական տպավորություն թողեց։ Միակ վատն էն էր, որ Իսպանիայի առաջնությունը տանել չէր կարողանում, բայց դե ավելի լավ է՝ չնայի, քան «Բարսային» երկրպագի :))
Առաջին հանդիպման ժամանակ էլ վիճեցինք «Ատլետիկոյի» մարզաշապիկների վրա «Azerbaijan- Land Of Fire» գրության պատճառով, որովհետև ինքը դրա մեջ որևէ անընդունելի բան չէր տեսնում, թե՝ մարդկանց համար Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ մեկ են. իրենց փողը տվել են, իրենք էլ հագնում են էդ շապիկները։
Ինչ որ է, ի վերջո ինքը հասկացավ՝ ինչի է ինձ համար դա տհաճ։
Շատ դրական, խելացի, հավասարակշռված (թե որտե՞ղ ես հավասարակշռված ֆուտբոլասեր տեսել :D ), հետաքրքիր ու պատրաստակամ մարդ դուրս եկավ կոլեգաս։
Վանաձորյան հանդիպումից հետո նկարները դնում եմ ՖԲ-ում, մեկ էլ գրում է. «Փաստորեն դու Ակումբի Նաիրուհի՞ն ես»։
:o
Ախր ո՜նց գլխի չէի ընկել, որ էդ տարօրինակ, անչափուսահման սերը «Ռոմայի» հանդեպ պիտի որ մեր romanista-ն ունենար :)
Էսօր էլ ծնունդն էր։
Վարուժան ջան, մի անգամ էլ էստեղ շնորհավոր։ Քեզ բոլոր առումներով երջանկություն, «Ռոմային»՝ էս տարի չեմպիոնություն, մեզ էլ՝ երկար համագործակցություն։ Հատուկ էստեղ եմ գրում, որ աչքիդ չընկնի :)) Շատ ուրախ եմ, որ հանգամանքների բերումով ծանոթացա քեզ հետ, որովհետև Ակումբի romanista-յին ճանաչելու քայլ դժվար երբևէ անեի։
Հ.Գ. Ո՜նց եմ սիրում մեր Հայաստանի պուճուր ու կլոր լինելը...
Էսօր ես տեսել եմ Մեմեին: Ինքը էնքան լավն ա, դուք չեք պատկերացնի. զգացմունքային ա շատ, հավեսոոո՜վ....Ես չգիտեի, որ ժամանակը էդպես շուտ կանցնի իր հետ, որ չեմ էլ զգգա: Մեմեն կարա հանգիստ հոգեբան աշխատի. մարդու ժեստերից միանգամից հասկանում ա մտածածը: Համ էլ ինքը էդքան թիթիզ չէր, ինչքան ես պատկերացնում էի:oy: Ամեն ինչը համով-հոտով ա: Մերին գիտեք ինչքան ա սիրում իր գործը....վայ էն ինչ հավեսով էր պատմուոուու՜մ: Մեմեն էմոցիոնալ ու շատ զգացմունքային տպավորվող մարդա: Բայց մեկ ա թիթիզ էլ ա Մեմուշը: Մերին էն ա, ինչ իրեն ցույց ա տալիս. պարզ մարդ ա ու անկեղծ, դրական, հոգատար...: Մերին մարդ ա :love
երեկ ուրեմն էս անուշ աղջնակ Անժուկիս եմ տեսել...:love
ժողովուրդ չեք հավատա, ինչքան խելացիա էս մարդը, իրա հետ հաճելի էր էնքանով, որ չէիր զգում, որ ինքը փոքրա, այ էդքան վիրտուալով հոգիս էր մտել, իրականով էլ աչքս մտավ :esim...էս երեխեն էնքան արտասովոր ձայն ուներ, ինքը մոռացելա պատմի, թե իմը ինչքան անսովորա եղել իրա համար :)), բայց նենց սազում էր իրան էդ ձայնը...
չգիտեմ, ինքը էնքան անուշ էր, որ միանգամից աչքս ձեռքը նկատեց, որ վիրավոր էր, միագամից գործի անցա...ուրախ եմ, որ նման երեխու լեզուս չի պտտվում ասեմ ,դու երեխա չես է , դու հասուն մարդ ես, որի հետ միշտ հաճելի կլինի շփվել ամեն թեմայով, ուրախ եմ, որ ակումբով մտել էս սիրտս, ծննդյանս օրով հոգիս, ու իրականում աչքս:kiss...
խելացի բժշկուհի, ուզում եմ մեեեեեեեծ բարձրուքնների հասնես, լավ մարդ ես ծնողիդ համար..սրտաաաաանց եմ ասում...Անժուկս :vaii:
հ.գ՝
որ չմրսեի, շատ կմնայինք այգում, դրա համար կներես, ուղղակի դու ես ուշացել ամառվանից...բայց դե աշունն իրա սիրունությունն ունի, ու էլի ուրախ եմ, որ եկար...
վեևի խոսքերիդ համար էլ մեծ պաչ:oy
Ուլուանա
30.11.2013, 08:04
Հազար տարի էս թեմայում գրառում անելու առիթ չէի ունեցել...
Ruby
Մի քիչ հեռվից սկսեմ...
Քանի որ Ռուբին որոշել էր տոներին մի քիչ ճամփորդել ու նախատեսել էր մի շաբաթ Նյու Յորքում անցկացնել, ես էլ առիթից օգտվեցի ու իրեն առաջարկեցի էդ ընթացքում մեր տանը մնալ։ Ո՜նց էի ուրախացել, երբ համաձայնեց :yahoo։ Անընդհատ օրերն էի հաշվում, թե երբ պիտի գա։
Հետաքրքիր բան է էս վիրտուալը ։ Ես ու Ռուբին մինչև էդ անձնական շփում գրեթե չէինք ունեցել, նույնիսկ վիրտուալ, ընդամենը մի քիչ ակումբային նամակներ էինք փոխանակել սկզբում իր՝ ԱՄՆ, հետո արդեն՝ Նյու Յորք գալու հետ կապված։ Դե, իրականում էլ հո երբեք հանդիպած չկայինք։ Բայց հենց միայն Ակումբի գրառումներից ու հատկապես միմյանց օրագրային գրառումներից էնքան բան գիտեինք իրար մասին, որ ես իրեն լրիվ հին ծանոթի պես հավեսով առաջարկեցի մեր տանը մնալ, ինքն էլ կարծես հին ծանոթի պես հավեսով համաձայնեց :))։ Մի ուրիշ հետաքրքիր հանգամանք էլ էն էր, որ պարզվեց՝ ես ավելի շատ Ռուբիի մամայի սերնդակից եմ, քան Ռուբիի :D, բայց Ակումբն էդպիսի տարբերությունները հարթելու ու չեզոքացնելու լավ հատկություն ունի, դրա համար նման բացահայտումներն ահագին զավեշտալի են թվում։
Երբ հանդիպեցինք, հենց սկզբից էնպիսի զգացողություն ունեի, որ Ռուբիին հազար տարի է՝ ճանաչում եմ, ուղղակի կարծես վաղուց չէինք հանդիպել :))։ Ռուբին ճիշտ էնպիսին է, ինչպիսին պատկերացնում էի՝ պուպուշ, պայծառ, կենսուրախ, ծիծաղկոտ, հետաքրքրասեր, պրպտող։ Ու շատ–շատ խելացի։ Իր տարիքի համեմատ զգալիորեն հասուն ու զարգացած, շփման մեջ էլ թեթև ու հավես։ Մի խոսքով՝ վառ կերպար ու ընդհանրապես առողջ երիտասարդության օրինակելի ներկայացուցիչ է Ռուբին։ Ուղղակի մի քիչ ամաչկոտ էր իմ պատկերացրածից։
Մի անգամ Նաիրուհին Ռուբիի մասին գրել էր. «Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում...»։ Լրիվ նույնը ես եմ մտածում Ռուբիի հետ կապված։ Իրեն նայելով՝ մի տեսակ ավելի հստակ եմ տեսնում, թե իր հետ էդքան նմանություններ ունենալով հանդերձ՝ իր գծերից իմ մեջ ինչեր էին/են պակասում կյանքս ավելի լիարժեք ապրելու ու գործելու համար, ու թե դրա պատճառով ինչեր եմ բաց թողել ժամանակին։ Իսկ Ռուբին, իմ կարծիքով, էնպես է ապրում, որ հետագայում դժվար թե նմանատիպ մտքեր ունենա։
Հետաքրքիր է, որ Ռուբիի նույնիսկ ձայնն ու խոսելաձևն էի հենց էդպիսին պատկերացնում՝ մի տեսակ էմոցիոնալ ելևէջներով (հիմա երևի կմտածի՝ էդ ո՞րն ա :unsure )։ Էդպիսի ձայն ունեցողների նկատմամբ ես սովորաբար հատուկ վերաբերմունք եմ ունենում ու ահագին ընդհանրություններ :))։
Պարզվեց՝ Ռուբին լրիվ ինձ նման անջատված դեմք է։ Ճիշտ է, ինքն իր օրագրում տարբեր առիթներով նշել էր էդ հանգամանքի մասին։ Բայց դե ես երևի լուրջ չէի ընդունել, թե ինչ։ Ուղղակի ես էնքան սովոր եմ ցանկացած շրջապատում ամենաանջատվածը լինելուն, որ մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, որ ինձնից կարող է էլի լինել։ Բայց Ռուբին էդ առումով լուրջ մրցակից դուրս եկավ :D։ Էն որ խոսակցությամբ տարված՝ գնում ես՝ հույսդ լրիվ կողքինիդ վրա դրած, որ ինքը կիմանա, թե երբ ու որտեղ է պետք կանգ առնել, աջ կամ ձախ թեքվել և այլն, բայց պարզվում է՝ կողքինդ էլ նույն ձևով քո հույսին է :D։ Էդ լրիվ իմ ու Ռուբիի դեպքն էր։ Ընդամենը մի օր երկուսով՝ առանց Վազգենի գնացինք Մանհեթըն, երկուսս էլ անջո–անջո՝ անընդհատ մոռանում էինք, թե որտեղ ինչ պիտի անեինք, ու հաճախ ստիպված էինք լինում որոշ տարածություն հետ գնալ, ինչ–որ բաներ նորից անել և այլն, որովհետև խոսակցությամբ տարված՝ սխալ ուղղությամբ էինք գնացած լինում։ Դրա համար արդեն հենց զգում էինք՝ մոտակա րոպեներին միացած լինելն անհրաժեշտություն է, ստիպված դադարում էինք ուրիշ որևէ բանից խոսել, որ լրիվ կենտրոնանանք ճանապարհի վրա, էլի մի սխալ բան չանենք։ Մի խոսքով՝ էդ հողի վրա ահագին զվարճացանք :))։
Ոչինչ, չէ՞, որ մի քիչ էլ Արեգի առաջին տպավորություններից պատմեմ։ Ուրեմն էս իմ տղուկը հենց սկզբից մինչև ականջները սիրահարվեց Ռուբիին։ Լրիվ սեր առաջին հայացքից վիճակ էր։ Անընդհատ ուզում էր Ռուբիի հետ լինել։ Հենց Ռուբին մի պահ մոտակայքում չէր լինում, միանգամից անհանգստացած ասում էր՝ Ռուբին գա, Ռուբին Արեգի հետ խաղա։ Անընդհատ գալիս, մռութիկը մոտեցնում, լուրջ, սիրահարված աչուկներով նայում էր Ռուբիի դեմքին :))։ Էդ հայացքը տեսնել էր պետք։ Ու ընդհանուր նենց էր լրջացել Ռուբիի գալուց հետո։ Իսկ երբ արդեն պիտի գնար քնելու, ուղղակի պահանջում էր, որ «Ռուբին գա, Արեգի անկողնում քնի, Ռուբին գիշերանոց հագնի, գա, Արեգի հետ քնի» :D։ Իսկ առավոտյան մինչև Ռուբին արթնանում էր, մի կերպ էինք իրեն պահում, որ չգնա Ռուբիի սենյակ, Ռուբիին արթնացնի, որ հետը խաղա։ Որ տեղ էինք գնում, պահանջում էր, որ իր ձեռքն անպայման Ռուբին բռնի։ Մի անգամ հատակին նստած էին, ասեցի, որ ուզում եմ լուսանկարել, Արեգը միանգամից պահանջեց, որ Ռուբին իր ձեռքը բռնած նկարվի :))։ Հա, մեկ էլ միշտ ուզում էր, որ Ռուբին ծիծաղի :))։ Ռուբիի ծիծաղկոտ դեմքն արդեն էնքան բնական էր դարձել, որ եթե չէր ծիծաղում, ոնց որ իսկական Ռուբին չլիներ իր համար :))։ Ռուբիի գնալուց հետո էլ պարբերաբար ասում է. «Գնանք, Ռուբիին բերենք»։
Մի խոսքով՝ Ռուբիի հետ շատ հավես էր :love։
Ալֆա՞ն:
Ճիշտ ա շատ քիչ խոսացինք իրար հետ, բայց էդ էլ էր հերիք: Ինքը կաբլուկ էր հաքել ու հայ-հայա դրա համար իրան խփում էի: Ալֆան շատ խառն ա, իրա մտքերը մի ուղղությամբ երբեք չեն աշխատում: Մեկ ստե, մեկ ընդե, նույնիսկ եթե քո հետ խոսում ա, դա դեռ չի նշանակում որ էդ խոսացածի մասինա մտածում: Կարճ ասած` օդերով ա, կոնկրետ իրա դեպքում մարսերում: Հետո, ինքը միշտ մտածում ա, որ ինքը ճիշտ ա, թեկուզ իրան հակառակը ապացուցեն, մեկա ինքը էլի մտածելու ա որ ճիշտ ա, բայց լավ կարում ա «ձև թափի» յանի հա էլի հասկացա::love: Հա էյ, դու էլ պակաս ջրիկ չես: :)Մմմմ էլ ի՞նչ եմ հիշում....հա դե էլ չասեմ, որ խափեց-թռավ, էդ հլա պիտի մարսի: Հա մեկ էլ մոռացա, ինքը մռութ ա :love
լրիվ ես եմ :love կաբլուկները չհաշված))
պետք ա առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել, ամսի11-ից հետո առաջիկայում (
Alphaone
02.12.2013, 22:21
Քանի օր է, մոտս էջը բաց է, վերջապես գրեմ :D
Դատարկություն
Չեմ հականում, թե ինչ սկզբունքով է նման նիկ ընտրել Դավիթը, ահագին հետաքրքիր ու բազմակողմանի մարդ էր, մեջը լիքը ինֆորմացիա էր լցված, լիքը մտքեր էր գեներացնում, բայց մի տեսակ չհամակարգված էր ամեն ինչ ու հենց դրա համար էնքա՜ն հետաքրքիր: Լրիվ ակումբցի էր, էնպես, որ առանց ճանաչելու հեռվից տեսա, անգամ իր լուսանկարները չէի տեսել, բայց գիտեի, որ ինքն է: Ակուբում շատ չէին շփվել, միայն հպանցիկ դիալոգներ, բայց զրուցելիս իմ մոտ չկար էն զգացողությունը, թե մարդուն բնավ չեմ ճանաչում, հին ծանոթի նման նստել, զրուցում էինք: Ինքն ինձ համար բացահայտում չեղավ, ոչ թե պրիմիտիվ ու կանխատեսելի էր, դրա համար, այլ միանգամից էնքան հարազատություն փոխանցեց, որ միանգամից, տարերայնորեն սկսեցի ճանաչել էնքան խորը, ինչքան հին ու լավ ծանոթի: Հարգեցի, որ մասնագետ չէր (մասնագետն ինձ համար սեփական մասնագիտությամբ սահմանափակված մարդիկ են:) ): Հետո արդեն ակումբցիները քիչ-քիչ հավաքվեցին, արդեն իրեն ճանաչեցի ընկրախմբում, առանձին զրույցի ժամանակ Դավիթն ավելի անկաշկանդ ու խորը մարդ է, խմբում թեև ինքը մի անկյուն չի քաշվում, բայց ոչ էլ ջանքեր է գործադրում էքստրա ուշադրության համար, լսում է, վերլուծում ու ահագին հետաքրքիր մտեր հայտնում, ձեռքի հետ էլ ամբողջ ընթացքում ուսումնասիրում է մարդկանց ու չգիտեմ ինչքանով է հոգեբանություն ուսումնասիրել, բայց արտակարգ հոգեբան է: Դավիթն ու , ընդհանրապես, մնացած ակումբցիներն, ում մինչև հիմա հանդիպել եմ, այն մարդկանցից են, ում ճանաչելը պատիվ է, բայց ավելի շատ երջանկություն, էս մարդկանց ճանաչելով էլ ինձ մոլորակում միայնակ չեմ զգում:
անջո–անջո՝ անընդհատ մոռանում էինք, թե որտեղ ինչ պիտի անեինք, ու հաճախ ստիպված էինք լինում որոշ տարածություն հետ գնալ, ինչ–որ բաներ նորից անել
Ես էլ եմ մեծ քաղաք ընկնելուց միշտ էնքան տարվում նոր տեսարաններով, որ մոռանում եմ էտ անտեր զուգարան մտնելը ու ստիպված հետ եմ գնում ինչ-որ բաներ անելու համար :D :D :D
Կատակը դեն, Ան, էնքա՜ն հավես ես գրել։ Ես էլ եմ ուզում Ռուբիի հետ ծանոթանամ։ Ռուբ, եթե հանկարծ արձակուրդդ որոշես Կարիբյան կղզիներում անցկացնել ձեն հանի :)) Մենք ստեղ արդեն հայկական համայնք ենք ձևավորում :P
Ruby Rue
04.12.2013, 09:58
Մոտ մեկուկես տարի ակումբում նորեկ էի, մտքիս ծայրով էլ չէր անցնի, որ կկարողանամ Ակումբի կայացած ու ձևավորված ընկերախումբ ոտք դնել, կհամարձակվեմ իրական հանդիպումների գնալ, բայց արի ու տես...
Ուլուանայի հետ շատ էի ուզում հանդիպել: Քանի որ մինչև ԱՄՆ մեկնելս էի պլանավորել, որ արձակուրդիս Նյու Յորք պիտի գնամ, գալուս պես Անուկին գրեցի, որ շատ կուզենամ իր հետ հանդիպել այնտեղ: Ու էդպես Անուկը հարազատի պես առաջարկեց իրենց տանը մնալ, իսկ ես էլ շատ-շատ ուրախանալով, համաձայնեցի:
Եվ ես՝ անհույս անջատվածս, Ուլուանայի ու Վազգենի գրած ինստրուկցիաներին սրբորեն հետևելով, օդանավակայանից հասա գնացքի կայարան: Հեռվում տեսա Անուկին ու Արեգուկին տեսնելով էնքան մեծ ջերմություն ու հարազատություն զգացի, չնայած որ իրականում առաջին անգամ էի հանդիպում:
Ուլուանան իմ պատկերացրածից ավելի պայծառ, ջերմ ու լուսավոր էր: Դե ինչ ուզում է լինի, ավագ մոդերատորությունն իրենն անում է. ես իրեն ավելի խիստ ու մի քիչ չոր էի պատկերացնում: Բայց մնացած առումներով նույնն էր. բարի, հոգատար, պատասխանատու...
Երբ սկսեցի հայերեն խոսել, սկզբում իմ իսկ ձայնն իմ համար տարօրինակ էր հնչում. մոտ չորս ամիս հայերեն ոչ խոսել էի, ոչ լսել: Էնքան հավես զգացողություն էր, երբ գիտակցում էի, որ էդ պահին, գտնվելով տնից, իմ երկրից էդքան հեռու, նման վերաբերմունքի եմ արժանանում մարդկանց կողմից, ում ընդհանրապես չեմ տեսել, ոչ էլ նույնիսկ վիրտուալում շփվել: Ես համոզված եմ, որ նույնիսկ հազար տարվա ընկեր-բարեկամ-հարազատների կողմից, ում աչքերդ բացելուն պես տեսել ես, նման վերաբերմունք չես ստանա...
Բայց դե Ակումբը մոգական հատկություններ ունի. անձնական օրագիրը լրիվ հերիք է, որ մարդուն ճանաչես, սիրես ու հարազատություն զգաս:
Հավես էր, երբ Անուկն Ակումբի հիմնադրումից էր պատմում. հիմա նույնիսկ քննություն եմ կարող հանձնել ակումբապատմությունից: Երբ Ակումբն արդեն կայացած ֆորում էր, ես դեռ 10-11 տարեկան երեխա էի, մանկապարտեզ եմ, չէ՞: Բայց Ուլուանայի հետ շփման ընթացքում ընդհանրապես էդ տարիքային տարբերությունը չէր զգացվում. երբ մարդու հետ լիքը ընդհանուր հետաքրքրություններ ու խոսելու բան կա, հետո ի՞նչ որ ես նոր-նոր եմ չափահաս դարձել: :)
Մի խոսքով, ասածս այն էր, որ ԱՄՆ-ում եղածս ամենա-ամենալավ ու հավես օրերից էին: Ուլուանայենց տանն ինձ մինի Հայաստանում էի զգում. պատկերացնու՞մ եք, իմ բոլոր սիրած մուրաբաները մի տեղում էին հավաքվել::)) Հետն էլ Ուլուանան շատ-շատ համով ա սարքում. էս ամերիկյան զզվելի, անհամ ու անառողջ ուտելիքներից հետո էդքան համով ու բնական բաներ ուտելը մի տեսակ անիրական էր թվում:
Անուկն արդեն պատմեց, որ մեր միջև կորելու ու ցրվածության բացահայտ մրցակցություն էր: Իրար հետ թանգարան գնալիս մի քանի անգամ սխալ ուղղությամբ գնալուց հետո որոշեցինք միացնել մեր ուշադրությունը ու չանջատել մինչև նպատակակետին հասնելը:
Դե Ուլուանան արվեստի մարդ է. իրեն ներելի է: Իր՝ արվեստի նկատմամբ մեծ սիրո ու հետաքրքրվածության մասին ակումբից գիտեի, բայց դե իր հետ թանգարաններ գնալով ու իր աշխատանքները տեսնելով, հասկացա, թե որքան խորն է: Բա Արեգուկի համար սարքած խրտվիլակը, Վիննի Պուխն ու մնացած բաներն ինչ լավն էին::love
Վազգենի մասին էլ եմ ուզում խոսել: Ճիշտ է, ես իրեն ավելի շատ որպես Ուլուանայի ամուսին գիտեի, քան ակումբցի, որովհետև երբ ես գրանցվեցի, ինքը վաղուց գրառումներ չէր անում: Դե լավն են էլի ֆիզիկոսները, շատ լավն են, հո զոռով չի: :)) Վազգենը շատ մերոնքական է. «Մատանիների տիրակալն» էր կարդում, հետո Արթուր Քլարկից մի հատ հավես գիրք սկսեց կարդալ, որը ես էլ պիտի անպայման կարդամ: Ժամերով կարող էինք մեր ֆիզֆակից խոսել, մեր ԵՊՀ-ի լավ ու վատ դասախոսներից, շփման ուժերից ու ամերիկացիների բթության տարբեր աստիճաններից, հետն էլ լիքը մասնագիտական ու ոչ էնքան գրքեր խորհուրդ տվեց կարդալ:
Ես իրեն նկարներից մի տեսակ ջղային էի պատկերացնում, բայց պարզվեց շա՜տ բարի է ու միշտ ժպտում է:
Իսկ էն մեր պստո ակումբցին իսկական արև է: :love Արեգուկի պես համով, սիրուն, խելացի ու հասկացող երեխեքը շատ չեն, բայց դե սենց հրաշք ծնողների ճուտոն ուրիշ ձև չէր էլ կարող լինել: Իրար հետ ժամերով խաղում էինք, հեքիաթ էինք կարդում, կապիկություններ անում: :D Հա, կապիկություններ, որովհետև Արեգուկը ուսիս մի հատ կապիկ էր դնում ու ասում «Ռուբին կապիկ ա»: Հետո մյուսին ավելացնելով ասում, որ Ռուբին արդեն շատ կապիկ ա: Ինքը սիրում էր ամեն օր տարբեր արարածների կերպարներ ընդունել, դե ես էլ իր հետ կերպարանափոխվում էի: Դառնում էիք ուրվական ու խրտվիլակ, միկրոբից մինչև որմզդեղն:
Դե քանի որ ես էլ թուլություն ունեմ գանգերի նկատմամբ, գանգով բանդանա էի կապում ու կմախքներով շապիկ հագնում, դրա համար Արեգն ինձ կմախք էլ էր անվանում: Մի օր, որ պիտի գնայի, Արեգուկը սկսեց լացել ու պահանջել, որ կմախքը հետ վերադառնա: :)) Ինքը շատ յուրահատուկ երեխա է, որովհետև կմախքներ, վհուկներ ու նույնիսկ ցախավելներ է սիրում. երևի դրա համար էլ էդքան լավ լեզու գտանք իրար հետ...
Անուկից ու Վազգենից լավ ծնողներ դժվար է պատկերացնել. էնքա՜ն մեծ սիրո ու ջերմության մեջ է մեծանում Արեգը: Ուղղակի հրաշք ընտանիքին են, հրաշքն էն խոսքը չի, իրենց հետ մի քանի օր մնալով էնքա՜ն դրական էներգիա ստացա...
Հ.Գ. Էս երկար գրառմանս ամեն նախադասությունը գրելիս կանգ էի առնում ու ժպտում. ինչքա՜ն հավես էր: :love
Պատկերացրեք, որ ինձ էլ է բախտ վիճակվել հանդիպել այս հրաշք ընտանիքին, ու Ռուբիի գրածների հետ կետ առ կետ համաձայն եմ։ ։))
Նաիրուհի
05.12.2013, 02:51
Արամը։
Ի՞նչ գրեմ էս տղու մասին։
Ալֆան սեփականաշնորհած չլիներ՝ կասեի, որ ոնց որ երկվորյակս լինի (չէ, ես չեմ կարող էսքան մեծամիտ լինել. դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ Արամ դառնամ)։
Արամը պրպտող, փնտրող մարդ է, բայց զարմանալիորեն մենակ լավն է փնտրում։ Իրեն պատճառ է պետք, որ մարդկանց սիրի, արդարացնի։ Հետո՝ շատ խելացի է ու իմացածը կարողանում է տեղ հասցնել։ Ինձ էնքան պարզ, երկու բառով բացատրեց մաթեմատիկական մի հասկացություն, որ ես զարմացա՝ ո՞նց չեմ հասկացել դա ու տասներորդ դասարանից ամոթից գետինն եմ մտնում էդ պատճառով։
Չգիտեմ՝ ի՞նքն է էդքան հասուն, թե՞ ես եմ երեխա, բայց իր հետ ոնց որ իր տարիքին լինեմ։ Կարևորը՝ վստահելի մարդ է, ով իր մտքերից, զգացմունքներից, թերություններից չի ամաչում։
Մենակ չեմ պատկերացնում՝ էդ սրտով ո՞նց է ապրելու (մեկը լինի՝ ինձ ասի)։
Շատ բան չեմ գրի, չեմ ուզում էդքան բացվել :oy Իմ գտած Արամին ինձ համար եմ պահելու։
Իրեն արդեն ասել եմ, ձեզ էլ ասեմ. Արամին ճանաչելուց հետո համոզվեցի, որ շատ ճիշտ անուն էի ընտրել. եթե մի օր տղա ունենամ՝ ինքը ամենալավ մարդկանցից մեկի անունից է ունենալու։
Արամը։
Ի՞նչ գրեմ էս տղու մասին։
Ալֆան սեփականաշնորհած չլիներ՝ կասեի, որ ոնց որ երկվորյակս լինի (չէ, ես չեմ կարող էսքան մեծամիտ լինել. դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ Արամ դառնամ)։
Արամը պրպտող, փնտրող մարդ է, բայց զարմանալիորեն մենակ լավն է փնտրում։ Իրեն պատճառ է պետք, որ մարդկանց սիրի, արդարացնի։ Հետո՝ շատ խելացի է ու իմացածը կարողանում է տեղ հասցնել։ Ինձ էնքան պարզ, երկու բառով բացատրեց մաթեմատիկական մի հասկացություն, որ ես զարմացա՝ ո՞նց չեմ հասկացել դա ու տասներորդ դասարանից ամոթից գետինն եմ մտնում էդ պատճառով։
Չգիտեմ՝ ի՞նքն է էդքան հասուն, թե՞ ես եմ երեխա, բայց իր հետ ոնց որ իր տարիքին լինեմ։ Կարևորը՝ վստահելի մարդ է, ով իր մտքերից, զգացմունքներից, թերություններից չի ամաչում։
Մենակ չեմ պատկերացնում՝ էդ սրտով ո՞նց է ապրելու (մեկը լինի՝ ինձ ասի)։
Շատ բան չեմ գրի, չեմ ուզում էդքան բացվել :oy Իմ գտած Արամին ինձ համար եմ պահելու։
Իրեն արդեն ասել եմ, ձեզ էլ ասեմ. Արամին ճանաչելուց հետո համոզվեցի, որ շատ ճիշտ անուն էի ընտրել. եթե մի օր տղա ունենամ՝ ինքը ամենալավ մարդկանցից մեկի անունից է ունենալու։
Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի:)) Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք::P Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ:))
Նաիրուհի
05.12.2013, 12:29
Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի:)) Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք::P Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ:))
Շին, ես քո մասին էլ եմ ուզեցել գրել, բայց գերադասել եմ լռել՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար ;)
Փորձով գիտեմ, թե ակումբցիներն ինչքան կարող են մեծամտանալ, երբ իրենց թվում է, թե սիրահարված ես իրենց :D
Շին, ես քո մասին էլ եմ ուզեցել գրել, բայց գերադասել եմ լռել՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար ;)
Փորձով գիտեմ, թե ակումբցիներն ինչքան կարող են մեծամտանալ, երբ իրենց թվում է, թե սիրահարված ես իրենց :D
Արխային, ես առանց էդ էլ մեծամիտ եմ, էլ սրանից դենը տեղ չկա:))
Քանի Լիլը մոտիվացրել ա(քո մասին հետո կգրեմ:love) մի քանի հոգու մասին գրեմ:
Դատարկություն
Արա կայֆնա Դավոն` հավասարակշռված, խելացի: Ինքը ինչ որ բան խոսալուց` հարուր տակ մտածում` գլխում ֆռցնում ու նոր ասում ա, նենց, որ ինքը բան էր ասում էլ չէի փորձում դրա մեջ տրամաբանություն գտնեի, որովհետև գիտեի, որ հաստատ մտածել` նոր ա ասե: Ինքը աշխատասեր ա, նպատակասլաց, եթե նպատակ ունի ուրեմն իրա նպատակին հաստատ կհասնի, սիրում եմ էս մարդկանց տեսակը, որ իրաց համար անհնարի բան չկա, եթե որոշել են անել ուրեմն հաստատ կանեն, հուսով եմ չեմ սխալվել: Ճիշտ ա մենք տենց էլ ընդհանուր հայտարարի չեկանք, բայց ինքը իմ կողմից շատ հարգվեց, որովհետև կարողանում ա դիմացինի կարծիքը ընդունել ու հասկանալ նրան, իսկ սա շատ ուժեղ բնավորության գիծ ա:
Վոլտերա
Էկած-չեկած հետս չուներ: Չգիտեմ, ի՞նչ էի արել: Ինչքան փորձեցի խոսեցնել էս աղջկան` չստացվեց: Սկզբում մտածում էի, որ ինչ որ սխալ կերպ եմ ինձ պահել դրա համար դիսկամֆորտ ա իրա մոտ, բայց քիչ-քիչ հասկացա, որ ինքը մարդկանց շատ ուշ ա սկսում վստահել, կամ կոպիտ ասած` բանի տեղ դնել: Ոչինիչ, դա լավ բնավորության գիծ ա: Բայց, կներես, մի բան դուրս չեկավ, հազար ներողություն, բայց ինչ որ մարդու մասին վատը խոսալուց միայն քո աչքերով մի նայի, քո աչքերով շատ մարդիկ կարող են վատը լինեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ էդ մարդը վատն ա: Ինձ թվում ա, գրածս որպես խորհուրդ կընդունես: Միգուցե սխալվել եմ` չգիտեմ: Ընդհանուր առմամբ երևում ա, որ ահավոր մեծ պոտենցիալ ունեցող աղջիկ ա` խելացի, դատող: Ինքը իրա ստեղծած աշխարհում ա ապրում ու էդ կայֆ ա: Բայց իրական աշխարհից գոնե մի փոքր մաս տար քո աշխարհ` տենց ավելի կայֆ ա լինում: Հուսով եմ հաջորդ անգամ, ավելի շատ թույլ կտաս քեզ ճանաչել:
Ի՞նչ` դու ես մեղավոր, հազար ասի, արի հետս մի քիչ խոսա....էլ ավել բան չեմ կարա ասեմ: Սորրի:
StrangeLittleGirl
Բյուրը վտանգավոր մարդ ա` ահավոր շատ բան ա հասկանում: Ու ավելի վտանգավոր ա, որովհետև ցույց էլ չի տալիս, որ շատ բան ա հասկացել: Իրա հետ շփվելը հեշտ ա, չնայած, որ ինքն ա թելադրում շփման կանոնները, բայց մեկ-մեկ շրջանցել ստացվում ա: Քանի որ ինքը խելացի ա, սիրում ա միշտ հակառակվել ու դիմացինի կարծիքը հաշվի չառնել: Բյուրը շատ հետաքրքիր մարդ ա ու իրա հետ շատ հավես ա ժամանակը անցնում, դզում ա բզբզիկները: Ու համ էլ դու հեչ լավ հոգեբույժ չես, չկարացար ինձ բուժես: (Էսի նրա համար, որ ինձ թողեցիր մենակ սառեմ)
http://s10.postimg.org/quqh8e5t5/Untitled.png
Անվերնագիր
Անվերնոն հավեսին տիպ ա, իրա հետ կարաս տուպը անջատվես ու ինչ մտքովդ անցնում ա խոսաս, խնդաս, դեբիլանաս: Կայֆ ա, սիրում եմ սենց մարդկանց, որ օրենքներ չեն թելադրում իրանց հետ շփման մեջ: Էս ամեն ինչը մի կողմ, ինքը շատ խելացի, տեղեկացված տղայա: Բանակից գա լրիվ մուժիկ ա լինելու: Մեկ էլ մի հատ խորհուրդ, ինչքան էլ ջրիկանում ենք, պետք ա մի կետում կանգնենք, ինքներս մեզ հարցնենք, արժի սրանից հետո շարունակել, թե չէ: էդ ինձ էլ ա վերաբերվում: Վոպշմ, լավն ես դու, ու հաստատ բանակը քո վրա լավ հետևանքներ ա թողնելու, նենց որ դուխով, չդնե՛ս, գնա էդ կյանքի դպրոցն էլ ավարտի ու հավատա, որ գաս լիարժեք ու հզոր մարդ ես լինելու:
Alphaone
05.12.2013, 18:51
Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի:)) Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք::P Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ:))
չէ, ինքն ավելի լավն ա :D ;)
Նաիրուհի
05.12.2013, 20:11
չէ, ինքն ավելի լավն ա :D ;)
Դու Շինոյին չես ճանաչում :beee :love
Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում:) Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Alphaone
07.12.2013, 20:53
Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում:) Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Շին, ես իրեն ասել եմ, հետոն ոնց ա լինելու, ոնց ա վայ տալու, դեռ չի գիտակցում :( իսկ էս կարծիքի համար քեզ :kiss ես որ ահավոր լավ եմ Արամին հասկանում, մեկ ա, էսքան լավ չէի կարող ձևակերպել ու ներկայացնել ասելիքս
Շինարարի խոսքերին եմ շնորհակալություն դնում, թե չէ Արամին անձամբ չեմ ճանաչում:oy Շինարարին չեմ տեսել, բայց ինքը հաստատ սկզբունքային, հաստատակամ ու կայուն մարդ է:
Նաիրուհի
07.12.2013, 20:55
Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ:
Ինչ-որ մեկը գլխի չի ընկել, որ Արամը հենց իր համար էր եկել, ես ընդամենը կազմակերպել եմ հանդիպումը ;)
Ապրես, Շին, կարծում եմ՝ Արամն ի գիտություն կընդունի դիտողություններդ։
Մեջների ամենաօգտակար կարծիքը քոնն էր :)
Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում:) Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Իսկ դու իմ դուրը եկել ես :beee
Շնորհակալ եմ կարծիքիդ համար: :love
Նաիրուհի
10.12.2013, 22:20
Էն որ մարդու հետ դեռ կարգին չծանոթացած՝ զգում ես, որ ինքը լավն է։
Էն որ մեկի ներվերն ուտելու հաշվին սկսում եք իրար աչքունքով հասկացնել՝ ինչ է պետք անել, ու արագ լեզու եք գտնում։
Էն որ տարիքային տարբերությունն ընդհանրապես չի խանգարում, որովհետև դիմացինդ բնավորություն ունեցող մարդ է, անմիջական, մեկ-մեկ՝ համառ, բայց շատ դրական ու խոհուն։
Էն որ շատ արագ հասկանում է, որ դու չես հանդուրժի տրանսլիտագրությունը, ու քեզ գրելիս միանգամից անցնում է մեսրոպատառի։
Ու էն որ մի անգամ ես տեսել, բայց նենց տպավորություն է, որ վաղուց ճանաչում ես, էնքան որ հաճելի է եղել էդ մի քանի ժամն իր ընկերակցությամբ անցկացնելը։
Մեկ էլ էն, որ թեման չես խառնել ու էսքանը գրում էիր Ծյէլեպորտի մասին։
:)
(http://www.akumb.am/member.php/28932-%D4%BE%D5%B5%D5%A7%D5%AC%D5%A5%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF)
Մեկ էլ էն, որ թեման չես խառնել ու էսքանը գրում էիր Ծյէլեպորտի մասին։
:)
(http://www.akumb.am/member.php/28932-%D4%BE%D5%B5%D5%A7%D5%AC%D5%A5%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF)
տղա՞ էր, թե աղջիկ, մոռացել եմ :D
Նաիրուհի
10.12.2013, 22:31
տղա՞ էր, թե աղջիկ, մոռացել եմ :D
Ո՞վ, Հա՞յկը։ :)
Կարծում եմ՝ ճիշտ կլինի իրեն հարցնես :D
Կարծում եմ՝ ճիշտ կլինի իրեն հարցնես :D
լավ :))
StrangeLittleGirl
10.12.2013, 22:42
Արամն ինձ սպանեց, թողեց` պահանջելով, որ իրա մասին առաջին տպավորություն գրեմ: Մենակ էն, որ ինքն էդքան ուզում ա իրա մասին կարծիք լսել, նշանակում ա` լուրջ կոմպլեքսներ ունի: Բան չունեմ ասելու, ահավոր ներվերիս վրա ազդում ա ինքը:
Արամն ինձ սպանեց, թողեց` պահանջելով, որ իրա մասին առաջին տպավորություն գրեմ:
Սուտը մեռնի՞: Հա լավ մի մեռի, ասում են քեզ կարելի է տենց բաներ գրել, որ ասում են ուրեմն գիտեն:
Անվերնագիր
10.12.2013, 23:43
Արամն ինձ սպանեց, թողեց` պահանջելով, որ իրա մասին առաջին տպավորություն գրեմ: Մենակ էն, որ ինքն էդքան ուզում ա իրա մասին կարծիք լսել, նշանակում ա` լուրջ կոմպլեքսներ ունի: Բան չունեմ ասելու, ահավոր ներվերիս վրա ազդում ա ինքը:
Ինձ էլ էր առաջին տպավորություն գրելու նամիկատներ անում :)) (մեկա, չեմ գրելու, չնայած, փողիս մուննաթ):D:
Ծյէլեպորտը կարգին մուժիկ ա, ճիշտ ա, ակումբ չի մտնում, ու էտքան էլ չի սիրում(ես գրեթե իրան հասկանում եմ), բայց լավն ա: Ապեր, եթե կարդում ես, մի քիչ շու-շուտ գրի-մրի, թեկուզ չսիրելով ;)
Ծյէլեպորտ
11.12.2013, 00:27
Ինձ էլ էր առաջին տպավորություն գրելու նամիկատներ անում :)) (մեկա, չեմ գրելու, չնայած, փողիս մուննաթ):D:
Ծյէլեպորտը կարգին մուժիկ ա, ճիշտ ա, ակումբ չի մտնում, ու էտքան էլ չի սիրում(ես գրեթե իրան հասկանում եմ), բայց լավն ա: Ապեր, եթե կարդում ես, մի քիչ շու-շուտ գրի-մրի, թեկուզ չսիրելով ;)
հազիվ մեկը ով կիսումա կարծիքս ակումբի մասին : ) , բայց ճիշտ ես ասում ` մենակ լավ ու հաճելի մարդկանց համար արժի մտնել ակումբ ու <գրել մրել> , իրանցից մեկնել դու ես `լի ;)
Անվերնագիր
11.12.2013, 00:35
Արամն ինձ սպանեց, թողեց` պահանջելով, որ իրա մասին առաջին տպավորություն գրեմ: Մենակ էն, որ ինքն էդքան ուզում ա իրա մասին կարծիք լսել, նշանակում ա` լուրջ կոմպլեքսներ ունի: Բան չունեմ ասելու, ահավոր ներվերիս վրա ազդում ա ինքը:
Էսքան ասածների մեջ, Արամին ոչ մեկ թթու խոսք չասեց, էկար-չեկար միանգամից՝ ««Ներվերիս վրա ազդում ա»» ստեղից բխում ա, Բյուր քո ասածները ասլավանի չեն :D
Ծյէլեպորտ
11.12.2013, 00:47
Էն որ մարդու հետ դեռ կարգին չծանոթացած՝ զգում ես, որ ինքը լավն է։
Էն որ մեկի ներվերն ուտելու հաշվին սկսում եք իրար աչքունքով հասկացնել՝ ինչ է պետք անել, ու արագ լեզու եք գտնում։
Էն որ տարիքային տարբերությունն ընդհանրապես չի խանգարում, որովհետև դիմացինդ բնավորություն ունեցող մարդ է, անմիջական, մեկ-մեկ՝ համառ, բայց շատ դրական ու խոհուն։
Էն որ շատ արագ հասկանում է, որ դու չես հանդուրժի տրանսլիտագրությունը, ու քեզ գրելիս միանգամից անցնում է մեսրոպատառի։
Ու էն որ մի անգամ ես տեսել, բայց նենց տպավորություն է, որ վաղուց ճանաչում ես, էնքան որ հաճելի է եղել էդ մի քանի ժամն իր ընկերակցությամբ անցկացնելը։
Մեկ էլ էն, որ թեման չես խառնել ու էսքանը գրում էիր Ծյէլեպորտի մասին։
:)
(http://www.akumb.am/member.php/28932-%D4%BE%D5%B5%D5%A7%D5%AC%D5%A5%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF)
Ես վերջի տողը որ չկարդայի տենց էլ կշարունակեի մտածել, որ էտ ես եմ Նայրուհու մասին գրել ոչ թե .. :love անչափ ուրախ ու շնորհակալ եմ, որ իմ կարծիքը համընկնում ա կարդացածիս հետ :)
Էս Ծյէլեպորտը էնքան ալարկոտ ա, որ ալարումա մի քանիսի մասին կարծիք գրի:
Հ.Գ. հա մեկ էլ նամյոկ չեմ անում, որ իմ մասին գրի, յեսլի չտո էլի...:angry
Ծյէլեպորտ
11.12.2013, 00:49
տղա՞ էր, թե աղջիկ, մոռացել եմ :D
ախր չես էլ իմացել է,որ մոռանաս .. )
Ծյէլեպորտ
11.12.2013, 00:53
Էս Ծյէլեպորտը էնքան ալարկոտ ա, որ ալարումա մի քանիսի մասին կարծիք գրի:
Հ.Գ. հա մեկ էլ նամյոկ չեմ անում, որ իմ մասին գրի, յեսլի չտո էլի...:angry
ես նորեկ եմ, ներելիա ախր :oy
Alphaone
14.01.2014, 22:02
Ուլուանա :love
Անուկին դեռ ակումբում գրանցված առաջին օրերին էի նկատել, սիրել ու անպայման ուզում էի հանդիպել: Սկզբում տարօրինակ էր թվում մարդուն, ում հետ ոչ մի բառ չես փոխանակել, գրել, ասել, որ ուզում ես հանդիպել, ավելի մոտիկից ճանաչել: Հետո, երբ մի փոքր շփում կար, եկավ նաև վճռականությունը գրելու, հանդիպման հրավիրելու, արդեն իմացա, որ Անուկն ԱՄՆ-ում է: Տխրել էի, թեև գիտեի, մի քանի տարուց ոնց էլ լինի ԱՄՆ գնալու եմ, անպայման կհարմարեցնեմ, կտեսնեմ:
Հետո, երբ Ռուբին Անուկին հանդիպեց, երկուսի գրառումներն էլ կարդում էի ու երկուսին էլ ո՜նց էի նախանձում: Այդ ընթացքում Անուկն արդեն հասցրել էր հարազատ հոգի դառնալ: Ընդհանրապես, մարդկանց իմ սիրտ դժվարությամբ եմ թողնում, ակումբում մի քանի հոգի կան, որ անհավանականորեն արագ սրտումս իրենց ամուր տեղն ունեցան ու դա ոչ թե նոր ծանոթության առաջացրած հետաքրքրասիրության առաջին ալիքն է, որ հետո ձանձրույթի է փոպակերպվում, այլ՝ հերթով աճող մտերմությունը:
Ինչևէ, Անուկը ինքը եկավ Հայաստան ու ես չգիտեի, թե ինչքան ժամանակով: Ահավոր ուզում էի տեսնել, բայց մտածում էի, որ Հայաստան մաքսիմում մի ամսով են վերադառնում, որ Անուկն ունի հազար տարվա բարկամներ ու ընկերներ, ու եթե ես առաջարկեմ հանդիպել, ապա էդ կլինի մեկ այլ հանդիպման հաշվին, Անուկի համար հանդիպումը կլինի ավելի շատ մոդերատորական պարտականություն: Ու մինչև ներսումս թեր ու դեմ կողմերն էի կշռում, Անուկը գրեց, թե երբ եմ Երևան գնալու: Ո՜նց էի ուրախացել: Պայմանավորվեցինք ակումբի պուճուր հավաք կազմակերպել, պուճուր, որ իրար էլ հասցնենք ճանաչել, եթե լիքը նոր դեմքեր լինեին, էլ Անուկի հետ չէի կարող մարդավարի շփվել: Ինձնով լիներ, չեմ ուզում սիրելի մարդկանց նեղացնել, բայց կուզեի մենակ Անուկի հետ էս անգամ հանդիպել, քանի որ մեկ էլ չգիտեմ, երբ առիթ կլինի նորից տեսնել: Էսպես, երկար քննարկումներից, լիքը մարդկանց ավելացնելուց ու փոշմանելուց ու կասկածելուց ու նորից ավելացնելուց հետո ի վերջո խումբը թողեցինք բախտի նախախնամությանը ու որոշեցինք Թումանյանի արձանի մոտ Անուկի հետ հանդիպել, գնալ մի տեղ (տեղն էլ Բյուրն էր ասել, քանի որ ոչ ես, ոչ Անուկը Երևանում գրեթրե ոչ մի բանի տեղ չգիտեինք :D)
Հեռվից, երբ Անուկը նոր-նոր երևաց, չճանաչեցի: Ինձ ընդառաջ էր գալիս դպրոցական մի երեխա, իսկ ես լուրջ ու խիստ մամայի էի սպասում տեսնել: Կասկածելով ընդառաջ էի գնում, մինչև վերջ կասկածելով, որ հնարավոր է շփոթած լինեմ ու մոտեցողը բնավ Անուկը չէ: Բայց արդեն որոշակի հեռավորությունից դիմագծերը երևացին էլ ավելի մոտիկից էլ կարողացա Անուկի սիրուն դիմագծերը տարորոշել: Ընդհանրապես, ես նկատել եմ, որ ակումբցիները սիրուն են: Սիրունը տիկնիկային իմասով չէ, սիրունն ինքնատիպ դիմագծերի ու աչքերի սիրունությունն է: Իրար նման մարդիկ չկան, բայց կան լիքը ընդհանրություններ, որ մարդկանց միավորում, ամբոխ են դարձնում: Ակումբն ամբոխից տարորոշվող սիրունությունն ունի ու Անուկը վառ օրինակ էր:
Հանդիպումից րոպեներ անց Անուկն ինձ փրկեց: Այո, հենց փրկեց, կարևոր չի ոնց, կարևորը ինքը մի պահ վերածվեց հեքիաթների միջի փերի կնքամոր, որ հայտնվում ու իրականանցնում է հենց այն երզանքը, որ դու այդ պահին մտովի փայփայում ես: Հեքիաթի էր նման :)
Հետո Բյուրը ինձ կհեգներ, կասեր դու դեռ էդ տարիքում ես, դեռ հավատում ես ինչ-որ հրաշքների ու մոգական զուգատիպությունների :D Անուկն իսկական մայրիկի իդեալ է՝ բարի, հոգատար, հարկ եղած պահին էլ խիստ: Ես հենց սկբից հոգատարությունը զգացի, իր ցանկցած ժեստում մեծ մարդկայնություն ու մեծ սիրտ կար: Մի անգամ Անուկը բողոքում էր, թե վատատես է, իրականում անգամ ամենածանր թեմաները աննկարագրելի ամրությամբ էր վեր հանում, ամեն ինչի մասին խոսելիս ներքին լույս ու ջերմություն էր հաղորդում, հարազատություն: Ինքն էն մարդկանցից էր, ում ներկայությամբ երբեք չես լարվում, էն մարդկանցից էր, ովքեր ջերմացնում էն, դեռ լիքը առիթներ կլինեն գրելու Անուկի մասին, քանի որ հիմա հույզերը բառերից շատ են: Անուկս, քեզ հանդիպելուց հետո ավելի շատ սիրեցի :kiss
Ջոն Ջոնի մաիսն առաջին տպավորությունս ավելի շատ հաղորդագրություններն են, քան հանդիպումը: Էնքան լուռ էր, ոչինչ չէր խոսում, լուռ լսում էր, անգամ Դատարկությունը տեղափոխվեց, որ գա նստի կղքս, մի քիչ խոսացնեմ, չստացվեց, էդպես էլ լուռ մնաց: Բայց ահավոր դրական էներգետիկա ուներ, էն մարդկանցից է, որ չնայած իր աննկարագրելի լրջությանը, փողոցում պատահաբար հանդիպելիս հաստատ կժպտաս, ինչքան էլ որ անտրամադիր լինես:
Աբելյան Աբելյանի հետ ակումբում քիչ էի առնչվել, բայց ինչքան ճանաչել էի, կյանքում լրիվ էնպիսին էր, ինչպիսին ակումբում: Լուռ կնստեր, հանկարծ մի էնպիսի դիպուկ դիտարկում կամ սուր միտք կարտահայտեր, որ լիքը զավզակություններ արժեն :)) Բացի էդ ահավոր սիմպո էր :oy :)
Արդեն կարոտում եմ ձեզ, հայեր, շնորհակալություն այդ օրվա համար:
Մերսի, շատ տպավորիչ էր::)
Արդեն կարոտում եմ ձեզ, հայեր, շնորհակալություն այդ օրվա համար:
որ օրվա՞ :'
Էս Անուկը նենց հետաքրքիր մարդ է: Մի տեսակ ներքին կիրք ունի, աչքերի մեջ, ձայնի երանգներում...ու սենց ահավոր հմայող ու վտանգավոր գեղեցկություն :) Ինքն էն մարդկանցից ա, որ վտանգավոր են ու դու երբեք չես իմանա վտանգի ուղղությունն ու ուժը: Ու էդ մարդիկ անհայտ ձևերով քեզ դեպի իրենց են ձգում ու դու հեշտությամբ իրենց ծուղակն ես ընկնում
:love Անն~~~
Աբելյանին առաջին անգամ տեսնելուց ինձ թվաց, թե ինչ որ բան ա թաքցնում ու շուտ գնաց, որ ոչ մեկս իրա գաղտնիքը չբացահայտենք :secret
Էդ գաղտնիքը 7 տարի ա չեն բացահայտել ակումբցիները:;)
Ուլուանա
15.01.2014, 11:38
Վայ, Մարի, դեմք ես :D։ Էդ ինչ հետաքրքիր տպավորություն եմ թողել։ Պարբերաբար հետաքրքրությամբ կարդում եմ գրածդ։ Աչքիս՝ սկսեմ նորովի ուսումնասիրել ինքս ինձ :))։
Alphaone
Ալֆան էնքան պայծառ ու կյանքով լի է, այսինքն՝ էնպիսին, ինչպիսին նկարներում է սովորաբար լինում։ Հեշտ ոգևորվող ու տպավորվող է, երբեմն՝ երևի գլուխը կորցնելու աստիճանի։ Մեկ էլ, միգուցե ինքը չընդունի, բայց մի տեսակ հավատացող, վստահող հայացք ունի։ Չնայած իր երբեմն դառնացած ու հուսահատ գրառումներին՝ ինձ թվում է՝ ինքը շատ մեծ հավատով է լցված կյանքի ու մարդկանց նկատմամբ, որը գուցե ինքն էլ չի գիտակցում ու խոստովանում ինքն իրեն։ Ու ամենակարևորը՝ Ալֆան հավատում է հրաշքների, իսկ հրաշքները, ինչքան նկատել եմ, սովորաբար պատահում են հենց հավատացողների հետ :))։ Մի խոսքով՝ Ալֆան կարծես պայծառ վառվող աստղիկ լինի, որ թեև մեկ–մեկ հանգում է, բայց միշտ նորից վառվելու ու լուսավորելու համար :)։
Վոլտերա
Մարին իմ պատկերացրածից ավելի պուպուշ էր ու մի տեսակ ավելի փխրուն ու խոցելի. էն որ ցանկություն է առաջանում գրկելու, սիրելու, պաշտպանելու :)։ Փխրունությամբ հանդերձ՝ Մարին նաև բավական համառ է, ինձ թվում է՝ ինքն իրեն բավական լավ է ճանաչում ու նաև լավ գիտի, թե ինչ է ուզում։ Մարին մի տեսակ հստակ ձևավորված տեսակ է։ Ձևավորված ասելով՝ ոչ թե հասունությունը նկատի ունեմ, այլ հենց տեսակը։
Դատարկություն
Դատարկության հետ հանդիպումն անակնկալ էր։ Ես իրեն ուրիշ հանդիպման ժամանակ էի սպասում տեսնել :))։ Չգիտեմ ինչի, գրառումներից ավելի լուրջ ու չխոսկան մարդու տպավորություն էր թողել, բայց իրականում լավ էլ խոսկան էր ու կատակասեր։ Կարճ ժամանակ անց էնպիսի զգացողություն էր, ոնց որ հազար տարվա ծանոթ լիներ :)։ Առայժմ էսքանը կարող եմ ասել իր մասին, բայց մոտ ապագայում ակնկալում եմ ավելին բացահայտել :))։
Էսօր Ռիկին եմ տեսել, հոլանդացի:
Զարմանքս նրա հայերենն էր:
Շատ լավ ու հետաքրքիր մարդու տպավորություն թողեց: Իր թեզի համար հարցազրույց էր վերցնում ինձանից ու ընթացքում պարզեցի, որ ազգագրագետ լինելուց բացի նաև լրագրողական ձիրք ունի :Ճ
Յոհաննես
18.03.2014, 18:32
Ես ուրիշ կերպ էի ձեզ պատկերացնում,բայց դե էսպես երևի ավելի լավ է :))
Առանձին-առանձին չեմ գրի,քանի որ առանձնապես շատ չեմ շփվել բոլորիդ հետ,ավելին ասեմ շատ քչերի հետ եմ շփվել,ավելին ասեմ մենակ Two-Face-ի հետ եմ նորմալ շփվել ու հենց ինքն էլ դարձավ ակումբի իմ առաջին ընկերը :))
Շատ ծանոթ դեմքեր կային,մինչև հիմա մտածում եմ ու էդպես էլ չեմ հիշում, թե որտեղ եմ իրանց հանդիպել :)
Մի խոսքով դժվարը առաջինն է,հետո երկրորդը,հետո երրորդը ու այդպես շարունակ :))
Ինչպես և խոստացել էի վատ-վատ բաներ գրել էս բաժնում...
Ուրախ եմ, որ եկա հանդիպմանը, որովհետև հիմա, որ իրենց գրառումները կարդամ, կպատկերացնեմ ինչպես է ասում, ինչ տոնայնությամբ, ինչ ձայնով: Իսկ դա հավես ա:
Շատ դուրս եկավ հատկապես էն պահը, որ ծանոթանում էինք մականուններով, ասենք` "-Nihil: -Booooom: -Հաճելի ա:" :))
Two-Face
18.03.2014, 21:46
Էս թեմայում դեռ գրառում չեմ կատարել, թեկուզ արդեն քիչ հանդիպումներին չեմ մասնակցել: :))
Յոհաննես՝ շատ հավես էր ծանոթանալը եղբայր, հուսով եմ մի օր էն մեր նշած փաբը կգնանք: :)
Nihil` շատ հաճելի էր ծանոթանալը, զրուցելը, շփվելը: Մինչ նոր հանդիպում :oy
Դատարկություն՝ քեզ արդեն լավ ճանաչում եմ, մանավանդ իրար ադաշ ենք: :))
Boooooom` պետք էր նկարվել էն անձրևի ժամանակ ու գցել ակումբ: :D
boooooooom
18.03.2014, 21:47
Էս Nihil-ը էտքան էլ ամաչկոտ չէր, ու էդ լավ էր։ 3-րդ բաժակ գարեջուրը ավելորդ էր։Հանդիպման եկած ակումբցիները շատ տարբեր էին։ Ափսոս, որ ժամանակը քիչ էր ու հերթական անգամ տպավորությունները կիսատ մնացին։ Բայց ես չեմ շտապում։ Ես հեշտ էի շփվում։ Յոհաննեսսը քիչ էր խոսում, Արամին ավելի ուրախ էի պատկերացնում, Կուկը «բոբո» չէր, Nihil-ը ճաքած էկրանով հեռախոսը հանգիստ օգտագործում էր (ես՝ կոմպլեքսավորվածս, հնարավոր է ամաչեի գրպանիցս հանել, եթե իմ հեռախոսը տենց ցխված լիներ), Two-face-ի հետ շփումը նորմալ էր (սկզբից երկուսով էինք սպասում), John- ի հետ քիչ շփվեցինք, բայց հասցրեցի իմանալ որ խորոված սիրում է(գարեջուրն էլ էր հավեսով խմում), Chilly -ն շուտ գնաց, պատճառաբանելով՝ տուն, տեղ, ընտանիք, ինչից կարելի է ենթադրել, որ կարգին տան տղամարդա, Աբելյանի հետ չհասցրեցի ։ Իսկ մնացած ներկաների մասին չեմ գրում, որովհետև առաջին անգամ չէի տեսնում։ Ընդհանուր հանդիպումը ուրախ անցավ։ Սպասենք հաջորդին։
Մի երկու բառ էլ իմ մասին գրեմ, որ նեղություն չքաշեք։ Ես շատ քիչ եմ ալկոհոլ օգտագործում, այլ խոսքերով ասած, խմել չգիտեմ։ Դա էր պատճառը, որ 3 բաժակից դարձել էի չաչանակ։ Ներողություն դրա համար։
Էս թեմայում դեռ գրառում չեմ կատարել, թեկուզ արդեն քիչ հանդիպումներին չեմ մասնակցել: :))
Յոհաննես՝ շատ հավես էր ծանոթանալը եղբայր, հուսով եմ մի օր էն մեր նշած փաբը կգնանք: :)
Nihil` շատ հաճելի էր ծանոթանալը, զրուցելը, շփվելը: Մինչ նոր հանդիպում :oy
Դատարկություն՝ քեզ արդեն լավ ճանաչում եմ, մանավանդ իրար ադաշ ենք: :))
Boooooom` պետք էր նկարվել էն անձրևի ժամանակ ու գցել ակումբ: :D
Էս ինչ օրիգինալ առաջին տպավորություններ ունես :lol
Two-Face
18.03.2014, 21:50
Էս ինչ օրիգինալ առաջին տպավորություններ ունես :lol
Կարող ա՞ քեզնից եմ քոփիփեյսթ արել ապ: :))
ուրեմն սկսեմ մեր շա՜տ օ-երով ախպորից՝
boooooooom - բացի հեծանվարշավների մեծ սիրահար լինելուց ու հետաքրքիր թեմաներ բացելուց այլ բան չգիտեի մեր Վարդանի մասին: Չնայած քիչ շփվեցինք, հասցրեց հետաքրքիր դեպքեր պատմել արշավներից, կարծում եմ առիթ կունենաք միասին արշավի գնալու, ու հաստատ շատ լավ կանցնի ;) հաճելի զրուցակից, հումորով: Հարգանքներս ;)
Յոհաննես - Հով ջան, քեզ բնականաբար ավելի աշխույժ, ակտիվ էի պատկերացնում: Բայց էդ իմ մեղավորությունն ա, որ սխալ էի տրամադրվել: Իրականում ինձ թվում ա, որ դու էն տիպի մարդկանցից ես (ինչպիսին նաև ես եմ), ով անծանոթ միջավայրում ուշ ա «բացվում»… դուխով ախպերս, էս Ակումբում էնքան ամեն տիպի մարդիկ են էղել-կան, որ ինչ էլ անես, քեզ ոնց էլ պահես, քեզ «թարս չեն նայի», նենց որ ոնց ճիշտ ես գտնում, կարևորը դուխով, ումից որ արժի վախենալ Ակումբում, հատկապես հանդիպումների ժամանակ, հետո թաքուն կասեմ քեզ :D
Nihil - Այս ժպտերես աղջնակի հետ քիչ շփվեցի, բայց հասցրեցի նկատել, որ լավն է :) էդ բառի զանազան իմաստներով:
ու ընդհանրապես ինձ համար միշտ հաճելի է նոր ԱԿումբցիների հետ ծանոթանալ, քանի որ իրանք կա՛մ լավն են լինում, կա՛մ անվնաս ինձ համար :D
Alphaone
28.03.2014, 19:21
Rammstein
Ակումբցիներից ով ինձ գիտի, կիմանա, որ իմ անբաժան խաղալիքն է լուսանկարչական ապարատը: Վերջինիս չիպը ողբալի վիճակում է (համակարգիչս չի ճանաչում), լարը քյավառներում եմ թողել ու իմ ավանդույթն՝ ամեն օրվա վերջում նկարներն ապարատից համակարգիչ տեղափոխել, արդեն դադարել է ավանդույթ լինելուց:
Ակումբի հերթական մինի հանդիպումն է: Ինչպես միշտ նկարվելու, լավ հիշողություններ արթնացնող նկարների արխիվ ստեղծելու մոլուցքս գլուխ բարձրացրեց: Ի դեպ, Ռամշը կյանքում ավելի սիրուն է, քան նկարներում: Բայց երբ թրեյնինգին մասնակցող տղաներից մեկը թրեյնինգի նկարները տեսնելուց հասավ Ռամշին, սիրունությունը վերջին բանն էր, որ մտքով կանցներ: Սկսեցինք երկար մազերի շուրջ բանավիճել: Ինքն ասում էր, որ դա նորմալ չի, ես ասում էի, որ ուղղակի հրաշալի է:
- Իմ համար ավելի հետաքրքիր է երկար մազերով տղայի հետ շփվել, քան քո, - վերջում կատաղած վրա բերեցի ես:
- Քանի որ դու էլ իրա նման ես:
Դա ես որպես հաճոյախոսություն ընդունեցի: :)
Ռամշ, մի ժամանակ, երբ Ռուբին «դիմակ» էր, ես վստահ էի, որ դու ես դիմակը: Ու հիմա, երբ վերջապես քեզ առաջին անգամ տեսա, ես նաև ձեզ տեսա: Ինձ երջանիկ էի զգում, որ Հայաստանում նման մարդիկ կան ու ոչ թե ուղղակի հիպոթետիկ գոյություն ունեն, այլ էստեղ են, կողքիս: Լիլին էլ նախանձեցի, որ դուք իր սանիկներն եք :) :love
Ամեն անգամ էս թեմա մտնելիս, մտածում եմ ինչ-որ մեկը խոսել է իմ մասին :)) Միշտ սխալվում եմ :))
Յոհաննես
28.03.2014, 23:51
Ամեն անգամ էս թեմա մտնելիս, մտածում եմ ինչ-որ մեկը խոսել է իմ մասին :)) Միշտ սխալվում եմ :))
Էն հանդիպման օրը ձեզ տեսել եմ :)) առաջին տպավորությունն էլ էն էր,որ իմ նմնա թրջված էիք :D
CactuSoul
29.03.2014, 00:40
Էն հանդիպման օրը ձեզ տեսել եմ :)) առաջին տպավորությունն էլ էն էր,որ իմ նմնա թրջված էիք :D
Այ որ տեսնելուց նաև մի բերան ձեն հանեիր, կարող ա էսօրվա օրով ես ինձ էսքան վատ չզգայի :(
Կներես ինձ էդ օրվա համար, laro :oy
Յոհաննես
29.03.2014, 00:48
Այ որ տեսնելուց նաև մի բերան ձեն հանեիր, կարող ա էսօրվա օրով ես ինձ էսքան վատ չզգայի :(
Կներես ինձ էդ օրվա համար, laro :oy
Մեկը լիներ ինձ մի բերան ձեն հաներ :))
Էն հանդիպման օրը ձեզ տեսել եմ :)) առաջին տպավորությունն էլ էն էր,որ իմ նմնա թրջված էիք :D
Հա ես մի ահագին ժամանակ օպերայի մոտ էի ու լիքը արկածներ ունեցա, մինչև տուն հասա :))
Այ որ տեսնելուց նաև մի բերան ձեն հանեիր, կարող ա էսօրվա օրով ես ինձ էսքան վատ չզգայի :(
Կներես ինձ էդ օրվա համար, laro :oy
Անի ջան դու քեզ վատ մի զգա: Այ որ ժամանակին մտածեի, որ զարյադկա չունեմ, ամեն ինչ նորմալ կլիներ ;)
Երեկ առիթ ունեցա ևս երկու Ակումբցիների հետ ծանոթանալու, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում Մարիին ու Նաիրուհուն:
Ռիկ - մեր այլմոլորակայինահայ, ինչպես ինքն իրեն բնորոշեց, ախպորը տենց էլ պատկերացնում էի. ժպտերես, հումորը տեղը ;) ու ինքը էնքան լավ գիտի մեզ՝ հայերիս, որ մենք նույնիսկ էդքան լավ չգիտենք ու էնքան հաճելի ա, որ ինքը նենց հումորներ ա անում, որ մաքուր հայկական իրականության հետ կապված հումորներ են, որ իբր թե ոչ հայերի համար անհասկանալի պետք է լինեին :) Ինքը էն մարդկանցից ա, որ հազիվ թե ձանձրանաս իր հետ… մի խոսքով Ռիկը ինչքան էլ չխոստովանի, բայց կարծում եմ որ իր նախնիները հայեր են եղել, ու, ամենայն հավանականությամբ գյումրեցիներ ;)
Lilium -քանի որ էնքան էլ ակտիվ չի Ակումբում մեր Լիլիումը, բացի ավատարից այլ բան չէր տպավորվել :) միանգամից զգացվեց, որ մերոնցական է. շատ շուտ ինտեգրվեց մեր ջրիկ մթնոլորտին: Չարաճճի ժպիտն էլ ինչ ասես արժեր )))
հ.գ.
գուցե ես հիշողությունից թույլ եմ, դրա համար ա սենց տպավորություն, բայց ոնց քցում-բռնում եմ, սենց հավես Ակումբային հանդիպման վաղուց չէի մասնակցել :)
StrangeLittleGirl
30.03.2014, 12:24
Lilium-ի մասին ես էլ գրեմ էլի :) Շատ հավեսին տիպ էր: Հիշում եմ՝ ակումբում տեսել եմ իրան, բայց գրառումները լավ չեն տպավորվել: Իսկ այ որ հումորի զգացումը տեղն ա, էդ հաստատ: Նենց լավ ինտեգրվեց, միացավ մեր կատակներին, որ էլ ասելու չի: Շատ սիրեցի իրան, հույս ունեմ՝ կշարունակի հանդիպումներին գալ:
Նաիրուհի
30.03.2014, 13:16
Լիլիումը լավն է, ինչպես բոլոր Լիլիթները :love
Լիլ, ես քեզ սիրեցի։ Ապրե´ս, չարաճճի աչուկներով կենսուրախ աչոնիկ ջան։ Հույս ունեմ՝ արդեն հաճախ կերևաս ու ավելի բազմագույն կդարձնես մեր հանդիպումները։
CactuSoul
30.03.2014, 13:28
Լիլիումը լավն է, ինչպես բոլոր Լիլիթները :love
Լիլ, ես քեզ սիրեցի։ Ապրե´ս, չարաճճի աչուկներով կենսուրախ աչոնիկ ջան։ Հույս ունեմ՝ արդեն հաճախ կերևաս ու ավելի բազմագույն կդարձնես մեր հանդիպումները։
Վայ, բա ես էլ գիտեմ, թե դուք իրար ճանաչում էիք :)) Բա որ ԿԳԴ էինք գնացել, Liliumն էնտեղ չէ՞ր էն ժամանակ փաստորեն: Ինձ սկսեց հետաքրքրել, թե ես երբ ու որտեղից եմ սկսել ճանաչել :D
Վայ, բա ես էլ գիտեմ, թե դուք իրար ճանաչում էիք :)) Բա որ ԿԳԴ էինք գնացել, Liliumն էնտեղ չէ՞ր էն ժամանակ փաստորեն: Ինձ սկսեց հետաքրքրել, թե ես երբ ու որտեղից եմ սկսել ճանաչել :D
Չէ,Ան,ես էդ ժամանակ էնտեղ չէի :( Բա երեկ դրա համար էի էդքան հուզված ասում դու զանգ տուր :D
CactuSoul
30.03.2014, 13:44
Չէ,Ան,ես էդ ժամանակ էնտեղ չէի :( Բա երեկ դրա համար էի էդքան հուզված ասում դու զանգ տուր :D
Վույ աման :))
Ես իարկե չէի կարող էդքան ակումբցիների հետ շփվել կամ ճանաչել իրենց ռեալում, բայց ծանոթությունն էլի մե՜ծ ուրախություն ու հաճույք էր սկզբի համար:roll
Առաջինը խոսեմ օրվա հերոսի մասին: Չուկի հետ ես բախտ էի ունեցել մի անգամ հանդիպելու, բայց դա ուրիշ երգից է::sulel Շատ համեստ, բարեսիրտ, ժպտերես անձնավորություն: Միանգամայն դրական մարդ:;) Շատ շնորհակալ եմ հետաքրքիր գրքի ու հաճելի օրվա համար Արտակ ջան:good
Աթեիստը. Եթե ես առաջ՝ նույնիսկ նկարներում ու տեսանյութերում իրեն տեսնելուց հետո, քիչ ժպտացող ու հաստ ձայնով էի պատկերացնում, հիմա չեմ կարողանում պատկերացնել նման կերպ::D Չտեսա էն ջղային ձյաձյային, ում երբեմն պատկերացրել, երբեմն էլ տեսել եմ վիրտուալում: Էդքան ասող-խոսող, բանիմաց, (բազմիմաց,) ժպտերես, հումորով, բարակ ձայնով, մի խոսքով ոտից-գլուխ հաճելի մարդ: Հիմա արդեն ոչ մի կերպ չեմ կարողանա տեսնել իր միջի գազանին, որքան էլ տեսած լինեմ վիրտուալում: Այ հենց ինքն էր մի անգամ ինձ ասել, որ մարդը կարող ա վիրտուալում շատ խիստ լինի ու կոպիտ (խոսքն իր մասին չի իհարկե,) իսկ իրական կյանքում բարի ու նրբանկատ: Համ էլ ես իրան շատ ավելի բարձրահասակ էի պատկերացնում, չնայած էլի բոյով էր: Անչափ հաճելի էր Արտակ համար 2 ջան: http://rugame.mobi/smile/zest/pozhali.gif
Կար ևս մի մարդ, ում որ սովորաբար շատ լուրջ եմ պատկերացրել` ինչքան էլ տեսել եմ իր ժպտերես նկարները ու հաճելի կատակները: Դա երևի տարիքային տարբերությունից էր, բայց երբ իրեն ու ընդհանրապես բոլորին տեսա, համոզվեցի, որ այստեղ այդ տարբերությունը որևէ նշանակություն չունի, մեր ակումբը մի ամբողջություն ա ու բոլորը բոլորին սիրում են առանց խտրականության, կամ առնվազն հարգալից են: Վիրտուալում քիչ չի եղել, որ զրուցել եմ Բուուու՜մի հետ, իսկ երեկվանից հետո այդ բոլոր խոսակցությունները պատկերացրեցի ռեալում ու տեսա էդ ծիծաղկոտ, բառիս բուն իմաստով կատակասեր ու կենսուրախ մարդուն::hands Իսկական ընկեր ա, ոչ մեկի հետ էդքան չշփվեցի ինչքան իր: Բազմապատկվեց այն սերն ու հարգանքը, որ տածում էի այս մարդու նկատմամբ ու սրանից հետո իրեն միշտ տեսնելու եմ էնպիսին, ինչպիսին երեկ տեսա: Համ էլ, անկեղծ ասած զարմացա, որ իմ բոյի էր::think
Ակումբցիներից մեկը չէր երևում: Ամենասկզբում հարցրեցի «գալու ա՞»: Հույսեր չեղան: Հետո, երբ կանգնած էի գրքի սեղանի մոտ, ինչ-որ մեկը ողջունելու նպատակով կպավ թևիս: Գլուխս թեքեցի: Յա՜, եկավ::)) Մարին:love Ափսոս չհաջողվեց նորմալ շփվել: Բայց, ամեն դեպքերում խոսքիս տերը եղա, էլ պարտք ու պահանջ չունենք չէ՞ պուճուր ջան::)) Իսկ եթե լուրջ՝ էլի եմ գալու... անպայման:;)
Իսկ հիմա երիտասարդ եռյակի մասին:
John. Տպավորություն համար առաջին՝ շատ բարձրահասակ::)) Տպավորություն համար երկու՝ բարեհամբույր + ժպտերես ու համար երեք՝ հիմնականում լսողի կարգավիճակում գտնվող: Կարգին, խելացի տղա ա Մենակ ինքն էր, որ հարցրեց առաջին տպավորությունների մասին::))
Դատարկություն. Նման ա Հովսեփին::)) Լուրջ եմ ասում, համարյա նույն տպավորությունը թողեց: Մենակ քիչ մը ավելի շփվող ա՝ ասող-խոսող: Հեշտությամբ ա մտերմանում դիմացինի հետ:
Արամ. Որ տեսա... չճանաչեցի:oy Լուրջ տղա ա ու է՛լ ավելի ասող-խոսող: Ոնց որ սիրում ա լուրջ թեմաներից խոսալ, բայց դե ինքն էլ էր լուռ հիմնականում::) Կազմակերպված տղա ա:
Ասեմ՝ որ վերջիններիս մասին խոսելը շատ բարդ էր իմ համար:oy
Rammstein. Քչախոս, քչաժպիտ ու երևի ինքնամփոփ: Խստահայաց, բայց շատ բարեսիրտ ու հոգատար մարդ, ինչպիսին որ պատկերացնում էի:;) Ռուբիի հանդեպ էլ շատ ուշադիր:good
Գալաթեա. Էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ պարզից էլ պարզ ա: Շատ սիրալիր, հոգեհարազատ, մտերմիկ անձնավորություն::love Իզուր չէր, որ գրքերի վաճառքն իրեն էր վստահված և ոչ միայն դա:;Ճ
Բյուր. Շատ կարճ ժամանակով տեսա իրան, չկարողացա էլ հրաժեշտ տալ: Ընդհանրապես չէի սպասում, որ էս աստիճանի անակնկալի կգա ինձ տեսնելուց: Ինչքանով որ ճանաչեցի՝ բավականին շփվող ա ու անմիջական: Ես էլ իմ հերթին էի ուրախացել, որ ներկա էր:;)
Երվանդ. Բարությունն ու սիրալիրությունը սովորաբար անպակաս ա լինում հաստլիկներից::aha Չեմ մոռանա բոլորիս ուղղված կենացդ Երվանդ ջան:;)
Նաև շատ ուրախացա, երբ հանդիպեցի Ձայնալարին ու Գաբրիելյան եղբայրներին;) (Sceptik, Two Face): Հուսով եմ հետագայում հնարավորություն կունենամ ձեզ հետ շփվելու:ok
StrangeLittleGirl
05.04.2014, 12:43
Այ Սմոք, անակնկալի՞ եմ էկել :)) Դե չէի սպասում, որ կգաս, ուրախացել էի ահագին: Կներես, որ առանց հաջողի գնացի: Շտապում էի, հետո ավելի ուշ էկա, դու չկայիր:
Սմոքի մասին ասեմ. ինքը ռեալում ճիշտ նույնն ա, ինչ վիրտուալում: Ոտքից գլուխ բարության տիպար, սենց պարզ, միամիտ, հավես, շփվող: Ափսոս երկար չմնացի, թե չէ հավեսով երաժշտությունից զրից կանեինք մի քիչ:
Սմոկի մասին դժվար ա գրել, որտև ինչ էլ ասեմ նորություն չի լինի՝ ինքը էնքան անմիջական մարդ ա, որ ինքն ու իր վիրտուալ կերպարը ոչ մի բանով չեն տարբերվում :) համենայնդեպս ես չզգացի տենց աչքի ընկնող տարբերություն: Հարգանքներս Գև ջան, ուրախ եմ ,որ առիթ էղավ հետդ իրականում ծանոթանալու, հույս ունեմ ավելի շատ շձվելու առիթներ էլ կլինեն դեռ ;)
Նաիրուհի
Ակումբի քիչ մարդկանցից է, ով համապատասխանում է գլխումս ստեղծած սուպեռ-պուպեռ կերպարին: Նաիրուհու հետ չես կարա տխրես, դրանից բացի իր մարդկային տեսակը ուրիշ է, ուզում ես անընդհատ ուսումնասիրես ու մոտ լինես իրեն: Նաիրուհին կարա օգնի նաեւ ստիպի` հաղթահարես քո ներսում եղած ֆոբիաներն ու կոմպլեքսները: Ինքը իրականությունը ավելի խորն ա ընկալում, քան ցույց ա տալիս:
Ես ու Լիլը օձ տեսանք, հիմա մտածում ա էս աղջիկը հիստերիկ ա ինչ ա: Ի դեպ` ինքը էնքան սովորական պահեց իրեն, որ ես մինչեւ հիմա զարմանում եմ: Մեր գնացած տեղերը իմ համար էքստրիմի նման էր, ես վախեցած, դողդողալով իջնում եմ, ինքը թռվռալով իր համար գնում ա :))
Մի խոսքով ես սիրահարվեցի քեզ Լիլ :love Շնորհակալ եմ Լիլ հրաշք օրվա համար ^_^
Փոքրիկ շրջմոլիկ
08.05.2014, 20:55
Երեկ Այբին եմ հանդիպել: Սկզբից չէինք պայմանավորվում, մտածում էինք պատահական գրադարանում կտեսնվենք, բայց քանի որ Այբը պուճուր- մուճուր Ջինեստրա էր ման գալիս, ես էլ խոշոր աղջիկ (հիմնվելով իր գրառումներից մեկի վրա) մեր հանդիպումը չէր ստացվում. դասի ժամերն էլ չէին համապատասխանում: վերջը երեկ որոշեցի, որ մեծ ցանկության դեպքում ես կկարողանամ մեկ անց կեսին Ծերեթելիից հասնեմ Ազգային գրադարան, մինչև Այբի դուրս գալը (ժամը 2-ը), ճանապարհին էլ բանակցություններ էի վարում, որ մի փոքր ավել մնա Այբը )): Եդպես ես ժամը երկուսից շուտ գրադարանի մոտ էի, բայց համոզված լինելով, որ մեկ ա Այբը գնացել ա (գիտեի, որ 2:30 դասի ա), գնացի գիրք պատվիրեցի, ու անկապ գիրք վերցրեցի զբաղվելու համար, մկինչև մեկ ժամից իմ պատվիրած գիրքը գա: Մեկ էլ տեսնեմ Այբը սմս ա գրել՝ «մինչև 2:15 ստեղ եմ», ժամն էլ 2:10 ա: Մի խոսքով եդպես շորերով իրար գտանք ու եթե ես տենց վստահ չլինեի, մենք 15 րոպե ավել ժամանակ կունենայինք շփվելու:fool:
Պարզվեց Ջինեստրան հեչ էլ փոքրամարմին չի, Այբն էլ ընդհանրապես գեր չի )): Մի խոսքով մինչև համալսարան ինչքանով հասցրեցի ճանաչել` Արփինեն դրական, էմոցիոնալ, նուրբ, անկեղծ ու ամենակարևորը շատ անուշ ժպիտով աղջիկ ա: Խորհուրդ կտամ դուք էլ ծանոթանաք հետը ;))):
Շնորհակալ եմ Այբին հաճելի հանդիպման համար: Հույսով եմ սա առաջինն էր, բայց ոչ վերջինը :):flower
Արփինեն դրական, էմոցիոնալ, նուրբ, անկեղծ ու ամենակարևորը շատ անուշ ժպիտով աղջիկ ա: Խորհուրդ կտամ դուք էլ ծանոթանաք հետը ;))):
ես ուզում եմ, ո՞նց անեմ, որ ծանոթանամ :oy
Ջինեստրա
Մեր հանդիպումը, ի վերջո, կայացավ:)
Մենակ էն վատ եղավ, որ էնքան երկար գրադարանի մեջ իրար ման եկանք, որ մինչև իրար գտանք, դասիս ժամը եկավ, ստիպված գնացի:(
Բայց ոչինչ: Ինչպես ասում են՝ կարևորը սկիզբն է, հաստատ ես ու Ջինը դեռ շատ կհանդիպենք: ;)
Եթե մի բառով բնութագրեմ Ջինեստրային՝ հրաշք աղջիկ է...:love
Էնքա՜ն էլ ամաչկոտ է:oy
Ինքը էն հազվադեպ մարդկանցից է, որ մի անգամ տեսնելուց հետո ուզում ես էլի տեսնել, ավելի շատ ժամանակ հետը անցկացնել... ժողովրդի լեզվով ասած՝ քաղցր արյուն է: :))Հանդիպումից հետո անընդհատ Ջինեստրայի մասին եմ մտածել:
Էսօր էլ պիտի հանդիպեինք, բայց դասերիս պատճառով ստիպված չկարողացա Ջինեստրային սպասել: :8
Հ.Գ.Ջինեստրան ինձ նաև հաճելի անակնկալ է մատուցել՝ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններն է նվիրել::)
Չմոռանաս հա՞, որ դեռ չես մակագրել, Ջինեստրա ջան...
Մնաց գրադարանում Նաիրուհուն բռնացնեմ:oy
Նաիրուհի
Իմ հերթն էլ հասավ: :)
Երկար չեմ գրի, որովհետև դրա առիթ, սիրտս վկայում ա, որ շատ եմ ունենալու:
Հիմա միայն երեք որոշիչով կբնութագրեմ Նաիրուհուն՝
Ոգևորող,
Սրտացավ
Ճիշտ /էս բառը ոնց ուզում եք հասկացեք, ես ունեմ սրա իմ յուրահատուկ ընկալումը :love/
Հ.Գ. Լի՛լ, մերսի թեկուզ 15 րոպե ինձ գրագրություններիցս կտրելու, թարմացնելու ու լավ լիցքեր հաղորդելու համար: :)
Ուլուանա
27.05.2014, 20:22
Եկել եմ մեր հոլանդացի ակումբցու (Lanterfant) մասին գրելու :)։
Ռիկն արդեն երկրորդ ակումբցին է, որի հետ առաջին անգամ ԱՄՆ–ում եմ հանդիպել, ու որի հետ մինչև էդ նույնիսկ վիրտուալ շփում առանձնապես չեմ ունեցել (առաջինը Ռուբին էր), մի երկու նամակը չհաշված։ Բայց իր կերպարը հայտնի պատճառներով ինձ էնքան էր հետաքրքրում, որ հանդիպելու առիթն ուղղակի չէի կարող բաց թողնել։ Երբ իմացա՝ Լոս Անջելեսում է, անհույս ասեցի, որ եթե հանկարծ մի օր Նյու Յորքում հայտնվի, ձայն հանի, հանդիպենք։ Պարզվեց, որ մի երկու ամսից էլ նախատեսում էր Նյու Յորք գալ։ Ահագին ուրախացա։ Մի խոսքով՝ երեկ վերջապես հանդիպեցինք։
Էն, որ Ռիկը շատ հումորով է ու հրաշալի ընկալում ու զգում է հայկական իրականությունը, հայկական հումորը, ինքն էլ հաճախ լրիվ տեղացու հմտությամբ հումորներ անում, գիտեի դեռ վիրտուալից։ Ու դրանից մինչև հիմա էլ զարմացած եմ, ճիշտն ասած։ Բայց, իհարկե, կան բաներ, որ միայն իրական շփման ժամանակ կարող ես բացահայտել։ Հանդիպեցինք հին ծանոթների պես, թեև իրար մասին համարյա բան չգիտեինք :))։ Մինչև հանդիպելը մի պահ նույնիսկ մեջս վախ էր մտել, թե՝ կարո՞ղ է՝ հանդիպենք, մի երկու բառ փոխանակենք, ու էլ խոսելու բան չունենանք, անկապ իրավիճակ ստացվի։ Բայց չէ, լավ էր՝ խոսելու բան ահագին կար։ Ռիկը դեմք է։ Էնքան բաց ու անմիջական էր, որ համ տրամադրում էր իրեն լիքը հարցեր տալուն, համ էլ ինքն էր անկեղծ հետաքրքրությամբ հարցեր տալիս ու նույնպիսի հետաքրքրությամբ լսում պատասխանները։ Վազգենն ահագին տպավորված է Ռիկի զրուցելու կուլտուրայով։
Ի դեպ, ահագին զարմացանք, երբ իմացանք, որ Ռիկը լրիվ ինքնուրույն է հայերեն սովորել՝ կարդալով։ Իսկ Հայաստանում ապրելու ընթացքում, ձեռքի հետ մի քիչ էլ ռուսերեն է յուրացրել՝ երևի որպես խոսակցական հայերենի անխուսափելի բաղադրիչ :))։ Համենայնդեպս, երբ իր առաջարկով գնացել էինք Բրուկլինում գտնվող հայտնի ռուսական թաղամասը՝ Brighton Beach, որտեղ բոլոր ցուցանակները նաև ռուսերեն էին (երբեմն նույնիսկ միայն ռուսերեն), ինքը հանգիստ կարդում էր ռուսերեն գրությունները, կարդացածից էլ ահագին բան հասկանում։ Իսկ երբ հարցրի, թե մոտավորապես ինչ չափով է տիրապետում ռուսերենին, մարդը հենց ռուսերեն մեկ բարդ ստորադասական նախադասությամբ պատասխանեց հարցիս՝ առանց որևէ սխալ թույլ տալու, ընդ որում՝ համարյա առանց ակցենտի։ Պատկերացնու՞մ եք։
Ամբողջ ընթացքում հայերեն էինք խոսում, միայն մի երկու անգամ Ռիկը, ներողություն խնդրելով, անցավ անգլերենի, բայց ամեն անգամ իր իսկ նախաձեռնությամբ շատ արագ էլի վերադառնում էր հայերենին։ Բա որ մի պահ խոսակցության ընթացքում Վազգենն ինչ–որ բառ էր փնտրում, վերջը «ռադիկալ» բառն օգտագործեց, Ռիկն էլ, իրեն չկորցնելով, վրա բերեց՝ «արմատական» :))։ Դե, ինքն իր հայերեն խոսքում օտար բառեր չի գործածում, նույնիսկ ամենատարածված օտարաբանությունների փոխարեն միշտ դրանց հայերեն համարժեքներն է գործածում, թեև հակառակն, իհարկե, ավելի հեշտ կլիներ իր համար։
Եթե Ռիկին փորձեմ երկու բառով բնութագրել, պիտի ասեմ, որ շատ հետաքրքրասեր ու ուսումնասիրող է։
Շատ հավես ճամփորդեցինք էդ օրը, հետաքրքիր մանր–մունր արկածներով :)։
boooooooom
07.06.2014, 23:33
Կարճ ասեմ. Մարդագայլուկը բավականին գեղեցիկ արտաքինի տեր անձնավորություն էր:Պիրիտն էլ "Ակումբին արժանի մուզիկանտ էր":Մի տեսակ ինձ բիձա զգացի իրանց համեմատ. բավականին ուրախ ու շփվող երիտասարդներ էին:
Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում:) Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Շին :love :love
Յոհաննես
08.06.2014, 22:57
Երեկվա ու էսօրվա հանդիպումներից մի երկու բան գրեմ.
Մարդագայլուկ-վերջապես տեղի ունեցավ ամենասպասված հանդիպումը ու ասեմ,որ մե հրաշք անձնավորություն է:Ափսոս նորմալ չստացվեց մեր ցինիկությունը,բայց դե ամեն ինչ դեռ առջվում է :)) Հիմա հանգիստ սրտով բանակ կգնամ:))
Պիրիտ-ես իրան հենց էդպես էլ պատկերացնում էի:Կարծում էի մեր հանդիպումը Վանաձորում կլինի,բայց դե էնպես ստացվեց,որ սարը եկավ Մուհամեդի մոտ :)) Կարծում եմ մոտ օրերս էլի կհանդիպենք,էս անգամ արդեն Վանաձորում:
Հ.Գ. Սամվել ջան Արուսի հետ բան չկա :))
Անվերնագիր-մեր բանակային եղբայրը,ահագին հավեսով ու հումորով մարդ էր,ինքն էլ ես էլ բանակից պրծնենք, գանք,նորմալ շփվենք :))
Երեկվա ու էսօրվա հանդիպումներից մի երկու բան գրեմ.
Մարդագայլուկ-վերջապես տեղի ունեցավ ամենասպասված հանդիպումը ու ասեմ,որ մե հրաշք անձնավորություն է:Ափսոս նորմալ չստացվեց մեր ցինիկությունը,բայց դե ամեն ինչ դեռ առջվում է :)) Հիմա հանգիստ սրտով բանակ կգնամ:))
Պիրիտ-ես իրան հենց էդպես էլ պատկերացնում էի:Կարծում էի մեր հանդիպումը Վանաձորում կլինի,բայց դե էնպես ստացվեց,որ սարը եկավ Մուհամեդի մոտ :)) Կարծում եմ մոտ օրերս էլի կհանդիպենք,էս անգամ արդեն Վանաձորում:
Հ.Գ. Սամվել ջան Արուսի հետ բան չկա :))
Անվերնագիր-մեր բանակային եղբայրը,ահագին հավեսով ու հումորով մարդ էր,ինքն էլ ես էլ բանակից պրծնենք, գանք,նորմալ շփվենք :))
այ տղա, ինչ մի խորնա նստել մոտդ, կատակ էի անում :) կամ ինչա նշանակում տենց էլ պատկերացնում էի, մի հատ մանրամասն գրի, ոնց որ վերևներումա գրած, որ ինձ լավ/վատ զգամ
ես էլ գրեմ. Բումը բարի, անմիջական, խելոք մարդու տպավորություն թողեց, մի քիչ սրտովս չէր, որ նկարեց մեզ ու գցեց ակումբ, բայց քանի որ ոչ մեկ դեմ չէր, ես էլ բան չասեցի
Յոհանին արտաքինից մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում` ակումբ գցած նկարի հիման վրա, բայց սենց էլ վատը չէր, հավեսով, խելացի, ամաչկոտ տղա էր
Դատարկին ու Մարդագայլուկին շուտվանից գիտեմ, բայց իրանց մասին էլ կարամ գրեմ եթե ուզում եք;)
Ակումբի անդամներից դեռ շատ-շատ քչերի մասին կարող եմ որոշակի կարծիք հայտնել և այսպես `
Սամի մասին կարծիքս այսպիսին է սիրում է խորհել կյանքի էության շուրջ,լավը փնտրող է,
Չուկը ընկերասեր է ու գնահատող, ու նաև գործել գիտե ճիշտ ժամանակին
Այվին կարծես շատ նուրբ հոգի ունի,
Rhayaderը քննադատ է,կարծես Սոկրատես շատ է կարդացել ու ահագին էլ կռվարար է:
Գորտուկը ուշադիր է, նկատող ու նաև մերվող
melancholiaը շատ նրբիկն ա երևում
Յոհաննեսը հումորի դուրեկան մուղամ ունի
Liza_GriFFinը անկեղծա ու օգնելու հակում կարծես ունի,
Freemanը ցանկությու ունի օգնելու ի տարբերություն և իր շնորքը շատերին
Mephistophelesը կարծես հոգեբանի շնորք ունի
Դեռ այսքանը ;)
Մ. Մ - ն էլ է նրբիկը երևում ;)
Յոհաննես
09.06.2014, 12:21
այ տղա, ինչ մի խորնա նստել մոտդ, կատակ էի անում :) կամ ինչա նշանակում տենց էլ պատկերացնում էի, մի հատ մանրամասն գրի, ոնց որ վերևներումա գրած, որ ինձ լավ/վատ զգամ
ես էլ գրեմ. Բումը բարի, անմիջական, խելոք մարդու տպավորություն թողեց, մի քիչ սրտովս չէր, որ նկարեց մեզ ու գցեց ակումբ, բայց քանի որ ոչ մեկ դեմ չէր, ես էլ բան չասեցի
Յոհանին արտաքինից մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում` ակումբ գցած նկարի հիման վրա, բայց սենց էլ վատը չէր, հավեսով, խելացի, ամաչկոտ տղա էր
Դատարկին ու Մարդագայլուկին շուտվանից գիտեմ, բայց իրանց մասին էլ կարամ գրեմ եթե ուզում եք;)
Դե ոնց ասեմ,ես քեզ հենց էդպիսի քյառթ էլ պատկերացնում էի :)) իսկ եթե լուրջ,ուրեմն խելացի,զարգացած,հումորով մարդու տպավորություն թողեցիր ու ես քեզ հենց էսպես էլ պատկերացնում էի :))
մարդագայլուկ
09.06.2014, 14:28
Բումը ահագին բարի, ուրախ ու նախաձեռնող մարդ էր: Ամեն դեպքում շատ քիչ հասցրեցինք շփվել: Ափսոս, որ ինքը իրան բիձա ա զգացել մեզ հետ: Բում ջան, մյուս անգամ բիձա mode-դ կանջատես :ճ
Յոհանը ավելի ամաչկոտ ու զուսպ էր, քան ես էի պատկերացնում: Ես իր մոտ ինձ մի քիչ աներես էի զգում: Բայց դե լավն էր մեր Յոհանը:
Պիրիտի ու Դատարկի մասին առաջին տպավորություններս արդեն չեմ հիշում, թե չէ կգրեի :ճ
Mephistophelesը կարծես հոգեբանի շնորք ունի
Դեռ այսքանը ;)
Ի՞նչ :o:o:o
Էս դու Մեֆի հետ ե՞ս հանդիպել։ Թե՞ վիրտուալ տպավորություններ են։
Ի՞նչ :o:o:o
Էս դու Մեֆի հետ ե՞ս հանդիպել։ Թե՞ վիրտուալ տպավորություններ են։
Չէ չեմ հանդիպել, կարծիքս վիրտուալից է ծնվել, կարծում եմ բառերը ոչ այ, բայց ընդհանուր պահվածքը խոսում է մարդու մասին ;)
Հանդիպել եմ Նաիրուհուն և Նարե91-ին::)
Նաիրուհի
Ամաչում էի Նաիրուհուն մոտենալ, բայց, ի վերջո, մոտեցա:
Գրադարանում առանձնապես շատ չենք շփվել, ու ինչքանով որ ճանաչել եմ, չնայած ճանաչել ասված տվյալ դեպքում մի քիչ չափազանցված է, բայց դե...Նաիրուհու մեջ էնքան դրական էներգիա կա, որ էդ փոխանցվում է...ու զգում ես, որ դիմացինդ մեկն է, որին հիմնովին ճանաչելուց հետո հաստատ շա՜տ ես սիրելու, չնայած ես Նաիրուհուն դեռ մինչև ծանոթանալն էլ սիրել ու ՍԻՐՈՒՄ ԵՄ,:love բայց համոզված եմ, որ ավելի մոտիկից շփվելուց հետո հաստատ ավելի ու ավելի եմ սիրելու:
Պիտի խոստովանեմ, որ նաև հիմա՝ ծանոթությունից հետո էլ եմ քաշվում Նաիրուհուց: :oy
Շատ հարազատ մարդ է վերջերս դարձել գրադարանում: Ճիշտ է, շատ չենք խոսում գրադարանում, բայց երբ տեսնում եմ, որ Նաիրուհին սովորականից ուշանում է, գրադարանը մի տեսակ դատարկ է թվում:
Նարե91
Նարեի հետ հանդիպմանն էլ էի սպասել:;)
Ոնց ես պատկերացնում էի Նարեին, ինքը էդպիսն ա:;)
Շատ շփվող, հավես մարդ է, ում հետ կարելի է ժամերով խոսել ու չզգալ ժամանակը:
Էնքան էլ հարազատություն կա մեջ, որ ինձ թվում է, թե Նարեին վաղուց գիտեմ:
Ինքն էլ, որ գրադարան չի գալիս (մեկ էլ՝ Ջինեստրան) գրադարանը էլի դատարկ է թվում (Նաիրուհու մասին արդեն խոսեցի):
Հ.Գ. Հույս ունեմ, որ դեռ մոտիկից իրար կճանաչենք ու էն ժամանակ երկար կգրեմ::)
Ռեյ սամա
21.06.2014, 00:53
հանդիպեցի Յոհաննեսին ու Ֆրիմենին )))
Յոհանն հետաքրքիր ա շատ ՃՃՃ ես իրեն հենց էնպես էի պատկերացնում, ինչպիսին որ կար՝ թուխ, ծիծաղկոտ ու շատ բարի աչքերով ՃՃ հակված ա խորը մտքերի, վերլուծության, իսկ ավելի շատ՝ ինքնավերլուծության, ինձ թվում ա մեկ-մեկ ինքն իր մեջ կորում ա: Հետաքրքիր ձևի ա խոսում, երբ խոսում ա իհարկե, քչախոս ա երևի /չնայած մինչև Ֆրիմենի գալը լավ էլ խոսեց/ ))) շատ հայացքներ ունի, որ ինձ հիշեցնում են իմ հենց իմ 17-18 տարեկանը ՃՃՃ շատ սիրեցի իրեն, լավն ա Յոհաննեսը )))
Ֆրիմեն ՃՃՃ
Ֆրիմենին առաջին անգամ չեմ հիշում երբ եմ հանդիպել, երևի առաջին կամ երկրորդ կուրսում, սկզբում ոչ մի կերպ չէի վերաբերվում, էն ժամանակ շատ մարդկանց ոչ մի կերպ չէի վերաբերվում: Հետո մի օր պատահաբար իմացա, որ մետ/թալ ա լսում՝ շատ զարմացա, իսկ որ իմացա անիմե ա նայում ու ընդհանրապես, շաաաատ լավ ու բազմակողմանի հետաքրքրություններ ունի՝ էլ թող ու փախի ՃՃՃՃ հիմա լավագույն ընկերներիցս ա. բայց Ֆրիմենի մասին մեկ այլ անգամ, ավելի լավ կգրեմ, էս էնպես՝ խոսքի մեջ ՃՃՃ
Յոհաննես
21.06.2014, 01:48
հանդիպեցի Յոհաննեսին ու Ֆրիմենին )))
Յոհանն հետաքրքիր ա շատ ՃՃՃ ես իրեն հենց էնպես էի պատկերացնում, ինչպիսին որ կար՝ թուխ, ծիծաղկոտ ու շատ բարի աչքերով ՃՃ հակված ա խորը մտքերի, վերլուծության, իսկ ավելի շատ՝ ինքնավերլուծության, ինձ թվում ա մեկ-մեկ ինքն իր մեջ կորում ա: Հետաքրքիր ձևի ա խոսում, երբ խոսում ա իհարկե, քչախոս ա երևի /չնայած մինչև Ֆրիմենի գալը լավ էլ խոսեց/ ))) շատ հայացքներ ունի, որ ինձ հիշեցնում են իմ հենց իմ 17-18 տարեկանը ՃՃՃ շատ սիրեցի իրեն, լավն ա Յոհաննեսը )))
Տատ,էս գրածիցդ հետո սիրահարվեցի ինձ :))
Ռեյ սամա-կամ պարզապես Տատս,դե գիտեի որ բազմակողմանի զարգացած,խելացի,լավ ճաշակով տատ ունեմ,բայց երբեք չէի պատկերացնի,որ ինքը էդքան հոգեհարազատ կլիներ ինձ:Ոնց որ նստած իմ ես-երից մեկի հետ բանավիճեի:Ահավոր ջիգյարով անձնավորություն է,էնքան շատ ջերմություն էի զգում իրա կողմից,ոնց որ իրոք տատս լիներ:Դե տաիտս հետ մինևչ բանակ գնալս էլի կահնդիպեմ :))
Ֆրիմեն-եկավ սաղ հարամեց :)) իսկ եթե լուրջ ահավոր հԱճելի էր հետևել իրանց զրույցին,իրանց <<կռիվներին>> ու իրանց էմոցիաներին :)) Ֆրիմենի խելացի,ճաշակով ու յուրահատուկ հումորի տեր մարդ էր:Եթե տատս չլիներ իրա հետ էլ նորմալ կշփվեի :crazy
Հա,չմոռանամ տեղադրել Ռեյի նկարած նկարը,որտեղ կա նաև Ֆրիմենի հետքը :)) էս նկարը ինձ են նվիրել :love
http://i058.radikal.ru/1406/86/7e2acd342150.jpg
Ուրեմն երեկվա հանդիպման մասին: Բացի են հանգամանքից, որ խփեցին մեջքիս գնդակով ( Հա, ես հիշաչար եմ: Ու չասեք պատահաբար եղավ, սրիկաներ :P :D) ամենինչ շատ լավ ու ընկերական մթնոլորտի ներքո էր: Ես իմ միզանտրոպ, սոցիֆոբ ու անտրոպոֆոբ բնավորությամբ հանդերց մերվեցի բոլորի( երևի ) հետ ու ամենաշատախոսներից էի: Ես վստահ եմ, որ դա հենց ակումբի երեխեքի ստեղծած մթնոլորտից էի, գարեջուրը ու միտքը, որ էլի գարեջուր ա լինելու կապ չուներ::hands
Հիմա առանձին-առանձին:
Յոհաննես Ուրեմն շատ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց իմ վրա ու սրտանց քչախոս, եթե համեմատեմ ակումբում իրա ակտիվության հետ: Այ մարդ խի՞ հետս չէիր խոսում: Մեկել չհասկացա ուրախացար, թե՞ չէ նվիրածս գրքից: :hands
Ռեյ սամա, mushu, Freeman ես իրանց ճանաչում եմ արդեն 5 տարի ( կապ չունի "ճանաչելը" ի՞նչ մակարդակի վրա ա) ու ասեմ, որ իրանք եզակի տեսակ ունեն: Իրանց նմանին չեմ հանդիպել ու վստահ եմ, որ չեմ հանդիպի: Բայց իրանց մասին բան չեմ ասի, որովհետև մեր առաջին հանդիպումը ակումբի հետ կապ չուներ ու, երբ դու մարդուն ճանաչում ես իրական կյանքում, դժվար ա իրան համեմատել իրա վիրտուալ "ես"-ի հետ:
Nihil Նիհիլի հետել շատ չհասցրեցի խոսել, բայց ասեմ, որ ինքը լավն ա: Հատկապես են պահի համար, որ կենդանիներին վնասողների ոտերը կջարդի: Մեկել Nihil դու ինձ ինչ որ մեկին ես ինձ հիշացնում: Մարդու, ով մնացել ա իմ հեռու անցյալում : Չեմ կարողանում հասկանալ, թե ու՞մ, բայց որ հիշացնում ես եդ փաստ ա: :D
Chuk Չուկը շատ լավն ա, ախր ահավոր լավն ա: Մարդ եդքան լավը չի լինում: Մորուքով, ակնոցներով, ժիլետկայով( հայերեն չգիդեմ ոնց ա) հրաշկ մուլտֆիլմային կերպար: Ուծյու:
Չուկ, մերսի շատ ակումբը “ստեղծելու” (ուրիշ համապատասխան բառ չգտա) համար, քո շնորհիվ ա, որ ստեղ եսքան մարդ ա հավաքվել, ու որ իմ մոտ վերականգնվել ա հավատքը բարի մարդկանց նկատմամբ: Ես առաջ մտածում էի, որ բարիությամբ լի մարդիկ Единорог են, բայց պարզվեց սխալ տեղում էի փնտրում իրանց:
Նարե91 Նարեն հրաշք, շբվող, հետաքրքիր մարդ ա: Են որ ինքը դիմացավ մեր Լևոնին եդ ապացուցում ա, որ ես ճիշտ կարծիք եմ կազմել: Ուրախ-հավես մարդ, ում հետ կարելի ա ժամերով խոսալ-անկեղծանալ ամենինչից: Նար ապրես շատ, որ եկար: 91 տարեկանի համար եդ դժվար բան ա, դե տարիք ա վերջ ի վերջո: Մեկել ես շատ կուզենամ, որ դու մնաս ու դասավանդես, քո նման մարդիկ մեր ազգին պետք են:
Վահե-91 Մյուս 91 տարեկանը, ում ծնունդն էր երեկ ոնց ես հասկացա: Վահեն, մասնագիտութամբ պոլիտեխնիկ ա ու շատ լուրջ մարդ ա: Ինքնել ա քչախոս ( Ես ակումբից տղաները շոտ քչախոսն են է) Իրոք 91 տարեկանին բորոշ բնավորություն ունի: Հա, ու ինքը շատ ա ծխում: Մի ծխի Վահե, ծխելը շատ վնասկար ա:
Rhayader Այ, են մարդկանցից ա ում մասին չեմ կարա ասել, որ քչախոս ա::D:D Ես իմ ու Ռայի առաջին հանդիպումը չէր, բայց առաջին անգամ էի իրա հետ զրուցում: Իմ համար ինքը մի տեսակ չի տարբերվում ակումբում ու ակումբից դուրս: Նույն` խելացի, բազմակողմանի զարգացած, շբվող, ազատ, մտքինը եկածը ասող ու անող( ես քո թռնեը չտեսա :(), մեծամոլական զառանցանքով (ես երևի տեղին զառանցանք ա, եսել եդքան խելոք լինեի, եսել կմեծամտանաի) մարդ ա: Բայ, դու երևի միակ մարդն ես, ով հա տեղից տեղ էր շարժվում, որ բոլորի հետ զրուցի: Ես հասկացա դու խի էիր կենտրոնում նստել ( հետո պառկել): :D Տիպն ես:
Քանոն Մռութ աղջիկ, ով ասեց, որ ինձ շատ ա սիրում: Ախր, ո՞նց ա կարելի իրան չսիրել: Ես իրա հետ ակումբում ընդհնանրապես չէի շբվել, դրա համար չեմ կարա համեմատել :/ Մեկել, Քանոն, ես մոռացա հարցնեմ նիքիդ համար: Հետո կասես ինձ, ինչու՞ ես եդ նիքը ընտել: Հետաքրքիր ա :love
Quyr Qery Ես քեզ նեղացրեցի: Կներես: Եդ դուռակը վիրավորանք չէր, խաղն էի ասում: честно-честно :oy
boooooooom: Կանաչ աչքերով ու գնդակը բերած մարդը: Ուրեմն Boooooooom ինձ ստիպեծ մտածել բաների մասին, որոնց մասին անգամ ես չէի իմացել: Բում, հիմա ես ուր գնում եմ, մտածում եմ ծանրության ուժը ինձ ուր ա տանում`առաջ, հետ թե՞: Երթուղայինում վերև-ներքև ու տեցն բաներ: Ապրես :D:hands Դու շատ լավն ես, բայց էլ գնդակ չբերես:
Skeptic ու Skepticի եղբայր Two-Face : Իրանց հետ չհասցրեցի ծանոթանալ: Մենակ իմացա, որ Սկեպտիկը նոր ա զորացրվել: Կրկին Շնորհավոր!!
Աթեիստ ու Cassiopeia Իրանց ես ոնց փորձեցի առանձին առանձին ընկալել` չկարողացա: Ախր, ո՞նց ա կարելի սենց լավ մամային ու պապային առանձին-առանձին պատկերացնել:Իրանք մի ամբողջություն են: Բա իրանց բալիկը` հրաշք: Նենց եմ սիրում սենց համերաշխ ու սիրո մեջ ապրող ընտանիքներին: Հա մեկել ասեմ, որ Աթեիստը շատ արագ ա պատմում անիգդոտները, եսել անհումրս մինչև հասկանում էի, ինքը արդեն ուրիշ բան էր ասում` գերակտիվ խալերիկո-սանգվինիկ: :hands:D Cassiopeia իրոք երջանիկ մամա, քեզ, որ նայում եմ, անգամ ես եմ ուզում երեխա ունենալ: Ախր, եդ աշխարհի ամենադժվար բան ա, իսկ դու երեք բալիկի մամա ես (քո համար եդ եռակի դժվար ա), բայց դու եդ անում ես նենց հեշտ, որ իրոք թվում ա, որ հեշտ ա ու խաղ ու պար ա երեխա մեծացնելը: Ֆուֆ, փիլիսոփայական ինտոկսիկացա ա սկսել մոտս:
John Ջոնը էլի իմ հետ քիչ էր խոսում: Էլի ստիպված կրկնվելու եմ ու ասեմ, որ բարի ու քչախոս մարդ ա, մնացածը նամակում կգրեմ իրան: :D Երևի ջղայն էիր, կամ հոգնած էիր, կամ էլ հավես չունեիր:
Դատարկություն: Եկավ, մեր հետ կառտ խաղաց ու գնաց: Հաա, ու ինքը ինձ միշտ ասում էր կոզրը, որն ա, սենց ազնիվ դուռակ խաղացողներ չէի տեսել: Բայց ես քեզ ոնց որ թե էլի էի տեսել, Բյուրի հետ կապված ինչ-որ կոնֆերանսին: Դու “առանց աթոռների հոգեբաններ”-ին եղե՞լ էիր: :8:think
Ու էլ չեմ հիշում :(
Հ.Գ. Ես մինչև գալս մտածում էի, ո՞նց ենք ծանոթանալու: Ամեն մեկը նստելու ա ու իրա նիքը բարձր ասի… հետո սկսեցի մտածել կողքից ի՞նչ տպավորություն ա ստեղծվելու: Նառկամանների, ծխողների ու ալկաշների նոր լեվելի անանիմ հանդիպում, անուն ասելու տեղը նիքեր էինք ասում շրջան կազմած: Հավես էր: Մերսի շաաաատ բոլորին: :hands
Աթեիստ ու Cassiopeia Իրանց ես ոնց փորձեցի առանձին առանձին ընկալել` չկարողացա: Ախր, ո՞նց ա կարելի սենց լավ մամային ու պապային առանձին-առանձին պատկերացնել:Իրանք մի ամբողջություն են: Բա իրանց բալիկը` հրաշք: Նենց եմ սիրում սենց համերաշխ ու սիրո մեջ ապրող ընտանիքներին:
Բա որ Կորյունին տեսնես՝ իրենց մեծ տղային) Ափսոս չէր եկել:
Իմ առաջին տպավորությունները թողնեմ հետո, հեռախոսով չեմ ուզում էդքան գրեմ:
Պլյուս մեծ մասին առաջ էլի էի տեսել, ոմանց՝մեր համալսարանում, ոմանց՝նախորդ հանդիպումներին, երկու հոգու՝ չափից դուրս խմած ժամանակ(էն անգամ 4 հոգի էին երևում): Բայց բոլորն էլ լավ ու հետաքրքիր մարդիկ են, շատ էլ որ Բայանդուրը մեջքս ջարդեց :/
Լավ, Վարդանի մասին կասեմ հիմա) Չնայած պասիվ ա ակումբում, բայց էն մարդկանցից ա, որ երբ ինչ-որ թեմայում գրառում ա անում, հիմնականում ոնց-որ իմ փոխարեն կարծիքս գրի, դրա համար առաջ միշտ ուզում էի ռեալում հանդիպել իրեն, վերջապես ստացվեց: Էս մարդը հոգու խորքերում, ու մենակ հոգու խորքում չէ, արտաքնապես էլ, ինձնից երիտասարդ ա)) Մտածում եմ, որ կարելի ա առաջիկայում հեծանվարշավ կազմակերպել, ես դրա համար սամավոլկա կգամ))
Յոհաննես
22.06.2014, 14:05
Յոհաննես Ուրեմն շատ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց իմ վրա ու սրտանց քչախոս, եթե համեմատեմ ակումբում իրա ակտիվության հետ: Այ մարդ խի՞ հետս չէիր խոսում: Մեկել չհասկացա ուրախացար, թե՞ չէ նվիրածս գրքից: :hands
Ես մենակ աձին-աձինի վախտ եմ խոսում :D Էդ ինչքան վատ վիճակում եմ եղել,որ անգամ ուրախությունս կարողացել եմ թաքցնել :))
Հ.Գ. Հարգելի ակումբցիներ եթե դոոք ինձ ցանկանում եք տեսնել ուրախ,զվարթ,զավզակ,համարձակ և թրաշված,այդ դեպքում կա մի քանի տարբերակ
1.Մենակ ենք հանդիպում
2.Շատվորով ենք հավաքվում,բայց մինչև հանդիպման գալս մի շիշ վոդկա եմ խմում:
3.Համբերեք,ժամանակի հետ կբացվեմ :)) հետո կփոշմանեք,բայց արդեն ուշ կլինի քանի կարող ենք ինձ սենց վայելեք :crazy
Նարե91 Նարեն հրաշք, շբվող, հետաքրքիր մարդ ա: Են որ ինքը դիմացավ մեր Լևոնին եդ ապացուցում ա, որ ես ճիշտ կարծիք եմ կազմել: Ուրախ-հավես մարդ, ում հետ կարելի ա ժամերով խոսալ-անկեղծանալ ամենինչից: Նար ապրես շատ, որ եկար: 91 տարեկանի համար եդ դժվար բան ա, դե տարիք ա վերջ ի վերջո: Մեկել ես շատ կուզենամ, որ դու մնաս ու դասավանդես, քո նման մարդիկ մեր ազգին պետք են:
Հա, մեկել մոռացա ասել: Նար, որ ասեցիր. << Վայ, նստածդ ժամանակ հասկադ չէր երևում>> : Ես ինձ լավ զագացի :D
Դատարկություն
22.06.2014, 23:44
Դատարկություն: Եկավ, մեր հետ կառտ խաղաց ու գնաց: Հաա, ու ինքը ինձ միշտ ասում էր կոզրը, որն ա, սենց ազնիվ դուռակ խաղացողներ չէի տեսել: Բայց ես քեզ ոնց որ թե էլի էի տեսել, Բյուրի հետ կապված ինչ-որ կոնֆերանսին: Դու “առանց աթոռների հոգեբաններ”-ին եղե՞լ էիր: :8:think
Դու ինձ դրանից մի 4 շաբաթ առաջ էլ էիր տեսել Օպերայում (դու Ռուբի հետ էիր), ծանոթացել էինք ու հարցրել էիր, թե ես գնացե՞լ եմ հոգեբաններ առանց աթոռների-ին (որովհետև դեմքս ծանոթ էր) ու ստացել իմ դրական պատասխանը, իմ դեմքը քեզ առնվազն արդեն լիքը ծանոթ էր :))
Իսկ ես ազնիվ չէի խաղում, ձեզ խաբում էի, ուղղակի դուք չէիք տեսնում :))
Դու ինձ դրանից մի 4 շաբաթ առաջ էլ էիր տեսել Օպերայում (դու Ռուբի հետ էիր), ծանոթացել էինք ու հարցրել էիր, թե ես գնացե՞լ եմ հոգեբաններ առանց աթոռների-ին (որովհետև դեմքս ծանոթ էր) ու ստացել իմ դրական պատասխանը, իմ դեմքը քեզ առնվազն արդեն լիքը ծանոթ էր :))
Իսկ ես ազնիվ չէի խաղում, ձեզ խաբում էի, ուղղակի դուք չէիք տեսնում :))
Ֆսո, հիմա ուղեղումս դաջվեց եդ միտքը, այլևս չեմ մոռանա :D Էլ մի, շաաատ ազնիվ էիր խաղում: :hands
Լավ, Վարդանի մասին կասեմ հիմա) Չնայած պասիվ ա ակումբում, բայց էն մարդկանցից ա, որ երբ ինչ-որ թեմայում գրառում ա անում, հիմնականում ոնց-որ իմ փոխարեն կարծիքս գրի, դրա համար առաջ միշտ ուզում էի ռեալում հանդիպել իրեն, վերջապես ստացվեց: Էս մարդը հոգու խորքերում, ու մենակ հոգու խորքում չէ, արտաքնապես էլ, ինձնից երիտասարդ ա)) Մտածում եմ, որ կարելի ա առաջիկայում հեծանվարշավ կազմակերպել, ես դրա համար սամավոլկա կգամ))
Ես չեմ կարծում, որ Վարդանը հիմա պասիվ ա, երևի անցյալի հետ եմ համեմատում, երբ իրեն շատ քչերն էին ճանաչում::) Համենայն դեպս իմ կարծիքով հիմա ահագին ինտեգրված ա վիրտուալ ակումբում:;)
Վիրտուալ շփումից Յոհաննեսին պատկերացնում էի ասող, խոսող, ակտիվ ու պայծառ անձնավորություն, պարզվեց, մենակ պայծառ-ի դեպքում չէի սխալվել :)) Շատ խելոք, ամաչկոտ ու քչախոս էր, բարեբախտաբար մինչև մյուսների գալը հասցրեցի մի քիչ խոսացնել, հետո երբ մյուսներն եկան լցվեցին, խելոք մենակ լսում էր ու ծիծաղում: Բայց Յոհանի հումորն ու պոզիտիվությունը տեղն ա, կարևորն էդ ա, մնացածը քիչ-քիչ կբացվի:
Ուրեմն նստած Յոհանի հետ խոսում էինք, մեկ էլ ասի ոնց էլ լինի, մի ակումբցի մոտերովս կանցնի: Մեկ էլ մի խուճուճ աղջիկ դիմացներով անցավ, ասում ա, բա գիտե՞ս, ակումբցի է: Վազեցինք հետևից, կանչեցինք: Պարզվեց Ռեյ Սաման էր: Ես իրեն չէի հրավիրել, թե ով էր ինքը վաբշե չհասկացա... Եկավ նստեց, սկսեց տարիքիցս կպնել, ես էլ նեղացա, իրեն կպա, ինքն ինձանից նեղացավ: Հետո մի քիչ էլ խոսեցինք, մեր մեջ եղած թյուրըմբռնումները քիչ քիչ հարթեցինք ու սկսեցինք ջրիկանալ :)) Վերջն էր Ռեյը, հումորով, ուրախ, թեթև անձնավորություն, ում հետ կարելի ա լավ ջրիկանալ:
Արամը... :D Ուրախ եկել էր հանդիպման Ռուֆին տեսնելու, փոխարենը Ռուֆից չափալաղ կերավ, իսկ Նաիրուհին գցեց քացու տակ :)) Դրանից հետո վախենում էր մեզ մոտիկ գալ, հետո քիչ քիչ վախն անցավ, սկսեց լկստվելը: Ես վիրտուալ երկու Արամ գիտեմ, մեկը շատ ջրիկ, մյուսը շատ լուրջ: Ափսոս էս հանդիպմանը մենակ վերին աստիճանի ջրիկ Արամին տեսա, բայց ինձ լուրջ, փիլիսոփա Արամն ավելի ա հետաքրքրում: Կամ էլ երևի տվածս «live բացասական վարկանիշը» վրեն վատ ազդեց, ամեն դեպքում, էս հանդիպումը հաշիվ չէր, մի հատ էլ է պետք տեսնցվցվել:
Ռեյ սամա
24.06.2014, 05:13
Վիրտուալ շփումից Յոհաննեսին պատկերացնում էի ասող, խոսող, ակտիվ ու պայծառ անձնավորություն, պարզվեց, մենակ պայծառ-ի դեպքում չէի սխալվել :)) Շատ խելոք, ամաչկոտ ու քչախոս էր, բարեբախտաբար մինչև մյուսների գալը հասցրեցի մի քիչ խոսացնել, հետո երբ մյուսներն եկան լցվեցին, խելոք մենակ լսում էր ու ծիծաղում: Բայց Յոհանի հումորն ու պոզիտիվությունը տեղն ա, կարևորն էդ ա, մնացածը քիչ-քիչ կբացվի:
Ուրեմն նստած Յոհանի հետ խոսում էինք, մեկ էլ ասի ոնց էլ լինի, մի ակումբցի մոտերովս կանցնի: Մեկ էլ մի խուճուճ աղջիկ դիմացներով անցավ, ասում ա, բա գիտե՞ս, ակումբցի է: Վազեցինք հետևից, կանչեցինք: Պարզվեց Ռեյ Սաման էր: Ես իրեն չէի հրավիրել, թե ով էր ինքը վաբշե չհասկացա... Եկավ նստեց, սկսեց տարիքիցս կպնել, ես էլ նեղացա, իրեն կպա, ինքն ինձանից նեղացավ: Հետո մի քիչ էլ խոսեցինք, մեր մեջ եղած թյուրըմբռնումները քիչ քիչ հարթեցինք ու սկսեցինք ջրիկանալ :)) Վերջն էր Ռեյը, հումորով, ուրախ, թեթև անձնավորություն, ում հետ կարելի ա լավ ջրիկանալ:
Արամը... :D Ուրախ եկել էր հանդիպման Ռուֆին տեսնելու, փոխարենը Ռուֆից չափալաղ կերավ, իսկ Նաիրուհին գցեց քացու տակ :)) Դրանից հետո վախենում էր մեզ մոտիկ գալ, հետո քիչ քիչ վախն անցավ, սկսեց լկստվելը: Ես վիրտուալ երկու Արամ գիտեմ, մեկը շատ ջրիկ, մյուսը շատ լուրջ: Ափսոս էս հանդիպմանը մենակ վերին աստիճանի ջրիկ Արամին տեսա, բայց ինձ լուրջ, փիլիսոփա Արամն ավելի ա հետաքրքրում: Կամ էլ երևի տվածս «live բացասական վարկանիշը» վրեն վատ ազդեց, ամեն դեպքում, էս հանդիպումը հաշիվ չէր, մի հատ էլ է պետք տեսնցվցվել:
էդ անգամ արդեն առանց ինձ, չէ՞ ՃՃՃ
Ռեյ սամա
24.06.2014, 05:31
ուրեմնՍ ես սենց ինձ համար գնում եմ կասկադի մոտով, ակնոց չեմ դրել (- տեսողություն, չեմ գնում է, խարխափում եմ), ականջակալներով եմ (թողզի չտեսնելը չեմ էլ լսում) ու մեկ էլ որտեղից որտեղ մեկն աչքերս փակում ա...սա կարող էր ավարտվել ծեծկռտուքով, բայց բանն այլ էր...
Նաիրուհի
շատ հավանեցի Լիլիթին, կարգին աղջիկ է՝ բառիս բուն իմաստով, մարդ, ում հետ կզրուցեի ինչի մասին ասես, մուլտֆիլմ կդիտեի կամ բոքս, ուղղակի զբոսնելու, ցույցի կամ գարեջուր խմելու...կապ չունի ինչ, նման մարդկանց հետ հաճելի է, նույնիսկ երբ անծանոթ եք…ազատամիտ, արդար, ուղիղ:
Ռուֆուս
աաա ՃՃՃ կմեռնեմ ես, տո ես սկի տարիքդ չգիտեի, պատահական ասեցի ու ոչ քո մասին...լավ, տեսքից 24 տարեկան, իրականում չեմ ասի (հոգո՛վ երիտասարդ), բաց, հումորով, ասող-խոսող, հաճելի մարդ, կիրթ, բանիմաց, բայց սենց...սովորական, քիթը չտնկած: Շատ հավանեցի Ռուֆին, չնայած որ... «ո՞վ ա ինքը վԱՊՇե» ՃՃՃ
Դատարկ
շատ հետաքրքիր մարդ ա Դատարկը, երկրորդ անգամն եմ տեսնում իրեն, բայց համոզված եմ, որ մի տեղից ճանաչում եմ՝ բավականին վաղուց: Ուրախ է, պոզիտիվ տրամադրված, բայց ինքնամփոփ /գուցե, չեմ պնդի/, շատ նրբանկատ ու հոգատար մարդ է, ընկերասեր, պարզ…կարելի է էն մարդկանց մեջ դասել, ումից ես վատ բաներ չեմ սպասում: Մի խնդիր ա մնում՝ չեմ հասկանում, ինչո՞ւ «Դատարկ», ինձ դա դուր չի գալիս, չնայած գուցե հենց էնպես է :)
Ոնց քաք մեջ արին սաղ․․․:cry
Յոհաննես
24.06.2014, 10:56
Ռուֆուս հոգուս հատոր,սրտիս կտոր :)) Այ մարդ,էս Ռուֆուսը այլանդակ ձևի լավն է:Ես իրան պատկերացնում էի ասող, խոսող, ակտիվ ու պայծառ անձնավորություն, պարզվեց, ինքը իսկապես ասող,խոսող,ակտիվ ու պայծառ անձնավորություն է:Ի դեպ սկզբից էլ ես էի իրեն խոսեցնում,ոչ թե ինքը ինձ :crazy
Էս վերջերս բոլորը նույն բանն են գրում իմ մասին և այս գրառումները հիմք հանդիսացան,որ ես մի որոշում ընդունեմ և հիմա այդ որոշումը պաշտոնապես հայտարարում եմ.
Ես Խոսելու Եմ
Յոհաննես
24.06.2014, 11:02
:nono
Չէ-չէ,հաստատ խոսելու եմ :))
Չէ-չէ,հաստատ խոսելու եմ :))
Արդեն ոնց որ շատ ես խոսում:angry
Յոհաննես
24.06.2014, 11:13
Արդեն ոնց որ շատ ես խոսում:angry
լավ-լավ-լաաաավ,հասկացանք :))
Rhayader
24.06.2014, 12:51
Ռեյ Սամա վերջին հանդիպմանն իր հետ հասցրեցի միայն նորմալ շփվել: Սկսեք աղոթել, որ մենք թշնամանանք իրար հետ, չգիտեմ, Ակումբն ինչպես կդիմանա երկու Ռեյի :D ու ես դա ի նկատի ունեմ:
Liza_Griffin Չեմ ասում, որ ինքը Բետմենն է, բայց դուք իրեն ու Բետմենին նույն սենյակում տեսե՞լ եք :D
Mushu համարյա չհասցրեցինք շփվել:
Ես Խոսելու Եմ
Also sprach Johannes
Friedrich Nietzsche, 2014 :))
Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչպես անցավ Արամի հետ հանդիպումը... :))
https://www.youtube.com/watch?v=ninOz5ValUM
Խեղճ տղա, ու՞մ էիր վատություն արել:cry
Յոհաննես
25.06.2014, 17:43
Keyboard հոպարը շատ հետաքրքիր մարդ է,կարելի է ժամերով նստել ու իրա պատմությունները լսել:Իրա ակումբային կերպարից էդքան էլ չի տարբերվում,երևի, ուղղակի իրականում քիչ է քֆրտում,չէ,ավելի ճիշտ չի քֆրտում :)) Շատ ուրախ եմ,որ վերջապես ծանոթացա իրա հետ,մեծ բավականություն ստացա երեկվա հանդիպումից:
Քիբորդ հոպարի մասին ես էլ եմ ուզում գրել՝ դե որ Ակումբում հաճախ համակարծիք ենք լինում, գիտեք բոլորդ :D ուրեմն հանդիպման ընթացքում համոզվեցի, որ ահագին նման ենք մտածում շատ հարցերի շուրջ, ու, նույնիսկ ինչ-որ բան սխալ ընկալելու առումով ենք նման՝ նույն ձևով ենք ընկալում, երբեմն սխալ :D այստեղից էլ երբեմն գալիս է մեր՝ մյուս բոլորի հետ չհամակարծիք լինելու իրողությունը :D Լավն ա մեր Հովոն, այսինքն Ակումբում վատ Հովո չկա :) Հարգանքներս Հով ջան, ասում ա միասին դեպի է՛լ ավելի լավը փոխենք Ակումբը, հատկապես մեր գրառումներով :D
keyboard
26.06.2014, 11:07
Էրէկ խառն էի, հիմա հերթով.
Սկզբում Freemen-ին ու mushu-ին տեսա, եկան նստեցին ասեցին բարև ու հելան գնացին, էլ իրանց հետ չեմ հանդիպելու իրանք վատն են :D
Հետո եկավ Յոհաննեսը, դե իրա մասին արդեն խոսել եմ, բայց էլի ասեմ, որ իրա վերաբերմունքը մեզ` ակումբի ժողովրդին էնքան դրականա, որ մարդը խոստովանեց, որ չէր ուզի էսքան կապվեր, որ բանակ գնալուց դժվար չտաներ էդ "բաժանումը", իրոք էն դրականը որ կա իրա մեջ նախանձելի ու մյուսների համար տեսանելի ա: Ապեր մի նեղվի, դաժե գլխավոր դեմքն ա ակումբի ծառայել հետ եկել, բանակի մասին մեր պատմություններից էլ մի նեղվի, էդ ամեն ինչը ինդիվիդուալ ա ու անկախ ամեն ինչից ես վստահ եմ, որ քո ծառայությունն էլ ա էնքան լավ լինելու, դաժե էնքան, որ իմից լավ լինի, ես միշտ ասել եմ, բոլոր ծառայողները, եթե ոչ իմ նման, թող ինձանից լավ ծառայեն: Ակումբը քո հետ ա ու դու բանակ գնալով մեզնից չես պրծնի ապո, ապրեն ծնողներդ, որ քո նման զավակ ունեն:
Բայց մի տեսակ չեմ հիշում Չուկն ու իրա ընկերը երբ մեզ միացան, բայց դա կարևոր չի, կարևորը, որ միացան:
Չուկի հետ էնքան ակումբից խոսացին ու սաղիդ հետևից էնքան խոսացինք, որ ես մտածում էի, թե ձեր սաղի ականջները պաժառ ա ընկել, բայց Չուկի էդ նույն հանգստությունը ու իրավիճակի բազմակողմանի վերլուծությունը միշտ ոսկե միջին գտնելու մեծ հնարավորություն ա ընձեռում: Վերջում, որ արդեն ուս-ուսի տված քայլում էինք, ես ինչպես միշտ արտաբերեցի իմ "կառոննի ֆռազա"-ն` <մարդ հարուստ ըլներս, քնած ըլներ> ու էդ պահին Չուկն ասեց "որ հարուստ էլ չլինես, սենց ընկերների հետ քայլես հերիք ա": Հա ապեր, միանշանակ հերիք ա, էդ կայֆը ոչմի փողով չես առնի: Չուկի մասին առաջին տպավորությունս չի, որ պիտի ասեմ, նենց որ չեմ ասի, որ մեջը չուռի::P
Հետո մեզ միացան John ու Boooooooooom-ը Վարդան ջան, ավել պակաս կներես ևս մեկ անգամ:
Հոսին ես հենց տենց էլ պատկերացնում էի ու իրա էն ասածը, որ մեր մտածելակերպը բավական հարցերի շուրջ զուգահեռ ա, լրիվ ընդունում եմ ու ստորագրում, ճիշտ ա Հոսը շատ խառն էր, ահավոր խառը, գնում գալիս էր, ֆուտբոլ, հաշիվ ու տենց, բայց մեկ ա, իրա էդ հանգստությունը, ընդհանուր քննարկման մասնակցությունը ահագին բան էր ասում իրա մասին: Հոս ջան, իմացի, երբ չռփես, մյուս կողմից էլ ես եմ չռփելու հալալ ա քեզ:
Վարդանի մասին բացի լավից ու հաճելի զրուցակից լինելուց ուրիշ բան ասելը դժվարա, երևի մենակ էն, որ կարելի ա իրա հետ ավելի խորը շփվել, մտերմանալ, ընկերանալ, որ հանդիպելու համար ակումբային առիթ պետք չլինի, ուղղակի հանդիպես խոսաս ու մի շատ կարևոր բան, վարդանը ուղիղ կապով մեզ ապահովում էր ակումբի իրադարձությունների մասին ինֆորմացիա: Էլ ինչ ասեմ, սաղ ասիք :D
Մեկ էլ ըհըն եկավ Նաիրուհին, այ ինքը շատ վատն ա, իրանից զգուշ մնացեք, հեռախոսը սարքեցի փողս չտվեց հերիք չի, մի հատ էլ վրես գոռաց սսկացրեց:
Սա իհարկե կատակ, Լիլին առաջի անգամ չի, որ տեսնում եմ, նենց որ իրա մաիսն գրելու բան չունեմ, էդ իրան առանձին կասեմ :պ
Հետո սկսվեց ամենագլխավորը, մեզ միացավ Ռուֆուսը ու Չուկը առիթը բաց չթողնելով Ռուֆուսին ասեց, որ ես իրանից էի բամբասում ու իրա հետևից խոսում էի ու տեղ սկսվեց բոյը :D
Չէ, իրականում էն "բացասական" պահը որ ես ունեի իրա գրառումներին իրա անձի հետ կապված չէր հաստատ, բայց էդ հանդիպման ընթացքում ընդհանուր խոսակցության ու քննարկման արդյունքում ահագին բան պարզ դարձավ ու կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը ընկավ:
Մի խոսքով, ես ստերանք եմ, թե ասելու բան կա խաբար արեք: :P
Մի խոսքով, ես ստերանք եմ, թե ասելու բան կա խաբար արեք: :P
Ես ունեմ, փաստորեն Ռուֆուսի մասին ուրիշ գրելու բան չունեիր, հա՞ :beee
keyboard-ը ռեալ կյանքում համեմատաբար շատ ավելի լավն է, քան վիրտուալում: Կարևորը հումորը տեղն ա: Լավ է, որ կարողացանք նստել ու խոսել ու փորձել եղած անհարթությունները հարթել: Չնայած keyboard-ի ոչ բոլոր տեսակետների հետ եմ համաձայն, բայց դա ինձ այլևս չի խանգարում, որ հետը նորմալ շփվեմ:
Բայց կխնդրեի այսուհետ իմ գրառումները մունաթ դեմքով չկարդալ ու մեջը վիրավորական բաներ չփնտրել: Ինձանից ավելի ծանր դեպքեր կան Ակումբում :))
Էս ինչ կայֆ հանդիպում էր էսօ՜ր, ես երկու տարի երազում էի սենց հանդիպման մասին... :love Կարևորը մարդիկ հարգել էին խնդրանքս, Աբելյանը լողացել էր, Ալֆան հարդարվել էր, իսկ Լիլիումը փուչիկներ էր բերել :))
Ալֆան լավ տիպ ա, ես իրեն մոտավորապես հենց էդպես էլ պատկերացնում էի, անկեղծ, շփվող ու դրական մարդ: Կարևորը լիքը բան իմացանք իր հայրենի Մարսի վրա, թե էդ դժոխքում ոնց էլ կարողանում ա ապրել :)) Բայց ամենաբոցն էն էր, որ մտել էինք խանութ Իմպոյի ծնունդի համար տորթ առնելու, Նաիրուհին ասում ա խմելու բան էլ չառնե՞նք, էս Ալֆան գնում օղիների դիմացն ա կանգնում :)) Մի խոսքով, շուտ շուտ արի Երևան :))
Սմոքին ոնց որ Ակումբում ա, լրիվ նույն ձևի էլ իրական կյանքում ա, խելոք, վերին աստիճանի դրական ու բարի մարդ: Հա ու մի քիչ էլ միամիտ, էն կարգի որ խաղերի ժամանակ չէր ուզում ոչ մի կռիսություն աներ ու փոխանակ ինձ կրվցներ, ինքն էր կրվում :)) Սմոք ջան :hi
Լիլիումը ծիտ էր :love Ես արդեն ասել էի, որ իր մասին ոչ մի բան չգիտեի, ոչ տարիք, ինչով ա զբաղվում, որտեղացի է, ով է, մենակ գիտեի, որ շատ ակտիվորեն իմ գրառումներն է կարդում ու գնահատում: Շատ սիրուն ու նուրբ աղջիկ է, հումորով ու հավես: Լիլիում ջան, մի հատ էլ :love
Ruby Rue, եկավ, նստեց, մունաթ հայացքով սկսեց վրաս նայել ու չէր խոսում: Մտքիս մեջ ասում եմ, էս աղջիկն ինչի՞ հետս չունի, կամ սոված ա, կամ ինձանից ա նեղացած, որ ես Իտալիայում համով բաներ էի ուտում, իսկ ինքը Ամերիկայում անհամ զիբիլ: Բայց հետո ինչ բացվել բացվեց, խոսել, խնդալ, աղմկել: Մի խոսքով շատ լավն ես, Ռու :flower
Յոհաննես
27.06.2014, 13:24
impression-ես կմեռնեմ :)) իրա հետ մի վայրում գտնվելը էդ դրախտային հաճույք է:Իրա հումորների մահացու լավն են:Իսկ իրա հետ բլիբել խաղալը մեղմ ասած հաճելի է:Մի խոսքով շատ ուրախ եմ,որ երեկ էս մարդուն հանդիպեցի(չնայած մի անգամ էլ եմ տեսել,բայց էդ հաշիվ չէ) :))
Alphaone-սկզբից որ Ալֆային տեսա,գիտեի թե Նարե 91-ն է :think հետո մինչև հասկացա որ ինքը Ալֆան է մի տարի անցել էր :)) ես իրան մի փոքր ուրիշ ձևի էի պատկերացնում,բայց էսպես շատ ավելի լավն էր :)) ահավոր շատախոս,ուրախ-զվարթ այլմոլորակային էր:Էնքան դրական լիցեքր ստացա իրանից,որ երեկ հանդիպման վերջնամասում սկեսցի խոսել :crazy մե խոսքով իրան շատ սիրեցի ;) Ափսոս շուտ գնաց ու մյուս խաղերին չմասնակցեց :(
Lílium-ծիտ է :love :))
Smokie-շատ բարի երիտասարդ մը,իրա հետ նորմալ խոսացել եմ :crazy Իրան խնդրել եմ,որ ստեղ գրելուց,չգրի որ քչախոս եմ :crazy հուսամ խնդրանքս կկատարի :))
Խոսի՛ր՝ անհամբերությամբ լցված հրահանգեց ներքին ձայնս::)) Մինչ այդ հետաքրքիր էր, թե գրողները ինչե՞ր կպատմեն:
Մի խոսքով, եկել է ահեղ դատաստանը:;:diablo
Ռուֆուս- Հանդիպման միակ մորուքավորը:)) Դե Հայկ ջան, ես սենց թե նենց նման օրերին լողանում, թրաշվում, պատրաստվում եմ:
Առաջին հետաքրքիր տպավորությունը 30-ամյա Ռուֆի հեռախոսից հնչող բարակ, ուրախ, ձայնն էր, ավելի ճիշտ նմանատիպ «Ալյո»ն: Գնացի իր ցուցումներով, տեղեկացրեցի, դիմավորվեցի: Ժպտերես, կենսուրախ, հումորով երիտասարդ մը: Կազմակերպված` շատ բաներից տեղեկացված, բազմիմաց: Զրուցասեր, ձայնն էլ չմոռացվող ու տպավորիչ:
AlphaOne- Մշտապես ժպիտը դեմքին, ծիծաղկոտ, պոնչո այլմորակային::)) Այ հենց էս սմայլիկի նման: Շփվող, ասող-խոսող: Թե իր պատմություններից, թե երջանկությունից՝ պարզ երևում էր, որ իր կյանքն ուրախ է անցնում: Նման մարդիկ շատ բարի են լինում, Ալֆայի հետ շփվողը կհամոզվի::aha
Յոհաննես- Իր համար առանձին տեղ նստած ոչ ասում ա, ոչ խոսում, երևի մենակ լսում: Ես էլ ասեմ ինչու՞ են բոլորը ասում «ես իրան սե՛նց էի պատկերացնում ես իրան նե՛նց էի պատկերացնում»: Երազկոտ ժպիտն էլ միշտ դեմքին, (ոնց եմ ես քեզ հասկանուու՜մ, мы с тобой одной крови:friends:): Ես լսում էի ընդհանուրրի զրույցը, ինչքան հասկանում էի, հասկանում էի: Քիչ անց հիանալի քառյակը Յոհանը նշված նպատակով մեզ մենակ թողեց որոշ ժամանակով ու... մեզ էլ հենց էդ էր պետք::)) Ես չեմ հիշում, որ Յոհանն ինձ խնդրել ա ասել էն՝ ինչ ինքն արդեն ասեց, բայց հիշում եմ, որ ասել ա, թե մի հոգու հետ առանձին մնալուց բացվում ա, խոսում ա: Մենք էլ բացվել էինք::aha Ամաչկոտ, հավես տղա ա, որն իրեն համարում ա մեծամիտ: Հարցուփորձ էր անում թե ո՞նց գրանցվեցի ակումբում, ո՞վ ա սիրելի ակումբցիս, ինքն է՛լ արտահայտվեց իմ հարցից հետո: Վերջում մի կոչ ունեմ ուղղված բոլորին՝ ներառյալ չցանկացողներին՝ հենց մեր Յոհանը բանակից գա, իրան պիտի բռնենք ուպինդ պահենք, թե չէ մտադիր ա արտագաղթել::nono Իսկ մեր երկրին դեմքեր պետք են: Վստահ եմ, Յոհանը շատ հետաքրքիր անհատականություն ա ու իր գործից լավ ա գլուխ կհանի:
impression-ին ճանաչեցի երբ հեռվից մոտենում էր: Ինչպիսի՞ն կարող ա լինել առաջին տպավորությունը, երբ անակնկալի արդյունքում իրենից լսած առաջին բառեն են՝ «գիժ, հիստերիկ, հիվանդ.......»: Չգիտեմ ով ո՞նց, բայց ես հիմա հասկանում եմ, որ հենց էդպես էլ իրեն պատկերացնում էի::)) Անգամ տոնայնությունը ու ասելու ձևը ճիշտ և ճիշտ նույնն էին: Իր ձայնը ակումբա-հանրահայտ տեսանյութում եմ լսել, դե կերպարն էլ նորություն չէր: Էն լավ, համով խենթերից ա, ում անխտիր բոլորը սիրում են: Ու շատ լավ ա, որ ինքն էլ ա ասող-խոսող, ուրախ անձնավորություն: Կոնկրետ էդքան լավ չեմ հիշում, թե ինչեր էր խոսում, բայց որ իր դրական էներգիան տարածեց բոլորի վրա ու որ իր գալուց հետո մեր ուրախության հիմքը հենց նա էր, դա ակնհայտ էր: Հա՛, մեկ էլ Լիլիթ ջան շատ շնորհակալ եմ քեզանից, որ բոլորիս կոչ արեցիր խաղ խաղալ: Սրտովս էր::kiss
Lilium- Իմպոյից հետո տեսանք երրորդ Լիլիթին: Համով աղջիկ ա::roll Ժպիտը, հումորն ու փուչիկները անպակաս: Պաչին քեզ Լիլիթ ջան, ապրես, որ եկար::love
Աբելյան- H.a.y.k.o-ն իմ մոտ էն պահին տպավորվեց, երբ սկսեցին իր հետ աղջիկների մասին զրուցել: Դա էլ եղավ, երբ նա հարցրեց «էնտեղ նստած աղջիկները ակումբցի չե՞ն»::)) Ու մտադիր էր բելեր ակումբ: Խաղերի ժամանակ արդեն գնացել էր:
Վերջում խոսեմ երկու մարդկանց մասին, որոնցից առաջիին շա՜տ վաղուց եմ ճանաչում:
Սմոքի: Նման պահերին զգոնությունը, զգուշությունն ու ուշադրությունը քեզ չէր խանգարի՝ պետք չի նման մարդկանց մոտյտառակ լինել այ տղա::acute
Ես չէի պատկերացնում, որ մեր Նաիրուհին թեկուզ կատակով, որևէ մեկի վրա կբարկանա, կամ թեթևակի կխփ, բայց դու մի ասա, որ ոչ մի պատահած առիթ բաց չի թողնի::secret Բայց ինքը էն մարդկանցից ա, ում բարկությունից դու իրոք կայֆ կստանաս ու էդ պահը կվայելես բառիս բուն իմաստով: Լիլիթ ջան պատրաստ եմ ծեծ ուտելու::))
Իսկ դուք տեսե՞լ եք չորս եղունգը կարմիր և մեկ եղունգը սպիտակ մանիկյուրով աղջիկների::love Ծանոթացեք վերջինիս հետ:;)
Համ էլ ջիջիլ բոլոր էն ակումբցիներին, ովքեր արդեն իրար ճանաչում են, ախր ծանոթությունը, առաջին հանդիպումը մի այլ կարգի ա հաճելի::love :P
Smokie-ճիշտ և ճշտ ակումբի Սմոքին ա՝ պարզ, հումորով, ուրախ, մեկ էլ մի քիչ իմ նման:
Lilium-շատ նրբիկ աղջիկ ա (էն փուչիկների պես): Հա, մեկ էլ իմ ծանոթ ուկրաինուհիներից մեկին ա ահավոր նման::oy
Mephistopheles
27.06.2014, 23:38
Ժող, էս հանդիպում եք, նոր ե՞ք գրում ձեր առաջին տպավորությունները…
Իսկ դուք տեսե՞լ եք չորս եղունգը կարմիր և մեկ եղունգը սպիտակ մանիկյուրով աղջիկների::love Ծանոթացեք վերջինիս հետ:;)
Չլինի՞ քեզ գրավում են տարբեր գույների մանիկյուրներով ներկված եղունգներով ձեռքերը :think
CactuSoul
28.06.2014, 01:32
Ժող, էս հանդիպում եք, նոր ե՞ք գրում ձեր առաջին տպավորությունները…
Մեֆ, մեջբերում թեմայի առաջին գրառումից հատուկ քեզ համար ;)
առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:
Mephistopheles
28.06.2014, 01:37
Մեֆ, մեջբերում թեմայի առաջին գրառումից հատուկ քեզ համար ;)
օքեյ…
Չլինի՞ քեզ գրավում են տարբեր գույների մանիկյուրներով ներկված եղունգներով ձեռքերը :think
Ինձ ամեն մի երփներանգ բեն էլ կարող ա դուր գա::roll
Alphaone
01.07.2014, 00:58
impression Իմփն անհատականություն է: Ոչ թե էն թիթիզ երևույթներից, ում թյուրիմացաբար վառ անհատականություն են կոչում, այլ՝ ուժեղ անհատականություն: Ամեն հանդիպում իրեն նորովի է բացահայտում, բայց էս անգամ Իմփն ինձ համար լրիվ ուրիշ կերպարով բացահայտվեց: Իմփի մեջ առաջին անգամ կանացիություն տեսա: Հա, հենց կանացիություն, սխալ չեք կարդացել: Ինքն իր միջի կանացի կերպարին շատ-շատ խորը թաղում, ճնշում է, որ իր առողջ ցինիզմով ամեն ինչին դիմակայի, բայց ներսի փխրուն, քնքուշ էակը երբեմն համարձակվում է ապստամբել... Նոր բացահայտած Իմփին ավելի եմ սիրում, թեև էն պահին, երբ Իմփին ծաղիկ էինք նվիրում, Ռուֆն էնքան դաժան հեգնանքով էր ժպտում, որ ես ու Նաիրուհին լուրջ վախենալու հիմքեր կարող էինք ունենալ :))
Ռուֆուս Հայկի հետ հեչ էլ առաջին հանդիպումը չէր: Երբ իտալիաների մասին իր գրառումներ կարդում ես, դու հայտնվում էս այնտեղ ու մի կտոր պիցցայի կամ մի բաժակ կապուչինոյի ուղեկցությամբ ինքը պատմում է Իտալիայի մասին՝ լրիվ իրական: Ընդհանրապես, հեռավոր կերպով անգամ չկար էն զգացողութունը, թե Ռուֆին ճանաչել եմ ակումբում ու հիմա առաջին անգամ եմ տեսնում, ոնց որ նույն բակում մեծացած լինեինք, դեռ մանկուց իրար հետ գնդակ գլորած: Բա տեսնեիք Ռուֆի շոկը, երբ իր ներկայությամբ Յոհանի ֆիլմերի ճաշակը գովեցի, ոնց որ հեղինակային իրավունք խախտած լինեի :D
Յոհաննես Սկզբում Յոհանը տեղով սառույց էր, ոնց որ ակումբի իմ ճանաչած Յոհաննեսը չլիներ: Բայց դե ակումբի հանդիպում էր, աստիճանաբար բացվեց :) Ամենահետաքրքիրը, որ հենց սկզբից ուշադրություն գրավեց, ժպիտն էր: Ահավոր վարակիչ: Եթե հայացքս իր ուղղությամբ էի թեքում, բացառվում էր չժպտայի, գրեթե ամբողջ ընթացքում իր վարակիչ ժպիտով ժպտում էր: Ուրիշ տարբերակ չուներ էլ, մարդ եթե Իմփի կատակներից չի ուշաթափվում ծիծաղից, գոնե ժպիտը հաստատ չի կարող թաքցնել: Յոհանի հետ էնքան լիքը խոսելու բան կար ու էնքան քիչ ժամանակ, որ ընդհանրապես ոչ մի բան չխոսեցինք, դրա համար էլ էս կիսատ առաջին տպավորություն է, հարկավոր է ևս մեկ անգամ հանդիպել: Վերջում էլ իբր ուզում էինք միասին նկարվել, Սմոքին չնկարեց :(
Սմոքի՜ Սմոք, քեզ ակումբում էնքան լավ էի հասցրել ճանաչել, որ իրական կյանքում բացահայտելու բան չէր էլ մնացել: Սկզբում դու ահավոր թույլ ու անպաշտպան էիր թվում, շատ-շատ խոցելի, հետո ես հասկացա, որ եթե մի մարդու էդքան շատ են սիրում, ինքը ոչ թույլ ա, ոչ անպաշտպան, ոչ խոցելի :))
lilium Լի՜լ :love սկզբում ուղղակի նրբիկ, քնքուշ, փուչիկներով պուպուշ աչոն էր... երբ զանգեց, ականջներիս չհավատացի, ախր ես չգիտեի, որ Երևանում է, իրեն հեռու ափերում էի պատկերացնում: Իսկ երբ երևաց, առաջինը զարմացա, որ կարճ մազերով էր, ախր ես երևակայության մեջ լիլիում էի կերտել, հենց իր պատկերով և նմանությամբ... պարզվեց, որ բոլորովին վերջերս է կերպարանափոխվել, կամ, գոնե ինձ էդպես սփսփեց :D Լիլը ներքին լույս էր ճառագում, հազվադեպ մարդիկ կան իմ միջավայրում, որ էդքան պայծառ լինեն: Ինքը էն հազվադեպ աղջիկներից էր, որ ինքնուրույն մտածելու ունակությանը զուգահեռ միամիտ մաքրություն ուներ, ես նախանձախառը հիանում եմ այդ հատկությամբ :)
Ռեյ Սամայի մասին եմ ուզում գրել. շատ լավն ա ինքը փաստորեն, կարևորը՝ հումորը տեղը: Մի տեսակ միանգամից երևաց, որ մերոնցական ա)))
հ.գ.
Երեկ անջատված էի, հատկապես սուպերմարկետում, կներես ...
keyboard
02.07.2014, 16:30
Հերեգվա հանդիպումից:
Տղեքից սկսեմ:
Norton-ին էի տեսնում առաջին անգամ, հավեսով անձնավորության տպավորություն թողեց, կարելի ա մի օր գարեջրվել ավելի լավ ճանաչելու համար:
Դատարկություն- էլի առաջին անգամ էր, ոնց որ, եթե առաջինն էլ չէր, ապա շփման ու խոսալու առաջինն էր: Ստից բաներ որ չասեմ, պռոստո կասեմ, որ հանդիպումներին իրա ներկայությունն էլ ա ցանկալի, պառտադիր:
Ոնց որ էսքանով տղեքից պրծա: :think
Անցնենք կուլմինացիոն պահին, աղջիկներ :love
Nihil- ընդամենը մի բառ` կտոր ա :oy
Lilium -
Լիլիումը ծիտ էր :love, դրանից օրիգինալ բան չկարացա մտածեմ, բայց իսկականից շատ պուպուշ աղջիկ ա, ինձ էլ ասում ա ճանաչում ա, բայց ոչ ինքը գիտի որտեղից, ոչ էլ` ես: :D Մյուս հանդիպմանը չգնաս Նայրուհուն խանգարես, համ էլ գնդակով չխփես էդ խեղճի գլխին: Լիլում ջան շատ դրական Ծիտ ես :love
տադադադաաաաաա՜մ
Ռեյ սամա- էս անկոչ հյուրը եկավ չեկավ, հայ աղջկան ոչ հարիր պահվածքով սկսեց հետս հավասար խմել :D, իսկ հիմա լուրջ: Էն որ գրելի էի, որ եկող սերունդը մեկ-մեկ հիասթափեցնում ա, այ հիմա հասկանում եմ, որ էդ հիասթափեցնողները էնքան քիչ են, նրանց դեմ ովքեր ուրախացնում ու հույսով են լցնում եկող սերնդի պատկերոցումներում: Այ հենց Ռեյը էդ հույս ու ուրախություն տվողներից ա, անմիջական,շփվող, նենց որ ինձ թվում ա մի 2000 տարի ա իրար ճանաչում էինք, հանդիպման էլ նույն տեղից էինք եկել տարբեր ճանապարհներով: Ճիշտ ա, ես իրա հոգու հետ շատ "խաղացի", ներվերը շատ "կերա", բայց դրա մեջ ոչ մի բացասական բան չկար, էն որ լավ էմոցիաներդ չես կարում արտահայտես այ էդ վիճակն էր ու առհասարակ ես իրանց էդ եռյակը՝ Ռեյը, Մուշուն ու Գրիֆինը շատ եմ հավանում, ամեն մեկին առանձին առանձին կուզեմ ճանաչեմ, չնայած երեքին միասին էլ վատ չի լինի:
Մեկա ես քեզ ինձ հերձելու հաճույքը չեմ պարգևի հույս չունենաս :P, լավն ես, ապրես, վստահ կարամ քեզ ակումբի պոզիտիվչիկ կոչեմ, պոզավոր չէ` պոզիտիվչիկ :D
մնացածին ոնց որ առաջին անգամը չէր, որ տեսնում էի, ամեն դեպքում բոլորիցդ մերսի, լավ օր էր երեկ:
Յոհաննես
02.07.2014, 21:22
Norton-հո ցնդած չեմ իրա մասին վատ բան գրեմ :)) իսկ եթե լուրջ չափազանց ուրախ եմ,որ իրա հետ ծանոթացա:Լուրջ ու խելացի մարդու տպավորություն թողեց:Հանգույցի ժամանակ մի քանի անգամ փրկել եմ,դրա փոխարեն էլ վարկանիշ է խոստացել :)) Շատ շնորհակալ եմ նաև որ բարով-խերով տուն հասցրեց :)
Norton-հո ցնդած չեմ իրա մասին վատ բան գրեմ :)) իսկ եթե լուրջ չափազանց ուրախ եմ,որ իրա հետ ծանոթացա:Լուրջ ու խելացի մարդու տպավորություն թողեց:Հանգույցի ժամանակ մի քանի անգամ փրկել եմ,դրա փոխարեն էլ վարկանիշ է խոստացել :)) Շատ շնորհակալ եմ նաև որ բարով-խերով տուն հասցրեց :)
Վարկանի՞շ:o ես տենց բան չեմ հիշում:D
Իսկ եթե բուն թեմային անդրադառնանք, որպես կանոն առաջին հանդիպումից առանձնակի տպավորություն չես կարող գրել, բայց քանի որ իմ անունը շոշափվելա 2 անգամ՝ երկուսիդ մասին գրեմ։
Յոհաննես - համեստ, կիրթ, բազմակողմանի զարգացած անհատա, որը ես շատ եմ գնահատում։ Իհարկե շնորհակալ եմ, իր ուսապայուսակը տրամադրեց էքսկլույզիվ պայմաններով, որ խոտին չնստեմ։ Նկատել եմ, որ շատ գրական ա խոսում, օրինակ «է»-ն, երբեք «ա» չի ասում։ Մի խոսքով հետաքրքիր դեմքա, ափսոս 2 տարով լքումա մեր շարքերը։
Keyboard - մասին կարամ ասեմ աշխույժ տիպա, սիրումա ուշադրություն գրավել կամ ուշադրության կենտրում լինել, իհարկե չգիտեմ էտ լավա թե՞ վատ։ Մի խոսքով առայժմ այսքանը։
Նկատել եմ, որ շատ գրական ա խոսում, օրինակ «է»-ն, երբեք «ա» չի ասում։
Ըդիգ կիրթ էղնելուց չէ, ըդիգ ընորից է, օր լեննագանի բարբառով կխոսա, մենք չենք կռնա «ա» ըսել, հատուկ պարապել է պետք ըդոր հըմար :))
Ըդիգ կիրթ էղնելուց չէ, ըդիգ ընորից է, օր լեննագանի բարբառով կխոսա, մենք չենք կռնա «ա» ըսել, հատուկ պարապել է պետք ըդոր հըմար :))
Ուրեմն ճիշտ են ասում, որ առաջին տպավորությունը խափուսիկա :)) :)
Յոհաննես
03.07.2014, 00:13
Ըդիգ կիրթ էղնելուց չէ, ըդիգ ընորից է, օր լեննագանի բարբառով կխոսա, մենք չենք կռնա «ա» ըսել, հատուկ պարապել է պետք ըդոր հըմար :))
Օր չսեիր չէր էղնի չէ՞,հազզիվ մեգմ գովերգը,էն էլ... :angry
Օր չսեիր չէր էղնի չէ՞,հազզիվ մեգմ գովերգը,էն էլ... :angry
Շատ գովան, երես կառնիս :))
Օր չսեիր չէր էղնի չէ՞,հազզիվ մեգմ գովերգը,էն էլ... :angry
Յոհաննես ջան, միշտ էլ էս թեմայում գովերքա գնում, որովհետև կենտրոնանում էս լավ բաների վրա, մի քիչ էլ ծաղկացնում ես, թե չէ հետո էլի հանդիպել կա, ամոթով չհանդիպես :))
Նաիրուհի
03.07.2014, 00:23
Ըդիգ կիրթ էղնելուց չէ, ըդիգ ընորից է, օր լեննագանի բարբառով կխոսա, մենք չենք կռնա «ա» ըսել, հատուկ պարապել է պետք ըդոր հըմար :))
Կերևա դու լավ էլ պարապել ես, ապ ջան :P
Կերևա դու լավ էլ պարապել ես, ապ ջան :P
14 տարին քի՞չ է: Բայց դե մեկ մեկ «է»-երը փստցնեմ գը :))
Գրական լեզվին ամենամոտիկը մեր Լոռվա բարբառն ա: (կարդա՛լ Լոռվա բարբառով)
keyboard
03.07.2014, 11:35
Keyboard - մասին կարամ ասեմ աշխույժ տիպա, սիրումա ուշադրություն գրավել կամ ուշադրության կենտրում լինել, իհարկե չգիտեմ էտ լավա թե՞ վատ։ Մի խոսքով առայժմ այսքանը։
Ուշադրության պակաս չունեմ, պերեբոռ էլ չեմ ուզում::D
Անմիջականություն. ես կանվանեի քո գրած աշխուժությունը, սվոյ միջավայրում առանց ավելորդ լարվածության պահվածք ;)
Յոհաննես ջան, միշտ էլ էս թեմայում գովերքա գնում, որովհետև կենտրոնանում էս լավ բաների վրա, մի քիչ էլ ծաղկացնում ես, թե չէ հետո էլի հանդիպել կա, ամոթով չհանդիպես :))
Էն անգամ հանդիպման ժամանակ էս հարցը էլի շոշափվեց. անկեղծ ասած չեմ հասկանում էն մարդկանց ովքեր էս տիպի մոտեցում ունեն կոնկրետ էս թեմային ու «գովերգելու» երևույթին:
Դրա մեջ ոչ մի վատ բան ես չեմ տեսնում ու վստահ եմ, որ չկա, ուղղակի չգիտեմ ու մոտ ոնց, չեմ էլ ուզում տպավորություն ստողծվի, թե բան ա գրում ենք, մենակ լավն ենք գրում, վատը չենք գրում բլա բլա բլա: Նախ սկսենք նրանից, որ հանդիպման եկած ոչ մկեը իրա վատ կողմերը չի հանի լցնի բոլորի դեմը կամ մի քանի ժամ միասին շփվելուց ոչ մեկ չի հասկանա դիմացինի վատ ու բացասական կողմերն ու հատկանիշները: Բայց այ, ասենք էն, որ մարդը մի բան պատմի, մի թեմայից խոսա ու դա քո մոտ դրական տպավորություն թողնի դա նորմալ ա, ես կարծում եմ, որ մեզնից ոչմեկը հանդիպման չի գնում մարդկային բնավորության ու սեփական վատ կողմերը քողարկելու «դերասանության» քննություն անցկացնելու: Մենք հանդիպման ենք գնում դրական լիցքերի, միմյանց հետ շփվելու, էն մարդիկ ովքեր ավելի հարազատ բան են տեսնում իրար մեջ մտերմանալու ու էդպես շարունակ, ոչ մեկ հանդիպման չի գալիս, որ փորձի մեկի դիմակը պատռել կամ էլ մեկը հատուկ դիմակով ա գալիս, որ բոլորիս խաբի կամ մոլորության մեջ գցի: Բացի դրականը հանդիպումներից կոնկրետ ես ուրիշ ոչինչ չեմ ակընկալում ու պետք էլ չի ինձ:
Օրինակ Յոհանը կարող ա բնավորության վատ գիծ ունի, ենթադրենք չի սիրում կենդանիներին կամ չգիտեմ մի բան, որը ասեն ինձ համար անընդունելի ա, բայց ախպեր, ես էդ մարդու հետ նստած խոսում եմ, շփվում եմ, թեմա ենք քննարկում, էդ մարդը ինձ իրա բնավորության վատ գծով ոչ մի ձև չի խանգարում, չի անհանգստացնում, ինձ դզում ա իրա հետ շփվելը, հիմա ինչ անեմ, գամ ստեղ գրեմ Յոհանը կենդանիներին չի սիրում և միայն դրա համար նա ընկնում է իմ սև ցուցա՞կ, ինչի համար, իմմմմմաաաաստըը՞
Ժող իմ անհամեստ կարծիքով թեման հենց դրականի ու շփման շրջանակները մեծացնելու համար ա, ոչ մի բացասական բան դեռ ոչ մի ասպարեզում օգուտ չի տվել, քանի կարանք իրար դրական տեսնենք, վերաբերվենք ու տենց պահենք ուրեմ ամեն ինչ լավա: Ով որ իմ կամ ֆստյուլի բացասական գծերը հայտնաբերոլւց հետո չի ուզի իմ կամ ֆստյուլի հետ շփվի, да ради Бога, ես ոչմեկի չեմ պարտադրում ու չեմ խնդրում, էս թեմայում էլ էդ բացասականը բարձրաձայնելուց չեմ վախենում ու չեմ կոմպլեքսավորվում ուղղակի մեկի մասին բացասական խոսալուց, պտի էնքան դրական ըլնես, որ խիյարը թարս չբուսնի:
Norton, Յոհաննես կներեք, որ ձեր գրածի ու անունների վրա եղավ գրառումս, անձամբ ձեզ ոչ մի բառով չեմ ակնարկել ուղղակի խոսալս սենց բռնեց :)
Norton, Յոհաննես կներեք, որ ձեր գրածի ու անունների վրա եղավ գրառումս, անձամբ ձեզ ոչ մի բառով չեմ ակնարկել ուղղակի խոսալս սենց բռնեց :)
Սաղ հեչ, շնորհակալություն տառասխալս ուղղելու համար, չէի նկատել :)
Քանի ակումբցիները հլը հանդիպման են, գրեմ, ռադս քաշեմ, քանզի խոստացել եմ :
Էսօր առաջին անգամ ակումբի հանդիպման էի գնացել, հավես էր. որ ասում էին առաջին հանդիպում, մտածում էի, որ ավելի վատ ա լինում, չնայած՝ սրանի՞ց էլ վատ: :D Ինձ ահավոր չոբանավարի պահեցի, չնայած տենց էլ կա, պահելս ո՞րն էր, համարյա չէի խոսում, կոմպլեքսներս հելել ինձ ուտում էին, բայց գրեմ տպավորություններս:
Դատարկ-Ես Դատարկին էլի էի տեսել, բայց կարճ ժամանակով, մենակ անուն-մանուն էինք իմացել: Ախր շատ լիքը Դատարկ ա է, իրա հետ հավես էր շատ: Իրականում հիմա ում մասին էլ գրեմ ասելու եմ, որ շատ հավես մարդ ա, բայց դե տենց ա, ի՞նչ ասեմ: Ինքը մարդկանց լավ ա ճանաչում, մենակ ինքը իրոք հասկացավ, թե ես ինչի չեմ խոսում: Հա՛, մեկ էլ՝ շնորհակալություն Դատարկին մի քիչ լարվածությունս ցրելու համար:
Յոհաննես- Ի՞նչ եք էս մարդուց բողոքում, լավ էլ ասում-խոսում էր, ես իրանից բեթար էի: :D Ես իրան մի տեսակ ուրիշ էի պատկերացնում, բայց դե իրան առանձին կասեմ: Հա՛, մեկ էլ՝ շնորհակալություն երեկ էդքան համոզելու համար, դու, որ չլինեիր, ես հանդիպման եկողը չէի՜: ;)
Արա՜մ- Ես Արամին սիրում եմ, հո՞ զոռով չի, իրան ախմախ ձևի հարազատ եմ ինձ համարում, հեչ էլ թե չէր խոստացել, որ առաջին հանդիպման ժամանակ պիտի ձև տար, թե հազար տարվա ծանոթս ա, բայց չարեց :beee Արամը քայլող ուրախություն ա ու ինձ, ի՞նչ մեղքս թաքցնեմ, դուր ա գալիս էդ իրա փչացած կերպարը :D Համարյա չխոսացի հետը, բայց էդ չի խանգարում ինձ սիրել իրան: :love Երես չառնես Արամ: :P
Սմոքի- Սմոքին քայլող բարություն ա. իրա մասին տպավորությունները որ կարդում էի, մտածում էի՝ այ մարդ, բա ինչի՞ց են զգում իրա բարությունը, էսօր կողքը մի քիչ նստելուց հետո ես էլ հասկացա, թե ինչի՞ց: Բա ի՜նչ էներգետիկա ունի, չեք պատկերացնի: Սմոքին, ոնց հասկացա միջներիս չափված-ձևված, շնորքով մարդն էր, իրա համար խելոք, մեկ էլ՝ ինքն ինձնից քիչ էր խոսում, բայց իմ անունը հելավ: :think
Նաիրուհի- Լիլին էլ շուտվանից գիտեի ու մի անգամ ահագին երկար զրույց ենք ունեցել, հիմա պատմեմ: Ես իրանից բաց ու անկեղծ մարդ հլը չեմ ճանաչում: Իրա հետ երևի մի կես ժամ խոսելն էլ է հերիք, հասկանալու համար, որ ահավոր լավ մարդ ա: Հավեսով, ուրախ, զվարթ: Մի քանի րոպե ինքը թողել, գնացել էր, բոլորը սենց մի տեսակ Լիլին էին փնտրում, անհանգիստ սպասում էին, որ գար: Համ էլ՝ մեզ գարեջուր հյուրասիրեց: Լիլը ակումբում էն մարդկանցից ա, ումից ես մի այլ կարգի եմ քաշվում, որ թեկուզ գրադարանում էլ տեսնում եմ, խառնվում եմ իրար: Ինքը դրա առիթը չի տվել, ավելին՝ միշտ հավես, ժպիտ ա իրա հետ շփումը, բայց դե ամաչում եմ :oy
Ռուֆուս- Ռուֆուսի ակումբի կերպարից մի այլ կարգի վախենում էի. մինչև իրանց գալը, որ մոտս ասում էին՝ Ռուֆուս, մտածում էի, մի ձև անեմ, փախնեմ ըտեղից: Իրան էլ էի սենց ջղայն ձյաձյա պատկերացնում, որ շատ չի խոսում ու եսի՞մ, ոտքերս դողում էր: Բայց փաստորեն՝ սխալ եմ մտածել էսքան ժամանակ, ավելին՝ խորը մոլորության մեջ եմ եղել: :D Ես շատ չմնացի, որ նորմալ ճանաչեի բոլորին, բայց դե Ռուֆուսը լա՜վն ա: :oy Դե զեմլյակս չէր կարա վատը լիներ ուղղակի, էն որ կողքիցս մեր բարբառոտ տողեր էի լսում, հարազատություն էի զգում: Հա՛, մեկ էլ ինձ չգիտես ինչի թվում էր, որ Ռուֆուսը ինձ մի այլ կարգի չի սիրում, չգիտեմ՝ ինչից էի տենց ենթադրել, բայց դե եսի՞մ: :think
Ռամշ- Ա՜, ես Ռամշից էլ եմ ամաչում, էն տիպի, որ չեմ կարա կարծիք գրեմ իրա մասին: :(
Two-Face - ինձնից բեթար ամաչկոտ, չխոսկան մարդ:
Ռուբի - Ռուբոյիս էս արդեն հազար տարի ա ճանաչում եմ, բայց պիտի գրեմ. լսի, քեզ պիտի վերացնենք, արդեն ժամանակն ա, դու իմ մասին չափից դուրս շատ բան գիտես. Ռուֆուսից վախենում ա, ինտիմ ա մտել, թեքահարթակ ա սիրում, յահ ի: Ռուբին մեջներիս շատախոսն էր, չնայած՝ ես էդ շուտվանից գիտեմ, ինքը կարա սաղին գլխին հավաքի ու էնքան խոսա, որ զահլա գնա մարդու, բայց դե էնքան հավես ա խոսում ու նենց ա պատմում գլխին եկածներից, որ դու էլ ես հավեսի ընկնում: Ռուբին հավես դեմք ա, իրան էլ շնորհակալություն, որ ինձ բերեց ակումբ ու էսօր մի քիչ մամայություն արեց ինձ: :D
Մինչև էսքանը գրեցի, երևի տուն հասան արդեն, հանդիպումն էլ պրծավ: :D Ժողովուրդ, ապրեք հավես երեկոյի համար: Ակումբ, ես սիրում եմ քեզ: Էս ինչ ղզիկանալ ղզիկացա այ մարդ: :love
Յոհաննես
05.07.2014, 00:46
Յոհաննես- Ի՞նչ եք էս մարդուց բողոքում, լավ էլ ասում-խոսում էր, ես իրանից բեթար էի: :D Ես իրան մի տեսակ ուրիշ էի պատկերացնում, բայց դե իրան առանձին կասեմ: Հա՛, մեկ էլ՝ շնորհակալություն երեկ էդքան համոզելու համար, դու, որ չլինեիր, ես հանդիպման եկողը չէի՜: ;)
էսօրվա հանդիպումից հետո երևի սկսեն բողոքել,որ շատ եմ խոսում :( :))
Ռուֆուս- Ռուֆուսի ակումբի կերպարից մի այլ կարգի վախենում էի. մինչև իրանց գալը, որ մոտս ասում էին՝ Ռուֆուս, մտածում էի, մի ձև անեմ, փախնեմ ըտեղից: Իրան էլ էի սենց ջղայն ձյաձյա պատկերացնում, որ շատ չի խոսում ու եսի՞մ, ոտքերս դողում էր: Բայց փաստորեն՝ սխալ եմ մտածել էսքան ժամանակ, ավելին՝ խորը մոլորության մեջ եմ եղել: :D Ես շատ չմնացի, որ նորմալ ճանաչեի բոլորին, բայց դե Ռուֆուսը լա՜վն ա: :oy Դե զեմլյակս չէր կարա վատը լիներ ուղղակի, էն որ կողքիցս մեր բարբառոտ տողեր էի լսում, հարազատություն էի զգում: Հա՛, մեկ էլ ինձ չգիտես ինչի թվում էր, որ Ռուֆուսը ինձ մի այլ կարգի չի սիրում, չգիտեմ՝ ինչից էի տենց ենթադրել, բայց դե եսի՞մ: :think
Էս ի՞նչ բան է, Մարի, հլը հավաքի՛ քեզ: :beee
Նախ սկսենք նրանից, որ Ակումբում մի քանի անգամ աչքովս ընկել էր, որ դու ասել էիր, որ ինձ ջղային ձյաձյա ես պատկերացնում ու ես քեզ չեմ սիրում: Էդ գրառումներին չէի արձագանքել, որովհետև իրոք չէի հասկացել, թե ինչ եմ արել, որ մոտդ ջղայինի տպավորություն եմ թողել ու ինչից ես որոշել, որ ես քեզ չեմ սիրում: Ես քո նկատմամբ երբեք վատ վերաբերվել ու իրոք ուրախացել էի, որ գալու էիր հանդիպման:
Անցնենք առաջին տպավորությունների՞ն: Սկսեմ նրանից, որ դեմքդ ահավոր ծանոթ ա, հնարավոր է նկարներով եմ քեզ տեսել ու մեջս տպավորվել է, կամ էլ իրոք ինչ-որ տեղ մենք արդեն հանդիպել ենք: Սիրուն, համեստ ժպտերես աղջիկ ես ու հա, ես իրոք նեղվել էի, որ չէիր էլ փորձում մերվել մեր հետ, երբ բոլորս կանգնած խոսում էինք, դու կողքի քաշված ներքև էիր նայում ու ժպտում: Մի արա տենց բաներ :( Հաջորդ հանդիպմանը անպայման կգաս, թե չէ իրոք կջղայնանամ :)
Էս ի՞նչ բան է, Մարի, հլը հավաքի՛ քեզ: :beee
Նախ սկսենք նրանից, որ Ակումբում մի քանի անգամ աչքովս ընկել էր, որ դու ասել էիր, որ ինձ ջղային ձյաձյա ես պատկերացնում ու ես քեզ չեմ սիրում: Էդ գրառումներին չէի արձագանքել, որովհետև իրոք չէի հասկացել, թե ինչ եմ արել, որ մոտդ ջղայինի տպավորություն եմ թողել ու ինչից ես որոշել, որ ես քեզ չեմ սիրում: Ես քո նկատմամբ երբեք վատ վերաբերվել ու իրոք ուրախացել էի, որ գալու էիր հանդիպման:
Անցնենք առաջին տպավորությունների՞ն: Սկսեմ նրանից, որ դեմքդ ահավոր ծանոթ ա, հնարավոր է նկարներով եմ քեզ տեսել ու մեջս տպավորվել է, կամ էլ իրոք ինչ-որ տեղ մենք արդեն հանդիպել ենք: Սիրուն, համեստ ժպտերես աղջիկ ես ու հա, ես իրոք նեղվել էի, որ չէիր էլ փորձում մերվել մեր հետ, երբ բոլորս կանգնած խոսում էինք, դու կողքի քաշված ներքև էիր նայում ու ժպտում: Մի արա տենց բաներ :( Հաջորդ հանդիպմանը անպայման կգաս, թե չէ իրոք կջղայնանամ :)
Ըմ, դե գիտեմ, որ վատ չես վերաբերվել, դրա համար էլ գրել եմ, որ մոլորության մեջ եմ եղել: :D Դեմքս ծանոթ ա, ֆեյսբուքից: Ես իրոք փորձել եմ մերվել, բայց էդ իմ մոտ շատ դաժան ու երկարատև գործընթաց ա, նենց որ՝ հլը շատ եմ տանջելու համ ձեզ, համ ինձ: Հաջորդ հանդիպման պահով՝ բան չեմ խոստանում: :P
Ըմ, դե գիտեմ, որ վատ չես վերաբերվել, դրա համար էլ գրել եմ, որ մոլորության մեջ եմ եղել: :D Դեմքս ծանոթ ա, ֆեյսբուքից: Ես իրոք փորձել եմ մերվել, բայց էդ իմ մոտ շատ դաժան ու երկարատև գործընթաց ա, նենց որ՝ հլը շատ եմ տանջելու համ ձեզ, համ ինձ: Հաջորդ հանդիպման պահով՝ բան չեմ խոստանում: :P
Կգաս, չգալ չկա, քեզանից ծանր դեպքերի հետ էլ ենք առնչվել :))
Նաիրուհի
05.07.2014, 02:21
Կգաս, չգալ չկա, քեզանից ծանր դեպքերի հետ էլ ենք առընչվել :))
Ռուֆ, էլ չանես սենց բան. «առնչվելն» առանց ը-ի է գրվում։
Մար, քեզ դեռ կմշակեմ, մի քիչ էլ ձեռս ընկնես՝ ինձ նման կոմպլեքսներդ թաքցնել կսովորես :D
CactuSoul
05.07.2014, 02:29
Ռուֆ, էլ չանես սենց բան. «առնչվելն» առանց ռ-ի է գրվում։
Հը՞ն :'
Նաիրուհի
05.07.2014, 02:35
Հը՞ն :'
Ես էլ հասցրի խմբագրել ։Դ ի տարբերություն Ռուֆի՝ իմը վրիպակ էր՝ պայմանավորված հեռախոսիս ստեղնաշարով
Հա, էս վերջերս լիքը նոր ակումբցիների հետ եմ ծանոթացել, բայց մի փոքր չի ստացվում նստել ու տպավորություններ գրել, որովհետև մեծ հանդիպումներին չի հաջողվում բոլորի հետ նորմալ շփվել ու ամբողջական կարծիք կազմել, մի նեղացեք, հետո անպայման կգրեմ: Բայց էս մեկի մասին պարտադիր գրելու եմ :))
Հիմա ժամը առավոտ 6-ի կողմերն է: Արդեն երրորդ անընդմեջ անքուն դեպրեսված գիշերն եմ լուսացնում միայնակ, մենակ թե էս անգամ սրտաճմլիկ ու մելամաղձոտ երաժշտությունիցս բացի հետս հետաքրքիր զրուցակից կար, ում հետ էսօրվա հանդիպմանը նորմալ չհաջողվեց շփվել, փոխարենը հետո չաթով տեղը հանեցինք, դեռ մի բան էլ ավել: Ու հիմա փոխանակ վերջապես քնենք, հանգստանանք, քաղաքի տարբեր ծայրերից իջնում ենք Մոնումենտ, նոր արթնացող քաղաքի կյանքին հետևելու: Ծյելեպորտ, քո շնորհիվ ես ինձ էլի 20 տարեկան եմ զգում :))
Two-Face - ինձնից բեթար ամաչկոտ, չխոսկան մարդ:
Բեթարից բեթարն էլ կա: :))
Համ էլ ոմանք մարդուն փորձում էին չեղած տեղը խաբլան հանել, կարող ա դրա համար էր տենց: :unsure
:sad
Մինչև էսքանը գրեցի, երևի տուն հասան արդեն, հանդիպումն էլ պրծավ: :D
Քեզ թվում էր::))
Մարիի մասին ասեմ, որ իրոք քչախոս էր: Ես իրա լուրջ ակտիվությունը մենակ էն ժամանակ եմ հիշում, երբ բլիբելուց՝ իր գուշակելու հերթն էր: Ամաչկոտ աղջիկ ա: Համ էլ Մարի ջան շատ շնորհակալ եմ, հարմարավետ «նստատեղ-պայուսակի» համար::oy
Two Face-ին «Մեր միջի գազան»-ի ժամանակ տեսել էի եղբոր հետ, շատ կարճ ժամանակով ու միայն մի բան էր տպավորվել... շա՜տ տպավորվել՝ ժպիտը::roll Պոնչո դեմքով որ էդ տղեն ժպտում ա, քեֆս տալիս ա, երեկ էլ էր նույն տպավորությունը: Մի տեսակ բարի հեգնանք, խորամանկություն ա կարելի տեսնել իր ժպիտի ու հայացքի մեջ, բայց դե գիտես, որ ինքը ճանճին էլ չի նեղացնի::aha
Ծյելեպորտ: Հայկ, Հայկ Հայկ::8 Չհասկացա ես քեզ::pardon Որքան էլ խոսում էիր խաղերի ժամանակ, բայց դու ինձ համար մնացիր առեղծվածային, հանելուկային կերպար, որը անգամ վիրտուալում քիչ ա երևում: Ուղղակի նորություն էիր: Եթե չիմանայի, որ Ռիկը Հայաստանում չի, հեռվից նայելով՝ խուճուճներից դատելով կմտածեի ինքն ա::))
Ծյէլեպորտ
05.07.2014, 16:09
Հա, էս վերջերս լիքը նոր ակումբցիների հետ եմ ծանոթացել, բայց մի փոքր չի ստացվում նստել ու տպավորություններ գրել, որովհետև մեծ հանդիպումներին չի հաջողվում բոլորի հետ նորմալ շփվել ու ամբողջական կարծիք կազմել, մի նեղացեք, հետո անպայման կգրեմ: Բայց էս մեկի մասին պարտադիր գրելու եմ :))
Հիմա ժամը առավոտ 6-ի կողմերն է: Արդեն երրորդ անընդմեջ անքուն դեպրեսված գիշերն եմ լուսացնում միայնակ, մենակ թե էս անգամ սրտաճմլիկ ու մելամաղձոտ երաժշտությունիցս բացի հետս հետաքրքիր զրուցակից կար, ում հետ էսօրվա հանդիպմանը նորմալ չհաջողվեց շփվել, փոխարենը հետո չաթով տեղը հանեցինք, դեռ մի բան էլ ավել: Ու հիմա փոխանակ վերջապես քնենք, հանգստանանք, քաղաքի տարբեր ծայրերից իջնում ենք Մոնումենտ, նոր արթնացող քաղաքի կյանքին հետևելու: Ծյելեպորտ, քո շնորհիվ ես ինձ էլի 20 տարեկան եմ զգում :))
Ռուֆ , վերջ օր էր, իրոք չէի հավատում, որ կհելնենք ;D միտքը քոնն էր ու ՌԵՍՊԵԿՏ քեզ ))) ինձ շատ հաճելիա քո նման մարդուն ճանաչել ու հասցնել էսքան շուտ ընկերանալ ..
հ.գ. դու իմ համար միշտ էլ 20 տարեկան ես *devil*
Ռեյ սամա
05.07.2014, 20:18
էս երեկ լավ էլ մեծ հանդիպում եք արել, հա՞ ՃՃՃ մենք էլ հետ չմնացինք ՃՃՃ ես էլ վերջապես հին ու նոր հանդիպումների տպավորությունները հավաքագրված ներկայացնեմ
Two Face-իր մասին շատ բան չեմ կարող ասել, քիչ ենք շփվել…բարի է շատ, ես տենց եմ կարծում: Ու ներողամիտ, մի տեսակ մանկական բարի ու մեծական ներողամիտ, խորունկ: Բարի աչքեր ունի ու պարզ ժեստեր…լազուր
Norton- լսի, դու մինչև հրապարակայնորեն չխոստովանես հանրապետական ես, թե՝ չէ, կարծիք չեմ հայտնելու :D էն որ հիմա ոնց նայում եմ՝ հին ակումբցի է, բայց առաջին տպավորությամբ՝ հանդիպման ժամանակ ոնց որ տեղը չգտներ, թե ինչ, մտածում էի նորեկ է, մի բան անենք, անհանգիստ ու լարված չլինի ՃՃՃ սենց էլի: Purple
boooooooom- մի քանի նախադասություն փոխանակեցինք, բայց շա՜տ լավ ու դրական լիցքեր ստացա, էդպես հաճախ չի լինում, գիտե՞ք…ուղղակի կան մարդիկ, որ կապ չունի՝ ծանոթ ես իրենց հետ, թե՝ ոչ, որ նույնիսկ փողոցում, պատահական կողքներով անցնում ես, մեկ ա էդ դրական ու ջերմ աուրան զգում ես, այ էդպիսի մարդկանցից ա boooooooom-ը ՃՃՃ բա հեծանիկը :love դեղնանարնջագույն
ճիշտն ասած իրական տպավորություններս դժվար է առաջին կոչել, չեմ սիրում էդ առաջին տպավորություն ասվածը. մարդկանց նկատմամբ ուղղակի լավ եմ տրամադրվում, ցանկացած դեպքում, իսկ տպավորության համար մի քիչ շփում է պետք ու մի քիչ էլ ժամանակ…ի տակ, երկրորդ հանդիպման իտոգներով՝
Nihil- դե Նիհիլին էն գլխից էի հավանել, ճիշտ էնպես, ինչպես մարդագայլուկին ՃՃՃ լավ երաժշտություն լսողը վատ մարդ չի լինում, ապրիորի ՃՃՃբացի այդ Նիհիլը նաև կենդանիներին ա սիրում, բա ՃՃՃ ես էլ իրեն եմ սիրում :love բայց տխուր ես, աղջի՛կ ջան. մեկ-մեկ շատ տխուր ես, մեկ-մեկ քիչ տխուր, բայց մեկ ա տխուր ես. չի՛ կարելի տենց :angry մենթոլ
Նաիրուհի- արա, ծիտ ես դու ՃՃՃ ու դու գիտես ինչի համար եմ ասում ՃՃՃ Նաիրուհուն առաջին անգամ որ տեսա, մտածեցի արդարամիտ, ուղիղ խոսող, պարզ ու բաց մարդ ա, սենց...մերոնցական-միտինգավոր: Հետո երկրորդ հանդիպում, երկար զրույց. լսում էի, լսում...ու մտածեցի, որ էդ պարզ ու բացից էն կողմ դեռ լիքը տարածություն կա՝ մինչև հատակին դիպչես: Չէ՛, մինչև էդ էլ գիտեի, ուղղակի հենց այդ ժամանակ պարզ հասկացա ու տեսա դա… Իրա պարունակությունը ու տեսքը լայն եզրերով տարա է հիշեցնում, դրսից որ նայում ես՝ միանգամից պարունակությունն երևում է լայն եզրից ու ամեն ինչ պարզ է, բայց իրականում էդ տարան հա՜ խորանում է՝ ով գիտի խողովակներով համաշխարհային օվկիանին է միացած ՃՃՃ ինդիգո
Keyboard - բարի մարդ, այ բարի մարդ ՃՃՃ ուրեմն էս Քիբորդ ձյան իրաականում հեչ էլ ձյա չի, խաբել ա սաղիս :angry պապի ա իրականում :P բայց շատ լավ պապի ա ՃՃՃ հոգատար, մեծահոգի, բարի, ազնիվ ու պարզ…հա՛մ հումորով ա, հա՛մ ասող-խոսող, համ էլ պետք եկած տեղը ճիշտ խորհուրդ կտա...մյուս կողմից, ինքը շատ դիտողունակ ա ՃՃՃ ու լուրջ ա շատ. ուշադիր լսում ու մտապահում ա, վերլուծում ա ու հասկանում՝ մինչև ինքներդ որոշեք ասել մի բան, ինքն արդեն գիտի ՃՃՃ բա, սենց բաներ ՃՃՃ :drinks Հով, քո հետ էլի կգամ խմելու :kiss վառ կանաչ, lizard green
Վահե-91- դժգույն իմ բարեկամ :D անկեղծանում եմ. ուրեմնՍ՝ ամենայն հաճույքով հենց քեզ եմ հերձելու, դու դագաղի մեջ տիպիկ Դրակուլա կդառնաս ՃՃՃ հաճելի տեսարան ա լինելու ՃՃՃ :P Վահեն լավն ա շատ, հետաքրքիր մարդ ա, բարի աչքեր ունի համ էլ, բայց մի տեսակ խորամանկ ա թվում Օ.օ չնայած հա էլի, որ բամասուտրա ենք խաղում, կռիս բաներ ա անում, յա :angry զուսպ, հավասարակշռված ա, տեղը որ գա հումորով էլ կխոսի, որ պետք լինի կջղայնանա էլ /ինձ տենց ա թվում, համ էլ ջղայն Դրակուլան ախր...:love :D/ իսկ սկզբից մտածում էի սենց մուղամներով, քյարթու տղա ա :P Վահե, հլա խոստովանի, դու ի՞նչ երաժշտություն ես լսում Օ.օ bloody red :P չէ, blue-violet
Norton- լսի, դու մինչև հրապարակայնորեն չխոստովանես հանրապետական ես, թե՝ չէ, կարծիք չեմ հայտնելու :D էն որ հիմա ոնց նայում եմ՝ հին ակումբցի է, բայց առաջին տպավորությամբ՝ հանդիպման ժամանակ ոնց որ տեղը չգտներ, թե ինչ, մտածում էի նորեկ է, մի բան անենք, անհանգիստ ու լարված չլինի ՃՃՃ սենց էլի: Purple
Դե էդքան անծանոթ ակումբցիների մեջ իրոք ինձ նորեկ էի զգում, բայց չեմ կարծում անհանգիստ ու լարված էի ;)
Ռեյ սամա - քո մասին չհասցրեցի կարշիք ձևավորեմ։ Բայց ինչ հասցրեցի ազատ, անկաշկանդ, անկախ ամեն ինչից ուշադրության կենտրում գտնվող մարդա։
Ռեյ սամա
06.07.2014, 15:19
Դե էդքան անծանոթ ակումբցիների մեջ իրոք ինձ նորեկ էի զգում, բայց չեմ կարծում անհանգիստ ու լարված էի ;)
Ռեյ սամա - քո մասին չհասցրեցի կարշիք ձևավորեմ։ Բայց ինչ հասցրեցի ազատ, անկաշկանդ, անկախ ամեն ինչից ուշադրության կենտրում գտնվող մարդա։
էհ, ջոկել ա :D վառվեցի ՃՃ Սամսոնն եմ ես, իրականում ՃՃՃ ու հենց մազերս կեռածայր յաթաղանով կտրեմ՝ էլ տենց չի լինի ՃՃՃՃ
Ես երևի Ակումբում միակ մարդն եմ, ով իր սեռը ամենասկզբից ճիշտ էր գուշակել :)) Ու իր առաջին բացած թեման հունգարերենի մասին էր, որից ես հալվեցի, որովհետև գրողը տանի, հունգարերենն իմ ամենասիրած լեզուներից մեկն ա, եթե ոչ ամենասիրածս: Հետո չգիտեմ որ մի գրառումից պարզվեց, որ երկուսս էլ 10 տարվա տարբերությամբ կյանքի լրիվ նույն ուղին ենք անցել ու մի քիչ իրար հետ զրուցելուց հետո պարզվեց, որ երկուսս էլ նույն երազանքն ունենք՝ Իսլանդիան տեսնելը: Իսկ հետո դրան հետևեցին լիքը ջրիկ, ցինիկ ու անկապ զրույցներ:
Հայաստան գալուցս հետո որոշել էի առաջինն իրեն հանդիպել, բայց ինչ-որ չէր ստացվում: Համարն ունեի, բայց ամեն անգամ երբ ուզում էի զանգել, ինչ-որ բան հետ էր պահում, որովհետև ես իրեն ոչ մի կերպ չէի պատկերացնում, ոչ արտաքինով, ոչ էլ բնավորությամբ, չնայած նկարներով տեսել էի ու կիլոմետրերով չաթվել: Ու ամենավերջում ինքն ինձ զանգեց ու մի քիչ անց պարզվեց, որ ինքն իսկականից գոյություն ունի, նույնիսկ ավելի սիրուն քան ֆոտոներով ու ավելի ջրիկ ու առանց կոմպլեքսների քան չաթերով: Ու չնայած մենք որոշել էինք Հայաստանում ԴախClub հիմնադրել, բայց ինքն ինչ դախ, ես իր կողքը դախության գագաթնակետն եմ, էնպես որ դախության մենաշնորհն իմն ա :)) Մի խոսքով, ապեր, քո անվան դիմացն էլ եմ մի հատ մե՜ծ պծիչկա դնում, էսօրվա հանդիպումը ճանաչողական բնույթի էր, հաջորդ անգամ արժի ցինիկանալ :))
Մարդագայլուկ, պծիչկա
Քանոն, ես մոռացա հարցնեմ նիքիդ համար: Հետո կասես ինձ, ինչու՞ ես եդ նիքը ընտել: Հետաքրքիր ա :love
Լիզ, օրագիր ունեմ, գրածա մեջը ;)
Գրե՞մ::8 Այո::aha 2 enter ivy նույնքան բարի, հոգատար, նույնքան դրական մարդ, որքան վիրտուալում է::roll Բա Սոնին ինչ հրաշք բալիկ էր::love Մեկական :kiss պուճուրին ու մամիին: enter Cassiopeia ժպտերես, կենսուրախ անձնավորություն: Հոգատար մայր՝ պետք եղած ժամանակ խիստ, անհանգստացող: Շատ սիրալիր անձնավորություն, լուսանկարչության սիրահար::good Կորյունչիկին որ սկզբի պահերին տեսա ու փորձեցի հետը խոսել, թվաց թե էդպես էլ չի ստացվի, բայց փաստորեն մի քիչ ժամանակ էր պետք: Ուրախ, ծիծաղկոտ, խաղասեր տղա::hands Աստղիկ, Տրդատ՝ մռութ, քաղցր բալիկներ::love Հրաշք էին: Իմ մոտ աստիճանաբար: Արտակին մի անգամ տեսել էի, իմ մոտ էնպիսի համոզմունք ա առաջանում, որ ռեալ կյանքում երբեք իրեն չեմ տեսնի բարկացած վիճակում: Էդքան հումորասե՞ր, էդքան ծիծաղկո՞տ: Անգամ երեխաների սխալ քայլերին մոտենում է սրամտությամբ ու ծիծաղով: Ուղղակի իր ներկայությամբ պետք ա քաղաքականությունից քիչ խոսել::)) enter Ավաղ Ռեյ սաման ու Քույր Քերին հենց էն ժամանակ եկան, երբ ես գնում էի: Առայժմ մենակ էն ասեմ, որ Քերին մի այլ կարգի տպավորվեց իր խոսելաոճով, երջանիկ, ծիծաղկոտ, սիրալիր ձայնով ու բառապաշարով::) enter Freeman շատ լուրջ տղա::8 Ինձ մնում է միայն մաղթել նրան բարի, անփորձանք ծառայություն, քեզ լավ նայի եղբայր::friends: 2 enter Առայժմ այսքանը::pardon
Մարդագայլուկը էնքան սիրուն ու նուրբ աղջիկ է, բայց նկարներում էլֆի ավելի է նման, քան իրականում։ Իրականում ավելի շատ փերիի է նման :)
Սիրուն ասեցի, հիշեցի։
Բա դեռ Ռուբին ինչ սիրունիկն է, լրիվ չամիչ :)
Vardik!-ին եմ տեսել։:)
Ամիսներ առաջ, երբ ես ու Վարդը սկսեցինք վիրտուալ աշխարհում իրար հետ շփվել, միանգամից մտերմացանք։
«Մի օր կհանդիպենք»,- ուղղակի ասում էինք։ Պետք է խոստովանեմ (գոնե ինձ համար), որ այդ հանդիպումը անհավանական էր թվում, մանավանդ որ Վարդը Հայստանում չէր։ Բայց արի ու տես, որ ստացվեց հանդիպել, ու դա էն դեպքում, որ նախապես չէինք պլանավորել ոչ օր, ոչ ժամ․․․
Երեկ առավոտյան Վարդը զանգեց, թե բա ես Երևանում եմ։ Ինչ երկարացնեմ, որտեղ որ պայմանվորվեցինք՝ չհանդիպեցինք։ Չեմ մանրամասնի, բայց էն իրավիճակը ստեղծվեց (ես էլ դասի էի), որ ես արդեն հույսս կտրել էի, թե կտեսնեմ Վարդին ու լրիվ պատահաբար անցումի տակ իրար դեմ դիմաց ենք դուրս գալիս (էն կինոների նման էլի:D)․․․
-Դու Արփին ես․․․
-Դու Վարդն ես․․․
Շատ մարդիկ կան, որ վիրտուալից դուրս լրիվ ուրիշ մարդ են թվում, բայց Վարդը հենց այնպիսինն է, ինչպիսին պատկերացնում էի։ Ու ուրախ եմ դրա համար․ վիրտուալում ծանոթ Վարդը և ռեալում արդեն ծանոթ Վարդը իմ համար «նույն» մարդն է՝ անձնավորություն, որին կարծես թե երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, հին ծանոթս է ․․․
Ռեալում Վարդի հետ ծանոթությունը կոպիտ ասած «չաղավաղեց» վիրտուալում ծանոթ Վարդին։
Հրաշք մարդ է Վարդը՝ նրբանկատ, հասկացող, հոգատար մամա․․․:love
Vardik!-ին եմ տեսել։:)
Ամիսներ առաջ, երբ ես ու Վարդը սկսեցինք վիրտուալ աշխարհում իրար հետ շփվել, միանգամից մտերմացանք։
«Մի օր կհանդիպենք»,- ուղղակի ասում էինք։ Պետք է խոստովանեմ (գոնե ինձ համար), որ այդ հանդիպումը անհավանական էր թվում, մանավանդ որ Վարդը Հայստանում չէր։ Բայց արի ու տես, որ ստացվեց հանդիպել, ու դա էն դեպքում, որ նախապես չէինք պլանավորել ոչ օր, ոչ ժամ․․․
Երեկ առավոտյան Վարդը զանգեց, թե բա ես Երևանում եմ։ Ինչ երկարացնեմ, որտեղ որ պայմանվորվեցինք՝ չհանդիպեցինք։ Չեմ մանրամասնի, բայց էն իրավիճակը ստեղծվեց (ես էլ դասի էի), որ ես արդեն հույսս կտրել էի, թե կտեսնեմ Վարդին ու լրիվ պատահաբար անցումի տակ իրար դեմ դիմաց ենք դուրս գալիս (էն կինոների նման էլի:D)․․․
-Դու Արփին ես․․․
-Դու Վարդն ես․․․
Շատ մարդիկ կան, որ վիրտուալից դուրս լրիվ ուրիշ մարդ են թվում, բայց Վարդը հենց այնպիսինն է, ինչպիսին պատկերացնում էի։ Ու ուրախ եմ դրա համար․ վիրտուալում ծանոթ Վարդը և ռեալում արդեն ծանոթ Վարդը իմ համար «նույն» մարդն է՝ անձնավորություն, որին կարծես թե երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, հին ծանոթս է ․․․
Ռեալում Վարդի հետ ծանոթությունը կոպիտ ասած «չաղավաղեց» վիրտուալում ծանոթ Վարդին։
Հրաշք մարդ է Վարդը՝ նրբանկատ, հասկացող, հոգատար մամա․․․:love
Այբ, վաղը գալի՞ս ես ազգային:
The silent river- կան չէ՞ նենց մարդիկ, ում հետ առաջին հանդիպումից սկսած հին ծանոթի պես ես սկսու․մ խոսել։ Այ տենց մարդկանցից էլ մեր Արտակն ա։
ՊՆում հանդիպածս քիչ նորմալ մարդկանցից, մարդ, ում հետ, հուսով եմ, ազատության մեջ էլ կշարունկեմ շփվել)
Հուսով եմ ակումբում ավելի ակտիվ կլինի ու ինչ-որ ժամանակ իրար հետ հանդիպման կմասնակցենք։
Rhayader
12.09.2014, 21:30
The silent river- կան չէ՞ նենց մարդիկ, ում հետ առաջին հանդիպումից սկսած հին ծանոթի պես ես սկսու․մ խոսել։ Այ տենց մարդկանցից էլ մեր Արտակն ա։
ՊՆում հանդիպածս քիչ նորմալ մարդկանցից, մարդ, ում հետ, հուսով եմ, ազատության մեջ էլ կշարունկեմ շփվել)
Հուսով եմ ակումբում ավելի ակտիվ կլինի ու ինչ-որ ժամանակ իրար հետ հանդիպման կմասնակցենք։
Ում համար ՊՆ-ում հանդիպած մարդ, ում համար բանակի ընկեր :D
Ում համար ՊՆ-ում հանդիպած մարդ, ում համար բանակի ընկեր :D
Կարելի ա ասել, իմ համար էլ ա բանակի ընկեր ։))
Cassiopeia
14.09.2014, 21:16
Երկար-բարակ եմ գրելու, կներեք։
Ուրեմն ֆբ-ում խումբ կա, որը բարեգործությամբ է զբաղվում՝ մեր մոտ առկա նոր կամ ձեռագործ ապրանքները աճուրդի ենք հանում ու գումարը նվիրաբերում մի աղջկա։ Այդպիսի մի աճուրդներից մեկի ժամանակ վաճառվեց իմ գործած մանկական կոշիկները։ Պայմանավորվեցինք, հանդիպեցինք, գնորդն եկավ, վերցրեց իր ապրանքը։ Տանը Աստղիկի ու Տրդատի հետ էի, իրենց քնելու ժամն էր։ Արաքսն հասավ շենքի մոտ, զանգեց, որ ցած իջնեմ։ Երկու երեխեքին գրկեցի ամեն մեկը մի ձեռքով ու իջա բակ։ Էնքան վատ զգացի, որ այդ սիրուն հղիին ստիպել եմ աստիճաններով բարձրանալ ու հասնել մեր շենքի մոտ։ Չնայած մինչ պայմանավորվելը չգիտեի, որ հղի է։ Վերջերս էլ գրքի ֆլեշմոբի թոհուբոհի արդյունքում Արաքսն ինձ ընկերության հայտ ներկայացրեց։ Ֆբ-ի ակումբի էջում անդամների ցուցակով պարզեցի, որ ակումբի Էլիզեն է։ Բայց էդքանով սահմանափակվեցի։ Էսօր լրիվ փաստերն իրար համադրելով, հասկացա, որ այն սիրուն հղի Արաքսը հենց Էլիզեն է։
Իսկ հիմա մի երկու բառ նրա մասին։ Էնքան դրական տպավորություն ստացա նրանից։ Էն, որ բարեգործությամբ է զբաղվում, արդեն դրական էր տրամադրել իր հանդեպ։ Հղիների նկատմամբ մի այլ կարգի թուլություն ունեմ։ Դա էլ իր հերթին տրամադրվածությունը լավացրեց։ Ճիշտ ա, հպանցիկ ենք հանդիպել, բայց հաստատ հնարավորության դեպքում կցանկանայի էլի հանդիպել հետը։
Մարդագայլուկը լրիվ հրաշք է: Էդ բառի բոլոր դրսևորումներով :) :love
Գրառմանը գրառումով չեմ պատասխանում, ուղղակի նոր նոթբուքն ինձ հասավ :))
Cassiopeia-ին հանդիպեցի իր նկարագրածի պես ու... սիրահարվեցի իր պստլիկ-փափուկ-ժպտերեսիկ Տրդատին ու մռթոշ-ջղայնախառը-մուննաթոտ Աստղիկին:
Իսկ Վերոնիկան ինձ համար միշտ կա ու մնացել ա որպես իդեալական մայրիկի կերպար ու տենց էլ կար. ամեն ձեռքում մի բալիկ գրկած, ոչ թե բռնած, այլ գրկած, նենց ջերմ ու բարի տեսարան էր...
Մի խոսքով, հետո, որ գործս ընկավ Վերոնիկային, վիրտուալ նենց էինք շփվում, ասես հազար տարվա դուռ դռան հարևաններ լինեինք: Ես դեռ իրեն շատ հարցերով կդիմեմ, կորար Վեռ ջան :))
Alphaone
29.12.2014, 12:48
Մարդագայլուկ
Հիացմունք, հիացմունք, հիացմունք: Մարդագայլուկի էն մեղմ ու միաժամանակ չարաճճի ժպիտն ուղղակի առաջին հայացքից սիրահարեցնում է իր կերպարին… Հոբբիթը կարդալուց պուճուր ժամանակներս մտքումս էլֆի տեսլական էի ստեղծել, իրական կյանքում հանդիպել էի՝ Հոբբիթը ձեռքին նստած էլֆ ու ֆենտեզիական էֆորիա էր մոտս… Բայց հանդիպելիս չասացի, երես առ երես իմ տարօրինակ կոմպլիմենտները շռայլելուց կոմպլեքսավորվում եմ՝ էդպես հիացմունքից շնչակտուր էս ամենն իմ արագ-արագ խոսելով ավելի շատ թյուրիմացություն կդառնար, քան հաճոյախոսություն :) Բյուրին շատ էի կարոտել, դրա համար ամբոջ ընթացքում Բյուրն էր ուշադրությանս կենտրոնում, բայց հաստատ որոշված է մանուի հետ էլի հանդիպել, ինքն էն մարդկանցից է, որ կյանքում լուսավոր հետք են թողնում, իսկ ես պարտքի տակ չեմ ուզում մնալ, ներսիս ամբողջ լույսը կհավաքեմ ու կնամ հանդիպման՝ դեռ լիքը հետաքրքիր բացահայտումներ են վստահաբար սպասվում :)
Մարի Սարի Մարիամին ես նախքան ակումբն էլ իմ գրել-մրելու հետևանքով գիտեի ու շատ էի սիրում: Ամեն անգամ վիրտուալ տարածքում նորից ու նորից բացահայտում էի ու հանդիպում որոնում: Մարի մեջ լիքը-լիքը դրական էներգիա ու ներդաշնակություն կար, բայց շատ սուսիկ-փուսիկ մի անկյունում նստել իր սիրուն աչուկներով ուղղակի նայում էր ու ժպտում: Ամբողջ ընթացքում էնպիսի զգացողություն էր, թե Մարիամին արդեն իսկ մի տեղ հանդիպել եմ… Ուզում էի հիշել Գրական ակումբի գրքի շնորհանդեսին Սոնայի հետ եկել էր, թե ոչ, չկարողացա… հետո հասկացա, անկախ նրանից, մենք էլի հանդիպել են, թե չէ, ինքն այն մարդկանցից է, ում ասես ամբողջ կյանքում գիտես, դա «նախորդ կյանքում ծոնոթ լինելու սինդրոմն» է:
Ծյելեպորտ Հայկին ես որպես իմ ալտեր էգոյի ընկեր գիտեի, դե եթե մեկի հետ ես վեց տարի առաջ կարող էի ընկեր լինել, բնականաբար հիմա էլ կարող ենք ընդհանուր հետաքրքրություններ գտնել: Ծանոթության հենց սկզբից ասես ոչ թե նոր-նոր ծանոթանում էի, այլ՝ հին ընկերներիցս մեկին էի հանդիպում… Վերջերս, իմ վառ, տաղանդավոր, անսովոր կամ ուղղակի գժուկ ուսանողներին կատակով ասում եմ, որ կորդեգրեի, Հայկն էլ էր էդ մարդկանցից, ում հաստատ կցանկանաի որդեգրել :) շատ քիչ ենք զրուցել, դրա համար տպավորությունս կիսատ-պռատ է, բայց դեռ կհաջողացնենք նորից հանդիպել ու տպավորություններ կուտակել :)
Ծյէլեպորտ
29.12.2014, 15:31
արդեն երկրորդ մարդն ես ձեր տարածաշրջանից , որ հենց առաջին հանդիպումից զգում եմ , որ իրոք ուրախ եմ ծանոթության համար: Չնայած դեռ Արամի պատմելուց էի էդ գիտակցում :D ժակմանակ առ ժամանակ կորդեգրՎեմ ,որ կհաջողացնենք նորից հանդիպել ու տպավորություններ կուտակել ^___^
StrangeLittleGirl
06.01.2015, 23:57
Անցել ա ինչ-որ լիքը ժամանակ (ոնց որ համարյա երկու շաբա՞թ, ժամանակի զգացողությունս լրիվ կորցրել եմ), նոր եմ ջոկել, որ ախր դեկտեմբերի վերջերին որոշ ակումբցիների առաջին անգամ էի տեսնում: Կուզեի Նանեի մասին գրել էս անգամ:
Ուրեմն Նանեն շատ լուսավոր ու ուժեղ մարդու տպավորություն թողեց: Որ եկավ, միանգամից նենց հարազատություն զգացի: Ինքն արտաքնապես էլ ահավոր նման ա մեր ազգականներին: Նենց որ հեչ չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ ազգակցական կապ ունենք (չնայած հանուն արդարության ասեմ, որ էդ կողմի ազգականներիս հետ հեչ հարազատություն չեմ զգում): Ու մեկ էլ Նանեի մեջ շատ ուժեղ պոտենցյալ տեսա: Ինքը հաստատ մեծ բարձունքների ա հասնելու:
Անցել ա ինչ-որ լիքը ժամանակ (ոնց որ համարյա երկու շաբա՞թ, ժամանակի զգացողությունս լրիվ կորցրել եմ), նոր եմ ջոկել, որ ախր դեկտեմբերի վերջերին որոշ ակումբցիների առաջին անգամ էի տեսնում: Կուզեի Նանեի մասին գրել էս անգամ:
Ուրեմն Նանեն շատ լուսավոր ու ուժեղ մարդու տպավորություն թողեց: Որ եկավ, միանգամից նենց հարազատություն զգացի: Ինքն արտաքնապես էլ ահավոր նման ա մեր ազգականներին: Նենց որ հեչ չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ ազգակցական կապ ունենք (չնայած հանուն արդարության ասեմ, որ էդ կողմի ազգականներիս հետ հեչ հարազատություն չեմ զգում): Ու մեկ էլ Նանեի մեջ շատ ուժեղ պոտենցյալ տեսա: Ինքը հաստատ մեծ բարձունքների ա հասնելու:
ոգեշնչվեցի :Դ
հ.գ.մտածում եմ՝կարո՞ղ ա Նանեն ես չեմ
StrangeLittleGirl
07.01.2015, 00:24
ոգեշնչվեցի :Դ
հ.գ.մտածում եմ՝կարո՞ղ ա Նանեն ես չեմ
Չէ, հաստատ դու ես :P
մարդագայլուկ
15.04.2015, 01:16
Ձայնալարի ծիծաղը վերջն ա, ձայնագրես դնես լսես :))
GriFFin
Վաղուց այսպիսի բնական անձնավորության հետ չէի շփվել: Ոնց որ անտառային չքնաղ էլֆ լիներ: Գեղեցիկ, դուրեկան, խելացի, նրա կարդացած բոլոր գրքերը ես տեսա նրա աչքերի մեջ: GriFFin -ը ինձ համար նաև ոգեշնչման աղբյուր է, որպեսզի գրեմ-ավարտեմ «Թզուկների քաղաքը»: :) Առավոտից իրիկուն հետը լինես՝ երբեք չես ձանձրանա ու լարվածություն չես զգա: Ամենից շատ ուրախացա, որ կարող եմ դեռ ընկերներ գտնել:
Ես GriFFin -ին շատ եմ սիրում, որովհետև ինքը ինձ գրքեր է նվիրել: :love
GriFFin
Վաղուց այսպիսի բնական անձնավորության հետ չէի շփվել: Ոնց որ անտառային չքնաղ էլֆ լիներ: Գեղեցիկ, դուրեկան, խելացի, նրա կարդացած բոլոր գրքերը ես տեսա նրա աչքերի մեջ: GriFFin -ը ինձ համար նաև ոգեշնչման աղբյուր է, որպեսզի գրեմ-ավարտեմ «Թզուկների քաղաքը»: :) Առավոտից իրիկուն հետը լինես՝ երբեք չես ձանձրանա ու լարվածություն չես զգա: Ամենից շատ ուրախացա, որ կարող եմ դեռ ընկերներ գտնել:
Ես GriFFin -ին շատ եմ սիրում, որովհետև ինքը ինձ գրքեր է նվիրել: :love
Malxas
Շնորհակալություն Malxas :love Ես էլ քեզ շաաատ սիրեցի: Հիացած եմ անչափ: :oy Բարի, խելացի, ընտիրագույն մարդ: Երևի կյանքում էսքան չէի ուրախացել նման ընկեր ծեռք բերելու համար: Ավարտի էլի <<Թզուկների քաղաքը>>, որ վայելենք : :)
Տադա՜մ, էկել եմ մի էրկու տող գրեմ ու գնամ պարրապեմ, շատ գլուխ չեմ տանի:
Ֆիդայի
Իսկ ես քո մականունը Ֆրիդա էի կարդացել ու Ֆրիդայի տեսնելու ակնկալիքով էի էկել, բայց հույսերս ի դերև արեցիր :D Լավ ես արել որ ակումբ ես էկել, ակումբը մարդկանց վրա դրական ազդեցություն ա թողնում, փոխում ա մարդկանց սանրվածքից սկսած մինչև ամենատարբեր հարցերի շուրջ ունեցած հայացքները: Իսկ եթե մարդը ունակ չի էվոլուցվելու ինքը ակումբում երկար չի ձգի (ճիշտ եմ ասում, չէ՞): Շատ կարդա, շատ գրի, շատ լսի ու որ քեզանից հարցազրույց են վերցնում տենց մարտական մի տրամադրվի :))
Իսկ Վոլտերայի մասին ես գրել վաղը, քանզի էդ 2 տողով արտահայտել չի լինի :))