PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին



Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8

Dayana
02.11.2009, 22:00
Մոդերատորական: Վերջին երկու գրառումները ջնվում են: Թեման առաջին տպավորությունների մասին է, ոչ թե հանդիպման գնալուց միմյանց չտեղեկացնելու մասին:

Yevuk
06.11.2009, 18:22
Այսօր հանդիպեցի մի ակումբցու, որն առաջին մարդն էր, ում հետ ծանոթացա Ակումբից դուրս… Մանուլն էր: :loveԱսեմ, որ նախքան հանդիպումը իրեն լրիվ ուրիշ ձևի էի պատկերացնում. չգիտեի, որ այսքան լավն է: Շատ համեստ էր, բարի, ասող-խոսող, ժպտերես…:oy Հուսով եմ, որ վերջին անգմաը չէր ու էլի ու էլի կտասնեմ ու կշփվեմ իր հետ…:)

Elmo
06.11.2009, 20:02
Այսօր հանդիպեցի մի ակումբցու, որն առաջին մարդն էր, ում հետ ծանոթացա Ակումբից դուրս… Մանուլն էր: :loveԱսեմ, որ նախքան հանդիպումը իրեն լրիվ ուրիշ ձևի էի պատկերացնում. չգիտեի, որ այսքան լավն է: Շատ համեստ էր, բարի, ասող-խոսող, ժպտերես…:oy Հուսով եմ, որ վերջին անգմաը չէր ու էլի ու էլի կտասնեմ ու կշփվեմ իր հետ…:)

Բարին ու ասող խոսողը չգիտեմ, բայց որ չքնաղ է, դա անվիճելի փաստ է:
Արպես չքնաղության մեծ գիտակ, ես դա արձանագրում եմ :)

Ungrateful
06.11.2009, 20:04
Բարին ու ասող խոսողը չգիտեմ, բայց որ չքնաղ է, դա անվիճելի փաստ է:
Արպես չքնաղության մեծ գիտակ, ես դա արձանագրում եմ :)

բա "Վամպիր-ՈՏ" աչքերը... :love
լավն ա Մանուլը :love

Շինարար
09.11.2009, 01:20
Դատարկությունը բոլորովին էլ դատարկ չի:

Տատ
12.11.2009, 14:03
Ես նորից տանն եմ:
Սիրելիներս, շատ հաճելի էր բոլորիդ տեսնել, հին ծանոթներին, նորերին...Ազնիվ, չեմ ուզում մանրամասն կանգնել «նոր« ծանոթներիս, միայն պետք է ասեմ, որ անչափ շնորհակալ եմ, որ ձեր նման ծանոթներ ու ընկերներ ունեմ:
Միշտ կարճ ու թերի է իմ Երևանյան ժամանակը, երբեք չի հաջողվում նորմալ հանգիստ չպարտադրված ու չսահմանափակված շփում, փոքր խմբերով, որ ամեն մեկին հերթ հասնի:(...Ոչինչ, սա էլ հրաշալի է:

Հիներ ջան (Չուկ, Մարկիզ, Հայկօ, Կիտա, Քալաթեա, Սասուն, Երկնային, Անի, Երվանդ, Արս, Ներսես, Արշակ, Ռուֆուս, Իմպրես, Ձայնալար..)
Նորեր ջան (Ժառռ, Ֆոտոն, Հ.ա.յ.կ.ո, Անգռեյտֆուլ, Հենո, Մանուլ, Եժուլկա, Կուկ, Ռայադեռ, Ռամմեր, Էլմո, Գարսու...),
Համբուրում եմ երեք անգամ, հաստատ մեկին մոռացա, չնեղանաք, բոլորդ ՇԱՏ սիմպատիշնի տղերք էք (աղջիկներն էլ:P):

Իսկ ես արդեն 22 չեմ, վայ թե 30 դարձա:):

Տատ
12.11.2009, 20:10
Մի բան թերևս պատմեմ: Թե ինչ համերաշխություն է տիրում մարդու և իր ավատարի միջև:

Մի անգամ փողոցում հեռախոսիս փողը վերջանում է, քարտն առնում ու ուզում եմ լիցքավորել, չեմ հասկանում՝ ինչպես (աստղանիշ, վանդականիշ...:( ): Մեն մենակ նստած եմ մի անկապ բորդյուրի, երևի լրիվ բոմժի կերպարով ու տանջվում եմ: Մեկ էլ՝ հեռվից մոտենում է...ԵՐԿՆԱՅԻՆԸ:hands: -Վայ վՎիտ ջան, էդ ինչի էս դիլխոր, մի վայրկյանում լցնում է հեռախոսս ու բաժանվում ենք:
Դե արի ու մի սիրի ֆորումը :)

Մանե
13.11.2009, 01:23
Անցած հանդիպմանը ծանոթացա 3 նոր անձնավորության հետ՝Ungrateful-ի,Յոժուկի ու Ֆոտոնի:)
Դե Արսենը հավես,բարի աչքերով մարդ էր, Յոժուկը պուպուշ աղջիկ էր,բայց իրան ավելի աշխույժ էի պատկերացնում,իսկ Ֆոտոնը... Ջուլ,ոնց որ արև լինեիր,լուրջ:oy:oy Էդ աստիճանի դրական անձնավորության դեռ չէի հանդիպել:oy:love

Տատ
13.11.2009, 17:05
Ծաղկաբեր Նորտոն, գլխավոր Չուկ, գանգրահեր Չայլդ...վերջը ձեզ մոռացա:(

ars83
15.11.2009, 22:42
Ռեդ :) Ռեդի հետ քիչ ենք շփվել, երևի այն պատճառով, որ կոմպանիան փոքրաթիվ չէր. բոլորի հետ փորձում ես խոսել, ու ոչ բոլորի հետ է ստացվում երկար զրուցել: :(
Ռեդիսկան աշխույժ, հետաքրքրասեր (տեղ-տեղ հարցական) հայացքով հաճելի երիտասարդ ա: Հարցը տալուց հետո ուշադիր լսում ա պատասխանդ (ի տարբերություն շատերի :P): Իր մասին շատ բան չի պատմել. մենակ գիտենք, որ կիթառ ա նվագում տաբերով (մեկ-մեկ էլ Caps Lock-ով): Անշուշտ, Ռեդը պետք ա էլի ուսումնասիրվի:

Մարկիզ :) Եսիմ ոնց եղավ, մոլորակները մի գծով շարվեցին, Տատին Արմավիայի օդանավը բերեց, ու մենք հանդիպեցինք Սուրենի հետ: Խելոք, կենդանի հայացքով, առանց ձևականությունների, շատ հաճելի մարդ: Միշտ մի հետաքրքիր պատմություն, տեղեկութուն պատրաստ ունի՝ համապատասխան պահին պատմելու: Մեկ-մեկ, իհարկե, տարվում ա իրա մասնագիտական տերմինոլոգիայով :)) ու էդ ժամանակ դու ժպտում ես, իբր քեզ ծանոթ տերմիններ են, բայց ասած ռուսը՝ ни бум-бум: Բայց դե նույն խնդիրը, ինչ որ նախորդ դեպքում. շատ մարդ, երկարատև շփման անհնարություն :( Ու ինձ էլ սպառնաց, որ էլ ամիսներով իրեն չեմ տեսնի: :( Ու ոնց որ թե էդ սպառնալիքը իրականանութ ա :angry Բայց դեռ տեսնենք. ճտերը աշնանն են հաշվում, իսկ աշունը դեռ չի ավարտվել: :)
Հա, մեկ էլ. Մարկիզը ջենթլմեն ա: Նյուտին ու մյուս աղջկան (անունը չեմ հիշում, ներողություն :oy) իբր թե ես որոշեցի ճանապարհ դնեմ, ասի՝ գալիս եմ: Ու ընկա Ներսեսի հետ խոսակցությամբ :oy (հիշեցի, ոնց էի Ջուլիային ճանապարհ դնում ու ընկա Բայանդուրի հետ խոսակցութամբ :D) Մարկիզը առանց իմ նման հայտարարություններ անելու գնաց, Նյուտին ճամփու դրեց, եկավ: Դե հիմա, հո սաղ չեն ջենթլմեն: :oy

ars83
15.11.2009, 23:00
Այս եզակի անձնավորությանը պիտի առանձին գրառում հատկացնեմ: :)

Monk :love
Դե Մոնկի հետ մենք վաղուց էլ իրար «դուք» չենք ասում :))
Բայց վերջապես հաջողվեց նրան տեսնել շոշափելի տարբերակով:
Հանդարտ ու հավասարակշռված պահվածքի տեր այս մարդը համառ տղամարդկային բնավորություն ու մեծ սիրտ ունի: Հումորով ա, ու նենց հումոր ունի, որը երբեք չի անցնում ոչ ցինիզմի, ոչ տափակության: Ախր, Մոնկի մասին էնքա՜ն դրական բան կարաս գրես... որ որոշեցի ոչինչ էլ չգրեմ :D Հազվադեպ հոգեհարազատ մարդկանցից ա:

Չափազանց հարգում եմ :hi
Անչափ ուրախ եմ, որ տեսա վերջապես: :ok
Գիտեմ, որ կարոտելու եմ, Մեծ Եղբայր :(

Արիացի
16.11.2009, 16:03
Այսօր ծանոթացա Մանուլի հետ: Ճիշտ ա, շատ չշփվեցինք, բայց միայն դրական տպավորություններ ստացա: Շատ հաճելի, համեստ ու սիրուն աղջիկ է:
Ուրախ եմ ծանոթության համար :)

Փոքրիկ
16.11.2009, 22:46
Էսօր նստած պոնչիկանոցում զանգում եմ Մանուլին.
-Ման, պոնչիկանոցում եմ, կգա՞ս:
-Հա, 20րոպեից էդտեղ կլինեմ:
Անցավ որոշ ժամանակ, մեկ էլ հոպ, զանգ ա գալիս հեռախոսիս ու անջատվում, տեսնեմ Մանեն ա, նորից ուզում եմ հետ զանգել, մեկը դիմացս կանգնած ձայն ա տալիս. «Ռու՞զ», գլուխս բարձրացրի տեսնեմ մի բարձրահասակ, երկար մազերով:love սիրունիկ աղջիկ ա: Նստեցինք, զրուցեցինք, միասին պոնչիկ խեղդեցինք:roll: Քրոջս տղան էլ ընկերացավ Մանեի հետ, էն աստիճան, որ ուզում էր գնալ իրենց տուն:D
Մանեն շատ ջերմ, անմիջական, ժպտերեսիկ ու անկաշկանդ աղջիկա: Արսենի ասած՝ վայրի աչքերի մեջ թաքնված ա շատ բարի ու նուրբ աղջիկ: Ասածս ինչ ա, Ման, քեզ շատ սիրեցի:kiss Ապրես, որ եկար ու որ երեխու հետ էդքան վազեցիր ու ուրախացրիր:love

Ռուֆուս
17.11.2009, 00:26
Չնայած Մոնքին էլի էի տեսել, բայց չէի գրել տպավորություններիս մասին: ;)

Մունքը շատ լավն ա, խելացի, հանգիստ, շատ հիմնավորված է խոսում ու իր ասած ամեն մտքից հետո համով հումորներ ա անում, հետը երբեք չես տխրի :)

Շատ լավ ու հյուրընկալ գիդ է, մեզ գեղեցիկ վայրեր ցույց տվեց Արցախում, հետաքրքիր բաներ պատմեց, բա որ լսեիք ղարաբաղի բարբառով ոնց էր տժժցնում :))

Մեկ էլ հոգևոր երգեր երգեց մեզ համար, մի պահ նույնիսկ հուզվեցի :oy

Երանի Մոնքի պես մարդիկ ավելի շատ լինեին, համ մեր պետությունը դրանից կշահեր, համ էլ եկեղեցին:

Հարգանքներս՝ Գարիկ ջան, ապրես, որ կաս :)

Շինարար
17.11.2009, 19:33
Այսօր ծանոթացա երեք հրաշք ակումբցիների հետ՝ Լիլի-4-ի, Մանոնի և Կաթիլի հետ: Լիլիի հետ երկար շփվելու առիթը չունեց, միայն հասցրեցի հասկանալ, որ հրաշք է ու բոլորովին այլ… Մանոնը:love ամենալուսավոր մարդկանցից ա, որ կարելի է պատկերացնել, ավելի լուսավոր, քան կարելի է պատկերացնել, իսկ Կաթիլը:love… հարշքից ավելի հարմար ուրիշ բառ չեմ գտնում… Նաև շատ լավ խոհարար է, մեզ հյուրասիրեց իր թխած Հրաշք ալա Կաթիլ թխվածքը, որի մեծ մասը Հրաչին հասավ:angry
Ափսոս, ես շուտ գնացի, իրենք չհասցրեցին երևի զգալ, թե ես ինչ լավն եմ::oy

Katka
24.11.2009, 23:29
Շարունակում եմ հանդիպումներս ակումբ:loveաբնակների հետ: Այսօր որոշեցի հանդիպումից անմիջապես հետո կիսվել տպավորությանս մասին: Տենց ճիշտ ա:)


...Վազեցի Dayana-յի մոտ:Դայանայի հետ ակումբցիներից ամենաշատն եմ շփվել, նույնիսկ հեռախոսով, բայց մեկ է` էսօր պարզեցի, որ չէր հավատում, որ ես իրական եմ:)Մտածում էի` քչից-շատից մթոմ գիտեմ Դայանային:Գիտեմ ո՞ր: Ինչ- որ զրույցը շատ դժվար, ոչ աղջկական բաներից գնաց: Տարբեր ենք նայում հարցերին, բայց դա լավ է:oy: Նուրբ, բայց թվաց համառ է:Ժպտերես, բայց որ կարեւորն է խորաթափանց: Ուշադիր/նույնիսկ քոռ աչքերիս մեջ նկատեց այն, ինչ մենակ մոտ մարդիկ են շեշտում/, բայց պահի տակ ինչ-որ ուշադրությունը կորում է: Ու՞ր:oyեսիմ, պետք է սպասել: :)
... Տենց էլ չխոսացինք երաժշտությունից:D, աղջկական սիլի-բիլիներից, բայց դե զատո էլի ենք հանդիպելու: Շամանական:good

...Աման, չուշանամ: Վազեցի հաջորդ հանդիպմանս` Գալաթեայի հետ: Գալաթեա:love:Քիչ եմ վիրտուալում շփվել, բայց կերպարը հավանել եմ, դրա համար էլ որոշեցի հանդիպել:) Խոսքի տերն էր` ասածից շատ չուշացավ: Տպավորությունս այնպիսին էր, որ Գալաթեային վաղուց գիտեմ: :oy Ինքը արեց` մթոմ ամեն ինչ կարգին է:love Հետո կամաց-կամաց բացվեցի: Դրական աուրա, լիքը-լիքը խարիզմա, որ ձգում ես ու փոխանցվում է քեզ: Զգացմունքային ու կարեւորը սկզբունքներով:) Վստահ էի, որ ցանկացած պահի կլեսեմ այն, ինչ մտածում է;)
Հանդիպումների համար շնորհակալ եմ, երկու հետաքրքիր ակումբաբնակներ:love

P.S. Chuk, այ Chuk, ապրես:)

Գալաթեա
25.11.2009, 00:22
Կածյուշը :)

Ինչպես հենց իրեն՝ Կատկային ասացի՝ ես դադարել եմ մարդկանց մասին վիրտուալի հիման վրա կերպարներ նկարել, քանի որ մի երկու անգամ արդյունքը բավականին տխուր է եղել:

Ու էսօր, առանց որևէ նախապետկերացմնան ՝ծանոթացա մի շատ հետաքրքիր անձնավորության հետ :)
Կատյան ուժեղ բնավորության տեր աղջիկ է, բայց միևնույն ժամանակ փխրուն հոգի ունի: Մարդկանց շուտ չի վստահում, փակ է իրեն պահում, բայց ինչ-որ անկեղծության կրակ կա իր մեջ: Պահելաձևի, ժպիտի մեջ :)

Դուրս եկավ իր աշխարհայացքը կյանքի հանդեպ: Զգացվում էր, որ դա ապրած, տեսած, սեփական փորձով կազմած աշխարհայացք է, ոչ թե գրքերից ու կինոներից:

Դե լավ... մնացածը հետո, նենց որ, դեռ վերջինը չէր, Կատյուշ :)
Պաչ :)

Chuk
25.11.2009, 00:32
P.S. Chuk, այ Chuk, ապրես :)
Ապրեսով տուն չեն պահի, դու էն ասա, թե իմ մասին ե՞րբ ես էս թեմայում կարծիք գրելու :oy

Katka
25.11.2009, 09:56
Ապրեսով տուն չեն պահի, դու էն ասա, թե իմ մասին ե՞րբ ես էս թեմայում կարծիք գրելու :oy

:oy կգրեմ, հաստատ:)Բայց դե գիտես կամաց-կամաց եմ գալիս, երեւի կհասնեմ:)

Dayana
26.11.2009, 16:05
Վերջը Katka-ն էլ իրական դուրս եկավ էլի: Սիրուն, խելացի, թախծոտ աչքերով աղջիկ ա, որի հետ հենց առաջին հանդիպմանը կարողացա խոսել ոչ ստանդարտ աղջիկական թեմաներից՝ կոսմետիկա, սիրահատվածություն, երաժշտություն, թեյի տեսակներ, տղաներ.... Կարծիք գրել մոտս մի տեսակ չի ստացվում, բայց հաճույքով էլի կհանդիպեի Katka-ի հետ ու հաճույքով կխոսեի կարևոր ու թանկ թեմաների շուրջ: Կած, այ Կած ... ;)

Աբելյան
29.11.2009, 00:03
Էսօր վերջապես ծանոթացա Yevuk-ի հետ: Մի ահավոր դրական, մի ահավոր համեստ կերպար ա Եվան: Էնքան ջերմություն ու էներգիա կա էդ մի բուռ աղջկա մեջ: Շատ-շատ հաճելի էր Եվա ջան, լավ կլնի մեկ-մեկ հանդիպումներին էլ երևաս::)

Ռուֆուս
29.11.2009, 16:32
Yevukը շատ լավն էր, ժպտերես, ուրախ, դրական: Ափսոս երկար հետը չկարողացա շփվել, բայց ինչքան որ կարողացա, բավականին տպավորիչ էր :)

Katka
09.12.2009, 22:14
Հանդիպումների շարքից:)

Հերթական զոհ` Ariadna:oy

Չէ, բայց լուրջ եմ ասում էս հանդիպման ժամանակ ինձ մի պահ չհասունացած երեխա զգացի:unsure
Հանդիպումը մի տեսակ ջերմոտ էր, հանգիստ, հետաշխատանքային:) Իսկ Արիադնայից թեթևություն էր փոխանցվում, բավականին աշխույժ էր, ժպտերես, հետն էլ երեխա սիրող/ինձ չի վերաբերում,ընդհանրապես:D/
Հա, ինչը շատ-շատ դուր եկավ` ոլոր-մոլոր խոսացող չի:) Համ էլ ինքը վիրտուալից սկսած իմ վրա ղժժում ա, ի :D Նվնվոցս,որ սկսում է, Արիադնան էլ հետն է սկսում:D
Անն, այ Անն...:))

Անն ջան, մյուս հանդիպմանն եմ սպասում;)

P.S. Լիլ,;)

Ariadna
10.12.2009, 11:47
Դե ինչպես գիտեն ինձ լավ ճանաչողները, ես սովորաբար կենաց–թեմաներում գրառումներ չեմ անում (իմ վերևի մարդը, իմ ներքևի մարդը :D, իմ սիրած ակումբցին և այլն), էս թեման բացառություն ա, որ մեկ–մեկ գրում եմ, էն էլ հո էնքան ազնիվ չե՞մ, որ մարդուն չհավանեմ, գամ գրեմ՝ էրեկ էսինչ ակումբցուն եմ տեսել, ոոոնց չհավանեցի, չգիտեմ, ոչ մի վատ բան չարեց կամ չասեց, բայց նեեեենց չհավանեցի... :D Հա, բայց էնքան ազնիվ եմ, որ նման դեպքում չեմ էլ գրում, իսկ եթե գրում եմ, նշանակում է էդ ակումբցին դասվել է հարազատներիս շարքը։ Հա, հիմա ասածս էն ա, էրեկ մեր Կատյուշին եմ տեսել (նույն ինքը Կատկա, Կատերինա, Կատյա, մի խոսքով, ոնց կուզեք :)) Լավն ա Կատյուշիկը, սիրուն, խելքով, ժպտերես ու էնքան էլ գիժ չի, ինչքան որ վիրտուալում ա երևում, էնքան ա գիժ, ինչքան որ անհրաժեշտ ա լիիրավ ակումբցի համարվելու համար, այսինքն ինչքան որ ես, ասենք թե, կամ ախպերս (օրինակը ընտանիքի մեջ եմ բերում, որ ոչ ոք չնեղանա) :D
Կատ ջան, ես էլ եմ սպասում անհամբեր հաջորդ կոլեկտիվ սպասին :)

ԿԳԴ
12.12.2009, 11:00
Վերջերս մի ակումբցու հանդիպեցի, ում շուտվանից էի ուզում տեսնել ու ռեալում ճանաչել, խոսքս փշոտ Յոժիկի մասինա: :)) Յոժի ակումբային կերպարը գրեթե չի տարբերվում իրական կերպարից, համեստ, հավասարակշռված, խելացի ու լուրջ անձնավորությունա ու շատ բարի::roll Ուրախ եմ, որ իրականում էլ ճանաչեցինք իրար: :)

Աբելյան
18.12.2009, 23:51
Yeghoyan-Դուրս շատ եկավ (լրիվ մեծավարի:B): Ու ինձ թվաց, ինչ-որ տեղ էլի տեսել եմ: Ակումբի Եղոյանն ա լրիվ: Даже ակումբի ավատարին մի քիչ նմանացրեցի: Մի խոսքով, սենց որ շարունակվի, էս մարդը կյանքս կուտի::}

Yeghoyan
18.12.2009, 23:58
Մի խոսքով, սենց որ շարունակվի, էս մարդը կյանքս կուտի::}

100%:B
ապրես:oy ասեմ դու էլ իմ դուրն եկար, լավ մարդ ես երևում, բայց ինչ-որ շատ ես տխուր, տենց չի կարելի, մտածի սրա մասին;)

Աբելյան
19.12.2009, 00:11
100%:B
ապրես:oy ասեմ դու էլ իմ դուրն եկար, լավ մարդ ես երևում, բայց ինչ-որ շատ ես տխուր, տենց չի կարելի, մտածի սրա մասին;)
բա հենց դրա մասին էի մտածում:D

Ungrateful
19.12.2009, 00:41
Էսօր ծանոթացա մոտավորապես մի 200 հոգու հետ :)) :
Տպավորություններ, կարծիքներ` հետո կգրեմ, հիմա ուզում եմ մի հատ պատմություն պատմեմ :)) :
Ուրեմն էսօր, ծանոթացա Ժառի հետ, իրա մասին հիմա չեմ գրի, մենակ կասեմ, որ Հայաստանի ամենա բոյով մարդկանցից ա... /եթե ոչ` ամենա բոյով :))/ :
Ուրեմն, ցուցահանդեսի ժամանակ, Նյուտի հետ կանգնած խոսում ենք, ու հեռվում ժառն ա կանգնած… Նայում եմ ժառին, ու մտքումս պատկերացնում եմ` “տեսնես, Նյուտից ինչքա՞ն ա բոյով:think” սենց քցում – բռնում եմ: Ու վորոշեցի կանգնացնել իրար կողք, տենց տեսարան բաց թողել հաստատ չարժեր: Չիմացողների համար ասեմ, Նյուտը փոքր-մոքր նուրբ աղջիկ ա:
Նյուտին ասեցի, որ ուզում եմ դա տեսնեմ, ու գնացինք Ժառի մոտ: ժառն էլ նենց խառը գործերով էր, մոտեցանք, ասում եմ “Նյուտ, կանգնի” Նյուտը գնում, ժպիտը դեմքին կանգնում ա ժառի կողքը: ժառը մի պահ զարմացավ, խառնվեց... :)) /Չհասկացավ, ինչ ա կատարվում, էս ո՞վ են, ինչի՞ են կողքս կանգնել:unsure »
Մի խոսքով, ժառին ասեցինք, թե ինչ մոմենտ ա, Ժառը մի հատ ձքվեց, ու ամբողջ իր 2 մետրով կանգնեց պստիկ Նյուտի կողքը… Տեսարանը` մահ էր, Նյուտը Ժառի ուղիղ կեսից էր: Դա տեսնել էր պետք.. սենց նկարագրելով հաճույքը էնքան էլ չի զգացվում :)) , բայց դուք պատկերացրեք: :))

Ungrateful
19.12.2009, 02:04
Ուրեմն, էսօր բացի նրանից, որ տեսա Հայաստանի ամենա բոյով մարդուն, տեսա նաև ամենա լավ Տատի – Թոռ հարաբերությունները :love:

Բայց մինջև սրան անցնելը, ասեմ, որ էսօրվա հանդիպումը շատ խառն էր, սաղ մի տեսակ խառնված… էն կարգի, որ Ես ու Կուկը կանգնած ենք, Կուկ պահի տակ հարցնում ա`
-Արս, էն աղջիկը ո՞վ ա, ակումբից ա՞ :think
- Չեմ իմանում, ախպեր, սպասի հեսա մեկից կհարցնենք: :unsure
Գնացինք, մեկից հարցրինք… / չեմ հիշում ումից/ բայց ասեց որ Չէ, ինչ որ մեկի ընկերուհին ա, ու կոնկրետ նշեց թե ում / էլի չեմ հիշում/: Տենց, անցավ գնաց:
Մեկ էլ, նստած ենք, Աստղը ֆռում ասում ա, որ Էդ աղջիկը` Ակումբի Հելիումն ա::o
Ու համոզվելու համար, միայն վերջում մոտեցա իրան, ու հարցրեցի… փաստորեն` ինքն էր :oy
Շատ գեղեցիկ, ու համես աղջիկ էր::)

Լավ անցնեմ 2 – րդ տեսածս Հրաշքին…:D
Հո Տատի չեր… Երնեկ բոլորին տենց տատի: Թոռան համար նենց ձևերով տեղ ազատեց, նենց մեզ սաղիս քփացրեց, որ ես, Կուկը ու Լեգոլասը իրար եինք կպել:8: Ու մենակ նրա համար, որ Թոռը իրա ձեռքի տակ լինի: Սկզբից մտածեցի ուղղակի տենց ստացվեց, բայց դե հետո պարզ դարցավ, որ դա պլանավորած քայլ էր…:think
Այ մարդ, թոռան համար կյանքն էլ կտար: Հո չեր կերակրում: Բացի նրանից, որ իր ուտելիքն էր թաքուն տալիս /:D/, մի բան էլ սեղանի էն կողմից Պիցցա, Կոլա, կետչուպ, ջուր-մուր էր տասովկա անում թոռան համար…մի խոսքով, ասելու բան չի::D
Խառը ու զարմանալի օր էր էսօր… :))

VisTolog
19.12.2009, 08:39
Հա, ի դեպ, տատին՝ Աստղն էր, թոռն էլ՝ ես:D:think

Ճիշտա` Արսը մեր տարիներ շարունակ պահպանված և իրագործված պլանը ջուրը գցեց, բայց մենք շարունակելու ենք նույն ոճով::P:D
Տատին միշտ ինձ կերակրելա ու կերակրելուա հանդիպումներին :D:D
Տատու՞շ :friends:

ՀԳ Ժող, բա տեսա՞ք, որ ինքը իրա վերջին "պատառը" չկերավ.. արդեն կշտացել էի :D:))
Բա որ էն մյուս թոռներն էլ ներկա լինեին :D

Աբելյան
19.12.2009, 11:34
Դատարկությանը մի տեսակ ինձ նմանացրի՝ 18 տարեկանում: Մի փոքր էլ ախպորս էր նման: Իմիջայլոց, Ասյան իրա մտահոգությունը չգիտես խի էդքան չէր նկատում::pardon

helium
19.12.2009, 23:30
Իսկը իմ համար թեմա է՝ առաջին հանդիպում եւ առաջին տպավորություններ :)
Նախ ասեմ, որ ես մեկ օրվա մեջ այնքան նոր մարդկանց տեսա, որ կարծում էի, թե վերջում հազիվ թե մեկ-երկուսին հիշեմ...բայց արի ու տես, որ բոլորին հիշում եմ:B
Մի քիչ իհարկե դժվար է կարծիք գրել, քանի որ հանդիպման ընթացքում հիմնականում «ծանոթներով» էին շփվում, ինչը իմ դեպքում լրիվ հասկանալի է. ես հիմնականում սիրում եմ կարդալ, եւ գրառումներ հաճախ չեմ անում...Այնպես որ ես չզարմացա, երբ Կիտան հարցրեց. «տենց մարդ կա՞» :D
Շատ հավանեցի նուրբ ու գեղեցիկ Մանուլին, չնայած երեւի մի երկու նախադասություն փոխանակեցինք, Տիֆոզիում կողքին մի աղջիկ կար, ափսոս այդպես էլ մեկը չգտնվեց, որ ծանոթացներ...չէր խոսում, չնայած կարծում եմ առաջին անգամը չէր, որ հանդիպման էր եկել ;) Կարծում եմ, որ միայն ես էի ինձ առաջին անգամ առաջին դասարան եկածի պես զգույմ :oy
Երվանդ-Աստղ-Եժուկան ուրախ-զվարթ տրիոյի տպավորություն գործեցին :)
Ժառը իրոք որ բոյով էր, մանավանդ Երկնայինի կողքին :D Ի դեպ, վերջինիս մասին կարող եմ ասել, որ կարծես թե հավաքվածների «սիրտը» լիներ, իրան միանգամից ճանաչեցի, շատ նման էր իր ավատառին, մի խոսքով՝ թիթեռնիկ :oy
Նորտոնը շատ բարի աչքեր ուներ, խելացի մարդու տպավորություն թողեց, բացի այդ պարզվեց, որ հարեւաններ ենք, ինչպես ասում են՝ малость, но приятно :)
Լուսաբեր եւ Արիացի զույգին եւս ոչ ոք չներկայացրեց, բայց իրենց էլ առաջին հայացքից ճանաչեցի, երեւի թե կարող եք իմ գրածից ենթադրություն անել, որ շատ տիպիկ եք ընտրել ավատառները, որ ձեզ միանգամից ճանաչում են ;)
Կարծում էի, որ Հայկոն կլինի ավելի «խոսկան», երեւի թե սխալ կիսասեղանին էր նստած...
Կիտան շատ լավն էր, ակտիվ ու զվարճալի, մանավանդ երբ կռվում էր տեղի համար ;)
Դատարկությանը մի քիչ այլ էի պատկերացնում, ավելի մեծ երեւի թե, Եղոյանը լուրջ էր ու հավաքված...
Վիստոլոգ-Լեգոլաս-Կուկ-Ungrateful-ի հետ չհաջողվեց շփվել տեխնիկական պատճառներով :) Ungrateful-ը շատ ստիլնի տղա էր ;)
Մյուս երեք զույգերին արդեն ճանաչում էի, բացի Ֆոտոնից… Վերջինս Չուկին էր նման :think Շատ համապատասխան էին իրար...
Հուսով եմ ոչ մեկին չմոռացա եւ ամենակարեւորը անունների առումով չսխալվեցի:oy

Ungrateful
20.12.2009, 00:33
Մի քիչ իհարկե դժվար է կարծիք գրել, քանի որ հանդիպման ընթացքում հիմնականում «ծանոթներով» էին շփվում, ինչը իմ դեպքում լրիվ հասկանալի է. ես հիմնականում սիրում եմ կարդալ, եւ գրառումներ հաճախ չեմ անում...Այնպես որ ես չզարմացա, երբ

Այ, որ գայիր մեր կողմը նստեիր` հաստատ տենց տպավորություն չեր մնա: :(
Մենք ամաչկոտ տղերք ենք, ստեղից - էնտեղից եինք, քո մասին ինֆորմացիա հայթհայտում... :( :)) Մանավանդ, որ տենց համեստ նստել եիր: :))
Մյուս անգամ քեզ նենց տեղ կնստացնեմ, որ Կուկը, Լեգոլասը, Վիստը ու Ես ` քեզ մոտ լինենք.... ու նե՜նց խոսացնենք ;) :))


Ungrateful-ը շատ ստիլնի տղա էր
:oy Մերսի :oy

Chuk
20.12.2009, 00:39
Երեկ չստացվեց նորեկների հետ շփվելը, ուղղակի ասեմ, որ բոլորից էլ կարճ շփումիցս դրական տպավորություն եմ ստացել:

Առանձնահատուկ նշեմ.

Helium. Առաջին անգամ չէի տեսնում, բայց որ սկզբից տեսա, չճանաչեցի :oy Կարծեցի թե Մառայի ընկերուհին ա, ակումբի հետ կապ չունեցող: Ահագին հետո հիշեցի որ ինքն ա, ու նենց ամաչեցի, որ էլ չխոսեցի հետը: Իսկ նախորդ հանդիպումից ասեմ, որ շատ դրական անձնավորություն ա ու նաև, չգիտեմ ինչի, բայց վստահ եմ որ վճռական ու պինդ մարդ ա, միաժամանակ համեստ:

Yevuk. Ուրեմն որ նոր եկա հանդիպման, դրսում կանգնած էին: Մի քանիսն անծանոթ: Հերթով բարևելով գալիս էի, Եվուկին էլ հանգիստ բարևեցի, իմանալով որ Եվան ա, էնպես, կարծես հազար տարի ա ճանաչում եմ: Հետո վերևում մեկ էլ հիշեցի, որ ախր իրան կյանքումս առաջին անգամ եմ տեսնում :o Չգիտեմ, չեմ շփվել, բայց ուզում եմ ասեմ որ շատ անուշ ու համով, բարի աչքերով մարդ ա :)

Շատ հաճելի էր նաև Tig-ին ու Հասմիկին տեսնելը, լուրջ մարդիկ, գեղեցիկ զույգ: Չհասցրինք շատ շփվել, բայց հուսով եմ, որ առիթ կլինի:

Jarre
20.12.2009, 00:45
Թույլ տվեք հաստատված ավանդույթը մի փոքր խախտել ;)

Երեկ մի քանի տասնյակ ակումբցիներ եկան ինձ մոտ՝ ցուցահանդես։ Ճիշտա շատ էին՝ էիք, բայց ոնց որ մի հոգի լինեիք։ Այ էտ մի հոգուց տպավորություններս այսպիսին են.

Համերաշխ, խաղաղ, հասկացող, համեստ, գնահատող, խելացի, լուրջ, երբեմն ամաչկոտ ու քաշվող։ Բայց միևնույն ժամանակ չարաճճի, անկոմպլեքս, ընկերասեր, ճարպիկ, ակտիվ, կատակասեր։

Լավն եք, էլի, խոմ զոռով չի։ Էն որ ասում են «ոնց որ մի ընտանիք լինեք», դա սուտ է, որովհետև «ոնց որ» չի, այլ հենց մի ընատնիք ել կաք՝ կանք։

ՀԳ՝ առանց պրոբլեմների ու առանց տարաձայնությունների ընտանիք չկա ;)
ՀԳԳ՝ եթե սա օֆտոպ է, կներեք։ Հըլը էնքան հասուն ակումբցի չեմ, որ սենց նյուանսները ջոգեմ :D

StrangeLittleGirl
20.12.2009, 00:57
Ես էլ Ժառի մասին գրեմ, չնայած առաջին տպավորությունը հեռվից էր՝ առանց որևէ բառ փոխանակելու :))
Ուրեմն, Ռուֆուսին ու Կիտային եմ տեսնում ներսում, հարցնում եմ՝ ոնց ճանաչեմ: Ռուֆուսը թե՝ ինձնից մի գլուխ բոյով:

Բարձրացա վերև: Դժվար չէր չնկատել բարձրահասակ սպիտակազգեստ Ժառին, որն Արա Գևորգյանի հետ էր խոսում: :)) Հեռվից նայեցի, ամաչեցի իմ պուճուր բոյով մոտենալ: Առանց շփվելու երկու բան տպավորվեց: Մեկը որ բարությունը թափվում էր վրայից, մյուսն էլ մեծ հարգանք առաջացավ նրա նկատմամբ հենց թեկուզ Ժառին էդքան նվիրված լինելու համար:

VisTolog
20.12.2009, 01:16
Կարճ ասած` Jarre, դու իմ մոտ շատ բարի ու լավ մարդու տպավորություն ես թողել::)

Մի փորձիր ինձ հիշել :D :))

Երկնային
20.12.2009, 01:42
շատ մարդու հետ ծանոթացա, ամեն մեկի մասին մի երկու բառ կգրեմ, որովհետև շատ չհասցրեցի շփվել ուղղակի :oy

Դատարկություն :), ինքը նենց բարի դեմք ու ժպիտ ունի, չեմ պատկերացնում թե մեկի հետ կարող ա ինքը կոնֆլիկտի մեջ մտնի, կամ մեկնումեկի մասին վատ բան խոսի… սենց բարի, համբերատար, հանգիստ մարդ: :)

Եվուկ :love, ոնց որ փաուկ խաղալիք լինի, սենց մռու՜թ, բռնես պաչպչես, գզես :oy շատ սիրուն աչքերի գույն ունի, ու ընդհանուր պուպուշագույն դեմքերից ա: :)

Յեղոյան, ինքը վիրտուալ ու ռեալ տարբեր չի, չգիտեմ, սկզբից չճանաչեցի, երևի նկարները ուշադիր չէի նայել… բայց հետո հայացքը ծանոթ թվաց, հետաքրքիր կերպար ա ինքը շատ :oy բայց էդ ոչինչ, ինձ էլ որ հազար անգամ տեսել են, էդ օրը ոչ ոք չճանաչեց :D:D:D

Հելիում սիրուն մազեր ունի :love ափսոս իրա գրառումներին չեմ հետևել ու դրա համար չկարողացա ուսումնասիրել ռեալում ու ինքս իմ համար պարզել, թե ինչքան ա ինքը իրա վիրտուալ կերպարի համապատասխանում: Արդեն ուշադիր կլինեմ :oy :)

Լեգոլաս, հումորով տղայա, մի երկու վայրկյան եմ շփվել, դրա համար չեմ կարող շատ գրել :) մենակ կասեմ՝ դե մեր Երոյի ախպերն ա, ուրեմն մեր ախպերն էլ ա :))

տենց բաներ :P

Մանուլ
20.12.2009, 12:07
Մի անգամ էլ ես գրեմ էս թեմայում :)):
Մինչև էս շատ ակումբցիների հետ եմ ծանոթացել: Էնքան շատ, որ հնարավոր չի բոլորի մասին հերթով գրել: Կգրեմ նրանց մասին, ում առաջին անգամ ցուցահանդեսի ժամանակ տեսա :oy:

Շատ հավանեցի նուրբ ու գեղեցիկ Մանուլին, չնայած երեւի մի երկու նախադասություն փոխանակեցինք, Տիֆոզիում կողքին մի աղջիկ կար, ափսոս այդպես էլ մեկը չգտնվեց, որ ծանոթացներ...չէր խոսում, չնայած կարծում եմ առաջին անգամը չէր, որ հանդիպման էր եկել ;) Կարծում եմ, որ միայն ես էի ինձ առաջին անգամ առաջին դասարան եկածի պես զգույմ :oy

Շնորհակալ եմ :oy: Կողքիս աղջիկը Yevuk-ն էր ;):

Դե, ինչպես արդեն helium-ն ասաց, մի քանի նախադասություն փոխանակեցինք ընդամենը: Ես helium-ին ճանաչում էի միայն որպես Հարրի Փոթթերի երկրպագու, այսինքն՝ Ակումբում համարյա չէի ճանաչում իրեն: Նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ որ Նյուտկան ասեց՝ ինքն ա, չէի հավատում :D: Ես էլ հավանեցի helium-ին, ու բոլորովին առաջին դասարանցու նման չէր :)): Հուսով եմ՝ էլի կտեսնվենք ;)

Դատարկություն :). ճիշտն ասած՝ էնքան շատ մարդ կար, որ բոլորի հետ էլ քիչ շփվեցի, մանավանդ, որ ես շուտ դուրս եկա: Դավիթը հանգիստ, բարի ժպիտով տղա էր: Նենց մարդ էր, որ ես իրենից ինչ-որ մեկի նկատմամբ վատ վերաբերմունք երբևէ չեմ սպասի :):

Legolas. ակտիվ, ուրախ, շփվող տղա էր :): Միայն դրական տպավորություններ եմ ստացել ;):

Astgh-ի հետ համարյա չհասցրի շփվել :(: Չնայած Աստղի մասին կարծիքս ամբողջական ա Ակումբում, բայց իրականում համարյա միշտ ինչ-որ բան ուրիշ ա լինում: Իմ տեսած Աստղը հենց Ակումբի Աստղն էր :pardon, որի մասին դրական կարծիքս, կարծում եմ, ավելորդ է նշել :):

Wolfy-ն նոր անդամ ա, Ակումբում դեռ չեմ հասցրել ուսումնասիրել :)): Իր հետ էլ չեմ շփվել, բայց լավ տպավորություն ստացա :):

Jarre-ը էն ակումբցիներից ա, որոնց հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել՝ առանց նրանց տեսնելու: Ուրախ եմ, որ վերջապես ծանոթացա էսպիսի մեծահոգի մարդու հետ :): Շնորհակալ եմ էս լավ հանդիպումը կազմակերպելու համար:

Ոնց որ թե վերջ :oy:

Գալաթեա
20.12.2009, 13:41
Նորեկների շատ շփվել չստացվեց ափսոս:

Եվուկ- Եվուկ չի է, փոքրիկ արև ա :love Տենց բարի ու ուտելու մռութով աղջիկ մեկ էլ երևի նախորդ կյանքումս էի տեսել :)
Նման ժպիտով ու աչուկներով մարդը պարզապես չի կարող լավը չլինել:
Եվ, զգույշ էղի, մի օր որ Տիֆոզիում սերվիզը հատկապես վատ լինի, կարող ա սկսենք քեզ ուտել :love

Լեգոլասը քանի դեռ չէր խոսում, նման չէր վիրտուալ գիժ Լեգոլասին: Բայց հենց խոսեց ու մանավանդ ծիծաղեց, լրիվ ինքն էր :)
Հմայիչ ժպիտ ունի ու ազնիվ պարզ հայացք: Ու խելառ ա :love

Դ- ն սուս էր: Համեստ, սուս, խելոք... նույնիսկ իր օրթաղ Եղոյանի հետ չէր շփվում :))
Նենց տպավորություն էր, որ Տիֆոզիից արգելափակել են :)
Հուսով եմ՝ հաջորդ անգամ ավելի պակաս չխոսկան կլինես:

Հելիումին դե ճանաչում էի ՀՓ-ից, էդ արդեն նշանակում ա, որ ինքը լավն ա :P

Հուսով եմ ոչ մեկին չմոռացա...

Հա...քաղաքացին... դե քաղաքացին մեր փոքրիկ իշխանն ա, լրիվ իշխանի պես ՝ ոչ էս աշխարհից... վայ, ես իրան առաջին անգամ չէի տեսնում...սորրի :D :love

Արթուր ջան, ապրես, որ բոլորիս տենց հավեսով հավաքեցիր իրար գլխի, լավ էր :) Պաչ :)

Դատարկություն
20.12.2009, 14:44
Շատերին եմ հանդիպել, շատերի հետ ծանոթացել, բայց շատ քչերի հատ կարողացա խոսեմ գոնե մի քանի բառ: Ում անունը չեմ նշել, խնդրում են ինձ ներեն:

Եղոյան և Հովո – այս երկու մարդկանց մասին ես առաջին տպավորություն շատ շուտ եմ կազմել: Իրանք մի տեսակ հարազատ մարդիկ են դարձել արդեն: Ու եթե իրենց մասին դրական կարծիքս գրեմ երևի շատ երկար կձգվի, չեմ ուզում երկար բարակ ասել, իմացեք էս մարդիկ ակումբում ինձ ամենաթանկ մարդկանցից են…. :love

21rddarimard – Ինգա ջան, դու էլ շատ լավն ես, երուևմ էր, որ մի քիչ անակնկալի եկած ու մի քիչ խառն ես, դու իրականում նույն բարի մարդն ես, ինչ-որ վիրտուալում քեզ գիտեի` նույն բարի հոգով: /թեյն էլ համեղ էր, խաղալիքներով էլ լավ խաղացինք:):D/

Նորթոն – ես քեզ ընդհանրապես ուրիշ կերպ էի պատկերացնում: Երևումա շատ բարի մարդ ես, մարդկային բարձր արժեքներով:

Ֆոտոն – երկար չխոսեցի, ինչ-որ անհասկանալի բարիություն էիր ճառագայթում… /միայն մի անհասկանալի բան մնաց, թե ոնց պետք է իմ դեմքը դատարկությանը նման լիներ:D/

Չուկ – քեզ էլ տեսա, էլի երկար չխոսեցի, միայն մի բան իմացա` գերագույն ջան, դու շատ լիքը մարդ ես::)

Եվուկ - Եվա ջան, ես քեզ հենց էդպես էլ պատկերացնում էի, շատ նուրբ, ժպտերես, լավը, համեստ, շատ ջերմ, հրաշալի աղջիկ ես: Մանավանդ, որ մենք արագ էինք քայլում իրենք կամաց, ասում էիր <սողում են>, դա քայլել չի/ծիծաղս գալիս էր/, որ դուռը չգիտեի դեպի ներս բացեմ թե դեպի դուրս…… դե դու գիտես, թե մեր համար դու ինչ լավն ես, կարելի ա ասել, դու հրաշք ես…:oy

Լուսաբեր և Արիացի – Այս մարդկանց մասին մի փոքր երկար եմ գրելու: Ինչ էլ որ լինի, վերջիվերջո ես իրանց հետ ավելի երկար եմ շփվել ու իրենցից առաջին տպավորությունս ավելի շատ է: Ինչ ասեմ, իրանք շատ բարի, անկեղծ մարդիկ են, իրենք կարողանում են ստեղծել ջերմ մթնոլորտ, որ դու քեզ վատ չզգաս, իրենք կարողանում են էնքան պարզ ու հասարակ լինել, որ դու չես զգում միջավայրի փոփոխությունը: Իրար նկատմամբ իրանք էնքան լավ են, որ ես մտածեցի, որ լավ կլիներ, որ իմ ապագա կազմվելիք ընտանիքն էլ իրենց ընտանիքի նման լիներ: Իրենք երջանիկ ընտանիք են կազմել.... Իմացեք, եթե ինչ- որ մեկին էլ մոռանամ, ձեզ հաստատ չեմ մոռանալու: Մեկել չեմ մոռանա խաշիլի արարողակարգը /բացատրելու պահն էլ:)/, որ շատ հետաքրքիր էր ու խաշիլի համը, որ էնքան կշտացրեց, ամբողջ օրը էլ հաց չկերա /Լուս, շատ համով էր:love : Շատ շնորհակալ եմ ձեզնից::love /մեկել չգիտեմ ինչի էն կոմունիստին չեմ մոռանա/

Աստղ - այ Աստղ, էնքան էս ավատարիդ նայել եմ, ինձ թվաց թե պետքա ցախավելով ու էն կախարդներին հատուկ գլխարկով գաս…. Աստղը շատ լավնա, շաաաատ լավնա, չնայած քիչ խոսեցի, բայց երևում էր, որ դրական տրամադրությամբ լի էր ինքը…… քո հետ երևի էն գործիքի մասին շատ խոսեցինք/եթե դա շատ կարելի ա անվանել/:D

Լեգոլլաս – քեզ ընդհանրապես էդպիսին չէի պատկերացնում: Հավեսով, հումորով, էնքան հումորով, որ էն ծաղրանկարիչ մարդը անվճար ծաղրանկարդ նկարեց: /ես տենցել չիմացա ինչի հենց քոնը նկարեց:D, ով կռիվ արեց ում նկարեց:D/: Բայց լավ էր էլի…. Լեգոլլասի մասին էլ կգրեմ, հիշում եմ:)

Մանուլ - Մանե ջան, չնայած ես նմանացնել չեմ սիրում, բայց էս անգամ պիտի ասեմ, ես քեզ շաաաատ նման մի աղջիկ եմ ժամանակին ճանաչել/ախր էնքան նման, որ չասեի չէի դիմանա/: Մանուլը երևում է, որ շատ նպատակասլաց ա ու իրա ցանկացածին հասնող է, դա շատ լավա: Դե, վերջիվերջո, ես իրան ժամանակին հետևել եմ: Ոնց դիմացար էդ մի շաբաթը?: Ասում է <դե դիմացա էլի, մանավանդ, որ գրազ կար>: Սնիկերսը համով էր?: :oy

H.a.y.k.o – Հայկո ջան, դարդ մի անի, հենա սնիկերսներն էլ բերեցիր, էլ ինչ դարդ մնաց?, Սնիկերսն էլ դեռ չեմ կերել:D: Հա ինչ էի ասում, Հայկոն շատ լավնա, ինքը չնայած մի քիչ շատա մտածում, բայց պատկերացրեք , որ մեկ - մեկ շատ մտածելը ավելի օգտակարա քան քիչ մտածելը: Ու գարեջրի բաժակը լցնելը, դա մի երկար արարողակարգա, որ իր ընթացքում մտածելու շատ պատճառներ կան......

Հելիում - երկար չխոսեցի, միայն ասավ <հաաաա….. ես քո թեմայում եղել եմ>:D, սկզբում էլ մտածում էի, թե ինքը ակումբից չի: Ափսոս Տիֆոզիում իմացա, որ դու ակումբից ես: Հա, մեկել ավատարդ հիշեցի:

Գալաթեա – չնայած մենակ բարևեցի ու ձեռքդ սեղմեցի, բայց դե էլի մի քանի բան կարամ ասեմ: Ուրեմն ինձ շատ դուրա գալիս էդ քո ազատությունը, քո էդ ոճը, որ բոլորին ասում է որ դու ազատ ես /որ մի հայտնի երգում ասում է <ազատ է տիեզերքը բոլորի համար>/ : Շատ լավն էիր, դե ափսոս շատ չխոսեցի::love

Երկնային – Արուսը իմ դուրը շատ եկավ: Ախր ոնց ասեմ, ինքը էնքան անմիջական մարդա ու նույնիսկ աստիճանների հակառակ կողմից զգում ես իրա բարությունը: Չնայած ես չհասկացա, ինչի իրեն չճանաչեցին, /գուցե իրան ավելի շուտ չէի տեսել/, բայց մի պահ ինձ թվաց, թե ես Երկնայինի հետ շատ առաջ էլ եմ ծանոթացել ու հիմա պարզապես հանդիպել ու խոսում էինք: Արուսը շատ երկնային է::oy

Ժառե – ինքը այդ օրը շատ խանռն էր: Դե Ժառեն, վերջիվերջո, ցուցահանդես էր կազմակերպել: Ով ցուցահանդես կազմակերպի որ խառը չլինի: Բայց ես չէի պատկերացնի, որ ինքը էդպես բոյով կլինի: Հա մեկել շատ շնորհակալ եմ իրենից ցուցահանդեսը կազմակերպելու համար, որ ցուցահանդեսը չլիներ, ես էստեղ էսքան տպավորություններ չէի ունենա:)

Լեռնցի և Ռանչպար – ակումբում շատ լուրջ, մի քիչ խիստ ու համառ, բայց իրականում ամեն բան հակառակնա, իրանք շատ լավ մարդիկ են, հումորով լի, ու առանց ակումբային խիստ լրջության: Շատ հավեսով մարդիկ են, խոսում են ու միանգամից քեզ ներքաշում են իրենց խոսակցության մեջ: Ու դու չես զգում, թե ոնց, բայց այդ մարդիկ սկսում են քեզ շատ ծանոթ թվալ….

Բոլորդ էլ հրաշալի եք, նորից եմ ասում ներեք, որ բոլորիդ մասին չեմ գրել չնայած բոլորիդ էլ հիշում եմ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ:)

Adam
20.12.2009, 19:36
Jarre-ի մասին եմ ուզում գրել:

Քաղաքակիրթ, հյուրընկալ(վերջին օրերին կինոմոսկվան համարում եմ իր տունը :D), հումորով: Անչափ բարի մարդու տպավորություն թողեց: Մեկ բառով՝ շատ լավ մարդ:
Ուրախ եմ ծանոթության համար: Իրոք հաճելի էր: :)


Պարբերաբար կգրեմ այն մարդկանց մասին, ում նոր եմ հանդիպել:
Շարունակելի...

Cassiopeia
20.12.2009, 21:06
Կորյունչիկի առաջին տպավորությունն ակումբցիներից մի քանիսի մասին.
Արշակ - Անչափ շատ սիրեց Արշակին
Rhayader - Շատ սիրեց Բայանդուրի մորուքը
CactuSoul - Անին Կորյունչիկին շատ դուր եկավ
Alizee - Ծովին Կորյունն ագրեսիվ սիրեց ;)
Քաղաքացին շատ լավ տպավորություն թողեց
Իսկ Երոն - երևի «արյունը քաշեց» իր թմբլիկությամբ :D

Ռուֆուս
20.12.2009, 22:50
Էսօր լիքը լավ մարդկանց հետ հանդիպեցի.

Անուկ ու Վազգեն - ճիշտն ասած ակումբցիների միջից ամենաշատը իրենց հետ եմ ուզեցել ռեալում ծանոթանալ: Ափսոս ժամանակը քիչ էր ավելի մոտիկից ծանոթանալու համար, բայց այսքանն էլ էր բավականին տպավորիչ: :)

Դե Wolfy-ի ու Սահակի հետ շատ քիչ խոսեցինք:

Հա ու Velvet Bride-ի հետ ծանոթացա: Ինքը ինչ Ակումբում է հայտնվել, դարձել է իմ սիրելի ակումբցիներից մեկը՝ թե՛ իր երաժշտական ճաշակի պատճառով, թե իր գրառումների պատճառով: :) Դե Վելվետին մեկ մեկ պատժել էլ եմ իմ բաժնում օֆֆթոփելու համար: :oy

Էսօր վերջապես տեսա, համեստ, խելոք աղջիկ էր (կասկածողներին հավաստիացնում եմ, հաստատ աղջիկ էր :D ), շատ համակրելի: :) Դեռ սպասիր, հլը ամեն ինչ առջևում ա, ավելի մոտիկից կծանոթանանք :D

Արամ
20.12.2009, 23:12
Շատերին եմ հանդիպել, շատերի հետ ծանոթացել, բայց շատ քչերի հատ կարողացա խոսեմ գոնե մի քանի բառ: Ում անունը չեմ նշել, խնդրում են ինձ ներեն:

Եղոյան և Հովո – այս երկու մարդկանց մասին ես առաջին տպավորություն շատ շուտ եմ կազմել: Իրանք մի տեսակ հարազատ մարդիկ են դարձել արդեն: Ու եթե իրենց մասին դրական կարծիքս գրեմ երևի շատ երկար կձգվի, չեմ ուզում երկար բարակ ասել, իմացեք էս մարդիկ ակումբում ինձ ամենաթանկ մարդկանցից են…. :love

21rddarimard – Ինգա ջան, դու էլ շատ լավն ես, երուևմ էր, որ մի քիչ անակնկալի եկած ու մի քիչ խառն ես, դու իրականում նույն բարի մարդն ես, ինչ-որ վիրտուալում քեզ գիտեի` նույն բարի հոգով: /թեյն էլ համեղ էր, խաղալիքներով էլ լավ խաղացինք:):D/

Նորթոն – ես քեզ ընդհանրապես ուրիշ կերպ էի պատկերացնում: Երևումա շատ բարի մարդ ես, մարդկային բարձր արժեքներով:

Ֆոտոն – երկար չխոսեցի, ինչ-որ անհասկանալի բարիություն էիր ճառագայթում… /միայն մի անհասկանալի բան մնաց, թե ոնց պետք է իմ դեմքը դատարկությանը նման լիներ:D/

Չուկ – քեզ էլ տեսա, էլի երկար չխոսեցի, միայն մի բան իմացա` գերագույն ջան, դու շատ լիքը մարդ ես::)

Եվուկ - Եվա ջան, ես քեզ հենց էդպես էլ պատկերացնում էի, շատ նուրբ, ժպտերես, լավը, համեստ, շատ ջերմ, հրաշալի աղջիկ ես: Մանավանդ, որ մենք արագ էինք քայլում իրենք կամաց, ասում էիր <սողում են>, դա քայլել չի/ծիծաղս գալիս էր/, որ դուռը չգիտեի դեպի ներս բացեմ թե դեպի դուրս…… դե դու գիտես, թե մեր համար դու ինչ լավն ես, կարելի ա ասել, դու հրաշք ես…:oy

Լուսաբեր և Արիացի – Այս մարդկանց մասին մի փոքր երկար եմ գրելու: Ինչ էլ որ լինի, վերջիվերջո ես իրանց հետ ավելի երկար եմ շփվել ու իրենցից առաջին տպավորությունս ավելի շատ է: Ինչ ասեմ, իրանք շատ բարի, անկեղծ մարդիկ են, իրենք կարողանում են ստեղծել ջերմ մթնոլորտ, որ դու քեզ վատ չզգաս, իրենք կարողանում են էնքան պարզ ու հասարակ լինել, որ դու չես զգում միջավայրի փոփոխությունը: Իրար նկատմամբ իրանք էնքան լավ են, որ ես մտածեցի, որ լավ կլիներ, որ իմ ապագա կազմվելիք ընտանիքն էլ իրենց ընտանիքի նման լիներ: Իրենք երջանիկ ընտանիք են կազմել.... Իմացեք, եթե ինչ- որ մեկին էլ մոռանամ, ձեզ հաստատ չեմ մոռանալու: Մեկել չեմ մոռանա խաշիլի արարողակարգը /բացատրելու պահն էլ:)/, որ շատ հետաքրքիր էր ու խաշիլի համը, որ էնքան կշտացրեց, ամբողջ օրը էլ հաց չկերա /Լուս, շատ համով էր:love : Շատ շնորհակալ եմ ձեզնից::love /մեկել չգիտեմ ինչի էն կոմունիստին չեմ մոռանա/

Աստղ - այ Աստղ, էնքան էս ավատարիդ նայել եմ, ինձ թվաց թե պետքա ցախավելով ու էն կախարդներին հատուկ գլխարկով գաս…. Աստղը շատ լավնա, շաաաատ լավնա, չնայած քիչ խոսեցի, բայց երևում էր, որ դրական տրամադրությամբ լի էր ինքը…… քո հետ երևի էն գործիքի մասին շատ խոսեցինք/եթե դա շատ կարելի ա անվանել/:D

Լեգոլլաս – քեզ ընդհանրապես էդպիսին չէի պատկերացնում: Հավեսով, հումորով, էնքան հումորով, որ էն ծաղրանկարիչ մարդը անվճար ծաղրանկարդ նկարեց: /ես տենցել չիմացա ինչի հենց քոնը նկարեց:D, ով կռիվ արեց ում նկարեց:D/: Բայց լավ էր էլի…. Լեգոլլասի մասին էլ կգրեմ, հիշում եմ:)

Մանուլ - Մանե ջան, չնայած ես նմանացնել չեմ սիրում, բայց էս անգամ պիտի ասեմ, ես քեզ շաաաատ նման մի աղջիկ եմ ժամանակին ճանաչել/ախր էնքան նման, որ չասեի չէի դիմանա/: Մանուլը երևում է, որ շատ նպատակասլաց ա ու իրա ցանկացածին հասնող է, դա շատ լավա: Դե, վերջիվերջո, ես իրան ժամանակին հետևել եմ: Ոնց դիմացար էդ մի շաբաթը?: Ասում է <դե դիմացա էլի, մանավանդ, որ գրազ կար>: Սնիկերսը համով էր?: :oy

H.a.y.k.o – Հայկո ջան, դարդ մի անի, հենա սնիկերսներն էլ բերեցիր, էլ ինչ դարդ մնաց?, Սնիկերսն էլ դեռ չեմ կերել:D: Հա ինչ էի ասում, Հայկոն շատ լավնա, ինքը չնայած մի քիչ շատա մտածում, բայց պատկերացրեք , որ մեկ - մեկ շատ մտածելը ավելի օգտակարա քան քիչ մտածելը: Ու գարեջրի բաժակը լցնելը, դա մի երկար արարողակարգա, որ իր ընթացքում մտածելու շատ պատճառներ կան......

Հելիում - երկար չխոսեցի, միայն ասավ <հաաաա….. ես քո թեմայում եղել եմ>:D, սկզբում էլ մտածում էի, թե ինքը ակումբից չի: Ափսոս Տիֆոզիում իմացա, որ դու ակումբից ես: Հա, մեկել ավատարդ հիշեցի:

Գալաթեա – չնայած մենակ բարևեցի ու ձեռքդ սեղմեցի, բայց դե էլի մի քանի բան կարամ ասեմ: Ուրեմն ինձ շատ դուրա գալիս էդ քո ազատությունը, քո էդ ոճը, որ բոլորին ասում է որ դու ազատ ես /որ մի հայտնի երգում ասում է <ազատ է տիեզերքը բոլորի համար>/ : Շատ լավն էիր, դե ափսոս շատ չխոսեցի::love

Երկնային – Արուսը իմ դուրը շատ եկավ: Ախր ոնց ասեմ, ինքը էնքան անմիջական մարդա ու նույնիսկ աստիճանների հակառակ կողմից զգում ես իրա բարությունը: Չնայած ես չհասկացա, ինչի իրեն չճանաչեցին, /գուցե իրան ավելի շուտ չէի տեսել/, բայց մի պահ ինձ թվաց, թե ես Երկնայինի հետ շատ առաջ էլ եմ ծանոթացել ու հիմա պարզապես հանդիպել ու խոսում էինք: Արուսը շատ երկնային է::oy

Ժառե – ինքը այդ օրը շատ խանռն էր: Դե Ժառեն, վերջիվերջո, ցուցահանդես էր կազմակերպել: Ով ցուցահանդես կազմակերպի որ խառը չլինի: Բայց ես չէի պատկերացնի, որ ինքը էդպես բոյով կլինի: Հա մեկել շատ շնորհակալ եմ իրենից ցուցահանդեսը կազմակերպելու համար, որ ցուցահանդեսը չլիներ, ես էստեղ էսքան տպավորություններ չէի ունենա:)

Լեռնցի և Ռանչպար – ակումբում շատ լուրջ, մի քիչ խիստ ու համառ, բայց իրականում ամեն բան հակառակնա, իրանք շատ լավ մարդիկ են, հումորով լի, ու առանց ակումբային խիստ լրջության: Շատ հավեսով մարդիկ են, խոսում են ու միանգամից քեզ ներքաշում են իրենց խոսակցության մեջ: Ու դու չես զգում, թե ոնց, բայց այդ մարդիկ սկսում են քեզ շատ ծանոթ թվալ….

Բոլորդ էլ հրաշալի եք, նորից եմ ասում ներեք, որ բոլորիդ մասին չեմ գրել չնայած բոլորիդ էլ հիշում եմ: Բոլորիցդ շատ շնորհակալ եմ:)
չար մարդ չկար՞

Yeghoyan
20.12.2009, 23:21
չար մարդ չկար՞

Դե իհարկե կար;)բա ես գնացել էի, բայց իմ մասին վատ բաները չգիտեմ ինչի չեն գրում:oy

Աբելյան
21.12.2009, 00:12
Մի անգամ էլ ես գրեմ էս թեմայում :)):
Մինչև էս շատ ակումբցիների հետ եմ ծանոթացել: Էնքան շատ, որ հնարավոր չի բոլորի մասին հերթով գրել: Կգրեմ նրանց մասին, ում առաջին անգամ ցուցահանդեսի ժամանակ տեսա :oy:

Շնորհակալ եմ :oy: Կողքիս աղջիկը Yevuk-ն էր ;):

Դե, ինչպես արդեն helium-ն ասաց, մի քանի նախադասություն փոխանակեցինք ընդամենը: Ես helium-ին ճանաչում էի միայն որպես Հարրի Փոթթերի երկրպագու, այսինքն՝ Ակումբում համարյա չէի ճանաչում իրեն: Նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ որ Նյուտկան ասեց՝ ինքն ա, չէի հավատում :D: Ես էլ հավանեցի helium-ին, ու բոլորովին առաջին դասարանցու նման չէր :)): Հուսով եմ՝ էլի կտեսնվենք ;)

Դատարկություն :). ճիշտն ասած՝ էնքան շատ մարդ կար, որ բոլորի հետ էլ քիչ շփվեցի, մանավանդ, որ ես շուտ դուրս եկա: Դավիթը հանգիստ, բարի ժպիտով տղա էր: Նենց մարդ էր, որ ես իրենից ինչ-որ մեկի նկատմամբ վատ վերաբերմունք երբևէ չեմ սպասի :):

Legolas. ակտիվ, ուրախ, շփվող տղա էր :): Միայն դրական տպավորություններ եմ ստացել ;):

Astgh-ի հետ համարյա չհասցրի շփվել :(: Չնայած Աստղի մասին կարծիքս ամբողջական ա Ակումբում, բայց իրականում համարյա միշտ ինչ-որ բան ուրիշ ա լինում: Իմ տեսած Աստղը հենց Ակումբի Աստղն էր :pardon, որի մասին դրական կարծիքս, կարծում եմ, ավելորդ է նշել :):

Wolfy-ն նոր անդամ ա, Ակումբում դեռ չեմ հասցրել ուսումնասիրել :)): Իր հետ էլ չեմ շփվել, բայց լավ տպավորություն ստացա :):

Jarre-ը էն ակումբցիներից ա, որոնց հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել՝ առանց նրանց տեսնելու: Ուրախ եմ, որ վերջապես ծանոթացա էսպիսի մեծահոգի մարդու հետ :): Շնորհակալ եմ էս լավ հանդիպումը կազմակերպելու համար:

Ոնց որ թե վերջ :oy:

Բա ես…:think

Աբելյան
21.12.2009, 00:37
Նաիրուհի-Սկզբում մտածեցի անունը Նայիռա ա (սկզբներում երբ որ անուն չեմ իմանում, ըստ նիկերի եմ գուշակում), հետո քանի որ Անդոն ու Արսենը չէին իմացել, որոշեցի ես պարզեմ: Ու քանի որ ինձ հերթ չէին տալի խոսալու, վերցրեցի անտաշատի գիրքը, դեմի մասը նայեցի, Լիլիթ էր գրած: Հետո պտի տարիքը պարզեի: Էկրանի վրա Ռեֆլեքսի կլիպն էին ցույց տալի, ասեց, որ իրա 12-13 տարեկան վախտերը հիշավ, ու ասեց, որ 2002-2003-ին տենց բաներ շատ էին ցույց տալի: Մի խոսքով, եթե 2002-ին 13 տարեկան էր, հիմա 20 կլնի… Հետո պարզվեց, որ միշտ մոտը պասպորտ ա պահում, մեկ էլ սովորաբար զինված ա… Տենց, ծանոթանում էինք, բայց հենց որ օկուպացված տարածքներից խոսացի, նեղացավ… Մի խոսքով, տպավորություններս վատը չեն…:)

AniwaR
21.12.2009, 00:38
Տա-դաաա՜մ, հիմա մի հատ թունդ խոստովանություն. էսօր կյանքումս առաջին անգամ հանդիպել եմ մարդկանց, որոնց հետ սկզբում «վիրտուալ» եմ ծանոթացել (մի քանի բարեկամների չհաշված)): :oy Ու ինձանից շատ գոհ եմ դրա համար! Առաջինը ծանոթացա Jarre-ի հետ. ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչպիսի դրական տպավորություն էր. ինտելիգենտ, հետաքրքիր զրուցակից, հեշտ շփվող, բարի, բացի դրանից, շատ ուշադիր շրջապատի նկատմամբ, էներգիայով լեցուն ու իր գործին նվիրված::)

Ռուֆուս. հենց բարձրացա 2-րդ հարկ, անմիջապես Ռուֆուսն ու Ուլուանան աչքիս ընկան, հաստատ համոզված էի, որ իրենք էին, ուղղակի սկզբից մի քիչ ամաչում էի մոտենալ, բայց հետո մի-երկու կռուգ տվի, դուխս հերիքեց: :)) Ընդհանրապես շատ կարճ շփվեցինք, բայց առաջին տպավորությունն էն էր, որ Ռուֆուսը մռութ ա, ընդ որում՝ անամոթ մռութ. պարտադի՞ր ա իմ ՏուՏուԶԻ՜Կ-ը հիշել:angry:oy:D

Ուլուանա և Վազգեն. Ուլուանայից՝ Ակումբում ստացած տպավորությունն առանձնապես չփոխվեց. գրառումներից գիտեմ, որ խելացի մարդ է, բայց իմ նկատմամբ միիի փոքր բացասական տրամադրվածություն էի զգում, եթե անկեղծ լինեմ: Հա, իսկ Վազգենին Ակումբում ընդհանրապես չեմ տեսել, բայց ժպտերես ու բարեհոգի մարդու տպավորություն թողեց:

Եվ Արշակ. դե Արշակն էլ սիրուն տղա էր: Ազնիվ խոսք, ուրիշ տպավորություն չունեմ :)). ժամանակային գործոնը հոգուտ մեզ չէր աշխատում:

Հ.գ. Չհասկացա՝ ինչ կատարվեց, բայց իմ նախորդ գրառման մեծ մասը չքացել է, ընդ որում՝ ցույց էր տալիս, որ ես եմ խմբագրել: Ես լունատի՞կ եմ::unsure Փորձեցի ինքան հնարավոր է հիշողությամբ նույնը վերարտադրել, բայց էլ խմբագրել չհասցրի, մոդերատորներին խնդրում եմ նախորդը ջնջել:

Elmo
21.12.2009, 00:58
Այսօր բախտ ունեցա Վազգենի ու Անահիտի(Ուլուանա) հետ ծանոթանալ: :love

Այսինքն ոչ թե ծանոթանալ, այլ ֆիզիկապես հանդիպել: Երկուսն էլ այնպիսին էին, ինչպիսին, որ կան ակումբում: Կարծիքս իրենց մասին բավականին վաղուց եմ կազմել:
Պարզապես կասեմ, որ շատ ուրախ էի հանդիպմանը: Շատ եմ ուզեցել ֆիզիկապես հանդիպել, զրուցել իրենց հետ ու չէի էլ պատկերացնում որ էդպիսի օր կգա: Շատ լավն եք ժողովուրդ: Շատ կուզենայի ձեր հետ հաճախ հանդիպել: Էսօրվա հանդիպումը էնքան բազմամարդ ու աղմկոտ էր, որ չհասցրեցի էլ զավզակություն անել հետներդ: Համ էլ ստպված էի շուտ գնալ: Մի անգամ էլ կփորձենք :D

Նաիրուհուն տեսա, բայց չկարողացա հետը շփվել: Բայց գոնե 2 բառ փոխանակեցի: Առաջին տպավորությունս լավն էր, առիթ կլինի, ավելի լավ կծանոթանանք:

Հիմա վատ մարդկանցից:
Chuk: Էս տղեն հենց կողքս էր նստած ու հենց սկզբից կասկածելի էր թվում: Չար լեզուներն ասում են, որ էս ամեն ինչը իր ձեռքի գործն ա: Ակումբ ա ստեղծել, ստեղծել ա հերիք չի, դեռ բազմաթիվ լավ մարդկանց իրար հետ ծանոթանալու առիթ ա դարձել: Էդքանն էլ հերիք չի, շատերը նույնիսկ իրենց կյանքի կեսին են գտել էդ ակումբ կոչեցյալ դարի չարիքում: Հիմա էլ իրանից գոհ եկել նստել էր կողքս, ոնց որ ոչ մի բան չի արել: Դեռ մարդիկ էլ գոհ ու շնորհակալ են իրենից: Չար լեզուներն ասում են, որ ես էլ եմ էդ մարդկանց մեջ, բայց դէ ես գիտեմ, որ ինքը կասկածելի մարդ ա: Ինքը հաստատ գարեջուր էլ կխմի, ընկերներին էլ օգնած կլինի: Հա հա հաստատ:
Բայց հետը մի հրեշտակ աղջիկ կար՝ Ֆոտոնը, որը ստիպում էր լավը մտածել Չուկի մասին:

Նաիրուհի
21.12.2009, 01:03
Նաիրուհի-Սկզբում մտածեցի անունը Նայիռա ա (սկզբներում երբ որ անուն չեմ իմանում, ըստ նիկերի եմ գուշակում), հետո քանի որ Անդոն ու Արսենը չէին իմացել, որոշեցի ես պարզեմ: Ու քանի որ ինձ հերթ չէին տալի խոսալու, վերցրեցի անտաշատի գիրքը, դեմի մասը նայեցի, Լիլիթ էր գրած: Հետո պտի տարիքը պարզեի: Էկրանի վրա Ռեֆլեքսի կլիպն էին ցույց տալի, ասեց, որ իրա 12-13 տարեկան վախտերը հիշավ, ու ասեց, որ 2002-2003-ին տենց բաներ շատ էին ցույց տալի: Մի խոսքով, եթե 2002-ին 13 տարեկան էր, հիմա 20 կլնի… Հետո պարզվեց, որ միշտ մոտը պասպորտ ա պահում, մեկ էլ սովորաբար զինված ա… Տենց, ծանոթանում էինք, բայց հենց որ օկուպացված տարածքներից խոսացի, նեղացավ… Մի խոսքով, տպավորություններս վատը չեն…:)

H. a. y. k. o.- Կողքիս էր նստած, բայց համարյա չխոսեց, խոսածն էլ, ինչպես արդեն խոստովանեց, ինձ ջղայնացրեց։ Տարիքը չգիտեմ, բայց հաստատ 90-ականների մարդ է;), որովհետև դեռ չգիտի, որ էդ տարածքները օկուպացված չեն, ազատագրված են (կամ էլ տերմինների կարևորությունը չի գիտակցում:P)։
Երբ ասմունքի մասին էինք խոսում, հա´ ինչ-որ բան էր ուզում ասել, չասաց (երևի իմ շատախոսությունն էր պատճառը), հուսով եմ՝ մյուս անգամ կասի, որովհետև շատ հետաքրքիր էր՝ ինչ էր ասելու։ Իմ տպավորություններն էլ վատը չեն, չնայած ասեմ, որ իմ անունը նայելուց հետո մի քանիսին դա ցույց տալու ձևը հե´չ դուրս չեկավ... Բայց երկրորդ անգամ հանդիպելու ցանկություն կա:)

Նաիրուհի
21.12.2009, 01:16
Ungrateful-անշնորհակալի մեկն էր երևում:D
Չէ, իրականում շատ հետաքրքիր դեմք էր, չնայած երաժշտության և մի քանի այլ առումներով մեր ճաշակները չհամընկան։ Բայց այն տիպի մարդ էր, որ անգամ տարակարծության դեպքում վիճելու ցանկություն ու ագրեսիա չի առաջացնում։ Հետաքրքրությունների շրջանակը, ինչքան հասկացա, բավական լայն է, ուղղակի մի բան է շատ վատ-կարդալ չի սիրում:angry

Norton-աչքիս մենք ընդհանուր լեզու չենք էլ գտնելու։ Հատկապես իմ «հակահրեական» հայացքների ու «Անտաշատի» «շնորհիվ»:D։ Ինչքան էլ փորձի հակառակը համոզել, մեկ է՝ գիտեմ, որ ահագին ուրախացավ, որ ես էնտեղ էի;)։ Հա, մեկ էլ Սևակի շահերի պաշտպանն է ոնց որ։ Չնայած ջղայնությանս՝ փաստում եմ-ծանոթությունը հաճելի էր։

Աբելյան
21.12.2009, 01:28
H. a. y. k. o.- Կողքիս էր նստած, բայց համարյա չխոսեց, խոսածն էլ, ինչպես արդեն խոստովանեց, ինձ ջղայնացրեց։ Տարիքը չգիտեմ, բայց հաստատ 90-ականների մարդ է;), որովհետև դեռ չգիտի, որ էդ տարածքները օկուպացված չեն, ազատագրված են (կամ էլ տերմինների կարևորությունը չի գիտակցում:P)։
Երբ ասմունքի մասին էինք խոսում, հա´ ինչ-որ բան էր ուզում ասել, չասաց (երևի իմ շատախոսությունն էր պատճառը), հուսով եմ՝ մյուս անգամ կասի, որովհետև շատ հետաքրքիր էր՝ ինչ էր ասելու։ Իմ տպավորություններն էլ վատը չեն, չնայած ասեմ, որ իմ անունը նայելուց հետո մի քանիսին դա ցույց տալու ձևը հե´չ դուրս չեկավ... Բայց երկրորդ անգամ հանդիպելու ցանկություն կա:)
Նախ՝ ես պատահական էի հայտնվել կողդ, հետո, նորմալ թեմա չկար քննարկելու: Արվեստից էդքան գլուխ հանող չեմ: Բացի էդ, ես ահավոր քչախոս եմ:
Տարածքների հարցով ես ուզում էի քո ռեակցիան ստուգեի: Բայց շատ հետաքրքիր ա, ի՞նչ պտի ասեի…:think Ես կարծեմ ուրիշ տեղ պտի բան ասեի: Մի խոսքով, մոռացել եմ:
Էդ անունի պահով նենց հայտնագործություն էի արել, որ տղեքը 1 ժամից ավել չարչարվում էին չէին կարում: Դրա համար էնքան էի ոգևորվել, որ ուզում էի տանեի կողի սեղաններին էլ ցույց տայի…:))

Նաիրուհի
21.12.2009, 01:28
Ի դեպ, քանի որ նոր եմ այս թեման հայտնաբերել, բացթողումս էլ լրացնեմ։
Առաջին ծանոթությունս ակումբցիներից Enigmatic-ի և Kuk-ի հետ էր։
Enigmatic-ը շատ հաճելի, անչափ դրական էներգիայով, պայծառ, բարի ու նուրբ մարդու տպավորություն թողեց։ Կիրթ, խելացի, շատ սիրուն հայացքով... Ուրախ եմ, որ առաջին ծանոթս ակումբից նա եղավ։
Որ իմացա՝Kuk-ն է, բավական լարվեցի. դե մեծն պարոն բունտավշիկը վատ տպավորություն էր թողել իր գրառումներով։ Իրականության մեջ շատ ավելի զուսպ ու կոռեկտ մարդ էր։ Նույնիսկ զրույցը ստացվեց (կարծում եմ)։ Հետաքրքիր հայացքներ ուներ, ու այնքան էլ տարբեր չէին իմ հայացքներից։
Այդ օրը ակումբի մասին ահագին բան իմացա։ Մեջս բավական լարվածություն կար, բայց Enigmatic-ի և Kuk-ի շնորհիվ համարյա լրիվ ձերբազատվեցի դրանից։ Մի քիչ մնացել էր, դա էլ այսօր անցավ։
Հ. Գ. :scleros Թեյի համար շատ շնորհակալ եմ...

Նաիրուհի
21.12.2009, 01:40
Rhayader-ի հետ այսօրվա երևի ամենատպավորիչ զրույցն էր։ Մարդու հասունությունը առաջին բառերից երևաց։ Այն մարդկանցից էր, ում հետ նույնիսկ վիճելը հաճելի է ու լիքը բան է սովորեցնում։ Ինքնատիպ, զարգացած, կարդացած, խելացի, ազատ... Կարևորը՝ դրական ու հանգիստ էներգետիկ դաշտ ուներ. չնայած պատկառելի արտաքինին՝ ամենևին չկաշկանդվեցի... Չեմ ուզում երկար գրել, բայց մի բառ կասեմ-ՀԱՐԳԵՑԻ...

Ուլուանա-չնայած չզրուցեցինք՝ շատ ուրախ եմ, որ տեսա նրան։ Լուրջ ու հասուն տպավորություն թողեց. երևի դրանից էր, որ չկարողացա հետը խոսել։ Քաշվում էի մի տեսակ։ Երբ մի պահ կողքիս էր նստած՝ խոսում էի ու հետն էլ մտածում. «Տեսնես ի՞նչ է մտածում իմ մասին»։ Հուսով եմ՝ ևս մեկ անգամ կհասցնեմ տեսնել։

Գալաթեա
21.12.2009, 01:45
չար մարդ չկար՞

Ես էի չար, ես Արամիկ ջան, ես, հանգստացի :) Իմ պահով Դ–ն խաբել ա;

Հայկօ
21.12.2009, 01:56
Էստեղ հազարից մեկ եմ գրում, հիմա կգրեմ :): Նաիրուհին, նախ և առաջ, շատ գեղեցիկ աղջիկ է :): Իրոք՝ ինչ-որ հետաքրքիր գեղեցկություն ունի, ինձ շատ դուր եկավ :oy: Հանդարտ, ուշադիր, (երբ գործը հասնում էր իմ ու Նորտոնի անաստված ջհուդական հարձակում-սադրանքներին պատասխանելուն), քաջ :)) (с корабля на бал վիճակ էր էսօր, միանգամից էդքան խառը-խուռը դեմքեր, ու էդքան խառը-խուռը խոսակցություններ, ու մեջտեղում (բառացիորեն) նոր, գրեթե անծանոթ Նաիրուհի) խելացի ու գրագետ մարդ: Ես հատկապես թուլություն ունեմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր լավ գիտեն հայերենն ու հայ (ու ոչ միայն) գրականությունը, իսկ Նաիրուհին հաստատ լավ գիտի, նույնիսկ «Երեքի դեկլարացիայով» կործանիչ հարված հասցրեց ինձ: Ես արդեն խրամատները փորել էի, հրանոթները՝ լիցքավորել ու պատրաստվում էի երկար ու դաժան բանավեճի Նաիրուհու հետ, էն էլ... Գնացի :}: Հույս ունեմ՝ մի ուրիշ անգամ: Մի քիչ կաշկանդված էիր ուղղակի կարծես թե, մի քիչ էլ՝ մարտական տրամադրությամբ :): Ամեն դեպքում՝ Ակումբում ամենաարյունահեղ ճակատամարտերը վիրտուալ դաշտերում են տեղի ունենում. ռեալը ծանոթանալու, ծիծաղելու ու ժպտալով հիշելու համար է: Դեռ կզրուցենք :):

Ungrateful
21.12.2009, 02:05
Էսօր էլ ծանոթացա լիքը մարդկանց հետ:
Բայց էսօրվա հանդիպումը իմ համար մի տեսակ ագրեսիվ եղավ: :))
Ուրեմն, նենց թեթև ծանոթացա Alizée – ի հետ:
Ալիզեի հետ շատ չշփվեցինք, լավ տպավորություններ ստացա: Շատ գեղեցիկ աղջիկ էր:
Բայց վերջում, երբ արդեն գնում էր, սկսեց աղջիկներին համբուրեով ֆռալ, տենց պաչեց բոլորին, վերջում էլ դեմովս անցնելուց, մունաթով նայեց վրես, ու հեգնանքով ասեց` “Ես տղերքին չեմ պաչում :nea”: :unsure
Բայց, ի՞նչ պաչել, ինչի՞ հենց ինձ ասեց… եսիմ :unsure :
2-րդ ագրեսիվ ծանոթությունը Նաիրուհու հետ էր :scare :
Լիլիթը երեկ տեսնելով այն Ծեծելու գրառումները, երևվի ամբողջ ագրեսիան հավաքել եկել էր: :unsure
Ուրեմն պայուսակից հանեց Անտաշատի գիրքը, ու սկսեց տալ ակումբցիներին… Բայց հենց Նորտոնը ուզեց` Լիլիթը,նենց մունաթով մերժեց, որ ես վախեցա… :o
Հետո էլ չգիտեմ ինչ եղավ, բայց անիվը պտտվեց ինձ վրա, նորից կոնֆլիկտ ստեղծվեց այդ գրքում ինչ որ գրածի պատճառով, որը որ ես սկի չեի էլ կարդացել: :unsure
Հետո տեսավ, որ իրեն էլ ոչմեկ չի ծեծելու, ու մթնոլորտը թեթևացավ, զրուցեցինք, ասեցինք – խոսացինք:
Հայկոն էլ քանի որ Նաիրուհու կողքն էր նստած, արդեն ինքնապաշտպանության միջոցներ էր ման գալիս : :o
Մի խոսքով,ծանոթացանք, խոսացինք, իրար մասին լիքը բան իմացանք: Այդ գեղեցիկ աղջիկը, լավ մարդու տպավորություն տողեց:

Վերջում էլ, երբ դուրս եինք գալիս Տաշիրից, ուզեցավ խնձորով խփել ինձ:( :

Գալաթեա
21.12.2009, 02:06
Անուկ, Վազգեն...դեռ կշփվենք չէ՞ :oy Դեռ կունենամ ստեղ գրելու...էսօր շատ քիչ էր :)

Բայց էսօր ինձ համար Ակումբում երկու մարդու հայտնաբերեցի նորովի, որի համար անչափ ուրախ եմ...

Բոլորը գիտեն, որ ես կատեգորիկ մարդ եմ ու շատերն են դրանից տուժել, բայց ոչ մեկ՝ էնքան ինչքան ես, էլի :D

Էսօր մեզ մոտիկ Արիացին ու Լուսաբերն էին նստել ու մի տեսակ ջերմություն զգացի էդ զույգից :) Հավես էր..
Սովորական ժպիտից, երկու բառից, որ փոխանակեցինք, էներգիա ստացա...

Շատ հաճելի էր ու լիքը..պարզապես իրենց ներկայությունը... լավ էր, որ եկել էիք ու որ մեր մոտ նստեցիք :)
Լավն եք :oy

Մի հատ էլ ֆիրմային պաչ :)

Նաիրուհի
21.12.2009, 02:06
Էստեղ հազարից մեկ եմ գրում, հիմա կգրեմ :): Նաիրուհին, նախ և առաջ, շատ գեղեցիկ աղջիկ է :): Իրոք՝ ինչ-որ հետաքրքիր գեղեցկություն ունի, ինձ շատ դուր եկավ :oy: Հանդարտ, ուշադիր, (երբ գործը հասնում էր իմ ու Նորտոնի անաստված ջհուդական հարձակում-սադրանքներին պատասխանելուն), քաջ :)) (с корабля на бал վիճակ էր էսօր, միանգամից էդքան խառը-խուռը դեմքեր, ու էդքան խառը-խուռը խոսակցություններ, ու մեջտեղում (բառացիորեն) նոր, գրեթե անծանոթ Նաիրուհի) խելացի ու գրագետ մարդ: Ես հատկապես թուլություն ունեմ էն մարդկանց նկատմամբ, ովքեր լավ գիտեն հայերենն ու հայ (ու ոչ միայն) գրականությունը, իսկ Նաիրուհին հաստատ լավ գիտի, նույնիսկ «Երեքի դեկլարացիայով» կործանիչ հարված հասցրեց ինձ: Ես արդեն խրամատները փորել էի, հրանոթները՝ լիցքավորել ու պատրաստվում էի երկար ու դաժան բանավեճի Նաիրուհու հետ, էն էլ... Գնացի :}: Հույս ունեմ՝ մի ուրիշ անգամ: Մի քիչ կաշկանդված էիր ուղղակի կարծես թե, մի քիչ էլ՝ մարտական տրամադրությամբ :): Ամեն դեպքում՝ Ակումբում ամենաարյունահեղ ճակատամարտերը վիրտուալ դաշտերում են տեղի ունենում. ռեալը ծանոթանալու, ծիծաղելու ու ժպտալով հիշելու համար է: Դեռ կզրուցենք :):

Ես քո կարծիքին հատկապես սպասում էի... Հիմա էլ ես ասեմ-ուրախ եմ, որ նման տպավորություն եմ թողել։ Թե չէ սատանան գիտի՝ ինչեր էիք մտածում իմ մասին:(, չէ՞
Հայկօ-ից շատ տպավորված եմ։ Սադրիչ խոսակցությունների սպասում էի, թեև ոչ այդ թեմայով. համենայն դեպս ինձ համար էլ փորձություն էր, ինքնատիրապետումս ու նյարդերիս վիճակն ստուգելու հիանալի առիթ:) Ճակատամարտին պատրաստ եմ. խելացի մարդու հետ անգամ ճակատամարտել է օգտակար, այնպես որ անհամբերությամբ կսպասեմ, թե երբ այն տեղի կունենա...

Նաիրուհի
21.12.2009, 02:18
Ուրեմն պայուսակից հանեց Անտաշատի գիրքը, ու սկսեց տալ ակումբցիներին…

Պարզաբանումներ.
1. Գիրքը ակումբցիներին ցույց տալու համար չէի բերել, միշտ մոտս է
2. Պայուսակիցս հանելու մտադրություն անգամ չունեի, ուղղակի Rhayader-ի հետ զրույցի ժամանակ մի գործ ուզեցի ցույց տալ
3. Շատ շնորհակալ եմ «Անտաշատին»։ Էդ գիրքը չլիներ՝ հիմա Նաիրուհի անունը ոչ մեկին ոչինչ չէր ասելու...:)

Ungrateful
21.12.2009, 02:19
Պարզաբանումներ.
1. Գիրքը ակումբցիներին ցույց տալու համար չէի բերել, միշտ մոտս է
2. Պայուսակիցս հանելու մտադրություն անգամ չունեի, ուղղակի Rhayader-ի հետ զրույցի ժամանակ մի գործ ուզեցի ցույց տալ
3. Շատ շնորհակալ եմ «Անտաշատին»։ Էդ գիրքը չլիներ՝ հիմա Նաիրուհի անունը ոչ մեկին ոչինչ չէր ասելու...:)

Նորից ագրեսիա... :)

Chuk
21.12.2009, 02:25
Նաիրուհու մասին մի քանի խոսք.
Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ որ եկավ հանդիպման, ու ուրախ եմ ծանոթանալու համար: Ցավոք սեղանի տարբեր հատվածներում լինելը շատ շփվել չթույլատրեց, բայց ոչինչ, կարծում եմ բացը լրացնելու ժամանակ կունենանք:

Ընդհանուր տպավորությունս դրական է, որոշ բացասական կողմերով.
1. Քաղաքական հայացքները, հենց իմացավ քաղաքական դիրքորոշումս, դեմքի արտահայտությունից զգացի, որ եթե ձեռը դաշույն լիներ, փորս կմցներ ու կխառներ, իսկ դա հուշում ա որ ինքը պրոդաշնակցական մոտեցումներ ունի, ինչը ես չեմ սիրում, բայց դե սա մարդկային արժեքների հետ կապ չունի, էնպես որ իզուր եմ գրում :) Հա, ուղղակի ասեմ, որ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում հարգում եմ, թեկուզ իմի հետ սուր տարաձայնությունը:
2. Գուցե ինձ թվում է, բայց կարծում եմ, որ չնայած շատ կարդացած լինելուն ու գրականությանը լավ ծանոթ լինելուն տրամադրությունների տակ ընկնող է (գրականության ընկալման առումով), երևի մասնավորապես դասախոսների: Բայց դե սա էլ էական չի:

Ինձ շատ դուր եկավ իր համարձակությունն ու պարզությունը, միշտ չի, որ նորեկն այսքան համարձակ մտնում է շփման մեջ, լինում այսքան ակտիվ: Ինձ դուր եկավ, որքան հասցրեցի նկատել, քինախնդրության իսպառ բացակայությունը ու ընդհանրապես կարծես թե կարող ենք հանգիստ խղճով ողջունել մի նոր շատ հետաքրքիր ու լավ ակումբցու մուտքը մեր միջավայր :)

Դատարկություն
21.12.2009, 10:41
չար մարդ չկար՞
Հաջորդ անգամ, որ մի օր պատահական քեզ հանդիպեմ, քո մասին կգրեմ բացասական տպավորությունս :D:), դե ամեն մարդու հետ շփվելուց, համ մոտդ բացասական տպավորություն ա առաջանում համ դրական, ինչ կարիք կա ասել բացասականը եթե կարող ես սխալվել? իսկ դրական տպավորության պահով սխալվելը ոչ մի վնաս էլ չի բերի:)

Իմ պահով Դ–ն խաբել ա;
Ես եմ խաբել? Ինչի?
Կամ ինչը?

Tig
21.12.2009, 11:31
Ողջույն բոլորին:
Ճիշտա Ժառի ցուցահանդեսին համարյա թե չշփվեցինք, բայց շատ հաճելի էր ծանոթանալ բոլորիդ հետ: Ձեր բոլորի ընդհանուր ներկայությունից էլ մեծ դրական լիցքեր զգացի:
Կարծում եմ դեռ էլի առիթներ կլինի շփվելու:

հ.գ. մնումա, որ ժամանակս հերիքի…

Ambrosine
21.12.2009, 12:01
Էս ի~նչ հանդիպում է եղել:o Տեսագրություն կա՞, դրեք՝ նայենք:blin

StrangeLittleGirl
21.12.2009, 17:53
Ես էլ գրեմ Նաիրուհու մասին: :)

Որ ներս մտա, լիքը անծանոթ դեմք տեսա: Բայց առաջինը ուշադրությունս գրավեց հետաքրքիր արտաքինով մի աղջիկ: Չուկից իմացա, որ Նաիրուհին է: Որ ՍՕՖ-ն էլ կանչեց կողքը, հնարավորություն ստեղծվեց ավելի մոտիկից շփվելու:

Նախ, ահագին զարմացա, երբ իմացա, որ նրա իսկական անունը Նաիրուհի չէ :D Բայց դե դա չի խանգարում, որ ոչ ոք նրան իսկական անունով չդիմի:
Հետո... Հավես էր նրա հետ զրուցելը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իմ ու նրա կարծիքները խիստ տարբեր էին լինում, բավական զուսպ ու կիրթ էր բանավիճում: Դուրս եկավ նաև այն, որ Սևակով առանձնապես հիացած չէ (ճիշտ նկատեցի, չէ՞): Մեկ էլ պահի տակ մի բան էի ուզում ասել (կապված էն ֆիլմի հետ), էն էլ ինձ զսպեցի՝ չիմանալով ինչ քաղաքական հայացքներ ունի: Որ իմանայի, հաստատ կասեի :D

Նաիրուհի
21.12.2009, 23:40
Ես էլ գրեմ Նաիրուհու մասին: :)

Որ ներս մտա, լիքը անծանոթ դեմք տեսա: Բայց առաջինը ուշադրությունս գրավեց հետաքրքիր արտաքինով մի աղջիկ: Չուկից իմացա, որ Նաիրուհին է: Որ ՍՕՖ-ն էլ կանչեց կողքը, հնարավորություն ստեղծվեց ավելի մոտիկից շփվելու:

Նախ, ահագին զարմացա, երբ իմացա, որ նրա իսկական անունը Նաիրուհի չէ :D Բայց դե դա չի խանգարում, որ ոչ ոք նրան իսկական անունով չդիմի:
Հետո... Հավես էր նրա հետ զրուցելը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իմ ու նրա կարծիքները խիստ տարբեր էին լինում, բավական զուսպ ու կիրթ էր բանավիճում: Դուրս եկավ նաև այն, որ Սևակով առանձնապես հիացած չէ (ճիշտ նկատեցի, չէ՞): Մեկ էլ պահի տակ մի բան էի ուզում ասել (կապված էն ֆիլմի հետ), էն էլ ինձ զսպեցի՝ չիմանալով ինչ քաղաքական հայացքներ ունի: Որ իմանայի, հաստատ կասեի :D

Հետաքրքիրն այն էր, որ մեզ ոչ ոք չծանոթացրեց, բայց ես գլխի ընկա, որ դու ես;)
Սևակով առանձնապես հիացած չլինելս շատ ճիշտ ես նկատել, բայց դա չի նշանակում, որ նրան կտրականապես մերժում եմ. գործեր ունի, որ շատ եմ հավանում։
Բանավիճելու հետ կապված ասեմ, որ փոխադարձաբար հաճելի էր (հիմա կարդացողները պիտի զարմանան, թե՝ էս աղջիկը փորձել է առաջին օրն իսկ բանավեճերի քանակով ռեկորդ սահմանել:D)
Քաղաքական հայացքներիս մասին Չուկը ճիշտ տպավորություն է ստացել, այնպես որ շատ հետաքրքիր է, թե ինչ ֆիլմի մասին էիր ուզում խոսել։

Նաիրուհի
21.12.2009, 23:53
Նաիրուհու մասին մի քանի խոսք.
Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ որ եկավ հանդիպման, ու ուրախ եմ ծանոթանալու համար: Ցավոք սեղանի տարբեր հատվածներում լինելը շատ շփվել չթույլատրեց, բայց ոչինչ, կարծում եմ բացը լրացնելու ժամանակ կունենանք:

Ընդհանուր տպավորությունս դրական է, որոշ բացասական կողմերով.
1. Քաղաքական հայացքները, հենց իմացավ քաղաքական դիրքորոշումս, դեմքի արտահայտությունից զգացի, որ եթե ձեռը դաշույն լիներ, փորս կմցներ ու կխառներ, իսկ դա հուշում ա որ ինքը պրոդաշնակցական մոտեցումներ ունի, ինչը ես չեմ սիրում, բայց դե սա մարդկային արժեքների հետ կապ չունի, էնպես որ իզուր եմ գրում :) Հա, ուղղակի ասեմ, որ անկախ ամեն ինչից յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում հարգում եմ, թեկուզ իմի հետ սուր տարաձայնությունը:
2. Գուցե ինձ թվում է, բայց կարծում եմ, որ չնայած շատ կարդացած լինելուն ու գրականությանը լավ ծանոթ լինելուն տրամադրությունների տակ ընկնող է (գրականության ընկալման առումով), երևի մասնավորապես դասախոսների: Բայց դե սա էլ էական չի:

Ինձ շատ դուր եկավ իր համարձակությունն ու պարզությունը, միշտ չի, որ նորեկն այսքան համարձակ մտնում է շփման մեջ, լինում այսքան ակտիվ: Ինձ դուր եկավ, որքան հասցրեցի նկատել, քինախնդրության իսպառ բացակայությունը ու ընդհանրապես կարծես թե կարող ենք հանգիստ խղճով ողջունել մի նոր շատ հետաքրքիր ու լավ ակումբցու մուտքը մեր միջավայր :)

Chuk-ես էլ եմ ուրախ, որ եկա հանդիպման։ Իրոք, թեև զրուցել չհաջողվեց, բայց սեղանի այն ծայրից էլ քո դրական էներգիան հասնում էր ինձ ու շատ օգնեց։
1. Քաղաքական հայացքներս ճիշտ ես հասկացել, ավելին՝ ոչ թե պրոդաշնակցական, այլ հենց դաշնակցական:) Բայց դաշույնի պահը հաստատ սխալ տպավորություն է եղել։ Առաջնորդին՝ գուցե, բայց անդամների դեմ ոչինչ չունեմ։
2. Շատ տպավորվող եմ, ու ոչ միայն գրականության հարցում։ Բայց դասախոսներս ամենաքիչ ազդեցություն ունեցողներից են՝ չնչին բացառություններով։ Բայց ես գործը պիտի զգամ, հակառակ դեպքում նույնիսկ ինձ համար ամենահեղինակավոր մասնագետի կարծիքը ընդամենը որպես նրա անձնական տեսակետ կընդունեմ։

Չարություն էլ ամենևին չունեմ, իրոք։ Ագրեսիա, վիրավորվածություն, զայրույթ՝ հնարավոր է, բայց ատելության համար (անհատների հանդեպ՝ անձնական շփման ոլորտում) իմ սրտում տեղ չկա։

StrangeLittleGirl
22.12.2009, 01:08
Հետաքրքիրն այն էր, որ մեզ ոչ ոք չծանոթացրեց, բայց ես գլխի ընկա, որ դու ես;)
Սևակով առանձնապես հիացած չլինելս շատ ճիշտ ես նկատել, բայց դա չի նշանակում, որ նրան կտրականապես մերժում եմ. գործեր ունի, որ շատ եմ հավանում։
Բանավիճելու հետ կապված ասեմ, որ փոխադարձաբար հաճելի էր (հիմա կարդացողները պիտի զարմանան, թե՝ էս աղջիկը փորձել է առաջին օրն իսկ բանավեճերի քանակով ռեկորդ սահմանել:D)
Քաղաքական հայացքներիս մասին Չուկը ճիշտ տպավորություն է ստացել, այնպես որ շատ հետաքրքիր է, թե ինչ ֆիլմի մասին էիր ուզում խոսել։
Դե հա, ես արդեն «ծանոթացած» սկսեցի հետդ զրուցել: :D
Հենց քո պատմած ֆիլմը նկատի ունեի: Որ պատմեցիր, ես էլ ասեցի՝ մենակ կրոնական չէ: Ուզում էի մանրամասնել, բայց բերանս փակեցի:

Ուլուանա
22.12.2009, 13:42
Վաղուց էս թեմայում արտահայտվելու առիթ չէի ունեցել... :))
Ցավոք, հանդիպմանը ներկա և ինձ համար նոր ակումբցիներից շատերի հետ շփվել չհաջողվեց առայժմ, բայց, հուսով եմ, էդ բացթողումը դեռ կուղղենք։ Նախ ասեմ, որ բոլորն ավելի սիրուն էին, քան նկարներով ես պատկերացրել էի իրենց։ :oy Ամեն դեպքում ռեալն ուրիշ է, էլի, ոնց էլ լինի, որոշակի կենդանություն է «հաղորդում» վիրտուալ կերպարներին, ինչը վիրտուալից ստանալ ոչ միշտ է հաջողվում։ :)

Սկսեմ Ժառի ցուցահանդեսից։
Ժառն էնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի՝ բարի, բարեհամբույր, նրբանկատ, կատակասեր։ :) Ոնց որ վաղուց ծանոթ լինեինք։ Այսինքն՝ էդպես էլ կար մոտավորապես։ :)) Երկար սպասված ծանոթություններիցս էր։ :)

Ցուցահանդեսին հանդիպեցի նաև Ռուֆուսին։ Ինքն էլ էր ընդհանուր առմամբ պատկերացրածիս նման՝ շատ դրական։ Բայց մի բան կար, որ նկարներից չէի որսացել. մի տեսակ բացառիկ հավատարիմ ու նվիրված մարդու հայացք ուներ։ :love

Էնտեղ հանդիպեցի նաև Norton–ին, VisTolog–ին, Adam–ին, Wolfy–ին։ Դե, Ադամին դեռ մինչև Ակումբը գիտեի, Wolfy–ի հետ ընդհանրապես չշվեցինք, դեռ ոչինչ չեմ կարող ասել։ VisTolog–ի հետ կուզենայի ավելի երկար շփվել, միշտ հետաքրքրել է ինձ նրա կերպարը՝ վիրտուալից դուրս, ափսոս, չհաջողվեց շփվել, մի երկու բառ փոխանակեցինք։ Հուսով եմ՝ դեռ կհասցնենք մինչև գնալս։ :)

Norton–ի մասին գրառումներից շատ աղոտ պատկերացում ունեի, ճիշտն ասած, վճռական մարդու տպավորություն թողեց, մի քիչ կոշտություն էլ նկատեցի, ինչն Ակումբում էլ էի երբեմն նկատել, բայց նաև էն տպավորությունը ստացա, որ ինքը հուսալի մարդ է։ Առայժմ էսքանը կարող եմ ասել։

Ֆոտոնը։ :love Դե, Ֆոտոնի հետ վիրտուալ շփման շնորհիվ հասցրել էինք մտերմանալ ու հարազատանալ, ու ռեալում ծանոթանալով, ճիշտն ասած, անակնկալներ չէի էլ սպասում։ Ու ճիշտ էնպիսին էր, ինչպիսին վիրտուալում՝ ջերմ, լուսավոր, կենսախինդ։ Մենակ թե ժպիտն իմ պատկերացրածից ավելի պուպուշ էր։ :love Իրոք բացառիկ ժպիտ ունի Ջուլյան՝ պայծառ ու լույս ճառագող։ :) Էն իր բանաստեղծության հիման վրա գրած երգն էլ իրեն շատ է սազում։ :) Հիմա որ ասեմ, կարող է տպավորություն լինել, որ ի պատասխան իր՝ իմ մասին գրածի եմ ասում, բայց հենց տեսա, մտածեցի, որ իրականում շատ ավելի սիրուն է, քան նկարներում։ :)

Հայկօյի հետ թեև չշփվեցինք, բայց զգացի, որ, ռեալում ավելի լավն է։ :)) Վիրտուալում ավելի սառն ու մի տեսակ «ծանր» էր թվում ինձ։ :oy

Ցավոք, հանդիպմանը ներկա ինձ համար նոր ակումբցիներից շատերի՝ Յոժիկի, Գալաթեայի, Լուսաբերի, Արիացու, Աթեիստի հետ շփվել չհաջողվեց առայժմ, բայց, հուսով եմ, էդ բացը դեռ կլրացնենք։ ;)

Ուլուանա
22.12.2009, 13:46
....Ուլուանա և Վազգեն. Ուլուանայից՝ Ակումբում ստացած տպավորությունն առանձնապես չփոխվեց. գրառումներից գիտեմ, որ խելացի մարդ է, բայց իմ նկատմամբ միիի փոքր բացասական տրամադրվածություն էի զգում, եթե անկեղծ լինեմ:
Վայ։ :D Չգիտեմ՝ կհավատաս, թե չէ, բայց բացասական տրամադրվածություն չունեմ ու չեմ ունեցել քո նկատմամբ, ազնիվ խոսք։ Հակառակը՝ քեզ մի երկու անգամ նույնիսկ պաշտպանել եմ :oy

Միանգամից քո մասին էլ գրեմ մի պուճուր, դե, համարյա չշփվեցինք։
Ուրեմն Velvet Bride–ին Ժառի ցուցահանդեսում պատահաբար տեսանք, երբ արդեն դուրս էինք գալիս, Ռուֆուսը կանչեց, ծանոթացրեց։ Այ ինքը լրիվ ուրիշ տիպի էր թվում։ Գրառումներից շատ ավելի աշխույժ ու մի քիչ էլ ագրեսիվոտ էի պատկերացնում, չգիտեմ, լրիվ ուրիշ կերպար էր ուղղակի ինձ համար։ Ռեալից ուրիշ կոնկրետ բան ասել դեռ չեմ կարող, բայց գրառումները միշտ հետաքրքրությամբ եմ կարդացել, էդ մեկը հաստատ։ :)


Ուլուանա-չնայած չզրուցեցինք՝ շատ ուրախ եմ, որ տեսա նրան։ Լուրջ ու հասուն տպավորություն թողեց. երևի դրանից էր, որ չկարողացա հետը խոսել։ Քաշվում էի մի տեսակ։ Երբ մի պահ կողքիս էր նստած՝ խոսում էի ու հետն էլ մտածում. «Տեսնես ի՞նչ է մտածում իմ մասին»։ Հուսով եմ՝ ևս մեկ անգամ կհասցնեմ տեսնել։
Էհ, ծանոթ առաջին տպավորություն է։ :( Հուսով եմ՝ հետագա հանդիպումներին, եթե լինեն, էդ քաշվելու զգացողությունն այլևս չի լինի, քանի որ կհամոզվես, որ դրա համար իրականում ոչ մի պատճառ չկա։ ;)
Ես էլ, Նաիրուհու գրառումները կարդալով, մտածում էի, որ հետաքրքիր կլիներ նրան ռեալում էլ ճանաչելը, բայց հեչ հույս չունեի, ճիշտն ասած։ :)) Ահագին զարմացա, երբ ներս մտավ, ու Չուկն ասեց՝ Նաիրուհին է։ :o Անտաշատի սկանդալային թեմայից դեռ ինձ դուր էր եկել Նաիրուհին, մեկ–մեկ նույնիսկ զարմանում էի նրա հավասարակշռվածության ու համբերության վրա։ Թեև էդ թեմայում ամեն ինչով չէ, որ համաձայն էի հետը, բայց նրա արտահայտվելու ու ընդհանրապես վիճելու կուլտուրան ինձ դուր եկան, չգիտեմ։ Մեկ էլ շատ հավանեցի իրավիճակին հումորով նայելու հակումը։ Երբեմն շատ սահուն կերպով կարողանում է լարված իրավիճակը ցրել ինչ–որ կատակային արտահայտությամբ։ Ի դեպ, Նաիրուհուն մի քիչ ավելի մեծ էի պատկերացնում տարիքով։ Չնայած չշփվեցինք, բայց դե ես սկզբում հեռվից ուշադիր լսում էի իր ու մի քանի մյուս ակումբցիների բանավեճը, հետո հատուկ ավելի լավ լսելու համար ավելի մոտ նստեցի ու շարունակեցի կողքից ուսումնասիրել, ինքն էլ երևի դրանից էր քաշվել։ :)) Բայց դե, էլի եմ ասում, իզուր, ես հաստատ բոբո չեմ։ :P

Adam
22.12.2009, 13:57
Անահիտի մասին վիրտուալ շփման ժամանակահատվածում շատ եմ գրել...
հիմա որ գրեմ՝ նույն բաները պիտի գրեմ...
Լավն ա Անահիտը :)
մի քիչ սառն էի պատկերացնում, բայց լավ էր, որ հերքվեց… :8
չնայած մենակ բարևել ենք իրար, բայց կողքից ես աչքերով հետևում էի իր ամեն մի միմիկային:
Ինչ անեմ... ես տենց եմ.... :oy

Ուլուանա
22.12.2009, 14:22
Էլի եմ գրում։ :oy

Երեկ ոչ ակումբային (Վիքիփեդիայի) մի հանդիպման ժամանակ ծանոթացանք երկու՝ ոչ այնքան ակտիվ, բայց շատ լավ ակումբցիների հետ։ :)
Մեկը Xelgen–ն էր, որի տարբեր վիրտուալ միջավայրերում շփվել էինք, բայց ռեալում չէինք հանդիպել։ Բավական լուրջ, կիրթ, հավասարակշռված ու լայնամիտ մարդու տպավորություն թողեց։ :) Կարելի է ասել՝ մեր երիտասարդության օրինակելի ներկայացուցիչներից է։ :)

Ուրեմն ծանոթացանք միջին տարիքի մի մարդու հետ, ես ներկայացա որպես Անահիտ, ինքն էլ միանգամից ասեց՝ հա, գիտեմ, նույնինքը՝ Ուլուանա, նույնինքը՝ Դեղին։ Ճիշտն ասած՝ ահագին զարմացա։ :o Հարցրի, թե որտեղից ինձ գիտեր, պարզվեց՝ համ LJ–ում, համ facebook–ում իմ ընկերներից է։ Իսկ Ակումբում՝ Mitre։ :o Հուսով եմ՝ շատերդ հիշում եք Mitre–ին, վաղուց չի մտնում, բայց հիշում եմ, որ հավանում էի նրա գրառումները։ Մի շրջան կար՝ ակտիվ էր, հետո կամաց–կամաց պասիվացավ, ցավոք։
Բայց էդ դեռ բավական չի, նաև պարզվեց, որ Mitre–ն Freddie–ի ու Tanamasi–ի (նախկինում՝ Mercury) հայրիկն է։ :o :hands Մի խոսքով՝ ահագին հետաքրքիր ու հաճելի բացահայտումների օր էր։
Mitre–ն, չնայած իր տարիքին, հոգով էնքան երիտասարդ էր, հավեսով, հեչ չէինք զգում, որ ավագ սերնդի ներկայացուցիչ է։ Բացառիկ ոչ կոնֆլիկտային, մեղմ մարդու տպավորություն էր թողնում։ Շատ հաճելի էր շփումը։
Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Xelgen–ի ու Mitre–ի հետ։ :)

Ինչ եկել եմ, լիքը լավ–լավ տպավորություններ եմ հավաքում, որ հետս տանեմ Ամերիկա։ :roll

Ուլուանա
22.12.2009, 14:24
Անահիտի մասին վիրտուալ շփման ժամանակահատվածում շատ եմ գրել...
հիմա որ գրեմ՝ նույն բաները պիտի գրեմ...
Լավն ա Անահիտը :)
մի քիչ սառն էի պատկերացնում, բայց լավ էր, որ հերքվեց… :8
չնայած մենակ բարևել ենք իրար, բայց կողքից ես աչքերով հետևում էի իր ամեն մի միմիկային:
Ինչ անեմ... ես տենց եմ.... :oy
Վայ, ինչ լավ ա, որ սառը մարդու տպավորություն չթողեցի։ :oy Փաստորեն, առաջադիմում եմ։ :yahoo
Լսի, բայց էդ ոնց որ թե քո երկրորդ տպավորությունը պիտի լիներ, չէ՞։ Առաջինը կարծես մի չորս տարի առաջ էր։ :)) Ճիշտ է, ակումբային չէր, այլ surprise–ային, բայց դե տպավորություն էր, էլի։ :D

Adam
22.12.2009, 14:25
Վայ, ինչ լավ ա, որ սառը մարդու տպավորություն չթողեցի։ :oy Փաստորեն, առաջադիմում եմ։ :yahoo
Լսի, բայց էդ ոնց որ թե քո երկրորդ տպավորությունը պիտի լիներ, չէ՞։ Առաջինը կարծես մի չորս տարի առաջ էր։ :)) Ճիշտ է, ակումբային չէր, այլ surprise–ային, բայց դե տպավորություն էր, էլի։ :D

էն վախտ փոքր էի, բան չեմ հիշում :))

Սա ավելի շուտ, տպավորություն էր US-ից հետո… :D
սովորաբար էնտեղից եկածները փոխված են վերադառնում:

Հ.Գ. տեսա՞ր ոնց արդարացում գտա :oy

:D

Adam
22.12.2009, 14:26
մինչև գնալդ հլը կշփվենք հուսով եմ :oy

Norton
22.12.2009, 14:52
ՈՒլուանայի մասին եմ ուզում գրել:
Ուլուանայի վիրտուալ կերպարը այնքան հարազատ էր դարձել, որ արդեն ռեալում կարծես ճանաչելուց լինեի ու ինձ թվում էր ռեալում նույնիսկ ճանաչում եմ, լուրջ:
Առաջին անգամ հանդիպեցի կինոմոսկվայում, իմ պատկերացրածից մի փոքր տարբեր էր, նախ իրեն ավելի բարձրահասակ էի պատկերացնում, երևի երկար ճանապարհից էր, ինձ թվաց, մի քիչ շփոթվածություն կար ու քչախոս էր:
Տիֆոզիում սպասում էի, որ առիթ կլինի զրուցել, բայց Ուլուանան չափից դուրս քչախոս էր, երևի իր ազդեցությունը ունեցավ նաև մեր քաղաքական ու կրոնական զրույցները:
Այսքանը պատմելուց հետո, ասեմ տպավորություններս շատ դրական են, ՈՒլուանան իրոք շատ հետաքրքիր կերպարա, ուրախ եմ, որ առիթ եղավ հանդիպելու:
Իսկ Վազգենի մասին կասեմ, որ թողեց շատ հանգիստ և բարի մարդու տպավորություն:

Norton
22.12.2009, 15:08
Նաիրուհին հետաքրքիր դեմքա, չէի սպասում, որ կհանդիպենք, բայց ուրախ էի, որ այդպիսի առիթ ընձեռնվեց:
Չնայած բազմաթիվ տարաձայնություններին, իր հակահրեական հայցքներին, որը իր մինուսների շարքից է, քաղաքական ու բազմաթիվ այլ հայացքների տարբերությանը, հետաքրքիր զրույց ունեցանք ու շատ դրական տպավորություններ ունեմ. չնայած պետք է նշել, որ երբեմն գրական ստեղծագործության նկատմամբ քննադատական խոսքը ընկալում է, որպես վիրավորանք իր անձի նկատմամբ:
Հա ինչ եմ ուզում, հումոր զգացումը տեղն էր, այլապես չէր դիմանա ճնշումներին: Հուսով եմ էլի հանդիպումներին կգա::P

Ուլուանա
22.12.2009, 15:19
ՈՒլուանայի մասին եմ ուզում գրել:
Ուլուանայի վիրտուալ կերպարը այնքան հարազատ էր դարձել, որ արդեն ռեալում կարծես ճանաչելուց լինեի ու ինձ թվում էր ռեալում նույնիսկ ճանաչում եմ, լուրջ:
Առաջին անգամ հանդիպեցի կինոմոսկվայում, իմ պատկերացրածից մի փոքր տարբեր էր, նախ իրեն ավելի բարձրահասակ էի պատկերացնում, երևի երկար ճանապարհից էր, ինձ թվաց, մի քիչ շփոթվածություն կար ու քչախոս էր:
Տիֆոզիում սպասում էի, որ առիթ կլինի զրուցել, բայց Ուլուանան չափից դուրս քչախոս էր, երևի իր ազդեցությունը ունեցավ նաև մեր քաղաքական ու կրոնական զրույցները:
Այսքանը պատմելուց հետո, ասեմ տպավորություններս շատ դրական են, ՈՒլուանան իրոք շատ հետաքրքիր կերպարա, ուրախ եմ, որ առիթ եղավ հանդիպելու:
Իսկ Վազգենի մասին կասեմ, որ թողեց շատ հանգիստ և բարի մարդու տպավորություն:
Շնորհակալ ենք։ :oy
Դե, ես մի քիչ բժժած էի ու, ճիշտն ասած, սպասում էի, որ ուրիշներն ինձ խոսեցնեն։ :)) :oy Մյուս կողմից էլ կողքից ուսումնասիրում էի բոլորին։ :P

Բայց ինչ հետաքրքիր ա, ինձ միշտ թվում ա, որ մենակ ես եմ կողքից էդքան շատ ուսումնասիրում, ու թվում ա՝ ուրիշները շատ դեպքերում չեն նկատում, նույնիսկ կարծիք չեն կազմում առանձնապես, դու մի ասա՝ լավ էլ սուսիկ–փուսիկ ուսումնասիրում են, իսկի խաբար էլ չես լինում։ :)) Ինձ նման, էլի։ :D
Սա բոլորին ա վերաբերում։

Norton
22.12.2009, 15:35
Vistolog-ը իր վիրտուալ կերպարի հակապատկերնա՝ հանգիստ, համեստ, առանց գժությունների, չնայած արդեն քիչ-քիչ բացվումա:D
Jarre-ից հանգստությունը ուղղակի ճառագումա: Շատ հանգիստ, խելացի, համբերատար: Շատ դրական լիցքեր և տպավորթություններ եմ ստացել: Հետո իր այդքան մեծ աշխատանքը միայն հարգանքի է արժանի:)
Դատարկություն-Քչախոս էր ու մի փոքր շփոթված, այդքան նոր ակումբցի տենալը ում չէր շփոթացնի:D Մենակ կարամ ասեմ, որ մականունը իրեն չի համապատասխանում:
Yevuk-Շատ համով երեխայա:
Մանուլ-Վիրտուալ կերպարից չի տարբերվում, հետաքրքիր զրուցակիցա:
Helium-Շատ համեստ ու հանգիստ աղջիկ էր: Ուրախ եմ, որ առիթ եղավ, հույս ունեմ էլի առիթներ կլինի ու հանդիպուներին կգա: Հա ոնց նշեց, պարզվեց հարևան ենք ևս մեկ +:hands
Adam-Ադամը հայտնի ժամանց բաժնում է գրառումներով, բայց ռեալում բավական լուրջ անձնավորությունա:

Լուսաբեր
22.12.2009, 16:38
Քանի հանդարտվելա գրեմ :hi
Գտնում եմ, որ առաջին տպավորություն մարդու մասին կազմվումա, երբ տեսնում ես նրան, անկախ հետո կշփվես , թե չէ; Ուղղակի շփումը կամ հաստատումա առաջին տպավորությունդ կամ հակառակ տպավորություննա ստեղծվում…
Սկզբից գրեմ այն մարդկանց մասին, ում հետ բացի տեսնելուց հասցրել եմ նաև քիչ, թե շատ շփվել. Նախապես վատ տպավորություններ կարդալ ցանկացողներին ասեմ, որ դրանց մասին պարզապես չեմ գրի, որովհետև սովորություն չունեմ սկզբնական շրջանում գոնե վատ տպավորվել…իհարկե, եթե ինչ-որ արտասովոր բան չի եղել:) )

Մանուլ. հեզ ու հանգիստ աղջիկա, ընկերասերա ու պարզ, պատրաստակամ օգնելու, հետն էլ շատ հաճելի::flower Իրեն արդեն մի քանի անգամ հանդիպել եմ ու քանի որ մի քանի հոգով ենք հանդիպել կարողացել եմ ավելի մոտիկից ուսումնասիրել իրեն.

Դատարկություն.Իսկական դինջ լոռեցի` պարզ, քիչ մը միամտությամբ: Ինքը հետաքրքիր տղայա շատ, լուռա, բայց տեղեկացվածա շատ բաներից:Ինչ ասես, որ չի ուսումնասիրել, ուղղակի վատն էնա, որ ոչ մի բանը մինչև վերջ չի տանում, հմտանում:Դա էլ կարծում եմ ժամանակի ընթացքում կշտկվի: Դավիթ ջան, քեզ էլի ենք սպասում մեզ հյուր, ես մի անգամ ուրիշ զանգեզուրյան կերակուր կպատրաստեմ քեզ համար :)) մեկ էլ մականունդ սկի էլ չի համապատասխանում քեզ.:ok

Անգրետֆուլ/Արսեն. Լավ տղայա Արսենը. հումորը տեղը, անմիջական ու համբերատար )

Ալիզե. Ինչպես պարզվեց Ծովը մեր հարևաննա :)) ու իրեն սպասում ենք մեզ հետ երեկոնները թեյելու, բայց դե ինքը սուրճա նախընտրում ու հատուկ իրա համար ես ինձ կզոհաբերեմ ու սուրճ կպատրաստեմ: :friends:
Ծովինարի մեծ աչքերը մի բան արժեն, շատ սիրունիկնա ինքը, անմիջականա շատ ու անկաշկանդ շփման մեջ:

Եղոյան. Օ՜-օ՜ Եղոյանը իսկը ակումբի Եղոյաննա, ուղղախոս, մի բան դուրը չի գալիս վռազ կարտահայտվի, անկեղծ ու անկաշկանդ ասումա էն ինչ մտածում ա, առանց դիմակների ու կեղծիքի:Դուրս եկավ :victory:

Եվուկ. Վայ Եվուկը նենց պուպուշնա երեխեք, ժպիտա, լուսավոր մի էակ, հա նայես հանգստանաս իրա այդ մեղմ ժպիտից, խոսելուց էլ էլի կլսի ինչ ես ասում, մի պահ կմտածի նոր կասի, չի շտապում, որտե՞ղ ախր շտապի, ինքը չի ուշանում, դու շախմատ էլ լավ կխաղաս հաա :))… Դու լավն ես շատ Եվա ջան

Վիստոլոգ. Ճիշտա ինքը ասում էր, որ մենք էլի ենք հանդիպել, բայց ոչ մի ձևով ես իրեն չհիշեցի, երևի այդ օրերին կյանքիս շատ կարևոր իրադարձությանն էի պատրաստվում դրա համար: Հովոն աշխույժ դեմքով տղայա, բայց ինչ-որ տեղ էլ հանգիստ…

Լեգոլաս . նույննա ինչ ակումբում, աշխույժա ու անմիջական: Մեկ էլ պարզվեց Սասենց կուրսեցիա բայց չեն իմացել:))

Նաիրուհի. Ես իրեն մենակ լսում էի. գիտեի մարդիկ գոնե առաջին հանդիպմանը լուռումունջ են լինում, բայց այս աղջիկը հակառակն էր, որը ասեմ շատ դրական եմ համարում, ես ինքս շատ դժվար եմ մերվում շրջապատին, սովորաբար լսում եմ, իսկ ինձնից մեծերից ահավոր քաշվում, որը իրա դեպքում չկար ու ողջունվեց իմ կողմից: Գեղեցիկ բանավիճել գիտի, բայց ամենաչնչին բաներից վրդովվում ու բարկանում է, ասենք երբ գիրքի մեջ մակագրութուն կար արված կարդացինք ու ծիծաղեցինք (չնայած ծիծաղը գրվածի հետ կապ չուներ, ուղղակի Հայկի բացահայտման) չգիտես ինչի ինքը իրեն դրանից շատ վատ զգաց ու ագրեսիվացավ :think

Հելիում հեզ ու համեստ աղջիկ էր :roll

Շարունակելի....

Լուսաբեր
22.12.2009, 16:44
Անցնենք առաջ, մեր ակումբի սիրահար զույգերը.ի դեպ, բոլորին էլի էի տեսել, բայց ես անգամ զննողաբար հետևում էի :))

Քաղաքացի & Գալաթեա :love… ինչ ասեմ ես զույգի մասին… Սասունը հանգստության մարմանավորում կարծես լինի, մեղմ ժպիտն էլ միշտ դեմքին, ի դեպ էտ ժպիտը շատ սազումա.Համ էլ մարդու անուն, որ Սասունա էլ ամեն ինչ դրանով ասվածա :)) :oy ... Գալաթեային մի քիչ այլ էի պատկերացնում ճիշտն ասած, իրեն բոլորն էլ միշտ ուրիշ են պատկերացնում, բայց ինքը շատ ավելի լավնա, քան մենք իրեն պատկերացնում ենք, տակտիչնին ոնցա, այ ինքը էտպիսիննա, հումորը տեղը, մեկ էլ շատ համբերատար, թե չէ էն օրը… լավ մոտ նստածները իմացան… ինձ էլ մի պահ գովեստի խոսքեր ասեց, զգացի, որ դեմքս տաքանումա, դա էլ նշանակումա, որ կարմրում եմ ու չգիտեի ուր թաքցնեմ դեմքս, շրջվեցի դեպի Սասը, թե չէ խայտառակ կլինեի ու մոռացա ասեմ, շնորհակալություն, դե հիմա եմ ասում.

Երվանդ & Յոժիկ .:love երբևիցէ իմ տեսած զույգերի միջից ամենա <իմպոզանտնի>-նա, հետները չես ձանձրանա հաստատ, ամեն բանի վրա հումոր են անում ))))))

Չուկ & Չուկելլա/ Ֆոտոն.:love Լրիվ նոր սիրահարված զույգի տպավորություն են թողել, ամեն պահ իրենց սերը ինչ-որ ձևով ուզում են արտահայտեն ու արտահայտում են, համենայն դեպս կողքից զգում ես որ ես մարդիկ անչափ սիրում են իրար: Ֆոտոնը լուսավոր ու ժպտերես մարդա, հետն էլ չափազանց ակտիվ ու աշխույժ: Չգիտեմ ինչի թվաց ինձ, որ Չուկը ահագին մեղմացելա, փափկելա, ակումբում էլա տենց փոխվել:

Ձայնալար & Մառա. :love նենց լավն եք , էլ ինչ ասեմ հերիքա էլի

Աթեիստ & Կասեոպեա,:love դե իրենք արդեն կայացած զույգ են, նայում ես ու արդեն ոչ թե իրենց ես ուսումնասիրում, ոնց վերևի զույգերին, այլ հիանում ես իրենց սիրո արդյունքով` փոքրիկ Կորյունչիկով: Կորյունը որպես ապագա ակումբցի ասեմ, որ շատ համով ու քաղցր բալիկա: Թշերը հա պոնչո անելու ցանկություն ես ունենում. :love

Մի զույգ էլ աչքովս ընկավ, բայց համոզված չեմ, որ զույգ են դրա համար համարձակությունս չի տալիս, որ գրեմ, հրապարակեմ անունները, բայց եթե կարդում են ու իսկապես զույգ են ասեմ, որ շատ լավն եք ու ինչպես Սասնա ասում, շատ եք իրար սազում ;)
Այսքան մարդու մասին տպավորվելուս մեղավորներ.

Ժառ. Ժառեին լրիվ ուրիշ ձևով էի պատկերացնում, ավելի լիքը համենայն դեպս ))))
Հոգատար, համբերատար, ժպտերես, մի խոսքով շատ չգովամ քեզ Արթուր ջան, բայց ասեմ, որ դու շատ լավն ես, ինձ ու Սասին շատ դուր եկար… :oy

Ուլուանա և Վազգեն: Ուրեմն Վազգենի դեմքից մի այլ կարգի բարությունա հոսում… նման մարդուց վատ բան երբեք չեմ սպասի, իրոք:
Դե իսկ Ուլուանան …լավ սենց Սասի խոսքերով ասեմ. Նստած ենք Նաիրուհին ինչ-որ բաներա ասում Անդոին, Անուկն էլ գլուխը ափերի մեջ առած հետաքրքիր դեմքով նայումա Նաիրուհուն, մեկ էլ Սասը շրջվեց, թե լավնա չէ՞ Ուլուանան:roll, գլխով եմ անում, մեկ էլ չանցած մի րոպե, թե սիրուն էլա չէ՞, ասում եմ հաա:love, մեկ էլ մի քիչ հետո ասումա տես դեմքը ինչ մեղմա, ասում եմ հա, Արշակինա նման շատ, Ասումա հա էլի լրիվ Արշակի հանգստություննա, ես էլ ասում եմ կամ էլ Արշակիննա իրա հանգստությունը :))բա ձայնը:oy, ես ակումբում էլ շատ եմ հավանել Ուլուանայի կերպարը, իրա գրածները նենց հանգիստ են, ոչ մի կոնֆլիկտային բան, կարծես իրա համար չի դա… դե տենց քնքուշ տպավորություններով եկանք տուն::flower

Դե էլ հասկանալի էր չէ ինչ տպավորություն ունեմ/նք
Վերջում էլ հիշեցի Էլմոի խոսքերը «ու՞ր են ձեր փորերը» :think:D
Դեռ կհանդիպենք ;)

Նաիրուհի
22.12.2009, 16:51
Նաիրուհի. Ես իրեն մենակ լսում էի. գիտեի մարդիկ գոնե առաջին հանդիպմանը լուռումունջ են լինում, բայց այս աղջիկը հակառակն էր, որը ասեմ շատ դրական եմ համարում, ես ինքս շատ դժվար եմ մերվում շրջապատին, սովորաբար լսում եմ, իսկ ինձնից մեծերից ահավոր քաշվում, որը իրա դեպքում չկար ու ողջունվեց իմ կողմից: Գեղեցիկ բանավիճել գիտի, բայց ամենաչնչին բաներից վրդովվում ու բարկանում է, ասենք երբ գիրքի մեջ մակագրութուն կար արված կարդացինք ու ծիծաղեցինք (չնայած ծիծաղը գրվածի հետ կապ չուներ, ուղղակի Հայկի բացահայտման) չգիտես ինչի ինքը իրեն դրանից շատ վատ զգաց ու ագրեսիվացավ

Ես այնքան էի տարված բանավիճելով, որ Լուսաբերին ուսումնասիրել չհասցրի :think Մյուս անգամ բացը կլրացնեմ (եթե իհարկե իր հետ բանավեճի մեջ չմտնեմ;))

Շատ եմ ուրախանում, որ բոլորը նշում են ակտիվությունս ու բանավիճելիս չափը չանցնելս։ Իրականում ես շատ բարդույթներ ունեմ, քաշվող եմ, նեղացկոտ, միշտ ինձնից բողոքել են, որ վիճելիս չափն անցնում եմ... Այնքան հաճելի է իմանալը, որ կամաց-կամաց հաղթահարում եմ...
Չնչին բաներից բարկանալն ու վրդովվելը, փաստորեն, ամենադժվար հաղթահարվող գծերից դուրս եկավ:think... Դեռ զգացմունքայնությունս չեմ կարողանում նվազեցնել, համ էլ էլի բարդույթների հետ է կապված...:(

Elmo
22.12.2009, 16:57
Ուրեմն Վազգենի դեմքից մի այլ կարգի բարությունա հոսում… նման մարդուց վատ բան երբեք չեմ սպասի, իրոք:

Բա մարդը ֆիզիկայի գծով պրոֆեսորի կոչում ունի, հո մեր թայը չի՞ :D: Էնքան կուզեի շուխուր չլիներ հետը երկար զրուցեի: Շատ հետաքրքրի մարդ էր անվանակիցս:

Գալաթեա
22.12.2009, 16:59
Բա մարդը ֆիզիկայի գծով պրոֆեսորի կոչում ունի, հո մեր թայը չի՞ :D: Էնքան կուզեի շուխուր չլիներ հետը երկար զրուցեի: Շատ հետաքրքրի մարդ էր անվանակիցս:

Մո, ինչի ինչ-որ բան կա, որ կարա քեզ խանգարի զրուցե՞լ :D

Elmo
22.12.2009, 17:04
Մո, ինչի ինչ-որ բան կա, որ կարա քեզ խանգարի զրուցե՞լ :D

:oy Ճիշտն ասած չէ: Պատճառաբանում եմ էլի: Մեր շենքի լույսրեն անջատված չլիներ, 70 հոգուն էլ ճնշելու էի, մենակ ես խոսայի: :D

Legolas
24.12.2009, 11:59
Տպավորություններս բոլորից էլ դրական են, ոմանցից ֆանտաստիկ դրական, ոնց գրում եմ, ինչ գրում եմ պարզունակ ա ստացվում, ավելի լավա նորից տեսնենք կասեմ էլի, փորձը ցույց ա տալիս որ տենց ավելի հավես ա ստացվում:
Թույն օր էր:love

Ինչուիկ
26.12.2009, 00:12
Նույնիսկ չգիտեմ ինչպես սկսեմ, բայց փորձեմ նկարագրել մի քանի բառով:oy
Իրականում ես չէի պատկերացնում, որ մի օր կհայտնվեմ այդպիսի շրջապատում, ուր ես ինձ շատ լավ կզգամ, չնայած բոլորն անծանոթ էին/սկզբում/: Այնպիսի տպավորություն էր կարծես մի մեծ ընտանիք հավաքված լիներ, շատ ջերմ և ուրախ: :)
Կփորձեմ տպավորություններիս մասին մի քիչ էլ գրել,բայց առայժմ այսքանը: ՇԱ՜Տ ՀԱՃԵԼԻ ԷՐ:oy
Շնորհակալություն բոլորին:)

Amaru
26.12.2009, 00:26
Առհասարակ չեմ սիրում էս թեման, որովհետև երբեմն կեղծավորություն եմ զգում էստեղ:
Բայց էս անգամ ուզեցի գրել: Ես կեղծավոր չեմ, նաֆֆֆսյակի: :B
Ռամշտայնին առաջին անգամ տեսա և ուզում եմ հարցնել. ազգանունդ կարո՞ղ ա Բրուտյան ա: :) Լավն ես… :)
Ինչուիկ մականունով աղջիկ, դու էլ: :)
Մեկ էլ Եվուկը… :) Պուպուշն ա: :) :kiss
Ուլու, կարոտել էի: :kiss

Աբելյան
26.12.2009, 00:38
Շատ հաճելի էր, որ նոր անդամների հետ ծանոթացա, իսկ որոշ հների հետ էլ վերածանոթացա::)
Այ Ինչուիկի (:oy) մասին կուզեմ գրեմ: Սիրուն, համեստ, նուրբ, ամաչկոտ, լրիվ Ակումբի Ինչուիկն ա: Տիպիկ էն հայկական հեքիաթների հերուսուհիներին ա նման::)

StrangeLittleGirl
26.12.2009, 01:31
Առհասարակ չեմ սիրում էս թեման, որովհետև երբեմն կեղծավորություն եմ զգում էստեղ:
Բայց էս անգամ ուզեցի գրել: Ես կեղծավոր չեմ, նաֆֆֆսյակի: :B
Ռամշտայնին առաջին անգամ տեսա և ուզում եմ հարցնել. ազգանունդ կարո՞ղ ա Բրուտյան ա: :) Լավն ես… :)
Ինչուիկ մականունով աղջիկ, դու էլ: :)
Մեկ էլ Եվուկը… :) Պուպուշն ա: :) :kiss
Ուլու, կարոտել էի: :kiss

Էս նույնը ես էլ կասեի: Էնքան հետաքրքիր էր. երեքն իրար կողք էին նստել, երեքն էլ պուպու˜շ:

Կուզեի Եվուկի մասին գրել: Էդ ի˜նչ համով ժպիտ ուներ, ի˜նչ անմեղ, պայծառ հայացք: Ոնց որ հեքիաթից դուրս եկած բարի հերոսուհի լիներ:

Tig
26.12.2009, 09:56
Երեկ Նարեկացիում Արիացու և Լուսաբերի հետ շփվեցինք: Հիանալի անձնավորություններ են: Նրանցից ուղղակի ճառագում է ջերմություն, անմիջականություն, անկեղծություն և ամենակարևորը բարություն: Մենակ տեսնեիք թե ոնց էին նրանք պարում:hands Մանավանդ Սասունը: Երբ զրուցում ես նրա հետ նրանից մեղմություն ես զգում, իսկ պարի մեջ նա առնական ու խրոխտ էր:) ոնցոր արծիվ լիներ: Այ տենց պիտի լինի իսկական տղամարդը՝ որտեղ որ պետք է, նուրբ ու քնքուշ և միաժամանակ որտեղ որ պետք է՝ առնական ու հզոր…;)

հ.գ. տենց էլ չհամարձակվեցինք մենք էլ պարեինք:oy որոշել ենք հունվարից հետո գնանք սիրողական խմբակ…

Ֆրեյա
26.12.2009, 09:56
Այդքան էլ չեմ սիրում այս թեմայում գրել, բայց դե՝ ապա ե՞րբ, եթե ոչ հիմա ;)

Ուլուանա
Անահիտ ջան, նախ՝ շատ նման ես ստացվում նկարներիդ վրա։ Այնպիսի տպավորություն էր, որ քեզ տեսել էի, լավ ճանաչում էի։ Նույնապես, վիրտուալ կերպարդ է համապատասխանում իրականին։ Հենց այդպես էլ քեզ պատկերացնում էի :) Այնպիսի տպավորություն էր, որ քեզ լավ ճանաչում եմ, հազար տարի՜... :)
Միակ անակնկալը ձայնդ էր, ձայնդ չէի լսել, չէի պատկաերացնում, պարզվեց, որ շատ հաճելի, նուրբ ձայն ունես։
Բայց, դատելով վիրտուալից, կարծում էի, որ ավելի շատախոս պետք է լինես :))
Իսկ մնացածում՝ սպասումներս իրականացան; Հենց այդպիսին էլ քեզ պատկերացնում էի ;)

Rhayader
26.12.2009, 11:09
Տակ, գրեմ)))
Տաշիրի հանդիպմանը մեկ էլ տեսա՝ ինչ-որ անբնական կուտակում է (դժվար չէր գուշակել, ըստ երևույթին էլի ինչ-որ մեկին Անտաշյանը դուր չէր եկել):D Նաիրուհուն մեզ արդեն ներկայացրել էին, գնացի՝ տեսնեմ, հիմա ինչի համար են կռվում:
Համենայն դեպս, զվարճալի էր տեսնել, ինչպես են տղաները մի քանի հոգով «վրա տալիս» ու ինչպես է առաջին հայացքից միայն փխրուն տպավորություն թողնող իրականում՝ բաեվոյ Նաիրուհին նրանց ջարդը տալիս: Ցանկացած դեպքում, ես էլ էի ուզում նրա հետ զրուցել, (զրուցել՝ ոչ թե վիճել): Պարզվեց՝ շատ հետաքրքիր զրուցակից է: Հաճախ չի պատահում, որ գեղեցիկ արտաքինն ու բանասիրականում սովորելը համատեղվում են մտավոր բարձր ընդունակությունների հետ (չսպանեք ինձ): Կարծում եմ՝ ստեղծագործական ապագա ունեցող մարդ է Նաիրուհին::love
P.S. Պատկառելի արտաքի՞ն:o

Elmo
27.12.2009, 02:32
Ավանդույթի գրեմ «ես ընդհանրապես էս թեմաներում չեմ գրում, բայց էս անգամ որոշեցի բացառություն անել» ու շարունակեմ(իրականում սիրում եմ):

Երեկ չէ առաջին օրը մի քանի նոր ակումցու եմ տեսել:

Yevuk -ին, որին անիմջապես ճանաչեցի: Ամաչկոտ խելոք աղջիկ էր:

Ռամշտայն -ին, որին էլի անիմջապես ճանաչեցի ու 100 տարվա ծանոթի պես դիմավորեցի: Այ մարդ էդ տղեն չէր խոսում: Ինչ արեցի չխոսաց: Բիլայնից էլ խոսացի, էլի չխոսաց: Չհասկացա ինչ էր կատարվում հետը: :D Բայց տպավորություն ստանալու համար չխոսալն էլ ա հերիք: Չասող չխոսող տղա էր:

Arisol -ին էլի էի տեսել, բայց էս անգամ մի քիչ շփվեցինք: Ինքը բոց էր: Ակտիվ ճտպտան աղջիկ էր: Մի 20 րոպե զրուցում էինք, մեկ էլ սենց ա անում «հաաա՜ ես իմացա դու ով ես» :D

Ինչուկիկ -ը եկավ հենց այն ժամանակ, երբ ես դուրս էի գալիս: Մենակ կարամ ասեմ, որ սիրուն աղջիկ էր: Չհասցրեցի զրուցել:

Rammstein
27.12.2009, 15:34
Երեկ չէ առաջի օրը էնքան ակումբցի տեսա, որ բոլորին չեմ հիշում, որովհետեւ բոլորի հետ չստացվեց շփվել, դրա համար բոլորի մասին չեմ կարող տպավորություն գրել:

Առաջինը տեսա Երկնայինին: Նոր էի հասել տեղ, դեռ ներս չէի մտել, մեկ էլ տեսնեմ մի սիրուն աղջիկ ինձ է նայում, մեկ էլ ասեց «Դու Ռամշտայնն ե՞ս…»: Ես, չնայած մի քանի անգամ նկարներով տեսել էի, բայց մի անգամից չճանաչեցի: Շատ համեստ, բարեկիրթ անձնավորություն է: Մականվան մեջ միայն «հրեշտակ» բառն է պակասում: Շատ ուրախ եմ ծանոթանալու համար: :)

Հետո միասին ներս մտանք, աստիճաններով իջնելիս տեսանք Երվանդին: Երվանդի հետ, չնայած անմիջականորեն էլի առիթ չեղավ շփվելու, բայց մի քանի բան ասեմ. շատ ուրախ, զվարթ անձնավորություն է, ունի յուրահատուկ միջավայրաստեղծ հատկանիշներ` շուրջը միշտ դրական մթնոլորտ է ստեղծում: :)

Հետո տեսա Elmo-ին: Վազգենին ես մինչեւ էդ պատկերացնում էի շատ դրական, բայց պատկերացումներս չարդարացան, ինքը շատ դրական չի, ինքը չափազանց դրական անձնավորություն է: Առաջին անգամ էինք հանդիպում, բայց էնքան ջերմ ու էնքան հարազատորեն վեր կացավ, ողջունեց, ոնց որ 100 տարվա ծանոթին կողջուներ (հետաքրքիր ա, էս 100 տարվա պահը անկախ իրարից երկուսս էլ գրել ենք)… Հետո ասեմ, որ սենց բարի մարդ ամեն տեղ չի հանդիպում, ախր հեչ ներսում չարություն չունի: :)

*e}|{uka*-ի հետ էլ անիմջականորեն չեմ շփվել, բայց ասեմ, որ առանց տեսնելու եւ տեսնելուց հետո ստացված տպավորություններս մի քիչ տարբեր են: :) Մինչեւ տեսնելս, ճիշտն ասած, չէի պատկերացնում, որ այսքան համեստ ու բարի աղջիկ է Յոժիկը: :)

Chuk-ի մասին ասեմ, որ տպավորություններիս մի մասը ստեղծվել են մինչեւ նրան հանդիպելը, ու ոնց որ թե չեմ սխալվել` խելոք, ինտելեկտուալ, կրթված, մի քիչ էլ` համառ…:) Իսկ հանդիպումից հետո էլ ասեմ հետեւյալը` ոչ շատախոս, ոչ անամոթ, ոչ քյառթու ու շատ հաճելի անձնավորություն է:

H.a.y.k.o.-ն շատ բարի ու համեստ տղա է (էս «համեստ» բառը երեւի արդեն 60 հոգու համար օգտագործեցի, բայց դե ի՞նչ անեմ :))): Շատ շփվող չի: Նաեւ ասեմ, որ քաղաքականության նկատմամբ, մեղմ ասած հեչ անտարբեր չի: Հայկ ջան, լավ ա լինելու, շատ մի մտածի… ;)

քաղաքացի. դե ի՞նչ ասեմ Սասունի մասին, շատ բացասական մարդ ա, հա՛մ ծխում ա, հա՛մ խմում ա, էդ էլ հերիք չի, հա՛մ էլ համբուրվում ա………… ……………Ու, լավ ա անում::angry
Սասուն ջան, շատ ուրախ եմ, որ հանդիպեցինք: Դե դու գիտես, թե քո հանդեպ ինչ վերաբերմունք ունեմ, ավելորդ անգամ չնշեմ: :)

Գալաթեա. շատ մարդամոտ, շատ շփվող, շատ հաճելի, շատ լուսավոր, շատ հոգատար ու շատ այլ դրական հատկանիշների տեր անձնավորություն: Էլ ինչ էլ գրեմ, ավելորդ կլինի: :)

Ուրվական. մի այլ կարգի հետաքրքիր անձնավորություն է, որի հետ դժվար կլինի ձանձրանալը: Գոռ ջան, հուսով եմ էլի կտեսնվենք հանդիպումների ժամանակ:
Մեկ էլ ասեմ, որ, շատ է «սիրում» ոչ ստանդարտ սեռական կողմնորոշմամբ մարդկանց :D:

StrangeLittleGirl-ի բազմաթիվ լավ կողմերից ուզում եմ առանձնացնել խելացիությունը: Ընդհանրապես շատ եմ գնահատում աղջիկների մոտ այդ հատկանիշը: Շատ հետաքրքիր ժամանակ անց կացրինք, շատ ուրախ եմ: :)

Amaru-ին նախ ասեմ, որ այո, ազգանունս ճիշտ գիտես Անահիտ ջան: Իսկ կասե՞ս որտեղից ինձ գիտես:
Լավ, շարունակեմ, շատ սիրուն, համով հոտով աղջիկ է Ամառուն, դուրս շատ եկավ: Ոչ մի բացասական բան, բացի ծխելուց չնկատեցի: :)

Arisol-ին ֆորումից այդքան էլ չեմ հիշում, որովհետեւ, ինչքան հասկացա, վերջերս էդքան էլ հաճախ չի մտնում: Բարեբախտաբար դեմ դիմաց էինք նստած, ու ժամանակ առ ժամանակ ստացվում էր մի քանի բառ փոխանակել: Շատ դրական տպավորություն ստացա: :)

Ինչուիկ-ը հենց կողքս էր նստած, բայց չէր խոսում: Դե հասկանանալի ա, առաջին անգամն էր հանդիպման գալիս, ինչպես եւ ես: Շատ դուրեկան, սիրուն, համով աղջիկ է: Հուսով եմ էլի կտեսնվենք: :)

Արշակի նկարը երբ որ առաջին անգամ տեսա ակումբում, մի անգամից տեսա այնտեղ պարկեշտ ու քաղաքակիրթ մարդու, մարդու, որը ակամա ստիպում է դիմացինին իրեն հարգել… Ֆիզիկապես տեսնելուց տպավորությունս չփոխվեց, բայց իհարկե ուրախ եմ, որ հանդիպեցի: :)

Ուլուանա-ի հետ չհաջողվեց շփվել, ափսոս: :( Բայց դե գոնե ֆիզիկապես տեսա: Ուլուանան իր գրառումներով միշտ էլ իմ մոտ թողել է շատ խելոք անձնավորության տպավորություն, ու 100% վստահ եմ, որ եթե շփվեի, ապա նույն բանը կասեի արդեն ոչ միայն գրառումներից ելնելով: :)

Երկնային
27.12.2009, 17:54
Ինչուիկ -շատ մռութիկ աղջիկ ա, խելոք նստել ու չէր խոսում: Նայում էի իրան ու հիշում, թե ոնց էի առաջին անգամ ակումբի հանդիպման եկել ու նստել նայում էի շուրջս ու համարյա չէի խոսում :)) էէհհհ, մարդիկ խաբնվեցին, մտածեցին չխոսկան եմ :)) Ինքը բարի դեմք ա, շուտով կբացվի ու կսկսի հաճախ գալ հանդիպմուներին: Մյուս անգամ կողքդ եմ նստելու, որ խոսացնեմ ;) :oy

Rammstein- գալիս եմ, մեկ էլ տեսնեմ դուրսը շատ ծանոթ դեմքով տղայա կանգնած ծխում: Ուշադիր նայում եմ, մտածում եմ հիմա հարցնեմ՝ դու Ռամշտա՞յնն ես, մեկ էլ պարզվի ակումբից բեխաբար մարդ ա, մտածի գիժ եմ :)) Ինքն էլ էր չխոսկան, բայց սենց ուշադիր զննում էր բոլորին, մեկ-մեկ էլ խորհրդավոր ժպտում :)) էլի կգաս անպայման :)

Ուլուանա - Անուկ :love էնքան սիրուն ես դու… նկարները նայում մտածում էի սիրուն ա Անուկը, բայց իրականում շատ-շատ ավելի սիրուն ա, ու շատ քնքուշ ձայն ունու, ոնց որ հոգատարության մարմնացում լինի :love լավն ա, հավատս չէր գալիս, որ իսկական ա, պահի տակ թվում էր թե ձայնագրություն եմ նայում :)) քիչ էր խոսում, ես սպասում էի, որ իրա երկար գրառումների պես կլինի իրականում :P

Amaru
27.12.2009, 21:03
Ավետ ջան, ընկերոջս անունը Հրաչ ա, իսկ տատիկի անունը՝ Լիդա: :)) Բան էր պատմում, ես էլ ասեցի, որ ոնց-որ քեզ գիտեմ: :))

Jarre
01.01.2010, 02:23
Այնքան էի սպասել այս օրվան.... :love

Այս բաժնում շատ գրառումներ ունեմ կատարած, սակայն այս երկու ակումբցիներն այն հազվագյուտ մարդկանցից են, որոնցից ստացած առաջին տպավորությունները այնքան շատ են, որ չգիտեմ, թե ինչից սկսեմ ու ոնց նկարագրեմ կարծիքս։ Թեև կարծում եմ, ավելի լավ է այստեղ սահմանափակվեմ «մի քանի» տողով, իսկ հետո առանձին ավելի մանրամասն հենց իրենց հայտնեմ, թե որքան տպավորված եմ իրենց մարդկային հատկություններով։

Նախ երկուսի մասին ընդհանուր, հետո՝ որպես անհատներ։ Ինձ ամենաշատը տպավորեց երկու բան. 1) Իրենք այն զույգերից են, ովքեր իրականում՝ այլ ոչ ձևական ու շինծու, առաջին հերթին ընկերներ են, հետո նոր ամուսին ու կին (ցավոք գնալով հազվագյուտ հանդիպող երևույթ մեր իրականության մեջ :( )։ 2) Իրենք աշխարհում մատների վրա հաշված այն մարդկանցից են, ովքեր ունեն ազնվություն։ Նկատի ունեմ ազնվության ամենագերադրելի աստիճանը՝ մտային ազնվությունը։ Չափազանց հազվագյուտ կարելի է գտնել մարդու, ով լուրջ թեմայի շուրջ զրույցի կամ բանավեճի ժամանակ պատրաստ է լսել դիմացինի կարծիքը ու մտածել դրա շուրջ, ու ոչ թե պնդել ու ամեն գնով՝ նույնիսկ ստի միջոցով, պաշտպանել իր սեփական տեսակետները։ Ես դեռ փոքրիկ ֆորումցի լինելուս հենց առաջին օրերին էի նկատել Ուլուանայի այս հատկությունը, սակայն ապշեցի տեսնելով Վազգենի ազնվամտությունն ու անկեղծությունը։ Վազգեն և Ուլուանա ջան, անչափ տպավորված եմ...

Վազգեն։ «Իսկական» հայ տղամարդու կերպարը մոտավորապես այսպիսին է. չափազանց ինքնավստահ, ուրիշին իրեն ենթարկացնող, հակառակ կարծիք ունեցողին ձեռ առնող ու նսեմացնող, ներողություն խնդրելը թուլություն համարող, մարդուն հարգելը թերությունը կոչող, խոսակցության ընթացքում ղեկավարությունը իր ձեռքը վերցնելը, վիճելը, ուրիշին նսեմացնելով սեփական «ես»-ը հաստատելը արժանիք համարող.... Արդեն սովորել եմ առօրյայում «հեշտությամբ» շփվել նման բնավորության տեր մարդկանց հետ։ Սակայն Վազգենի հետ զրույցի ընթացքում, ուղիղ մի ժամ շոկի մեջ էի, քանի որ հանդիպել էի իսկական Հայի կերպար ունեցող մարդու։ Ես զարմացա, ավելի ճիշտ՝ ուրախացա, որ Վազգենը լինելով հաստատված անհատ և խելացի մարդ (ես նկաի չունեմ միայն ֆիզիկայի պրոֆեսոր լինելը) այդքան համեստ է և խոնարհ։ Սա հպարտանալու բան է, Վազգեն ջան։ Ֆորումում շատերը ունեն հեքիաթը որպես անհերքելի փաստ ներկայցնելու սովորություն։ Խնդրում եմ, ինձ էլ թույլ տվեք այպդես վարվել։ Ուրեմն, շատ ժամանակ առաջ՝ ժուկով ժամանակով, երբ Հայերը որպես ազգ, դեռ չէին թևակոխել իրենց մանկությունը, Հայ տղամարդը աչքի էր ընկնում դիմացինի հանդեպ իր մեղմությամբ, հարգանքով, նրբանկատությամբ, սիրով և ուշադրությամբ։ Այդ ժամանակ Հայ տղամարդու արժանիքն էր սերը, պատիվը և հարգանքը։ Իսկ մյուսները՝ այսօրվա «իսկական տղերքը», համարվում էին ամոթ Հայ կոչվելու համար և ծառայում էին օրինակ, թե ինչպիսին չպիտի լինի Հայը։ Բայց դե հետո, երկնաքար ընկավ, դինոզավրները ոչնչացան ու հայերի մոտ ինչ որ բան փչացավ.... Բայց փաստորեն վերապրող եղել է :)

ՀԳ՝ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ութ տարի սովորելով զուգահեռ դասարաններում անգամ իրար անուն չիմացանք, իսկ Ակումբի շնորհիվ ընկերացանք :)


Ուլուանա։ Անահիտը թե՛ վիրտուալում և թե՛ ռեալում նույն գեղեցիկ և բարի Ուլուանան է :) Ուլուանան և իր ավատարները միշտ արթնացրել են մանկական հիշողություններումս թաքնված գունավոր, բարի ու անսահմանություն ներշնչող հեքիաթների հերոսներին :love Անահիտը անչափ վստահելի անձնավորություն է։ Ուլուանան և Վազգենը այն մարդկանցից են, որոնց հետ զրուցելիս առանց վախենալու կարելի է իրերը կոչել իրենց անուններով։ Անահիտը նվիրված և սիրող ընկեր է իր ամուսնու համար, իսկ Ուլուանան լավ ընկեր է ում կարելի է վստահել նույնիսկ շատ լուրջ գաղտնիք վստահ լինելով, որ վստահությունդ կարադարացվի և չես հիասթափվի։ Շատ եմ գնահատում Ուլուանայի պարզությունն ու անմիջականությունը։ Ակումբում ես իրենից շատ բաներ եմ սովորել, որոնցից ինձ համար ամենակարևորն է լինել անկեղծ մարդկային փոխհարաբերություններում և մարդու երեսին չասել միայն դրականը, բայց նաև նշել այն հատկությունները կամ երևույթները, որոնք անհանգստություն են պատճառում կամ դուրըս չեն գալիս։ Ես իր մասին առաջին տպավորություն ունեի ակումբից ու իր հետ հանդիպելու միակ տարբերությունը այն էր, որ այն ժամանակը, որ պիտի ծախսեինք մեր մտքերը ստեղնաշարով թվայնացնելու վրա, ծախսեցինք ավելի արդյունավետ և հաճելի :D

Շնորհակալություն, որ այդքան լավն եք :love:oy

Էրեխեք ջան, մեր հանդիպումը դարձավ կյանքիս անմոռանալի, ամենագեղեցիկ ու հաճելի հուշերից մեկը....

Harcaser
06.01.2010, 01:16
Օհ, նման թեմա էլ կա: Իմ առաջին տպավորությունը Չուկի մասին է: Համոզված եմ, որ նա կյանքում էլ է այդպես. եթե իրենց խոհանոցում, օրինակ, հյուրասենյակի կահույքից ես խոսում, տուգանային միավոր է տալիս:
Չնեղանաս, Չուկ, հումորով եմ ասում:
StrangeLittleGirl -ը (Սիրելի StrangeLittleGirl, ամեն անգամ քո անունը ստիպված եմ Copy-paste անել, որ ճիշտ գրառվի (էն անտեր Spellchecker-ը ամեն անգամ անվանդ տակը կարմիր գիծ է քաշում, թե` սխալ է). մի ուրիշ անուն չկա՞ր...) հոգատար է, պատասխանատու, օբյեկտիվ:
Առայժմ միայն մի քանիսին գիտեմ, բայց հենց շատերի ճանաչեմ, անմիջապես կգրեմ:

*e}|{uka*
06.01.2010, 01:18
Օհ, նման թեմա էլ կա: Իմ առաջին տպավորությունը Չուկի մասին է: Համոզված եմ, որ նա կյանքում էլ է այդպես. եթե իրենց խոհանոցում, օրինակ, հյուրասենյակի կահույքից ես խոսում, տուգանային միավոր է տալիս:
Չնեղանաս, Չուկ, հումորով եմ ասում:
StrangeLittleGirl -ը (Սիրելի StrangeLittleGirl, ամեն անգամ քո անունը ստիպված եմ Copy-paste անել, որ ճիշտ գրառվի (էն անտեր Spellchecker-ը ամեն անգամ անվանդ տակը կարմիր գիծ է քաշում, թե` սխալ է). մի ուրիշ անուն չկա՞ր...) հոգատար է, պատասխանատու, օբյեկտիվ:
Առայժմ միայն մի քանիսին գիտեմ, բայց հենց շատերի ճանաչեմ, անմիջապես կգրեմ:

Խոսքը ռեալ կյանքում առաջին տպավորությունների մասին է:
Ավատարդ գեղեցիկ է: ;)

Chuk
06.01.2010, 01:20
Օհ, նման թեմա էլ կա: Իմ առաջին տպավորությունը Չուկի մասին է: Համոզված եմ, որ նա կյանքում էլ է այդպես. եթե իրենց խոհանոցում, օրինակ, հյուրասենյակի կահույքից ես խոսում, տուգանային միավոր է տալիս:
Չնեղանաս, Չուկ, հումորով եմ ասում:
Իհարկե չեմ նեղանա, բայց եթե այս թեմայում նորից նման գրառում անես, ապա կտուգանեմ, անպայման:
Նախքան գրառում անելը ծանոթացիր թեմայի բովանդակությանը: Մասնավորապես թեմայի առաջին գրառումը սահմանում է, որ տպավորություններ պետք է գրվեն առաջին անգամ տեսնելուց հետո, այն է՝ իրականում, այլ ոչ վիրտուալ ճանաչելուց:

A.r.p.i.
06.01.2010, 20:32
Չգիտեմ որքանով էիք տեղյակ, բայց մի երկու օր առաջ տեղի էր ունեցել մեր՝ կապանցիերիս առաջին հանդիպումը: Չնայած էս թեման իմ համար մի քիչ կեղծավորա, բայց կփորձեմ ամենայն անկեղծությամբ պատմել իմ տպավորությունների մասին: Հանդիպմանը ներկա էինք 9 հոգի՝ես, Արևհատիկը, Արիացին, Լուսաբերը, Compy, Surveyrը, Բարձրահասակը, Cold Skiny և Katkan;
Բնականաբար առաջին 5-յակի մասին չեմ գրի:
Իսկ այժմ մնացածի մասին,
Surveyr- ասեմ որ Ալենը յուրահատուկ հումորով մի մարդա, ով կարողանում ա բոլորի մոտ լավ տրամադրություն ստեղծել: Էդ օրը Ալենը մեր սեղանի մոդերատորն էր, քանի որ բոլորիցս շատ խոսողը ինք էր,իհարկե լավ իմաստով, հետաքրքիր պատմություններով ու հումորներով: Մի խոսքով շատ լավ մարդ:
Բարձրահասակ- Լուսինեն երևի պատկանում է էն մարդկանց շարքին, ով կարողանումա անընդհատ դրական լիցքեր հաղորդել շուրջը,առանց որևիցե բան ասելու մարդկանց հավաքի իր շուրջը: Շատ լավն էիր Լուս, շատ հավեսով :
Cold Skin-Ասեմ, որ Մերիին իրականում լրիվ այլ կերպ էի պատկերացնում, թվում էր թե պիտի բավականչափ մեծ լինի, ակտիվիստ, բայց պարզվեց , որ մանկական դեմքով, իմ նման պուճուր երեխա է: Լավն ես Մերին, զգացվեց, որ ընկերասեր ու շփվող մարդ ես:
Katka- Այ Կատյուշի մոտ մի ընենց լավ հատկություն տեսա, ընենց կամքի ուժ ունի էս աղջիկը,ու էդ շատ լավա, Կատյուշ շատ լավն ես:
Մի խոսքով ժողովուրդ հանդիպումը կայացավ, ու այն էլ շատ լավ: Մոտս ընենց տպաավորություն էր, ասես էս մարդկանց ամբողջ կյանքս ճանաչել եմ, որովհետև բոլորն էլ շատ լավն էին ու շփվող:love: Մի հատ էլ գլուխ գովամ, ու ասեմ, որ ղափանցիներս ամեն դեպքում ուրիշ ենք էլի:love

Chuk
06.01.2010, 20:44
Ժող, գրեթե բոլորը այս թեման համարում են կեղծավոր, շատերը գրառում անելիս սկսում են հենց էդպես: Պատճառը գրառումներում խիստ դրական տպավորություններն են, բայց այդ մարդիկ չեն նկատում, որ գրելու դեպքում էլ իրենք էլ դրական գրում, ընդ որում՝ անկեղծ: Ուրեմն ինչի՞ չհասկանալ, որ ընդամենը դրական տպավորություններ ենք ստանում միմյանցից: Իսկ բացասականներն են եթե լինում են, հա, չենք գրում, բայց գրելիս անկեղծ ենք գրում: Թարգեք, գեղեցիկ չէ ասել «կեղծավոր է» ու գրել նույն կերպ:

Ի դեպ ժող, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ եմ ուրախանում Երևանից դուրս հանդիպումների մասին կարդալիս: Գուցե տեղին չի, բայց շնորհակալություն ձեզ այդ հանդիպումները կազմակերպելու համար: Իմ կողմից էլ ասեմ, որ եթե այդ հանդիպումների մասին ակումբցիները շարունակեն տեղեկանալ, ապա մեկը ես մի օր, երբ հարմար կլինի, կփորձեմ պոկվել գալ ու մասնակցել այդ հանդիպումներին :)

Մանոն
06.01.2010, 21:54
Ի դեպ ժող, ուղղակի ուզում եմ ասել, որ շատ եմ ուրախանում Երևանից դուրս հանդիպումների մասին կարդալիս: Գուցե տեղին չի, բայց շնորհակալություն ձեզ այդ հանդիպումները կազմակերպելու համար: Իմ կողմից էլ ասեմ, որ եթե այդ հանդիպումների մասին ակումբցիները շարունակեն տեղեկանալ, ապա մեկը ես մի օր, երբ հարմար կլինի, կփորձեմ պոկվել գալ ու մասնակցել այդ հանդիպումներին :)
Ուրեմն համեցեք մեզ մոտ՝ Վանաձոր: Հունվարի 8-ին, ժամի մասին լրացուցիչ կգրվի, տեղի է ունենալու Վանաձորցիների խմբի հանդիպում:), սրտանց հրավիրում ենք, Չուկ ջան:

Chuk
06.01.2010, 21:56
Ուրեմն համեցեք մեզ մոտ՝ Վանաձոր: Հունվարի 8-ին, ժամի մասին լրացուցիչ կգրվի, տեղի է ունենալու Վանաձորցիների խմբի հանդիպում:), սրտանց հրավիրում ենք, Չուկ ջան:
Շնորհակալ եմ :)
Այդ օրվա մասին գիտեի, բայց նախապես պլանավորված բաներ կան, չեմ կարող :(

Արևհատիկ
06.01.2010, 23:27
Չգիտեմ որքանով էիք տեղյակ, բայց մի երկու օր առաջ տեղի էր ունեցել մեր՝ կապանցիերիս առաջին հանդիպումը: Չնայած էս թեման իմ համար մի քիչ կեղծավորա, բայց կփորձեմ ամենայն անկեղծությամբ պատմել իմ տպավորությունների մասին: Հանդիպմանը ներկա էինք 9 հոգի՝ես, Արևհատիկը, Արիացին, Լուսաբերը, Compy, Surveyrը, Բարձրահասակը, Cold Skiny և Katkan;
Բնականաբար առաջին 5-յակի մասին չեմ գրի:
Բա իմ մասին ինչի՞ չես գրում: :D:D:D

Լավ էրեխեք, ես էլ գրեմ:

Դե Արփին արդեն ասեց, ես միանգամից անցնեմ տպավորություններին, բայց նախօրոք ասեմ, որ մոտս լավ չի ստացվում տպավորություն գրել :oy

Katka-սենց ասեմ, Կատյան ասող-խոսող, խելացի աղջիկ ա :8: Կամքի ուժը ես էլ զգացի, ու դա շատ լավ ա: Ինքը հաստատ իրա ամեն ուզածին կհասնի:

Cold Skin-Նախ ասեմ, որ Մերին սկզբից մի տեսակ կաշկանդված էր, ինձ տենց թվաց: Հետո էդ կաշկանդվածությունը անցավ: Մերի ջան՛, շատ լավն ես: Հա, համ էլ քեզ ասեմ, որ տաքսուց իջար, նայեցի Արփիին ու ասեցի
-Փաստորեն քեզնից նիհար մարդ էլ կա :D

Surveyr և Բարձրահասակ:love-էս զույգի մասին երևի մի քիչ երկար գրեմ: Հրաշալի զույգ են :hands: Էնքան լավն էին, որ կողքից նայում ես ոնց-որ նոր սիրահարված լինեն: Էնքան ուշադիր էին միմյանց նկատմամբ ու էնքան հումորով, որ հիացած եմ: Ախր շատ լավն եք է: Էնքան եմ հիացած, որ հետագայում կցանկանայի ես էլ ձեր ընտանիքի պես ընտանիք կազմեմ: :oy
Ալենը էնքան հումորով ու էնքան խելացիա :8, իսկական լիդեր էր: Ու իրա հետ նենց էի զրուցում, ոնց-որ 1000 տարվա ցանոթներ լինեինք; Դե Լուսինեն էլ իսկական լույս, դրական լիցքերով ու հաճելի, ժամերով կնստեմ ու կզրուցեմ իրա հետ;

Էրեխեք բոլորդ էլ շատ լավն էիք :love; Հուսով եմ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն էր :oy

Դատարկություն
08.01.2010, 19:22
Էսօր մի քանի ակումբացիների հետ ծանոթացա, հիմի գրեմ տպավորություններս`

Տիգ - Տիգոն շատ լավ մարդ ա, ինքը սիրումա խորիմաստ կարճությունը ու ոնցոր ասումա` «Լավ մարդիկ պիտի միմյանց ճանաչեն», Տիգ ջան ես արդեն ճանաչում եմ ևս մի Լավ մարդու /չնայած իմ լավը լինելը հարցականի տակա:D:)/
Rainbow - շատ սիրուն ժպիտ ունեք ու շատ լավ կենաց եք ասում, ձեր կենացը ինձ շատ դուր եկավ:oy: Անչափ ջերմ ու բարի տպավորություն թողեցիք:):oy
Dekada - Դեկադա ջան, ձեզ ուրիշ կերպ էի պատկերացնում, շատ հավեսով խոսում եք, շատ հաճելի էր ձեզ հետ խոսելը, շատ լավ զրուցակից եք:oy
Marine-24 - Ձեր հետ էլ էր հաճելի ծանոթանալը, ասեմ շատ հումորով մարդ եք, Լոռվա բարբառի գիտակ:love.... չնայած դուք քիչ մնացիք, բայց դե ձեզնից էլ շատ լավ տպավորություններ եմ ստացել:)
P.S. Ես շատ լավ մարդկանց եմ ճանաչում, որոնք ավելացան ևս 4-ով:)

Շինարար
08.01.2010, 19:25
Այսօր չորս նոր ակումբեցիների հետ ծանոթացա: Դեկադան շատ հաճելի անձնավորություն էր, ինչ-որ հին ծանոթի տպավորություն թողեց վրաս, գուցե իրականում չեմ էլ ճանաչել, բայց մարդկանց տեսակ կա, որ թվում է, թե վաղուց ճանաչում ես՝ դիմացինին չկաշկանդող, իսկական, կյանքից: Մարինեն հաճելի անակնկալ էր, ուրախ եմ, որ գյուղերում արդեն մարդիկ ինտերնետի հետ դու-ով են խոսում, շուտ գնաց, բայց խոստացավ պարբերաբար մասնակցել հանդիպումներին, և մեզ հրավիրել է Քարինջ, գուցե քաղաքավարությունից դրդված էր, բայց ես լուրջ եմ ընդունել ու անպայման գնալու եմ: Տիգը ու Րեյնբոուն էլ հրաշք զույգ էին, իրար շատ նման, բարի: Րեյնբոուից լույսը հորդում էր, լուռ նստես ու ժամերով լսես իրեն, իսկական հրաշք էր, մի խոսքով, բոլորն էլ լավն էին, իսկ Րեյնբոուն հատկապես լավն էր:))
Սա էլ հինգերորդ հանդիպումը: Շնորհակալություն ակումբի հանդիպումների ավանդույթը նախաձեռնողներին, չլինեին երևանյան հանդիպումները, մեր մտքով դժվար անցներ այստեղ հանդիպումներ կազմակերպել: Արդեն Ղափանում էլ են հանդիպում ու հլա ուր եք. սպասեք Քարինջ գյուղում հանդիպմանը::))

Մանոն
08.01.2010, 21:10
Քանի որ այս թեմայում գրում են ընդհանրապես առաջին տպավորության մասին, ապա ես կգրեմ մեր խմբի բոլոր անդամների մասին, թեև մի քանիսին արդեն գիտեմ մի քանի տարի, ոմանց ել՝ հանդիպել եմ արդեն 2-3 անգամ:
Հրաչ-Ուժեղ մարդ՝ ուժեղ կամային դրսևորումներով: Զարգացած, ունի սուր հումոր, երնեմն՝ չափազանց ;) Կարող է կենտրոնանալ մի հարցի շուրջ ու ժամերով քննարկել այնքան, մինչև դիմացինին չհամոզի իր գաղափարախոսությունը:
Շինարար -Աառաջին հայացքից բարդ, բայց իրականում պարզ ու հանգիստ մարդ է: Ունի հետաքրքիր ներաշխարհ: Իրա մեջ շատ բաներ կան միախառնված, բայց գրական գիտելիքներով՝ հետը ոտք չես մեկնի: :)
Կաթիլ-Խաղաղ, համբերատար, հարմարվող...եթերային մարդ է, լոռեցու միամտությամբ, որն ասես այս ժամանակների ներկայացուցիչ չլինի :D : Նուրբ հոգու տեր անձնավորություն է, ու իրեն իրականում ճանաչողներըը միայն շահում են:
Դատարկուս-Այն խորությունը, որ կրում է այս տղան իր մեջ՝ անսահման է: Իր տարիքի երիտասարդների հետ շատ է շփումս, բայց Դավիթի նման բովանդակ, հասկացող, համեստ մեկին` հանդիպած չէի: Դավիթն իմ կարծիքով ՄԵԾ մարդ է դառնալու, ու որևէ կերպ թողնելու է իր հետքը մարդկության պատմության մեջ, ա՛յ կտեսնեք, ասածս հիշեք :love
Լիլի-4-Իրեն դե մի կյանք գիտեմ :) Բազմափորձ, կյանքի բովով անցած ու իր կենսուրախությունը երբևէ չկորցրած անձնավորություն է :) Իրար հետ շատ ուրախությունների ու տխրությունների միջով ենք անցել, ու ես կյանքից գոհ եմ, որ այդ պահերին ինքը միշտ իմ կողքին է եղել:
Դեկադա-Նույնպես երկար ժամանակ է, որ գիտեմ, բայց ճանաչում եմ «Ակումբ»-ի շնորհիվ, որովհետև կյանքում ինքն ավելի փակ է, քան վիրտուալ աշխարհում: Ուրախ եմ, որ այս միջավայրում ինքը փոխվում ու ինքնահաստատվում է:)
Տիգ-Տիգրանն իմ սիրելի ակումբցիներից է: Ակումբ մտնելու օրից հարազատություն էի զգում իր հանդեպ: Իսկ այսօրվա հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց ինձ, որ իրոք ունեմ մարդկանց ճանաչելու հոտառություն: Տիգն իմ պատկերացրած համեստ, կարճ ու բովանդակալից խոսացող, իր արարքներին ու ասածներին վստահ մարդն էր: Իրենից հանդարտություն էր հորդում, ու բարի աչքերը միշտ ժպտում էին:
Rainbow-Հասմիկին նայելիս հասկանում էի, թե որտեղից է գալիս Տիգ-ի հանդարտությունը: :)Լուսավոր մի աղջիկ է, ում կողքին երբեք չես տխրի կամ ձանձրանա: Իր ներքին ջերմությունը, դրական աուրան իրոք լցնում էր մթնոլորտը:
Marine-24-Հումորով ու համարձակ մարդ է Մարինեն: Սկզբում մի քիչ քաշվում էր կարծես, բայց երևի տեսնելով, որ բոլորս մի խելքի մարդիկ ենք՝ քիչ անց դարձավ ավելի ազատ: Դեռ հենց սկզբում դուրս էր եկել, որ անկաշկանդ ձևով ներկայացել էր որպես Քարինջ գյուղի բնակիչ:) Միշտ այդպիսին մնա Մարինե ջան:love

Կաթիլ
08.01.2010, 22:31
Ճիշտ ա՝ ես շաաատ քիչ շփվելու հնարավորություն ունեցա նորեկների հետ, այդ իսկ պատճառով չեմ գրում առանձին-առանձին, բայց ուզում եմ հատուկ նշել Րեյնբոին, ուղղակի շողում էր, ասես մի փոքրիկ արև լիներ էդ աղջիկը :love Տիգին կարելի ա նախանձել, որ էդպիսի Արև ունի :love

Marine-24
08.01.2010, 23:04
Ուրեմն մեր այսօրվա հանդիպումից ասեմ, որ ինձ շատ-շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը, շատ ուրախ էի, մեծ հաճույքով ձեզ հետ էլի կհանդիպեմ, Շինարար ջան դու չգիտե՞ս որ մեր լոռեցիք էնքան պարզամիտ են, որ եթե մեկին ցանկանան հյուրասիրել անմիջապես կասեն, եթե ոչ, ապա քաղաքավարությունը նրանց չի հետաքրքրում անմիջապես կասեն էն ինչ էտ պահին մտածում են: Ես ի սրտե եմ հրավիրել , երբ ձեզ հարմար է համեցեք:Մանոն ջան քեզ էլ ասեմ, որ ես չէի ամաչում, պարզապես ինձ համար մի նոր սեպտեմբերի մեկ էր ու ես ձեզ ուսումնասիրում էի, էն էլ տեսա իմ նման մի քիչ, ասել մեծն Թումանյանին ««շաշ»» եք, ուրախացա ասի ««էս աշխարհում էս ինչ լավա իմ տեսակի՞ց էլ կա»: շատ չխոսեմ, մենակ ասեմ որ Հրաչ ջան շնորհակալ եմ այսօրվա համար,էս կյանքում էնքան քիչ ուրախանալու պահ է լինում, որ ուզում էս թե հիասթափվես, որ աշխարհ էս եկել, բայց Դատարկություն ջան ձեզ նման մարդիկ լցնում են կյանքի դատարկ պահերը:

Դեկադա
08.01.2010, 23:32
:) Նախ մի ժամ տեքստը հավաքելուց հետո կորավ... ու ես ստիպված նորից էսքանը պիտի հավաքեմ:
Անչափ տպավորված եմ այս օրով և փորձեմ հակիրճ շարադրել իմ առաջին տպավորությունները:

Հրաչ :) Շատ կազմակերպչական ոգով ու հոգով տոգորված երիտասարդ է:Ու ինչը առավել տպավորվեց. թեպետ չափազանց երիտասարդ է, բայց մենք բոլորս «ենթարկվում» էինք իրեն:

Շինարար :) Այն քչերից է, որին կարելի է առանց վարանելու վստահել:Ի դեպ, Շինարար ջան նրանք, ովքեր չեն կարողանում կենացները շարադրել՝ նրանց հասկանում են իրենց դեմքի արտահայտությունից:

Տիգրան և Հասմիկ :) Ես իրենց չեմ ուզում առանձնացնել ,քանի որ երկուսով մի ամբողջություն են:Երբ մեկի հանդարտությունը ապահովում է մյուսի հանգստությունը: Երբ մեկի լուսավորությունը բխում է մյուսի համեստությունից:Ու երկուսը միասին այնքան ջերմագին են ժպտում, որ չես էլ կարենում զանազանես իրարից:

Մանոն և Լիլի :) Իրենց մասին մի քիչ դժվարանում եմ գրել, որովհետև ռեալ շփումներս միշտ ինձ տվել են բոլոր հարցերի պատասխանները: Ուղղակի ամեն անգամ նորովի եմ բացահայտում նկարների և ստեղծագործությունների միջոցով:

Մարինե :) շատ գովելի է, որ ռեալ հանդիպումներում ևս չի կորում մարդկային պարզամտությունը և անմիջականությունը:

Դատարկություն :) Ամենից շատ ինքը տպավորվեց: Մի քիչ չարաճճի աչքերով,բայց անհուն հայացքվ երիտասարդ է:Ամաչկոտ է, բայց համոզված եմ չի կորչի կյանքի հորձանուտներում:

Իսկ Կաթիլի հետ կարելի է ասել չխոսեցինք էլ:Հուսամ հետագայում կստացվի...:)

_Հրաչ_
09.01.2010, 00:02
Ժողովուրդ ջան, նենց հավեսով եք գրել, որ չկարեցա ուղղակի կարդալ ու ոչինչ չգրել: Ես էլ գրեմ տպավորություններս յուրաքանչյուրիդ մասին: :)

«Դար» ակումբի վանաձորյան հանդիպում №5

Manon. Դե, Մանոնը հանդիսանում է մեր հանդիպումների մշտական մասնակիցներից մեկը, ու իր ներկայությունը բավականին դրական հույզեր է ապահովում բոլորին: Հլա դրան էլ գումարենք նրբաճաշակ հումորը, արդեն պարզ է դառնում, որ հանդիպումը հաստատ երբեք տխուր չի անցնում :)

Շինարար. Էհ, Շինարար ջան, որ տենց էլ տնաշեն չդարձար :D Դե առանձնապես չեմ գովում, որ չասեք, թե ընկերն է, գովում է, ինչ կար ասելու, վերևում ասված է իր մասին: Բայց դե ասեմ, գլխարկդ, իրոք, քեֆս բերեց, տենամ, հլա դրանից իմ համար որտեղից եմ ճարելու:

Դատարկություն. Ի՞նչ դատարկություն: Էս տղայի մեջ ոչ մի դատարկություն էլ չկա, լրիվ լիություն է :hands Դավ ջան, շատ չասեմ, գիտես, որ քո հետ շփվելիս մարդիկ երբեք չեն հոգնի, ու մի տեղ էլ հաստատում եմ Մանոնի ասածը, քո հետ բոլորս էլ շատ հույսեր ենք կապում :)

Կաթիլ. Կաթիլն իմ ընկերն է, ու իսկական:) ամենաանտրամադիր պահի կարող ես նրա հետ երկու բառ փոխանակել ու անկախ քեզնից կզգաս, որ աստիճանաբար տխրությունդ անցնում է. չգիտեմ... երևի Կաթիլի ժպիտի մոգական ազդեցությունն է:)

Dekada. Երկարատև մաքառումներից հետո ի վերջո ստացվեց Dekada-ին համոզել, որ մասնակցի հանդիպմանը` նախապես խոստանալով, որ հանդիպումից հետո իրեն կմնան լավ հիշողություններ ու չի զղջա հրավերն ընդունելու համար (համոզված եմ, որ էդպես էլ եղավ): Dekada-ն հետաքրքիր զրուցընկեր է, կարելի է լուրջ թեմաների շուրջ իր հետ ժամերով զրուցել: Ունի զարգացած մտածելակերպ:)

Lili-4. Փաստորեն ոչ միայն ակումբում, այլ նաև վանաձորյան հանդիպումներին էլ Լիլիի «գրառումները» խիստ սակավ են: Ամեն դեպքում, տպավորությունը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ գոնե էս անգամ երկար մնացիր մեզ հետ :)

Tig և rainbow. Տիգրան և Հասմիկ ջան, առաջին անգամն էի տեսնում, բայց կարճ ժամանակվա ընթացքում որքանով որ կարողացա ճանաչել ձեզ, շատ ներդաշնակ զույգ եք: Տիգ ջան, շնորհակալ եմ, որ ներկա գտնվեցիք հանդիպմանը:)

Marine-24. Շատ լուրջ ու կշռադատված անձնավորություն է: Կեցցես, Մարինե ջան, դու բոլորիս կողմից էլ շատ սիրվեցիր: Տեսնենք ակումբի վանաձորյան-քարինջյան հանդիպումը երբ ենք կազմակերպում :))

Բացի ակումբի անդամներից, մենք ունեինք նաև մեկ հյուր` Լիանան, որը, հուսով եմ, ոչ հեռու ապագայում ակումբի անդամության հայտ կներկայացնի:)

Շնորհակալ եմ բոլորից:

Այ ստեղ ա մեծն Հայկոն ասել` ուֆ:D (էս ինչքան երկար գրեցի)

Շինարար
09.01.2010, 00:15
Բայց դե ասեմ, գլխարկդ, իրոք, քեֆս բերեց, տենամ, հլա դրանից իմ համար որտեղից եմ ճարելու:


Ես էլ ասում եմ ով ա գլխարկիս վրա գինի թափել:angry

_Հրաչ_
09.01.2010, 00:29
Ես էլ ասում եմ ով ա գլխարկիս վրա գինի թափել:angry

Հլա հիշի` դու ուր էիր նստած, ես` ուր :)) Աչքիս, աֆիցանտն էր, հաա, քեզ մի տեսակ չար աչքով էր նայում:D

Բարձրահասակ
10.01.2010, 18:30
Բավականին ուշացումով, բայց գրում եմ մեր՝ կապանցիներիս, հանդիպումից մնացած տպավորությունների մասին:
Հանդիպման ներկաներից արդեն ծանոթ էի Լուսաբեր և Արիացի զույգին: Նրանք հավեսով մարդիկ են ու շատ ներդաշնակ զույգ: :hands Հաճելի է նրանց հետ շփվելը: :) :)
Հանդիպման մյուս ներկաների հետ առաջին անգամ հանդիպեցի ու տպավորություններս առաջին անգամվա են: :)

Katka-ի մասին եմ ուզում գրեմ առաջինը: Հենց մոտեցանք մեր հանդիպման վայրին, ընդ որում Կապանի գլխավոր տոնածառի տակ էինք պայմանավորվել, ինձ եղևնու ճյուղերի տակից շատ հավեսով ու շատ անկեղծ (բառի ամենաիսկական իմաստով :) ) մի անգամից նա ժպտաց: Կատկայի ժպիտը իր հաղթաթուղտն է: Հավեսով զրուցեցինք: Էլի եմ ուզում հանդիպեմ Կատկային, լիքը թեմաներով կարելի է իր հետ զրուցել՝ շատ խելացի է թվում: ;) :) :oy Հա մեկ էլ՝ ինքը շատ հավեսով գանգուրներ ունի: :hands

Արևհատիկ-Արևը շատ բարի դեմք է, անմիջական մարդ է: Իր հետ էլ ստացվեց զրուցել, թեմաներ գտնել խոսելու, ուրեմն հեշտ մարդ է: Հուսով եմ մենք էլի կհանդիպենք, թեկուզ պատահական, հեչ որ չլինի նույն քաղաքում ենք ապրում: :)

A.r.p.i.-Արփին փոքրիկ - մոքրիկ աղջիկ է: Բարի ժպտում էր, քիչ շփվեցինք, բայց երևաց, որ դրական մարդ է: Մեր հետագա շփումն էլ եմ տեսնում: :)

Comp- Իր մասին առաջին անգամ իմացա հանդիպման ժամանակ, որովհետև նոր գրանցված անդամ է: Քիչ շփվեցի ես իր հետ, երևի որ հակառակ սեռից էր :D :

Cold Skin-Մերիից շատ լավ տպավորություններ ունեմ: Հենց իջավ տաքսիից, մի քիչ ամաչեց, որ պիտի անծանոթ մարդկանց հանդիպի: Բայց, որ ներս մտավ՝ անցավ դա իր մոտից ու սկսեցինք շփվել: Լավն է մեր Cold-ը: Բարություն կար մեջը, համեստ ժպիտ ուներ ու խելացի աչքեր: Սիրում եմ նման մարդկանց հետ շփվել:

Լավն են ակումբցիները, համենայնդեպս իմ հանդիպած: :oy :)

Tig
11.01.2010, 14:18
Ճիշտա ակումբի Երևանյան հանդիպումներին չենք մասնակցել, բայց Վանաձորյան հանդիպման համար ժամանակ գտանք՝ դե արունս քաշեց էլի:) Խոստանում ենք նաև Երևանյան հանդիպումների համար ժամանակ գտնել;)

Հիմա տպավորություններս:
Նախ ասեմ որ ընդհանուրից շատ լավ ու ջերմ տպավորություններ ստացանք ու այս ամենի նախաձեռնման համար շնորհակալություն եմ հայտնում Հրաչին:

Մանոն - Մանոնի հետ դեռ շատ շատ շուտվանից էի ուզում ծանոթանալ, ոնցոր ինքնա ասում՝ իմ մոտ էլ հենց սկզբից ինչոր հարազատության զգացում կար նրա նկատմամբ: Տաղանդով օժտված լինելուց բացի Մանոնը հիանալի անձնավորություն է և շատ հետաքրքիր զրուցակից ու համոզված եմ, որ նա շատ լավ կին է, հիանալի մայր և սիրված մանկավարժ::)

Դատարկուս - Դավիթը ուղղակի բացահայտում է, նրա մասին արդեն շատա ասվել, մենակ մի բան ավելացնեմ, իրա ամաչկոտությունը ինքս ինձ հիշացրեց էդ տարիքում:) Դավ ջան արխաին, տարիքի հետ էդ ամաչկոտությունդ կվերածվի տպավորիչ համեստության;)

-Հրաչ- - Դե Հրաչը ամենամեծ տպավորությունը թողեց իմ վրա: Ճիշտն ասած ես չէի էլ կարողանում պատկերացնեի թե ինպիսին կլիներ նա: Ու ասեմ որ սպասումներս գերազանցվեցին:) Չնայած իր փոքրմոքր լինենուն միանգամից երևաց որ նա լիդեր է, մեծ կամային և կազմակերպչական հատկություններով օժտված: Դրա կողքին էլ դրած նրա խելքն ու դրական ձգտումները՝ համոզված եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք դեռ կլսենք նրա մասին;)

Մարինեն շատ լավ մանկավարժի տպավորություն թողեց, անչափ ուրախանում ես, երբ իմանում ես, որ գյուղերում կան նման կադրեր ու հենց նրանց աշխատանքի արդյունքում է, որ շատ հեռավոր ծայրամասերից ի հայտ են գալից տաղանդները:) Մարիներ ջան, իմ մեջ էլ Քարինջ հյուր գալու մեծ ցանկություն առաջացավ:;)

Դեկադան և Լիլին այն մարդկանցից են, որոնց հետ ծանոթանալուց հասկանում ես որ հասարակ, սովորական, մեր կողքին գտնվող մարդկանց մեջ, որոնք առաջին հայացքից ոչնչով աչքի չեն ընկնում, իրականում կան շատ խորը և հետաքրքիր ներաշխարհ ունեցող մարդիկ, որոնց բացահայտման համար լոկ այսպիսի մի ասպարեզ՝ առիթ է պակասում:

Շինարարը ինչպես և սպասում էի շատ դրական տպավորություն թողեց: Ես հենց այդպիսին էլ պատկերացնում էի նրան: Կիրթ, զարգացած և միևնույն ժամանակ շատ պարզ, հասարակ ու անմիջական անձնավորություն է:

Կաթիլը ճիշտա ուշացումով եկավ ու շատ քիչ շփվեցինք նրա հետ, բայց այդքանը հերիք էր նրա դրական աուրան զգալու համար:)

հ.գ. երեխեք ջան, ես ձեզ բորորին շատ շատ սիրեցի:love ու արդեն կարոտել եմ
Ջերմ բարևներ Հասմիկից;)

Jarre
11.01.2010, 21:49
Ժառի ցուցահանդեսի ժամանակ՝ ոչ թե իմ, այլ Ժան Միշել Ժառի :D, էնքա՜ն լավ ծանոթություններ ունեցա։ Արդեն ասել եմ ու նորից եմ կրկնում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ձեր բոլորի շնորհիվ այդ երեկոն ինձ համար դարձավ անմոռանալի, ու վստահ եմ, որ վստահ եք, որ սա չափազանցություն չէ։ Ցավոք այդ օրերին այնքան զբաղված էի, որ չկարողացա բոլորի հետ ծանոթանալ մոտիկից։ Բայց եղան մարդիկ որոնց հետ ավելի երկար շփվեցի և նույնիսկ հանդիպեցի մեկից ավելի անգամ ու հիմա ուզում եմ իրենց մասին գրել։

Ուրեմն սկսեմ նրանցից, որոնց մասին ստացածս վիրտուալի և ռալի տպավորությունները խիստ հակասական են եղել՝ ի օգուտ ռեալի տպավորությունների (շատ մի խորացեք, ես էլ չջոգեցի ինչ եմ գրել։ Վոպշըմ ուղղակի ուզում էի ասել, որ վիրտուալի տպավորությունը բացասական է եղել, իսկ ռեալինը՝ խիստ ու ահավոր դրական)։

Velvet Bride։ Վիրտուալում ստացածս տպավորությունը՝ ագրեսիվ, ինքնավստահ, չզիջող ու կներես Ան ջան՝ անտակտի մեկը։ Մի անգամ նույնիսկ այնքան էի բարկացել, որ ուղղակի դուրս եկա ակումբից, որ ավելորդ բաներ չգրեմ։ Իմ ու Անիի ջրերը մի առվով չէին հոսում :(
Մեկ էլ, ցուցահանդեսի երրորդ օրը, Անահիտի, Վազգենի ու Ռուֆուսի հետ խոսում ենք, մեկ էլ նկատում եմ, որ հեռվում մի աղջիկ է կանգնած. մի քինչ անինքնավստահ, ամաչկոտ ու լարված։ Ու զգում եմ, որ ինքը սպասում է, թե երբ եմ պրծնելու զրույցը։ Միանգամից կռահեցի, որ Velvet Bride-ն է։ (Դե էդքան էլ ջոգող չեմ, պռոստո ինքը գրել էր, որ այդ օրը գալու է :D )։ Դեռ իր չխոսացած արդեն հասկացա, որ վիրտուալ պատկերացումներս շատ սխալ են եղել։ Ես շատ տպավորվեցի Անիի՝ դիմացինի նկատմամբ ունեցած խորը հարգանքից։ Երբ ես իրեն բացատրում էի ցուցադրվող նկարները, նկատում էի, թե ինչքան անվստահ էր Անին։ Գիտեք, նկատի չունեմ՝ բան չիմանալու պատճառով անվստահ լինելը, այլ դիմացինին հարգելով ու դիմացինին ավելի բարձր համարելու պատառով առաջացած լարվածությունից առաջացած անվստահություն (էս խի եմ էսքան խուճուճ գրում :8 ։ Հաստատ հետս մի բան էն չի....) Այ Անիի հետ հանդիպման ժամանակ նոր հասկացա, որ արդեն մեծացել եմ, էլ առջվա քսան տարեկանը չեմ.... :cry Անի ջան, ուրախ եմ լավ ու հաճելի ծանոթության համար։

VisTolog։ Շատ առիթ չէր եղել կարդալու VisTolog-ի գրառումները, բայց միշտ կարծում էի, որ քառասունն անց, կնգա էրեխու տեր մարդ է։ Հետո հանդիպեցի ռեալ՝ երիտասարդ Վիստոլոգին։ Վիստ ջան, շատ լավ զրուցակից ես ու հետաքրքիր մարդ։ Հեշտությամբ կարողանում ես կոնտակտի մեջ մտնել մարդկանց հետ՝ անկախ նրանց տարիքից։ Դու լավ օրինակ ես մեր երիտասարդների համար։

Արիացի և Լուսաբեր։ Արիացու մասին լրիվ այլ պատկերացումներ ունեի. ամենասկզբում մի քանի գրառումներ սխալ հասկանալով ու նիկի վրա խորանալով, կարծում էի, որ ֆաշիստական շարժման տղաներից է :lol Մտածում էի, ինչ անեմ, որ էս մարդը հասկանա, որ տենց բաները սխալ են, ոչ թե ազգը ավելի լավն են դարձնում ու ամրացնում են, այլ հակառակը.... Հետո հանդիպեցի իրական Արիացուն ու իր չքնաղ Լուսաբերին :) ։ Ես իրենց այդպիսի չէի պատկերացնում։ Լուսաբերին էլ իր գրառումներից պատկերացնում էի լրիվ ուրիշ ձև՝ էն թիթիզ (լավ իմաստով)՝ բանտիկներով, զարդիկներով... :D աղջիկ։ Արիացի ու Լուսաբեր շատ գեղեցիկ զույգ եք ու լավ մարդիկ։ Դե որ ճիշտը ասեմ, Արիացու մասին վիրտուալի նշածս տպավորությունը միայն սկզբում էր այդպիսին, հետո արդեն հասկացել էի, որ սխալվել եմ ու դեռ իրար չտեսած, արդեն համակրանք ունեի իր նկատմամբ։ Լուսաբերն էլ շատ խորը մարդ է։ Ես ինքս չեմ հավատում տենց բաների ու լուրջ չեմ ընդունում, բայց երբեմն՝ հազվագյուտ, մարդու հայացքը ինձ էնքա՜ն բան է ասում, որ վստահ եմ որ չեմ սխալվում։ Այ քո պարագայում էլ է այդպես, Լուսաբեր ջան։

Tig և rainbow։ Անկեղծ ասած Հասիկին՝ rainbow-ին, ծանոթ չէի։ Իսկ Տիգի մասին հենց սկզբից էլ ունեցել եմ շաաաատ դրական տպավորություն և այդ դրականը հազարապատկվեց իրական ծանոթությունից հետո՝ հանգիստ, խելացի, համեստ մարդ ես Տիգ ջան։ Դու շատ համապատասխան ես ընկերոջ իմ ունեցած իդեալին :) ։ Իսկ Հասմիկը շատ մարդամոտ, ուրախ և դրական տպավորություն թողեց ինձ վրա։ Անչափ ուրախ եմ, որ պատիվ ունեցա ձեզ հետ ծանոթանալ։ Կարծում եմ առիթներ կստեղծենք ավելի մտերմանալու։

Դե, քանի որ կինս թեյի սեղանը արդեն գցել է ու ինձ է սպասում՝ ես թռա, բայց դեռ շարուակելու ու ասելու ունեմ ընգեր :apeape Էդ էլ վաղը :P

Legolas
11.01.2010, 22:11
Ես էդ օրվա մասին 4 էջ գրել էի A4 -ի վրա , լուրջ եմ ասում, իմ մամենդով գեղարվեստական երանգ էի տվել ,կարգին տղերք , սեր՝ առաջին հայացքից , բայց լավա ստեղ չգրեցի:D

Ungrateful
11.01.2010, 22:12
Ես էտ օրվա մասին 4 էջ գրել էի A4 -ի վրա , լուրջ եմ ասում, իմ մամենդով գեղարվեստական երանգ էի տվել ,կարգին տղերք , սեր՝ առաջին հայացքից , բայց լավա ստեղ չգրեցի:D

Ցուցահանդեսի օրվա մասի՞ն:
Բա դիր տենանք :)) :

Ambrosine
11.01.2010, 22:27
VisTolog։ Շատ առիթ չէր եղել կարդալու VisTolog-ի գրառումները, բայց միշտ կարծում էի, որ քառասունն անց, կնգա էրեխու տեր մարդ է։

Վիստ, էս բանակիդ հարցերը լուծե՞լ ես:D

Dayana
11.01.2010, 22:28
Մոդերատորական: Հարգելիներս, խնդրում եմ թեման Զրուցարան չդարձնել:

Katka
13.01.2010, 21:46
Հեսա Կապանում կինոթատրոնն է բացվելու, թատրոնը վերսկսելու է աշխատանքը նոր դերասաններով: Նոր կարճ ճանապարհի կառուցումը ընթացքի մեջ է: Տենց: Նենց որ հաստատ լավ է լինելու:
Գնանք ժամսլաքին հակառակ:

Արևհատիկ- Սկզբից էլ զգացի, որ աշխույժ մարդ է: Քիչ շփվեցինք, բայց վերջում, երբ եկավ մեր մոտ, զգացի, որ կենսուրախ ու շփվող մարդ է ու դա շատ հավանեցի: Երեխայական պարզություն էլ զգացի::oy

Cold Skin-ի դեպքում նենց ստացվեց, որ աշխարհը փոքր է, ինքն էլ կլոր:)) Դրանից էր երեւի, որ թվաց` վաղուց եմ ծանոթ: Համեստություն կար: Շրջապատը լուռ էր ուսումնասիրում, բայց միանգամից ընդգրկվեց: Ես կասեի` cold skin-ը hot է իր ներքին աշխարհով:)

Բարձրահասակը նենց պայծառ դեմք ուներ: Հանգստություն զգացի շփվելուց: Շատ հավանեցի Բարձրահասակի` աչքերիս մեջ նայելով խոսալը: Շատ խորթափանց էին աչքերը ու կարողանում էր տեսնել:) Կապանի հեռու լինելը կապ չունի:)) Արդեն Կապանցի ես: Հետդարձ չկա;)
Այ Surveyr-ը շատ ուրախ մարդ է:Կոլորիտնի :)) Արագ իր շուրջը հավաքեց բոլորիս:)
Հավանեցի հարցերի նկատմամբ ուշադիր լինելը ու հետաքրքիր զրուցակից է: Հումորն էլ լրիվ տեղին էր լինում:
Մեկ էլ մի կարեւոր գիծ` բնօրրանը սիրող է ու համոզիչ էր, որ լավ է լինելու:)

Արիացու հետ ափսոս քիչ շփվեցի: Թվաց` Նոր տարվա ղժբժից հոգնել է:))Բայց շատ համոզիչ ժպիտ ունի, դեպի իրեն անմիջապես տրամադրող:)
Լուսաբերն էլ շատ լավն է: Ամեն ինչ կազմակերպեց: Մի տեսակ ամաչկոտություն զգացի նրա մեջ, թեեւ ասել-խոսալու միջոցով ամեն ինչ թաքնվում է ու դա շատ լավ է: Շփումը հեշտ էր: Ճիշտ կարողանում է նայել իրերին: :)

Comp- ի հետ չշփվեցինք: Վիրտուալում էլ նոր էր: Բայց նենց հանգիստ էր ու զգացվեց, որ չէր մտածում` էս ուր եմ ընկել:

A.r.p.i.-ի հետ էլ գրեթե չշփվեցինք, հեռու էր նստած:Բայց զգացի երեխայական հետքրքիր ինչ-որ բան: Չգիտեմ` ինչ:

Դե, հուսամ, հաջորդը Խուստուփն է: :love

Գալաթեա
13.01.2010, 22:02
Կածյուշ մածյու՞շ:
Էս փաստորեն ակումբցիաշատվորաֆոբիադ մենակ էրեվընցիքին ա կպնու՞մ..

Աբիժաաաայեշ :)

lili-4
15.01.2010, 12:24
Lili-4. Փաստորեն ոչ միայն ակումբում, այլ նաև վանաձորյան հանդիպումներին էլ Լիլիի «գրառումները» խիստ սակավ են: Ամեն դեպքում, տպավորությունը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ գոնե էս անգամ երկար մնացիր մեզ հետ :) [/COLOR]



Հա, պասիվ գրառում կատարող եմ, չեմ ժխտում, դե հիմա էդ եմ, ի?նչ անեմ, դիմացեք, բայց գոնե ակտիվ ընթերցող եմ: Մի պլյուս կա: Ինչ ասեմ, գրառում անելու համար մի քիչ ժամանակ է պետք, մի քիչ էլ մուսա: Չեմ սիրում գրառում պարզապես քանակի համար:Չեմ կարծում , որ գրառումներս առանձնապես հրաշք են, բայց դե էդ պահին միտքս եկած գրելիքն է:
Հիմա ակումբցիների մասին: Վերջապես բախտ ունեցա մի քանիսին վիրտուալ աշխարհից տեղափոխել իրական աշխարհ, տեսնել իրական կյանքում: Բայց բոլորի մասին չէ , որ կգրեմ: Այս պահին ուզում եմ Կաթիլի մասին գրել: Գիտե?ք ում նման է Կաթիլը, <Գտնված երազ> մուլտֆիլմը հիշում ե?ք: Այ էդ մուլֆիլմի աղջիկն է, խոշոր ու բարի աչքերով, բարի հայացքով: Այնքան բարություն ու քնքշություն կար նրա աչքերում, հայացքում, որ թվում էր, թե էս աղջիկա գործը միայն մարդկանց բարիք շաղ տալն է: Անչափ զգացմունքային, շատ անմիջական մարդ:Նոր Տարվա օրով իրեն հյուր էինք գնացել, երկու թե ավելի ժամ նստել տնավարի, իսկը մենք մեզ մեր տներում էինք զգում և երևի գնալու միտք էլ չունենայինք, եթե նոր հյուրեր չգային: Բայց արի ու տես Կաթիլի համար դա շատ քիչ էր: Տնաշեն, Նոր տարուն ո?վ է ժամերով հյուր գնում: Նայում էի դեմքին ու… ոնց որ խռոված երեխա: Խոշոր գեղեցիկ աչքերն այնքան էին խոնավացել, անկյունները լցվել արցունքներով, որ թվում էր, եթե աչքերը թարթի, արցունքի կաթիլները Կաթիլի աչքերից կհոսեն ցած: Մի պահ ես պատկերացրի այդ խռոցած Կաթիլի խոշոր աչքերից հոսած արցունքները ոնց են կաթում: Ու գիտեք ինչի? նմանեցրի այդ արցունքի կաթիլները `բյուրեղյա հատիկների : Ու չգիտես ինչի, երկու Կաթիլների մեջ այքան նմանություն գտա: Մի խոսքով, իրական կյանքում իմ ճանաչած Կաթիլը բարի, խոշոր աչքերով բյուրեղյա հատիկ էր, որին մի փոքրիկ արևի շող է պետք իր հոգու ծիածանը անդրադարձնելու համար: Սա իմ հայտնաբերած Կաթիլն է…
Իսկ մնացացծների մասին մուսայիս հետագա այցելությունից հետո, կամ էլ մեր հերթական հանդիպումից հետո, ինչ իմանամ…

Դեկադա
15.01.2010, 14:39
Հա, պասիվ գրառում կատարող եմ, չեմ ժխտում, դե հիմա էդ եմ, ի?նչ անեմ, դիմացեք, բայց գոնե ակտիվ ընթերցող եմ: Մի պլյուս կա: Ինչ ասեմ, գրառում անելու համար մի քիչ ժամանակ է պետք, մի քիչ էլ մուսա: Չեմ սիրում գրառում պարզապես քանակի համար:Չեմ կարծում , որ գրառումներս առանձնապես հրաշք են, բայց դե էդ պահին միտքս եկած գրելիքն է:
Հիմա ակումբցիների մասին: Վերջապես բախտ ունեցա մի քանիսին վիրտուալ աշխարհից տեղափոխել իրական աշխարհ, տեսնել իրական կյանքում: Բայց բոլորի մասին չէ , որ կգրեմ: Այս պահին ուզում եմ Կաթիլի մասին գրել: Գիտե?ք ում նման է Կաթիլը, <Գտնված երազ> մուլտֆիլմը հիշում ե?ք: Այ էդ մուլֆիլմի աղջիկն է, խոշոր ու բարի աչքերով, բարի հայացքով: Այնքան բարություն ու քնքշություն կար նրա աչքերում, հայացքում, որ թվում էր, թե էս աղջիկա գործը միայն մարդկանց բարիք շաղ տալն է: Անչափ զգացմունքային, շատ անմիջական մարդ:Նոր Տարվա օրով իրեն հյուր էինք գնացել, երկու թե ավելի ժամ նստել տնավարի, իսկը մենք մեզ մեր տներում էինք զգում և երևի գնալու միտք էլ չունենայինք, եթե նոր հյուրեր չգային: Բայց արի ու տես Կաթիլի համար դա շատ քիչ էր: Տնաշեն, Նոր տարուն ո?վ է ժամերով հյուր գնում: Նայում էի դեմքին ու… ոնց որ խռոված երեխա: Խոշոր գեղեցիկ աչքերն այնքան էին խոնավացել, անկյունները լցվել արցունքներով, որ թվում էր, եթե աչքերը թարթի, արցունքի կաթիլները Կաթիլի աչքերից կհոսեն ցած: Մի պահ ես պատկերացրի այդ խռոցած Կաթիլի խոշոր աչքերից հոսած արցունքները ոնց են կաթում: Ու գիտեք ինչի? նմանեցրի այդ արցունքի կաթիլները `բյուրեղյա հատիկների : Ու չգիտես ինչի, երկու Կաթիլների մեջ այքան նմանություն գտա: Մի խոսքով, իրական կյանքում իմ ճանաչած Կաթիլը բարի, խոշոր աչքերով բյուրեղյա հատիկ էր, որին մի փոքրիկ արևի շող է պետք իր հոգու ծիածանը անդրադարձնելու համար: Սա իմ հայտնաբերած Կաթիլն է…
Իսկ մնացացծների մասին մուսայիս հետագա այցելությունից հետո, կամ էլ մեր հերթական հանդիպումից հետո, ինչ իմանամ…

Արի ու տես ես էլ Կաթիլին նմանեցրի մուլտֆիլմի հերոսի, բայց ի տարբերություն քեզ՝ ես նմանեցրի Ալիսային հրաշքների աշխարհից...:)

lili-4
18.01.2010, 09:46
Շարունակեմ իմ նոր ծանոթներին ներկայացնել
Դատարկություն –Լռիկ, մնջիկ, բայց.. Գիտեք, Դավիթին նկարագրելիս մի հետաքրքիր հումոր առակ հիշեցի, փորձեմ պատմել.
Սա մի խմողի <ողբ է>.
-Որքան շատ եմ խմում եմ,
Ձեռքերս այնքան շատ են դողում,
Որքան շատ են ձեռքերս դողում,
Բաժակից այնքան շատ է օղի թափվում,
Որքան շատ է օղի թափվում,
Այնքան քիչ եմ խմում,
Ուրեմն ի?նչ,
Որքան շատ եմ խմում, այնքան քին ե?մ խմում:
Հիմա մեր Դավիթն է, այսինքը էս տղան ինչքան շատ է <լցվում>, իրեն այնքան դատարկ է թվում: Երևի կարծում է գիտելիքի <դատարկություն> ունի: Բայց իրականում բավականին մեծ ախորժակ ունի, շատ, շատ, ավելի շատ իմանալ, ավելի շատ սովորել, մի խոսքով նորի հանդեպ անկուշտ մարդ է: Ու ես հասկացել եմ, թե հիմնականում ինչի է ինքը լռում: Ես էլ միշտ հետաքրքիր, լավ մարդկանց միջավայրում լռում եմ, գիտեք ինչի?, այն, ինչ որ պետք է ասեմ, ես արդեն գիտեմ, իսկ եթե լռեմ ու հերթ տամ իմ զրուցակիցներին, հաստատ այդ զրույցի կեսը իմ համար նորություն կլինի: Որքան խելացի ու գիտակ են զրուցակիցներդ, այնքան շատ ես լռում: (Նկատեցիք չէ թե էս պահին ոնց մեր հանդիպման մասնակիցներին գովեցի: ) Հիմա հասկացա?ք, թե Դավիդն ինչի է լռում:Բայց գիտե?ք ինչ էլ հայտնաբերեցի, ամբողջ զրույցի ընթացքում Դավիթի լռին աչքերը ժպտում էին: Տպավորություն էր, որ էդ ամեն ինչը , որ ասում եք, ես վաղուց գիտեմ, պարզապես մի տեսակ թեմայի ամփոփման պես բան է իր մոտ, հին սովորածի կրկնություն: Մի խոսքով, Դատարկությունը բավականին հարուստ ներաշխարհով լռիկ, մնջիկ Դավիթն է, ու կարևորը նա է, որ մեր Դատարկության <Դավիթ> անունը թ-ով է գրված, ոչ թե դ-ով, ոնց որ իմ ոչ բարով տնօրենի անունը` Դավիդ: (Էլի նրան հիշեցի, թու: )Ախր երկու դ-ով դդում ու նրան համարժեք բառերն են գրվում:
Ու մի բան էլ, կարծում եմ, երբ որ Դավիթը սկսի խոսել, մենք ստիպված ենք լինելու լռել:


Հիմա TIg & Rainbow
Շատ հաճելի է, որ այս մարդիկ ժամանակ էին գտել Երևանւց գալ ներկա գտնվել մեր հանդիպմանը: Ես վերջի պահին էի իմացել նրանց ներկա լինելու մասին ու շտապում էի Հասմիրկն տեսնել: Ասեմ որ շատ –շատ նման էր իմ հայտնաբերած Հասմիկին` նուրբ, քնքուշ: Ու Հասմիկին նայելիս իմ մոտ մի պատկեր առաջացավ, որ հենց իր նման էր: Ծաղկած մասրենի տեսած կա?ք: Նուրբ, սպիտակավարդագույն թերթիկներով ծաղիկ է, շատ քիչ ու պարզ թերթիկներով, բայց այնքան գրավիչ թե իր նուրբ թերթիկների, թե գույին և թե բույրի պատճառով: Կարծես Հասմիկն այդ ծաղիկը լիներ: Ու ասեմ որ Տիգն ու Հասմիկը այնքան համապատասխան, իրար լրացնող մարդիկ էին, կարելի է ասել իդեալական զույգ: Ճիստն ասած ես Տիգին իր գրառումներից մի քիչ կոշտ, մի քիչ խիստ մարդ էի պատկերացնում, բայց իրականում լրիվ այլ էր: Հասմիկի հետ այնքան համապատասխան էին, որ իմ ստեղծած Հասմիկի պատկերի` մասրենու խաղքի կողքին նա նման էր մասրենու տերևի: Գիտե?ք նա ինչպիսին է, ներսի կողմից շատ նուրբ ու ողորկ, ու այդ նուրդ տերևի վրա մասրենու ծաղիկը կարող է հանգիստ հենվել, իսկ դրսի կողնից այդ տերևը բավականին կոշտ, մի քիչ փշոտ է, որ հանգիստ կարող է ծակել, խայթել ծաղիկին պարզած ցանկացած ձեռք: Ու այս զույգի պատկերն իմ համար մասրենու ծաղիկն է` տերևին հենված, գուցե և նաև նրանց գրկում մի փոքրիկ կոկոն. Տիգահասմիկախառնուրդ:

Գոհարիկ
25.01.2010, 01:40
Երկար-բարակ կարդում էի ձեր գրառումները,արտահայտվելու ցանկություն ունեցա,բայց սկզբում մի տեսակ չէի համարձակվում(մի տեսակ դեռ նոր հարևան եմ,դուք ինձ չեք ճանաչում,ես ձեզ)...մի խոսքով` գրում եմ:DԱնհատական չեմ ուզում անդրադառնալ,բայց շատերին վիռտուալ կերպով արդեն իսկ համակրում եմ:Ճիշտ է՝ ֆոռումներում շատ ակտիվ չեմ,առաջին գրառումներս էլ կարծես թե հրով ու սրով ընդունվեցին:(:D, բայց միևնույն է ուրախ էի,որ գրանցվել եմ,որովհետև հասկացա,որ իրականում կիրթ,խելացի ու հետաքրքիր երիտասարդներ շատ-շատ ունենք ու թող փորձվեն իմ ներկայությամբ երիտասարդ սերնդից բողոքել,մի անգամից կուղարկեմ ակումբ:D:DՀույս ունեմ,որ հոտագայում կդառնամ ավելի լիիրավ անդամ ու ավելի լավ կճանաչենք իրար, բայց համենայնդեպս Ակումբն ինձ համար արդեն հարազատ է դարձել,հենց ժամանակ եմ ունենում,մտնում նայում եմ ինչ կա-չկա,եթե անգամ ինքս գրել չեմ հասցնում:Շատ լավն եք…:hands

Chuk
25.01.2010, 01:41
Նորից հիշեցնում եմ, որ այս թեման նախատեսված է իրական կյանքում հանդիպելու ժամանակ ստացած առաջին տպավորությունների մասին իրար հետ կիսվելու համար:

Փոքրիկ
25.01.2010, 21:35
Երեկ Եվուկն էր եկել մոտս՝ մազերը կտրելու: Պայմանավորված ժամին սպասեցի ու եկավ... Լավ էլ գտել էր գործիս տեղը:)) հենց դուռը բացեց, նենց մի տեսակ պայծառացա:) իրա ժպիտից, աշխույժությունից... Ախր շատ մռութն ա է:oy... Հիշում եմ դեմքի արտահայտությունը, որ տեսավ մազերը կտրելուց շերտի երկարությունից 10 սմ կտրեցի:)) այ սենց էր /:}/:D.. Եվան շատ լավն ա... Այ թշերը չհասցրեցի պոնչո անել:oy

Hayk Avetisyan
10.02.2010, 11:41
Շնորհակալ եմ հաճելի ժամանց կազմակերպելու համար: Մինչև հանդիպմանը տեսնելը պարզապես անուններին նայելով ինձ թվացել էր Adriano ն աղջիկ ա Yeghoyany տղա :oy, H.A.Y.K.O նել ինչքան աշխուժ ա գրառումներւմ դրա հակառակը իրականում էր, Ինչուիկը համեստ աղջիկ էր:love, խիստ անհրաժեշտության դեպքում էր խոսում, wistolog ին գիտեի, բայց դե չափից ավել ամաչկոտ ա, էլի իրա վիրտուալ ախարհի հակառակ ձևով: Բոլորն էլ յուրովի լավ էրեխեք էին:

VisTolog
10.02.2010, 14:06
Շնորհակալ եմ հաճելի ժամանց կազմակերպելու համար: Մինչև հանդիպմանը տեսնելը պարզապես անուններին նայելով ինձ թվացել էր Adriano ն աղջիկ ա Yeghoyany տղա :oy, H.A.Y.K.O նել ինչքան աշխուժ ա գրառումներւմ դրա հակառակը իրականում էր, Ինչուիկը համեստ աղջիկ էր:love, խիստ անհրաժեշտության դեպքում էր խոսում, wistolog ին գիտեի, բայց դե չափից ավել ամաչկոտ ա, էլի իրա վիրտուալ ախարհի հակառակ ձևով: Բոլորն էլ յուրովի լավ էրեխեք էին:

Այ մարդ, դա ամաչել չի էլի, դա ուրիշ բանա :D:))

Jarre
11.02.2010, 13:01
Ժառի ցուցահանդեսի ժամանակ՝ ոչ թե իմ, այլ Ժան Միշել Ժառի :D, էնքա՜ն լավ ծանոթություններ ունեցա։ Արդեն ասել եմ ու նորից եմ կրկնում, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ձեր բոլորի շնորհիվ այդ երեկոն ինձ համար դարձավ անմոռանալի, ու վստահ եմ, որ վստահ եք, որ սա չափազանցություն չէ։ Ցավոք այդ օրերին այնքան զբաղված էի, որ չկարողացա բոլորի հետ ծանոթանալ մոտիկից։ Բայց եղան մարդիկ որոնց հետ ավելի երկար շփվեցի և նույնիսկ հանդիպեցի մեկից ավելի անգամ ու հիմա ուզում եմ իրենց մասին գրել։

.... բայց դեռ շարուակելու ու ասելու ունեմ ընգեր :apeape Էդ էլ վաղը :P

Դե, ժամանակը շատ հարաբերական հասկացություն է ու իմ «վաղը» եկավ ուղիղ մեկ ամիս հետո :))

Շարունակեմ կիսվել տպավորություններովս։

Norton։ Նորտոնը իմ վրա թողեց շատ դրական տպավորություն։ Ինքը լուրջ երիտասարդներից է ովքեր գիտեն իրենց արժանավայել պահել։

Adam։ Ադամը նույնպես շատ դրական տպավորություն թողեց։ Աննկարագրելի հաճելի էր այն, որ ինքն էլ է սիրում Ժառ ու բացի դրանից իր եղբայրը Ժան Միշել Ժառի վաղուցվա լսողներից է (էտ երկրպագու բառը սկի չեմ կարում մարսեմ :nea )։

Հայկօ։ Ափսոս Հայկին հանդիպեցի ցուցահանդեսի հավաքման աշխատանքների վերջին պահին :( ։ Ներողություն եմ հայտնում, որ կոնկրետ չէի հայտնել, թե կիրակի մինչև երբ է լինելում։ Բայց հետաքրքիրը այն է, որ հենց Հայկօին տեսա, միանգամից կռահեցի, որ ինքն է, բայց ռիսկ չարեցի մոտենալ, որովհետև մտածեցի, որ մի գուցե սխալվեմ։ Ի դեպ, այդպես մեկ էլ եղել է Velvet Bride-ի հետ։ Հայկօից նույնպես տպավորություններս շատ դրական են. լուրջ, բանիմաց, բայց միևնույն ժամանակ հումորով ու ոչ ծանր։

Dayana։ Ճիշտա Դայանայի մասին առաջին տպավորությանս մասին վաղո՜՜՜ւց գրել եմ, բայց էս երկու օրը շատ կարևոր բացահայտում արեցի ու որոշեցի գրել։ Մինչև իրեն հանդիպելը, իր գրառումներից այնպիսի տպավորություն էի կազմել, որ մի 30-35 տարեկան է ու սենց մի տեսակ հասարակությունից առանձնացված ու մելանխոլիկ մարդ է։ Բայց դե հետո հանդիպեցի ու տեսա իրական Դայուշին :)
Ուղղակի հիմա եմ գրում, որովհետև էս ամեն ինչը, որքան էլ զարմանալի է, բայց միայն այս երկու օրը նոր գիտակցեցի։ Բայց ուղեղը ի՜նչ հետաքրքիր բան է, չէ՞՞՞՞ :8

Ափսոս, որ բոլորի հետ չէ, որ կարողացա անհատապես հանդիպել հանգիստ ժամանակ ու շա՜տ ափսոս, որ հիմա չեմ կարող զբաղվել իմ ամենասիրած գործերից մեկով՝ գրել առաջին տպավորությունները իմ սիրելի մյուս ակումբցիների մասին :cry2

Dayana
11.02.2010, 14:26
Dayana։ Ճիշտա Դայանայի մասին առաջին տպավորությանս մասին վաղո՜՜՜ւց գրել եմ, բայց էս երկու օրը շատ կարևոր բացահայտում արեցի ու որոշեցի գրել։ Մինչև իրեն հանդիպելը, իր գրառումներից այնպիսի տպավորություն էի կազմել, որ մի 30-35 տարեկան է ու սենց մի տեսակ հասարակությունից առանձնացված ու մելանխոլիկ մարդ է։ Բայց դե հետո հանդիպեցի ու տեսա իրական Դայուշին :)
Ուղղակի հիմա եմ գրում, որովհետև էս ամեն ինչը, որքան էլ զարմանալի է, բայց միայն այս երկու օրը նոր գիտակցեցի։ Բայց ուղեղը ի՜նչ հետաքրքիր բան է, չէ՞՞՞՞ :8

Ափսոս, որ բոլորի հետ չէ, որ կարողացա անհատապես հանդիպել հանգիստ ժամանակ ու շա՜տ ափսոս, որ հիմա չեմ կարող զբաղվել իմ ամենասիրած գործերից մեկով՝ գրել առաջին տպավորությունները իմ սիրելի մյուս ակումբցիների մասին :cry2

Յարրե ձյա՞ :)) Ինչի՞ ինձ չէիր ասել, որ թթված պառավի տպավորություն եմ թողել մինչև հանդիպելը :D Արթ, բայց առաջին մարդն ես գիտե՞ս, մնացած բոլորը ինձ "մալալետկայի" տեղ են դնում (Անդրե :love)

One_Way_Ticket
02.03.2010, 00:14
Chuk - համապատասխանում է իր ակումբային կերպարին: Խելացի, հավասարակշռված, նախաձեռնող:
Kuk - հենց սկզբից սիմպատիաս բռնեց: Չնայած որ առանձնապես չշփվեցինք:
Ուրվական - հաճելի զրուցակից էր:
Artgeo - մինչև տեսնելը շատ դրական էի տրամադրված, սակայն հենց սկզբից տպավորություն ստեղծվեց, որ նա բոլորին վերևից է նայում (disclaimer: պարզապես տպավորություն է և ոչ ավել):
Հայկօ - ցավոք, համարյա չշփվեցինք, սակայն ուրախ եմ ծանոթության համար:
Lanterfant - երևի առաջին անգամ առիթ ունեցա հայերեն խոսել ազգությամբ ոչ հայի հետ (հորեղբորս ուկրաինուհի կինը "հաշիվ չէ"): Շատ հաճելի տղամարդ էր, ոնց որ հայ լիներ :)
Գալաթեա - մեղքս ինչ թաքցնեմ, Գալաթեան ֆորումի գրառումներով դուրս չէր գալիս: Ջղային ծյոծյայի տպավորություն էր թողնում: Իրականում պարզվեց, որ ոչ ջղային է, ոչ էլ ծյոծյա է, այլ հաճելի աղջիկ է: Շատ ուրախ եմ ծանոթության համար:
Ֆրեյա - Ֆրեյայի նկատմամբ միանգամից հարազատության զգացում ունեցա: Թվում էր` հարյուր տարի է նրան ճանաչում եմ: Հազվադեպ է այդպես լինում:
Lapterik - շատ ժպտերես, հաճելի աղջիկ էր, ափսոս շուտ գնաց:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Norton - սկզբում Նորտոնը ռաբիզի տպավորություն թողեց: Հետո հասկացա, որ ռաբիզ չէ, պարզապես ինքնավստահ (դրական իմաստով) ու խելացի տղա է:
Vistolog - չիմանաս, չես ասի, որ այդքան փոքր է տարիքով: Լուրջ, կայացած մարդու տպավորություն է թողնում:
Yevuk - արտաքնապես մի քիչ այլ էի պատկերացնում, իսկ պահվածքով հենց պատկերացրածս էր: Քնքուշ աղջիկ:
Yeghoyan - իրականում ավելի գեղեցիկ էր, քան լուսանկարներում :P Հաճելի զրուցակից:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

"Չդզեց" այն, որ խմող չկար :) Մենակ ես էի որոշակի գարեջրի պորցիայից հետո սկսում անկապ ու բարձրաձայն "դուրս տալ": Այդպես հետաքրքիր չէր :)

One_Way_Ticket
02.03.2010, 01:52
Աթեիստ - Հենց Աթեիստը ներս մտավ, զգացի, որ դեմքը ծանոթ է, ինչ-որ տեղ տեսել եմ: Փորձեցի հիշել, հասկացա, որ ակումբի լուսանկարներում եմ տեսել :D Աթեիստի մասին չհասցրեցի ինչ-որ տպավորություն ստանալ, բայց Կորյունչիկը շաաաատ լավն էր:
Amaru - պարզվեց, որ Amaru-ի իմ գործընկերոջ դուստրն է, և մենք մեկ անգամ արդեն հանդիպել էինք մեր ընկերության տարեվերջյան երեկույթին: Բարեբախտաբար նա ինձ ճանաչեց, թե չէ ես իմ բութ տեսողական հիշողությամբ ստիպված էի լինելու սահմանափակվել "ես նրան մի տեղ տեսել եմ"-ով:

Artgeo
02.03.2010, 17:32
Artgeo - մինչև տեսնելը շատ դրական էի տրամադրված, սակայն հենց սկզբից տպավորություն ստեղծվեց, որ նա բոլորին վերևից է նայում (disclaimer: պարզապես տպավորություն է և ոչ ավել):

Չբռնե՞մ, դեպրեսվեմ :think

Ձայնալար
02.03.2010, 17:40
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

"Չդզեց" այն, որ խմող չկար :) Մենակ ես էի որոշակի գարեջրի պորցիայից հետո սկսում անկապ ու բարձրաձայն "դուրս տալ": Այդպես հետաքրքիր չէր :)

Հը՞, հաստա՞տ Ակումբի հանդիպման ես գնացել: Մյուս անգամ էլ արի ես քեզ ցույց կտամ :D

Chuk
02.03.2010, 17:49
Հը՞, հաստա՞տ Ակումբի հանդիպման ես գնացել: Մյուս անգամ էլ արի ես քեզ ցույց կտամ :D

Հա, ակումբի հանդիպման էր եկել ու կողքս էր նստել ու ամենադաժան ձևով մեկը մյուսի հետևից լցնովի Կիլիկիա էր պատվիրում, հեչ բանի տեղ չդնելով, որ ես տանջվում եմ :(

One_Way_Ticket, կարճ ասեմ, որ տպավորություններս շատ դրական են: Ամենաուրախալին, որ ըստ ինձ ակումբում ստացած սառը մարդու տպավորություն (:oy) լրիվ սխալ էր. հետաքրքիր զրուցակից, հետաքրքիր մարդ: Հուսամ ավելի լավ ճանաչելու հնարավորություն կլինի:

Elmo
02.03.2010, 18:01
"Չդզեց" այն, որ խմող չկար :) Մենակ ես էի որոշակի գարեջրի պորցիայից հետո սկսում անկապ ու բարձրաձայն "դուրս տալ": Այդպես հետաքրքիր չէր :)

Ոչինչ մի օր խման կազմով կհանդիպենք: Ինչ պապա եմ դառել չեմ կարողանում խմաններին անդամակցեմ:
Անկապ ու բարձրաձայն "դուրս տալու" ալամ աշխարհի չեմպիոնին էլ չես տեսել :D
Ես որ գալիս եմ, սաղից շատ եմ խոսում: Եթե իհարկե Norton -ը Lion -ին չի տեսնում: Այ էդ ժամանակ իրանք են շատ խոսում:

Հ.Գ. Զարմանում եմ, որ Չուկը չի խմել:

Գալաթեա
02.03.2010, 18:09
Դե քանի որ Թիքեթն ասաց, որ ես ջղայն ծյոծյա եմ, նմանապես ասեմ, որ ես էլ իրենով առանձնապես հիացած չէի :this:beee :D

Դե, ոնց սիրեի, գրելով զեմիս բարբառը չէի լսում :D

Իրականում, Չուկի հետ համակարծիք եմ, վիրտում Դավիթը շատ չոր ու ցամաք մարդու տպավորություն է թողնում:
Բայց ռեալուու՜՜՜մ...կարգին տղա ա՝ համ լավ խմում ա, համ ուտում ա /միսը ներառյալ :love /, հետաքրքիր զրուցակից ա, ինքն էլ՝ լենագանցի :love

Ուրախ եմ, որ ծանոթացանք :)

Աբելյան
02.03.2010, 20:59
Հը՞, հաստա՞տ Ակումբի հանդիպման ես գնացել: Մյուս անգամ էլ արի ես քեզ ցույց կտամ :D

Ոչինչ մի օր խման կազմով կհանդիպենք:
Աչքիս խմելու գործ կա հա՞…:oy

Հայկօ
02.03.2010, 21:11
"Չդզեց" այն, որ խմող չկար :) Մենակ ես էի որոշակի գարեջրի պորցիայից հետո սկսում անկապ ու բարձրաձայն "դուրս տալ": Այդպես հետաքրքիր չէր :)

Լօյլ, տղու սաղ ասածները՝ հեչ, բայց «չխմողից» բոլորը մինչև հոգու խորքը վիրավորվեցին թունավոր տապոռով :D: Զգում ե՞ք, ժող, ծերանում ու անհամանում ենք, վեդռոներով խմողի ու վրից էլ «Զոմբի» երգողի աշխարհացունց համբավը լքում է մեզ :)): Դավիթի հետ համարյա չխոսեցի, ափսոս :(: Բայց հլը առիթ կլինի՝ հաստատ. դժվարը սկիզբն ա :):

Կաթիլ
05.03.2010, 23:36
Էսօր ծանոթացա ևս մի հրաշք ակումբցու հետ :)
Հանգիստ, հավասարակշռված, շատ խելացի ու գեղեցիկ աչքերով մարդ, որի հետ սակայն երկար շփվելու հնարավորություն չունեցա, համ մի քիչ չշփվող էր (դե ինչպես բոլորը նոր շրջապատում), համ էլ շուտ ցրվեցինք, ափսոս… : Բայց իրոք շատ հաճելի ու սպասված ծանոթություն էր:
Հուսամ էլի կգաս մեզ հյուր, չէ՞ Հ.ա.յ.կ.ո ջան :)

Աբելյան
06.03.2010, 00:04
Էսօր ծանոթացա ևս մի հրաշք ակումբցու հետ :)
Հանգիստ, հավասարակշռված, շատ խելացի ու գեղեցիկ աչքերով մարդ, որի հետ սակայն երկար շփվելու հնարավորություն չունեցա, համ մի քիչ չշփվող էր (դե ինչպես բոլորը նոր շրջապատում), համ էլ շուտ ցրվեցինք, ափսոս… : Բայց իրոք շատ հաճելի ու սպասված ծանոթություն էր:
Հուսամ էլի կգաս մեզ հյուր, չէ՞ Հ.ա.յ.կ.ո ջան :)
Ախր ես իմ բնույթով եմ չշփվող::oy
Լավն էր Հերմինեն::oy Իրա ակումբային կերպարի պես նուրբ, փափուկ, անմիջական, ժպտացող ու ժպիտ բերող::oy Կիրովականցիներն ուրիշ են, էլի: Մի փոքր էլ քաշվեցի: Չգիտեմ, տարիքային տարբերություն որ կա, մի տեսակ չի ստացվում իմ մոտ ընդհանուր թեմա գտնել::oy Հեմ ջան, հուսով եմ մյուս անգամ շուտ առիթ կունենամ գալու::)

DavitH
06.03.2010, 19:11
Շա՜...՜՜՜ա՜տ հաճելի էր ու ուրախ էր
ճիշտն ասած միանգամից բոլորի մասին չեմ կարա ինչ-որ բան ասեմ , որովհետև բոլորի անունները չի որ հիշում եմ /թարսի պես/,
համել համարյա բոլորի համար կասեմ որ ուրախ եմ որ ծանոթացանք ու հուսով եմ առաջինը կլինին ու վերջինը չի լինի :)

ամեն դեպքում մի երկու բան ասեմ
ինչուիկը իսկական ինչուիկ էր :)

Չուկը --- ես իրան հենց ետ ձև էլ պատկերացնում էի :)


Հ.Գ. բայց իմ մասին դեմ չէի լինի մի երկու բան լսեի :)

Rhayader
07.03.2010, 03:02
Հաճելի հայտնագործություններ էին Եվուկն ու Եղոյանը;) տղաների վրա չհասցրեցի ուշադրություն դարձնել, մենակ Վիստան էր՝ իսկական սեքսի բոյ: Ոչինչ, ես մեկ ա քեզ մի օր կապելու եմ կռավաթին ու պլյոտկով յայա դաս իստ ֆանտաստիշ անեմ:D

Rhayader
07.03.2010, 03:03
Մնացածները չնեղանան, բայց եթե մարդ գրեթե ոչ մի բան չի խոսում, դժվար է նրա մասին տպավորություն կազմել;) իսկ ես դատարկ տեղը գովաբանական ձոներ գրել չեմ սիրում:

VisTolog
07.03.2010, 03:13
Հաճելի հայտնագործություններ էին Եվուկն ու Եղոյանը;) տղաների վրա չհասցրեցի ուշադրություն դարձնել, մենակ Վիստան էր՝ իսկական սեքսի բոյ: Ոչինչ, ես մեկ ա քեզ մի օր կապելու եմ կռավաթին ու պլյոտկով յայա դաս իստ ֆանտաստիշ անեմ:D
:D:D:D
Ես հենց դրան էլ սպասում էի :love

Ռուֆուս
07.03.2010, 03:15
Տղաներ, ավելի լավ ա տեղափոխվեք ինտիմ անկյուն...

Yeghoyan
07.03.2010, 21:16
Եկել եմ մի քիչ բամբասեմ:oy մյուսների մասին հետո, իսկ հիմա մի քիչ Rhayader-ից, ուրմեն ինքն էն մարդկանցիցա, որի հետ կարելի է ժամերով զրուցել տարբեր թեմաների մասին ու չհոգնել, քննարկել ցանկացած նյութ ու զգալ, որ անիմաստ ժամանակ չես վատնում: Խելացի, գիտելիքներով հարուստ, որի հետ զրուցելուց զգում ես, որ իսկապես էս մարդը կա, լիքնա ու կարելի է ասել նաև կայացած է: Բնականաբար թերություններ էլ ունի, և իհարկե դրանք այստեղ չեմ գրի:secretթաքուն ու մենակ իրան:P


հա, մի բան էլ ասեմ, որ հեչ փողոց անցնել չգիտի :sad համոզված եմ, թեկուզ գիշերով, որ մարդ էլ չլինի փողոցում, ինքը էնքան կսպասի մինչև կանաչ լույսը վառվի, որ անցնի:D ու չխնդաք, իրա էս սովորության պատճառով կորցրել էինք մնացած ակումբցիներին ու գտանք միայն օպերայի կողքերը երեք անգամ պտտվելուց, դես ու դեն գնալ-գալուց, ու մի լավ հոգնելուց հետո:D


մեկ էլ ասեմ, այսինքն գրեմ:8 որ մեր ԿԳԴ-ն շաաատ լավ, նուրբ, սիրուն, հաճելի աղջիկ է, իրան առաջին անգամ տեսա, զբաղված էր, մի քիչ խոսեցինք, բայց հասցրեցի նկատեմ, որ լավն է:oy

Շինարար
10.03.2010, 10:06
Հայկոյին Կիրովականից ճանապարհում ենք, տաքսու վարորդի հետ խոսացել եմ, որ հազար հինգով տանի, դե ընդհանրապես երկու հազար է, ասում եմ՝ էդ ա, ավելի չկա, իմ ձեռքին էլ չկա, որ ավելացնեմ, մի խոսքով էն բառերը որ նման դեպքերում սովորաբար ասում են, վարորդն էլ երևի մտածում ա, որ Հայկոյին կարա համոզի, որ երկու հազարով տանի, ինձ ասում ա՝ խի՞ ես դու խոսում, վերջը ես թատրոնը շարունակում եմ, բա՝ Հայկ ջան, բայց որ հասնես տեղ, գոնե տուն հասնելու փող մնում ա ձեռքդ, վարորդը մեր կողքը կանգնած ա, Հայկս թե՝ հազար հինգը վարորդին, հինգ հարյուրը առանձին գրպան կդնեմ, դեռ հիսուն էլ մնում ա:D այ տղա, սուս:angry վերջը, ես միամիտ լոռեցի ապշել էի Հայկոյի միամտությամբ… Շատ լավն ա մեր Հայկոն:))

Աբելյան
10.03.2010, 12:06
Հայկոյին Կիրովականից ճանապարհում ենք, տաքսու վարորդի հետ խոսացել եմ, որ հազար հինգով տանի, դե ընդհանրապես երկու հազար է, ասում եմ՝ էդ ա, ավելի չկա, իմ ձեռքին էլ չկա, որ ավելացնեմ, մի խոսքով էն բառերը որ նման դեպքերում սովորաբար ասում են, վարորդն էլ երևի մտածում ա, որ Հայկոյին կարա համոզի, որ երկու հազարով տանի, ինձ ասում ա՝ խի՞ ես դու խոսում, վերջը ես թատրոնը շարունակում եմ, բա՝ Հայկ ջան, բայց որ հասնես տեղ, գոնե տուն հասնելու փող մնում ա ձեռքդ, վարորդը մեր կողքը կանգնած ա, Հայկս թե՝ հազար հինգը վարորդին, հինգ հարյուրը առանձին գրպան կդնեմ, դեռ հիսուն էլ մնում ա:D այ տղա, սուս:angry վերջը, ես միամիտ լոռեցի ապշել էի Հայկոյի միամտությամբ… Շատ լավն ա մեր Հայկոն:))
Վերջում 1500 էլ տվեցի: Ասեցի ավել չեմ կարա տամ: Թե չէ 1500-ի վրա կայնած, մի տեսակ չէր հավատա, որ ասեի մոտս հենց 1500 ա::)

Rhayader
10.03.2010, 13:08
Դե, ռազ էդպես ա, ես էլ մի քիչ արձակ պատմեմ)
Եղոյանը մի մարդ ա (որի անունն էդպես էլ չիմացա), ով համարում ա, որ ինձ պետք «շտապ փչացնել»: Ես էդ ընթացքում իմ միկիմաուսներով մայկայով էի::D
Շատ թեթև է ստացվում իր հետ շփվելը, երևի հազվագյուտ մարդկանցից, ովքեր հասկանում են, որ ես եթե ասում եմ, օրինակ, «կատարտիկ կոնտեքստի աբստրակցիա», դա նրանից չի, որ փորձում եմ խելոք երևալ, այլ որովհետև էդ զահրմարի ուրիշ անուն չգիտեմ, ու եթե մարդ չհասկանա, թե ինչ եմ ասում ու հարցնի, չեմ նայի «օ դու խղճուկ մահկանացու» հայացքով:D որ ասում են, է, «душа компании», հենց իր մասին է:

Արևհատիկ
11.03.2010, 14:13
Եկել եմ մի քիչ էլ ես գրեմ: :oy
Իմ երևանյան այցի ժամանակ ես առաջինը հանդիպել եմ Փոքրիկին: Շատ քիչ եմ շփվել հետը, քանի որ շտապում էի էդ օրը: Ասեմ, որ Փոքրիկը հենց վիրտուալում էլ դրական ազդեցություն էր թողել վրես, բայց իրականում, որ տեսա հասկացա, որ վիրտուալում ամեն ինչ չես կարա իմանաս: Ինքը իրականում շատ-շատ ավելի լավն ա՝ ժպտերես, գեղեցիկ փոքրիկ Ռուզիկ :love : Ռուզ ջա՛ն, նկարներում մեծ ես երևում տարիքիդ համեմատ::oy

Անցնենք ընդհանուր հանդիպմանը: Բոլորի մասին չեմ գրի, որովհետև քիչ եմ շփվել: Բայց կասեմ, որ շատ ուրախ եմ հանդիպման համար, յուրաքանչյուրիդ մեջ մի դրական բան կար: Հուսով եմ, առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն էր: ;)
Yeghoyan-ը իսկական ակումբի Եղոյանն էր: Ճշտախոս, տեղը-տեղին ջղայնացող, հոգատար :kiss : Շատ հեշտ էր Ասյայի հետ շփվելը: Հետո էլ Եղոյանը էն միակ մարդկանցից ա, որ ակումբից էլ ինձ շատ հարազատ են դարձել: Ու ես ուրախ եմ, որ ինքը նույն մարդն ա, ինչ-որ ակումբում:
VisTolog-ը ինձնից բեթար քչախոս էր, հեչ ակումբի շատախոս Վիստը չի: :)) Տեսնելուց հետո վերջնականապես համոզվեցի, որ տարիքը չի խաբում, իսկականից 17 ա: Ոնց, որ մի քիչ էլ ամաչկոտ ա (Այ տղա աշակերտներից ամաչում ե՞ն բաաա :sad :D)
Ինչուիկ, Մանուլ, Yevuk-շատ հաճելի և գեղեցիկ աղջիկներ: Խոսում են, ես պարզապես հիամնում եմ: Yevuk-ի թուշիկներն էլ էլ չասեմ :love
H.a.y.k.o-Հայկը իրականում էն իրա սիրելի ուֆ-երը չի օգտագործում, ու ընդհանրապես հոգնած մարդու տպավորություն չի թողնում: :)) Բայց դե ինչպես միշտ աղջիկ որոնելու գործի վրա ա :))
Rayader-ը շատ խելոք մարդու տպավորություն ա թողնում (դե, որ Կապանի հետ կապ ունի, էլ պարզ ա :oy): Հավեսով, հետաքրքիր բաներ էր բացատրում:
Adam-ը հավեսով տղա էր, հավես զրուցակից: Ճիշտ ա ես տենց չէի խոսում, բայց դե խողքից լսելն էր հերիք էր :))

Մնացածները թող ինձ ներեն, բայց էլ չեմ գրում :sorry: Պարզապես կասեմ, շատ հաճելի էր: :)
:love

Rhayader
11.03.2010, 15:06
Որպեսզի արդարությունը չխափանվի, ասեմ, որ մի քանի անգամ փորձեցի Ասյայի անունը հարցնել, բայց հարցնելու կեսից կոմպլեքսավորվում էի, ցածր էի հարցնում, ինքն էլ ռեակցիա չէր տալիս, ես էլ դրանից ավելի էի կոմպլեքսավորվում ու սուս էի մնում::oy

Yeghoyan
11.03.2010, 23:15
Եղոյանը մի մարդ ա (որի անունն էդպես էլ չիմացա), ով համարում ա, որ ինձ պետք «շտապ փչացնել»: Ես էդ ընթացքում իմ միկիմաուսներով մայկայով էի::D
:blin
ես ասում էի փողոց անցնել սովորացնելու մասին:oy
իսկ միկիմաուսներովդ չվախացնես, ես դրանից դպրոցում էի հագնում:P


Yeghoyan-ը տեղը-տեղին ջղայնացող, հոգատար :kiss :

չէ :' ես բարի եմ:noti

Tig
16.03.2010, 09:35
My World My Space - Ուրբաթ օրը վերջապես ծանոթացա Հովոյի հետ:) Դե նրանց տունը իմ տուն գնալու ճանապարհին է: Պայմանավորվեցինք հանդիպեցինք, մի-մի գարեջուր վայելեցինք, զրուցեցինք ահագին: Ինչպես և սպասում էի շատ դրական տպավորություն ստացա նրանից: Ասող, խոսող, հումորով տղայա Հովոն: Էն որ ասում են հավեսով տղա, այ էդ որակումը, որպես առաջին տպավորություն, կարելիա տալ Հովոին;)

Cassiopeia
19.03.2010, 11:30
Երեկ լրիվ պատահականորեն տրանսպորտի մեջ ծանոթացա մի ակումբցու հետ: Ցավոք սրտի, այդպես էլ չիմացա նրա ակումբային մականունը: Առաջին տպավորությունս այդ աղջկա մասին շատ դրական է: Միանգամից իր կողմը տրամադրող, ժպտերես ու շփվող, խելացի ու գրագետ անձնավորություն բացահայտեցի ինձ համար, ում հետ կցանկանայի կրկին անգամ հանդիպել: Հուսով եմ, որ երբ նա հաջորդ անգամ մտնի ակումբ, ինձ անպայման նամակ կգրի ու մեր կապը մենք կվերահաստատենք:

Սերխիո
25.03.2010, 16:33
էսօր ծանոթացա Լեո հետ` հանդիպեցին կուլեն և բլանկոսը:goblin
բայց դե մարդս մարդ լինի, ,ֆուտբոլը ժամանց ա, ինչ-որ տեղ ադրենալին, քննարկում ,բայց ոչ ավելին...
Ասեմ ,որ շա~տ հաճելի անձնավորություն է,չնայած իմ համար անակնկալ չէր, մարդու զարգացվածությունը ու մակարդակը գրառումներից զգում ես;
Թեև չէր լինի առանց մի քանի ֆուտբոլային հարցեր շուրջ քննարկումների, ի դեպ `ավելի սրտաբաց ու օբյեկտիվ, բայց ամեն դեպքում ցանկություն կա նորից զրուցելու: Հաճելի է ուշիմ մարդու հետ զրուցել ու զրուցել... :scen

Դարք
05.04.2010, 00:50
Առաջին տպավորություններս ակումբցիների մասին,կլինեմ կարճ քանզի դժվար է մարդկանց մասին կարծիք կազմել և և երկար-բարակ խոսել՝ճանաչելով նրանց ընդամենը մի ակնթարթի նման արագ և հաճելի անցկացրած օր՝հագեցած բուռն տպավորություններով
դե ուրեմն սկսենք.
Վիստուլ-ամենասկզբից ասեմ ,այն անամոթի մեկը, որ ես պատկերացնում էի,պարզվում է շատ համեստ. ես կասեյի չափից շատ համեստ մի անձնավորություն էր,ոչ այն ակումբի Վիստը, որին սովորել էի,բայց դե ռեալի վիստը շատ ավելի լավն էր,ես դրա մասին իրեն ասել եմ առանձին,դու ինձ հասկացար Հով ջան:;)
Արսեն-Սիրում է ֆուտբոլ.ես նույնպես:Սիրում է ռեպ.ես նույնպես.Չի սանրում մազերը.ես նույնպես.եզրակացություն.հաշվի առնելով մեր այսքան շատ տարբերությունները,մենք շատ ընդհանուր կողմեր ել ունենք:;)
Աստղիկ-Ակումբի Աստղը չէր էտ հաստատ.շատ հաճելի, ես կասեի հրաշք մի անձնավորություն,ոնց ասեմ մեր խմբմի ոգին այդ դու ես Աստ.միգուցե առանց քեզ մեր հանդիպումները այդպես ուրախ չանցնեն.մեկ էլ մի խնդրանք.Նորթ և Աստղ,ախպոր պես ձեր քաղաքական քննարկումներով սահմանափակվեք զրուցարանում,ԼՕՕՕՕԼ
Ցավոք երկար չեմ սիրում գրել,դրա համար մյուսներին,մասնավորապես Անդոյին ԵՎուկին և Հարութին(adriano)կանրադառնամ մոտակա օրերս երբ մեջս ինչ -որ բան պրյոտ կանի ինձ գրելու:)Այսքանը

Tig
05.04.2010, 13:21
Նորթոն - Ցուցահանդեսի օրը մի կես ժամ շուտ էինք եկել ու բախտ վիճակվեց մինչև ներս մտնելը Նորթոնի հետ ծանոթանալու ու շփվելու: Շատ խելացի, կիրթ ու լուրջ անձնավորության տպավորություն թողեց: Շատ հաճելի էր նրա հետ զրուցել: Նորից շփվելու ցանկություն առաջացավ…;)

Katka
07.04.2010, 08:06
Շարունակվում է...:))
Kita-փոքր երեխա է, էն որ հետեւից վազում ես, որ ճանապարհը արագ չանցնի: Էն որ շատ բան ունի պատմելու ու պետք է լսել: Kita-ն նենց արագ էր քայլում, որ մտածեցի կամ ես եմ պառավել ու դանդաղ քայլում, կամ էլ…ռեակտիվ ա: :))
Դե, մի հանդիպում էլ եղավ, էնտեղ Ներսես_AM-ի հետ ծանոթացա: Ժպտերես ու ուշադիր տղա է Ներսեսը:)
Շատ հաճելի էր :)

Ungrateful
07.04.2010, 13:34
Ցուցահանդեսի օրը լիքը մարդկանց հետ ծանոթացա, չեմ էլ հիշում թե կոնկրետ քանի հոգու:
2-ի մասին կգրեմ:
Լեո
Լեոն էլ ա ակումբի բասկետբոլիստներից /բոյով ա էլի/ :)) : Դրական մարդ ա, ժպիտը դեմքին, բարի… բայց էն ֆուտբոլային տակից /կամ, ծիխարի:))/ կծողական բնավորությունը ռեալ կյանքում էլ ունի: Դե, Աստղը մեր հետ էր, տակ շտո` վախենալու բան չկարhttp://www.akumb.am/images/icons/icon10.gif:
Իրական Լեոն, վիրտուալից չեր տարբերվում: Հանգիստ, բարի, հումորը տեղը մարդ ա:
Սկզբից տեղը չբերեցի: Եկանք մոտիկ, մեկ էլ ասեց «Բարեկամ ջան, ո՞նց ես» … էդ արտահայտությունից միանքամից ճանաչեցի :)):

Dark night
Հովիկի հետ երկար ենք զրուցել: Ակումբում իրան չեի ճանաչում, մենակ տեսել էի, որ զրուցարանում լավ ակտիվ ա: Ռեալում էլ չեր տարբերվում... խելոք-համեստ նստած չեր, սաղի պես հավասար զրուցում, ասում, խոսում, ուրախանում էր:
Ռեփ ա սիրում, լուսանկարչություն… մի խոսքով` մենք մեր թեմաները գտանք: Հավեսով տղա ա:

Morpheus_NS
08.04.2010, 01:48
Շատ չեմ գրի...
Ցուցահանդեսի օրը լիքը հաճելի մարդկանց հետ ծանոթացա: Ցավոք շատերի հետ նորմալ չշփվեցի: Վաղուց ուզում էի Աստղի ու Սաթի հետ ծանոթանալ: Երազանքս իրականացավ:))
Երեւի ամենաշատը Բագրատի ու Մոսոյի հետ շփվեցի, որովհետեւ պիցերիայու իրար մոտ էինք նստած:
Բագրատը ակումբի Բագրատն ա, համարյա տարբեություն չտեսա իրա կերպարի ու իրական Բագրատի մեջ:
Մոսոյի հետ ժամերով խոսես, չես ձանձրանա: Հումորով, հավեսով տղայա: Կարծում եմ, իրար հետ խմելու առիթներ դեռ կունենանք:
Հովոն՝ Դարկ նայթը, շատ աշխույժ, աստղով տղա էր երեւում, նույնը Արսենը, Վիստը՝ համեստ, զուսպ: Դե Հարութին 100 տարի ա գիտեմ, իրա մասին չեմ գրի ))
Շատ ուրախ եմ Գալոյի հետ ծանոթանալու համար, բայց դե էս հաշիվ չէր, համարյա չշփվեցինք:
Երեւի մարդկ կլինեն, ում մոռացա, բայց դե բիձա մարդ եմ, ներելի ա:
Բա, սենց լիքը դրական կարծիքներ, մենակ իմ մասին եմ բասացական կարծիքի, որ չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել ակումբին, բայց դե ժամանակի հետ կուղղվենք:))

Շինարար
09.04.2010, 19:23
Այսօր գործերով Երևանում էի, մտքովս անցավ, զանգեցի Ակումբի ընկերներիցս մեկին, բա` հանդիպման չես գալի՞ս, տեղյակ չէի հանդպման մասին, բայց ասեցի՝ գալիս եմ: ԿԳԴ-ի ցուցահանդեսին էինք գնում: Եղոյանի, Դավիդուսի, Վորլդի, Միքոյի մասին չեմ պատմում, որովհետև տպավորությունս իրենցից առաջինը չէր, նրանք այն մարդիկն են, ում հետ հա կուզեմ էլի ու էլի հանդիպել:
Ամենամեծ տպավորությունս Վելվետն էր, որովհետև ես կարծում էի, թե նա շիկահեր է, իսկ պարզվեց, որ ընդհակառակը:))
Ինչուիկի ու Ագնիի հետ ավելի երկար զրուցելու հնարավորություններ եղան, ու չգիտեմ, թե իրենցից որին եմ սիրահարվել:))
Լուսաբերից սպասում էի, որ հենց ինձ տեսնի, կծիծաղի, էն էլ չէ, երևի ռեալում էդքան ծիծաղալու չեմ, որքան վիրտուալում:))
Մի քիչ էլ տղաներից:) Ռայադերը դե ինձ չնկատեց:), Արիացին էլ, տնաշենը էդ ինչքան ա խոսում, չթողեց մեկը մի բառ ասի, տըտըտըտը, այ տղա, էդքան կխոսա՞ն:angry
Մի աղջիկ էլ կար, իր գալու ժամանակ հեռախոսով էի խոսում, հետո ասացին Խային ա, բայց հետը չեմ շփվել:)
Ամենաքիչը հնարավորություն ունեցա ԿԳԴ-ի հետ շփվելու, ես իրան ավելի մեծ էի պատկերացնում, հեռվից տպավորությունս այն է, որ հրաշք էր, դե բոլոր ստեղծագործող մարդիկ էլ հրաշք են լինում, դժվար սխալված լինեմ:))

Լուսաբեր
09.04.2010, 20:08
Լուսաբերից սպասում էի, որ հենց ինձ տեսնի, կծիծաղի, էն էլ չէ, երևի ռեալում էդքան ծիծաղալու չեմ, որքան վիրտուալում:))

Ես մտքում ծիծաղեցի :beee նենց, որ դու չնկատես :}

Շինարանար Վանաձորցու հետ էնքան եմ խոսել, որ նոր ծանոթի տպավորություն չունեցա :P:D
Ինքն էր, նույնը, մենակ չհասկացա իրականում էլա ամեն երկրորդ բառից նեղանում թե չէ :think

Երեխեքից բոլորից էլ տպավորություններս իհարկե դրական են: Մենակ չէի սպասում, որ Ինգային՝ Ագնի, չէի ճանաչելու:oy Ախր մեր շփումը էնքանի ա հասել, որ մենք իրար հետ հոգեբանական տեստեր ենք արդեն լրացնում հեռախոսով :D Համ էլ ինքը նկարների մեջի նման չէր դրա համար :beee
Մեկ էլ Դավիդուսն էր իսկական պոնչո անելու :}
Էլ չառանձնացնեմ երեխեք ջան, ուղղակի սպասում եմ մյուս հանդիպմանը, երևի էսքանը բավարարա որ հասկանաք, որ բոլորի հետ էլ էլի կցանականամ հանդիպել ;)

հ.գ. Ասյա, պստոիս առաջին նվերի համար էլ մեծ մերսիկներ :kiss նա քեզ չի մոռանա :))

Agni
09.04.2010, 21:47
Դե որ բոլորդ անկեղծացաք, ես էլ ասեմ:) Շատ տպավորված եմ, որովհետև բոլորին էլ գրառումներով ճանաչում էի ու սուբյեկտիվ պատկերացումներ ունի, բայց փաստորեն...
Շինարարից ասեմ, ինչ մեղքս թաքցնեմ, չգիտեմ ինչու մի-քիչ մեծամիտ էի կարծում, որ պետք է լինես, բայց շատ պարզ, հասարակ ու շատ հաճելի զրուցակից էր, ընդհանրապես չէի զգում, որ նոր ենք ծանոթացել ու ահագին դեսիդ-դենից զրուցեցինք:)
Լուսաբերն ինձ անհարմար դրության մեջ դրեց, որ չճանաչեց, մի տեսակ տպավորություն ունեի, որ 100 տարի նրան գիտեմ: Շատ կանացի, նուրբ անձնավորություն է Լուսաբերը:Հա ,ի դեպ շատ ներդաշնակ զույգ էին Արիացին ու Լուսը:love
Ինչուիկի հետ շփվելիս հաճույք ստացա իր անկեղծությունից…
Վորլդն ու Դավիդուսը հոմորով, ակտիվ, շատ հետքրքիր տղաներ են երեևում ու ամենաշատը տպավորվեց ՝ժողովրդավարություն, հավասարություն, Հայաստան:angry :)
ԿԳԴ-ի հետ ափսոս չշփվեցի, բայց նկարները ջերմություն թողեցին վրաս:
Ռայադերի հետ ծանոթացա Յունգի և Ֆրեյդի թեման բացելով և ավարտին չհասցնելով, մենք կքննարկենք դեռ կարծում եմ;):
Մի խոսքով իսկապես հետաքրքիր էր...

AniwaR
09.04.2010, 22:07
:roll Շինարար, թղթեեեերրրրրդդդդ::aaa

kyahi-ն շատ մարդամոտ դուրս եկավ: Էն աստիճանի, որ ինձ էլ սարքեց բավական մարդամոտ::) Շատ ուրախ եմ ծանոթության համար հատկապես քեզ հետ: Դե բոլոր նրանց հետ էլ, ում էսօր առաջին անգամ տեսա::)

Դեկադա
09.04.2010, 22:13
:roll Շինարար, թղթեեեերրրրրդդդդ::aaa

kyahi-ն շատ մարդամոտ դուրս եկավ: Էն աստիճանի, որ ինձ էլ սարքեց բավական մարդամոտ::) Շատ ուրախ եմ ծանոթության համար հատկապես քեզ հետ: Դե բոլոր նրանց հետ էլ, ում էսօր առաջին անգամ տեսա::)

Ես անջատված կարդում եմ թշեեեերդ ու դեռ մտածում, այ թե որտեղից ա գալիս Հայկոյի ստորագրությունն ու Velvet Bride- ի հոբբին :D

Rhayader
09.04.2010, 22:15
Ես այսօր կորցրեցի իմ սիրտը :love երկու հմայիչ օրիորդներ այն պոկեցին կրծքիցս ու իրենց հետ տարան... Բանգլադեշ:D
Խիստ հաճելի էր իրականում հանդիպել Velvet Bride-ին ու kyahi-ին: Վելվետը շատ ավելի զուսպ էր, քան վիրտուալ աշխարհում, բայց միանգամից զգացվում էր, որ ներսում նույն խենթուկն է:love kyahi-ն, իր հերթին, շատ ազատ ու շփվող եր, քրոջս հետ միանգամից «կանացի կոնսպիրացիա» կազմեցին ու սկսեցին միասին հեռախոսով ինչ-որ բան գտնել: kyahi-ն այն մարդկանցից է, ովքեր ուրիշներին առաջին հայացքից դեպի իրենց են ձգում: Հուսով եմ՝ ոչ նույն նպատակով, ինչ իր ավատարը:D Աղջիկներ, դուք ինձ՝ բիձուս, անդառնալիորեն հմայեցիք;) հուսով եմ՝ միասին կշարունակենք կինոդիտումները:
Վերջապես հնարավորություն ունեցա մի երկու խոսք փոխանակել Ինչուիկի հետ: Օրիորդը կարողանում է իր տեսակետը պաշտպանել;) բայց, դրանով հանդերձ, զերծ է կողահաստության փոքրագույն նշույլներից անգամ:
Հետաքրքիր էր հանդիպել Ագնիի հետ, բայց հազիվ էինք բացել Յունգի թեման՝ Ասյան միջամտեց, խանգարեց:angry Ասյա, եթե ես ու Ագնին մի հարցի շուրջ նույնիսկ տրամագծորեն հակառակ կարծիքներ ունենք, դա դեռ չի նշանակում, որ մենք սկսելու ենք ցուցահանդեսի մեջտեղում իրար վրա գոռգռալ ու կարմիր վարկանիշներ տալ իրար:angry համ էլ՝ ու՞մ մտքով էր անցել մեզ Կասկադ ուղարկել՝ մեզանից ազատվելու համար: Ասեմ, որ օրվա շարունակությունը գերազանցեց օրվա սկզբին:love

Yeghoyan
09.04.2010, 22:32
Հետաքրքիր էր հանդիպել Ագնիի հետ, բայց հազիվ էինք բացել Յունգի թեման՝ Ասյան միջամտեց, խանգարեց:angry

Ուֆ :cry2
Ոնց որ միշտ Ասյան ու էս :angry սմայլը միասին են: Ասա, քո ի՞նչ քործն էր, ջհանդամին Ֆրեդն էլ, Յունգն էլ:angry
Սոֆ, բայց Ասյան մենակ ուզում էր իմանար ումից եք բամբասում :this


Հա, մեկ էլ ասեմ Հովոն /My World My Space/ կարգին համով-հոտով, հումորով տղայա :oy ու էն գիրքը, որ տենց էլ չէր տալիս, որ սաղ ակումբն իմացավ, որ չի տալիս /:D/ վերջն ասեց կտա :yahoo մնաց տա :D


Հ.Գ. Մոռացա ասեմ, կասկադ ոչ ոք չուղարկեց ձեզ, վռազելով գնացիք, մեզ թողեցիք եսիմ որտեղ :sad
Համ էլ ոնց նայում եմ, դու քեզ էնքան էլ վատ չես զգացել կասկադ գնալուց :8

Աբելյան
09.04.2010, 23:42
Էս ի՞նչ հանդիպում ա եղել::8:oy

Adriano
10.04.2010, 15:41
Ժողովուրդ ջան ժամանակը եկել է, որ ես փոխանցեմ ձեզ իմ տպավորությունները ակումբի անդամների մասին: Ուրեմն իմ ամենամոտիկ ընկերներից սկսեմ, այսինքն Katka-ից ու Morphius, նրանց ես շուտվանից ճանաչում եմ, շատ դինամիկ, շատ բարի, շատ հաճելի անձնավորություններ են, իսկ ամենակարևորը լավ ընկերներ են: Այնուհետև կցանկանայի նշել Vistolog-ին, թեթև, լավ զրուցակից է, Adam շատ բարի, համեստ, խելոք անձնավորություն է, նրա հետ էլ երբեք չես ձանձրանա: Շատ լավ կագին ընկեր է Norton-ը, որը ինձ վրա թողել է շատ լուրջ մարդու տպավորություն, ակումբի ժողովրդից հավանում եմ Yeghoyanին կարծես թե լավ կազմակերպչական տաղանդ ունի, հավանում եմ Manul-ին,Ինչուիկին շատ հետաքրքիր զրուցակիցներ են,անցած հանդիպման ժամանակ չնայած ես շատ չշփվեցի Astgh-ի հետ բայց շատ հաճելի ու լավ տպավորություն ստացա, հաջորդ ակումբցին Ungratfullը, Dark Night -ն են , որոնք նույնպես ինձ վրա լավ տպավորություն են թողել: Եթե որոշ մարդկանց չգրեցի կներեք:

kyahi
10.04.2010, 17:25
Ցավոք այդքան երկար չկարողացա շփվեմ բոլորի հետ ով կար ցուցահանդեսումն, այդ իսկ պատճառով շատ քչերի մասին կարող եմ կարծիք հայտնել, բայց կնշեմ այն մարդկանց, որոնց հետ կարողացա շփվել…
velvet bride հիանալի անձնավորություն, կայացած անհատականություն,չգիտեմ ինչքանով է իր կարծիքով չմարդամոտ, բայց շատ ընդհանուր թեմաներ մենք ունեինք ու շատ լավ էլ մարդամոտ ես,բացի այդ նույն թաղամասից ենք;) իհարկե ես քեզ պատկերացնում էի արտաքինով ավելի գժոտ, բայց դու իսկապես շատ գժոտ էիր քո բնավորությամբ:love Ափսոս ես հիմա այս գրառումն եմ կատարում իսկ դու հեծանիվ ես վարում:( հա շատ լավ ճանապարհային ընկեր է:) մենք երեկ եսիմ որ ժամին երկու տրասպորտ փոխելուց հետո, հազիվ հասանք տուն:
Rhayader միշտ էլ լավ կարծիքի եմ եղել քո մասին ու քեզ հանդիպելով այդ լավ կարծիքը փոխվեց լավի անվերջ աստիճանի:loveՄարդ, որի հետ կարող ես ամեն ինչից խոսել ու չձանձրանալ, իհարկե հետը խոսելուց հասկանում ես, որ դու շատ բան չգիտես, բայց նրա հետ սկսում ես սովորել…Չնայած նա պնդում է, որ ծեր է, բայց շաաաաաաաաատ երիտասարդ է / թե՛ արտաքնապես , թե՛ հոգեպես/ : Իսկ նրա քույրիկները , հատկապես փոքրը, որի հետ ավելի շատ եմ շփվել, շատ հավես մարդիկ էին:love
Չնայած ամենաշատը Ռայի կոմպը դուրս եկավ ու նրա միջի եղածները:oy
Միքոյի հետ մի երկու բառ եմ փոխանակել և անընդհատ ասում էի դու Շինարարն ես չէ՞:oy
Agni երկուսս էլ մի փոքր անհանգիստ էինք, որովհետև մեր առաջին հանդիպում էր ակումբցիների հետ, ցավոք իրար հետ շատ չշփվեցինք…
Կներեք մնացած ակումբցիներին չհիշելու համար, հուսով եմ նորից կհանդիպենք ու ավելի լավ կշփվենք:)

Adam
11.04.2010, 12:17
Yevuk - Համեստ, խելոք, ժպտերես, ամաչկոտ: Ներկայությունը վայելում ես:
Vistolog - Հովոն մեր ընգերն ա :B ... Բարի:
Norton - Խելացի մարդ, որը ինչքան որ ես եմ նկատել, շատ չի սիրում խոսել: Համեստություն եմ նկատում նաև էս մարդու մեջ:
Adriano - Մարդ, որից դրական աուրա ես զգում: Հաճելի է շփվել:
Velvet Bride - Համեստ, չխոսկան: Խելացի անձնավորություն, որը, ինչքան որ ես հասկացա, այդքան էլ չի սիրում խոսել:
DavitH - Ուրախ, կյանքով լի: Կարող ես ժամերով զրուցել հետը:
Yeghoyan - Մարդամոտ: Ընկերական: Բացարձակ անկեղծ: Հետը կարող ես մի ամբողջ ճանապարհ գնալ ու չհոգնել:
Ungrateful - Ընկերական մարդ: Հումորով:
Kuk - Շատ լուրջ անձնավորություն: Միաժամանակ շատ բարի և անկեղծ: Կասկած չունեմ, որ լավ ընկեր է:
Վահիկ - Նույնպես շատ չի սիրում խոսել: Բայց զգացվում է, որ լավ մարդ է:
Դատարկություն - Ամաչկոտ և համեստ մի մարդ, որից միանգամից անչափ բարություն ես զգում:
Ինչուիկ - Ժպտերես աղջիկ: Չափից դուրս չխոսկան:

Արևհատիկ - Համարյա բառ չենք փոխանակել, բայց զգացվեց, որ օրինակելի մարդ է:

շարունակելի...

Արտիստ
11.04.2010, 12:34
Velvet Bride - Համեստ, չխոսկան: Խելացի անձնավորություն, որը, ինչքան որ ես հասկացա, այդքան էլ չի սիրում խոսել:



Ես տենց էլ գիտեի որ դու կյաքում դիտմամբ բան չես խոսում, սաղ պահում պահում ես, վերջում գալիս համացանցում մեր գլխին ես թափում :))

Խոսքը Վելվետի մասին էր :)

AniwaR
11.04.2010, 12:54
Ես տենց էլ գիտեի որ դու կյաքում դիտմամբ բան չես խոսում, սաղ պահում պահում ես, վերջում գալիս համացանցում մեր գլխին ես թափում :))

Խոսքը Վելվետի մասին էր :)

Էհ, Վարդան, հըլը նոր են (եմ), գլխներին գալիքը չգիտեն::B:D

Katka
13.04.2010, 10:14
Հետաքրքիրն է Ֆրեյան, ի դեպ, հեռախոսով ձայնը շատ նման էր հին ընկերներիցս մեկի ձայնին:oy Արտաքին հանգստությունը չէր համապատասխանում ներքին անհանգստություններին ու դրանով իսկ հետաքրքիր էր բացահայտումները ներքինի լաբիրինթում:)

Հաճելի ու լավն էր մեր հանդիպումը:love: Չեմ վարակել,չէ, Ֆրեյա::))

Ֆրեյա
13.04.2010, 11:28
Հետաքրքիրն է Ֆրեյան, ի դեպ, հեռախոսով ձայնը շատ նման էր հին ընկերներիցս մեկի ձայնին:oy Արտաքին հանգստությունը չէր համապատասխանում ներքին անհանգստություններին ու դրանով իսկ հետաքրքիր էր բացահայտումները ներքինի լաբիրինթում:)

Հաճելի ու լավն էր մեր հանդիպումը:love: Չեմ վարակել,չէ, Ֆրեյա::))

:love
Չէ, Կած ջան, դեռ սիմպտոմներ չունեմ :)

Էնքա՜ն տարբեր էիր քո վիրտուալի կերպարից :) Ընդհանրապես ուրիշ կերպար էի պատկերանում ու անակնկալ էր ինձ համար քո իսկական կերպարը։
Ըստ առաջին տպավորության, շատ մեծ անհատականություն ունի Կածյուշը :) Շատ ուժեղ անձնավորություն է, արտահայտիչ է, կարծում եմ՝ ազդեցիկ մարդ է ու լիդերի բոլոր հատկանիշներով է օժտված։
Շատ ջերմ հայացք ունի ու նենց հավեսով, ջիգիարով..
Սիրում եմ ջիգիարով մարդկանց :love

Ռուֆուս
13.04.2010, 11:35
Կածյան լուրջ, հետաքրքիր մարդու տպավորություն թողեց, ափսոս չկարողացա ավելի շատ հետը շփվել, ոչինչ կթողնենք մյուս անգամվան:

Մեկ էլ ձայնը դուրս եկավ, էն էլ պարզվեց, որ հիվանդ ա, ու ձայնը կորել ա :D

Katka
13.04.2010, 11:43
Կածյան լուրջ, հետաքրքիր մարդու տպավորություն թողեց, ափսոս չկարողացա ավելի շատ հետը շփվել, ոչինչ կթողնենք մյուս անգամվան:

Մեկ էլ ձայնը դուրս եկավ, էն էլ պարզվեց, որ հիվանդ ա, ու ձայնը կորել ա :D

Ես էլ ուզում էի թաքուն պահել մեր հանդիպումը:secret :))
Հայկի աչքերը խորաթափանց էին, մենակ էդքանը նկատեցի:) Ձայնս կպահեմ մինչեւ մյուս անգամ:))

Դարք
14.04.2010, 05:19
Անհամբեր սպասում եմ Վիստոլոգի առաջին տպավորությունների մասին իմ վերաբերյալ,քանզի որոշ առումներով մարդկանց կարծիքներն են ձևավորում տվյալ անձին,իսկ ես դեռ չեմ գտնում, որ ամբողջությամբ ձևավորված անձնավորություն եմ:)

VisTolog
14.04.2010, 10:18
Անհամբեր սպասում եմ Վիստոլոգի առաջին տպավորությունների մասին իմ վերաբերյալ,քանզի որոշ առումներով մարդկանց կարծիքներն են ձևավորում տվյալ անձին,իսկ ես դեռ չեմ գտնում, որ ամբողջությամբ ձևավորված անձնավորություն եմ:)
Յաա :))
Ընդհանրապես վերջերս տպավորությունների մասին չեմ գրում, որովհետև նախ չեմ հավատում «Տպավորություն առաջին հայացքից» երևույթին, որովհետև տպավորությունների մասին գրել միայն գրելու համար ճիշտ չի լինի, ու հետո չեմ սիրում ընկերների մասին տպավորություն գրել :)):)
Մենակ երևի մի բան ասեմ. լավա, որ վիրտուալին քիչ ես նման, կամ ավելի ճիշտ` նման չես: :))

հա մի բան էլ. եթե տպավորություններիս մեջ ավելի շատ բացասական լիներ (որը դեռ չկա), ուրեմն մեր երկրորդ հանդիպումը կարար վերջինը լիներ :secret

Katka
14.04.2010, 10:23
Յաա :))
Ընդհանրապես վերջերս տպավորությունների մասին չեմ գրում, որովհետև նախ չեմ հավատում «Տպավորություն առաջին հայացքից» երևույթին
:{
Անտարբեր մա՞րդ ես:

Լուսաբեր
14.04.2010, 10:43
Վիստ, էտ էլ հո <սեր առաջին հայացքից> չի, որ չես հավատում :))

VisTolog
14.04.2010, 10:58
:{
Անտարբեր մա՞րդ ես:

Հնարավորա դարձել եմ անտարբեր (դե ժամանակին էս թեմայում գրում-մրում էի:))):8


Վիստ, էտ էլ հո <սեր առաջին հայացքից> չի, որ չես հավատում :))

Խի մենակ սե՞րնա առաջին հայացքից տպավորություն գործում:think

Yeghoyan
14.04.2010, 11:02
Անհամբեր սպասում եմ Վիստոլոգի առաջին տպավորությունների մասին իմ վերաբերյալ

Վիստօկս ուտող-ուրացող պապուկա, իրանից ոչ մի բան մի սպասի :))

Վիստօկ :P

Լուսաբեր
14.04.2010, 11:17
Խի մենակ սե՞րնա առաջին հայացքից տպավորություն գործում:think
Գործումա բա ինչա անում, էն էլ ո՜նց, ամբողջ կյանքդ չես մոռանա :))

VisTolog
14.04.2010, 11:55
Գործումա բա ինչա անում, էն էլ ո՜նց, ամբողջ կյանքդ չես մոռանա :))

Քո պատասխանն իմ հարցի հետ կապ չուներ:))

Լավ, ֆսյո :))

Jarre
15.04.2010, 10:48
ԿԳԴ–ի՝ Սաթենիկի մասին առաջին տպավորություններս գրեցի, ու մի էրկու էջանոց տեքստ ա ստացվել։ Էտ նրանից ա, որ իրա մասին առաջին տպավորությունս կազմել եմ դեռ մեկ տարի առաջ, պարզապես այսքան ճանաչելուց հետո նոր հանդիպեցինք իրար։

Ու ես հասկացա, որ Սաթենիկի մասին ստացած իմ ու կնոջս առաջին տպավորությունը ամենալավը բնութագրում են հենց Սաթենիկի սիրած խոսքերը՝ «Լինել ազատ ինչպես բնությունը, մաքուր, ազնիվ, խոր, ինչպես բնությունը»։ Սաթենիկի էությունը հենց այսպիսին է՝ ազատ, մաքուր, ազնիվ և խոր, ինչպես բնությունը։

Իսկ էն էրկու էջը առանձին իրան էքսկլյուզիվ :))

Բայց վերջում էս Ս–ն քեզ նվեր, որը շատ ավելի բան է ասում, քան հազար էջի վրա գրված խոսքերը։ Վստահ եմ հասկանում ես, Սաթ ;)

ԿԳԴ
15.04.2010, 11:33
Բայց վերջում էս Ս–ն քեզ նվեր, որը շատ ավելի բան է ասում, քան հազար էջի վրա գրված խոսքերը։ Վստահ եմ հասկանում ես, Սաթ ;) Հասկանում եմ ընկերՍ...:)

My World My Space
24.04.2010, 21:38
Առլյաաաաաաաաաաաաաաա՜, էս ի՞նչ լավն են մեր էրեխեքը......:love
Դե Եղոյանը իմ կյանքակերն ա, իմ անձնական Գաբրիլեան /Գաբրիել հրեշտակապետի իգական տարբերակը....:D
Ագնին - կրակի կտոր,
Դատարկուսը տիպիկ վանաձորցի` դինջ ու համով հումորով::P
Ինչուիկը շատ խելացի աղջիկ ա ու շատ անմիջական, ապրի ինքը, ԸՆԳԵՐՍ ա;)
Միքոն Գաբրիելլայիս աջ թևն ա, ու իրա ավտոատվետչիկը.....:D
Լորդը լրիվ իմ ջահելությունն ա..... Լորդ ջան, մալադե՛ց
Վելվետը սուս ու փուս կրակի կտոր ա, պիտի խառնշտես, որ բորբոքվի:
Եվո՜ւկը...... պոնչսսսսսս, ուտեեեեեե՜մ, ինչ լավն ա.....:love
Վահիկից հլը որ բան չեմ հասկացել...:(
Լուսաբերն ու Արիացին համեստ ու ծանր, իսկական պապա ու մամա....;)
Տիգն ու Հասոն լավ զույգ են, արդեն հարազատ են դարձել ինձ
Վիիիիիի՜իստ, դու տիպ ես...... բայց հլը կատաղած եմ վրեդ.....:angry
Դարկ Նայթ համեստության տիպար ա, գիտի խոսքի արժեքը
Դավիդո՞ւսը, Դավոն մեր հԸնգե՜րն ա....:)


Հ.Գ. տեսնես հո մարդ չե՞մ մոռացել......

Rhayader
26.04.2010, 01:42
էս ձեր պոզիտիվ օջախը մի փոքր նեգատիվ մտցնեմ:)) վերջերս հնարավորություն ունեցա մի փոքր շփվել Լորդի, Դարք Նայթի ու էլի ինչ-որ մեկի հետ, ում մոռացել եմ: Ցանկացած դեպքում, տպավորություններս չափավոր-բացասական էին: Լորդը հետս կռիվ էր տալիս բացասական վարկանիշի համար, գլուխ էր գովում իր ֆիզիկական ուժով (ես չեմ կարող պնդել, թե կարող եմ նրան հաղթել, որովհետև նրա հետ երբեք ֆիզիկական ուժով չեմ մրցել, բայց եթե նա ինձ առաջին անգամ տեսնելով կարող է պնդել, թե մի ձեռքով կարող է ինձ գետնին գցել, դա նշանակում է, որ նա կդիմանա մոտ քսան վայրկյան՝ մինչև առաջին «болевой прием»-ը. տղան չէր կարող իմանալ, որ ես հիմնականում մրցում եմ 100-120 կիլոգրամանոց մարդկանց հետ ու նրանց մեջքի վրա վերցնելը, սալտո տալն ու հակառակորդին գետնին մխելն իմ համար մանկական խաղ է, իսկ հարգարժան Լորդը երևի 80-90 կիլոգրամ հազիվ լիներ): Հետո՝ իհարկե, ես ձևացնում էի, թե չեմ նկատում տարբեր բավականին կեղտոտ նամյոկները, բայց դե, ցանկացած դեպքում, դա խիստ անքաղաքավարի վարք էր: Պարզապես ես այդ օրը կռիվ անելու տրամադրություն չունեի:
Ցանկացած դեպքում, հաջորդ անգամ հանդիպման գալիս կճշտեմ մնացած եկողների անունները, որ նեգատիվի ավելորդ դոզա չստանամ ու հետո այստեղ այսպիսի գրառումներ չանեմ:
Ի վերջո, եթե ինչ-որ մեկի համար այդքան կարևոր է այդ ռեպի գծիկը, կարող է ադմինիստրացիայի հետ պայմանավորվել, որ իմ ռեպը փոխանցվի իրեն: Ով էլ ուզում է լինի: Անձամբ ես թքած ունեմ:

Tig
26.04.2010, 09:42
Սկսեմ Եղոյանից:) Ասյան էդ օրվա խմբի պատասխանատվությունը միանգամից վերցրեց իրա վրա:) Դասատուները աշակերտներին ո՞նց են ուղղորդում ինչոր տեղ գնալուց… Էդ օրվա ուղղորդողը Ասյան էր: Քիչ էր մնում 2 կորուստ տաինք, էն էլ լավ պրծանք… Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ նա պատասխանատվությունից չխուսափող մարդա;)
Agni-ն շատ հետաքրքիր զրուցակից էր, հավասարակշռված, մարդամոտ ու ըըը… մի հատ բառ կա է... հա, կենսուրախ:)
Վիստը, դե համարյա 18 տարեկան լինելով հանդերձ շատ հետաքրքիր էր;)
Դավիդուսը կայացած լուրջ տղամարդու տպավորություն թողեց, շատ ուրախ եմ նրա հետ ծանոթանալու համար:)
Լորդը ասող խոսող, անընհատ հումորներ անող, մի խոսքով հավես էր իրա հատ շփվել:
Միքոն, դե ապագա զինվորի տպավորություն թողեց…:)
Դարկ Նայթին ինչոր ՄՊՍ արեցինք, բայց տղեն լավ էլ տակից դուրս եկավ:)

Դե Լուսաբերի, Արիացու, Դատարկության ու Հովոյի մասին արդեն գրել եմ, իսկ մնացածի հետ շատ քիչ շփվեցինք ու ինչոր առանձնակի տպավորություն չունեմ, բայց ասեմ որ ընդհանուր բոլորի ներկայությունը շատ հաճելի էր;)

Lord
02.05.2010, 15:01
էս ձեր պոզիտիվ օջախը մի փոքր նեգատիվ մտցնեմ:)) վերջերս հնարավորություն ունեցա մի փոքր շփվել Լորդի, Դարք Նայթի ու էլի ինչ-որ մեկի հետ, ում մոռացել եմ: Ցանկացած դեպքում, տպավորություններս չափավոր-բացասական էին: Լորդը հետս կռիվ էր տալիս բացասական վարկանիշի համար, գլուխ էր գովում իր ֆիզիկական ուժով (ես չեմ կարող պնդել, թե կարող եմ նրան հաղթել, որովհետև նրա հետ երբեք ֆիզիկական ուժով չեմ մրցել, բայց եթե նա ինձ առաջին անգամ տեսնելով կարող է պնդել, թե մի ձեռքով կարող է ինձ գետնին գցել, դա նշանակում է, որ նա կդիմանա մոտ քսան վայրկյան՝ մինչև առաջին «болевой прием»-ը. տղան չէր կարող իմանալ, որ ես հիմնականում մրցում եմ 100-120 կիլոգրամանոց մարդկանց հետ ու նրանց մեջքի վրա վերցնելը, սալտո տալն ու հակառակորդին գետնին մխելն իմ համար մանկական խաղ է, իսկ հարգարժան Լորդը երևի 80-90 կիլոգրամ հազիվ լիներ): Հետո՝ իհարկե, ես ձևացնում էի, թե չեմ նկատում տարբեր բավականին կեղտոտ նամյոկները, բայց դե, ցանկացած դեպքում, դա խիստ անքաղաքավարի վարք էր: Պարզապես ես այդ օրը կռիվ անելու տրամադրություն չունեի:
Ցանկացած դեպքում, հաջորդ անգամ հանդիպման գալիս կճշտեմ մնացած եկողների անունները, որ նեգատիվի ավելորդ դոզա չստանամ ու հետո այստեղ այսպիսի գրառումներ չանեմ:
Ի վերջո, եթե ինչ-որ մեկի համար այդքան կարևոր է այդ ռեպի գծիկը, կարող է ադմինիստրացիայի հետ պայմանավորվել, որ իմ ռեպը փոխանցվի իրեն: Ով էլ ուզում է լինի: Անձամբ ես թքած ունեմ:

Ինձ քո տված բացասական վարկանիշը չէր հետաքրքրում, ուղակի դու իմ դուրը ահավոր չես եկել, մի քանի օր առաջ քո նման 120 կիլո բարձրացնող մեկնել կար, ուղեղի ցունցում ստացավ խեղճը:

Rhayader
02.05.2010, 15:10
Ինձ քո տված բացասական վարկանիշը չէր հետաքրքրում, ուղակի դու իմ դուրը ահավոր չես եկել, մի քանի օր առաջ քո նման 120 կիլո բարձրացնող մեկնել կար, ուղեղի ցունցում ստացավ խեղճը:

Վայ-վայ-վայ, լեղիս քսանհինգ տեղից ճաք տվեց:)

Անցնենք թեմային: Երեկվա հանդիպումը լրիվ սոմնամբուլիկ վիճակում անց կացրեցի ու աղոտ եմ հիշում, բայց Միքոն միանշանակորեն ավելի լավ տպավորություն է թողնում քիչ մարդկանց շրջանում հավաքվելիս: Նիկ Դրեյքը վերջն էր, շատ ուրախ եմ նրա հետ ծանոթանալու համար:

Ռուֆուս
02.05.2010, 17:09
Վայ-վայ-վայ, լեղիս քսանհինգ տեղից ճաք տվեց:)

Անցնենք թեմային: Երեկվա հանդիպումը լրիվ սոմնամբուլիկ վիճակում անց կացրեցի ու աղոտ եմ հիշում, բայց Միքոն միանշանակորեն ավելի լավ տպավորություն է թողնում քիչ մարդկանց շրջանում հավաքվելիս: Նիկ Դրեյքը վերջն էր, շատ ուրախ եմ նրա հետ ծանոթանալու համար:

Հա, Nick_Drake-ը իրոք հավես տիպ էր, կարևորը մեր խելքին ա ու մեզ հետաքրքրող թեմաները դժվար թե երբևէ սպառվեն :)) Ուրախ եմ, որ ծանոթացա հետը: :)

AniwaR
02.05.2010, 17:27
Վարուժանի՜կ :roll, ըհըն՝ :love

AniwaR
02.05.2010, 17:33
Հա, երեկ impression-ի ու Բյուրակնի (strange little girl?) հետ ծանոթացա: 2-ն էլ ընդհանրապես էն չէին, ինչ պատկերացնում էի: :) Մի քիչ ավելի իմ պես երեխեք էի պատկերացնում (իմ պես երեխեք, լօլ :D, դե մտածում էի՝ ավելի փոքր են): Իսկ Բյուրակնն էդ առումով երևի շատ ավելի զարմացած էր. պարզվում ա՝ ակումբի հին ու ակտիվ յուզերներից դեռ մարդիկ կան, որ կարծում են, թե ես տղա եմ::) Ռուֆուսի հետ նորից ծանոթացա, 2-րդ առաջին տպավորությունս էն էր, որ իրան էլ էի փաստորեն եղածից փոքր պատկերացնում, բայց էդքան էլ փոքր չէր, համ էլ ծխում ա, մեկ էլ Բայանդուրի վրա մուննաթ ա գալիս: :D :D

Մի խոսքով, շատ լավ օր էր երեկ: :) Ուրախ եմ բոլորին հանդիպելու համար: :bye

Rhayader
02.05.2010, 19:42
impression-ի ու Բյուրակնի պահով ասեմ, որ իրենց մեջի ակտիվն impression-ն է, ոչ թե Բյուրը;)

AniwaR
02.05.2010, 20:27
impression-ի ու Բյուրակնի պահով ասեմ, որ իրենց մեջի ակտիվն impression-ն է, ոչ թե Բյուրը;)

Հա, ես հենց սկզբից էլ իմացա՝ ով ով է: :beee Բյուրակնը մեր հոգեբույժն էր, սուսիկ-փուսիկ: :oy

Ուլուանա
06.05.2010, 19:21
Մոդերատորական. վերջին գրառումը թեմային չհամապատասխանելու պատճառով տեղափոխվել է ավելի համապատասխան թեմա՝ «Նա, ում մասին ուզում եմ խոսել» (http://www.akumb.am/showthread.php/47335-%D5%86%D5%A1-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC)։

Adam
09.05.2010, 22:05
Վերջերս մի նոր ակումբցու հետ եմ ծանոթացել:

Մանանա :)

Էնքան լավ տպավորություն ա թողել ինքը...
Շատ ա դրականը էլի... :))
Մի խոսքով, հլը որ էսքանը: :oy

Norton
10.05.2010, 02:08
Ես էլ վերջերս ծանոթացա Velvet bride-ի հետ ու պարզվեց, ինքը միայն ակումբում չի, որ անկապա:pardon

Ռուֆուս
10.05.2010, 09:26
Սկսենք.

Մանանա - շատ գեղեցիկ, շատ կանացի, շատ հաճելի աղջիկ էր, բայց հետը շատ չշփվեցի :oy

Dark Night - ոնց որ իր ավատարի մեջի մույլտյաշկան լինի :)) Հավես տիպ էր, ուրախ, ասող-խոսող, շատ լավ տպավորություն թողեց :)

Yeghoyan - չնայած Yeghoyan-ին արդեն երրորդ անգամն էի տեսնում, բայց երրորդից հետո նոր կարողացա իրենից բան հասկանալ: :)) Ասյան լիդերի հատկանիշներ ունի, շատ անմիջական ա, մարդամոտ, անկեղծ ու դրական :) Լավն ես, Ասյ ջան, մենակ թե մականունդ լավ կլինի փոխես, թե չէ սկզբում որ նոր էիր գրանցվել, մտածում էի քյառթ տղա ես :))

Դատելով Ռայադերի տպավորություններից սպասում էի, որ !-Lord-ը անկապ ու ագրեսիվ տիպ ա լինելու :)) Ինչ լավ ա, որ ես Ռայադերի պես չեմ :)) Շատ հավես, մարդամոտ, դրական կերպար էր, մինչև գիշերը 3-ն էլ Լորդի ու Միքոյի հետ խմԸմ էինք :))

Yeghoyan
10.05.2010, 10:20
Ես էլ վերջերս ծանոթացա Velvet bride-ի հետ ու պարզվեց, ինքը միայն ակումբում չի, որ անկապա:pardon


Անին հեչ էլ անկապ չի :beee շատ էլ լավնա :love


Իմիջայլոց, Հմայակն /:love/ էլա լավը :oy :D

Norton
10.05.2010, 11:31
Անին հեչ էլ անկապ չի :beee շատ էլ լավնա :love


Իմիջայլոց, Հմայակն /:love/ էլա լավը :oy :D

Բայց կանոնադրությունը թույլատրումա ուրիշի տեսակետը մեկնաբանել Փառանձեմ ջան՞:'

Yeghoyan
10.05.2010, 11:38
Բայց կանոնադրությունը թույլատրումա ուրիշի տեսակետը մեկնաբանել Փառանձեմ ջան՞:'

Եթե չի թույլատրում, դա դեռ չի նշանակում թե արգելում է :P


Հ.Գ. Փառանձեմը հարևանդա, հազար եմ ասել :angry չբռնե՞մ մականունս փոխեմ, Հայկն էլա ասում փոխելա պետք :think :D

AniwaR
10.05.2010, 11:57
Ես էլ վերջերս ծանոթացա Velvet bride-ի հետ ու պարզվեց, ինքը միայն ակումբում չի, որ անկապա:pardon

Լու՞րջ: :o Իսկ դու ո՞ր մեկն էիր::think

Ի միջի այլոց, էս թեմայից դուրս գրառում չի: Իմ առաջին տպավորությունն էր Նորտոնի (:think) մասին:

Ռեդ
10.05.2010, 11:59
Վահիկից հլը որ բան չեմ հասկացել...:(
Խի Վահիկից ո՞վ ա բան հասկանում, որ դու էլ հասկանաս . . . :))

VisTolog
10.05.2010, 12:18
Խի Վահիկից ո՞վ ա բան հասկանում, որ դու էլ հասկանաս . . . :))

Ես. . . :P:))

Yellow Raven
10.05.2010, 13:51
Իմիջայլոց, Հմայակն /:love/ էլա լավը :oy :D

Ասեցինք Համայակ, ոչ թե Հմայակ:))

Ռուֆուս
10.05.2010, 13:53
Համայակն ո՞վ ա, ես իրեն տեսե՞լ եմ :think

Yellow Raven
10.05.2010, 13:54
Համայակն ո՞վ ա, ես իրեն տեսե՞լ եմ :think

Ակումբային աշխարհում հայտնիա որպես Norton:))

Մանանա
10.05.2010, 15:53
Ըհը-հիմա էլ ես:)անկեղց ասած, էրեխեքի հետ շատ չկարողացա շփվել, բայց շատ լավ տպավորություն թողեցին իմ վրա...հիմա առանձին առանձին /ում մասին կոնկրետ կարծիք եմ կազմել, իրանց մասին եմ մենակ գրելու, թող ներեն մնացածները/;)
Միքո-շատ լավ տղայա, ավել բաներ չասեմ, ինքը գիտի;)
Ադամ-շատ լավնա, ինչ-որ կերպարա ինձ հիշացնում, չեմ կարողանում հիշել, սենց մի տեսակ խառնա ու բարի :)
Դարկ նայթ-ժպտերես տղա, շատ դրական էր ինքը :)
Եղոյանը- բառեր չասեմ:hands
Եվան- շատ համովիկն էր:nyam
Ռայադեր-շատ հետաքրքիր, բայց դեռ անհասկանալի կերպար էր իմ համար /ի դեպ, Մառեկը շաատ լավա բառաբան խփում, անձամբ էտ օրը լսեցի/:roll
Վահիկ- շատ բարի մարդու տպավորություն թողեց:redhat
Լորդ-շաատ լավ տղայա, ու իմ նման կատուների գիժ, շատ բարիա ու ընկերասեր:good
Հլը որ այսքանը...մնացացը, որ հիշեմ, կգրեմ:)

Adam
10.05.2010, 20:20
Մի քանի շաբաթ առաջ ծանոթացա ևս երկու ակումբցիների հետ: Երկուսն էլ բարի մարդիկ են, ինչքան որ ես նկատեցի:

Dark Night - Աշխույժ տղա ա: Մարդամոտ ա երևում:
Gayl - Խելացի մարդ: Լավ զրուցակից:

Ուրախ եմ ծանոթության համար: Հուսով եմ դեռ էլի կշփվենք: :)

Tig
17.05.2010, 13:32
Նաիրուհի - Պարզվումա ես Լիլիթին համարյա 1,5 ամիսա ճանաչում եմ:) Ու պարզվումա, որ մենք նույն խմբում ենք սովորում հայկական պարեր պարել:) Ու պարզվումա նաև, որ էդ պարապմունքներին աշխուժություն հաղորդողներից մեկը հենց Լիլիթնա…;) Ուղակի նոր եմ պարզել, որ ինքը՝ Նաիրուհինա:

Ճիշտն ասած ես Լիլիթին ավելի տարիքով էի պատկերացնում, դատելով նա գրառումներից: Բայց պարզվումա, որ ինքը շատ աշխուժ ու թռվռան աղջիկա:) հավեսով, անմիջական ու շատ ընկերական: Ափսոս դեռ շատ մոտիկից շփվելու առիթ չի եղել, բայց դե ամեն ինչ դեռ առջևումա;)

հ.գ. Լիլիթ ջան, եթե մազերիդ եռագույնը չլիներ՝ ես քեզ չէի ճանաչի:)

Adam
18.05.2010, 11:57
Վերջերս ծանոթացա նաև Լեո-ի և Farfalla-ի հետ: :))
Լեոն բավական խելացի ու շատ լավ տղա ա: Հաճելի ա հետը զրուցել: Լավ տպավորություն ստացա շատ:
Farfalla-ն, անունը չեմ հիշում :oy ... հումորով ու ժպտերես աղջիկ էր երևում: Շատ բառ չփոխանակեցինք, բայց հույս ունեմ հաջորդ անգամ մի քիչ ավելի շատ կշփվի: :))

Աբելյան
18.05.2010, 21:04
Վերջերս ծանոթացա նաև Լեո-ի և Farfalla-ի հետ: :))
Լեոն բավական խելացի ու շատ լավ տղա ա: Հաճելի ա հետը զրուցել: Լավ տպավորություն ստացա շատ:
Farfalla-ն, անունը չեմ հիշում :oy ... հումորով ու ժպտերես աղջիկ էր երևում: Շատ բառ չփոխանակեցինք, բայց հույս ունեմ հաջորդ անգամ մի քիչ ավելի շատ կշփվի: :))
Անունը Արմինե ա::)

SSS
19.05.2010, 14:35
Կարծում եմ ոչ մեկի ոչինչով չեմ զարմացնի'գրելով Կիտայի մասին...
Ուրեմն ասեմ, ես աղջիկների հետ շատ զգույշ եմ շփվում, հենց առաջին հայացքից ինքը ինձ մի տեսակ վստահություն ներշնչեց...շաաաաաաաաաաատ գեղեցիկ աչքեր ունի,դե իր մասին չեմ ասում կարևորն այն էր,որ առաջին անգամ իրենց տանը լինելով 'թվաց թե արդեն 100անգամ եղել եմ,լիքը լիքը դրական էներգիաներա ինձ հաղորդել, ուրախ եմ ,որ կան նման լավ մարդիկ...մեկ էլ գիտեք ինչնա դուրս եկել. խոսելիս մի տեսակ նենց կոմպլեքսանման բան կար իր մեջ, որ իրեն ահավոր համով էր դարձնում ու դու անընդհատ ուզում էիր, որ ինքը խոսի...Բա քույրիկը....մեկը մյուսից լավն էին...Կիտ ջան չնեղանաս, բայց մամատ ամենալավն էր:love

Հայուհի
21.05.2010, 19:14
Ով կմտածեր, որ Վիստը տենց լավնա:oy Նենց համեստ, պուպուշ:oy:oy:oy Հեչ ստեղի Վիստը չի;)
Միքոյի մասին no comment, շաաատ լավ մարդ:
Ուրախ եմ (հուսով եմ), որ Ակումբի միջոցով տենց լավ ծանոթներ ձեռք բերեցի, Աստված տա ՝ իսկական ընկերության հասնի;):)

Հայուհի
22.05.2010, 15:41
Երեկ մի քիչ շտապում էի, իրականում քիչ բան գրեցի մի հատ շաատ լավ ու հրաշք մարդու՝ Միքոյի մասին:oy
Միք ջան, դու շատ ընկերասեր ու անմիջական տղա ես, քեզ հետ հեշտ ու հաճելի ա շփվել , հետդ ոնց որ մեծ եղբորս հետ լինեի, իսկ էդ ինձ համար շատ մեծ բանա նշանակում: Ոչինչ,թող ես լրիվ երեխա լինեմ, բայց քեզ նման լավ ընկեր ու ախպեր ունենամ;):ok:oy

One_Way_Ticket
29.05.2010, 23:16
Ուզում եմ Ժառի (Jarre) մասին գրել:
Ժառի լուսանկարը չէի տեսել, միայն գիտեի, որ շատ բոյով է: Արտաքնապես պատկերացրածիցս տարբերվում էր, ես ավելի տարիքով ու ավելի խիստ դիմագծերով էի պատկերացնում:
Ժառը վերին աստիճանի քաղաքակիրթ մարդ է: Այդպիսի մարդ Հայաստանում ես, թերևս, դեռ չէի տեսել: Նույնիսկ չափազանց քաղաքակիրթ, բազմաթիվ ներողություն-շնորհակալություններից մի փոքր դիսկոմֆորտ էի զգում: Սակայն դա մանրուք է, Ժառի հետ շփվելը շատ հաճելի էր, մենք բազմաթիվ ընդհանուր բաներ ունեինք:
Եթե մեկ նախադասությամբ փորձեմ նկարագրել տպավորությունս, պիտի ասեմ` ինչ լավ կլիներ, որ այդպիսի մարդիկ ավելի շատ լինեին մեր երկրում:

Tig
31.05.2010, 09:24
Լեռնցի - Արթուրը իսկական Լեռնցի է…:) Չէ ավելի ճիշտ, ոչ թե լեռնցի, այլ լեռ;) Ճիշտա շատ քիչ խոսքեր փոխանակեցինք իրար հետ, բայց էս են դեպքերից էր, երբ խոսքերն ավելորդ են: Մենք կողք կողքի «Մշո խռ» պարեցինք, ու դրանով ամեն ինչ պարզ էր արդեն… Լեռնցու պարզ ու անկեղծ ժպիտի տակ զգացի հզոր, ուժեղ ու առնական ոգի…

Rhayader
31.05.2010, 10:27
Մշո ի՞նչ:o

Ռուֆուս
01.06.2010, 09:55
Մի քանի հոգու մասին տպավորություն չեմ գրել :oy

Tig ու rainbow - շատ հաճելի ու սիրուն զույգ էին, շատ քիչ խոսեցինք (դե ռոք համերգի բարձր երաժշտության տակ խոսելը դույզն ինչ դժվար էր), բայց երբ կողքս էին կանգնած, ոնց որ մի լուսավոր կետ լիներ կողքս :) Շատ լավն եք :)

Gayl - ես իրեն ֆորումում շատ քիչ եմ տեսնում, որովհետև հիմնականում սպորտում ու կրոնում ա գրում: Մտածում էի, որ մեծ ոսկուց խաչը վզից կախած քրիստոնյա ֆանատիկ պետք ա լինի (էս ինչ սխալ տպավորություն էր աթեիստի համար :))), էն էլ պարզվեց, կարգին տղա է, շատ խելացի ու հաճելի զրուցակից :) Մի խոսքով, շատ լավ տղա է :)

Katka
02.06.2010, 14:04
Հըմ, մի փոքր ուշացումով, բայց իմանալով եմ ուշացրել առաջին տպավորություններս՝

CactuSoul-:loveսիրուն աչքեր ունի ու հետաքրքիր ոճային է: Հանգիստ ու շատ ներդաշնակ: Առաջին հանդիպման ժամանակ Անիին այդքան էլ չբացահայտեցի/հիմա կամաց-կամաց/, դե միկրոֆոնը ձեռս էր, շատ էի խոսում: Բայց ռոմանտիկ բաներ կան մեջը, մեկ էլ երազկոտ է, լավ է…հա՜՞՜, հոգատար… Նայում էր ինձ ու ժպտում, ես էլ ասում էի, հը՞, ասա, այ տենց խոսացող էր հայացքը... ու տենց մինչեւ հասանք տուն… Բայց այգում շատ հավես էր: Մեկ էլ գիտես ինչ, Կակտուս, չլսես, որ կողքիներդ վստահ են խոսում: Հա ու ինձ ավելի բոյով էր պատկերացնու՜մ, բայց ոչ բլոնդինկա:))
*e}|{uka*- Յոժիկ, այ Յոժիկ...:love Յոժիկը ինձ ասում էր, դե խոսա, Կատ: Ես էլ՝ ինչ խոսամ: Որ ասեմ շատ շփվեցինք, չէ, էն մանդր-մունդր բաներից չխոսացինք:D, բայց վսյո տակի մտերմացանք/հը՞, ճիշտ եմ, Յոժ:))/: Ես հակաճառում էի, ու Յոժը ինձ ներվային համարեց: Յոժիկի մեջ մի գիծ ընդգծեցի՝ լուռ է, բայց ուշադիր մարդկանց նկատմամբ ու հաստատ, որ դու խոսում ես, ինքը քեզ հետազոտում է: Հանգիստ, բայց աչքիս ոչ ֆլեգմատիկ…, նու-նու:think

Gayl
02.06.2010, 16:22
Էհ իմ հավեսն էլ տվեց, մի քիչ էլ ես գրեմ և քանի որ ոչ մեկի մասին չեմ գրել, պետք է բոլորին ներկայացնեմ:
Ամենաառաջինը հանդիպել եմ Արս83 ի հետ, մի քիչ մռայլ անձնավորություն էի պատկերացնում, սակայն այդպիսի բան չեմ նկատել:
Մոնք:Մոնքի հետ օրերով կարող ես զրուցել ու երբեք չհոգնել, մեծ հոգու տեր անձնավորություն է և հույս ունեմ, որ մեկ կամ երկու ամսից Մոնք ջան էլի կհանդիպենք;)
Վիստ:Դե Վիստին բոլորն էլ գիտեն, ասող խոսող տղայա:D
Եկանք հասանք Միքոին:) Միքոի հետ շփվելը ամեն ինչ արժի, անգամ անծանոթներն են գալիս կպռշկվում:D, չէ՞ Տիկ:D
Լորդ: Ասող-խոսող, դեմքից ծիծաղը անպակաս տղայա, ջիգյարով տղայա:
Յեղոյան: Շատ անմիջական անձնավորություն, Յեղոյան ջան կարող եմ ավելի ոսկեղենիկ բառերով քեզ ներկայացնել, բայց էտ անտերը բառերը վախենամ չհերիքեն:D
My World My Space:Կարիճ դեմք ա:D, միշտ պայուսակի մեջ հետաքրքիր պատմություններ և անեկդոտներ ունի պահած:D
Ադամ:Կարգին հավեսով տղայա, երբեք չես ձանձրանա նրա հետ զրուցելուց
Ռուֆուս:Ռուֆուս ջան ես քրիստոնեա չեմ, ավելի ճիշտ ես ոչ մի կրոնի էլ չեմ:) Ռուֆուսը մի հատ կարգին անձնավորություն ա, չեմ էլ կասկածում որ էլի իրար հետ խմելու ենք:
Ու՞մ եմ մոռացել:think, էլ չեմ հիշում հենց հիշեմ կգրեմ:

My World My Space
02.06.2010, 17:53
Արյաաաաա՜, բա Գե՜լը, Գե՜լը: Վայ գելերոց ըլնի հաաաա՜........:P:D:D
ու ես վապշե չեմ հասկանում, թե ուր են նայում մեր պատկան մարմինները, որ էրեկ Գելը առոք-փառոք կենտրոնում ֆռֆռում էր.....

Լավ, հմի լրջանանք...... Իրոք հիանալի մարդ ա, չնայած իրան էլի էի տեսել, բայց ոչ մի տպավորություն չունեի, վապշե գիտեի թե ինքը ակումբցի չի: Էրեկ պարզվեց իրա գայլային ողջ էությունը.....:D, ուր ա թե սենց տղերքը շատ ըլնեն.....

Հա, լավ ա հիշեցի, ակումբի "հնաբնակներից" մի քանի հոգու էլ եմ հանդիպել մի հինգ րոպեով, բայց հլը ոչ մի տպավորություն չունեմ.....

Gayl
04.06.2010, 10:13
Արյաաաաա Դատարկին էի մոռացել: Դատարկը չգիտի, որ ինքը դատարկ չի:D:D
Կարգին տղայա, եկած-չեկած գրքերա խառը փոխանակվեցին ուզումա դատարկը մասը լցնի:D

Rhayader
05.06.2010, 23:53
Այսօր քչից-շատից ծանոթացա Միներվայի հետ (դե, ցանցային շփումը հաշիվ չի;)) ի՞նչ ասեմ, քիչ էր, էլի եմ ուզում շփվել;)

---------- Ավելացվել է՝ 00:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------

Հա, ու մեկ էլ՝ հիշեք, եթե ՍՈՖը խաղի ժամանակ ջղայնանում ա ու սկսում ա բոլորին հայհոյել, դերասանություն ա անում:D Ես ինքս եմ ատում խաղը լրջացնողներին:D

Երվանդ
06.06.2010, 00:32
Այսօր քչից-շատից ծանոթացա Միներվայի հետ (դե, ցանցային շփումը հաշիվ չի;)) ի՞նչ ասեմ, քիչ էր, էլի եմ ուզում շփվել;)

---------- Ավելացվել է՝ 00:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:49 ----------


Վայ քու արա:(, չգիտեի որ Միներվա կա տեղ իրա հետ եսել կուզեի ծանոթանալ:

Հայկօ
06.06.2010, 00:34
Վայ քու արա:(, չգիտեի որ Միներվա կա տեղ իրա հետ եսել կուզեի ծանոթանալ:

Զև՞ս :D:

Gayl
06.06.2010, 19:01
Շինարարի հետ էլ եմ հանդիպել:Տնաշեն ջան, էնքան կարծիքներ գրեցի, որ կրկնվելու դեպքում կարող ա կեղծավոր թվամ, ապեր մեծ հաճույքով հետդ նորից կհանդիպեմ, էսքանից հետո կարծում եմ կարծիք գրելը ավելորդ է:

Ռուֆուս
07.06.2010, 00:26
Լիքը նոր ակումբցիների հանդիպեցի, բայց ուզում եմ Agni-ի մասին խոսել: Շատ գեղեցիկ էր, հաճելի ու կանացի էր, շատ դրական տպավորություն թողեց: :)

Katka
07.06.2010, 12:31
Մի փոքր ավելի ուշացումով՝ :)

Philosopher- բավականին տպավորիչ հանդիպում էր: Էն, որ տուն գնալուց սկսում ես մտածել ասածների ուղղությամբ: Հետո՝ է՜խ անում: :)) Ռեալիստ, երկրային, պատճառահետեւանքային լիքը կապերով: Առաջին հանդիպման ժամանակ տնտեսական հարցեր-մարցեր, երկրի վիճակի մասին խոսացինք: Առաջին հարցը՝ Katka-ն դժգո՞հ է երկրից:D Հա մեկ էլ մի բան, որ ասում էիր ու իրեն դուր չէր գալիս, ասում էր՝ Անակապի նյութ ա:beee Դե երկրորդ տպավորության մասին էլ չասեմ:P

Ռուֆուս
09.06.2010, 01:09
Իմ Word, Իմ Excel-ը (My World My Space) դեմք ա :)) Հավես տիպ ա, ոնց որ անեկդոտների շտեմարան լիներ, իրար հետևից անեկդոտներ էր պատմում, էլ գյումրվա բարբառով, էլ լոռվա բարբառով, էլ ղափանի բարբառով, դե արի ու մի ծիծաղի :)) Շատ ջերմ, ընկերասեր մարդու տպավորություն թողեց :) Լավն ես, Հով ջան :) Վերջապես էսօր կումիռիս տեսա :))

Chuk
09.06.2010, 01:43
Շինարարի հետ ճիշտն ասած վաղուց էի ուզում ծանոթանալ:
Էսօր վերջապես հաջողվեց: Սպասելիքս արդարացավ. հանգիստ, չբռնկվող, հավասարակշռված մարդ: Էն մարդկանցից ա, որ հաստատ կողքինին զորավիգ կլինի. գոնե առաջին տպավորությունս էդպիսին էր: Չնայած բողոքում էր, որ լավ չի լսում, բայց ինչքան էլ կամաց էի խոսում, մեկ է, համառորեն լսում էր: Էլի գովերգ է ստացվում, բայց դե ինչ անեմ, հիմա մեր ունեցածն էլ էդ է: Ինձ շատ ուրախացրեց, որ չնայած առաջին հանդիպմանը շատ հեշտ էր հետը խոսք ու զրույցի բռնվելը, մի թեմայից սահուն մյուսին անցնելը: Հաջորդ անգամ Վանաձորում կհանդիպենք, բայց հույս ունեմ, որ հանդիպումները ուշ-ուշ չեն լինի:

My World Mu Space-ից սպասելիքներս չարդարացան: Սպասում էի տեսնել մեծ փորով բեղվար մարդու, ով ճկույթի եղունգը երկարացրած անընդհատ հայկական ա պարում: Բայց տենց չէր: Կարճ կարելի է ասել, որ իրա հետ չես ձանձրանա. շատ է խոսում, բայց ի տարբերություն լիքը ուրիշ շատ խոսողների համ ու հոտով է խոսում: Կուզեի ավելի մոտիկից շփվել, հուսով եմ, որ կհաջողվի:

Շինարար
09.06.2010, 01:58
Շինարարի հետ ճիշտն ասած վաղուց էի ուզում ծանոթանալ:


Չուկ ջան, առողջական դեֆեկտներս խի՞ ես ասում, հիմա ակումբից էլ աղջիկ չի ուզի ինձ:)) Ես չեմ արտահայտվում, որովհետև դու ադմին ես, վախենում եմ շատերի կողմից միանշանակ չընդունվի: Երևի կարևոր էլ չի արտահայտվելը:) բայց քանի որ էս գրառումը արեցի, ուզում եմ երկու հոգու մասին էլ ես արտահայտվեմ: Միքո ջան ու Լորդ ջան՝ դիմացը օտարագիր շեշտ, էսօր ինձ համար ձեզ տեսնելը անակնկալ էր, զգացված եմ, որ քիչ չի մի օր մի կես բերան ասածս, իմա՝ գրածս, հիշել եք, հլա մի բան եկել էիք, ինձ շաատ լավ զգացի:) Ոնց որ տպավորություն չի գրածս, բայց էսքանից կարելի ա մարդկանցից տպավորություն ստանալ:)

My World My Space
09.06.2010, 08:47
Դե հմի արի սրանցից հետո բան գրի......:goblin
բայց մեկ ա գրելու եմ....:roll

Ռուֆուս ջան-ջանը ախր շատ հետաքրքիր տիպ ա է՜ (վայ հետաքրքրվի ինքը հաաաաաա՜);):P: Ոտից գլուխ դրական էմոցիայա, որ կողքիդ ա լինում դրականը մի տեսակ էնքան շատ ա լինում: Դե արմատներն էլ իրանցն են անում էլի.... "ինսանն ո՞ւրդից կեղնի....";) Հայկ ջան իրոք շատ ուրախ եմ որ քեզ ճանաչեցի, դեռ կհասցնենք իրար հետ գարեջրվել, հուսով եմ.....

Չուկ- արա էս ի՜նչ դժվար բան ա ղեկավարության մասին բան գրելը.....;):D: Չուկը աչքիս կամ ֆանտոմ ունի կամ էլ տռանսֆոռմեր ա. ակումբի դաժանիկ գրառումներ անող Չուկը չի: Նենց հանգիստ, խաղաղ: Մի քիչ ոնցոր նեղվել էր: Դե բեղավոր ու փորավոր Վորլդ տեսնելու սպասումներին ի դերև ելան.... :P
Ինձնից բեթար րոպեն մեկ հեռախոսով ա խոսում, ավելի շատ հեռախոսով խոսաց քան մեր հետ: Հմի էսքանով կսահմանափակվեմ, որ մի անգամ էլ հանդիպեմ, հետո իրա մասին ինչ մտածում եմ ստեղ արտահայտվելու եմ.....:)

Հ.Գ. Ի դեպ Չուկ ջան, Մեր խոսակցությունը ձայնագրել եմ, ու դու ինձանից 48 բառ ավել ես ասել.....:P:D

Legolas
14.06.2010, 11:14
Norton- Բարի, հավեսով,համեստ ու ընկերասեր:
Հավես ա Նորտոնի հետ,հարբած վիճակում իջնել փողոց՝պապիրոզ առնելու:Մենակ մի մտավախություն կա , ճամփին կարողա դասարանցիները հանդիպեն:))

Chuk -Ակումբի գրառումներից ոնց որ հավատս չգար, երեկ չէ առաջին օրը նկատեցի ու համոզվեցի. իսկապես ուրիշի մասին մտածող, ու շատ ազնիվ մարդ:

Կատարվեց վաղեմի երազանքս:)) վերջապես տեսա Հայկօ -ին: Մի քիչ ուշ եկավ ու սկզբում ավելի շատ մտածում էր, քան խոսում:Առաջին տպավորությունները ակումբում եմ ստացել, ու շատ վաղուց: Որ ծիծակ կոշիկներ հագած գար ու իրա մաշնի բանտաժներից պատմեր էլ ,դրանք չէին փոխվի , կմտածեի հումոր ա անում:

*e}|{uka* - Առաջին տպավորության օրվանից մինչ օրս՝ :friends:

քաղաքացի- Երկրորդ անգամ էինք հանդիպում Սասունի հետ ու ախպերավարի բարև-բայլուս:hands

Ձայնալարի էն մեր հայկական զուլալ երգերց, անսպասելի ու հանկարծակի մեջբերումները վերջն էին:hands



Մնացած ջան, չգիտեմ ինչ գրեմ:hands

Երկնային
14.06.2010, 11:36
Ուզում եմ Տիգրանի ու Հասմիկի մասին գրեմ :love
Դուր եկան շա՜տ, սիրեցի շա՜տ… իրանք էն տեսակի մեջ են մտնում, որ չես կարող իրարից առանձին պատկերանել, ու պատկերացնում ես իրար գրկած կամ ձեռք բռնած :love սենց բարի, խաղաղ դեմքով, խորը հայացքով, տաքուկ… ու հենց կայֆն էլ էն ա, որ իրանց մասին խոսելուց, կարելի ա ասել «իրա», այ էդքան իրանք մի են… շատ-շատ լավ տպավորություն ստացա… ապրեք :)

իսկ որ հետ էինք գալիս, վերջից տեսա ոնց էին իրարից մի քիչ հեռու նստած, իրար ձեռք բռնած նստել քանի ժամ ա… ու հաստատ էդ դիրքը էդքան էլ հարմար չէր. օդում իրար ձեռք բռնելը :)) բայց իրանք բռնել էին… կյանքում չեմ մոռանա էդ տեսարանը :love

Tig
14.06.2010, 13:35
Լավ, որ Երկնայինը սենց սիրուն նկարագրելա մեզ՝ իրանից էլ սկսեմ:oy Շատ շատ շնորհակալություն Արուսիկ ջան: Ուրեմն սենց, Արուսիկը շատ, շա՜տ երկնայինա, ոնցոր պստիկ, համովիկ բալիկ լինի: Էն երեխեք են է լինում, որ ուզում ես բռնես ու ուտես...;)

Շատ հոյակապ տպավորություն ստացա Կասիոպեայից ու Աթեիստից: Բայց մեկա Կորյունչիկին չէին հասնի…:D Էդ ինչ խելոք ու համով բալիկ ա::) Արտակի հետ ժամերով կարելիա զրուցել ու անընդհատ նոր թեմաներ բացել, ու ամեն մի թեմայով անեկդոտը պատրաստա…:D Վերան էլ շատ սուր աչք ունի, նկատում էի, որ անընդհատ լավ կադրերա բռնացնում ու նկարում:

Չուկենք ուշացումով եկան: Ափսոս… Էն պահին որ իրանք հասան, մենք արդեն ահագին սար ու ձոր էինք բարձրացել ու լավ հոգնած էինք… Չուկ ու Ֆոտոն զույգը ինձ շատ են դուր գալիս, շատ ներդաշնակ են…:love

Դե մնացածի հետ առաջին անգամը չէինք հանդիպում ու ամեն անգամ ավելի ու ավելի շատ դրական լիցքեր եմ ստանում իրանցից…;)

Cassiopeia
15.06.2010, 13:06
Tig և Rainbow Իրար համապատասխան և այսքան հարմոնիկ ամուսնական զույգ երևի մեկ էլ մենք ենք :D : Տիգրանը խելացի ու խորիմաստ մարդու տպավորություն թողեց: Խոսում է, երբ ասելիք ունի: Անիմաստ բառեր չի շռայլում: Հասմիկը առաջին հայացքից ամաչկոտ ու համեստ մի աղջիկ է, որը առիթի է սպասում, որ ամբողջությամբ բացի իր էությունը:
http://gaboyan.net16.net/copper/albums/userpics/10001/normal_IMG_1291.JPG (http://gaboyan.net16.net/copper/albums/userpics/10001/IMG_1291.JPG)

Դատարկություն Շատ ջերմ անձնավորություն է: Մանուկներին էլ շատ է սիրում: Կորյունի հետ իրեն էնպես էր պահում, ասես Կորյունի հետ հին ընկերներ լինեին: Այնքան սեր ու ջերմություն կա աչքերում: Չեմ հասկանում, թե ինչի է մականունը Դատարկություն, պիտի Լիություն լիներ:

Շինարար Լո՞ւրջ, չէ, պարզապես խոսքի գինն իմացող մարդ է: Յուրաքանչյուր բառ ասելիս ծանրութեթև է անում, նոր խոսում: Շատ լավ հայր կլինի :-)

Ռուֆուս
15.06.2010, 13:25
Նկարն ինչ լավն ա... Ամեն ինչ ասում ա Տիգրանի ու Հասմիկի մասին :)

Cassiopeia
15.06.2010, 15:18
Շինարար Լո՞ւրջ, չէ, պարզապես խոսքի գինն իմացող մարդ է: Յուրաքանչյուր բառ ասելիս ծանրութեթև է անում, նոր խոսում: Շատ լավ հայր կլինի :-)

Վայ, հենց նոր զգացի, որ Շինարարին ակամա «անլուրջ» եմ անվանել: Չէ, տենց բան չկա, հակառակը, շատ հավեսով անձնավորություն է ու բավական լուրջ:
Ամոթ ինձ :oy