PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին



Էջեր : 1 2 [3] 4 5 6 7 8

Երկնային
05.03.2009, 23:45
Հ.Գ. Մի փոքր էլ նեղված էի, որ ինձանից մի գլուխ բոյով էր :))
աաաայ, բա ես որ իր հետ հանդիպեմ, կարող ա՞ ինձ չգտնի ներքևներում :D:D

Ռուֆուս
05.03.2009, 23:58
աաաայ, բա ես որ իր հետ հանդիպեմ, կարող ա՞ ինձ չգտնի ներքևներում :D:D

Նյութ, դու կնստես իմ ուսերին ու երկուսս իրար հետ նոր կդառնանք Jarre-ի բոյին :D

murmushka
06.03.2009, 00:07
բավականին երկար ժամանակ է ինչ ակումբում եմ, բայց այստեղ դեռ գրառում չեմ արել
հիմա դժվար կլինի հիշել ու նորից վերապրել առաջին տպավորությունները ակումբցիների մասին
կասեմ միայն, որ ակումբին ինձ ծանոթացրեց Վեռան, ու հենց նրա շնորհիվ էր որ ես միանգամից զգացի այն ջերմությունն ու հոգատարույթյունը , որ կար ու կա ակումբում, մի խոսքով ուրախ եմ որ ակումբում եմ, կարող եմ ինձ , թեկուզ մասամբ, ակումբցի համարել ;)
լավն եք ,երեխեք ջան:love

Enigmatic
06.03.2009, 00:12
Ես էլ այսօր Բարեկամության մոտ Ռուֆուսին եմ տեսել մեքենայի մեջից:) Գազարագույն կուրտկայով,ակնոցներով,բոյովոտ,ջինսով և բոթասներով:oy
Ես էլ արտաքինը նկարագրեցի:))

Ռուֆուս
06.03.2009, 00:15
Ես էլ այսօր Բարեկամության մոտ Ռուֆուսին եմ տեսել մեքենայի մեջից:) Գազարագույն կուրտկայով,ակնոցներով,բոյովոտ,ջինսով և բոթասներով:oy
Ես էլ արտաքինը նկարագրեցի:))

:o

Բա ձեռքով անեիր, ես էլ քեզ տեսնեի :))

Enigmatic
06.03.2009, 00:17
:o

Բա ձեռքով անեիր, ես էլ քեզ տեսնեի :))

չէ դու չէիր տեսնի:( ուրիշ կողմ էիր նայում:)

Երկնային
06.03.2009, 00:17
Հ.Գ. Մի փոքր էլ նեղված էի, որ ինձանից մի գլուխ բոյով էր :))


Նյութ, դու կնստես իմ ուսերին ու երկուսս իրար հետ նոր կդառնանք Jarre-ի բոյին :D

Հայկ, ինձ թվում էր ես մի գլուխ-ից մի քիչ ավելի բոյով կլինեմ :D

freethinker
06.03.2009, 00:32
ինձ տեսնող չի եղել? :sulel

Ռեդ
06.03.2009, 00:33
ինձ տեսնող չի եղել? :sulel
Որ ֆակուլտետից ես

freethinker
06.03.2009, 00:40
Red_Devils, կիր. մաթ. :) բայց դժվար թե ինձ էնտեղ տեսնող լիներ :cool

Ձայնալար
06.03.2009, 10:04
Էս ի՞նչ հանդիպում ա եղել :goblin
:aaa :cry

Chuk
06.03.2009, 16:47
Որոշեցի խախտել այս թեմայում լռության ուխտս ու այնուամենայնիվ գրել առաջին տպավորությունների մասին: Բոլորի մասին չեմ հասցնելու գրել, էնպես որ կռիվ դավե անել չկա: Առայժմ գրելու եմ վերջին առաջին տպավորությունների մասին.

Nun...
Երբ մտա ակումբատնակ, ինքը սենյակի ամենաանկյունում նստած էր՝ համեստ դեմքով: Էն որ լինում ա է, ամաչկոտ հարսներն անկյուն են մտնում, որ հանկարծ չերևան ու էդպես ամոթխած մնում են: Ու ես էդ օրը հերթական անգամ համոզվեցի, թե առաջին տպավորությունն ու արտաքին պատկերը ի՜նչ խափուսիկ կարող ա լինել: Ընդամենը դրանից մեկ ժամ անց Նունեն արդեն հանել էր իր ամերիկյան խաղը ու ակումբի հնեկների վրա կայֆ էր բռնում: Ուրեմն էդ խաղը ամերիկյան կինոներում տեսած կլինեք, սպիտակ մեծ «սավան» ա, վրան կարմիր, կանաչ, կապույտ, դեղին կլորներ են նկարած, ռուլետկան ֆռռացնում ես, ու էդ ռուլետկան ասում ա ասենք «ձախ ոտդ կանաչ կլորի վրա» ու էսպես շարունակ... անհեթեթ դիրքեր, անհեթեթ սիտուացիաներ, մեկդ բարձրանում ա մյուսի վրա, մյուսը պառկում ա էն մյուսի տակ և այլն.. հլը որ աղջիկ-տղայով են խաղում, էլի ոչինչ, բայց էս Նունը ամենա«լկտի» ձևով խաղացնում էր ակումբցի 5 տղերքի (ամոթից ելնելով անունները չեմ նշում): Վերջում հաղթում ա նա, ով ոտի վրա ա մնացել, չի ընկել: Մտքումս ասեցի. «Լավ, Նունե աղջիկ, ես քեզ դեռ ցույց կտամ»: Հաջորդ օյինին ինքն էլ մտավ խաղի մեջ ու որոշել էի ամեն գնով իր հետ միասին անհեթեթ դիրքի գալ՝ մուռս հանելու համար: Էն էլ ճողոպրում էր, հետո էլ խաղը ավարտվեց ու տենց էլ չկարողացա մուռս հանել :angry
Դուրս եկավ անմիջականությունն ու անկոպլեքսականությունը, շատ հեշտ մերվեց մեր շրջապատին, դարձավ հին ծանոթ: Մաֆիա խաղալ չգիտի, բայց անալիտիկ միտքն երևաց: Նաև ուժեղ հումորի զգացում ունի: Տպավորություններս միանշանակ դրական են, բայց զգում եմ, որ դեռ շատ ժամանակ կանցնի, մինչև կարողանամ իրան լրիվ բացահայտել: Հա, համ էլ սիրուն ա :)


Morpheus_NS
Չնայած իրան լրվի ուրիշ կերպ էի պատկերացնում, բայց միանգամից ճանաչեցի... չնայած առաջինն ինքը ինձ ճանաչեց, բայց հենց մոտեցավ ասեց «Արտա՞կ», ասեցի «Մո՞րֆ»: Հաճելի զրուցակից, ժպիտը միշտ դեմքին: Զգացվում է, որ այն մարդկանցից է, ով չի խուսափի երկրորդ նիկով գրանցվել ու թաքուն հանդես գալ... չգիտեմ, գուցե արել էլ է: Եթե հա, ուրեմն վաղ թե ուշ կիմանամ :)
Անմիջապես զգացվում է սկզբունքային մարդ լինելը, ունի հումորի լավ զգացում, լավ ինքնատիրապետում: Տարօրինակ չի, որ վերաբերմունքս նորից դրական է :)

Երկնային
06.03.2009, 17:08
Նուն, ե՞րբ ես էլի գալու, ես ուզում եմ հետդ ծանոթանալ :))

Nun ...
06.03.2009, 17:42
Նուն, ե՞րբ ես էլի գալու, ես ուզում եմ հետդ ծանոթանալ :))

Երկնային Ես էլ եմ ուզում քեզ հետ ծանոթանալ :oy

Հիմա ի պատասխան Չուկի խոստովանությանը ես էլ գրեմ իմ տպավորությունը…

Առաջին անգամ էի ոտքս դնում Ակումբատնակ, ու ոնց Չուկը նշեց գնացել, պախկվել էի սենյակի անկյունում համեստ հարսի պես, չնայած չէ, պրոստը էդ բոլոր տղաների մեջ մի հատ աղջիկ էի գտել ու նստել էի կողքին
Ու անկյունից բոլորին հետևում էի ...
Բոլորն էլ շատ լավն էին ու քանի որ միակ անգամն էի Ակումբում, բոլորին անունով չհիշեցի…

Չուկը լավ տպավորվել էր, որովհետև գնալուց առաջ ահավոր վախենում էի Չուկից, ինչ գրանցվել եմ, հենց տեսնում եմ նամակ ունեմ ուրախությանս չափ չկա, բայց բաց եմ անում, ու տեսնում Չուկնա :angry իրա նկատողություններով, թե էլի սմայլիկների չարաշահում ունեմ

Ձայնալար Ձայնալարը դեմք էր, ինչպես և մյուս յուրաքանչյուր ակումբի անդամ…

Արշակ Արշակը պարզվեց հայտնի Չինգաչունգ խախացողա, բոլորին հաղթում էր, բայց Լիլոի եղունգներից վախենում էր :D մենակ տեսնեիք, ոնց էր զարմանում, երբ Լիլոն մկրատ կամ թուղթ էր ցույց տալիս...

ԱրտԳեո - ինքը ջրիկ-մրիկ հավես արջուկ էր, որը մենակ դիետայի վրա էր գռազ գալիս :P

Ու մի հատ Անի կար, որ սկզբից գտել էի հազիվ ու կորցրեցի :aaa

Իսկ ընդհանուր ամեն ինչ շատ լավ էր…
Մանավանդ մեր կիսաէրոտիկ ամերիկյան խաղը տղաների մասնակցությամբ
Ու Չուկն էլ հեչ վախենալու չի :tease

Երկնային
06.03.2009, 17:47
Արշակ Արշակը պարզվեց հայտնի Չինգաչունգ խախացողա, բոլորին հաղթում էր, բայց Լիլոի եղունգներից վախենում էր :D մենակ տեսնեիք, ոնց էր զարմանում, երբ Լիլոն մկրատ կամ թուղթ էր ցույց տալիս...


ստեղ են ասել՝ ակումբն ու ակումբցիները փոխվում են, Արշակն ու իրա չինգաչունգը մնայուն են :D:D:D

Աբելյան
06.03.2009, 17:55
Էս ի՞նչ հանդիպում ա եղել :goblin
:aaa :cry
հը՞ :goblin

Nun ...
06.03.2009, 18:04
Ուրեմն էդ խաղը ամերիկյան կինոներում տեսած կլինեք, սպիտակ մեծ «սավան» ա, վրան կարմիր, կանաչ, կապույտ, դեղին կլորներ են նկարած, ռուլետկան ֆռռացնում ես, ու էդ ռուլետկան ասում ա ասենք «ձախ ոտդ կանաչ կլորի վրա» ու էսպես շարունակ... անհեթեթ դիրքեր, անհեթեթ սիտուացիաներ, մեկդ բարձրանում ա մյուսի վրա, մյուսը պառկում ա էն մյուսի տակ և այլն.. հլը որ աղջիկ-տղայով են խաղում, էլի ոչինչ :)

Չուկի նկարագրածի պատկերավոր տարբերակը՝ ոչ ակումբցիներ

37059

Էս որ սենց մեծ ու սպիտակ էրևումա, տղայա, աղջիկ չի

Ձայնալար
06.03.2009, 18:19
Էս որ սենց մեծ ու սպիտակ էրևումա, տղայա, աղջիկ չի

Փաստորեն էն սպիտակ մերսեդեսի նշանը շալվարի կարն ա ընդամենը, ես էլ ֆանտազիայիս էի զոռ տվել:D:D:D

Elmo
06.03.2009, 18:19
Փաստորեն էն սպիտակ մերսեդեսի նշանը շալվարի կարն ա ընդամենը, ես էլ ֆանտազիայիս էի զոռ տվել:D:D:D

:D:D Լավ էլի ...

Սամվել
06.03.2009, 18:20
Տենցա էլի թաքուն թաքուն հանդիպում եք :beee

*e}|{uka*
06.03.2009, 20:00
Չուկի նկարագրածի պատկերավոր տարբերակը՝ ոչ ակումբցիներ

37059

Էս որ սենց մեծ ու սպիտակ էրևումա, տղայա, աղջիկ չի

:o Ահա թե դուք ինչով եք զբաղվում ակումբատնակում ::think:D

Morpheus_NS
06.03.2009, 23:42
Արշակ Արշակը պարզվեց հայտնի Չինգաչունգ խախացողա, բոլորին հաղթում էր, բայց Լիլոի եղունգներից վախենում էր մենակ տեսնեիք, ոնց էր զարմանում, երբ Լիլոն մկրատ կամ թուղթ էր ցույց տալիս...

Յոժի հետ չի խաաղացել դրանից ա:P

Morpheus_NS
06.03.2009, 23:45
Զգացվում է, որ այն մարդկանցից է, ով չի խուսափի երկրորդ նիկով գրանցվել ու թաքուն հանդես գալ... չգիտեմ, գուցե արել էլ է: Եթե հա, ուրեմն վաղ թե ուշ կիմանամ

Երբեք չեմ արել... ազնիվ պիոներական:pioneer

Rhayader
07.03.2009, 07:07
ՌՈՒՖՈՒՍ՝ Հայկ։ Առաջին տպավորությունս նկարագրեմ այսպես. պետք է հանդիպեինք ընդամենը մի քանի րոպեով՝ մի իր փոխանցելու համար, բայց մեր հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Իսկական ՄԱՐԴ, հիանալի զրուցակից, անկեղծ և անմիջական անձնավորություն։ Անչափ շատ եմ գնահատում այն հազվագյուտ և եզակի մարդկանց, ովքեր իրենց դրսևորում են այնպես իչնպես իրականում կան և իրենց ձև չեն տալիս։ Հայկը հենց այդպիսին է։ Շատ գնահատեցի նաև նրա մեղմ հոգին ու սիրտը։ Կենտրոնացած չի իր էգոյի վրա, և շատ գովեց ակումբցիներին, ինչն էլ ցույց տվեց, որ նա հոգով և մտքով ազնիվ մարդ է։ Հայկին տեսնելով հիշեցի այն առակը, որ ծառի պտուղները որքան շատ են լինում, ծառը այդքան ավելի խոնարհ է լինում։ Հայկը իր բազմակողմանի զարգացած լինելու հետ մեկտեղ, խոնարհ և համեստ անձնավորություն է։ Իր ներկայությունը չի կաշկանդում և ցածրացնում դիմացինին, այլ հակառակը՝ բարձրացնում և հաղորդում դրական լիցքեր։ Իմ համար մեծ առանձնաշնորհում է ծանոթ լինել նման մարդու հետ։

Դու ինձ յաման չես սիրի, ես Ռուֆուսի բացարձակ հակապատկերն եմ:D:D:D բացի ձև տալու մասից:
Ցանկացած դեպքում, չնայած խասյաթ չունեմ ակումբցիներին գովել, բայց Ռուֆուսն ու Հայկօն յաման տպեր դուրս եկան: Երկուսն էլ վերջն են:

ars83
07.03.2009, 12:13
ՌՈՒՖՈՒՍ՝ Հայկ։ Առաջին տպավորությունս նկարագրեմ այսպես. պետք է հանդիպեինք ընդամենը մի քանի րոպեով՝ մի իր փոխանցելու համար, բայց մեր հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Իսկական ՄԱՐԴ, հիանալի զրուցակից, անկեղծ և անմիջական անձնավորություն։ Անչափ շատ եմ գնահատում այն հազվագյուտ և եզակի մարդկանց, ովքեր իրենց դրսևորում են այնպես իչնպես իրականում կան և իրենց ձև չեն տալիս։ Հայկը հենց այդպիսին է։ Շատ գնահատեցի նաև նրա մեղմ հոգին ու սիրտը։ Կենտրոնացած չի իր էգոյի վրա, և շատ գովեց ակումբցիներին, ինչն էլ ցույց տվեց, որ նա հոգով և մտքով ազնիվ մարդ է։ Հայկին տեսնելով հիշեցի այն առակը, որ ծառի պտուղները որքան շատ են լինում, ծառը այդքան ավելի խոնարհ է լինում։ Հայկը իր բազմակողմանի զարգացած լինելու հետ մեկտեղ, խոնարհ և համեստ անձնավորություն է։ Իր ներկայությունը չի կաշկանդում և ցածրացնում դիմացինին, այլ հակառակը՝ բարձրացնում և հաղորդում դրական լիցքեր։ Իմ համար մեծ առանձնաշնորհում է ծանոթ լինել նման մարդու հետ։

Արթուր ջան, ինձ վրա էլ էդ Ռուֆուս-Վուլֆը արտակարգ տպավորություն ա գործել, սկզբում վիրտուալում, հետո՝ ռեալում: Մի անգամ գրել եմ, հիմա էլ պիտի գրեմ /Հայկ, դու քիչ կարդա, մեկ ա քո լեզուն չի, քոնը իսպաներենն ա :P/՝ une personne exceptionelle ;)


Դու ինձ յաման չես սիրի, ես Ռուֆուսի բացարձակ հակապատկերն եմ բացի ձև տալու մասից:
Не скажи, не скажи :) Շատ նմանություններ կան՝ լավ հատկանիշներով:

Jarre
07.03.2009, 13:01
Դու ինձ յաման չես սիրի, ես Ռուֆուսի բացարձակ հակապատկերն եմ բացի ձև տալու մասից:

Չէ՜ սխալվում ես Rhayader ջան :) Ճիշտն ասած իմ համար առաջին տպավորությունը կազմվում է մարդու մտքերին ծանոթանալով, ֆիզիկապես տեսնելը այդքան էլ էական չէ։ Ինտելեկտուալ շփումը ամենակարևորն է։ Ես շատ-շատ եմ հավանում քո ազատ մտածելակերպը և միշտ հաճելի է շփվել հետդ, թեկուզ այդ շփումը վիրտուալ է՝ կիբերտարածությունում։

Jarre
07.03.2009, 13:02
Արթուր ջան, ինձ վրա էլ էդ Ռուֆուս-Վուլֆը արտակարգ տպավորություն ա գործել, սկզբում վիրտուալում, հետո՝ ռեալում: Մի անգամ գրել եմ, հիմա էլ պիտի գրեմ /Հայկ, դու քիչ կարդա, մեկ ա քո լեզուն չի, քոնը իսպաներենն ա /՝ une personne exceptionelle

Ասա լավն ա :D Ես երջանիկ եմ, Արսեն ջան, որ ակումբում կան ձեր նման մտածող ու լավ մարդիկ:hands:hands

Արտիստ
07.03.2009, 13:27
Չգիտես ինչի հիշեցի Artgeo-ի հետ ծանոթանալս:D Անգլերենի ընդմիջում էի դուրս եկել, դուռը բացեցի նայեց վրես հարցրեց "դու գիտես Iglesiasi Ring My Bells երգը ոնցա թարգմանվում հայերեն՞:o" Մտածեցի մտածեցի բայց մեկա վերջում ինքը բացահայտեց:hands Հետաքրքիրը այն էր, որ նրան պատկերացնում էի այնպես, ինչպես վիրտուալում:) Հա, մոռացա, լավնա;)

Ռուֆուս
07.03.2009, 13:27
Դու ինձ յաման չես սիրի, ես Ռուֆուսի բացարձակ հակապատկերն եմ:D:D:D բացի ձև տալու մասից:
Ցանկացած դեպքում, չնայած խասյաթ չունեմ ակումբցիներին գովել, բայց Ռուֆուսն ու Հայկօն յաման տպեր դուրս եկան: Երկուսն էլ վերջն են:


Արթուր ջան, ինձ վրա էլ էդ Ռուֆուս-Վուլֆը արտակարգ տպավորություն ա գործել, սկզբում վիրտուալում, հետո՝ ռեալում: Մի անգամ գրել եմ, հիմա էլ պիտի գրեմ /Հայկ, դու քիչ կարդա, մեկ ա քո լեզուն չի, քոնը իսպաներենն ա :P/՝ une personne exceptionelle ;)


Не скажи, не скажи :) Շատ նմանություններ կան՝ լավ հատկանիշներով:

Լավ էլի, ամաչացնում եք :oy :D

Մի քիչ մեջս ուռեմ, էլի :lol

Ռեյադեր, իրականում ես չէի ասի, որ ես ու դու իրար հակապատկերներ ենք ;) Մեր մեջ լիքը ընդհանրություններ կան, ու էդքան էլ դժվար չի ընդհանրությունները նկատել :)

Jarre
07.03.2009, 20:34
Այսօր ես ու կինս պատիվ ունեցանք ծանոթանալու Ֆրեյայի, Երկնայինի ու Արշակի հետ, և միանգամ ևս հանդիպել Ռուֆուսին։ Կարծում եմ բառերը ի զորու չեն ներկայացնելու մեր ստացած տպավորությունների գոնե մի քանի տոկոսը, կամ եթե լինեմ ավելի անկեղծ, ապա մի գուցե բառապարաշարս թույլ չի տալիս....:P, բայց փորձեմ։ Ու մեկ էլ մի բան. գրածներս անկեղծ է։ Չեմ մտածում, թե՝ իրենք էլ են կարդալու, ուրեմն լավ-լավ բաներ գրեմ։ Գրում եմ այնպես, ինչպես ընդունված է ակումբում՝ առանց ավելորդ շողոքորթության։

Երկնային
Շա՜տ մեղմ, նուրբ, գեղեցիկ և հաճելի անձնավորություն է։ Ընկերասեր է, հումորով, մի փոքր ամաչկոտ, բայց շատ բաց ու պարզ մարդ է։ Մեզ շա՜տ գրավեց իր ձայնը, խոսելաձևը ու հայացքը, մանավանդ որ իմ հետ մեկ-մեկ դուք-ով էր խոսում :) Ես երկար ժամանակ նայում էի «Երբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք» թեման ու ոչ մի ձև չէի կարողանում հիշել ինչ որ դեպք որ գրեմ։ Այսօր մեր Արուսիկի շնորհիվ կգրեմ, որ ինձ մեծ զգացի 2009թ.-ի մարտի 7-ին, երբ Արուսիկը հետս դուք-ով խոսաց, մեկ էլ երբ իրար հետ երկուսով նկարվեցինք:D:D

Ֆրեյա
Ֆրեյան շատ հաճելի մարդ է և զրուցակից։ Նրբանկատ, բայց միևնույն ժամանակ իր կարծիքը ազատորեն և առանց վիրավորելու արտահայտող։ Ֆրեյան այն մարդկանցից է ում հետ կարող եմ երկար խոսել, չհոգնել և ցանկանալ կրկին հանդիպել։ Ֆրեյան մտքումս տպավորվեց իր՝ ոջ մեծամիտ ու հասարակ, պարզ մարդ լինելով։ Իրեն այնպես էր պահում որ մենք իր ներկայությամբ մեզ չէինք զգում անծանոթ մարդ, այլ այնպիսի տպավորություն էր, որ վաղուցվա ընկերներ ենք։ ՄԵՐՍԻ, Ֆրեյա ջա՛ն։

Արշակ
Արշակի գրառումները երբ կարդում էի, միշտ նկատում էի իր զսպվածությունը ու ոչ ագրեսիվ լինելը, բայց մի տեսակ տպավորություն ունեի, որ ռեալում շփվելը (էս «ռեալում» բառը Ռուֆուսից սովորեցի, մերսի;) ) մի քիչ դժվար կլինի, որովհետև կարծում էի, որ այն մարդկանցից է, որոնց հետ շփվելով ես սովորաբարար սկսում եմ հոգեբանորեն լարվել և անընդհատ պաշտպանվել։ Բայց երբ հանդիպեցինք.... ով որ Արշակին գիտի հասկացավ. տեսա թե որքան համեստ, հավասարակշռված ու ինքն իր վրա չսիրահարված մարդ է։ Իրեն տեսնելով ես հիշեցի մի քանի տարի առաջվա ԵՍ-իս։ Արշակի ու Հայկի հետ, ունենք համարյա նույն երաժշտական ճաշակը՝ Pink Floyd, Jean Michel Jarre, Peter Gabriel....

Ռուֆուս
Իր մասին արդեն գրել եմ, ու ափսոսում եմ, որ չկա բաժին «Ակումբցիների երկրորդ տպավորությունները իրար մասին»:D Շնորհակալ եմ, որ այսօր Ռուֆուսի շնորհիվ մեր՝ Երկնայինի հետ հանդիպմանը, կարողացա ծանոթանալ Ֆրեյայի ու Արշակի նման հիանալի մարդկանց հետ։

Վերջում մի հատկություն, որ ունեին այս բոլոր մարդիկ՝ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ, որ դիմացան իմ անկապ պատմություններին ու հումորներին ;)

Երկնային
08.03.2009, 17:07
մեկ էլ երբ իրար հետ երկուսով նկարվեցինք:D:D


ես էլ հայ-հայ էր կոմպլեքսավորվում էի :D:D

Jarre:)
Ես ինքս էլ էի զգում, թե ոնց եմ մեկ դու-ով, մեկ դուք-ով դիմում, բայց հույս ունեի, որ չես նկատի, :oy փաստորեն նկատել էիր :D

Շա՜տ հետաքրքիր մարդ՝ հանգիստ ու խելացի, էն մարդկանցից, որ կարող ես ժամերով լսել ու չձանձրանալ, ու չնկատել, թե ինչ արագ ա ժամանակը թռչում: Հումորով ու շփվող տղա, շատ-շատ հաճելի էր ծանոթանալ: :)
Իր կինն էլ ինձ շատ դուր եկավ, բարի ու քնքուշ ժպիտ ունի: :oy Ինձ մոտ տպավորվեցին հենց երկուսով, միասնական, ու էդ զգացողությունը շատ ա դուր գալիս ինձ: :love

Nun...:)
Նունը հավեսով, ասող-խոսող, հումորով աղջիկ ա: Ինքը շուտ մերվող մարդկանցից ա, շփվող ու անկաշկանդ: Դեռ կշարունակեմ բացահայտել :P:)

Vaho
08.03.2009, 17:35
Ժողովուրդ ջան, միատ թեմայից դուրս հարց տամ, էս Մարտի 8 ի թեմա չկա՞ շնորհավորենք, մեր ակումբի գեղեցիկ սեռին, թե կա ես չեմ գտնում, միատ ասեք ելի:oy

Ֆրեյա
08.03.2009, 17:48
Jarre
Jarre-ը ֆորումում տպավորվել է իմ մեջ իր պոետիկ և հետաքրքիր գրառումներով և այն մարդկանցից է, ում կերպարը ռեալում ու վիրտուալում շատ չեն տարբերվում իրարից, իսկ դա բնորոշ է միայն անկեղծ և ինքնավստահ մարդկանց :)
Արթուրի աչքերը արդեն ամեն ինչ ասում են իր բնավորության մասին՝ անկեղծ, բարի, հանգիստ, ինքնաբավ մարդ, ու մի տեսակ մանկական շիտակություն նկատեցի իր մեջ :) :) :)

Եւ մանվանդ շատ տպավորվեցի իր՝ կնոջ նկատմամբ հոգատար, ուշադիր վերաբերմունքով :) Այնպիսի հիանալի զույգ են:love, հազվադեպ ես հանդիպում իրար այդքան սիրող ու նվիրված մարդկանց :love

Գալաթեա
08.03.2009, 17:53
Ժողովուրդ ջան, միատ թեմայից դուրս հարց տամ, էս Մարտի 8 ի թեմա չկա՞ շնորհավորենք, մեր ակումբի գեղեցիկ սեռին, թե կա ես չեմ գտնում, միատ ասեք ելի:oy

Մեր տոնը շնորհավոր :) (http://www.akumb.am/showthread.php?t=43045)

Գալաթեա
08.03.2009, 18:09
Մի քիչ խոստմնազանց էի գտվել՝ մարդամեկի մասին ասել էի, որ գրելու եմ, ու չգրեցի...իսկ խոսքը չկատարելը հեչ գալաթեավարի չի :)

Արս83-ն էն մարդկանցից ա, որվքեր ռեալում ավելի լավն են, քան վիրտուալում։

Կիբերտարածականությունում որքան էլ զգաս, որ մարդու մեջ իսկապես բարություն, ազնվություն, ազնվականություն ու խելք կա, մի տեսակ կասկածում ես, որ ռեալում էդ սաղ փոզմիշ ա լինելու։

Արսը իսկական ա :) Պարզ հայացքով, ուղիղ մտքերով։ Որը չի խանգարում իրեն լավ շախմատիստ լինել :) Իր հետ շատ հաճելի ա պարզապես զրուցելը։ Հանգիստ, առանց զգալու, որ մարդուն ընդամենը մի կամ երկու անգամ ես տեսել։

Արս, մասյակա ;)

ars83
08.03.2009, 19:39
Մի քիչ խոստմնազանց էի գտվել՝ մարդամեկի մասին ասել էի, որ գրելու եմ, ու չգրեցի...իսկ խոսքը չկատարելը հեչ գալաթեավարի չի :)

Արս83-ն

Ես էլ ուշադիր կարդում եմ, ասում եմ՝ տենաս ո՞ւմ մասին ա գրում: :) Դու մի ասա՝ «ազմ եսմ» :D


էն մարդկանցից ա, որվքեր ռեալում ավելի լավն են, քան վիրտուալում։

Կիբերտարածականությունում որքան էլ զգաս, որ մարդու մեջ իսկապես բարություն, ազնվություն, ազնվականություն ու խելք կա, մի տեսակ կասկածում ես, որ ռեալում էդ սաղ փոզմիշ ա լինելու։

Արսը իսկական ա :) Պարզ հայացքով, ուղիղ մտքերով։ Որը չի խանգարում իրեն լավ շախմատիստ լինել :) Իր հետ շատ հաճելի ա պարզապես զրուցելը։ Հանգիստ, առանց զգալու, որ մարդուն ընդամենը մի կամ երկու անգամ ես տեսել։

Ասած Ռուֆուս-Վուլֆը՝ ամաչացրիր :oy

Հա, ինչի եմ պատասխանում էս գրառմանը, ուզում եմ մի ընդհանուր բան ասել: Ամեն մարդու մեջ, ոնց էլ լինի մի լավ բան լինում ա, մեկի մեջ մի կաթիլ, մյուսի մեջ՝ մի երեքլիտրանոց բանկա, մի ուրիշի մեջ՝ մի ծով: Բայց ուրիշների մեջ լավ բան նկատող, փնտրող, քչերն են լինում:
Այ Գալաթեան /ու էլի մի շարք մարդիկ՝ բոլորին չեմ նշի, չնեղանաք :P /բավական շատ եք/, մենակ Ներսես_AM-ին կասեմ :oy/ այդպիսի մարդկանցից ա, ժողովուրդ: Շատ եմ սիրում, որ ժպտում ա :), զգում էս, որ սրտան ժպիտ ա, պարզապես տուրք չի քաղաքավարությանը: /նման շատ անկեղծ ժպիտ ունի քաղաքացի-ն/ Բայց հետն էլ նենց աջուձախ ժպտացող չի, էլի: Նստում-նստում, մեկ էլ մի նենց լուրջ-գործնական բան ա հարցնում կամ առաջարկում, ասում ես՝ էս ե՞րբ հասցրեց սաղ լսի, մարսի, հետն էլ Վարպետին սուրճ /կամ թեյ/ հյուրասիրի :)


[COLOR="DarkSlateGray"]Արս, մասյակա ;)
:) մեռսյակա, Լիլ ջան

Հա, գրել-գրել եմ, մի հոգու մասին էլ գրեմ, որ շատ ուրախ եմ եղել ծանոթանալու: :ok Նույնիսկ գնացի կողքը նստեցի «կլոր սեղանի» շուրջ, բայց ոչ մի բառ չփոխանակեցինք :D:( Հուսով եմ, դեռ առիթ կլինի:

REAL_ist ջան, հարգանքներս :hi

Հ.Գ. Artgeo, մեր հանդիպումը հանդիպում չեմ համարում, էդքան մեծ մարդուն էդքան կարճ ժամանակում ճանաչել հնարավոր չէր ;)

Արտիստ
08.03.2009, 23:19
Վերջապես նորմալ ծանոթացա ու Ռուֆուսի հետ. Ես իրա հետ երազում էի ծանոթանալ:oy Իսկ առաջին տպավորությունը` այնպիսի տպավորություն էր կարծես թե 1000 տարի ճանաչում եմ:)

Ambrosine
08.03.2009, 23:24
Վերջապես նորմալ ծանոթացա ու Ռուֆուսի հետ. Ես իրա հետ երազում էի ծանոթանալ:oy Իսկ առաջին տպավորությունը` այնպիսի տպավորություն էր կարծես թե 1000 տարի ճանաչում եմ:)
Ռուֆուսը ում հետ ծանոթանում է, երկրորդ անգամ չի ցանկանում երեսը տեսնել :D

Արտիստ
09.03.2009, 09:44
Վերջապես նորմալ ծանոթացա ու Ռուֆուսի հետ. Ես իրա հետ երազում էի ծանոթանալ:oy Իսկ առաջին տպավորությունը` այնպիսի տպավորություն էր կարծես թե 1000 տարի ճանաչում եմ:)

Վայ փաստորեն Red_Devils-ի հետ էլ եմ ծանոթացել:hands:oy Եհ սենց չեղավ, ուրեմն պահանջում եմ կրկնություն;)

Հ.Գ.
Dear Red_Devils,
Այ քեզ ամեն ձև կպատկերացնեի, բայց ասեմ, նման չես իմ պատկերացրածին:hands Եդ լավա::ok

Moon
09.03.2009, 11:04
Ռուֆուսը ում հետ ծանոթանում է, երկրորդ անգամ չի ցանկանում երեսը տեսնել :D
Քո անձնական փորձից ես ասում...:D
Հի հի...իսկ ինձ եղել ա Ռուֆուսը զագել ա, կանչել ա հանդիպման:P

Ambrosine
09.03.2009, 11:18
Քո անձնական փորձից ես ասում...:D
Հի հի...իսկ ինձ եղել ա Ռուֆուսը զագել ա, կանչել ա հանդիպման:P
անձնական փորձ չունեմ, մի քանի հատ այդպիսի գրառում կա հենց այս թեմայում
համ էլ... ես հանդիպումների չեմ գնում:P

Artgeo
09.03.2009, 11:32
Չգիտես ինչի հիշեցի Artgeo-ի հետ ծանոթանալս:D Անգլերենի ընդմիջում էի դուրս եկել, դուռը բացեցի նայեց վրես հարցրեց "դու գիտես Iglesiasi Ring My Bells երգը ոնցա թարգմանվում հայերեն՞:o" Մտածեցի մտածեցի բայց մեկա վերջում ինքը բացահայտեց:hands Հետաքրքիրը այն էր, որ նրան պատկերացնում էի այնպես, ինչպես վիրտուալում:) Հա, մոռացա, լավնա;)
Ես քեզ չեմ հիշում :(

Հ.Գ. Artgeo, մեր հանդիպումը հանդիպում չեմ համարում, էդքան մեծ մարդուն էդքան կարճ ժամանակում ճանաչել հնարավոր չէր ;)
Ոչ էլ քեզ: :(

Ժող, ես լուրջ պրոբլեմներ ունեմ մարդկանց դեմքերը, անունները հիշելու հետ կապված: Եթե փողոցում որևէ մեկին չճանաչեմ կամ չբարևեմ խնդրում եմ չնեղանալ: :(

Moon
09.03.2009, 12:17
անձնական փորձ չունեմ, մի քանի հատ այդպիսի գրառում կա հենց այս թեմայում
համ էլ... ես հանդիպումների չեմ գնում:P
Փաստորեն իմ բախտը բերել եմ
Մի օր էլ դու արի հանդիպումների, քեզ հետ էլ ծանոթանանք...մեծ մեծ խոսում եմ...լօլ, իբր մեռա հանդիպումների գնալով...ոչինչ մի քիչ թող կարոտեն, հեսա ավարտեմ ունիվերս նոր ազատություն կստանամ

Արտիստ
09.03.2009, 13:42
Ես քեզ չեմ հիշում :(



Դե մյուս անգամ բարևս չառնես:D Լավ էլ հիշում ես, պռոստ նիկս չգիտես:P

Ռեդ
09.03.2009, 15:34
Այ քեզ ամեն ձև կպատկերացնեի, բայց ասեմ, նման չես իմ պատկերացրածին
Դու էլ :)

Արտիստ
09.03.2009, 16:19
Դե մյուս անգամ բարևս չառնես:D Լավ էլ հիշում ես, պռոստ նիկս չգիտես:P

Էլի բարևեց է 5 րոպե առաջ, հլը սրան նայի:D:P

Artgeo
09.03.2009, 16:36
Էլի բարևեց է 5 րոպե առաջ, հլը սրան նայի:D:P
բանից պարզվեց սխալ էի հիշում որոշ բաներ...

Ռուֆուս
09.03.2009, 23:18
Ռուֆուսը ում հետ ծանոթանում է, երկրորդ անգամ չի ցանկանում երեսը տեսնել :D


Քո անձնական փորձից ես ասում...:D
Հի հի...իսկ ինձ եղել ա Ռուֆուսը զագել ա, կանչել ա հանդիպման:P


անձնական փորձ չունեմ, մի քանի հատ այդպիսի գրառում կա հենց այս թեմայում
համ էլ... ես հանդիպումների չեմ գնում:P

Կարդում եմ, կարդում ու չեմ կարողանում հասկանալ թե Լուսինն ա հումորի զգացումը կորցրել, թե Աստղոն... :o

Արտիստը... :) Ես մի հատ թերություն ունեմ, մինչև ինչ-որ մեկի հետ նորմալ չխոսեմ, չշփվեմ, չեմ մտաբերի իրեն: Արտիստին մի քանի անգամ առաջ տեսել էի, բայց շատ թռուցիկ ձևով, դրանից հետո էլ իրեն մեկ ուրիշ ակումբցու հետ էի հա խառնում: Մի քանի անգամ ինձ թվացել ա, թե արտիստն ա փողոցով քայլում, բարևում եմ, պարզվում է, որ լրիվ ուրիշ մարդ է :D

Երեկ վերջապես կարողացանք իրար հետ մի քանի բառ փոխանցել, բայց ցավոք էդքանն էլ բավարար չէր իրար լավ ճանաչելու համար :) Բայց իմ վրա բացառապես դրական տպավորություն է թողել :) Հուսով եմ շուտով էլի կհանդիպենք ու կհամագործակցենք :)

Ambrosine
09.03.2009, 23:54
Կարդում եմ, կարդում ու չեմ կարողանում հասկանալ թե Լուսինն ա հումորի զգացումը կորցրել, թե Աստղոն...
Արևը:D
հուսով եմ օֆֆտոպ չէր:(

Rhayader
11.03.2009, 01:30
Չէ՜ սխալվում ես Rhayader ջան :) Ճիշտն ասած իմ համար առաջին տպավորությունը կազմվում է մարդու մտքերին ծանոթանալով, ֆիզիկապես տեսնելը այդքան էլ էական չէ։ Ինտելեկտուալ շփումը ամենակարևորն է։ Ես շատ-շատ եմ հավանում քո ազատ մտածելակերպը և միշտ հաճելի է շփվել հետդ, թեկուզ այդ շփումը վիրտուալ է՝ կիբերտարածությունում։

Jarre, շատերն ինձ ներելով իմ կիբեռ-ազատությունը, լավ չեն մարսում այն, որ իրականում էլ նույնն եմ:D

Ուլուանա
11.03.2009, 01:46
Jarre, շատերն ինձ ներելով իմ կիբեռ-ազատությունը, լավ չեն մարսում այն, որ իրականում էլ նույնն եմ:D
Լավ, հեչ էլ նույնը չես։ :P Ես կասեի՝ իրականում անհամեմատ ավելի տանելի ես։ :)) :friends:

Rhayader
11.03.2009, 01:54
Լավ, հեչ էլ նույնը չես։ :P Ես կասեի՝ իրականում անհամեմատ ավելի տանելի ես։ :)) :friends:

Ան, առաջին տպավորություններդ կպատմե՞ս, ինչքան կարելի է՝ ազատոէ ընդարձակ:)

ars83
11.03.2009, 17:35
Ոչ էլ քեզ: :(
Շատ բան չես կորցրել, Արթուր ջան: :)

Երվանդ
11.03.2009, 17:44
Ան, առաջին տպավորություններդ կպատմե՞ս, ինչքան կարելի է՝ ազատոէ ընդարձակ:)

Ի դեպ ես քեզ ռեալում մի քանի անգամ տեսնելուց հետո քո մասին բավականին լավ կարծիքի եմ;), համեստ ես, խելացի ու յուրօրինակ, իսկ առաջ մտածում էի յանը տարած սատանիստ ես:D

John
13.03.2009, 03:14
1ին տպավորություններ . . .
Նուն - կարգին, հավեսով աղջիկ է:-) բոց էր իրա կազմակերպած խաղը, ահագին ուրախացանք:-) շատ հավանեցի իրան, որտև իրան ազատ էր պահում ու հին ծանոթների պես էինք:-) հաստատ առիթներ կլինեն դեռ հանդիպելու, շփվելու, մտերմանալու;-)
Մարկիզ - ղայդին (կարգին) տղա է Մարկիզը: Զգացի, որ հոգեբանին բնորոշ գծեր ունի ու մեկ էլ շա~տ պատկերավոր ու կայֆ ձևով էր պատմում դրվագներ իրա կյանքից: Կարծիքս միանշանակ բացարձակ դրական է;-)

ars83
13.03.2009, 12:03
Մարկիզ - ղայդին (կարգին) տղա է Մարկիզը:
Հըլը դու դրան տես, մի օր նենց չեկավ հանդիպման, ես էլ լինեի :(

Մարկիզ
13.03.2009, 14:48
Մարկիզ - ղայդին (կարգին) տղա է Մարկիզը: Զգացի, որ հոգեբանին բնորոշ գծեր ունի ու մեկ էլ շա~տ պատկերավոր ու կայֆ ձևով էր պատմում դրվագներ իրա կյանքից: Կարծիքս միանշանակ բացարձակ դրական է;-)
«Կայֆ» էի, դրանից էր…:D
Հովսեփը մասին գրեմ: Չնայած իր տարիքին՝ ահագին հասուն է, ու կյանքի նկատմամբ կարծում եմ՝ արդեն ունի իր ուրույն, արդեն ձևավորված մոտեցումները, որոնք իր տարիքի տղաներին բնորոշ չեն: Նման մարդիկ մի քիչ քիչ են հանդիպում… Շատ ուրախ եմ Հովսեփի հետ ծանոթանալու համար…
… ու շատ շնորհակալ եմ «Դար» ակումբին ընդհանրապես այդքան լավ, խելացի ու յուրահատուկ մարդկանց ճանաչելու հնարավորություն տալու համար::oy


Հըլը դու դրան տես, մի օր նենց չեկավ հանդիպման, ես էլ լինեի :(
:oy
Արսեն ջան, կտեսնենք առաջիկայում անպայման:;)

Nun ...
13.03.2009, 14:55
1ին տպավորություններ . . .
Նուն - կարգին, հավեսով աղջիկ է:-) բոց էր իրա կազմակերպած խաղը, ահագին ուրախացանք:-) շատ հավանեցի իրան, որտև իրան ազատ էր պահում ու հին ծանոթների պես էինք:-) հաստատ առիթներ կլինեն դեռ հանդիպելու, շփվելու, մտերմանալու;-)
Մարկիզ - ղայդին (կարգին) տղա է Մարկիզը: Զգացի, որ հոգեբանին բնորոշ գծեր ունի ու մեկ էլ շա~տ պատկերավոր ու կայֆ ձևով էր պատմում դրվագներ իրա կյանքից: Կարծիքս միանշանակ բացարձակ դրական է;-)


Մարկիզը՜ :D:D Այ տղա էտքան համոզել կլինի, որ ես համոզեցի
Մարկիզը ժողովուրդ ջան ահավոր համառ ու իրա ասածի մարդ է :P էնքան ասեցի արի խաղանք, արի խաղանք, ու դեռ անցած հանդիպմանից էի համոզում, բայց ինքը իրանը պնդեց :nono պատկերացնում եք՞ :'

Մարկիզ
13.03.2009, 15:06
Մարկիզը՜ :D:D Այ տղա էտքան համոզել կլինի, որ ես համոզեցի
Մարկիզը ժողովուրդ ջան ահավոր համառ ու իրա ասածի մարդ է :P էնքան ասեցի արի խաղանք, արի խաղանք, ու դեռ անցած հանդիպմանից էի համոզում, բայց ինքը իրանը պնդեց :nono պատկերացնում եք՞ :'
Հա, ահավոր կողահաստ եմ, դժվար է ինձ համոզելը…:D:D
Որ ասում եմ՝ ակումբցիները օրիգինալ են, չեք հավատում: Ո՞ր փխրուն, գեղեցիկ, երիտասարդ աղջիկը կարող է մոտ հինգ-վեց հասուն տղամարդու, հավաքելով 1,5 քառակուսի մետր մակերեսով գորգի վրա, ջարդել նրանց ոտ ու ձեռը, վիզը, շպագատ իջացնել և այլ հնարավոր ու անհնար դիրքեր պարտադրել… Ասե՞մ… Nun ...-ը: Դու դեմք ես, Nun ... ջան::hands

Artgeo
13.03.2009, 15:13
Հա, ահավոր կողահաստ եմ, դժվար է ինձ համոզելը…:D:D
Մարդ էլ էսքան ազնիվ լինի :think

Nun ...
13.03.2009, 15:21
Հա, ահավոր կողահաստ եմ, դժվար է ինձ համոզելը…:D:D
Դու դեմք ես, Nun ... ջան::hands

Վայ քու՜ ես էլ որոշել էի ուրիշ բան քեզ համոզեմ :(

Ձայնալար
13.03.2009, 15:31
Վայ քու՜ ես էլ որոշել էի ուրիշ բան քեզ համոզեմ :(

Իսկ դու տենց էլ չգրեցիր :think

Երվանդ
15.03.2009, 00:50
Արիացու մասին եմ ուզում գրեմ, ինքը դուրս շատ էկավ, հայացքից ու խոսելուց լրիվ պարզ էր որ անկեղծ ու ազնիվ տղայա:), զարմանում եմ մենակ մի բանի վրա, ոնց ա որ Շարժումական չի:o:))

Արիացի
15.03.2009, 11:50
Արիացու մասին եմ ուզում գրեմ, ինքը դուրս շատ էկավ, հայացքից ու խոսելուց լրիվ պարզ էր որ անկեղծ ու ազնիվ տղայա:), զարմանում եմ մենակ մի բանի վրա, ոնց ա որ Շարժումական չի:o:))

Մերսի Երվանդ ջան, շատ հաճելի ա :)
Ասեմ, որ ես էլ շատ տպավորված եմ: Բոլորիդ մասին դրական կարծիքի եմ: Ընդհանուր մթնոլորտը դուրս եկավ՝ անկեղծ ու անմիջական: Ուրախ կլինեմ նորից շփվել: :)

Lion
15.03.2009, 14:24
Արիացու մասին եմ ուզում գրեմ, ինքը դուրս շատ էկավ, հայացքից ու խոսելուց լրիվ պարզ էր որ անկեղծ ու ազնիվ տղա է:) Ուր է, շատ լինեին նման տղաները... Իր հետ ծանոթությունից հետո հաճախ եմ ինքս-ինձ մտածում, որ, քանի դեռ մեր ջահելների մեջ նման տղաներ կան, ուրեմն մեր ազգը դեռ կուղղի մեջքը:

Ու հետաքրքիրն այն է, որ հենց լսում եմ ստանդարձ խոսքերը, որ "մեր ջահելները անգաղափարական են... և այլն" - միշտ հիշում եմ Արիացուն:)

Լուսաբեր
15.03.2009, 14:34
Շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտ էր
Երեկ առավոտից մտածում էի ոնց կանցնի հանդիպումը, ինչպես կընդունեն և այլն, ու գալուց էլ ինձ հանգստացնում էին :oy դե ինչ ասեմ, բնության կողմից էտ մի թերությունը կա մեջս, շատ դժվար եմ ծանոթանում,լրիվ դիմացինիս վրա թողնելով : Մի քանի անգամ էլ կհանդիպենք ու վերջ, կբացվեմ ու չեք էլ հիշի որ ես ես էի :oy
Արուսիկին՝ Երկնային, ոնց պատկերացնում էի տենց էր՝ նուրբիկ, քնքուշ հաճելի ձայնով :love նենց լինում են չէ՞ աղջիկներ պուպուշ բալիկների պես որ ուզում էս փայփայես ու սիրես, այ էտպիսնն էր :love
Հետո Արտակը՝ Chuk, շատ եմ կարդացել ստեղ, որ մարդ կա հանդիպում գնալուց իրա հետ հանդիպելուց վախա զգում , բայց դե ամենահանգիստ ու լուռն էր բոլորի մեջ հակառակ իրա բուռն քննարկումներին, հատկապես քաղաքականությունում, լուրջ, չէի սպասում: :) բայց դե զգացվում էր, որ հումորը հաստատ տեղն էր :ok
Հայկոն էլ նույն էր իրա ուֆային դեմքով, Հայկո քեզ մի հատ լիցքաթափվել հաստատ պետքա,չգիտեմ ո՞նց,բայց պետքա. Հեսա մի բան կմտածեմ :))
Մյուս Հայկը, էտ ինչ դանդաղ էս խոսում դու, ոնց-որ ես :oy Նման մարդիկ խելացի տպավորություն են թողնում: Բա՜ համբերությունը, որ մեզ ցիտադել խաղալ էր սսովորացնում... Կոպյա ես եմ :oy:D
Անին էլ շատ հաճելի աղջիկ էր, ամենաշատը զարմացա, որ մարդ կա իրա ծնունդը միասին ակումբակաների հետա նշում: Հետաքրքիր էր, ոնց-որ ես էլ եմ ուզում իմ ծնունդը ձեզ հետ անցկացնեմ :think տեսնենք մի բան կանենք :oy Անին շատ հետաքրքիր ու հաճելի հայացք ունի, ժպիտն էլ հետը, մենակ ինքնա, որ դեմքը պարզ հիշում եմ:
Ու՞մ հասանք, Երվանդները , չգիտեմ ինչի՞ «փոքր» Երվանդը(նիկը չեմ հիշում) չէր ուզում որ իրեն փոքր Երվանդ ասեյին, զվարճալի էր էտ պահերին, դե հիմա, փոքրն էիր էլի :)) մեծ Երվանդ էլ չգիտեմ, եթե էնտեղ չլիներ էտքան աշխույժ կլիներ թե չէ...;)
Արշակը ու Նորտոնը(այ իրենն էլ անունը չեմ հիշում ) որպես հավասարակշռված ու լուրջ տպավորություն թողեցին, իրենք ամենաշատն էին ժպտում, բայց չէին ծիծաղում, ոնց-որ ուրիշները :)
Էսքանը հլա որ, էլի մարդիկ կան որոնց տեսա, կգրեմ իրենց մասին տպավորություններս, բայց հետո: Հետաքրքիր էին բոլորն էլ, նոր մարդու հետ ծանոթանալիս, երբեք չեմ սահմանափակվում առաջին տպավորությամբ,որովհետև հետագայում կարողա պարզվի, որ լրիվ հակառակ մարդնա դիմացինդ

Արիացու , հայացքից ու խոսելուց լրիվ պարզ էր որ անկեղծ ու ազնիվ տղայա:), զարմանում եմ մենակ մի բանի վրա, ոնց ա որ Շարժումական չի:o:))
Իսկ Արիացին Երվանդ ջան, միշտ էլ ասում եմ. մի քիչ շարժումը իրեն չէր խանգարի, մանավանդ պարելուց եմ ասում,բայց կարողա՞ դու ուրիշ շարժման մասին էի՞ր :think:))

Լուսաբեր
15.03.2009, 14:37
Արիացու մասին եմ ուզում գրեմ, ինքը դուրս շատ էկավ, հայացքից ու խոսելուց լրիվ պարզ էր որ անկեղծ ու ազնիվ տղա է:) Ուր է, շատ լինեին նման տղաները... Իր հետ ծանոթությունից հետո հաճախ եմ ինքս-ինձ մտածում, որ, քանի դեռ մեր ջահելների մեջ նման տղաներ կան, ուրեմն մեր ազգը դեռ կուղղի մեջքը:

Ու հետաքրքիրն այն է, որ հենց լսում եմ ստանդարձ խոսքերը, որ "մեր ջահելները անգաղափարական են... և այլն" - միշտ հիշում եմ Արիացուն:)
Ես երևի ավելի շոյվեցի Մհեր ջան, քան որ ինքը կարդա սա, թեկուզ ի՞նչ իմանաս, էնքան լուրջա, չես իմանա ինչա մտածում :8:love
Բա՞ քեզ երբ ենք տեսնելու :oy ;)
Գիտե՞ս, չէ քեզ ինչքան եմ ուզում տեսնեմ :oy:oy:oy ;)

Lion
15.03.2009, 21:10
Հեչ բան էլ չի մտածի: Ես ու Արիացին արդեն հանդիպել ենք... Դե իսկ մնացած ակումբցիների հետ դժվար թե երբևէ հանդիպեմ: Ինձ դուր է գալիս, այսպես, երբ կյանքում չես ճանաչում դիմացինիդ... Համ էլ Նորթոնի հետ կարողա կռիվ անենք - դե իսկ Չուկն էլ չնայած անչափ հարգում եմ իր խելքը, բայց իմ "գաղափարական հակառակորդն է" գրեթե բոլոր հարցերում:

Այ Հայկօ-ի հետ հաստատ կարգին կղժժաինք, բայց դե դա էլ թողնենք աստծո հույսին...

Norton
15.03.2009, 22:37
. Համ էլ Նորթոնի հետ կարողա կռիվ անենք
ԱԱ:D:D
Ես հանդիպումներին գնում եմ լիցքաթափվելու ու ուրախանալու, դու չգիտեմ:B
Համ էլ տարակարծությունը ակումբում միշտ ողջունելիա եղել, էնքան որ ապասում ենք;)

Lion
15.03.2009, 22:49
Կռվի պահով կատակ արեցի:) ի հիշատակ հնագույն հակամարտությունների... Մերսի, պատիվ եք անում, բայց...

Ambrosine
15.03.2009, 23:29
Ինձ դուր է գալիս, այսպես, երբ կյանքում չես ճանաչում դիմացինիդ...
Լիոն, դու քեզ հակասում ես, հը?:think ;)

Lion
15.03.2009, 23:54
Это нога... чья нужно,нога.:)

*e}|{uka*
16.03.2009, 00:42
Это нога... чья нужно,нога.:)

Լիոն ջան կբացատրե՞ս էս ինչ ես գրել, մի ժամ ա գլուխ ենք ջարդում : :))

Chuk
16.03.2009, 01:01
դե իսկ Չուկն էլ չնայած անչափ հարգում եմ իր խելքը, բայց իմ "գաղափարական հակառակորդն է" գրեթե բոլոր հարցերում:
Երկուսս էլ Տոլկին սիրող ենք, նորմալ մարդկանց համար սա արդեն բավական մեծ եզր է շփում սկսելու :)

Հայկօ
16.03.2009, 01:20
Այ Հայկօ-ի հետ հաստատ կարգին կղժժաինք, բայց դե դա էլ թողնենք աստծո հույսին...

Ես ռեալում մռայլ կերպար եմ... Բայց լավ մարդկանց հետ լավ խմելուն միշտ պատրաստ եմ :):

Nun ...
16.03.2009, 13:09
Ժողովուրդ Ուշադրություն խնդրում եմ :D

Դուք բոլորդ էլ իրան ճանաչում եք… ՆԱ, ում ես պատրաստվում եմ նկարագրել շատ լավ անձնավորություն է, կիրթ, հաճելի, գաղտնապահ ու շատ վստահելի մարդ - փորձիցս եմ խոստովանում
ՆՐԱ միջնորդությամբ ես առաջին անգամ գնացի ակումբատնակ: ՆԱ էն մարդկանցից է, ում հետ միայն խոսելիս արդեն վստահություն ու հանգիստ մթնոլորտ ես ձեռք բերում:
Չնայած խեղճի ներվերը կերա իր աշխատավայրը մանրամասն նկարագրելով ու չէի ասում, թե որտեղից գիտեմ, բայց մեկա մինչև հիմա բացի լավից ու բարուց, ոչ մի կոպիտ կամ մուննաթ արտահայտություն չեմ լսել:
Միշտ սոված, աշխատասեր ու հումորն էլ տեղը...

Իմ առաջին տպավորությունների գրառումներն անպակաս են Թուիսթրի թեմայից, այնպես որ կասեմ շատ հաճելի Թուիսթր է խաղում, բայց Չուկին չի հասնի

Ձայնալար - ես քեզ շատ եմ սիրում :P
Պրծա՞ քեզնից - միսիաս կատարեցի :)

Lion
16.03.2009, 13:30
Լիոն ջան կբացատրե՞ս էս ինչ ես գրել, մի ժամ ա գլուխ ենք ջարդում : :))

Կներես... բայց չեմ կարա: Իմաստ հաստատ ունի և, ով որ պետք էր, հասկացավ:)


Երկուսս էլ Տոլկին սիրող ենք, նորմալ մարդկանց համար սա արդեն բավական մեծ եզր է շփում սկսելու

Սկզբունքորեն ճիշտ ես:B


Ես ռեալում մռայլ կերպար եմ... Բայց լավ մարդկանց հետ լավ խմելուն միշտ պատրաստ եմ :

Չէ դե հա... ափսոս ես եմ խմելու գործում ԱՆՉԱՓ մռայլ, անտանելիության աստիճանի անտանելի կերպար - թե չէի կխմեինք...:)

Ձայնալար
16.03.2009, 14:00
Ձայնալար - ես քեզ շատ եմ սիրում :P
Պրծա՞ քեզնից - միսիաս կատարեցի :)
Ապրես, նստի, 5 :D

Moon
18.03.2009, 01:17
Anushka Անուշկային հենց տեսա միանգամից հավանեցի, ախր ոնց կարող էի չհավանել, չէ՞ որ մենակ այն, որ Սամոյի ու Տոմայի հարազատ քույրն ա, էդ հերիք ա...
Շատ սիրեցի, բարի ա երևում, խելացի, հետաքրքիր զրուցակից, հանգիստ, նուրբ...չգիտեմ, մենակ դրական լիցքեր ստացա Անուշկայից:love

Elmo- Էլմոյին մի անգամ էլ էի տեսել բայց չէի շփվել։ Շատ բարի ու հավեսին դեմք ես Էլմո ջան։ Վերևը էն ինչ Անուշկայի մասին գրեցի, համարյա քեզ էլ ա վերաբերվում:oy

Nun...Նունի հետ համարյա չշփվեցի, ծանոթացանք ու միանգամից սկսեցինք Թվիսթեր խաղալ, մերսի որ բերել էիր էդ խաղը...հավես էր, դուրս շաաաաաատ եկավ։ հուսամ դեռ առիթների կլինեն ավելի շփվելու ։

Elmo
18.03.2009, 01:21
Elmo- Էլմոյին մի անգամ էլ էի տեսել բայց չէի շփվել։ Շատ բարի ու հավեսին դեմք ես Էլմո ջան։ Վերևը էն ինչ Անուշկայի մասին գրեցի, համարյա քեզ էլ ա վերաբերվում:oy

Քո մասին մի բառով կարամ ասեմ: Նապաստակ::love

Լուսաբեր
18.03.2009, 01:24
[B]

Anushka Անուշկային հենց տեսա միանգամից հավանեցի,
Շատ սիրեցի, բարի ա երևում, խելացի, հետաքրքիր զրուցակից, հանգիստ, նուրբ...չգիտեմ, մենակ դրական լիցքեր ստացա Անուշկայից


Համակարծիք եմ, հանգիստ ու հեզ արարած, ինչպես Սասունը նշեց տուն գնալուց՝ հաճելի մարդ,նենց որ իրա կարծիքն էլ ասեցի միանգամից ու ես համաձայնել էի :oy իրականում ավելի լավն ես :friends: :love հա՛, ու անմիջական ես շաաատ
Էլմոն :hands նույնը, ոնց-որ ստեղա:
ես էլ քեզ Էլմո :love
Նունը, արտասովոր գեղեցկություն ունի ;) չգիտեմ ում եմ նմանացնում, կողկից տեսա մենակ,բայց աշխույժ ու շփվող մարդ էր երևում :)

Elmo
18.03.2009, 11:17
Լուսաբեր խելոք, պուպուշ աչոն ա, բայց ամաչում ա խոսա: Նույն Լուսաբերն ա, ինչ որ ֆոռումում ա:
Արիացի ես իրան մի քիչ ակտիվ էի պատկերացնում: Բայց էդ տղու հանգստությունը էնքան շատ ա, որ կողքը նստում եի, ես էլ ակամայից դառնում էի հանգիստ մարդ: Հավասարակշռված անձնավորություն, խելացի ու բարի: Բայց դե մարդ ես, մեկ էլ տեսար սխալվեցի, կարող ա ինքը ագրեսիվ, ջղայն մարդ ա, բեյց երեկ համեստ էր:
Moon :love ես գիտեյի Նյուտից մուլտիկ մարդ չկա աշխարհում: Պարզվեց կա:
TuroJan ես իրան պատմության թեմայում ավելի շատ եմ սիրում: Ռեալ կյանքում հետաքրքիր չի հետը վիճելը, ու անիմաստ ա: Էդ մարդու դեմքին նայում ես, ու խոսացածը լսում ես, էլ չես ուզում հետը չհամաձայնվել: Մարդ , որի հետ կարելի ա ճանապարհ գնալ :)
Ով, որ կկարդա ու կհարցնի «բա լավ ես ակումբում մի օր վատ մարդիկ չեն գալի՞ս, բոլորի մասին լավն են գրում» թող իմանա ՉԷ չեն գալիս:

Արիացի
18.03.2009, 11:25
Ով, որ կկարդա ու կհարցնի «բա լավ ես ակումբում մի օր վատ մարդիկ չեն գալի՞ս, բոլորի մասին լավն են գրում» թող իմանա ՉԷ չեն գալիս:
Երկու հանդիպման եմ մասնակցել ու համոզվել եմ, որ տենց ա: Չնայած ինչ-որ գաղափարական, քաղաքական հայացքների տարբերությանը, չնայած աշխարհայացքների ու մտածելակերպերի տարբերությանը, ակումբի բոլոր անդամներն էլ խելացի ու լավ մարդիկ են ու ցանկացածի հետ կարելի է շատ լավ ժամանակ անցկացնել ու լավ ուրախանալ: :)

Annushka
18.03.2009, 11:52
Նախ ասեմ, որ նոր ակումբցիների հետ ծանոթանալիս ամեն անգամ ավելի ու ավելի եմ համոզվում, որ ակումբում հավաքվել են իրոք շատ լավ ու յուրահատուկ մարդիկ, մեկը մեկից հետաքրքիր, խելացի ու լավը:)
Լուսաբեր - Այս աղջիկը համեստության տիպար ա, շատ բարի, հոգատար, սիրուն, խելոք, հանգիստ էակ: Շատ հանգիստ, վստահելի, հաճելի աղջիկ :) Անունն էլ էնքա՜ն ա սազում, չեք պատկերացնի.. իրոք մի տեսակ լույս ա սփռում իր շուրջը.. պուպուշ ա Լուսաբերը:):love
Արիացի- Արիացուն մի երկու անգամ մեր օֆիսում էի տեսել, բայց երկու բառ էի փոխանակել հետը, և չէի էլ պատկերացնում, որ ինքը ակումբի Արիացին ա, դե գործի բերումով ենք շփվել: Երեկ համոզվեցի, որ Սասունը իրոք որ հոյակապ տղա է, խելացի, հանդարտ բնավորությամբ, հավասարակշռված, լուրջ, խոհեմ ու բարի.. հա, ու շատ հայրենասեր.... Աչքերից անմիջապես երևում էր, որ լավ մարդ է:)
TuroJan - Ակումբում ուշադրություն չէի դարձրել Արթուրի գրառումներին, և համարյա չգիտեի նրա մասին, որովետև պատմության բաժին շատ քիչ եմ մտնում: Ինչևէ, երեկ Արթուրը միանգամից անմիջական ու խելացի երիտասարդի տպավորություն թողեց: Շատ լավ զրուցակից, խելացի ու բանիմաց մարդ, ում հետ ամեն թեմայով կարելի է խոսել: Հետո շատ ընկերական էր, այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, ասես հին ընկերներ էինք,համարյա բոլորի հետ շփվում էր, ու շատ հետաքրքիր էր պատմում ամեն ինչ: Համ էլ լավ մաֆիա խաղաց, կողքս նստած՝ չէի ջոկել, որ մաֆիոզ ա:D: Վերջում էլ տվեց սպանեց ինձ իրա ընկերների հետ :)Մի խոսքով, շատ լավ տպավորություն է թողել Արթուրը:
Moon - Վայ, Լուսինեն իսկականից հեքիաթային կերպար ոնց որ լիներ, շատ աշխույժ, ընկերասեր, բարի, խելացի, շփվող,միանգամից հավանեցի, հատկապես երբ ժպտում էր, մռութ էր դառնում իսկական: Ոնց որ մուլտիկ լիներ: Շատ հաճելի էր նրա հետ զրուցել, քննարկել, որովհետև ուրախ ու թեթև բնավորություն ուներ::love
Nun..- Նունեի հետ մի անգամ էլ էի հանդիպել, բայց համարյա թե չէի շփվել: Հետաքրքիր մարդ ա,բարեսիրտ, յուրահատուկ արտաքինով, շատ դուրեկան աղջիկ , մի տեսակ հանգիստ , ու չգիտեմ ինչու՝ չարաճճի կատվի էի նմանացնում, մանավանդ որ փիսիկի նման ժպտում էր: Շատ դրական մարդ է Նունեն:)

Երկնային
18.03.2009, 12:06
Արիացի ու Լուսաբեր :)
իրանք էնքան նման են ու շատ լավ զույգ են: Երկուսն էլ հանգիստ, հավասարակշռված, համեստ, բարի հայացքով: Օրինակ չեմ պատկերացնում, թե ոնց կվիճաբանեն իրար հետ, ավելին՝ համարյա համոզված եմ, որ փորձած էլ չկան :P:)

Ռայադեր:)
ՍՕՖ-ին մի քանի րոպե եմ տեսել… երբ նոր էր ակումբ վերադարձել, իրենից ահավոր խուսափում էի, աշխատում էի ոչ մի թեմայում իր հետ չհատվել, բոբո ձյաձյա էր :D հետո սկսեցի ավելի ուշադիր հետևել իր գրառումներին ու զգացի բավականին հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունի: Բայց դեռ շարունակում էի խուսափել :) հետո չգիտեմ ինչպես ստացվեց, որ սկսեցի ավելի շատ շփվել իր հետ, ու զարմանալին այն էր, որ սկսեց դուրս գալ :)) Ռեալում իր հետ գրեթե չշփվեցի, ինքն եկավ, ես գնացի… հայացքը դուրս եկավ, անվնաս մարդու հայացք էր :) Դեռ էլի կտեսնվենք :P

Moon
18.03.2009, 12:15
Արիացի, Լուսաբեր- Քանի որ բոլորը ձեր մասին գրեցին, ես էլ կգրեմ՝ չնայած մեր առաջին հանդիպումը Տուրոենց տանն ա եղել:)Կարծեմ housewarming փարթիի ժամանակ։ Հիշում եմ Լուսոն ինչ լավ քննարկաման մեջ էր մտել մի քանի հոգու հետ։ Բայց ամենաշատը շփվեցի ձեզ հետ Քյավառ գնալուց։ Էնտեղ տեսա ինչ աշխատասեր, բարի ու նվիրված եք երկուսդ էլ։ Սիրում եմ ձեր հանգստությունը։:oy
Ձեզ ես շատ եմ սիրում ու հիանում ձեր փոխադարձ սիրով։ :love

Monk
18.03.2009, 19:23
Ով, որ կկարդա ու կհարցնի «բա լավ ես ակումբում մի օր վատ մարդիկ չեն գալի՞ս, բոլորի մասին լավն են գրում» թող իմանա ՉԷ չեն գալիս:
Ոչինչ, մի օր կգան :P

Nareco
18.03.2009, 20:18
Առաջին անգամ եմ այստեղ գրառում կատարում, քանի որ առաջին անգամ հանդիպեցի ակումբցիներից երկուսին` Չուկին ու Մուրմուշկային: :)
Նախ «ծանոթացա» Արմինեի հետ, որի հետ ծանոթ էի ուղղակի շատ վաղուց չէինք տեսնվել ու առաջին ծանոթությունը շատ հպանցիկ էր եղել: :love Տպավորություններս... ` անմիջական, ժպտերեսիկ, իսկական ՀԱԿ-ուհի, զգացի որ մեծ կազմակերպչական պոտենցիալ ունի... :ok Հետդարձին հրավիրեց մեզ սրճելու, բայց ցավոք շտապում էի... :( մյուս անգամ Արմին ջան, անպայման կգանք::)

Չուկին ես հենց այդպես էլ պատկերացնում էի: Երբ նա ներս մտավ, ես քրքրում էի շտաբի կոմպում Սագրադա Ֆամիլիայի նկարները, հենց այդ պահին ծանոթացանք: :)
Շատ անկեղծ, անմիջական, հումորով իսկը` Ակումբի պւպւծը ադմին:hands : Մեր զրույցն էլ հետաքրքիր էր շատ, ձնագնդու էֆֆեկտի նման, քիչ-քիչ-քիչ ակտիվացանք երկուսս էլ... :) Արտակ ջան շատ ուրախ էի, որ մեր ծանոթությունը վիրտուալից վերջապես վերածվեց ռեալի: :) Հուսով եմ դեռ էլի կհանդիպենք: ;)

Lion
18.03.2009, 20:34
Չէ, իրոք էլի, այս ակումբը լավ գաղափար է: Այն չլիներ, այսքան լավ մարդիկ որտեղից պետք է իրար գտնեի՞ն:)

Rhayader
18.03.2009, 21:40
Ռայադեր:)
ՍՕՖ-ին մի քանի րոպե եմ տեսել… երբ նոր էր ակումբ վերադարձել, իրենից ահավոր խուսափում էի, աշխատում էի ոչ մի թեմայում իր հետ չհատվել, բոբո ձյաձյա էր :D հետո սկսեցի ավելի ուշադիր հետևել իր գրառումներին ու զգացի բավականին հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունի: Բայց դեռ շարունակում էի խուսափել :) հետո չգիտեմ ինչպես ստացվեց, որ սկսեցի ավելի շատ շփվել իր հետ, ու զարմանալին այն էր, որ սկսեց դուրս գալ :)) Ռեալում իր հետ գրեթե չշփվեցի, ինքն եկավ, ես գնացի… հայացքը դուրս եկավ, անվնաս մարդու հայացք էր :) Դեռ էլի կտեսնվենք :P

Յաման բոբո եմ, հա:D Ախր թե ով է իմ համար Ակումբում իմիջ ստեղծել (բացի ինձանից, իհարկե), չգիտեմ: Ում կասկածում էի, նորածինի նման անմեղ դուրս եկան:

Երկնայինը:love Փոքրիկ, գեղեցիկ ու շատ նորբ արտաքինով աղջիկ էր, ձայնն էլ հենց այնպիսին էր, ինչպես պատկերացրել եմ: Որ ուշադիր նայեի, կարող է՝ թիթեռնիկի թևերն էլ տեսնեի:
Ափսոս, որ ես ուշացա, ինքն էլ շուտ գնաց::(

Elmo
18.03.2009, 22:00
Ոչինչ, մի օր կգան :P

Մորուքդ հանի, ծալի դիր դարակը մի օր արի քեզ էլ ճանաչենք: :)

Monk
18.03.2009, 22:10
Մորուքդ հանի, ծալի դիր դարակը մի օր արի քեզ էլ ճանաչենք: :)
Այ մարդ, հիրիք է չեղած մորուքիցս կպնեք :angry :D Էտ էի ասում էլի, որ մի օր կգան ;)

Elmo
18.03.2009, 22:19
Այ մարդ, հիրիք է չեղած մորուքիցս կպնեք :angry :D Էտ էի ասում էլի, որ մի օր կգան ;)

Լավ մորուքդ չհանես: Կկրախմալես, գծով կարդուկես, կհագնես, կգաս: :D

ԿԳԴ
18.03.2009, 22:22
Լավ մորուքդ չհանես: Կկրախմալես, գծով կարդուկես, կհագնես, կգաս: Որ մեկը? էնքան շատ~ա:D

Ուլուանա
19.03.2009, 06:34
Ան, առաջին տպավորություններդ կպատմե՞ս, ինչքան կարելի է՝ ազատ ու ընդարձակ:)
Լավ, որ էդպես է, շա՜տ ընդարձակ եմ գրելու ու ահավոր հեռվից գալով, բռնվեք։ :P :D

Ուրեմն 2005 թիվն էր…:D Ակումբը գոյություն ուներ դեռևս միայն Chuk–ի, իմ ու Artgeo–ի նվիրական երազանքներում :roll, մինչդեռ Surprise ֆորումը, որի ադմիններն էին SOF–ը՝ նույնինքը Rhayader–ը, PoeT–ը և Adam-ը, այդ շրջանում, կարելի է ասել, իր ծաղկումն էր ապրում։ Rhayader–ի գրառումներին ծանոթ էի նույնիսկ մինչև Surprise–ը՝ Vision ֆորումից, բայց այնտեղ, ճիշտն ասած, չէր տպավորվել ինքը, առանձնապես ակտիվ չէր երևի։ Surprise-ում էլ դեռ շատ քիչ էի ծանոթ նրա գրառումներին, երբ հանկարծ ինձ ICQ–ով հատուկ գրեց, որ մոդերատորություն առաջարկի։ :o Դա իմ ստացած առաջին մոդերատորության առաջարկն էր, ես էլ, բնականաբար, շատ շոյվեցի ու միաժամանակ կարգին զարմացա, որ ինձ ընդհանրապես չճանաչելով (Surprise-ում դեռ մի քանի օր էի գրառում անում)՝ նման պատվի է արժանացրել։ Հարցրի, թե ինչու է հենց ինձ առաջարկում, չէ՞ որ, կարելի է ասել, իրար ընդհանրապես չենք ճանաչում։ Ինքն էլ ասեց, որ ինձ հիշում է դեռևս Vision–ի իմ գրառումներից, ու լուրջ մարդու տպավորություն եմ թողել։ :oy Ճիշտն ասած՝ էդ խոսակցության ընթացքում ինքն էլ ահագին լուրջ մարդու տպավորություն թողեց։

Հետո, շատ չանցած՝ Surprise–ի հանդիպում եղավ, Ադամը բոլորիս հրավիրել էր Պատանի հանդիսատեսի թատրոն՝ ներկայացում դիտելու։ Ես, Chuk-ը, Artgeo-ն, որ իրար ճանաչում էինք Vision-ից, առաջին անգամ գնացինք Surprise–ի հանդիպման։ Rhayader–ը մոտեցավ, ներկայացավ Surprise–ի իր մականունով՝ SongOFFall (SOF), անունը չասեց, բայց մի տեսակ էդ պահին կարիքն էլ չկար կարծես։ Հետո իմացանք, որ ինքն ընկերական շրջապատում հենց էդ մականունով է հայտնի, ոչ թե անունով։ Միանգամից շատ անմիջական, ջերմ ու անկաշկանդ սկսեց խոսել հետներս։ Հիշում եմ՝ առաջին բանը, որ նկատեցի ու գրավեց նրա մեջ, բացառիկ անմիջականությունն էր. պիտի խոստովանեմ, որ մինչ այդ չէի հանդիպել էդ աստիճանի անմիջական ու պայմանականություններից էդ աստիճանի զերծ մարդու։ Էդ առումով ինքն ինձ համար լրիվ հայտնություն էր։ Ներկայացումից հետո միասին գնացինք սկզբում West, հետո, չնայած դեկտեմբերյան ցրտին, Կասկադի աստիճանների վրա մի երկու ժամ զրուցեցինք մի քանի հոգով, հետո պարզվեց, որ երկուսս էլ ապրում ենք «Կվարտալում», ես՝ 15–րդ, ինքը՝ 17–րդ։ Ինքն էլ ասեց՝ չգիտեի, որ մեր անմակարդակ Կվարտալում նորմալ մարդիկ էլ են ապրում։ :D Երթուղայինի մեջ էլ ահագին խոսեցինք, որի ընթացքում ես չէի դադարում զարմանալ, թե ոնց է կարողանում երթուղայինում՝ էդքան մարդու ականջների ներքո, էդքան ազատ խոսել իր մասին` բոլորովին ոչ առօրեական թեմաներով։ Չէ, երևակայություններդ սխալ ուղղություններով չզարգացնեք. խոսքը բնավ ինտիմի մասին չի։ :D Դե, էդ պայմանականություններից զերծ լինելու հերթական դրսևորումներից էր, որին դեռ, այսպես ասած, չէի ընտելացել։ :D Բայց դե, ինչպես պարզվեց, ահագին ժամանակ ունեի ընտելանալու։ :D

SOF–ի մեջ առաջին նկատածս գծերից էին նաև ռոմանտիկությունը, լսելու, դիմացինով անկեղծորեն հետաքրքրվելու ունակությունը։ :) Հա, վերջիններս գուցե շատերին են բնորոշ, բայց իր մոտ դա մի տեսակ ուրիշ որակի ու մակարդակի էր, որ բառերով բնորոշելը դժվար է, միայն կարող եմ ասել, որ սկզբում էլի մի քիչ ցնցող էր։ :)) Հենց սկզբից զգացվում էր, որ էս մարդու հետ կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչից, ու դրա պատճառը միայն SOF–ի բազմակողմանի գիտելիքները չէին, այլև յուրօրինակ աշխարհընկալումը. նրա ներկայությամբ կարող էիր ուղղակի պահի տակ գլխումդ ծագած ամենաանկապ միտքը բարձրաձայնել ու հաստատ ոչ միայն անհեթեթ ու անհարմար վիճակի մեջ չէիր ընկնի, այլև ճիշտ հակառակը. ինքն էնպիսի հետաքրքրված ու բնական ռեակցիա կտար, որ քեզ կթվար, թե շատ էլ թեմայի մեջ ու տեղին բան ես ասել։ Ու դա, բնականաբար, գալիս էր հենց իր՝ պահի տակ օֆֆտոպներ անելու սովորությունից. ինքն էնքան անմիջական էր դա անում, որ ակամա դիմացինին էլ ստիպում էր բնական ընդունել իր արտահայտած օֆֆտոպային մտքերը։

Էդ օրը երթուղայինում խոսեցինք երաժշտությունից, մարդկանցից, ընտանիքներից ու ընտանեկան դաստիարակությունից ու էլի լիքը բաներից, մի խոսքով՝ ահագին հետաքրքիր ու բովանդակալից զրույց էր։ Հենց սկզբից շատ ուժեղ հոգեհարազատություն առաջացավ։ Հիշում եմ, որ էնքան տպավորված էի, որ տուն հասնելուն պես տպավորություններս ոգևորված պատմեցի մերոնց: :))

Մեկ էլ հիշում եմ, որ սկզբում թողել էր շատ հանդուրժող մարդու տպավորություն, որը, սակայն, ժամանակի ընթացքում դաժանորեն հերքվեց. :D հիմա իրեն հեչ հանդուրժող չեմ համարում։ :oy

Իհարկե, ժամանակի ընթացքում ուրիշ և՛ արժանիքներ, և՛ թերություններ եմ բացահայտել Rhayader–ի մեջ, որոնք առաջին հայացքից չէին կարող տեսանելի լինել, այնուամենայնիվ, ինքն իմ էն ընկերներից է, որոնց հարազատ եմ համարում՝ անկախ ամեն ինչից, ու ինչքան էլ որ իր պահվածքը շատ դեպքերում ինձ համար խիստ անընդունելի ու սխալ է, SOF–ը միշտ եղել է իմ հարազատության փոքրիկ շրջանակի ընկերներից ու էն քիչ մարդկանցից, որոնց սիրում եմ՝ անկախ ամեն ինչից։ Դե, համենայնդեպս, մինչև հիմա այդպես է եղել։
SOF–ին հենց սկզբից համարել եմ ու հիմա էլ համարում եմ իմ երբևէ ճանաչած ամենահետաքրքիր մարդկանցից մեկը։ :)

Լուսաբեր
19.03.2009, 18:15
Լուսոն
Լուսին, կյանքիս մեջ առաջինն ես որ ինձ Լուսո ասեցիր :D :beee
Խնդրում եմ էլի. ճարպիկ, պստիկ ու պուպուշ աղջիկ:love էլ տենց ինձ չասես,լա՞վ :oy որ ուրիշներն էլ տենց չասեն ;) :oy
Նկատեցի՞ր կարծիքս էլ միանգամից հայտնեցի,քո մասին :}

Moon
19.03.2009, 20:57
Լուսին, կյանքիս մեջ առաջինն ես որ ինձ Լուսո ասեցիր :D :beee
Խնդրում եմ էլի. ճարպիկ, պստիկ ու պուպուշ աղջիկ:love էլ տենց ինձ չասես,լա՞վ :oy որ ուրիշներն էլ տենց չասեն ;) :oy
Նկատեցի՞ր կարծիքս էլ միանգամից հայտնեցի,քո մասին :}
Լուս ջան ես էլ չեմ սիրում, որ ինձ Լուսո են ասում, վերջ դա առաջին և վերջին անգամ էր։
Տաչիկ:oy

murmushka
20.03.2009, 00:39
վերջերս ծանոթացա Narecoի հետ
չնայած նա պնդում է, որ մենք դեռ անցյալ տարի մայիսին ենք ծանոթացել,բայց առաջին տպավորություններս կապված են մեր վերջին հանդիպումից
շատ անմիջական անկեղծ անձնավորություն, հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, որ ճանաչում եմ նրան մի քանի տարի, իսկական շրջապատի հոգի
հուսով եմ ժամանակի ընթացքում ավելի լավ կճանաչենք իրար
դե աշխատելու ենք միասին, չէ՞:D:D:D

Nareco
20.03.2009, 00:55
վերջերս ծանոթացա Narecoի հետ
չնայած նա պնդում է, որ մենք դեռ անցյալ տարի մայիսին ենք ծանոթացել,բայց առաջին տպավորություններս կապված են մեր վերջին հանդիպումից
շատ անմիջական անկեղծ անձնավորություն, հենց սկզբից այնպիսի տպավորություն էր, որ ճանաչում եմ նրան մի քանի տարի, իսկական շրջապատի հոգի
հուսով եմ ժամանակի ընթացքում ավելի լավ կճանաչենք իրար
դե աշխատելու ենք միասին, չէ՞:D:D:D

:oy :oy
Անպայման Արմին ջան, Вместе мы — сила!;) :))

Chuk
20.03.2009, 01:04
Այ մարդ, տարօրինակ ա: Երեկ մտա Կոնգրես, մեկը կոմպի առաջ նստած «գործ էր անում», նայեցի վրան, ժպտալով ոտի կանգնեց, մտքումս ասեցի «Վա՜յ, Նարեկոն» ու գնացի առաջ: Թե ո՞նց ճանաչեցի, գլուխ չեմ հանում: Բաց մարդ ա, էդ զգացի նրանից, որ մեր զրույցը շատ անկաշկանդ, ջերմ ու մտերմիկ ստացվեց: Պարզություն ու անկեղծություն կա մեջը, որոնք իմ կողմից շատ գնահատված հատկանիշներ ենք: Հետո ահագին ժամանակ իրար հետ քայլում էինք, տարբեր հարցեր քննարկում, ու ուրախալի էր, որ բազում հարցերում համախոհներ ենք... բայց դե դիտմամբ ֆուտբոլից խոսք չգցեցի, որտև չեմ սիրում :))

Կարծում եմ, որ դեռ ավելի մտերմանելու ու իրար ճանաչելու շատ առիթներ կունենանք, իսկ առայժմ ասեմ, որ իր խոստումը չեմ մոռացել, ու սպասում եմ, որ ակումբի հանդիպման գա :)

Nareco
20.03.2009, 01:17
Այ մարդ, տարօրինակ ա: Երեկ մտա Կոնգրես, մեկը կոմպի առաջ նստած «գործ էր անում», նայեցի վրան, ժպտալով ոտի կանգնեց, մտքումս ասեցի «Վա՜յ, Նարեկոն» ու գնացի առաջ: Թե ո՞նց ճանաչեցի, գլուխ չեմ հանում: Բաց մարդ ա, էդ զգացի նրանից, որ մեր զրույցը շատ անկաշկանդ, ջերմ ու մտերմիկ ստացվեց: Պարզություն ու անկեղծություն կա մեջը, որոնք իմ կողմից շատ գնահատված հատկանիշներ ենք: Հետո ահագին ժամանակ իրար հետ քայլում էինք, տարբեր հարցեր քննարկում, ու ուրախալի էր, որ բազում հարցերում համախոհներ ենք... բայց դե դիտմամբ ֆուտբոլից խոսք չգցեցի, որտև չեմ սիրում :))

Կարծում եմ, որ դեռ ավելի մտերմանելու ու իրար ճանաչելու շատ առիթներ կունենանք, իսկ առայժմ ասեմ, որ իր խոստումը չեմ մոռացել, ու սպասում եմ, որ ակումբի հանդիպման գա :)

Չուկ ջան, ֆուտբոլի հարցով էլ ենք համախոհներ դառնալու եղբայր, ա'յ կտեսնես: ;):P:hands
Առաջին իսկ հարմար առիթի դեպքում մեծ սիրով... :B

Ռուֆուս
20.03.2009, 01:18
Լուսաբերի մասին եմ ուզում գրեմ, դուրս շատ եկավ: Շատ խելոք, հանգիստ, նուրբ, անմեղ աղջիկ է.... Էնքան անմեղ է, որ մաֆիա խաղալուց եթե նույնիսկ մաֆիա էլ լինի, մեկ ա ոչ ոք չի հավատա, որ ինքը մաֆիա է :)

Երվանդ
20.03.2009, 01:25
Լուսաբերն ու Արիացին ահավոր իրար սազում են, էս երկրորդ անգամ որ էկել էին լրիվ զգացի դա:)

Jarre
28.03.2009, 22:24
Rhayader
Ափսոս, որ ժամանակ չէղավ ավելի շատ ինտելեկտուալ շփման համար, բայց մեր հանդիպումը տվեց հնարավորություն ծանոթանալու որոշ բաների հետ, որ օնլայնում հնարավոր չէ։ Դուրս շատ եկավ, թե ռեալում (էլի եմ կրկնում, էս բառը Ռուֆուսից եմ սովորել, մերսի՛ Հայկ ջան :D ) ոնց է Բայանդուրը պատասխանում իրեն ուղղված առարկություններին. համբերատարությամբ, ուշադրությամբ և սիրով (այս վերջինը չեմ պնդում, բայց ես այդպես հասկացա :D ) լսում է, այնուհետև պատասխանում՝ տալով տրամաբանական հարցեր և հենց դրանցով դիմացինին հասկացնելով իր ասածը (կարծում եմ, որ ՍՕՖը հասկացավ, թե ես ինչը նկատի ունեմ :) )։

Միանգամից ուշադրությունս գրավեց, որ Rhayader-ենց տանը ընդունված է խոսել մաքուր հայերենով։ Համենայն դեպս նա այդպես էր խոսում իր 2 աննման քույրիկների հետ (այս «աննման» բառը հենց այնպես չեմ գրում, միանգամից պարզ երևում էր, թե նրանք ինչպիսի մարդիկ են և ինչպես են վերաբերվում միմյանց։ Իրենք ինձ հիշեցրին իմ քույրիկներին, որոնց չեմ տեսել արդեն մի քանի տարի)։

Իհարկե ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ իմ ու Բայանդուրի միջև կան տարբերություններ և կանխատեսում եմ նաև հակասություններ, բայց կոնկրետ իմ վրա դրանք բացարձակապես չեն ազդում (հետաքրքիր է, թե իր վրա ինչպես կազդեն...)։ Ինձ անչափ հաճելի էր հանդիպել և շփվել Rhayader-ի հետ։ Անկեղծ եմ ասում, շա՜տ կարոտ էի նման ինտելեկտուալ մարդու հետ հանդիպել։ Ու կոնկրետ իրա հետ կապված հետաքրքիրն այն էր, որ ես այդ բավականությունը ստացա անգամ այն դեպքում, երբ շփում համարյա թե չէղավ։ Մերսի՛՛՛։ Հատուկ շնորհակալություն, որ հրավիրեցիր ոչ թե ուրիշ տեղ, ինչպես ես եմ անում, այլ հենց ձեր տուն։ Շատ տպավորված եմ և շնորհակալ։

Հա, մեկ էլ ասեմ, որ Rhayader-ը հիանալի խոհարար է։ Շնորհակալություն կարկանդակների համար, շա՜տ համեղ էր :hands (էս սմայլիկի տուպոյ ամերիկյան ժպիտը տանել չեմ կարողանում, բայց ուրիշ հարմարը չկար)

Շնորհակալ եմ Անիին ու Հայկին, որ ինձ իրենց հետ տարան, մերսի էրեխեք ջան!!!

Nun ...
02.04.2009, 12:05
Ակումբցուն կփորձեմ նկարագրել ըստ իր կատարած սխրագործությունների.

Տվյալ ակումբցին ծխում է
ակումբցին 3 անգամ Nun...-ին ասել է. "Իմ մասին կարծիք գրի:("
ակումբցին Չուկից պահանջում էր Ցիտադելի 30 ոսկիները :angry
ակումբցին ասում էր, որ իրա շունը շագանակագույնա ու միշտ վերևից :oy
ակումբցին իմ անձնագրում մլավում էր :D
ակումբցին իր ակումբի անձնագրի նկարը դրել է իրական անձնագրի նկար :crazy
ակումբցին Թուիսթրի ժամանակ անելանելի ու անհնար կեցվածք էր ընդունում :joker(©ArtGeo)
ակումբցին մեկ-մեկ լուրջ դեմքով նայում է իր անդամների ցուցակը:o
ակումբցին որոշելա ինձնից բաժանվել (երեխեքին էլ իրանա պահելու, ինչ պապայա է~):hi

Ակումբցին հիմա ընդունել է հետևյալ դեմքը :angry

Իսկ առաջին տպավորությունն այնքան խաբուսիկ է~ր ՌՈՒՖՈՒՍ :D

Ռուֆուս
02.04.2009, 13:28
Ակումբցուն կփորձեմ նկարագրել ըստ իր կատարած սխրագործությունների.

Տվյալ ակումբցին ծխում է
ակումբցին 3 անգամ Nun...-ին ասել է. "Իմ մասին կարծիք գրի:("
ակումբցին Չուկից պահանջում էր Ցիտադելի 30 ոսկիները :angry
ակումբցին ասում էր, որ իրա շունը շագանակագույնա ու միշտ վերևից :oy
ակումբցին իմ անձնագրում մլավում էր :D
ակումբցին իր ակումբի անձնագրի նկարը դրել է իրական անձնագրի նկար :crazy
ակումբցին Թուիսթրի ժամանակ անելանելի ու անհնար կեցվածք էր ընդունում :joker(©ArtGeo)
ակումբցին մեկ-մեկ լուրջ դեմքով նայում է իր անդամների ցուցակը:o
ակումբցին որոշելա ինձնից բաժանվել (երեխեքին էլ իրանա պահելու, ինչ պապայա է~):hi

Ակումբցին հիմա ընդունել է հետևյալ դեմքը :angry

Իսկ առաջին տպավորությունն այնքան խաբուսիկ է~ր ՌՈՒՖՈՒՍ :D

Nun...-ը....

Եթե չգիտեք անգլերեն Nun բառը նշանակում է կուսանոցի միանձնուհի :D Բայց մեր Նունեն հեչ էլ կուսանոցի ապրանք չի: Ամեն հանդիպման մի հատ դեգեներատ ու սատանայական խաղ է բերում Ակումբնոց Թուիսթեր անունով ու ստիպում, որ Ակումբի բոլոր տղաները հերթով խաղան այդ խայտառակ խաղը... Դե մենք էլ չենք դիմանում Նունեի հմայքին, գայթակղվⓒում (ⓒ Ձայնալար) ենք ու խաղում... Խայտառակություն է, կյանքումս հլը ոչ մի անգամ էդքան շատ անհարմար իրավիճակներում չեմ հայտնվել, ինչքան Թուիսթեր սատանայական խաղը խաղալիս...

Ակումբի տղաներ, մի գայթակղվեք ու Նունեի սատանայական խաղերը մի խաղացեք, ձեր համար եմ ասում :D

Մի խոսքով լավն ես, Նունե ջան, ակտիվ, կազմակերպող ու հավես անձնավորություն ;) Մենակ թե էլ մի մլավի, էլի... Խնդրում եմ :)

Chuk
09.04.2009, 16:06
Monk

Վերջապես առիթ ունեցա թեկուզ կարճ ժամանակով, բայց Monk-ի հետ շփվելու: Առաջին բանը, որ ուզում եմ ասել, վստահության զգացումն է: Միանգամից զգում ես, որ խիստ վստահելի մարդ է: Անմիջական է ու հրաշալի զրուցընկեր: Ինչպես գրառումներում, այնպես էլ իրականում մտքերը ձևակերպվում է հանգիստ, կուռ, համոզիչ: Չափազանց հետաքրքիր էր հետը զրուցելը ու զբոսնելը, որի ընթացքում բավական անկաշկանդ զրուցում էինք: Ափսոս որ չթույլատրեց լուսանկարել ու լուսանկարն ակումբում տեղադրել: Հուսամ, որ հանդիպելու ու մտերմանալու դեռ շատ առիթներ կունենանք:

Apsara
09.04.2009, 16:19
Վերջերս Գերմանիայում եղա և ամենակարևոր բանը, որ պատահեց, դա ihusik-ի հետ հանդիպելն էր:
Առաջին տպավորություն սխալ կլինի ասել, քանզի ակումբի ներսում ինձ թվում էր ճանաչում եմ նրան, ինձ թվում էր նա բարի, հանգիստ, գիտելիքներով լի, համեստ, լուսավոր մի անձնավորություն է, բայց պարզվում է, որ Հուսիկը անչափ բարի, բարության մի տիեզերք, շաատ հավասարակշռված, սիրով լեցուն, մի անմարդկային մարդ է, մարդ որի հետ օրդ անցնում է դրախտում, ստանում ես այնքան նոր ինֆորմացիա, աճում ես, սովորում, վայելում:
Կարծում եմ այդքան էլ լավ չստացվեց նկարագրությունս, ինչ ասեմ, պերճախոս չեմ, բայց այնքան ուրախ եմ ու երջանիկ, որ բախտ եմ ունեցել հանդիպելու Հուսիկին, մի ամբողջ օր անցկացնելու նրա հետ:
Շնորհակալ եմ, որ նա կա, այդպիսի բարի ու լուսավոր անձնավորություն:love

Monk
10.04.2009, 20:07
Chuk

Երեկ ծերուկ Մոնկը երջանկություն ունեցավ իրականում ծանոթանալու ևս մի ակումբցու հետ: Էն էլ ուուում... ոչ ավել, ոչ պակաս, մեր մեծն ադմինոսի:o Առաջին պահին իրար մի լավ հիասթափեցրինք. Չուկն առանց իր լեգենդար գլխարկի էր, ես էլ առանց ոչ պակաս լեգենդար մորուքիս: Չնայած ես իր պատվին գոնե մի թեթև մորուք էի պահել, իսկ ինքը նույնիսկ գոնե Մասսիվեցի ֆիրմային ակնոցները չէր դրել:( Հիմա չգիտեմ էլ ինչ գրեմ. լավ բաներ գրելը շեֆության հասցեին մի քիչ ոչ բարենպաստ տպավորություն կարող է առաջացնել ակումբահայության մոտ, իսկ վատ բաներ գրեմ` տեղնուտեղը Չուկն ինձ կարգելափակի:8 Այս ամենն իհարկե կատակով էր:PԻիսկ հիմա արդեն լուրջ :)
Չուկի հետ վիրտուալ շփման ընթացքում բավականին դրական կարծիք էր մոտս ձևավորվել: Կարծում էի իրականում շփվելիս չի փոխվի կարծիքս, բայց փոխվեց...:oy դեպի ավելի դրականը: ;) Հավեսով տղա է. կիրթ, հասկացող, խելացի: Ունի իմ կողմից շատ բարձր գնահատվող կարևոր մի հատկություն` մարդուն լսելու կարողություն: Ուղղակի հաճելի է նման մարդու հետ շփվել: Վստահ եմ, որ դա մեր վերջին հանդիպումը չէր: :)

Ուրվական
12.04.2009, 15:52
Աթեիստ Առաջին տպավորություն. ինչքան ծանոթ դեմք: Հետագայում պարզվեց, որ չեմ սխալվել: Ու որ ակումբը պարզապես "միջոց" է հանդիսացել կրկին հանդիպելու: Առաջին հայացքից՝ ուրախ, կատակասեր անձնավորություն, որ կարող է ամեն մի խոսք համեմել տեղին արված կատակով: Սակայն, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է թե նրա ուրախությունը ինչ-որ առումով պաշտպանական բնույթ ունի: Նա բոլոր մարդկանց չի ուզում թողել իր հոգուց ներս: Դրա համար նախ ուսումնասիրում է մարդկանց, ապա նոր բացում իր հոգու դռները: Ընկերասիրության ու հոգատարության տիպիկ մարմնացում: Բայց միաժամանակ մերժել չգիտի: Պատրաստ է բոլորին անխտիր օգնության հասնել…

Հ.Գ. Հուսով եմ, որ տպավորություններս ճիշտ են ու այդպես էլ շարունակելու եմ ճանաչել նրանց հետագայում:

:D:D:D
Ե՞վ, ճի՞շտ են :D:D

John
12.04.2009, 15:55
Փոքրիկ - նենց լավիկն ա ինքը :-) ջերմություն ու պայծառություն կար իրա ժպիտի մեջ: Համարյա չշփվեցինք (քնած էի), բայց դե մեկ-մեկ ուղղակի կողքից նաելով ավելի շատ բան ես իմանում, երևի էս էդ դեպքն ա;-) Նյուտիկի նման պուպուշ էր Փոքրիկը:-) Իմ սիրելի ակումբցիների շարքին միացավ ինքը [ :oy ]

Moon
12.04.2009, 17:35
Փոքրիկ- Շատ հավանեցի, ուրախ ու ժպտերես աղջիկ ա, անմիջական։ Հուսամ շուտ շուտ կգաս հանդիպումներին, որ ավելի շատ շփվենք։ ՄԵրսի մեզ Էջմիածնով ման տալու համար։;)

Հ.Գ. Նկարները հեսա կդնեմ

Աթեիստ
12.04.2009, 19:06
:D:D:D
Ե՞վ, ճի՞շտ են :D:D
Վերան մինչև դուրս չգրվի, չի պատասխանի։
Կփորձեմ հիշեմ այս հարցի մասին։

Փոքրիկ
12.04.2009, 20:03
:oyJohn
Սուսիկ-փուսիկ, համեստ, խելոք , համենայն դեպս էսօր:D,
;)շատ չշփվեցինք, բայց դե դեռ կհասցնենք

Moon
:Dվայ Մուն... :oy էնքան էներգիա կա Լուսինի մեջ, որ քիչա մնում Հայաստանի համար մի քիչ առնենք :D: ;)Շատ անմիջական, ուրախ, զվարթ, մեկ էլ ոնց ասեմ էդ բառը :D շատ ֆոտոմանյակ :D:oy

:oyՍամվել
սիրուն, սիպմատիչնի տղայա :D:oy
:)ինքն էլ շատ անմիջական, կատակասեր, հավես տղայա
:BՍամ գինին մյուս հանդիպմանը խմում ենք, եկել էի տուն նստել նայում էի :D:oy

Jarre
16.04.2009, 22:27
Dekada
Ազատամիտ, ոչ դոգմատիկ, ընտանիքին նվիրված մայր և կին, ինտելեկտուալ ազնիվ մարդ, մարդամոտ, երախտագետ։

Ինձ շատ դուր եկավ, որ Dekada-ն ու իր ամուսինը մտերիմ ընկերներ են միմյանց և նաև՝ իրենց երեխաների համար։

Շատ հաճելի է, որ նա ազնվամիտ մարդ է, խուսափում է մարդու մասին կարծիք կազմել տարածված ստերեոտիպերով, հարգում է դիմացինի կարծիքը, եթե անգամ այն արմատապես տարբերվում է իր կարծիքից։ Չունի դոգմաներ, ֆանատիզմ և հեռու է քսենոֆոբիայից (օտարավախությունից)։

Հատկապես տպավորեց, որ սկզբունքային ծնող լինելու հետ մեկտեղ, Dekada-ն և իր ամուսինը իրենց երեխաների համար առաջին հերթին ընկեր են։ Հաճախ չէ, որ հանդիպում ենք այնպիսի ծնողների, որ երեխաները կարող են ցանկացած հարցով դիմել նրանց։

Dekada-ն և իր ամուսինը, երկուսն էլ շատ կիրթ մարդիկ են, բայց որ իմ համար ամենակարևորն է, երկուսն էլ լավ ու հասարակ մարդիկ են :)

Ի դեպ, շատ հաճելի էր ծանոթանալ նաև նրանց գեղեցիկ փոքրիկի հետ ;)

Elmo
18.04.2009, 21:20
էսօր 4 ինձնից հին ակումբցիների հետ եմ վերջապես հանդիպել: 10 000 տարի ա ակումբը գործում ա, ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում: 10 000 տարի ա քիչ թե շատ մասնակցում եմ հանդիպումների, բայց 4 իրարից տարբեր հնաբնակների ֆիզիկապես տեսնելու առիթ չէի ունեցե:
3-ին տեսնելով շատ զարմացա:
Յոժիկը էդքան էլ կյաժ չէր ինչքան պատկերացնում էի ու էդքան էլ աշխուժ չէր ինչքան պատկերացնում էի: Բայց երևում էր, որ հոգին խորն ա: Խորհրդավոր էր :D
Կուկ -ին էլ մի քիչ մեծ ու մի քիչ ավելի խոսկան էի պատկերացնում: Պարզվեց տենց չի: Ժպտադեմ, խելոք, հավասարակծռված մարդ ա: Միանգամից ասեմ, որ իրար լավ եք գտել: Սազում եք իրար: Enigmatic սիրուն,, շատ սիրուն, խելոք աղջիկ:

Դայանա երկար չգրեմ մի սմայլիկով արտահայտեմ առաջին տպավորությունս: :love
Մեզ շուտ շուտ հյուր կգաս: մենք քեզ շատ ենք սիրում:

Enigmatic
18.04.2009, 22:30
Դե լավ Էլմոն սկսեց, ես էլ գրեմ:),նախ ընդանրապես չէի պատկերացնի, որ այսօր ակումբցիների հետ հանդիպման կգնամ,անակնկալի եկա:oyսթից-մթից տանից դուրս էի եկել դիպլոմաինիս գործերով, սկսեմ լավ առաջինը հենց մտա Հայկօին նկատեցի, շատ հավեսով,սիմպածիչնի տղայա: Լավ հաճելի զրուցեցինք,ծիծաղեցինք,չգիտեմ Հայկօից միշտ ֆորումում քաշվել եմ միքիչ,ավելի նենց լրջոտ էի պատկերացնում,բայց շատ ավելիանմիջական էր,շատ լավ հումոր էլ ունի:oy:Kitaն նենց էր,ոնց պատկերացնում էի,շատ սիրեցի իրան էլ:kiss Յոժիկի հետ տենց համարյա չշփվեցինք,Էլմոի կարծիքի հետ լրիվ համաձայն եմ Յոժի համար,շատ համակրելի աղջիկ էր:)Dayushին միանգամից հավանեցի,թեկուզ հեռու էինք միքիչ շատ չշփվեցինք,բայց որ ասում են սիմպածյաս բռնեց միանգամից,մռութիկն ա:)Elmo-վայ Էլմոին տենց կատակասեր չէի պատկերացնում:Dշատ լավ հումոր ունի Annushkaշատ նրբիկ :loveլավ համովիկ աղջիկ ա,շատ սիրեցի իրան,ինքն ու Էլմոն շատ իրար համապատասխան հավեսով զույգ են,երկուսիդ էլ շատ սիրեցի:oy
Դե Երոն ու Կուկն էլ շուտվա հարազատություն են,իրանց մասին չեմ գրում:kiss:))

Աբելյան
18.04.2009, 23:20
Դե լավ Էլմոն սկսեց, ես էլ գրեմ:),նախ ընդանրապես չէի պատկերացնի, որ այսօր ակումբցիների հետ հանդիպման կգնամ,անակնկալի եկա:oyսթից-մթից տանից դուրս էի եկել դիպլոմաինիս գործերով, սկսեմ լավ առաջինը հենց մտա Հայկօին նկատեցի, շատ հավեսով,սիմպածիչնի տղայա: Լավ հաճելի զրուցեցինք,ծիծաղեցինք,չգիտեմ Հայկօից միշտ ֆորումում քաշվել եմ միքիչ,ավելի նենց լրջոտ էի պատկերացնում,բայց շատ ավելիանմիջական էր,շատ լավ հումոր էլ ունի:oy:Kitaն նենց էր,ոնց պատկերացնում էի,շատ սիրեցի իրան էլ:kiss Յոժիկի հետ տենց համարյա չշփվեցինք,Էլմոի կարծիքի հետ լրիվ համաձայն եմ Յոժի համար,շատ համակրելի աղջիկ էր:)Dayushին միանգամից հավանեցի,թեկուզ հեռու էինք միքիչ շատ չշփվեցինք,բայց որ ասում են սիմպածյաս բռնեց միանգամից,մռութիկն ա:)Elmo-վայ Էլմոին տենց կատակասեր չէի պատկերացնում:Dշատ լավ հումոր ունի Annushkaշատ նրբիկ :loveլավ համովիկ աղջիկ ա,շատ սիրեցի իրան,ինքն ու Էլմոն շատ իրար համապատասխան հավեսով զույգ են,երկուսիդ էլ շատ սիրեցի:oy
Դե Երոն ու Կուկն էլ շուտվա հարազատություն են,իրանց մասին չեմ գրում:kiss:))
:aaa
որ իմանայի գալու ես, շուտ կգայի:(

Enigmatic
18.04.2009, 23:22
:aaa
որ իմանայի գալու ես, շուտ կգայի:(

Չէ Հայկ ջան մենք ցերեկն ենք հանդիպել,որ էլի գամ քեզ ամպայման կասեմ;)

Փոքրիկ
18.04.2009, 23:29
Չէ Հայկ ջան մենք ցերեկն ենք հանդիպել,որ էլի գամ քեզ ամպայման կասեմ;)

:oyինձ էլ, բայց ցերեկով

Chuk
18.04.2009, 23:47
Դե Երոն ու Կուկն էլ շուտվա հարազատություն են,իրանց մասին չեմ գրում
Ես էլ չկայի, չէ՞ :beee

Enigmatic
18.04.2009, 23:54
Ես էլ չկայի, չէ՞ :beee

:sorry:sorryՎաաայ էս ինչ ամոթ էր,Արտ ջան կներես անկեղծ, Չուկի մասին գրեմ,դե մեր Արտը միքիչ ամաչկոտ էր թվում,ոնցվոր մտքերի մեջ լիներ:thinkբայց դե ես Արտակի հեեենց էն սկզբից էլ շատ շատ էի համակրում,մանավանդ էս անգամ շատ հարազատ թվաց,չգիտեմ թե արտաքնապես ,թե ընդհանուր թվում ա Չուկին մի 100 տարի ա ճանաչում եմ:oyՉուկին հարգանքներս

Rhayader
19.04.2009, 02:52
Վերջապես կգրեմ Jarre-ի մասին՝ այս մարդու մասին չի կարելի առանց ոգեշնչման գրել: Ամեն ինչ սկսեց գրեթե Գենդալֆի՝ Բիլբոյին հյուր գալու պահի նման (կարկանդակն ու թեյը սիմվոլիկ էին): Պարզապես այս Գենդալֆն ակնհայտորեն ավելի ամաչկոտ մարդ էր: Չեմ հիշում դռնով անցելիս կռացա՞վ: Ռուֆուսը ներկայացրեց նրան:
Նախատրամադրված էի ծանոթանալ, ճիշտն ասած, ու բնավ չհիասթափվեցի: Հանդիպումից առաջ երկու ալբոմ Ժառ էի լսել, որովհետև ճաշակի հարցում Jarre-ն արդեն հեղինակություն է իմ համար:
Նստեցինք, շատ հաճելի շփվեցինք (չնայած ես մի փոքր անհանգստացա հարդիս համար:D բայց հետո հասկացա՝ գողանան էլ, ափսոս չի, որովհետև երաժշտությունից հասկացող մարդկանց ձեռքն է ընկնելու), ափսոս՝ մի փոքր կարճ մնաց:
Սպասենք հաջորդ հանդիպմանը::P

Դեկադա
19.04.2009, 22:33
Jarre:)
Մի քիչ ուշացումով ես էլ գրեմ իմ սկզբնական տպավորությունները, նշելով որ ես առաջին հանդիպումից աշխատում եմ վերջնական կարծիք չկազմել, բայց այդ տպավորությունը օգնում է հետագայում հստակ ձևավորել ու ամրապնդել կարծիքս:
Պիտի ասեմ որ ռեալ կյանքում ես Jarre-ին պատկերացնում էի ավելի....дядка;), իսկ իրականում շատ երիտասարդ տեսք ուներ// մարդիկ կան չէ՞, որ մինչև կյանքին վերջ էլ մնում են մանկական գեղեցիկ դիմագծերով:)//:

Ինչն է ավելի տպավորվել...և նաև զարմացրել....
ես հանդիպել եմ տղամարդկանց որոնք կարան զրուցակցի հետ խոսելուց մի քիչ շփոթվեն, չկարենան աչքերի մեջ նայեն, բայց որ տղամարդը դեռ կարմրելու հատկություն ունի- անկեղծ ասած վերջի տասնամյակում միակ հանդիպած տղամարդն էր` էն էլ հայկական իրականությունում:)
Զարմացրեց Jarre-ի կիրթ շարժուձևը- փողոցն անցնելուց մինչև լուսացույցի գույնը չդառավ կանաչ- ոտքը անգամ մայթեզրից ցած չիջեցրեց::)
Կայացած լինելու մասին թերևս շուտ է իմ կարծիքս ասեմ, բայց որ կայուն բնավորություն ուներ դա ականհայտ էր:) և ինձ համար շատ ողջունելի է, որ երիտասարդ տղամարդը հասուն է իր մտքերում և կայուն իր որոշումներում:
Նրբանկատ տղամարդ է, նաև շատ գիտակ: Jarre-ին կարելի է լսել և նաև սովորել:
Եվ շատ հավանեցի Jarre-ի ուշադիր լինելու գիծը:Բայց չգիտեմ ինչի ինձ թվումա որ
Jarre-ը շատ փափուկ է հայաստանյան պայմանների համար// չնայած էս հիմնավորված վարկած չի//:)

Չնայած, որ մի քիչ մտավախությամբ, մի քիչ էլ ամաչելով էի գնում հանդիպմանը, ես այնքան հանգիստ էի էտ ամբողջ ժամանակ որ ինքս էլ էի զարմացել, ու դա երևի դա կապված էր, որ աուրան շատ դրական էր և մեր հյուրընկալը ուներ մարդկային ամենալավ գծերը:Շնորհակալ եմ... Jarre -ը այն հազվագյուտ մարդկանցից է` ում վրա կարելի է հույս դնել և կարող ես համոզված լինել, որ նա ամենավերջին ճիգերն էլ կներդնի օգնելու համար, ինչը բնորոշ է միայն ազնիվ ու պատասխանատու մարդկանց:


// էս շնորհակալություն հայտնած մարդիկ ինձ ճանաչու՞մ են, որ մի հատ էլ համաձայնվել են Jarre-ի կարծիքի հետ:P//

Annushka
20.04.2009, 10:59
Շատ հետաքրքիր հանդիպում էր շաբաթ օրը Gusto-ում: Նախ չպլանավորված էր, և երկրորդ լիքը նոր ու հետաքրքիր դեմքեր էին եկել::)
Սկսեմ Dayana-ից: Ես Դայուշին վաղուց եմ ճանաչում վիրտուալով, բայց իրականում չէի հանդիպել: Ոնց պատկերացնում էի, ինքը շաաաատ պուպուշ, սիրուն, խելացի աղջիկ ա: Ժպտերես, բարի, հանգիստ, շատ ջերմ, հավեսով աղջիկ: Վոոբշեմ, ես իրեն ավելի սիրեցի:love,
Enigmatic- ը շատ լավն ա, մի այլ կարգի թեթև բնավորություն ունի, ընկերասեր, շփվող, ժպտադեմ, ուրախ ու շատ սիրուն աղջիկ, շատ հաճելի զրուցակից: Աստղով էր շատ, միանգամից համակրանք առաջացրեց մոտս :):oy,
Kuk-ը իրականում շատ ավելի լավն էր, քան ես պատկերացնում էի, հանգիստ էր,խելացի աչքեր ուներ, կատակասեր ու շատ հմայիչ տղա, քիչ խոսեց,մի տեսակ համեստ ու հավասարակշռված մարդու տպավորություն թողեց:) և զարմացա, թե կյանքում ու ակումբում ինչքան տարբեր ա ինքը: :)
Յոժիկին, - վաղուց էի ուզում տեսնել: Չեք պատկերացնի ինքան խելոք, լավ աղջիկ էր Յոժիկը: Մենակ ժպտում էր, համարյա չխոսեց մեր հետ, բայց դրական էներգիայով աղջիկ էր, հաճելի էր նրան հանդիպել:)

Elmo
21.04.2009, 10:10
Նոր բացահայտվածները:
Astgh: երկար ժամանակ ընդհատակում մնացած ու լուսանկարչական ապարատների աչքից թաքնված տեղից վերջապես դուրս եկած պուպուշ աղջիկ: Էնքան ամաչկոտ ա, որ ինքն իրան հայելիով նայելուց կարմրում ա: Չուտես, չխմես, նստես ու Astgh -ին .... ջղայնացնես :love: Ինչքան սադրեցի, չսադրվեց ու չխոսաց: Պարզ երևում ա, որ սադրանքների չի ենթարկվում: Համենայն դեպս ես իրան կռվարար էի պատկերացնում, գոնե ռեալ-մադրիդի շարֆով, գոնե դրոշակեվ: Էհ :love պարզվեց համեստ , խելոք աչոն էր:
Ars83 Վեներան, Մերկուրին, Մարսը, Երկիրը ու գազային հսկաները՝ Սատուրնն ու Յուպիտերը կանգնեցին մի գծի վրա և վերջապես ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, և Արսենը եկավ հանդիպման հենց այն օրը՝ երբ ես էլ էի գնացել: Մարդ, որի հետ զրուցելուց, միշտ զգում էս որ իրանից ահագին բան կա սովորելու, բայց ժամանակը միշտ չի հետիքում: Մարդ, որը անվերջ ինֆորմացիա ունի, ու կարա անվերջ սովորեցնի: Շատ լավ զրուցակից ու համեստ տղա: Իրա հետ արժե ընկերություն անել:

Փոքրիկ
21.04.2009, 19:23
:loveսկսեցի...
Դայանա- վուուույյյյիիիիի:love, էնքան էի ուզում տեսնել Արմինին, որ վերջապես էսօր տեսա կարճ ժամանակով: պուճուրիկ-մուճուրիկ:oy, սիրունիկ, համեստ, ժպտերեսիկ.... մի խոսքով շատ պուպուշն ես, քեզ շատ սիրեցի:kiss:oy
Լուսաբերսս- :loveուտեեեեեեեեեեմ, Լուսին էլ էի վաղուց ուզում տեսնել, թեկուզ մի անգամ առանց իմանալու եղել էի իրանց շենքում ու հենց իրան մուտքում ու հենց իրանց տան վերևի հարկում:D, տենց ա էլի, չհրավիրեց էլ մի բաժակ թեյ խմելու:beee: Լուսաբերս շաաաաաաաաաաատ պուպուշն ա էէէ, շատ համեստ, ասող-խոսող, պուպուշ աչուկներով :oy... մի խոսքով սիմպատիաս բռնեց, քեզ էլ եմ սիրում:kiss
Հայկո[(Կետիկավոր)- :))ուֆֆ: Հայկն էլ համեստ, խելոք, ասող-խոսող, խելացի, կատակասեր:acute քեզ էլ սիրեցի
Ներսես.ամ- Ներսեսին գրառումներով էլ չէի հիշում:oy, էլի մի քանի րոպեով եմ տեսել, բոյով-բուսաթով լավ տղայա: մի քիչ չաղացի;)
:Dհա մեկ էլ Հովսեփի մասին 2-րդ տպավորությունս պետքա գրեմ...
:oyJohn - անցած անգամ շատ պասիվ էր, բայց էս անգամ տեղը հանեց, էնքան խոսաց:D: Հոսն էլ հավեսով տղայա;), քեզ էլ եմ սիրում:)

:oyոնց որ պլծ....դե ձեզ տեսնեմ, վարկանիշներսսսսսսսսսսսսս

ars83
21.04.2009, 19:44
Երեկ լիքը լավ մարդ էր եկել հանդիպման :) Բայց մի էդքան էլ լավ մարդ չէր եկել :(
Անցնեմ "Арсен открыл для себя новых акумбят" մասին ;)

ԿԳԴ :) Մեծ, գեղեցիկ աչքերով, նրբիկ աղջիկ պարզվեց ԿԳԴ-ն: Տեսնողը հեչ չի ասի, որ ակումբցիներին վրձնով ավիրողը ինքն ա: Ցիտադել էր խաղում, ասեց, որ ինքը դեռ բան չի հասկանում էդ խաղից: Մինչև Սասունն ու ես զրույց էինք անում, տեսնեմ ի՞նչ՝ ԿԳԴ մի վեցմիավորանոց դղյակներ հո չի՜ կառուցել: /սկի առիթ չեղավ՝ մարդ մի քիչ Կոմիտասից զրույց աներ... մնաց ուրիշ անգամ/

Astgh :) Չգիտեմ, գրել եմ, թե չէ Աստղի մասին, բայց պիտի ասեմ, որ շատ քչախոսն ա, հա: Ես որ ասում էի հավասարակշռված, զուսպ անձնավորություն ա, ինձ ասում էին՝ ի՞նչ ես խոսում, հըլը մի հատ մտի սպորտի բաժնում նրա գրառումները կարդա... Սպորտը չգիտեմ ոնց, բայց «բարև-բարև»-ից զատ խոսացած չկանք :think /մարդ գլուխ հաներ էդ «Բարսելոններից» ու «Ռեալներից», զրուցեր.../

Moon :) Շատ թռուցիկ ծանոթացա, աշխույժ, հետաքրքրասեր մարդու տպավորություն թողեց:

Elmo :) Իսկականից որ շատ հաջող ստացվեց, որ եկա այն օրը, որ Elmo-ն էլ էր եկել: :ok Շատ հաճելի ծանոթություն էր: Խելոք աչքերով, շատ բարյացկամ: Անկեղծ ու պարզ մարդու տպավորություն թողեց /մի բան, որ շատ գնահատելի է ինձ համար/: Հետաքրքիր զրուցակից, լիքը բան կարող ես իմանալ նրանից /սկսած վերելակների «ստոպ» կոճակից :D, հնկական լամպերից ;), վերջացրած տելեպորտացիայով/:

Annushka :) Իր կեսի հետ /տես վերը:)/ զարմանալիորեն ներդաշնակ անձնավորություն: Գեղեցիկ ու անկեղծ ժպիտ ունի: Պոզիտիվ էներգիայի ճառագայթող մարդ: :) Հետն էլ պարզվեց՝ Սամվելի քույրն ա :hands /էդ նշանակում ա՝ բոյով մեկ «պլյուս»: Սամվելի բոյով մեկ/

Կուկ :) Դե, Նավապետը դեռ չտեսած էլ շատ դրական տպավորություն էր թողել, հիմա որ տեսա՝ էլ ավելի: Շատ հանգիստ, հավասարակշռված մարդ էր երևում: Շատ կսազեր իրեն վիրաբույժի խալաթ: Էն որ բժիշկներ են է՞, լինում, որ խաղաղ, փափուկ ձանով հիվանդին հուսադրող բաներ են ասում, ա՛յ այդպիսի բժիշկ: Խելոք հայացք ունի: :ok


Հ.Գ. Պատկերացրեք՝ ինչքան եք դուրս եկել, որ էսքանը երկրորդ անգամ գրեցի: Առավոտյան էլ էի գրել, բայց բրաուզերը կախվեց, սաղ կորավ :angry :)

Աբելյան
21.04.2009, 20:01
վույիիի, բա ասում էիր չես պատկերացնում ինձ քեզ տենալուց:P
պուճուր- Դե, էնքան էլ պուճուր չի:P: Բայց թե իսկական հրաշք ա: Հավեսով, հոգով-սրտով, նուրբ, թեկուզ էնքան ա նստես հետը, մենակ ներկայությունը էնքան դրական լիցքեր ա տալի: Մեկ էլ, շա~տ սիրուն աչքեր ունի::oy

Kuk
22.04.2009, 00:16
Էս քանի օրը կոմպս մահացել էր, ակումբ չէի մտնում, ստիպված հանդիպումների էի գնում:)) Մի քանի լավ ակումբցիների հետ ծանոթացա:)

Լեգենդար Յոժ:))
Դե ես վաղուց գիտեի, որ Յոժը լավ աղջիկ ա` սիրուն, համեստ, հաճելի, խելացի, ինքն էր ասել:D Բայց դե էս անգամ համոզվեցի էլի, հաստատվեց կարծիքս: Աթսոս նենց չստացվեց, որ միքիչ զրուցեինք, բայց ես հասցրեցի միքիչ ուսումնասիրել. բնազդ ա մոտս:)) Կուլոնը հետաքրքրեց:8 Գառասկոպով այծեղջյուր ե՞ս, Յոժ:oy Մի խոսքով` Յոժը դուրս շատ եկավ:)

Դայանա
Դայանան միշտ մոտս նենց նուրվ աղջկա տպավորություն ա թողել վիրտուալում, բայց իրականում ավելի նուրբ ա. նենց լավն էր:love Որ ժպտում էր, դառնում էր մի հատ համով բան:oy

Անուշկա
Ակումբում շատ քիչ էի հետը շփվել, եթե իհարկե շփվել էի, իսկ իրականում շատ սիրուն, հաճելի, հեշտ մերվող աղջիկ ա, հետը զրուցելն էլ հեշտ ա ու հաճելի:)

Էլմո
Էլմոին վաղուց էի ուզում տեսնել, վերջապես տեսա. կարգին տղայա` հումորը սպանում ա, չէ, կներեք` հումորը դոմփում ա:D Կարգին խրախճել գիտի, մի օր կարելի ա գարեջրել միասին:drinks Հա, մեկ էլ` լավ ճաշակ ունի. դե Անուշկային տեսել եմ, գիտեմ:)

Արս83
Արսին էլ էի ուզում հանդիպել, հետաքրքիր էր: Համեստությամբ ու հավասարակշռվածությամբ միանգամից աչքի ա ընկնում, խելացի մարդու տպավորություն էր թողել վիրտուալում, ռեալում ամրապնդվեց տպավորություններս: Հետը շփվելը հաճելի ա:)

Ոչ մեկի չմոռացա, չէ՞:oy

Monk
22.04.2009, 16:56
ԿԳԴ

Եվ այսպես, հերթական ակումբցին, որ դժբախտություն ունեցավ իրականում տեսնել ծերուկ Մոնկին: Հիմա ես Մայր Աթոռում պատմամշակութային կոթողի արժեք ունեմ, Մայր Աթոռ այցելող ակումբցիները ձեռի հետ ցանկանում են նաև Մոնկին տեսնել :)) Ովքեր որ չգիտեն, ասեմ, որ ԿԳԴ-ն իմ թոռնիկն է, որդեգրել եմ :P Պուճուր-մուճուր, աշխույժ, սիրունիկ աղջիկ է, իսկական թոռնիկի թեկնածու: :) Շատ երախտապարտ եմ իհարկե, որ լեգենդար ծաղրանկարչուհին չզլացավ նվաստիս իր տեսությանն արժանացնել: Մանավանդ որ վիրտուալ շփման արդյունքում դրական տպավորություններս կրկնապատկվեցին: Շատ հաճելի բնավորություն ունի, սիրում եմ անմիջական, չկոմպլեքսավորվող և հումորով մարդկանց: Մենակ թե հուսամ, որ իրականում տեսնելուց հետո այնպես չի ծաղրանկարի, որ ինձ Ակումբից արգելափակեն:D
Համեցեք մեզ մոտ, սպասում եմ հաջորդ զոհերին: :))

Moon
22.04.2009, 20:00
Grieg- դե իրականում Վարդանին 2-րդ անգամ էի տեսնում, բայց այսօր մենք նորմալ ծանոթացանք։ Վարդան ջան, դու շատ խելացի, կազմակերպված ու գործին նվիրված մարդու տպավորություն թողեցիր:love։ Հատկապես զարմացա, երբ սկսեցիր գերմաներեն խոսել։ Մեր մեղկն էլ գալիս էր էդ մարդկանց, ոչ մեկս գերմաներեն չգիտեինք։ Ապրես, որ այսօր եկար։ Արդեն շուտ շուտ կտեսնվենք, կիրակի հաստատ գալու եմ:oy

Dayana
22.04.2009, 22:49
Կուրիլշիկի մասին եմ ուզում գրել: Մինչև հանդիպելս, շատ էի լսել Կարենի մասին, մի երկու անգամ էլ վիտուալ խոսել էինք: Շատ էի ուզում տեսնել էն մարդուն, ով ընկերուհուս էդքան երջանկացրել : Երբ քիթ-մռութով հարվածվել էի օֆիսի դռանն ու ուղեղի ցնցում ստացել :)) ասում էր` Սիրանոյին ճանաչում ես? :D Ահավոր հումորով տղայա: Առաջին անգամ, որ հանդիպեցինք, իմ մոտ էին եկել Տաթևի հետ, մեկ էլ էս մեր Կարենը ոչ տանել, ոչ բերել ասումա. "Սովորաբար ես ավելի սիրուն եմ լինում" :)) Անցյալ շաբաթ երկրորդ գնամ տեսա, չէր խափել :)) Ինքը իմ ճանաչած բոլոր մարդկանցից երևի ամենահանդուրժողն ու ամենահավասարակշռվածնա: Հուսով եմ, դեռ շատ առիթներ կունենամ Կուրիլշիկին ուսումնասիրելու ;)

Լուսաբեր
26.04.2009, 01:00
անձրև, թրջված ու սենց խառը վիճակ... կողքներովս մի փոքրիկ աղջիկա քայլում,ընկերոջ կամ եղբոր հետ/տենց էլ չպարզեցի :oy իրար պինդ գրկած, որ հնարավորինս քիչ թրջվեն/ պահի տակ նայեցի ու մտքովս անցավ որ էս աղջկա դեմքը ինչ-որ տեղ տեսել եմ...բայց ասում եմ չէ է, կհիշեյի, մանավանդ որ էսքան պուճուրիկա :love... երևի սենց մի 150 մետր էլ գնացինք, մեկ էլ մեկը տեսնեմ մոտեցավ ու ասումա ,- Լուսաբերն ես , չէ. զարմացած շրջվեմ, ու տեսնեմ ու՜մ... ԿԳԴ Էն նույն փոքրիկ աղջիկը :oy Ացի, բայց դու ինչ լավն է՜ս :love մարդի՜կ մի փոքրիկ, քնքուշ արարածա. Ու շատ անմիջական, շբվող :)
Սաթ, մյուս անգամ արի ցերեկով հանդիպենք էլի :)) կարգին լուսավոր, տաք, ու հարմարավետ մի տեղ, թե չէ նենց անհարմար բան ստացվեց...:D

Մյուսը ում մասին ուզում եմ գրեմ դա մեր շատ սիրելի զրուցասեր Փոքրիկնա :))
Դե, իրա մասին շատ բան կարելիա գրել :oy Պուճուրը իրականում մի քիչ ավելի տարբերա քան ստեղ: Շատ հաճելի աղջիկ, թե արտաքնապես, թե որպես զրուցակից. Սենց ասած՝ համ ու հոտով էլի :)) Սենց անմիջական, զվարճասեր մարդիկ քիչ կան...
Վերջը. քեզ շատ սիրեցի Ռուզ ջան :love :kiss չուտես չխմես հիանաս :hands
Հուսով եմ կգաս ակումբի հանդիպումներին, որ մյուս ակուբցիներն էլ ծանոթանան հետդ ;)

ԿԳԴ
27.04.2009, 10:39
Մոնկ. Դե ինչպես բոլորդ իմացաք, ես Մոնկի որդեգրած թոռնիկն եմ և օրերից մի օր որոշեցի այցելել իմ պապիկին` (դե կտակի հարց կար):D : Մի հեռավոր թագավորությունում, յոթ սարի հետևում բնակվում էր իմ սիրելի պապիկը,իր երկա~ր սպիտակ մորուքով: Ինձ տեսնելուն պես նա անմիջապես հանեց իր լեգենդար մորուքը, որ չհասցնեմ ծաղրանկարեմ: :angry Ժողովուրդ ասեմ իմանաք, որ իմ պապիի նման հրաշք պապի մեկ էլ ես ունեմ, գնացեք տեսեք, քանի շուտա::DՀրաժեշտ տալուց էլ ինձ ասեց դուռակ ու իր կիսասպիտակ մորուքը շալակեց ու գնաց::D Ars83 համեստ, խելացի անձնավորություն, ոնց էլ հիշում էր, որ ինձ Կոմիտասի դիսկնա խոստացել, շնորհակալ եմ: Ցիտադել էինք խաղում և Արսենը ամեն կերպ փորձում էր ինձ օգնել, իսկ էդ ժամանակ էն էն էն :բեջուռան, որ առաջին անգամ էր խաղում, սաղիս խաբելով կրեց::angryԱրսեն շատ ուրախ եմ, որ վերջապես ծանոթացա քեզ հետ, հուսով եմ մեր դասական երաժշտության երեկոների շքերթը կկրկնվի::) Astghվայ, վայ, Էկավ իրա կապույտ մազերով, չեչեն գրոհայինի շորերով,մեծ ականջներով, դոդի գագո շորով, երկու մետրանոց քթով, ձեռին էլ մի հատ իրա բոյ գիրք կար: Մի պահ վախեցա, ասի սրան որ թողեմ ինձ կուտի, բայց պարզվեց, որ մարդակեր չի, :D բայց որ սովածանումա, թող ու փախի: Երկար զրուցեցինք իրար հետ ու պարզվեց, որ շատ հարցերում նման ենք մտածում, շատ չեմ ուզում գովաբանեմ քեզ բեջուռա, մենակ կասեմ որ դու լրիվ իմ ախպերն ես: Արշակ Շատ հաճելի և համեստ անձնավորություն, նենց էր չինգաչունգ խաղում, որ որոշել եմ ծաղրանկարեմ, :D ասեց չեմպիոն եմ չինգաչունգի, չգիտեի հավատամ, թե չէ, բայց Չուկին զրոյով կրելուց հետո հավատացի: :) H.a.y.k.o քեզ էլ բախտ վիճակվեց տեսնել, անկեղծ, պարզ, մաքուր մարդա մեր Հայկոն, էնքան անկեղծա, որ ես ամաչեցի:oy նենց էր հաշվարկներ անում, մի քանի րոպեում նենց էր մարդկանց թիվը ճշգրիտ ասում, որ զարմացա::D Շատ ուրախ եմ որ տեսա քեզ: Հ.Գ. ում մասին մոռացել եմ գրեմ, թող ինձ ներեն, ուղղակի մի քանի օրվա մեջ էնքան մարդ տեսա, որ դժվարա էդքանին հիշել ու տպավորություն գրել: :)

Ambrosine
27.04.2009, 12:57
էն էն էն :բեջուռան, որ առաջին անգամ էր խաղում, սաղիս խաբելով կրեց:
ռաբոտա տակայա :))


շատ չեմ ուզում գովաբանեմ քեզ բեջուռա, մենակ կասեմ որ դու լրիվ իմ ախպերն ես
Սաթ ջան, փոխադարձ:)

murmushka
27.04.2009, 21:41
ԿԳԴ
շատ անակնկալ հանդիպում էր, ափսոս, որ չկարողացանք երկար շփվել, ես նույնիսկ կասեի, ընդհանրապես չհասցրեցինք զրուցել
Պողոտայում Չուկն ասեց, որ սպասում է ակումբցիներին, ու շեշտեց, որ այսօր նաև ԿԳԴ-ն է գալու, անկեղծ կասեմ, շատ հաճելի տպավորություն թողեցիր, անմիջական, մի փոքր ամաչկոտ, բայց բարի ժպիտով:)
հուսով եմ կկարողանաք հետագայում ավելի լավ ծանոթանալ;)

Ռուֆուս
14.05.2009, 19:11
Լիայի (Enigmatic) մասին առաջին տպավորություն չեմ կարող գրել, որովհետև չշփվեցինք, փոխարենը կոմպլիմենտ եմ ուզում անել, շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ է, կանացիության մարմնավորում :oy :)

Գալաթեա
20.05.2009, 00:40
Ուզում եմ առաջին տպավորություններս գրել Մոնկի մասին։ Մի մարդ, որին միշտ հարգել ու սիրել եմ՝ ելնելով դեռ միայն վիրտուալ շփումից։

Էս վերջերս վերջապես հանդիպեցինք...կարճ ժամանակով, բայց Մոնկն էն մարդկանցից ա, որ անգամ կարճ ժամանակով ներկա լինելով՝ կարողանում ա աուրան փոխել :)
Չատ համակրելի դեմքով, խելացի աչքերով, համով ժպիտով ու լավ հումորով մարդ։ Մարդ, որի հետ մտերիմ լինելու դեպքում հաստատ կվստահես ամենանվիրական գաղտնիքներդ ու ուշադիր կլսես իր խորհուրդները։

Մարդ, որ կարող է հասկանալ, ու անգամ համամիտ չլինելու դեպքում վզիդ չի փաթաթի իր ճշմարտությունները։ Մարդ լինելու առաջին հատկանիշներից մեկը։

Լավն ա Մոնկը :)

ars83
20.05.2009, 11:24
Ուզում եմ առաջին տպավորություններս գրել Մոնկի մասին։ Մի մարդ, որին միշտ հարգել ու սիրել եմ՝ ելնելով դեռ միայն վիրտուալ շփումից։

Էս վերջերս վերջապես հանդիպեցինք...կարճ ժամանակով, բայց Մոնկն էն մարդկանցից ա, որ անգամ կարճ ժամանակով ներկա լինելով՝ կարողանում ա աուրան փոխել :)
Չատ համակրելի դեմքով, խելացի աչքերով, համով ժպիտով ու լավ հումորով մարդ։ Մարդ, որի հետ մտերիմ լինելու դեպքում հաստատ կվստահես ամենանվիրական գաղտնիքներդ ու ուշադիր կլսես իր խորհուրդները։

Մարդ, որ կարող է հասկանալ, ու անգամ համամիտ չլինելու դեպքում վզիդ չի փաթաթի իր ճշմարտությունները։ Մարդ լինելու առաջին հատկանիշներից մեկը։

Լավն ա Մոնկը :)

Դե որ Գալաթեայի նման հեղինակավոր մարդը սենց կարծիք ա գրում, ուրեմն լավն ա էդ «բիձա» Մոնկը, էլի :) :hands

:cry :cry Էս էն պատճառով, որ երեկ չկարողացա գործից փախնեմ, գամ իրեն տեսնեմ:

Lion
20.05.2009, 13:11
Լուսաբեր

Հավատարիմ ու նվիրված հայ աղջիկ:)

Երկնային

Հմայիչ աղջիկ:)

Chuk

:) Դեհ, ինչ ասեմ - Հումորով մարդ, բայց կարողանում է նաև լրջանալ ու խելոք բաներ ասել: Նման դեպքերում ասում են, որ ծիծաղում է, քանի որ... այս ամենին լուրջ վերաբերվելը երբեմն չափազանց շատ է:D

Norton

Կրթված, դաստիարակված, տակտով և նոր գիտելիքների համար բաց մարդ: Ամենաշատը դուրս եկավ վիճելու ձևն ու տակտը...

քաղաքացի

Համեստ ու խոհական մի մարդ:)

Հայկօ

Չէի սպասում, որ Օստապ Իբրահիմիչի երկրպագուն այդքան սակավախոս կլինի:) Ես արդեն 28 տարեկան եմ և ինչ եմ ես արել...:think Հ՞ը...

Enigmatic

Գեղեցիկ ու հմայիչ աղջիկ:)

Kuk

Նման մարդկանց մասին ասում են "կարգին տղա"... և ամեն ինչ ասված է:)

Ձայնալար

Անչափ դաստիարակված ու հումորով մարդ:)

Արշակ

Մի մարդ, որը քիչ է խոսում, բայց ակնհայտորեն ավելի շատ է գործ անում:)

Morpheus_NS

պոետիկ-բիզնեսմեն:

Երվանդ

Խոհական, ուժեղ, վճռական և իր խոսքի արժեքը իմացող մարդ:)

Գալաթեա

Անչափ մշակված ու ճաշակի բարձր զգացումով աղջիկ:

Elmo
21.05.2009, 10:08
Զատօ ինձ տեսել ա ու չի գրել... Էդքա՞ն բոբո տեսք ունեմ :think

Յա, ո՞նց կարող ա դու բոբո տեսք ունենաս: Դու էնքան բարի տեսք ունես, որ նույնիսկ ես, որը քեզ ահավոր չէի սիրում, տեսա ու սիրեցի :love
Ուրիշ բաներ չհասկանաք: Կբացատրեմ:
Artgeo -ի մասին առաջին տպավորությունս պետք ա որ առաջինը գրած լինեի, որպես առաջին ակումբցի, որին ճանաչել եմ: Դէ քաղաքացու հետ միասին, բայց քաղաքացուց բան չհասկացա, որովհետև էդ ժամանակ իրա ակումբային կերպարին էլ ծանոթ չէի:
Ուրեմն Artgeo -ն միակ(համենայն դեպս իմ ճանաչածներից) ակումբցին ա, որի մասին այստեղի կազմած կարծիքը կարա 180 աստիճան շեղված լինի իրականությունից: Ստեղ իրա մասին կարծիքս կարող էի գրել ամենաբացասական բնութագրիչ բառերով: Վստահ եմ, ինքն էլ ինձ էր նույնչափ վատ վերաբերվում: Կարճ ասած մենք իրար հետ աչքով աչք չունեինք:
Մի օր, կարևոր չի երբ, մի առիթով, էլի կարևոր չի ինչ, առիթ եղավ հանդիպելու: Էնքան զարմացած էի, որ մինչև հիմա էլ մեկ մեկ հիշում, զարմանում եմ: Իրականում ինքը հումորով, բարի, հոգատար, ժպտերես, ընկերասեր, ու ամենակարևորը առատ մարդ ա: Հա բայց լավ մարդը պետք ա առատ լինի, որ բոլորին հերիքի: :)

Լեո
21.05.2009, 10:13
Յա, ո՞նց կարող ա դու բոբո տեսք ունենաս: Դու էնքան բարի տեսք ունես, որ նույնիսկ ես, որը քեզ ահավոր չէի սիրում, տեսա ու սիրեցի :love
Ուրիշ բաներ չհասկանաք: Կբացատրեմ:
Artgeo -ի մասին առաջին տպավորությունս պետք ա որ առաջինը գրած լինեի, որպես առաջին ակումբցի, որին ճանաչել եմ: Դէ քաղաքացու հետ միասին, բայց քաղաքացուց բան չհասկացա, որովհետև էդ ժամանակ իրա ակումբային կերպարին էլ ծանոթ չէի:
Ուրեմն Artgeo -ն միակ(համենայն դեպս իմ ճանաչածներից) ակումբցին ա, որի մասին այստեղի կազմած կարծիքը կարա 180 աստիճան շեղված լինի իրականությունից: Ստեղ իրա մասին կարծիքս կարող էի գրել ամենաբացասական բնութագրիչ բառերով: Վստահ եմ, ինքն էլ ինձ էր նույնչափ վատ վերաբերվում: Կարճ ասած մենք իրար հետ աչքով աչք չունեինք:
Մի օր, կարևոր չի երբ, մի առիթով, էլի կարևոր չի ինչ, առիթ եղավ հանդիպելու: Էնքան զարմացած էի, որ մինչև հիմա էլ մեկ մեկ հիշում, զարմանում եմ: Իրականում ինքը հումորով, բարի, հոգատար, ժպտերես, ընկերասեր, ու ամենակարևորը առատ մարդ ա: Հա բայց լավ մարդը պետք ա առատ լինի, որ բոլորին հերիքի: :)

Հետն էլ ընենց կայֆ ա ժպտում :)

Chuk
22.05.2009, 16:15
Մոդերատորական. Թեմայի վերջին գրառումներից 29-ը (այդ թվում իմ գրառումներից) ջնջվել են զրույցային բնույթի պատճառով:

Եկվոր
27.05.2009, 15:34
ԿԳԴ

... Ովքեր որ չգիտեն, ասեմ, որ ԿԳԴ-ն իմ թոռնիկն է, որդեգրել եմ :P Պուճուր-մուճուր, աշխույժ, սիրունիկ աղջիկ է...


Այ տղա ԿԳԴ՞՞, դու աղջիկ ե՞ս…

ԿԳԴ
27.05.2009, 18:57
Այ տղա ԿԳԴ՞՞, դու աղջիկ ե՞ս… Հա, բա ինչ եմ Եկվոր ջան: :lol

Elmo
27.05.2009, 21:08
Էսօր ժամանակ ունեմ և գրելու եմ առաջին տպավորություն :yahoo:
Եվ այսպես Մարկիզ ձյաձյա:
Մարկիզ ձյաձյան էն մարդկանից էր, որին տենալուց թվում ա թե մի տեղ տեսել ես, կամ նախկինում ճանաչել ես: Ուրախ, համես, խելացի, հումորով մարդ: Հետը կարելի ա անվերջ զրուցել ցանկացած թեմայով: Ոչ միայլ խոսալու այլ նաև լսելու հատկությամբ օժտված մարդ: Հակառակ հայացքների տեր ցանկացած մարդու կարա իրա լսելու ունակությամբ ստիպի հայացք փոխել: Բավականին ուշ հանդիպելով, ափսոսալով, որ ավելի շուտ չեմ ճանաչել իրան, այնուամենայնիվ շատ ուրախ եմ, որ Մարկիզի նման մարդու եմ ճանաչում:
Բաց մի թողեք ձեր հնարավորությունը՝ ճանաչելու աշխարհի հավասարակշռվածագույն(նոր բառ) մարդու հետ: Գովազդի նման եղավ :D
Սուրո ջան այ տենց լավը մնաս: Շատ բանի կհասնես էդ բնավորության շնորհիվ:

Մարկիզ
28.05.2009, 10:49
Եվ այսպես Մարկիզ ձյաձյա:
Մերսի, Էլմո ձյաձյա…:oy Ես էլ հազիվ մի քիչ ժամանակ գտա: Գինարբուքային ընդմիջում է::D

Ուրեմն՝ էս Էլմոյոից ես մի տեսակ քաշվում էի: Դե, ռեալում բախտ չէր վիճակվել տեսնել: Այստեղ էլ, իր խիստ, չոր, պաշտոնական ու սկզբունքային մոդերատոր լինելը (հաշվի առնելով, որ ես էլ քաղաքականությունում հաճախ եմ ամբախ-զամբախ բաներ գրում:D), թյուր պատկերացում էր ստեղծել մոտս, որ այդ մարդու հետ երևի դժվար կլինի իրական կյանքում շփվելը՝ չնայած անսպառ ու տեղին հումորը ֆորումում էլ է աչքի զարնվում:
Բայց սպասվածի հակառակը դուրս եկավ… Բանից պարզվում է՝ Վազգենը (պարզապես մեկ բառակապակցությամբ բնորոշեմ) կարգին մարդ է՝ կարգին մարդ լինելու համար անհրաժեշտ բոլոր հատկանիշներով՝ հասկացող, ահավոր հետաքրքիր, խելացի, բանիմաց, ուժեղ բնավորությունով, խորը… Դե, հումորի մասին էլ չասեմ…:D
Հատկապես զարմացնում է երևույթները խիստ խորքային վերլուծության ենթարկելու ձիրքը…

Բավականին ուշ հանդիպելով, ափսոսալով…
Ոչինչ, շատ չենք ուշացել… Կյանքները դեմներս ա, Վազգեն ջան…;)

…ու շատ շնորհակալ եմ Ակումբին, որ ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ ու մտերմանալ այսքան լավ մարդկանց հետ… Ես դրա կարիքը շատ ունեի…:) Շնորհակալություն, Ակումբը ստեղծող ու պահող մարդկանց:

Enigmatic
16.06.2009, 00:24
Ուրեմ ուզեցա մի երկու բան գրել:oy
Ceceron-էնքան խառնեինք:)) սկի հարամար չեղավ էլ շփվելու, բայց ասեմ մեր երգիչները կերազեն իրա նման երգեն, շատ ընտիր էր երգում:love հա մեկ էլ շատ համակրելի տղամարդ ա:oy
Վարպետ- Վան դե էնքան հարազատ էր արդեն ինձ դառել, որ տեսա, ոնցոր արդեն մի հարյուր անգամ տեսած լինեի, ինքը իմ Վա պապան ա:love
Արիադնան էլ շատ համեստ, նուրբ սիրունիկ աղջիկ էր
շատ լավն եք:love

Enigmatic
16.06.2009, 00:37
հա մոռացա ասեմ Լիլին էլ(Գալաթեա) քանի գնում ա ավելի ավելի եմ սիրում:love
Լիլ հենց սկզբից սիրահարվեցի ձենիd:love:)) Երոն ու Արտը կհաստատեն

Dayana
16.06.2009, 08:34
ինքը իմ Վա պապան ա:love

պապայիս ձեռքիցս առան :(

Empty`Tears
03.07.2009, 17:14
չկա չկա ես սկսեմ :))

Kuk - Արտի մասին չգիտեմ ոնց ու ինչ գրեմ :)) հենց առաջին անգամ տեսա, ոնց որ 10 տարվա ընկերս լիներ, Արտ արի չգրեմ քո մասին, գիտես ոնց եմ սիրում քեզ:

Մարկիզ - Սուր, սիրահարվեցի :love :)) որքան էլ հետդ նստեի էն օրը, հա ինչ որ խոսալու բան էր լինում, կապ չուներ ժամը քանիսն էր: Մի խոսքով սիրեցի քեզ:

Հայկօ - Նույն չէիր ինչ վիրտուալում, հանգիստ, համեստ պուպուշ տղա անունն էլ Հայկ: :)

Երվանդ - Նույնը, հենց ինքն էր որ կար: :)) Մեր հնգեր Էրոն էր: :D

Chuk - Արտակ, շատ չխոսացինք, բայց լավն էր: :pardon

Elmo - Վազգեն ձյան շատ լավն էր, էնքան անկեղծ, բարի: Շատ լավն էիք: :)

Alizée - Նույն էր, ինչ վիրտուալ ինչ ռեալ, ոնց սիրում էիի տենց էլ շարունակում եմ սիրել, հարազատս ա Ծովը մի ուրիշ ձևի: :)

Annushka - Ան ջան ինչ լավ էիր, բա փորիկւ փորիկը, շատ եք սազում, ժպիտդ քեզ շատ ա սազում, միտ տենց ժպտա: :kiss

*e}|{uka* - Իդ :} այ էս Իդան ա, չի խոսում չի խոսում մեկ էլ հոպ լեզու կհանի :))

Astgh - ջա՜ն Աստղ ջան, ախպերս ա :D ոնց կար նույնն էլ ռեալում էր r:friends:

Ribelle - Բելլը սիրուն պուպուշ, էնքան լավն էր, ռեալում շատ ավելի լավը: :love

Kita - Կիտային երկու անգամ տեսա, բայց առանձնապես տպավորություն չստացա: Կարող ա չխոսացի հետը դրանից էր: :esim

Փոքրիկ ու Լուսաբեր - Իրար հետ գրեցի, որովհետև շատ քիչ խոսացի իրանց հետ, բայց դրական էր: :)

Երևչի ոչ ոքի չմոռացա:
Երեխեք սորրի որ մի բան էն չգրեցի, մոտս լավ չի ստացվում: :))

Elmo
03.07.2009, 17:52
Elmo - Վազգեն ձյան շատ լավն էր, էնքան անկեղծ, բարի: Շատ լավն էիք: :)

Այ սենց են իմ մասին արտահայտվում Քաղաքականություն բաժնում գրառում չունեցող մարդիկ: :))

Երկնային
03.07.2009, 18:03
Բա ե՞ս, առանց ինձ թաքուն հանդիպու՞մ եք արել :(

Մարկիզ
03.07.2009, 18:26
Մարկիզ - Սուր, սիրահարվեցի :love :)) որքան էլ հետդ նստեի էն օրը, հա ինչ որ խոսալու բան էր լինում, կապ չուներ ժամը քանիսն էր: Մի խոսքով սիրեցի քեզ:

Էս ինչքան սիրեցի էս պահը::love:love Կարդում- կարդում եմ, չեմ կշտանում:):

Պատահական հանդիպեցի Empty`Tears- ի ու նրա քույրիկի( երկար մականուն ունի, չեմ հիշում) հետ: Ու, իհարկե, չեմ փոշմանել: Չնայած, շատ գործ ունեի, բայց էնքան հետաքրքիր ու լավ էր, որ սաղ գործերս թողեցի ու սկսեցի գյալաջի անելը::D
Empty`Tears- ը սիրուն, խելացի, հասկացող աղջիկ է: Շատ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է:

Միակ թերությունն էն ա, որ հաց չի ուտում::P:D

Քույրիկն էլ՝ Լիլիթը շատ հաճելի աղջիկ է: Համեստ, խելոք ու սիրուն: Մի քիչ ավելի լուրջ է ու քչախոս: Երևի մեծն է, դրանից է: Սա, իհարկե, առավելություն է:

Լիլիթն էլ է քիչ ուտում::think:D

Ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ:;)

Artgeo
03.07.2009, 19:15
Բա ե՞ս, առանց ինձ թաքուն հանդիպու՞մ եք արել :(
Էլի գաղտնի հանդիպում են արել... Հովսեփի ականջը կանչի... տականք են :beee

Արի ես ու դու թաքուն հանդիպում կազմակերպենք, շոկոլադ ուտենք, իրանց չասենք :love

Երկնային
03.07.2009, 21:41
Էլի գաղտնի հանդիպում են արել... Հովսեփի ականջը կանչի... տականք են :beee

Արի ես ու դու թաքուն հանդիպում կազմակերպենք, շոկոլադ ուտենք, իրանց չասենք :love
արի, ես էլ քո համար հեքիաթ կպատմեմ :love:oy

Ծով
04.07.2009, 01:03
Վայ, ժո՛ղ, Մայան ուրիշ ա...մեր հանդիպման առաջին իսկ պահից ոնցոր հազար տարվա ծանոթներ լինեինք:love:love:love
ինքն էլ բացարձակ վիրտուալից ինձ համար չի տարբերվում:love:love:love
սիրուն, պուպուշ, հումորով, սրամիտ, լօլ.....արյա, դե լավն ա Մայուշիկսսսսսսս:love
Էլ չասեմ առաջին անգամ ոնց եմ տեսել:D
Հ.Գ. մայուշս, դե խառն եմ, ճանապարհեմ, հանգիստ կտեսնվենք:):):love ուtyու...

Ambrosine
04.07.2009, 14:49
չկա չկա ես սկսեմ

Kuk - Արտի մասին չգիտեմ ոնց ու ինչ գրեմ :)) հենց առաջին անգամ տեսա, ոնց որ 10 տարվա ընկերս լիներ, Արտ արի չգրեմ քո մասին, գիտես ոնց եմ սիրում քեզ:

Մարկիզ - Սուր, սիրահարվեցի :love :)) որքան էլ հետդ նստեի էն օրը, հա ինչ որ խոսալու բան էր լինում, կապ չուներ ժամը քանիսն էր: Մի խոսքով սիրեցի քեզ:

Հայկօ - Նույն չէիր ինչ վիրտուալում, հանգիստ, համեստ պուպուշ տղա անունն էլ Հայկ: :)

Երվանդ - Նույնը, հենց ինքն էր որ կար: :)) Մեր հնգեր Էրոն էր: :D

Chuk - Արտակ, շատ չխոսացինք, բայց լավն էր: :pardon

Elmo - Վազգեն ձյան շատ լավն էր, էնքան անկեղծ, բարի: Շատ լավն էիք: :)

Alizée - Նույն էր, ինչ վիրտուալ ինչ ռեալ, ոնց սիրում էիի տենց էլ շարունակում եմ սիրել, հարազատս ա Ծովը մի ուրիշ ձևի: :)

Annushka - Ան ջան ինչ լավ էիր, բա փորիկւ փորիկը, շատ եք սազում, ժպիտդ քեզ շատ ա սազում, միտ տենց ժպտա: :kiss

*e}|{uka* - Իդ :} այ էս Իդան ա, չի խոսում չի խոսում մեկ էլ հոպ լեզու կհանի :))

Astgh - ջա՜ն Աստղ ջան, ախպերս ա :D ոնց կար նույնն էլ ռեալում էր r:friends:

Ribelle - Բելլը սիրուն պուպուշ, էնքան լավն էր, ռեալում շատ ավելի լավը: :love

Kita - Կիտային երկու անգամ տեսա, բայց առանձնապես տպավորություն չստացա: Կարող ա չխոսացի հետը դրանից էր: :esim

Փոքրիկ ու Լուսաբեր - Իրար հետ գրեցի, որովհետև շատ քիչ խոսացի իրանց հետ, բայց դրական էր: :)

Երևչի ոչ ոքի չմոռացա:
Երեխեք սորրի որ մի բան էն չգրեցի, մոտս լավ չի ստացվում: :))
Մայ, դու Տեստիկին էլ կճանաչես:))
մերսի:oy

Ribelle
04.07.2009, 15:36
Մայուշս լավն էր շատ, պուճուր խուճուճ համով բալիկ:love

Երկնային
04.07.2009, 15:50
Բա ե՞ս, առանց ինձ թաքուն հանդիպու՞մ եք արել :(
պարզվեց, որ ինձնից թաքուն չէր, ես գիտեի :D սօրրի :oy

Enigmatic
07.07.2009, 12:44
ԿԳԴ- Սաթը, վայ էտ ինչ պուպուշ աղջկ ա:love անմիջական, հավեսով, մարդամոտ, համել ոնցոր սիրուն մուկիկ լիներ:))դաժե էրեկ ծաղրանկարում էր Հայկօին ու "բեջուռա" Աստղին:D աֆտոգռաֆոֆ բան: Սաթ:love

Astg- Աստղը լռիվ մաֆիոզ տիպ ա:B:)) համել նուրբիկ, էլի բարդամոտ, անմիջական: Ինքը իմ մոտ նենց խորհրդավոր կերպար էր դառել, միշտ շատ էի ուզում իրա հետ ծանոթանալ, վերջապես երեկ տեսա:love համ էլ բարի ա շատ, իրա հետ շատ հավես ու ուրախ ժամանակ կարաս անցկացնես, Մայուշի ասած Աստղը իմ ախպերն ա:love

Empty tears- մեր ամերիկացի Մայուշը:love: էն սկզբում, որ դեռ իրար չէին ճանաչում, իրան վապշե չէի սիրում, նեռվերիս վրա ազդում էր:)) Բայց հետո... որ սկսեցինք խոսալը, լրիվ կարծիքս փոխվեց: Մայը շատ սրտաբաց, կամեցող աղջիկ ա, ու ամենակարևորը անկեղծ ա, ինչ մտածի կասի:)
իրականում ինքը ավելի նուրբ ու ավելի թիթիզիկն ա, իրան որ տեսա նենց կարոտ զգացի իրա հանդեպ, դե մենք շուտվանից էլ էնքան մոտ էինք, որ տեսա ոնցոր տենց էլ պետքա լիներ, իմ 100 տարվա ընկերուհին ոնցոր լիներ: սիրում եմ իրան ու չէի ուզի որ ինքը գնար:(

Երկնային
07.07.2009, 13:53
Empty Tears, ինքը էն չի, ինչ կարող ա թվալ… իսկ թվում ա շատ պարզ ու սովորական, բայց տենց չի… ինքը բարդ համակարգից ա, իրան պետք ա տարբեր մարդկանց հետ ու տարբեր պայմաններում տեսնես, որ սկսես ճանաչել… Հետաքրքիր կերպար ա… Շփվող ա, ժպտերես ա, դա լավ ա…:) վիրտուալ Մայայից բավականին տարբեր ա :)

Astgh, Աստղը ուր, ակումբի Astgh-ն ուր :D Համարյա ոչ մի ընդհանուր բան չունեն էս երկուսը :P Իրականում ես գիտեի, որ իրան շատ եմ սիրելու, իր մեջ խորամանկություն չկա, նույնիսկ երևի մի քիչ միամտություն կա… խոսելաձևից միանգամից զգացվում ա, որ ինքը շատ խելացի ա… ընդհանուր, շատ հաճելի աղջիկ :)

Ribelle, Բելլին մի քանի վայրկյան եմ տեսել ու բավական էր, որ սիրահարվեի ուղղակի :love իրան միշտ շատ եմ սիրել, բայց ռեալում շատ ավելի սիրեցի, ինքը էն քնքուշապուպուշային մռութներից ա, որ հիշում ես, ժպիտ ա առաջանում :)

Ambrosine
07.07.2009, 14:09
էս ինչ խաբուսիկ է առաջին տպավորությունը... :D

Փոքրիկ
07.07.2009, 14:16
Astgh- Աստղը լռիվ մաֆիոզ տիպ ա համել նուրբիկ, էլի բարդամոտ, անմիջական: Ինքը իմ մոտ նենց խորհրդավոր կերպար էր դառել, միշտ շատ էի ուզում իրա հետ ծանոթանալ, վերջապես երեկ տեսա համ էլ բարի ա շատ, իրա հետ շատ հավես ու ուրախ ժամանակ կարաս անցկացնես, Մայուշի ասած Աստղը իմ ախպերն ա

պարզվումա աղջիկներն ավելի բարդ են միմյանց մոտենում, քան տղաներն աղջիկներին:}:))

Երկնային
07.07.2009, 14:20
էս ինչ խաբուսիկ է առաջին տպավորությունը... :D
էլ մի, պալիտ ես եղել :D

Ambrosine
07.07.2009, 14:28
էլ մի, պալիտ ես եղել :D
դե հեռու էիր ինձնից նստած /վերջում/... մեր խոսակցությունը երևի չէիր լսում:D
էսպիսի բարի կարծիք ես կազմել:D

Արուս ջան, Լիա ջան:), շատ հաճելի էր ծանոթանալը;)

Ribelle
07.07.2009, 15:57
Երկնայինին պատահական տեսա, արագ արագ գնում էր կուրսի քեֆի:D
մի քանի վայրկյան տեսանք իրար, երկու բառ խոսացինք:) լավն էր, ռեալում ավելի փխրուն էր , պուճուրիկ ու շատ կանացի::):love
շատ լավ մամա ա լինելու:) :love

Ռուֆուս
07.07.2009, 18:34
Էլի գաղտնի հանդիպու՞մ եք արել: :angry

Enigmatic
07.07.2009, 22:02
Էլի գաղտնի հանդիպու՞մ եք արել: :angry

Հայկ ջան դիվիշնիկ էր սկզբում:)) Համել նշեցինք մեր՝ իմ, Կիտայի ու Արուսի դիպլոմ ստանալը:) , բայց հետո Հայկօն ու Արտը Իրանց մեջ քցեցին էկան:))

Dayana
08.07.2009, 09:45
Մոդերատորական: Թեմայից դուրս քննարկումները ջնջված են: Մի մոռացեք, որ այս թեմայում գրվում են ակումբցիների առաջին տպավորությունները:

Արամ
08.07.2009, 20:29
Elmo - իրան ոնց վիրտուալում պատկերացրել եմ տենց էլ իրականում ա, շատ հաճելի, հումորով, շփվող, ՇԱՏ ԲԱՐԻ մարդ: :love

Annushka - ինքը Էլմոից էլ լավնա :D:love

Dayana
08.07.2009, 21:14
Elmo - իրան ոնց վիրտուալում պատկերացրել եմ տենց էլ իրականում ա, շատ հաճելի, հումորով, շփվող, ՇԱՏ ԲԱՐԻ մարդ: :love

Annushka - ինքը Էլմոից էլ լավնա :D:love

Ես դու էլ ես էսօր հանդիպել իրանց :))
Լավ, գայթակղեցիք, գրելու եմ…

Մինչև Աննուշկայի ու Էլմո ձյաձյայի հետ ծանոթանալս միշտ մտածում էի, որ եթե Սասին էդքան շատ չսիրեի, Գալին Սասի ձեռքից "առնելու" էի: Գալս :love բայց հենց մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա Անուշի ու Վազգի հետ, հասկացա, որ եթե Վազգն էդքան լավը չլիներ, Անուշին "ձեռքից առնելու" էի: Ի՞նչ շեղված գրառում ստացվեց :)) Իրականում ուզում էի ասել, որ Անուշին էնքան շատ եմ հավանում, որ եթե ես մի օրով Աստված պապիկ լինեի, ու ինձ հանձնարարվեր ստեղծել կին, հենց Անուշի պես կստեղծեի՝ սիրուն, խելոք, համեստ, շատ քնքուշ: Մի խոսքով, էլմո ձյաձյա, բախտդ մի այլ կարգի բերել ա, դե Անուշինն էլ ;)
Հ.Գ. Որ ասում եմ ես կենաց ասել չգիտե՞մ :(

Elmo
08.07.2009, 21:19
Շնորհակալ եմ երեխեք:
Հա ես բախտավոր եմ :oy :love

Annushka
08.07.2009, 22:36
Elmo - իրան ոնց վիրտուալում պատկերացրել եմ տենց էլ իրականում ա, շատ հաճելի, հումորով, շփվող, ՇԱՏ ԲԱՐԻ մարդ: :love

Annushka - ինքը Էլմոից էլ լավնա :D:love

Արամ ջան, ապրես, զգացված եմ:love : Ուրեմն ես Արամին ֆորումից հիշում էի որպես ամենափոքր ակումբցիներից մեկը: Ակումբում էլ լավ, բարի աորա ունի, իրականում էլ: Դրական լիցքեր ա թափվում Արամից.. շատ հավեսով, հավասարակշռված, լավ, խելացի, մեղմ, համակրելի երիտասարդ ա:) Հա, ու էնքան համեստ, որ չեք պատկերացնի:) Շատ լավն ա մեր Արամիկը :love

Annushka
08.07.2009, 22:42
Ես դու էլ ես էսօր հանդիպել իրանց :))
Լավ, գայթակղեցիք, գրելու եմ…

Մինչև Աննուշկայի ու Էլմո ձյաձյայի հետ ծանոթանալս միշտ մտածում էի, որ եթե Սասին էդքան շատ չսիրեի, Գալին Սասի ձեռքից "առնելու" էի: Գալս :love բայց հենց մի քիչ ավելի մոտիկից ծանոթացա Անուշի ու Վազգի հետ, հասկացա, որ եթե Վազգն էդքան լավը չլիներ, Անուշին "ձեռքից առնելու" էի: Ի՞նչ շեղված գրառում ստացվեց :)) Իրականում ուզում էի ասել, որ Անուշին էնքան շատ եմ հավանում, որ եթե ես մի օրով Աստված պապիկ լինեի, ու ինձ հանձնարարվեր ստեղծել կին, հենց Անուշի պես կստեղծեի՝ սիրուն, խելոք, համեստ, շատ քնքուշ: Մի խոսքով, էլմո ձյաձյա, բախտդ մի այլ կարգի բերել ա, դե Անուշինն էլ ;)
Հ.Գ. Որ ասում եմ ես կենաց ասել չգիտե՞մ :(

Արմին լավ, իսկականից ամաչեցի դաժե:oy. Արմինեի մասին էլի եմ գրել ու կգրեմ.. Ինքը մի տեսակ հոգեհարազատ մարդ ա ինձ համար.. խելացի, ժպտերես, սիրուն, ընկերական, ուժեղ բնավորության տեր, բարի, քնքուշ աղջիկ...:love Արմինե ջան, այ նա, ում դու կհանդիպես, իսկապես երջանիկ ա լինելու, որովհետև դու հիանալի անձնավորություն ես: Այ լավ յու :love;)

Jarre
11.07.2009, 23:14
impression
Ոչ ստանդարտ, և շատ բարի ու լավ մարդ :)
Հասարակ, պարզ ու մարդամոտ անձնավորություն ես impression
Շատ հաճելի է շփվել դերասանություն չսիրող մարդու հետ :)
Ինչպես Շիլլերն է ասել, պարզ սիրտ ունեցող մարդու դեմքնել է պարզ...

Հատուկ շնորհակալություն Ռուֆուսին impression-ի հետ ծանոթացնելու համար։

Rhayader
30.07.2009, 14:04
Էլմո, Աննուշկա
Միջանցք, ծեփը թափած պատեր, կոմպեր: Ոնց որ Ֆոլլաութ ընկած լինեմ: Բնազդաբար շոշափում եմ մեջքս՝ հրացան չկա:
Ինչ-որ սիսօդմինային հայացքներով մարդիկ են, ու մարդամեկը, կոմպի հետևը նստած, չար երեխայի հայացքով ինձ ա նայում:oy:
Հետո (նկարներից, իհարկե, արդեն սպասում էի) մի անասելի հնայիչ օրիորդ մոտեցավ:love, Աննուշկան էր:

Շատ հաճելի զրուցեցինք, սուպերմուտանտներ չխցկվեցին օֆիս;) Ուրախ եմ, որ ծանոթացա ձեր հետ, մըր լյուզվավ ասած՝ խոխունք, սպասիբո:

ars83
30.07.2009, 14:17
Շատ հաճելի զրուցեցինք, սուպերմուտանտներ չխցկվեցին օֆիս;) Ուրախ եմ, որ ծանոթացա ձեր հետ, մըր լյուզվավ ասած՝ խոխունք, սպասիբո:
Տի լյուզու կա վեչ, վէր «խոխունք» ասին, խոխե(ր)ք ա :P
Շտե՞ղ էս կորալ, կյիրյում չիս (ստեղ կյիրես վէչ, սպանիլվէն, Զրիցարանումը (մէր լյուզվավ ասած՝ Մըսլահաթնոցումը :D) կամ պրոֆայլումը):

Հա, ինչ էի ասում :)
ԱրթՋեո. կարծես թե չեմ գրել տպավորություններս: :unsure
Արթուրոն վաղուց էր դուրս եկել իր գրառումների անմիջականությամբ: Միգուցե, մի փոքր անսովոր կոշտություն կար սկզբում, բայց գնահատելին անմիջականությունն ու ձևականության բացակայությունն է: Շատ լավ ժպիտ ունի :), ինչ-որ մանկական բան կա մեջը, անգամ երբ մանկական տարիքից շատ հեռու բաների մասին է խոսում: Քիչ ենք շփվել, հույս ունեմ, որ դեռ առիթ կլինի բացահայտելու Արթուրին: Շատ դուրս գալիս է նաև նրա արդարասիրությունը և անհատ լինելը:

Elmo
30.07.2009, 14:47
Rhayader
Կարդացած, բազմակողմանի զարգացած, հումորով, համեստ, խելոք տղա:
Բոլոր նրանց, ովքեր պատկերացնում են Բայանդուրին 2 դժոխքային արարածների ուղեկցությամբ ու անտիքրիստի նշանը ճակատին, ուզում եմ ասել, ար այդպիսի բան չկար:
Արտաքինից միայն բարիություն էր երևում: Նույնիսկ իմ սեփական նախաձեռնությամբ հատուկ չվերանարոգված տեխնիկական սենյակի «դիզայնն» ու մթնոլորտը գնահատեց:

Annushka
30.07.2009, 14:59
Rhayader
Շատ հանգիստ, հավասարակշռված, մեղմ, բարի ու շատ խելացի երիտասարդ: Ակումբցիներից շատերի պատկերացրած կերպարից կտրուկ տարբեր, ի դեպ: :) Շատ դրական աորայով, և պատկերացրեք սատանաների մասին ոչ մի խոսք:D Շատ յուրահատուկ անհատականություն ա Բայանդուրը :) Մի խոսքով, դրական լիցքերով ճառագող կերպար: Հավատացեք, սա սև մագիայի ազդեցությունից չեմ գրել, դա իրականությունն ա;)

Chuk
31.07.2009, 20:36
Վաղուց նոր ակումբցիների հետ չէի ծանոթացել: Իսկ էսօր ծանոթացա: Սկզբից իրար դժվար գտանք: Պայմանավորվել էինք խիստ կոնկրետ՝ Օպերայի մոտ: Հետո փորձում էինք իրար գտնել ու ի վերջո գտանք Մաշտոցի պողոտայի վրա, Թումանյան և Պուշկին փողոցների արանքում: Նույնքան ժպտադեմ էր, ինչքան նկարներում: Ճանաչեցի անմիջապես: Չնայած դրանից 1 րոպե առաջ դիմացի մայթին մի աղջկա էի նայում ու ինքս ինձ համոզում էի որ ինքն ա, ու ընդամենը մոտենալ է պետք: Բայց երբ զանգեցի, էդ նկատածս աղջիկը հեռախոսը չվերցրեց, փոխարենը խոսեցի Ֆոտոնի հետ ու պարզեցի որ դիմացի մայթին է: Քայլեցինք դեպի «Առագաստ» սրճարան ու նստեցինք: Զրույցը ջերմ էր ու անկաշկանդ: Ընդհանրապես պարզությունը երևի թե Ֆոտոնի համար ամենաբնութագրիչ բառն է, գոնե առաջին տպավորությամբ: Շատ պարզ, անմիջական մարդ է: Համ էլ տաղանդավոր է, բախտ եմ ունեցել իր գրած երաժշտություններից մեկը լսել՝ իր իսկ կատարմամբ: Ընդհանրապես տպավորություններս չափից ավելի դրական են, ուրախ եմ, որ այս լավ մարդուն ճանաչեցի: Վաղն էլ, ակումբի հանդիպման ժամանակ, երևի թե մյուս ակումբցիներն էլ կճանաչեն :) Դե ով-որ կգա :)

Ֆրեյա
02.08.2009, 00:39
Ես այս թեմայում հազվադեպ եմ գրառումներ անում, բայց հիմա սիրտս թելադրում ա, որ պետք է գրեմ :)

Ֆոտոնի պես ժպտերես, համակրելի, հաճելի անձնավորություն վաղուց չէի հանդիպել... :)
Նա միանգամից ցույց տվեց իր արտասովոր նախասիրությունները, օրինակ, դեղին ստիքերների վրա երաժշտություն գրելը, :love որ ավելի հետաքրքրեցին ու հմայեցին ինձ :)
Կարծում եմ, դեռ շա՜տ առիթներ կունենանք շփվելու :)
Ֆոտոնը շատ յուրահատուկ ու ոչ ստանդարտ մարդու առաջին տխավորություն թողեց ինձ վրա :) Միաժամանակ՝ ջերմ, անմիջական ու ինքնատիպ
:roll -սա իմ սիրածն ա
:'- սա էլ՝ կիսազարմացածը :oy
:} - սա էլ ա շատ արտահայտիչ :))

Ֆոտոն
02.08.2009, 01:42
Երեխե՛ք, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Հաճելի էին ծանոթությունները::)
Հաճելիորեն զարմացած եմ մականունների դիպուկության վրա: Ես ձեզ արդեն:love
Մնացածն ինքներդ «բամբասեք» իմ մասին, իսկապես հաճելի է էդ մասին կարդալը::)
Չու՛կ, ;)

Ֆրեյա
02.08.2009, 11:14
Enipra -Arpine :love
Ինչ վատ ա, երբ լավ մարդիկ հեռուեն ապրում :oy
Շատ դուրս եկավ Արփինեն: Շատ գեղեցիկ ժպիտ ունի, ու ինչքա՜ն նուրբիկ աղջնակ ա :)
Շատ հետաքրքիր զրուցակից ա, որի հետ շփվելով լիքը դրական էմոցիաներ ես ստանում:

Շատ ուրախ եմ, որ վերջապես անձամբ ծանոթացա մեր շապիկների դիզայնն անող ծրագրավորողի հետ :love

Jarre
05.08.2009, 22:07
Այսօր շատ հաճելի անակնկալ եղավ. հանդիպեցի երեք ակումբցիների՝ Ֆոտոնին, Չուկին և Գալաթեային։

Մինչ տպավորորություններով կիսվելը, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս երեք ակումբցիներին իրենց ընկերասիրության, ջերմության և առատաձեռնության համար.... :)

Ֆոտոն։ Ահավոր շատ ուրախացա Ֆոտոնի երաժշտական ճաշակի համար։ Ճիշտ է, իր չափ չեմ հասկանում ու գնահատում դասականը, բայց գնահատում ու սիրում եմ իր նման մարդկանց։ Զարմացա, որ անգամ կենցաղային իրերի մեջ, Ֆոտոնը կարողանում է գտնել երաժշտությունը հիշեցնող կամ երաժշտության հետ կապված բաներ, որ մենք հասարակ մահկանացուներս չենք տեսնում.... :) Շնորհակալություն, Ֆոտոն հաճելի շփման համար

Չուկ։ Չուկի նկարները տեսել եմ «Ակումբցիների լուսանկարները» և «Հանդիպում» թեմաներում, ու այսօր անչափ ուրախ էի հանդիպել։ Ինչպես միշտ, այնպես էլ այսօր, երբ գովեցի Ակումբը, Չուկը էլի ամեն ինչ իր վրայից գցեց Ակումբցիների վրա, ասելով որ դա բոլորի շնորհիվ է։ Սա շատ բան է ասում մարդու մասին....
Ինձ համար Չուկը հենց այնպիսին էր, ինչպիսին կա վիրտուալում. վճռական երբ անհրաժեշտ է, բայց մարդկային ու բարի՝ միշտ։ Չուկ ջան, մերսի հրավերի համար։

Գալաթեա։ Չեմ կարող խոսքերով նկարագրել, թե ինչ հարազատության ու մտերմության զգացում ստացա Գալաթեայից....
Այն եզակի զարգացած մարդկանցից է, ում հաջողվել է մնալ հասարակ, անմիջական, պարզ ու ջինջ անհատ։ Գալաթեա, անկեղծ եմ ասում, քեզ հետ շփվելիս, իսկ հիմա էլ՝ հիշելիս, տպավորությունը այնպես է, որ այսօր հանդիպել եմ շատ հարազատ մարդու :)

Հա, ու էլի շատ կարևոր բան. Չուկն ու Գալաթեան հասկանում ու լսում են Ժան Միշել Ժառ, իսկ Ֆոտոնն էլ սկսում է լսել :)

Ֆոտոն
05.08.2009, 23:03
Այսօր հաճելիորեն զարմացել եմ Jarreի՝ օգնելու պատրաստակամության վրա: :)(Հավատացե՛ք, որ ամեն մեկը չի, որ չխնայելով իր ունեցած երաժշտական նյութը, կպատճենի այն, ընդ որում երկու դվդ դիսկով, անձամբ կբերի): Շնորհակալ եմ հաճելի ու թանկ նվերի համար::) Երկրորդ բանը, որ ինձ ուրախացրեց, այն է, որ չէր ուշացել (փաստորեն ես մի-երկու րոպե ուշացել էի, կներես :oy):
Շնորհակալություն ընկերակցության, ամենի համար::)

Գալաթեա
05.08.2009, 23:53
Գրեմ վերջին երկու նոր տպավորությունների մասին :)

Ֆոտոն - Ջուլիի մասին կարող եմ մի բառ ասել։ Դեմք :)
Բայց դե շարունակեմ, էլի :)
Շատ համով, խելացի, յուրօրինակ ու շփման մեջ թեթև մարդ, որ ես շատ եմ գնահատւմ :)
Դուրս գալիս ա իր հումորի զգացումը՝ սուր ու ոչ պարտադրող :)
Լրիվ մասյակա շարքից ա ;)

Jarre - Արթուրի հետ հանդիպումից էլ եմ շատ տպավորված :) Վաղուց չէի հանդիպել նման կիրթ ու հաճելի զրուցակցի։ Հավես բան ա, երբ էդքան լավ մարդ ճանաչելուց հետո մեկ էլ պարզվում ա, որ իրանցից էլի կա :)
Արթուրի մեջ շատ սիրեցի իր սերն ու նվիրվածությունը։ Կարևոր չէ՝ ինչի հանդեպ։ Եթե մարդու մեջ դա կա, կարտահայտվի ցանկացած տեղ։ Սկսած երաժշտությունից, վերջացած մարդու հանդեպ սիրով։
Ուրախ եմ, որ պատահականությունը բարի գտնվեց այսօր :)

Ռուֆուս
06.08.2009, 01:35
Վայ, Ֆոտոնի մասին չեմ գրել. տիպ ա էս աղջիկը, յուրօրինակ, ինքնատիպ ;) Լավն ես, շատ եմ ուզում քեզ ավելի մոտիկից ճանաչել :)

Ֆոտոն
06.08.2009, 08:50
Մի բան ասեմ, չծիծաղեք վրաս:;)
Երկու անգամ արդեն ակումբցիներին տեսել էի: Բացատրեցին, որ կողքինս երաժշտություն բաժնի մոդերատորն է: Գնացի տուն , նայեցի: Վա՜յ....
Ինչպես ֆիզիկայիս դասատու ընկ. Գագիկը կասեր: Գրած էր Ռուֆուս:Պատկերացնու՞մ եք, որ դեռ գլխի չէի ընկել::oy
Գրառումներով Ռուֆը արդեն իմ ընկերն էր: Բայց իմանալուց հետո կուշտ ծիծաղել եմ: :P
Ռուֆ, դեռ կծանոթանանք, ամեն ինչ առջևում է, չտխրես:

Ռուֆուս
06.08.2009, 22:37
Մի բան ասեմ, չծիծաղեք վրաս:;)
Երկու անգամ արդեն ակումբցիներին տեսել էի: Բացատրեցին, որ կողքինս երաժշտություն բաժնի մոդերատորն է: Գնացի տուն , նայեցի: Վա՜յ....
Ինչպես ֆիզիկայիս դասատու ընկ. Գագիկը կասեր: Գրած էր Ռուֆուս:Պատկերացնու՞մ եք, որ դեռ գլխի չէի ընկել::oy
Գրառումներով Ռուֆը արդեն իմ ընկերն էր: Բայց իմանալուց հետո կուշտ ծիծաղել եմ: :P
Ռուֆ, դեռ կծանոթանանք, ամեն ինչ առջևում է, չտխրես:

Այսինքն ինձ որ ռեալում տեսել էիր, չգիտեի՞ր, որ Ռուֆուսն եմ :))

Rhayader
06.08.2009, 22:42
Այսինքն ինձ որ ռեալում տեսել էիր, չգիտեի՞ր, որ Ռուֆուսն եմ :))

Դուք կարաք իմ մոտ իրար տեսած լինեք: Համոզված չեմ իհարկե:

Ֆոտոն
06.08.2009, 23:54
Այսինքն ինձ որ ռեալում տեսել էիր, չգիտեի՞ր, որ Ռուֆուսն եմ :))
Հա ,էլի: Գլխի չէի ընկել, որ դու ես, չնայած՝ նկարդ տեսել էի:oy

Դուք կարաք իմ մոտ իրար տեսած լինեք: Համոզված չեմ իհարկե:

Հաստատ չենք տեսել:)

Rhayader
07.08.2009, 01:40
Իմ առաջին տպավորությունը Ֆոտոնի կապակցությամբ այնքան էլ դրական չէր, մեղքս ինչ թաքցնեմ:D բայց ժամանակի հետ կարծիքս փոխեցի: Նամանավանդ այն օրը, երբ պլակատներ էինք կպցնում (Sexual Harassement թեմայով)::P

Rammstein
20.08.2009, 19:37
Մանուլ

Շատ քաղաքակիրթ, խելացի, համեստ........ ու ամենակարեւորը շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ է Մանեն։ :) :love
Եթե ճիշտ նկատեցի, չի սիրում շատ խոսել, ինչը ես շատ դրական եմ համնարում ցանկկացած մարդու համար։

Նաեւ չափազանց լավ է, որ ռաբիզից հեռու է։ :))

Մի խոսքով, առաջին տպավորությունս ուղղակի գերազանց է։

Մանուլ
20.08.2009, 22:15
Մանուլ

Շատ քաղաքակիրթ, խելացի, համեստ........ ու ամենակարեւորը շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ է Մանեն։
Եթե ճիշտ նկատեցի, չի սիրում շատ խոսել, ինչը ես շատ դրական եմ համնարում ցանկկացած մարդու համար։

Նաեւ չափազանց լավ է, որ ռաբիզից հեռու է։

Մի խոսքով, առաջին տպավորությունս ուղղակի գերազանց է։

Շնորհակալ եմ :) Բայց ինչո՞ւ եմ էս մասը ընդգծել: :o ԻՆձ թվում էր էնքան խոսեցի, գլուխդ տարա :D Սովորաբար երևի հենց էդքան էլ խոսում եմ, ու եթե դա շատախոսություն չի համարվում, ուրեմն լավ պրծա :))

Rammstein (Ավետ). շատ հանգիստ, հավասարակշռված և օգնելու պատրաստակամ մարդու տպավորություն թողեց :) Շնորհակալ եմ ամեն ինչի, հատկապես կիթառս սարքելու համար :ok

_____________

Ակումբից ճանաչում եմ նաև Գալաթեային, Ռուֆուսին ու Երկնայինին: Ու ոոոոնց եմ սիրում իրա~նց :love Ուղղակի երբ նրանց հետ ծանոթացա, նրանք ակումբցի չէին, մայհայաստանցի էին :) Բայց, այնուամենայնիվ, գրեմ, թե ինչպիսին էր առաջին տպավորությունս:
Հայկը ֆորումում շատ ջղային ու չաղ ձյաձյայի (իր էն ժամանակվա ավատարի նման, էլի (ճիշտն ասած համարյա բոլորին իրանց ավատարների նման եմ պատկերացնում :oy (լավ ա Հայկին իր "ոչխարիկ"-ավատարից հետո չեմ տեսել :sorry))) տպավորություն էր թողել :D Բայց հետո տելեկով տեսա, զգացի, որ մեղմ ասած չաղ չի: Իրականում ճանաչեցի, զգացի որ ջղային էլ չի ;)
Լիլս :love ... ֆորում մտնելուս առաջին օրերից սիրահարվեցի :P Տեսնելուց առաջ իրա մասին վաղո~ւց արդեն կարծիք կազմել էի. համապատասխանում էր իրականությանը ;)
Նյուտկա :kiss. պուպուշ ա :), աչքերը տեսել էի ֆորումում, բայց չգիտեի, որն ինքն ամբողջությամբ էդքան սիրուն ա :oy Էլ ի՞նչ գրեմ.. ֆսյո :P

Երկնային
21.08.2009, 00:33
ես էլ գրեմ, ում մասին որ չեմ գրել :)

Nareco- Նարեկին շատ սիրեցի ես, :oy ինքը ամբողջությամբ բարի արջուկի կերպար ա, սենց խոոորը աչքերով, մտածմունքոտ… :love Իրանից էնքան դրական էներգիայա գալիս, հոգատար ա շատ ու չափազանց նվիրված, ինքը իմ ամենասիրելիների շարքից ա… :)

Մանուլ - Մանուլը հրաշք աչոն ա, նու՜րբ… հեսա որ գա հանդիպման, բոլորդ կսիրահարվեք, հավատացնում եմ :love Ինքը ահավոր խելացի ա, էն երեք երնեկից ա, որ աղջիկը համ սիրուն ա, համ խելացի, համ էլ բնավորությամբ լավը: :P

Monk :love- Դե Մոնկը ինձ համար իրականում երբեք էլ վիրտուալ չի եղել, ես իրան մի չորս տարի ա ճանաչում եմ, չնայած երբեք չէի տեսել, ինքը ռեալ էր ինձա համար, միշտ ամենաիսկական ու ամենամտերիմ ընկերներից: Ռեալում բացարձակապես չէր տարբերվում. էլի իրա սպեցիֆիկ հումորը, որի համար ուշքս գնում ա :)), էլի իրա մաքուր հոգին::)

Ֆոտոն- Ինքը էն մարդկանցից ա, որ միայն ժպիտ կարող են արթնացնել… նայում ես, ու էլ ոչ մի առանձնահատուկ բան պետք չի, որ մտերիմ դառնա քեզ, իրա ներկայությունը միայն հերիք ա… :) անմեղ ա ինքը, հայացքը ջինջ էր: :)

Freddie
22.08.2009, 23:38
Իմ մոտ չգիտեմ ինչու պատկերացում էր կազմվել, թե Մերկուրին տղա է: Հետո «հակառակ սեռի որ գծերն են ձեզ ձգում» թեմայում տպավորություն ստեղծվեց, որ նա Ֆրեդդիի բոյֆրենդն է:oy երբ հանդիպեցինք, տեսա որ երկուսն էլ աղջիկներ են ու համապատասխան հետևություններ արեցի:o չնայած իմ համար դա էական չէր:
Հետո ինքս ինձ հայհոյում էի:D պարզվեց՝ քույրեր են:


Վայ,:o էս ինչ նորություններ եմ իմ մասին իմանում:D
Իսկ, եթե առանց կատակի, ապա ակումբցիներից մենակ Rhayader-ին եմ հանդիպել (դե Մերկուրիին չեմ ասում:)) )։ Պարզվեց, որ շատ հետաքրքիր և տաղանդավոր անձնավորություն է։ Իսկ ամենաշատը դուրս եկավ նրա անկեղծությունը։ Այդպիսի մարդիկ շատ քիչ են, և բնավորության այդ գիծը նրա մեջ շատ եմ հարգում։:)

Հ.Գ. Հատկապես, որ լավ է երգում:D

StrangeLittleGirl
24.08.2009, 02:23
Եկեք ես էլ գրեմ մի բավական հետաքրքիր, երևի նույնիսկ ամենահետաքրքիր ակումբցու մասին, որի հետ բոլորովին վերջերս եմ ծանոթացել:

Մի անգամ բավական երկար պմ եմ ստանում Lanterfant մականվամբ ակումբցուց: Բովանդակության մասին չեմ ուզում գրել, բայց բավական ուրախացել էի ու հուզվել: Գրել էր նաև, որ հոլանդացի է ու հայերեն է սովորում: Ի դեպ, իր ամբողջ երկարությամբ նամակը հայերեն էր: Ես հենց սկզբից էլ համոզված էի, որ իսկական հոլանդացի է, որովհետև ուշադիր կարդալիս այնպիսի սխալների կհանդիպեիր, որ անգամ ամենախելացի ու ճարպիկ հայը չէր կարող անել, եթե ցանկանար ձևացնել, թե արտասահմանցի է: Բայց հետագայում մի քիչ կասկած ընկավ մեջս... Լսել էի որոշ ակումբցիների կասկածամիտ կարծիքներ, մտածում էի՝ գուցե նրանք ճիշտ են: Դա կարճ տևեց, որովհետև երբ նրան հարցրի, այնքան միամիտ ու անկեղծ պատասխանեց, որ հոլանդացի է, որ էլ կասկածի տեղ չմնաց:

Ու էդպես երեք օր առաջ հանդիպեցինք Ուտրեխտում: Շատ հավես մարդ էր: Էնքան անսովոր էր, որ իր ողջ հոլանդական կերպարով հայերեն էր խոսում: Ճիշտ է՝ դեռ կատարյալ չէր տիրապետում. դանդաղ էր խոսում, բայց ինձ զարմացրեց նրա հարուստ բառապաշարը ու հատկապես այն, որ շատ բառեր, որոնք մենք՝ հայերս, երբեք չենք գործածում՝ նախընտրելով օտարալեզու համարժեքները, նա հանգիստ արտասանում էր: Էլ չեմ ասում, թե որքան հետաքրքիր էր նրա հետ շփվելը: Ափսոս պետք է շուտ գնայի, որ բանալիներիս հարցերը լուծեի, թե չէ իսկապես շատ հետաքրքիր էր նրա հետ շփվելը:

Chuk
24.08.2009, 03:00
Մանուլ

Սպասում էի տեսնել սիրունիկ ու ժպտերես աղջկա: Չէի սխալվել: Ափսոս, որ շատ չհասցրի շփվել, բայց այնքանը, ինչքանը հասցրի շփվել բավական էր հասկանալու համար, որ դիմացիս մարդը դատարկ բաներով հետաքրքրվող, կյանքը սուտի-մուտի բաներով լցնող աղջիկներից չէ, այլ խորը ու հետաքրքիր մի մարդ, ով ունի հետաքրքրությունների մեծ շրջանակ, որոնցից պիտի առաջին հերթին ընթերցասիրությունն առանձնացնեմ (դե մեր գրական ճաշակներն էլ կարծես թե համընկնում են :oy): Մեղմ ու բարի ժպիտը բարեկամորեն էր տրամադրում կարծում եմ որ բոլորին, իսկ հետագա հանդիպումներին հուսով եմ ավելի մոտիկից ճանաչել այս լավ մարդուն:

ars83
24.08.2009, 11:25
Ըհը՛ն ;) Հերթը հասավ... Տատին :), ես նույնիսկ կասեի՝ տատեցիներին։

Երևի մոտ մեկ ամիս առաջ Տատից հրավեր ստացա՝ հյուր գնալու իրենց տուն։ Գործեր–մործեր, երեկ հաջողվեց, վերջապես։ Դե, սկսեմ բացահայտել Տատի առանձնահատկությունները. :)


հատկություն 1. հոգատարություն
Տատը ինձ համար ինտերնետով գնացքի տոմսերը պատվիրեց, գնեց, ուղարկեց, ավտոմեքենայով տարավ իրենց տուն, վերջում բերեց կայարան։ Ու հետն էլ ինձ ի՞նչ ասի, որ լավ լինի...


հատկություն 2. մեծագույն քաղաքավարություն
Ինքը ինձ համար տոմսեր է պատվիրում, մի լրացուցիչ տվյալ է հարցնում, ու գրում է՝ երևի, զահլեդ տարա։ :o Պատկերացնո՞ւմ եք, էն էլ ինքը իմ զահլեն, այլ ոչ՝ հակառակը։


հատկություններ 3 և 4. անմիջականություն ու պարզություն :)
հենց հանդիպման առաջին պահից շատ հաճելի ու հեշտ էր զրուցել, կարծես վաղուց ծանոթ լինեինք։


հատկություն 5. անկեղծություն :ok Այս հազվադեպ հանդիպող հատկությունը միանգամից գերեց ինձ :) Անկեղծորեն «բամբասեցինք» նաև ակումբցիների մասին :oy Դրանց թվում՝ գնդաձև և գլանաձև Հայկեր, որ երկրային էակներ, ֆորումի ղեկավարման ապարատի անդամներ, «շարքային» ֆորումցիներ ;) Բայց թե ինչ ենք «բամբասել»՝ չեմ ասի :P


հատկություն 6. լայն աշխարհայացք ու գիտելիքներ Տատը բանիմաց, շնորհքով ու գիտելիքով հարուստ մարդ է. մասնագիտությամբ ճարտարապետ (ի՞նչ կարևոր է ինստիտուտը ;)), տիրապետում է առնվազն 4 լեզվի, կատարում է թարգմանություններ, սարքում է դեկորացիաներ, տիկնիկներ, բեմականացումներ է դնում (այն էլ երեխաների հետ, իսկ երեխաների հետ աշխատող մարդիկ ուրիշ են, դե գիտեք, էլի) նվագում է դաշնամուրի վրա, երգում է ու այդ ամենը...


հատկություն 7. անասելի համեստություն ...հմտորեն թաքցնում է հասարակությունից: Չի սիրում պատմել իր ունակությունների մասին, պատմելիս էլ այնպես է պատմում, իբր՝ դե գործ է, էլի, անում եմ, կամ էլ այնպես՝ կարծես ինչ-որ կողմնակի մեկի մասին է խոսքը: Փոխարենը հաճույքով կպատմի իր ընտանիքի անդամների ունակությունների ու կատարած գործերի մասին: :)

Ընտանիքը :) շատ լավն էր, բարյացկամ, հյուրասեր: Ամուսինն էլ Տատի նման պոլիգլոտ է. հայերեն է խոսում, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Շատ համբերատար է :)). դա արտահայտվում էր, օրինակ, իմ ֆրանսերենը լսելիս: Աշխատասեր ու հմուտ մարդ է, Կարմիր խաչում է աշխատել ու 1988թ երկրաշարժից տուժածներին է օգնել (բա՞):
Տատենք տանը ինչ երաժշտական գործիք ասես չունեին՝ ջութակից բռնած՝ կոնտրաբասով վերջացրած: Ու ընտանիքի տարբեր անդամներ նվագում են տարբեր գործիքների վրա: :ok
Պիտի ասեմ, որ իմ խիստ դրական կարծիքը Տատի մասին սուբյեկտիվ չէ. օրվա ընթացքում տարբեր մարդկանց հանդիպեցինք, որոնք բոլորն էլ ուրախ էին Տատին տեսնելու, հաճույքով զրուցում էին հետը (որ դուզն ասենք՝ «ժամերով բլբլում էին», զբաղեցնում :angry):
Հա, հետո սարը բարձրացանք ծխելու. ներքևում ծուխը կարող է կովերի քիթն ընկներ, կաթը քիչ տային, Գրույերն իր այս տարվա պանրի պլանը թերակատարեր: :P

Մի խոսքով, արտակարգ հետաքրքիր օր ու մարդիկ: Տատ ջան, մի անգամ էլ մի ՄԵՆՁ գղան մեղսի :hands (կարող ա Ժնև գան, ՑԵՌՆ-ը նայենք :) )

Հ.Գ. Մոռացա ասեմ, բոլորիդ բարևները փոխանցել եմ :)

Ուրվական
24.08.2009, 13:05
Մանուլ - Լավն էր շատ, ես աղջկա հետ խոսալուց միշտ առաջինը փորձում եմ պարզել, ինքը խելացի ա, թե չէ, ու հլը չեմ սխալվել էդ մի հարցում: Խելացի աղջիկ ա, ժպտերես, գեղեցիկ, շատ չշփվեցի, բայց ուզում եմ շփվեմ ու կշփվեմ:)): Այ քո նման մարդիկ որ գալիս են ակումբ, ես շատ եմ ուրախանում, որովհետև իսկականից լավն եք: Դե ամեն մարդ մի թերություն ունենում ա, ուղղակի պետք ա անկեղծ խոստովանել, որ զղջում ես էդ թերության համար, բայց չես կարող ուղղել: Այ էդ խոստովանությունը չլսեցի, բայց դե հլը ուշ չի, համալսարանցի ջան:D:

Ֆոտոն - Իրա հետ էլ շատ չեմ շփվել, բայց ինքը պայծառ մարդ ա առաջին տպավորությամբ, հումորով ու բարի: Դե լավ, թերության մասին էլ չասեմ, մի քիչ վերևում ինչ-որ կարդացիր, նույնությամբ քեզ էլ ա վերաբերվում:D: Շատ հաճելի մարդ ես Ֆոտոն ջան, նիկիդ համապատասխան: Կուզենամ քո հետ էլի շփվել, նենց տպավորություն ա, որ իմ ամենասիրելի ակումբցիներից ես դառնալու: Համ էլ դե մոտեցում ա, բան ա, էլի, Չուկին որ մի բան չկարանանք համոզենք, քեզ կհամոզենք, դու իրան կհամոզես:D:

Լավն եք, երեխեք ջան, շուտվանից սենց լավ նոր անդամներ չէի տեսել:love:

Տատ
25.08.2009, 00:21
Արսութսուներեք ջան, էս ինչ արեցիր, ջանիկ:love

Ու կարևորը՝ ամեն ինչ ճիշտ է (հատկություն 7. անասելի համեստություն ):P:

Ars 83 (ուռռռաաա, թվերս աշխատեցին, Արսը սովորեցրեց:ok)

Ասաց՝ UNICEF-ի թիշըրտով եմ գալու, կայարանում վո վսե գլազա հենց տենց մայկա եմ փնտրում, մոտենում է համբուրվում (բոլորի անունից)... տեսնում եմ 1սմ-անոց տառերով պուճուրիկ unicef, դրանով պիտի ճանաչեի:)

Այնքան բան կար խոսելու, անընդհատ թռնում էինք թեմայից թեմա, հաճախ ընդհատվելով ծանոթներովս:(:
Ամուսնուս հետ ծանոթության քննությունը հաջողությամբ հանձնեց Արսենը, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ՝ իր Չծխելով:hands

Ուրախ, ժպտերես, պարզ ու տաղանդավոր տղա: Շոպեն ու Չարդաշ նվագեց, խալադիլնիկը երկրորդ հարկ տեղափոխեց, ՑԵՌՆԻ էությունը (այսինքն ինչի համար են հազարից ավել մարդ այնտեղ աշխատավարձ ստանում) բացատրեց, շախմատ լավ ա չխաղաց՝ ցեղով խայտառակ էինք լինելու:

Արս, ռիսկ չարեցի քեզ կանգնեցնեմ տաբուրետկային ու ասեմ՝ դե ղարաբաղի բառբարով խոսիր, բալիկ ջան:oy: Որ գամ Երևան, Ռեդը կխոսեցնի՝ կլսեմ:

Վերջապես թաթախվեցի հայ հումորի մեջ, Արսի պատմում է նկարներով ու համով:
Արսն էլ ներողամիտ դիմացավ իմ անխելք հավային կազմակերպումը՝ վազացրել եմ ամբողջ ժամանակ՝ գնացի՛նք, չհասա՜նք, ջուրդ չես վերջացնի, էս դիքը չենք բարձրանա...
Ոչինչ, մյուս անգամ, չէ՞::love
Մարդս մի լավ ժեստ գտավ՝ Արսին նկարագրելու համար, ասաց, մատը տանելով ճակատին, երևում է, որ դու լրիվ այստեղ ես (ընդ որում միայն թեթևակի հարվածելով ճակատին, ԱՌԱՆՑ ՄԱՏԸ ՊՏՏԱՑՆԵԼՈՒ):

Մտավորական մինչև ոսկրածուծը (до мозга костей):ok
Շնորհակալություն, Ֆորում:hi

Աբելյան
10.09.2009, 21:05
Enigmatic-Վերջապես իրան էլ տեսա: Շատ հավես աղջիկ ա երևում, ոնց որ վիրտուալում ա: Հա, մեկ էլ, իրականում ինքը ավելի սիրուն ա: Դե, առանձնապես չհասցրինք շփվենք, առայժմ էսքան բան կարամ ասեմ:

Երկնային
10.09.2009, 21:56
մեկը կա, իր մասին մոռացել եմ գրել :)

Արմինե :love- Չնայած Արմինեն հաճախակի չի գրում ֆորումում, բայց էն քիչ գրառումներից էլ պարզ ա դառնում, թե ինչքան խելացի ու համեստ աղջիկ ա ինքը: Իրեն դեռ ուրիշ ֆորումից էի ճանաչում քանի տարի է, բայց երբեք չէի տեսել: Այս տարի, երբ եկել էր Հայաստան, բախտ վիճակվեց իր հետ հանդիպել ու շատ-շատ ուրախ եմ այս ծանոթության համար: Ինքը սիրու՜ն ու նենց հանգստացնող հայացք ունի: Հիշում եմ իր ստորագրությունը «ժպիտը (կամ ծիծաղը) դեմքի վարդն է»… Սա հենց իր մասին ա, ժպտում ա, շատ սիրուն ա ժպտում ու միայն բարի ու քնքուշ մտքեր առաջացնում: :love

Dayana
10.09.2009, 23:26
Երեկ մի հրաշալի ակումբցու հետ եմ ծանոթացել: Վաղուց էստեղ չեմ գրել ու մոռացել եմ գրելաձևը, բայց ուրախ եմ, որ ծանոթացա ևս մի ակումբցու հետ, մի մարդու, ում հետ կծանոթանայի անկախ ակումբից, բայց ուրախ եմ, որ նախապես հենց ակումբում էի ծանոթացել: Դե որ լավ մարդու ու լավ ընկերոջ հետ եմ ծանոթացել, դա արդեն փաստ է, ու հույս ունեմ դեռ շատ առիթներ կլինեն հանդիպելու ու իսկապես ընկերանալու, առավել ևս, որ ընտանիքից մեկի հետ արդեն վաղուց ընկերացել եմ: Էս մարդու մասին խոսելիս երևի առաջինն ինչ կասեմ ` ինքը շատ բոյով ա ու դա դեռ հեչ, չասեց, թե ինչ սալաթ էր կերել` երևի ինքն էլ որոշեց, որ ես բոյովացողը չեմ: :)) Հա, մեկ էլ մոռացա ասել, Ալենն արտաքինով շատ նմանա Իգոր Պետրենկոյին:
Քիչ էլ մնում մոռանայի ասել, որ խոսքս Surveyr-ի մասին էր:

Elmo
10.09.2009, 23:59
Ուշացումով:
Առիթ ունեցա ծանոթանալ 3 նոր և հին ակումբցիների հետ, որոնց հետ չէի հանդիպել:

Ֆոտոն: Համեստ, մեղմ ժպիտով, բայց պայծառ աչքերով գեղեցիկ աղջիկ: Զրուցել չհասցրեցի, բայց դրական աուրան հեռավորության վրա զգացվում էր: Ուրախ եմ ակումբում Ֆոտոնի նման բարի աղջկա հայտնվելու աթռիվ:

Lion լրջագույն մի մարդ, որը շատ դժվար տրվեց իմ հակագիտական սադրանքներին և վերջապես սկսեց հումորային զրույց ծավալել հետս: Հիացած լինելով պատմության արդար ներկայացմանն ուղված իր ջանքերի և հանրությանը տեղեկացնելու մեծ աշխատանքների վրա, շատ բան չեմ կարող ասել: Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի Խորենացու մասին: Միայն երևի այն, որ նա ինտերնետ ունի և դրա շնորհիվ կարողանում ենք ծանոթ լինել նրա աշխատանքներին: Փղերը վկա:

Տրիբուն վերջապես 8 ամիս հետապնդումից հետո հաջողվեց Տրիբունին ֆիզիկապես տեսնել: Այստեղ խոսքերն ավելորդ են: Բազմաբովանդակ հայացք, բազմաբովանդակ մտքեր, հումորի անսպառ բազզա, ինտելեկտի ու ճարտար լեզվի վտանգավոր համադրություն: Տրիբուն ջան Քարահունջի աստղադիտարանը վկա, ես ափսոսում եմ, որ ավելի շուտ քեզ չեմ ճանաչել ու առավել ևս ափսոսում եմ, որ ռեալում շփվելու շատ հնարավորություններ չունենք: Մեծատառով Լավ Մարդ:

Surveyr
12.09.2009, 08:49
Առաջին անգամ պիտի ստեղ գրեմ, ու ոնց որ մի տեսակ հուզվում եմ :)

Dayana-ի հետ եմ «ծանոթացել» :yes ,

Երկար գրել չստացվեց, կարճ կասեմ :good , քո մասին շատ էի կարդացել ու լսել:

Ջահել վախտերս մի խոսք կար, հաճախակի էի օգտագործում, հիմա այս պարագայում վստահորեն կարամ ասեմ՝
Դայանան ՃԻՇՏ ԱՂՋԻԿԱ:apeape


Հ.Գ. Հույս ունեմ երբևէ պատիվ կունենամ իմ պատրաստած սալաթներից քեզ հյուրասիրեմ::)

Dayana
12.09.2009, 11:01
Առաջին անգամ պիտի ստեղ գրեմ, ու ոնց որ մի տեսակ հուզվում եմ :)

Dayana-ի հետ եմ «ծանոթացել» :yes ,

Երկար գրել չստացվեց, կարճ կասեմ :good , քո մասին շատ էի կարդացել ու լսել:

Ջահել վախտերս մի խոսք կար, հաճախակի էի օգտագործում, հիմա այս պարագայում վստահորեն կարամ ասեմ՝
Դայանան ՃԻՇՏ ԱՂՋԻԿԱ:apeape


Հ.Գ. Հույս ունեմ երբևէ պատիվ կունենամ իմ պատրաստած սալաթներից քեզ հյուրասիրեմ::)
Ալ, իմ մասին գրած չլինեիր, պիտի մտածեի բանդիտկա եմ :D


Հ.Գ. Սալաթներն էլ միայն բոյովացնող :oy

Տրիբուն
13.09.2009, 00:52
Lion լրջագույն մի մարդ, որը շատ դժվար տրվեց իմ հակագիտական սադրանքներին և վերջապես սկսեց հումորային զրույց ծավալել հետս: Հիացած լինելով պատմության արդար ներկայացմանն ուղված իր ջանքերի և հանրությանը տեղեկացնելու մեծ աշխատանքների վրա, շատ բան չեմ կարող ասել: Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի Խորենացու մասին: Միայն երևի այն, որ նա ինտերնետ ունի և դրա շնորհիվ կարողանում ենք ծանոթ լինել նրա աշխատանքներին: Փղերը վկա:
Տատս կասեր, հողերս գլուխդ, Էլմո տղա…

Տրիբուն վերջապես 8 ամիս հետապնդումից հետո հաջողվեց Տրիբունին ֆիզիկապես տեսնել: Այստեղ խոսքերն ավելորդ են: Բազմաբովանդակ հայացք, բազմաբովանդակ մտքեր, հումորի անսպառ բազզա, ինտելեկտի ու ճարտար լեզվի վտանգավոր համադրություն: Տրիբուն ջան Քարահունջի աստղադիտարանը վկա, ես ափսոսում եմ, որ ավելի շուտ քեզ չեմ ճանաչել ու առավել ևս ափսոսում եմ, որ ռեալում շփվելու շատ հնարավորություններ չունենք: Մեծատառով Լավ Մարդ:
Ապեր, կարմրել եմ, կույս տարիներս եմ հիշել: Լավ որ երկար չմնացի /մի անգամ էլ բոլորից ներողություն եմ խնդրում/ թե չէ պիտի տպավորությունը փչացնեի: Իսկ ավելի լուրջ, Էլմոյից բոլոր կողմերով պոզիտիվ էներգիա է դուրս գալիս: Ճաճանչափայլ: Մարդիկ սովորաբար դժվարությամբ են ժպտում առաջին անգամ անծանոթի հետ հանդիպելիս, իսկ Էլմոն այդ բարդույթից իր բնությամբ հաստատ ազատված է: Շատ ուրախ եմ որ ծանոթացանք, իսկ մյուս անգամ հաստատ ավելի երկար ու ավելի զավզակ:

Rammer - միշտ ցանկացել եմ ծանոթանալ հետը: Մի քանի անգամ էլ նեղացել էի, որ ես գնացել էի հանդիպման ու ինքը չկար: Այս անգամ էլ չհասցրեցի նորմալ շփվել, որի համար շատ ցավում եմ: Bայց 15 րոպեն էլ էր բավական, որ Rammer-ի մասին ակումբային կարծիքս (ախպերութուուուն) հաստատվեր:

Մի շատ սիրուն աղջիկ - Հայկօն ասեց նիկը, մոռացա: Հետո գնալուց հասցրեցի երկու բառ փոխանակել, ծանոթացանք, ասեց անունը, ու էլի մոռացա: Ներող, մեծ մարդ եմ: Կարող եմ ասել, որ շաաատ ստիլնի աղջիկ էր, գլխարկն էլ (էտ գլխարկ էր ?? Կեպի ոնց կլինի ? Կամ էլ կարող ա կեպի էլ չէր, բայց դա ինչ կարևոր ա) շատ էր սազում:

Enigmatic
14.09.2009, 23:42
Մի շատ սիրուն աղջիկ - Հայկօն ասեց նիկը, մոռացա: Հետո գնալուց հասցրեցի երկու բառ փոխանակել, ծանոթացանք, ասեց անունը, ու էլի մոռացա: Ներող, մեծ մարդ եմ: Կարող եմ ասել, որ շաաատ ստիլնի աղջիկ էր, գլխարկն էլ (էտ գլխարկ էր ?? Կեպի ոնց կլինի ? Կամ էլ կարող ա կեպի էլ չէր, բայց դա ինչ կարևոր ա) շատ էր սազում:

Տրիբուն ձյաձյա էտ ես եմ՝Լիան:oy:oy,շնորհակալ եմ:

Elmo
15.09.2009, 13:06
իսկ մյուս անգամ հաստատ ավելի երկար ու ավելի զավզակ:

Անպայման:
Մեռնեմ Քարահունջի զորությանը: http://s14.rimg.info/f2f713e5fbe9d976026a536e7c3f85c7.gif

Տատ
15.09.2009, 20:39
Անպայման:
Մեռնեմ Քարահունջի զորությանը: http://s14.rimg.info/f2f713e5fbe9d976026a536e7c3f85c7.gif

Էլմո, կտփեմ, որ ինձ չվերցնեք: Տրիբուն, ես էդքան էլ անտակտ չեմ, արի հանդիպենք:

Տրիբուն
15.09.2009, 21:02
Տրիբուն ձյաձյա էտ ես եմ՝Լիան:oy:oy,շնորհակալ եմ:
Շատ հաճելի ա Լիա ջան: Կներս, որ չէի հիշում: Սաղ Լիոնն ա մեղավոր: Իրան որ տեսնում եմ, գլխումս մենակ հայկական պատմական անուններն են մնում - Ապոպ, Քեոփս, Ալեքսնադր Մակեդոնացի, Պյոտոռ Վելիկի:

Enigmatic
15.09.2009, 23:00
Շատ հաճելի ա Լիա ջան: Կներս, որ չէի հիշում: Սաղ Լիոնն ա մեղավոր: Իրան որ տեսնում եմ, գլխումս մենակ հայկական պատմական անուններն են մնում - Ապոպ, Քեոփս, Ալեքսնադր Մակեդոնացի, Պյոտոռ Վելիկի:

Ինձել է շատ հաճելի :), մանավանդ որ վաղուց էի ուզում Ձեզ տեսնել, էնքան լավ բաներ էի լսել Ձեր մասին:oy
Չհիշելու պատճառը լրիվ հասկանալի ա:D:D

Chuk
16.09.2009, 15:45
Մոդերատորական. Թեմայից դուրս գրառումները ջնջվել են: Kisame, հաջորդ անգամ մոդերատորական ոճը նմանակելու, «մոդերատորական» գրելու դեպքում 2 շաբաթով կարգելափակվես: Բացի ղեկավար կազմից ոչ մեկին չի թույլատրվում այդ ոճն օգտագործել:

Dayana
19.09.2009, 15:18
Երեկ վերջապես պիտի հանդիպեի Enipra-ի հետ. շատ սպասված ու վաղուց պլանավորված հանդիպում էր: Մեկ էլ հոպ գալիս ա Մանեն: Շատ սիրուն ու ժպտադեմ աղջիկ ա, դուրս եկավ: Հուսամ դեռ հասցնենք շփվել: Իսկ այ Արփինեի հետ փորձեցինք մաքսիմալ շփվել: Հազվադեպ հանդիպող անմիջականություն ունի, էնպես, որ կարող ես առանց երկար-բարակ մտածելու որոշակի խիստ "սահմանափակ" թեմաների շուրջ հետը խոսել, խորհուրդ ու կարծիք հարցնել ու հետո անպայման "օգտագործել" դա: Համոզված եմ, որ լավ մասնագետ ա ու եթե վերադառնա Հայաստան, IT-ն կզարգանա, իսկ եթե մնա` բարեկամ Ֆրանսիան կշահի: Կուզեի ընկերանալ Արփինեի հետ:

Enigmatic
19.09.2009, 23:16
Էսօր վերջապես Ռեդուլին տեսա:)
Էնքան պուպուշն ա, հենց նենց էր, ոնց պատկերացնում էի, իրա սիրելի ամաչող սմայլիկների նման:oy:love Համեստ, աչքերից զգացվում էր որ նաև խելացի, դե մենակ էն փաստը, որ կիրառականում ա սովորում էտել ա ապացույց:) Արամը շատ համով պուպուշ ա:oy:)Շատ ուրախ եմ, որ տեսա քեզ:

Katka
24.09.2009, 10:01
Վերջապես հանդիպեցի առաջին ակումբցուն իրականում: :oy Շատ ուրախ եմ, Dekada ջան, որ ծանոթացանք, ու հաստատ քո հետ հանդիպումս շատ ճիշտ էր: Հենց սկզբից զարմանալի էր ինձ համար, որովհետև մինչ հանդիպումը նենց տարօրինակ հանգստություն էի զգում / ինձ բնորոշ չէ/, իսկ հետո ընդհանրապես նենց տպավորություն էր, որ երկար տարիներ ծանոթ ենք. դա քեզանից էր գալիս: Շատ-շատ նրբազգաց, թեկուզ զգացի, որ շատ հարցերում դա քեզ խանգարում է, բայց մյուս կողմից, զգալով ապրելն ավելի լավ է...;)Միայն թե պաշտպանիչ շերտը ավելորդ է: Շուտ նվիրվող, պարզ ու իրերը ճիշտ ներկայացնող: Ինչ - որ դժվարություններից խոսալուց, անմիջապես լավ կողմն էր բերում ու նենց հանգիստ ժպտում:love
Նվիրված հայ մամա, դա միանգամից զգացվեց. երեխաներդ աշխարհդ են: Տղադ էլ համով էր / ուրիշ բառ չգտա/:
Ուրախ եմ, որ մտել եմ ակումբ ու քեզ հետ ծանոթացել, առավել ուրախ, որ վերջապես իրականում հանդիպեցինք:;)

Ռուֆուս
24.09.2009, 18:43
Վերջապես հանդիպեցի առաջին ակումբցուն իրականում: :oy Շատ ուրախ եմ, Dekada ջան, որ ծանոթացանք, ու հաստատ քո հետ հանդիպումս շատ ճիշտ էր: Հենց սկզբից զարմանալի էր ինձ համար, որովհետև մինչ հանդիպումը նենց տարօրինակ հանգստություն էի զգում / ինձ բնորոշ չէ/, իսկ հետո ընդհանրապես նենց տպավորություն էր, որ երկար տարիներ ծանոթ ենք. դա քեզանից էր գալիս: Շատ-շատ նրբազգաց, թեկուզ զգացի, որ շատ հարցերում դա քեզ խանգարում է, բայց մյուս կողմից, զգալով ապրելն ավելի լավ է...;)Միայն թե պաշտպանիչ շերտը ավելորդ է: Շուտ նվիրվող, պարզ ու իրերը ճիշտ ներկայացնող: Ինչ - որ դժվարություններից խոսալուց, անմիջապես լավ կողմն էր բերում ու նենց հանգիստ ժպտում:love
Նվիրված հայ մամա, դա միանգամից զգացվեց. երեխաներդ աշխարհդ են: Տղադ էլ համով էր / ուրիշ բառ չգտա/:
Ուրախ եմ, որ մտել եմ ակումբ ու քեզ հետ ծանոթացել, առավել ուրախ, որ վերջապես իրականում հանդիպեցինք:;)
Կատյուշա, իսկ մեր հերթը ե՞րբ ա գալու: ;)

Դեկադա
26.09.2009, 16:05
:)Katka:)
Այս էլ երկրորդ հանդիպումս ու պետք է նշել` ես երբեք էտքան հանգիստ ու հավասարակշռված հոգեվիճակում չեմ եղել: Ու չնայած օրիորդը նշեց, որ դա ինձնից էր, բայց ուզում եմ չհամաձայնել և ավելացնել որ իրենից էլ էր: Դեռ հեռվից էնպես ձեռքը թափահարեց, որ իմ մոտ այլևս չմնաց ոչ մի կասկած` մենք կդառնանք ընկերներ:Շատ սիրուն աչքեր ունի:)` խելացի: Կիրթ է և ամենակարևորը չի խաղում:Վիրտուալից չի տարբերվում, այսինքն իր կարծիքը արտահայտում է ընդունես թե ոչ թողնելով քո հայեցողությանը: Բայց պիտի նշեմ, որ էնքան է նրբանկատորեն անում, որ ստիպում է քեզ` եթե չլսել, ապա գոնե վերանայել տեսակետդ:Տարիքի և իր հասակակից երտասարդների համեմատ առավել հավասարակշռված ու գիտակ աղջիկ է:Եվ ավելացնեմ որ էնքան է պատրաստակամ օգնելու, որ անգամ մտածում է գուցե մենք հեչ էլ նոր չենք ծանոթանում::)Առայժմ այսքանը, մնացածը հետագա շփումներից հետո` ինչում որ համոզված եմ:

Dayana
26.09.2009, 23:05
Jarre
Մի անգամ Ռուֆուսն եկավ մեր օֆիս ու ցույց տվեց Jarre նկարը, նենց նախանձեցի, որ իրենք ծանոթ են, իսկ ես ` չէ: Այսօր ես էլ առիթ ունեցա ծանոթանալու Արթուրի հետ: Մի քիչ շուտ էի եկել, մեկ էլ տեսնում եմ մի բարձրահասակ մարդ փողոցն ա անցնում, անպայման սպասելով կանաչ մարդուկին, Անուկին ասեցի` հաստատ ինքն ա: Մեկ էլ էդ մարդը գնաց ուրիշ ուղղությամբ, բայց դե երբ հետ եկավ հասկացա, որ ճիշտ էի: Չգիտեմ ոնց նկարագրեմ ` շատ խելացի, չափազանց հանգիստ, ժպտադեմ, քաղաքավարի, ծանրակշիռ... Մի խոսքով էն բոլոր լավ հատկանիշները որ գիտեք, կարող եմ վերագրել Արթուրին: Բայց "ամենամեծ" հատկանիշը, դա հասակն ա: Ժող, Էն որ ասում էի Ալենը բոյով ա, խաբել եմ :oy Արթուրը շաաատ բոյով ա, վիզս մի քիչ ցավում էր նայելիս :))
Բայց կարևորն էնա, որ հիմա նստած Ժառ եմ լսում ու դուրս շատ ա գալիս: Կավելացնեմ քնելուց առաջ լսելու երաժշտությունների շարքին: :)

Արթուր, շնորհակալ եմ հանդիպման ու դիսկերի համար:

Jarre
26.09.2009, 23:07
Կան մարդիկ ում հետ հանդիպում ես ու նկատում ես, որ նրանք ունեն հստակ գծված սահմաններ մարդկային փոխհարաբերություններում, ու ցանկանում են, որ իրենց հետ լինես պաշտոնականից մի քիչ ազատ ու մի քիչ անկեղծ։ Նա այդպիսին չէ։

Կան մարդիկ էլ, ովքեր իրենց պահում են այնպես, որ քեզ իրենցից ցածր զգաս։ Կզգաս քեզ իրենցից ցածր, թե ոչ, այնքան էլ կարևոր չէ, կարևորը այն է, որ այդ մարդիկ ուզում են որ դա լինի ու իրենց պահում են համապատասխան կերպով։ Նա այսպիսին չէ։

Կան մարդիկ էլ, որ ցանկանում են քեզ տպավորել տարբեր բաներով՝ իրենց գիտելիքներով, լրջությամբ, խորությամբ.... Ու հասկացող մարդու համար դա շատ անբնական է լինում, իսկ երբեմն էլ ծիծաղելի։ Բայց դա երբեք չի լինում ուրախության ծիծաղ։ Ով որ երբևէ եղել է նման վիճակում, հասկանում է թե ես ինչի մասին եմ խոսում։ Նա այսպիսին էլ չէ։

Կհավատաք թե չէ, բայց ես իրոք երջանիկ եմ ու շատ ուրախ, որ այսօր պատիվ ունեցա հանդիպելու և ծանոթանալու այն եզակի մարդկանցից մեկի հետ ով չի տառապում այս հիվանդություններով։ Մի մարդու հետ, ով իրեն պահում է վերին աստիճանի արժանապավտությամբ, բայց միևնույն ժամանակ բացարձակ անկեղծ։ Մարդ, որ տարված չէ ինքն իրենով։ Մարդ ում հետ կարող ես ժամերով զրուցել և չհոգնել։ Մարդ ով պատրաստ է օգնել դիմացինին։ Մարդ, որ փխրուն է ու մեղմ, բայց վճռական։

Դայանա, շնորհակալություն անկեղծության, պարզության ու ընկերությանդ համար....

Rammstein
03.10.2009, 00:37
Xelgen
Դե ի՞նչ կարամ ասեմ, եթե ընդամենը 1 րոպե ենք շփվել: Առաջին հայացքից շատ դրական տպավորություն թողեց` նորմալ, լուրջ, խելոք: Ցավոք, երկար չշփվեցինք: :pardon

ars83
11.10.2009, 01:05
Ցերեկը կարող է ժամանակ չլինի գրելու, հիմա գրեմ

Ֆոտոն :)
Շատ հաճելի զրուցակից, անմիջական, հումորով, լուսավոր անձնավորություն է: Առնվազն երկու բանում մեր ճաշակները համընկնում են. դասական երաժշտության և անձրևի նկատմամբ ունեցած սիրո մեջ: Ռոմանտիկ չէ (կարծում եմ), նրբազգաց է՝ հատկապես բնության և երաժշտության նկատմամբ: Արտակարգ սազում են իրար Շեֆի հետ :ok:)

Ungrateful (ԹԱրս) :)
Կասկած չկար, որ յուրօրինակ անձնավորություն է լինելու: :) Մի արտակարգ հատկություն ունի՝ մի գրամ ձևականություն չկա մեջը: Ավելի շատ սիրում է լսել/նայել, քան խոսել: Բայց երբ խոսքը գնում է լուսանկարչության մասին, աշխուժանում է:
Նստած մի «զզվելի» դոկումենտալ կինո ենք նայում քարանձավերի որդերի մասին, թե ինչպես են դրանք լպրծուն թելեր սարքում, որպեսզի բլոճներ բռնեն, նայողները այսպիսի :[ դեմքով նստած են, Արսը նայեց-նայեց, մի երկու անգամ ինքն էլ դեմքը մի քիչ ծռմռեց, հետո ասում է. «բայց լավ նկարած կադրեր են» :))
Դե, կարծում եմ, մենակ ինձ համար չէր ԹԱրսը այսպիսի մեծ ու հաճելի «հայտնագործություն»: :)

Հ.Գ. Իսկ քաղաքացի-Սասը ինձ մի շատ գեղեցիկ դիզայնով զարթուցիչ ա նվիրել :P Արդեն սաղ բզբզել եմ, նաստրոյկա արել, սիրուն պսպղում ա սեղանին: Մի անգամ ևս մեծ շնորհակալություն: :hands

Ungrateful
11.10.2009, 03:58
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսին՝ շատ-շատ ջերմ խոսքերի համար:
Ու ասեմ, որ ես էլ եմ Անձրև սիրում, մենակ դուք չեք :beee

Այսօր ծանոթացա մի քանի շաաատ լավ մարդկանց հետ: :yahoo

Ars83 (Արս)

Ուրեմն, ակումբում շփվելու ընթացքում Արսի մասին հասցրել էի որոշակի պատկերացում կազմել:
Այսօր վերջապես Արսին տեսա… Ասեմ, որ Արսը պատկերացրածիցս համարյա չէր տարբերվում: Հենց սկզբից հանդիպեցինք Արամ Խաչատրյանի արձանի մոտ, ու հենց սկզբից ժպիտը դեմքին էր, ու մինչև հանդիպման վերջ այդ ժպիտը չէր անցնում:
Շատ դրական ու բարի մարդ է Արսը, ու ոնց հասկացա, նաև շատ ընկերասեր::friends:
Ինքը էն մարդկանցից է, որ կարող ես հետը 24 ժամ առանց դադարի խոսել ու չհոգնել, ընդհակառակը` հաստատ մինչև վերջ պօզիտիվ էմոցիաներ կստանաս:
Ուրիշ մարդ ա Արսը::love
Արս, չգիտեմ` իմ մեջ կա, թե չէ, բայց քո մեջ ՀԱՍՏԱՏ ձևականություն չկա::ok

Գալաթեա

Գալաթեայի հետ ընդհանրապես ծանոթ չէի, Ու “ռեալ” Գալաթեան լիովին տարբերվում էր իմ պատկերացրածից::oy
Հենց սկզբից իր ջերմ ընդունելությունը սպանեց իմ մեջ առաջացած` առաջին հանդիպման ավանդական կաշկանդվածությունը, ինձ ընկերական միջավայրում զգացի::oy
Լավ հումորով, ազատ, անկաշկանդ ու ընկերասեր մարդ: Շատ հավանեցի Գալաթեային::love

Ֆոտոն

Ինչպես Արսի դեպքում, այդպես էլ Ֆոտոնի, Պատկերացրածս չէր տարբերվում “Ռեալ” Ֆոտոնից::)
Գեղեցիկ ժպիտով, խորը հայացքով աղջիկ:
Ֆոտոնի հետ շատ չեմ շփվել, բայց զգացի, որ համեստ, նուրբ մարդ է… կարծում եմ, որ նաև ռոմանտիկ է::)


Հ.Գ. Հոգնած մեռնում եմ, հաստատ էլ չեմ կարա գրեմ… բայց կշարունակեմ, որովհետև դեռ շատ բան ունեմ ասելու::B
Սիրում ու հարգում եմ բոլոր ճանաչածս ակումբցիներին:love … լուրջ::love

Dayana
13.10.2009, 18:27
Քանի ինտերներտը վախճանված ա, ու բոլորը հանդիպման են, մի քիչ ակումբցիներից բամբասեմ:

ԿԳԴ - Սաթին մի անգամ երկու վայրկյանով տեսել էի, բայց ինքը ինձ չէր տեսել ու մեր հանդիպումն ինձ համար շատ սպասելի էր: Սաթի մասին կարելի ա երկար բարակ պուպուշ բաներ գրել, բայց մի հատկանիշ կա, որով հարելիա իրան բնութագրել: Չէ, ծաղրանկարիչը չէ: Հանգիստ: Սաթը նենց հանգիստ ու հավասարակշռված ա, որ անընդհատ մտածում էի, ի՞նչ անեմ, որ ափերից դուրս գա: :think Ու տենց էլ չգտա եղանակը:

Amourchik - Հասմիկը իսկական ֆուտբոլասեր ա ու ամենադեմքն էնա, որ ինքը ամենայն լրջությամբ ա վերաբերվում էդ "սիրելուն": Էդ շատ կարևոր հատկանիշ ա, որովհետև եթե էդ փոքր, քիչ կարևորություն ունեցող հարցերին ինքը կարողանում ա լրջորեն մոտենալ, ապա իրեն կարելի ա մեծ հարցեր վստահել:

Ռեդ - Ռեդուլին հենց տեսա, առաջին հայցքից սիրահարվեցի, մեկ էլ որ ինձ դուք-ով չդիմեց, հիշեցի, որ ես իրար տատու տարիքին եմ: :)) Ռեդուլը մեր ապագան ա: Երբ հիասթափվում ես երկրից, սերնդից, ամեն ինչից ու բոլորից, կարող ես հիշել Արամի մասին ու ապագային հանդեպ դրական լիցերով լցված շարունակես ապրել էստեղ:

ԿԳԴ
14.10.2009, 10:51
Վերջերս միանգամից մի քանի նոր ակումբցու հետ ծանոթացա, գրեմ թարմ տպավորություններս:
Amourchik - Ժողովուրդ սկզբից գիտեյի, թե մեր Ամուրչիկը տղայա, բայց, որ եկավ հանդիպման համոզվեցի, որ տղա չի, բայց շատ նմանա իր սիրելի ֆուտբոլիստին «Ս.Ռամոսին»: Խելացի, համեստ անձնավորությունա, ֆուտբոլի մանյակ,:)) մի քանի ժամվա մեջ հասցրինք ընկերանալ, ուրախ եմ, որ ծանոթացա քեզ հետ Հասմիկ ջան:

Dayana- Վերջապես քեզ էլ տեսա::oy Խելացի, ուրախ, բարի, ժպտերես, լուսավոր աղջիկ, իր ներկայությամբ չես կարա տխրես, դրական աուրա ունի և կարողանումա մարդկանց վրա ազդել::roll Խոսակցության մեջ էլ ասեց«Ինչքան բեջուռա մարդ կա ակումբում գրանցվածա» ու նայեց Աստղին: :lol Հանդիպման ամբողջ ընթացքում փորձում էր ինձ ափերից հանել, բայց այդպես էլ չստացվեց: Խոստանում եմ մյուս հանդիպման ժամանակ ձևը ասեմ Դայ ջան::crazy

Անցնեմ Աստղի թոռներին: Ռեդ- Սիրուն, շատ համեստ, հավասարակշռված, կարմիր տղայա մեր Արամը,:)) իր տարիքից փոքրա երևում, զարմանում եմ ո՞նցա էդ բեջուռա տատուց տենց լավ թոռ ստացվել::think Արամ ջան ուրախ եմ, որ տատուդ չես քաշել, լավն ես:

Մյուս թոռը VisTolog, ճիշտա քիչ շփվեցինք, բայց զարմացա, ակումբի Վիստոլոգից տարբերվում էր, քչախոս էր,:)) չգիտեմ թվաց, թե ամաչում էր մեզանից,:oy հա մեկ էլ չէր հավատում, որ իր առաջ տատնա նստած, շատ կասկածամիտ տղայա: :))

Elmo
14.10.2009, 13:31
Dayana Խելացի, ուրախ, բարի, ժպտերես, լուսավոր աղջիկ

Համ էլ շատ սիրուն:love: Համ էլ հաջողություն ա բերում:

Elmo
14.10.2009, 13:34
Amourchik - Ժողովուրդ սկզբից գիտեյի, թե մեր Ամուրչիկը տղայա, բայց, որ եկավ հանդիպման համոզվեցի, որ տղա չի, բայց շատ նմանա իր սիրելի ֆուտբոլիստին «Ս.Ռամոսին»:

Հա բա ես էլ տենց գիտեի, ու Ռամոսի նկարը տեսել էի, պնդում էի թե էդ տղեն ակումբից ա: Հետո ֆայմեցի, որ կարա ակումբի երեխեքից մեկը պարզապես Ռամոսին շատ սիրի ու նկարը ավատար դրած լինի:
Ես էլ դրել զոռում եմ, թե չէ ու չէ, էդ տղեն ակումբից ա:

Ֆոտոն
15.10.2009, 01:19
Էհհ...
Մի քանի օր ինտերնետ չունենալը էս ա. բոլորը գրել են, նոր եմ ես գրում:

Ճիշտն ասած շատ զարմացա, որ տեսա Արս83 ը գրել է իմ մասին: Ասում եմ՝ բայց էդ առաջին անգամը չէր, որ տեսանք, ու արդեն ուզում էի տեղեկացնել թեմայից դուրս լինելու համար::D Երևի էսքանը Արսի մասին հերիք է:
Երկար-բարակ չասեմ, հարազատ մարդ էր: Նույնիսկ չզգացի, որ առաջին հանդիպումն էր: Նստեցի ու սկսեցի խոսել:
Մեկ էլ՝ էդպես էլ գիտեի, որ նվերդ «տափակ ու կլոր» է լինելու, շատ շնորհակալ եմ: Ծաղիկի համար էլ ;)
(Ungrateful) Արսենի մասին կասեմ, որ էնքան սիրելի կերպար ուներ: Հենց արտաքինի հետ եմ էլի: :))
է՞լ ինչ ասեմ: Ամեն ինչ առջևում է:
Ռեդ ին սկզբում չճանաչեցի, մի քիչ ավելի թմբլիկ էի պատկերացնում: Բայց շատ սիրեցի հենց սկզբից:
Վիստոլոգի էնքան հավես էին նստել-խոսում: Ասում էի՝ բա կիթառ չլինե՞ր, նվագեինք: Նկարագրելու բան չունեմ: Լրիվ հարազատներիս մեջ էի զգում:

Հ.Գ. Միանանք համերգներ գնալիս, կշփվենք: Մեկ էլ՝ բա հիմա կիթառ չլինե՞ր, միասին նվագեինք, երգեինք, պարեինք...:love

ars83
15.10.2009, 01:55
Էհհ...
Ծաղիկի համար էլ ;)
Դու էն ասա՝ տնկել ե՞ս արդեն։ Որ աճի, չթողնես վրան բլոճ–մլոճ բարձրանա (ես ինչ գիտեմ, հազար ու մի խխունջա ֆռֆռում, ասում են)։
Մի բան էլ թեմայով գրեմ, չասեն՝ օֆտոպա :think

Արշակին տեսա, ուրախացա։ Բայց ինքը համեստորեն գնաց հեռուներում նստեց, ու համարյա չխոասցինք իրար հետ :( Մնաց հաջորդ անգամվա։

Rammstein
16.10.2009, 01:13
Այս օրը իմ կյանքի շատ կարեւոր օրերից մեկն էր. կատարվեցին երկու հիանալի բաներ, ու չեմ կարող ասել, թե որն է որից ավելի լավ:
Լսեցի Rammstein-ի նոր ալբոմն ամբողջությամբ, Տեսա լիքը ակումբցիների:
:yahoo

Շատ ուրախ եմ, որ վերջապես առիթ ընձեռվեց ու հանդիպեցի որոշ մարդկանց, որոնցից շատերին արդեն ճանաչում եմ ակումբի շրջանակներում արդեն բավական վաղուց: Ափսոս, որ չստացվեց երկար շփվել նրանց մեծ մասի հետ, այդ պատճառով դեռեւս կգրեմ միայն այն ակումբցիների մասին, ու հետ համեմատաբար երկար շփվեցի:

Yeghoyan. առաջին հայացքից բավական համեստ, քչախոս, խելացի, ու բարձր ճաշակի տեր անձնավորություն::) Միայն այն, որ նա լսում է դասական երաժշտությույն ու գնում այդպիսի համերգների, արդեն իսկ շատ բան է ասում նրա մասին: :)

Ֆոտոն. սկսեմ նրանից, որ ես միայն ուրախ կլինեի, եթե մեր հասարակության թեկուզ 20%-ը լինեին այնպիսի անձինք, ինչպիսին Ֆոտոնն է: Խլեացի, համեստ, կրթված, համարձակ անձնավորություն է: Ապրի ինքը, որ գրանցվել է ակումբում, ու մեզ բոլորիս պարգեւել իր նման համաակումբցի (ինչ էլ բառ հորինեցի:8): :)

քաղաքացիի, Chuk-ի, Kuk-ի, Norton-ի, *e}|{uka*-ի, Գալաթեայի, Երվանդի, մեկ էլ ընդեղի բարմենի մասին (մարդ չմոռացա չէ՞) կփորձեմ գրել ավելի ուշ, երբ մի քիչ շփվեմ: :)

Ֆոտոն
16.10.2009, 01:55
Ֆոտոն. սկսեմ նրանից, որ ես միայն ուրախ կլինեի, եթե մեր հասարակության թեկուզ 20%-ը լինեին այնպիսի անձինք, ինչպիսին Ֆոտոնն է: Խլեացի, համեստ, կրթված, համարձակ անձնավորություն է: Ապրի ինքը, որ գրանցվել է ակումբում, ու մեզ բոլորիս պարգեւել իր նման համաակումբցի (ինչ էլ բառ հորինեցի:8): :)

:oy իսկապես ամաչեցրիր: Բայց մի բան հաստատ ճիշտ ես գրել, խլեացի եմ:D Խլե բնակավայրից, էլի

Ռամշտայն - Ավատարից տպավորությունս սխալ էր, միշտ մի քիչ խուսափողական էի նայում: Բայց էնքան հավես մոտեցավ ու հարցրեց՝ «դու Ֆոտոնն ե՞ս»: Շատ հանգիստ մարդ է: Միշտ համերգի հրավիրելիս ահը սրտումս է լինում, որ հեսա չեն հավանի, կխանգարեն ու նման բաներ: Ու՜խխ, համերգ եկող մի մտերիմ էլ ունեցա: Շատ հաճելի էր:

Մնում է ավելացնել, որ մի միտք երկուսիս մոտ ընդհանուր է, բայց ես ավելի հեռվից կգամ: Շնորհակալ եմ Չուկին ստեղծողներին, հետո էլ ակումբի ստեղծողին ու սիրելի ակումբցիներին: :love Ես էլ ասում եմ, էսքան բարեկամ ունեմ, ու՞ր են,... հեսա. ակումբում են:

Ռեդ
16.10.2009, 11:21
Cassiopeia, Աթեիստ - շատ բան չեմ ասի իրանց մասին: Ուղղակի ասեմ, որ կանխազգում եմ, որ իրանց բալիկը, երբ մեծանա, մոր նման բարի ա լինելու ու հոր նման խելք:

Astgh - վերջապես տատուս էլ տեսա :D Նենց բարի, ակտիվ, նկարվել չսիրող, :D, տորթասեր Հ.Գ. Աստղ, գուլպաներս հլա պատրաստ չե՞ն: :D:D

ԿԳԴ - տենց էլ պատկերացնում էի :hands տիպիկ արվեստագետ, նենց բարի, սիրուն աչքերով :love, լավն ես:

Ամոուրչիկ - համեստ, սիրուն, շատ չշփվեցինք, բայց զգացի, որ սպորտասեր ես, աչքերիցդ էլ ա երևում ;)

Ֆոտոն - :love Շատ լավն ես, Ֆոտոն :P բայց մյուս անգամ հետս կխոսաս :oy

Դայանա - Հենց տենց էլ պատկերացնում էի՝ սիրուն, բարի, ակտիվ, անմիջական :love Շատ լավն ես, Դայ: :):love

Ambrosine
16.10.2009, 12:22
Cassiopeia, Աթեիստ - շատ բան չեմ ասի իրանց մասին: Ուղղակի ասեմ, որ կանխազգում եմ, որ իրանց բալիկը, երբ մեծանա, մոր նման բարի ա լինելու ու հոր նման խելք:

Astgh - վերջապես տատուս էլ տեսա :D Նենց բարի, ակտիվ, նկարվել չսիրող, :D, տորթասեր Հ.Գ. Աստղ, գուլպաներս հլա պատրաստ չե՞ն: :D:D

ԿԳԴ - տենց էլ պատկերացնում էի :hands տիպիկ արվեստագետ, նենց բարի, սիրուն աչքերով :love, լավն ես:

Ամոուրչիկ - համեստ, սիրուն, շատ չշփվեցինք, բայց զգացի, որ սպորտասեր ես, աչքերիցդ էլ ա երևում ;)

Ֆոտոն - :love Շատ լավն ես, Ֆոտոն :P բայց մյուս անգամ հետս կխոսաս :oy

Դայանա - Հենց տենց էլ պատկերացնում էի՝ սիրուն, բարի, ակտիվ, անմիջական :love Շատ լավն ես, Դայ: :):love
Որ տորթ ուտեիր պաղապաղակի փոխարեն, հո չէ՞իր հիվանդանա:angry :D
Գուլպաներդ...:D մտածում եմ սև ու կարմիր անե՞մ, թե՞ սև ու սպիտակ:8

Yeghoyan
16.10.2009, 18:54
Դե որ ասում եք, ուրեմն ես էլ ասեմ, երկար էի մտածում գրեմ, թե՞ չէ, բայց որոշեցի գրել:

ինչպիսի՞ն է մեր Rammstein-ը:
Ճիշտն ասած իր գրածները չէի նկատել, երեկ միայն ծանոթանալուց հետո սկսեցի ուշադրություն դարձնել:oy Իրականում շատ խելացի, դաստիարակված, համարձակ, ու ինչպես արդեն ասել է Ֆոտոնը շատ հանգիստ մարդ է: Գիտի հարգել աղջկան/մենակ հենց այս վերաբերմունքը բավական էր, որ իմ ուշադրությունը գրավեր դեպի իր անձը/: Հետաքրքիր տղա է, և ես շատ ուրախ եմ, որ նման մարդու եմ ճանաչում:

Ֆոտոնի մասին էնքան են ասել լավնա, սիրունա, համեստա, խելացիա, որ իմ ասելը երևի թե պետք չի/բայց լավ էլ ասեցի էլի:D/

Lanterfant
19.10.2009, 14:48
Երբ 2008 թվականին այցելեցի Հայաստան, ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես Հոլանդիան է դիտվում հայ տեսանկյունից: Դժբախտաբար հայերենս դեռ բավական լավ չէր և սկզբում ոչինչ չհասկացա երբ հայերենովս փորձեցի շփվել որևէ հայի հետ: Միևնուն է, մի քանի բան հասկացա, դեռևս չգիտեմ եթե կատակ էին անում թե ոչ: Օրինակ, որ Հոլանդիայում ամեն օր պլան կքաշեինք ... և, որ մի քանի տասնամյակից հետո հոլանդացիները գոյություն չեն ունենա որովհետևվ բոլորը միասեռամոլ կդառնային (քանի որ կարող են ամուսնանալ այստեղ), և այլն: ))

Ինչևիցե, մի օր այս ֆորումը հայտնագործեցի, որոնեցի «Ամստերդամ» բառով, և գտա StrangeLittleGirl-ի չքնաղ մի պատմվածք Ամստերդամի մասին: Շատ հրապուրիչ ու տպավորիչ էր, տեսնելու իմ բնակավայրը հայ տաղանդավոր գրողի տեսակետից: Նրան մի պմ գրեցի, ու Բյուրակնն (նրա իրական անունն ա) ինձ պատասխանեց, որ նորից կայցելեր Հոլանդիա: Ինչպես ինքն արդեն պատմեց այս թեմայում, Ուտռեխտում հանդիպեցինք, և չափից դուրս հետաքրքիր էր: Նորից պարզվեց, որ ինձ համար հայերեն խոսելն ու հասկանալը շատ ավելի դժվար է քան գրելն ու կարդալը, բայց այնուամենայնիվ շատ հետաքրքիր խոսակցություններ ունեինք բազմազան թեմաների մասին: Օրինակ, հոլանդական ու հայկական կյանքի տարբերությունների և նմանությունների, հայ գրականության ու երաժշտության, ակումբցիների մասին: Ընդհանուր առմամբ, եթե Բյուրակնը դանդաղ խոսեց և ես ուշադիր լսեցի, երկար մտատեծի, ապա իրար լավ հասկացանք: Սակայն հուսով եմ որ հաջորդ հանդիպման պահին հայերենս արդեն ավելի սահուն կլինի ... : )

Իսկ հայեր ջան, իսկապե՞ս ջրանցք անվանում եք «կանալ», ու սրճարանի փոխանակ ասում եք «կաֆե»: Իմ հայերեն դասագրքում դրա մասին ոչինչ գրված չի: )) Համարյա չէի կարող հավատալ, երբ Բյուրակն ինձ այն պատմեց:

Norton
21.10.2009, 21:54
Մի քիչ վերջին հանդիպումներից գրեմ: Երկար ժամանակ ուզում էի ծանոթանալ չէր ստացվում և վերջապես բախտ վիճակվեց ծանոթանալ Dayana-ի հետ::)
Առաջինը որ նկատեցի հեռվից եկող մի շատ գեղեցիկ աղջիկ(կուրացնող գեղեցկությամբ), իզուր չի կարգավիճակը լուսարար, իսկապես շա՜տ լուսավոր ու դրական աուրա ունի: Հենց սկզբից անկաշկանդ զրույց ծավալվեց: Շատ դուր եկավ պարզությունը շփման մեջ ու անկեղծությունը: Շատ բաներ պարզեցի:)) Ասեմ հաջողվեց կողմնակից գտնել , ապագա հեղաշրջման համար(ակումբում էլի):))
Երկար մտածում էի ի՞նչ դաժան բան գրեմ, էն էլ չգտա, շատ դրական կերպարա Դայանան, հույս ունեմ էլի առիթ կլինի հանդիպել:
Մի խոսքով:love

Dayana
21.10.2009, 23:26
Անդոյին արգելափակման վտանգի տակ համոզեցի իմ մասին պուպուշ բաներ գրել, հիմա էլ երևի իմ հերթն է: Ժող էս Նորթրնը էնքան լուրջ ա, չափազանց: Մինչև ռեալում ճանաչելս ուզում էի Նորթին արգելափակել, իսկ հետո ուզում էի վարկանիշներ տալով զգոնացնել, բայց ռեալ շատ կարճ շփումը օգնեց հասկանալ, որ ինքն էնքան էլ շատ "հուշելու" կարիք չունի:
Հա, աղջիկներ, քիչ էր մնում մոռանայի ասել, որ սիմպատիչնի տղայա, նենց որ ;) ափսոս ինձանից շատ փոքր ա :))

Norton
22.10.2009, 00:13
ափսոս ինձանից շատ փոքր ա
Քիչ եմ մնում են վորջին ասածս բառերը հիշացնեմ, տարիքի պահով:))

Երկնային
22.10.2009, 00:29
ափսոս ինձանից շատ փոքր ա :))

բա ես էլ եմ էդ ասում էլի :)) լավ ա, որ փոքր ա, կռվի բուն ա լսի :)) Նորտ :kiss

Գալաթեա
23.10.2009, 16:19
Հիշեցի, որ էստեղ գործ ունեի :)

Ungrateful

Առաջին իսկ հայացքից խիստ դրական մարդ:
Ջերմություն ա իրենից բխում մի տեսակ: Հանգիստ կարա նստի ու ոչինչ չասի, մենակ ժպիտը հերիք ա, որ դրական աուրան զգաս:
Ճաշակը տեղն ա:
Հմայքն էլ :)
Կուզեի հաճախ լիներ հանդիպումներին: Լավն ա Արսենը :)

Jarre
23.10.2009, 22:10
ՏԱՏ
Այնքան ուրախացա, որ ծանոթացա Տատոջ հետ :) Միշտ ուզում էի իրեն նամակ գրել ու ասել, թե որքան եմ հավանում իր տիկնիկները, արվեստը և իրեն որպես պարզ ու հետաքրքիր մարդ։ Ես այդպիսի տպավորություն էի ստացել իր գրառումներից և այսօր հասկացա, որ Տատը անփոփոխ է թե՛ ռեալում ու թե՛ վիրտուալու։ Նաև անչափ ուրախ էի տեսնելու Տատու աղջկան։ Տատը իր բնավորությամբ այն մարդկանցից էր, որոնց հետ ես հաճույքով կարող եմ հետաքրքիր զրույցել։ Տատ ջան, էրնեկ մի քիչ շատ լինեիր՝ համ ստեղ, համ էլ Շվեցում ;)

ՆԵՐՍԵՍ_AM
Աչքիս շուտով Ակումբին կից սկսելոււ է գործել «Բոյովների» ակումբը :)

Ինձ տպավորեց Ներսեսի հանգստությունը։ Անչափ ուրախ էի ծանոթանալ նաև իր կնոջ հետ ու այդ ուրախությունը կրկնապատկվեց, երբ իմացա, որ ինքը իմ սիրելի ամկումցիներից Արշակի և Ուլուանայի քույրն է :ok

ՄԱՐԿԻԶ
Մարկիզը Ակումբից առաջին մարդն է, ում տարիքի հարցում վիրտուալից այսքան սխալ տպավորություն էի ստացել։ Ինձ միշտ թվացել է, որ Մարկիզը մինիմում պիտի 40 տարեկան լինի :)

Հաճելի էր ծանոթանալ հետդ Մարկիզ ջան։ Հուսով եմ հաջորդ անգամ ավելի մոտիկից կշփվենք։

ARISOL
Ինձ միշտ թվում էր, թե Jarre-ը կին է։ Հետո, երբ այսօ գնացի հանդիպման տեսա մի անծանոթ տղայի։ Մի տասը րոպե զրուցելուց հետո Երկնայինը ասեց, որ էտ տղեն Jarre-ն է ու ես ծիծաղից մեռա :D

Ցավոք Arisol-ի հետ չկարողացա շփվել, բայց ուրախ եմ, որ հանդիպեցի, քանի որ իր բացած մի քանի թեմաներ ինձ շատ էին տպավորել և ուզում էի մի օր իրեն տեսնել։ Այսօր այդ օրն էր :)

ՔԱՂԱՔԱՑԻ
Քաղաքացու մասին շատ էի լսել Ռուֆուսից, իսկ վերջերս էլ Ակումբում տեսա նրա ԱՄՆ-ի գաղտնի հանդիպման լուսանկարները :) Իր ուրախ տրամադրությունը շատ գրավիչ է։ Տպավորությունս այնպիսին է, որ թեթև ու հեշտ մարդ է։ Շատ՜տ հաճելի էր ծանոթանալ հետդ Սասուն ջան :)

ՕՖ (օֆտոպ)՝ Անչա՜՜՜՜փ ուրախ էի հանդիպելու Երկնայինի, Ֆրեյայի, Արշակի ու Հայկի հետ։ Էրեխեք ձեզ ահավոր կարոտել էի։ Չուկ և Ֆոտոն էնքան լավ զույգ եք :love Գալաթեա ջա, անչափ շնորհակալ եմ ջերմությանդ ու ընկերությանդ համար ;)

Ֆոտոն
23.10.2009, 22:32
Տատ - Չիմացա վերջը, ո՞ր մեկդ էիք Տատը, ո՞րը աղջիկը, բայց հաստատ իմացա, որ Կոմպրոմիսը էսօր չէր եկել: :D
Էդ լուրջ: Իսկ մնացածն ասելու չի, էնքա՜ն լավ էր...:love
Ամենաշատն էն էր հավես, որ «Ձեզ մոտ ընդունված է, որ ծանոթանալիս համբուրում են իրար»:

Շինարար
01.11.2009, 21:38
Այսօր մեզ մոտ էլ մի յուրօրինակ ակումբային հանդիպում եղավ, որի նախաձեռնողը եղել էր Հրաչը, իսկ գնացել էի միայն ես: Հրաչի մասին ի՞նչ կարող եմ ասել, հետաքրքիր անձնավորություն է, մտածող մարդ, պետության և ազգի խնդիրներով ապրող, հայասեր և հայկականասեր:): Մի խոսքով, հետաքրքիր մարդու հետ ծանոթացա, հետագայում հուսով եմ էլի ակումբցիների հետ ծանոթանալ, հանդիպումները Վանաձորում սրանից հետո պարբերական են դառնալու, դրանց մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում, բոլորը հնարավորություն կունենան իմանալու, իհարկե Ակումբի վանաձորցիները խմբում այդ հանդիպումների մասին նախնական պայմանավորվածություն կլինի, ենթադրվում է, որ վանաձորյան հանդիպումներին հիմնականում գալու են վանաձորցի ակումբականնները, այց մենք ուրախ կլինենք բոլորին:)
Հրաչի մասին էլ ավելացնեմ, որ նաև շատ զրուցասեր տղա է:

հա, ավելացնեմ, որ այս քանի օրը Երևանում տեսել եմ նաև Հայկին, որը ակումբի Ապսարայի ամուսինն է, չգիտեմ ակումբում ով է կամ կա, թե ոչ, բայց շատ կիրթ մարդու տպավորություն ստացա իրենից:

Աբելյան
01.11.2009, 23:34
Էսօր 3 հատ նոր ակումբցու հետ եմ ծանոթացել:
Ungrateful-Զրուցասեր, անմիջական, անկեղծ, մի խոսքով, ակումբային կերպարի պես:
Մանուլ-Սիրուն ու հաճելի աղջիկ ա::oy Ափսոս հեռու էի, չկարեցա նորմալ շփվեմ:
Տատ-Շատ ուրախ եմ, որ վերջապես Տատին էլ տեսա: Շատ դրական մարդ ա երևում: Բարի, կատակասեր, շփվող, մի խոսքով, շատ հաճելի էր::)

Elmo
02.11.2009, 16:18
Վերջապես Հենո -ի ու Ungrateful -ի հետ էլ ծանոթացա: Դէ տենց տղերքի մասին շատ բան չեն գրում: Ասում են մեծատառով Տղա էին ու վերջ:
Իսկ այ Տատ -ի մասին չգրելը հանցագործություն կլինի: Ուրեմն Տատ-ը ըսկի էլ տատ չէր: Ջահել սիրուն աղջիկ էր: Տեսողությունս էլ որ մի քիչ լավ չի, ըսկի չէի տարբերում կողքի նստած 20-28 տարեկան աղջիկներից: Շատ լավն էր Տատը: Իրա հետ արժե ընկերություն անել:

Գիտե՞ք որ մասը ինձ բացեց: Ուրեմն նստած ենք, էս մատուցողուհիները 2 հոգով կագնած սպասում են, որ բան պատվիրենք: Ու բոլորը ասում են "Տատ ջան ի՞նչ կուզես": Էս խեղճ մատուցողուհիները զարմանքից օլոմբա էին ֆռացել: Նայում նայում էին, ու չէին հասկանում, թե ստեղ տատը ո՞վ ա: Կամ էս խեղջ աղջկան խի՞ են ես եքա, բոյով բուսաթով, երեխատեր, տղերքն ու աղջիկները տատ ասում :o: Որ ծյոծյա ասեինք, էլի ջահնամ հա, բայց տա՞տ:
:D ու սկզբում ես նկատեցի, որ անծանոթ մարդու համար ինչքան զարմանալի ա, երբ տենց երևույթ ա տեսնում: :D

Տատ ջան, ես քեզ սիրում եմ:

Chuk
02.11.2009, 16:56
20-28 տարեկան աղջիկներից
22, Վազգ, հազար ասինք 22 տարեկան ա :)

Ungrateful
02.11.2009, 17:44
Երեկ էնքաաաան մարդկանց հետ եմ ցանոթացել:oy, դաժե չգիտեմ ում մասին գրեմ… բայց ուզում եմ :))
Կաշխատեմ կարճ-կոնկրետ գրել: Տառասխալ - մառասխալների համար

Մանուլ
Ուրեմն Մանուլը` համ օդնօկլասսնիկում, համ ICQ- ում ընկերներիս մեջ ա, ու հետը նենց լավ հավեսով շփվում ենք, բայց երեկ հետս 1 բառ չխոսաց :(, /կա՞րողա նկարների վրա լավ եմ դուրս գալի, իսկ իրականում գեշո եմ դրանից ա :))/: համեստ, ամաչկոտ աղջիկ ա, ու ասեմ որ իրականում ավելի սիրուն ա, քան նկարներում:

Տատ
Տատի հետ ընթանրապես ծանոր չէի / դաժե ակումբում :oy/ ու հիմա շատ եմ փոշմանում, որ չէի ծանոթացել: Բայց ինքը իմ մասին տեղյակ էր :)) հենց ներկայացրեցին ինձ, միանքամից ասեց “ դու էն ճանաչված լուսանկարիչն ե՞ս” :oy :
Տատի հետ քիչ խոսացինք, բայց համ իմ, համ Հենոի դուրը շաաաատ եկավ:
Շփվող, շատ անմիջական, ազատ մարդ ա ու նաև լավ հումորով:

Elmo
Էլմոի մասին որոշեցի վերջում գրել, քանի որ շաաաատ շատ ասելու բան ունեմ /բայց էդքանը չեմ ասի :))/
Հիմա շաաաատ եմ ափսոսում, որ Էլմոի հետ վերջում ծանորացա / երբ եկավ իմ ու Հենոի մոտ նստեց/.. ու ըտեղից սկսեց զրույցը, որից հետո իմ մոտ նեեեց կարծից կազմվեց իրա մասին, որ դաժե չեմ կարա արտահայտեմ:
Ուրեմն, մոտ 1 ժամ ենք խոսացել, բայց էդ ընթացքում հասցրեցինք բանակի թեմաից մինջև ռուս աղջիկների թեման խոսալ :oy :))
Էլմոն նենց մարդ էր, որ ասենք` ինձ ու Հենոին առաջին անգամ էր տեսել, բայց զրույցի ընթացքում իր /որոշ չափով/ անձնական թեմաներից անկաշկանդ խոսում եր, հաստատ ամեն մեկը տենց չէր անի / միգուցե ես էլ/: Մի ուրիշ ձեվ ջիգյարով, բառիս բուն իմաստով ՕՏԴՈՒՇԻ մարդ ա, հումորի մասին` էլ չէմ խոսում:
Շաաաատ ուրախ եմ որ էկա երեկվա հանդիպմանը, ու ծանոթացա Էլմոի հետ, լուրջ, անչափ ուրախ եմ:

Հ.Գ. Ակումբում, դեռ շատ շատերի հետ չեմ հասցրել նորմալ շփվել, ծանոթանալ / թեկուզ ռեալում էլ տեսել ենք իրար/:Բայց Էլմորի հետ 1 ժամվա զրույցը ինձ լռիվ հերիք էր, որ իրա մասին հաստատուն կարծիք կազմեմ, նման բան մեկ էլ Կուկի հետ զրուցելու / շփվելու/ դեպքում եղավ, իրա մասին էլ հաստատուն կարծիք կազմեցի միանքամից, մեկ էլ Ձայնալարի:
Իրանց մասին չեի գրել, որտև չգիտեի ոնց գրեի…

Kuk, Elmo, Ձայնալար - /ինչպես ասեց Էլմոն/ մեծատառով Տղեք: