PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Էջեր : 1 [2] 3 4 5 6 7 8

VisTolog
26.06.2008, 15:04
դու մի ասա «մերոնքական» ա…
:D :oy

Ավելացվել է 1 րոպե անց

Վիստուլ, փաստորեն կարգին հիասթափեցրել եմ հա?

Գնամ "պլաստիկովի ապեռացիա" անեմ շտոլի? :)
Չէ Լիլ ջան...
Ճիշտն ասած չեմ հիշում քո առաջին ավատարին, բայց մի հատ աղջիկ էր է...
ՈՒղղակի մազերդ էին նման... :)

Kuk
26.06.2008, 15:07
Վիստուլ, փաստորեն կարգին հիասթափեցրել եմ հա?

Գնամ "պլաստիկովի ապեռացիա" անեմ շտոլի? :)

Չէ Գալ, ընդհակառակը:love

Գալաթեա
26.06.2008, 15:08
Չէ Լիլ ջան...
Ճիշտն ասած չեմ հիշում քո առաջին ավատարին, բայց մի հատ աղջիկ էր է...
ՈՒղղակի մազերդ էին նման... :)

Կատակ եմ անում պստո :)

Վիստան ի դեպ շատ լավ պուճուր էր: Ուծյու լրիվ :)

John
26.06.2008, 19:16
Վիստան կարգին տղա: հենց տենց էլ պատկերեացնում էի իրան, մի քանի պմ-ից հետո: մեծ պոտենցիալ ունի աղջիկ կպցնելու, միանգամից զգացվում էր: ու ընդհանրապես մենակ էդ չի, էլի նմանություններ էլ ունենք:

Արշակ
26.06.2008, 20:07
Վիստան կարգին տղա: հենց տենց էլ պատկերեացնում էի իրան, մի քանի պմ-ից հետո: մեծ պոտենցիալ ունի աղջիկ կպցնելու, միանգամից զգացվում էր: ու ընդհանրապես մենակ էդ չի, էլի նմանություններ էլ ունենք:
Հովսեփ, աղջիկ կպցնելու վրա յանդ լրիվ տարելա։:blin :D

Սերխիո
27.06.2008, 13:35
Վիստուլ, փաստորեն կարգին հիասթափեցրել եմ հա?

Գնամ "պլաստիկովի ապեռացիա" անեմ շտոլի? :)

Իսկ ես ,երբ փետրվարի 14-ին առաջին անգամ Լիլիթին տեսա, ավելի պուպուշ էր ,քան ավատարում:):oy հիշում եմ ,կարծեմ սպիտակ վերնաշապիկ էիր հագել:think

Ավելացվել է 3 րոպե անց

մեծ պոտենցիալ ունի աղջիկ կպցնելու, միանգամից զգացվում էր: ու ընդհանրապես մենակ էդ չի, էլի նմանություններ էլ ունենք:

Հովսեփ ջան ,դեռ չե՞ս հոգնել կայֆավատ լինելուց:think դեռ աղջիկ ես կպցնում:)

VisTolog
27.06.2008, 13:53
Հովսեփը ինձ հույժ գաղտնի գաղտնիքա ասել :)) :))

Երկնային
12.08.2008, 00:31
Վերջերս nune'-ին հանդիպեցինք, ուղղակի ես մտքերով ու խառն էի էդ օրը, չստացվեց մարդու հետ նորմալ շփվել… :oy
Բայց ասեմ, որ էնէրգիկ, շփվող ու ժպտերեսիկ աղջիկ էր… ենց այդպիսին էլ պատկերացնում էի… :)
հուսով եմ դեռ առիթ կլինի նորմալ ծանոթանալ…

Amaru
12.08.2008, 00:35
Վիստան էն գլխարկով տղե՞ն էր :think

Ծով
12.08.2008, 03:42
յախք:[ ինչքան մարդու չգիտեմ....էն ում էլ գիտեմ, մոռանում եմ...դժվար ա շաբաթ օրը ասել ինձ, որ շաբաթ օր ա????...:angry:D:Dյաաաաաաաաաաաաաախք:[

ivy
19.08.2008, 20:46
Վերջերս էնքան նոր ակումբցիների եմ հանդիպել. ուզում եմ գրել տպավորություններիս մասին:
Վաղուց գրել եմ Kita-ի, impression-ի, StrangeLittleGirl-ի, Գալաթեա-ի ու Dayana-ի մասին, հիմա շարունակում եմ ակումբային ցանկս: :)

Ներսես_AM
Ներսեսի հետ մինչ հանդիպելը ահագին շփվել էինք ու արդեն հասցրել էինք մտերմանալ: Հանդիպելուց հետո այդ մտերմության զգացումն ինձ մոտ միայն ամրապնդվեց: Առաջին անգամ նրան տեսա Մյունխենում, ու հենց առաջին հանդիպումից հասկացա, որ նրա՝ «շատ լավ տղայի» վիրտուալ կերպարը միանգամայն իրական է: էնքան քիչ եմ ճանաչում այդքան լավ, բարի ու խելացի տղաների, որոնք բացարձակապես զուրկ են որևէ ցինիզմից, կոպտությունից կամ գռեհկությունից, որոնց հետ շփումը հանգիստ է, առանց որևէ լարվածության: Ինքն այն մարդկանցից է, որոնց հետ կարող են ամբողջ կյանում ընկերություն անել:

sh_joy
Շուշանն իրեն այդքան էլ չի համարում ակումբցի, բայց քանի որ գրանցված անդամ է, իր մասին էլ կգրեմ: Լավ հիշում եմ մեր առաջին հեռախոսային խոսակցությունը: Առավոտ շուտ, երբ սպասում եմ, որ ինքն ու Ներսեսը պիտի ժամանեն Մյունխեն, հեռախոսս զնգում է, վերցնում եմ, ու մի հանդարտ և կիսաքնած աղջիկ ասում է՝ Այվի՞: Այդ անունը էնքան խորթ թվաց գերմանական միջավայրում, որտեղ ոչ ոք չգիտի էլ, որ Այվի գոյթույուն ունի, որ ես անմիջապես պատասխանեցի. «Ես Այվին չեմ, Ռիպան եմ»: Խեղճ Շուշանը երևի հանկարծակիի եկավ կամ ինչպես խոստովանում է Ներսեսը, մանթո ընկավ, բայց, բարեբախտաբեր, հետո իրար հետ լավ լեզու գտանք: Առաջին հանդիպմանն էլ ինձ վարդ նվիրեց, շատ հուզվել էի. դե աղջիկներն ինձ ամեն օր չէ, որ ծաղիկ են նվիրում... տղաներն էլ: :) Մինչ Ներսեսն աշխատում էր, ես ու Շուշանն իրար հետ ահագին արկածներ ունեցանք Մյունխենում` ոտքով հինգ ժամանոց տառապալից ճանապարհ դեպի գետի քարքարոտ ափը, զբոսանք Անգլիական այգում, որտեղ տատիկներն ու պապիկները ֆռֆռում էին մորե մերկ, հոգնածությունից փողոցում վեր ընկնելը պատահական դռան առաջ, որը Աստծո կամքով եկեղեցու դուռ էր, վազք դեպի Մյունխենի Պետական Համալսարան, որովհետև այնտեղ էր գտնվում ամենամոտ զուգարանը: Շուշանը սուսիկ-փուսիկ, հանգիստ ու հավասարակշռված մարդու տպավորություն թողեց, որը խելոք գնում էր հետևիցս ուր որ տանեի, ես էլ, առիթից օգտվելով, ահագին չլեցի խեղճին: Զարմանալի չէ, որ այս անգամ` սեպտեմբերին, Շուշանը Ներսեսի հետ Մյունխեն չի գալու: :))

Artgeo
Արթուրին տեսնել շատ էի ուզում, համարյա երազում էի: :) Առաջին անգամ հանդիպեցինք Կիտայենց տանը: Ինքը բակում կանգնած էր, ես ու Կիտան էլ, պատուհանից կախված, համոզում էինք, որ վերև բարձրանա, ինքն էլ թե՝ դուք իջեք: Ի վերջո ես ու Կիտուլը հաղթեինք: Եկավ, մտած-չմտած ինձ թե. «Ես քեզ ավելի սիրուն էի պատկերացնում», ու անմիջապես երկրորդ նախադասությունը. «Ես շատ չաղ եմ, չէ՞»... հետն էլ սենց տխուր ու նեղված մռութով: Բա ո՞նց չհավանես էդ մարդուն: Հետո լիքը բլբլացինք, կերանք Կիտայի հայտնի պիրոգը ու դուրս եկանք փողոցներում զվռնելու: Արթուրի հանդեպ միանգամից հարազատության զգացում է առաջացել մոտս: Հիմա էլ կարոտում եմ... երևի նրանից է, որ դեռ շատ չեմ շփվել հետը: :))

Amaru
Ամառուին իր մռութ նկարներով էի ճանաչում: Պատահաբար եմ հանդիպել հետը ու պարզել, որ նույնիսկ ավելի մռութ է, քան նկարներում: Ոնց որ համով փիսիկ լինի, որ սենց ուզում ես բռնել, մազիկները խառնրտել:
Հետն էլ էնքան կոկետ է ու կոտրտվող. մի խոսքով իսկը փիսիկներ սիրող տղամարդու մուրազ: ;)

Alize'e
Ալիզեին մի քիչ ուրիշ էի պատկերացնում, ավելի «երկնային»: Պարզվեց կարգին երկրային աղջիկ է, ինչն ինձ անկեղծորեն ուրախացրեց: Շատ չեմ շփվել իր հետ, բայց առաջին հայացքից «ջիգյարով» մարդու տպավորություն է թողել, որը կարող է լինել հոյակապ ընկեր՝ նվիրված ու վստահելի:

Taurus
Էդոն, ինձ տեսած-չտեսած, ivy-ն սիրուն թարգմանեց Իվան, հետո էլ սկսեց տնավարի Վանյա ասել: Իսկ մի ժամանակ գրում էր (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=891045&postcount=4), թե իր համար ինչ-որ յուրօրինակ կերպար եմ, որն իրեն խորհդավոր է թվում ու որից երբեմն նույնիսկ վախենում է... Էհ, ասում էի, չէ, չգնամ Ակումբի հանդիպումներին, սիրտս վկայում էր, որ միստիկ ivy-ից քուչի Վանյա եմ դառնալու... Իսկ այ Տաուրուսն էլ, թարսի պես, հեչ Վանյա չէր. շատ կամային ու ուժեղ մարդու տպավորություն թողեց, որն ունի ոչ միայն խարիզմա, այլ նաև հմայք:

Ra$ta
Ռաստան նոր սերնդի հետաքրքիր դեմքերից է: Ինքն իրեն համարում է «քյառթու», բայց ինքն էդ հարցին ահագին խորը ու փիլիսոփայորեն է մոտեցել: Իրեն հաստատ սովորական, անկապ քյառթու չես անվանի: Ինքը դեմք տիպերից է, ու անկեղծ ասած, էդպիսի դեմքեր ես հազվադեպ եմ տեսնում, եթե ընդհանրապես տեսնում եմ: Երոյի մեջ ինչ-որ հետաքրքիր միջուկ կա, որը բարգավաճման մեծ պոտենցիալ ունի… Միակ ակումբցին է, ում հետ ծանոթանալուց ի վեր անընդհատ մտածում եմ ու ուզում եմ պատկերացնել, թե ինչպիսին կլինի ինքը մի տասը տարուց: Կարծում եմ, Ռաստան տարիների հետ դեռ ավելի հետաքրքիր է դառնալու, ու կյանքում էլ երբեք չի կորչի:

John
Հովսեփն իր տարիքից ավելի հասուն է երևում, համենայնդեպս ինձ վրա էդպիսի տպավորություն գործեց: Շատ հավասարակշռված ու խելացի մարդու տպավորություն է թողնում: Ինչ-որ ձևով տարբերվում էր բոլորից: Ինձ թվաց, որ ինքն էն մարդկանցից է, ովքեր իրենց լավ են զգում շրջապատում, բայց կարող են նաև հանգիստ մենակ մնալ ու վայելել սեփական անձի հաճելի ընկերակցությունը: Նաև նկատվեց , որ խելացի ու տրամաբանական խոսք ունի: Շատ դուր եկավ ինձ:

ChildOfTheSky
Չայլդի մասին կարել է հեքիաթ գրել... առնվազն հեքիաթ: Ինքը ԵՐԵՎՈՒՅԹ է, բառիս լավագույն իմաստով: Կարելի է ուղղակի նստել ու ժամերով նայել, թե ոնց է իրեն պահում, ինչպես է խոսում, ինչ հայացքներ է նետում այս ու այն կողմ, դեմքի ինչ արտահայտություններ է ընդունում: Շատ ունիկալ դեմք է Չայլդը: Ու շատ համով:
Իր ներքինն էլ մի ուրիշ կարգի համապատասխանում է արտաքինին. հատկապես աչքերն ու մազերը ոնց որ հատուկ իր կերպարի համար են ստեղծվել: :)

Chuk
Չուկն իմ կարծիքով օրիգինալ մարդ է. համենայնպեդս դա իմ առաջին տպավորությունն է: Շատ հետաքրքիր ձևով է խոսում: Անգամ սովորական խաղերի ժամանակ նրա ասածներն ու պատասխանները միշտ տարբերվում էին իրենց ոչ շաբլոնությամբ: Խելացի անձնավորություն է ու նաև նրբանկատ: Զուսպ է, հանգիստ, բայց հետն էլ շատ լավ հումորի զգացում ունի: Ու նաև, չգիտես ինչու, ինձ մոտ էնպիսի տպավորություն ստղեծվեց, որ ինքն ինչ-որ բանից լավ հոգնել է...

Արշակ
Հենց առաջին հայացքից համակրանքով եմ լցվել Արշակի հանդեպ: Յուրահատուկ աուրա ունի: Զարմացնում է իր պարզությամբ, անկեղծությամբ, պարկեշտությամբ, միաժամանակ անշահախնդիր հետաքրքրասիրությամբ ու խելքով: Մի կողմից հանգստություն է ու հանդարտություն է թափվում վրայից, մյուս կողմից էլ՝ կենսուրախություն ու աշխուժություն: Մեկ ծով համբերությամբ «կետիկ» է խաղում, մեկ էլ Մ’Օծիլապաշտական մի հատ պար է բռնում՝ կրակ ու բոց կտրած: Շատ տպավորված եմ Արշակից: :)

Ervand
Երվանդը ուժեղ, ինքնավստահ ու թասիբով մարդու տպավորություն թողեց, որի կողքին քեզ շատ ապահով ես զգում: Իսկական տղամարդ տղա է: Հետն էլ ոնց որ հոգի ու շունչ տա ընկերական միջավայրին. ասող-խոսող, հավեսով հումորներ անող տղա է: Նաև շատ խելացի, տրամաբանող ու վերլուծող մարդու տպավորություն գործեց:

Վարպետ
Վահագին մի քիչ ուրիշ էի պատկերացնում: Ինքը շատ ավելի «սոցիալական» ու շփվող էր, քան ինձ կարող էր թվալ նրա վիրտուալ կերպարից: Հումորի զգացումն էլ տեղը տեղին է, հետն էլ որ ջրիկանում է, ամբողջ մի կիլոմետր շառավղով ինչ կա չկա իր հետ միասին ջրիկացնում է: Իսկ Օդապարիկ խաղալիս էնպես էր մտել քարտուղարուհու դերի մեջ, որ շուրջը բոլոր պոտենցիալ շեֆերի աչքերը ոչ երկիմաստ պսպղում էին: Էն «բացեց» բառը իսկը Վարպետի իր համար է մոգոնված. ինքը լավ բաց է տարբեր կողմերից: Բայց որ լրջանում է ու սկսում լուրջ խոսակցություններ վարել, կոմպլեքսավորվում ես քո սեփական ինտելեկտուալ կարողություններից: Ինտելեկտը Աստված տվել չի խնայել...

Philosopher
Հայկն ինձ վրա թողել է բանիմաց, կարդացած ու խելացի անձնավորության տպավորություն, որը լավ տեղեկացված է ամեն ինչից և հանգիստ կարող է զրուցել տարբեր թեմաներով: Բայց, միևնույն է, վիրտուալում նա ավելի շատ «փիլիսոփա» է, քան իրականում: Իրականում իր հետ ավելի լավ էր: :)

CactuSoul
Անին երևի մի քիչ ինքնամփոփ է ու նրան ճանաչելու համար պիտի իր հետ առանձին շփվել, ոչ թե խմբի մեջ: Ու քանի որ իր հետ առանձին չեմ շփվել, շատ դժվարանում եմ ինչ-որ բան ասել նրա մասին: Այն, ինչը որ ակնհայտ էր, դա նրա քնքշությունն էր ու զսպվածությունը:

Նորմարդ
Նորոն հասուն ու լուրջ անձնավորության տպավորություն թողեց: Ինքն էն տղաներից է, որոնց նայելիս միանգամից մտածում ես, թե մի օր ինչքան լավ ամուսին ու ընտանիքի ինչ հոգատար հայր են լինելու: Շատ լավ ժպիտ ունի, պարզ հայացք ու համով խոսք. ինձ թվում է, որ հոյակապ մարդ է:

Ձայնալար
Բագրատին էդպիսին էլ պատկերացնում էի՝ ժպտերես, հանգիստ, կենսուրախ: Իր հետ շատ հեշտ է շփվել. ոնց որ մի հազար տարի ծանոթ ես: Երբ առաջին անգամ տեսանք իրար, հանգիստ մոտեցավ ու պաչիկ արեց ու հարցրեց, թե ոնց եմ. բոլորին թվաց, թե մենք ծանոթ ենք: Ինձ մոտ էլ անմիջապես առաջացավ էդ զգացումը, որ դա մեր առաջին հանդիպումը չէր ու անմիջապես լավ տրամադրվեցի Բագրատի հանդեպ: :)

Mogakan`Lapterik
Լապտերիկն իսկապես լույս էր տալիս կամ էլ ինձ էդպես թվաց... չէ, հաստատ ուրիշներն էլ նկատած կլինեն: Համ սիրուն, համ կանացի, համ քնքուշ... մի խոսքով, իսկական մոգական: Ինձ վրա նաև շատ բարի ու հեզ մարդու տպավորություն թողեց, ու չեմ կարող պատկերացնել նրան ինչ-որ լուրջ կոնֆլիկտային իրավիճակում, կռվելիս կամ ինտրիգներ հյուսելիս:

Նաև հանդիպել եմ քաղաքացի-ին ու Victory_ -ին, բայց միայն մի ակնթարթ, այնպես որ դեռ ոչինչ ասել չեմ կարող: Հուսով եմ, դեռ էլի կհանդիպենք: :)

Վարպետ
19.08.2008, 22:24
Ժողովուրդ... Չեմ ուզում երկար գրել:)) Բոլորիդ սիրում եմ:) Իմ արեւ, ձեր արեւ:) Հազվադեպ իրավիճակ էր, երբ ինձ էնպիսի կոնֆորտում էի զգում, որ... որ... որ եսիմ ինչ:D Տեսնում եք? Բառեր էլ չեմ գտնում բնութագրելու:) Համարեք` ինչ վերեւում կարդացիք Ռիփուշի գրածներում, էդ նույնը ես եմ գրում` կրկնակի ավելի էմոցիոնալ, ավելի խուճուճ ու տպավորված:) Մոտավորապես սենց. Արա էս ի~նչ լավն եք դուք:)) Իսկական ընտանիք, որտեղ բոլորը գիտեն իրենց պարտավորություններն ու իրավունքները, իրենց տեղն ու դերը... Իրական դեմոկրատիա:)
Երոն լավ ասեց. ասեց` փոխադարձ ա էդ կոնֆորտը, որովհետեւ եթե փոխադարձ չլիներ, դու ինքդ էդ կոնֆորտը չէիր զգա:) Հիմա ուզում եմ հավատալ, որ իմ մասին էլ են մտածում, որ ես էդ կոնֆորտաստեղծման մի մասնիկն եմ եղել:) (Ստեղ սազում ա մի հատ ասել` օ~, Մ'Օծի~լ):

Մենակ ոնց որ թե ivy-ի ու Kita-ի մասին գրած չի վերեւում, էդ էլ հիմա արագ կգրեմ:

Շա~տ էի ուզում Ռիպային հանդիպել, որովհետեւ ահավոր տպավորված էի իր հեքիաթներից:) Անկեղծ ասեմ` ոնց պատկերացնում էի` էդպիսին էր, բացառությամբ` արտաքինը, որը չէի պատկերացնում:D Ու հաճելի անակնկալի եկա, երբ դիմացս տեսա նաեւ շատ հմայիչ ու նուրբ կին: Նույնքան նուրբ Ռիպայի հումորն ա, իսկ հատկապես ուզում եմ շեշտել նրա նրբանկատությունը, հոգատարությունը, պատրաստակամությունը: Ռիպայի նման ընկեր ունենալը երջանկության պես բան է կարծում եմ: Մե~ծ հույսեր եմ փայփայում, որ մենք դեռ երկար ու ավելի հանգամանալից կշփվենք:

Kita. Կիտ, որ Տաթեւ ասեմ` չես նեղանա չէ? Կնեղանաս? Լավ, Կիտա եմ ասում:)) Կիտայի էփած կոֆեն... պահ պահ պահ պա~հ:)) Կատակը մի կողմ, եթե մեկը տեղ ա գնում ու Կիտային չի տանում հետը, մեծ սխալ ա գործում, որովհետեւ ինքը ինքնակամ իր վրա ա վերցնում բոլոր հոգսերը: Էն աստիճան, որ ես արդեն սկսում էի մեկ-մեկ կոմպլեքսավորվել... Էդքան պատրաստակամություն ու ծո~վ համբերություն: Երկու կարեւոր թերություն ունի միայան. Սուդոկուն ձեռքիցդ խլում փախնում ա ու նույնիսկ քնած ժամանակ GPRS-ով ICQ չատ ա անում:))

Ի դեպ, ivy-ն ու Kita-ն որ չլինեին, մենք կարող ա... նու սոված չէինք մնա, բայց ամբողջ հանգիստը հաստատ կվատնեինք էդ ուղղությամբ:))

Մնացյալ բոլոր` ինձ համար արդեն սիրելի դարձած մարդկանց մասին մանրամասն պատմել եմ Ուլուանային:) Նենց որ` իրանից ստացեք:))

Ուլուանա
19.08.2008, 23:06
Մնացյալ բոլոր` ինձ համար արդեն սիրելի դարձած մարդկանց մասին մանրամասն պատմել եմ Ուլուանային:) Նենց որ` իրանից ստացեք:))
Հիմա ի՞նչ, հրապարակե՞մ, թե՞ ոնց։ :))

Վարպետ
20.08.2008, 09:58
Հիմա ի՞նչ, հրապարակե՞մ, թե՞ ոնց։ :))
:D Եթե ուզենան, ու քո արդար ձեռքով խմբագրելուց հետո միայն:)) (կարդացողը կմտածի` տեսնես էս տղեն ինչեր ա գրած եղել:D)

Taurus
20.08.2008, 15:13
Մի երկու խոսքով:
Ivy-ն, էէէէէէ, sorry Ռիփան, այսինքն Vanya-ն;), ինքը իմ համար մի հատ ուրիշ աշխարհ էր, ես քիչ եմ ակումբը կարդում, բայց իրա գրածներից միշտ կայֆ եմ ստացել:
բայց տեսանք, մասկեն տրաքեց որ հասարակ մարդ ա, ինչպես ես ու դու, դե էտքան էլ նման չի, ինքը ակումբի մայկան գերադասել ա փախածով: Շատ հավեսօվ կայֆառիկ դեմք ա:hands

Վարպետը
Դեռ ճանապարհին պարզվեց որ "Ուստի" փուխարեն նա կարող էր լինել "Մարգո";
Շատ արագ ինտեգրվեց մեզ, ոնց որ 100 տարվա ծանոթներ լինեինք: Հետաքրքիր անձնավորություն ա, միանգամից զգացվում ա, որ nash chelovek:

մեկ էլ ուզւոմ եմ մի 2 խոսք ասել Լիլոի մասին
Ես գիտեի որ ինքը շատ լավն ա, բայց պարզվեց որ ինքը ավելի լավն ա ու ծխում ա:D

դե անուշ, ձեր կենացը

Chuk
24.08.2008, 01:47
Սովորաբար այս թեմայում չեմ գրում, բայց դե մեկ-մեկ կարելի է, չէ՞:
Վերջերս նոր ակումբցիների հետ ծանոթացա: Այսօր ուզում եմ գրել այն երկուսի մասին, ում հետ ծանոթացա Դիլիջանում և երկու օր, փաստորեն, իրար հետ ապրեցինք :)

ivy
Նայում ես իրան, ու հոգիդ մի տեսակն խաղաղվում է, իրանից ինչ-որ տարօրինակ հանգստություն ու հավասարակշռվածություն է քեզ փոխանցում: Բայց այ չգիտեմ թե ինչի, իր մոտ շատ ամաչկոտ էի... Տարօրինակ է, որովհետև ինքը պիտի որ հակառակը, քեզ ստիպեր բոլոր կաղապարներն ու կոմպլեքսները դնելով լինել հանգիստ, ազատ, անկախ: Ես որ այդպիսին եմ իրեն պատկերացնում: Հասուն ու խորը հայացքին զուգահեռ ինչ-որ մանկական չարաճճիություն ունի: Չափազանց նրբանկատ մարդ է, ով իրեն երևի թե կյանքում չի կարող թույլ տալ ինչ-որ մեկին նեղացնել կամ մի թթու բառ ասել: Հետաքրքրասեր է: Եթե ասենք բոլորը կետիկ խաղի մասին լսելով մի կողմ էին փախնում, ապա ինքը ոչ, պետք է անպայման սովորեր ու խաղար: Իսկ դերասանական վարպետության մասին խոսք անգամ չի կարող լինել: Պանտոմիմա խաղալուց այնպես վարպետորեն էր ցույց տալիս պահված բառը, որ ակնթարթորեն էր գուշակվում: Զգացվում է որ ինքնուրույն մարդ է, զգացվում է, որ տարբերվող է շրջապատից՝ դրական առումով: Համ էլ երևի թե հրաշալի տանտիկին է:

Վարպետ
Սկզբից չգիտեի որ ինքն է: Մտածում էի, որ ինչ-որ մեկի ընկերն է, երեխեքի հետ եկել է: Հենց իմացա Վարպետն է, ջանս ցեց ընկավ, ուզում էի շուտ ավելի մոտիկից ճանաչել: Չուշացավ այդ պահը: Շուտ մերվող, բոլորին իր նկատմամբ դրական տրամադրող, ասող խոսող, ուրախ, քեֆչի մարդ է: Բայց էս ամեն ինչի հետևում շատ խորը մարդ է, ամեն ինչից գիտակ, հրաշալի ճաշակի տեր, վերլուծական մտածողությամբ: Նախաձեռնող մարդ է, կարծում եմ, որ միասին կաշխատենք մի լավ պրոյեկտի վրա ու շատ արդյունավետ: Ունակ է լսել դիմացինին, եթե անգամ դիմացինն էշություններ դուրս տա :D Հետաքրքրվող մարդ է, անընդհատ նոր բաներ, գիտելիքներ է ուզում քաղի: Ընկերասեր է:

Երկնային
25.08.2008, 02:55
ivy

Այվույ… :love
Շատ խաղաղ կերպար… նստել էի կողքը ու նենց հանգստություն էր իրենից փչում, որ էլ չասած… հա, նենց հավեսին հումոր ունի, մի տեսակ չարաճճիական…
լիքը ուսումնասիրել եմ, ի՞նչ մեղքս թաքցնեմ :oy
հայացքը բարի ու շատ խելացի ա, մեկ էլ մտածում էի, որ իրեն ուզում եմ անպայման էլի հանդիպել, ձգողական բան կա իր մեջ. անկեղծությունն ա, որ խաղացված չլինելու դեպքում ինձ ձգում ա դեպի էդ մարդը…

լավն ես… :)

Նորմարդ
25.08.2008, 08:42
:D Եթե ուզենան, ու քո արդար ձեռքով խմբագրելուց հետո միայն:)) (կարդացողը կմտածի` տեսնես էս տղեն ինչեր ա գրած եղել:D)
Պահանջում եմ հրապարակի :goblin

Կգրեմ մենակ Ռիպայի ու Ուստի մասին, միայն նրանք էին ՆՈՐ ՄԱՐԴ :D

Ռիպան հենց սկզբից երբ տեղ հասնաք ու սկսեց Կիտայի հետ սեղան գցելու սուրբ արարողությամբ զբաղվել միանգամից զարմացա, չէ իրոք չէի սպասում հետո տենց շատ չենք շփվել բայց խարույկի շուրջ էլ առավոտյան էլ զգացում էի մի տեսակ բարություն կա մեջը որ լույսի պես ճառագում ա ու ամենակարևորը ինքը դեմ չի կիսվելու իր դրական եներգիայով շրջապատի հատ, ոբշմ հեչ չէիր ասի որ համալսարանցի ա, ոնցոր իսկական պոլիտեխնիկցի լիներ :D

Ուստը նույն ինքը Վարպետ Նույն ինքը Կոբա նույն ինքը Սովա :D

Նախ ասեմ Վարպը Վերջն, երբ եկավ մետրո երիտասարդական ու ներկայացավ որպես Վարպետ, միանգամից մտածեցի «վախ իմ արև, ես էլ գիտեի երեխա յա, որովհետև տռավիան ա խաղում», թե խի տենց մտածեցի ես էլ չգիտեմ:esim, նույն տռավիանից ես էլ եմ խաղում :D: Երեկոյան մի պահ հիասթափեցրեց երբ գիտառը չկարողացավ նվագել:beee ու ըստ իսա անկապ պատճառաբանություններ բերեց «կամեռտոնը տունն եմ թողել, Հիտլեռը տեղում չի պադեզդը կեղտոտ ա», ոբշմ …
Բայց առավոտը վերջն էր երբ, ես ինքը Փիլոն ու Բգոն սկսեցինք քննարկել գիշերվա կատարվածը, որը ավելի էինք ծաղկացնում ամեն մի նոր արթնացածին վերապատմելուց, հետո էլ մի փոքրիկ հոգեբանական սենանս անցկացրեց, կարճ ասած իրա համար էլ նույնը կասեմ ինչ ասեցի Ռիպայի մասին վերջին նախադասույթունում…
Հ.Գ. Արա էս համալսարանցի ընկերներս գնալով շատանում են … :think

Janita Hero
25.08.2008, 10:51
, ոբշմ հեչ չէիր ասի որ համալսարանցի ա, ոնցոր իսկական պոլիտեխնիկցի լիներ :D

Հ.Գ. Արա էս համալսարանցի ընկերներս գնալով շատանում են … :think

Նոր բա որ իմ հետ հանդիպես:D:D:D կափսոսաս քո անհիմն բռնարարքների համար :D:D:D

Dayana
25.08.2008, 11:08
Առաջին հանդիպումը Dayana–ի հետ կամ իմ ու Արմինչիկի Մյունխենյան արկածները

Էսօր Dayana-ն կամ մեր Արմինչիկը եկել էր Մյունխեն: Դեռ վաղուց որոշել էինք, որ անպայման հանդիպելու ենք ու շատ սպասում էի էսօրվան: Թռիչքային ուշացումների պատճառով, երբ տեղ հասավ Մյունխեն, ուներ միայն 45 րոպե մինչև Ավստրիա գնալը: Ու էդ 45 րոպեն պիտի իրար հետ անցկացնեինք:
Ինձ լուրջ ու խելոք աղջկա տեսքի բերեցի, մազերս հավաքեցի ու գերմանական ճշտությամբ հայտնվեցի պայմանավորված տեղում՝ ինքս ինձ խոստանալով, որ շշմած ու ցնդած բաներ չեմ անելու, ինձ լուրջ եմ պահելու, ամեն լուսանշանի մոտ էլ խելոք սպասելու եմ կանաչ լույսին, ինչպես վայել է իսկական գերմանացուն:
Հանդիպեցինք, Արմինչիկը շատ քնքուշ ու բարի աղջկա տպավորություն թողեց, միանգամից հավանեցի իրեն: Միայն թե ահագին քնկոտ էր ու բժժած՝ ձգձգված ճամփորդության պատճառով: Ոտքով գնացինք կենտրոնական հրապարակ, ու ճանապահին ես էս կիսաքուն էրեխուն պատմում էի Մյունխենի մասին իմ իմացած ու չիամացած բաները, հետն էլ շատ գոհ էի ինձնից, որ առանց ճամփան կորցնելու, ինչն ինձ հետ հազվադեպ է պատահում, ոտքով տարա իրեն հրապարակ: Էնտեղ Անմինչիկը գնահատեց մեր պաղպաղակի ախմախ համը ու հուշանվերների թանկությունը, որից հետո պետք է արդեն հետ գնայինք, որ ինքը չուշանար իր ավտոբուսից:
Նայեցի ժամացույցին ու հասկացա, որ ոտքով արդեն չենք հասցնի, ու ոչ էլ ուզում էի՝ վախենալով, որ էս անգամ ճամփան չեմ գտնի, խայտառակ կլինեմ: Խայտառակ չլինելու համար մտանք մետրո, որտեղ ես, ինձնից գոհ բացատրելով, թե ինչը ոնց է, տարա Արմինչիկին ու նստեեցրեցի սխալ մետրո: Սխալը նկատեցի հաջորդ կայարանին, որը չգիտես ինչու մեր տուն տանող ճամփի վրա էր, դե հա, միշտ էդպես եմ տուն նում, էդպես էլ մեխանիկորեն նստել էի... Փոխեցինք գնացքը, Արմինչիկն էլ ինձ մխիթարեց, թե իր հետ էլ է պատահում... Հասանք իր կայարանը, արդեն ահագին ուշանում էինք: Էդ անտեր կայարանն էլ մի գետնանցում ունի, որը ձգվում է հինգ փողոցների երկայնքով, հիմա պետք էր կողմնորոշվել, թե որ կողմից դուրս գալ: Ու տեղ ես քաշվա... Սկսեցինք էսկողմ-էնկողմ գնալ, սրան նրան հարցնել, բայց էդպես էլ չէի կարողանում կողմնորոշվել, թե որտեղ ենք ու ոնց դուրս գանք: Ժամն էլ ժամից անցնում էր: Արդեն վազում էին գատնացումի տակ, ավելի ճիշտ՝ ես վազում էի, խեղճ Արմինչիկն էլ՝ հետևիցս: Էլ ինչ լուրջ ու խելոք կերպար... Մի տասնհինգ րոպե սաղ մետրոն ոտի տակ ենք տվել, ու վազելուց էլ չէի մոռանում հանգստացնել իրեն, որ ոչինչ, կմնա ինձ մոտ մինչև հուլիս, մինչև իր աշխատակիցները նորից գան Մյունխեն, իրեն հետ տանեն: Արմինչիկի քնկոտությունից բան չէր մնացել, հո չէր վազու՜մ՝ ինքն էլ չիմանալով, թե ուր: Մի պահ հետևիցս ծիծաղելով գոռաց. «Դրա համար ես շշմած մկնիկ, հա՞»: Հա... համաձայնեցի ես, էլ ինչ թաքցնեի: Ի վերջո մի տեղից դուրս եկանք, ու դա իհարկե երեք փողոց այն կողմ էր: Էլի սկսեցինք վազել. էլ ո՞վ էր նայում՝ կանաչ լույս, կարմիր. հայավարի առաջ էին քշում մեքենաների վրայով... Մի կերպ գտանք էդ գրողի տարած Գյոթեշտրասեն: Ավտոբուսն արդեն սպասում էր, լավ է՝ չէր գնացել, ես ինձ դա չէի ների... Վերջում գրկեցինք իրար, ու երկուսս էլ էնքան ջերմ ժպտացինք, որ ես հասկացա՝ հավես էր: :) Մի տեսակ հարազատացանք մեր մետրոյական արկածի ընթացքում: Հուլիսին նորից կհանդիպենք, համոզված եմ` Արմինչիկն էս անգամ իր հետ քարտեզ կբերի. բա իմ վրա ո՞ր խելոքը հույս կդնի: :)

ոնց եմ կարոտել էս օրվան :love մայիսի 28, կայնքիս լավագույն մայիսի 28-ը :love շոգ Մյունխեն, երկու վազվզող հայուհի, պաղպաղակից լրիվ "շիրայոտ" ձեռքեր ... էլի եմ գալու, ու էս անգամ մի քիչ ավելի երկար ժամանակով ենք կորելու... :love

Հ.Գ. Էս անգամ ոչ մի ինքնաթիռում շշմեցնող դեղեր, ոչ մի վատ զգալ ...

StrangeLittleGirl
28.08.2008, 18:54
Lilushik - Մի սուսիկ-փուսիկ ակումբցի է, որի մասին շատերը չգիտեն: Ես հաճախ եմ տեսել նրան Ակումբում տարբեր գրառումներ կարդալիս, շա՜տ հազվադեպ արձագանքելիս:
Մի խոսքով, երեկ շատ պատահաբար ծանոթացա նրա հետ:
Գնացել էինք Աշտարակի ձոր, մեկ էլ Արուսը (Լիկը, որը նույնպես շատ ակտիվ չէ), իմանալով, որ Լիլիթը ժուռնալիստիկայի ֆակուլտետում է սովորում, հարցրեց. «Պառավյան Լուսինեին գիտե՞ս: Միշտ կեպկայով է»: Ես էդ պահին քնած էի, վեր թռա քնից, ասացի. «Վա՜յ, ես էլ նրան գիտեմ»: Մեկ էլ էս Լիլիթը. «Հա՛, Ակումբից գիտես, չէ՞»: Պարզվեց՝ Lilushik-ն է: Իսկ հիմա առաջին տպավորությունս. նա ինձ շա՜տ դուր եկավ, ափսոս որ քիչ է գրառումներ անում: Հա՛, մեկ էլ լավ մաֆիա է խաղում: Իհարկե, գուցե մյուսները դա որպես վատ խաղ որակեն, բայց էն, որ բազմակողմանի մտածելակերպ ունի, որ համարձակվում է ձևավորված ընդհանուր կարծիքին դեմ գնալ, ի տարբերություն մյուսների, մտածել, շատ դուրս եկավ: :)

Երկնային
31.08.2008, 00:29
Սկսեցինք… :oy

Elmo, Վազգենին հենց էդպիսին էլ պատկերացնում էի… հումորով, ասող-խոսող, հավեսով տղա… Դեռ չէի տեսել, բայց էնքան էր դուրս եկել, լավ սմայլեր էր դնում, դե դա էլ իմ թուլությունն ա… :D տենց էն Վանականի ու սատանիկների սմայլիկից մի այլ կարգի աչքս մտավ, մտածեցի` դեմք ա… :) Ռեալում լրիվ համապատասխանում էր իր վիրտուալ կերպարին :)

Annushka, Անուշը շատ դուրս եկավ, հավեսով աղջիկ ա, ինքը շատ նրբանկատ հումորը ունի… Ակումբում առաջ շատ ուշարություն չէի դարձնում, հիմնականում էն էր, որ Սամվելի քույրիկն էր, էսօր գրավեց… :oy
իրականում ոնց Ներսեսին ու Շուշանին առանձին չեմ պատկերացնում, այդպես էլ երևի Անուշն ու Վազգենը, շատ են իրար սազում ընդհանրապես` արտաքնապես ու խառնվածքով… լավն եք :)

Economist-ը հեռու էր նստած, չենք շփվել, միայն հեռվից հեռու ժպիտներ փոխանակեցինք, բարի ժպիտ ունի, հուսով եմ հետագայում ավելի լավ կճանաչեմ… :)

Վարպետ :love
Իզուր չէր էլի, որ տենց սիրում էի Վարպետ Ձաձային… չնայած հաճախ իմ «նյա»-երով իրա ներվերի վրա ազդում եմ, բայց դա սիրելուց ա:D Դեռ պիցցայանոց չմտած աչքովս ընկավ, մենակ նստած էր, մտքումս ասեցի «ուխ-ուխ, եկավ, հազիվ կծանոթանանք»… տենց էկանք ներս, հավեսով ժպտաց :oy Երվանդի հետ խոսում-խոսում էին, իմ ուղեղի բանը չէր, բայց լսում էի ճարահատյալ, որովհետև մնացածի խոսացածը ավելի հեռու էր իմ խելքից… :D Մեկ էլ պահի տակ իր երեխաներից էր ինչ-որ բան պատմում, պապայական ձևով էլի, նենց հավես էր… :) Դեռ իրեն չհանդիպած ասել եմ, որ պոտենցյալ «մերոնքական» ա, ու չեմ սխալվել… շատ շուտ մերվող, շփվող, հումորով Ձյա դուրս եկավ….Վա ջան, նենց հավեսին կերպար ես, ավելի սիրեցի… ու վերջում հատուկ քո համար` նյա-նյա~ :oy :D

Վարպետ
01.09.2008, 11:25
Ես էլ չալարեմ` մի երկու բան գրեմ:)

Elmo. Կարգին տղա, որը առաջինը կարողացավ ինձ` լամեռիս, մարդավարի բացատրել, թե ինչու Հայաստանում լավ ինտերնետ չի կարող լինել :D Շատ հավես ա իր հետ, նենց տպավորություն էր, որ մենք դեռ քուչից, մանուկ հասակից իրար հետ ընկերություն ենք արել, ու Երոյի ասած` ուղղակի վաղուց իրար չենք տեսել: Ես զգում եմ, որ էս առումով շատ եմ կրկնվելու, բայց երեւի դա Ակումբի ամենասիրուն հատկություններից է` մարդկանց միավորել էն աստիճան, որ հանդիպելիս որեւէ դիսկոմֆորտ` առաջին անգամ հանդիպելու, չզգան: Ասեմ, որ Վազգենը ռեալում շատ ավելի սմայլիկոտ ա, քան իր գրառումներում, եթե նկատել եք:) Իրա հետ հավեսով կխմեմ:) Annushka-ն էլ դե զաթի ոնց որ իր համար ստեղծված լինի:) Էն որ ասում ա` որ ասում եմ ես, Արուսն էլ հետս ա, իսկը էդ պահն ա:)

Artgeo. Արթուրի ֆոտոները տեսել էի ու համարյա սենց էլ պատկերացնում էի, բայց չգիտեմ ինչու` ավելի ագրեսիվ:)) Նույնիսկ, երբ իմացա. որ լինելու ա հանդիպմանը, նախապես տրամադրված է, որ մի լավ բազար վոկզալ սարքեմ Ռուս-վրաց-օսեթական խնդրի շուրջ ակումբային վիճաբանությունների թեմայով: Բայց հենց Արթուրին տեսա, փուքսս անմիջապես թողեց, ու հասկացա, որ էս բարի հայացքով, հանգիստ, համեստ ու իրեն առաջին հայացքից սիրել տվող մարդու հանդեպ ի սկզբանե սխալ կարծիք եմ ունեցել, ու խղճի խայթ զգացի:) Ու ինքը չաղ չի, ինչպես ինքն ա պնդում! :)) Չաղը ես եմ, ինքը հավես թմբլո ա:)) Ահավոր հաճելի ա իրան ճանաչելը:

Երկնային. Սխալ կլինի Նյուտիկի մասին տպավորությունը անվանել առաջին, որովհետեւ մի հազար տարի ա օնլայն գիտեմ:) Նկարներին էլ էնքան էի նայել, որ սնայպերսկի պրիցելով Ազատության հրապարակի հանրահավքում կգտնեի մեկից-մեկ:) Նենց որ չերկարացնեմ, ինքը իմ համով մռութներից մեկն ա:) Որ մի քիչ էլ քիչ խոսա չէ~... Պահ-պահ-պա~հ :))

Բյուրակն. Հին նիկով գրեցի, էս նորը տենց էլ անգիր չեմ կարողանում հիշել:)) Բյուրին էլ որ տեսա, էլի ոնց որ հազար տարվա ծանոթս լիներ (Էս ինչ շատ եմ կրկնվում), բայց նենց տպավորություն էր, որ մենք իրար աչքերի մեջ չենք կարողանում նայել, երեւի էդ հազար տարվա ծանոթության մեջտեղները մի օր կռվել ենք, բայց չենք հիշում:)) Բյուրի մասին կարծիք "Իմ վերեւի մարդու" մեջ արդեն հայտնել եմ, բայց ավելացնեմ, որ եթե ինքը ամեն ինչին վերաբերվի նույնքան թեթեւ ու ժպտերես, որքան ինքն է, շատ ավելի հեշտ կապրի ապագայում:)

Մնացածի հետ, կարելի է ասել, չեմ շփվել, կներեք, ապագայում:)

Ռուֆուս
01.09.2008, 19:19
Վարպետին արդեն երկու անգամ տեսնում եմ, բայց չեմ հաջողացնում շփվել...

Բայց իմ մոտ էնպիսի տպավորություն է, որ Վարպետին հազար տարի է ճանաչում եմ (իրականում 3 տարի եմ ճանաչում online ռեժիմով)

Ավելի մոտիկից կծանոթանանք, նոր տպավորություններս կգրեմ :)

Երկնային
14.09.2008, 00:08
Kuk :)

Արթուրը շատ տարբեր էր իր վիրտուալ կերպարից… միշտ համոզված էի, որ շուտ բռնկվող մեկն է լինելու, դրա փոխարեն բավականին հավասարակշռված ու հանգիստ էր, ու դա շատ լավ է: Հա, միանգամից ինչ-որ դրական բան զգացի իր ժպիտից, համեստ ու բարի ժպիտ ունի… :) բացի այդ, հավեսով, ասող-խոսող տղայա, դուրս եկավ… :)

Ծով
14.09.2008, 01:21

Կուկին ե՞րբ տեսար:D

Երկնային
14.09.2008, 01:32
Կուկին ե՞րբ տեսար:D

էդ մի բանն էլ որ չիմանաս, ի՞նչ կլինի… :P:D

Տատ
14.09.2008, 01:37
Մնացածի հետ, կարելի է ասել, չեմ շփվել, կներեք, ապագայում

------
Վարպետին արդեն երկու անգամ տեսնում եմ, բայց չեմ հաջողացնում շփվել...
Վարպետ, տետ-ա-տետի կարիք եմ զգում, որ հաստատ շփվենք:B

Ռուֆուս
26.09.2008, 03:02
Նկատել եմ, որ շատ մարդիկ իրենց դիմակով (կեղծ) կերպարն են ներկայացնում Ակումբում, իսկ Ակումբից դուրս լրիվ ուրիշ մարդիկ են, բայց պարզվում է, որ Հայկօյի վիրտուալ կերպարը իր իրականից գրեթե ոչ մի բանով չի տարբերվում.... Էլի նույն սուր հումորն է, խելացիությունն ու բազմիմացությունը, շատ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է, ում հետ կարելի է տարբեր թեմաներից ժամերով խոսել, խմել, ծխել ու չհոգնել.... :hands

Երկնային
01.10.2008, 18:13
Hydrology

Տաթևիկ :)
շատ համեստ աչոն դուրս եկավ… հանգիստ… աչքերը մի տեսակ երջանիկ փայլում են անընդհատմ երևի իսկապես հոգու արտացոլանքն ա… :) Քիչ էր խոսում, բայց երբ խոսում էր, շատ հետաքրքիր ու դիպուկ մտքեր էր արտաայտում, միանգամից զգացվում ա, որ շատ խելացի ա… բարի ժպիտ ունի, հանգստացնող…
իրոք, շատ հաճելի էր, հիշում եմ քեզ ու ժպտում… դրական ես… :)

Երկնային
03.10.2008, 23:42
Հայկօ…

Դե բռնվի… :))
արտաքինի մասին մի երկու բան եմ ասելու :P սիմպատիչնի տղայա, համ էլ ժպտալուց թշին փոսիկ ա լինում, հաճելի ժպիտ ունի… կոկիկ ա հագնվում…
Անցանք առաջ… շատ լուրջ ա մի տեսակ ու քչախոս :oy բայց երբ խոսում էր, դիպուկ էր ու խելացի… :) մեկ էլ մի բան նկատեցի, չգիտեմ ինչքանով ա համապատասխանում իրականությանը, թե չէ, բայց իր մեջ «պեդանտիչնի» ինչ-որ բան նկատեցի, կարծում եմ բավականին բծախնիր ա, ու իրեն չգիտես ինչու խիստ ու պահանջկոտ դասախոս պատկերացրեցի… :P

Ընդհանուրով դուրս եկավ, լավ տղայա… :)

քաղաքացի
04.10.2008, 21:17
Ակումբում շատ հաճելի է: Ակումբից դուրս էլ ավելի: Առաջին անգամ, որ Չուկին տես (սրա մասին չեմ պատմել :P)…
Ուրեմն սենց: Առաջին անգամ, որ Չուկին տեսա՝ շա՜տ հեռվից էր գալիս: Բոլոր ակումբի մյուս անդամները, որոնք ներկա էին հանդիպմանը գոռում էին «Չո՜ւկ, Չո՜ւկ…», ոմանք էլ «Չո՜ւկս» կամ «Չուկի՜կս»:
Որ տեսա, սկզբում փոքր էր երևում: Դե ես էլ, մտքումս ասացի, որ մոտիկանա երևի կմեծանա էլի: Բայց տենց էլ փոքր մնաց, չնայած դրան, որ մոտիկացել էր արդեն: Բարևեցինք ծանոթացանք: (ես արդեն գիտեի, որ ակումբի Տերն է): Խոսացինք: Վատ մարդ չէր: Ծառայության մեջ էր՝ խելոք-մելոք: Իրա համար Չուկ էր:
Ամբողջ ակումբը Չուկին սիրում էր: Հետո ակումբի անդամների քանակը, որ շատացավ՝ սիրողներն էլ էին շատանում: Բայց դե էդքան շատ չէր կարողանում բոլորին հասցներ պատասխան սեր ցույց տար: Սկսեց օգտագործել սադոմազոխիստական մեթոդը: Մոդերատորների հետ շփվելիս մազոխիստ էր լինում, ակումբի մյուս անդամների նկատմամբ սադիստ՝ աջ ու ձախ ինֆրեկշն տալիս, արգելափակումներից գերագույն հաճույք ստանում: Մենակ մի բան չեմ հասկանում: Ախր ինքը մաթեմատիկայից պետք ա, որ լավ լինի, տրամաբանությունն ուժեղ ա: Ի՞նչ ա անելու, երբ ակումբում մնան միայն մոդերատորները: Խեխճին ինչքա՞ն պիտի տանջեն:
Է՜հ…

StrangeLittleGirl
04.10.2008, 22:07
Ըշտե
Մականունն այնպիսին է, որ անմիջապես աչքի է զարնում: Հիշում եմ՝ հայերենի բաժնում էր շատ հայտնվում, բայց գրառումները չէին տպավորվել. երևի չէի կարդացել:
Երբ ծանոթացա նրա հետ, առաջին տպավորությունս՝ խելացի է, երկրորդը՝ համեստ է, երրորդը՝ գիտակ է, չորրորդը՝ հաճելի զրուցակից է, հինգերորդը՝ ամաչկոտ է: Մի խոսքով, շատ ուրախ էի նրա հետ ծանոթանալու համար: Հուսով եմ՝ նորից տեսնվելու առիթներ կունենանք ու երկար կզրուցենք մեզ հետաքրքրող թեմաների շուրջ:

Enigmatic
04.10.2008, 22:22
անկեղծ ասած իմ հանդիպումը ակումբի երեխեքի հետ անսպասելի ստացվեց,ես հանդիպեցի նախքան գրանցվելը ակումբում:)շատ լավ տպավորություն ստեղծվեց մոտս միանգամից դրա համար էլ որոշեցի գրանցվել,Երվանդը ծանոթացրեց,դե Արուսին ու Ծովին միանգամից մինչ էտ շատ հավանեցի հա ու Կուկին,իսկ հետո ընդհանուր որ տեսա միանգամից Չուկին շատ հավանեցի շատ անմիջական հավեսով տղայա:oyու ելի միքանի հոգի լավն էին բայց սկի անունները չեմ հիշում ոչմեկի կներեք:oy:)տենց ելի էլ չեմ տեսել դրանից հետո:(

Երվանդ
04.10.2008, 22:34

Հա եսել Enigmatic-ին շատ հավանեցի առաջին հայացքից հենց, բայց դե առաջին հայացքի նկարը փաստորեն իրանը չէր հետո պարզվեց:D, իսկ հիմա էլ չասեմ էլի ինչքաաաան շատ եմ հավանում:love:love

Ուրվական
11.10.2008, 20:59
Իրանք հըլ կայֆերի մեջ են, ես գրեմ, էլի: Հայկօ-ի մասին ուզում եմ արտահայտվեմ:B. կարգին տղայա, հենց առաջին հայացքից, ներս մտնելուց հասկացա, հազվադեպ ա լինում, որ ես հենց սկզբից սենց ասեմ, ու հազվադեպ մարդկանց մասին, նամանավանդ... համալսարանցի ա: Շատ կիրթ, չափված-ձևած, միևնույն ժամանակ հումորը տեղը տղա ա, համ էլ դասախոս մարդ ա, բայց էդ տպավորության հետ կապ չուներ, էլի: Մի խոսքով, ախպերս, քեզ միշտ ուրախ կլինեմ ակումբի հանդիպումներին տեսնելու... մեծ պոտենցիալ եմ տեսնում քո մեջ:D: Մի օր խմելու ենք:drinks

Տատ... Ակումբում դու-ով ասեմ, էլի:oy: Հիանալի անձնավորություն ես, Տատ ջան, միանգամից քեզանից ձգող էներգետիկա ա գալիս սենց, դեմքիդ նայում եմ, վրայից բարություն ա թափվում: Այ, արդեն քեզ կարոտեցի:oy: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա քո պես մարդու հետ ծանոթանալ, դու դեմք ես:

Էս ինչքան ժամանակ էր, նոր ակումբցու հետ չէի ծանոթացել, ու միանգամից սենց երկուսով: Հզոր տպավորություն էր, ձեզ հետ ծանոթանալուց հետո էլ տրամադրությունս բարձրացավ, ձեր կենացը:drinks

Արտս:love

impression
11.10.2008, 21:05
Հայկօ-ի մասին ոչինչ ասել չեմ կարող, չենք շփվել, համենայնդեպս, նրան այդպիսին չէի պատկերացնում, ինչ-որ տեղ արտաքինով նման էր H.a.y.k.o.-ին:
ՏԱՏ ես Տատին սիրու~մ եմ, կարգին էֆֆեկտնի կին ա, ի~նչ տատ ;) շատ-շատ սիրեցի, հումորը տեղը, ժպիտն անպակաս, մի խոսքով, դեմք ա Տատը :)

Երկնային
11.10.2008, 21:32
Տատը :love

ախր ինքը հեչ Տատ չի է… :Pսենց սիրուն, ձգող, հավեսով կին … սիրեցի, էն մարդկանցից ա, որ միանգամից զգում ես միայն դրականը… ասող-խոսող, հումորով… չէ, չսիրեցի, շատ սիրեցի… :oy

Adam
12.10.2008, 19:44
Ինչ գրում եմ՝ կարծիք չէ, որովհետև դեռևս ռեալ կարծիք գրելը մի քիչ շուտա, քանի որ բավական չեմ շփվել տվյալ մարդկանց հետ: Կգրեմ թեմայի պահանջին համաձայն. առաջին տպավորություններս :)

Selene - Մերիին մի քիչ ուրիշ էի պատկերացնում, նույնիսկ սկզբում չճանաչեցի էլ, թեև նկարը տեսել էի: Անմիջական, բարի աղջիկ, հավասարակշռված, առանց ավելորդությունների: Չգիտես ինչի, ես իրան մի քիչ մեծ էի պատկերացնում... չնայած էլի եմ ասում, որ նկարը տեսել էի ու տարիքն էլ :D սակայն չգիտեմ ինչ կատարվեց հետըս ու էդ ամենը գլխիցս դուրս էր եկել: Հենց առաջին հայացքից շատ մեծ ջերմություն զգացի: :) :love

Ուրվական - Երկու անգամ ենք հանդիպել, բայց երևի 2-3 նախադասությունից ավել չենք փոխանակել դեռ: Միգուցե վերջին ժամանակահատվածում իմ տրամադրության հետա մի բան կատարվում, կամ չգիտեմ: Չխոսկան եմ դարձել ու չշփվող՝ շարունակ խրված պրոբլեմների ու գործերի մեջ:
Միանշանական կարող եմ ասել, որ շատ լավ տղա է Գոռը, բարի, ջերմ, ընկերասեր:
Հետո դեռ ավելին կշփվենք ;)

Վարպետ - Ճիշտա Չուկնա ակումբի պապան, բայց ըստ իս ակումբի պապանա նաև
Վահագը, որը շատ լուրջ, միաժամանակ հումորով, տակտով, խելացի անձնավորությունա: Ակումբի մաման Անահիտնա, իսկ պապան՝ Վահագը, սակայն այս դեպքում մաման ու պապան իրար հետ բացարձակ կապ չունեն: :D
Կողքից Վարպետին լսելուց, հասկանում ես, որ խելացի մարդու կողքն ես նստած:
Միանշանակ բարություն նկատեցի նաև:

Հ.Գ. դեռևս այսքանը... :)

StrangeLittleGirl
12.10.2008, 20:26
Տատ - ի՜նչ հավես մարդ է: Մտածում էի՝ ոնց էլ էս ճժերի, այսինքն՝ մեզ հետ գլուխ է դնում: Շատ ուրախ, ասող-խոսող, ամենակարևորը՝ հեքիաթ պատմող տատ է:

Հայկօ - Գոռին սպանելու եմ, որ սկզբում սխալ ներկայացրեց: Ճիշտն ասած, ինձ զարմացրեց նրա չխոսկանությունը: Ակումբում լավ էլ շատախոս է :D

Ռուֆուս
13.10.2008, 01:27
Տատի մասին անգլիացիները կասեին - She's classy! ;)

Իսկ ես կասեի, որ նա այն մարդկանցից է, ովքեր մաքսիմում վայելք են ստանում կյանքից: :)

Տատ ջան, կենացդ! :love

Ծով
13.10.2008, 13:31
Բայց ինչ հավես ա...ակումբցիները համատեղ ՏԱՏ ՈՒՆԵՆ:D:hands....ԴԵ, ԵՍ ԱչՔԻՍ ՆԱխԱՆձԵՄ ԼԱՎ:hands
Հայկոն էլ Նորտոնն էլ, լավ տղերք են, բայց դե համարյա չշփվեցի...մեկի հետ մասնագիտական հարց էի քննարկում, մյուսի հետ քաղաքական մի երկու հաղթելու՛ ենք:hands...
Բայց դե ակումբցիներին էնքան չէի տեսել, մի հատ քաղաքացու մասին կարծիք հայտնեմ...
ԶԶՎՈՒՄ ԵՄ ԻրԱՆԻՑ, ԲՌԻԼՈԿՆԵրՍ չԻ ԲԵրՈՒՄ...:[
Հա, Վերաս շատ էր սիրունացել ու փափուկացել...
Գալս մի տեսակ եթերային էր դարձել...
Երկնուկս, ինչպես միշտ, մուկս էր...
Չուկը դե կա ու կա...
Երոյի մասին էլ չասեմ...արյաաաաա:D
Ռաստաս դե միշտ էլ լավն ա:love
Էն Աստծո գառան հետ համարյա չխոսեցինք...
Անիին էլ շատ կարոտել էի.. համեստ ժպիտը
Աթեիստը անեկդոտները թարգել ա՞:o
Հովսեփն էլ դե նույն լուռումունջը...
Արշակն էլ...
լավ, ում մոռացա...
բայց ինչի՞ պիտի փոխված լինեիք...:D
Հա, Վարպետը հավեսով մարդ ա երևում...
Դե Կիտայիս էլ փախցրեցի հյուսիս, կարոտս առա...
Բյու՛ր, դու էլ իմանայիր երկար մնայիր էլր, ուււււււֆ:8
ՀԱՎԵՍՍ ՏՎԵՑ...:D

Taurus
15.10.2008, 23:17
Տատ- լավն ա

Երկնային
15.10.2008, 23:35
Norton-ի մասին չեմ գրել… :P
մմմ… առաջին անգամ երկու րոպեով եմ տեսել… հիշում եմ, որ նստած էր, ես էլ էկա, ու ետևից ասեցի` իսկ դու՞ ով ես…:D խեղճ տան երևի մտածեց գիժ եմ… :oy ահա և մեր առաջին տպավորությունը… հետո մի անգամ էլ վերջերս տեսա, ու մի քիչ շփվեցինք… շատ խելացի տղայի տպավորություն թողեց, եթե տարիքը չիմանայի, հաստատ ավելի մեծի տեղ կդնեյի (խոսքը արտաքնապես մեծ երևալու մասին չի)… հա, մեկ էլ` ուշադիր ա, իսկ տղայի համար դա մեծ պլյուս ա… ;)

Norton
16.10.2008, 00:06
Տատ- Տատը դեմքա, շատ պարզ, անմիջական:
Հետաքրքիրա, որ տարիքային տարբերությունը զրույցի ընթացքում համարյա չէր զգացվում՝ դա մեծ պլյուսա, նշանակումա չնայած տարիքին` ձեռքը միշտ պուլսինա պահում::)
Երկնային- Երկնայինը գրեթե վիրտուալից չէր տարբերվում: Ես իրան տենց էլ պատկերցանում էի: Պուճուր, համե՜ստ, շատ գեղեցիկ ժպիտ ունի, բայց իմ մոտ մի քիչ կաշկանդված էր, ոնց որ:think:
Դե մի քիչ շատ կլանված էի իրան նայում, երևի դրանից էր:D
Գալաթեա-Գալաթեային ռեալում մի փոքր ուրիշ ձև էի պատկերացնում:
Շա՜տ համով-հոտովա՝ քիչ եմ շփվել, բայց այդ շփվելու ընթացքում մենակ դրական լիցքեր եմ ստացել:)
Kita-Հումորով , հետաքրքիր, կենսուրախ: :)
Raedwulf- Ամենաառաջին ակումբցին է, ում ճանաչել եմ: Բազմակողմանի զարգացած անձնավորություն: Ու կարևորը հումորը տեղնա, վերջին հանդիպմանը լավ ուրախացրեց իր անեկդոտներով::hands
Արշակ-Խելացի, շաատ համգիստ բնավորության տեր անձնավորություն::)

Բարեկամ
17.10.2008, 08:22
Ուլուանային ռեալում լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում…
սենց ամաչկոտ չէ…:oy ;)
ու էսքան մեղմ չէ… :oy
դաժը վախենում ու զգաստ էի մի ձև… :oy

…բայց էլի եմ վախենում :D

Ariadna
17.10.2008, 10:17
Տատ – Տատը էնքան լավն ա, որ նույնիսկ, երբ քաղաքակնությունից ա խոսում՝ ոչ այնպիսի դատողություններով, ինչպես մենք՝ զոմբիներս, միևնույնն է, բացարձակ չես ներվայնանում ու ավելի շատ ես սկսում սիրել :love

ivy
17.10.2008, 12:02
Ուլուանային ռեալում լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում…
սենց ամաչկոտ չէ…:oy ;)
ու էսքան մեղմ չէ… :oy
դաժը վախենում ու զգաստ էի մի ձև… :oy

…բայց էլի եմ վախենում :D

Դուք իրար իսկապես ռեալո՞ւմ եք հանդիպել, թե՞ տեսագրությամբ կամ վեբկամերայով եք տեսել։ ;)
Ռեալը իսկապես իրական հանդիպումն է, տեսագրություն նայելը «ռեալում» տեսնել չի կոչվում, ինչքանով որ ես եմ հասկանում...

Բարեկամ
17.10.2008, 12:59

Հասկանում եմ, Այվի , տեսագրություն կամ նույնիսկ վեբկամերայով նայելը իրական շփման հետ կապ չունի. նույնն ա, թե լուսանկար նայես, մի քիչ ուղղակի ավելի ինֆորմատիվ :
չէ, տեսագրություններ չեմ տեսել ;)

impression
17.10.2008, 14:31
Հասկանում եմ, Այվի , տեսագրություն կամ նույնիսկ վեբկամերայով նայելը իրական շփման հետ կապ չունի. նույնն ա, թե լուսանկար նայես, մի քիչ ուղղակի ավելի ինֆորմատիվ :
չէ, տեսագրություններ չեմ տեսել ;)

ֆոկուսնիկ են, այ մարդ... :esim

Մարկիզ
20.10.2008, 01:25
Երկնային- փափուկ, մեղմ, գեղեցիկ, մի քիչ ամաչկոտ, բայց չուշացող, հըլը մի բան էլ շուտ եկող…
Ու երևի ամենակարևորը, ցանկացած դեպքում, առաջին հերթին ընդհանուրի համար լավը ցանկացող: Չգիտեմ, ինձ թվում է, որ Երկնայինը Էգո չունի… Կամ էլ ունի, բայց իր համար երկրորդային է…
Երվանդ- Երվանդի հետ շփվելիս առաջին հերթին աչքի է զարնվում նրա «լիդերությունն» ու լիդերին բնորոշ բոլոր հատկանիշները: Նա անմիջական է, իրեն «սիրել է տալիս»… չնայած, որ բնավորությամբ կազմակերպիչ է: Ինքդ էլ արդեն զգում ես, որ առանց նրա ինչ-որ մի շատ կարևոր բան պակասում է…
Չուկ- ի՞նչ ասեմ… Ահավոր համեստ ու բարյացակամ անձնավորություն է: Էլ չեմ ասում աչքերի մեջ առկա հանգստությունն ու դիմացինին մինչև վերջ հասկանալու ունակությունը, որը ուրիշին երևի կվախեցներ, իսկ նրան քիչ թե շատ ճանաչողին՝ չէ, հակառակը՝ գրավում է ու ստեղծում է մի տեսակ վստահություն նրա հանդեպ:
Լիլ- Դեմք ա, գնա գալիս եմ… Ճկուն ու խելամիտ աղջիկ է, ով հասկանում ու տեսնում է ամեն ինչ: Այնպիսին չէ, ինչպես ֆոռումում, վստահ եմ: Վսյո ժե այստեղ՝ վիրտուալում, նա ավելի կենսուրախ ու անհոգ է թվում: Իրականում լավ էլ խորը ու երևի «սառը դատողության տեր» անձնավորություն է…
Տատ-հրաշալի անձնավորություն է, որը բոլորի հետ անխտիր կարող է լինել անմիջական/ սա շատ կարևոր է նորեկների համար/, չհոգնել զրուցելուց: Էլ չեմ ասում նրա երիտասարդական ավյունն ու նաև զարգացածությունը…
Արշակ- Արշակին մի երկու անգամ մինչ այս տեսել էի…
Ու մի տեղ էլ գրել եմ դրա մասին: Լավն է, զգում ես, որ «Մեծատառով» մարդ է… Այն առումով, որ համոզված եմ, երբեք սուտը չի խոսա ու չի անի « սուտ բան»: Խելամիտ ու համեստ է, շա՜տ, աննկարագրելի…
Արթուր– Արթուրի հետ հըլը մենք պիտի լեվի գնանք… Խոսք ա տվել… Էն էլ Թիֆլիս…:))
Լավ: Ասեմ: Ճիշտը ասող, հըլը քիչ չի, ճիշտը բացահայտող տղա է… Էդ բացահայտելն էն խոսքը չի: «Քուջուջ» կանի մինչև գտնի այն ինչ իրեն պետք է…:D
Բագրատ- Բագրատը ինտելեկտուալ մարդու վառ օրինակ է: Խելոք է, արտահայտում է միայն տեղին մտքեր, հումորով է ու անմիջական…
Կայացած անձնավորություն է: Նախանձեցի մի քիչ…;)
Գալաթեա- Ես խաբեցի: Ես սպասում էի, որ կտեսնեմ մեկին, ով քննախույզ ու «կայֆարիկ» հայացքով նայում ու տնտղում է դիմացինին, որը մի քիչ հաճելի « վախենալի» կլիներ: Բայց՝ ոչ: Շատ հաճելի աղջիկ էր: Դե էլ չասեմ նրա մոտ առկա բազմաթիվ ու բազմապիսի լավ հատկանիշների մասին: Բոլորն էլ գիտեն: Ես էլ արդեն ասել եմ, որ նա իմ ամենասիրելի ակումբցին է:
Քաղաքացի- Քաղաքացին շատ անմիջական ու շփվող անձ է իմ կարծիքով: Հետն էլ գործունյա մարդու տպավորություն թողեց: Համոզված եմ, դատարկ խոսքերի ետևից ընկնող չի, սիրում է գործել ու գործով է ապացուցում ամենը…
Կիտա- Շա՜տ լավ աղջիկ է: Ֆորումում չեմ շփվել, բայց իրականում նրա հետ շփվելը շատ հաճելի էր: Երևում է, որ խելացի է ու արդեն իսկ՝ ձևավորված անհատականություն…

Հըլը որ այսքանը…:)
Ճիշտն ասած՝ բառերս մի քիչ չհերիքեցին…

Գալաթեա
20.10.2008, 01:45
Հայկօ - առաջին իսկ վայրկյանին տպավորությունս էս կարգի էր՝ հմմ...վատ չի՛՛ վատ չի՛՛ :D
Դրսում կանգնած էր Այրիշ Փաբի մոտ ու մի վայրկյան անգամ մոտս կասկած չառաջացավ, որ Հայկը չի, թեև առաջին անգամ էի տեսնում :) Սիմտատիիշնիյ :oy
Դե իսկ շփվելուց արդեն միայն ամրապնդվեց լավ տպավորությունս..խելացի, հաճելի զրուցակից, դիմացինին գրավող, որպես կանոն...դերասանական տաղանդ ու շատ համով ժպիտ :)

Տատ - Տատս մի այլ կարգի դեմքա :love Ես սիրահարված եմ պարզապես :love Իսկական Vita .. կյանք :love
Անմիջական, ջիգյարով, հմայիչ, խելացի, սիրուն, ճաշակով...ոփշմ, սորտ ա ինքը :)
Ուրախ եմ որ եկավ ակումբ...էն..ինչ էր...հա, Արմենոիդ ջան...հալալա :D

Մարկիզ - Կամ Կոմսս :) Լրիվ իդենտիկ կերպար վիրտում ստեղծածի հետ...որի համար էնքան ուրախ եմ :love Վախենում էի, որ ինքը ուրիշա իրականում, ձևա բռնել, բան էլի...բայց չէ :love Շփման մեջ շատ անմիջական...ու շատ ուշադիր :love Ու շատ լավ աչքեր ունի :oy Լավ ա, որ ...դու էիր :)

Artgeo
20.10.2008, 01:48
Արթուր– Արթուրի հետ հըլը մենք պիտի լեվի գնանք… Խոսք ա տվել… Էն էլ Թիֆլիս…:))
Լավ: Ասեմ: Ճիշտը ասող, հըլը քիչ չի, ճիշտը բացահայտող տղա է… Էդ բացահայտելն էն խոսքը չի: «Քուջուջ» կանի մինչև գտնի այն ինչ իրեն պետք է…:D
Եթե նույնիսկ չկա այն, ինչ փնտրում եմ, չէ՞ :D

Մարկիզ - Հանդիպման սկզբից մինչև վերջ համարյա սուս էր, բայց վերջում նենց գժություններ արեց, որ.... :o Նույնիսկ ես էի զարմացել, ինչը շատ հազվադեպ է լինում :hands Միանշանակ դրական կերպարա, կասկածելի գաղտնի ( :D ) աշխատանքով :P :D Հուսով եմ հետագայում ավելի մոտ ծանոթանալու հնարավորություն կունենամ

Տատ - :love Կարճ ու կոնկրետ: սիրում եմ :love

Երկնային
20.10.2008, 01:51
Մարկիզ

Մարկիզին ընդհանրապես ցանցառի մեկն էի պատերացնում… դե հա, հումորով ա, բայց հաստատ նենց ցանցառ չի, ինչպիսին որ շատ անգամ ակումբում ներկայանում ա… :)) բայց խաղացած չի ինքը, իրեն դեր պետք չէր երևի, հայացքից ա զգացվում… մի տեսակ հանգստացնող ձայն ունի… անմիջական, շփվող… մի խոսքով` լավն ես… :)

Երվանդ
20.10.2008, 08:21
Մարկիզ- Լուրջ մարդա Սուրենը, էտ լրջությունը սակայն իրան հաստատ չի խանգարի, ինչ ինչ իրավիճակներում «գժվել»:), էտ միանգամից զգացի, քանի որ ոնման ենք էտ հարցում, ու ընդհանրապես ինքը ոնց որ մի քանի անգամ եկած լիներ հանդիպումների, տենց տպավորություն էր, ես ամեն ինչ կանեմ որ Սուրոն շարունակի գալ հանդիպումների ու ավելի մոտիկա մեր հետ, շաաաատ արդիական ու գժոտ մասնագիտություն ունի:hands:D:D, Սուր մերսի որ իմ մասին գրած կարծիքում սիրել տալը չակերտների մեջա:pardon:D

Տատ- Է Վիտայի մասին ինչ ասեմ, ինքը վերջնա, սիրահարվելու բանա լրիվ:love, անմիջական, աշխույժ, միշտ հետաքրքիրա իրա հետ ցանկացած թեմայից խոսել, բացի իհարկե քաղաքականությունից:beee:pardon:D, բա ինչ լավ տանգո պարել գիտի:love, համ պարումա համ էլ ընթացքում ականջիդ կայֆ բաներա ասում:love:D, ասենք սենց՝ ինչ լավա երեխուն տուն տարար թե չէ մամաին կպատմեր , ու ուզում էր նկարագրեր ինչ պիտի պատմեր, ափսոս հիշեց որ խառնելա:D:D, Վիտ բայց զգում ես չէ սաղ խոսքերով սիրահարված են բայց ավելի ռեալիստորեն ավելի ռեալիստորեն առաջնթաց չկա:pardon:yea:D

Երվանդ
20.10.2008, 08:25
Հա Նորթոնի, Անդոյի մասին էլ գրեմ, գրել գրելա:)), տեսքին նայելով կյանքում չես ասի 18 տարեկանա, բնավորությամբ էլ մի ձև լուրջա, կամ հլը չի մերվել երևի, լավ ժպիտ ունի, որ ժպտումա զգում ես որ կարգին մարդա:), խոսելուց երբեք ավելորդ բաներ չի ասում, եթե խոսումա էլի:), բայց դե էլ հանդիպումներին երևի էլ չգա, Գոռը նենց աչքը չվախեցրեց ուրբաթ օրը:D

Երվանդ
20.10.2008, 08:37
Արյաաա ՀայկՕ-ի մասին մոռանում էի արդեն:(, Հայկոն կրթված ու լայն աշխարահայացք ունեցող երիտասարդա:D, ինքը նույնպես միանգամից մտավ մեր կրուգ, բայց դե ինքը դա արեց անազնիվ մեթոդով էլի:D,սիգարները Հայկո ջան, ինչ արին սիգարները արին:)), նենց կայֆա որ ակումբում նոր ԴԵՄՔեր են լիքը հայտնվել, առաջ մանկապարտեզ էր հիշեցնում ակումբի հանդիպումները իսկ հիմա անհատականություները շատ են ու սենց շաաատ ավելի հետաքրքիրա ակումբի հանդիպումները:)

Երվանդ
20.10.2008, 08:56
ականջիս կասե՞ս, թե՞ մեղմացրած տարբերակով ստեղ :D

Բարեկամ
Ստեղ ու չմեղմացրած:D , քեզ շաատ եմ սիրում:love, լրիվ լուրջ, միշտ էլ ինձ դուր ես եկել , բայց էս վերջերս ոչ թե ուղղակի դուրս գալիս ես այլ մի ձևի հարազատ ես դարձել, ուրեմն դու ահավոր կանացի ես, հումորով ես, ջոգող ես, ռոմանտիկ ես, շաաատ սիրուն ես, եթե սիրես մեկին մինչ վերջ կնվիրվես , երջանիկ կլինի ինքը հաստատ:), աշխատի Հայաստան չգաս թե չէ քո վրա կարողա հենց միանգամից լռիվ ռեալիստական հարձակում տեղի ունենա ակումբի տղեքի կողմից:D, չնայած չէ ինչ եմ ասում:[, արի արի ես սաղին կլռվցնեմ;):P:))

impression
20.10.2008, 09:39
Ուզում եմ Մարկիզի մասին կարծիքս գրել :)
Ես իրեն մի քիչ այլ էի պատկերացնում, դե էլի եմ ասել, ասոցիացվում է մեկի հետ, ու սպասում էի, որ առնվազն նրա կրկնօրինակին եմ տեսնելու: Բայց դե չէ, նման չէր, ինքն իրեն էր նման, հանգիստ, հանդարտ ու ուշադիր մարդ, հաճելի զրուցակից, հետաքրքիր մասնագիտության տեր: Ու համ էլ ինչ-որ բան ինձ ասում է, որ դեռ ընկերանալու ենք ;)
Բայց դե, ի միջի այլոց, մականունն իրեն շատ է սազում, իսկը Մարկիզ է, որ կա, ինչ-որ մի տեսակ արիստոկրատ բան կա հայացքում, որ ասում է՝ ես ձեր իմացածներից չեմ է՜, մարկիզ եմ, մարկիզ: :)

Ֆրեյա
20.10.2008, 10:07
Ուլուանային եմ տեսել... երազում :) Շատ լավն էր, բարի ու այնպիսին, ինչպիսին նկարներում է :love

Տատ - :love ինչ ենք անելու, որ գնա՞ :( Առաջին հենց հայացքից շատ դուրս եկավ Վիտան, և, ինչպես և սպասում էի, նման չէր տատի և հիմա հասկանում եմ` ինչու է մականունը Տատ դրել. որպես հակապատկեր :D
Տատից ավելի երիտասարդ, կենսուրախ, կանացի, համակրելի անձնավորություն չեմ պատկերացնում... :)

Dayana
25.10.2008, 22:04
Հետաքրքիր է, բայց ես գրեթե էս թեմայում չեմ գրել :oy ուզում եմ հիշել Գալաթայի հետ առաջին հանդիպմանս մասին ու ձեզ հետ կիսվել տպավորություններվ :)

Դե Գալը, նախկինում Պռաստոյ Զրիծելը, իմ" հին ընկերներից" էր, դեռևս ՄայՀայաստանից: Ընկերը մեղմ ասված է :)) Մի խոսքով իմ լավագույն հատկությամբ` յազվա եղա, ասեցի ուզում եմ քեզ հանդիպել: Քանի որ առաջին զոհը` Իմպրեսսիոնը դեռ չէր հասցրել զգուշացնել, որ ինձանից պետք է հեռու մնալ, Լիլիթը համաձայնվեց, ու հենց էդ պահից ընկա մտածմունքների մեջ :( Ինքս ինձ ասում եմ այ լակոտ, դու ինչ գործ ունես էդքան "մուդռի" աղջկա հետ, գնում ես հիմարություններով ականջները ցավեցնես ? :think բայց դե ինչես ասում են ` Ով Ռիսկի Չի Գնում, Նա Շամպայն Չի Խմում :) Գնացի: Բնականաբար չգտա Գրողների Միությունը, մինչև Մարշալ բաղրամյան տրանսպորտով գնացի, հետո ոտով իջա .... Մի կերպ գտա :oy Սպասում եմ, որ հեսա կգա Պռաստոյ Զրիծելը ու դուրս է գալիս մի հատ փոքրամարմին, ժպտադեմ աչոնիկ :love Էդ օրվանից զգացի, որ իրեն կարմիրը շատ է սազում: Կրակի գույն :love
Դե սպասվածից ավելի խելացի ու հեռատես մարդ դուրս եկավ, բայց ոչ մի վայրկյան իր առավելությունները աչքս չխոթեց :oy Էնքան խորն էր, էնքան զգայուն: Ու էսօր, որ հեռախոսով խոսելիս շրթունքը դողում էր, հասկացա, որ էն ժամանակվա ասած իրա մի բառը, պահի տակ ստացված խելացի խոսք չէր, "լավ եփված միտք " էր :)
Էլ չեմ ուզում ինչ-որ բան ավելացնեմ, մնացածը շատ անձնական են :) բայց առաջին 4 հանդիպումներից հետո, չէի կարողանում հետ նայել ... :)

Լիլ, քեզ համար մի գրառում եմ անում Անկապ Օրագրում ... :)

Տատ
29.10.2008, 14:23
Օխաաա՝յ: Էլի ջահելացա::love
Ես էլ հատ-հատ կգրեմ, բայց դեռ չեմ կարող, թարմ են բոլորի ձայներն ու աչքերը: Անչափ ուրախ եմ այս նոր ծանոթությունների, կասեի՝ Ընկերության համար:

Վիտ բայց զգում ես չէ սաղ խոսքերով սիրահարված են բայց ավելի ռեալիստորեն ավելի ռեալիստորեն առաջնթաց չկա:pardon:yea:D
Երվանդ, դու ինձ լաաավ ջոկել էս, աչքիս: Վախում են դեռ, անտեղի հարգանք կա: Ռեալիզմով մյուս անգամ կզբաղվենք:;)

Վարպետ
29.10.2008, 14:32
Օխաաա՝յ: Էլի ջահելացա::love
Ես էլ հատ-հատ կգրեմ, բայց դեռ չեմ կարող, թարմ են բոլորի ձայներն ու աչքերը: Անչափ ուրախ եմ այս նոր ծանոթությունների, կասեի՝ Ընկերության համար:

Երվանդ, դու ինձ լաաավ ջոկել էս, աչքիս: Վախում են դեռ, անտեղի հարգանք կա: Ռեալիզմով մյուս անգամ կզբաղվենք:;)
Մյուս ամիս գալիս եմ Եվրոպա! :jagi

Moon
30.10.2008, 00:04
ՄԻ քանի տպավորություն սիրված ակումբցիների մասին

Red_Devils - - Արամին հենց այդպես էլ պատկերացնում էի ռեալում, համեստ, ամաչկոտ, քչախոս(բայց լավ էլ խոսող օնլայն), շատ բարի։ Մի տեսակ, փորք եղբոր պես սիրեցի։ :love
Հայկօ - Հայկոն շատ ինտելիգենտ արտաքին ունի, կիրթ ա երևում, ճիշտ ա առանձնապես չշփվեցինք, բայց կարծում հավասարակշռված և խելացի անձնավորություն է, նաև հումորով։ Հուսամ դեռ առիթներ կլինեն զրուցելու ռեալում։:hands

Տատ
30.10.2008, 13:26
Մյուս ամիս գալիս եմ Եվրոպա! :jagi

Եվրոպան ո՜ւր, Շվեյցարիան ուր:

Չուկ- անկրկնելի ինտելլիգենտ ձայն և խոսք: Համեստ անկոտրելի համառություն(ես կասեի՝ պնդաճակատություն): Հմայիչ կերպար:
Վուլֆ-հավես, ջերմություն, տարվածություն սիրած բաներով( երաժշտություն ):
Հայկօ- անսպասելի կոմսական արտաքին (հյուսիսային ֆրանսիա) պլյուս հայկական հումոր: Սիրուն տղա:
Նորտոն-գրվածքների և արտաքինի խստության տակ ծածկված ռոմանտիկ ու զգայուն հոգի:
Իմպրեսսիոն- մեր քաղաք: ինձ մեկ-մեկ թվում էր, որ դու՝ ես եմ: Փչացած հանաքների ալիքներում:
Գալաթեա-սվյազնոյ: Կանացի ու զգայուն: Արտիստիկ:Միշտ առաջինը տաքսի նստող:
Քաղաքացի- sympa, doux et masculin en même temps. Bisoux
Արշակ-ազնիվ ու մաքուր մարդ, ուրախ ու զվարթ ՝ անկախ ըմպելիքի ու կէրակրատէսակի սկզբունքային ընտրությունից: Թող ձեռ առնենք հոնի սոկը, բոլորս մեծագույն հարգանք ունենք, ազիզ հարևանս:
Վարպետ, Երվանդ- հիմա ո՞ր մեկիդ հետ եմ պարել: Հենց դուք թվում եք ամուր գետնին կանգնած (գուցե քաշից է՞):
Վարպետը մեջներիս ամենալուրջ մարդն է, ինչքան էլ թաքցնի:
Երվանդ՝ уютный парень:
Կիտա- ինքնուրույնություն, անկախության ձգտում: Միշտ պատրաստ զաժիգալկան:
Երկնային- նրբություն, մի լավ մեջք է պէտք, որ սիրի ու գուրգուրի նրան:
Անի- իմ աղջիկներին էիր հիշեցնում, էն Լիլո Իմպրեսսի հէտ շատ չշփվես, վռազ կփչացնի:
Արտգեո-ակտիվ Վիննի-Թուխ, սիրում է նեղացած արջուկի դերը, բայց մատդ բերանը չդնես՝ հափ կանի ոսկոռով: Բայց հետո նորից կկպցնի:
Մարկիզ- ամենամեծ սյուրպրիզն էր: Նորմալ, հավասարակշռված, ոչ լկտի(հակառակ սպասումների), հաճելի ինքնավստահ ու երբեմն՝ լռակյաց:
Ձայնալար-ծիծաղն աչքերում, ընտանիքիդ բոլոր կանայք լավն են:
ՍԼԳ, սիրուն հմայիչ աղջիկ, վայելի այս հրաշալի մարդախումբը, ավել-պակաս հարցեր մի դիր քո առաջ:

Մյուս ջահելներ, Չայլդ, Դիանա, Արիադնա...հաստատ բոլորին անուններով չեմ հիշի, չնեղանաք, բոլորին մի խոսք ասեմ՝
ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ

Հուսով եմ, որոշ ժամանակ անց նորից կկարողանամ բոլորիդ հետ վիճել до крови, հիմա դեռ հավես չկա:

impression
30.10.2008, 16:40
Իմպրեսսիոն- մեր քաղաք: ինձ մեկ-մեկ թվում էր, որ դու՝ ես եմ: Փչացած հանաքների ալիքներում:

:love քեզ սիրում եմ

Անի- իմ աղջիկներին էիր հիշեցնում, էն Լիլո Իմպրեսսի հէտ շատ չշփվես, վռազ կփչացնի:

մամա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ :lol

Երկնային
30.10.2008, 18:54
Երկնային- նրբություն, մի լավ մեջք է պէտք, որ սիրի ու գուրգուրի նրան:

Հուսով եմ, որոշ ժամանակ անց նորից կկարողանամ բոլորիդ հետ վիճել до крови, հիմա դեռ հավես չկա:

Տատ :love
իսկ ես արդեն կարոտում եմ քեզ :(

ԿԳԴ
30.10.2008, 20:08
Երկնային - զգացմունքային:love

Ռեդ
30.10.2008, 21:02
Moon - Մունին հենց այդպիսին էլ պատկերացնում էի՝ ակտիվ :hands, բարի, բավականին հաճելի տպավորություն թողեց
AEpelWulf (տառը չգտա) - Դեմք, կրթված, խելացի, բավականին հավեսով տղա էր :hands
Հայկօ - Դեմք, էն 8 հոգու համար խառախուռա պիցցան սպանեց :lol, խելացի ֆրանսագետ, սիգար ծխող տղա :hands
Չուկ - Չուկին էսքան բարի չէի պատկերացնում :o Բավականին հավեսով տղա էր ;) Նույնպես բավականին հաճելի տպավորություն թողեց ;):)
Արշակ - Հաճելի, խելացի, բարի տղա ;)
Կիտա, impression, Վարպետ, Camilla - Ճիշտ է այնքան էլ շատ չշփվեցինք :oy, բայց հաճելի տպավորություն թողեցին ;):)

Moon
01.11.2008, 11:16
Taurus - Շատ ակտիվ, ուրախ, ժրտերես, հավեսով ուրախացող ու պարող դեմք ա։ Շատ ուրախ եմ ծանոթանալու համար։:hands

Վահիկ - Red_Devils- ին նման էր շատ։ :)

Yellow Raven
01.11.2008, 13:28
Moon-Moon-ի հետ շատ չշփվեցի,բայց շատ ակտիվ աղջկա տպավորություն թողեց:)

Հայկօ
01.11.2008, 21:33
Red_Devils - Մենակ մի բան կարող եմ ասել. լրիվ ես եմ՝ 16 տարեկանում: Միանգամայն բացարձակապե՛ս :)): Ախպերըըըը՜ս, так держать :hands:

Rhayader
07.11.2008, 01:28
Ուլուանա/Անուկ/Անահիտ
Նույնիսկ չեմ հիշում՝ երբ առաջին անգամ հանդիպեցինք: Ես մարդկանց մասին սովորաբար ըստ իրենց ձայնի եմ դատում: Խորը, զգացմունքային ձայն ուներ՝ միանգամից հասկացա, որ ինտելեկտուալ ու նուրբ մարդ է:
Նաև զգացի, որ շատ խոցելի է, ու պետք է զգույշ լինեմ՝ հանկարծ զգացմունքները չվիրավորեմ: Ոչ թե վրիժառությունից էի վախենում, այլ նրանից, որ սեփական խիղճս ինձ պատառ-պատառ կանի՝ նման արարքի մասին Հարպեր Լին ասել է՝ սարյակ մի՛ սպանիր:
Շփումը շատ դանդաղ ու փոքրիկ դոզաներով էր ընթանում, երևի դրա հաշվին էլ ինձ այսքան երկար դիմացավ :P Չեմ հիշում, ինչպես պատահեց՝ այդքան մոտիկացանք, բայց հիմա անընդհատ զգում եմ Անուկի կարիքը:
Սկզբում շատ էր բարոյախոսություն կարդում իմ վրա՝ նամանավանդ թմրադեղերի առումով, բայց հետո կարծըս հասկացավ, որ անիմաստ է:P
Սիրում եմ Անահիտին)))

Kuk
09.11.2008, 00:09
Հազիվ գտա էս թեման:

Moon - Լուսոյի հետ վաղուց էի ուզում ծանոթանալ, դե ինքն էլ էր ուզում, երևի, էդ ինքը կասի, չգիտեմ: Էսօր տեսա. շատ լավ աղջիկ էր. շատ հաճելի, հետաքրքիր: Կարճ տևեց հանդիպումը, բայց հասցրի վիրտուալից դուրս` ռեալ կարծիք կազմել նրա մասին: Ինձ ու Սամոյին նկարեց, չֆայմեցի մի հատ էլ իրա հետ նկարվեի:( Ինքն էլ թե ինչի չասեց, չգիտեմ. կամ ամաչեց, կամ չեր ուզում նկարվել հետս, կամ էլ մտքով չանցավ:esim Լուս ջան, հուսով եմ, դեռ կհանդիպենք;)

Սամվել - Սամվելին էլ առաջին անգամ տեսա. կարգին տղա էր, հավեսով ասող-խոսող, հեչ չզգացի, որ առաջին անգամ եմ տեսնում: Դե կարճ էր հանդիպումը, տեղն էլ աղմուկ էր, չկարողացանք երկար զրուցել, բայց դե ոչինչ, կարծում եմ` դեռ առիթ ու ցանկություն կլինի: Ի դեպ, Սամոյի շնորհիվ Լուսոյին տեսա, ինքը առաջարկեց գնալ հանդիպման, ափսոս կարճատև եղավ, երկրորդ բաժակը չհասցրինք խմել: Սամ ջան, հաճելի էր, ախպերս:drinks

Kuk
09.11.2008, 00:19
Camilla - Անիին էլ տեսա, բայց ափսոս` շատ կարճ:( Անին ինձ շատ ա դուր գալիս, շատ լավ աղջիկ ա`շատ նուրբ, խելացի: Սենց նայում ես դեմքին, զգում ես, թե ինչ լավն ա:love Մի պահ միքիչ երկար նայեցի, ոնց որ թե ամաչեց: Ոչինչ, Անի ջան, ես էլ նենց ոչինչ:oy Էլի կուզեմ հանդիպել:)

Սամվել
09.11.2008, 00:20
Kuk.. Դե Կուկի հետ Վիրտուալ Շփումից արդեն ստեղծվել էր կարծիք իրա մասին..
Ռեալում էլ նույն կարգին տղեն էր :friends:
Երկար բարակ չեմ ուզում գրեմ.. Բայց հլը մի անգամ չի որ հանդիպելու ենք ու մի բաժակ չի որ խմելու ենք :drinks

Moon
09.11.2008, 00:58
Կուկուս- Դե, ինչ ուզում եք ասեք, կուկն ինձ համար մեկ ա Կուկուս ա.:handsՇատ ուրախ եմ, որ վերջապես մարդավարի ծանոթացանք, թե Սամոն չլիներ, չէինք հանդիպի։Սամ, դու դեմք ես հա....բռնեցիր հետ տարար։
Անկեղծ ասած ինձ մոտ էն տպավորությունն էր, որ Կուկն ու Սամոն իրար մի 3 կամ 4 անգամ տեսել են, պարզվում ա առաջին անգամ էին տեսնում։:hands
Դե Կուկուսը հենց կուկուս ա...դրանում էսօր համոզվեցի...ոնց ժամանակին խոստացել էր մինչև վերջ ճանապարհեց տուն:oy։ մերսի:love
Մի խոսքով ռեալում ավելի կուկուս ես, քան վիրտուալ:)
Ով որ չեկավ, ամոթ:P

Ֆրեյա
10.11.2008, 16:48
Շաբաթ օրը վերջապես Կուկին տեսա :) Ափսոս, որ չկարողացա մի քիչ երկար մնամ:(

Կուկը լրիվ նույն ձևա, ոնց նկարներում:) Առեղծվածային մի բան կա մեջը, խարիզմատիկ է շատ, անմիջապես երևում է, որ բացսիրտ, խելացի ու ջիգյարով անձնավորություն է :oy

Շա~տ լավն ա Կուկը :love

Moon
10.11.2008, 20:36
Dayana- Դայուշը շատ ժպտերես, մռութ ու բարի աղջիկ ա։ Արտաքնապես այնպիսին էր, ինչպիսին, որ պատկերացնում էի։ Ափսոս երկար չխոսեցնիք։ Բայց մի օր հատուկ հանդիպման կգամ քեզ տեսնելու համար։ Շատ հետաքրքիր զրուցակից ես երևում։:hands

Dayana
10.11.2008, 23:04

Լուս :love դու բնականից ավելի սիրուն ես :oy
Միշտ մտածում էի Մուն-Գժուկ, երևի կյանքի հոսանքին հանձնաված ես, բայց չէ :oy կյանքն ա քո հունով գնում ;) Իսկ հանդիպումներ կլինեն ` շատ ;)

Մարկիզ
14.11.2008, 00:31
Astgh-Աստղ: Էսօր պատահական տեսա: Բանից պարզվեց լիքը ընդհանուր ծանոթներ ունենք… աղջիկը Ակումբի Աստղն է: Հրաշալի աղջնակ է: Խելացի, համեստ ու շա՜տ սիրուն: Գիտելիքների մասին խոսք չկա՜…
Լավն ես, Աստղ ջան… :oy

Ափսոս միայն, որ ՌԵԱԼ–ի բալելշիցա ես: :D
Դե էդ էլ հեչ: Մարդ չկա, որ թերություն չունենա: :D

Աստղի չափ, յուրաքանչյուրս լինենք ՀՀ քաղաքացի…:)

Ambrosine
14.11.2008, 00:59

:oy հա լավ, ինչի ես օրինակ ամաչացնում?:D

Մարկիզ. դե ես էլ պատահական տեսա:D
չափից դուրս լուրջ ու հավասարակշռված անձնավորություն ա:) նաև լռակյաց ա. բայց հենց իրա թերության մասին ես խոսում, միանգամից աշխուժանում ա:D

դու էլ ես լավը, Մարկիզ ջան, ու հաստատ ոչ մեկիցդ ավել ՀՀ քաղաքացի չեմ;):)

Artgeo
14.11.2008, 01:12
Աստղին չէի սիրում, վ սմիսլե ընդհանրապես չէի սիրում: Սխալվել եմ պօ կրուպնոմու: Ինքը շատ համեստ, համով ու պուպուշ աղջիկ ա: Արտաքին կոպտության ու ինքնաբավության տակ թաքնված է մի համեստ ու փխրուն էակ, որը պաշտպանության կարիք ունի: Լավն ա Աստղիկը :oy

Մարկիզ
14.11.2008, 01:14

:o
Դու որտեղից գիտես՞…

Ambrosine
14.11.2008, 01:21

էս ինչեր եմ իմանում իմ մասին?:o:D
:oy

:o
Դու որտեղից գիտես՞…
ասա է, ասա:think

Artgeo
14.11.2008, 01:34
:o
Դու որտեղից գիտես՞…
Ես շատ բան գիտեմ, շատ բան խոսում եմ, բայց քիչ բան ասում :oy

էս ինչեր եմ իմանում իմ մասին?:o:D
:oy

ասա է, ասա:think
:oy

Երկնային
21.11.2008, 23:30
Յոժիկ :love

Շատ պուպուշն էր, ոնց որ իսկական ոզնուկ լիներ. սենց չարաճճի աչուկներով ու սիրուն խուճուճներով… շատ անկեղծ ժպիտ ունի, որ ժպտում ա, չես կարող ի պատասխան ժպտալ…:) հավեսով ասող-խոսող, ճտպտան, հումորով պստոյա :)

ԿԳԴ:love

Շատ նուրբ աչոն ա, սենց պուճուր-մուճուր, սիրունիկ… :) ասեմ, որ աչքերը շատ սիրուն են :oy ու իսկապես խորություն կար էդ աչքերի մեջ, էդ աչքերին նույնիսկ սիրահարվել կարելի ա… :P շատ չշփվեցի, բայց հանգիստ, հավասարակշռված, ամաչկոտ աղջկա տպաորություն թողեց… լավն ա… :)

ԿԳԴ
21.11.2008, 23:37

Շնորհակալություն Երկնային ջան: :oy

Elmo
21.11.2008, 23:39
Ստեղ չէի ուզում գրառում անեի, որովհետև բոլորին էլ իրականում եմ ցույց տվել իմ առաջին տպավորությունը: Բայց մի բացառություն անելու եմ
Kuk կյանքում չէի էլ պատկերացնի, որ ինքը լավ տղա լինելուց բացի, համեստության տիպար ա: Ենքան համեստ ա, որ սկի չէի էլ պատկերացրել, որ ինքը հենց Kuk-ն ա: Եկավ հրաժեծտ տվեց գնաց, նոր հասկացա որ ինքն էր :D
KGD -ն էլ իրանից շատ չէր տարբերվում:

Դէ մնացածի մասին չէմ էլ գրելու: Մեկ ա սաղին շատ շատ սիրում եմ, էլ ի՞նչ էական ա առաջին տպավորությունս ոնց էր:

Kuk
22.11.2008, 00:20

Էս ո՞վ ա իմ անունից Էլմոի հետ ծանոթացել:o:D

Kuk
22.11.2008, 02:45
Երկնային - Շուտ եմ տեսել Երկնայինին, բայց չեմ գրել, որոշեցի հիմա գրել, երևի կարոտել եմ:oy Առաջինը ես գնացի, մի քանի րոպեից եկաաավ Նյուտկան` սիրուն, նեժնի, փայլուն աչքերով աղջիկ:love Հենց սկզբից էլ նենց մի սկսեցինք զրուցել, ոնց որ շուտվա ծանոթներ էինք ու տենց էլ պտի ըլներ:)) Մի անգամ Նյուտի մասին գրել էի, հիմա մեջբերումներ անեմ էդ գրածիցս ու մեկնաբանեմ:)
«Երբեք չեմ հանդիպել նրան սուր բանավեճերում կամ ագրեսիվ տրամադրված: Անկեղծ ասած` չեմ պատկերացնում նրան այդ կարգավիճակում» Էս պահը շատ ճիշտ էի նկատել դեռ վիրտուալ շփումից, կարծիքս չփոխվեց, ընդհակառակը` հաստատվեց:) «Միշտ խուսափել եմ նրա հետ զրուցելիս սուր կատակներ անել» Էլի խուսափում էի, ախր նենց նուրբ, փափուկ ա, թվում ա` կնեղվի, պետք չի նեղացնել, գիշերը քունդ չի տանի հաստատ:) «Այնպիսի տպավորություն կա մոտս, որ շուտ նեղացկոտ է. չնայած, որ չեմ նկատել նրան նեղացած» Մի փոքր հստակեցնեմ էս մասը. անտեղի հաստատ չի նեղանա, չի տխրի, հակառակը` ժպտում ա սիրուն ժպիտով, որ ամեն մեկը չունի:) «բարի, զգայուն, գեղեցիկ.. կարծում եմ` երկար կարելի է շարունակել այս շղթան:» Այն ժամանակ դեռ կարծում էի, այժմ արդեն համոզված եմ:) «Տա՛ Աստված, որ միշտ այդ կարծիքին մնամ» Միքիչ բացեմ չակերտներն ու ասեմ, որ այստեղ «միշտ» ասելով նկատի ունեի իրականում հետը շփվելուց հետո ընկած ժամանակը. կլինի՞ արդյոք այն Երկնայինը, որին ճանաչում եմ վիրտուալում: եղավ:) Ինքն էր, ավելին ասեմ` ավելի լավն էր:love

Մեջբերումների աղբյուրը (http://cpanel.host.am/~akumb/showpost.php?p=975897&postcount=140)

Elmo
22.11.2008, 18:47
Էս ո՞վ ա իմ անունից Էլմոի հետ ծանոթացել:o:D

:D Ու ամենահետաքրքիրն են ա, որ էդքանը սաղ շփոթել էի: Հայկի հետ էի շփոթել, չգիտեմ ինչի հենց սկզբից ինձ ու Անուշին(երկուսիս միաժամանակ ու իրարից անկախ) թվացել ա , որ դու էս: Հայկ ջան կարդա

Հայկօ
22.11.2008, 18:51
Եեեե՞ս :8:

Ռեդ
24.11.2008, 21:52
Wista - Վիստաին սենց պուճուր չէի պատկերացնում :)
Համ էլ մտածում էի, թե իրա պրոֆիլը ռոբոտ ա ղեկավարում /ադնակլասնիկում էլ նկար չուներ/ :D:D
Բայց դե նույն դեմքոն էր :D Վոբշմ, Հովո ջան, տպավորությունները լավն էին :hands :ok Միշտ տենց ուրախ եղիր :hands
Հ.Գ. Պուճուր կոմպագետ :' :pardon

Taurus
24.11.2008, 22:12
Moon Նենց միանգամից իրար ճանաչեցինք, որ արդեն ամոթ ա էս թեմայում գրեմ, տենց ամաչելով էլ գրում եմ
Լուսին ես շուտվանից գիտեի, բայց ծանոթ չէինք (դե պարզ ա որովհետև ինքը ինձ չգիտեր:D)
Ըտենց կայֆարիկ դեմք ա, մերոնքականա, կարողանումա ազատ արտահայտվի, չի ամաչում, շատ ընկերասեր ա, ու պատրաստ ա միշտ օգնի (ասում եմ էն ինչ զգացել եմ):
մի խոսքով կլաս աղջիկ ա (2 խոսքով ստացվեց:D)

Հայկօ Հայկին հենց տեսա (չէ չսիրահարվեցի) միանգամից շատ հարազատ թվաց, հետո իմացա որ Ռոմանոն ա ավարտել, հասկացա որտեղից էր հարազատ:D
Շատ կուլտուրական ու խելացի թվաց, հագնվելու կուլտուրա էլ ունի, լուրջ ա ու տեղին ա խոսում, իմ նման ջրիկ չի, իսկը ամուսնանալու վախտն ա, աղջկերք;)

Artgeo
25.11.2008, 12:40
Հայկօյին հենց սկզբից չսիրեցի: Առաջին տպավորություններս խիստ բացասական են: Նման ինքնասիրահարված մարդ հազվադեպ ա հանդիպում:

Camilla-ն էր հենց սկզբից ներվերիս վրա ազդում, հիմա գնալով ավելի ու ավելի շատ ա ազդում: :think

Մեղսավոր
25.11.2008, 12:46
հետաքրքիր թեմա ա, :)չնայած ոչ մեկի դեռ բավարար չեմ ծանաչում արտահայտվելու համար :oy

Ֆրեյա
25.11.2008, 12:59
Camilla-ն էր հենց սկզբից ներվերիս վրա ազդում, հիմա գնալով ավելի ու ավելի շատ ա ազդում: :think

Ֆսյո, Առտուրիկ, դու մեռար :diablo

:D

Հայկօ
25.11.2008, 13:13
Հայկօյին հենց սկզբից չսիրեցի: Առաջին տպավորություններս խիստ բացասական են: Նման ինքնասիրահարված մարդ հազվադեպ ա հանդիպում:
Ճանաչում ե՞նք իրար :think:

Artgeo
25.11.2008, 13:18
Ֆսյո, Առտուրիկ, դու մեռար :diablo

:D
Խնդրեմ Անի ջան, բայց անկեղծությունը էն բանը չի, որի համար շնորհակալություն ա պետք հայտնել :)

Ճանաչում ե՞նք իրար :think:
Նենց, մի երկու անգամ իրար հետ մի սեղանի շուրջ ենք նստել:

Հայկօ
25.11.2008, 13:20
Նենց, մի երկու անգամ իրար հետ մի սեղանի շուրջ ենք նստել:
Էդ հլը քիչ ա :):

Artgeo
25.11.2008, 13:23
Էդ հլը քիչ ա :):
Ուհու, առաջին տպավորությունների համար, մի երկու տարի պետք ա միասին ապրել, քնել, ուտել ու խմել: Սա էլ դեռ ամենը չէ, բոնուսային կարգով կարելի ա նաև միասին գիրք կարդալ, հեռուստացույց նայել ու հարևանների ներվերին ազդել :think

Հայկօ
25.11.2008, 13:27

Ինչի՞ց ես զգացել իմ ինքնասիրահարվածությունը: Ուղղակի հետաքրքիր ա: Նորից եմ ասում՝ ախր մենք իրար, փաստորեն, չենք ճանաչում:

Artgeo
25.11.2008, 13:29
Ինչի՞ց ես զգացել իմ ինքնասիրահարվածությունը: Ուղղակի հետաքրքիր ա: Նորից եմ ասում՝ ախր մենք իրար, փաստորեն, չենք ճանաչում:
Էլի ա ասում «չենք ճանաչում»... Առաջին տպավորությունները ճանաչելու հետ կապ չունեն: Բացարձակապես: Ես ընդամենը գրել եմ իմ առաջին տպավորությունները:

Բարեկամ
25.11.2008, 14:31
:D
Էրեխեք, էսօր Արտգեոն ոչ միայն պրեդելնո անկեղծ ա, այլև անխնա:
Օգտվեք բացառիկ հնարավորությունից , ով ուզում ա իր մասին լսի ճշմարտությունը :D

VisTolog
25.11.2008, 15:57
Art ջա՞ն, բա ես. :))իմ մասին էլ մի քիչ ճիշտ բաներ ասա, իմանանք:))

Kuk
25.11.2008, 16:22
Հայկօ - Հայկոին մի անգամ եմ տեսել, հենց սկզբից էլ կարգին մարդու տպավորություն թողեց:good Դիմացինին լսելու ունակություն ունի, որը շատ կարևոր ա. հարգում եմ մարդու մեջ էդ հատկությունը:) Հետը զրուցելը հետաքրքիր ա, զրույցը ձանձրալի չի դառնում, նույնիսկ եթե երկար ա տևում:scen Առաջին տպավորության մասին առայժմ այսքանը. հուսով եմ դեռ առիթ կլինի, կհանդիպենք, ավելի լավ կճանաչենք:friends:

Dayana
27.11.2008, 21:33
Մի քիչ էլ ես գրեմ ակումբցիների մասին իմ առաջին տպավորություններից :)

Բարձրահասակ - էսօր հանդիպեցի Լուսինեին: Սիրուն, կանաչաչյա, բոյով ` ինչպես և սպասվում էր, աղջիկ էր: Շատ համեստ, պուպուշ, չխոսկան, ու ահավոր վստահելի :) Չգիտեմ, գուցե քանի որ Տաթևի ընկերուհին է, դրա համար հենց սկզբից շատ վստահեցի ու սիրեցի, բայց ամեն դեպքում շատ դուրս եկավ: Ես ինչպես միշտ բլբլում էի, պատմում երեկվա տպավորություններիցս, սմայլիկներով արտահայտվում մեկ էլ հոպ, մի հատ մատիտ ինձ նվիրեց, վրան 17 հատ :) - էս ամայլից: Նենց սիրունա, գժվելու :) Լուս, ապրես, էլի կգաս հա? :oy

Camilla - քանի որ բացեցինք բոյովների թեման, խոսենք նաև Կամիլաից :) Շատ քնքուշ աղջիկա, սիրուն, էլի մի կարգին բոյով :) բավականին լավա երգում ;) բայց... լավ էս բայցը հաջորդ աբզացում :) Ուրախ եմ, որ հանդիպեցի, մի քիչ էլ շփվեցի: Հուսով եմ դեռ շատ առիթներ կլինեն հանդիպելու, ու մի կարգին կընկերանանք ;)

Վարպետ - Վա պապան ուրիշա էլի :) Հենց սկզբից շատ դրական առաջին տպավորություն թողեց` կարողանում է օգտվել դանակից և պատառաքաղից :)) Պուշա Վա պապաս, սիրուն, համով, լավա երգում, հումորը ` դե էլ չասեմ :hands համ էլ ունի ընտիր երաժշտական ճաշակ ` Բուլանովա շատա սիրում :D :oy
Վա, տաչիկ :kiss :love :oy

Լուսաբեր
27.11.2008, 21:48
Ես ոչ մեկին չեմ ճանաչում,աղջիկներից համենայն դեպս հաստատ չեմ ճանաչում :( ինձ ճանաչող կա՞... :oy

Ribelle
27.11.2008, 21:58
Ես էլ իրականում ոչ մեկին չեմ տեսել, բայց ասեմ , որ շփվել եմ Երվանդի ու Երկնայինի հետ:
Երվանդը լավն ա, իսկ Երկնայինը ավելի:
լավն եք երեխեք

Dayana
27.11.2008, 22:40
Վուլֆիկի մասին էլ գրեմ :oy ճիշտ է իրեն առաջին անգամ չէի հանդիպում, բայց ասեմ :) Պուպուշ տղայա, միշտ շատ եմ հավանել, խելոքա, Անդռեյկայա սիրում, ՄՀ-իցա եղել ;) Շատ անմիջական ու լավ տղայա :) Ուրախ եմ, որ էլի հանդիպեցինք, ու էս անգամ ոչ փողոցում ;) բայց մեկա, Տաչիկս առանց (c) -ի չօգտագործես :P :oy

Ռուֆուս
27.11.2008, 23:17
Դայուշը չգիտեմ ինչի ինձանից միշտ խույս էր տալիս :D Մեկ հանդիպումներին չէր գալիս, մեկ գալիս մի րոպեով ծիկ էր անում ու փախնում... :D Ես սկզբում գիտեի, թե իմ հետ չունի, դրա համար է փախնում, բայց հետո ինձ ասին, որ բոլորի հետ է էդպես :)

Ինչ ասեմ, սիրուն, նուրբ, փխրուն աղջիկ է Դայուշը :oy Բարի ժպիտով, սիրուն աչքերով, միանգամից զգացվում է, որ ռոմանտիկ ու փխրուն անձնավորություն է ;) Ափսոս մեր հանդիպումները միշտ էդքան կարճ են տևում, շատ եմ ուզում քեզ ավելի մոտիկից ճանաչել :P

Արմին ջան, քեզ տաչիկ :love :D

Dayana
27.11.2008, 23:21

Այ դու ;) ապրես :oy

Dayana
27.11.2008, 23:53
Մի քիչ էլ գրեմ Կիտայի մասին :) Առաջին անգամ երբ Կիտային տեսա, անցյալ տարվա Դեկտեմբերի 7-ն էր, իմ առաջին անհաջող ակումբային հանդիպումը, որից փախա Ինդիանա Ջոնսից արագ, դրան գումարած արցունքներս ` որ անտարբերությունից էր, բայց լավ էդ կարևոր չի :) հետո շատ անգամներ եմ Կիտայի հետ հանդիպել, ու հաջորդ անգամը հենց նույն օրն էր, երբ Վուլֆին ու Արթուրին տեսա, ու Բյուրին, բայց էլի Կիտայի պես` երկրորդ անգամ :) Ճիշտ են ասում բոլոր Կիտային չճանաչողները, ինքը առաջին տպավորություն շատ բացասականա թողնում, շատ անտարբեր կերպարա թվում, բայց հենց սկսում ես հետը շփվել, հասկանում ես, որ շատ լավնա: Բարիա, հոգատար, ընկերասեր... էսքան գովում եմ, որ ինձ պիռոգ ուտելու հրավիրի :hands իսկ իրականում վաղուց հրավիրելա, իսկ ես ժամանակ չեմ գտնում, որ գնամ :( Կիտուլ, ապրես որ կաս :) միշտ հիշի ` վիշե նոս ;) ես կամ, ու էն ՍՄՍ-ս էլ միշտ հիշի լավ ? :) Տաչիկ :kiss

Տատ
28.11.2008, 00:59
Ճիշտ են ասում բոլոր Կիտային չճանաչողները, ինքը առաջին տպավորություն շատ բացասականա թողնում, շատ անտարբեր կերպարա թվում,
Ոչ բոլոր::P
անտարբեր չէ՝ սկեպտիկ, հարցաքննող հայացքով, տոշնի իմ նման: Բա դա բացասական է՞:
Կիտա, բարև, ջանիկ:

Kita
28.11.2008, 01:10
Ոչ բոլոր::P
անտարբեր չէ՝ սկեպտիկ, հարցաքննող հայացքով, տոշնի իմ նման: Բա դա բացասական է՞:
Կիտա, բարև, ջանիկ:

Թող ներեն ինձ մոդերները :P
Բարև:kiss
Կարոտել եմ հաաաա:)

Հայկօ
28.11.2008, 01:13
Ճիշտ են ասում բոլոր Կիտային չճանաչողները, ինքը առաջին տպավորություն շատ բացասականա թողնում, շատ անտարբեր կերպարա թվում

Kita Բացառապես դրական են եղել առաջին տպավորություններս, ու վերջիններն էլ շարունակում են լավը մնալ :):

Rhayader
28.11.2008, 01:27
Kita Բացառապես դրական են եղել առաջին տպավորություններս, ու վերջիններն էլ շարունակում են լավը մնալ :):

Իմ մոտ էլ, ճիշտն ասած: Մի փոքր շատ էր կտրուկ շարժումներ անում, բայց սիմպատիաս միանգամից բռնեց:

Artgeo
28.11.2008, 11:16
Camilla-ն էր հենց սկզբից ներվերիս վրա ազդում, հիմա գնալով ավելի ու ավելի շատ ա ազդում: :think
Հետ եմ վերցնում իմ խոսքերը, քանի որ դա «սուբյեկտիվ կարծիք» է ու «չարժի, որ սուբյեկտիվ կարծիքը տրամադրություն ստեղծի: «լիքը մարդ կարող է լիքը մարդու վերաբերյալ գրել, որ չի սիրում, բայց չի գրում, քանի որ դա անձնական զգացմունքներն են ու պահում են իրենց մեջ»:

Rhayader
28.11.2008, 11:21
Արտ, մի բան էլ իմ մասին գրի, դու էլ ես հներից)))

Artgeo
28.11.2008, 11:40
Հետ եմ վերցնում իմ խոսքերը, քանի որ դա «սուբյեկտիվ կարծիք» է ու «չարժի, որ սուբյեկտիվ կարծիքը տրամադրություն ստեղծի: «լիքը մարդ կարող է լիքը մարդու վերաբերյալ գրել, որ չի սիրում, բայց չի գրում, քանի որ դա անձնական զգացմունքներն են ու պահում են իրենց մեջ»:
Էս գրածս ջնջում եմ

ԿԳԴ
28.11.2008, 13:34
Գրեմ, չգրեմ, :thinkերկար մտածեցի, բա, որ գրեմ ու մեկին մոռանամ, բայց դե որոշեցի քանի տպավորություններս թարմ են, մի քանի բան էլ ես գրեմ::) Ասեմ, որ տպավորված եմ իմ առաջի հանդիպումից, բոլորիդ շատ հավանեցի, երևումա, որ կարգին մարդիկ եք, ու մեծամասամբ չեք տարբերվում իմ պատկերացրածից::handsԵրկնային-նուրբ, անկեղծ, գեղեցիկ, հնարավոր չի չսիրել Երկնայինին, ուշադրություն ե՞ք դարձրել, թե ին՞չ գեղեցիկ ձեռքեր ունի, ոնց որ դաշնակահարի ձեռքեր լինեն, լավն ես::) Կուկ- չէի պատկերացնում, որ էդքան համեստ ու ամաչկոտ տղայա, :oyչգիտեմ ինձանից էր ամաչում, թե Էությամբ Էյդպիսինա: Չուկ- հոգով հարուստ, խելացի, տաղանդավոր երիտասարդա, ոնցա էդքան բանը հասցնում,:think զարմանում եմ, մենակ էս վերջերս քիչա ստեղծագործում , լավ չի,:( շնորհակալություն քեզ, որ հնարավորություն տվեցիր մոտիկից ծանոթանալ Ձեր բոլորի հետ: Էթելվուլֆ- բարի, մարդկային, համեստ, դրա համար հավեսով իրան ծաղրանկար եմ անում, գիտեմ, որ չի նեղանա: Կիտա- կենսուրախ, դրական աուրայով օժտված սիրունիկ աղջիկա, իրա հետ չես ձանձրանա: Նորթոն- լուրջ, հավասարակշռված, խելացի անձնավորությունա: Հայկօ- մտածում էի կգա ու էլի իրա տափակ հեքիատներից կպատմի, :Dբայց արի ու տես, որ շատ համեստ , բայց լավ հումորի զգացողություն ունեցող տղայա, ես Էդպիսի մարդկանց հարգում եմ: Արտգեո- մի ակնթարթ տեսա, ինչպես ինքնա ասում ցանցառի մեկն եմ,:D բայց ոնց հասկացել եմ իրա գրառումներից շատ խորը մտածող, խելացի մարդա: Էլմոն և իր կինը շատ գեղեցիկ զույգի տպավորություն թողին,:) նայև իմացա, որ իր հայրը նույնպես նկարիչա, դե ոնց ուզումա լինի ձեր երեխան արվեստագետի գեներից գժառանգի: Իսկ մնացածին երևի հաջորդ անգամ տեսնելուց լավ կճանաչեմ, և տպավորությունս կգրեմ: Որախ եմ, որ ճանաչում եմ Ձեզ, հուսով եմ լավ ընկերներ կդառնանք: :clapԷս ին՜չ երկար ճառ ստացվեց....:oy

Գալաթեա
28.11.2008, 14:49
Հիդրոլոջիի մասին եմ ուզում գրել :)

Տաթոն էն մարդկանցից ա եղել, որ ոչ թե առաջին րոպեից, այլ միկրովայրկյանից դուրս եկավ:
Նենց խախաղեցնող հայացք ունի...ինձ թվում ա, որ մի տեղ պատերազմ լինի.../ասենք ես սկսեմ:) /, ինքը մենակ իր էդ հայացքով կարա բոլորին ճամփի տներով:
Զուսպ ա ու շատ հմայիչ չափված-ձևվածություն ունի:

Մեկ էլ ժպիտը շատ սիրեցի: Գրավիչ ու անկեղծ:
Կուզեի ավելի մոտիկից ճանաչել :oy

Ձայնալար
28.11.2008, 14:56
Գրեմ, չգրեմ, :thinkերկար մտածեցի, բա, որ գրեմ ու մեկին մոռանամ, բայց դե որոշեցի քանի տպավորություններս թարմ են, մի քանի բան էլ ես գրեմ::) Ասեմ, որ տպավորված եմ իմ առաջի հանդիպումից, բոլորիդ շատ հավանեցի, երևումա, որ կարգին մարդիկ եք, ու մեծամասամբ չեք տարբերվում իմ պատկերացրածից::handsԵրկնային-նուրբ, անկեղծ, գեղեցիկ, հնարավոր չի չսիրել Երկնայինին, ուշադրություն ե՞ք դարձրել, թե ին՞չ գեղեցիկ ձեռքեր ունի, ոնց որ դաշնակահարի ձեռքեր լինեն, լավն ես::) Կուկ- չէի պատկերացնում, որ էդքան համեստ ու ամաչկոտ տղայա, :oyչգիտեմ ինձանից էր ամաչում, թե Էությամբ Էյդպիսինա: Չուկ- հոգով հարուստ, խելացի, տաղանդավոր երիտասարդա, ոնցա էդքան բանը հասցնում,:think զարմանում եմ, մենակ էս վերջերս քիչա ստեղծագործում , լավ չի,:( շնորհակալություն քեզ, որ հնարավորություն տվեցիր մոտիկից ծանոթանալ Ձեր բոլորի հետ: Էթելվուլֆ- բարի, մարդկային, համեստ, դրա համար հավեսով իրան ծաղրանկար եմ անում, գիտեմ, որ չի նեղանա: Կիտա- կենսուրախ, դրական աուրայով օժտված սիրունիկ աղջիկա, իրա հետ չես ձանձրանա: Նորթոն- լուրջ, հավասարակշռված, խելացի անձնավորությունա: Հայկօ- մտածում էի կգա ու էլի իրա տափակ հեքիատներից կպատմի, :Dբայց արի ու տես, որ շատ համեստ , բայց լավ հումորի զգացողություն ունեցող տղայա, ես Էդպիսի մարդկանց հարգում եմ: Արտգեո- մի ակնթարթ տեսա, ինչպես ինքնա ասում ցանցառի մեկն եմ,:D բայց ոնց հասկացել եմ իրա գրառումներից շատ խորը մտածող, խելացի մարդա: Էլմոն և իր կինը շատ գեղեցիկ զույգի տպավորություն թողին,:) նայև իմացա, որ իր հայրը նույնպես նկարիչա, դե ոնց ուզումա լինի ձեր երեխան արվեստագետի գեներից գժառանգի: Իսկ մնացածին երևի հաջորդ անգամ տեսնելուց լավ կճանաչեմ, և տպավորությունս կգրեմ: Որախ եմ, որ ճանաչում եմ Ձեզ, հուսով եմ լավ ընկերներ կդառնանք: :clapԷս ին՜չ երկար ճառ ստացվեց....:oy

Սաղին հիշիք, ինձի չիշիկ …ցռը

Գալաթեա
28.11.2008, 14:58
Սաղին հիշիք, ինձի չիշիկ …ցռը

Ինձիկին էլ չի հիշել :ցռըըըը

Safaryan
28.11.2008, 15:11
գրեմ:
Առաջինը ճանաչել եմ Dayana-ին: մինչև հիմա էլ հիշում եմ թե ինչ զգացի: Մտածում էի պստոյի հետ եմ ծանոթանում, բայց արի ու տես որ հասուն անձնավորություն, հասուն մտքեր ու անմեղ հայացք: Մեջը ձգող բան կար, ու մինչև հիմա էլ ձգում է: Գնալով զարմանում եմ, էսքան լավ հատկանիշներ մեկի մեջ ոնցա՞ տեղավորվում: Շատ լավնա…
Ճանաչել եմ Գեսթին ու Ապսարային: Իրար սիրող զույգեր, ու շրջապատին հասկացող մարդիկ: Լավն էին:

Արթգեո - սկզբից մտածեցի էս ջրիկն ովա՞: Բայց հետո զգացի որ խելքը գլխին, կարգին մարդա ու հետը չես ձանձրանա:

Երկնային - շատ նուրբ, քնքուշ, համեստ աղջիկ: Հումորը տեղը, ինչը շատ եմ գնահատում:

Գալաթեա - աչքերը միայն բավական էին, որ հասկանայի թե ինչքան խորաթափանց մարդա: Սիրեցի միանգամից: Հուսով եմ ավելի շատ կշփվենք:

մնացածի մասին էլ հետո…

Ariadna
28.11.2008, 15:14

Մնացածն էլ ես է՞ի :oy

Dayana
28.11.2008, 15:17

վորջապես իմ մասին էլ գրեցին :yahoo
Տաթ, բայց շատ ես ինձ երես տվել :(
Ես որ գիտեի թե Սֆո-ն, իսկ հետ Հայդրոգոջին տղայա, մտածում էի, կպցնեմ :love էն էլ էնքան անտաղանդ եմ, որ ինքը սկսեց ինձ կպցնել :o Ապրիլի 7-ին ինձ գրումա՝
-Շնորհավոր Ապրիլի 7....
-Շնորհակալ եմ ...
-Բա ինձ ինչի չես շնորհավորու՞մ.. ,- այ սենց եմ :o ասում եմ այ եզ ինքնասիրահարված...
-Հասկանում եմ, որ սա գեղեցկության տոնն է, բայց ավելի շատ մայուրթան տոնն է ... ,- շատ խիստ գրում եմ ես, ու սպասում, որ հետը կռվել :D
-Բայց ինչից ենթադրեցիր, որ ես աղջիկ չեմ, անունս Տաթևիկա , - :o այ սենց էի, քիչ էր մնում ծնոտս պոկվեր :D :D

Դե իսկ առաջին ահնդիպումը :oy էխ... :love

Safaryan
28.11.2008, 15:20
Մնացածն էլ ես է՞ի :oy

Աաաաննննննն, չէ, իհարկե դու մնացած չես: Էլի մարդ կա:

Արիադնա - իրան ասել եմ, պատկերացնում էի պուճուրիկ, պստլիկ ու տենց էլ կար: Նուրբ, կիրթ, ու պուճուրիկ::)

Գալաթեա
28.11.2008, 15:24
Դայուշիս մասին էլ գրեմ :)
Ինքն իհարկե չէր ուզում...բայց իրան ովա հարցնում? :D

Մեր հանդիպումն իր ինիցիատիվան էր, որի համար մինչև հիմա շատ շնորհակալ եմ:
Ինձ թվում էր` ինձ համար դժվար ա լինելու Դայի հետ շփվել, որոհետև ժամանակին լիքը կյանքը կերել եմ :oy
Բայց հերիք էր մի հատիկ ժպտար` հասկացա, որ 100 տարի ա գիտեմ էս պստոյին:
Ոնց որ փափուկ խաղալիք լիներ :love Նուրբ ու փխրուն :)
Հա, ու ձայնը շատ սիրեցի...մեղմ ու խորաթափանց ու սեքսիոտ :love

Լավն էր մեր առաջին հանդիպումը :)
Ընկեր գտա :)

Safaryan
28.11.2008, 15:27
գրել գրել եմ, շարունակեմ
քաղաքացի - սկզբից անտարբեր, բայց հետո զգացի իրա ինտելեկտը, հատկապես իրա հագի շորն էր դա ասում: Երևի կհիշի: :) Քիչ եմ շփվել, այսքանը դեռ:

Dayana
28.11.2008, 15:29
Դայուշիս մասին էլ գրեմ :)
Ինքն իհարկե չէր ուզում...բայց իրան ովա հարցնում? :D

Մեր հանդիպումն իր ինիցիատիվան էր, որի համար մինչև հիմա շատ շնորհակալ եմ:
Ինձ թվում էր` ինձ համար դժվար ա լինելու Դայի հետ շփվել, որոհետև ժամանակին լիքը կյանքը կերել եմ :oy
Բայց հերիք էր մի հատիկ ժպտար` հասկացա, որ 100 տարի ա գիտեմ էս պստոյին:
Ոնց որ փափուկ խաղալիք լիներ :love Նուրբ ու փխրուն :)
Հա, ու ձայնը շատ սիրեցի...մեղմ ու խորաթափանց ու սեքսիոտ :love

Լավն էր մեր առաջին հանդիպումը :)
Ընկեր գտա :)

Ճիշտա ասում, մի ժամա վարկանիշով ու գտոլքով համոզումա, որ իմ մասին գրի, եմ թողնում :D :D

Լիլ :love ես չգիտեմ ում շնորհակալ լինեմ քո պես ընկեր ձեռք բերելուս համար, անկեղծ երջանիկ եմ :) ու խիստ գայթակղված :oy :love

Բարձրահասակ
28.11.2008, 15:31
Կներես Դայ, բայց ես էլ եմ քո մասին գրելու: Ուրիշ ելք չունեմ, քեզ եմ առաջինը հանդիպել:
Դա պատահեց երեկ: Ես հանդիպեցի Դայանային: Մի անգամից հասկացա, որ ես իրեն ճանաչում եմ, որովհետև ինքը շատ անկեղծ է իր գրառումներում: Արմինեն ու Դայանան իրարից չեն տարբերվում: Ինձ նույնիսկ իրա ձայնն էր ծանոթ: Ես դա լսել էի գրառումներից:

Dayana
28.11.2008, 15:33

հա Լուս, եշչյո բի, էնքան խոսեցի, գլուխդ տարա :oy

Safaryan
28.11.2008, 15:48
շարունակեմ
Ներսես AM - ճիշտն ասաց մինչև հիմա էլ մտածում եմ թե որտեղ եմ տեսել, շատ ծանոթ էր: Կիրթ, բարի անձնավորություն, ու իսկապես լավ մարդու տպավորություն թողեց:

Արշակ - համեստ, խելացի ու հումորով::)

Փոքրիկ Արև - իսկապես արև: Հավեսին զրուցակից, ու պարզ աչքեր: :)

impression
28.11.2008, 16:26
Կոմպլիմենտների թեմա

իմ մասին գրե՜՜՜՜՜ք մեկդ կամ շատերդ :D

Ariadna
28.11.2008, 16:31
Կոմպլիմենտների թեմա

իմ մասին գրե՜՜՜՜՜ք մեկդ կամ շատերդ :D

Լիլ ջան, օրինակ ես որ քո մասին գրեմ, պետք ա հատուկ թեմա բացեմ՝ ակումբցիների վերջին տպավորությունները... :D Որովհետև քեզ ինչքան շատ եմ տեսնում ավելի շատ եմ սիրում։ Ասենք առաջին հանդիպումից հետո լրիվ անտարբեր էի :D

impression
28.11.2008, 16:33
Լիլ ջան, օրինակ ես որ քո մասին գրեմ, պետք ա հատուկ թեմա բացեմ՝ ակումբցիների վերջին տպավորությունները... :D Որովհետև քեզ ինչքան շատ եմ տեսնում ավելի շատ եմ սիրում։ Ասենք առաջին հանդիպումից հետո լրիվ անտարբեր էի :D

:( ախր ոնց.... էէէէէէ ծերանում եմ..... :( :cry

Ariadna
28.11.2008, 16:34
:( ախր ոնց.... էէէէէէ ծերանում եմ..... :( :cry

էէէէէէէէէէէէէէէն տերմինը հիշեցի :D:D Համ էլ ես էլ շատ ջահել չեմ :))))

Լեո
28.11.2008, 17:53
Ես մի անգամ եմ գնացել հանդիպման: Չնայած առաջին անգամ էի, բայց ես ինձ օտար չէի զգում: Ինձ այնքան լավ ու մտերիմ էին ընդունել ակումբեցիները, որ ինձ թվում էր, թե նրանց բոլորին շատ վաղուց գիտեմ: Առաջին տպավորություններս շատ լավն էին, բոլորին էլ հավանեցի: Շատ ափսոս, որ դրանից հետո էլ չկարողացա գնալ (ժամանակ չեմ ունենում) :(

ԿԳԴ
28.11.2008, 19:22
Սաղին հիշիք, ինձի չիշիկ …ցռը

Վա~յ Ձայնալարին մոռացա,:P քեզ մենակ ուտելուց եմ հիշում, նենց հավեսով էիր ուտում, մի հատ չասիր էլ ԿԳԴ ջան կարողա դու էլ ուտես,:( ես էլ սոված մեռնում էի:Մյուս անգամ զինված, թղթով և մատիտով եմ գալու, որ հետաքրքիր պահերը նկարեմ, որ հետո հիշացնեմ:D Բայց որ ճիշտն ասեմ կարգին մարդ ես, հումորով, հավեսով...:hands Գալատեաին էլ եմ մոռացել, չշփվեցինք իրար հետ, բայց շատ հաճելի էր ինձ համար, որ մոտեցավ հետս ծանոթացավ, այ որ մի հատ էլ իրան նկարեմ, արդեն կարամ տպավորություններս կարգին գրեմ: Ամինան- ասեմ, որ Ամինային ճանաչում եմ դեռ ուսանող ժամանակվանից, ու պատահական հանդիպեցինք Ակումբի սահմաններում, շատ տաղանդավոր նկարչուհիա, խելացի, կիրթ, միշտ պատրաստա օգնության հասնի, քննությունները միշտ 5-եր էր ստանում, ես էլ միշտ լիկվիդների մեջ էի: :DԹող ինձ ներեն մնացյալները ում մասին տպավորություններս չգրեցի, բոլորդ շատ լավն էիք, հուսով եմ նորից կհանդիպենք, չնայած դե ամեն օր էլ հանդիպում ենք էլի:)

ars83
28.11.2008, 19:54
Էնքան հետաքրքիրա էս թեման կարդացվում :)
Մի քանի կոմենտ, եթե կարելի է:

Էթելվուլֆ
:o Էս փայլուն անձնավորության կրիպտիկ մականունը տենցա՞ կարդացվում:

Հայկօ- մտածում էի կգա ու էլի իրա տափակ հեքիատներից կպատմի, :Dբայց արի ու տես, որ շատ համեստ , բայց լավ հումորի զգացողություն ունեցող տղայա, ես Էդպիսի մարդկանց հարգում եմ:
Ինչքան կարդացել եմ Հայկօ-ին ֆորումում, դեռ «տափակ բան» նրանից չեմ տեսել, էդ դու որտե՞ղ տեսար: Հումորը գերազանց ա:

Արտգեո- մի ակնթարթ տեսա, ինչպես ինքնա ասում ցանցառի մեկն եմ,:D բայց ոնց հասկացել եմ իրա գրառումներից շատ խորը մտածող, խելացի մարդա:
Չեմ տեսել, բայց շատ հետաքրքիր պերսոնաժա: Մի նկար էր դրված իրա նկարներից ինչ-որ թեմայում (հիմա չեմ հիշում), շատ խորը հայացք ունի: Դե, իսկ глаза - зеркало души.

Chuk
28.11.2008, 20:05
ես էլ սոված մեռնում էի:
Փաստորեն կամ ամաչում էիր, կամ էլ խաբում էիր ինձ :(

Second Chance
28.11.2008, 20:47
Ամինան- ասեմ, որ Ամինային ճանաչում եմ դեռ ուսանող ժամանակվանից, ու պատահական հանդիպեցինք Ակումբի սահմաններում, շատ տաղանդավոր նկարչուհիա, խելացի, կիրթ, միշտ պատրաստա օգնության հասնի, քննությունները միշտ 5-եր էր ստանում, ես էլ միշտ լիկվիդների մեջ էի: :D
Չափազանցնում ես Սաթ ջան;) Էտ լիկվիդներն էլ մի հիշեցրու քեզ թվում թե ես չեմ մնացել:D

ԿԳԴ Շատ լավն ա Սաթենիկը, իհարկե ամենառաջի տպավորությունս մանրամասնորեն չեմ հիշում, բայց հաստատ շատ դրական է եղել, միշտ հարգել եմ , իրեն հրաշալի ու տաղանդավոր մեկն է, համեստությունը որ աչքի է ընկնում առաջին հայացքից ամենևին էլ շինծու չի, ինքը հենց այդպիսին է:) երբևէ կարծիքս չի փոխվել , եթե ոչ միայն դեպի լավը …այս խոսքերն էլ իրականում հենց իրեն են վերաբերվում;)
շատ տաղանդավոր նկարչուհիա, խելացի, կիրթ, միշտ պատրաստա օգնության հասնի

ԿԳԴ
28.11.2008, 20:58
Էնքան հետաքրքիրա էս թեման կարդացվում :)
Մի քանի կոմենտ, եթե կարելի է:

:o Էս փայլուն անձնավորության կրիպտիկ մականունը տենցա՞ կարդացվում:

Ինչքան կարդացել եմ Հայկօ-ին ֆորումում, դեռ «տափակ բան» նրանից չեմ տեսել, էդ դու որտե՞ղ տեսար: Հումորը գերազանց ա:

Չեմ տեսել, բայց շատ հետաքրքիր պերսոնաժա: Մի նկար էր դրված իրա նկարներից ինչ-որ թեմայում (հիմա չեմ հիշում), շատ խորը հայացք ունի: Դե, իսկ глаза - зеркало души.
Ինչքան գիտեմ, Էթելվուլֆա, մի անգամ գրել էր տենց, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի լավա ինքը պատասխանի էդ հարցին:

Որ գիշերը ժամը 1-ից հետո մտնես զրուցարան Հայկօյի պատմած սարսափելի հեքիաթներից կհասկանաս իրա հումորը,:D մի օր նույնիսկ ինձ հեքիաթի մեջ հրամայեց գլխատել:(:cry

Երկնային
28.11.2008, 20:59
Երկնային-նուրբ, անկեղծ, գեղեցիկ, հնարավոր չի չսիրել Երկնայինին, ուշադրություն ե՞ք դարձրել, թե ին՞չ գեղեցիկ ձեռքեր ունի, ոնց որ դաշնակահարի ձեռքեր լինեն, լավն ես::)

Երկնային - շատ նուրբ, քնքուշ, համեստ աղջիկ: Հումորը տեղը, ինչը շատ եմ գնահատում:

մեյսի… :oy

Ambrosine
28.11.2008, 21:14
Ինչքան գիտեմ, Էթելվուլֆա, մի անգամ գրել էր տենց, եթե հիշողությունս չի դավաճանում, ավելի լավա ինքը պատասխանի էդ հարցին:

Որ գիշերը ժամը 1-ից հետո մտնես զրուցարան Հայկօյի պատմած սարսափելի հեքիաթներից կհասկանաս իրա հումորը,:D մի օր նույնիսկ ինձ հեքիաթի մեջ հրամայեց գլխատել:(:cry

Զրուցարանով տպավորություն կազմելը հատկապես Հայկօ-ի վերաբերյալ, հաստատ սխալ ա:D;)

ԿԳԴ
28.11.2008, 21:20
Զրուցարանով տպավորություն կազմելը հատկապես Հայկօ-ի վերաբերյալ, հաստատ սխալ ա:D;)

Ես միայն զրուցարանով չեմ սահմանափակվել, և ու մասին, որ գրել եմ միայն իմ զգացածն ու տեսածն եմ գրել;):)

ars83
28.11.2008, 22:29
Որ գիշերը ժամը 1-ից հետո մտնես զրուցարան ...
Չէ, ես տենց փիս-փիս տեղեր չեմ գնում::' Էն էլ գիշերով: :oԷն էլ ժամը 1-ից հետո:stop Էն էլ մենակ:nono

:) Որ օֆտոպ չստացվի, գրեմ, որ իմ առաջին տպավորությունները, օրինակ, Դայանայի ու Երկնայինի մասին շատ լավն են։

Adam
30.11.2008, 17:57
շատերի մասին եմ գրել առաջին տպավորություն, բայց հիմա զգում եմ, որ մի քանիսի կերպարները լրիվ սխալ էին տպավորվել մոտըս ու գրածս առաջին տպավորությունը հիմա չի համապատասխանում: Ամեն դեպքում, առաջին տպավորությունը դա ոչ մի բանա: Կարծիքը կազմվումա հետո:

Artgeo
01.12.2008, 00:36
E*D*U*L - սկզբնական տպավորությունս դրական էր, հետագայում խիստ բացասականի վերածվեց

Norton - միանգամից խիստ բացասական, չսիրեցի այս անձնավորությանը: մի տեսակ արհեստական ժպիտ ա դեմքին անընդհատ: Ժպիտը լավ ա, բայց որ խիստ արհեստական հոտ ա փչում, չի դզում:

*e}|{uka - Առաջին միտքը, որ էկավ մտքիս «Էս թթվածն ո՞վ ա», հետո պարզվեց, որ թթված չի, պարզապես ամաչում էր: Չնայած մինչև հիմա էլ ամաչում ա կամ էլ միշտ տենց թթված ա: :think

REAL_ist առաջին տպավորությունս զրոյական էր: Ինքը կար, չկար, որևէ էական տարբերություն չկար: Ի դեպ, հիմա էլ ա տենց: չնկատեցի այս մարդու ներկայությունը:

dvgray Անկեղծ ասած, ես իրեն այլ կերպ էի պատկերացնում :think Չէ, խոսքը ֆիզիկականի մասին չի: Զուտ վերաբերմունքի, պահվածքի: Էն, չէր ինչ ես պատկերացնում էի վիրտուալ գրառումները կարդալուց: Համենայն դեպս, ամեն ինչ դեռ առջևում է: Կապրենք, կտեսնենք:

Surpr!Se
Չսիրեցի հենց սկզբից: Չգիտեմ, բայց ինչ-որ բան շատ ուժեղ վանում ա: Դեռ չեմ կարողանում հասկանալ հատկապես ինչը: Ի դեպ, գրեթե նույնն եմ զգացել Ուրվականի նկատմամբ:

Գալաթեա
01.12.2008, 00:46
:D :D
Արթ, էս գրառումներդ որ կարդում եմ, գիտե՞ս ինչ եմ հիշում :D

Էն Ջիմ Քերրին մի կինո ունի է, որ փաստաբան ա ու մի օրով զրկվումա սուտ ասելու հնարավորությունից՝որդու ցակնությամբ..
Էն որ էն կռիս կնիկը խաբելով մտցնում ա խորհդակցական սենյակ ու ստիպում ա որ սաղի մասին ճիշտն ասի :D :D

Վերջում էլ շուռ ա գալիս էս կնկա մասին ինչ-որ պետք ա ասումա ու դուրս ա գալիս :D :D

Հա, ասածս ինչ ա...կաբինետից դուրս գալուց հետո ուշագնաց գյաբառլամիշ ա լինում գետնին :) Զգույշ էղի :D

Ֆրեյա
01.12.2008, 14:36
Dayana :love Դայուշին առաջին անգամ տեսա վերջերս, բայց ինքն այնքան նման է իր նկարներին, որ միանգամից ճանաչեցի, ու իր նկարներիով նաև իր բնավորությունն է փոխանցվում, այդ պատճառով, երբ տեսա Դայուշին այնպիսի տպավորություն էր, որ հարյուր տարի է ճանաչում եմ :)
Շատ շա~տ դուրս եկավ :love ինչպիսին վիրտուալում է, այնպիսին էլ կյանքում է` նուրբ, համեստ, գեղեցիկ, բարի :love
Հուսով եմ` դեռ շատ առիթներ կլինեն շփվելու
Տաչիկներ , Դայ ջան :love

ars83
01.12.2008, 14:41
Տաչիկներ , Դայ ջան :love
Էս ֆորումը տաչկահայերի ֆորում ա, հա :D

Ուրվական
01.12.2008, 17:05
Dayana :love Դայուշին առաջին անգամ տեսա վերջերս, բայց ինքն այնքան նման է իր նկարներին, որ միանգամից ճանաչեցի

Անի ջան, քո մասին էլ եմ ուզում գրեմ: Դե ակումբում ահավոր անտիպատիա էր ձևավորվել քո հանդեպ, մինչև որ քեզ տեսա, չեմ էլ հիշում, ով ասեց, որ Վիքթրին ա:o: Առաջինը, որ տպավորություն ստեղծեց, որ խելացի էիր: Հիշու՞մ ես, որ քեզ ասեցի, որ չեմ սիրում քեզ:oy, որ դու էլ ասեցիր, ես էլ քեզ չեմ սիրում, նենց ասեցիր, որ միանգամից հասկացա, որ շաա՜տ բարի ես: Տենց, հա, իսկ էս վերջերս հայտնաբերեցի, որ շատ պայծառ անձնավորություն ես, մի քանի մետր շառավղով լուսավորում ես:
:oy

Dayana
01.12.2008, 17:24
Dayana :love Դայուշին առաջին անգամ տեսա վերջերս, բայց ինքն այնքան նման է իր նկարներին, որ միանգամից ճանաչեցի, ու իր նկարներիով նաև իր բնավորությունն է փոխանցվում, այդ պատճառով, երբ տեսա Դայուշին այնպիսի տպավորություն էր, որ հարյուր տարի է ճանաչում եմ :)
Շատ շա~տ դուրս եկավ :love ինչպիսին վիրտուալում է, այնպիսին էլ կյանքում է` նուրբ, համեստ, գեղեցիկ, բարի :love
Հուսով եմ` դեռ շատ առիթներ կլինեն շփվելու
Տաչիկներ , Դայ ջան :love
Վույ :oy շատ մերսի Նան :love

Էս ֆորումը տաչկահայերի ֆորում ա, հա :D

նախանձ :P քեզ ել Տաչիկ ;)

Belle
03.12.2008, 15:44
Dayana
մի անգամ Guest-ը մի թեմայում գրել էր, որ Դայանա անունը ավելի շատ ա սազոմ Արմիներին, քան իր իսկական աունը :) հիմա կլինի ես էլ ասե?մ` Դայուշսսս, դու իսկական Դայանա ես` նուրբիկ, համովիկ, պուճուրիկ ու տենց լի~~քքքը լավ իկեր :love :love
դե արդեն պարզ ա, որ էսօր Դայուշիկիս տեսա :love :oy
ոնց որ հազար տարվա ծանոթներ լինեինք
լավ շատ չերկարացնեմ` Դայուշս :love :love :love

Safaryan
09.12.2008, 01:16
*e}|{uka* - փաստորեն սպասվածից շատ ավելի լավը: Երևի թե չշփվելուց էր: Աչքերն այնքան հարազատ էին, որ թվում էր թե հին ծանոթներ ենք: Շատ լավն էր, հուսով եմ էլի կհանդիպենք: Հարազատության զգացումով բաժանվեցի::)

*e}|{uka*
09.12.2008, 18:26
*e}|{uka - Առաջին միտքը, որ էկավ մտքիս «Էս թթվածն ո՞վ ա», հետո պարզվեց, որ թթված չի, պարզապես ամաչում էր: Չնայած մինչև հիմա էլ ամաչում ա կամ էլ միշտ տենց թթված ա: :think:

Սենց բան հլը չէի լսել, անունս Թթու-ա ազգանունս էլ Թթվասեր :D

Առաջին տպավորությունը , որ մտքիս եկավ սկզբում Արտին տենալիս. «Փաստորեն ռեալում էլ ա ցանցառ», իսկ վերջում « Հա՜ էլի ցանցառ էր» :D: Լավնա Արտը, պուխշիստիկա....:P

Կիտա Կիտուլին միանգամից սիրեցի՜, չգիտեմ ինքը գիտի թե չէ, բայց մենք շատ նման ենք բնավորությամբ: Լավնա Կիտուլը ;)

Երկնային Երկնուկը հենց այնպիսին էր, ոնց պատկերացնում էի, մենակ առանց գրպաններով սառաֆանի էր/միշտ իրան տենց եմ պատկերացրել/, դե չասեմ էսպիսին էր , էնպիսին էր, բոլորդ էլ գիտեք որ լավնա :oy, ափսոս շատ քիչ շփվեցինք :(

Բյուր Բյուրին նույնպես ինչպես պատկերացնում էի այնպիսին էր: Ժպտերեսիկ, հետաքրքիր, չարաճճի պստո էր , ափսոս էլի քիչ շփվեցինք : :oy

Հիդրոլոջի- Տաթևիկի մասին միշտ Դայանաից պուպուշ բաներ եմ լսել, արդեն հեռավորությունից սիրում էի, չնայած ակումբում չենք շփվում, երևի չենք բռնացնում իրար: Նույն հարազատության զգացողությունն էլ ես ունեցա, աչքիս անցած կյանքում ծանոթ ենք եղել: Մի այլ կարգի դուրս եկավ Տաթը :love: Ափսոս շուտ չենք ծանոթացել...

Չուկ Ահաաավոր բարի, ահաաաա՜վոր ամաչկոտ անձնավորություն ա, երևի Չուկը միակն էր ակումբցիներից , որ իմ մեջ տպավորված վիրտուալի կերպարը, որոշ չափով տարբերվում էր ռեալից, իհարկե լավ իմաստով::oy

Ներսես_AM Ճիշտ ասած Ներսեսի դեմքը շաաատ ծանոթ էր/ Իրան ու Շուշանին շատ եմ տեսել Համալսարանում:oy. երևի ընթերցասրահներում :D/ ոնց որ մերոնքական լիներ, ֆուտբոլից էլ գլուխա հանում :P, հա մեկ էլ հիմա կարող եմ ասել, ավատարում լռիվ ինքնա ;)

Moon
21.12.2008, 00:36
Ուրվական- Հմմ..Անկեղծ ասած քեզ շատ լուրջ էի պատկերացնում, անգամ ակնոցով, նիհար ու բոյով....Բայց ուրախ եմ, որ այլ ես...հումորով, աշխուժ ու վերջապես դեմքություն (իմ սիրած բառն ա)։ Չգիտեմ ինչու է իմ ակումբային կերպարը քեզ մոտ բացասական տպավորություն թողել, բայց հուսամ այն փոխվեց...:)

Գալաթեա-Վերջապես ծանոթացա, Լիլ ջան տպավորված եմ, ինձ մոտ ուժեղ, խելացի, անմիջական մարդու տպավորություն թողեցիր ու կասեի նաև լավ տնային տնտեսուհի ես:hands

Հայկօ - դե քեզ երկրորդ անգամ էի հանդիպում, տպավորությունս չի փոխվել, քեզ դեռ պետք է բացահայտեմ, շատ լռակյաց ես...բայց լռությունը գրավիչ է...պետք է պրպտել..բնավորություն ա:)

Անուլ- Առաջին հայացքից անկեղծ այդքան էլ չհավանեցի, բայց հենց սկսեց խոսել...:handsդեմք ես Ան ջան, հումորդ տեղն ա, շփվող ես, իսկական Երոյի կտորը, քեզ շաաատ սիրեցի

Վարպետ- Նիկդ քեզ համապատասխանում ա շատ, չգիտեմ ինչի։ Ջիգյարով ա, մի խոսքով իսկական ջիգիթ:)

Այսքանը....Ապրեք, որ եկաք հանդիպմանը

Գալաթեա
21.12.2008, 00:50
Գալաթեա-Վերջապես ծանոթացա, Լիլ ջան տպավորված եմ, ինձ մոտ ուժեղ, խելացի, անմիջական մարդու տպավորություն թողեցիր ու կասեի նաև լավ տնային տնտեսուհի ես:hands

Այ սենց են մի սեղան մաքրելով համբավ ձեռք բերում...սովորեք, գյոռս չեմ տանելու :D

Դու էլ ես լավ պստո, Լուսին ջան ;) Ուրախ, զվարթ, դրական։ Տակ ձեռժած:)

Moon
21.12.2008, 00:56
Այ սենց են մի սեղան մաքրելով համբավ ձեռք բերում...սովորեք, գյոռս չեմ տանելու :D

Դու էլ ես լավ պստո, Լուսին ջան ;) Ուրախ, զվարթ, դրական։ Տակ ձեռժած:)

Մերսի ջան...:)

Belle
21.12.2008, 13:07
ուրեմՍ` Դայուշս, Ջոնը, Ներսերս ու ես կլոր սեղանի շուրջ ))
Դայուշիս մասին գրել եմ արդեն, Ներսես-AM
հիմա երկրորդ տպավորությունս պիտի գրեմ, որվհետև առաջին անգամ, որ տեսա չգրեցի տենց էլ :) շատ հետաքրքիր, հնարամիտ, հաճելի անձնավորություն, կարող ես ժամոերով նստել ու լսել, թե ոնց են խոսում Ներսեսն ու Հոսոն :love
Հեվսեփ` ինչ գրեմ, մի քանի անգամ եմ տեսել, իրա մասին որ սկսեմ գրել, շաաատ կգրեմ, նենց որ մենակ ասեմ` Հոս :love :love :love

Ուրվական
22.12.2008, 13:04
Moon

Լուսին ջան, ասեցի, չգիտեմ ինչի էր տենց տպավորություն ստեղծվել: Ուղղակի մտածում էի, որ լրիվ երեխա ես, էլի: Մենակ էն մի բանը, որ նկարում էիր մարդկանց, էդ էր դզել քո մեջ, որովհետև ես էլ եմ շատ սիրում տենց նկարներ անել, որ դու չես լինում, մեկ-մեկ ես էդ ֆունկցիան իմ վրա եմ վերցնում: Հետո չէի պատկերացնում, որ քո մեջ լրջություն կհայտնաբերեմ: Բայց հայտնաբերեցի:
Դե չգիտեմ, էլի շատ չշփվեցինք, բայց առաջին տպավորությամբ, քանի որ լուսինը միայն անդրադարձնում է լույսը, չի ճառագայթում, ուրեմն դու լուսին չես:P

ars83
26.12.2008, 02:03
Տպավորված Արսենը գրում է իր ընկերների մասին :)

Անի /Camilla/՝ Հետաքրքիր, բարեհամբույր, երաժշտասեր անձնավորություն: :)Շփման մեջ շատ հաճելի: Մի փոքր մրսկոտ ;)

Արշակ՝ Մերոնցից :ok /ծրագրավորող/: Իմ տպավորությունն է՝ շատ մաքուր հոգու տեր մարդ, բարի և հետաքրքրասեր: Շատ հաճելի զրուցակից: :)

Հայկ/օ/՝ Այս պարոնը պարզապես արտակարգ հմայիչ անձնավորություն է :) Լրջության, հումորի, գիտելիքի, լավագույն տղամարդկային հատկանիշների խառնուրդ: Հոգու առնվազն այնպիսի խորությամբ և հարստությամբ, ինչպիսին աչքերի սևությունն է ;)
Արտակա՛րգ անձ :)

Հայկ/Raedwulf/՝ Շաա՜տ լավը :) Է՛լ հումոր, է՛լ գիտելիք, է՛լ անկեղծություն, է՛լ համեստություն, բոլորը չեմ կարող թվել: Հրաշալի կազմակերպիչ :)

Մի խոսքով, ես այնքա՜ն հաճելի ժամանակ անցկացրի այս արտակարգ մարդկանց հետ :hands

Հ.Գ. Մեկ-մեկ մեջդ ուռում ես էլի, որ այսպիսի մարդկանց հայրենակիցն ես :oy

Հ.Հ.Գ. Գալաթեայի «մասյական» տեղ հասավ :) Բայց այնքան էլ հասկանալի չէր :think Խնդրվում է հեղինակին կատարել այն անձամբ ;)

Արամ
26.12.2008, 02:24
շատ հետաքրքիր ա, սաղ էջերը կարդացի ու ինչ ստացվեց, օրինակ, Վիստան գրումա իմ մասին....
վայ Արամին որ հանդիպեցի շատ խելացի, բարի, օ ինչ բարի, անչափ բարի մարդ երևաց....բայց երբ մոտիկացա, Գժուկն էր.....լօլ....
կամ էլ, Արամին հավանեցի, որովհետև մուղամ չի սիրում, ու Նույն վիստան գրումա ուրիշ մարդում ասին մի 3-4 էջ հետո, Մականունը, շատ հիանալի մարդ դուրս եկավ, սիրում եմ են մարդկանց ովքեր մուղամ են լսում, հուսով եմ հասկացաք ինչ խժմժը արեցի

Ռուֆուս
26.12.2008, 02:53
Ars83-ի մասին կարող եմ ասել, որ շատ խելացի, հետաքրքիր, շփվող, հավեսին, հումորով անձնավորություն է: Իսկ բարությունը ուղղակի կաթում է վրայից, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել ;)

Էնքան հաճելի էր Արսենի հետ շփումը, որ չնկատեցինք էլ, թե ժամանակը ինչ արագ թռավ :)

Արշակ
26.12.2008, 11:55
Դեմք էր Ars83-ը։:ok
Հուսով եմ մյուս հանդիպումներին էլ կգա։

Երվանդ
26.12.2008, 13:14
Էս երբ հասցրիք կռիսներ:angry, չեք թողում էլի մարդ ձեզ սյուրպրիզ անի:[

Ֆրեյա
26.12.2008, 13:52
Ինձ էլ շատ դուր եկավ Արս83ը :)
Կարծում էի, թե լուրջ, խիստ մարդ է, բայց պարզվում է, որ շատ բարի, անմիջական, խելացի, հանգիստ անձնավորություն է :) Դեմքի արտահայտությունը ու ժպիտը ամեն ինչ ասում են :)

ars83
26.12.2008, 13:54
Էս երբ հասցրիք կռիսներ:angry, չեք թողում էլի մարդ ձեզ սյուրպրիզ անի:[

Երվանդ ջան, մի ջղայինացի :) Դեռ լիքը մարդ կա, որոնց չեմ տեսել /ինձ համար սյուրպրիզ են, այսինքն/, այդ թվում և դու ;) Շախմատի մասին պատմեցին ինձ, հավեսս տվեց

Հայկօ
26.12.2008, 16:32
ars83-ը լրիվ էնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի՝ թե՛ արտաքնապես և թե՛ ներքուստ (միայն ակնոց չէր դնում :) ): Շփվող, խելացի, հավասարակշռված մարդ է, դիմացինի համակրակնքը միանգամից շահելու եզակի ունակություն ունի: Լավ զրուցակից է: Չի ծխում, չի խմում (միայն կարմիր գինի), ինչն անտարակույս մինուս է: Ռեալում թողնում է նույն տպավորությունը, ինչ վիրտուալում. մասնավորապես՝ որ ինքն իր տարիքից մեծ է: Մեր խաթր երկու քայլ էն կողմ գտնվող տունը թողեց, ոտքով գիշերվա կեսին Օպերայից եկավ Բարեկամություն :):

Ինձ Շվեյցարիայից նվեր էր բերել, բա՞ :): Շնորհակալություն :):

ars83
12.01.2009, 01:52
Քանի որ ինձ բաժին է ընկել Ակումբն իր համար բացահայտողի դերը, գրեմ :)

Ամեն անգամ նորանոր, հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում։ :hands

Վարպետ Բավական էր լսել նրա խոսակցությունն իր երեխայի հետ որպեսզի պարզ դառնար, թե ինչ բարի , զգայուն սրտի և միաժամանակ սթափ մտքի տեր է։ :)

Չուկ Թրաշը թույլ չտվեց հեշտությամբ ճանաչել :D Հավասարակշռված, չափազանց համեստ, խելացի անձնավորություն։ Ծիծաղկոտ կայծով աչքերում:
/искринка բառն է, կարող է՝ ճշգրիտ չեմ թարգմանել :oy/

Ներսես_AM Ճիշտն ասած, շատ բան չեմ կարող գրել, քանի որ առանձնապես չշփվեցինք: :8 Հուսով եմ՝ դեռ առիթ կլինի: Լուրջ, հումորի զգացումով մարդ: :)

E.D.U.L. Մի ամբողջ E.D.O.՝ բոլոր առումներով /սկսած բոյից, վերջացրած ռուսերեն առանց ակցենտի և գրագետ :ok խոսալուն /դատում եմ մի քանի լսած արտահայտություններից/ ;)/ Հիմա նոր հիշեցի, որ «ինչ, որտեղ, երբ» խաղի լավ խաղացողներից էր :hands Ուրախ էի՝ «մանդառինի կլեպով տունը զարդարողի» հետ ծանոթության համար ;)

Kita Անմիջական, առույգ և հոգատար /զգացվում է/ անձնավորություն: Բոլորին կերակրեց, ամեն ինչ հոգաց :) Բա որ իմանաք՝ Ցիտադել ոնցա խաղում... /ինձանից լավ :D/

Արշակի և իմաստուն գայլ Հայկի ;) մասին նորից չեմ գրում, թե չէ դառնում է արդեն ներբող :)

Վարպետ
12.01.2009, 01:58
Արսը իմ համար դարձավ էն մարդկանցից մեկը, որի հետ հա կուզեմ շփվել:) Ես մեծ ցնծություն եմ ապրում, որ օր օրի է'լ ավելի եմ հարստանում լավ մարդկանցով:

ars83
12.01.2009, 02:11
Ո՞նց էի մոռացել :scleros
Ախր այսօր երկու լավ ակումբցի էլ եմ հանդիպել :)

նախշուն Հոգատար, ուրիշի կարիքների նկատմամբ ոչ անտարբեր, դրանք լուծելու հարցում՝ վճռական :)

Վարդան /Grieg/ Նույնպես հոգատար, բարի անձնավորություն: Չափազանց ցրտադիմացկուն ;)

Ինձանից գովեստի խոսքեր շատ չեմ գրում, միայն մեջբերում եմ 15-ամյա երեխայի խոսքերը նրանց մասին՝ ինձ համար թանկ եք: Սրանից ավելի արժեքավոր բան հաստատ չեմ կարող ասել:

Moon
17.01.2009, 13:52
Ahik- հմմ...առաջինը նախ մտածեցի, ինչու՞ Ահիկ, կարողա վ-ն մոռացե՞լ ա:Dկամ էլ ահ-ի փաղաքշական տարբերակն ա։ Դե, էն օրվա մեր զրույցները որը անգամ Չուկին էր բացել ափսոս ջնջվեցին։ Բայց գրեմ տպավորությունս.....մինչ տեսնելը լրիվ այլ էի պատկերացնում...չնայած անունդ քեզ շաաատ ա սազում, ավելի շուտ նիկդ։ Սկզբից հենց մտա, էնքան մարդ կար, մի պահ թված Ջոնն ա նստած, ուզում էի մոտենալ, մեկ էլ զգացի չէ, ինչ որ չափսերով ջոնը չի:D Ժպտերես ես ու դեմք....
Բայց, չկպավ(Էս Չուկին ու հատուկ Երոյին եմ ասում:P:love:oy)

Taurus
17.01.2009, 14:39
Ars83 - Լավ տղայա, շատ պարզ, բաց մարդ ա երևում, կարծում եմ ընկերասեր ա, բայց դեռ շատ տեղ ունի բացահայտվելու, դեռ կշբվենք:

ars83
26.01.2009, 01:23
Հերթական բացահայտումները

Նախ և առաջ, մի հոգի կար, որին տեսնելիս շատ ուրախացա :) Անկեղծ: Արտաքինից հեչ այդպիսին չէի պատկերացնում, բայց խոսալը, շփվելու ձևը բավականին մոտ էին իմ պատկերացրածին /մի քանի րոպե ենք շփվել ընդամենը բայց, հուսով եմ, էլի առիթ կլինի/: Ինձ իր խոստացած սև սուրճը հյուրասիրեց: Գալաթեա ջան, շնորհակալություն :ok Մի բան ասեմ՝ ժպտալը քեզ շատ էր սազում: :)

impression Շատ հոգատար տարավ ինձ խոհանոց կերակրվելու :) I am impressed Շնորհակալություն:

Պիտի նշեմ, որ մինչև մենք Սամվելի հետ ոչ-ոքի էինք անում, մասնակիցների «ռնդող բրիգադը» համարյա սաղ ուտելիքը կերել էր :D Ես իմ համար չեմ ասում, ինձ Ջերմուկն էր պետք, լիքը մնացել էր: Բայց Սամվելին շատ բան չէին թողել: Հետո էլ հարցնում էին, թե ինչո՞ւ սկսեց տարվել:

Անցնեմ շախմատիստներին

Երվանդ Լավ շախմատիստ, շփման մեջ՝ պարզ, բարեսիրտ /երևի բոլոր... չափերով մեծ մարդկանց հատկությունն ա/: :)

Guest Ուժեղ շախմատիստ, վերլուծող մտքի /аналитический ум/ տեր մարդ:

ChildOfTheSky Դեմքից անգամ զգացվում էր, որ բաց, խոհեմ մարդ ա: Հատկապես ժպտալիս

Ceceron Շուտ-շուտ կրում էր պարտիաները, փախնում մյուս սենյակ ;) Իմ կարծիքով՝ պատասխանատու մարդ ու լավ մասնագետ /ինչ գործով որ զբաղվում է/ Ուժեղ խաղացող, մոռացա հարցնեմ՝ կարգ ունե՞ր, թե՞ չէ:

Ra$ta Լավ շախմատիստ /մի քիչ որ ուշադիր էլ լիներ, հաստատ առնվազն մեկ տող վերև կլիներ աղյուսակում ;)/ Էմոցիանալ անձնավորություն :)

Ուրվական Այ Գոռին հեչ այսպիսինը չէի պատկերացնում: Շատ ավելի գերազանց մարդ դուրս եկավ: Բարի, համեստ: Լավ կազմակերպիչ: Շատ դրական տպավորություն գործեց: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա: :)

Սամվել Սամվելին էլ էի ուրիշ ձևով պատկերոցնում, ու էլի շատ ավելի լավը դուրս եկավ: Մի քիչ շուտ ընկճվող ա /շախմատում/, ինձ թվում ա: Որովհետև ուժեղ խաղացող ա /անկեղծ ասած, ես կարծում էի, որ լավագույն հնգյակում կլինի, առնվազն/, բայց մի հատ պարտվեց, ու սկսեց պարտվել :( Համեստ, զգացմունքային անձնավորություն:

քաղաքացի :) Գրառումները միշտ կարդացել եմ հետաքրքրությամբ, մինչև հանդիպելը բարձր կարծիք ունեի նրա մասին: Հիմա է՛լ ավելի բարձր կարծիք ունեմ: :)
Վերին աստիճանի համեստ, բարի, ինտելեկտուալ, շատ հմայիչ անձնավորություն: Այ տենց էլ հմայեց ինձ ու կրեց :angry:D:) Հուսով եմ՝ էլի առիթ կունենամ շփվելու: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա:

Ներսես_AM Նկատել եմ, որ նրբանկատ, համբերատար ու բարի մարդ ա:

Հաստատ որոշ մարդկանց մոռացա, կներեք: Բոլորին միանգամից հիշելը դժվար էր:
Բայց մի բանը շատ զարմանալի ա :think Էսքան լավ մարդ որտեղի՞ց են հավաքվել մի տեղում:

Elmo
26.01.2009, 11:09
Հերթական բացահայտումները

Արս էլի էդ գյոռբազներրը( © Վարպետ) ինձ նախանձացնում են չէ՞: Ոչինչ ժամանակ եմ գտնելու գամ համ սաղին կարոտել եմ, համ էլ քո հետ ծանոթանամ: Հալա սրանց նայի է, ինչ էլ սաստավով են հավաքվել :friends: կարոտել եմ :cry2

Monk
07.02.2009, 18:05
Այսօր ծերուկ Մոնկին այցելել են:yahoo Առաջին ակումբցիներն են, որոնց հետ ծանոթացել եմ Ակումբում և որոնց տեսա իրականում:hands Ակումբցիներից տեսա Ձայնալարին, Նորմարդուն և Մոգական Լապտերիկին (չորրորդի անունը չեմ տալիս, քանի որ Ակումբում չկա և կարող է չուզենա, որ իր մասին խոսեմ :) ): Ես մարդկանց նկարագրելուց էնքան էլ լավ չեմ, չեմ կարող նկարագրել, թե ինչքան հաճելի ու դրական տպավորություն ստացա իրենց հետ ծանոթանալուց: Մենակ ասեմ, որ մեր` մի քանի րոպե տևած շփումից հսկայական դրական էներգիա ստացա: Հրաշալի էրեխեք են :love Հույս ունեմ դեռ կհանդիպենք :)

Chuk
07.02.2009, 18:06
Մենք էլ սպասենք մեր հերթին :oy

Monk
07.02.2009, 18:10
Մենք էլ սպասենք մեր հերթին :oy
Դու իրենց հարցրու, թե ինչ տպավորություն են ստացել: Կարող է հավեսդ փախչի ձեր հերթին սպասելուց :D

Վարպետ
07.02.2009, 18:10
Դու իրենց հարցրու, թե ինչ տպավորություն են ստացել: Կարող է հավեսդ փախչի ձեր հերթին սպասելուց :D
Այ գյոռբագյոռ, ուրեմն պետք ա քեզ այցելել հա? Մի հատ դու քիթդ դուրս չհանես քո սրբի դռներից:D

Monk
07.02.2009, 18:13
Այ գյոռբագյոռ, ուրեմն պետք ա քեզ այցելել հա? Մի հատ դու քիթդ դուրս չհանես քո սրբի դռներից:D
Էլի բիձա-բիձա սկսիր? :)) Դու էլ բան-ման պիտի նկարես, որ մեզ հիշես?:P :D Ես քիթս դուրս հանելու ժամանակ ունեմ, չեմ հանում? :))

Երկնային
07.02.2009, 18:45
Մոնկ.... դու հասկացար :))

Monk
07.02.2009, 18:46
Մոնկ.... դու հասկացար :))
Հա... :oy

Երկնային
07.02.2009, 19:01
Լավ, դե ես էլ գրեմ :)

Cold skin
Իր հետ շատ շփվելու ժամանակ չունեցա: Համ հեռու էր նստած, համ էլ աղմուկը թույլ չէր տալիս նորմալ ասել ու լսել: Ժպտերես աղջիկ ա, մի քիչ շփվեցի հետը, հետաքրքիր անձնավորություն թվաց: Հուսով եմ էլի կգա, ու ավելի շատ կշփվենք: :)

Ceceron
Միհրանի հետ շատ էի ուզում ծանոթանալ մի քանի պատճառով.
ա. մարդ, որ մի հանդիպումից կարող էր էդքան մերոնքական դառնալ, հետն էլ շախմատի առաջնությանը առաջին տեղը զբաղացներ, պետք ա որ ահավոր դեմք լիներ :)
բ. դե ի՞նչ ասեմ. երգող մարդկանց սիրում եմ :oy
Ասեմ, շատ բարի ու հանգիստ մարդու տպավորություն թողեց: Ու շա՜տ լավ ա երգում: :)
Մեկ էլ մի բանի համար ամաչեցի (դա հետո կասեմ :D)

Ceceron
07.02.2009, 20:25
Ceceron Շուտ-շուտ կրում էր պարտիաները, փախնում մյուս սենյակ ;) Իմ կարծիքով՝ պատասխանատու մարդ ու լավ մասնագետ /ինչ գործով որ զբաղվում է/ Ուժեղ խաղացող, մոռացա հարցնեմ՝ կարգ ունե՞ր, թե՞ չէ:

չէ Արս ջան չունեմ

Ceceron
07.02.2009, 20:28
Լավ, դե ես էլ գրեմ :)

Cold skin
Իր հետ շատ շփվելու ժամանակ չունեցա: Համ հեռու էր նստած, համ էլ աղմուկը թույլ չէր տալիս նորմալ ասել ու լսել: Ժպտերես աղջիկ ա, մի քիչ շփվեցի հետը, հետաքրքիր անձնավորություն թվաց: Հուսով եմ էլի կգա, ու ավելի շատ կշփվենք: :)

Ceceron
Միհրանի հետ շատ էի ուզում ծանոթանալ մի քանի պատճառով.
ա. մարդ, որ մի հանդիպումից կարող էր էդքան մերոնքական դառնալ, հետն էլ շախմատի առաջնությանը առաջին տեղը զբաղացներ, պետք ա որ ահավոր դեմք լիներ :)
բ. դե ի՞նչ ասեմ. երգող մարդկանց սիրում եմ :oy
Ասեմ, շատ բարի ու հանգիստ մարդու տպավորություն թողեց: Ու շա՜տ լավ ա երգում: :)
Մեկ էլ մի բանի համար ամաչեցի (դա հետո կասեմ :D)

:hands:) Մերսի Արուս ջաաաաան շաաաաաաաաաաաաաաատ շնհորհակալ եմ.... ասեմ որ իմ տպավորությունները քո մասին նույնպիսի դրական ու ջերմ են :) մեռսի

Ceceron
07.02.2009, 20:36
Լավ մի երկու բան էլ ես ասեմ.... Էն որ ակումբում շաատ լավ մարդիկ կան դա փաստա!!! ու էն որ ես շատերի հետ հասցրեցի շախմատի առաջնության ժամանկ ծանոթալ իմ մեջ շատ բարիդրացիական տպավորություններ թողեց Ձեր բոլորիդ մասին..... Դե կառաոկեից հետո... ԵՍ ՑՆՑՎԱԱԾ ԵՄ լօլ :D !!! Դուք բոլորդ շաաաատ լավն եք, ամեն տեսանկյունից... չեմ ուզում ինչ որ մեկին առանձնացնել կամ ամենմեկի մասին անհատական գրել..... բայց ասեմ Ձեզ բոլորդ այնպիսին եք, ինչպիսին որ Ձեզ պատկերացնում էի ու տենց էլ մնացեք ՀԱՎԵՏ ..... ԵՍ ՁԵԶ ՀԱՐԳՈՒՄ ԵՄ :)

ars83
07.02.2009, 20:52
չէ Արս ջան չունեմ

Հավատս չի գալիս, Միհրան ջան ;)

ars83
07.02.2009, 20:57
Այսօր ծերուկ Մոնկին այցելել են:yahoo Առաջին ակումբցիներն են, որոնց հետ ծանոթացել եմ Ակումբում և որոնց տեսա իրականում:hands Ակումբցիներից տեսա Ձայնալարին, Նորմարդուն և Մոգական Լապտերիկին (չորրորդի անունը չեմ տալիս, քանի որ Ակումբում չկա և կարող է չուզենա, որ իր մասին խոսեմ :) ): Ես մարդկանց նկարագրելուց էնքան էլ լավ չեմ, չեմ կարող նկարագրել, թե ինչքան հաճելի ու դրական տպավորություն ստացա իրենց հետ ծանոթանալուց: Մենակ ասեմ, որ մեր` մի քանի րոպե տևած շփումից հսկայական դրական էներգիա ստացա: Հրաշալի էրեխեք են :love Հույս ունեմ դեռ կհանդիպենք :)

Ախ տե՞նց :angry Այցելում են ծերունիներին ու ձեն չեն հանո՞ւմ, կարող է ստեղ ծերունասեր էլի մարդիկ կան:
Գյոռ... Գյոռ... /Ոնց որ Ուրվականին կանչելիս լինեմ, հա :D/ Էն ոնց ա ասում Էլմոն, գյոռբազնե՛ր:

Ձայնալար
08.02.2009, 00:20

Հա, ուրեմը էս Մոնկը մի ծեր հոգևորական էր: Երկար սպիտակ ու չխնամված մորուքով, հեգևորականի շորերով, շատ հյուծված, քանի որ շատ վաղուց հաց չէր կերել՝ զբաղվածության պատճառով: Մենք գնացինք գտանք նրան, ձեռքը համբուրեցինք, նա շոշափեց մեր դիմագծերը, քանի որ գրեթե ոչինչ չէր տեսնում, իր աշխատասենյակում էլ մութ էր. այդպես մենք ծանոթացանք: :D

Իսկ հիմա տպավորությունս: Էս էն դեպքն էր, երբ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի: Ինտելեկտուալ, հումորով բարի ու շատ ջերմ տղա: Մեր շփումը շատ կարճ էր ու հիմնականում զգայական մակարդակում: Շատ քիչ ենք խոսացել, բայց շատ ինֆորմացիա ենք փոխանակել՝ կարճ ասած զգացինք իրար: Անձամբ ես հարազատություն զգացի, ու շատ ուրախ եմ, որ ճանաչեցի ծերունի Մոնկին :oy

Amaru
08.02.2009, 01:39

էդ եեեեեեեեեե՞րբ :)

Elmo
08.02.2009, 01:41
Հենց ես գալիս եմ ժողովրդի կեսը որոշում ա չգալ: Ես տենց չեմ խաղում :(

Elmo
08.02.2009, 02:05
Էն ոնց ա ասում Էլմոն, գյոռբազնե՛ր:

Վարպետի բռենդն ա: :D բայց դե գյոռբազ են բա ինչ են :angry

Monk
08.02.2009, 14:21
Ախ տե՞նց :angry Այցելում են ծերունիներին ու ձեն չեն հանո՞ւմ, կարող է ստեղ ծերունասեր էլի մարդիկ կան:
Գյոռ... Գյոռ... /Ոնց որ Ուրվականին կանչելիս լինեմ, հա :D/ Էն ոնց ա ասում Էլմոն, գյոռբազնե՛ր:
Տեղը չգիտես? Վեր կաց արի :hands

Հա, ուրեմը էս Մոնկը մի ծեր հոգևորական էր: Երկար սպիտակ ու չխնամված մորուքով, հեգևորականի շորերով, շատ հյուծված, քանի որ շատ վաղուց հաց չէր կերել՝ զբաղվածության պատճառով: Մենք գնացինք գտանք նրան, ձեռքը համբուրեցինք, նա շոշափեց մեր դիմագծերը, քանի որ գրեթե ոչինչ չէր տեսնում, իր աշխատասենյակում էլ մութ էր. այդպես մենք ծանոթացանք: :D

Իսկ հիմա տպավորությունս: Էս էն դեպքն էր, երբ տեսա մոտավորապես այն, ինչ սպասում էի: Ինտելեկտուալ, հումորով բարի ու շատ ջերմ տղա: Մեր շփումը շատ կարճ էր ու հիմնականում զգայական մակարդակում: Շատ քիչ ենք խոսացել, բայց շատ ինֆորմացիա ենք փոխանակել՝ կարճ ասած զգացինք իրար: Անձամբ ես հարազատություն զգացի, ու շատ ուրախ եմ, որ ճանաչեցի ծերունի Մոնկին :oy
Փաստորեն առաջին պարբերությամբ ներկայացրել ես դառն իրականությունը, իսկ երկրորդով` ցանկալին, բայց չեղածը: :D

ars83
08.02.2009, 19:43
Տեղը չգիտես? Վեր կաց արի :hands

Ու կգամ :) Մի օր ազատ ժամանակ լինի, կգամ, տեսնեմ, թե ո՞վ ա շախմատիստ Մոնկը ;) Երկնայինին էլ կարող ա հետս վերցնեմ, որ շախմատը քարշ տա, ծանր ա :P /որ Երկնայինին մի «յազվա» բան չասեմ, չեմ դիմանա: :oy/

Ռուֆուս
09.02.2009, 01:46
Մի քանի հոգու մասին պետք ա գրեմ :oy

Կարաոկեի սարսափելի աղմուկի պատճառով cold skin-ի հետ գրեթե չհաջողվեց շփվել... Բայց մենակ հասկացա, որ մասնագիտությամբ ժուռնալիստ է ու ռոք է լսում :hands Հուսով եմ մյուս ավելի հանգիստ հանդիպումներին կգաս, որ կարողանանք ավելի մոտիկից ճանաչել: ;)

Միհրանին ես դեռ Սուպերստարից էի հիշում: Ինքը նախընտրական փուլերի ժամանակ իմ կարծիքով լավագույն մասնակիցն էր (մենակ ինքն էր ռոք երգում, էն էլ բավականին լավ :hands ): Ինչ ասեմ, լրիվ մերոնքական է, հեշտությամբ մերվեց մեր կոմպանիային, համ էլ Ակումբի հանդիպումներին կենդանի երաժշտությունը կապահովի :))

Ռեյադերին առաջ էլ էի տեսել բայց չէի շփվել, ինքը էն բացառիկ մարդկանցից է, ում նկատմամբ իմ կարծիքը խիստ բացասականից կտրուկ փոխվել է խիստ դրականի: Շատ խելացի, ինտելեկտուալ, բանիմաց անձնավորություն է, հետաքրքիր զրուցակից ;) Իսկ երաժշտական ճաշակի մասին համեստաբար լռում եմ :) Մեկ էլ մի բան եմ նկատել, բարի է :)

Նորմարդ
09.02.2009, 11:12
Չկա չկա Մոնկի մասին ես էլ գրեմ :oy
Նախ ասեմ, որ վերջն էր շատ հաճելի ու մի տեսակ իշխող բայց ջերմ ձայն ուներ (սկզբուց հետը հեռախոսով եմ խոսել), բոյով բուսաթով, բարետես երիտասարդ ա, դե մնացածն էլ Բգոն ասել ա, մի բան էլ շաաատ կուզենաի որ մեր եկեղեցու բոլոր սպասավորները մեր Մոնկի նման լինեն, չգիտեմ ես թաքուն հույս ունեմ որ վաղը մյուս օր մեր Մոնկը կաթողիկոս ա դառնալու ու ես էլ ստեղ ընդեղ գլուխ եմ գեվալու թե քտ մարդու հետ ծանոթ եմ եղել տվել առել եմ ջահել ժամանակ :D

P.S.
Մորուք չուներ, նու իրականում ինքը մեզ թաքուն ասեց որ երազում ա երկաաաար սև մորուքի մասին :D բայց ներկայումս մորուք չուներ են էլ սպիտակ :D

Monk
09.02.2009, 11:40
Ու կգամ :) Մի օր ազատ ժամանակ լինի, կգամ, տեսնեմ, թե ո՞վ ա շախմատիստ Մոնկը ;) Երկնայինին էլ կարող ա հետս վերցնեմ, որ շախմատը քարշ տա, ծանր ա :P /որ Երկնայինին մի «յազվա» բան չասեմ, չեմ դիմանա: :oy/
Ուրեմն կսպասեմ քեզ ու Երկնայինին;) Մենակ թե շախմատի բերելու հարցը ուրիշ կերպ պիտի փորձես լուծել, Երկնայինին հակացուցված է իրենից ծանր բաներ վերցնելը :))

Չկա չկա Մոնկի մասին ես էլ գրեմ :oy
Նախ ասեմ, որ վերջն էր շատ հաճելի ու մի տեսակ իշխող բայց ջերմ ձայն ուներ (սկզբուց հետը հեռախոսով եմ խոսել), բոյով բուսաթով, բարետես երիտասարդ ա, դե մնացածն էլ Բգոն ասել ա, մի բան էլ շաաատ կուզենաի որ մեր եկեղեցու բոլոր սպասավորները մեր Մոնկի նման լինեն, չգիտեմ ես թաքուն հույս ունեմ որ վաղը մյուս օր մեր Մոնկը կաթողիկոս ա դառնալու ու ես էլ ստեղ ընդեղ գլուխ եմ գեվալու թե քտ մարդու հետ ծանոթ եմ եղել տվել առել եմ ջահել ժամանակ :D

P.S.
Մորուք չուներ, նու իրականում ինքը մեզ թաքուն ասեց որ երազում ա երկաաաար սև մորուքի մասին :D բայց ներկայումս մորուք չուներ են էլ սպիտակ :D
Եվս այսպիսի մի գեղեցիկ կարծիք իմ մասին, և ինձ ոչ միայն կհեռացնեն Եկեղեցուց, այլ նաև կաքսորեն Աֆղանստան :D Մերսի Նորո ջան, բայց Աստված չանի որ ինչ-որ մեկն ինձ նման լինի: Մարդիկ վերջնականապես կհիասթափվեն մեզնից: Իսկ Կաթողիկոս դառնալու երազանք չունեմ, թեկուզ այն պատճառով, որ ես կուսակրոն դառնալ չեմ պատրաստվում, էլ չասեմ մնացյալը անարժանությանս մասին :) Հա, մորուք պահել էլ չեմ երազում, հետո առիթ շատ կունենամ :P

cold skin
09.02.2009, 11:45
Ուրեմն ս` ըհը, ըհը…
Երկնային
Շատ երկնային: Համարյա այդպես էլ պատկերացնում էի… "նրբության" կերպար
Camilla
Ամենաշատը կարաոկեում շփվեցի Անիի հետ, շատ լավն էր:
Վուլֆ
Վուլֆը շաաաատ անմիջական մարդ ա, հետաքրքիր ու շաաատ սիրուն մատներ ունի:oy
Հայկօ
Հայկօ-ն `բառ չեմ փոխանակել, համ էլ շաաատ լուրջ էր :oy, չգիտեմ…
Միհրան
Միհրանի հետ էլ առանձնապես չշփվեցի, լավ երգում էր…
Ընդհանուր տրամադրությունը էդ օրվա :russian:drinks
Մնացածի հետ չշփվեցի:oy, երևի տեղի պարագայից էր:(

Հ. Գ. Բայց հետաքրքիր մի բան բոլորը բազմանշանակ ժպտում էին, որ նայում էին ինձ:oy:esim
Կարծում եմ դեռ կշփվենք…

Ambrosine
09.02.2009, 12:10
Ուրեմն կսպասեմ քեզ ու Երկնայինին;) Մենակ թե շախմատի բերելու հարցը ուրիշ կերպ պիտի փորձես լուծել, Երկնայինին հակացուցված է իրենից ծանր բաներ վերցնելը :))

Եվս այսպիսի մի գեղեցիկ կարծիք իմ մասին, և ինձ ոչ միայն կհեռացնեն Եկեղեցուց, այլ նաև կաքսորեն Աֆղանստան :D Մերսի Նորո ջան, բայց Աստված չանի որ ինչ-որ մեկն ինձ նման լինի: Մարդիկ վերջնականապես կհիասթափվեն մեզնից: Իսկ Կաթողիկոս դառնալու երազանք չունեմ, թեկուզ այն պատճառով, որ ես կուսակրոն դառնալ չեմ պատրաստվում, էլ չասեմ մնացյալը անարժանությանս մասին :) Հա, մորուք պահել էլ չեմ երազում, հետո առիթ շատ կունենամ :P
Ինձ հիասթափեցրիր, հիասթափեցրիր, բա էս մարդկանց ինչու հիասթափեցրիր? ԹՈղ մտածեին՝ կաթողիկոս ես դառնալու:D Կուսակրոնությունը վերացնելու ենք

Սամվել
14.02.2009, 00:20
Է՜ս վերջերս ծանոթացել եմ Հայկօ–ի Արս83–ի ու Rayader–ի հետ...

Բոլորի մասին էլ կարծիքս ինչպես կար նենց էլ մնացելա Դրական :)

Rhayader
14.02.2009, 00:34
Է՜ս վերջերս ծանոթացել եմ Հայկօ–ի Արս83–ի ու Rayader–ի հետ...

Բոլորի մասին էլ կարծիքս ինչպես կար նենց էլ մնացելա Դրական :)

Սամվելին էսքան մեծ չէի պատկերացնում: Խելոք, աշխույժ ու փայլուն աչքերով տղա էր: Մաֆիայում սխալմամբ խաղիս ալգորիթմը ճիշտ գուշակեց:
Վուլֆը, նույն ինքը՝ Ռուֆուսը, բնավ չհիասթափեցրեց, կասեմ ավելին՝ հիացրեց:
Չուկին սկսել եմ նորովի բացահայտել:

Moon
14.02.2009, 01:00

Դու հանդիպումների՞ էլ ես գնում:o

Apsara
14.02.2009, 01:00
Սամվելին էսքան մեծ չէի պատկերացնում: Խելոք, աշխույժ ու փայլուն աչքերով տղա էր: Մաֆիայում սխալմամբ խաղիս ալգորիթմը ճիշտ գուշակեց:
Վուլֆը, նույն ինքը՝ Ռուֆուսը, բնավ չհիասթափեցրեց, կասեմ ավելին՝ հիացրեց:
Չուկին սկսել եմ նորովի բացահայտել:

Դու ասա Չուկը քեզ նորովի բացահայտի:D

Երբ առաջին անգամ քեզ պիտի տեսնեի ու դեռ մեր տանը հյուր ընդունեի, բոլորը ինձ նախապատրաստում էին ինչ-որ հրեշի հետ ծանոթանալու, բայց երբ դու գնացիր կամ ուղարկեցին ասեցի ժող նորմալ մարդա ինչ եք ուզում՞, ասացին, դու դեռ նրան չես ճանաչում:D

Հետո հաղորդումը տեսա սատանիստների մասին, ցնցող էր, տեր-տերը լաավ նյարդայնանում էր, կարծես հակառակը լինեեր՝ դու՝ եկեղեցական, իրանք սատանիստ՝ այնպես էին հարձակվում

Chuk
14.02.2009, 01:17
Դու ասա Չուկը քեզ նորովի բացահայտի:D
Բացահայտել չգիտեմ, բայց Չուկն էլ իրան ա նորովի գհանատում, Վարդ ;)

ars83
14.02.2009, 23:41
Այսօր նոր մարդկանց հետ եմ ծանոթացել :)

Jarre Հաճելի զրուցակից /հատկապես ձայնի տեմբրը :)/, բարյացկամ, ինձ Տ.Մանսուրյանի երաժշտություն է նվիրել, հիմա լսում եմ :ckck :ok

Երկնային Վերջապես ծանոթացանք :) Ոնց որ երկար ժամանակ ծանոթ լինեինք: Շատ նրբիկ, գեղեցիկ /էս երկու բառն իրար հետ, երևի, կարելի էր ասել նրբագեղ/, հաճելի աղջիկ էր: Շատ ուրախ եմ ծանոթության համար:

John-ը բաց, բարյացկամ մարդու տպավորություն է թողնում: :)

Rhayader Ընդամենը մի քանի բառ եմ փոխանակել հետը, ցավոք: Հույս ունեմ, դեռ առիթներ կլինեն շփվելու: Մի բան կարող եմ ասել, ձեռքը պինդ է սեղմում :ok /տանել չեմ կարողանում, երբ տղամարդը թույլ է սեղմում ձեռքը/:

«Հին ծանոթներից» ;)
Camilla-ն պարզվեց, հնդկական երաժշության սիրահար է :P Անին ժպտերես ա, ու ժպիտը նրան շատ սազում ա :) /այ էս զմայլիկի նման/
Չուկ Էս Չուկը քանի գնում, էնքան ավելի հարգելի մարդ ա դառնում աչքումս :) Չնայած «դուն էն գլխեն»... «իմ մուսան իս» :D, Արտակ ջան, բայց դե...

ars83
15.02.2009, 00:28
Ոնց էլ մոռացել...

h.s. Ակումբի անթիվ-անհամար Հայկերից ևս մեկը :) Ուժեղ շախմատիստ :ok Քչախոս /չնայած, շախմատ խաղալու ժամանակ ո՞վ ա շատ խոսում/, զուսպ երիտասարդ: :) Հուսով եմ, առիթ կլինի շփվելու նաև «ոչ շախմատային» առիթներով:

Երկնային
15.02.2009, 00:40
Ars83 :)

Արսենի հետ վաղուց էի ուզում ծանոթանալ, բայց ոչ մի ձև չէինք հաջողացնում. երբ ես գալիս էի, ինքը չէր գալիս, երբ ինքն էր գալիս, ես չէի գալիս :D
Հենց էսպիսին էլ պատկերացնում էի, բարի ժպիտ, հաճելի զրուցակից… մի տեսակ հարազատություն զգացի. լավն ես :):oy

ars83
15.02.2009, 00:46

:oy ես էլ

Սամվել
15.02.2009, 01:13
Jarre Հաճելի զրուցակից /հատկապես ձայնի տեմբրը /, բարյացկամ, ինձ Տ.Մանսուրյանի երաժշտություն է նվիրել, հիմա լսում եմ

Էսօր ընդեղա՞ եղել :o

Ռուֆուս
15.02.2009, 02:46
Էսօր ընդեղա՞ եղել :o

Ես էի ուզում հարցնել... :o

Chuk
15.02.2009, 02:47
Ես պատասխանեմ. չէ չի եղել, ուրիշ տեղ ա տեսել ;)

Ֆրեյա
15.02.2009, 12:21
Այս թեմայում այդքան էլ չեմ սիրում գրել, նախ որովհետև առաջին տպավորությունը միշտ չէ, որ ճիշտ է... :)
Ուզում եմ միանգամից շատ մարդու մասին առաջին տպավորություններ գրել :)
Արս 83 - ես իրեն ընդհանրապես ուրիշ կերպ էի պատկերացնում` գրառումներից դատելով, շատ լուրջ, խիստ մարդ էի պատկերացնում, բայց որ տեսաաա :) Շատ բարի, անկեղծ, ուրախ ու պոզիտիվ մարդ է: Դրական լիցքեր է հաղորդում ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հարյուր տարի է ճանաչում ես իրեն :P
Cold_Skin - Մերրիի հետ շատ չեմ հասցրել դեռ շփվել, բայց առաջին տպավորությունս շատ դրական էր: Կարծում եմ ինքը դեռ պետք է բացահայտի ու մերվի ակումբի հետ, ու շուտով կդառնա մշտական հյուրը :) Կարծում եմ` հետաքրքիր անձնավորւթյուն է Քոլդ սքինը :)

Միհրան - շատ լավ է երգում Միհրանը :love :) Պրոֆեսիոնալ է ;) Ու շատ լուսավոր մարդ է
Rayader - Որ ճիշտը ասեմ, մի քիչ վախենում էի Ռայադերից :oy առաջ :oy Իրեն պատկերացնում էի ավելի ջղային ու լուրջ; Բայց պարզվում է, վախենալու չի Բայանդուրը, նույնիսկ մարդամոտ, խոսող, շփվող մարդ է :) համ էլ` քայլող էնցիկլոպեդիա: :P

Jarre
15.02.2009, 13:06
Ars83 Պատկերացումներս համրյա թե այնպիսին էին ինչպես մինչև տեսնելը՝ կիրթ, հանգիստ և գրագետ անձնավորություն, ով շախմատից բացի, սիրում է նաև դասական երաժշտություն:)

Հուսով եմ շուտով կհանդիպեմ շատերի հետ....

Երկնային
15.02.2009, 23:20
Տրիբուն :oy

Տրիբունին շատ ուրիշ ձև էի պատկերացնում չգիտես ինչու :) ասեմ, որ շաաաաատ բարի ժպիտ ու հայացք ունի, մի տեսակ ուզեցի իր պես դասախոս ունենալ :oy մեկ էլ ինչ-որ բան կա իր մեջ, որ սկսեցի նմանացնել պապայիս, դեռ չեմ հասկանում, թե ինչը նմանացրեցի… :) միանշանակ դրական էր :)

ars83
15.02.2009, 23:24
Արս 83 ...
:o Ես էլ հայ-հայա ուզում էի քեզ հարցնել, թե Ֆրեյան ո՞վ էր, որ ես տեսել եմ երեկ, բայց չեմ ճանաչել, հետո պրոֆայլի ժպտերես ծաղիկին նայեցի, հասկացա :)

Հայկօ
18.02.2009, 03:19
Էս թեմայում սովորաբար չեմ գրում, որովհետև առաջին տպավորությունը էսպես թե էնպես Ակումբում ես ստանում, ոչ թե ռեալում, իսկ ռեալում շատ-շատ նայես, թե էդ մարդը բոյով ա, թե կոլոտ, կամ թե՝ մազերը երկար են, թե կարճ: Բայց Տրիբունի մի բնորոշ գծի մասին, այնուամենայնիվ, կգրեմ: Ուրեմն Տրիբունը կոնկրետ մեկ միավոր ժամանակի ընթացքում էնքա՛ն շատ ու խտացրած ինֆորմացիա ա հասցնում ասել, տալ, արտաբերել, բացատրել, սովորացնել, մեկնաբանել, որ էլ չասած :): Ընդ որում՝ ոչ մի անգամ նույն բանը չի կրկնում, ոչ մի անգամ չի կմկմում, շփոթվում, մտածում խոսքը լավ ձևակերպելու վրա, այլ պարզապես ազատ ու հանգիստ խոսում ա, ընդ որում՝ ահավոր արագ ;): Կուռ, տրամաբանված, փոխկապակցված խոսք, պատճառահետևանքային հստակ կապեր, դրանք շատ լավ ներկայացնելու ունակություն ու էդ բոլորը՝ անբռնազբոս, ընկերական շփման մեջ: Էն էլ նշեմ, որ խոսում էր ոչ թե հատուկ ինչ-որ բան բացատրելու համար ու ամբիոնի հետևից, այլ պարզապես զրուցելու համար ու գարեջրի բաժակը ձեռքին :)): Էդքան բանիմաց, տեղյակ ու խելացի մարդու վաղուց ա՝ չէի հանդիպել: Բացառապես դրական նախնական՝ վիրտուալ տպավորություններս հազար անգամ հաստատվեցին էս առաջին ու հուսով եմ՝ ոչ միակ հանդիպման ժամանակ:

Kita
18.02.2009, 03:21

ավելացնեմ, որ նույն ձևի ռուլի վրա էր:D Դրա համար Ռուֆուսը վախեցած ամրագոտիները կապեց:))

Տրիբուն
18.02.2009, 03:25
ավելացնեմ, որ նույն ձևի ռուլի վրա էր:D Դրա համար Ռուֆուսը վախեցած ամրագոտիները կապեց:))
Ռուֆուսի բախտը բերեց, որ պարաշյուտով չէինք թռնում ..

Տրիբուն
18.02.2009, 03:28
Տրիբուն :oy

Տրիբունին շատ ուրիշ ձև էի պատկերացնում չգիտես ինչու :) ասեմ, որ շաաաաատ բարի ժպիտ ու հայացք ունի, մի տեսակ ուզեցի իր պես դասախոս ունենալ :oy մեկ էլ ինչ-որ բան կա իր մեջ, որ սկսեցի նմանացնել պապայիս, դեռ չեմ հասկանում, թե ինչը նմանացրեցի… :) միանշանակ դրական էր :)
Ի միջի այլոց, Երկնայինի մեջ իրոք ինչ-որ Երկնային բան կա:

Երկնայինին կասազեր նաև Եթերային նիկը: Թեթև շունչ, եթերային շարժուձև, նույնպիսի ձայն: Իսկական լեդի:

Rhayader
18.02.2009, 03:31
Դու ասա Չուկը քեզ նորովի բացահայտի:D

Երբ առաջին անգամ քեզ պիտի տեսնեի ու դեռ մեր տանը հյուր ընդունեի, բոլորը ինձ նախապատրաստում էին ինչ-որ հրեշի հետ ծանոթանալու, բայց երբ դու գնացիր կամ ուղարկեցին ասեցի ժող նորմալ մարդա ինչ եք ուզում՞, ասացին, դու դեռ նրան չես ճանաչում:D

Հետո հաղորդումը տեսա սատանիստների մասին, ցնցող էր, տեր-տերը լաավ նյարդայնանում էր, կարծես հակառակը լինեեր՝ դու՝ եկեղեցական, իրանք սատանիստ՝ այնպես էին հարձակվում
Ապսարա, ես հիանալի տեղեկացված եմ ինչպես իմ գալուց առաջ, այնպես էլ հետո տեղի ունեցած խոսակցություններից: Այնպես որ, պետք չի այդ մասին:

Rayader - Որ ճիշտը ասեմ, մի քիչ վախենում էի Ռայադերից :oy առաջ :oy Իրեն պատկերացնում էի ավելի ջղային ու լուրջ; Բայց պարզվում է, վախենալու չի Բայանդուրը, նույնիսկ մարդամոտ, խոսող, շփվող մարդ է :) համ էլ` քայլող էնցիկլոպեդիա: :P
Ախր ես ինչ ջղային մարդ:D Ես մենակ ցանցում եմ ջղային:
Բայց իրականում որ ջղայնացա (շատ հազվադեպ տեղի ունեցող երևույթ է), բոլոր ծանոթներս թախնվում են: Վերջին անգամ որ ջղայնացել էի, անձրևի տակ կացնով ու կուվալդով քոթուկ էի ճղում, կայծեր էին որ թռնում էին շուրջս:
Դառել էի Տորը:
Կամիլլա սվոյ մարդ դուրս եկավ էդ պրովոկատորը:love իրականում Սկադի էր: Քիչ հասցրեցինք շփվել, բայց վստահող, աջակցություն խնդրող, բարի աչքեր ուներ:
Արս, ափսոս՝ այդքան քիչ մնացիր, բայց դե կյանքներս առջևում է:

Տրիբուն
18.02.2009, 03:31
Շատ եմ հավանել Կամիլային, рыбак рыбака выдет из долека

Վիճելու բարձր կուլտուրա ու կուռ տրամաբանություն՝ համակցված շատ հաճելի արտաքինի հետ:

Տրիբուն
18.02.2009, 03:47
Էս թեմայում սովորաբար չեմ գրում, որովհետև առաջին տպավորությունը էսպես թե էնպես Ակումբում ես ստանում, ոչ թե ռեալում, իսկ ռեալում շատ-շատ նայես, թե էդ մարդը բոյով ա, թե կոլոտ, կամ թե՝ մազերը երկար են, թե կարճ: Բայց Տրիբունի մի բնորոշ գծի մասին, այնուամենայնիվ, կգրեմ: Ուրեմն Տրիբունը կոնկրետ մեկ միավոր ժամանակի ընթացքում էնքա՛ն շատ ու խտացրած ինֆորմացիա ա հասցնում ասել, տալ, արտաբերել, բացատրել, սովորացնել, մեկնաբանել, որ էլ չասած :): Ընդ որում՝ ոչ մի անգամ նույն բանը չի կրկնում, ոչ մի անգամ չի կմկմում, շփոթվում, մտածում խոսքը լավ ձևակերպելու վրա, այլ պարզապես ազատ ու հանգիստ խոսում ա, ընդ որում՝ ահավոր արագ ;): Կուռ, տրամաբանված, փոխկապակցված խոսք, պատճառահետևանքային հստակ կապեր, դրանք շատ լավ ներկայացնելու ունակություն ու էդ բոլորը՝ անբռնազբոս, ընկերական շփման մեջ: Էն էլ նշեմ, որ խոսում էր ոչ թե հատուկ ինչ-որ բան բացատրելու համար ու ամբիոնի հետևից, այլ պարզապես զրուցելու համար ու գարեջրի բաժակը ձեռքին :)): Էդքան բանիմաց, տեղյակ ու խելացի մարդու վաղուց ա՝ չէի հանդիպել: Բացառապես դրական նախնական՝ վիրտուալ տպավորություններս հազար անգամ հաստատվեցին էս առաջին ու հուսով եմ՝ ոչ միակ հանդիպման ժամանակ:
Մի քիչ պատասխան կենացի հոտ ա գալիս, բայց ասեմ որ ես էլ նույնքան դրական կարծիքի եմ Հայկօ-ի մասին: Ի միջի այլոց սրանք էլ իմ առաջին երեք-չորս գրառումներ են ակումբի այս բաժնում:

Հայկօ-ի հետ ծանոթանալու ցանկություն ունեցել եմ նրա առաջին գարռումները կարդալուց անմիջապես հետո: Հանդիպման սկզբում էլ առաջին հարցերիցս մեկն այն էր, թե գալու է Հայկօ-ն, թե ոչ: Ոնց-որ Գալոյին հարցրեցի: Հարցիս համար ավելի քան չեմ փոշմանել:

Ես ինքս ինձնից շատ գոհ եմ, որ այդ օրը ծանոթացել եմ ևս մի քանի արտակարգ անձնավորությունների հետ:

ars83
18.02.2009, 12:27
Վերջին ծանոթություններիցս շատ ուրախացրեց Norton-ի հետ ծանոթությունը :) Մեծ չափերի :P և գիտելիքների տեր մարդ, հաճելի զրուցակից: Շատ հեշտ գրավում է զրուցակցի /առնվազն իմ/ համակրանքը, շփման մեջ պարզ և բաց անձնավորություն:

Տրիբունի հետ շատ քիչ եմ շփվել, ըստ ամենայնի՝ բազմակողմանի զարգացած մարդ է, նայում է սևեռուն, խելոք հայացքով ու միաժամանակ թեթև ժպտում :)

Ֆրեյա
18.02.2009, 13:50
Շատ եմ հավանել Կամիլային, рыбак рыбака выдет из долека

Վիճելու բարձր կուլտուրա ու կուռ տրամաբանություն՝ համակցված շատ հաճելի արտաքինի հետ:

:oy

Տրիբուն ձյա, քեզ ասել եմ արդեն, ինչ կերպարով էիր տպավորվել իմ մեջ/չաղ, կոլոտ, չգիտես ինչու՝ 22-25 տարեկան ու ահավոր լուրջ:P /... :) Բայց որ մի քիչ շփվեցինք, հասկացա, որ լրիվ հակառակ տիպի մարդ ես

Նախ ասեմ, որ ես էլ եմ քեզ շատ հավանել :)
Վաղուց այդքան հետաքրքիր բանավեճերի չէի մասնակցել /կամ երևի ավելի ճիշտ է ասել՝ քննարկումների/ Այնքան կուզեի մեզ դաս տված լինեիր... քո մակարդակի մարդու ու պրոֆեսիոնալի հետ շփվելուց զգում ես, ոնց ես աճում :)
Իսկ որպես մարդ՝ տիպ ես ;)

Գալաթեա
18.02.2009, 13:52
Տրիբուն ձյա, բա իմ մասին չես գրում? Ինչ անենք, որ մի տարի ա ճանաչում ես :oy

Երվանդ
18.02.2009, 14:10
Տրիբունը դեմք ա:), իրա մեջ ամենաշատը դուրս գալիս ա հումորի զգացումը, հետո էն որ բազմակողմանի կրթված ա, մենակ մի բան չի դզում, որ Հայաստանում ընդհամենը 2 ամիս ա լինում:[:))

Երվանդ
18.02.2009, 14:12
Տրիբունի հետ էլ նույն զգացողությունը ունեի ինչ որ մի քանի ուրիշ ակումբցիների հետ, ինձ թվում էր իրան վաղուց ճանաչել եմ ուղղակի ինչ ինչ պատճառներով շուտվանից չէինք հանդիպել:)

Ռուֆուս
18.02.2009, 16:15
ավելացնեմ, որ նույն ձևի ռուլի վրա էր:D Դրա համար Ռուֆուսը վախեցած ամրագոտիները կապեց:))

Ռուֆուսի բախտը բերեց, որ պարաշյուտով չէինք թռնում ..

Ես վախեցած չէի :D Պարզապես կարմիր լույսի տակ չեմ անցնում ու եթե ավտոյում ամրագոտիներ են լինում, անպայման կապում եմ :oy

Տրիբունին վաղուցվանից էի ուզում տեսնել, ամառը ահավոր տխրել էի, որ չէի կարողացել հանդիպել :(

Մի խոսքով, շատ լավն էր, համ խելացի, համ հումորով... Կարճ ասած դեմք էր... :)

Ceceron
18.02.2009, 17:01
Տրբունը լավնա :) Վարպետը լավնա:) Chukը լավնա:) Հայկօն լավնա:) Երոն լավնա:) Ֆրեյան լավնա :) Երկնայինը լավնա:) Գալոն լավնա:) Impressionը լավնա:) Սասունը լավնա:) Արսենը լավնա :) Հայկը (wulf-ը) լավնա :) Rasta-ն լավնա :), Աննան լավնա :) Դե էն մարդիկ ում ես շուտվանից եմ ճանաչում չեն ընդգրկվել այս ցուցակի մեջ :P մեկ էլ եթե ինչ որ մեկին մոռացել եմ ՆԵՐՈՂ :)

Ariadna
18.02.2009, 17:11

Ուրիշ Աննա էլ կա՞ :oy

Երվանդ
18.02.2009, 18:55
Ceceron-ի մասին մոռացել եմ գրեմ:oy, ծատ լավ տղայա, ես ու Գալաթիկը մտմտում էինք որ իրան ներքաշենք ակումբ, շախմատի մրցաշարի օրը, ու կարծում եմ դա ստացվեց :yea, Միհրանի մեջ դուրս գալիս ա իր համեստությունը ու մեկ էլ որ իրան մի ձևի վստահում ես հենց ամենասկզբից, անշառ մարդ ա:love:), ու հանդիպումներին սպասված անդամ;)

Norton
19.02.2009, 00:40
ars83-Արսենին ուրիշ կերպ էի պատկերացնում… Իր հետ հանդիպումը հանկարծակի ստացվեց: Իմ հակառակը փոքր չափերի:P շատ հետաքրքիր զրուցակիցա, խելացի ու անմիջական անձնավորություն, մենակ դրականը կարամ ասեմ::)
Տրիբուն-Տրիբունին էլ էի ուրիշ ձև պատկերացնում: Քիչ եմ շփվել, շատ լավ մարդա, ուժեղ վերլուծությամբ, շատ խելացի ու հումորով անձնավորություն::)

DVG
19.02.2009, 13:44
օ, լօլ, ես պատկերացնում եմ ինձ առաջին անգամ որ տենան բոլորով կհարձակվեն վրես :D:D:D:D

Elmo
19.02.2009, 14:03
օ, լօլ, ես պատկերացնում եմ ինձ առաջին անգամ որ տենան բոլորով կհարձակվեն վրես :D:D:D:D

Եթե քաղաքական հայացքների համար ես ասում, սխալվում ես: :)
Սկի են թեժ ժամանակներում իմ վրա ոչ ոք չհարձակվեց: Մենակ Չուկն ա ավելը տալիս սաղ նոր եկածներին ու ավլել ա տալիս, են էլ հիմա ավելը մոմենտ չի: :D

Երկնային
19.02.2009, 14:16
Եթե քաղաքական հայացքների համար ես ասում, սխալվում ես: :)
Սկի են թեժ ժամանակներում իմ վրա ոչ ոք չհարձակվեց: Մենակ Չուկն ա ավելը տալիս սաղ նոր եկածներին ու ավլել ա տալիս, են էլ հիմա ավելը մոմենտ չի: :D
հիմա արդեն պետք ա փոշեկուլի, կամ էլ ամանները լվա :D

Yellow Raven
19.02.2009, 14:19
Ակումբատնակի վրա ցուցապաստառ կպցրեք,վրեն գրեք ««Բանակ առանց սեռական խտրականության»»:D:D

Տրիբուն
19.02.2009, 18:41
Տրիբուն ձյա, բա իմ մասին չես գրում? Ինչ անենք, որ մի տարի ա ճանաչում ես :oy
Գալ, քո մասին ես ինձ թույլ չեմ տա բան գրեմ, էտ իմ ուժերից վեր ա

Տրիբուն
19.02.2009, 18:44
ու մեր մեջ ասած, ես արդեն խառնվեցի, թե ով ով էր, էսքան նիկի ու անունի մեջ

ars83
21.02.2009, 14:24
Rhayader–ը դուրս շատ եկավ: Շատ զարգացած, հետաքրքիր, շատ գիտուն, համեստ անձնավորություն է, որին հետաքրքիր է լսել: Արտաքին հանգստության և ներքին կրակոտության զարմանալի խառնուրդ :) Անկեղծ, շփման մեջ հաճելի, զրուցակցին լսելու ունակություն ունեցող /հազվադեպ տաղանդ է, ի դեպ/:
Մի խոսքով, տպավորությունս՝ խիստ դրական ու ուրախ եմ ծանոթության համար :)

John
21.02.2009, 15:51
Շատերի մասին 1ին տպավորությունս գրելու համար բավարար հիշողություն չունեմ: Կգրեմ մի քանի 'թարմ'[:-D] ակումբցու մասին
[CECERON] - թրաշը դզեց, սազում ա իրան շատ: կուզենայի շախմատ խաղալ իրա հետ, հետո (կամ ընթացքում) քննարկել հետ խաղացած պարտիան: Աշխույժ, խելոք տղու տպավորություն թողեց, համոզված եմ նաեվ որ հետաքրքիր զրուցակից է (դեռ առիթ չի եղել տենց հետը շփվելու):
[ars83] - իրան նայելուց հոգեկան հանգստություն եմ զգում: Նենց բարի, համեստ, խելոք հայացք ունի: Իրան որ 1ին անգամ տեսա, ժպտացի :-) լիքը դրական լիցքեր եմ ստանում իրա հետ շփվելուց:-)

Երկնային
04.03.2009, 16:13
Chilly :love

Մուշեղին մի այլ կարգի սիրեցի: :) Դե առաջ էլ էի սիրում, բայց էսօր ավելիիիի սիրեցի :oy Շատ լավն ա. անմիջական, բարի ժպիտով, չարաճճի հայացքով :P Ոնց որ էն երեխեքից լինի, որ չարություն ա անում, ուզում ես ջղայնանաս, բայց նայում ես դեմքին, բարկությունդ անցնում ա :)) Չգիտեմ, թե նրանից էր, որ վիրտուալ շատ էինք շփվել, թե նրանից, որ ուղղակի ինքը էդպիսին ա, էնքաաան հարազատ թվաց, ոնց որ մի ութ հարյուր անգամ իրար տեսած, խոսացած լինեինք :) Լավն ես: :)

Մորֆեոս:)

Մորֆի հետ շատ չշփվեցի, որ տպավորությանս մասին տենց գրեմ, բայց ասեմ, որ կարծես թե նույն վիրտուալ Մորֆն էր :)

Երվանդ
04.03.2009, 21:53
Յոժի մասին եմ ուզում գրեմ, հանդիպման ընթացքում և հետո էլ իրա հանդեպ մի տեսակ ահավոր հարազատության զգացում ունեի, նենց էր ոնց որ վաղուց գիտեմ Իդուշին ուղղակի շուտվանից չէինք տեսնվել, ինքը մեր «նեղ» նույնիսկ շաաատ «նեղ» կրուգի մարդկացից ա, այսինք չէ դեռ, բայց լրիվ որակական առումով մեր տիպի մարդ ա, դե էտ մինչև հանդիպելն էլ գիտեի, ուղղակի ևս մեկ անգամ համոզվեցի:), Իդ աչքիս իրոք դու նախորդ կյանքում իմ քեռին ես էղել:D:D, կամ ասենք ես քո մորքուրը:D

Morpheus_NS
04.03.2009, 22:25
Միշտ մտածում էի, որ երբեք առիթ չի լինելու էս թեմայում գրառում անեմ:))
Նախ ասեմ, որ մթնոլորտ շատ հաճելի էր ու լիքը դրական լիցքեր ստացա: Դե ակումբի էն մասն էր ներկա, ում հետ քիչ թե շատ վիրտուալ շփում ունեցել եմ:

Երվանդ
Ասող-խոսող տղա դուրս եկավ Երոն: Ճիշտ ա՝ վերջը տենց էլ չհասկացա, թե ինքը ինչ ա աշխատում:))
Երվանդի հետ հավեսով ուտել-խմելու կգնայի/լեւի էլ :))/

Դայուշ

Դայուշը ակումբի իր կերպարին հեչ նման չէր: Գուցե այդպես թվաց էն պատճառով, որ հետը համարյա չշփվեցի: Ներկաներից միակ մարդն էր, ում արտաքինով չճանաչեցի, որովհետեւ նկարների մեջ մի տեսակ ուրիշ ա ինքը: Ընդհանուր շատ դրական տպավորություն թողեց Դայուշը:

Չուկ

Չուկը իմ պատկերցրացիծ մի քիչ ավելի փափուկ դուրս եկավ: Խելացի, հավեսով տղա, ում հետ իմ կարծիքով կարելի ա ընկերություն անել՝ վստահ լինելով, որ երբեք ոչ մի նիտո բան իր կողմից չես տեսնի: Շատ պարզ ու մաքուր մարդու տպավորություն թողեց:

Հայկօ

Հայկօ-ի մասին կարելի ա սենց ասել.
«Եկավ, կերավ, գնաց» :))
Սպասում էի, որ հեսա էնքան հումոր կանի, որ հռհռոցս կգցեմ, էն էլ ինքը համառորեն պիցցա էր ուտում:))

Նյուտ

Դե Նյուտի մասին ի՞նչ կարելի ա ասել. 100 տոկոս վիրտուալ Նյուտն ա: Թեթեւ/քաշի առումով չէ/, հաճելի... իսկական թիթեռ: Նյուտիկ... գիտես:)

Կիտա

Կիտան դեմք ա:)) Իրան հաջողվեց ինձ համոզել, որ մասնակցեմ, ինչի համար ես Կիտուլին շատ շնորհակալ եմ: Դե էն սալաթի ու մորֆիի պահը հլը ուժի մեջ ա: Ոնց հասկացա, Կիտայի հետ շփվելու համար թարգմանիչ ա պետք:)), բայց դե առանց դրա էլ մի կերպ յոլա կգնանք: Կիտ դու դեմք ես::)

Արտգեո

Արթը նույնիսկ ուտելուց էր ժպտում: Էտ ոնց որ իր մոտ բնական վիճակ լինի: Պատկերացնում եմ իրան տենց ժպիտի դեմքին քնած:)) Աստղով տղայա: Բայց դե իրա հետ շփվելու համար պետք ա յուբկա հագնել ու մազերը երկարացնել:))

Յոժ

Վերջը հասա Յոժին::)) Յոժը իրա վիրտուալ կերպարից տարբերվում էր: Մի քիչ ամաչկոտ էր ոնց որ, կամ էլ ինձ տենց թվաց: Յոժիկի մեջ ինչ-որ ձգող բան կա: Զգացվում ա, որ շատ խելացի աղջիկ ա/դե շախմատ խաղալու մասին էլ խոսք չկա/: Մեկ էլ շատ հաճելի ժպիտ ունի. էն որ ուզում էր ծիծաղել, բայց մի կերպ ծիծաղը զսպում էր, կիսաժպիտ-կիսածիծաղ ինչ-որ բան էր ստացվում::)

Ոնց որ ոչ մեկին չմոռացա:
Մերսի բոլորին:)

Chilly
05.03.2009, 14:52
Երկնայինս :love eես իրեն ասել եմ արդեն ;)

Jarre
05.03.2009, 23:06
ՌՈՒՖՈՒՍ՝ Հայկ։ Առաջին տպավորությունս նկարագրեմ այսպես. պետք է հանդիպեինք ընդամենը մի քանի րոպեով՝ մի իր փոխանցելու համար, բայց մեր հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Իսկական ՄԱՐԴ, հիանալի զրուցակից, անկեղծ և անմիջական անձնավորություն։ Անչափ շատ եմ գնահատում այն հազվագյուտ և եզակի մարդկանց, ովքեր իրենց դրսևորում են այնպես իչնպես իրականում կան և իրենց ձև չեն տալիս։ Հայկը հենց այդպիսին է։ Շատ գնահատեցի նաև նրա մեղմ հոգին ու սիրտը։ Կենտրոնացած չի իր էգոյի վրա, և շատ գովեց ակումբցիներին, ինչն էլ ցույց տվեց, որ նա հոգով և մտքով ազնիվ մարդ է։ Հայկին տեսնելով հիշեցի այն առակը, որ ծառի պտուղները որքան շատ են լինում, ծառը այդքան ավելի խոնարհ է լինում։ Հայկը իր բազմակողմանի զարգացած լինելու հետ մեկտեղ, խոնարհ և համեստ անձնավորություն է։ Իր ներկայությունը չի կաշկանդում և ցածրացնում դիմացինին, այլ հակառակը՝ բարձրացնում և հաղորդում դրական լիցքեր։ Իմ համար մեծ առանձնաշնորհում է ծանոթ լինել նման մարդու հետ։

Ռուֆուս
05.03.2009, 23:39
Ակումբում երեք մարդ կա ում հետ առաջին հանդիպումը չափից դուրս տպավորիչ է եղել ինձ համար, առաջին երկուսի անունը չեմ տա (իրենք գիտեն, թե ով են ;) ), իսկ երրորդը Jarre-ն է: Ես Jarre-ին ռեալում ոչ մի կերպ չէի կարողանում պատկերացնել: Գրառումներից դատելով բավականին երիտասարդ է, բայց շատ հասուն ու հարուստ կենսափորձ ունեցող մարդու տպավորություն է թողնում, հավասարակշռված, համեստ ու բանիմաց: Մի խոսքով, մի քիչ դժվար էր հավատալ, որ էդքան շատ դրական հատկանիշներ ունեցող մարդիկ կարող են ընդհանրապես գոյություն ունենալ :)

Իսկ երբ հանդիպեցինք, մի տեսակ հարազատություն զգացի, ոնց որ երկար տարիներ իրար չտեսած հին ընկերներ լինեինք... Էնքան հաճելի զրուցակից է, որ երկուսս էլ (թաքուն) ամեն ինչ անում էինք, որ հանդիպումը մի փոքր երկար տևեր, որ կարողանայինք մի քիչ ավելի երկար շփվեինք: Արդյունքում մեր հանդիպումը մի քանի րոպեի տեղը մի քանի ժամ տևեց :) Jarre-ը շատ անմիջական է, բարի, անկեղծ, հումորով, ուշադիր, խելացի, համեստ, չգիտեմ էլ ինչ բառերով նկարագրեմ, մի խոսքով հպարտ եմ, որ իր պես մարդու հետ ծանոթացա :oy

Հ.Գ. Մի փոքր էլ նեղված էի, որ ինձանից մի գլուխ բոյով էր :))