PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հանդիպումներ



Երվանդ
03.01.2008, 01:34
Մտածեցի որ կարելիա սենց առանձին թեմա ստեղծել, քանի որ ոնց մտածում եմ հլը շատ ենք հանդիպելու տարբեր տեղեր, ուզում եմ ասեմ որ էս տարի առաջին անգամ, Սասունենց(Քաղաքացի) տան եմ եղել, ու ասեմ ձեզ անմեղսունակ վիճակում:D, բայց դե էտ հանդիպումից պահպանվել են կադրեր ու լավ կադրեր, էտ օրը խորանալու օր էր:), Հայկը ինձ ջոգեց, էսօր Ծովինարանց տանն էինք, ու ճիշտը որ ասեմ հենց էսօրվա մեր հավաքույթը ինձ ստիպեց, որ էս թեման ստեղծեմ:), ուրեմն բան չեմ ասում մենակ էն որ ես սիրահարվեցի Ծովինարենց ընտանիքին ու իրենց տանը:), իմ գնացած հանդիպումներից ամենալավերից մեկն էր հաստատ:)

Cassiopeia
03.01.2008, 01:37
Միանում եմ… Հիասքանչ հանդիպում էր, ինչպես նաև Սասունենց տան հանդիպումը: Երբեք այսքան լիաթոք չէի ուրախացել: Ծով ջան, շնորհակալություն սրտաբաց հյուրընկալության համար:

Երվանդ
03.01.2008, 01:40
Լիքը բաներ մոռանում եմ էլի հո զոռով չի:), մերսի Ծով ջան, ու ավելի քիչ, բայց մերսի մնացած բոլորիս:)

Selene
03.01.2008, 01:42
ուրեմն բան չեմ ասում մենակ էն որ ես սիրահարվեցի Ծովինարենց ընտանիքին ու իրենց տանը:)

Ես էլ նույն սիրահարության զգացումն ունեմ:) Ծովինար ջան, շնորհակալ եմ:kiss

StrangeLittleGirl
03.01.2008, 01:44
Միանում եմ: Ծովոյի ծնողներով հիացած եմ… Չգիտեմ՝ ոնց բացատրեմ:

Ավելացվել է 36 վայրկյան անց
Էնպիսի զգացողություն էր, որ նրանց մի հազար տարի ճանաչում եմ: Գուցե իսկապես այդպես է:

Chuk
03.01.2008, 01:50
Վա՜յ, կենացները շարունակվում են :love

Քաղաքացիենց տանը չեմ եղեք, բայց դե հաստատ գիտեմ լավ կլիներ:

Իսկ Ծովենց տանը... :love
Ծով ջան, ես քեզ շատ վաղուց եմ սիրել: Հիմա էլ ավելի շատ (տեսնես հնարավո՞ր ա): Աղբորդ հարգում էի, էսօրվանից սիրում եմ: Ձեր տունը... շատ-շատ սիրեցի: Ծնողներովդ, իրենց իմաստնությամբ, նրբազգացողությամբ, բարությամբ ու հատկապես նրանով, որ քեզ են ստեղծել... հիացած եմ :)
Հրաշալի օր էր: Իմ կյանքի լավագույն օրերից մեկը: Շնորհակալություն :redhat

Ծով
03.01.2008, 01:58
Միանում եմ էրեխեքին, չկրկնվեմ, Ծովինարենց տանը սիրահարվեցի :D
Էրեխե՛ք ջան, նորից համեցե՛ք ու շատ։ Մերոնք էլ վերջապես տեսան, թե էդ ակումբցի-ակումբցին ինչ է նշանակաում:hands ու Ձեզ հասցրեցին սիրել.../ՄԻնչև հիմա Ձեզանից ենք խոսում ու միայն բնականաբար լավ տպավորություններ արձանագրում։
Իրոք էս հանդիպումը լրիվ սեր էր:love:oy:)
Չմոռանամ ասել, որ Սասունենց տանն էլ էր շատ հաճելի գտնվելը:D:love;) /Բյուււււււււււււււււ՜՜՜ր;)/
Բյուրենց տուն ես որպես « Ձմեռ պապի» գնացի ու հասցրի շատ բարձր տրամադրություն ապահովել օրվա վերջին ու տենց...
Վայ ոնց եմ Ձեզ սիրրրրրրրրրում:love:)
Բայց ամեն դեպքում մի քիչ պատմենք...
Լավ էլ խմել ենք, ուղղակի չենք զգացել:D, կենացներն ինչքան էլ քաղցրացան մեր նման քաղցր չհասցրին լինել...շուտ էր էլի, վաաաաաաաայ...գնալը:(
Հասցրեցինք ճանաչել նորեկի /հանդիպման էլի/....Չիլլիին:) /դրական էներգիա/, ծանոթացա նաև Ներսեսի ու Աթեիստի հետ:hands /շնորհակալություն կոմպի հիշողության վերականգնումների համար:D/ ու...
է, խառնվել են իրար մտքերս ուրախությունից:hands

Cassiopeia
03.01.2008, 14:14
http://www.imageshare.am/thumb/60082649/CIMG1702.JPG (http://www.imageshare.am/view/60082649/CIMG1702.JPG)
Սպասման վիճակում, երբ Chuk-ը չէր ասել, թե կոնկրետ որ ժամից 15 պակաս կգա…
http://www.imageshare.am/thumb/63659853/CIMG1705.JPG (http://www.imageshare.am/view/63659853/CIMG1705.JPG)
Goga, Impression, Քաղաքացի և Cassiopeia… ու այլոց ձեռքերը…
http://www.imageshare.am/thumb/94384559/CIMG1710.JPG (http://www.imageshare.am/view/94384559/CIMG1710.JPG)
CactuSoul, Philosopher, Chuk
http://www.imageshare.am/thumb/21137445/CIMG1711.JPG (http://www.imageshare.am/view/21137445/CIMG1711.JPG)
CactuSoul, Philosopher, Chuk, Chilly, Աթեիստ

Ավելացվել է 6 րոպե անց
http://www.imageshare.am/thumb/92698759/CIMG1714.JPG (http://www.imageshare.am/view/92698759/CIMG1714.JPG)
Բյուրակն ու Goga… Բյուրը կենաց ասելիս…
http://www.imageshare.am/thumb/97724862/CIMG1716.JPG (http://www.imageshare.am/view/97724862/CIMG1716.JPG)
Աթեիստ, Selene
http://www.imageshare.am/thumb/29198995/CIMG1717.JPG (http://www.imageshare.am/view/29198995/CIMG1717.JPG)
Cassiopeia, John, CactuSoul
http://www.imageshare.am/thumb/47472333/CIMG1727.JPG (http://www.imageshare.am/view/47472333/CIMG1727.JPG)
Guest, Apsara, Բյուրի թիկունքը, Goga, հյուրընկալ տանտերերը, John, CactuSoul

Ավելացվել է 18 րոպե անց
http://www.imageshare.am/thumb/60829741/CIMG1728.JPG (http://www.imageshare.am/view/60829741/CIMG1728.JPG)
Guest, Apsara, Բյուրի թիկունքը, Goga, հյուրընկալ տանտերերը
http://www.imageshare.am/thumb/54228359/CIMG1729.JPG (http://www.imageshare.am/view/54228359/CIMG1729.JPG)
Goga, Selene, Cassiopeia
http://www.imageshare.am/thumb/13339923/CIMG1734.JPG (http://www.imageshare.am/view/13339923/CIMG1734.JPG)
Դավիթ, Քաղաքացի, Չիլլի, Ապսարա, Ռաստա, Երվանդ, Փիլիսոփա, Արշակ և այլոց գլոլւխներ
http://www.imageshare.am/thumb/16694929/CIMG1735.JPG (http://www.imageshare.am/view/16694929/CIMG1735.JPG)
Դավիթ, Chilly, CactuSoul, Philosopher և ուրիշներ…
http://www.imageshare.am/thumb/82055529/CIMG1736.JPG (http://www.imageshare.am/view/82055529/CIMG1736.JPG)
Kita, CactuSoul, Philosopher, Երվանդ, Chuk

Cassiopeia
03.01.2008, 14:38
Երբեք չեմ մոռանա այս տարվա մեր հավաքույթներից՝
Սասունենց տանը՝ երբ քոչարի էինք պարում Արամուսի գազարի տակ:lol
Բյուրենց տանը՝ "հավատում ես, չես հավատումը" 4-5 խաղաթղթերի կոմպլեկտով,
Ալիզեենց տանը- Դավիթի երգելը…
Իսկ մնացած պահերը ամուր կպահեմ սրտումս:love

StrangeLittleGirl
03.01.2008, 15:53
Էսօր ի՞նչ ենք անում: Ի՞նչ առաջարկներ կան:

impression
03.01.2008, 16:02
Ծով ջան, հրաշալի հավաքույթ էր, չնայած դու անընդհատ ստպված էիր հետևել, որ սեղանին ամեն բան կարգին լինի, բան չպակասի, անվերջ երթեր էիր անում խոհանոցից հյուրասենյակ՝ մայրիկիդ պատրաստած գլուխգործոցներով թարմացնելով սեղանները…
Ծով, ընտրի էր, ինձ էլ շատ դուր եկավ ձեր տանը, ձերոնց բարևներ իմ կողմից, քեզ էլ... շատ եմ սիրում :)

Մանե
03.01.2008, 16:05
Վեր,Դավիթն ո՞վ ա:think

Cassiopeia
03.01.2008, 16:07
Վեր,Դավիթն ո՞վ ա:think

Ծովինարի եղբայրը:)

Chilly
03.01.2008, 16:49
Ժողովուրդ, դուք արդեն մենք եք դառնում...
շատ շոյված եմ հյուրընկալ տանտիրուհու խոսքից, դա փոխադարձ է...
ուրախ եմ, որ էսքան հրաշալի օր ունեցա, տպավորություններս բավական շատ են, բոլորը չեմ գրի, Դավոյի նվագելը, վայ-մաֆիան :D, հետաքրքիր էր ու ամենակարևորը - մաքուր:
Շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ծովինարի ծնողներին ու Դավոյին, ինձ մեր տանն զգալու համար ;)
ապրեք երեխեք, էլ բան չեմ ասում, կապրենք - կտեսնենք...:think :love

Ra$Ta
03.01.2008, 17:32
Եռնեք հավեսիտ Եր , հլը կոմպես կարողացե միացնես հասելես տուն : Ես ոնց մտա տենցել անջտվա : Լավ երեկվա հանդիպման մասին , շատ լավեր :hands:hands , երկու մասիենք բաժանվել , նրանք ովքեր մաֆիա էին խաղում , ու նրանք ովքեր օղու շշի հետեին մոտիկացել :ok:hands :drinks, դե էտ մենք ՝ ես , Երոն , իսկ Սասունը , չէի ջոգում , համ մաֆիա էր հասցնում վարել , համել հասցնումեր մեր հետ խմել , երևի դրա համար գիշերները մարդ չէր մեռնում , չնայած նրան որ մաֆյան промх չէր տալի:D:D , հետո մեզ միացան , թե մենք միացանք ՝դա արդեն չեմ հիշում , Փիլոն ու Չուկը :drinks :drinks: Դե Կիտաին կարելիեր գտնել մոտակա կոմպի մոտ ՝ նետում:D:D : Տենց էլի : Նոր տարվա գիշերը , կարևորը նաև արևածագը անցկացրեցինք Սասենց տանը , նենցեր որ արդեն դավադիտ եղած իրարից ցրվանք տներով , դե բայց երկար չի տևել բաժանումը , հետո Բյուրենց մոտեն հավքվել , ցավոք ես չեմ կարողացել գնալ : Դե սենց անցկացնումենք նոր տարին :


Լավնենք էլի , ինչ ուզումեք ասեք ::P:P

Chuk
03.01.2008, 17:42
երկու մասիենք բաժանվել , նրանք ովքեր մաֆիա էին խաղում , ու նրանք ովքեր օղու շշի հետեին մոտիկացել :ok:hands :drinks, դե էտ մենք ՝ ես , Երոն , իսկ Սասունը , չէի ջոգում , համ մաֆիա էր հասցնում վարել , համել հասցնումեր մեր հետ խմել , երևի դրա համար գիշերները մարդ չէր մեռնում , չնայած նրան որ մաֆյան промх չէր տալի:D:D , հետո մեզ միացան , թե մենք միացանք ՝դա արդեն չեմ հիշում , Փիլոն ու Չուկը :drinks :drinks:
Եր ջան, արի բացատրեմ :D
Երբ որ մենք մաֆիա էինք խաղում, դուք կողքի սենյակում փորձում էիք լրացնել էն, ինչ-որ մենք առանց Ձեզ արդեն լիուլի արել էինք (նկատի ունեմ շշի հետ ախպերությունը): Հետո հենց հասաք, եկաք մեր մոտ, որ արդեն հավասարը հավասարի հետ շարունակեք :D

Ra$Ta
03.01.2008, 17:48
Եր ջան, արի բացատրեմ :D
Երբ որ մենք մաֆիա էինք խաղում, դուք կողքի սենյակում փորձում էիք լրացնել էն, ինչ-որ մենք առանց Ձեզ արդեն լիուլի արել էինք (նկատի ունեմ շշի հետ ախպերությունը): Հետո հենց հասաք, եկաք մեր մոտ, որ արդեն հավասարը հավասարի հետ շարունակեք :D

:D:D:D , երևի , շատեմ հիշում :P

Goga
03.01.2008, 20:59
Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ Ծով ջան քեզանից ու քո ընտանիքից:love Ծանոթացա ինձ ապագայում իր գիրքը նվիրողի հետ՝ Chilly-ի:)

http://www.imageshare.am/thumb/92698759/CIMG1714.JPG (http://www.imageshare.am/view/92698759/CIMG1714.JPG)
Բյուրակն ու Goga… Բյուրը կենաց ասելիս…
Բյուրը ոտընկայս է խմում ակումբցիների կենացը:) :kiss


http://www.imageshare.am/thumb/54228359/CIMG1729.JPG (http://www.imageshare.am/view/54228359/CIMG1729.JPG)
Goga, Selene, Cassiopeia


:scare Սա ե՞ս եմ:8:o Բայց ես այդքան չէի խմել:D:D

Cassiopeia
03.01.2008, 23:23
01.01.2008թ. 01:30Սասունենց տուն… գիժ ակումբցիներով լի մի սենյակ: Կերանք Սասունի “ինետ”-ի գլուխը: Կերանք, խմեցինք, հարբեցինք ու պարեցինք: Միապաղաղ պարեր Թաթայի միապաղաղ երգերի տակ, որի տակտը զանազանության համար երբեմն վերածվում էր ստեպ-ի: Խեղճ 5-րդ հարկի հարևաններ: Նույնիսկ այն, որ գազարը Արամուսինն էր, չփրկեց նրանց վերևի հարկի աղմուկից, պարերի ոտնաձայներից: Հեռախոսը ահազանգեց մեր աղմուկի մասին: Որոշեցինք, որ հայկական պարեղանակները բավական են ու համեմատած ցածր ձայնով սկսեցինք “տժժալ” արտասահմանյան հիպ-հոպ ոճի ներքո: Բայց քանի որ ցածր ձայնի տակ “տժժոցն” ավելի է քան երաժշտութան ձայնը, որոշվեց թույլ տալ 5-րդ հարկի բնակիչներին հանգստանալ: Դա արդեն 6-ի կողմերն էր: Պատճառահետևանքային կապով որոշվեց խաղ խաղալ, ու քանի որ խաղաթուղթ չկար, մաֆիան բացառվեց: Խաղացինք ԻՄՊԵՐԻԱ, որի ժամանակ ի հայտ եկան Ջորջ Բուշեր, Մոնիկա Լեվնսկիներ, Ժակ Շիրակներ և այլն, Չուկեր ու այլ ակումբցիներ: Խաղից ձանձրացանք 7-ի կողմերը: Ու արդեն հոգնածությունը գլուխ էր բարձրացրել: Մի մասը, այդ թվում նաև ես, որոշեցինք տուն գնալ:

01.01.2008թ. 19:30, Բյուրակնենց տուն: Առաջինը հասանք մոտակայքի բնակիչները: Բյուրը մեզ անուշաբույր թեյով հյուրասիրեց, ու քանի դեռ սպասում էինք մյուսներին, որոշեցինք բլոտ խաղալ, որն էլ հետագայում վերափոխվեց “Հավատում ես, չես հավատում” խաղի: Խաղը կայյացավ միանգամից մի քանի տուփ խաղաթղթով ու ծիծաղի մեծ առիթ տվեց: Բյուրենց տանը չպարեցինք, քանի որ ներքևում մարդ չկար, ում կարելի էր ձանձրացնել մեր աղմուկով: Մաֆիա խաղացին (ինչպես միշտ); Ասեմ, որ հետաքրքիր խաղ էր: Վերջում էլ չգիտեմ ոնց ստացվեց, որ առանց մի մասին հրաժեշտ տալու հեռացանք:

02.01.2008թ.16:45. Հայրենիք Կինոթատրոն: Սպասում ենք Չուկին, ով խոստացել էր գալ 15 պակաս: Ու մի բան էլ շուտ եկավ, եկավ 15 պակաս, բայց 18:00-ից 15 պակաս: Իսկ մինչ այդ մենք պարում էինք փողոցի մեջտեղում: Ափսոս, գլխարկ չէինք դրել մեր առջևում, թե չէ գումար կհավաքեինք… Ծովինարենց տանը անչափ ջերմ ընդունելության արժանացանք: Ինչպես հասկացաք վերոհիշյալ գրառումներից, խմիչքների վերջը տվեցինք (ուտելիքի մասին չեմ ասում): Սեղանից մաֆիան անպակաս էր: Բայց դե ինձնից ինչ մաֆիա վարող: Սասունը գնաց Երվանդներին դիմավորեց ու եկավ մաֆիան վարելու: Իսկ մենք` չխաղացողներով, քիչ հեռու, գեղեցիկ անկյունում նստած զրուցում էինք, փորձեր արեցինք պորտապար պարելու :lol Հետո մաֆիայի թարգը տվեցին, քանի որ Դավիթը մի շատ հաճելի անակնկալ պարգևեց մեզ. Կիթառի սեփական նվագակցությամբ երգեց մեզ համար: Իսկ հետո, խմիչքի բաժակի շուրջ շարունակվեցին քաղաքական քննարկումները:
ՄԻ խոսքով, հավերժ` ակումբ.ամ

Սիրում եմ ձեզ…

Ծով
04.01.2008, 02:36
Ահա և մենք / սա լինի վերջին նկարը, որտեղ ես կամ:D:angry:(...խնդրում եմ/

Ուլուանա
04.01.2008, 03:32
Վայ, ինչ լավն եք։ :love
Ի դեպ, երեք հատ ազատ տեղ տեսա. մեկը Բյուրի կողքը, մեկը՝ Հովսեփի ու Երվանդի արանքում, մեկն էլ Ռաստայի կողքը, դրանք երևի իմ, Արթուրի ու Մելիքի տեղերն են, հա՞։ :P Էդ տեղերը լավ պահեք, մի օր կգանք։ ;) :love

Ուրիշ ազատ տեղեր էլ կային, բայց դրանք լավ երևացին աչքիս... :oy

Cassiopeia
04.01.2008, 13:30
Ինչ լավն ենք, հո զոռով չի:love

Philosopher
04.01.2008, 17:58
Էսօր ավելի լավն ենք լինելու:P:D
Ամանորյա քեֆերը շարունակվում են, էս անգամ` մեր տանը: Գալ ցանկացողները 20.00-ին թող լինեն Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի կանգառում ու մեզ որևէ եղանակով տեղեկացնեն էդ մասին: Չենք սպասելու, որովհետև էսօր հաստատ սպասելու հավես չկա: Բա:love

Taurus
04.01.2008, 18:01
...Ամանորյա քեֆերը շարունակվում են, էս անգամ` մեր տանը... [/COLOR]

Իսկ ինչ ա նախատեսված ծրագրում ?

StrangeLittleGirl
04.01.2008, 18:05
Փի՛լ, ես հավանաբար կգամ: Բայց համարդ մի ձև ուղարկիրր. ես չունեմ:

Ra$Ta
04.01.2008, 18:06
Փի՛լ, ես հավանաբար կգամ: Բայց համարդ մի ձև ուղարկիրր. ես չունեմ:
Բյուր , բա էս ոնց եղավ չես հարցնում ովա գալու ՞ :o:D:D:D

StrangeLittleGirl
04.01.2008, 18:18
Հարցրել եմ, արխային

Ուլուանա
04.01.2008, 19:50
Ես էլ եմ գալիս։ :D Տեղս կպահեք։ :P Այսինքն՝մտքով եմ գալու, տեղ պահել պետք չի։ :P
Էհ, բարի ժամանց ձեզ։ Կենացս չմոռանաք խմել։ :P :D

Կյանքումս դեռ էնքան ջիջիլ ընկած չկայի, ինչքան որ էս մի քանի օրը... :(

Աբելյան
04.01.2008, 21:47
Կյանքումս դեռ էնքան ջիջիլ ընկած չկայի, ինչքան որ էս մի քանի օրը... :(

ես էլ...

Guest
09.01.2008, 12:25
Կարծես բոլորը մոռացել էին Բյուրենց տան հանդիպման մասին… ես էլ ճիշտն ասած չեի հիզի եթե այս նկարը չնկներ ձեռքս:

http://www.imageshare.am/thumb/97274575/IMG_0034.JPG (http://www.imageshare.am/view/97274575/IMG_0034.JPG)

Ապսոս, պռծավ նոր տարին… :( Կարծում էի, որ կարողա մինչև 13-ը շարունակվի, բայց կարծես ֆսյո:

aniko
09.01.2008, 12:38
ինչ լավ նկար է,... բոլորդ միասին, :)
ափսոս որ ժամանակս չի ներում, որ գամ հանդիպումներին, այնպես կուզեի այդ օրը ձեր հետ անցկացնեի :oy