PDA

Դիտել ողջ տարբերակը : Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք



Մանե
02.01.2008, 20:40
Երևի ես էլ սկսեմ :love
Իհարկե շատ առիթներ եմ ունեցել ինձ մեծ զգալու, չնայած միշտ էլ ինձ մեծի տեղ են դրել ու կարծիքս մեծի մնան հաշվի առել, բայց ես էլ հո զգում էի,որ պուճուրիկ եմ :love
Նախ առաջին անգամ մեծ զգացի, երբ ընդունվեցի Ֆիզմաթ :love
Բայց երևի ամենակարևորը ակումբում հայտնվելս էր: Այստեղ էր,որ առաջին անգամ փորձեցի ինքնահաստատվել, ու դրանում ինձ շատերը օգնեցին :love
Միակ տեղն էր,որ ինձ ճանաչում էին ոչ թե Կ.-ի կամ Հ.-ի աղջիկ, այլ Մանե, հա հենց Մանե՝ որպես անձնավորություն: Սենց ասում եմ ոչ թե նրա համար, որ հիմա ակումբում եմ, այլ իրոք տենց ա :love Ինքնահաստատումը, ինքնուրույն ընկերներ ձեռք բերելը ակումբիս շնորհիվ տևեց մի տարի և դեռ շարունակվում ա:love Մի խոսքով շատ-շատ բաներում պարտական եմ ԱԿՈՒՄԲԻՍ:love
Մերսի,միայն ու միայն քո շնորհիվ հիմա ես կարողանում եմ հասուն դատողություններ անել ու շատ քիչ սխալվել, ապլես :kiss :love...

Սպասում եմ ձեր պատմություններին մեծ զգալու մասին :love:oy:)

FactorX
02.01.2008, 20:49
Իսկ ես չեմ զգացել :) հետաքրքիրա դեռ կզգամ????:D

Armenie En Force
02.01.2008, 20:56
Ճիշտն ասած չեմ հիշում :think:think:think

ivy
02.01.2008, 22:56
Երբ քույրիկիս ծննդատնից բերեցին տուն... Ես այդ պահին աշխարհի ամենամեծ աղջիկն էի ու ամենաավագ քույրը: :)

Ուլուանա
03.01.2008, 00:12
Լավ թեմա է։ :)
Վերջերս «Անկեղծանանք» թեմայում էդ հարցը եղել էր, ես էլ պատասխանել էի, բայց հիմա հավես չկա նորից նույն բանը գրելու, դրա համար ուղղակի copy-paste կանեմ էնտեղ գրածս. :P

Եթե մեծանալ ասելով՝ հասկանանք անհոգ վիճակիզ զրկվելը, ապա ես միշտ մեծ եմ եղել, որովհետև երբեք ինձ անհոգ չեմ զգացել, նույնիսկ ամենափոքր ժամանակ... :( Իսկ եթե հասկանանք որոշակի պատասխանատվություն ու հասունություն, ապա դեռահասական տարիքից՝ մոտավորապես 14 տարեկանից սկսած մինչև օրս ինձ ամեն տարի թվում է, որ այ հիմա արդեն իրոք մեծացել եմ։ :D Ու տենց մինչև կյանքիս վերջ շարունակելու եմ մեծանալ ու երբեք էլ մինչև վերջ չեմ մեծանալու։ :)

Իսկ թե ինչով է դրսևորվում մեծանալուս զգացողությունը... Երևի նրանով, որ ինչքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հեռվից ու ավելի ընդգրկուն եմ տեսնում կյանքն ու աշխարհը։ Ու քանի մեծանում, այնքան ավելի եմ համոզվում, որ, միևնույն է, կյանքը շատ ավելի ընդգրկուն է, քան ես այս պահին տեսնում եմ, ու միշտ էլ այդպես է լինելու։ ;)

Եթե հետո կոնկրետ դեպքեր էլ հիշեմ, կգրեմ։

Selene
03.01.2008, 01:22
Հենց թեմայի վերնագիրը կարդացի, միանգամից սկսեցի մտածել, որ առաջին անգամ ինձ մեծ եմ զգացել այն ժամանակ, երբ հասկացել եմ, որ ինքս կարող եմ ինչ-որ էական, դիմացինի համար կարևոր հարցում օգնել, աջակցել նրան:8
Երրոդ դասարանում էի ես, իսկ քույրս՝ առաջին, ու երբ կարողացա նրան օգնել առաջին անգամ իր տնայինը գրելու հարցում, հասկացա, որ այն պատասխանատվությունը, այն ուշադրությունն ու հոգատարաույթունը, որով ես այդ պահին լի էի, արդեն իսկ նշանակում էր, որ ես մեծ եմ:)
Ես միշտ սա եմ հիշում՝ որպես իմ կողմից, իմ աչքերում ինձ առաջին անգամ մեծ տեսնելու դեպք: Իսկ ընդհանրապես, ամեն օր, ավելի ու ավելի եմ զգում, որ մեծ եմ, բայց ամբողջ հարցը նրանումն է, որ ամեն ուր մեծացող այդ մեծության զգացումը ինձ բնավ չի խանգարում հաճախ մանկանալ, սիրել Նոր տարին, որովհետև այդ ժամանակ շատ գեղեցիկ տոնածառներ կան, կամ էլ ձյան փաթիլների տակ կարող ես քայլել, կամ ել, մանուկների նման մտածես, թե շուրջդ լուսավոր մարդիկ են միայն, բարի, անկեղծ:)
Ես առանց մեծ ու փոքր Selene-ների այս համերաշխ միասնության երևի կիսատ կլինեի մի տեսակ:):oy

StrangeLittleGirl
03.01.2008, 01:43
Եթե մեծանալ ասելով՝ հասկանանք անհոգ վիճակիզ զրկվելը, ապա ես միշտ մեծ եմ եղել, որովհետև երբեք ինձ անհոգ չեմ զգացել, նույնիսկ ամենափոքր ժամանակ...
Անահիտի այս տողերն ինձ ստիպեցին մտածել, թե երբվանից անհոգ վիճակից զրկվել: Պատասխան չգտա: Ես իմ ամբողջ կյանքում չափից դուրս անհոգ եմ եղել ցանկացած պարագայում, բայց մյուս կողմից էլ անհոգ չեմ եղել… Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ: Ավելի շուտ, անհոգությունն իմ բնավորության մեջ է, իսկ անհոգությունից զրկվելը՝ ծնվածս օրից ստեղծված պայմանները: Այսպիսով, կարծում եմ, անհոգությունը մեծ ու փոքր որոշելու չափանիշ չէ:


Իսկ եթե հասկանանք որոշակի պատասխանատվություն ու հասունություն, ապա դեռահասական տարիքից՝ մոտավորապես 14 տարեկանից սկսած մինչև օրս ինձ ամեն տարի թվում է, որ այ հիմա արդեն իրոք մեծացել եմ։ Ու տենց մինչև կյանքիս վերջ շարունակելու եմ մեծանալ ու երբեք էլ մինչև վերջ չեմ մեծանալու։

Իսկ թե ինչով է դրսևորվում մեծանալուս զգացողությունը... Երևի նրանով, որ ինչքան ավելի եմ մեծանում, այնքան ավելի հեռվից ու ավելի ընդգրկուն եմ տեսնում կյանքն ու աշխարհը։ Ու քանի մեծանում, այնքան ավելի եմ համոզվում, որ, միևնույն է, կյանքը շատ ավելի ընդգրկուն է, քան ես այս պահին տեսնում եմ, ու միշտ էլ այդպես է լինելու։
Սրա հետ լրիվ համաձայն եմ. ինձ մոտ էլ է մեծության զգացողությունն այդպիսին: Ամեն տարի ես հետադարձ հայացք եմ գցում, վերլուծում կյանքիս փոփոխությունները ու մնացած ամեն ինչի հետ արձանագրում եմ, որ ավելի եմ մեծացել:

Իսկ եթե խոսենք առաջին անգամվա մասին… Շատ լավ եմ հիշում այդ պահը, նույնիսկ օրագրիս մեջ գրել եմ… Ու ընդհանրապես, տասնութ տարեկանում շատ էի գրում մեծանալու, հասունանալու մասին: Համապատասխան տողերը փնտրելիս հանդիպեցի հետևյալին. «Քիչ առաջ թերթում էի 2001-ի գարնան օրագիրս: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ սկսել էի մեծանալ: Աչքերս լցվեցին, երբ կարդացի այն տողերը, որոնցում ես զարմանում էի, թե ինչու եմ փոխվում» (8/9/05):
Այդ ժամանակ ես դեռ 14 տարեկան էի: Նույնիսկ եթե օրագրերս թերթեք, կհասկանաք, որ իրոք այդ ժամանակվանից եմ սկսել մեծանալ. չոր իրադարձությունների արձանագրությունները, ուրախ պահերի անմահացումը փոխարինվել էին խորը ինքնավերլուծությամբ:

Լավ, սա այն ժամանակն էր, երբ զգացի, որ սկսել եմ մեծանալ: Իսկ ե՞րբ առաջին անգամ մեծ զգացի… Օրագրիս մեջ փնտրում էի համապատասխան տողերը, բայց չգտա: Ինչևէ, ես այսպես կպատմեմ. իմ կյանքը բաժանվում է երկու մասի. մինչև տասնութ տարեկան և տասնութից հետո: Իզուր չէ, որ ժամանակին գրել էի, որ շատ ճիշտ է մարդուն տասնութ տարեկանից հետո չափահաս համարելը: Մինչ այդ բոլոր տարիները հատ-հատ հիշում եմ, իսկ հետո ամեն ինչ մի տեսակ լղոզված է. չեմ հիշում, թե որը երբ է եղել:

Բացի դրանից, զգացի, հենց տասնութ տարեկանում զգացի, որ մորիցս հեռացել եմ. եկել է ինքնուրույն ապրելու ժամանակը: Դա էլ էր պատճառ, որ ինձ մեծ համարեմ: Բայց այսօր, երբ քսանմեկ տարեկան եմ ու երբ զգում եմ, որ մորս հետ շատ ավելի կապված եմ, քան կրծքից կտրվելուց հետո մնացած բոլոր պահերին, հասկանում եմ, որ ավելի եմ մեծացել:

Shauri
03.01.2008, 02:05
Առաջին անգամ ինձ մեծ զգացի մի քանի տարի առաջ, չեմ էլ հիշում թե կոնկրետ երբ էր, երբ փողոցում մի փոքրիկ աղջիկ ճանապարհը հարցնելիս ինձ "Դուք"–ով դիմեց... :(

Chuk
03.01.2008, 02:21
Առաջին անգամ ե՞րբ եմ ինձ մեծ զգացել :think

Հիշում եմ, 6 տարեկան էի: Մինչ այդ էլ էր եղե՞լ, թե՞ ոչ, չեմ հիշում: Իսկ այդ ժամանակ մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի (կամ էլ ինձ էր թվում, որ սիրահարված էի) մի աղջկա, մեր դասարանից: Խելոք, գեղեցիկ աղջնակ էր: Դասարանի ամենալավ սովորողը: Շատերը (այդ անպիտանները) ծաղրում էին նրան՝ իր սովորելու ձգտումների համար: Ի՞նչ արած: Նախանձը կա նաև մանուկների մոտ:

Իսկ ես ինձ այդ ժամանակ ոչ միայն հերոս, այլև մեծ էի պատկերացնում, զգում: Կարծում էի, թե մարդ եմ, ով հասունացել է չափից ավելի վաղ, աշխարհն ընկալում է իր բոլոր նրբություններով, կարողանում տարբերել չոր թացից, ու այն ժամանակ հասկանում էի, որ նա, այդ աղջնակը լավագույնն է: Ու լավագույնն է, որովհետև ունի ձգտում իր կյանքում իր աշխատանքով, սովորելով ինչ-որ մի բանի հասնելու: Որ լավագույն է, որովհետև այնքան «տղամարդ» է, որ կարողանում է արհամարհել իր նկատմամբ ծաղրը, չնայած դա տեսնում է, ու հաստատուն քայլերով գնալ իր նպատակներին ընդառաջ:

Որպես մեծ որոշեցի պաշտպանել նրան...

Ծեծեցին: Ծեծեցին դասարանցիներիս մեծ եղբայրները, որովհետև լավ ճնշել էի իրենց փոքր եղբայրներին: Շատ բան չփոխվեց: Այդ հաշիվները շուտով մաքրվեցին: Ես էլ մեծ եղբայրներ ու ընկերներ ունեի:
Բայց իրականում փոխվեց: Իրականում հասկացա, որ դեռ չեմ մեծ չեմ...

Մեծ զգալու մյուս պատմությունները հաջորդիվ:

Աբելյան
03.01.2008, 12:33
Մինչև հիմա ինձ լիարժեք մեծ չեմ զգացել: Որոշ պահեր եղել են, որ ես ինքս ինձնով հպարտանամ, էն էլ մի քանի րոպե են տևել:

Vishapakah
03.01.2008, 12:45
Հի, 8 տարեկան հասակում, հայլու դեմն էի կանգնած, այդ պահին ինքս ինձ ասացի, որ ես մեծ եմ ու ինձ չապահաս զգացի::)) Փաստորեն շուտ մեծացա::think

egoist
03.01.2008, 17:49
Առաջին անգամ չեմ հիշում թե երբ էր, բայց արդեն մանկապարտեզում ինձ մեծ էր զգում և այդպես մինչև չափահաս դառնալասը.....

*e}|{uka*
03.01.2008, 20:53
Առաջին անգամ մեծ զգացի ,երբ այնպիսի մի իրավիճակում էի , որ ինձնից շատ բան էր կախված ու հույսս միայն իմ վրա կարայի դնեի : Իսկ իմ կյանքի տարբեր էտապներում զգում էի , որ մեծանում եմ , երբ ինչ որ թանկ բան էի կորցնում կյանքում ու ինձ ներշնչում էի , որ արդեն մեծ եմ ու պիտի համակերպվեմ , այ տենց կամաց կամաց մեծացել եմ... :lol

Ուլուանա
03.01.2008, 21:21
Երևի դպրոց գնալիս եմ առաջին անգամ որոշ չափով ինձ մեծ զգացել։ :D Դե, հիմա ասում եմ՝ որոշ չափով, բայց էն ժամանակ կարգին մեծ էի զգում, վերջիվերջո, դպրոցական էր դարձել, իսկ մի՞թե մեծերը չեն գնում դպրոց... Չէ՞ որ ծնողները միշտ ասում են՝ կմեծանաս, դպրոց կգնաս... :D Ես էլ տենց մեծացել էի ու դպրոց էի գնում, ու, բնականաբար, ինձ մեծ էի զգում։ :P Հետո ինձ էլի մեծ եմ զգացել առաջին անգամ սիրահարվելիս... :oy Հաջորդ հիշարժան «մեծանալս» դպրոցն ավարտելն էր երևի ու բուհ ընդունվելը։ Այ էդ ժամանակ ինձ նորովի մեծ զգացի։ Բուհն ավարտելիս, ճիշտն ասած, համանման զգացողություն չեմ ունեցել, ուղղակի ընթացքում էի որոշ դեպքերում՝ կախված տարբեր իրավիճակներից, ինձ մեծ զգում։ Մենակ որևէ կարևոր տեղ գնալիս եմ ինձ մեծ զգացել։ Եվ, վերջապես, ամուսնանալիս արդեն մի սյլ կարգի մեծացած զգացի ինձ։ :))

Բայց, չնայած էս բոլորին, ես երբեք չեմ դադարում ինձ երեխա զգալ... Երբեմն նույնիսկ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ախր հեչ չեմ փոխվել երեխա ժամանակվանից... :o

Ավելացվել է 4 րոպե անց

Երբ քույրիկիս ծննդատնից բերեցին տուն... Ես այդ պահին աշխարհի ամենամեծ աղջիկն էի ու ամենաավագ քույրը: :)
Վայ, հա, իմ քույրիկին ու ապերիկին էլ որ բերեցին ծննդատնից, ոչ թե էդ պահին, այլ ընթացքում նրանց խնամելիս էի ինձ մեծ զգում, չնայած 4 տարեկան էի։ :)) Նույնիսկ մեկ–մեկ մամայիս դիտողություններ էի անում, ասենք, ասում էի. «էս սուր բանը ո՞նց ես թողել էրեխեքի մոտ :o, բա որ բերանները մտցնեն կամ իրանց ծակեն»։ :D

Tehmina80
04.01.2008, 01:02
դա այնպիսի գլոբալ հարցա, պետք է հարցը ավելի պարզեցնել, ինչպես փոքր երեխան, այնպես ել մեծը, ամեն պահել կարող են՝ և փոքր և մեծ զգալ իրենց, կարևոր չի թե մարդ որ տարիքումա, մեծ տարիքումելա հաճախ լինում այնպիսի պահեր որ քեզ թվումա դեռ փոքր ես կամ հակառակը

Apsara
04.01.2008, 02:30
էէհ սաղ կյանքք ինձ մեծ եմ զգացել, քանզի մեծ քույրիկն եմ եղել ու փոքրիկի քրոջս պատասխանատվությունը միշտ իմ վրայա եղել, բայց իրականում, ոչ մեծ եմ ոչ մեծանալու եմ, ոչ էլ զգալու եմ, իրականում մեջս մի հատ ահավոր կապրիզնի ու չարաճճի մանկիկա նստած:B

Ձայնալար
04.01.2008, 18:19
Ինձ մոտ մեծ զգալը պարբերական բնույթ է կրում և ամեն անգամ մեծ զգալուց գիտակցում եմ, որ էն նախորդ մեծ զգալու ժամանակ այնքանել մեծ չէի: Առաջին մեծ զգալու փորձերը արել եմ 2-3 տարեկանում, երբ ամեն առավոտ նույն ժամին նստում էի նույն աթոռակին և կատարում էի մի գործողություն, որը սափրվելու իմիտացիա էր. երանի հիմա այդքան պարտաճանաչ լինեի: Այդ ժամանակ իսկապես ինձ մեծ էի զգում՝ երբ մայրս պատուհանից ասում էր. «ո՞րտեղ ես խաղում», ասում էի. «չեմ խաղում գործ եմ անում»: Հետո մեծ զգացի, երբ ատամս հանեցին ու չլացեցի, հետո, երբ դպրոց գնացի ու էլի չլացեցի ի տարբերություն մյուսների, դրան հաջորդեց ինչ-որ տեղ մենակ գնալը, առաջին ինքնուրույն կորզված հեռախոսահամար, առաջին սեքս և այդպես շարունակ: Վերջին անգամ ինձ մեծ եմ զգացել 20 տարեկանի կողմերում երբ զգացի, որ սովորել եմ հաղթահարել սեփական կոմպլեքսներս, որ էլ կարմրելուց չեմ ամաչում ու ավելի չեմ կարմրում և վերջապես սկսել էի աշխատել:

Երկնային
04.01.2008, 20:17
չեմ էլ հիշում զգացել եմ թե չէ, երևի դեռ ժամանակը չի :D

Այգ
06.01.2008, 12:35
Երբ զգացի, որ ինձ փոքրի տեղ են դնում, և ասում են «ասա պապա, ասա մամա...»:)

Adam
06.01.2008, 16:13
Երբ առաջին անգամ 10 տարեկանում մենակ մարշուտկայով տեղ գնացի :P

Mari
06.01.2008, 18:57
Ե՞րբ առաջին անգամ ինձ մեծ զգացի::think
Մի քանի անգամ է եղել այդ զգացումը, ու ամեն անգամ էլ մտածել եմ՝ վայ դեռ ես մեծ չեմ:
Հենց առաջինը, որ միտքս եկավ, դա հետևյալն է՝ մի հատ տղա կար, մոտեցավ ու ասեց՝ Մար, ես քեզ սիրում եմ: Ես էլ՝ բայց ես դեռ փոքր եմ:D Բայց եկել էի տուն, ինձ ինչ մեծ էի զգում:
Մի հատն էլ հիշեցի՝ հեռավոր 2003թ-ն էր: Ընդունելության ցուցակները կախեցին, անունս կարդացի ու մտածեցի՝ «Ես արդեն մեծ եմ, մենակով, առանց մամայի ու պապայի օգնության, սեփական ուժերով հաղթանակի եմ հասել»:
Ամեն օր էլ պահի տակ ինձ մեծ եմ զգում, ու այդ պահերին ինձ պատկերացնում եմ մի 60 տարեկանում, ու ասում՝ «Մար ջան, դու դեռ շատ պուճուր երեխա ես»: Վայ, ոնց չեմ ուզում մեծանամ: Ոնց որ երկրորդ մանկությունս ապրելուց լինեմ: :erexa

Երկնային
06.01.2008, 19:12
Հենց առաջինը, որ միտքս եկավ, դա հետևյալն է՝ մի հատ տղա կար, մոտեցավ ու ասեց՝ Մար, ես քեզ սիրում եմ: Ես էլ՝ բայց ես դեռ փոքր եմ:D Բայց եկել էի տուն, ինձ ինչ մեծ էի զգում:

իմ մոտ էլ նման դեպք կար, մեր դասարանից մի տղա 3րդ դասարանից սկսած ամեն տարի ինձ արաջարկություն եր անում, ես ել ասում էի «ես փոքր եմ վայ... »:oy
ու տենց մինչև 10 դասարան եկավ-գնաց ու ընդհանրապես գնաց :D:D:D

Cassiopeia
06.01.2008, 19:50
Ինչքան էլ տարօրինակ լինի, մինչ օրս էլ երբեմն զգում եմ, որ մեծանալու տեղ ունեմ: Ճիշտ է, կենսական պայմաններից ելնելով մի քանի տարի առաջ զգացի, որ շատ եմ մեծացել ու այդ մեծ լինելը մեծ պատասխանատվություն է դրել ուսերիս: Իսկ հիմա գիտեմ, որ ցանկացած պահի կարող եմ անցնել այդ "մեծ լինելու" սահմանագիծը: Իսկ այժմ ինձ դեռ լրիվ բավարարում է մանուկ լինելը:

Mari
06.01.2008, 19:54
իմ մոտ էլ նման դեպք կար, մեր դասարանից մի տղա 3րդ դասարանից սկսած ամեն տարի ինձ արաջարկություն եր անում, ես ել ասում էի «ես փոքր եմ վայ... »:oy
ու տենց մինչև 10 դասարան եկավ-գնաց ու ընդհանրապես գնաց :D:D:D

Երկնային ջան, իմ մոտ մինչև հիմա էլ նույնն պատասխանն է՝ «Ես դեռ փոքր եմ»::D:D Մենակ այդ պահին եմ ինձ մեծ զգում, բայց միայն այդ պահին, որովհետև սեփական ու վերջնական որոշում կայացնելու համար պիտի մեծ լինես:

Սամվել
06.01.2008, 22:34
Էհ, տխուր պատմությունա :(

Սերխիո
06.01.2008, 23:02
ես իրոք ինձ մեծ կզգամ ,երբ <<պապա>> ասեն ինձ:P ,դա արդեն ուրիշ մեծություն ա:) ,իսկ մնացածը սովորական պրոգրեսի արդյունք ա `ծխելը , խմելը ,մենակ տեղ գնալը ,աշխատելը կամ Ձայնալարի ասած առաջին սեքսը :P:

Annychka
07.01.2008, 00:17
Ավելացվել է 1 րոպե անց
Այս տարի եմ ես մեծացել որովհոտև Նոր Տարվա «ԽՈԶԻ ԲՈՒԴԸ»ես եմ սարքել:D:D:D

Դեկադա
07.01.2008, 12:07
Կարելի է ասել մեծացել եմ « ծնված օրվանից», երբ ծնողներիս հորդորանքով պետք էր օրինակ ծառայեի ընտանիքի մյուս երեխաներին: Բայց այդ ժամանակ նաև շատ փոքր էի ինձ համարում, քանզի չէի կարողանում ամենահասարակ թվացող հարցին՝ ում ես սիրում ամենից շատ՝մամային թե՞ պապային, պատասխանել «մեծավարի»:Հետո զգացի, որ մի քայլ էլ մեծացա՝ առաջին անգամ միայնակ աշխատանքի գնալով և բոլորի հետաքննող հայացքների տակ տեղս զբաղեցնելով:Իրապես մեծացա, երբ ծնվեց տղաս:Բայց մեծանալս երբեք չի խանգարում երբեմն փոքր զգալ, նամանավանդ տղայիս անողոք հայացքի դեպքում...........Եվ այստեղից հետևություն- մեծանալը կախված է հանգամանքներից՝մի դեպքում շատ մեծ ես, մի այլ դեպքում դեռ մեծանալու շատ տեղ կա::think

Ariadna
07.01.2008, 12:44
Ես ինձ մեծ զգացի, երբ եղբայրս ծնվեց, արդեն 7 տարեկան էի, ու գիշերը չէի կարող իմ անկողնուց միանգամից թռնել մամայի ու պապայի մեջտեղը, որովհետև էրեխեն կարող ա բարուրով դրված լիներ այնտեղ ու ես նրան ճխլեի:) Դրանից հետո էլ չեմ մեծացել, էդ ա:)

X-Girl
23.01.2008, 16:29
es misht zgtum ei mets linel, sakayn arajin angam mets zgaci indz 17 tarekan hasakum, erb skseci sovorelu het mektex naev ashxatel, u tsnoxnerics gumar chei vercnum , u erb dzevavorvec im @nkerakan shrjapat@. ay et jamanak es ankax mard ei u indz mets ei zgum, :B
Մոդերատորական։ Ակումբում լատինատառ գրառումներն արգելվում են։ Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ ունեք, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Sunny Stream
23.01.2008, 17:56
Մի քանի անգամ եմ մտածել, որ "չէ, մինչև հիմա չէի մեծացել, այ հիմա մեծացա"... (ու դեռ լինում են էդպիսի պահեր)...
Բայց առաջին անգամը, հիշում եմ, 6-7-րդ դասարանում էի սովորում, քույրիկներս տարված էին գործերով ու ես էի մայրիկի համար մարտի 8-ի բացիկը գնել...Դեռ երբեք մայրիկին նվեր չէի գնել, շատ մեծ պատասխանատվություն էի զգում... Նախորդ օրն էի գնել բացիկը, ձեռքս բռնած` հպարտ-հպարտ քայլում էի ու նույնիսկ շփոթվեցի, հարևանուհուն շնորհավորեցի` մոռանալով, որ տոնին մի օր դեռ կա... :)))

*e}|{uka*
23.01.2008, 21:58
1992 թվականն էր , Անապա քաղաքում էինք ընտանիքով , տատիկս ՝ ձեռքս բռնած , մտավ խանութ գնումներ կատարելու , տեսնելով որ գնումները երկար կտևի առանց երկար -բարակ մտածելու դուրս եկա , աննկատ , սուպեր մարկետից ու սկսեցի զբոսնել անծանոթ քաղաքում , չնկատեցի թե ինչպես հայտնվեցի լողափում , սկսեցի ավազների հետ խաղալ , հետո մութն ընկավ :( ու ես զգացի որ քաղցած եմ ու կորել եմ ու երբեք-երբեք էլ ընտանիքիս չեմ տեսնի :( , այդ պահին հաստատ շատ մեծ էի ինձ զգում չնայած ընդամենը վեց տարեկան էի և նենց կարևոր ինձ զգացի ,երբ իմացա որ ամբողջ լողափը ինձ է ման գալիս :D

Աբելյան
24.02.2009, 21:40
էսօր.
որովհետև էսօր կյանքումս առաջին անգամ քացով նստցրել եմ մեկի մեշկին:B:apeape:))
էսօր ես վերջապես ազատվեցի անցանկալիից, եթե ոչ վերջնականապես, գոնե մի հատ մեծ քայլ կատարեցի էդ ուղղությամբ

ախչի բռնվի, գալիս եմ:angry

Մարկիզ
24.02.2009, 23:41
Ինձ իմ գլխի տերը նույնիսկ ուսանողական տարիներին չեմ զգացել: «Մեծացել» եմ բանակում:

Սելավի
25.02.2009, 00:10
էսօր.
որովհետև էսօր կյանքումս առաջին անգամ քացով նստցրել եմ մեկի մեշկին:B:apeape:))

Ջաաան, էս ինչ հավեսով մեծացել էս էսոօր Հայկո ջան, ես կասեի ոչ թե մենակ մեծացել էս, այլ նաև հասունացել էս ախպերս:

Աբելյան
25.02.2009, 00:32
Ջաաան, էս ինչ հավեսով մեծացել էս էսոօր Հայկո ջան, ես կասեի ոչ թե մենակ մեծացել էս, այլ նաև հասունացել էս ախպերս:
գիտես հեշտ ա՞ մեկին մտքիցդ հանելը, եթե էդ մեկը քեզ մի շաբաթ հանգիստ չէր տվել:oy

Ungrateful
06.03.2009, 14:54
Առաջ անգամ ինձ ՄԵԾ զգացի երբ վոր 2 տարի առաջ ընդունվեցի առաջին աշխատանքի...
աշխատեցի 1 ամիս ու վերջի օրը այդ չնչին, բայց իմ քրտինքով աշհխատաց գումարը ստանալու ժամանակ ինձ իրոք զգացի արդեն հասուն մարդ.... :)

Լուսաբեր
06.03.2009, 15:42
Ես ինձ ինչքան հիշում եմ մեծ եմ :oy քեզնից, որ փոքրիկ ապերիկ կամ քույրիկ էս ունենում ինքնիստինքյան մեծ ես դառնում :)

Ռեդ
06.03.2009, 15:57
Ե՞րբ առաջին անգամ Ձեզ մեծ զգացիք
Երբ որ մի պստո ասեց ձյաձյա :( Սկզբում չէի հավատում որ ինձ հետ էր :oy

Ungrateful
06.03.2009, 16:00
Երբ որ մի պստո ասեց ձյաձյա :( Սկզբում չէի հավատում որ ինձ հետ էր :oy

Դզեց :hands ինձ հլը չեն ասել... բայց պատկերացնում եմ :hands

Լուսաբեր
06.03.2009, 16:02
Երբ որ մի պստո ասեց ձյաձյա :( Սկզբում չէի հավատում որ ինձ հետ էր :oy

Քե՞զ, դե էլ ինչ ասեմ, եթե դու էլ դյադյա էս, ես հատատ արդեն մեծ ծյոծյա եմ :D

Երկնային
06.03.2009, 16:30
հա ի՞նչ, ինձ էլ մի երեխա սաղ օրը ասում ա՝ մամա, այի-այի :D բայց ես ինձ դրանից մեծ չեմ զգում :D

freethinker
06.03.2009, 18:45
Ես ինձ առաջին անգամ իսկապես մեծ զգացի երբ կշեոքի վրա կանգնելուն պես այն ընկավ դեպրեսիայի մեջ ::blin

Ռուֆուս
06.03.2009, 23:39
Երբ առաջին անգամ ինձ մեծ զգացի՞

Հմմ...

Երբ առաջին անգամ բռնեցի դպրոցական պայուսակս ու գնացի դպրոց :)

Երբ պատմության հանրապետական օլիմպիադայում գրավեցի երրորդ տեղը :)

Երբ տասնհինգ տարեկան հասակում ձեռքով արեցի ընտանիքիս և մեկնեցի արտերկիր :)

Երբ առանց պարապելու ընդունվեցի ինստիտուտ :)

Երբ մենակ ապրել սկսելուց հետո պատրաստեցի իմ առաջին ճաշը (մակարոնով փլավ) :)

Երբ միջազգային կոնֆերանսի ժամանակ կարդացի թեզս կարդացի լեփ -լեցուն դահլիճի դիմաց :)

Երբ ավարտեցի համալսարանը :)

Երբ առանց ծնողներիս իմանալու ընդունվեցի ասպիրանտուրա :)

Երբ ստացա առաջին աշխատավարձս :)

Երբ սկսեցի ծխել :)

Երբ առանց ծնողներիս իմանալու կիսատ թողեցի ուսումս ասպիրանտուրայում :D

Երբ առաջին անգամ թողեցի ծխելս :)

Բայց միևնույնն է, մինչև հիմա էլ մանուկ եմ :))

Narinfinity
20.03.2009, 10:51
Ես չեմ զգացել մեծ լինելու զգացումը, միշտ սիրել ու ջանացել եմ լինել ինքնուրույն, ոչ միատիպ և մարդամոտ, և այսպես էլ, թե մեծերի, և թե փոքրերի հետ զգացել եմ նրանց հավասար, լսել նրանց և կիսվել մտքերով, միշտ օգնել և ստացել եմ նրանց աջակցությունը...
Իսկ առաջին անգամ որպես մեծ ինձ լավ եմ զգացել, երբ գծանկարներ, դիմանկարներ էի փորձում նկարել և հասկացա, որ մոտս լավ են ստացվում...:think

Արիացի
20.03.2009, 13:09
Առաջին անգամ ինձ մեծ եմ զգացել, երբ ընդունվել եմ գործի ու առաջին աշխատավարձս եմ ստացել:

Vaho
20.03.2009, 18:19
Երբ ծնվեց առաջին երեխաս:love
Երբ մազերս սկսեցին սպիտակել

Հայկօ
20.03.2009, 18:38
Երբ պադվալ մտնելուց գլուխս խփեցի դռան վերևին:

Enigmatic
20.03.2009, 19:11
Երբ գնում էի ընդունելության քննության,առաջին ամենապատասխանատու պահն էր ինձ համար:)

Փոքրիկ
20.03.2009, 19:15
:ahaերբ ամբողջ տան հոգսը կլոր մի ամիս մնաց իմ ուսերին:(:blin

Երկնային
21.03.2009, 01:06
երբ աշակերտներիցս մեկին ասեցի՝ երբ մենք ընդունվում էինք համալսարան, ուրիշ ձև էինք քննությունները հանձնում… ինքն էլ ասեց՝ իսկ էդ ո՞ր թվին էր :8

50-60-ական ասենք :D:D

John
21.03.2009, 01:17
Երբ 6 ամյակիս առտիվ ժամացույց նվեր ստացա, ինձ մեծ զգացի:-) բայց ընդհանրապես սենց բան կա (հույս ունեմ' իմ մտքով ա 1ինը անցել (կարծեմ մի տեղ գրել եմ))' ամեն անգամ, երբ մտածում եմ, որ արդեն մեծ եմ, հիշում եմ, թե ինչքան փոքր էի, երբ նախորդ անգամ մտածեցի, որ մեծ եմ արդեն:-)

Empty`Tears
21.03.2009, 04:21
Ես ինձ դեռ մեծ չեմ զգում: :pardon

ԿԳԴ
21.03.2009, 10:53
Մի պահ մեծ զգացի, երբ որ ինձ ասեցին. -Բալիկ ջան, դու արդեն մեծ ես: :thinkԲայց միևնույնա ես դեռ բակում ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղում, բարձրանում եմ ծառերի վրա, հարևանի այգուց դամբուլ եմ գողանում, օրերս սարերում ու ձորերում եմ անց կացնում, տղաներին եմ ծեծում:D Ինչքան ուզումա ինձ ասեն, Դու մեծ ես :( ես մեկա չեմ մեծանալու: :) :P

Հովհաննես
22.03.2009, 19:02
Երբ որ առաջին անգամ աշխատանքի գնացի մեջներից փոքրը ես էի բայց ինձ որպես փոքրի չեին վերաբերվում

Lady SDF
23.03.2009, 21:03
երբ Երևան-Մոսկվա գնացքը շարժվեց և մանրիկ գլորվելով ինձ հեռացրեց ամեն ինչից որ հարազատ էր ու սիրելի ... հիշում եմ որ երկար ժամեր միջանցքում կանգնած դիտում էի պատուհանից այն կողմ (երևի փորձում էի մտապահել ամեն ինչ) և հրաժեշտ տալիս ծննդավայրիս և անհոգ մանկությանս ...

բայց և այնպես մինչ օրս էլ «մեծ երեխա» եմ (ասած ամուսնուս) :) երբեք հետաքրքրությունս չկորավ հեքիաթների, մուլտֆիլմերի, ստվարաթղթից պատրաստված տիկնիկերի, ներկելու գրքերի, կարուսելների, քաղցր բամբակի, կրկեսի և նման բաների հանդեպ

ChildOfTheSky
23.03.2009, 21:07
3-րդ դասարանում, երբ ինձ համեմատեցի առաջին դասարանցիների հետ :B

Poqrik_Arev
24.03.2009, 23:20
Առաջին անգամ ինձ մեծ եմ զգացել անցած տարի, երբ մենաաաաակ-մենակ մնացել էի Մյունխենի օդանավակայանում ... Կհարցնեք, ինչու?

Ասեմ, բայց վրաս կծիծաղաք, որովհետև ավելի շատ փոքր երեխայի արարք էր քան թե մեծի ... Ինքնաթիռից ուշացել էի, որովհետև օդանավակայան գնացող գնացքը հակառակ կողմից էի նստել, ու գնացել էի օդանավակայանին հակառակ ուղղությամբ :oy... Ու բանը նրանում է, որ ետ ամենը հասկացել էի միայն այն ժամանակ, երբ հասնում էի արդեն վերջնական կանգառին ...

Արդյունքում մի գիշեր ու օր անցկացրել եմ օդանավակայանում ... :oy

Պատկերացրեք այնքան էի ուրախացել, որ ինձ նման օդանավակայանում քնող մարդիկ շատ էին, թե չէ ...

Dayana
24.03.2009, 23:27
Առաջին անգամ ինձ մեծ եմ զգացել անցած տարի, երբ մենաաաաակ-մենակ մնացել էի Մյունխենի օդանավակայանում ... Կհարցնեք, ինչու?

Ասեմ, բայց վրաս կծիծաղաք, որովհետև ավելի շատ փոքր երեխայի արարք էր քան թե մեծի ... Ինքնաթիռից ուշացել էի, որովհետև օդանավակայան գնացող գնացքը հակառակ կողմից էի նստել, ու գնացել էի օդանավակայանին հակառակ ուղղությամբ :oy... Ու բանը նրանում է, որ ետ ամենը հասկացել էի միայն այն ժամանակ, երբ հասնում էի արդեն վերջնական կանգառին ...

Արդյունքում մի գիշեր ու օր անցկացրել եմ օդանավակայանում ... :oy

Պատկերացրեք այնքան էի ուրախացել, որ ինձ նման օդանավակայանում քնող մարդիկ շատ էին, թե չէ ...

Էդ Մյունխենի աէրոպորտնա տենց ամենակեր դարձրել ? :D
Համ էլ, քո մեծ զգալու հաշվին ես քիչ էր մնում շաքար ստանայի :(
:love

Poqrik_Arev
24.03.2009, 23:30
Էդ Մյունխենի աէրոպորտնա տենց ամենակեր դարձրել ? :D


Հա բա ոնց, պիտի տենաիր, ենտեղ ինչ որ մեծ սուպերմարկետ կա ... կողքին տարբեր բուտերբրոդներ էին սարքում, մեկը հավանեցի, թվաց թե հավովա ...

Պարզվեց ինչ որ անհամ ձուկ էր ... :oy :[ դրանից հետո դարձա ամենակեր :P

Ֆոտոն
30.10.2009, 21:20
Առաջին անգամ, որ զգացել եմ մեծանալս, էդ 5 տարեկան ժամանակն էր, որ ձեռքերս ծորակին հասան: :))
Իմ մասին միշտ ասել են, որ ես փոքր չեմ եղել: Էդ ասել են մարդիկ, որ ինձ 8 տարեկանից մինչև 20 լավ ճանաչել են ու երեխաների հետ համեմատելու մեծ հնարավորություն են ունեցել:
Մաեստրո Տ. Հեքեքյանը միշտ ասում էր՝ «ինչքան կարող եք, երեխա մնացեք»:
Անձամբ ես ինձ մեծ չեմ զգում, չեմ էլ պատրաստվում մեծանալ: Երեխա եմ, երեխա էլ կմնամ: Մի քիչ մեծ երեխա, բայց ... :love
Իմ զգացողությամբ՝ մեծացել եմ մինչև 16-18 տարեկանս, հետո փոքրանում եմ, վերադառնում եմ դեպի մանկություն: Էն, որ փոքր չեմ եղել, հիմա եմ տեղը հանում:

Հ.Գ. Փոքր ու մեծը կապ չունի հասունանալու հետ: Մանուկ լինելը լավ բան է: :love

snow
30.10.2009, 21:38
Դեռևս չեմ զգացել::) Ընենց է ստացվում, որ որտեղ էլ լինեմ, միշտ ամենափոքրն եմ լինում, թե աշխատանքի վայրում, թե ընկերական միջավայրում և թե տանը ես ամենափոքրն եմ, ու դրա համար էլ մինչև հիմա ինձ մեծ չեմ զգում, ու դա հրաշալի է:love::hands Մարդ միշտ պետք է ձգտի հոգում երեխա մնալ;)

Yeghoyan
07.11.2009, 14:33
իսկ ես չեմ մեծանում:8 մեծանում-մեծանում փոքր եմ մնում:D
սաղ ասում են երբ մեծանաս.............տենց էլ չհասկացա երբ եմ մեծանալու:P

Երկնային
07.11.2009, 17:01
իսկ ես չեմ մեծանում:8 մեծանում-մեծանում փոքր եմ մնում:D
սաղ ասում են երբ մեծանաս.............տենց էլ չհասկացա երբ եմ մեծանալու:P

Հա, էն օրը քրոջս երեխեն ինձ հարցնում ա՝ դու որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու :D Քուրս էլ կողքից՝ ինքը արդեն դառել ա, բալես :D