PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռադիո



John
21.09.2006, 17:12
Ո՞ր ռադիոալիքներն ու ո՞ր հաղորդումներն եք նախընտրում:

PoeT
21.09.2006, 20:53
Սիթի ՖՄ և Ռադիո Վան

քաղաքացի
21.09.2006, 21:54
Այնպիսի 2 ռադիոներ որոնք չկան հարցման մեջ:
Ռադիո Վեմ (101.7) և RFI (Radio France Internationale, 102.4)
:)

Արշակ
22.09.2006, 09:58
Երբեմն Հանրային Ռադիոն եմ լսում քաղաքային ցանցով։
Հաղորդումներից նախընտրում եմ «Ազատության ձայնի» լուրերը։ Երևի միակ լրատվական ծրագիրն է, որին վստահում եմ։ Դե մի քանիսն էլ կան, բայց հավես չունեմ դրանց մասին գրելու։

dvgray
22.09.2006, 10:11
միմիայն 103.8 :)

Sunun
22.09.2006, 10:48
Ռադիո Հայ (FM104.1), ՌադիոԱվրորա (FM100.6)

Taurus
22.09.2006, 12:57
Ի դեպ Radio Aurora-ն բավականի նախնտրելիա իրա տիրոջ պատճառով, դե լավ մարդա էլի:hands

Artgeo
22.09.2006, 13:42
Ի դեպ Radio Aurora-ն բավականի նախնտրելիա իրա տիրոջ պատճառով, դե լավ մարդա էլի:hands
Չգիտեի, որ ռադիոն տիրոջ լավ մարդ լինելու համար են լսում

Taurus
22.09.2006, 13:46
Չգիտեի, որ ռադիոն տիրոջ լավ մարդ լինելու համար են լսում

Ես նկատի ունեի, որ տերը լավ մարդա, դրա համար ել ռադիոնա լավը :angry

Bonita
22.09.2006, 15:08
Ռադիո Վան ` բոլոր հաղորդումները…:ok
Ռադիո Ավրորա ` Սարսափելի պատմություններ... /մեկ – մեկ /:)
Русское радио – լավն ա,բայց գովազդը շա~տ ա...

Վանն ու Ավրորան գիշերները գովազդ չեն դնում...

Yellow Raven
22.09.2006, 16:04
FM 107:hands

քաղաքացի
22.09.2006, 16:07
Այնպիսի 2 ռադիոներ որոնք չկան հարցման մեջ:
Ռադիո Վեմ (101.7) և RFI (Radio France Internationale, 102.4)
:)
Ես էլ եմ ուզում քվեարկեմ: Ի վերջո քաղաքացի եմ չէ՞: Ո՞վ կարող է այս 2 հաճախականություններն էլ ավելացնի հարցման մեջ: :(

Lider2006
22.09.2006, 17:18
Բացի ՌԱդիո եռեվանից ու ելի մեկից բալորը քվեարկել եմ: Սիրում եմ վոր քայլումա ժամանակակից երաժշտության հետ իսկ լուրերը լինումա կարճ ու բովանդակալից:)

Artgeo
22.09.2006, 17:52
Ես էլ եմ ուզում քվեարկեմ: Ի վերջո քաղաքացի եմ չէ՞: Ո՞վ կարող է այս 2 հաճախականություններն էլ ավելացնի հարցման մեջ: :(
Ցավոք ֆոռումի հնարավորությունները թույլ չեն տալիս 10ից ավելի տարբերակ գրել, բայց դե RFI (Radio France Internationale, 102.4) երևի մենակ դու ես լսում, դա մենք հշվի կառնենք բանավոր :D

John
22.09.2006, 20:13
Ռադիո Երևանը նրա համար եմ սիրում, որ գովազդ չկա, իսկ մյուսները պարբերաբար լսում եմ, մինչև գովազդ լինի ու ալիքը փոխեմ…

StrangeLittleGirl
22.09.2006, 20:23
Ես չեմ քվեարկել այն պարզ պատճառով, որ այն ռադիոկայանը, որը մի ժամանակ լսում էի, ցուցակում չկար:
Ես «Հայ FM» էի լսում, նաև՝ «Բուրգ». որի տերերը մի քանի անգամ փոխվեցին, իսկ հիմա այն «FM 107» է կոչվում: Հին ունկնդիրները ինձ կհիշեն: Մի ժամանակ մարդիկ ինձ ավելի լավ գիտեին, քան հաղորդավարներին :D
Կյանքիս մի մեծ կտորը ռադիոների հետ է անցել: Երբեք չեմ մոռանա այդ բոլոր ուրախ պահերն ու ընկերներիս, որոնց ռադիոյի միջոցով եմ ձեռք բերել:

Վազգեն
23.09.2006, 20:50
Ես լսում եմ Վեմ ռադիոն (FM 101.6)՝ հիմնականում «Ակունք» և «Տնտեսություն և Արժեքներ" հաղորդումների համար։

Esmeralda
23.09.2006, 21:38
Վերջերս հազվադեպ եմ լսում ռադիո... Եթե միացնում եմ, անգամ չի հետաքրքրում, թե որ հաճախականությունն է... Նյարդայնանում եմ, որ գովազդն ավելի շատ է լինում, քան մնացածը...
Մի ժամանակ՝ 10-րդ դասարանում, ռադիոն միացրած էր միշտ, երբ պարապում էի...
Լսում էի Ռադիո Ինտերկապ, որը Կիրովականինն է... Երեկոյան մասնակցում էի ստեղծագործական մրցույթի... բավականին հետաքրքիր էր լինում...
Իսկ Երևանում մի տարի առաջ ամեն առավոտ միացնում էի Russkoe Radio ու մինչև դասի գնալս դա էի լսում...

Gohar
24.09.2006, 15:44
Այստեղ նշված ռադիոներից շատերին նույնիսկ ծանոթ չեմ, բայց երբ Երևանում էի կեսօրին լսում էի ռադիո Վան, իսկ երեկոյան և երեկոյին հաջորդող մնացած ժամերին ,եթե հեռուստացույց չէի նայում, ապա լսում էի ռադիո Արձագանք, մանավանդ երբ DJ Նորայր-ի հերթափոխն էր լինում, այդ օրը Արձագանք լսելը շատ հաճելի էր :
Չեմ կարծում կա մեկը , որ նրա եթերների ժամանակ կարող էր չծիծաղել:

Մելիք
24.09.2006, 18:43
Անտանելի սովորություն ունեմ, որ շատերին ներվայնացնում ա. անընդհատ ալիքները փոխում եմ. մինչև վերջ լսում եմ, մենակ "Ազատությունը" ու RFI-ի ռուսական հաղորդումը:

StrangeLittleGirl
24.09.2006, 18:46
Չեմ կարծում կա մեկը , որ նրա եթերների ժամանակ կարող էր չծիծաղել:
Ճիշտ է՝ մենք ընկերներով այնպե՜ս էինք նրան նյարդայնացնում ու այնպե՜ս ծիծաղում նրա ախմախության վրա:

քաղաքացի
24.09.2006, 18:46
…RFI-ի ռուսական հաղորդումը:
Վերջապես մեկը, որ նույն հաճախականությունն ենք լսում: Բայց ափսոս տարբեր ժամերին: :D

քաղաքացի
08.01.2007, 15:13
Հայաստանում չկա մի կայան, որը շուրջօրյա լրատվություն հաղորդի: Մի հատ «Ազատություն ռադիոկայան» կա, էն էլ ցավոք շատ քիչ է եթեր դուրս գալիս (օրական 2 ժամ):
Երբեմն հայերի վերաբերյալ (հիմնականում ցեղասպանության հետ կապված) լուրերը ավելի շուտ եմ տեղակացվում RFI լսելով, քան սպասեմ թե ո՞ր կայանն առաջինը նորություններ կտա:
Ի՞նչ եղավ Ա1-ի հարցը ռադիո ցանցում: Ինչքան գիտեմ ղեկավարությունը նախընտրեց «Նոր ռադիոն» քան A1plus-ը:
Եթե որոշ մարդիկ չեն սիրում լրատվություն կարող են ուրիշ կայան փոխել (լիքը կա) և լսել երաժշտություն, ոչ թե կրկին նոր երաժշտական կայան բացել տալ:

քաղաքացի
11.05.2007, 23:09
Շպիոն, ռադիո Ավրորայում:

Մեր գործի տեղը միշտ ավրորան է միացված, ոչ թե երգերի համար այլ «շպիոն» ծրագիրը մեզ շատ է դուր գալիս:
Անշուշտ ժամը 19:00-ին լսում ենք «Ազատություն ռադիոկայանը» :B
Ի՞նչ կարծիքի եք, անհեթե՞թ են հարցերը, թե՞ ոչ: :8

Ծով
11.05.2007, 23:16
ՄԻ ժամանակ ռադիո շատ էի լսում…հիմա դադարել եմ…:think
մեկ-մեկ Վան եմ լսում, էն էլ Ժակի խաթր…
Իսկ էն մի ժամանակ Հանրային էի լսում, չգիտեմ՝ ինչու…

Array
11.05.2007, 23:23
Վանը կայֆն ա,մենակ Կարեն Ավետիսյանից զզվում եմ,բայց խոստովանեմ` լավ ճաշակ ունի

Ծով
11.05.2007, 23:28
Վանը կայֆն ա,մենակ Կարեն Ավետիսյանից զզվում եմ,բայց խոստովանեմ` լավ ճաշակ ունի
Մի բան ասե՞մ, Կարենն ուղղակի կերպարի մեջ ա…այդքան բան…ինքը շատ հաճելի, համով երևույթ ա…իրա պարզությունն ու անկեղծությունը մի քիչ կոպիտ ա դրսևորում…;)
Ու համել տաղանդավոր դեմք ա, իրոք սիրուն երգեր ա գրում. իզուր չի կոնսը ավարտել…

Array
11.05.2007, 23:34
Թե ինչ կարգի երևույթ ա չգիտեմ,բայց երբեմն մարդկանց կոպիտ ձևով ձեռք ա առնում:

Kita
11.05.2007, 23:43
դե ես ուզած-չուզած RFI եմ լսում, իսկ ընդհանրապես խառը, որով հետաքրքիր երգ է լինում, նա էլ լսում եմ::)

Ungrateful
02.06.2007, 13:53
Ռադիո շատ քիչ եմ լսում, բայց լսելուց էլ մեծամասամբ Ռադիո Վան

Grieg
13.01.2009, 22:25
չեմ հասկանում ինչու իրարից ոչ շատ հեռու վայրերում մի տեղ բռնում է Ռադիո Իմպուլսը մյուս տեղը չե /ֆմ 106.5/:8

Kuk
13.01.2009, 22:27
102-ով Ազատությունն եմ լսում:

Moon
13.01.2009, 22:54
Ժողովուրդ պետք ա ասեմ, որ չեմ մասնակցել քվեարկությանը, քանի որ չգիտեմ, որին քվեարկեմ։ Եթե խոսքը գնում է լրատվության մասին, ապա միանշանակ ազատություն կամ Հանրայինի երիտասարդական "Լյունսե"։
Իսկ եթե պարզապես երաժշտության համար, ապա Հայ ՖՄ կամ էլ Արարատ։ Վերջիններիս բացակայում են քվեարկելու տարբերակներից,:angry:think գոնե մեկը այլ դնեիք:(

Rammstein
13.01.2009, 23:29
Միակ նորմալ (ըստ իս) ռադիոկայանը, (որը շատ ա ՌՈՔ հեռարձակում)` Հայ FM-ը (105.5) չի ներառված տարբերակներում... :angry
Միակ (չեմ ասում նորմալ :))) դասական երաժշտություն հեռարձակող կայանը նույնպես ներառված չէ ցուցակում (101.6)։

Չեմ քվեարկում...

Ռեդ
13.01.2009, 23:33
Ո՞ր ռադիոալիքներն եք նախընտրում
սեփական տարբերակ. կարճամետրաժ :B

Լ.յ.ո.վ.
14.01.2009, 00:05
Ես էլ չեմ մասնակցի, որովհետև հիմնականում լսում եմ FM 90.2, բայց այն ցուցակում չկա: Մեկ էլ Ազատությունով (Fm 102.0) լուրեր եմ լսում :)

ars83
14.01.2009, 01:35
Ռադիո «Վեմ», BBC Radio 3, France musique