PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա փոքրիկ անակնկալներ



Chuk
31.12.2007, 18:36
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 1.

Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները որոշեցինք Ամանորյա փոքրիկ նվեր մատուցել և այսուհետև ավատարների չափսերը մեծացնում ենք: Նախկին 80x80px չափսերի ավատարների փոխարեն այժմ կարող եք օգտագործել մինչև 125x125px չափսերի ավատարներ, ինչպես ես :)

Արամ
31.12.2007, 18:39
Մերսի Արտակ:

Arisol
31.12.2007, 19:34
WOW, Արտակ, շատ լավ նվեր ա :hands :

Արամ
31.12.2007, 19:51
Սենց միշտա լինելու?

StrangeLittleGirl
31.12.2007, 19:55
Շնորհակալություն
Այս հնարավորության շնորհիվ հասկացա, որ վաղուց արդեն ավատար դնելու ժամանակն է:

BOBO
31.12.2007, 20:04
Մերսի լավ բանա:)
Ջան ստորագրությունում էլ ա ըլնում:yahoo:))

Chuk
31.12.2007, 20:05
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 2.

Մեր ամանորյա հաջորդ անակնկալը ստորագրություններում մինչև 500x50px չափսերի նկարներ օգտագործելը թույլատրելն է: Օրինակ ես արդեն օգտագործում եմ 450x50px չափսերի նկար: :)

Սակայն...
Ուշադրություն
Երկար ժամանակ մենք այս հնարավորությունը չէինք տալիս, իմանալով, որ շատերը օգտագործելու են այնպիսի նկարներ, որոնք կգցեն ակումբի տեսքը: Չենք կասկածում, որ հիմա էլ այդպես կլինի, այնպես որ մեզ լուռ կարգով իրավունք ենք վերապահելու, մեր սուբյեկտիվ կարծիքով ակումբի տեսքը գցող ստորագրության նկարները ջնջել՝ ստորագրության հեղինակին տեղյակ պահելով և փորձելով օգնել նրան մեր սուբյեկտիվ դրական կարծիքին համապատասխանող ստորագրության նկար գտնել/պատրաստել :)

Taurus
31.12.2007, 20:07
Ոնց որ ավելի ա անդամները գնահատվում, մի ձևի ըտենց բան ա զգացվում էլի

Արամ
31.12.2007, 20:24
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 2.

Մեր ամանորյա հաջորդ անակնկալը ստորագրություններում մինչև 500x50px չափսերի նկարներ օգտագործելը թույլատրելն է: Օրինակ ես արդեն օգտագործում եմ 450x50px չափսերի նկար: :)

Սակայն...
Ուշադրություն
Երկար ժամանակ մենք այս հնարավորությունը չէինք տալիս, իմանալով, որ շատերը օգտագործելու են այնպիսի նկարներ, որոնք կգցեն ակումբի տեսքը: Չենք կասկածում, որ հիմա էլ այդպես կլինի, այնպես որ մեզ լուռ կարգով իրավունք ենք վերապահելու, մեր սուբյեկտիվ կարծիքով ակումբի տեսքը գցող ստորագրության նկարները ջնջել՝ ստորագրության հեղինակին տեղյակ պահելով և փորձելով օգնել նրան մեր սուբյեկտիվ դրական կարծիքին համապատասխանող ստորագրության նկար գտնել/պատրաստել :)
Ես ել իմ կողմից ձեզ նվեր անեմ` http://www.bannerbreak.com ստե կարաք սարքեք ձեր համար ետ տակը բանեռ::) Սպասում եմ Վարկանիշների:D

Ավելացվել է 10 րոպե անց

Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 2.

Մեր ամանորյա հաջորդ անակնկալը ստորագրություններում մինչև 500x50px չափսերի նկարներ օգտագործելը թույլատրելն է: Օրինակ ես արդեն օգտագործում եմ 450x50px չափսերի նկար: :)

Սակայն...
Ուշադրություն
Երկար ժամանակ մենք այս հնարավորությունը չէինք տալիս, իմանալով, որ շատերը օգտագործելու են այնպիսի նկարներ, որոնք կգցեն ակումբի տեսքը: Չենք կասկածում, որ հիմա էլ այդպես կլինի, այնպես որ մեզ լուռ կարգով իրավունք ենք վերապահելու, մեր սուբյեկտիվ կարծիքով ակումբի տեսքը գցող ստորագրության նկարները ջնջել՝ ստորագրության հեղինակին տեղյակ պահելով և փորձելով օգնել նրան մեր սուբյեկտիվ դրական կարծիքին համապատասխանող ստորագրության նկար գտնել/պատրաստել :)
լօլ ետ ինձ էիր նամիգատ անում?:P:P:D

Chuk
31.12.2007, 22:09
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 3.

Սկսենք Ամանորը նոր էջից, մոռանալով անցյալում մեր միջև ծագած անհամաձայնությունները, մոռանալով փոխադարձ կամ ոչ փոխադարձ վիրավորանքները, փորձելով նոր տարի մտնել որպես համերաշխ ընկերներ, կարգապահ ակումբցիներ: Այսպիսով, խախտումների համակարգի միջոցով նշված բոլոր խախտումները ներված են, խախտումների միավորները զրոյացված: Սկսենք նոր տարին փոխըմբռնման մթնոլորտում :)
Հուսով եմ, հաջորդ, 2008 թվականին ակումբի ղեկավարություն - ակումբի սովորական անդամներ անջրպետը կվերանա, ղեկավարները չեն փորձի անտեղի պատժել, իրենց «ուժը» կիրառել ակումբցիների նկատմամբ, ակումբցիներն էլ կշարժվեն ակումբի կանոնադրության շրջանակներում, չեն կատարի խախտումներ:

Հուսով եմ, որ նոր տարում կանցկացնենք միայն օգտակար, հետաքրքիր, հաճելի քննարկումներ, կլինենք ընկերներ, միմյանց նկատմամբ հարգանքով :)

Փոքրիկ տեղեկացում: Օգտվելով առիթից ասեմ, որ Ձեր հավաքած խախտումների միավորները մինչ այժմ օգտագործվել են այն նպատակով, որ մեր ուշադրությանը արժանացած անդամների այդ միավորներին նայելով որոշեինք նրան ակումբից հեռացնել/չհեռացնելու հարցը: Ակումբից հեռացումը չի եղել մեքենայորեն, այսինքն այսքան միավոր հավաքած անդամը հեռացվում է: Նայել ենք միավորները, եթե դրանք շատ են եղել, ապա նայել ենք խախտումների տեսակները: Ներկայումս բոլորի միավորները զրոյացված են:

Բարի ժամանց և շնորհավոր Նոր Տարի :)

Արամ
31.12.2007, 22:12
էլիա նորություն լինելու?

Ծով
01.01.2008, 02:35
Ես գուշակում էի, որ իսկական Ձմեռ պապին Չուկն ա:D:love:oy:)

Egern.net
01.01.2008, 03:56
Ամանորյա փոքրիկ անակնկալ համար 3.

Սկսենք Ամանորը նոր էջից, մոռանալով անցյալում մեր միջև ծագած անհամաձայնությունները, մոռանալով փոխադարձ կամ ոչ փոխադարձ վիրավորանքները, փորձելով նոր տարի մտնել որպես համերաշխ ընկերներ, կարգապահ ակումբցիներ: (...) :)
Հուսով եմ, հաջորդ, 2008 թվականին ակումբի ղեկավարություն - ակումբի սովորական անդամներ անջրպետը կվերանա, ղեկավարները չեն փորձի անտեղի պատժել, իրենց «ուժը» կիրառել ակումբցիների նկատմամբ, ակումբցիներն էլ կշարժվեն ակումբի կանոնադրության շրջանակներում, չեն կատարի խախտումներ:

Հուսով եմ, որ նոր տարում կանցկացնենք միայն օգտակար, հետաքրքիր, հաճելի քննարկումներ, կլինենք ընկերներ, միմյանց նկատմամբ հարգանքով :)

Վաղուց սպասում էի այս անակնկալին: Շնորհակալություն :) Իրականում սա ավելին է քան անակնկալ, կամ շարքային գրառում:
Առաջարկում եմ այս մեջբերված հատվածը (միգուցե` կրճատումներով, փոփոխություններով) տեղադրել առաջին էջում` ամանորյա շնորհավորանքի կողքին (փոխարեն):

Դեկադա
01.01.2008, 12:18
Ես գուշակում էի, որ իսկական Ձմեռ պապին Չուկն ա

Վայ բա ասեք աղջնակիս ասեմ որ Ձմեռ պապին գտել ենք:P

Արամ
01.01.2008, 14:03
Վաղուց սպասում էի այս անակնկալին: Շնորհակալություն :) Իրականում սա ավելին է քան անակնկալ, կամ շարքային գրառում:
Առաջարկում եմ այս մեջբերված հատվածը (միգուցե` կրճատումներով, փոփոխություններով) տեղադրել առաջին էջում` ամանորյա շնորհավորանքի կողքին (փոխարեն):
+1!

Enipra
02.01.2008, 02:00
Բա որ ասում էի.

... ակումբի Ձմեռ պապիկ ջան։:papik:
Էս ի~նչ լավ նվերներ ես մեզ բերել, շնորհակալություն: :love

Adam
02.01.2008, 02:06
Մի բան հարցնեմ, իսկ ստորագրության մեջ swf թույլատրվումա՞: