PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիտնականները գժվել են?



Արամ
31.12.2007, 15:49
Ժող ինձ մի հատ շատ հետաքրքիր հարցա քորում:D ետ ոնցա որ գիտնականները կարում են առանց վարորդի ու առանց պուլտի գնացող ավտորներ սարքեն, բայց չեն կարում նենց ծրագիր սարքեն որ ետ ծրագիրը ձեռագիրը սարքի տեքստ: Ու տենց լիքը հարցեր, որնա իմաստը եթե իրանք ձգտում են շատ բարձրության, բայց քթի առաջը չեն տենում::angry

Ներսես_AM
31.12.2007, 16:39
Իսկ դու ABBYY FineReader-ի մասին լսե՞լ ես:

Armeno
31.12.2007, 16:41
ետի ձեռագիրն էլ ա սարքում՞

Ներսես_AM
31.12.2007, 16:46
Ես չեմ փորձել բայց ասում են հա: կարծեմ իրան օրինակներ ես տալիս, պարապում սովորումա քո ձեռագրին, որ կարողանա անի: Բայց դե հաստատ հայ ուսանողի գրած լեկցիան չի կարողանա անի :D

Արամ
31.12.2007, 17:16
Ներս ջան համ լսել եմ համ օգտագործում եմ ու ետ աբիկը չի կարում անի:

Cassiopeia
31.12.2007, 20:53
իսկ դուք գիտեք որ վերոհիշյալ ծրագրի հեղինակներից մեկը հայ է ու ֆիզմաթ դպրոցն է ավարտել :P անունը Յան Դավիթ է;)

Արամ
31.12.2007, 21:18
ես գիտեմ, erevan ժուռնալի մեջ գրել էին:

Egern.net
31.12.2007, 22:12
Արամ ջան, աշխարհի գիտնականները նենց բաներ են ստեղծում, որ դաժը կարող ա մտքովդ չանցնի, կամ որ լսես` չհավատաս: Բայց ամեն ինչ չի որ բոլորը իմանում են, կամ որ ազատ տարածվում են: Օրինակ, ինձ մեկը ասում էր որ հայերեն լեզվի համար ահագին "գործիքներ" ունեն (spell check և այլն), բայց մենակ իրանց համար ա.... չնայած, չեմ կարծում, որ հայերենի համար տենց բան լինի, բայց ասենք անգլերենի համար 100 տոկոս կլինի

Արամ
31.12.2007, 22:14
Դե անգլերենի համար մենք էլ ունենք: Թեկուզ թող ստեղծեն բայց ինչու մենք չենք օգտագործում ինչու չգիտենք?

Chuk
31.12.2007, 22:24
Արամ ջան, աշխարհի գիտնականները նենց բաներ են ստեղծում, որ դաժը կարող ա մտքովդ չանցնի, կամ որ լսես` չհավատաս: Բայց ամեն ինչ չի որ բոլորը իմանում են, կամ որ ազատ տարածվում են: Օրինակ, ինձ մեկը ասում էր որ հայերեն լեզվի համար ահագին "գործիքներ" ունեն (spell check և այլն), բայց մենակ իրանց համար ա.... չնայած, չեմ կարծում, որ հայերենի համար տենց բան լինի, բայց ասենք անգլերենի համար 100 տոկոս կլինի

Հայերեն համար շատ հզոր spell check կա, ու ես դա տեսել եմ, օգտագործել ու հիացած եմ մնացել: Բավական ինտելեկտուալ ստուգող ծրագիր է: Ստուգումը կատարում է ոչ թե հսկայական բառերի բազայի հետ համեմատություններով, այլ բառակազմությամբ՝ օգտագործելով քերականության բոլոր կանոնները: Բազայում առկա են միայն արմատները: Ցավոք հեղինակը ինչ-ինչ պատճառներով ծրագիրը դեռ չի ցանկանում տարածել :(
Նույն հեղինակն ունի նաև հայերեն համար տողադարձի հրաշալի ինտելեկտուալ ծրագիր:

Իսկ Դավիթ Յանի մասին... Նա կիսով չափ հայ է, կիսով չափ չինացի: Հայրը հայտնի չինացի ֆիզիկոս Յան Շին է (ես նրան անձամբ ճանաչում եմ, դասախոսել է Երևանի Պետական Համալսարանում, Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող է եղել), մայրը գյումրեցի է: Դավիթ Յանը ոչ միայն FineReader ծրագրի հեղինակն է, այլև, եթե ճիշտ եմ հիշում, ABBYY կազմակերպության հիմնադիրը:

Արամ
31.12.2007, 22:27
Հա ABBYY-ի հիմնադիրնա, բա որ տենց բան կա խի չի ուզում տարածել?

Chuk
31.12.2007, 22:39
Հա ABBYY-ի հիմնադիրնա, բա որ տենց բան կա խի չի ուզում տարածել?

Այդ մասին արդեն չեմ ուզում այստեղ գրել ;)