PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարեմաղթանքներ ընկերներին



Apsara
31.12.2007, 02:21
Այս անգամ առիթը Նոր Տարին է, բայց այստեղ ցաննկացած ժամանակ կարելի է գրել ինչ-որ մաղթանքներ, որ առիթով են կամ առանց առիթ, որոնք սրտից են բխում, և այսպես

Ես ցանկանում եմ քեզ՝ Cassiopeia, որ այս Նոր տարին իր հետ բերի այնպիսի լավփոփոխություններ, որ դու ինքդ չես սպասում, ցանկանում եմ, որ այս նոր տարի ավելի շատ ժպտաս, քան անցած տարի, իսկ աչքերդ լոկ ուրախության արցունքներից թրջվեն

Ես ցանկանում եմ քեզ՝ Kita, որ այս Նոր տարի դու կորցնես քո անտարբերության միայն կեսը ու կյանքը զգաս ու ապրես լիաթոք, ու դժգոհ չլինես քո ապրած ոչ մի օրից

Ես ցանկանում եմ քեզ ՝ Քաղաքացի, որ այս նոր տարում ևս չկորցնես քո հանգստությունը, և վերադառնաս քո վարդի մոտ, առանց օձի օգնության

Ես ցանկանում եմ քեզ՝ Guest, որ այն ինչ գտար այս տարի չկորցնես ամբողջ կյանքում, ու երբեք չանիծես ճակատագրին կյանքի խաչմերուկներում նրան հանդիպելու համար

Ես ցանկանում եմ քեզ՝ Jhon, որ այս Նոր Տարուն համալրես նոր ընդունված ուսանողների երջանիկ շարքերը, ցանկանում եմ համբերություն և կամքի անսպառ ուժ, որ հաղթահարես ինքդ քո ծուլությունը

Ես ցանկանում եմ քեզ՝ Selene, որ այս Նոր Տարուն դու գտնես այն տղային, որը արժանի է քեզ պես մարդուն կողակից լինել

Ես ցանկանում եմ քեզ՝ ihusik, որ այս Նոր Տարուն էլի մի տասնյակ մարդկանց համար լինես փրկարար ու լուսավոր մի դոււռ, ինչպես ինձ համար էիր 2007-ին

Ես քեզ ցանկանում եմ, Ervand, որ լինես առողջ ու կյանքի բացահայտումների շարքը այս տարի ևս չվերջանա, որ երբեք չհոգգնես ապրեեել

դեռ շաատ շաատերին կցանկանամ, բայց կարտահայտվեմ մի քիչ հետո:love

Դեկադա
31.12.2007, 10:27
:)Ես ցանկանում եմ Մանոնին առաջի հերթին կանացի երջանկություն:Թող որ հոգումդ թևածող քնքշությունը էլ ավելի շատանա և ի վերջո դու դառնաս Թագուհի՝ քո իրականությունում...;)
Ես ցանկանում եմ Լիլի-4-ին բեղուն աշխատանքային տարի և ամենակարևորը նպատակների իրականացում::P
Թող-որ խաղաղությունը թևածի բոլորի տանիքների տակ ..............:D

Ֆելո
31.12.2007, 15:05
ես ցանակնում եմ ինձ ցանկացողներին իրանց ցանկացածի տաս անգամը:P

Արամ
31.12.2007, 15:18
Ես ցանկանում եմ Chukին, որ մի հատ ընգերուհի ճարի, ու որ ակումբի հոսթի փողերը քչանա:
Ես ցանկանում եմ Ուլուաննաին անխափան մոդեռատորութոյւն:D
Ես ցանկանում եմ Philisopherին մտքերի գեղեցիկ ժայթքում:D
Ես ցանկանում եմ Johnին լոքշից ազատում
Ես ցանկանում եմ Armenoին տարիքի մեծացում
Ես ցանկանում եմ H.a.y.k.oին բարի գիշեր:D
Ես ցանկանում եմ Artgeoին լիքը համով բաներ
Ես ցանկանում եմ Network.Amին locator.am գործերի բարելավվվվում
Ես ցանկանում եմ Cassopieaին ՎԵԲ ԻՍՊ-ի կողմից Նոր տարվա զեղչեր
Ես ցանկանում եմ linusին իրա լինուս կոմյուտեռս:D ֆիռամյի առաջխաղացում
Ես ցանկանում եմ քաղաքացուն քաղաքացիության ձեռք բերում ու սեքս բոմ:D
Ես ցանկանում եմ որ դուք ցանկանաք իմ լավնու բարին:D:D:D:D:D

John
31.12.2007, 15:24
ցանկանում եմ բոլորին լավ բաներ, հատկապես՝ սեր :love

Belle
31.12.2007, 16:18
Բոլորին ցանկանում եմ` լինեք երջանինկ, հաջողակ, առողջ: Մարդկանց մեջ տեսեք միմիայն լավն ու բարին, երջանկացրեք կողքիններիդ ու ժպիտներ պարգևեք նրանց: Օգնեք մարդկանց, առանց սպասելու, որ նրանք ձեզ խնդրեն: Նվիրվեք անմնացորդ ու ձեր երջանկությունը գտեք ընկերների, հարազատների ու ձեզ շրջապատող մարդկանց երջանկացնելու մեջ: Երբեք մի վարանք ձեռք մեկնել ընկած թշնամուն անգամ /եթե ունեք թշնամի, բայց համոզված եմ այս գրառումը կարդացողներից մեկ-երկուսը հազիվ թշնամի ունենան: :) /

Գուցե կրկնվում եմ, բայց մի անգամ էլ ասեմ` Հավատացեք հրաշքների:

Արամ
31.12.2007, 17:18
Ես ցանկանում եմ Belleին որ հավատա որ հրաշքներ չկան կա միայն դառը իրականություն:

Արամ
31.12.2007, 17:54
Ես ցանկանում եմ Մանեիս ամենինչ որովհետև ես իրան շատ եմ սիրում:

Cassiopeia
31.12.2007, 21:54
Մաղթում եմ՝
Chuk -Բանակային կյանքից անփորձանք հետվերադարձ ու նպատակների իրականացում…
Artgeo, Մելիք, Ուլուանա -շուտափույթ վերադարձ և Ուլուանային՝ ընտանեկան երջանկության ամենաչքնաղ երևույթը՝ մանկիկ:
Apsara, Guest-անձնական անսպառ ու իրական երջանկութուն
Բյուրակն-մասնագիտական նորանոր նվաճումներ ու ինքնահաստատման հաստատունություն
Քաղաքացի-վերջապես գտնես քո վարդը…
John, Մանե- Ընդունվեք ԲՈՒՀ-ի ձեր նախընտրած դեպարտամենտը
Selene-աշխատանք ու անձնական երջանկություն…
Alizee_etoilik-գրական նորանոր հաջողություններ, նոր գրքերի լույս ընծայում ու անսպառ մարդկային սեր…

Թող ներեն բոլոր նրանք, ում անունները առանձին չնշեցի, բայց բոլորիդ մաղթում եմ ցանկությունների իրականացում, առողջություն, երջանկություն ու… լավագույնը աշխարհի, մաքրությունը հոգու ու սերը մարդու

Cassiopeia
01.01.2008, 00:59
Արամին ու Անուլին…
Երկուսիդ էլ շաաաաատ եմ սիրում…
Արամ ջան... միշտ հումորդ անպակաս լինի ու կարողանաս ճիշտ ուղի գտնել կյանքումդ
Անուլս… թող քո քաղցր հումորն ու գեղեցկությունդ անպակաս լինեն… Սիրում եմ ձեզ…:love

Ծով
01.01.2008, 02:22
Էրեխե՛ք ջան, բոլորիդ ամենալավն եմ ցանկանում...ի սրտե ուրախանում եմ բոլորիդ հաջողություններով։:) Չեմ ուզում առանձին-առանձին, որովհետև մաղթանքների մուսան ինձ մոտ մի քիչ թերզարգացած ա:D, բայց ամենաշատը ուզում եմ, որ ակումբցի նորապսակները մեր ակումբին առաջին մանկական ճիչերը պարգևեն :):love:oy
ՁԵր կենացը
Ես Ձեզ շատ սիրում եմ.

Աթեիստ
01.01.2008, 02:41
Բոլորին մաղթում եմ իրականության ձգտող օպտիմիզմ:

Goga
02.01.2008, 23:27
Գրառումս անեմ նախորդ վերնագրին համապատասխան:oy
Ինչ եմ ցանկանում քեզ… Իմ սիրելի Ակումբ ցանկություններս ուզում եմ քեզ ուղղել, առանց կոնկրետ ակումբականների անուններ նշելով, քանզի դու ես եղել մեր միության, ծանոթության ու ընկերության ջերմացնող աղբյուրը, ու բոլոր այն ցանկությունները, որ ուղղվում են քեզ դրանք մերն են, քանի որ դու մերն ես:)
Ուզում եմ, որ տարին այս լինի քեզ համար շատ հետաքրքիր գրառումներով ողողված, ոչ քաղաքականացված, հեռու տանի ամեն տեսակի խակերներից, ու թող այս տարվա կռիսը, հեռու պահի քեզ ամեն տեսակի իրեն նմանակող անդամներից:D

Սերխիո
03.01.2008, 01:48
ԿԻԿԻ-ես քեզ շատ-շատ սիրում եմ ու կարոտում եմ ,քեզ եմ ուղղում բոլոր այն բարեմաղթանքները ինչ ցանկացել եմ քույրիկիս:

Վահան ջան `իմ լավատես եղբայր , քեզ մինիմումը դատավորի պաշտոն եմ ցանկանում , որ մենք էլ ազատ օրենք խախտենք:B Ողջույններս;)

Դավիդ ջան `եղբայր հոգեբան ,քո հետ երբ ծանոթացա ,մտածում էի ,թե
ուղղակի ձևի համար ծանոթացա ու մեր շփում կսահմանափակվի այդքանով, բայց ես Ենքա~ն ուրախ եմ ,որ սխալ եմ կարծել,դու եզակի մարդ ես,ու քո պոտենցիալը ճիշտ չես օգտագործում ,քո ներկա կյանքից,
դու քառասունապատկիկին էս արժանի :

Հենո ջան ,ռաբիզ ախպեր , քո հետ ծանոթանալն էլ ,իմ համար անգին արժեք ունի,մենակ քիչ ծխի ;) ու քո կայֆավատը արա ,դու ներկայիս հայ երիտասրադության վառ ներկայացուցիչներից ես ,որոնց նիստուկացը ես ճիշտ եմ համարում...

Աստղ ջան ,թեև քո հետ ծանոթ չեմ ,բայց այդ սխալը ուղղելի է ,թող Ռեալի ու Ռաուլի հաջողությունները քո համար լինեն ուղղակի ակնթարթային հաղթանակներ ,իսկ կյանքում Քո հաղթանակներև ու հաջողությունները անբաժան լինեն քեզնից`լինեն քո ցմահ ծառաները...

Անահիտ ջան / Ամառու/ ...,քազ շատ եմ սիրում ,դու ենքան անուշիկ բալիկ ես
,որ չեմ պատկերացնում ,որ քո նման մարդ կա այս աշխարհում...քեզ ասոցանում եմ փափուկ խաղալիքի հետ:P

Սելեն և Լէգնա Դուք իմ համար բացահայտում էիք այս ֆորումում ,որին ես այդքան էլ չեմ սիրում , անեզր ,անսահաման , անծիր շնորհակալություն ՁԵԶ ,որ գրանցվել եք այսեղ ,և երբ ես տեսնում եմ ,որ դուք օն-լայն եք ուղղակի մի ջերմության ալիք է անցնում մարմնովս ...
հրաշք մարդիկ եք ...

Հայկո , Ջոն ,Արիստոկրատ, Սամվել ,Տաուրոս ընդունք իմ ջերմ Շնորհավորանքները ,դուք էլ այն մարդկանցից եք ,որոնք ինձ ստիպում են ամնե օր մտնել ու գրառում կատարել այստեղ :

Ձեր ` բոլորիդ ,հետ շփում ուղղակի բախտ է
Ձեր կենացը`Շնորհավոր:)

Աբելյան
04.01.2008, 22:46
Արամ-քեզ մաղթում եմ, որ ընկերուհի չունենաս: Իզուր փող ես ծախսելու, մի երկու ամիս հետո յան տա:
John, Մանե, Amaru, Aristocrat-անպայման ընդունվեք, ու անվճար
Cassiopeia-թող տարին քեզ տհաճ անակնկալներից հեռու պահի
Dayana-քեզ մաղթում եմ, որ մի փոքր կոշտ ու կոպիտ լինես, որ կյանքի դժվարություններին հեշտ դիմակայես
Սերխիո-Պետրոս ջան, թող քո բոլոր ստավկեքը բռնեն, ու երբեք ինչ-որ մի հատ Բարսելոն չփախցնի
Ուլուանա-քեզ էլ մի հատ սիրուն բալիկ

Աբելյան
05.01.2008, 13:43
Սամվել-քեզ մի հատ ընկերուհի
Taurus-քեզ մի հատ ավտո
H.a.y.k.o.-քեզ էլ... Որ մի քիչ մտածես քո ու ուրիշների մասին

Norton
28.12.2008, 20:31
Ակտիվացնենք::)
Ցանկանում եմ բոլոր ակումբցիների ու ոչ միայն` առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին նոր տարում:)

Հայկօ
28.12.2008, 21:01
Ակտիվացնենք::)
Ցանկանում եմ բոլոր ակումբցիների ու ոչ միայն` առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին նոր տարում:)

...Նկարիչ Դոդոյին էլ՝ խելք :):

ars83
28.12.2008, 21:13
Ցանկանում եմ, որ նոր տարում շատերը բարեհաջող ավարտեն մանկապարտեզը :)

Ուլուանա
28.12.2008, 22:23
Ակտիվացնենք::)
Ցանկանում եմ բոլոր ակումբցիների ու ոչ միայն` առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարին նոր տարում:)


...Նկարիչ Դոդոյին էլ՝ խելք :):


Ցանկանում եմ, որ նոր տարում շատերը բարեհաջող ավարտեն մանկապարտեզը :)
Ժող, դատելով էս թեմայի առաջին և դրան հաջորդող առնվազն մի քանի գրառումներից՝ այստեղ պետք է գրել ոչ թե ընդհանուր, վերացական բարեմաղթանքներ, այլ կոնկրետ մարդկանց ուղղված բարեմաղթանքներ, մասնավորապես՝ ակումբցիներին, բայց կոնկրետ անուններով։ ;)

ars83
28.12.2008, 22:36
Ժող, դատելով էս թեմայի առաջին և դրան հաջորդող առնվազն մի քանի գրառումներից՝ այստեղ պետք է գրել ոչ թե ընդհանուր, վերացական բարեմաղթանքներ, այլ կոնկրետ մարդկանց ուղղված բարեմաղթանքներ, մասնավորապես՝ ակումբցիներին, բայց կոնկրետ անուններով։ ;)

Անձամբ քեզ, Անահիտ ջան, մաղթում եմ խաղաղ, հետաքրքիր, հաճելի և բարի անակնկալներով լի տարի՝ քեզ սիրող և քո սիրելի մարդկանցով շրջապատված:

impression
28.12.2008, 22:39
Մաղթում եմ Ուլուանային ու Վազգենին շուտափույթ վերադարձ հայրենիք
Այվիին՝ վերգտնել հոգեկան խախաղությունն ու լիքը առիթներ, որոնցից ինքը կժպտա :)
Վարպետին՝ վերջապես իր հնարավորությունների չափով ռեալիզացվելու հնարավորություն
Չուկին՝ անձնական կյանք /այ տղա մեզ բամբասելու նյութ տուր, կոտորվեցինք :D/
Դայանային՝ վերադարձ Ակումբ
Գալաթեային՝ մեկին անվերջ "բալես" ասելու հնարավորություն
Ալիզեին՝ նորանոր գրական հաջողություններ
Երվանդին՝ գաղտնապահության թուլացում /:angry/
Արտգեոյին՝ էն օրը որ Վեստում խոսում էինք, էդ ամենի իրականացում ու էդ իրականացնելու համար անհրաժեշտ օբյեկտի ներկայություն քո կյանքում, մռութս
Բարեկամին՝ հանգիստ ու խաղաղ մի տեղ, ուր ինքը կկարողանա գրել ոչ թե պատմվածքների շարունակություններ, այլ իր սեփական պատմվածքները ;)

ինձ էլ՝ վերջապես իմ բոյին համապատասխան շալվար :(

մնացածների համար հետո էլի կգրեմ :)

Հայկօ
28.12.2008, 22:40
Անձամբ քեզ, Անահիտ ջան, մաղթում եմ խաղաղ, հետաքրքիր, հաճելի և բարի անակնկալներով լի տարի՝ քեզ սիրող և քո սիրելի մարդկանցով շրջապատված:

+ Նաև Հայաստանում :):

Մեկդ ինձ լավ ընկերուհի մաղթեք...

dvgray
28.12.2008, 23:02
Հայկօ-ին մաղթում եմ որ Ջանը սաղ լինի, իսկ ինքը, սկսած գլխից մինչև վիզը՝ Սաղ-Սայամաթ
:oy

Kita
28.12.2008, 23:04
Հայկօ-ին էլ մաղթում եմ իր պես համով ու անտիկվար ընկերուհի:):P

ivy
29.12.2008, 00:27
Այվիին՝ վերգտնել հոգեկան խախաղությունն ու լիքը առիթներ, որոնցից ինքը կժպտա :)

Շնորհակալություն բարեմաղթանքների համար, բայց իմ հոգեկան խախաղությունը ոչ մի տեղ չի կորել, իսկ ժպիտներն էլ ինձնից անպակաս են: :)
Վաղը կգրեմ իմ բարեմաղթանքները բոլորիդ:

impression
29.12.2008, 00:34
Ըհըն, արդեն երկրորդ մարդը դժգոհեց իմ բարեմաղթանքներից....
սուս մնայի էլի :(

dvgray
29.12.2008, 00:36
Ըհըն, արդեն երկրորդ մարդը դժգոհեց իմ բարեմաղթանքներից....
սուս մնայի էլի :(

Արի ինձի մաղթի էլի՞ :) ինչ էլ մաղթես, գոհ ու շնորհակալ կլինեմ, խոստանում եմ :oy

Ծով
29.12.2008, 00:40
ինձ էլ՝ վերջապես իմ բոյին համապատասխան շալվար :(

մնացածների համար հետո էլի կգրեմ :)
ո՜՜՜նց եմ քեզ սիրում:D:D:D...մեռռռաաա...

impression
29.12.2008, 00:41
Դիվ ջան, ուրախ օրեր եմ քեզ մաղթում, լավ մարդիկ թող շատ լինեն, ում հետ կարելի ա խմել, ուրախանալ ու հետաքրքիր զրուցել: Քանի որ քո մասին գրեթե բան չգիտեմ, անկապ չասեմ էլի, ամուսնանաս, երեխա ունենաս, ինչ իմանամ.... գուցե արդեն :)
Թող քո հումորը չպակասի /էս էլ մեզ էի մաղթում ավելի շատ, քան քեզ :)/

dvgray
29.12.2008, 00:45
Դիվ ջան, ուրախ օրեր եմ քեզ մաղթում, լավ մարդիկ թող շատ լինեն, ում հետ կարելի ա խմել, ուրախանալ ու հետաքրքիր զրուցել: Քանի որ քո մասին գրեթե բան չգիտեմ, անկապ չասեմ էլի, ամուսնանաս, երեխա ունենաս, ինչ իմանամ.... գուցե արդեն :)
Թող քո հումորը չպակասի /էս էլ մեզ էի մաղթում ավելի շատ, քան քեզ :)/

Ապրես :oy Շատ կուզենայի էտ ամեն ինչը մի օրինակ էլ ունենալ… գիտես՞, մի հատը ինձ քիչ ա գալիս: Հաճախ թվում ա որ կարամ մի երեք տեղ սիրտս բաժանեմ:
Մեղսի :oy :)

Գալաթեա
29.12.2008, 01:08
Ինչ հավես թեմա ա :)

Սկզբի համար էդքան չեմ տարածվի...մտքիս եկածն ասեմ..

Լիլին՝ Սիմպոյին, մաղթում եմ, որ իր հումորը, որի համար ես գժվում եմ, միշտ իր հետ լինի...ու հատկապես իր համար ամենադժվար սիտուացիաներում։ Ու որ միշտ տրամադրություն ստեղծող լինի...տենց մարդիկ են է լինում, որ իրանց գնալուց հետո չոտկի մի բան պակասում ա :) Լիլը տենցնա :)

Չուկին մաղթում եմ ծնունդի օրերին մի այլ կարգի հավեսին տժժոցի։ Մտերիմներով շրջապատված։ Մարդկանցով, որ իսկապես սիրում ու գնահատում են իր հազվագյուտ բնույթն ու սպանիչ հմայքը :) Ու որ միշտ ժպտա իր էդ անկրկնելի ժպիտով :)

Հլա որ էսքանը :)

Բարեկամ
29.12.2008, 01:17
Մաղթում եմ Ուլուանային ու Վազգենին շուտափույթ վերադարձ հայրենիք
Այվիին՝ վերգտնել հոգեկան խախաղությունն ու լիքը առիթներ, որոնցից ինքը կժպտա :)
Վարպետին՝ վերջապես իր հնարավորությունների չափով ռեալիզացվելու հնարավորություն
Չուկին՝ անձնական կյանք /այ տղա մեզ բամբասելու նյութ տուր, կոտորվեցինք :D/
Դայանային՝ վերադարձ Ակումբ
Գալաթեային՝ մեկին անվերջ "բալես" ասելու հնարավորություն
Ալիզեին՝ նորանոր գրական հաջողություններ
Երվանդին՝ գաղտնապահության թուլացում /:angry/
Արտգեոյին՝ էն օրը որ Վեստում խոսում էինք, էդ ամենի իրականացում ու էդ իրականացնելու համար անհրաժեշտ օբյեկտի ներկայություն քո կյանքում, մռութս
Բարեկամին՝ հանգիստ ու խաղաղ մի տեղ, ուր ինքը կկարողանա գրել ոչ թե պատմվածքների շարունակություններ, այլ իր սեփական պատմվածքները ;)

ինձ էլ՝ վերջապես իմ բոյին համապատասխան շալվար :(

մնացածների համար հետո էլի կգրեմ :)


:o մերսի

Լիլ, իսկ դերձակ էլ չի ճարվու՞մ:think

impression
29.12.2008, 01:19
:o սմայլիկը դերձակի բացակայությանն էր վերաբերվու՞մ, թե՞ հերթական անհաջող բարեմաղթանքիս :(

Chuk
29.12.2008, 01:20
Լիլեր :love
Երկուսիդ էլ շատ եմ սիրում, շնորհակալություն :)
Բարեմաղթանքներս հետո :oy

Ուրվական
29.12.2008, 01:21
Ակումբի ընկերներիս. Ձեր ցավը տանեմ, ինչ պետք ա ասել եմ, մի երկու ընկերոջս չեմ հասցրել ասեմ, իրանց էլ զանգելով:
Բայց ընդհանուր, սաղ ակումբի ընկերներիս ցանկանում եմ էնքան բան, ինչ չափի սիրտ ունեք դուք, այսինքն, մոտ մի 10 տարվա համար ապահովել եմ էլի ձեզ ինչով պետք ա:hands

Բարեկամ
29.12.2008, 01:25
:o սմայլիկը դերձակի բացակայությանն էր վերաբերվու՞մ, թե՞ հերթական անհաջող բարեմաղթանքիս :(

չէ, արտառոց /դրականորեն/ բարեմաղթանքին

Ծով
29.12.2008, 01:39
Ես Մաղթում եմ Չուկին, որ երբեք չարգելափակի Կուկին։
:D:D:D

ivy
29.12.2008, 16:36
Բարեմաղթանքներ բոլոր ընկերներիս ու մտերիմներիս.

Թող գալիք տարին լինի տարբերվող ու գունագեղ. չլինեն միապաղաղ ու անիմաստ օրեր: Լավատեսությունն ու վաղվա օրվա հանդեպ հավատը թող միշտ ուղեկցի բոլորիդ: Մաղթում եմ նաև ուժ և եռանդ՝ իրականացնելու բոլոր նպատակներն ու ծրագրերը: Երբեք չհուսահատվեք, չխղճաք ինքներդ ձեզ, ու թող հեոու մնաք ինքախաբեության քաղցր ծուղակներից: Ինչ որոշում էլ կայացնեք, մաղթում եմ երբեք չփոշմանել դրանց համար: Ու թող երջանիկ լինեք ամեն պարագայում և միշտ անկեղծ ժպտաք: :)

Ուլուանա
01.01.2009, 21:57
Chuk–ին մաղթում եմ ուժ ու եռանդ, նորանոր օգտակար գաղափարներ՝ Ակումբը ղեկավարելու ու ծաղկեցնելու, ինչպես նաև իսկական ակումբային մթնոլորտն ապահովելու համար, նաև անձնական երջանիկ սեր՝ դրանից բխող բոլոր երջանիկ հետևանքներով։ :)

Artgeo-ին՝ հնարավորինս քիչ հիասթափություններ ու անկումային հոգեվիճակներ, հնարավորինս շատ շփում հոգեհարազատ ու սիրելի մարդկանց հետ և, իհարկե, անպայման փոխադարձ սեր։ Հա, մեկ էլ բարեհաջող վերադարձ Ակումբ՝ իրեն բնորոշ թարմ ու հետաքրքիր մտահղացումներով ու նորամուծություններով։ Առանց նրա Ակումբն ինձ ու էլի շատերի համար լիարժեք չի մի տեսակ։ Մի հատ պոնչիկ։ :love

Needles In Eyes–ին՝ բարեհաջող ապաքինում որոշակի երևույթներից, ու մեկ էլ որ էն սկսած գործը հաջողությամբ պսակվի։ ;)

Բյուրին մաղթում եմ, որ սպասվող քննություններին պատրաստվելու շրջանը հնարավորինս թեթև, աննկատ, բայց արդյունավետ անցնի, ու որ արդյունքը արժանի լինի գործադրված ջանքերին։ Մեկ էլ որ լացելու քիչ առիթներ ունենա, եղածներն էլ հաճելի հուզմունքից լինեն։ :)

impression–ին մաղթում եմ հետաքրքիր ու դրական տպավորություններով հագեցած տարի :), ու որ էդ տպավորություններն անպայման վերածվեն impression-ական համով-հոտով ստեղծագործությունների (էս էլ մեզ եմ մաղթում, էլի :)))։

Kita–ին մաղթում եմ այս տարի բարով–խերով ազատվել անտանելի Բրյուսովի լծից ու լավ աշխատանք գտնել։ :hands

John–ին ուսման մեջ հաջողություն ու դրան նպաստող լավ շրջապատ։

Amaru–ին իր համար չգիտեմ ինչ մաղթեմ կոնկրետ, ամեն դեպքում լիքը լավ բաներ, ու մեկ էլ որ ավելի շատ գրառումներ անի, որովհետև ես միշտ հավեսով եմ կարդում Ամառուկի դեմքոտ գրառումները։ :love

H.a.y.k.o.–ին մաղթում եմ, որ ինքն իրենից ու աշխարհից դժգոհ լինելու առիթներ քիչ ունենա, ու նրա կողմից ավելի լավատեսական գրառումներ կարդանք։ :)

Manon–ին մաղթում եմ, որ վերադառնա Ակումբ ու առաջվա պես լուսավոր գրառումներ անի։ :)

Adam (Surprise)–ին՝ լիքը հաճելի անակնկալներ :), որ էլ անակնկալների կարոտ չլինի :))։

Երկնայինին մաղթում եմ, որ էս տարին լրիվ նոր էջից սկսի՝ անցյալի նստվածքներից, արցունքներից ու բացասական բոլոր հույզերից ազատված ու մաքրված, ու որ անպայման գտնի իր սերը։ :)

Kuk–ին մաղթում եմ, որ էս տարի նախորդից ավելի քիչ արգելափակվի։ :P :D

Հայկօ-ին մաղթում եմ, որ էս տարի վերջապես ազատվի իր մականվան կլօր օ–ից։ :D (Թե՞ արդեն հարազատացել ա, էլ չես ուզում ազատվել :D)

Առայժմ էսքանը։ :oy Ուղղակի շատերին, թեկուզ մտերիմ, կամ չգիտեմ՝ կոնկրետ ինչ մաղթել, կամ հրապարակավ չէի ուզենա մաղթել։ Բոլորին մաղթում եմ առողջություն, սեր, համերաշխություն, հանդուրժողականություն, ինքնաճանաչում, նորանոր հետքրքիր ու օգտակար բացահայտումներ ու ձեռքբերումներ։ :) Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիդ Նոր տարին։ :bux:

dvgray
01.01.2009, 22:11
Chuk–ին մաղթում եմ ուժ ու եռանդ, նորանոր օգտակար գաղափարներ՝ Ակումբը ղեկավարելու ու ծաղկեցնելու, ինչպես նաև իսկական ակումբային մթնոլորտն ապահովելու համար, նաև անձնական երջանիկ սեր՝ դրանից բխող բոլոր երջանիկ հետևանքներով։
Artgeo-ին՝ հնարավորինս քիչ հիասթափություններ ու անկումային հոգեվիճակներ, հնարավորինս շատ շփում հոգեհարազատ ու սիրելի մարդկանց հետ և, իհարկե, անպայման փոխադարձ սեր։ Հա, մեկ էլ բարեհաջող վերադարձ Ակումբ՝ իրեն բնորոշ թարմ ու հետաքրքիր մտահղացումներով ու նորամուծություններով։ Առանց նրա Ակումբն ինձ ու էլի շատերի համար լիարժեք չի մի տեսակ։ Մի հատ պոնչիկ։
Needles In Eyes–ին՝ բարեհաջող ապաքինում որոշակի երևույթներից, ու մեկ էլ որ էն սկսած գործը հաջողությամբ պսակվի։ ;)

Բյուրին մաղթում եմ, որ սպասվող քննություններին պատրաստվելու շրջանը հնարավորինս թեթև, աննկատ, բայց արդյունավետ անցնի, ու որ արդյունքը արժանի լինի գործադրված ջանքերին։ Մեկ էլ որ լացելու քիչ առիթներ ունենա, եղածներն էլ հաճելի հուզմունքից լինեն։ :)

impression–ին մաղթում եմ հետաքրքիր ու դրական տպավորություններով հագեցած տարի :), ու որ էդ տպավորություններն անպայման վերածվեն impression-ական համով-հոտով ստեղծագործությունների (էս էլ մեզ եմ մաղթում, էլի :)))։

Kita–ին մաղթում եմ այս տարի բարով–խերով ազատվել անտանելի Բրյուսովի լծից ու լավ աշխատանք գտնել։ :hands

John–ին ուսման մեջ հաջողություն ու դրան նպաստող լավ շրջապատ։

Amaru–ին իր համար չգիտեմ ինչ մաղթեմ կոնկրետ, ամեն դեպքում լիքը լավ բաներ, ու մեկ էլ որ ավելի շատ գրառումներ անի, որովհետև ես միշտ հավեսով եմ կարդում Ամառուկի դեմքոտ գրառումները։ :love

H.a.y.k.o.–ին մաղթում եմ, որ ինքն իրենից ու աշխարհից դժգոհ լինելու առիթներ քիչ ունենա, ու նրա կողմից ավելի լավատեսական գրառումներ կարդանք։ :)

Manon–ին մաղթում եմ, որ վերադառնա Ակումբ ու առաջվա պես լուսավոր գրառումներ անի։ :)

Adam (Surprise)–ին՝ լիքը հաճելի անակնկալներ :), որ էլ անակնկալների կարոտ չլինի :))։

Երկնայինին մաղթում եմ, որ էս տարին լրիվ նոր էջից սկսի՝ անցյալի նստվածքներից, արցունքներից ու բացասական բոլոր հույզերից ազատված ու մաքրված, ու որ անպայման գտնի իր սերը։ :)

Kuk–ին մաղթում եմ, որ էս տարի նախորդից ավելի քիչ արգելափակվի։ :P :D

Հայկօ-ին մաղթում եմ, որ էս տարի վերջապես ազատվի իր մականվան կլօր օ–ից։ :D (Թե՞ արդեն հարազատացել ա, էլ չես ուզում ազատվել :D)

Առայժմ էսքանը։ :oy Ուղղակի շատերին, թեկուզ մտերիմ, կամ չգիտեմ՝ կոնկրետ ինչ մաղթել, կամ հրապարակավ չէի ուզենա մաղթել։ Բոլորին մաղթում եմ առողջություն, սեր, համերաշխություն, հանդուրժողականություն, ինքնաճանաչում, նորանոր հետքրքիր ու օգտակար բացահայտումներ ու ձեռքբերումներ։ :) Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիդ Նոր տարին։ :bux:

Լավ մաղթանքներ են :) միանում եմ կենացին

Բայց իրականում, Մանոնը ու՞ր է կորել :8

kiki
04.01.2009, 23:14
ԿԻԿԻ-ես քեզ շատ-շատ սիրում եմ ու կարոտում եմ ,քեզ եմ ուղղում բոլոր այն բարեմաղթանքները ինչ ցանկացել եմ քույրիկիս:


Շնորհակալ եմ Պետրոս ջան...քեզ էլ ամենալավը, դե դու գիտես արդեն...
ես էլ քեզ եմ կարոտել...կորել ես, սենց չի լինի...:(

Economist
05.01.2009, 20:55
Իսկ ես որոշ ակուբցիների մաղթում եմ, որ իրար շարունակեն այդքա՜ն շատ սիրել, եթե դա այդպես է իրականաում…

Մելաչոկ
09.12.2009, 16:25
Արևհատիկ ու Արփի ձեզ 2-իթ ցանկանում եմ,որ 2010թվականին գտնեք ձեր 2-րդ կեսին,ու լինեք երջանիկ:viannen_13::angel:bux::flower:friends::lilex::rose:rose:rose:vaii::rose:rose:rose

Գալաթեա
09.12.2009, 16:34
Մոռացել էի էս թեմայի մասին :)
Լավն ա:

Երկնային
09.12.2009, 17:51
Հայկօ-ին էլ մաղթում եմ իր պես համով ու անտիկվար ընկերուհի:):P

:D
վայ ուտեմ ես ձեր մռութները հա՜ :love

Kita
09.12.2009, 17:55
:D
վայ ուտեմ ես ձեր մռութները հա՜ :love

Բա ամսաթիվը:D Մենք էտ վախտ անմեղ էինք:D

28.12.2008, 23:04

Ես իրա զակազով էի մաղթել:D

Մեկդ ինձ լավ ընկերուհի մաղթեք...

Ռուֆուս
09.12.2009, 17:58
Մենք էտ վախտ անմեղ էինք:D

:o

Բա հիմա ի՞նչ եք: Փչացածնեեեե՜ր :angry

Ձեզ կարմիր խնձոր չի հասնի :angry

Kita
09.12.2009, 18:00
:o

Բա հիմա ի՞նչ եք: Փչացածնեեեե՜ր :angry

Ձեզ կարմիր խնձոր չի հասնի :angry

Ամեն ոք ընկալում է իր փչացվածության աստիճանով:beee

Արևհատիկ
09.12.2009, 18:03
Արևհատիկ ու Արփի ձեզ 2-իթ ցանկանում եմ,որ 2010թվականին գտնեք ձեր 2-րդ կեսին,ու լինեք երջանիկ:viannen_13::angel:bux::flower:friends::lilex::rose:rose:rose:vaii::rose:rose:rose
Վաայ, ապրես Մելան ջան: Ինձ հենց էդ էր պակասում :D:D:D

Լավ է ինչ գործ ունեմ տենց բաների հետ

Katka
09.12.2009, 22:37
Հավանեցի էս թեման:)
Dekada, էն, ինչ որ որոշել ես փոխել, իսկապես ի կատար ածես, հա ու լիքը ուժ, որ հանկարծ չկանգնես:)

Լուսաբեր
28.12.2009, 16:46
Այն ընկերներս ակումբից, որոնց հետ համարյա ամեն օր շփվում եմ ու իրենք իմ ընկերներն են.

Փոքրիկ:love Ռուզ սկսեմ նրանից, որ քեզ շատ եմ սիրում, դա ապացուցումա էն, որ առանց հետդ խոսալու կամ էլ վերջերս առանց բիլիարդ խաղալու քունս չի տանում :))
Քեզ, քաղցր, ցանկանում եմ, որ Նոր տարուն աշխատանք գտնես Երևանում, ստանաս կարգին աշխատավարձ, որ ֆինասապես կախման մեջ չլինես ծնողներիցդ: Հլա մի հատ էլ, որ սպա կենտրոն ունենաս էտ լրիվ վերջը կլինի :)) Էս տարի պլանավորած պլաստիկ վիրահատությունդ բարեհաջող ավարտ ունենա ու քո ուզած տեսքը ստանաս :roll ամռանը վիզայի հարցերդ էլ լուծվի ու գնաս քրոջդ մոտ :friends:

Մինիստր :) քո ժպիտից Դավիթ: Ցանկանում եմ վերջը մի նենց փոփոխություն լինի կյանքումդ, որ հնարավորություն ունենաս եվրոպաներում շրջագայելու: Էն ինչ որոշել ես կատարել այս տարի քո ընտանիքի հետ, քո սրտով լինի: Չգիտեմ դու ինչքանով ես ուզում, բայց ես կուզենայի , որ այս տարի մի բալիկ էլ ունենայիր՝ տղա :love:oy

Վերջերս Դավիթն /Դ-ն/ էլա դառել իմ ընկերը :oy/
Դատարկություն Դավիթ ջան քեզ ուսման մեջ հաջողություններ եմ ցանկանում: Բնավորությանդ մեջ հաստատակամություն ու էտ անվստահ երևույթը քո կյանքից ես եկող տարում դուրս շպրտես. Մեկ էլ ակումբում մականունդ փոխես եկող տարում :sad

Մեկ էլ ամենաշատը Արիացու հետ եմ ծանոթ :))
Սաս ջան, քեզ ցանկանում եմ ֆինանսական կայունություն, որ կարողանանք նոր բնակարան ձեռք բերել; Լուսավոր հեռու երազա թվում դա մեզ, բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ այդ երազանքը կկատարվի: Քեզ ամուր առողջություն եմ ցանկանում, լավ եղիր, էն մնացածը ինձ թող, երջանկությունա բանա լրիվ տեղը տեղին կհասցնեմ քեզ :kiss

Բոլորի գալիք Նոր տարին շնորհավոր լինի հարգելիներս, բոլոր-բոլոր ակուբցիներ ջաներ, լավ եղեք, առողջ, երջանիկ, սիրով, երազանքներն ել բոլորիդ թող իրականանան եկող տարում:

Շնորհավոր :flower

Փոքրիկ
28.12.2009, 18:55
Էս ի՜նչ լավա թեմայա:love Ես էլ իմ ընկերների ցուցակը բացեմ
Առաջին հերթին իհարկե Սըըվեծիկապռինյոսիկն ա, ում հետ հենց սկզբից ընկերացել եմ: Լուս, հենց սկզբից, մինչև քեզ տեսնելը մի տեսակ ջերմություն ու բարություն էիր հաղորդում գրառումներով, միանգամից մտար սիրտս ու քեզ շատ սիրեցի, էլ չասեմ բարի գիշերվա տևողությունը ու բիլիարդը:hands:
Քեզ ի՞նչ մաղթեմ, էնքան բան կա, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ: Ամենաառաջինը գիտես՝ ինչ եմ մաղթելու:roll պստիկ, սիրուն, քո աչուկներով, քո մազերի գույնով համով բալիկ, պատկերացնում եմ ինչ ուտելու մռութ ա ունենալու:nyam: Ձեր ընտանիքը թող միշտ լինի էդպես ամուր ու սիրով լի, քո ու Սասի բոլոր նպատակաները իրականան, վերջապես ունենաք ձեր սեփական բնակարանը: Մի հատ լավ գործ էլ դու ունենաս. սեփական քրտինքով վաստակած փողից լավ բան չկա... Քեզ շատ եմ սիրում Սըվեծիկ:kiss Մնացածը հետո կասեմ

Հաջորդ սիրելի ընկերս Մանչն ա: Հիշում եմ, որ նոր էր գրանցվել, մենակ զրուցարանում էր գրում, ես էլ հա մտնում ու մտածում էի. «Տեսնես էս աղջիկը էլ զբաղմունք չունի՞», հետո սկսեցինք շփվել ու պարզեցինք, որ բավականին իրար նման ենք բնավորությամբ:)): Գիժս:kiss քեզ ի՞նչ մաղթեմ, քեզ պես ամենա-ամենա-ամենաբարին, ամենա-ամենա-ամենացանկալին, ուսման մեջ քեզ հաջողություն, քիչ թամբալություն կանես եկող տարի:sad Մանչ, մեկ էլ էն որ դարձելա ուղղակի երազանք, այ էդ իրականանա, 18-դ լրանա մազերդ ներկենք, առանց քեզ տանից վտարելու:D

Լիա- Միշտ ինչ-որ բան խանգարում ա, որ ես ու Լիան հանդիպենք:} Բայց մեկա, Լիուշին շատ եմ սիրում նենց ոնց ինքը կա:love Լիուշ, քեզ ցանկանում եմ պաշտոնի բարձրացում /:))/, դե աշխատավարձն էլ իհարկե, էդ կռիզիստը թող Շանթից մարշ լինի գնա: Քեզ ու Կուկին էլ փոխըմբռնում, համերաշխություն ու լիքը-լիքը-լիքը սեր, առաջվանից էլ ավելի:love

Մինիստր ձյա, թող Ձմեռ պապին ինձ քո կողմից առանց էս :)-սմայլիկների այսիքյու-ով նամակ բերի էլի:oy փլիզ:)) Քեզ գործերում հաջողություն ու լիքը-լիքը ժպիտներ, իրական, ոչ դրանցից:sad Մեկ էլ Լուսը ճիշտ ա ասում, պստո թիթիզիկին ապերիկ ա պետք:love

.... Առայժմ էսքանը: Բոլորին ուրախ Նոր տարի:love

Շինարար
28.12.2009, 19:13
Բոլոր ակումբցիներին մաղթում եմ երջանկություն ու առողջություն, ընկերներին փիեմներով դեռ կշնորհավորեմ, բայց երկու հոգու մասին ուզում եմ այստեղ էլ գրել:))
Sona_Yar-ին ու Մանոնին մաղթում եմ ամենալավ բաները, ընտանեկան մեծ, մեծ երջանկություն, որ այն ամենը,ինչ երազում են, իրականություն դառնան, համոզված եմ, որ իրանց բոլոր երազանքները իրենց երեխաների հետ են կապված:))Էնքան գոհ եմ, որ նման իմաստուն ընկերներ եմ ձեռք բերել::oy

Մանոն
28.12.2009, 20:40
Ես էլ շնորհավորում եմ բոլորիս ու ցանկանում խաղաղ, արգասաբեր, առանց լարվածությունների տարի:
Շինարար ջան, մաղթում եմ, որ այս տարում, ամռանը տպագրվի քո ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն, իսկ աշնանը՝ կատարվի մյուս երազանքդ, գտնես այն միակին, ով կկարողանա քո կողքին երջանիկ լինել ու երջանկացնել քեզ: Իսկ ձմռանն ու գարնանը…:think հանգամանորեն պատրաստվես այդ իրադարձություններին:)
Կաթիլին մաղթում եմ բարով-խերով ավարտի ինստիտուտն ու մի լավ գործ գտնի, իսկ մնացածը ինքն իրեն կլինի:)
Դատարկություն ջաաաան, ուզում եմ այս տարում կատարվեն Ձմեռ պապին գրած քո նամակի գոնե 2 կետերը, կարծում եմ հասկացար:;)
Cassiopeia-ին ու Աթեիստին ցանկանում եմ, որ նոր տուն գնեն ու Կորյունչիկին նոր սիրուն սենյակ ձևավորեն:
Ուլուանային ու Վազգենին ցանկանում եմ, որ պապա ու մամա դառնան:)
Chuk-ին ցանկանում եմ ուժ ու համբերություն, որ մեզ դիմանա… Հա մեկ էլ հեքիաթային մի աղջիկ, /գուցե արդեն հանդիպե՞լ է/, որը միշտ իր կողքին կլինի ու շատ կսիրի իրեն::)
dvgray-ին ցանկանում եմ, որ այս տարի կարողանա Հայաստան գա, վերջապես ճանաչենք այդ հետաքրքիր մարդուն: Չեմ կորել Դիվ ջան, մեկ- մեկ երևում եմ: :love
Dayana-ին ցանկանում եմ երազանքների իրականացում, ու որ այս տարի վերջապես հանդիպենք;

Դեկադա
29.12.2009, 11:56
:) Բոլորին, անկախ նրանից ինչքանով եմ ճանաչում, ցանկանում եմ, որ եկող տարին լինի բարգավաճ, երջանկության ու առողջության տարի: Թող որ այս տարին ի կատար ածի բոլորի այն ցանկությունները, որոնք միշտ հոգու խորքում են պահված....
Ժառ ջան, թող որ այս տարին էլ ավելի ավելացնի քո հնարավորությունները ու թող որ չպակասի քո ինտուզիազմը::)
Հրաչ ջան, ես ցանկանում եմ, որ վերջապես էս տարի դու գտնես նրան ով արժանի է քո կողքը գտնվելու համար:Ես էլ դրանում կօգնեմ՝ ուժերիս ներածին չափով: ;)
Katka.....ջանս թող լրիվ իրականություն դառնա... ինչ մտքովդ անցնում ա:)

Ինչուիկ
30.12.2009, 11:05
Միանալով բոլոր բարեմաղթանքներին ես էլ եմ շնորհավորում բոլոր ակումբցիների Ամանորրը::love Թող գալիք տարում կատարվեն բոլորիդ ամենանվիրական երազանքները::oy

CactuSoul
01.01.2010, 04:26
Ուրեմն ըսենց:).

ars83
Մաղթում եմ, որ էս գրառմանս (http://www.akumb.am/showpost.php?p=1904141&postcount=1123) մեջ ինչ որ ուզում էի ասել, էս տարի հասկանաս ու զգաս, բայց էդ զգալն էլ չլինի սովորական արհամարհանք ուրիշների հանդեպ (գիտեմ, որ չի լինի ոչ մի դեպքում;)), այլ լինի սեփական էության գիտակցում ու երևույթներն ըստ արժանվույն գնահատելու կարողություն:

Chuk
Ակումբից օֆֆտոպներն ու ցանցառ գրառումները քչանան, գործերդ միշտ հաջողությամբ պսակվեն, կյանքդ էլ թող գնալով ավելի պայծառանա:love… բայց էդ ուղղությամբ քո «աշխատանքն» էլ ա պետք, էլի, գիտես:B

H.A.Y.K.O.
Հայկ ջան, քեզ մաղթում եմ, որ էս տարի գտնես քո փոխադարձ սերը… Մնացածը… հլը մի րոպե, էլի, Հայկո ջան… [Հը՞ն… Ինչ ա՞… Չէ, ի՞նչն ա շուտ, բռատ:B, իսկական ժամանակն ա:ok… Դե տես, ախպերս, վերջնական խոսքը քոնն ա ըսենց թե ընենց:pardon, բայց դե գիտես, մեր Հայկոն ա, որ անեիր շատ լավ կլիներ… Կլինի՞… Վայ, մերսի, ցավդ տանեմ:))]
Կներես, Հայկո ջան, վերևներից էր:oy… Ամեն ինչ խոսացած ա, ամեն ինչ լավ ա լինելու:P: Հա, ինչ էի ասում… էդ որ լինի, մնացածը դու, կարծում եմ, կարող ես:)

Երվանդ
Եր, էս տարիդ թող ընենց լավը լինի քո համար, էնքան բան զգաս, ապրես ու գիտակցես, որ մի օր, էս տարվա մեջ, հասկանաս, թե ինչի համար էի ասում, որ հարցի կենացը խմել չի կարելի;): Կարելի ա խմել հարցի ճիշտ պատասխանի/լուծման կենացը, կամ գոնե էն բանի կենացը, որ էդ ճիշտ պատասխանը/լուծումը գտնվի:
Ճանապարհը կորցնում ա իմաստը, եթե չկա մի տեղ, ուր ինքը տանում ա:
Ու… հիշում ե՞ս, թե ինչ եմ ասել ծնունդիդ… Այ, ուզում եմ, որ էս տարվա մեջ ես զգամ, որ վախերս իզուր էին:):

Մարկիզ
Սուր ջան, քեզ էլ մաղթում եմ, որ ես ավելի ճիշտ դուրս գամ, քան դու;):
Թե լինի, ոչ միայն քեզ ա լավ լինելու, գիտես:B:
:)

Մյուսներին մաղթանքներս՝ հաջորդիվ:oy…

CactuSoul
09.02.2010, 21:27
Երկնային
Մաղթում եմ մշտական պայծառություն, որ ամեն անգամ գրառումներդ կարդալով կամ հետդ խոսելով՝ մարդիկ դրական լիցքավորում ստանան, ոնց որ հիմա: Ու էն քո ուզածից էլ եմ մաղթում, Նյուտիկ;):oy:love… Ու թող ամեն ինչ կյանքումդ լինի ճիշտ իր ժամանակին, որ զգացածդ երջանկությունն էլ 100%անոց լինի:kiss:

Հայկօ
Ուզում եմ, որ Հայկը ավելի շատ «ռեսուրսներ հատկացնի» իր միջի էն աճող մարդուն, անկախ նրանից, թե կողքի մարդիկ ինչպիսին են ու իրեն ինչպես են տեսնում կամ ուզում տեսնել: Միշտ քեզ քո տեղում զգաս, Հայկ:):

Kita
Մե՜ծ, մե՜ծ, ՄԵ՜Ծ երջանկություն քեզ, Կիտ:love: Էնքան սեր զգաս քո հանդեպ, ինչքան որ դու ես տալիս: Ու էն իմ սիրած աչքերդ միշտ փայլեն երջանկությունից:

Գալաթեա
Լիլս, քեզ մաղթում եմ բացառապես դրական իրադարձություններ կյանքում, որովհետև դու ամեն ինչ շատ խորն ես զգում, թե՛ լավը, թե՛ վատը: Իսկ ես ուզում եմ, որ մենակ լավ զգաս:): Մեկ էլ ուզում եմ, որ քիչ խմես, ծխելն էլ թարգես:oy:

Impression
:)… Արի քեզ բառերով չասեմ, էլի, Լիլ… Ուղղակի արի գրկեմ քեզ… Ամո՜ւր-ամուր… :)…

*e}|{uka*
Յոժիս մաղթում եմ, որ երբեք կարիք չունենա փշերը կիրառելու: Բայց եթե ինչ-որ բացառիկ դեպքում դրա կարիքը լինի, կարողանա ճիշտ ձևով կիրառել, առանց իրեն վնասելու:
Ու էլի երջանկություն, էնքան մեծ, ինչքան որ արժանի ես, Իդ:love:

Աթեիստ
16.07.2015, 01:50
Արա՜, հըլը ինչ թեմա եմ գտել։

Ինձ մաղթում եմ, որ Griffin-ի նման ակումբցիները շատանան ։)

Griffin-ին էլ մաղթում եմ իրա ուզած բոյով ... դե դուք հասկացաք ;)

GriFFin
16.07.2015, 02:05
Արա՜, հըլը ինչ թեմա եմ գտել։

Ինձ մաղթում եմ, որ Griffin-ի նման ակումբցիները շատանան ։)

Griffin-ին էլ մաղթում եմ իրա ուզած բոյով ... դե դուք հասկացաք ;)
Իրոք, ինչ հավես թեմա ա։ Էն որ մաղթում էին սեր գտնել որոշ մարդկանց ու հիմա իրանք արդեն ամուսնացած են ու երեխա ունեն))) Ակումբցիներ, լիքը երջանկություն բոլորիդ!!!!