PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրավագիտակցություն

asona
21.09.2006, 15:20
Ինչպիսի՞ն է մեր իրավագիտակցության մակարդակը: Մենք գիտե՞ք մեր իրավունքներն ու պարտականությունները և որքանո՞վ ենք այն օգտագործում:

Ուլուանա
22.09.2006, 11:56
Կարծում եմ՝ շատ ցածր։ Ցավոք, մեր բնակչության մեծամասնությունը վատ գիտի իր իրավունքները (այդ թվում նաև ես:oy), չնայած հաճախ իմանալու դեպքում էլ չենք օգտվում մեր իրավունքներից։ Իսկ ինչ վերաբերում է պարտականություններին, ապա այս հարցում էլ, մեղմ ասած, չենք փայլում...:( էլի շատ բաներ չգիտենք, բայց իմացածներն էլ կարգին չենք կատարում...:bad :think

Ի դեպ, սեփական իրավունքներն ու օրենքներն իմանալու առումով, կարծում եմ, շատ ուսանելի է Հ1-ով հեռարձակվող «Իմ իրավունքը» հաղորդաշարը։ ;)

Fobus
22.09.2006, 13:25
Հայերի մոտ ինչ որ վատ սովորություն է , որ գիտեն իրենց իրավունքները , բայց պարտականությունների մասին ոչ մի խոսք չեն ասում : Շատ եմ նկատել այդ ՀՊՃՀ-ում : Երբ ուսանողը փորձում է պաշտպանել իր իրավունքները , սակայն ոչ մի պարտականություն համարյա չի կատարում:

asona
23.09.2006, 10:45
Ինձ թվում է, որ «Իմ իրավունքը» հաղորդաշարից արդեն երեևում է մարդկանց իրավագիտակցության մակարդակը: Դատարան դիմած մարդիկ չգիտեն իրենց տարրական իրավունքները և իրենց իրավունքները պաշտպանում են «դւ տղամարդու խոսք էիր տվել», «որովհետև ախջկադ չհամաձայնվեցիր մեզ հարս տալ» և նման այլ պատճառաբանություններով:

Ուլուանա
23.09.2006, 11:03

Ճիշտ է, այդ հաղորդումը դիտելիս ես էլ եմ նկատել, որ դատարան դիմած մարդիկ հիմնականում փորձում են իրենց իրավացիությունն «ապացուցել» ոչ թե օրենքի հիման վրա, այլ, այսպես ասած, տնավարի, այսինքն՝ հենց նմանատիպ խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա, ինչը հաճախ դատարանում անչափ ծիծաղելի ու անհեթեթ է հնչում։ Բայց իրոք ամոթ է, որ մարդը դատարանում նման հիմար իրավիճակների մեջ է հայտնվում օրենքը չիմանալու պատճառով։

asona
23.09.2006, 11:12
Չգիտեմ որքանով է ճիշտ կամ սխալ, բայց արտասահմանում նույնիսկ յոթ տարեկան երեխան իր իրավունքները թեկուզ ծնողի կողմից խախտվելու դեպքում դիմում է համապատասխան մարմիններին: Դա ողջունելի է այնքանով, որ արդեն այդ տարիքում նրանք գիրտեն իրենց իրավունքները:

StrangeLittleGirl
23.09.2006, 11:16
Ես մենակ իմ մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները գիտեմ, բայց դա ահավոր է, ավելի լավ է՝ չիմանայի:

քաղաքացի
23.09.2006, 11:19
Իսկ ի՞նչ իրավունքներ ունեն ուսանողները, բացի սովորելուց: Ի՞նչ կարող ես անել ուսանողական տոմսով: Որտե՞ղ կարող եմ գտնել ուսանողական իրավունքները: Ինձ անցյալում շատ էր հետաքրքրում: :think

asona
23.09.2006, 13:18
Օրինակ ինձ հետաքրքիր է՝ դուք կարդացե՞լ եք ՀՀ Սահմանադրությունը:

Viki
23.09.2006, 13:21
Իսկ ի՞նչ իրավունքներ ունեն ուսանողները, բացի սովորելուց: Ի՞նչ կարող ես անել ուսանողական տոմսով: Որտե՞ղ կարող եմ գտնել ուսանողական իրավունքները: Ինձ անցյալում շատ էր հետաքրքրում: :think

Իսկ հիմա? Այդ թեման քեման էլ հետաքրքիր չէ? Օրինակ, Կարող եմ ասել, որ շատ ուսանողներ կարողանում են ճիշտ օգտագործել իրենց իրավունքները այն հատվածով, որը վերաբերում է հատկապես կազմակերպչական հարցերին կամ գուցե նաև ավելին, բայց շա~տ դեպքերում այդ նույն ուսանողին չի հաջողվում իր պարտականությունների հետ մեկտեղ այդ նույն իրավունքը ցուցաբերել ԲՈՒՀ-ին վերաբրող և իր շահերից բխող հարցերին...

Ինքս իրավաբանություն սիրում եմ, ուստի աշխատում եմ գործել օրենքի սահմաններում, դա պետք է գալիս թէ' աշխատավայրում, և թէ' առօրյա կյանքում... և հետո օրենքի իհարկե լիովին իր խստությամբ չի գործում, ինչպես շա~տ երկրներում, բայց եթե իմանում ես, ավելի քիչ են քեզ կարողանում միամտացնել... :)

քաղաքացի
23.09.2006, 13:41
Իսկ հիմա? Այդ թեման քեման էլ հետաքրքիր չէ?……
Ես այլևս ուսանող չեմ :P :hands

Viki
23.09.2006, 13:52
Ես այլևս ուսանող չեմ :P :hands

Ուրեմն եթե ուսանող չես, քեզանից հետո էլ ոչինչ չի հետաքրքրում:think ?

Arsen Babayan
25.04.2007, 18:39
Ճիշտ է, այդ հաղորդումը դիտելիս ես էլ եմ նկատել, որ դատարան դիմած մարդիկ հիմնականում փորձում են իրենց իրավացիությունն «ապացուցել» ոչ թե օրենքի հիման վրա, այլ, այսպես ասած, տնավարի, այսինքն՝ հենց նմանատիպ խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա, ինչը հաճախ դատարանում անչափ ծիծաղելի ու անհեթեթ է հնչում։ Բայց իրոք ամոթ է, որ մարդը դատարանում նման հիմար իրավիճակների մեջ է հայտնվում օրենքը չիմանալու պատճառով։

Հաևգելի Ուլուանա
Ձեր կողմից նշած "Իմ իրավունքը" հեռուստադատարան հաղորդաշարը նպատակ ունի հասարակության լայն շրջանում ուսուցանել օրենքը և դրա կիրառման ձևերը: Եթե նշված դատարան դիմեն իրավաբաններ, որոնք կսկսեն խոսել իրավաբանօրեն, ապա դժվար թե շատերը հասկանան այդ մարդու ուզածն ու խախտված իրավունքը և այդ պատճառով էլ հաղորդաշարը անցկացվում է առօրյա խոսակցական ոճով:
Ձեր խոսքում նշել եք նաև խոստումների, խնամի-ծանոթ-բարեկամական հարաբերությունների հիման վրա հիմնված իրավունքի պաշտպանության մասին: Ցանկանում եմ նշել, որ օրինակ խոստումը, որը կատարվել է հրապարակայնօրեն պարգև տալու մասին ունի իրավական գնահատական և կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1042 հոդվածով այն է`1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:
Ցանկանում եմ նշել նաև, որ եթե բոլոր լինեին իրավաբաններ կամ տիրապետեին իրավագիտությանը, ապա շատ դժվար կլիներ փաստաբական ինստիտուտի վիճակը: :)
Անհրաժեշտ է պարզապես իմանալ գոնե նվազագույն իրավունքներն ու պարտականությունները:

Օրինակ եթե իմ իրավունքը հեռուստադատարանում քննարկվեր այսպիսի մի պահանջ` սերվիտուտ սահմանելու պահանջ, կարող եք գոնե մոտավոր բացատրել թե ինչ է ուզում այդ հայցվոր պահանջատերը?