PDA

Դիտել ողջ տարբերակը : Ադրենալինն ընդդեմ Դիմեդրոլի



Սուրենիքս
23.04.2006, 19:45
:o

Դիմեդրոլի-ը քնեցնող է
Ադրենալինը հակառակը, այդպես չէ հարգելի բժիշկներ ? :think

հարց է ծագում, դրանց խարնուրդով ինչեր կարելի է անել ? :oy
իսկ եթե լուրջ ապա հետաքրքիր է թէ ադրենալինը ինչպես կարելի է օգտագործել ու ինչ դեպքերում: Իմ մոտ ամպուլով ադրենալին ունեմ, որը բշիշկը ժամանակին նշանակել եր քթի խեցիները փոքրացնելու համար, բայց ետպես ել չկիրառեցի :ok բայց հիմա մտածում եմ թե ուրիշ ինչ արդյունքի կարելի է հասնել այդ ամպուլի մեջի պարունակոթյամբ, իհարկէ եթե դա վնասակար չի լինի առողջության համար եթե չափի մեջ կիրառվի :love

StrangeLittleGirl
23.04.2006, 19:55
Նախ, դիմեդրոլը հիմնականում կիրառվում է որպես հակաալերգիկ դեղ, իսկ շշմեցնող ազդեցությունը պարզապես կողմնակի է:
Ասեմ, որ ադրենալինն էլ կարելի է կիրառել որպես հակաալերգիկ դեղ: Իհարկե, դիմեդրոլն ու ադրենալինը տարբեր մեխանիզմներով են դրսևորում իրենց հակաալերգիկ ազդեցությունը, բայց դրանց մեջ չխորանանք:
Մարդու օրգանիզմում ադրենալին առաջանում է: Դրա առաջացումը հատկապես ակտիվանում է սթրեսի ժամանակ:
Համենայնդեպս, ես խորհուրդ չէի տա այդ ամպուլը հենց էնպես կիրառել: Հավատացած եղիր, որ մեր օրգանիզմը գիտի, տե ինչքան ադրենալին պետք է առաջացնի: Իսկ լրացուցիչ բաժինները կարող են վնասակար ազդեցություն ունենալ:

Սուրենիքս
23.04.2006, 23:01
հասկանալի է, շնորակալ եմ,սէնքս ը լօթ,
ափսոս ,ուրեմն հենց նենց է մնալու ամպուլը :)

թեմայից միքիչ շեղվեմ,
միշտ հետաքրքրել է թե արդյոք բժիշկները օգտագործում են ստիմուլ տվող դեղեր (կամ դեղերի հավաքածուներ) , կամ լավ վիճակում գտնվելու մեթոդներ ? իսկույն նարկոտիներ.... ? թե այն ու ամենայնիվ բժիշկները բարեկիրթ քաղաքացիներ են որոնք տարբերվում են միայն համազգեստի սպիտակ գույնով ու ձեռքի տակ ունեցած սուր ու բարակ գործիքներով ?
ինձ թվում է ինչոր բան սովորական չէ բժիշկներ մոտ, նրանք ինչ որ բան են թաքցնում !!! ;)

StrangeLittleGirl
23.04.2006, 23:05
Տվյալներ չունեմ, բայց ինձ թվում է՝ բժիշկները շատ լավ հասկանում են թմրանյութերի վնասակար ազդեցությունը և խուսափում են դրանից: Իսկ ստիմուլ տվող դեղեր ասելով ի՞նչ նկատի ունես:

Սուրենիքս
24.04.2006, 12:55
Տվյալներ չունեմ, բայց ինձ թվում է՝ բժիշկները շատ լավ հասկանում են թմրանյութերի վնասակար ազդեցությունը և խուսափում են դրանից: Իսկ ստիմուլ տվող դեղեր ասելով ի՞նչ նկատի ունես:
Դէ... օրինակ նկատի ունեմ ուղեղի ՕԳԳ-ն ու ընդհանուր ինքնազգացողությունը դեպի լավը բարձրացնող միջողներ: դրանց ինչ են ասում ? միգուցե դոպինգներ? հայերեն ել են դոպինգ ասում դոպինգին ? :oy

StrangeLittleGirl
24.04.2006, 14:48
Եթե հոգեխթանիչները նկատի ունես, ապա ես քեզ պետք է հիասթափեցնեմ, որովհետև գրեթե բոլորը գրեթե ամեն օր օգտագործում են դրանք: Խոսքս ամենատարածված հոգեխթանիչի՝ կոֆեինի մասին է: Պետք է ավելացնեմ, որ դրա չարաշահումն էլ շատ ծանր հետևանքների կարող է բերել: Նախ կախվածություն է առաջանում, և մինչև չես օգտագործում, լավ ինքնազգացողությունդ չի վերականգնվում, իսկ հետո կոֆեինը կարող է ուղեղում ծանր ախտաբանական տեղաշարժեր առաջացնել:
Իհարկե, կան այլ հոգեխթանիչներ, որոնք համեմատաբար անվնաս են, և բժիշկները հաճախ են նշանակում: Դրանցից է, օրինակ, ժենշենը:

(ֆարմակիս հարցման թեման, գնամ պարապեմ)

docart
27.04.2006, 02:14
թե այն ու ամենայնիվ բժիշկները բարեկիրթ քաղաքացիներ են որոնք տարբերվում են միայն համազգեստի սպիտակ գույնով ու ձեռքի տակ ունեցած սուր ու բարակ գործիքներով ?

սպիտակ խալաթ և ձեռքի տակ ինչ-որ սուր գործիքներ ունեն նաև վարսավիրները և մսավաճառները. Բժիշկները առաջին հերթին տարբերվում են իրենց ինտելեկտով.

Magic-Mushroom
13.04.2010, 20:47
Նախ ասեմ,որ դիմեդրոլը անտիգիստամին դեղ է,ինչպես գիտեք արելգիայի մեղավորը գիստամին նեյրոմեդիատորն է,իսկ քնի համար ասեմ որ դիմեդրոլը ազդում է նաեւ ացետիլխոլինի վրա անտագոնիզմի մեխանիզմով,դիմեդրոլը առաջին սրենդին է պատկանում ու շատ վնասակար է քանի որ առաջացնում է էպիլեպսիա,իսկ ինչ խոսքը վերաբերվում է ադրենալինին,ասեմ որ նա նեյրոմեդիատոր է ու մարդու օրգանիզմում արտադրվում է,եթե ադրենալինը սրսկվես կամ առավել եւս խմես,մեկ է չի ազդի քանի որ լիարդը շատ խելացի օրգան է ու թույլ չի տա որ այն անցնի ուղեղ,ադրենալինը միայն սրսկում են սրտի մեջ եւ էլեկտրաշոկ են անում,որ մարդուն վերակենդանացնեն,իսկ ինչ խոսքը վերաբերվում է փսիխոստիմուլատորներին(ամֆետամի,մետամֆետամին,կոկաին,ռիտալին,բենզեդրին)ապա մոռացի բժիշկները իրենց թույլ չեն տա այդպիսի դեղեր գրեն,քանի որ դրանք շատ վտանգավոր նարկոտիկներ են,մենակ այն դեպքում հասանելի կլիներ
1,եթե պատերազմ է
2,եթե տառապում ես ուշադրության կորուստի սինդրոմով ու ապրում էս Մեկսիկայում կամ Իսրաելում
3,եթե 60-ակնները լիներ ախխխ:D