PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա հեռուստաեթեր 2007-2008



Adam
30.12.2007, 14:52
2007-2008 ժողովուրդ իսկ խաբա՞ր եք թե այս տարի ինչ ծրագրեր են լինելու: :)

Մոդերատորական։ Գրառումը առանձնացվել է Ամանորյա հեռուստաեթեր 2006-2007 (http://www.akumb.am/showthread.php?t=4465) թեմայից։

Enipra
30.12.2007, 22:26
http://www.eter.am/arm/rubrics/tv.shtml

Ամանորյա եթերը, ինչպես խոստանում են հայաստանյան հեռուստաալիքները, պետք է որ լեցուն լինի ուրախ տրամադրությամբ, տոնական շնչով եւ բազում անակնկալներով:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշել է Նոր տարին դիմավորել «Երկու աստղ» սիրված նախագծի մասնակիցների հետ: Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «մեղքով» հաղորդումը վեր է ածվել ամանորյա իրարանցման: Թողարկումը բազում ուրախ պահեր ու անակնկալներ կպարգեւի հանդիսատեսին: Այն կարող եք դիտել ժամը 22.00-ից, շարունակությունը՝ 0.05-ին: Հ1-ի տոնական եթերում՝ դեկտեմբերի 31-ին ժ. 17.00-ից քեֆ է անում Աշոտ Ղազարյանը (հաղորդման ռեժիսոր՝ Սուրեն Ռշտունի): Նոր անեկդոտներ, բազմաթիվ հյուրեր, երգ-երաժշտություն, ծիծաղ Աշոտ Ղազարյանի տոնական սեղանի շուրջ: Քեֆի շարունակությունը՝ ժ. 2.00-ից: Հ1-ի տոնական ծրագրում տեղ են գտել նաեւ «Մեր բակը» ֆիլմի երեք մասերը (հունվարի 1-ին ժ.17.30, ժ. 2.30, հունվարի 2-ին ժ. 17.00, 3.45 եւ հունվարի 3-ին ժ.17.20, 2.10): ՀՀՀ-ը եւ «Շարմ» ընկերությունը Նոր տարվա օրերին ներկայացնում են նաեւ արդեն ավանդական դարձած «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» երաժշտական ուրախ ծրագիրը: Ռուսական էստրադայի աստղերը երգում են հայերեն՝ ծանոթ եւ սիրված հայկական մեղեդիներ ու, պատկերացրեք, շատ լավ (հունվարի 4-ին ժ.1.15, հունվարի 6-ին ժ. 1.00): Հունվարի 2-ին ժ. 13.00-ին Հ1-ի եթերում կարող եք ունկնդրել նրանց, ովքեր 70-ականներին զարդարում էին մեր եթերը. կոմպոզիտորներ, երգիչ-երգչուհիներ, սիրված հաղորդավարներ, անվանի մարզիկներ: Հունվարի 6-ին ժ. 15.30-ին ձեզ «Ծիծաղի տուն» է հրավիրում Արամայիս Սահակյանը: Այդ օրը լրանում է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 120-ամյակը։ Նրա եւ մեր թատրոնի մյուս մեծերի մասին սրամիտ հուշեր է պատմում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի վաստակաշատ դերասան Նորայր Գեւորգյանը:

«հ2» հեռուստաալիքի դեկտեմբերի 31-ի եթերում իրենց տոնական թողարկումները կներկայացնեն «Քոմեդի Քլաբը», «Պահմտոցի+»-ը, «Էլի մեկ ձայնը», «Չէին սպասումը»: Ժամը 22.30-ին «հ2»-ը հրավիրում է դիտելու «Միսս Աշխարհի թագուհի» շոուն, իսկ կեսգիշերից հետո՝ «Ամանորյա ակորդ» հաղորդումը:

Նախապատրաստվելով Ամանորին՝ «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության գրեթե բոլոր հաղորդաշարերը՝ «Մեկ օրը 30 րոպեում», «7 երգ», «Մեր մշակույթը» եւ այլք, նկարահանել են տոնական թողարկումներ: Քանի որ Նոր տարին առաջին հերթին մանուկների տոնն է, հատուկ ծրագրեր են պատրաստել քեռի Մուլտիկնիկը, «Հեքիաթների մոլորակ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Անի Ամիրյանը, «Մեծից փոքր» հաղորդաշարը: Եվ քանի որ անցնող 2007-ը մեզ համար հիշարժան դարձավ նաեւ «Եվրատեսիլում» Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթի փայլուն ելույթով, ուստի «ԱրմենԱկոբի» ծրագրերում մեծ տեղ է հատկացվել նաեւ բոլորիս շատ սիրելի արեւիկցիներին:
Տարեմուտի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին ուղիղ կեսգիշերին եթերում «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության մեծ մասսայականություն վայելող «Մրցում են գուսանները» նախագծի եզրափակիչ համերգն է եւ լավագույն գուսանին 1.000.000 դրամով պարգեւատրելու հանդիսավոր արարողությունը Ալլա Լեւոնյանի, Արամեի, Արման Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի, Նառայի, Անի Ամիրյանի, Արսեն Գրիգորյանի, Ռադիկ Գաբրիելյանի մասնակցությամբ:

Enipra
30.12.2007, 22:33
«Արմենիա» հեռուստաընկերության դեկտեմբերի 31-ի ծրագիրը նույնպես հագեցած է տոնական ուրախ շնչով: Կարող եք կարգին ժամանակ անցկացնել Հայկոյի եւ Մկոյի հետ, հանդիպել PS club-ում, հիանալ աստղերի պարով, իսկ ժամը 21.45-ից՝ դիտել տոնական ծրագիրը (շարունակությունը՝ 24.00-ից):

«Գունավորեք ձեր Ամանորի երեկոն մեր եթերի օգնությամբ». այս ուղերձն է ուղղել իր հեռուստադիտողներին «Շանթ» հեռուստաընկերությունը: «Շանթի» տարեմուտի եթերը առանձնահատուկ է լինելու՝ կցուցադրվեն համաշխարհային կարեւորության մրցանակաբաշխություններ ու շոուներ, կներկայացվեն սեփական արտադրության հաղորդումների տոնական թողարկումները:
Տարեմուտի տոնական հաղորդմանը (դեկտեմբերի 31, ժ. 22.00, 0.05) կմասնակցեն «Շանթե հեռուստաընկերության մեծ ժողովրդականություն վայելող նախագծերի մասնակիցները՝ «Հայսուպերսթարե, «Ժողովրդական երգիչ» նախագծերի երիտասարդ կատարողները, ովքեր նոր շունչ կտան 70-ականների սիրված երգերին:
Նրանց հետ Ամանորը կնշեն «Վերվարածներն ընտանիքումե առաջին հայկական հեռուստասերիալի հերոսները, ինչպես միշտ յուրահատուկ, հումորով ու արկածներով լի: Ամենուր, որտեղ նրանք հայտնվում են, ստեղծվում է մի առանձնահատուկ միջավայր: Այդպես է նաեւ Ամանորյա հանդեսին:

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» (հունվարի 2, ժ. 13.00, 21.00) հայտնի հեռուստախաղը եւս անակնկալներ կմատուցի հեռուստադիտողին: Ամանորյա երկու թողարկման մասնակիցներն են լինելու հայտնի քաղաքական գործիչներ եւ դարձյալ «Վերվարածներն ընտանիքումե հեռուստասերիալի հերոսները: Շահած գումարը ծառայելու է բարեգործական նպատակների:

Դեկտեմբերի 31-ին ժ. 20.30-ին կարող եք տեղեկանալ, թե նախատոնական ինչ իրարանցում է տիրում «Վերվարածների ընտանիքում»: Տոնական թողարկման երկրորդ մասը կարող եք դիտել հունվարի 1-ին ժ. 20.00-ին: Ամբողջ շաբաթվա ընթացքում առաջին հայկական հեռուստասերիալի ստեղծագործական խումբը Վերվարածների ուրախ արկածներով հաճելի տրամադրություն կպարգեւի ձեզ:

Ավանդույթի համաձայն, «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում ընդգրկված են նաեւ տարվա լավագույն համաշխարհային նշանակության մի քանի մրցանակաբաշխություններ ու շոուներ: Հեռուստաընկերությունը բացառիկ իրավունքներով ձեռք է բերել «Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխություն- 2007», «Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն-2007», «Լաուրեուս-2007»,

«Լատինաամերիկյան Գրեմմի-2007» եւ «Վիկտորիա Սիքրեթս շոու» նախագծերը ցուցադրելու հեղինակային իրավունքը: Այս նախագծերից առաջին երեքը, անշուշտ, կգոհացնեն երաժշտասերներին, նրանք հնարավորություն կունենան հանդիպելու համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի աստղերի, որոնց արվեստն իրապես չափազանց բարձր է գնահատվում աշխարհում, որոնց երգերը գլխավորում են համաշխարհային հիթ շքերթները, իսկ հետզհետե ավելի մեծ տարածում ստացող լատինաամերիկյան ռիթմերը, որոնք կհնչեն «Լատինաամերիկյան Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, յուրօրինակ թարմություն կհաղորդեն ամանորյա եթերին: Տոնական տրամադրությունը չի շրջանցի նաեւ մարզասերներին. «Լաուրեուսը» համաշխարահային սպորտի մեծագույն՝ տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունն է, որի նպատակն է պարգեւատրել ամեն մարզաձեւում աչքի ընկած լավագույններին՝ անկախ քաշային կարգից ու տարիքից: Պարգեւատրվելու են ձեզ արդեն հայտնի լավագույնները: Իսկ միջոցառումն այնքան գրավիչ է, որ դրան ներկա են գտնվում Հոլիվուդի աստղերից շատերը, շոու բիզնեսի անվանի ներկայացուցիչները:
Ամանորյա տոներին կազմակերպվող ուշագրավ շոուներից է «Վիկտորիա Սիքրեթս» շոուն: Ամեն տարի այս ընկերությունն իր երկրպագուներին է ներկայացնում ամանորյա նոր հավաքածու, որը ցուցադրելու համար հրավիրվում են աշխարհի ամենագեղեցիկ մոդելները:

Տոնական օրերին կցուցադրվի նաեւ «Միսս Տիեզերք-2007» գեղեցկության մրցույթը: Հեռուստադիտողը վերստին հնարավորություն կունենա վայելելու աշխարհի 86 երկրներից ժամանած գեղեցկուհիների շքեղությունն ու փայլը:

Ավելացվել է 5 րոպե անց
Եթե որոշեք բաժանվել «Շանթ» հեռուստաընկերությունից, կարող եք տեղափոխվել «Շանթ» ռեստորանային համալիր, որտեղ իր «Հեքիաթային ամանոր-2008ե տոնական երեկոն է կազմակերպելու «Երեւան» հեռուստաընկերությունը: Չարագործները հափշտակում են Ձյունանուշի կախարդական թագը՝ այն խարդախ նպատակներով օգտագործելու մտադրությամբ: Լուրը շատ արագ տարածվում է, եւ մինչ ավազակները կհասցնեն գործի անցնել, հետախույզները կարողանում են վերադարձնել գողոնը: Ավազակախմբի ղեկավարը 2008թ. խորհրդանիշ Առնետի օգնությամբ մինչեւ ժամացույցի 12 զարկերը հրաշքով փոխակերպվում է Ձմեռ պապի: Տոնակատարությանը, որը կսկսվի դեկտեմբերի 31-ին ժ. 22.35-ին, մասնակցում են ճանաչված երգիչ-երգչուհիներ, դերասաններ, պարախմբեր:

Իր տոնական ծրագրում «Դար-21» հեռուստաընկերությունն առանձնացնում է «Մեծ պատմություն փոքր քաղաքումե ֆիլմի ցուցադրությունը, որը կսկսվի դեկտեմբերի 31-ին ժ. 20.00-ին: Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն: Վախճանվում է ընտանիքի հայրը՝ Երեւանի Գյուղակադեմիայի նախկին դասախոս Գրիգոր Ջանոյանը (դերակատար՝ Հրանտ Թոխատյան): Ընտանիքի անդամները տուն են բերում հանգուցյալի դին, պատրաստվում հոգեհանգստի: Մի քանի ժամ սգալուց հետո բարեկամներից մեկը նկատում է, որ հանգուցյալին շփոթել են: Ավելի ուշ պարզվում է, որ սխալմամբ տուն են բերել հանցագործ աշխարհում հարգված մարդկանցից մեկի դիակը: Հենց այստեղ էլ սկսվում է զավեշտալի մեծ պատմությունը փոքր քաղաքում: Ժ. 22.55-ին «Դար-21ե-ով կարող եք դիտել տոնական համերգ:

Տոնական ուշագրավ ծրագիր է առաջարկում նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, որն Ամանորին նախապատրաստվել է հավատարիմ մնալով «Երկիրը Երկրի մասին՝ ամենավառ գույներով» սկզբունքին: Տոնական թողարկումներ է պատրաստել «Երկրի առավոտըե: Մեկ տարի շարունակվող «Գանձերի կղզիե մրցույթը որոշել է հաղթողին: Տոնական թողարկմանը (դեկտեմբերի 31-ին՝ ժ. 13.45-ին) կմասնակցեն Սոֆի Մխեյանը, Հասմիկ Կարապետյանը, Սիլվա Հակոբյանը եւ Ռազմիկ Ամյանը, ովքեր կմրցեն հաղթող թիմի հետ: Նույն օրը ժ. 14.50-ին հեռուստադիտողը կարող է հետեւել «Երկիր Մեդիայի» եւ «Ռադիո Վանի» համատեղ «Ոսկե քնար» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքին: Ովքե՞ր են արժանանալու մրցանակների, ի±նչ են խոսում աստղերը կուլիսներում: Այս ամենի մասին կտեղեկանաք՝ դիտելով «Ոսկե քնար-2007» հաղորդումը: Գեղասահքի սիրահարներին «Երկիր Մեդիան» էկրանների մոտ է հրավիրում ժ. 22.00-ին եւ 5.00-ին:

Ժամը 23.00-ին կսկսվի «Երկրի հեքիաթը» ամանորյա տոնական ծրագիրը երաժշտական աշխարհի ամենավառ ներկայացուցիչների, «Երկրի» հաղորդավարների մասնակցությամբ: Իսկ կեսգիշերն անց՝ ժ. 1.35-ին, այս հեռուստաընկերությունը հրավիրում է դիտելու 2007թ. Նոբելյան մրցանակաբաշխությանը նվիրված ուշագրավ համերգը:

«Հայ TV» հեռուստաընկերության մի շարք հաղորդաշարեր հեռուստադիտողին կներկայանան տոնական թողարկումներով: «3-րդ ակումբի» ուրախ հավաքույթի մասնակիցները կպատմեն հաճելի հուշեր, կհնչեն ամանորյա շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, գեղեցիկ երաժշտություն, կիշխի ուրախ տրամադրությունը:

Ինչպես միշտ, «Հայ TV»-ն չի մոռանա փոքրիկ հեռուստադիտողին: Ամանորյա «Հապետ շոուն» կներկայանա նոր անակնկալներով:

«Զրույցներ մանկության հետ» ամանորյա հաղորդաշարի հյուրերը վերստին կմանկանան: Հաղորդաշարի վարող փոքրիկ Էրիկան կհյուրընկալի արեւիկցիներին:

Ամանորյա շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, հաճելի եւ բարձր տրամադրություն է խոստանում նաեւ «Պատուհանից այն կողմ» հաղորդաշարը:

«Իմիջ» հաղորդաշարը զրույցի է հրավիրել Ձյունանուշին: Զրույցի թեման նորաձեւություն-2008-ն է, իսկ դեկտեմբերի 31-ին ուղիղ կեսգիշերին կարող եք դիտել «Հայ TV»-ն հավաքում է ընկերներինե տոնական թողարկումը, ուր իշխում են հումորը, ժպիտը, երաժշտությունը, պարը, սպասվում են նաեւ անակնկալներ:

«OPT» հեռուստաընկերությունը, ինչպես միշտ, ամեն ինչ արել է հեռուստադիտողին գոհացնելու համար։ Դեկտեմբերի 31-ին ժ. 18. 20-ին կսկսվի «Երկու աստղ» ծրագրի տոնական թողարկումը, որին հյուր կգան երկու Ձմեռ պապ եւ երկու Ձյունանուշ։ Նրանց դերերը ստանձնել են Վլադիմիր Պրեսնյակովն ու Օսկար Կուչերան, Նատալյա Ռուդովան եւ Ալսուն։ Որպեսզի ծիծաղն ու անակնկալները գերիշխեն, համերգավարները շփոթել են հանդես եկող զույգերին։ Նրանք էլ պետք է փորձեն ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Նույն օրը ժ. 20. 30-ին այս հեռուստաալիքով կարող եք հրաժեշտ տալ անցնող տարուն։ Ավանդույթի համաձայն, շոուն վարում է Մաքսիմ Գալկինը։ Նրա հյուրերի թվում են նաեւ «OPT»-ի սիրված հաղորդավարները, հանրահայտ դերասաններ, երգիծաբաններ։ Երեկոն լեցուն կլինի հումորով, հանպատրաստից ծնված կատակներով, անակնկալներով, երաժշտությամբ, ուրախ տրամադրությամբ։ Ժ. 23. 00-ին նույն ալիքով կարող եք դիտել «Ամանորի գիշեր-2008» հաղորդումը։ Աննախադեպ այս երաժշտական շոուի նկարահանումները կատարվել են ոչ միայն Մոսկվայում, այլեւ Փարիզում եւ Հռոմում։ Մյուզիքլի ամեն դրվագի համար ստեղծվել են բացառիկ դեկորացիաներ։ Ստեղծագործական խումբը ղեկավարել է ռեժիսոր Միխայիլ Խլեբորոդովը։ Սցենարի մանրամասները հեղինակները չեն բացահայտում։ Հայտնի է միայն, որ սա դետեկտիվ պատմություն է։ «OPT»-ի մրցակից հեռուստաընկերություններից մեկը փորձում է խափանել Առաջին ալիքի տոնը՝ ամեն կերպ խոչընդոտելով հրավիրյալ իտալացի ռեժիսորի ժամանումը։ Հեռուստադիտողը հնարավորություն կունենա հանդիպելու Ալլա Պուգաչովային, Քրիստինա Օրբակայտեին, Մաքսիմ Գալկինին, Լյուդմիլա Գրուչենկոյին, Միխայիլ Բոյարսկուն, Գարիկ Մարտիրոսյանին, Սոֆիա Ռոտարուին եւ այլոց։

Հունվարի 1-ին ժ. 15. 30-ին Կրեմլից կհեռարձակվի «Հին երգեր գլխավորի մասին» տոնական համերգը, որը կվարեն Լարիսա Դոլինան եւ Իոսիֆ Կոբզոնը։ Այս համերգի ընթացքում հնարավոր կլինի ունկնդրել ռուսական էստրադայի գրեթե բոլոր աստղերին։

«Կուլտուրա» ալիքի հեռուստադիտողները Նոր տարին կարող են դիմավորել Յուրի Բաշմետի հետ։ Նա «Նովայա Ռոսիաե նվագախմբի հետ կհյուրընկալի համաշխարհային մեծության աստղերի՝ երաժիշտների ու երգիչների։ Հաղորդումը կվարի Լեոնիդ Յարմոլնիկը։ «Այս համերգը ողողված է անսահման բարությամբ, եւ Ամանորի գիշերը մարդիկ կհամակվեն մաքրությամբ ու թեթեւությամբ»,- համոզված են ծրագրի հեղինակները։ Հաղորդմանը սկիզբը՝ դեկտեմբերի 31-ին ժ. 23. 50-ին։

Adam
31.12.2007, 01:18
Շնորհակալություն :)

Artgeo
04.01.2008, 10:00
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որոշել է Նոր տարին դիմավորել «Երկու աստղ» սիրված նախագծի մասնակիցների հետ: Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «մեղքով» հաղորդումը վեր է ածվել ամանորյա իրարանցման: Թողարկումը բազում ուրախ պահեր ու անակնկալներ կպարգեւի հանդիսատեսին: Այն կարող եք դիտել ժամը 22.00-ից, շարունակությունը՝ 0.05-ին: Հ1-ի տոնական եթերում՝ դեկտեմբերի 31-ին ժ. 17.00-ից քեֆ է անում Աշոտ Ղազարյանը (հաղորդման ռեժիսոր՝ Սուրեն Ռշտունի): Նոր անեկդոտներ, բազմաթիվ հյուրեր, երգ-երաժշտություն, ծիծաղ Աշոտ Ղազարյանի տոնական սեղանի շուրջ: Քեֆի շարունակությունը՝ ժ. 2.00-ից: Հ1-ի տոնական ծրագրում տեղ են գտել նաեւ «Մեր բակը» ֆիլմի երեք մասերը (հունվարի 1-ին ժ.17.30, ժ. 2.30, հունվարի 2-ին ժ. 17.00, 3.45 եւ հունվարի 3-ին ժ.17.20, 2.10): ՀՀՀ-ը եւ «Շարմ» ընկերությունը Նոր տարվա օրերին ներկայացնում են նաեւ արդեն ավանդական դարձած «Երեւան-Մոսկվա-տրանզիտ» երաժշտական ուրախ ծրագիրը: Ռուսական էստրադայի աստղերը երգում են հայերեն՝ ծանոթ եւ սիրված հայկական մեղեդիներ ու, պատկերացրեք, շատ լավ (հունվարի 4-ին ժ.1.15, հունվարի 6-ին ժ. 1.00): Հունվարի 2-ին ժ. 13.00-ին Հ1-ի եթերում կարող եք ունկնդրել նրանց, ովքեր 70-ականներին զարդարում էին մեր եթերը. կոմպոզիտորներ, երգիչ-երգչուհիներ, սիրված հաղորդավարներ, անվանի մարզիկներ: Հունվարի 6-ին ժ. 15.30-ին ձեզ «Ծիծաղի տուն» է հրավիրում Արամայիս Սահակյանը: Այդ օրը լրանում է հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի ծննդյան 120-ամյակը։ Նրա եւ մեր թատրոնի մյուս մեծերի մասին սրամիտ հուշեր է պատմում Գ. Սունդուկյանի անվան թատրոնի վաստակաշատ դերասան Նորայր Գեւորգյանը:

Կներեք, բայց իմ կարծիքով ամանորյա եթերը Հ1-ի մի մեծ ռուսերեն սրտխառնոց էր։ Չէ, ես չէի նայում, ի սեր Աստծո։ Նայում էր մայրս, քանի անգամ անցա հեռուստացույցի մոտով, միշտ ռուսերեն երաժշտություն էր։ Եթե ռուսերեն երաժշտություն չէր, ապա ռուսաժարգոնայինախառը խոսակցություն։ Այս ամենը ավելի սուր էր զգացվում 12 տարի առաջ նկարահանված Մեր Բակ 1 և 2 ի ֆոնի վրա։ Այն ժամանակ նույնիսկ Շարմն էր ուրիշ, էլ չեմ խոսում Հ1-ի մասին։ Կարճ ասած Հ1-ը իրեն արդարացնում է որպես «ֆորպոստի» առաջին ալիք։ Քեշիշյանի «տաղանդաշատության» մասին խոսելն ընդհանրապես իմաստ չունի... Իսկ «Գլխավոր Ոզնու» «բարձրինտելեկտուալ» հումորը «Ի եժու պոնյատնո», որ հումորի հետ ոչ մի կապ չունի։ Միակ շատ թե քիչ լուսավոր կետիկը իմ կարծիքով Աշոտ Ղազարյանն էր։
Իմ արև թե հասկանում եմ, թե ի՞նչ գործ ունի Հրաչ Քեշիշյանը հեռուստատեսությունում։ Եթե մեկը կարողանա բացատրել, շատ ուրախ կլինեմ։ :)

Adam
04.01.2008, 23:06
Իմ արև թե հասկանում եմ, թե ի՞նչ գործ ունի Հրաչ Քեշիշյանը հեռուստատեսությունում։ Եթե մեկը կարողանա բացատրել, շատ ուրախ կլինեմ։ :)

Հրաչ Քեշիշյանը միմիայն կլիպմեյքերա, էնել ոչ շատ լավ: Ես իրան չեմ համարում ոչ ֆիլմի, ոչ էլ թատրոնի ռեժիսոր: Որովհետև դուրս չեն եկել ոչ իրա նկարած ֆիլմերը ոչ էլ դրած ներկայացումները: էդ կլիպ նկարելն էլ սաղ էլ կարան... մի քիչ ֆանտազիայա պետք ու ֆսյո... նամանավանդ մեր հայ էստրադայի երգչուհիների վրա :D
2-3 հատ DVCAM տան, նենց կլիպ նկարեմ էլ դու սուս :P :D

P.S.
04.01.2008, 23:31
Իմ արև թե հասկանում եմ, թե ի՞նչ գործ ունի Հրաչ Քեշիշյանը հեռուստատեսությունում։ Եթե մեկը կարողանա բացատրել, շատ ուրախ կլինեմ։ :)

Եթե որևէ մեկը հեռուստատեսությունում աշխատելու իրավունք ունի, ապա դա հենց Հրաչն է։ Սա չեմ գրում այն պատճառով, որ Հրաչն իմ ընկերն է։ Ուղղակի, Հ1-ի ղեկավարությունը շատ խորամանկորեն տեղի–անտեղի շահարկում է Հրաչի անունը ու մարդիկ մտածում են, թե էդ ամեն ինչի հեղինակը Հրաչն է։

Հրաչը հեռուստատեսությունում սկսել է դեռ 90–ականների սկզբից, այն ժամանակ ուներ իր հեղինակային՝ Ուշ երեկո հաղորդումը, որը կարծում էր ոլորտում ամենալավն էր։ Հետո սկսեց տեսահոլովակներ նկարահանել։

Հրաչն ահավոր աշխատասեր մարդ է, որը փորձում է աշխուժություն մտցնել էս տաղտուկ հեռուստաշուկայում։ Ուղղակի, երբեմն ընկնում է քանակի հետևից։ Շատ է տեսահոլովակ նկարահանում, որոնք իրարից ոչնչով չեն տարբերվում։ Բայց ահա թե ինչ է արել Հրաչը, որը կարծում եմ արժանի է գնահատանքի

– Արտ13 հեռուստաստուդիայում սկսել է հայկական հեռուստաշոու–բիզնեսը, երբ հյուրեր էր կանչում և նրանց հետ զրուցում։ Թվում էր, թե սովորական բան է այսօր, բայց այն ժամանակ դա անսովոր էր, որովհետև այսօրվա աստղերի հետ նա այն ժամանակ ոչ թե զրուցում էր, այլ ներկայացնում հանրությանը
– Հայկոյին աստղ է դարձրել, նկարահանելով նրա գրեթե բոլոր հոլովակները, համերգները
– Ուշ երեկո հաղորդմամբ հիմք է դրել հեռուստահաղորդումների նոր ոճի ու ուղղության
–Նկարահանել է նոր հանրապետության առաջին բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմը
– Ազգային երաժշտական մրցանակաբաշխության պրյոդուսերն է եղել
– Դրել է կլիպմեյքերության հիմքը
– Բացահայտել է Էսքիզ ստուդիան, որն այսօր արտադրում է բոլորի սիրած Կարգին հաղորդումը
– սկսել է «Ռուբիկոն» ծրագիրը, որը մեկ առանձին հաղորդումից վերածվել է մի ամբողջ հեռուստաընկերության, որ այսօր կոչվում է «Նոր ալիք»
– Ինքն անձամբ ընդունել է և հեռուստամասնագետ է սարքել բազմաթիվ մոնտաժնիկների, ռեժիսորների և լրագրողների։ Այն ժամանակ, երբ հեռուստատեսությունում հին գայլերից բացի ոչ մեկին չէին թողնում, Հրաչը ամեն օր ընդունելություն էր կազմակերպում։
– Հրաչն առաջին լրագրողն է եղել, որ ռեպորտաժներ է պատրաստել Կաննից և Օսկարից....

մի խոսքով, իր ամագը հեռուստատեսությունում շատ–շատ է։ Ու եթե այսօր, Հ1–ում նրա անունը օգտագործում են, որ չեղած արտադրանքին բրենդ–նեյմ ավելացնեն, ապա դա ընդամենը իր բարության պատճառով է։

Հուսով եմ պատասխանեցի հարցիդ։

*e}|{uka*
04.01.2008, 23:41
Էլի նույնը ինչ որ էս մի տաս տարին նույն ֆիլմերը , նույն երգերը , նույն տոնական պատրաստած տափակ հումորով կարճամետրաժ ֆիլմերը , հաղորդումները , ոնց որ դեգրադացիա ապրեն , ոչ մի հայկական ալիք հինգ րոպեից ավել չի նայվում , ուրիշ ալիքների մասին չխոսեմ :P

Ինչ վերաբերում է Հրաչ Քեշիշյանին , իր կերպարի մեջ միայն անուն ազգանուննա , էտքան բան , կարելիա ասել մարդը աթոռագետ է աշխատում , կլիպերի կամ չակերտավոր ասած ֆիլմերի նկարահանման ժամանակ՝ հերթական ծխախոտը վառելով ու անջատելով :[ :D

Apsara
04.01.2008, 23:45
Ժողովուրդ Նոր Տարուն խի եք հեռուստացույց նայում, մեկա արդեն ամեն տարի ապացուցում են, որ 5 ր առաջ նկարած ստից անկապ բաները դնում են, գովազդի վրա մի բոլ փող են աշխատում, իսկ այդ օրը աշխատողները իրենց համար ուրախանում են:

Artgeo
05.01.2008, 01:39
մի խոսքով, իր ամագը հեռուստատեսությունում շատ–շատ է։ Ու եթե այսօր, Հ1–ում նրա անունը օգտագործում են, որ չեղած արտադրանքին բրենդ–նեյմ ավելացնեն, ապա դա ընդամենը իր բարության պատճառով է։

Հուսով եմ պատասխանեցի հարցիդ։

Շնորհակալություն պարզաբանելու համար։ :) Չեմ կասկածում, որ գրածը ճշմարտությանը համապատասխանում է, ըստ այդմ պատրաստ եմ ներողություն խնդրել մի փոքր վիրավորական խոսքերիս համար, որոնք անկեղծ ասեմ, զուտ տպավորություններից եմ ասել։ Ես որևէ մեղք չունեմ, որ Հ1-ում ամեն մի նորմալ կամ անտաղանդ ծրագրին «կպցնում» են Հրաչի անունը։ Չնայած, քո թվարկածներից, միայն «Ռուբիկոն» և «Կարգին հաղորդում» ծրագրերին եմ ծանոթ, որոնցից առաջինը շատ էի սիրում, իսկ երկրորդը տանել չեմ կարող։ :) Դե, Հայկոյին էլ առանձնապես չեմ սիրում։ :P
Ինչևիցե քո խոսքին վստահում եմ :)