PDA

Դիտել ողջ տարբերակը : ՎիվաՍել - MTS

Էջեր : [1] 2 3 4 5 6

Firegirl777
21.09.2006, 14:34
լուրեր կան որ տվայլ օպերատորից կատարված զանգերը վերջին մի քանի օրերի ընթացքում մեկ րոպեի համար հաշվվել է հազար դրամ, և օպերատորը խոստացել է վերականգնել բոլոր այն մարդկանց հաշիվը որոնք այդ թյուրիմացության պատճառով գումար են կորցրել...
Լսել ե՞ք Ինչ կարծիքի ե՞ք

John
21.09.2006, 15:48
ես էլ եմ լսել, բայց բախտի բերմամբ կամ պատահմամբ վերջին օրերին չեմ զանգել որևէ մեկին իմ բջջայինից…

Firegirl777
21.09.2006, 16:44
Այո ես էլ, բայց բավականին շատ մարդիկ տուժել են դրանից

linus
21.09.2006, 18:21
հա!!! ես էլ ասում եմ ուր են կորել փողերս :angry
հույս ունենանք կվերականգնեն :o

Firegirl777
21.09.2006, 19:32
Ասել են որ վերականգնելու են

TigranM
21.09.2006, 23:38
Բարեբախտաբար ես այդ օրը մեկ զանգ եմ կատարել,ընկերներս զգուշացրեցին ինձ և ես այդքան էլ շատ չեմ ,տուժել,բայց իմ ընկերները զգալի գումարներ էին կորցրել:
Իմ կարծիքով եթե իրենց մեղքով ,որևէ բաժանորդ տուժել է նույնիսկ մեկ դրամով նրանք պարտավոր են վերականգնել վնասը և ներեղություն խնդրել նրանից:
Ինձ Vivacell-ի սպասարկման կենտրոնում ասեցին ,որ նրանք կվերադարձնեն այդ գումարները,բայց մինչ այժմ դա չեն արել:angry

Sunun
22.09.2006, 00:48
Բարեբախտաբար օգտվում եմ ARMENTEL-ից և այդպիսի պրոբլեմ մի քանի օր առաջ էլ հայտնաբերել են լիքը վերալիցքավորման բռակ քարտեր ուր 12 նիշանոց թվի տեղը եղել են 10 կամ 11 նիշ:

Esmeralda
23.09.2006, 13:41
Փաստորեն իրենք էին մեղավոր....Ես էլ մտածում եմ, կարծես թե այդքան էլ շատ չեմ խոսել....

kolize
25.09.2006, 20:58
Հարգելի ֆորումցիներ
ովքեր օգտվում են ՎիվաՍելլ -ից ապա կիմանան ինչպես ակտիվացնեմ ձայնային փոստը,
խնդրած կլինեի բացատրել,որ զանգում ես "130" ապա սեղմելով "1" ասում է.
"դուք չունեք նոր հաղորդագրություն և չունեք պահպանված հաղորդագրություն"
սեղմում եմ "3" ուղարկում է գաղտնագիր,թե ինչի համար չգիտեմ...
ուզում եմ,որ ինձ զանգեն և եթե ես չվերցնեմ,ապա թողնեն ձայնային հաղորդագրություն,ինչպես մնացած բաժանորդների մոտ է,թե ինչպես են ակտիվացնում - դա է խնդիրը ...

հետգրություն
իմ մոտ ՎիվաՍելլ Ալո փաթեթ է...
Շատ եմ հանդիպել նույն փաթեթից օգտվող մարդկանց,որոնք հանգիստ ստանում են ձայնային հաղորդագրություն:

Սյունիք
25.09.2006, 22:01
Հեռխոսիդ «переадресация»-ն դնում ես 093297130 համարին, այսքան բան

John
25.09.2006, 22:06
Իսկ ծածկագիրը նրա համար է, որ քաղաքային հեռախոսից զանգես 093297130 ու լսել քո համարին եկած ձայնային հաղորդագրությունները:

Esmeralda
26.09.2006, 11:16
Ինձ 965դրամ վերադարձրել են :)

Firegirl777
26.09.2006, 13:04
իսկ ինձ 114 դրամ են վերադարձրել

John
26.09.2006, 15:56
191 դրամ էլ ինձ են վերադարձրել…

քաղաքացի
26.09.2006, 16:01
Ինձ էլ թող ավելացնեն: Ի՞նչ կլինի: :(

John
26.09.2006, 16:05
Ինձ էլ թող ավելացնեն: Ի՞նչ կլինի: :(
Դրա մասին ամսի տասնիննին պետք է մտածեիր ու էդ օրը որևէ մեկին զանգեիր…

Annushka
26.09.2006, 16:09
Ինձ էլ 75 դրամ են վերադարձրել:think Շա՜տ մեծահոգի են :D Կարող էին և չվերադարձնել... մեկ ա մեր ժողովրդի գլխին ով ինչ օյին ուզում դնում ա... :angry վաղը արդեն շնչելու համար էլ են գումար գանձելու.. ..:angry

kolize
26.09.2006, 16:49
10x

Artgeo
22.12.2006, 18:35
Այսօր ՎիվաՍելից նորից գովազդային հաղորդագրություն եկավ։ Զանգեցի մի քիչ կռիվ արեցի, ասին, որ գնամ օֆիս կանջատեն ու ինձ էլ չի գա։ Ով որ ուզում ա կարողա հանգիստ պահանջել, որ իրեն էլ չուղարկեն գովազդային հաղորդագրություն։ Նրանք դրա իրավունքը չունեն։

Mesrop
22.12.2006, 19:14

հա ՍՄՍ՛կայա էլի, էլ վոնց կլներ...
ինձ շատել հաճելիյա որ սմս եմ ստանում. թեուզ դա ստեֆանելից ա զզզզ....

Artgeo
22.12.2006, 19:30
հա ՍՄՍ՛կայա էլի, էլ վոնց կլներ...
ինձ շատել հաճելիյա որ սմս եմ ստանում. թեուզ դա ստեֆանելից ա զզզզ....
Մեսրոպ օրական քանի՞ մայլ սպամ ես ստանում։ Մի՞թե քեզ հաճելի է։ Ես հենց դրա համար անցա Gmail-ի։ Հեռուստատեսությամբ գովազդ չեմ նայում։ Ու ընդհանրապես, իրենք իրավունք չունեն ուղարկել ինձ որևէ գովազդային հաղորդագրություն։

Mesrop
22.12.2006, 19:45

Հմմ... ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...
ավելի լավ լիներ, որ 300 հատի փոխարեն 5 հատ սպամ գար, քանթե մեյլս ստուգելուց ընդհանրապես բան չգար... նամակ ստանալուց ուրախանում եմ..
հետո ինչ, որ երբ որ բացում եմ, սպամ ա լինում... :)

Արսեն
22.12.2006, 23:52
համաձայն եմ Արտ ջան, որ գովազդը ռամկեքից դուրսա եկել, բայց հեռախոսի առումով եթե արմենթել լիներ քոնը, ու հանկարծ չբռներ, ապա մեր «բարեկամ» TurkTel-ը քեզ րոպեում ենքան sms կուղարկեր, որ Ստեֆանելին կկարոտեիր :hands

Artgeo
05.03.2007, 19:15
Գարնանային հատուկ առաջարկ ՎիվաՍելից

Բոլոր Ալո բաժանորդների համար.

Դիմավորեք գարունը ՎիվաՍելի հետ և օգտվեք ավելի երկար խոսելու հնարավորությունից:

Մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը դեպի ՎիվաՍելի հեռախոսահամարներ կատարած զանգի 2-րդ րոպեից սկսած խոսեք ընդամենը 40 դրամ րոպեավճարով:

Ալո գարնանային առաջարկի սակագներ

Դեպի ՎիվաՍելի համարներ
Պիկ/7:00 - 23:00 - Ոչ պիկ /23:00 - 7:00

1-ին րոպե 80 - 70
2-րդ րոպեից սկսած 40 - 35
Սիրո Բանաձև համարների վրա * 52 - 45.5

* Դեպի Ձեր ՙՍիրո բանաձև՚ ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի համար կիրառվում են ՙՍիրո բանաձև՚ ծառայության սակագները:

Շարունակեք խոսել 40 դրամով:
01/03/2007

http://www.akumb.am/showthread.php?t=1817&page=2

Tumbler
08.03.2007, 12:13
Մի հատ հարց տամ. Ովա իրա կյանքում բջջայինով երկու րոպե Խոսացել՞.:lol
Շատ-շատ մի երկու անգամ. Գոնե ասեին ուղակի րոպեն 40 դրամ.

Firegirl777
08.03.2007, 19:03
դաաաաաաաաաաաաաաաաա
իրոք ճիշտ է, մաքսիմում 1 րոպե, դրանից ավել չեմ խոսացել, բայց հիմա իրանց ինադու կխոսամ....

Tumbler
09.03.2007, 15:21
Այ իրանք հենց դրանել սպասում են, որ իրանց ինադու խոսաս, իրանց հաստատ ավելի վատ չի լինի

Array
09.03.2007, 17:11
Մի հատ հարց տամ. Ովա իրա կյանքում բջջայինով երկու րոպե Խոսացել՞Երեկ ես քո հետ

քաղաքացի
12.03.2007, 00:58
Իրանք լավ էլ իրանց ուզածին հասան: Ես մարտի 1-ից սկսած երկար եմ խոսում: Բայց մի խնդիր կա: Երեկ ես մեկի հետ 5 րոպե խոսացի և ինձնից 450 դրամ գանձվեց :angry
Խաբու՞մ են

2-րդ րոպեից սկսած 40 - 35
ավելի կոնկրետ կասե՞ք:
61-րդ վարկյանի՞ց, թե 121-րդ վարկյանից: Այսինքն 2 ամբողջական րոպե խոսալուց հետո է էժանանու՞մ, թե 2-րդ րոպեն սկսելուց:
Համենայնդեպս ինձ խաբել են և ես հեչ հավես չունեմ գնամ բողոքեմ:

Մանե
12.03.2007, 21:49
Իրանք լավ էլ իրանց ուզածին հասան: Ես մարտի 1-ից սկսած երկար եմ խոսում: Բայց մի խնդիր կա: Երեկ ես մեկի հետ 5 րոպե խոսացի և ինձնից 450 դրամ գանձվեց :angry
Խաբու՞մ են

ավելի կոնկրետ կասե՞ք:
61-րդ վարկյանի՞ց, թե 121-րդ վարկյանից: Այսինքն 2 ամբողջական րոպե խոսալուց հետո է էժանանու՞մ, թե 2-րդ րոպեն սկսելուց:
Համենայնդեպս ինձ խաբել են և ես հեչ հավես չունեմ գնամ բողոքեմ:
Էդ գինն ա 121-րդ վարկյանից սկսած;)

քաղաքացի
13.03.2007, 00:45
Էդ գինն ա 121-րդ վարկյանից սկսած;)
Սխալս հասկացա: Ես զանգել էի դեպի Արմենթել, իսկ Վիվայի այս առաջարկը գործում է այն դեպքում, երբ զանգում ես դեպի Վիվա

Գոռ Ջան - Հայ
13.03.2007, 20:20
Ցանցի ու ծառայությունների որակի լավացմանն ու ընդլայնմանը ուղղված աշխատանքների պատճառով մարտի 13-ից մինչև ապրիլ ամսի կեսերը հնարավոր են կապի ժամանակավոր ընդհատումներ, պրոբլեմներ՝կապված հաղորագրությունների հետ,վիվասելի բջջային ցանցում, Ինչի համար Վիվասելը հայցում է բաժանորդների ներողամտությունը:
:B

քաղաքացի
16.03.2007, 15:37
Ինձ Վիվայից սմս ա էկել, բայց կիսատ: Ասեք այդ ի՞նչ հաղորդագրություն է:

Taurus
16.03.2007, 15:44
Սիրո բանաձև ցուցակում ներառված համրների հետ խոսալու րոպեավճարը իջեցված է մինչև 30 դրամ, իսկ համարի ավելացման վճարը 1 ամսվա համար մինչև 100 դրամ:)

Firegirl777
16.03.2007, 19:43
Մի հատ շաատ հետաքրքիր հարց սիրո բանաձևում ավելացելը փող արժե՞
ես չգիտեի իսկ ինչքան է՞ եղել մինչև իջեցնել

StrangeLittleGirl
16.03.2007, 21:00
իսկ ինչքան է՞ եղել մինչև իջեցնել
Կարծեմ 130:

Ժողովուրդ, վերջերս մի տարօրինակ բան կատարվեց ինձ հետ: Նույն պատմությունը շատ էի լսել Արմենտելի բաժանորդներից, բայց Վիվասելից առաջին անգամ էր:
Ուրեմն, հաշվիս վրա երեկոյան 116 դրամ էր: Ո՛չ զանգել եմ, ո՛չ sms գրել: Հաջորդ առավոտ մի հատ sms ուղարկեցի: Օրենքով պետք է մնար 96 դրամ:
Ցերեկն ինչ-որ տեղ էի զանգում, մեկ էլ էն անդուր ձայնով կինն ասաց. «Ձեր հաշվին մնացել է 1 դրամ»: Մտածեցի, թե լավ չեմ լսել, հավաքեցի *122#, պարզվեց, որ հեչ էլ սխալ չէի լսել: Զանգեցի Վիվասել, ասեցին, թե առավոտյան 7:20-ի տվյալներով իմ հաշվին 21 դրամ է եղել, sms եմ ուղարկել, մնացել է 1: Հարցնում եմ, թե նախորդ օրն ինչ եմ արել, ասում են, թե նախորդ օրվա տվյալները ջնջվել են արդեն: Սկսեցին գլուխ արդուկել, թե երևի ուրիշն է իմ հեռախոսից զանգել: Դե արի ու դրանց բացատրի, որ օրվա երկրորդ կեսին մենակ եմ եղել, իմ հեռախոսից ոչ ոք, նույնիսկ ես չեմ օգտվել:

Չեմ հասկանում. սենց են անում, որ ուզած-չուզած վերալիցքավորե՞նք, թե՞ համակարգը լավ չի աշխատում:

Mesrop
19.03.2007, 15:27
ժող, հավքում եմ *230*համար#, չի ավելանում… կապի աշիբկայա տալիս…
նույնը տալիսա, երբ անում եմ *230*3# :(
ընչից ա?

քաղաքացի
19.03.2007, 15:45
Հարց:

ժող, հավքում եմ *230*համար#, չի ավելանում… կապի աշիբկայա տալիս…
նույնը տալիսա, երբ անում եմ *230*3# :(
ընչից ա?
Պատասխան:

Ցանցի ու ծառայությունների որակի լավացմանն ու ընդլայնմանը ուղղված աշխատանքների պատճառով մարտի 13-ից մինչև ապրիլ ամսի կեսերը հնարավոր են կապի ժամանակավոր ընդհատումներ, պրոբլեմներ՝կապված հաղորագրությունների հետ,վիվասելի բջջային ցանցում, Ինչի համար Վիվասելը հայցում է բաժանորդների ներողամտությունը:
:B
:)

Mesrop
19.03.2007, 17:08
լավ… ընդունում ենք… :) բայց վերջում մի 2000 սպասում եմ… :D

Amaru
24.03.2007, 13:45
Ինձ նոր էսեմեսիկ եկավ, որ տուբերկուլյոզը բուժելը Հայաստանում ձրի ա :o Սիրտս կանգնեց)))) Լավ էլի, էս հիվանդ հալիս մենակ նման սմսներն են պակաս :D

Mesrop
24.03.2007, 14:36
Ինձ նոր էսեմեսիկ եկավ, որ տուբերկուլյոզը բուժելը Հայաստանում ձրի ա :o Սիրտս կանգնեց)))) Լավ էլի, էս հիվանդ հալիս մենակ նման սմսներն են պակաս :D
աաա… եսել ասում եմ խիեն մեր դասարանի ախչկեքը տուբեռկուլյոզից խոսում… zzzz

Ավելացվել է 9 րոպե անց
ըհը… ինձ էլ հասավ… :D

Artgeo
17.05.2007, 00:13
«094» կոդով համարները արդեն վաճառքում են
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել իր բաժանորդներին, որ իր բջջային հեռախոսահամարների և ծառայությունների աճող պահանջարկը բավարարելու նպատակով, 2007 թ. մայիսի 3-ից շրջանառության մեջ է դրվել «094» կոդով սկսվող հեռախոսահամարների նոր շարքը:

«094» կոդով Ալո կանխավճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում և վաճառակետերում, իսկ «094» կոդով Կլասիկ հետվճարային քարտերը վաճառվում են ՎիվաՍելի բոլոր սպասարկման կենտրոններում:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 111
03/05/2007

http://vivacell.am

Artgeo
03.07.2007, 16:36
Վերալիցքավորման նոր տարբերակ

ՎիվաՍելն ուրախ է հայտարարել, որ սկսած ս. թ. հուլիսի 2-ից բոլոր Ալո կանխավճարային քարտերը կարելի է վերալիցքավորել ՎիվաՍելի ցանկացած այլ հեռախոսահամարից:

Ցանկացած հետվճարային կամ կանխավճարային բաժանորդին ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել վերալիցքավորման քարտ և իր բջջային հեռախոսից հավաքել.

*125*վերալիցքավորման քարտի ծածկագիրը*Ալո քարտի 9-նիշանի համարը#

Եթե Դուք գտնվում եք ռոումինգում կամ չեք կարող ձեռք բերել վերալիցքավորման քարտ, Ձեր ընկերները եւ մտերիմները կարող են վերալիցքավորել Ձեր հաշիվն իրենց բջջային հեռախոսից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 111

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=845

քաղաքացի
04.08.2007, 12:23
Օգտվեք Ալո ռոումինգ ծառայությունից (http://vivacell.am/index.php?page=news&newsID=103&lng=1)
միացում - *221#
անջատում - *220#

ՙ«Պահմտոցի». «փակեք» ձեր հեռախոսահամարը ընկերներին զանգահարելիս (http://vivacell.am/index.php?page=news&newsID=121&lng=1)
«Պահմտոցի» ծառայության ամսական բաժանորդային վճարը Ալո կանխավճարային քարտերի բաժանորդների համար կազմում է 2000 դրամ: Պայմանագրային բաժանորդների համար 1500 դրամ:
միացում - *225#
օգտագործման համար - #31#հեռախոսահամարը

«Ընթացիկ հաշվի հարցում» պայմանագրային բաժանորդների համար (http://vivacell.am/index.php?page=news&newsID=125&lng=1)
*315#

GPRS inet սակագնային պլան (http://vivacell.am/index.php?page=news&newsID=133&lng=1)
Բաժանորդը կարող է տեղեկանալ սպառած մեգաբայթերի և իր ընթացիկ հաշվի վերաբերյալ` բջջային հեռախոսի վրա հավաքելով *310#

Վերալիցքավորման նոր տարբերակ (http://vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=845)
*125*վերալիցքավորման քարտի ծածկագիրը*Ալո քարտի հեռախոսահամարը#
Հեռախոսահամարը պետք է մուտքագրվի 093 կամ 094 կոդով:

Բոնուս ՎիվաՍելից Ալո բաժանորդների համար (http://vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=895)
Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել հավաքելով *122# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Delicada
07.08.2007, 15:52
Ժող տեսել եք որ Վիավան փորձարկում է ՄՄՍ ?
Դեռ քանի փորձարկում են անվճար է:
Ակտիվացրեցի սայթում գրածով բայց տենց էլ գլուխ չհանեցի աշխատում է թե չէ քանի թր շաաաաաաաաատ դանդաղ է
Կասեք ով է աշխատացրել ու իր մոտ առագ ուղղարկվեց ?

Firegirl777
07.08.2007, 15:59
Ես էլ վախեցել էի, հեռախոսս մի օրով տունն էի թողել, ու հանկարծ տենում եմ նոր նշան է առաջացել անտենայի կողքին, փաստորեն դրա համար է

Բայց չի թողնում ուղարկել....

Delicada
07.08.2007, 16:06
Ես էլ վախեցել էի, հեռախոսս մի օրով տունն էի թողել, ու հանկարծ տենում եմ նոր նշան է առաջացել անտենայի կողքին, փաստորեն դրա համար է

Բայց չի թողնում ուղարկել....
Ակտիվացռեցիր ինչպես սայթում է գրված?

Firegirl777
07.08.2007, 18:25
Չէ, ոչ մի կերպ ակտիվացնել չի ստացվում....:(

Universe
13.08.2007, 17:52
Ժող, լսե՞լ եք այս մասին՝

MMS

Առաջին անգամ Հայաստանում. MMS (Մուլտիմեդիա հաղորդագրությունների ծառայություն)

MMS-ը հաղորդակցման ժամանակակից միջոց է, որը թույլ է տալիս ստեղծել ու փոխանակել այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են մեղեդիները, գունավոր պատկերները, լուսանկարները, երաժշտական հատվածները, մեծածավալ տեքստերը եւ այլն:
Օգտագործելով լուսանկարելու հնարավորություն ունեցող բջջային հեռախոս` Դուք կարող եք լուսանկարել ու նկարն անմիջապես ուղարկել Ձեր ընկերներին, զարմացնել նրանց յուրահատուկ բացիկ-շնորհավորանքով կամ ուրախացնել հետաքրքիր նկարով: Տվեք ազատություն Ձեր երեւակայությանը: Բացեք Ձեզ համար MMS-ի զարմանալի աշխարհը: Պարզապես փորձեք անել այնպես, որ Ձեր ստեղծագործությունները չգերազանցեն 100 ԿԲ-ի սահմանները:

Եթե Դուք ՎիվաՍելի բաժանորդ եք և օգտվում եք MMS ծառայության հնարավորություն ունեցող բջջային հեռախոսից, ապա Ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`

Քայլ 1. Կարգավորեք Ձեր բջջային հեռախոսը ներքոհիշյալ եղանակներից մեկի օգնությամբ`

* ավտոմատ
* մեխանիկական

Քայլ 2. Գրանցեք Ձեր բջջային հեռախոսը
Ուղարկեք MMS ՎիվաՍելի ցանկացած հեռախոսահամարի, ձեր բջջային հեռախոսի մոդելը ավտոմատ կերպով կգրանցվի ցանցում, և Դուք պատրաստ կլինեք ստանալու MMS հաղորդագրություններ:

Փորձնական ժամանակաշրջանում MMS հաղորդագրությունների փոխանակումը հնարավոր է միմիայն ՎիվաՍելի ցանցում:
Եթե Դուք MMS հաղորդագրություն եք ուղարկում մեկին, ում բջջային հեռախոսն օժտված չէ MMS ծառայությունից օգտվելու հնարավորությամբ, կարգավորված չէ կամ գրանցված չէ ցանցում, ապա MMS հաղորդագրությունը հնարավոր է դիտել http://mmviewer.vivacell.am կայքում: Հաղորդագրություն ստացողին կուղարկվի հատուկ ծածկագիրը ներառող SMS-ծանուցում: Այնուհետ անհրաժեշտ է վեբկայքում մուտքագրել նախ բջջային հեռախոսի համարը` միջազգային ձևաչափով, և ապա` ծածկագիրը:

Ծառայությունն անվճար է և հասանելի է ՎիվաՍելի բոլոր բաժանորդներին:

Մի խոսքով մանրամասնությունների համար սեղմեք այստեղ: (http://vivacell.am/index.php?menu=835&lng=1)

Darth Vader
13.08.2007, 19:56
Որ խնդրեմ ակտիվացնելու ձևը կարաք ստեղ գրեք? Ինտերնետ չունեմ, ֆրինետն էլ վիվասելի սայտը չի բացում:

Universe
13.08.2007, 22:31
Որ խնդրեմ ակտիվացնելու ձևը կարաք ստեղ գրեք? Ինտերնետ չունեմ, ֆրինետն էլ վիվասելի սայտը չի բացում:

Եթե Դուք ՎիվաՍելի բաժանորդ եք և օգտվում եք MMS ծառայության հնարավորություն ունեցող բջջային հեռախոսից, ապա Ձեզ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`

Քայլ 1. Կարգավորեք Ձեր բջջային հեռախոսը ներքոհիշյալ եղանակի օգնությամբ`

Profile name: VivaCell MMS
Data Bearer: GPRS
APN: mms.vivacell.am
User name: -
Password: -
Prompt password: Off
IP address: 83.217.226.72
IP port: 8080 or 9201*
Home page:http://mms.vivacell.am/mmsc
Authentication type: Normal
Connection security: Off
Connection type: Permanent

Քայլ 2. Գրանցեք Ձեր բջջային հեռախոսը

Ուղարկեք MMS ՎիվաՍելի ցանկացած հեռախոսահամարի, ձեր բջջային հեռախոսի մոդելը ավտոմատ կերպով կգրանցվի ցանցում, և Դուք պատրաստ կլինեք ստանալու MMS հաղորդագրություններ:

Փորձնական ժամանակաշրջանում MMS հաղորդագրությունների փոխանակումը հնարավոր է միմիայն ՎիվաՍելի ցանցում:

*Մենք խորհուրդ ենք տալիս հետևել սույն կարգին. Օգտագործեք 8080 IP port-ը WAP 2.0–ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների համար, և 9201-ը` WAP 1.x –ի հնարավորություն ունեցող հեռախոսների համար:

Philosopher
21.08.2007, 10:57
VivaCellը կարող է վաճառվել, իսկ առավել կոնկրետ` անփոխադարձ նիվիրվել ռուսական МТС-ին` որոշակի քաղաքական գործարքի շրջանակներում:
Հայտնում է Regnum գործակալությունը: Ամբողջական հաղորդագրությունը այստեղ (http://www.regnum.ru/news/872464.html):

TigranM
22.08.2007, 23:27
Երեկ սմս եկավ կապված Վիվասելի նոր ակցիայի հետ , պետք է սմս ուղարկել 2222
VIVACELL բառը մինչև ամսի 28-ը որպիսի մասնակցես խարկությանը, այլ մանրամասներ գրված չէին. իսկ 111 համարին միանալ չի ստացվում անընդհատ զբաղված է: Որևէ մեկը տեղյակ է խաղարկության կագրի, սմսի ուղարկման արժեքի, և այլ մանրամասների մասին:

Taurus
10.09.2007, 11:09
Զզվել եմ արդեն, մոտս Viva-ի Sim- ա, ու նորմալ չի ցույց տալիս ծախսած գումարը, շաբաթը մեկ կարող ա գրի մի 3 օր ուշացումով:
Էս մի շաբաթ ա կապն էլ ահավոր ա, էն մի միջոցառումից հետո վարի ա

Universe
10.09.2007, 17:40
Զզվել եմ արդեն, մոտս Viva-ի Sim- ա, ու նորմալ չի ցույց տալիս ծախսած գումարը, շաբաթը մեկ կարող ա գրի մի 3 օր ուշացումով:
Էս մի շաբաթ ա կապն էլ ահավոր ա, էն մի միջոցառումից հետո վարի ա
Երեկոյան ժամերին ինձ մոտել է նույնը... :( Բայց առավոտյան 10-12 կողմերը որ ստուգում եմ, միշտ ցույց ա տալիս...:esim Կարծում եմ դրա պատճառը, երեկոյան ժամերին Վիվայի ծանրաբեռնվածությունից դա կլինի: Իսկ վերջերս էլ սկսել են անկապ-անկապ հաշիվներ ուղարկել հաշվիս... :angry

Dragon
12.09.2007, 03:04
Յուրաքանչյուր ամսի 8-15-ը Վիվասելի գրասենյակում մուծում անելիս ակամայից հիշում ես 90-ականների հացի ու նավթի հերթերը::think

NetX
12.09.2007, 04:54
Յուրաքանչյուր ամսի 8-15-ը Վիվասելի գրասենյակում մուծում անելիս ակամայից հիշում ես 90-ականների հացի ու նավթի հերթերը::think
Մուծեք պոչտաներում կամ օնլայն ԵԴրամով, առանց նեռվեր քայքայելու :)

Taurus
12.09.2007, 09:50
Մուծեք պոչտաներում կամ օնլայն ԵԴրամով, առանց նեռվեր քայքայելու :)

Փոստերում էլ ա նույն հերթերը!

Dragon
12.09.2007, 09:56
Մուծեք պոչտաներում կամ օնլայն ԵԴրամով, առանց նեռվեր քայքայելու :)

Օնլայն երբեք չարժե անգամ ամենաչնչին գումարով գործարք անել:
Նախ 1-ին աստված գիտի հասավ տեղ, թե ուր, եվ 2-րդ կտրոն չկա, որ վաղը ապացուցելու բան լինի ներկայացնես: Վիրտուալ կտրոնը ապացույց չէ:
Սիրում եմ կենդանի մարդկանց հետ գործ բռնել:

Kheranyan
12.09.2007, 10:37
Եթե ունեք պլաստիկ քարտ (Visa, Arca, Master…), ապա ամենա հարմար և արագ վճարում կատարելու միջոցը բանկոմատներն են (ATM):hands
1. Գրեթե հերթ չկա (հատկապես երեկոյան ժամերին 19:00-ից հետո)
2. Կարող ես գործարք կատարել շաբաթվա յուրաքանչյուր օր և ցանկացած ժամին,
3. Առկա է վճարումը հիմնավորող կտրոն:

Universe
12.09.2007, 13:51
Լիովին համաձայն եմ, որ բանկոմատով փոխանցում կատարելն է ամենահարմար տարբերակը : Գումարը փոխանցվում է առանց աշխատողների անկապ-անիմաստ հարցերին պատասխանելու, առանց հերթ կանգնելու եւ առանց ընդմիջումների՝ 24Ժ... Իսկ գումարի փոխանցման ապացույց հանդիսացող կտրոնն էլ ձեռքիդ հեռանում ես բանկոմատից... :ok

laptop
04.10.2007, 09:00
Նոր գներ Կլասիկ փաթեթի բաժանորդների համար.

http://www.vivacell.am/index.php?menu=42&lng=1

laptop
04.10.2007, 15:59
ահա և նորությունը.

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1045

laptop
05.10.2007, 17:07
Գիշերային սակագային պլաններ Ալո բաժանորդների համար =)

http://www.vivacell.am/index.php?page=news&newsID=1055&lng=1

laptop
07.10.2007, 14:15
ՎիվաՍելի հետվճարային բաժանորդները կարող են վճարումները կատարել TelCell-ի տերմինալների միջոցով

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1065

Sunun
07.10.2007, 19:19
Գիշերային սակագային պլաններ Ալո բաժանորդների համար =)

http://www.vivacell.am/index.php?page=news&newsID=1055&lng=1

ՎԻՎԱ = ԱՐՄԵՆՏԵԼ+ COPY+ PASTE :D:D:D:D:D

Dragon
15.10.2007, 03:46
ՎԻՎԱ = ԱՐՄԵՆՏԵԼ+ COPY+ PASTE :D:D:D:D:D

Կամ Արմենթելը սկել ա, ձեռքերը գցել ա փրփուրներին:
Էլ ինչ էլ անի բաժանորդներին հետ չի բերի, ոնցոր ՀՀՇ-ից հիասթափված ժողովուրդը էլ Լեվոնին չի ուզի: :D:D:D

Sunun
15.10.2007, 07:43
ԼՈԼ ԱՐՄԵՆՏԵԼ-ը բաժանորդների խնդիր չունի

Dragon
15.10.2007, 16:20
ԼՈԼ ԱՐՄԵՆՏԵԼ-ը բաժանորդների խնդիր չունի

Էդ քո տեսակետն ա, թե Արմենթելի:
Փաստորեն բիզնեսը չի հետաքրքրու՞մ:
Ճիշտ ա փողից շատ չեն նեղվում /ինչի նեղվեն էդքան գռփին/, բայց որ «վիզ են դնում» բաժանորդներին պահեն էդ 100 տոկոս:
Ինչի էս Արմենթելին էդքան պաշտպանում, էնտեղ ես աշխատու՞մ:
Ընկերս Արմենթելի քաղաքականության ու կարգավորման հարցերով տնօրենն ա, բայց դա հեչ չի խանգառում ինձ որ ռեալ գնահատեմ:

հ.գ.Բա ինչի են ընկած մարզերում մոնիթորինգ անու՞մ:

Herates
15.10.2007, 16:28
ԷԷԷ Արմենթեել Արմենթեել... մենակ իրանց նոր աշխատողներն են լավը.. բայց սերվիսը ոչ մի բանի պետք չի. Սա չեմ ասում վիրավորելու կամ փնովելու համար.. բայց Արմենթելը շաաատ ագրեսիվ քաղաքականություն է ընտրել.... սկսած մարքեթինգից վերջացրած ֆինանսական ասպեկտներով... ու դա շատերին դուր չի գալիս... սա էլ որպես բարի և/կամ չար լուր այնտեղ աշխատողների համար...

Tigran Adunts
15.10.2007, 16:49
ARMENTEL FOREVER!!!!!!!!!!!!!!!!!
Առաջիննա եղել առաջինն էլ կմնա :D

Dragon
15.10.2007, 17:18
Ինչպես որ հացն առաջին,
Այնպես էլ կապն առաջին միշտ կուտ է գնում ... :D

Հա իբր ինչ միշտ առաջինը, Արմենթել եք գովում, գնացեք Արմենթել թեմայում գովացեք: էստեղ Վիվասելի մասին է ու նրա ծառայությունների: Ինչ ա մենք էլ սաղովի գանք մտնենք Արմենթել բաժինը սկսենք գրել ու հիմնավորել Արմենթելի էշությունները:
8 տարվա Արմենթելի անփոփոխ բաժանորդ եմ եղել, երբեք Արմենթելի տենդով չեմ տառապել: Ավելի լավ սերվիս եկավ, ընտրեցի Վիվասել:
Հիմա ինչ ա, են վաղտ պիտի սազս առած Արմենթել երգեի, հիմա էլ Վիվասել:

Tigran Adunts
15.10.2007, 17:29
Հետո Արմենտելին չեմ գովել ես տեմայում!!!!
Առաջինը չի նշանակում լավը:
Խորհուրդ կտամ վերջի ասացիս վրա միքիչ երկար մտածես:
Ու նախորդ գրածիս վերջում ել ես սմայլին նայի>>>> :D

Philosopher
15.10.2007, 17:39
Մոդերատորական: Կոպիտ գրառումները ակումբում արգելված են: Հարգեք միմյանց դիրքրոշումները և քաղաքակիրթ բանավեճ վարեք: Կոպիտ ձևակերպումները և դրանց հետ կապված թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

Sunun
16.10.2007, 07:48
Էդ քո տեսակետն ա, թե Արմենթելի:
Փաստորեն բիզնեսը չի հետաքրքրու՞մ:
Ճիշտ ա փողից շատ չեն նեղվում /ինչի նեղվեն էդքան գռփին/, բայց որ «վիզ են դնում» բաժանորդներին պահեն էդ 100 տոկոս:
Ինչի էս Արմենթելին էդքան պաշտպանում, էնտեղ ես աշխատու՞մ:
Ընկերս Արմենթելի քաղաքականության ու կարգավորման հարցերով տնօրենն ա, բայց դա հեչ չի խանգառում ինձ որ ռեալ գնահատեմ:

հ.գ.Բա ինչի են ընկած մարզերում մոնիթորինգ անու՞մ:

Այո ես ինքս ԱՐՄԵՆՏԵԼ-ի աշխատակից եմ, բաժանորդները մեր իրենք իրենց են վերադառնում ուղղակի դա ժամանակի խնդիր է

Armeno
17.10.2007, 14:40
Ծնգցնելու ծառայություն վիվա ի կողմից,
Եթե ձեր հեռախոսի մեջ փող չկա, կամ էլ կա և դուք ուզում եք Ծնգցնել վիվասելի բաժանորդի, ապա ձեր հեռախոսից հավաքեք *127*vivacell-ի բաժանորդի համարը#
Բաժանորդը կստանա SMS հաղորդագրույուն որում նշվում է, որ զանգահարի ձեզ:
Այս ծառայությունը կարող եք օգտագործել օրեկան 5 անգամ

TigranM
18.10.2007, 14:00

Հաձայն եմ քեզ հետ:Առնվազն վիվան պիտի մի հատ նենց քայլ անի, որ իրանից ավելի շատ հիասթափվեն քան արմենտելից են հիասթափված ու փոխեն համարները:

Dragon
20.10.2007, 00:00
Այո ես ինքս ԱՐՄԵՆՏԵԼ-ի աշխատակից եմ, բաժանորդները մեր իրենք իրենց են վերադառնում ուղղակի դա ժամանակի խնդիր է

Տես դու էլ ես ընդունում, որ Արմենթելը իր սխալ աշխատաոճի պատճառով հիասթափեցրեց իր հաճախորդներին: ՉԵմ վիճի թե ինչ կլինի: Բայց արի ընդուներ մի բան որ բոլորն էլ ուզում են ունենալ մշտական ու հուսալի գործընկեր: Հիասթափվելուց հետո, դժվար թե շատերը փորձեն 2-րդ հնարավորություն տալ՝ հատկապես հաշվի առնելով հայերի պահպանողական խառնվածքը /հաճելիեվ հարմար չէ 2 ամիսը մեկ համար փոխել/:

հ.գ. Մինչեվ վերջ փորձում էի հավատալ որ Արմենթելը կփոխի իր քաղաքականությունը, գերշահույթ ստանալու փոխարեն կդառնա հարմար եվ վստահելի գործընկեր, բայց ինչպես ասում են կարմիր կովը կաշին չի փոխում:
Ինձ ուրախացնում է քո նվիրվածությունը քո աշխատանքին եվ ընկերությանը: Գոնե գնահատում ե՞ն:
Եվ քանի որ Արմենթելի աշխատակից ես խնդրում եմ բացատրի՝ ինով էր պայմանավորված քաղաքային հեռախոսների գների բարցրացման հետ կապված օյինբազությունը, որը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժեց:
Ոնց ընդունեմ, երբ էդքան թալանել է ու թալանում է...

BOBO
23.10.2007, 21:40
Ծնգցնելու ծառայություն վիվա ի կողմից,
Եթե ձեր հեռախոսի մեջ փող չկա, կամ էլ կա և դուք ուզում եք Ծնգցնել վիվասելի բաժանորդի, ապա ձեր հեռախոսից հավաքեք *127*vivacell-ի բաժանորդի համարը#
Բաժանորդը կստանա SMS հաղորդագրույուն որում նշվում է, որ զանգահարի ձեզ:
Այս ծառայությունը կարող եք օգտագործել օրեկան 5 անգամ
Էս ինչ թազա բան էր արա
Սպանին թողին արդեն::angry Էս հայերն էլ մի հատ թազա բան չլսեն...!
Էսա զանգում եմ վիվա ասեմ վավշե անջտեն:angry

Dragon
23.10.2007, 21:50
Էս ուր հասանք: Արդեն օպերատորներն էլ են հարմարվում մեր իրականությանը: Խայտառակություն ա: Փող չունես խեռախոս մի պահի::angry

BOBO
23.10.2007, 21:56
Էս ուր հասանք: Արդեն օպերատորներն էլ են հարմարվում մեր իրականությանը: Խայտառակություն ա: Փող չունես խեռախոս մի պահի::angry
Ինչ էս խոսում այ մարդ տենց ոնց կլնի մարդիկ 200 հազարնոց հեռախոս պտի բռնեն, բայց դե հասկանում ենք որ մենակ երգ լսելու, նկարելու մեկել ԾՆԳՑՆԵԼՈՒ հմար(Էն էլ արդեն մի քանի տարբերակներով:angry)

Մանե
24.10.2007, 10:11
Ծնգցնելու ծառայություն վիվա ի կողմից,
Եթե ձեր հեռախոսի մեջ փող չկա, կամ էլ կա և դուք ուզում եք Ծնգցնել վիվասելի բաժանորդի, ապա ձեր հեռախոսից հավաքեք *127*vivacell-ի բաժանորդի համարը#
Բաժանորդը կստանա SMS հաղորդագրույուն որում նշվում է, որ զանգահարի ձեզ:
Այս ծառայությունը կարող եք օգտագործել օրեկան 5 անգամ

Ինչքան ուզում են ինձ ծնգցնեն,մեկա հետ չեմ զանգի,չնայած սիմ ա:PԶԶվում եմ ծնգցնելու սովորությունից:[
Տենց մի 20 հատ սմս եմ ստացել,բայց ոչ մեկին հետ չեմ զանգել:D
Այ մարդ,փող չունեք,մի զանգեք,հենց փող չեն ունենում,նոր կարոտում են:D
Եդ օպցիան էլ հիմարություն ա:P

Universe
24.10.2007, 10:26
Իսկ վիվասելի մոտ այնպիսի ծառայություն չկա՞, որ իմ տեղը բանակում ծառայի...:)

Apsara
24.10.2007, 13:09
Ժող ես ինչ-որ բանից հետ ե՞մ մնացել, չեմ հասկանում, թե ինչ հերթեր են վիվասելի գրասենյակների մոտ ու ինչու են այդ գրասենյակները սունկերի նման աճում բոլոր թաղամասերում:
Մեկդ ասեք ինչա կատարվում

Ուրվական
24.10.2007, 13:20
Ժող ես ինչ-որ բանից հետ ե՞մ մնացել, չեմ հասկանում, թե ինչ հերթեր են վիվասելի գրասենյակների մոտ ու ինչու են այդ գրասենյակները սունկերի նման աճում բոլոր թաղամասերում:
Մեկդ ասեք ինչա կատարվում

Դե հիմնականը նրա համար ա, որ սիմ քարտ ունեցող բաժանորդները շատացել են, ու քանի որ ամսի 10-ից մինչև 20-ը վարձը չմուծելու դեպքում հեռախոսները անջատվում են, դրա համար հերթե են գոյանում, իսկ վիվասելլն էլ փորձում է լուծել այդ խնդիրը:

Apsara
24.10.2007, 13:27

Ընդհամենը՞… իսկ ես մտածում էի… լավ շատ շնորհակալ եմ Ուրվական ջան

TigranM
24.10.2007, 23:04
Եվս մի պատճառ կա: Բոլոր կանխավճարային քարտերը ըստ ՀՀ կառավրության սահմանած կագի մինչև ամսվա վերջ պետք է գրանցվեն, այլապես, որքանով ինձ է հայտնի, կարգելափակվեն: Այդ տհաճությունից խուսափելու համար անձնագրով և քարտով պետք է ներկայանալ ցանկացած սպասարկման կենտրոն և կնքել պայմանագիր: Շատերը դա թողել են վերջին օրվան դրա համար էլ հերթեր են գոյանում:

Apsara
25.10.2007, 10:50

Փաստորեն շուտով համարս կարգելափակվի:think
ինչ անեմ, երբ հերթ կանգնեմ, որ մինչ 7 աշխատանքի եմ
Ինչ եք կարծում չե՞ն երկարացնի ժամկետները:8

TigranM
25.10.2007, 10:56
Փաստորեն շուտով համարս կարգելափակվի:think
ինչ անեմ, երբ հերթ կանգնեմ, որ մինչ 7 աշխատանքի եմ
Ինչ եք կարծում չե՞ն երկարացնի ժամկետները:8

Հնարավորա չերկարացնեն: Կամ առավոտ շուտ պետքա գնաս կամ էլ շաբաթ օրը մինչև, կարծեմ, ժամը մեկը:

_DEATH_
25.10.2007, 12:12
Ժողովուրդ կարողա իմանաք, էտ համարը որ գրանցում ենք, հետո ձև չի լնելու փոխել ուրիշի անունով սարքել՞՞

TigranM
25.10.2007, 12:42
Ոքան գիտեմ կա, սեփականատիրոջ փոփոխության ծառայություն 1000 դրամ:

laptop
25.10.2007, 13:09
Ժողովուրդ կարողա իմանաք, էտ համարը որ գրանցում ենք, հետո ձև չի լնելու փոխել ուրիշի անունով սարքել՞՞

կա, դեռեւս անվճար (քանի դեռ բոլորը գրանցված չեն)

laptop
25.10.2007, 14:40
Առաջին անգամ Հայաստանում` Զանգիր Ինձ ծառայությունը ՎիվաՍելից

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1115

Armeno
25.10.2007, 15:19
Առաջին անգամ Հայաստանում` Զանգիր Ինձ ծառայությունը ՎիվաՍելից
VivaCell ի Հերթական սուտը…
Արմենթելն էլ ունի *143*(9 նիշանոց համարը)#
Արմենթելով կարող եք օրեկան 5 անգամ օգտվել, ի տարբերություն վիվայի
Ու ամենակարևորը, որ կարող եք Վիվայի վրա էլ ուղարկել

laptop
25.10.2007, 15:46
VivaCell ի Հերթական սուտը…
Արմենթելն էլ ունի *143*(9 նիշանոց համարը)#
Արմենթելով կարող եք օրեկան 5 անգամ օգտվել, ի տարբերություն վիվայի
Ու ամենակարևորը, որ կարող եք Վիվայի վրա էլ ուղարկել

Չեմ մեկնաբանելու, քանի որ որոշ մարդիկ, ցավոք, չեն տարբերում ծառայության թեսթային փուլը կոմերցիոնից:

Արմեթելի մոտ դեռևս թեսթային է, հակառակ պարագայում գոնե մի տեղ պաշտոնապես այդ ծառայության մասին գրված կլիներ:
Կա արդյոք Արմենթելի կայքի վրա, կամ գուցե 0611-ում, կամ գուցե բաժանորդներ սպասարկման կենտրոնում?
Ցույց տվեք` տեսնեմ:

Սա առողջ մրցակցություն է, իսկ ոմանք փորձում են ամեն ինչ պղտորել:

Պետք չի:

Sunun
25.10.2007, 16:21
ԱՐՄԵՆՏԵԼԻ մոտ *143* շատ վաղուց կա ուղղակի դեռ պաշտոնական չի հայտարարվել,իսկ դա ԱՐՄԵՆՏԵԼ-ը ուներ հունիսի 18-ից սկսած դա ստանդարտ ԲԻԼԱՅՆԻ ծառայություն է, իսկ ՎԻՎԱՆ ուղղակի արդեն հասցրել է COPY paste անի

TigranM
25.10.2007, 16:25

COPY paste անելը որնա կարևորը մեր բաժանորդների համար լավ լինի թե ով ումից ինչ COPY paste կանի ինձ բացարձակ չի հետաքրքրում:

Tigran Adunts
25.10.2007, 16:26
ԱՐՄԵՆՏԵԼԻ մոտ *143* շատ վաղուց կա ուղղակի դեռ պաշտոնական չի հայտարարվել,իսկ դա ԱՐՄԵՆՏԵԼ-ը ուներ հունիսի 18-ից սկսած դա ստանդարտ ԲԻԼԱՅՆԻ ծառայություն է, իսկ ՎԻՎԱՆ ուղղակի արդեն հասցրել է COPY paste անի

Լօլ արդեն ԱրմենՏելինը չի աշխատում((((
Ասումա ծառայությունը ակտիվ է միայն Բիլայնի կանխավճարային բաժանորդների համար, ես էլ կանխավճարային բաժանորդ եմ

Sunun
25.10.2007, 16:44
Աշխատում է ուղղակի անջատվում և միացվում, իսկ ՄԻԱՍՆԿԱՆ և ԸՆԿԵՐՆԵՐ-ում դեռ չեն գործում, իսկ մանցած ԱՐՄԵՆՏԵԼ-ի հարցերը եկեք գրենք ԱՐՄԵՆՏԵԼ-ի մասում այստեղ ՎԻՎԱյի մասն է

Ավելացվել է 2 րոպե անց
Ու հիշեցնեմ, որ այն փորձնական փուլում է

laptop
25.10.2007, 17:04
ԱՐՄԵՆՏԵԼԻ մոտ *143* շատ վաղուց կա ուղղակի դեռ պաշտոնական չի հայտարարվել,իսկ դա ԱՐՄԵՆՏԵԼ-ը ուներ հունիսի 18-ից սկսած դա ստանդարտ ԲԻԼԱՅՆԻ ծառայություն է, իսկ ՎԻՎԱՆ ուղղակի արդեն հասցրել է COPY paste անի

դա ստանդարտ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ է

թե Վոդաֆոնը, Լեբանսելը, Օ2-ն, Մեգաֆոնը ու մնացած մի քանի հարյուր օպերատորներն էլ են ԲԻԼԱՅՆԻՑ copy-paste արել??

Մի քիչ մտացիր, նոր խոսա.. Կամ գոնե Գուգլից օգտվել սովորիր:
Էդ ծառայությունը կոչվում է CallMe:
http://www.google.com/search?hl=en&q=call+me+service

Sunun
25.10.2007, 17:21
Լոլ ախպերս դու ինդզ մի ասա թե ես ոնց խոսամ, ես ամեն ինչ շատ լավ մտածում եմ նոր եմ խոսում, իսկ Բիլայնի մոտ դա ուրիշ դզեվ է կոչվում դա մեկ, եվ երկրորդ առաջինԸ դա Հայաստանում կիրառել է ԱՐՄԵՆՏԵԼ-ը, ու հետո ես Գուգլից շատ լավ օգտվել դու ինքդ փորձիր սովորել եթե կարիք ունես, ու ինձ թվում է այստեղ դուք գրեք դզեր ՎԻՎԱյի մասին ԱՐՄԵՆՏԵԼ-ի տոպիկում էլ թող գրվի իր մասին, այսքանը

_DEATH_
25.10.2007, 17:44
իսկ Բիլայնի մոտ դա ուրիշ դզեվ է կոչվում

Այսինքն copy past Rename :think :D

Մանե
25.10.2007, 19:58
ԱՐՄԵՆՏԵԼԻ մոտ *143* շատ վաղուց կա ուղղակի դեռ պաշտոնական չի հայտարարվել,իսկ դա ԱՐՄԵՆՏԵԼ-ը ուներ հունիսի 18-ից սկսած դա ստանդարտ ԲԻԼԱՅՆԻ ծառայություն է, իսկ ՎԻՎԱՆ ուղղակի արդեն հասցրել է COPY paste անի
Մի բան ասեմ,բայց կներեք,որ մի քիչ կոպիտ ստացվի:oy
Որ Արմենթելը ինչ-որ ծառայություններ ունի դեռ չհայտարարված,դրանից բաժանորդներին ոչ տաք ա լինում,ոչ էլ սառը;)
Երևի «Միասնական » փաթեթն էլ ա փորձարկման փուլում եղել ու Միասին սակագնային պլանն էլ ա Վիվան COPY paste արե՞լ:think

Sunun
25.10.2007, 20:47
ԼՈԼ ԱՐՄԵՆՏԵԼԻ Միասնականը ուրիշ բան է լրիվ, իսկ Միասինը Արմենտելի ԳՕ քարտի 1 տարի ուշացումով կրկնությունն է

Ավելացվել է 1 րոպե անց
Իսկ Մագնիսն էլՄիասնականի կրկնությունն է, տեսնենք ԱՐՄԵՆՏԵԼ-ի Ընկերներ-ի կրկնությունը ինչ է լինելու

laptop
25.10.2007, 21:43

Իհարկե, ներցանցային էժան զանգեր էս մոլորակի վրա մենակ Արմենթելն ա առաջարկում)
ՎիվաՍելի մարքեթինգի բաժնի աշխատողներն էլ բան ու գործ չունեն, նայում են թե Արմենթել ինչ ա անում, մի տարի սպասում են, հետո նույնը կրկնում են)

Ըհը, Մագնիսն էլ Միասնականի կրկնությունն է, ուղղակի ՎիվաՍելի Մագնիսը առաջարկում ա րոպեն 40 դրամով զանգել դեպի ՎիվաՍել ու քաղաքային ցանց ու հաշվում ա ըստ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ, իսկ Արմենթելի Միասնականը` 49 դրամով, ու հաշվում ա ըստ րոպեների: Ըհը, շատ նման են, շաաատ:
Սպասիր մի հատ էլ ացատրեմ, էն մյուս կողմից: Եթե ՎիվաՍելի Մագնիսով զանգում ես ցանցի ներսում ու խոսում ես 15 վայրկան` քո հաշվից գնում ա 10 դրամ:
Եթե խոսում ես 30 վայրկյան` 20 դրամ:

Եթե Արմենթելի Միասնականով զանգում ես ցանցի ներսում ու խոսում ես 15 վայրկան` քո հաշվից գնում ա 49 դրամ: Խոսում ես 30 վայրկյան` էլի 49 դրամ: 5 վայրկյան` Էլի 49 դրամ: 1 վայրկյան` նորից 49 դրամ:

Ախր շաաաա~տ նման են... Շաաաա~տ..

Թե քեզ թվում ա մարդիկ րոպեավճարը վայրկյանավճարից չեն տարբերում:
Արդեն կասկածում եմ, որ դու էլ չես տարբերում:
Հակառակ դեպքում` ինչու էս պնդում որ "Մագնիսն էլՄիասնականի կրկնությունն է"
կարող ա ե'ս եմ դեբիլ ու չեմ հասկանում

Sunun
25.10.2007, 22:02
Ինքը դզեվը նույնն է վերցված սակագների մասին գիտեմ Մեր Ընկերներն էլ 39 դրամ է թե Վիվայի և թե ԱՐՄԵՆՏԵԼԻ ցանցում, 69 դրամ քաղաքային ու գումրաներն էլ հաշվում է ըստ վարկյանների դե նայիր ումն է էժան, լավ ուրեմն ես այլեվս այստեղ չեմ գրի դու ստեղ Վիվան գովա կամ տեղեկացրա նորությունների մասին ես ԱՐՄԵՆՏԵԼ-ի բաժնում կգրեմ նորությունների մասին ու կոգնեմ բաժանորդներին

laptop
25.10.2007, 22:09
Ինքը դզեվը նույնն է վերցված

շարունակում էս պնդել, թե "Մագնիսն էլՄիասնականի կրկնությունն է" ???

եթե չես շարունակում, ասա, որ սխալվել ես ու փոխել ես կարծիքդ:

Sunun
25.10.2007, 22:13
Ես իմ ասելիքը ասեցի ու չեմ հրաժարվում ասածիցս, ցտեսություն

Kheranyan
30.10.2007, 16:45
Կանխավճարային քարտերի գրանցման ժամկետները երակարձգել են մինչև 2008թ-ի մարտի 1ը: Առավել մանրամասն կարդացեք A1Plus-ում (http://a1plus.am/am/?page=issue&iid=53928)

TigranM
05.11.2007, 11:39
Վիվասել-ի սպասարկման մակարդակը ավելի բարձրա, չհաշված հերթերը: Կոնկրետ քարտերը գրանցելիս պետք է ընդամենը ներկայանալ քրտով և անձնագրով, իսկ մնացածը իրենք անում են: Իսկ Արմենտելի համարների գրամցման վայրերում նույնիսկ
պատճենահանող սարք չկա, դու ինքտ պետք է քարտտ անձնագրիտ հետ պատճենահանես ու ներկայանաս, ու ետքանել բավարար չի, պահանջում են որ նորկայացնես մեծ քարտը ( քարտը գնելուց, sim քարտը որ մեջից հանում ես): Հենա միանգամից հայտարարեն, որ իրենց բաժանորդ պետք չի պրծնեն:

TigranM
06.11.2007, 10:36
Լավ կլիներ, որ Վիվան ծառայություն ունենար որով հնարավոր կլիներ ցանցի ներսում ալո քարտից ալո քարտ գումար փոխանցել:

Kheranyan
06.11.2007, 12:14
Լավ կլիներ, որ Վիվան ծառայություն ունենար որով հնարավոր կլիներ ցանցի ներսում ալո քարտից ալո քարտ գումար փոխանցել:

Այդպիսի ծառայություն կա և այն նկարագրված է Այստեղ (http://www.vivacell.am/index.php?menu=1045&lng=1)

_DEATH_
06.11.2007, 15:54
Այդպիսի ծառայություն կա և այն նկարագրված է Այստեղ (http://www.vivacell.am/index.php?menu=1045&lng=1)

Ուրա՞՞, մտա սաղ կարթացի, ոչ մի տենց բան չտեսա:
Ցանկացած այլ Ալո քարտ վերալիցքավորելու համար վերնագրի տակ գրածա ոնց կարելիա քո քարտից ուրիշի քարտը լիցքավորել վերալիցքավորման քարտով: Բա ուրա գրած ոնց գումար փոխանցենք՞՞՞ :think

TigranM
06.11.2007, 17:52
Այդպիսի ծառայություն կա և այն նկարագրված է Այստեղ (http://www.vivacell.am/index.php?menu=1045&lng=1)

Ըտեղ իմ ասծի մասին ոչին չկա գրված:

Kheranyan
07.11.2007, 10:07
Ըտեղ իմ ասծի մասին ոչին չկա գրված:

Հա լավ, ներող, պարզապես հարցադրումն էի սխալ հասկացել:

Artgeo
10.11.2007, 15:55
77 ծառայություն (VoIP). ուղիղ միացում աշխարհին
Բացեք նոր պատուհան դեպի աշխարհ` 77 ծառայություն:

2007 թ. նոյեմբերի 9-ը նշանավորվեց նոր ծառայության մեկնարկով, որը հնարավորություն է տալիս կատարել միջազգային զանգեր ավելի ցածր սակագներով: Պարզապես հավաքելով բջջային հեռախոսից 77, այնուհետև համապատասխան հեռախոսահամարը միջազգային ձևաչափով` Դուք կարող եք զանգահարել արտասահմանում գտնվող Ձեր ընկերներին և հարազատներին:

Օրինակ. 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար]

http://vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1135

_DEATH_
07.12.2007, 19:38
Ժողովուրդ ով քանի հատ սմս/մմս–ա ուղարկել, ով քանի միավոր ունի, գրեք իմանամ հետ եմ ընգել, թե չէ: *222# 156 հետ եմ չէ ընգել ՞՞ :D քանի հոքի գիտեմ 500 էն հասել, ուզում եմ գոնե 3-րդ ավտոն վեկալեմ, հեսա գնամ 10 հատ վերալիցքավորման քարտ առնեմ:

BOBO
07.12.2007, 23:06
Ժողովուրդ, իսկ կարողա իմանաք որ SMS-ը կարճ համրներին ենք ուղարկում միավոր գալիս ա?

VisTolog
08.12.2007, 00:10
Մի հարց էլ ես տամ:
Կարողա իմանաք Վիվասելը մի օր dial-up ծառայություն տալու ա:

BOBO
08.12.2007, 00:12
Մի հարց էլ ես տամ:
Կարողա իմանաք Վիվասելը մի օր dial-up ծառայություն տալու ա:
Հա:D

Safaryan
12.12.2007, 14:17
Ժողովուրդ, իսկ կարողա իմանաք որ SMS-ը կարճ համրներին ենք ուղարկում միավոր գալիս ա?

Կարճ համարներին SMS ուղարկելուց միավոր չի գալիս: Հաստատ::B

VisTolog
14.12.2007, 19:10
Որպես Հայաստանի հասարակության մի մաս, ՎիվաՍելը հոգ է տանում երեխաների` հասարակության առավել խոցելի խմբերից մեկի մասին: ՎիվաՍելն իր առջև նպատակ է դրել մանուկների համար ստեղծել ապահով և գեղեցիկ մթնոլորտ:

Այսօր, նոյեմբերի 23-ին, ՎիվաՍելը հայտարարեց, որ ավարտվել են ՎիվաՍելի սոցիալական ներդրումի շնորհիվ իրականացված Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները:

ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՙԱռաջինը երեխաներին՚ ՀԿ-ի նախագահ Նանի Օսկանյանը, ինչպես նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող դեսպանների տիկնայք Դիլիջանի քաղաքապետի ուղեկցությամբ մասնակցեցին Դիլիջանի թիվ 11 մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի մուտքի մոտ երեխաներն աղ ու հացով դիմավորեցին հյուրերին: Կարճատև շրջայցից հետո հյուրերը հրավիրվեցին երեխաների հետ ճաշելու:

Ռալֆ Յիրիկյանն ասաց. - ՙԻնչպես ասում են, մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Մենք գիտենք, թե որքան խորն են մանկությունից մնացած տպավորությունները: ՎիվաՍելը ցանկանում է, որպեսզի Հայաստանի երեխաները երջանիկ լինեն, նրանց դեմքին միշտ ժպիտ լինի, ու չլինեն արցունքներ՚:

23/11/2007

VisTolog
18.12.2007, 18:48
Առաջին անգամ Հայաստանում` GPRS ռոումինգ

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս. թ. Դեկտեմբերի 19-ից, ՎիվաՍելի հետվճարային քարտի բաժանորդները կարող են օգտվել GPRS ծառայությունից` գտնվելով ռոումինգում Էմ-Տե-Էս-ի (МТС) Ռուսաստանի ցանցում: Իսկ Էմ-Տե-Էս-ի (МТС) հետվճարային քարտի բաժանորդները կարող են օգտվել GPRS ծառայությունից` գտնվելով ռոումինգում ՎիվաՍելի ցանցում:

GPRS` ինտերնետն ամենուրեք քեզ հետ, այժմ նաև Ռուսաստանում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 111:

BOBO
21.12.2007, 17:50
Ամանորյա հերթական անակնկալները ՎիվաՍելից

Նոր Տարվա կապակցությամբ ՎիվաՍելի ինչպես նոր կանխավճարային, այնպես էլ առկա բաժանորդները կստանան հաճելի անակնկալներ

Անակնկալ առաջին

Դուք դեռ ՎիվաՍելի բաժանո՞րդ չեք

Դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը, գնելով և ակտիվացնելով Ալո կանխավճարային քարտ, Դուք կստանաք 2008 դրամի բոնուս` ՎիվաՍելի ցանցում առաջիկա 4 ամիսների ընթացքում կատարվող զանգերի և ուղարկվող SMS և MMS հաղորդագրությունների համար:

Բոնուսը տրվում է հետևյալ սկզբունքով.

Քարտն ակտիվացնելու պահից սկսած յուրաքանչյուր ամիս Ձեր բոնուսային հաշվին կավելանա 502 դրամ (ընդամենը` 2008 դրամ 4 ամսվա ընթացքում)

Յուրաքանչյուր ամսվա համար տրված բոնուսը կարելի է օգտագործել միայն այդ ամսվա ընթացքում. չօգտագործված բոնուսը հաջորդ ամիս չի փոխանցվում

Վավերականության ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, լիցքավորելով Ձեր հիմնական հաշիվը Դուք կարող եք շարունակել օգտվել Ձեր բոնուսային հաշվից, հակառակ դեպքում այն կզրոյացվի:

Օրինակ.
Եթե ակտիվացնեք քարտը դեկտեմբերի 27-ին, նույն օրը Ձեր բոնուսային հաշվին կավելանա 502 դրամ, որը դուք կարող եք օգտագործել դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև Դուք կստանաք 502-ական դրամ հունվարի 27-ին, փետրվարի 27-ին և մարտի 27-ին:

Անակնկալ երկրորդ

Դուք արդեն ՎիվաՍելի կանխավճարային կամ հետվճարային բաժանորդ եք

Ուրեմն հավաքեք անվճար *208# կոդը և դեկտեմբերի 21-ից հունվարի 13-ը խոսեք ՎիվաՍելի ցանցում Ամանորյա 20% իջեցված սակագներով:
Դեպի եվրոպական երկրներ կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը կազմում է 378 դրամ (ներ. ԱԱՀ) պիկ և 331 դրամ (ներ. ԱԱՀ) ոչ-պիկ ժամերին:

Նշում` Դեկտեմբերի 20-ից հետո ակտիվացված կանխավճարային քարտերի բաժանորդները չեն կարող օգտվել զեղչերից:

ՎիվաՍելը շնորհավորում է Ձեր Ամանորը և ցանկանում է ամենայն բարիք:

Մանրամասների համար զանգահարեք 111:

21/12/2007

Ըհը խնդրեմ կարգին բան:hands
VivaCell 4ever:))

Ավելացվել է 13 րոպե անց
Քարտուղար ծառայություն

Որքան կարևոր զանգերի չեք կարողացել պատասխանել հեռախոսագծի զբաղված լինելու կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու պատճառով…

Նման բան այլևս չի կրկնվի:

ՎիվաՍելը ներկայացնում է նոր անվճար ծառայություն` Քարտուղար:

Ձեր բջջային Քարտուղարը տեղյակ կպահի Ձեզ ուղղված բոլոր այն զանգերի մասին, որոնք Դուք այս կամ այն պատճառով չեք կարողացել ստանալ: Ամեն անգամ, երբ Ձեզ փորձեն զանգահարել այն ժամանակ, երբ հեռախոսագիծը զբաղված է, Դուք գտնվում եք ռադիոծածկույթից դուրս, կամ Ձեր հեռախոսն անջատված է, Քարտուղարը հաղորդագրության տեսքով կտեղեկացնի Ձեզ զանգի մասին: Հաղորդագրության մեջ կնշվի զանգահարողի հեռախոսահամարը, զանգի օրը և ժամը:

Հաղորդագրություն չի ուղարկվում, երբ.

Զանգահարողն օգտվում է Ինքնորոշման արգելափակում կամ Պահմտոցի ծառայությունից

Դուք օգտվում եք Զանգի վերահասցեավորում կամ Ձայնային փոստ ծառայությունից
Ծառայությունն ակտիվացված է ՎիվաՍելի բոլոր բաժանորդների համար:

Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *142*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ծառայությունը կրկին ակտիվացնելու համար հավաքեք *142*1# և սեղմեք զանգահարելու կոճակը:

Քարտուղար` Ձեր անձնական բջջային օգնականը

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:

19/12/2007

Հա բայց սրա իմաստը որն էր չհասկացա նույնը ձայնային փոստով էլ ա ըլնում էլի::think
Էս ակումբը էլի գժվավ:o

_DEATH_
14.01.2008, 00:49
Առաջին անգամ Հայաստանում` Փողանցում
Ի՞նչով կարող եք օգնել Ձեր մտերիմին, եթե նրա հաշվեկշռի գումարը վերջացել է ամենաանհրաժեշտ պահին.

Փոխանցեք գումարն անմիջապես Ձեր կանխավճարային քարտի հաշվից:

Պարզապես հավաքեք Ձեր բջջային հեռախոսից

*126*հեռախոսահամարը*փոխանցվող գումարը#

և սեղմեք զանգահարելու կոճակը: Գումարն անմիջապես կավելանա նշված բաժանորդի հաշվին:

Ծառայության արժեքն է 30 դրամ(ներ. ԱԱՀ) յուրաքանչյուր փոխանցման համար:

Ծանոթություն
Փոխանցվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 200-ից 20.000 դրամ միջակայքում
Փոխանցում կատարող բաժանորդի հաշվի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս
Փոխանցում հնարավոր չէ իրականացնել գտնվելով ռոումինգում
Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո

12/01/2008

Cassiopeia
15.02.2008, 13:20
Բողոք Վիվասելից.:P
http://mmviewer.vivacell.am/ կայքը ոչ մի կերպ չի բացում:angry

BOBO
15.02.2008, 14:48
Ինչիտ ա պետք?:))

Cassiopeia
15.02.2008, 14:57
Ինչիտ ա պետք?:))

MMS եմ ստացել բանակու ծառայողից, իսկ ես Արմենտել-ի բաժանորդ եմ: Ուզում եմ նայել:angry, բայց Վիվասելը հեչ չի մտածում մեր մասին:angry

Sunun
15.02.2008, 15:06
Խորհուրդ ով քեզ ՄՄՍ ա ուղարկում ասա թող ուղղարկի +37491or9xxxxxx@mms.armentel.com հասցեյով

Cassiopeia
15.02.2008, 15:10
Խորհուրդ ով քեզ ՄՄՍ ա ուղարկում ասա թող ուղղարկի +37491or9xxxxxx@mms.armentel.com հասցեյով
հեռախոսով ուղարկելու դեպքո՞ւմ էլ:think

Sunun
15.02.2008, 16:59
Այո չէ որ համարյա բոլոր հեռախոսները կարողանում են մաիլին ուղղարկել ՄՄՍ տենց թող փորձի

_DEATH_
15.02.2008, 19:01
Յանիմ թե mms.armentel.com-ը շատա բացում:

BOBO
15.02.2008, 19:20
Յանիմ թե mms.armentel.com-ը շատա բացում:
Խի պտի բացի որ:))

Sunun
16.02.2008, 08:49
mms.armentel.com-ը ընենց լավ ա բացում որ էլ չասեմ

BOBO
16.02.2008, 12:44
mms.armentel.com-ը ընենց լավ ա բացում որ էլ չասեմ
Ուրեմը էտի մենակ Արմենտելի աշխատակիցների համար ա:D

Աթեիստ
16.02.2008, 13:10
Ուրեմը էտի մենակ Արմենտելի աշխատակիցների համար ա:D

Կարող ա՞ Արմենտել եմ ընդունվել, խաբար չեմ (իմ մոտ շատ արագ բացեց):

Երկուշաբթի Արմենտելից աշխատավարձ կուզեմ :)

Իսկ եթե լուրջ, վաղու~ց օգտվում եմ Արմենտելից, դժգոհելու տեղ չունեմ:

BOBO
16.02.2008, 13:43
Համենայն դեպս իմ մոտ չի բացում;)

Sunun
16.02.2008, 15:02
Բոլորի համրար էլ դա բաց է ու աշխատում քո մոտ չի բացում դիմի պրովայդերիտ

Ներսես_AM
16.02.2008, 15:31
C:\Users\Nerses>ping mms.armentel.com

Pinging mms.armentel.com [212.73.64.30] with 32 bytes of data:

Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.

Ping statistics for 212.73.64.30:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss)

Sunun
16.02.2008, 15:34
Ժող ԱՐՄԵՆՏԵԼի հարցերը գրեք ԱՐՄԵՆՏԵԼԻ բաժնում, իսկ սայթի հետ ով խնդիր ունի թող դիմի իրա պրովայդերին

Աթեիստ
16.02.2008, 17:00
C:\Users\Nerses>ping mms.armentel.com

Pinging mms.armentel.com [212.73.64.30] with 32 bytes of data:

Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.
Reply from 62.89.1.51: Destination host unreachable.

Ping statistics for 212.73.64.30:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss)

Pinging mms.armentel.com [212.73.64.30] with 32 bytes of data:

Reply from 212.73.64.30: Destination net unreachable.
Reply from 212.73.64.30: Destination net unreachable.
Reply from 212.73.64.30: Destination net unreachable.
Reply from 212.73.64.30: Destination net unreachable.

Ping statistics for 212.73.64.30:
Packets: Sent = 4, Received = 4, Lost = 0 (0% loss),
Approximate round trip times in milli-seconds:
Minimum = 0ms, Maximum = 0ms, Average = 0ms

Սա սակայն չի խանգարում կայքից օգտվելուն :)

BOBO
16.02.2008, 17:15
http://212.73.64.30/mmawap/jsp/otp/login.jsp
Սենց բացեց;)

Sosoyan
16.03.2008, 23:34
Մայլից դեպի վիվասել ՄՄՍ ինչ հասցեով են ուղարկում?

BOBO
17.03.2008, 00:14
Մայլից դեպի վիվասել ՄՄՍ ինչ հասցեով են ուղարկում?
Ոչ մի:))

Zangezur
30.03.2008, 03:07
եթե վիվասելին լավ տեղյակ մարդ կա թող պատասխանի, ինչի flyproxy.com-ը փակեվեց, հազիվ ինտերնետ էինք մտնում

Ավելացվել է 2 րոպե անց
Հարց ունեմ: Վիվասելը ինտերնետի հարցում հայկական մեկ այլ ընկերությունից կախվածություն ունի, եթե ոչ, ինչի ա գները թանկ

Otaku
01.04.2008, 13:46
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել, որ 2008 թ. ապրիլի 1-ից գործում են GPRS ծառայության նոր իջեցված սակագներ հետվճարային բաժանորդների համար:

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1425

Norton
01.04.2008, 15:25
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել, որ 2008 թ. ապրիլի 1-ից գործում են GPRS ծառայության նոր իջեցված սակագներ հետվճարային բաժանորդների համար:

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1425

իսկ կանխավճարայիններին խղ չեն միացնում,արմենթելը արդեն կես տարի իրա իզիներին միացրելա ինտերնետ…

Ուրվական
02.04.2008, 17:11
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել, որ 2008 թ. ապրիլի 1-ից գործում են GPRS ծառայության նոր իջեցված սակագներ հետվճարային բաժանորդների համար:

http://www.vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1425

5 Մբ-ը 400 դրամ, պատկերացնու՞մ եք: Հալալ ա Վիվայիս:

Artgeo
08.04.2008, 00:28
Հնարավո՞ր է վերցնել կոնկրետ ճ համար։

ArmSOAD
14.04.2008, 15:25
Ժողովուրդ, որևէ մեկը փորձելա Nokia 6630-ով ինտերնետ մտնի? Ոչ մի ձո չի լինում: :(

laptop
07.05.2008, 12:09
Շնորհավոր Հաղթանակի օրը
ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ 2008 թվականի մայիսի 7-ից 11-ը ՎիվաՍելի բոլոր բաժանորդները կարող են զանգահարել ԱՊՀ ցանկացած երկիր ընդամենը 36 դրամ րոպեավճարով:

ՎիվաՍել. Միասին տոնենք Հաղթանակի օրը:

Նշում.
Նշված սակագինը չի գործում 77 (VoIP) ծառայության միջոցով կատարվող միջազգային զանգեր կատարելիս:

Grieg
13.05.2008, 12:18
GPRS Ալո կանխավճարային բաժանորդների համար

ՎիվաՍելն ուրախ է տեղեկացնել, որ այսուհետև Ալո կանխավճարային բաժանորդները նույնպես կարող են օգտվել GPRS ծառայությունից:

Այժմ Դուք հնարավորություն ունեք միանալ ինտերնետին ՎիվաՍելի ծածկույթի ցանկացած կետում, ցանկացած պահի: Օգտվեք ինտերնետից ներսում թե դրսում, ճանապարհին և բնության գրկում… Եվ այս ընթացքում Դուք կարող եք շարունակել ստանալ և կատարել զանգեր… Ավելին, Դուք կարող եք օգտվել GPRS ծառայությունից գտնվելով ռոումինգում ՎիվաՍելի բոլոր GPRS ռոումինգ գործընկերների ցանցերում: Ոչինչ չի խոչընդոտում Ձեր մուտքն ինտերնետ: Պարզապես անհրաժեշտ է ունենալ GPRS ապահովող բջջային հեռախոս, որը կարող եք կարգավորել առկա եղանակներից որևէ մեկով:

GPRS-ի առավելություններից մեկն այն է, որ դուք վճարում եք միայն փոխանցված և ստացված տվյալների ծավալի, և ոչ թե միացման տևողության համար: 1 ՄԲ-ի արժեքն է 130 դրամ: Իսկ վճարը հաշվարկվում է ըստ ԿԲ-երի:

Ռոումինգում GPRS ծառայության վճարը հաշվարկվում է համաձայն հետևյալ աղյուսակի.
Երկրներ Դրամ/10 ԿԲ
ԱՊՀ, ԱՄՆ և Կանադա 40
Այլ երկրներ 60

*Հաշվարկային նվազագույն ծավալն է 10ԿԲ

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111.

10/05/2008
http://vivacell.am/index.php?lng=1&page=news&newsID=1435

BOBO
13.05.2008, 21:12
Վերջապես:yahoo
Բայց թանգա:(

Armeno
14.05.2008, 13:43
թալանա

qlunG
14.05.2008, 15:28
Էդքան էլ թալան չի; Եթե հաշվենք, որ բիլայնը 90դրամա 1մբ ի համար և ամիսը 360դրամ ամսեկան; 360/(130-90)=9 մբ օգտագործելուց նոր բիլայնը օգուտ կտա; Իսկ էդքան օգտագործել հեռխոսով դժվարա օգտագործել ես իսք եմ մտնում գմեիլ մեիլ եմ ստուգում իրանց ծրագրով էդքան չի էլ հելել;

laptop
15.05.2008, 08:50
Նոր իջեցված սակագներ դեպի ԱՊՀ երկրներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2008 թ. մայիսի 15-ից ՎիվաՍելի բոլոր բաժանորդները կարող են զանգահարել ԱՊՀ երկրներ ընդամենը 63 դրամ րոպեավճարով:

Մանրամասների համար զանգահարեք 111:

Նշված սակագինը չի գործում 77 (VoIP) ծառայության միջոցով միջազգային զանգեր կատարելիս:

no666
15.05.2008, 22:47
իսկ ինչ նորություններ կան Վիվաի պայմանագրային բաժանորդներիի համար?

laptop
16.05.2008, 00:40
իսկ ինչ նորություններ կան Վիվաի պայմանագրային բաժանորդներիի համար?

ՎիվաՍելի բոլոր բաժանորդները կարող են զանգահարել ԱՊՀ երկրներ ընդամենը 63 դրամ րոպեավճարով ;)

Ուրվական
16.05.2008, 08:55
laptop ջան, մի հատ կասե՞ս, թե ոնց կարելի ա կորպորատիվ փաթեթում, որն ունի 3000-ից ավելի անդամ, կոնկրետ իմ համարը ինտորնետին միացնել, այսինքն՝ GPRS-ը, էլի:

no666
16.05.2008, 13:17
ԳՊՌՍ միացնելն ու անջատելը կատարում են փաթեթի պատասխանատու անձը և վիվասելլի աշխատակիցները ` բաժանորդի ցանկությամբ , որը պետք է դիմի 2 կողմերին ել :8
կարճ ասած այս ձևը սխալ է . ինչպես նաև պահմտոցի և համարի ինքնորոշման արգելափակում -ը միացնելու ընթացակարգը /փաթեթների համար/
եթե նորություն կա գրեք ;)

laptop
16.05.2008, 14:13
laptop ջան, մի հատ կասե՞ս, թե ոնց կարելի ա կորպորատիվ փաթեթում, որն ունի 3000-ից ավելի անդամ, կոնկրետ իմ համարը ինտորնետին միացնել, այսինքն՝ GPRS-ը, էլի:

անհրաժեշտ է դիմել Ձեր փաթեթի պատասխանատու անձին, նա էլ իր հերթին պետք է գրի դիմում եւ ներկայացնի այն ՎիվաՍելի 66 սպասարկման կենտրոններից մեկը:

GPRS միացումը (ակտիվացումը) անվճար է, չկա բաժանորդագրման վարձ` ո'չ օրական, ո'չ ամսական: Հաշվարկվում են միայն օգտագործված մեգաբայթերը:

Ավելացվել է 6 րոպե անց

ԳՊՌՍ միացնելն ու անջատելը կատարում են փաթեթի պատասխանատու անձը և վիվասելլի աշխատակիցները ` բաժանորդի ցանկությամբ , որը պետք է դիմի 2 կողմերին ել :8
կարճ ասած այս ձևը սխալ է . ինչպես նաև պահմտոցի և համարի ինքնորոշման արգելափակում -ը միացնելու ընթացակարգը /փաթեթների համար/
եթե նորություն կա գրեք ;)

այս ձեւը սխալ չէ.
այն հիմնավորված է եւ պատճառաբանված

ոչ թե սխալ է, այլ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ բաժանորդներին

հարգանքներով,
lap

no666
16.05.2008, 14:22
:ok իսկ եթե փաթեթն ունի 4-5 հազար բաժանորդ , էս դեպքում պատկերացնում եք քանի միացման և անջատման հայտ կարող է լինել օրական , ընդ որում ոչ միայն GPRS_Ի

laptop
16.05.2008, 15:18
:ok իսկ եթե փաթեթն ունի 4-5 հազար բաժանորդ , էս դեպքում պատկերացնում եք քանի միացման և անջատման հայտ կարող է լինել օրական , ընդ որում ոչ միայն GPRS_Ի

պատկերացնում եմ)
ու գիտակցում եմ, որ դա հենց փաթեթի պատասխանատու անձի պարտականությունն է, որը, հավանաբար, պատասխանատու անձ է ;)

no666
16.05.2008, 16:28
ամեն դեպքում կարելի է ծառայությույնների կառավարման հեռախոսահամար ունենալ դա իմ կարծիքով ավելի լավ տարբերակ է :)

Ուրվական
16.05.2008, 16:41
անհրաժեշտ է դիմել Ձեր փաթեթի պատասխանատու անձին, նա էլ իր հերթին պետք է գրի դիմում եւ ներկայացնի այն ՎիվաՍելի 66 սպասարկման կենտրոններից մեկը:

GPRS միացումը (ակտիվացումը) անվճար է, չկա բաժանորդագրման վարձ` ո'չ օրական, ո'չ ամսական: Հաշվարկվում են միայն օգտագործված մեգաբայթերը:

Լավ չեմ հասկանում, թե ով է փաթեթի պատասխանատուն, ասենք, մեեեեեեեծ փաթեթ ա, որի մեջ մեր ընտանիքով 4 հոգի ունենք համարներ: Էդ 4 համարները վերցնելուց մեզանից ուզել են ասենք, իմ անձնագրի պատճենը ու ստորագրությունը: Ուրեմն ե՞ս եմ փաթեթի իմ մասի պատասխանատուն: Թե չէ, 4000 հոգի մարդ ա, ես էլ ու՞մ կարամ դիմեմ:

laptop
16.05.2008, 17:19

ամենայն հավանականությամբ նրան, ով ներառել է ձեր ընտանիքի համարները, նրան, ով ուզել է պատճենները

Կորպորատիվ փաթեթը կորպորատիվ փաթեթ է եւ գրանցված է իրավաբանական անձի վրա

Ավելացվել է 3 րոպե անց

ամեն դեպքում կարելի է ծառայությույնների կառավարման հեռախոսահամար ունենալ դա իմ կարծիքով ավելի լավ տարբերակ է :)

կարող եք այցելել ՎիվաՍելի սպասարկման կենտրոն, եւ ծանոթանալ կորպորատիվ փաթեթի պայմանագրի հետ:

այնտեղ ամեն ինչ բացատրված է:

Ներսես_AM
16.05.2008, 17:37
այս ձեւը սխալ չէ.
այն հիմնավորված է եւ պատճառաբանված

ոչ թե սխալ է, այլ ինչ-ինչ պատճառներով հարմար չէ բաժանորդներին

հարգանքներով,
lap

եթե դ=վար չէ կբացատրեք հատկապես ոնց է հիմավորված և պատճառաբանված դա:
և ոնց կարող է այն հարմար չլինել եթե օրինակ ՄՄՍ-ը շատ հեշտ ու հանգիստ ով ուզում միացնում է, ինչնէ պատճառը ԳՊՌՍի համար: Հիմա իմ փաթեթի պատասխանատուն ֆիրմայի տնօրենն է որ միշտ շատ զբաղված է և =ամանակ չունի գնա =ամերով վիվասելլի սպասարկման կենտրոններում հերթ կանգնի: Իմ համար այս հարցը շատ անհասկանալի է:

no666
16.05.2008, 17:51
ինձ էլ ա շատ հետաքրքիր
:think

laptop
16.05.2008, 19:00
եթե դ=վար չէ կբացատրեք հատկապես ոնց է հիմավորված և պատճառաբանված դա:
և ոնց կարող է այն հարմար չլինել եթե օրինակ ՄՄՍ-ը շատ հեշտ ու հանգիստ ով ուզում միացնում է, ինչնէ պատճառը ԳՊՌՍի համար: Հիմա իմ փաթեթի պատասխանատուն ֆիրմայի տնօրենն է որ միշտ շատ զբաղված է և =ամանակ չունի գնա =ամերով վիվասելլի սպասարկման կենտրոններում հերթ կանգնի: Իմ համար այս հարցը շատ անհասկանալի է:

Հարգելի' Ներսես,
կրկին հիմնավորումը կորպորատիվ փաթեթի էության մեջ է, իսկ MMS-ը "տակից" թեեւ WAP-ով է աշխատում, որն իր հերթին WAP-over-GPRS է ու GPRS-ով է աշխատում,
ինքը GPRS-ը ուրիշ բնույթի ծառայություն է (ինչի մասին խոսվում է պայմանագրում):
Իրավաբանական նրբություններ կան:

---

իսկ ինչ վերաբերում է հերթերին` կորպորատիվ փաթեթների պատասխանատու ձյաձյաներն ու ծյոծյաները միշտ էլ ուղիղ ու անմիջական կապի մեջ են մեր ըքաունտ-մենեջերների (հայերեն բոց ա))) հետ, ու հաստատ առանց հերթի այդ հարցը կարող է լուծվել:
Էլ չեմ ասում, որ հերթերը ամսի 15-16-ից հետո են լինում, այն էլ շաաատ կարճ:

Չեմ ուզում գովել, բայց իրոք հիմա շատ արագ են սպասարկում:

Ներսես_AM
16.05.2008, 20:47
Հարգելի' Ներսես,
կրկին հիմնավորումը կորպորատիվ փաթեթի էության մեջ է, իսկ MMS-ը "տակից" թեեւ WAP-ով է աշխատում, որն իր հերթին WAP-over-GPRS է ու GPRS-ով է աշխատում,
ինքը GPRS-ը ուրիշ բնույթի ծառայություն է (ինչի մասին խոսվում է պայմանագրում):
Իրավաբանական նրբություններ կան:

Ես չեմ հասկանում ինչնա ուրիշ եթե երկուսն էլ ըստ էության GPRS-ն է:
ստեղ միայն մի խնդիր կարող էր լիներ որ ասենք փաթեթի ներսում միայն փաթեթի տերը ասի ով ինչ ծառայություն ունենա, որովհետև փաթեթը հենց էնա որ մի հոգի պիտի փակի գումարը, այսիքն ֆիրման: դե մեր հայկական փաթեթները հեչ էլի ... բայց ստացվումա եթե մմս կարելի է միացնել ուրեմն ԳՊՌՍ էլ կառելի է միացնել ... ինչնա պրոբլեմ չեմ հասկանաում ... Որ խնդրեմ այստեղ չես տեղադրի պայամանագրի այն հատվածը որ պատմում է ԳՊՌՍի ուրիշ բնույթի մասին:

Zangezur
18.05.2008, 00:29
laptop-աչկիս Վիվայից լավ ջոգում ես: Մի վախտ ալօ քարտով ձրի ինտեռնետ մտնելու ձև կար, էտ խի փակեցին: Ի նկատի ունեմ flyproxy-ով: Եթե վիվայից լավ ես հասկանում, երևի ինձ ել հասկացար

Norton
12.06.2008, 14:16
ժող. ով ա հասկանում ինետի նաստրոյկեքից՞ իմը նոկիա հեռախոսա, բայց իրանց ուղղարկաց նաստրոյկեքի մեջ էդ տոչկա դոստուպայի նաստրոյկեն չի դրվել, որի պատճառով չեմ կարում Օպերա մինի ու մնացած ծրագրերից օգտվեմ, ով կարա ասի, ոնց են ավելցնում էդ մեկը՞

no666
12.06.2008, 14:45
Կոնկրետ ինչ հեռախոս ա ??

Norton
12.06.2008, 15:13
8600 , բայց ոնց որ մենակ իմ մոտ չի էդ պրոբլեմԹ ուրիշ մոդելների վրա էլ չի լնում, Օրինակ Սամսունգների վրա նորմալ աշխատումա.

no666
12.06.2008, 15:28
հիմնական պարամետրերը Նոկիաի համար
меню-точки доступа
новая тд
имя - vivacell inet
имя тд - inet.vivacell.am
имя ползователя,пароль -դատարկ
аутенификация - обычная
дом стр -ցանկացած էջ

допалнителние параметри
IP -0.0.0.0
DNS 0.0.0.0
adress proxy server 83.217.226.71
port 9201 ,8080

մտի ինտերնետ ու ակտիվացրու սարքած Vivacell inet -ը ;)

Norton
12.06.2008, 15:44
Մերսի օգնության համար:) , բայց մեկա չի լինում.
Նայի ես էդ սաղ նաստրոյկեքը արել էմ, բայց հարցը նրանումա էդ նաստրոյկեն չի ավելանում պրեդպոչտիտելնաըա տ.ոչկա դոստուպայում, որ ես էտ ընտրեմ ու ցանցը Վիվաի տակ ընկնի, ընտեղ փ հատ գործարանային կա մտս, բիլայն ու մեգաֆոն, դրանց ցանկում չի ավելանում.

Kuk
12.06.2008, 16:07
Ո՞վ ա տեղյակ՝ մինչև երբ կարամ քարտս թողեմ չգրանցված:

no666
12.06.2008, 16:36
A.N.D.O ՇԱՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է,ՈՐ ՔՈ ՀԵՌԱԽՈՍԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
(կոնկրետ տվյալ օպերատորների ցանցում աշխատելու համար/ինձ էլ է հանդիպել/)այսպես կոչված -օպերատորական- հեռախոս է ինչպես օրինակ nokia 6124-ը
vodafone-ի ցանցում աշխատելու համար .
ԿԱՐՃ ԱՍԱԾ ԾՐԱԳՐԱԻՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ Է ՆՈՐ ՆՈԿԻԱՆԵՐԻ ՄՈՏ, ԿԱՐՈՂ ԷՍ ՓՈԽԵԼ ԾՐԱԳԻՐԸ _FIRMWARE_:hands

Norton
12.06.2008, 17:47
Չէ հաստատ օպերատորական չի, բայց մերսի օգնության համար:)

Artgeo
12.06.2008, 18:59
Մերսի օգնության համար:) , բայց մեկա չի լինում.
Նայի ես էդ սաղ նաստրոյկեքը արել էմ, բայց հարցը նրանումա էդ նաստրոյկեն չի ավելանում պրեդպոչտիտելնաըա տ.ոչկա դոստուպայում, որ ես էտ ընտրեմ ու ցանցը Վիվաի տակ ընկնի, ընտեղ փ հատ գործարանային կա մտս, բիլայն ու մեգաֆոն, դրանց ցանկում չի ավելանում.
երկու նաստրոյկա ես ստեղծում, էս քանի օրը նոկիաների վրա էնքան եմ չարչարվել... Երկու նաստրոյկա ես ստեղծում, սկզբում տոչկա դոստուպա, հետո ինտերնետ, հետո ընտրում ես երկուսն էլ որպես ստանդարտ բոլոր ծրագրերի համար, կաշխատի: Եթե չէ, շաբաթ հանդիպման արի, կդզեմ ;)

Norton
12.06.2008, 19:46

Մերսի:), հեսա տենամ կարամ դզմզեմ.

Artgeo
12.06.2008, 20:00
Մերսի:), հեսա տենամ կարամ դզմզեմ.
հա, հերթականությունը պարտադիր նենց, ոնց ասի, դեռ տոչկա դոստուպա, հետո ինտերնետ ու էդ ինտերնետիդ տոչկա դոստուպան ընտրում ես քո էդ տոչկա դոստուպը :D ինչ խառը ստացվեց :D

Norton
12.06.2008, 20:07
հա, հերթականությունը պարտադիր նենց, ոնց ասի, դեռ տոչկա դոստուպա, հետո ինտերնետ ու էդ ինտերնետիդ տոչկա դոստուպան ընտրում ես քո էդ տոչկա դոստուպը :D ինչ խառը ստացվեց :D

հա, ջոկի ինչ էս ասում , բայց իմ մօտ ոչ մտնում եմ տոչկա դոստուպա, էդ անտեր ֆունկցիաների չի բերում, որ դոբավիծ նովույու տօչկու դոստուպա անեմ, պտի մտնեմ նաստռօյկա, հետո կոնֆիգւրացիայի , իմ սարքած նաստրոյկեքի, նաստոյկաի մեջ նոր բերում տոչկա դոստուպայի նաստրոյակն, որ ինչ էլ անես չի ավելանում ցուցակում:(, չգիտեմ խառը ասեցի, կամ .ես էմ դուբ

Artgeo
12.06.2008, 20:11
Չէ, դուբ չես, կամ էլ ես էլ եմ դուբ :D Նոկիայի մենյուն ա տենց խառը խշտիկ :)
Մի հատ տեղ կա, ըդտեղ ավելացնում ես Կոնֆիգուրացիի, դոբավիտով, ըդտեղ ստեղծում ես, նոր ուրիշ տեղեր օգտագործում ես: Չերեզ-չերեզ ա գալիս: Ես ինքս երևի մի կես ժամ - մի ժամի չափ չարչարվել եմ, մինչև հասկացել եմ ինչը ինչոց ա, բայց վերջում գտել եմ, Նյուտը վկա :)

Norton
12.06.2008, 20:45

կես ժամ , մի ժամ :o
ես հեսա ասեմ ուրեմն մոտավոր ամիս ամսուկես չարչարվում գլուխ չեմ հանում, երևի մի 20 հեգու ձեռի տակով անցելա էլի անարդյունք ... չէ բայց աչքիս դուբ:D

Artgeo
12.06.2008, 20:51
շաբաթ արի հանդիպման, խոսք եմ տալիս, սարքեմ տամ ձեռքդ :)

Norton
12.06.2008, 20:54
շաբաթ արի հանդիպման, խոսք եմ տալիս, սարքեմ տամ ձեռքդ :)

Չէ աչքիս էդ սարքել ամիս ամսուկեսով էլ հետաձգվեց, քննություն:( լավ հլա Վիվայի գրասենյակ կռիվ կգնամ , որ հասցնեմ:)

BOBO
12.06.2008, 22:09
Լավ կռիվ մի գնա մի հատ էլ սենց փորձի:))

1. Բացել Menu->Settings->Configuration->Personal configuration settings.
2. Սղմեք Add new կամ սղմեք Options և ընտրեք Add new.
3. Ընտրեք Web.
4. Գրեք պարամետրերը հետևյալ կերպ`

Account name: VIVA
Homepage: http://wap.vivavcell.am
User name:
Password:
Use preferred access point: No

5. Բացեք Access point settings.
6. Գրեք պարամետրերը հետևյալ կերպ`

Proxy: Enable
Proxy address: 083.217.226.071
Proxy Port: 8080
Data bearer: Packet data(Էս մի քիչ կասկածում եմ եթե ուրիշ բան էլ կա մի հատ էլ նրանով փորձի:) )

7. Բացեք Bearer settings.
8. Գրեք պարամետրերը հետևյալ կերպ`

Packet data access point: inet.vivacell.am
Network type: IPv4
Authentication type: Normal
User name:
Password:

9. Վերադարձեք Personal configuration settings.
10. Ընտրեք VIVA սղմեք Options, ու ընտրեք Activate.

Norton
12.06.2008, 23:01
Լավ կռիվ մի գնա մի հատ էլ սենց փորձի:))

Վա~յ ապրես դու~, նույն էֆֆեկտնա:D:D
.

Kuk
12.06.2008, 23:07
կես ժամ , մի ժամ :o
ես հեսա ասեմ ուրեմն մոտավոր ամիս ամսուկես չարչարվում գլուխ չեմ հանում, երևի մի 20 հեգու ձեռի տակով անցելա էլի անարդյունք ... չէ բայց աչքիս դուբ:D

Անդո ջան, բարի վերադարձ:)
Ի՞նչ Նոկիա ա:

BOBO
12.06.2008, 23:09
Վա~յ ապրես դու~, նույն էֆֆեկտնա:D:D
.
Ինչ ասեմ... հեռախոսդ քցի:D

Ավելացվել է 2 րոպե անց
Իմիջիայլոց կարողա քո քարտը Կլասիկ ա կամ կորպորատիվ ա ու gprs-ը ակտիվացրած չի?:)

Norton
12.06.2008, 23:41
Անդո ջան, բարի վերադարձ:)
Ի՞նչ Նոկիա ա:

Բարև Կուկ, աբրիս , 8600 ա.

Ավելացվել է 2 րոպե անց

Ինչ ասեմ... հեռախոսդ քցի:D

Ավելացվել է 2 րոպե անց
Իմիջիայլոց կարողա քո քարտը Կլասիկ ա կամ կորպորատիվ ա ու gprs-ը ակտիվացրած չի?:)

մի հատ նվեր տու քցեմ(անպայման Nokia N96 կամ Էփլ):D
եթե ավելի լուրջ սովորական ԱԼՈ-յա(համազգային հարց դառավ:D)

Kuk
12.06.2008, 23:49
եթե ավելի լուրջ սովորական ԱԼՈ-յա(համազգային հարց դառավ:D)

Լավ, բան չկա, եթե չստացվի, մի հատ կոնգրես կհրավիրենք կառավարության շենքում կամ աժ դահլիճում՝ Արտեգոն էլ կլինի նախագահ:
վայ:o Թորոսյանի տեղն ա՞ նստելու:D

Artgeo
12.06.2008, 23:55
Use preferred access point: No
Հենց էս ա է, ստեղ պտի ՅԵՍ դրվի :) Մինչև էդ մի հատ աքսես պոինտի նաստռոյկա ես դնում :)

Norton
13.06.2008, 00:27
Հենց էս ա է, ստեղ պտի ՅԵՍ դրվի :)
է՛հ:D

Ռեդ
19.06.2008, 21:18
Հարգելի ժողովուրդ էս ինչ բան ա? :o
Վիվասելի կորպորատիվ փաթեթից դեպի ԱՄՆ րոպեն 344 դրամ ա, իսկ եթե համարից առաջ 77 հավաքես` 25 դրամ: Էս Վիվան լրիվ կայֆի տակ ա :D:hands

laptop
19.06.2008, 23:53
Հարգելի ժողովուրդ էս ինչ բան ա? :o
Վիվասելի կորպորատիվ փաթեթից դեպի ԱՄՆ րոպեն 344 դրամ ա, իսկ եթե համարից առաջ 77 հավաքես` 25 դրամ: Էս Վիվան լրիվ կայֆի տակ ա :D:hands

կայֆի տակ չի, ուղղակի երբ 77-ով եք զանգում, զանգը գնում է VoIP-ով, որը սովորական միջազգային կապից շատ էժան է, իսկ որակը ոչ այդքան արտակարգ:

կոչվում է "Հեռազանգ (http://www.vivacell.am/index.php?menu=1285&lng=1)" ծառայություն:

Enipra
20.06.2008, 15:01
Ուզում եմ ասել, որ գոհ եմ ՎիվաՍելլի սպասարկման որակից թե´ սպասարկման կետերում, թե´ հեռախոսով... ու երեկ հայտնաբերեցի, որ նաև mail-ով: :)
Համարս անջատել էին ինչ-ինչ պատճառներով, առանց դրա արդյունավետությանը առանձնապես հավատալու ասեցի հլը բռնեմ նամակ գրեմ, մարդ ես էլի, կարող է կարդան: Ահագին էլ հարց-մարց էի տվել: Ու մի 10-15 րոպեից զանգեցին, ասացին, որ համարս միացրած ա արդեն, ու շատ բարեհամբույր ու սիրուն տվեցին բոլոր հարցերիս պատասխանները: Ապրեն :)
Դե մի կողմից` հա ինչ, բա էդպես էլ պետք է լինի, դա է նորմալը, բայց դե համատարած անտեղյակության ու մուննաթի կողքին ուրախալի է:

Գրիգոր
21.06.2008, 12:57
Ես նույնը չեյ ասի.
Քանի որ email - ով բան հարցրեցի Վիվայից, ու իրանք անամոթաբար խաբելով ներկայացնում էին իրանց այսպես կոչված էժան գներն ու Բի Լայնի «գոյություն չունեցող բարձր գները» (որ ոչ ոք չի օգտագործում...)
դրան ինչ կասեք???

Սամվել
21.06.2008, 13:55

Դե Նայած ինչ հարցա եղել... կարողա պրովակացիոն բնույթիա եղել :think

Գրիգոր
21.06.2008, 14:00
Ոչ մի պրովոկացիո հարց էլ չկար...
Ընդամենը գրել էյ ուզում եմ քարտ առնեմ,չպգիտեմ Վիվա առնեմ թե Բի Լայն ու ինքն էլ գրել էր իրանց էժան ու Բի Լայնի ամենաթանկ սակագնային պլանի գները (էտ ոչ ոք չի օգտագործում)ու ասում ա մեր գները 20%-ով էժան էն Բի Լայնից

Ռեդ
21.06.2008, 14:02
Հարգելի Գրիգոր, էն վախտվանից, որ եկաք էս ֆորում, ես բացի Վիվայի մասին վատ բաներ գրելուց ուրիշ բան չտեսա: :noti
Ուստիև առաջարկում եմ փոխել թեման :oy

BOBO
21.06.2008, 14:03
Ոչ մի պրովոկացիո հարց էլ չկար...
Ընդամենը գրել էյ ուզում եմ քարտ առնեմ,չպգիտեմ Վիվա առնեմ թե Բի Լայն ու ինքն էլ գրել էր իրանց էժան ու Բի Լայնի ամենաթանկ սակագնային պլանի գները (էտ ոչ ոք չի օգտագործում)ու ասում ա մեր գները 20%-ով էժան էն Բի Լայնից
Իսկ քո կարծիքով ինչ պտի ասեր, պտի ասեր բիլայնը լավնա գնացեք բիլայն առեք?:think

Նույն նամակը բիլայնին գրի տես ինչ են ասում, եթե իհարկե պատասխանեն

Գրիգոր
21.06.2008, 14:06
Լավ էլ պատասխանեցին ու գրել էին էջի հասցե, որի մեջ ներկայացված էր բոլոր սակագնային փաթեթների գները և ավելացրել էր, որ Հայաստանոլւմ գործում է ազատ ընտրության իրավունքը, ուստի ընտրությունը Ձերն է.
Իսկ Վիվան ինչա որ 1 - 2 բաժանորդ ավել ունենա ինչ ասես չի գրում.

Ռեդ
21.06.2008, 14:08
1 - 2 բաժանորդ
Կարծում եմ ավել :think

BOBO
21.06.2008, 14:11
Լավ էլ պատասխանեցին ու գրել էին էջի հասցե, որի մեջ ներկայացված էր բոլոր սակագնային փաթեթների գները և ավելացրել էր, որ Հայաստանոլւմ գործում է ազատ ընտրության իրավունքը, ուստի ընտրությունը Ձերն է.
Իսկ Վիվան ինչա որ 1 - 2 բաժանորդ ավել ունենա ինչ ասես չի գրում.
Դու էլ երևի վիվասելի սայթի մասին էիր տեղյակ կարաիր մտնեիր ու նայեիր ոչ թե հարցնեիր:))

Գրիգոր
21.06.2008, 14:12
Իմ կարծիքով ես ոչ մի վատ բան էլ չեմ գրում, ուղակի ասում եմ ճշմարտությունը և կարծում եմ, ր միշտ էլ ճիշտը լսելուց հետո մարդը հանգում է այն եզրակացությունը, որ գրածը վատ բան է (իհարկե եթե տվյալ անձը ՎիվաՍելլ է օգտագործում.)
Ախր ո՞նց չասեմ???
Հենց նոր պապաս զանգել էր (Վիվայա իրանը) թե մի բառ հասկացա ինչ ասեց ամոթ ինձ....
Հիմա էտ ումիցա???Բի լայնից թե Վիվայից.
Բայց անմիջապես հետո ես եմ տեղ զանգում ու չոտկի ա...

BOBO
21.06.2008, 14:13
http://mobile.beeline.am/geography/zone.wbp
Էս էլ մուտիլովկայա եսիմ ուրդուց Հայաստանի քարտեզը ճարել քցել են, չէ մի չէ ծածկույթի քարտեզ

Ռեդ
21.06.2008, 14:15
պապաս զանգել էր (Վիվայա իրանը)
Պապադ խելոք մարդ ա :think

Գրիգոր
21.06.2008, 14:16
Ես շատ բան կարամ անեմ, որ իրանք չեն պատկերացնում, բայց ուզում էյ փորձել նրանց,էտ խի, Բի Լայնը կարար տենց սիրուն Ձևով ասեր, իսկ Վիվան չգիտես որտեղից իրան իրավունք վերապահեց ներկայացնել նաև Բի Լայնի գները իրենցի հետ մեկտեղ.
Վիվայից գրել էին, որ Բի Լայնում լավ համարի ընտրություն չկա, այնինչ կա և այն համարները, որոնք Բի Լայնում 12000 դրամ են, Վիվայում դրանք պլատին համարներ են ու 130 քանի հազար դրամ...
Բա սրան ինչ կասեք???

Ռեդ
21.06.2008, 14:21
Վիվան չգիտես որտեղից իրան իրավունք վերապահեց ներկայացնել նաև Բի Լայնի գները իրենցի հետ մեկտեղ
Բա ումը պիտի ներկայացներ, Հայաստանում Բիլայն ու Վիվա ա, ուրիշ օպերատոր չկա :o
Վիվայի սպասարկման կենտրոնում, եթե հարցնես գները, կասեն "Դեպի Բիլայն" րոպեն էսքան ա, իսկ Բիլայնում կասեն "Դեպի այլ օպերատոր" րոպեն էսքան ա
Վիվան ընդունում ա Բիլայնի ներկայությունը, իսկ Բիլայնը :[

Գրիգոր
21.06.2008, 14:25
Պապաս խելոք մարդ ա թե չէ, էտի ոչմեկի որոշելու բանը չի.
Ինքը Վիվայա օգտագործում մենակ էն բանի համար, որ Վիվան 10,000 դրամ սահմանափակում ա դնում,Ու հենց հասնում ա պարտքը 10000 դրամի անջատվում ա ու ինք նորից մուծում ա նուրից խոսում.
Նա մեծ հաճույքով կնտրեր Բի Լայն (ու ամենասկզիբց էլ բի լայն էր մինչև անցած տարի, էտ էլ համել Վիվայից էն տվել իրան ինքը աշխատում ա ու հենց անտենաների պատասխանատու ա մեր մոտ...)Թե չե շատ գոհ ա Բի Լայնից

Ավելացվել է 9 րոպե անց
Էտ քարտեզը հաստատ ճիշտ ա.
Ու Վիվայի նման չի որ սաղ քարտեզը ներկել են մուք կապուտ ու ասում են սաղ չոտկիա
Իսկ Բի Լայնը որտեղ թույլ ա կապը ներկած ա որիշ գույնով,որտեղ չկա որիշ...

Norton
21.06.2008, 14:37
Լավ Գրգորը ինձ ստիպեց վերհիշել վերջին դեպքը բիլայնի գրասենյակում:
Մի 2 ամիս առաջ, գնում եմ Բիլայնի նորաբաց գրասենյակներից մեկը` քարտ առնելու, երեկո, էր ուստի գրասենյակում մենակ ես էի:
Նստածա մի քառասունն անց կին, ընտրեցի համարը, ասեցի: Ու ըտեղ ամեն ինչ սկսեց , ուրեմն ես կինը բարձրանումա սեյֆից քարտը բերելու մի 10 րոպե անց լսում եմ գոռոց, կանչումա մյուս աշխատողին(անունը չեմ հիշում պայմանական՝ Վարդուշ)
- աղջի Վարդու՜շ:
-ինչաաա, էլի էդ սեյֆը չես կարում փակե՞ս
-չէ աղջի արի տենանք ինչ ենք անում; մի 5 րոպե հետո իջնումա երեխաներ փաթեթով, պասպորտի պատճենա ուզում , իսկ ես եկել էի են ակնկալիքով , որ իրանց մոտ քսերոքս կանեն:
Աշխատող-ես ինչաաա՜, առաջին անգա՞մ եք քարտ առնում, պտի քսերոքսը բերեիք սենց չի լնի՜ մեր ապառատը լավ չի հանում:fool ինչ անեմ, վերջ իրանց ապառատով տպումա ու իսկականից վատ ա դուս գալի:D ու ես իրա հետ միասին օգնում եմ, որ լրացնի տվյալները կոմպի մեջ:
Դրանից հետո հաջորդ ստադիան:D
-Աղջիիի Վարդու՜շ ես երեխաներ փափեթը ո՞նց են գրանցում, ստեղ 2 հատա բերոււււււ՜մմ, հըբըը,
-Աղջի չգիտեմ կոմպս արդեն անաջատել եմ, հլա գամ տենամ որ մեկնա:
մի 10 րոպե անց, վերջապես գործ գլուխ են բերում, ու ես իրանց մուննաթական =պիտնեռի ներքո դուրս եմ գալի գրասենյակից::))
ու եդ վերջը չի գալիս եմ տուն , ուզւոմ եմ ինետ միացնեմ, զանգում եմ 0611 խնդրում, որ ավտոմատ կարգավորումներ ուղարկեն, մի քան =ամից գալիս ու պարզվումա, որ նաստրոյկեքը ենքան ել ավտոմատ չեն:D ուղղակի մեջ գրվածա, որ մեկը ինչ պիտի դրվի , իսկ կարգավցորումնեը պիտի անես դու՝ ձեռքով: ու ամենավերջում մի 2 օր անց էլ մի 5 անգամ իմ քարտը, բիլայնինի հետ փոխելուց հետո , այն վառվեց:D

Գրիգոր
21.06.2008, 15:11
Ես անպայման էտ հարցով կզբաղվեմ ու կտեղեկացնեմ համապատասխան մարդուն.

Ուղակի ես իրանց տեղը ձեզանից ներեղություն եմ խնդրում, ու ուզում եմ ընբռնումով մոտենաք, քանի որ Բի Լայնը մանգամից բոլոր տարիքով մեծ մարդկանց չի կարող հանել ու ջահելների ընդունել աշխատանքի.
Ու կարծում եմ, կարելի ա հասկանալ.որովհետև տարիքով մեծ են ու իրանց համար դժվար ա միանգամից սովորել կոմպով աշխատել,Մինչև էտ ով գիտի հեռախոսի էն մենակ պատեասխանել...

Ես այդ հարցով անպայման կզբաղվեմ,բայց եթե Ձեզ թվում ա,որ դրանով ինչ որ բան ապացուցեցիք, ապա սխալվում եք, քանի որ Վիվայում էլ տենց իրավիճակներ եղել են անձամբ իմ հետ, ուղակի ընդեղ չեն գոռում, քանի որ իրանց սպասարկման բաժինը հավաբնի նման փոքրա...
Վիվայի կադրերն էլ ջահել են, բհայց ում ա պետք ոիւ բան չգիտեն իրխնց ընկերության մասին.
Հենց մի հատ բան ա լինում վռազ զանգում են կենտոնական հարցնում.

laptop
22.06.2008, 18:40
ուզում եմ ընբռնումով մոտենաք, քանի որ Բի Լայնը մանգամից բոլոր տարիքով մեծ մարդկանց չի կարող հանել

արմենթել-բիլայնը աշքիս մի անգամ էլ ա դատվելու)))

Norton
22.06.2008, 18:52
Գրիգոր պետք չի ներողություն խնդրել, ես բիլայնից ուրիշ բան չէի էլ սպասում, կարևորը հումորի զգացումը տեղը լնի:D
Իսկ Վիվայում ես ավելի շատ եմ օգտվում , իրանց գրասենյակներ և այլն ու տենց բան չեմ տեսել ու միշտ էլ օգնել են ամեն հարցում: էնքան որ հակագովազդով մի զբաղվի դրանից, բիլայն որակը չի բարձրանա:

Ռուֆուս
22.06.2008, 19:00
Ես անպայման էտ հարցով կզբաղվեմ ու կտեղեկացնեմ համապատասխան մարդուն.

Ուղակի ես իրանց տեղը ձեզանից ներեղություն եմ խնդրում, ու ուզում եմ ընբռնումով մոտենաք, քանի որ Բի Լայնը մանգամից բոլոր տարիքով մեծ մարդկանց չի կարող հանել ու ջահելների ընդունել աշխատանքի.

Բիլայն Գրիգոր ջան, բլթցրիր :D Ի դեպ Բիլայնը քեզ ինչքանա փող տվել, որ Վիվասելի սենց հակագովազդում ես?

Kuk
23.06.2008, 00:06
Վիվայի կադրերն էլ ջահել են, բհայց ում ա պետք ոիւ բան չգիտեն իրխնց ընկերության մասին.
Հենց մի հատ բան ա լինում վռազ զանգում են կենտոնական հարցնում.

թե չէ՝ բիլայնի աշխատողները նենց մասնգետներ են հա՞:[ ինչ կարգի աննոռմալ երևույթ ասես՝ հանդիպել եմ արդեն էդ բիլայնում:[

Elmo
23.06.2008, 11:50
թե չէ՝ բիլայնի աշխատողները նենց մասնգետներ են հա՞:[ ինչ կարգի աննոռմալ երևույթ ասես՝ հանդիպել եմ արդեն էդ բիլայնում:[

Հալա աննորմալը հեչ է, բայց որ իրանց կարծիքով իրանք շատ նորմալ են, էդ ավելի ա ջղայնացնում:

Գրիգոր
24.06.2008, 09:15
Բիլայն Գրիգոր ջան, բլթցրիր :D Ի դեպ Բիլայնը քեզ ինչքանա փող տվել, որ Վիվասելի սենց հակագովազդում ես?
Ուր էր թե Բի Լայնը ինձ փող տար,
Ես պատրաստ եմ ձրի իրանց մոտ աշխատեմ, վայց գործի չեն ընդունում...

Իմ տարիքը չի համապատասխանում...

Ավելացվել է 1 րոպե անց

թե չէ՝ բիլայնի աշխատողները նենց մասնգետներ են հա՞:[ ինչ կարգի աննոռմալ երևույթ ասես՝ հանդիպել եմ արդեն էդ բիլայնում:[
Էտ միակողմանի չի.
Համ Բի Լայնում տենց երևույթ կա համ ՎիվաՍելլ - ում.

Մարդը էտքան պի վատանա ճիշտ բան լսելուց...

Ավելացվել է 2 րոպե անց

Գրիգոր պետք չի ներողություն խնդրել, ես բիլայնից ուրիշ բան չէի էլ սպասում, կարևորը հումորի զգացումը տեղը լնի:D
Իսկ Վիվայում ես ավելի շատ եմ օգտվում , իրանց գրասենյակներ և այլն ու տենց բան չեմ տեսել ու միշտ էլ օգնել են ամեն հարցում: էնքան որ հակագովազդով մի զբաղվի դրանից, բիլայն որակը չի բարձրանա:
ԲԻ Լայնը կարիք չունի նման ձևով իրա որակը բարձրացնի...

Ավելացվել է 5 րոպե անց

արմենթել-բիլայնը աշքիս մի անգամ էլ ա դատվելու)))
Բի Լայնը դատվելու ոչ մի պատճառ չունի...
Ես չեմ հասկանում, եթե խոսքը Hi - line - ի մասին ա, ինձ թվում ա դու էլ չէիր հրաժարվի տենց արագ ու էժան ինտերնետից.
Որ մինչև էտ ծառայության լինելը մարդիկ իրանց փողերը թափում էին թանկ ու դանդաղ ինտերնետի համար,հիմա էտքանփողը կտան Hi - line - ի համար ու կարգին իրանց ինտերնետը կվայելեն...

Ռուֆուս
24.06.2008, 22:50

Բիլայնը լավ էլ դատվելու պատճառ ունի, որովհետև մյուս պրովայդերներին մրցակցության հնարավորություն չի տալիս ու էլի ստեղծում է մոնոպոլիա: Իսկ մեր մոտ ինտերնետի թանկ լինելու մեջ շատ մեծ մեղավորություն ունի նաև Բիլայնը:

Kuk
24.06.2008, 23:06
Էտ միակողմանի չի.
Համ Բի Լայնում տենց երևույթ կա համ ՎիվաՍելլ - ում.

Դա Բիլայնին արդարանալու թեմա չի հանդիսանում. այսիքն, եթե Վիվայում կան աննոռմալ երևույթներ, ուրեմն Բիլայնի աննոռմալ երևույթները նոռմալ ե՞ն:

Elmo
24.06.2008, 23:44
Բիլայնը լավ էլ դատվելու պատճառ ունի, որովհետև մյուս պրովայդերներին մրցակցության հնարավորություն չի տալիս ու էլի ստեղծում է մոնոպոլիա: Իսկ մեր մոտ ինտերնետի թանկ լինելու մեջ շատ մեծ մեղավորություն ունի նաև Բիլայնը:

Պետք ա օրենքով արգելվի Բի Լային բջջային զանգերի րոպեն 80 դրամից ցածր տարիֆ սահմանել, իսկ զուգահեռ Վիվան ժամը 20 դրամանոց տարիֆ ունենա: ու ասես դե աշխատի տենանք ոնց ես բիզնես կառուցում: Այ նույն կերպ Բի Լայնը վարվել ա պրովայդրների հետ՝ պրովայդերներին 1 Մեգաբիտ սիմետրիկ երաշխավորված կապուղին տալիս ա մոտ 2 300 000 դրամով, իսկ HI-Line 1 մեգաբիթը(չերաշխավորված և ոչ սիմետրիկ, կարծեմ 250 էլ UP) 30 000 դրամով սովորական օգտագործողներին: Դե հալա պրովայդերների աշխատողների աշխատավարձները, հարկերը, սեփական ծախսերը, ամորտիզացիոն ծախսերն ու շահույթն էլ գումարեք: Դրա համար Բի Լային պետք ա ոչ թե դատել, այլ 50 տարի բոլոր եկամուրները ձեռքից վերցնել:

firewall
25.06.2008, 06:15

ապեր, բայց ինչ ես «խոսում»՞, էն էլ Վիվասելլի թեմայում.. :o

Elmo
25.06.2008, 10:53
ապեր, բայց ինչ ես «խոսում»՞, էն էլ Վիվասելլի թեմայում.. :o

Ինչի Վիվասելլի թեմայում ճիշտ խոսալն արգլվումա՞:

Գրիգոր
27.06.2008, 20:25
Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...

Kuk
28.06.2008, 01:22
Վիվասելով լինում ա՞ ինտեռնետով սմս ուղարկել:

ArmSOAD
19.07.2008, 13:07
Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:

Elmo
19.07.2008, 13:20
Մնացած պրովայդերներին էլ ա ետ հնարավորությունը տրվել, թող իրանք էլ անեն...

Սուտա: Կամ Հանրայիննա գժվել հա՞:

Հանրային իրազեկում
01 Հուլիսի 2008

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 22-րդ և 23-րդ հոդվածները, մտադիր է համապատասխան որոշմամբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ամրակցված հեռախոսային ցանցի շահագործման մեջ (ITU-T E.164 երաշխավորագրի համաձայն հաստատված Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի օգտագործմամբ) գերիշխող դիրք զբաղեցնող:
Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշյալ հարցի վերաբերյալ հայցում է շահագրգիռ կազմակերպությունների մեկնաբանությունները մինչև 2008 թվականի սեպտեմբերի 2-ը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (http://www.psrc.am/am/?module=news&mid=3&id=953)

01 հուլիսի 2008թ.
ք.Երևան

Rammstein
20.07.2008, 16:45
Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:

Իսկ քոնը ի՞նչ քարտ ա, ալո, կլասիկ, թե կորպորատիվ։
Եթե ալո ա, դու էլ կարաս միացնես, եթե կլասիկ ա պիտի գգնաս սպասարկման կենտրոն, իսկ եթե կորպորատիվ ա, պիտի փաթեթիդ տիրոջը վերցնես, ու միասին գնաք ՎիվաՍել։:B

laptop
20.07.2008, 16:49
Մի հարց տամ էլի: կասեք թե ինետ միացնելու համար ինչա պետք անել: Միայն սեթինգսը քաշելը հերիքա, թե պետքա գնալ ասել որ միացնեն: Կանխավ շնորհակալություն:

Ալո բաժանորդների համար ծառայությունն ակտիվացված է ի սկզբանե:

Կլասիկ բաժանորդները GPRS ծառայությունն ակտիվացնելու համար պետք է այցելեն ՎիվաՍելի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Կորպորատիվ բաժանորդների մոտ այն ակտիվացնելու համար սպասարկման կենտրոն պիտի այցելի կամ կազմակերպության տնօրենը, կամ լիազորված անձը (ներկայացնելով լիազորագիր), կամ հենց ինքը` կորպորատիվ բաժանորդը` ներկայացնելով լիազորագիր կոնկրետ իր հեռախոսահամարի համար GPRS ակտիվացնելու վերաբերյալ:

firewall
20.07.2008, 16:52
Վիվասելլի ինտերնետը չի աշխատում հիմա, թե մենակ իմ մոտ ա այդ պռոբլեմը՞:

ArmSOAD
21.07.2008, 14:30
Բոլորին շնորհակալություն:)

Artgeo
06.08.2008, 23:00
Դեպի ԱՊՀ երկրներ կատարվող զանգերի ցածր սակագին «Իմ Աշխարհը» ծառայության միջոցով

«Իմ Աշխարհը» (http://www.vivacell.am/index.php?menu=151&lng=1)ծառայության շնորհիվ ԱՊՀ երկրներում գտնվող Ձեր մտերիմների հետ Դուք կարող եք խոսել ցածր սակագնով: Այժմ «Իմ Աշխարհը» ցուցակում կարելի է ներառել ցանկացած ԱՊՀ երկրի մեկ հեռախոսահամար: Դեպի «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված ԱՊՀ երկրի հեռախոսահամար կատարված զանգի սակագինն է 42 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):

Ցուցակում ԱՊՀ երկրի հեռախոսահամար ավելացնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է հրահանգում հեռախոսահամարը մուտքագրել միջազգային ձևաչափով:

Օրինակ.

Հեռախոսահամարի ավելացում` *230*0074955555555#

Հեռախոսահամարի փոփոխում` *230*077297777*0074955555555#

ՎիվաՍել. ընդլայնիր քո աշխարհը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111:
30/07/2008

ՎիվաՍելի հատկացրած 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ

1-ը օգոստոսի, 2008թ. Երևան, Հայաստան - ՎիվաՍելը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ այսօր, ընկերության 25 միլիոն դրամի աջակցության շնորհիվ Չարենցավանում բացվեց 3 նոր սպորտային խաղադաշտ` քաղաքի երիտասարդության շրջանում ակտիվ սպորտաձևերը խթանելու, և երեխաների մեջ փոքր տարիքից առողջ ապրելակերպի մշակույթը արմատավորելու նպատակով:

Համաձայն իր որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության սկզբունքներին` ՎիվաՍելը սոցիալական ներդրումներ է իրականացնում այնպիսի ոլորտներում, որոնք, երկարաժամկետ կտրվածքում, դրականորեն կանդրադառնան հասարակության կյանքի որակի վրա` նվազեցնելով առողջության հետ կապված ռիսկերը: Այդպիսի ոլորտներից են համարվում առողջ ապրելակերպի խրախուսումն ու համապատասխան պայմանների ապահովումը:

Խաղադաշտերի կառուցումն իրականացվեց համաֆինանսավորման սկզբունքով` ՎիվաՍել ընկերությունն ու Չարենցավանի քաղաքապետարանը համապատասխանաբար 25 միլիոն և 12 միլիոն դրամ հատկացրեցին քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցման նպատակով:

Դեռևս այս տարվա գարնանը ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստակամություն էր հայտնել Չարենցավանն ընդգրկել ՎիվաՍելի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերում, որից հետո, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի նախաձեռնությամբ` քաղաքում ծավալվեց հանրային քննարկում, որի արդյունքում որոշվեց ՎիվաՍելի կողմից խոստացված ֆինանսական աջակցությունն ուղղել քաղաքի 3 տարբեր թաղամասերում սպորտային խաղադաշտերի կառուցմանը` նպատակ ունենալով քաղաքում խթանել սպորտային կյանքը և ստեղծել արդյունավետ ժամանցի վայրեր պատանիների համար: Հուլիսի 25-ի դրությամբ խաղադաշտերի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված էին:

Խաղադաշտերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՎիվաՍելի Գլխավոր տնօրենը` կիսելու շնորհակալ ազգաբնակչության ուրախությունը: Շնորհավորելով չարենցավանցիներին` Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշեց. ՙՎիվաՍելի անունից ուզում եմ շնորհավորել Չարենցավանի բնակիչներին, և մասնավորապես, երիտասարդներին` այս գեղեցիկ սպորտային խաղադաշտերի կառուցման առթիվ: Հուսով եմ, որ երիտասարդներն իրենց ազատ ժամանակի մի զգալի մասը կհատկացնեն մարզումներին, կյուրացնեն նոր և հետաքրքիր մարզաձևեր, կկոփեն իրենց մարմինը և հեռու կմնան վնասակար սովորություններից: ՎիվաՍելն այսուհետ ևս շարունակելու է աջակցել Հայաստանի երիտասարդությանը՚:
01/08/2008

http://vivacell.am/

Norton
08.08.2008, 21:54
Ռոումինգ Վրաստանում. մուտքային զանգերի իջեցված սակագին

2008 թ. հուլիսի 24-ից մինչև սեպտեմբերի 30-ը Վրաստանում ռոումինգում գտնվելիս գործում է մուտքային զանգերի ցածր սակագին*: ՎիվաՍելի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդների համար այն կազմում է ընդամենը 63 դրամ/րոպե:

*Բացառությամբ այն դեպքի, երբ բաժանորդը գտնվում է ռոումինգում Aquafon Abkhazia ցանցում:

Պարզապես ակտիվացրեք Ալո ռոումինգ ծառայությունը նախքան Հայաստանից մեկնելը և Դուք հնարավորություն կունենաք մտերիմների հետ կապի մեջ մնալու առանց փոխելու հեռախոսահամարը, կատարելու և ստանալու զանգեր, ինչպես նաև ուղարկելու և ստանալու SMS հաղորդագրություններ` և այս ամենն աննախադեպ ցածր սակագներով:
Ծառայություններ/Ուղղություններ
Մուտքային 63
Ելքային

Տեղական ուղղություններ 150
Միջազգային ուղղություններ

Հայաստան 250
ԱՊՀ երկրներ 300
Այլ երկրներ 1000
Արբանյակային ցանցեր

Գլոբալսթար, Իրիդիում, Թուրայա 5000
Ինմարսաթ 6500
SMS
դրամ/SMS
Մուտքային 0
Ելքային 50
GPRS 40 դրամ / 10 ԿԲ

Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:

Ալո ռոումինգ ծառայության ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:

Ալո ռոումինգն ակտիվացնելու համար հավաքեք *121*1# և սեղմեք զանգահարելու կոճակը, իսկ ապաակտիվացնելու համար հավաքեք *121*3#
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և ապաակտիվացնել նաև մենյուի միջոցով` հավաքելով *121#

Ալո ռոումինգ ծառայության կարգավիճակը ստուգելու համար հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:

Մանրամասն տեղեկությունների համար, զանգահարեք 111:

vivacell.am

Norton
11.08.2008, 15:09
ՎիվաՍելն աջակցեց Օձուն գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգմանը` հատկացնելով 18.4 միլիոն դրամ

ՎիվաՍելի կողմից հատկացված 18.4 միլիոն դրամ նվիրատվության շնորհիվ ամբողջովին հիմնանորոգվել և կահավորվել է Օձունի մանկական արվեստի դպրոցը, ինչպես նաև ներդրվել է ջեռուցման և թաք ջրի մատակարարման ներքին համակարգ: Վերանորոգված դպրոցի բացման արարողությունն իրականացրեցին ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:

ՎիվաՍելը շարունակում է իրականացնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած լայնածավալ ծրագրերը` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների կենսապայմանների բարելավմանը: Այս անգամ ընկերության ծրագրերի թիրախ էր ընտրված Հայաստանի ամենախոշոր և մեծ գյուղերից մեկը` Օձունը, որը հայտնի է իր պատմա-մշակութային և հոգևոր հուշարձաններով, ինչպես նաև գյուղում ծնված անվանի մարդկանցով:

Հաշվի առնելով Օձունի բնակչության թվաքանակը, ինչպես նաև առաջնորդվելով այն համոզմունքով, որ Հայաստանի գյուղաբնակ երեխաները նույնպես պետք է հնարավորություն ստանան ձեռք բերել գեղագիտական կրթություն` ՎիվաՍելը միջոցներ հատկացրեց գյուղի մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգման նպատակով: Ամբողջովին փոխվեցին դպրոցի դռներն ու լուսամուտները, ինչպես նաև ներդրվեց ջեռուցման և տաք ջրի մատակարարման ներքին համակարգ:

Արվեստի դպրոցը հիմնադրվել է 1970 թ-ին: Դպրոցը հանդիսանում է Օձունի և շրջակա 8 գյուղերի միակ գործող մշակութային կրթօջախը: Դպրոցում գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողովրդական գործիքների, նկարչական բաժիններ: Քանի որ երկար տարիներ գյուղական մանկական արվեստի դպրոցների համակարգը գտնվում է անբավարար վիճակում, ՎիվաՍելը գտնում է, որ համակարգի վերականգնումը առաջնահերթ խնդիրներից է:

Բացման արարողությունից հետո ՎիվաՍելի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. ՙՄենք` Հայաստանի որդիներն ու դուստրերը, այսօր մեծ հպարտություն ենք ապրում` գտնվելով Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում: ՎիվաՍելի կողմից ստանձնած պարտավորությունը` հիմնանորոգել և կահավորել Օձունի մանկական արվեստի դպրոցը, պայմանավորված է նրանով, որ մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի ժառանգորդները: Օձունում պետք է գործի մանկական արվեստի ժամանակակից դպրոց` Օձունի երիտասարդ սերնդին հայկական մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով: Իբրև կորպորատիվ քաղաքացի` ՎիվաՍելն իր եկամուտներից մաս է հանում Հայաստանի երիտասարդ սերնդի և մեր փառավոր մշակութային անցյալի միջև կամուրջներ ստեղծելու նպատակով՚:

ՎիվաՍելի աջակցությունը Օձուն գյուղին չի սահմանափակվում մանկական արվեստի դպրոցի հիմնանորոգմամբ և կահավորմամբ: Ընկերությունը Օձունի գյուղապետարանին նաև տրամադրեց 9 միլիոն դրամ արժողությամբ նոր աղբատար մեքենա:

WWW.VIVACELL.AM

Artgeo
15.08.2008, 13:52
Նոր ծառայություն «Տու-տու չկա» :D

Ցանկանու՞մ եք տարբերվել Ձեր ոճով մյուսներից և վայելել հետաքրքիր անձնավորության համբավ: Ուրեմն «Տու-տու չկա» ծառայությունը հենց Ձեզ համար է: Փոխարինեք զանգի միացման արդեն սովորական դարձած ազդանշանը հաճելի մեղեդիներով, ժամանակակից հիթերով կամ ծիծաղաշարժ կատակներով ու արտահայտություններով:

Տու-տու այլևս չկա… «Տու-տու չկա» ծառայությունն ակտիվացնելուն պես Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդները կլսեն հաճելի մեղեդի: Դուք նաև հնարավորություն կունենաք.

* Ձեռք բերելու Ձեր նախընտրած մեղեդիները, կատակներն ու արտահայտությունները
* Ընտրելու, թե Ձեզ զանգահարողներից ով ինչ մեղեդի է լսելու
* Ընտրելու, թե որ մեղեդին երբ է հնչելու
* Մեղեդի նվիրելու մտերիմին
* Պատվիրելու միևնույն մեղեդին ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր մտերիմի համար

Ծառայությունը կարող եք ակտիվացնել և կառավարել.

* Զանգահարելով 133 կարճ համարին (http://vivacell.am/index.php?menu=1865&lng=1)
* Ուղարկելով SMS հրահանգներ 133 կարճ համարին (http://vivacell.am/index.php?menu=1875&lng=1)
* «Տու-տու չկա» ծառայության կառավարման ինտերնետային կայքից (http://vivacell.am/index.php?menu=1885&lng=1)

Ծառայության ակտիվացումն անվճար է: Մինչև 2008 թ. հոկտեմբերի 1-ը ծառայությունը տրամադրվում է առանց ամսական վճարի:

Ծառայությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: (http://vivacell.am/index.php?menu=1665&lng=1)

«Տու-տու չկա»` ընդգծի´ր անհատականությունդ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 111:
14/08/2008

:D

Amaru
15.08.2008, 13:53
մմմ... բլեք մետալ ունե՞ն :think

Ռուֆուս
15.08.2008, 23:37
մմմ... բլեք մետալ ունե՞ն :think

Լոլ, ոչ մի բան էլ չունեն :D

Միակ նորմալ երաժշտությունը որ ես գտա Աերոսմիթի Dream On-ն է խայտառակ վատ որակով: Ոչինչ մի ամիս ինձ յոլա կտանի, մինչև նորմալ երգեր ճարեն....

Kuk
15.08.2008, 23:44
Էս Վիվան քանի օրա ինձ համոզում ա, որ mms միացնեմ, ես էլ պրինցիպի եմ ընգել, չեմ միացնում: Ո՞նց անեմ, որ օրը չորս անգամ մեսիջ չգրի էդ թեմայով:

Սամվել
15.08.2008, 23:47
Էս Վիվան քանի օրա ինձ համոզում ա, որ mms միացնեմ, ես էլ պրինցիպի եմ ընգել, չեմ միացնում: Ո՞նց անեմ, որ օրը չորս անգամ մեսիջ չգրի էդ թեմայով:

Միացրա .. էլ չի գրի ;)

Ավելացվել է 5 րոպե անց
Մի օր տենց մեկին զանգեցի Թաթուլ էր.. ավելի լավ էր ՏուՏուն լիներ ... ::lol

Բայց Արմենթելլ էր էն...

Grieg
16.08.2008, 00:03
* Զանգահարելով 133 կարճ համարին
աաա ետ աղջիկը ոնց որ ձեր առնի իրա "oրինակներով" :[

Rammstein
16.08.2008, 14:26
Ես էդ 133-ի աղջկա ձենից էն օրը վատացա...:D:D:D
Մեկ էդ ձենը, մեկ էլ էն «Բարբառի» ռեկլամը...

Norton
16.08.2008, 15:12
Ես էդ 133-ի աղջկա ձենից էն օրը վատացա...:D:D:D
Մեկ էդ ձենը, մեկ էլ էն «Բարբառի» ռեկլամը...

չէ, չլնի, չլնի 0611-ի "բարեհամբյուր" աշխատողներից վատը չի լնի:

nenesys
17.08.2008, 04:21
Հարգարժան վիվասելիստներ որևիցե մեկդ փորձել է հեռախոսը որպես մոդեմ օգտագործելով կոմպից ինետ մտնի, եթե ստացվել է ապա նկարագրեք ոնց???

BOBO
17.08.2008, 09:55
Հարգարժան վիվասելիստներ որևիցե մեկդ փորձել է հեռախոսը որպես մոդեմ օգտագործելով կոմպից ինետ մտնի, եթե ստացվել է ապա նկարագրեք ոնց???
L7 էր չէ քոնը?

Շատ սովորական, դռայվերները ինստալլ ես անում, հեռախոսից USB settings-ում default connection-ը դնում ես Data/Fax Connection, կոմպով թազա dial-up connection ես սարքում հեռախոսի մոդեմն ես ընտրում, համարի տեղը գրում ես *99#, զանգում ես դրանով ու կպնում

Norton
17.08.2008, 15:30
ՎիվաՍելը 28.177 միլիոն դրամ նվիրաբերեց Վանաձորում “Օրրան”-ի մասնաճյուղ կառոցելու նպատակով

Ս. թ. օգոստոսի 15-ին, “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում «Օրրանե բարեգործական կենտրոնի գործընկերների համար կազմակերպվեց բարեգործական ընթրիք և աճուրդ, որի նպատակն էր գումարներ հավաքագրել` Վանաձորում «Օրրանե-ի կենտրոն հիմնելու նպատակով: Կենտրոնը նախատեսված է 60 թափառաշրջիկ երեխաների և 40 կարիքավոր տարեցների համար:

Բարեգործական ընթրիքին հաջորդած աճուրդի ժամանակ ՎիվաՍելը նվիրաբերեց 23.177 միլիոն դրամ` գնելով արվեստի 2 աշխատանք, որից առաջինը պատրաստված էր “Օրրան”-ի սաներից մեկի կողմից, իսկ մյուսը` ոսկե և արծաթե թիթեղներից պատրաստված “Միայն քեզ համար” գեղարվեստական աշխատանքը, ճանաչված արվեստագետ Արև Պետրոսյանի գործերից է:

Բացի վերը նշված նվիրատվություններից, ավելի վաղ, որպես “Օրրան”-ի կորպորատիվ բարեկամ, ՎիվաՍելը “Օրրան”-ի վանաձորյան կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների համար նվիրաբերել էր 5 միլիոն դրամ:
15/08/2008

www.VivaCell.am

nenesys
17.08.2008, 17:26
L7 էր չէ քոնը?

Շատ սովորական,

ապսես եղբայր սաղ արել էի բայց էտ համարի տեղը չգիտեի ինչ գրեի:hands

Ahik
17.08.2008, 19:30
Հարգարժան վիվասելիստներ որևիցե մեկդ փորձել է հեռախոսը որպես մոդեմ օգտագործելով կոմպից ինետ մտնի, եթե ստացվել է ապա նկարագրեք ոնց???

BOBO-ի նկարագրածից բացի էլի բան կա անելու, մտի http://www.vivacell.am/index.php?menu=124&lng=1 ամեն ինչ պարզ գրածա.
6-րդ կետին հատուկ ուշադրություն

Rammstein
17.08.2008, 22:33
Ժողովուրդ, էն օրը լսեցի, որ ՎիվաՍելի անունն էլ են ուզում փոխեն, դարձնեն MTS։ Էդ ճիշտ ա՞։:think:think