PDA

Դիտել ողջ տարբերակը : ՎիվաՍել - MTS

Էջեր : 1 2 3 4 5 [6]

jeko777
08.03.2010, 19:58
Բարև բոլորին

ինձ պետքա մի սակագնային պլանի հասցե, որ Վիվասելի ցանցում խոսեմ 0 դրամոով:

Ուզումա թող սիմ լինի, միայն թե խոսեմ անվճար:

Նախապես շնորհակալություն:

Rammstein
08.03.2010, 23:44
Բարև բոլորին

ինձ պետքա մի սակագնային պլանի հասցե, որ Վիվասելի ցանցում խոսեմ 0 դրամոով:

Ուզումա թող սիմ լինի, միայն թե խոսեմ անվճար:

Նախապես շնորհակալություն:

Տենց սակագնային պլան էլ ունի՞ Վիվան: :o

Աչքիս հարցդ հռետորական էր: :acute

Մանուլ
08.03.2010, 23:47
Ամբողջ ցանցո՞ւմ :o:
Կարող ես մի հոգու հետ խոսել 0 դրամով, հիմա տենց քարտեր վաճառում են: Բայց 0 դրամով ամբողջ ցանցո՞ւմ… :think

Yellow Raven
08.03.2010, 23:47
Բարև բոլորին

ինձ պետքա մի սակագնային պլանի հասցե, որ Վիվասելի ցանցում խոսեմ 0 դրամոով:

Ուզումա թող սիմ լինի, միայն թե խոսեմ անվճար:

Նախապես շնորհակալություն:

18+-ում օրվա սկզբում մուծելով 48 դրամով այդ օրը որոշակի համարների հետ կարող ես խոսել անվճար:)
Հ.Գ. Եթե իհարկե չի վերացել էդ ակցիան:))

Zangezur
09.03.2010, 00:40
Կորպորատիվ նորություններ

Տոնական անակնկալ կանխավճարային բաժանորդների համար
Տոնական ակցիա կանխավճարային բաժանորդների* համար. մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ուղարկեք *888# հրահանգն ու օգտվեք այս ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին անհավանական ցածր սակագնով զանգահարելու հնարավորությունից: Բավական է, որ զանգը ստացողի հեռախոսահամարը սկսվի միևնույն թվով ինչ որ Ձերը, և զանգի սակագինը կկազմի ընդամենը 2 դրամ/րոպե:

Օրինակ, (098)707172 հեռախոսահամարի բաժանորդը, 2 դրամ/րոպե սակագնով կարող է զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` 7-ով սկսվող բոլոր հեռախոսահամարներով` անկախ կոդից: *888# հրահանգի ուղարկումն արժե 222 դրամ:

Իսկ ի՞նչ անել, եթե Ձեր մտերիմի հեռախոսահամարը սկսվում է այլ թվով… Կրկին ամեն ինչ Ձեր ձեռքում է: Պարզապես ձեռք բերեք նոր կանխավճարային հեռախոսահամար, որն սկսվում է միևնույն թվով, ինչ որ Ձեր մտերիմի համարը ու խոսեք նրա հետ 2 դրամ/րոպե սակագնով:

Իսկ կարաք ասեք թե ինչա նշանակու "պարզապես ձեռք բերեք նոր կանխավճարային հեռախոսահամար", իհարկե պարզ է, հերթական ձևով որոշել են բաժանոդների թվաքանակ ավելացնել:

հ.գ. Իրանց սայտում նենց էլ մուգ ձևով ընգծել են, ոնց որ էտքանը չէինք ֆայմելու::D

jeko777
09.03.2010, 13:59
Ամբողջ ցանցո՞ւմ :o:
Կարող ես մի հոգու հետ խոսել 0 դրամով, հիմա տենց քարտեր վաճառում են: Բայց 0 դրամով ամբողջ ցանցո՞ւմ… :think

չէ չէ մի հոգու հետ, կներեք սխալվել էի ես:

jeko777
09.03.2010, 14:00
Իսկ ոնց կարող ենք խոսել անվճար? էտ ոնցա արվում?

Rammstein
09.03.2010, 21:36
Իսկ ոնց կարող ենք խոսել անվճար? էտ ոնցա արվում?

Կասկածում եմ, որ Վիվան տենց մշտական բան ունենա, ամենաշատը ինչ-որ ժամանակավոր ակցիա… Աչքիս Վիվային Բիլայնի հետ ես խառնել, jeko777 ջան: ;)

Rammstein
29.03.2010, 00:12
VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը փետրվարի վերջում կազմել է 2.1 մլն

Երեւան/ Մեդիամաքս/. Այս տարվա փետրվարի վերջում VivaCell-MTS-ի բաժանորդների թիվը հունվարի համեմատ ավելացել է 1%-ով (շուրջ 20 հազ. միացում)` կազմելով 2.1 մլն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ-ն, փետրվարի տվյալներով օպերատորի բաժանորդների թիվը տարեկան կտրվածքով աճել է 2.5%-ով (շուրջ 50 հազ. միացում):

2010թ. փետրվարի 28-ի դրությամբ «ՄՏՍ»-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 97.76 մլն սպառող` մեկ տարվա ընթացքում ավելանալով 6.5%-ով:

Աղբյուր` itel.am (http://itel.am)

:D

Հավելում. :lol

Zangezur
29.03.2010, 00:39
Աղբյուր` itel.am (http://itel.am)

:D

Հավելում. :lol

Լավ զարգացած ժողովուրդ ենք, սաղիս ձեռը հեռախոս կա, ու մենակ վիվասել

Gayl
29.03.2010, 00:46
Լավ զարգացած ժողովուրդ ենք, սաղիս ձեռը հեռախոս կա, ու մենակ վիվասել
Մարդ կա մի 100 հատ ունեցելա, զարմանալու ոչինչ չկա ես լիիիիքը համարներ եմ ունեցել, չեմ սիրում երբ մի համարը մի քանի ամսից ավել մոտս ա մնում:

Artgeo
29.03.2010, 07:30
2010թ. փետրվարի 28-ի դրությամբ «ՄՏՍ»-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 97.76 մլն սպառող` մեկ տարվա ընթացքում ավելանալով 6.5%-ով:
Ու սա դեռ միայն Հայաստանում։ Իսկ ամբողջ աշխարհում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրայինա) ՄՏՍ-ը ավելի քան 23 միլիարդ ԱԿՏԻՎ բաժանորդ ունի…

Ոնց որ Հայաստանի ընտրազանգվածը, ռաստյոտ նա դրոժյախ…

Hda
29.03.2010, 09:15
Լավ զարգացած ժողովուրդ ենք, սաղիս ձեռը հեռախոս կա, ու մենակ վիվասել

ու մի քանի հատ

Rammstein
29.03.2010, 11:27
Ու սա դեռ միայն Հայաստանում։ Իսկ ամբողջ աշխարհում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրայինա) ՄՏՍ-ը ավելի քան 23 միլիարդ ԱԿՏԻՎ բաժանորդ ունի…

Ոնց որ Հայաստանի ընտրազանգվածը, ռաստյոտ նա դրոժյախ…

23 միլիա՞րդ, չեմ էլ կասկածում, էդ ձեռի հետ ա։ Բա հլը պատկերացրու MTS-ը գնար Չինաստան ու Հնդկաստան… Արդեն անուններով թվերը կվերջանային, ստիպված պիտի լինեին ասել 5×10²³ բաժանորդ։ :D

Helios
12.04.2010, 22:15
Կատակ եք անում, բայց Օռանժն էլե գնում ՄՏՍ-ի հետքերով :)
հեսա մի տարուց մի 2 միլիոն էլ իրանք բաժանորդ կունենան :)
աչքիս ՄՏՍ-ն էլ, Օռանժն էլ իրանց բաժանորդներին վաճառված քարտերի քանակով են հաշվում։
Մեջներից համեմատած խղճով հաշվումա Բիլայնը, էն էլ իրա մեկը երկուս չի դառնում :)

tikopx
12.04.2010, 22:24
աչքիս ՄՏՍ-ն էլ, Օռանժն էլ իրանց բաժանորդներին վաճառված քարտերի քանակով են հաշվում։

Բոլոր օպեռատորներն ել գրանցված բաժանորդներով են հաշվում:

Helios
12.04.2010, 23:39
Բոլոր օպեռատորներն ել գրանցված բաժանորդներով են հաշվում:

ինչ որ տեղ (կարծեմ Այթել.ամ-ում) կարդացել եմ, որ Բիլայնը բաժանորդա հաշվում էն մարդկանց, ով վերջին 3 ամսվա ընթացքում գոնե մի զանգա արել:think
թե չէ, եթե ծախված քարտերով հաշվեին, մի 2 միլիոն էլ իրանք կունենային

Hda
13.04.2010, 08:10
Բոլոր օպեռատորներն ել գրանցված բաժանորդներով են հաշվում:

հա պարզապես իրանց համար բաժանորդ ու ծախված քարտ նույնացված է:

Գրիգոր
20.04.2010, 23:57
ինչ որ տեղ (կարծեմ Այթել.ամ-ում) կարդացել եմ, որ Բիլայնը բաժանորդա հաշվում էն մարդկանց, ով վերջին 3 ամսվա ընթացքում գոնե մի զանգա արել:think
թե չէ, եթե ծախված քարտերով հաշվեին, մի 2 միլիոն էլ իրանք կունենային

Հաստատ, որովեհետեվ իմ նման լիքը մարդիկ գիտեմ, որ տունը beeline-ի ամենաքիչը 20 քարտ ունեն հենց նենց առած

newuser
24.04.2010, 22:54
ժողովուրդ, կասե՞ք ոնց unlock անեմ ՄՏՍ-ի ZTE MF627 մոդեմը։

terev
29.04.2010, 11:18
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է Հայաստանում ներդնել 4G ցանց
//29.04.2010

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում Հայաստանում ներդնել 4-րդ սերնդի ցանց, “որը կապացուցի, որ Հայաստանը Շվեդիայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ նման երկրների նման կարող է հավակնել ընդգրկվելու հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող երկրների շարքում”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այս մասին ասել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպմանը:

«Աշխարհում կան սպասարկման ոլորտը զարգացնելու լայն հնարավորություններ: Ստեղծման առաջին իսկ օրվանից մեր ընկերությունն առաջնորդվել է սեփական գործունեության հիմքում սպառողների պահանջներն ունենալու սկզբունքով` միևնույն ժամանակ առաջարկելով նորարարական այնպիսի լուծումներ, որոնք առավել կհամապատասխանեն նրանց կարիքներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ուսանողներին ներկայացրել է մինչև ընթացիկ տարվա վերջ 4-րդ սերնդի ցանցի ներդրման ընկերության ծրագրերը:

http://www.itel.am/am-news-2-3184.html

Life
29.04.2010, 12:22

Մեռա ես:lol Հայաստան նորմալ սկի 3G ինտերնետ չկա,սրանք 4G են ուզում կառուցեն:lol

tikopx
29.04.2010, 12:30
Դե ուզում են ցույց տամ որ իրանց լոզունգով են առաջ գնում`<<առաջատար օպերատոր>>բայց չեն մտածում որ կապ չունեն:Երեկ ժամը 22:00 մինչև առավոտ չեմ կարացել սկի GSM ցանցին կպնեմ:Բա որ սկսեն 4G քաշել`մինչև կենտրոնը ծածկեն ,5G կհելնի ու նորից կսկսեն կենտրոնից ու տենց շարունակ:D:Սրանք մարզեր մասին սկի չեն ել մտածում,գիտեմ Երևանի հաշվին կհանեն փողը:

չեզոք
29.04.2010, 13:25
էրեխեք իսկ դա փորձնական տարբերակովա լինելու թե մշտական՞:

tikopx
29.04.2010, 13:43
դե երևի ոոոոոր քաշեն ուրեմն մշտական ելի:)

Արևածագ
29.04.2010, 13:49
Ու սա դեռ միայն Հայաստանում։ Իսկ ամբողջ աշխարհում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրայինա) ՄՏՍ-ը ավելի քան 23 միլիարդ ԱԿՏԻՎ բաժանորդ ունի…

Ոնց որ Հայաստանի ընտրազանգվածը, ռաստյոտ նա դրոժյախ…
Հայաստանում ՄՏՍ ը դեռ կարծես բարեգործական ծրագրեր էլ ունի՝ տուն է տալիս, ցուցանակ է կպցնում, դպրոց է վերանորոգում, ուսանողի է սովորեցնում... Ռուսաստանում դրա ծրագրերը միայն թալանչիական են: Բայց միայն իմ անունով երեք գործող քարտ ունենք: Սկզբից մի փոքր ծառայությամբ մարդկանց գրավում են՝ Հայաստան սմս ճամփելը 1ռուբլի էր, իրենց քարտն առա, 13 օր հետո, առանց զգուշացնելու սարքել էին 3,5:Հիմա էլ 5,5 է: Կամ էս ինտերնետը իրենց մոդեմով. Սկզբից անունը դրել էին «բեզլիմիտ» հիմա եդ «բեզլիմիտը» մնաց գիշերվա 2ից 6ը: Մնացած ժամանակը՝ փողով: Զանգելու մասին էլ չեմ պատմում...Ու երբե'ք, երբե'ք, ոչ մի բարեգործություն: Այնպես որ, սիրելի Հայաստանի ՄՏՍի բաժանորդներ: Ձեր վիճակը դեռ բարվոք է...

Ռուֆուս
29.04.2010, 14:19
Դե ուզում են ցույց տամ որ իրանց լոզունգով են առաջ գնում`<<առաջատար օպերատոր>>բայց չեն մտածում որ կապ չունեն:Երեկ ժամը 22:00 մինչև առավոտ չեմ կարացել սկի GSM ցանցին կպնեմ:Բա որ սկսեն 4G քաշել`մինչև կենտրոնը ծածկեն ,5G կհելնի ու նորից կսկսեն կենտրոնից ու տենց շարունակ:D:Սրանք մարզեր մասին սկի չեն ել մտածում,գիտեմ Երևանի հաշվին կհանեն փողը:

Իսկ ո՞վ ասեց, որ մարզերում 3G չկա, շատ լավ էլ կա, չնայած որոշ մասերում չի բռնում:

չեզոք
29.04.2010, 16:21
Իսկ ո՞վ ասեց, որ մարզերում 3G չկա, շատ լավ էլ կա, չնայած որոշ մասերում չի բռնում:
լինելը կա ուղղակի սիգնալն է բավականին թույլ:Օրինակ՝ իմ նոկիա Ն73-ով 7-ի փոխարեն 3 գիծա բերում:Դա այն դեպքում երբ անտենան բավականին մոտ է և 2Ջ-ին լրիվ բերում է:

Rammstein
29.04.2010, 16:38
լինելը կա ուղղակի սիգնալն է բավականին թույլ:Օրինակ՝ իմ նոկիա Ն73-ով 7-ի փոխարեն 3 գիծա բերում:Դա այն դեպքում երբ անտենան բավականին մոտ է և 2Ջ-ին լրիվ բերում է:

Կարող ա GSM-ի անտենան մոտիկ լինի, 3G-ինը` հեռու:

Ռուֆուս
29.04.2010, 16:46
լինելը կա ուղղակի սիգնալն է բավականին թույլ:Օրինակ՝ իմ նոկիա Ն73-ով 7-ի փոխարեն 3 գիծա բերում:Դա այն դեպքում երբ անտենան բավականին մոտ է և 2Ջ-ին լրիվ բերում է:

Չգիտեմ, դու որ մարզում ես գտնվում, որ չի բռնում, բայց Շիրակի մարզում ու Գյումրիում ընտիր բռնում ա, բոլոր գծերը կան: Մենակ Երևան-Գյումրի մայրուղի մի հատվածի վրա 3G-ն չի բռնում, բայց դա էդքան էլ սարսափելի չի:

չեզոք
29.04.2010, 17:12

Ես չեմ ասում իմը չի բռնում այլ ասում եմ որ անտենա քիչ է բերում: Ես Արտաշատում եմ մնում ու քաղաքում մի քանի կայան ունի, բայց երևի ոչ բոլորի վրա է 3Ջ դրած դրա համար էլ թույլ է:

չեզոք
29.04.2010, 17:16
Կարող ա GSM-ի անտենան մոտիկ լինի, 3G-ինը` հեռու:

Համամիտ եմ քեզ հետ Rammstein ջան:Հենց դրանով էլ պայմանավորված է ցանցի թույլ լինելը: Լավ կլիներ որ բոլոր կայանների վրա տեղարդած լինեին, հատկապես մարզերում, որտեղ դրանք ավելի հեռու են միմյանցից:

Helios
04.05.2010, 20:56
ժող ջան, ինչի՞ եք տենց լավ նորությունը, ոնց որ 4Ջ-ի ներդրումը, փշերի վրա ընդունում։
Մարդիկ մեծ գործ են անում, որը մենակ ողջունելիա։
իսկ որ 3Ջ-ն բավարար զարգացած չի, դա դեռ չի նշականում որ ավելի առաջ գնալու մասին պետք չի մտածել։
Մյուս կողմից սկի իմաստ էլ չկա ՄՏՍ-ի կողմից 3Ջ զարգացնել, եթե շուտով 4Ջ կլինի։

tikopx
04.05.2010, 21:13
թող նորմալ 3Ջ լինի,ել 4Ջ չենք ուզի:Տան մեջ սկի չի բերում 3Ջ,բայց 4Ջ մասին ենք մտածում:Հայաստանում տենց կապ չեն կարա տան: եթե այդ տեխնոլոգիան ապահովաում ինչքան գիտեմ 110 մբ/վ արագություն:հիմա 3Ջ ապահովումա 7մբ/վ ,բայց իրանք 3 չեն կարում ապահովեն ել ետ 4Ջ կոչվածի իմաստը որնա?

Rammstein
04.05.2010, 22:25
ժող ջան, ինչի՞ եք տենց լավ նորությունը, ոնց որ 4Ջ-ի ներդրումը, փշերի վրա ընդունում։
Մարդիկ մեծ գործ են անում, որը մենակ ողջունելիա։
իսկ որ 3Ջ-ն բավարար զարգացած չի, դա դեռ չի նշականում որ ավելի առաջ գնալու մասին պետք չի մտածել։
Մյուս կողմից սկի իմաստ էլ չկա ՄՏՍ-ի կողմից 3Ջ զարգացնել, եթե շուտով 4Ջ կլինի։

Կասե՞ս 4G-ի իմաստը:

GSM-ի շնորհիվ մարդիկ իրար հետ կարողանոմ եմ խոսել:
3G-ի շնորհիվ մարդիկ իրար տեսնելով են խոսում:
Բա 4G-ի դեպքո՞ւմ ինչ ա լինելու, կարող ա՞ ձեռքով/պաչիկով բարեւելը հեռախոսի միջոցով դառնա իրական: :D

Հայկօ
04.05.2010, 22:43
Կասե՞ս 4G-ի իմաստը:

GSM-ի շնորհիվ մարդիկ իրար հետ կարողանոմ եմ խոսել:
3G-ի շնորհիվ մարդիկ իրար տեսնելով են խոսում:
Բա 4G-ի դեպքո՞ւմ ինչ ա լինելու, կարող ա՞ ձեռքով/պաչիկով բարեւելը հեռախոսի միջոցով դառնա իրական: :D

Մի ժամանակ Բիլ Գեյթսն էլ էր ասում, որ 640Կբ ռամը ամեն ինչի ու բոլորի համար հերիք ա լինելու ;):

Rammstein
05.05.2010, 01:41
Մի ժամանակ Բիլ Գեյթսն էլ էր ասում, որ 640Կբ ռամը ամեն ինչի ու բոլորի համար հերիք ա լինելու ;):

Փա՜ռք Բիլ Գեյթսին… :goblin

Ասում էր, լավ էր անում, բայց դա սրա հետ ինչ-որ կապ ունի՞:
Կոմպերը զարգանում են, էսօր մարդկանց պետք ա, որ ծրագիրը էս-էս ֆունկցիաները կատարի, վաղը պետք ա գալիս, որ նույն ծրագիրը 10 անգամ ավելի շատ ու բարդ ֆունկցիաներ կատարի: Էսօր խաղերի գրաֆիկան մի ձեւի ա, վաղը 10 անգամ լավ ու մանրամասն գրաֆիկա են անելու: Հետեւաբար ՌԱՄ-ը միշտ էլ մեծանալու ա: Էսքանը կոմպերի մասին, իսկ հեռախոսի հիմնական ֆունկցիան, որը խոսելն ա վաղուց ա բավարարվել GSM-ով: Տեսազանգն էլ, լրացուցիչ շքեղություն ա, բայց դա էլ ա բավարարվել 3G-ով: Է՞լ ինչ ա պետք, իներնե՞տ, լավ, նորմալ 3G-ի դեպքում կարելի ա մեծ արագություններ ապահովել, բայց դրա փոխարեն որոշվում ա 4G…

Իհարկե Վիվայի գործն ա, թող առաջինը ինքը լինի 4G-ի հարցում, որ հետո հանգիստ խղճով ասի «առաջինը մենք ենք սարքել» ու խաբած դուրս չգա, ինչպես 3G-ի դեպքում էր: ;)

Zangezur
05.05.2010, 01:54
Բա 4G-ի դեպքո՞ւմ ինչ ա լինելու, կարող ա՞ ձեռքով/պաչիկով բարեւելը հեռախոսի միջոցով դառնա իրական: :D

Սրա դեպքում էնա լինելու, որ 3G-ի դեպքում, ոնց հասկանում եմ, կարողանում են մենակ 128 համեմատաբար ստաբիր ինետ տալ, դրանից ավելի դեպքում անտենաների հզորությունը չի հերիքոմ, իսկ 4G-ի մուտքով արդեն կարան ավեի մեծ արագություններ և փաթեթներ տալ, ու ինչ-որ չափով կկարողանան մրցեն կաբելային ինետի հետ, քանի որ կաբելային ինետը արդեն սկսելա տարածվել: Օրինակ եթե վիվան էտ իրա ուզած 8800 դրամի դիմաց տա օրինակ 1 մեգաբիթ ու առանց սահմանափակումների, հաստատ իմացեք, որ 3G-ով բոլորին չի կարա տենց ինետ ապահովի: Ժող 4G ավելի շատ պետքա էն օպերատորների, որոնք պլանավորել են խորանալ ոչ միայն շարժական օգտագործողների, այլև բնակարանային ինետ օգտագործողների վրա:

Rammstein
05.05.2010, 02:14

Նախ ասեմ, որ անլար ինտերնետը երբեք չի համեմատվի մալուխայինի հետ` իրա ստաբիլությամբ: Երկրորդ, պետք ա հաշվի առնել, որ եթե տենց բան լինի, ապա պիտի Վիվան սկսի 4G մոդեմներ վաճառել, կամ 1 տարի (եթե ոչ ավել) պայմանագրով տալ:

Helios
06.05.2010, 20:26
Կասե՞ս 4G-ի իմաստը:

GSM-ի շնորհիվ մարդիկ իրար հետ կարողանոմ եմ խոսել:
3G-ի շնորհիվ մարդիկ իրար տեսնելով են խոսում:
Բա 4G-ի դեպքո՞ւմ ինչ ա լինելու, կարող ա՞ ձեռքով/պաչիկով բարեւելը հեռախոսի միջոցով դառնա իրական: :D

Rammstein ջան, ներկա դրությամբ իմաստը իրոք ակնհայտ չի, բայց ժամանակի ընթացքում մարդկանց պահանջները աճումա ու գնալով ավելի որակյալ կապ են ուզում ունենան։ դրան գումարած, որ հեռախոսների մոդելները ևս զարգանում են։
ասածս էնա, որ մի քանի տարի առաջ մարդիկ ինտերնետը հիմնականում մեյլի ու սերֆինգի համար էին օգտագործում, էսօր արդեն օնլայն վիդեո են նայում։ սերֆինգի համար էլ ավելի արագ ինետա պետք, որտև սայթերը ավելի ծանր են դառել։
նույնիսկ վեբ կամերաների որակնա բարձրացել ու վիդեոչաթ անելու համար ավելի լավ կապա պետք։ հիմա որ հեռախոսով վիդեոզանգ անելու համար 0.3 Մպիքսելանոց կամերաներ են դրած, վաղը կարողա 4Ջ-ով 3 մեգապիքսել լինի:)

Helios
06.05.2010, 20:41
Իհարկե Վիվայի գործն ա, թող առաջինը ինքը լինի 4G-ի հարցում, որ հետո հանգիստ խղճով ասի «առաջինը մենք ենք սարքել» ու խաբած դուրս չգա, ինչպես 3G-ի դեպքում էր: ;)

Վիվային մնար, կասեին Հայաստանում առաջին ծառն էլ ենք մենք տնկել, առաջին հայն էլ Ռալֆ Յիրիկյաննա եղել :D
ամեն դեպքում համաձայն եմ, որ 4Ջ-ն եսիմ-ինչ չի, ավելի շուտ գովազդային տրյուկա Օռանժի ուղղությամբ բաժանորդների հոսքը կանխելու համար։ ՄՏՍ-ը ուզումա ասի՝ բաժանորդներ ջան, թանգուկրակ խոսում եք, տեսեք ձեր փողերը ուր են գնում... ցանց ենք զարգացնում, բարեգործություն անում... թե չէ Օռանժում հիմա ձրի եք խոսում, բա հետո՞
Ինչ վերաբերվումա 4Ջ ցանցով Նորվեգիայի հետ համեմատվելուն, ասեմ, որ արդեն ահագին տեղեր 4Ջ կա, ու մինչև Վիվան իրա ցանցը աշխատացնի էլի լիքը տեղերում կլինի։ օրինակ Ղազախստանում վերզերս թողարկեցին՝
http://www.bashinform.ru/news/265463/
Նենց որ դա արդեն դառնումա ոչ թե բացառիկ բան, այլ ժամանակի հրամայական։

Rammstein
15.05.2010, 11:19
Սրա մասին չի գրվել չէ՞.

«Բջջային հեռուստատեսության» կոմերցիոն մեկնարկը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, «Բջջային հեռուստատեսություն» ծառայության կոմերցիոն մեկնարկի մասին: Ս.թ. մայիսի 17-ից հեռուստահաղորդումներն իրական ժամանակում դիտելու համար անհրաժեշտ կլինի մուտք գործել tv.vivacell.am կամ tv.mts.am կայքը և գնել հեռուստաալիքների փաթեթ: Սկզբնական փուլում «Բջջային հեռուստատեսությամբ» իրական ժամանակում հնարավոր կլինի դիտել «Basic» փաթեթում ներառված հետևյալ հեռուստաալիքները.

ATV
Արմենիա
Դար 21
Երկիր Մեդիա
Կենտրոն
Հ1
Հ2
Հայ TV
Շանթ

Փաթեթի արժեքը մեկ օրվա համար կկազմի 400 դրամ (ներառյալ ԱԱՀ): Հեռուստալիքները հնարավոր կլինի դիտել գնման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Աղբյուր` mts.am

Vinchenca
09.06.2010, 07:24
Հա էլի….. հիմա էլ Վիվան իբր լավություն ա անում կարաս համարդ փակես, բայց 65 դրամով խոսաս էլի :o … հենա դրանից էժան Ռուսաստան կզանգես հանգիստ :): Էդ նույն համար փակելը Օռանժում 5 դրամ ա: Կարծեմ սկզբում ինչ-որ չնչին բան են մուծում ու վերջ :think

Rammstein
09.06.2010, 11:17

Բայց էդ էլ միայն ցանցի ներսում ա, դեպի այլ ցանցեր փակելու համար էլի պետք ա, կարծեմ ամսական 2000 վճարել:
Ես իմ Բիլայնով շատ հեշտ եմ փակում, մի օրվա համար 20 դրամ ա տանում, կարամ քանի օրով ուզեմ փակեմ, միայն էդքանի վարձը մուծեմ: :)
Օրանժինը` չգիտեմ ոնց ա, բայց ոնց որ էլի հարմար ձեւով էր: :8

Ապե Ջան
09.06.2010, 12:11
ՎիվաՍել - MTS - ի ցանցում համարը փակելը՝ այսինքն, <<պահմտոցի>> ծառայության ակտիվացման վարձը 2000 դրամ է: Մեկ ամսվա համար:
Օռանժ - ի ցանցում համար փակելը կանխավճարային բաժանորդների համար 2000 դրամ է: Մեկ անգամ փակում էս համարտ ու միշտ զանգահարում էս փակ համարով, գումարը գանձում է մեկ անգամ 2000 դրամ:
ԲիլայնԻ ցանցում համարը փակելու համար ամսեկան վարձը 600 դրամ է և հնարավոր է նաև կոնկրետ քո ցանկացաղ օրերին ծառայութոյւնը ակտիվացնես, և՛ ապակատիվացնես: :)

Rammstein
09.06.2010, 12:22

Իսկ Օրանժով որ փակում ես, կարում ե՞ս համ փակ, համ բաց համարով զանգել, թե՞ մենակ փակ: Օրինակ` Բիլայնի վատը էդ ա, որ եթե ծառայությունն ակտիվացրեցիր, ապա ինչ էլ անես բաց համարով էլ չես կարա զանգես, պիտի մի հատ էլ ապաակտիվացնես: Վիվայի մոտ լինում ա բացել փակել:

Ապե Ջան
09.06.2010, 12:44

Օռանժում կարող ես ակտիվացնել ծառայությունը ու զանգահարել և՛ բաց, և՛ փակ համարով, պարզապես պետք է փակ համարով զանգահարելու դեպքում հավաքել #31#XXX-XX-XX-XX և սեղմել զանգահարելու կոճակը:

Vinchenca
09.06.2010, 13:36
Հա բայց Օռանժում մի անգամ 2000 դրամ մուծում ես ու վերջ.... միշտ կարաս փակես համարդ երբ ուզում ես ու զանգես.... իսկ Բիլայնում ամսական 600 պետք ա մուծես է.... մեկա ըտենց ավելի թանկա ստացվում :think

Ապե Ջան
09.06.2010, 14:34
Հա բայց Օռանժում մի անգամ 2000 դրամ մուծում ես ու վերջ.... միշտ կարաս փակես համարդ երբ ուզում ես ու զանգես.... իսկ Բիլայնում ամսական 600 պետք ա մուծես է.... մեկա ըտենց ավելի թանկա ստացվում :think

Եթե հաշվում են ամբողջ տարվա կտրվածքով թանկ չէ, իսկ եթե մեզ կոնկրետ օրեր են պետք՝ ապա թանկ է այդ դեպքում:

Rammstein
09.06.2010, 18:18
Հա բայց Օռանժում մի անգամ 2000 դրամ մուծում ես ու վերջ.... միշտ կարաս փակես համարդ երբ ուզում ես ու զանգես.... իսկ Բիլայնում ամսական 600 պետք ա մուծես է.... մեկա ըտենց ավելի թանկա ստացվում :think

Իհարկե` նայած մարդ, մարդ կա, որ օրական 15 անգամ պիտի փակի-բացի համարը, տենց մարդկանց հաստատ Օրանժի տարբերակը ձեռնտու կլինի: Բայց իմ դեպքում` եթե գումարեմ իրար, թե էս 2 տարվա մեջ, ինչ Բիլայնի բաժանորդ եմ, քանի դրամ եմ ծախսել համար փակել-բացելու վրա, ապա երեւի 500 դրամ էլ ծախսած չեմ լինի: :)

Vinchenca
13.06.2010, 23:51
հա դե էդ մի քիչ հոգեբանական պահ ա, որ մարդիկ խուսափում են սկզբում մուծեն հետո միշտ օգտվեն.... :tel
Իսկ Վիվայի ֆուտբոլի SMS-ները ձեզ եկել են????? :o վեեեեեերջն են ուղղակի..... :o 500 դրամ տուր, որ գուշակես հաղթողին.... հետո 1000 ու 2000 ա հետո դառնում էդ SMS-ը :goblin լրիվ ձեռ են առնում.... էդ նույնը Օռանժում 50 դրամ ա է.... :) իսկ Բիլայնում կա ըտենց բան???????

Rammstein
14.06.2010, 01:09

Ուֆֆ, հերիք չի՞ առանց էդ էլ ղումարբազ ժողովրդին ավելի ղումարբազացնեն: :[

Բիլայնը` չգիտեմ ունի, թե չէ, ո՛չ SMS ա եկել, ո՛չ էլ` սայտում ա բան գրած:

Vinchenca
15.06.2010, 00:31
հա դե ամբողջ աշխարհը հիմա ֆուտբոլ ա տոնում.... նորմալ ա, որ ակտիվ արձագանքում են մեր ֆիրմաները...:ok վերջիվերջո ֆուտբոլն էլ ա բիզնես... ;) ուղղակի կարելի ա խելքին մոտ գներով արձագանքել, որ ինտրիգա լինի, ոչ թե մենակ ոմանց հասու :}

Okamigo
23.06.2010, 17:06
ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» նոր սակագնային պլանը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» նոր սակագնային պլանը:
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, նոր սակագնային պլանը հարմար է այն բաժանորդների համար, ովքեր հաճախ չեն օգտվում ինտերնետից ու աննպատակահարմար են համարում վճարել ֆիքսված ամսավճար:

Նոր սակագնային պլանում անսահմանափակ ինտերնետի դիմաց մեկ օրվա վճարը կազմում է 500 դրամ: Վճարը գանձվում է ըստ օրացույցային օրերի: Քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, այն ներառում է 1000 դրամ նախնական հաշվեկշիռ:

BOBO
23.06.2010, 17:13

Առավելագույն արագություն – ներբեռնում` 640 Կբիթ/վրկ, վերբեռնում` 256 Կբիթ/վրկ
:[
Եսել ուրախացա:(

Rammstein
23.06.2010, 17:21
Առավելագույն արագություն – ներբեռնում` 640 Կբիթ/վրկ, վերբեռնում` 256 Կբիթ/վրկ
:[
Եսել ուրախացա:(

Որ կարդացի, մի պահ աբսուրդ թված, որովհետեւ Բիլայնը նույն բանը 417 դրամով ունի: Հետո մտածեցի, որ գուցե Վիվան ավելի բարձր արագություն ա տալիս, դրա համար ա ավելի թանկ դրել, բայց… :o փաստորեն բացի upload-ի արագությունից, մնացածով Բիլայնի առաջարկին ոչ թե չի անցնում, այլեւ մի քանի անգամ զիջում ա: :o

BOBO
23.06.2010, 17:29

Վիվային նամակ գրեցի ասեցի արագությունը բարձրացրեք կօգտվեմ:))

Okamigo
23.06.2010, 17:42
Տվյալ դեպքում էս ծառայությունը հարմար է նրանց համար որտեղ չի գործում Բիլայնի և Օրանժի ծածկույթը,ասեմ որ նմանատիպ տեղեր շատ են

BOBO
23.06.2010, 17:46
Տվյալ դեպքում էս ծառայությունը հարմար է նրանց համար որտեղ չի գործում Բիլայնի և Օրանժի ծածկույթը,ասեմ որ նմանատիպ տեղեր շատ են

Հա բայց վիվանել 3գ չի:cry

Hda
23.06.2010, 18:06
Որ կարդացի, մի պահ աբսուրդ թված, որովհետեւ Բիլայնը նույն բանը 417 դրամով ունի: Հետո մտածեցի, որ գուցե Վիվան ավելի բարձր արագություն ա տալիս, դրա համար ա ավելի թանկ դրել, բայց… :o փաստորեն բացի upload-ի արագությունից, մնացածով Բիլայնի առաջարկին ոչ թե չի անցնում, այլեւ մի քանի անգամ զիջում ա: :o

Միշտ ասել եմ--սակագնային տարբերակների առումով Բիլայնին հասնող չկա
Օրանժին որակի
Վիվան էլ էս երկուսի արանքում ֆրֆռում ա
-պարզապես երնեկները մի տեղ չի լինում

Ապե Ջան
21.07.2010, 01:23
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել արտասահմանում Ezetop տերմինալների եւ կայքի միջոցով

http://itel.am/datas/znews/big_833219106efd2e7236d492f924312818.jpg

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները կարող են իրենց հաշիվը վերալիցքավորել արտասահմանում` Ezetop համակարգի միջոցով:

Համակարգը գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում եւ այլ երկրներում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են իրենց հաշիվը լիցքավորել Ezetop տերմինալների միջոցով, ինչպես նաեւ www.ezetop.com կայքում:

Աղբյուրը (http://itel.am/am-news-2-3325.html)

Ապե Ջան
23.07.2010, 12:14
ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմել է 2,13 մլն

http://itel.am/datas/znews/big_c98ffce2e64df31131522cb4a8a0f1c7.jpg

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդային բազան 2010թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,13 մլն մարդ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «MTS» ԲԲԸ մամուլի ծառայությունում, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,9%-ով:

2010թ. մայիսին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմում էր 2,11 մլն մարդ:

Հղում (http://itel.am/am-news-2-3328.html)

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացրել է համարը թաքցնելու նոր հնարավորություն

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները, զանգահարելով ՀՀ այլ բջջային ցանցերի բաժանորդներին, կարող են թաքցնել իրենց հեռախոսահամարը` համարից առաջ հավաքելով # #:

Նման զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 95 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հղում (http://itel.am/am-news-2-3326.html)

Էս արդեն ամսից ավելա կա, բայց նորա ասվում համար փակելու մասին:

Rammstein
23.07.2010, 13:54
Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության բաժանորդային բազան 2010թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 2,13 մլն մարդ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «MTS» ԲԲԸ մամուլի ծառայությունում, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,9%-ով:

2010թ. մայիսին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան կազմում էր 2,11 մլն մարդ:

Հղում (http://itel.am/am-news-2-3328.html)

:D:D:D

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարել է, որ այսուհետ ընկերության բաժանորդները, զանգահարելով ՀՀ այլ բջջային ցանցերի բաժանորդներին, կարող են թաքցնել իրենց հեռախոսահամարը` համարից առաջ հավաքելով # #:

Նման զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 95 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հղում (http://itel.am/am-news-2-3326.html)

Էս արդեն ամսից ավելա կա, բայց նորա ասվում համար փակելու մասին:

Ամսից ավելը միայն ցանցի ներսում էր, որ 65 դրամ/րոպե սակագնով լինում էր համարը փակել, այլ ցանցերի մասին մինչեւ հիմա ոչինչ չէր ասվել, վստա՞հ ես, որ եղել ա ու չի ասվել:

Ապե Ջան
23.07.2010, 17:32
:D:D:D

Ամսից ավելը միայն ցանցի ներսում էր, որ 65 դրամ/րոպե սակագնով լինում էր համարը փակել, այլ ցանցերի մասին մինչեւ հիմա ոչինչ չէր ասվել, վստա՞հ ես, որ եղել ա ու չի ասվել:

Աբեր ես ինքս եմ անձամբ զանգել:

Rammstein
20.08.2010, 23:22
Ժող, ընկերս փորձում ա իրա Վիվայի համարից դեպի ռուսաստան SMS ուղարկի, գրում ա «СМС Запрещён»: :' Էդ ի՞նչ ա նշանակում, Վիվայի հետ մի բան էն չի՞, թե՞ ուրիշ ինչ-որ պատճառ կա:
160 նիշը չի գերազանցված (չնայած էդ պիտի կապ չունենար), գումարն էլ հաշվի վրա 20 դրամից ավել ա:

Հ.Գ. Նույն տեքստը Բիլայնով ուղարկեց… :o:o:o

My World My Space
21.08.2010, 07:27

Վաղո՜ւց ա արդեն Վիվայաի հետ ինչ որ բան էն չի....... SMS աշխատեք չուղարկել, մի երկու անգամ կրկնում եք, հետո պարզվում ա, որ մի 20-25 հատ ուղարկել եք....;)

Rammstein
21.08.2010, 09:28
Վաղո՜ւց ա արդեն Վիվայաի հետ ինչ որ բան էն չի....... SMS աշխատեք չուղարկել, մի երկու անգամ կրկնում եք, հետո պարզվում ա, որ մի 20-25 հատ ուղարկել եք....;)

Որ մի բան էն չի, էդ հաստատ, որտեւ նույն ընկերս ասում ա, որ էն օրը Հեռազանգ ծառայությամբ (77-ով) զանգել ա ռուսաստան, խոսել ա 1 րոպե 31 վայրկյան, իսկ հաշվից պակասել ա 71 դրամ` չնայած պաշտոնապես 1 րոպեն 29.99 դրամ ա: :o

My World My Space
21.08.2010, 09:33

ոչ թե մի բան էն չի, այլ շաաաաա՜տ բաեր էն չի.... վայրի ա գնում Վիվան

Universe
24.08.2010, 01:19
Որ մի բան էն չի, էդ հաստատ, որտեւ նույն ընկերս ասում ա, որ էն օրը Հեռազանգ ծառայությամբ (77-ով) զանգել ա ռուսաստան, խոսել ա 1 րոպե 31 վայրկյան, իսկ հաշվից պակասել ա 71 դրամ` չնայած պաշտոնապես 1 րոպեն 29.99 դրամ ա: :o

Մի բան ասեմ էս 1.000 հոգուս մեջ մնա:secret
Բուկվալնյա երեկ երեկոյան ժամը 10 անց 10 ից մինչև 11-ը ուղիղ 400 դրամով խոսացել եմ Ռուսաստան` իրկուտսկայա օբլըստЬի բջջայինի վրա:
Ճիշտն ասած բանակիցս առաջ վիվասելի քարտերին մոտիկից անգամ չէի նայում, բայց գնացի նենց եղավ, որ երկու տարի մեզ մոտ մենակ Վիվա ու Ղ. Տելեկոմ էր բռնում, ուզած չուզած հարմարվեցինք Վիվային... իսկ վիվան էլ իրա փայ շյուստրիություն արեց, ՄՈՒՏՔԱՅԻՆ զանգերի րոպեն դարձնելով 10 դրամ, իսկ հիմա արդեն 30 դրամ` դա ԼՂՀ ում: Չնայած էլի փառքա, Արմենթելը 60-70 ա: Աչքիս վաղ թե ուշ նարնջագույններին պետքա անցնենք հը՞... :think

Ապե Ջան
06.10.2010, 12:29
Սակագնային պլան «ԵՍ»

Ուսանո՞ղ ես… Սիրում ես ազատություն և ակտիվ շփո՞ւմ… Ընտրի´ր «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանն ու խոսիր ընկերներիդ հետ, ուղարկիր նրանց SMS/MMS հաղորդագրություններ և օգտվիր ինտերնետից լավագույն սակագներով: Այժմ ամեն ինչ քո ձեռքում է, չէ՞ որ դու ուսանող ես:

Եվ ամենակարևորը, բավական է, որ ընկերներդ նույնպես օգտվեն «ԵՍ» սակագնային պլանից, և բուհական տարածքներից* կարող ես խոսել նրանց հետ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով:

Ուրեմն այցելիր ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն, դարձիր «ԵՍ» սակագնային պլանի բաժանորդ և թող ոչինչ այլևս չսահմանափակի քո ազատությունը: Քարտը ձեռք բերելիս` անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմս, քանի որ առաջարկը գործում է միայն ուսանողների համար:

http://img3.immage.de/thumb_0610053320101006132543.png (http://immage.de/image-6,0610053320101006132543.png,0,0.html)

Աղբյուր՝ vivacell.am

Universe
06.10.2010, 12:57

Բայց մի օր չեն ասի է.
" Պաշտպանա՞ծ ես գիտական թեզ, Ունե՞ս գիտական կոչում, ՇՏԱՊԻՐ օգտվել նոր սակագնային փաթեթից, որի շնորհիվ քո նոր հայտնագործություններն ու նոր գիտական աստիճանները կարող ես կիսել քո կոլեգաների հետ ավելի մատչելի սակագներով…"

BOBO
19.10.2010, 21:55
Նոր րոպեներ

Եթե Ձեր հաշվի խոսելաժամանակը սպառվում է շատ ավելի արագ քան վավերականության ժամկետը և եթե արդեն կուտակել եք վավերականության առնվազն 500 օր, ապա այժմ կարող եք անվճար փոխանակել դրանք ներցանցային րոպեների հետ:

Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց Դուք կարող եք ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
կայֆ բանա, բայց 5 օրը շատեն ասում ու էս լավ չի

Փոխանակման արդյունքում ստացվող րոպեների թիվը պետք է լինի 30-ից ոչ պակաս:ես 977 օր ունեմ:))

http://www.mts.am/index.php?menu=4351&lng=1

0david0
31.10.2010, 19:28
Երեկ ես էլ միացա ԵՍ սակագնային պլանին,,, հըլը որ գոհ եմ :))
Բայց մի բանն էր զարմանալի, որ ՄՏՍի կանխավճարային քարտ 14 տարեկանից են արդեն տալիս :o

Ապե Ջան
31.10.2010, 21:21
Այդ սակագնային պլանի միակ բացսական կողմը, նոր սիմ քաորտի տրամադրելն է:

Rammstein
31.10.2010, 21:50
Բայց մի բանն էր զարմանալի, որ ՄՏՍի կանխավճարային քարտ 14 տարեկանից են արդեն տալիս :o

Եւ անձը հաստատող ի՞նչ փաստաթուղթ են պահանջում, ծծնյան վկայակա՞ն: :think

Ապե Ջան
31.10.2010, 22:24
Եւ անձը հաստատող ի՞նչ փաստաթուղթ են պահանջում, ծծնյան վկայակա՞ն: :think

Ինչի 14 տարեկանին անձնագիր չ՞էն տրամադրում:

tikopx
31.10.2010, 22:25
Ինչի 14 տարեկանին անձնագիր չ՞էն տրամադրում:

հատուկ դեպքերում միայն ինչքան գիտեմ, բայց կարողա հիմա ետել չտան:

Rammstein
31.10.2010, 22:41
Ինչի 14 տարեկանին անձնագիր չ՞էն տրամադրում:

Չէ 16-ից են տրամադրում: Իսկ ավելի փոքրերին` միայն երկրից դուրս գալու դեպքում:

Հեչ որ չլինի, կարելի ա զանգել Էմտեէս, ճշտել, կարող ա եւ տենց չի:

0david0
31.10.2010, 22:54
Եւ անձը հաստատող ի՞նչ փաստաթուղթ են պահանջում, ծծնյան վկայակա՞ն: :think

Մեջբերում Ռալֆ Յիրիկյանի խոսքերից`
''''' Հարգելի Nano, շնորհակալություն հարցի համար: Խոսքը գնում է բջջային կապի ծառայություններից օգտվելու պայմանագրի կնքման մասին, ինչը հաճախ առօրյայում հիշատակվում է որպես "հեռախոսահամարի գնում": Մեր ընկերությունը հնարավորություն է տալիս 14 տարեկան երիտասարդներին դառնալ ինքնուրույն բաժանորդ, ունենալ ամրագրված հեռախոսահամար և օգտվել բջջային կապի կանխավճարային ծառայություններից, ինչը լիովին համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին: Ի տարբերություն կանխավճարային ծառայությունների` հետվճարային ծառայություններն առաջարկվում են միայն չափահաս տարիքի անձանց: ''''' (վվվ.իթել.ամ)

Գրիգոր
05.11.2010, 23:27

ԻԻԻԻԻ Ես գնացի իրանց գրասենյակ, ասեց 18 չես, չես կարա առնես... էս ամիս եմ դառնում 18

Rammstein
05.11.2010, 23:38
ԻԻԻԻԻ Ես գնացի իրանց գրասենյակ, ասեց 18 չես, չես կարա առնես... էս ամիս եմ դառնում 18

Աչքիս Ռալֆ Յիրիկյանն էլ խաբար չի: :D

BOBO
07.11.2010, 15:19
ետ 14 տարեկանը ես սակագնային պլանինա վերաբերում

Rammstein
07.11.2010, 16:22
ետ 14 տարեկանը ես սակագնային պլանինա վերաբերում

Հա, եթե տենց ա, էդ ուրիշ բան, բայց էդ դեպքում էլ իմաստն ա անհասկանալի, ո՞ր 14 տարեկան երեխան ա բուհում սովորում: Առավել եւս հիմիկվա 12 ամյա կրթության անասուն համակարգով երեխեքը դպրոցը ավարտում են 18 տարեկանում:
Իսկ բուհում չսովորողների համար էս «Ես»-ը անիմաստություն ա:

BOBO
07.11.2010, 17:49
հաշիվս ստուգումեմ գրումա որ 14-ից 23 տարեկաններին են տալի առանց ուսանողական տոմսի

Գրիգոր
08.11.2010, 18:20
Հա, եթե տենց ա, էդ ուրիշ բան, բայց էդ դեպքում էլ իմաստն ա անհասկանալի, ո՞ր 14 տարեկան երեխան ա բուհում սովորում: Առավել եւս հիմիկվա 12 ամյա կրթության անասուն համակարգով երեխեքը դպրոցը ավարտում են 18 տարեկանում:
Իսկ բուհում չսովորողների համար էս «Ես»-ը անիմաստություն ա:
Ես համակարուսեցի ունեմ 15 տարեկան... ուրեմն հնարավոր ա նաև 14

Rammstein
08.11.2010, 21:26
Ես համակարուսեցի ունեմ 15 տարեկան... ուրեմն հնարավոր ա նաև 14

Թեմայից շեղվում ենք, բայց ասեմ. հիմա դեռ հնարավոր ա, քանի որ էն մարդիկ. ովքեր 12 տարի պիտի սովորեն, դեռ դպրոց չեն ավարտում, այլ էն մարդիկ են ավարտում, ովքեր թռնելով նստել են մի դասարան բարձր ու պիտի (եթե չեմ սխալվում) 11-րդ դասարանում ավարտեն:
Ինչեւէ, Վիվայի գործն ա, ես չեմ իրան ասելու, թե քանի տարեկանից համար վաճառի: :)

Ապե Ջան
14.11.2010, 12:27
Փաստորեն այսօր առաջատար բջջային օպերատորը ՎիվաՍել ՄՏՍ - ն է, չգիտեի: Գիետի որ ամենաորակյալը ինքն է առաջարկում, բայց...

ՎիվաՍել-ՄՏՍ». առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է

http://itel.am/datas/znews/big_52bcda7fa6b2f798188a0b85dbb0e263.jpg

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն բարձրորակ ցանց եւ ծառայություններ ապահովելու, այլեւ` հասարակության զարգացմանն ընդհանրապես նպաստելու առումով»:

Այս մասին Ռալֆ Յիրիկյանն ասել է` հանդես գալով դասախոսությամբ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ:

Կարիերայի զարգացման ծրագրի 1.5 տարիների ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը մոտ 54 դասախոսություն է անցկացրել ավելի քան 4030 ուսանողի համար: Համագործակցության հուշագրեր են կնքվել ընկերության եւ բարձրագույն կրթական մոտ 30 հաստատության միջեւ, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երեւանի եւ մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտի համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսուցողական 4 կուրս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել 147 ուսանող:

http://itel.am/am-news-2-3495.html

tikopx
15.11.2010, 23:14
ժող, լավ լուր կա Վիվայի բաժանորդների համար:
Առաջին 4Ջ ցանցը հայաստանում ՝ Երևանում, ավելի կոնկրետ կենտրոնում, արդեն կաշխատի Դեկտեմբերի 1-ից տեստային ռեժիմով, նոր տարվա նվեր են ելի անում:)

Ահա ստեղ եմ կարդացել (http://itarmenia.net/%D0%BF%D0%B5%D1%80%D0%B2%D0%B0%D1%8F-%D1%81%D0%B5%D1%82%D1%8C-4g-%D0%B7%D0%B0%D1%80%D0%B0%D0%B1%D0%BE%D1%82%D0%B0%D0%B5%D1%82-%D0%B2-%D0%B0%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B8-%D0%B2-%D0%B4%D0%B5/)

Rammstein
15.11.2010, 23:29

Իսկ դրանից օգտվելու համար ի՞նչ սարքավորումներ են պետք, մոդեմներ ե՞ն ծախելու, թե՞ ինչ:

tikopx
15.11.2010, 23:38
դե ետի չգիտեմ, բայց սովորակն հեռախոսների համար անիմաստա, հիմիկվաները ամենաշատը 3Ջ ստանդարտ են ապահովում:
Մոդեմները հա, նոր տեսականի են երևի սկսելու ծախել, բայց ոչ մոտակա ապագայում, իսկ IPHONE շուտվանից մտքեր ունի 4Ջ արտադրի:Սպասենք, մանավանդ վերջերս հայտնի դրձավ, որ չինաստանի ամենախոշոր օպերատորներից մեկնելա ավարտում ցանցի աշխատանքները:Հույս կա, որ արդեն կանցնենք 4Ջ- ի սաղ աշխարհում:
Բայց ինչքան գիտեմ գների տարբերույունա տալիս 4Ջ և 3Ջ:Քանի որ այն արագա ավելի, դրա համար ինտերնետը թանկա:

Rammstein
16.11.2010, 00:17

Դե հենց դրա համար եմ ասում, հիմա 4G-ով հեռախոս (գրե թե) չկա: Նենց որ էդ տեստավորման փուլը միայն իրանց կողմից տեստավորելու համար կարա լինի, որ բոլոր թերությունները վերացնեն ու սկսեն համապատասխան սարքավորումներ ու ինտերնետ տրամադրել:

Norton
16.11.2010, 11:46
Ռամշ, հեռախոսներ ճիշտա չկան, բայց 4Գ մոդեմներ արդեն արտադրվում են: Ըստ իս 4Գ ցանցը օգտագործվելույա հենց ինտերնետ տրամադրելու համար, քանի որ 3Գ-ն՝արագության առումով, հոռախոսների բոլոր պահանջները բավարարում են:

Rammstein
16.11.2010, 11:54

Բնական ա, որ եթե ցանց սարքում են, մոդեմ էլ պիտի արտադրեն: Իմ ասածն էն ա, որ էդ 4G ցանցի տեստավորման փուլը հասարակ ինտերնետից օգտվողի համար յա եղած, յա չեղած: Մենակ էն դեպքում դա իմաստ կունենա, եթե առաջարկեն, օրինակի համար, մի տարով բաժանորդագրվել ու առաջին երկու ամիսը ձրի ինետ ունենալ ու եթե էդ ընթացքում չարդարացնի, մարդը հետ տա լրիվ գումարի վերադարձով:

Universe
16.11.2010, 11:56
Հեռախոսի մեջ , որպես հեռախոսային ֆունկցիա կարծում եմ 3G+-ն ամեն ինչով բավարարում է կարգին արագություն, թե' Վիդեոզանգերի, թե' մնացած այլ ծառայություններից օգտվելիս... Ես արդեն տարի կլինի սքայփով եմ ավելի շատ խոսում իմ հեռախոսով, որը որոշ դեպքերում ավելի էժան է նստում արտասահման զրուցելուց: Իմ կարծիքով կարելի է ձեռք բերել 4g մոդեմով հեռախոս միայն հետագայում համակարգչին միացնելու և գերարագ ինտերնետ վայելելու նպատակով: Չնայած չեմ կարծում, ր USB տրանսֆերիզացիան թույլ կտա չերեզ հեռախոս գերարագ արագության հասնել...:think

tikopx
18.11.2010, 13:08
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին

- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:

- Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության 2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով հաճախականություններով:

Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել նախագծման և կայանների կառուցման աշխատանքները:

- Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:

- Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում: Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի ընդլայնումը մարզերում: Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին` ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:

Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին` ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում` ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան 650 քաղաքներ և գյուղեր:

Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:

LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների առաջին տասնյակում:

Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար` կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:

Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում: Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:

LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է: Մատակարարների գնահատմամբ ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50 Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են: Իրականում արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:

- 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը և այն ավելի ենք ամրապնդելու:

- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:

- Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում, զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

- Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:

- Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է 900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ: Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել, թե բաժանորդները որքանո՞վ են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել: Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից օգտվել, թե` ոչ:

- 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:

- Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:

Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա` տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում` ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր բաժանորդների:

Աղբյուր (http://itel.am/index.php?al=news&pid=2&id=3506&act=more)

Ապե Ջան
19.11.2010, 18:32
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/0/0b/Vivacell.jpg

2010 թ. նոյեմբերի 10-ից 2011-ի հունվարի 10-ը բոլոր կանխավճարային բաժանորդները* հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից**:
Պարզապես ուղարկեք Ձեր բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեք կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
Բոնուս չի կուտակվում.
-քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո
-ռոումինգում զանգեր ստանալիս
-Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել.
-գտնվելով ռոումինգում
-պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս
-հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը) հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է
-հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է)
-Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2011 թվականի հունվարի 31-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ. կուտակեք բոնուս` ստանալով զանգեր:

Մանրամասների համար զանգահարեք 111:

* Բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների:
** Մեկ սակագնային պլանից մյուսին անցնելիս` բոնուսային խոսելաժամանակը պահպանվում է:

VivaCell-MTS (www.vivacell.am)

Ապե Ջան
19.11.2010, 18:34
Ուրախ ենք տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագիր և կտրոն` Հայաստանում գործող նվազագույն գներով: Իսկ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը պայմանագիրը կնքելու դեպքում Դուք կստանաք նվեր` գեղեցիկ համար:

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները.
ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիր, սոցիալական քարտ, վարորդական իրավունքի վկայական,
ապահովագրվող տրանսպորտային միջոցի գրանցման վկայական,
եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձը` լիազորագիր և լիազորված անձի անձնագիր,
եթե պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս անձնագրերը, սոցիալական քարտերը և վարորդական իրավունքի վկայականները:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությունից բխող տույժերից և տուգանքներից խուսափելու համար ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագիրն անհրաժեշտ է կնքել մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:

Ապե Ջան
19.11.2010, 18:38
http://i042.radikal.ru/1011/53/8b020b7a65f4.jpg (http://www.radikal.ru)

VivaCell-MTS (http://i042.radikal.ru/1011/53/8b020b7a65f4.jpg)

Ապե Ջան
21.11.2010, 13:52
ՎիվաՍել ՄՏՍ - ի «Ալո» կանխավճարային քարտի վավերականության ժամկետը այսօր վերջանում է:
Քարտը «18+» սակագնային պլանով է:
Ի՞նչ տարբերակ կա, ժամկետը զգալիորեն երկարացնելու համար: Ոչ ասենք լիցքավորելով: Որովհտև 1000 դրամ լիցավորելու դեպքում այն երկարում է 10 օրով:
Այլ տարբերակ կա՞ :)

Rammstein
21.11.2010, 14:12

Սկսենք նրանից, որ 1000 դրամին 15 օր ա, ոչ թե 10: 5 օր էլ հավելյալ ժամկետ ա, որի ընթացքում փողերը չեն կորում:

Երկրորդ` գոյություն ունի «Նոր օր» ծառայություն: Ձեռնտու չի, բայց գոյություն ունի:

Երրորդ` ժամկետի ավարտից հետո համարը 6 ամից պահպանվում ա ու էդ ընթացքում հնարավոր ա զանգեր ստանալ, նենց որ եթե վրան շատ փող ու հետեւաբար դա չկորցնելու խնդիր չկա, ապա ամենախելամիտը սա ա:

Ապե Ջան
21.11.2010, 14:28

Ի՞նչա իրենից ներկայացնում «Նոր օրը» դա ի՞նչ ծառայություն է:

V!k
21.11.2010, 15:01
Ի՞նչա իրենից ներկայացնում «Նոր օրը» դա ի՞նչ ծառայություն է:
http://www.vivacell.am/index.php?menu=1635&lng=1

BOBO
23.11.2010, 14:36
Ակցիա ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնեք կանխավճարային քարտ, ընդամենը մեկ անգամ ուղարկեք *100# հրահանգը և երեք ամիս շարունակ ամեն օր ստացեք 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ:
*100# հրահանգի ուղարկումն արժե 350 դրամ (ներառյալ ԱԱՀ): Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ վավերականության առնվազն 86 օր, քանի որ գրանցման պահին վավերականության ժամկետը կրճատվում է 85 օրով:

Ծանոթություն

«Բիզնես վերահսկում» փաթեթների բաժանորդները չեն կարող մասնակցել ակցիային:
Մինչև նոյեմբերի 22-ն ակտիվացված քարտերն ակցիային չեն մասնակցում:
Հավելյալ ժամկետում քարտը չվերալիցքավորելու դեպքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը զրոյանում է:
Գրանցման պահից սկսած երեք ամսվա ընթացքում կուտակված ներցանցային խոսելաժամանակը չսպառելու դեպքում, այն զրոյանում է:

Ապե Ջան
23.11.2010, 21:49

Ինչոր մեկը արել է հաշվարկ, նոր քարտ վերցնելիս ինչքան ժամանակ կարող է չլիցքավորվել ու խոսել ՎիվաՍելլ ՄՏՍ - ի ցանցում:

BOBO
23.11.2010, 22:00
90 օր

masivec
23.11.2010, 22:05
90 օր
Այսինքն պտի մի 5 հազարի լիցքավորես որ նոր կարենաս՞

BOBO
23.11.2010, 22:08
Այսինքն պտի մի 5 հազարի լիցքավորես որ նոր կարենաս՞

1000 դրամ լիցքավորում ես 10 օր ավելանումա հետո էտ 1000-ը փոխումես 50 որվա հետ ու 60 օր, օրը 30 րոպե ձրի խոսում

Ապե Ջան
23.11.2010, 22:43
Օպերատորները ասացին 3 ամիս խոսելու համար պետք է քարտը վերցնելիս առնվազն 5 օր հետո 4500 դրամ լիցքավորել հաշիվը:

V!k
23.11.2010, 22:53
1000 դրամ լիցքավորում ես 10 օր ավելանումա հետո էտ 1000-ը փոխումես 50 որվա հետ ու 60 օր, օրը 30 րոպե ձրի խոսում
բայց կարծեմ 1000 դրամը 15 օր ա ավելանում:)

Ապե Ջան
23.11.2010, 22:54
բայց կարծեմ 1000 դրամը 15 օր ա ավելանում:)

1000 դրամը 15 օր է

tikopx
25.11.2010, 14:04
Վերջապես Վիվան հարգանքիս արժանացավ:Հարգեցի ես անգամ, սնց բան մենակ Արմինկոն էր արել շրջաններում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում.

* Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան
* Հայկական պետական մանկավարժական համալսարան
* Օպերային հարող տարածք
* Հայաստանի հանրային գրադարան

Wi-Fi համակարգով ինտերնետից կարելի է անվճար օգտվել 2 ամիս: Միանալու համար ընդամենն անհրաժեշտ է փնտրել VivaCell-MTS անվանումով ցանցը և միանալ դրան:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայությունը տարբեր մասնագիտության տեր մարդկանց` ներառյալ գիտաշխատողներին, դասախոսներին, ուսանողներին, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցներին, ինչպես նաև սրճարանների հաճախորդներին թույլ է տալիս Wi-Fi համակարգով աշխատելու հնարավորություն ունեցող այնպիսի սարքերը, ինչպիսին նոութբուկներն են, սմարթֆոնները կամ MP3 նվագարկիչները, վերածել շարժական ինտերնետի հասանելիություն ապահովող սարքերի:

«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Շարունակական նորարարությունների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ճանաչում է գտել որպես տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման առաջատար: Եվ սա հերթական քայլն է»,-նշեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիանալի հնարավորություն ունի ապահովելու բարձր արագության ինտերնետ Wi-Fi կետերում, քանի որ ընկերության բազային կայանները համապատասխանում են 802.11b և 802.11g ստանդարտներին:

Աղբյուր (http://aysor.am/am/news/2010/11/25/vivacell-wi-fi/)

BOBO
03.12.2010, 10:01
«Իմ Աշխարհը» ծառայության առավել հարմար պայմաններ
Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Իմ Աշխարհը» ծառայությունից կարելի է օգտվել էլ ավելի հարմար պայմաններով, քանի որ 3-ի փոխարեն կարող եք ընտրել 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ցանկացած ԱՊՀ երկրի հեռախոսահամար: Իսկ վերանայված սակագների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներին կատարվող զանգերը շատ ավելի մատչելի են քան նախկինում:

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագներ

http://i13.fastpic.ru/big/2010/1203/15/96deef173dbd291f2956636b099cc015.png

Անակնկալ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդների համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել «Հատուկ համարով» ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով, եթե որպես «Հատուկ համար» ընտրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար:

Rammstein
05.12.2010, 13:57
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան հասել է 2,22 մլն-ի

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2010թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2,22 մլն:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազայի աճը մեկ տարվա ընթացքում կազմել է 8,9%:

itel.am

:D:D:D

yerevanci
05.12.2010, 13:59
«Իմ Աշխարհը» ծառայության առավել հարմար պայմաններ
Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Իմ Աշխարհը» ծառայությունից կարելի է օգտվել էլ ավելի հարմար պայմաններով, քանի որ 3-ի փոխարեն կարող եք ընտրել 5 հեռախոսահամար, որոնցից 4-ը կարող են լինել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներ, իսկ 1-ը` ինչպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի, այնպես էլ ցանկացած ԱՊՀ երկրի հեռախոսահամար: Իսկ վերանայված սակագների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ Աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներին կատարվող զանգերը շատ ավելի մատչելի են քան նախկինում:

Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարներ կատարվող զանգերի սակագներ

http://i13.fastpic.ru/big/2010/1203/15/96deef173dbd291f2956636b099cc015.png

Անակնկալ «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդների համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչև 2011թ. փետրվարի 1-ը «Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել «Հատուկ համարով» ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով, եթե որպես «Հատուկ համար» ընտրված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամար:

Սրա ի՞նչնա լավը, որ ուզենաս երկար խոսաս, կամ մի երկու րոպե մեկա նույննա գալու, Վիվան միշտ էլ լավ ռեկլամովա աչքի ընկել, բայց մեջը բան չկա

Ապե Ջան
05.12.2010, 14:16
Սրա ի՞նչնա լավը, որ ուզենաս երկար խոսաս, կամ մի երկու րոպե մեկա նույննա գալու, Վիվան միշտ էլ լավ ռեկլամովա աչքի ընկել, բայց մեջը բան չկա

Մեկել օրական 30 րոպե խոսելաժամանակնա ռեկլամի ենթակա չ՞է

yerevanci
05.12.2010, 15:31
Մեկել օրական 30 րոպե խոսելաժամանակնա ռեկլամի ենթակա չ՞է

դե որ պիտի նոր քարտ առնես, հետո ակտիվացնես էտ ծառայությունը ու վավերականությանդ ժամկետին մնա հինգ օր, հետո պիտի նորից լիցքավորես, որ էտ 30 րոպեները գան, այ էտա անիմաստը

Ապե Ջան
05.12.2010, 15:45
դե որ պիտի նոր քարտ առնես, հետո ակտիվացնես էտ ծառայությունը ու վավերականությանդ ժամկետին մնա հինգ օր, հետո պիտի նորից լիցքավորես, որ էտ 30 րոպեները գան, այ էտա անիմաստը

2700 րոպե ստանում էս 3 ամսվա համար, լիցքավորելով 4500 դրամ, բա էդ վատա: Ո՞ր մի այլ օպերատորնա էսպիսի գին առաջարկում էս պահին:

yerevanci
05.12.2010, 15:51
2700 րոպե ստանում էս 3 ամսվա համար, լիցքավորելով 4500 դրամ, բա էդ վատա: Ո՞ր մի այլ օպերատորնա էսպիսի գին առաջարկում էս պահին:

որոշումը քոնն է, կոնկրետ ես էլ եմ Վիվայի հետվճարային բաժանորդ, ընկերներիցս էլ կան այդ բնագավառում աշխատող ու լավ գիտելմ Վիվայի բոլոր մանրամասնությունների մասին

Rammstein
05.12.2010, 16:39
2700 րոպե ստանում էս 3 ամսվա համար, լիցքավորելով 4500 դրամ, բա էդ վատա:

Գին առաջարկելը չափազանց հարաբերական ա: Մի բան ա բոլորին ցածր գին առաջրկել, այլ բան ա դա առաջարկել միայն նոր բաժանորդներին: Առաջինը նշանակում ա մտածել բաժանորդների մասին, երկրորդը նշանակում ա բաժանորդ հավաքել:

Ապե Ջան
05.12.2010, 17:12

Իսկ որ օպերատորն է այսօր առանց այդ նշածդ սկբունքների աշխատում: Մեջներից բարխիղճը ՎիվաՍելլ ՄՏՍ - ն է:

Rammstein
05.12.2010, 17:27
Իսկ որ օպերատորն է այսօր առանց այդ նշածդ սկբունքների աշխատում: Մեջներից բարխիղճը ՎիվաՍելլ ՄՏՍ - ն է:

Ոչ մի օպերատոր էլ կանգ չի առնում իր ունեցած բաժանորդների քանակի վրա ու ձգտում ա էլի հավաքել, բայց նորից եմ ասում, բաժանորդ հավաքելուն ուղղված ակցիաները ես չեմ համարում շահավետ: Ինքս Բիլայնի բաժանորդ եմ ու նաեւ համակիր, բայց եթե էս նույն ակցիան Բիլայնն էլ աներ, ինձ դրանից ոչ տաք էր լինելու, ոչ սառը, որտեւ ես համարս չեմ փոխում:

Ապե Ջան
05.12.2010, 17:56

Այդ ամենը ես էլ շատ լավ հասկանում եմ ու ես հակառակն էլ չէի փորձում համոզել: Պարզ բան է ակցիան ի օգուտ ժողովրդի չէր լինի, ուղղակի սրա մեջ ավելի բարեխղճորեն են ներկայացրել ամեն ինչ, համ իրենց համար որ լավ լինի, համ էլ ժողովրդի:

Համար փոխել չփոխելու հետ կապված էլ ասեմ, որ պարտադիր չէ համար փոխես, թող նոր համար գնողները գոնե օգտվեն այդ բարիքից:
Ի դեպ այս պահին նաև այլ ակցիա է գործում ՄՏՍ - ի մոտ, այլ ցանցերից զանգերի դիմաց րոպեները, ինչը իսպառ բացակայում է Բիլայի մոտ:

Rammstein
05.12.2010, 18:38

Բարեխղճորենի մասին չեմ խոսացել ու չեմ կարծում, թե կարիք կա քննարկելու:

Համար փոխել չփոխելու հետ կապված էլ ասեմ, որ պարտադիր չէ համար փոխես, թող նոր համար գնողները գոնե օգտվեն այդ բարիքից:

Ապե Ջան, գիտեմ, որ այս ակցիայից օգտվելը պարտադիր չի: :D

Ի դեպ այս պահին նաև այլ ակցիա է գործում ՄՏՍ - ի մոտ, այլ ցանցերից զանգերի դիմաց րոպեները, ինչը իսպառ բացակայում է Բիլայի մոտ:

Բայց ես խոսե՞լ եմ Բիլայնի ակցիաների, լավը կամ վատը լինելու մասին: Արի խոսակցությունը չշեղենք:

VisTolog
08.12.2010, 19:51
Ժող, Վիվան ինչ-որ ծառայություն ունի՞, որ լինի այլ օպերատորի համարի հետ էժան խոսել::think

Zangezur
08.12.2010, 23:30
2700 րոպե ստանում էս 3 ամսվա համար, լիցքավորելով 4500 դրամ, բա էդ վատա: Ո՞ր մի այլ օպերատորնա էսպիսի գին առաջարկում էս պահին:

Կարաս նաև 1000 դրամ լիցքավորես ու գումարը փոխես վավերականության ժամկետի հետ՝ 1000/20=50 օր:

Universe
17.12.2010, 19:48
Ժող, Վիվան ինչ-որ ծառայություն ունի՞, որ լինի այլ օպերատորի համարի հետ էժան խոսել::think

111 զանգի Վիսթոլոգ ջան, կասեն: Ես ուղղակի էնքան եմ զանգել , արդեն ձենիցս ճանաչում են, դաժե հարցնում են, թե "հիվանդներս" ոնց են :)) Թե չէ ես կզանգեի, ինձել էր պետք... ))

BOBO
21.12.2010, 01:42
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին անգամ Հայաստանում գործարկում է կոմերցիոն փորձնական 4G/LTE ցանցը (http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18542)

Գրիգոր
21.12.2010, 16:51
ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին անգամ Հայաստանում գործարկում է կոմերցիոն փորձնական 4G/LTE ցանցը (http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18542)

Մեկ է, ասել եմ ու կասեմ... ՄՏՍ-ը փոխարեն վազի տեխնոլոգիաների զարգացումից հետ չմնալու համար, ավելի լավ է կայունացնի անգամ 2G ի որակը... օրվա մեջ որոշ ժամեր անընդհատ խշշումա խոսելուց,,, ինտերնետն էլ չեմ ասում 3G ցանցում ինչ ահավորա/...

Rammstein
21.12.2010, 17:05

+1
Ես մոտ 3 տարի առաջ նաեւ դրա համար դադարեցի Վիվայից օգտվել, մինչեւ հիմա էլ տենց վիճակ ա: :nea

Գրիգոր
21.12.2010, 19:10
+1
Ես մոտ 3 տարի առաջ նաեւ դրա համար դադարեցի Վիվայից օգտվել, մինչեւ հիմա էլ տենց վիճակ ա: :nea

Ես հանգամանքների բերմամբ վերջին 2 ամիսը օգտվում եմ վիվայից, ու հոգեկան եմ դարձել ինտերնետի ձեռքը.... ահավոր դանդաղ ա

VisTolog
21.12.2010, 19:15
111 զանգի Վիսթոլոգ ջան, կասեն: Ես ուղղակի էնքան եմ զանգել , արդեն ձենիցս ճանաչում են, դաժե հարցնում են, թե "հիվանդներս" ոնց են :)) Թե չէ ես կզանգեի, ինձել էր պետք... ))

Ամենաձեռնտու տարբերակն «Իմ աշխարհն»-ա:
5 համար: Առաջին մեկ րոպեն 10 դրամ, հաջորդ 10 րոպեն մեկ դրամ, հաջորդ մեկ րոպեն տաս դրամ::))

Universe
21.12.2010, 20:14
Ցանկանում եմ ԻՄ ԱՇԽԱՐՀ ի մեջ նոր անձանց ընդգրկել, ու գրում է Service Not Aviable ! :(

VisTolog
21.12.2010, 20:15
Ցանկանում եմ ԻՄ ԱՇԽԱՐՀ ի մեջ նոր անձանց ընդգրկել, ու գրում է Service Not Aviable ! :(

cabinet.vivacell.am

V!k
23.12.2010, 13:03
ժող Վիվայի ֆլեշկա մոդեմ կա(3Ջի մոդեմ), որոշ ժամանակը մեկ ինտերնետը անջատվում ա, պիտի նորից անջատեմ միացնեմ, որ ինտերնետը միանա, ո՞նց դզեմ, մոդեմի կարգավորումներից կարողա՞ լինի, ես ընդհանրապես չեմ օգտագործել եսքան ժամանակ Վիվա 3Ջի,:(

Moonwalker
23.12.2010, 13:29

Ես էս մի տարի ա Վիվայի 3G-ի վրա եմ նստած: :)) Ճիշտ ա գերարագ 5 գեգի սպառվելուց հետո մեկ-մեկ ուզում եմ անեմ տամ պատերով, բայց դե յոլլայա տանում: Միշտ ստաբիլ կապը կա, արագությունն էլ ամիսը 1 անգամ կորի-չկորի: Քո ասած պրոբլեմից 3 անգամ ա եղել ու 3 անգամ էլ կապված էր կոմպի ուրիշ սոֆթի ազդեցության հետ: Մի հատ էդ էլ քո մոտ նայի:
Ոնց նայում եմ սկի կարգավորումներում փոխելու բան էլ չկա: Ավելի ճիշտ կանես մոդեմը տանես սպասարկման կենտրոն դիագնոստիկայի, կարող ա ֆլեշկի հետ խնդիր կա: Մեր հարևանի մոտ տենց խնդիր էր եղել /հաճախակի կապի կորուստ, անջատումներ/, տարել էր ստուգման, դզել էին:

tikopx
23.12.2010, 13:59
Սեն որ շարունակվի նորմալ երկիր կդառնանք ՝
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկում է նոր` «Իրական IP» ծառայությունը, որի միջոցով այժմ համակարգչի կամ որևէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից:

Պարզապես անհրաժեշտ է այցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ակտիվացնել ծառայությունը «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» կամ «ՄՏՍ կոնեկտ 128» քարտի համար: Բաժանորդին կտրամադրվի ստատիկ հանրային IP հասցե և տվյալ քարտով ինտերնետին միացած ցանկացած սարք այնուհետև հասանելի կլինի ցանկացած վայրում:

Այսպես, եթե բաժանորդի տան համակարգիչը միացած է ինտերնետին «Իրական IP» ծառայությունն ակտիվացված քարտի միջոցով, ցանկացած այլ վայրից ինտերնետի միջոցով նա կարող է կապ հաստատել դրա հետ` օգտագործելով իրեն տրամադրված IP հասցեն:

Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսավճարը կազմում է 500 դրամ (ներառյալ ԱԱՀ):

http://armeniamobile.net/archives/605

BOBO
28.12.2010, 16:07
նոր վիվասելի սպասարկման կենտրոնում էի, բառդակ էր, յանի հասցնում են իրանց հաճախորդներին սպասարկեն մի հատել ապպա են անում:angry
հերթս հասավ աշխատողը սկսումա բացատրել էս արժի են արժի ասումեմ տեղյակ եմ, ասումա դե խոսանք մի քիչ:D ասի ինչ խոսալու վախտա էսքան մարդ սպասումա:angry
http://i14.fastpic.ru/big/2010/1228/da/88817e6aafd043d6fed7b553b93ddeda.jpg

V!k
28.12.2010, 16:10

շրջանակով նշվածը ինչ ա՞.լավ չի երևում:(

BOBO
28.12.2010, 16:23
Սպասողների թիվը 21 հոգի

My World My Space
28.12.2010, 17:00
ամենաուժեղն էն ա, որ էրեկվա ցանցի նոկաուտի անունը դրել են բարելավման աշխատանքներ, ու նոր ա սմս գալիս, որ հայցում են ներողամտություն: առավոտ էլ սմս ա գալիս, թե ախպերս ինձ զանգել ա, հետ եմ զանգում, պարզվում ա երեկ ա զանգած էղել....

Rammstein
28.12.2010, 17:08

Երեկ առավոտ` 11-ի կողմերը նկատեցի, որ վիվայի բաժանորդների մոտ ընդհանրապես անտենա չկա, կամ շատ թույլ ա, խոսքը սրա մասին ա՞: :think Ես էլ էդ ժամանակ Երեւանում չէի, մտածեցի տեղային խափանում ա` կապված կոնկրետ կայանի հետ:

My World My Space
28.12.2010, 17:27

այո Վիվասյոլը տեխնիկական նոկաւոտի էր ենթարկվել

Universe
29.12.2010, 01:03
հերթս հասավ աշխատողը սկսումա բացատրել էս արժի են արժի ասումեմ տեղյակ եմ, ասումա դե խոսանք մի քիչ:D ասի ինչ խոսալու վախտա էսքան մարդ սպասումա:angry
http://i14.fastpic.ru/big/2010/1228/da/88817e6aafd043d6fed7b553b93ddeda.jpg

Խոսալու համար հարցնողը աղջիկա եղել? Կասես որ հասցեի սպասարկման կենտրոննա?:)

BOBO
29.12.2010, 01:35
Խոսալու համար հարցնողը աղջիկա եղել? Կասես որ հասցեի սպասարկման կենտրոննա?:)

հա աղջիկեր, չերեմուշկա, մարգարյան փողոցի վրա

**David**
03.01.2011, 16:26
ժող Վիվայի ֆլեշկա մոդեմ կա(3Ջի մոդեմ), որոշ ժամանակը մեկ ինտերնետը անջատվում ա, պիտի նորից անջատեմ միացնեմ, որ ինտերնետը միանա, ո՞նց դզեմ, մոդեմի կարգավորումներից կարողա՞ լինի, ես ընդհանրապես չեմ օգտագործել եսքան ժամանակ Վիվա 3Ջի,:(

հա էդ էս հիմար կապիցա:Ոնց կհրաժարվեի էս ինտերնետից:Ախմախ կապա ,մի Ժամանակ իմն էլ էր էդ կարգի անընդհատ անջատվում:5 գեգս 5 օրից էլ չկա ,,բայց ոչ մի բան չեմ ել քաշում էլի:հետո էլ արագությունը սպանումա,,մարդ ուզումա կախվի::Արդեն լրիվ համը հանումա էս վիվան

Rammstein
10.02.2011, 22:05
Լավ է՜, ով ա էս Վիվան ընդհանրապես: :{ Վիվայի համարից զանգում են հետս խոսում են. բառիս բուն իմաստով 20 բառից 15-ը բացարձակապես չի լսվում: Մի 30 վայրկյան «կրկնությունը գիտության մայրն է» անեուց հետո նոր դզվում ա: Ախր զանգողն էլ Երեւանում ա, եսիմինչ չոլերում չի, որ ասեմ լավ չի բռնում:

Ինչից եմ երթադրում, որ զանգողից ա, ոչ թե իմ օպերատորի՞ց, որտեւ Վիվայով էս պրոբլեմին հանդպիել եմ բազմաթիվ անգամներ ու ոչ միայն ես:
:{

Ապե Ջան
21.03.2011, 01:25
ՎիվաՍել-ՄՏՍ. բոնուս` հեռախոսի գնի արդեն 50%-ի չափով

http://www.armtech.am/wp-content/uploads/2011/03/Vivacell-MTS.jpg

Փոփոխություններ «Սմարթ բոնուս» ծրագրում: Ինչպես նշվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հայտարարության մեջ` ձեռք բերելով սմարթֆոն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից` կարելի է ստանալ բոնուս` հեռախոսի գնի արդեն 50%-ի չափով: Սմարթֆոնը գնելիս պարզապես անհրաժեշտ է նշել գրանցված այն հեռախոսահամարը, որի համար պետք է ակտիվացնել բոնուսային հաշիվը: Նշենք, որ «Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, տվյալ հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս, նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը: Ստորև բերված է բոնուսի չափը ներկայումս վաճառքում առկա սմարթֆոնների համար` նախկինում և այժմ.

http://www.armtech.am/wp-content/uploads/2011/03/viva.jpg

http://www.armtech.am/%D5%BE%D5%AB%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%BF%D5%BD-%D5%A2%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%BD-%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%A3%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6/

Okamigo
22.03.2011, 00:25
Ինչ եք կարծում արժի վերցնել HTC WILDfire թե nokiexpressmusic?

Norton
22.03.2011, 00:42
Միանշանակ առաջինը

My World My Space
22.03.2011, 07:58
Հորթ ակցիայա.....
էդ 145 000-ը պիտի խոսաս միայն վիվասելի ցանցում..... էն էլ 6 ամսում....:[

Ռուֆուս
22.03.2011, 10:43
Ինչ եք կարծում արժի վերցնել HTC WILDfire թե nokiexpressmusic?

Ամեն առումով Wildfire-ը ավելի լավն ա, քան Express Music-ը:

Հորթ ակցիայա.....
էդ 145 000-ը պիտի խոսաս միայն վիվասելի ցանցում..... էն էլ 6 ամսում....:[

:)) Ես իմ 30.000 բոնուսից երեք ու կես ամսվա ընթացքում ընդամենը 7.000դրամն եմ օգտագործել: Չգիտեմ իրենք ոնց են բոնուսը հաշվում, բայց հույս չունեմ, որ մինչև հունիս ամիս էդ 30.000-ը կսպառեմ :))

Երևի տեսել են, որ 6 ամսում էդքան փողը անհնարին ա սպառել, բոնուսի քանակն են մեծացրել :)

Rammstein
22.03.2011, 11:26
Րոպեն 25 դրամ սակագնով (Ալո մենք) գալիս ա օրական մոտ 32 րոպե, 35 դրամով (Մագնիս)` օրական 23 րոպե, 15 դրամով (Ես)` օրական 54 րոպե:: :think Միջինում` օրական 35 րոպե: Դեռ որ հաշվենք փաթեթի ներսի, բուհական տարածքների, եւ այլնների ցածր գները, կարանք միջինը հաշվենք 45 րոպե կամ, գուցե, ավելի շատ: Եսիմ, սկզբունքորեն` մարդ կարող ա գտնվի, որ սա էլ ա իրա համար քիչ: :D

Ապե Ջան
24.03.2011, 21:36
Կորպորատիվ նորություններ

Սակագնային պլան «Անձնական»
Ցանկանու՞մ եք լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Դարձեք «Անձնական» հետվճարային սակագնային պլանի բաժանորդ և 10000 դրամ ամսավճարի դիմաց ստացեք.

ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ
ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
ամսական 200 SMS
ամսական 200 ՄԲ ինտերնետ

Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

http://s015.radikal.ru/i332/1103/07/435196568357.jpg (http://www.radikal.ru)

Հղում: (http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18647)

Ապե Ջան
08.04.2011, 23:08
Ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար

Մինչև 2011թ. մայիսի 31-ը, միևնույն գումարի դիմաց կանխավճարային բաժանորդները կարող են ակտիվացնել կրկնակի մեծ ինտերնետ փաթեթներ:

http://i.imgur.com/9oIjr.jpg

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Այսպես, 07.04.2011-ից 31.05.2011 *477*10# հրահանգն ուղարկելու դեպքում Ձեր հաշվից կգանձվի 400 դրամ, սակայն 10-ի փոխարեն Դուք կստանաք 20 ՄԲ ծավալով ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Իսկ ընթացիկ ինտերնետ-փաթեթի չօգտագործված ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` հավաքելով *477# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Կանխավճարային բաժանորդների համար յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

Ծանոթություն
Ծառայությունը չի տրամադրվում «18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին:
Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո ինտերնետ-փաթեթն ապաակտիվանում է, իսկ հավելյալ ժամկետի ընթացքում հաշիվը վերալիցքավորելու դեպքում այն կրկին ակտիվանում է:
Հավելյալ ժամկետի ընթացքում քարտը չվերալիցքավորելու դեպքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

Հղում: (http://www.mts.am/index.php?menu=4025&lng=1)

BOBO
09.05.2011, 01:39
մարզերում 3G-ն քանի GHz-ով ա աշխատում?

BOBO
09.05.2011, 19:46
2,1GHz, ում մոտ լավ չի բռնում կարաք ժեշտի բանկից անտենա սարքեք

http://s004.radikal.ru/i207/1105/93/762034b23e77.jpg http://s011.radikal.ru/i316/1105/33/e90351e4e898.png

էս ծրագրով հաշվարկ կարաք անեք http://upwap.ru/1487470
իմ մոտ 1 գիծը 3 գիծ դառավ

0david0
19.05.2011, 18:01
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել` Հայաստանում ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը: Google Nexus S-ն արժե 295.000 դրամ: Նրանք, ովքեր ձեռք կբերեն Google Nexus S սմարթֆոնը, կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին եւ ստանալ 147.500 դրամ բոնուս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Յունիբանկի համագործակցության շրջանակներում սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ` առանց կանխավճարի: Samsung եւ Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ):
http://www.mts.am/uploads/images/Samsung_Google_Nexus_S_i9023.jpg
Իտել.ամ (http://www.itel.am/am-news-2-3865.html)
Մտս.ամ (http://www.mts.am/index.php?menu=4445&lng=1)

Blackman
25.06.2011, 14:18
Կորպորատիվ նորություններ

Ներբեռնման արագության բարձրացում «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններում
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» (http://www.mts.am/index.php?menu=3535&lng=1) փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 6-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին նույնպես կկազմի 512 Կբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Նմանապես, «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» (http://www.mts.am/index.php?menu=4374&lng=1) փաթեթի շրջանակներում ամսվա ընթացքում ներբեռնվող 11-րդ ԳԲ-ից սկսած ներբեռնման արագությունը ցերեկային ժամերին կկազմի 1 Մբիթ/վրկ` նախկին 128 Կբիթ/վրկ փոխարեն: Իսկ վերբեռնման արագությունը կկազմի 128 Կբիթ/վրկ` անկախ օրվա ժամից:

Ինտերնետ և ավելին. միացեք ամենուրեք… ;)

24/06/2011

Կարապետ
25.06.2011, 15:43
2,1GHz, ում մոտ լավ չի բռնում կարաք ժեշտի բանկից անտենա սարքեք

http://s004.radikal.ru/i207/1105/93/762034b23e77.jpg http://s011.radikal.ru/i316/1105/33/e90351e4e898.png

էս ծրագրով հաշվարկ կարաք անեք http://upwap.ru/1487470
իմ մոտ 1 գիծը 3 գիծ դառավ

Դա օրանժով կլինի?

Vaio
04.07.2011, 23:47
Ժողովուրդ ջան ովա տեղյակ, եթե ՎիվաՍելլ-ի "փակ համար"-ի տակ գտնվող կանխավճարային քարտը roaming եմ անում, արտասահմանում այդ "փակ համար" ֆունկցիան պահպանվում է?

Ապե Ջան
12.07.2011, 09:18
Սակագնային պլան «Խոսում է քաղաքը»

«Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ:

Ընդամենը 5500 դրամ ամսավճարի դիմաց այն տրամադրում է.
ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ
ամսական 150 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
ամսական 150 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:

Քարտի տրամադրման պայմաններ

Միացման վճար – 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցում 4-րդ ամսին) – 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից: (http://www.mts.am/index.php?menu=4457&lng=1)
Երաշխիքային կանխավճար ռոումինգի դեպքում - 15000 դրամ` 50000 դրամ և ավելի ընթացիկ հաշվի սահմանաչափ ունեցող բաժանորդների համար և 35000 դրամ` 50000 դրամից ցածր սահմանաչափի դեպքում:

http://i.imgur.com/j19qg.png

Աղբյուր՝ VivaCellMTS.am

Okamigo
22.07.2011, 15:22
Վիվասելը բոնուս է տրամադրում հեռախոսներ գնելիս,կես գին իջացնում,ինչ որ մեկը կարող է ասել դե ինչ պայմաններում է տրամադրվում բոնուսը,դուրս է գալիս կես գնով են վաճառում?

Universe
22.07.2011, 15:26
Վիվսելը վաբշե մոռացելա որ ինքը առաջնահերթ բջջային օպերատորա

Ռուֆուս
22.07.2011, 15:33
Վիվասելը բոնուս է տրամադրում հեռախոսներ գնելիս,կես գին իջացնում,ինչ որ մեկը կարող է ասել դե ինչ պայմաններում է տրամադրվում բոնուսը,դուրս է գալիս կես գնով են վաճառում?

Smart Bonus-ի հե՞տ ես: Եթե հա, սմարթֆոն գնելիս, գնի կեսի չափով նաև բոնուս ես ստանում, որը գործում է 6 ամիս ու կարող ես օգտագործել մենակ Վիվասելի ցանցի մեջ զանգերի ու ինտերնետի համար: Բայց հեռախոսի գինը դրանից չի փոխվում, կես գնով չեն վաճառում:

VisTolog
22.07.2011, 15:37
Ուրախ ենք տեղեկացնել, որ HTC Desire Z, HTC Desire, HTC Legend, HTC Gratia և HTC Wildfire սմարթֆոնները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել առավել մատչելի գներով:

http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18773

Okamigo
22.07.2011, 15:39
Smart Bonus-ի հե՞տ ես: Եթե հա, սմարթֆոն գնելիս, գնի կեսի չափով նաև բոնուս ես ստանում, որը գործում է 6 ամիս ու կարող ես օգտագործել մենակ Վիվասելի ցանցի մեջ զանգերի ու ինտերնետի համար: Բայց հեռախոսի գինը դրանից չի փոխվում, կես գնով չեն վաճառում:

Ես կարող եմ նոր քարտ վերցնել,էդ գումարը խոխանցեմ դրա վրա,ու օգտվեմ մտս կոնեկտից օրեցօր կամ անսահմանափակ?

Ռուֆուս
22.07.2011, 15:45
Ես կարող եմ նոր քարտ վերցնել,էդ գումարը խոխանցեմ դրա վրա,ու օգտվեմ մտս կոնեկտից օրեցօր կամ անսահմանափակ?

Չէ, հեռախոսը գնելուց քո համարի վրա նստացնում են էդ բոնուսը ու մենակ էդ համարով կարող ես օգտվել բոնուսից: Բոնուսը այլ համարի վրա փոխանցել հնարավոր չէ ու չգիտեմ կարելի ա դրանով MTS Connect-ից օգտվել, թե չէ: Հա, ու եթե պատրաստվում ես սմարտ բոնուսով հեռախոս առնել, անձնագիրդ հետդ տար, որ շատ չվազեցնեն :))

Okamigo
22.07.2011, 15:49

Շնորհակալություն

Universe
22.07.2011, 18:50
Ուրախ ենք տեղեկացնել, որ HTC Desire Z, HTC Desire, HTC Legend, HTC Gratia և HTC Wildfire սմարթֆոնները ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում այժմ կարելի է ձեռք բերել առավել մատչելի գներով:

http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18773
Խաբար ե՞ս վիսթ, իրանց մոտ առանձին htc ի նաուշնիկսներ վաճառվում ե՞ն...
Քանի ամիսա նաուշնիկ եմ ման գալի չեմ գտնւմ ոչ մի տեղ

Ապե Ջան
23.07.2011, 13:02
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 մլն դրամ շտապ օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում շտապ բժշկական օգնության դիսպետչերական համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի 85 միլիոն դրամի աջակցություն:

Այսօր տեղի է ունեցել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մամուլի համատեղ ասուլիսը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացված գումարները կուղղվեն թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու եւ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կտրամադրի իր 3G/3.5G ցանցը:

Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության եւ դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն: GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում` բուժխմբի զբաղվածության եւ տեսակի վերաբերյալ: Մեքենայից ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին եւ դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան եւ այն ուղղորդում կանչը սպասարկելու:

Ընթացքում GPS եւ 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը:

Itel.am

Ապե Ջան
26.07.2011, 02:10
Բաց մի թողեք Երևանում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն:
Ուր էլ լինեք` տանը, թե փողոցում, «Առցանց տեսախցիկներ Երևանում» ծառայության շնորհիվ Երևանի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկներով հետևեք մայրաքաղաքային իրադարձություններին` անմիջապես հեռախոսի էկրանից:

Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժինը և ընտրել Երևանում Ձեզ հետաքրքրող վայրում տեղադրված տեսախցիկի հղումը:

Ծառայությունից օգտվելիս` օգտագործած յուրաքանչյուր ՄԲ-ի արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ)*:

* Սակագինը գործում է «Առցանց տեսախցիկներ Երևանում» բաժնում տեսախցիկի հղմանը սեղմելու պահից սկսած:

VivaCellMTS.am

Մանուլ
03.08.2011, 00:55
Եկել եմ՝ Վիվայից բողոքեմ, սիրտս հանգստանա :D:

Գիշերվա 2:30 ու 3:30 սմս-ներ են գալիս քրոջս: Առաջինը տեղեկացնում ա, որ հաջորդ օրը ժամկետը կսպառվի: Երկրորդը՝ որ այդ օրը ժամկետը կսպառվի :blin: Էդ կարևոր չի, կարևորն էն ա, որ գիշերը 2-3-ին են հաղորդագրություն ուղարկում:
Առավոտը զանգել եմ սպասարկման կենտրոն, ասում եմ՝ կարո՞ղ եք նենց կարգավորել, որ գիշերվա կեսին սմս չգա: Ասում ա.
- Հաարգելի բաաժանորդ :D, երևի ցերեկը անհասանելի ա եղել հեռախոսը, դրա համար գիշերն ա եկել:
- Անհասանելի չի եղել, նախորդ օրը միացրած ա եղել ու հասանելի:
- Հաարգելի բաաժանորդ, էդ ավտոմատ ա ուղարկում, մենք չենք կարա նենց անենք, որ առավոտը 9:10 գա սմս-ը:
- (եք կարո՞ղ գոնե նենց անել, որ գիշերը 3-ին չգա:
- Չէ:

Ասում ա՝ անջատի հեռախոսը գիշերը :blin:

Մի անգամ Բիլայնից էին ինձ տենց սմս-ներ ուղարկել, բայց առավոտը 8-ին ու շատ: Զանգեցի, ասեցին, որ ծրագրային սխալ ա, կուղղեն: Դրանից հետո էդ ժամին սմս չեմ ստացել /ոչ էլ շատ/ :):

Էդ ա, էլի, ձեր Վիվան :P:

Vaio
03.08.2011, 23:36
Հեռախոսավարների աբսուրդը էնա (կապ չունի Վիվա կլնի, թե "Պողոս" կլնի), որ էտ մարդիկ, սովորաբար, "սպասարկման ոլորտ" հասկացությունից հեռու են, բայց ցավոք աշխատում են այդ ոլորտում:
Իմ մոտել ա եղել տարբեր խնդիրներ ու երբ զանգել եմ, կյանքում մի օր չեմ հիշում, որ ասեն՝ կներեք, մենք կզբաղվենք այդ հարցով, կամ կներեք...: Հլը հակառակը՝ քեզ են սխալ հանում...
Ընդհանրապես, Հայաստանում սպասարկման ոլորտը ''Ճ'' մակարդակի վրայա գտնվում:

Ռուֆուս
01.09.2011, 11:14
Եկել եմ Վիվասելից բողոքվելու, երեկ էնքան ջղայնացրին...

Ուրեմն 3G-իս տարիֆը վերցրել էի 100MB, ինչը իմ համար շատ էր, որոշեցի դարձնել 40MB, որ անիմաստ 1000 դրամ ավել չծախսեմ: Մտա Վիվասելի կայք, էնտեղ սևով սպիտակի վրա գրած էր, որ տարիֆը նվազեցնելու համար պետք է կոդ ուղարկել Վիվասելին ու դա հնարավոր է անել մենակ ամսվա ամենավերջին օրը: Համբերատար մի շաբաթ սպասեցի, մինչև ամսվա վերջին օրը գա, երեկ երեկոյան կոդը ուղարկեցի, պատասխան եկավ, թե էս պահին չենք կարող հարցումը կատարել, խնդրում ենք փորձել ավելի ուշ: Երկու ժամ անընդհատ էդ անտեր կոդը ուղարկեցի, էլի նույն պատասխանն էր գալիս: Կատաղած զանգում եմ Վիվասել, բացատրում եմ պրոբլեմը, մեկ էլ էս օպերատորը.
- Բա գիտե՞ք, հիմա վերջնահաշվարկն է սկսվել, պետք ա առավոտյան կոդը ուղարկեիք, էլ չի լինի, մյուս ամսվա վերջին օրը նորից փորձեք:
Ասում եմ.
- Բայց ձեր սայթում ինչ-որ տեղ գրվա՞ծ էր, որ կոդը պետք ա ամսվա վերջին օրվա առավոտ ուղարկվի՞:
- Էդ մեր սխալն ա, հետագայում երևի կայքում փոփոխություններ կկատարենք, էդ տեղեկատվությունը կավելացնենք
:{

Ու իրենց սխալի պատճառով էլի մնացի 100MB-ի վրա :angry

Վիշապ
05.09.2011, 20:57

Լավ ես պրծել: Իսկ ես նախանցյալ ամիս 500 ՄԲ-ոց փաթեթ էի ակտիվացրել (5900 դրամ), հետո օգոստոսի սկզբին մտածեցի, որ այն ինձ այլևս պետք չի, որոշեցի դեակտիվացնել ու անցնել սովորական պլանի: Էշ էշ մտածեցի, թե ամսվա սկզբից ծախսածս մեգաբայթերը կհաշվեն 40 դրամով ու վերջ: Մի կերպ իրենց 111 մենյույից օգտվելով, օպերատորին միանալով ապաակտիվացրեցի փաթեթը (քաղաքից դուրս էի գտնվում): Ու մի ամիս կարծես թե խաղաղ ապրում էի ինձ համար: Ամսվա վերջին պարզվեց որ չեմ կարողանում զանգել, քանի որ հաշվիս սահմանաչափը գերազանցել եմ (5000 դրամ է): Ստուգում եմ հաշիվս *315#-ով ասում է ընթացիկ ամսվա պարտքը կազմում է 5025 դրամ: Օքեյ, մտնում ու ինտերնետով վճարում եմ 6000 դրամ ու կարողանում եմ զանգել, կարծես թե կյանքը սքանչելի է: Սեպտեմբերի չարաբաստիկ մեկին մեկ էլ SMS է գալիս՝ հարգելի բաժանորդ, ձեր պարտքը կազմում է 7128 դրամ::blin Զանգում եմ օպերատորին: Ամեն երկրորդ խոսքը միալար ու ձևական «հարգելի բաժանորդ» կրկնող օպերատորը ինձ երկար-բարակ բացատրում է, որ ես փաթեթ եմ ակտիվացրել: Հետո մի կերպ հասկանում է, որ ես ապաակտիվացրել եմ փաթեթը: Հետո ես հասկանում եմ հետևյալը՝ որ ես թեկուզ այն ապաակտիվացրել եմ, ու դրանից հետո յուրաքանչյուր մեգաբայթի համար վճարել եմ 40 դրամ, միևնույն է, նրանք «քերել են» ինձնից այդ 5900-ը, որովհետև ես չգիտես ինչու պարտավոր էի ամսվա վերջին այդ ապաակտիվացումը կատարել: Կարդում եմ սայթում, իսկապես գրված է՝

Բաժանորդները հնարավորություն ունեն փոխելու իրենց ընթացիկ փաթեթը, ձեռք բերելով ավելի մեծ փաթեթ, ամսական մեկ անգամ: Փաթեթը կրկին փոխելու կամ ավելի փոքր փաթեթ ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ակտիվացման հրահանգը տվյալ ամսվա վերջին օրը:
Ինչպես ասում են, դե կներեք:)) Իսկ որտե՞ղ է գրված թե ինչ է լինում գումարի հետ, եթե ավելի շուտ ենք հրահագը ուղարկում, կամ այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ցանկացած ժամանակ փաթեթի ակտիվացման, ու առավել ևս ապաակտիվաման հնարավորություն տալ: Եվ այդ ինչպե՞ս է նախորդ ամսվա պարտքը ամսվա վերջին եղել 5025 դրամ ու հետո հանկարծակի ավելացել 5900-ով: Եվ ինչու՞ է իմ սահմանաչափը այդպես ուշ գերազանցվել: Օպերատորին խնդրեցի ինձ միացնել իրենց պատասխանատուի հետ (մենեջերի, տնօրենի, ով որայա:apeape), որ ասեմ իրենց մասին ինչ եմ մտածում, փուքսս թափեմ: Ասեց՝ սպասեմ, մինչև միացնի: Մի 10 րոպեից թե՝ հարգելի բաժանորդ որպեսզի շատ չսպասեք, մենք ձեզ կկապնվենք: Ու մինչ հիմա դեռ կապնվում են:
Մի խոսքով վճիռս կայացրել եմ. Վաղը գնում եմ Վիվասելի հետ երեք հեռախոսահամարի պայմանգիրս խզելու, վճարում եմ նրանց նախորդ ամսվա պարտքը՝ յուրաքանչյուր մեգաբայթի համար 40 դրամ, իսկ 5900 դրամը, որի դիմաց Վիվասելը ինձ ոչինչ չի տվել, Վիվասելը ինձնից կստանա դատարանի միջոցով, եթե կարողանա ստանալ: Ջհանդամ թե մեծ չի գումարը, հետո՞ ինչ:

Վահե-91
05.09.2011, 21:51
ես զարմանում եմ Վիվասելի բաժանորդների վրա, ախր ամենաթանգնա Հայաստանում :angry 6000 դրամով 1000 Մբ ? ձեռ են առնում էլի մարդու, հենա դրա տեղը կարաս օռանժի ինտերնետի քարտ վերցնես, առանց ֆլեշկի, 2Gb կլինի գերարագ, դրանից հետո 256 Կբ/վ

Okamigo
05.09.2011, 21:58
Վիվայի 3500 փաթեթը արդեն 256 կիլոբիթա դառել,պաշտոնական կայքում գրածա,օրանժը երևի իր գիշերվա գերարագ ինտերնտով է ձեռ տալիս

0david0
05.09.2011, 22:18
Վիվայի 3500 փաթեթը արդեն 256 կիլոբիթա դառել,պաշտոնական կայքում գրածա,օրանժը երևի իր գիշերվա գերարագ ինտերնտով է ձեռ տալիս

Դաունլոդն էլ, ափլոդն էլ 256 կբ/վ է ? :think

Okamigo
05.09.2011, 22:31
Այո,փորձել եմ,հատկապես ըփլոդը շատ լավն է

Աթեիստ
05.09.2011, 22:36
Ես վաղուց չեմ հավանում էս ֆիրմային, բայց կիրակի որը լավ ծիծաղեցրին։
Դե ես Բիլայնից բացի ուրիշ համար չեմ ունեցել, չեմ էլ պատրաստվում, բայց տանը մի ՎԻՎԱ ունենք։
Կիրակի ստանում ենք հերթական ՍՊԱՄ-ը (Հայաստանի առաջատար սպաներից), Յաննի համերգի մասին։
Զանգում եմ օպերատորին ու հարցնում, թե ինչ անեմ որ էլ սպան չստանամ։ Պատասխան՝ չեք ուզում, ինձ ասեք, ես կգրեմ որ էլ չեք ուզում։
Հիշել եմ 1000 տարվա անեկդոտը, որ ասում ա «բոլորին բռնաբարեցին բացի Մարյա Իվանովնայից, որտև ինքը չէր ուզում»։
Քանի դեռ չեք զանգել ասել, որ իրանք էշ ֆիրմա են, իրանք էշությունն անելու են։

0david0
09.09.2011, 23:06
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է ներկայացնել «SMS էքստրա» ծառայությունների փաթեթը, որն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ` ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում և շատ ավելին…
«SMS ֆլեշ». Ուղարկեք հաղորդագրություններ, որոնք հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ…
«SMS մականուն». SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե Ձեր հեռախոսահամարը, այլ մականունը…
«SMS օրացույց». Նախապես պլանավորեք ուղարկվելիք SMS-ներն ու վստահ եղեք, որ դրանք կուղարկվեն ճիշտ ժամանակին…
«SMS գաղտնիք». Ձեր գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո…
«Սև ցուցակ». Կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում…
«Սպիտակ ցուցակ». Բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից…
«Իմ SMS». Մուտքային SMS-ների կառավարում` ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում և այլն…
«SMS էքստրա» ծառայությունը կարելի ակտիվացնել և կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից, հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
ՎիվաՍել-ՄՏՍ` Հայաստանի ամենաթանկ օպերատորը...
http://www.mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18818

0david0
15.09.2011, 00:18
Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ, գնելով սմարթֆոն «Mobile Centre» խանութներից, Դուք հնարավորություն եք ստանում մասնակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալու բոնուս սմարթֆոնի գնի 50%-ի չափով: Առաջարկը գործում է սմարթֆոնների ավելի քան 20 մոդելի համար:
«Սմարթ բոնուսի» ակտիվացումից հետո 6 ամսվա ընթացքում, Ձեր կողմից նշված հեռախոսահամարից ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին զանգահարելիս և SMS հաղորդագրություններ ուղարկելիս, ինչպես նաև ինտերնետից օգտվելիս` նախ կօգտագործվի բոնուսային հաշիվը, որից հետո միայն` հիմնական հաշիվը:
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…

http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18821

yerevanci
15.09.2011, 00:28

լավ առաջարկա, բայց այդ տեսականին, որոնց գնելու դեպքում տրվում է բոնուս, նույն mobile centre խանութներում առանց այդ առաջարկի մոտ 20-50 հազար ավելի էժան է, չնայած, որ այդ դեպքում նույնիսկ ավելի նպատակահարմար է օգտվել Վիվայի առաջարկից, եթե իհարկե Վիվայի բաժանորդ ես

Jerry
08.01.2012, 20:31
Վիվաի ֆլեշկի ծրագիրը կարամ ինտերնետից քաշեմ, եթե հա ապա լինկ տվեք հա... նախապես շնորհակալություն

Աթեիստ
20.03.2012, 23:27
Փաստորեն ես «ֆիրման» մենակ Հայաստանում չի առաջատար ՍՊԱՄեր՝

http://exler.ru/blog/upload/images/mtsbonus.jpg (http://exler.ru/blog/item/11513/)

0david0
28.06.2012, 02:31
Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին:
Պարզապես ներբեռնեք Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացրեք «Opera Mini անսահմանափակ» փաթեթը, հավաքելով *776#, և ընդամենը 1000 դրամի դիմաց Դուք կստանաք.
Անսահմանափակ ինտերնետ Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը)
Հավելյալ 15 ՄԲ վերոնշյալ բացառությունների համար
«Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, կարող եք կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#:
Հիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում:
Ծանոթություն
«Opera Mini անսահմանափակ» փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X և 7.X տարբերակներից օգտվելիս:
«18+», «ԵՍ» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդները չեն կարող օգտվել «Opera Mini անսահմանափակ» փաթեթից:
«Opera Mini անսահմանափակ» փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս:
Ծառայությունը չի գործում ռոումինգում:
Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:
Չեմ կարծում մարդ կա, որ ամիսը 200Մբ օգտագործումա Օպերա Մինիով։ Ինձ թվումա 5դր/մբ ավելի լավ առաջարկա։

Moonwalker
21.01.2013, 22:34
Ժո՛ղ, տեղյա՞կ եք՝ MTS-ը սովորական SIM-ով համարի փոխարկումը միկրո-SIM-ի ինչքան ժամանակում ա անում::unsure

Վահե-91
21.01.2013, 23:12
Ժո՛ղ, տեղյա՞կ եք՝ MTS-ը սովորական SIM-ով համարի փոխարկումը միկրո-SIM-ի ինչքան ժամանակում ա անում::unsure
կարծում եմ՝ արագ: Մեծ սիմը տանում ես, կտրում տալիս են :8

Moonwalker
21.01.2013, 23:19
կարծում եմ՝ արագ: Մեծ սիմը տանում ես, կտրում տալիս են :8

Լավ կլինի՝ տենց գեղավարի լինի::))

Վահե-91
21.01.2013, 23:21
Լավ կլինի՝ տենց գեղավարի լինի::))
չի հավատում, հա :D գործիքով կտրում են :B

Rammstein
03.02.2013, 13:53
Կոնկրետ մարդու հետ էժան խոսելու նպատակով երեկ գնացի մի հատ վիվայի համար առա: Փաստորեն, կապի որակը ոնց 5 տարի առաջ էր վատ, տենց էլ հիմա ա: Առանց չափազանցնելու եմ ասում, խոսալուց պահ ա գալիս, որ մի 10 վայրկյան համարյա ոչ մի բառ չի լսվում: Էսօր նույնիսկ ինքն իրեն անջատվեց:
Թույլ ռադիոծածկույթից չի, քանի որ նորմալ անտենա ա ցույց տալիս: Իմ հեռախոսից էլ չի լինի, քանի որ ուրիշ օպերատորների հետ ամեն ինչ նորմալ ա:

keyboard
03.02.2013, 14:04
Մինչև բանակ գնալս այլընտրանք չունեի, մենակ արմենտել էր, դրանից էի օգտվում, բանակում արդեն մեզ տեղեկացրին, որ վիվան սկսել է աշխատել, հետո երբ մեր մոտ էլ վերջապես ծածկույթ ունեցավ, բիլայնը չուներ, արդեն ինքնաբերաբար օգտվեցի վիվայից, ծառայությունից հետո էլ, որ կապս չկորցնեմ բանակային ու մնացած ընկերահարազատախառը շրջապատի հետ համարս չփոխեցի ու տենց ել մնաց, բայց կապը քըխ ա, յախք ա, լավա, էս արդեն մոտ 3 ամիսա բլայն եմ վերցրել, զուգահեռ, գոհ եմ:
Դալոյ վիվա :D

romanista
03.10.2013, 12:17
Վերջապես էսօր գնացի ու իրանց հանձնեցի իրանց քարտը: 6 տարի Վիվայի բաժանորդ եմ եղել, բացի թանկ ու անորակ կապից ուրիշ բան չեմ տեսել սրանցից: Երկրից դուրս ես գալիս, ուր գնում ես, իրանց ռոումինգը չի աշխատում, Երևանից դուրս 3G նորմալ չի աշխատում (համենայն դեպս մեզ մոտ Աբովյանում երեք տարի ա արդեն ասում են 3G-ն կարգավորելու աշխատանք են տանում, 3 տարի նույն հեքիաթը, էն կարգի ա, որ հեռախոս առնելուց ստիպված առնում էի առանց 3G ցանցի հնարավորության հեռախոս, որ մեր մոտ դրանց կապը չգցեր դրա երեսից): Մի խոսքով, թանկ, ԱՆԱՍՈՒՆ կապ: Ես զարմանում եմ, թե ոնց Վիվան իրա ասած 2 մլն բաժանորդ ունի ու ոնց են էդ սաղ միաբերան ասում, թե էդ կապը լավն ա: Տարի ու կես ա Օրանժ եմ վերցրել, մի հատ բողոք չունեմ, սակագները նորմալ, հիմա հետվճարայինը հոկտեմբերի 1-ից ընդհանրապես նույն գներով լիքը րոպե/սմս/մբ ավելացրին, տակ չտո վերջը վիվայի քարտը գնաց զիբիլնոց :D լուրջ ավելի լավ ա մարդ Բիլայն բռնի, քան էդ...

One_Way_Ticket
06.11.2013, 11:55
Բարև ձեզ:

Վերջերս Nexus 4 գնեցի, պարզվեց որ միայն micro sim-ի տեղ ունի: Ավստրալական sim քարտս հեշտությամբ միկրո դարձրեցի (տեղերը նշված էին ու ծալելով պոկվում էր), նորմալ աշխատեց: Քանի որ շուտով Հայաստան եմ գալու, նոր փորձեցի նույնը Vivacell-ի քարտիս հետ անել: Մի քիչ ավելի տգեղ ստացվեց ու չնայած որ սլոտում տեղավորվում է, հեռախոսը այն չի ճանաչում, ասում է "No Sim card":

Որևէ մեկը առնչվե՞լ է նման խնդրի հետ: Երբ Հայաստան գամ, կարո՞ղ եմ գնալ Վիվասելլի կամայական գրասենյակ ու micro sim ուզել (համարս ժամանակին գրանցել եմ): Եթե այո, քանի՞ օրում: Կանխավ շնորհակալ եմ:

Վահե-91
06.11.2013, 12:00

Նույն օրում էլ տալիս են...եթե դու արդեն կտրած չլինեիր, կարայիր իրանց մոտ տանեիր, գործիքով սիրուն կկտրեին :)

Աթեիստ
06.11.2013, 12:22
Բարև ձեզ:

Վերջերս Nexus 4 գնեցի, պարզվեց որ միայն micro sim-ի տեղ ունի: Ավստրալական sim քարտս հեշտությամբ միկրո դարձրեցի (տեղերը նշված էին ու ծալելով պոկվում էր), նորմալ աշխատեց: Քանի որ շուտով Հայաստան եմ գալու, նոր փորձեցի նույնը Vivacell-ի քարտիս հետ անել: Մի քիչ ավելի տգեղ ստացվեց ու չնայած որ սլոտում տեղավորվում է, հեռախոսը այն չի ճանաչում, ասում է "No Sim card":

Որևէ մեկը առնչվե՞լ է նման խնդրի հետ: Երբ Հայաստան գամ, կարո՞ղ եմ գնալ Վիվասելլի կամայական գրասենյակ ու micro sim ուզել (համարս ժամանակին գրանցել եմ): Եթե այո, քանի՞ օրում: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերոջս համար երեկ օրանժում ու վիվայում 500-ական դրամով ոչ թե կտրել են, այլ հինն ապակտիվացրել, տվել նոր քարտ նույն համարով։

Rammstein
09.11.2013, 00:42
Ընկերոջս համար երեկ օրանժում ու վիվայում 500-ական դրամով ոչ թե կտրել են, այլ հինն ապակտիվացրել, տվել նոր քարտ նույն համարով։

Փաստորեն` մենակ մի օպերատոր կա, որ դա անվճար ա անում: :))

Life
07.03.2014, 19:42
Տեղյակ եք ԼՏԵ ցանցը որ հաճախականություններում ա աշխատում?Կամ գոնե Երևանում նորմալ ծածկույթ ունի?

BOBO
07.03.2014, 19:57
Տեղյակ եք ԼՏԵ ցանցը որ հաճախականություններում ա աշխատում?Կամ գոնե Երևանում նորմալ ծածկույթ ունի?
ըստ իրանց տված մոդեմների 2600 մՀց, մի ժամանակ փոքր կենտրոնն եր մենակ բայց ինչքան գիտեմ ընդլայնել են

Life
07.03.2014, 20:13
ըստ իրանց տված մոդեմների 2600 մՀց, մի ժամանակ փոքր կենտրոնն եր մենակ բայց ինչքան գիտեմ ընդլայնել են

Իսկ տեղյակ ես արդեն ԼՏԵ քարտեր տալիս են հեռախոսների համար?

BOBO
08.03.2014, 11:15
Իսկ տեղյակ ես արդեն ԼՏԵ քարտեր տալիս են հեռախոսների համար?
հեռախոսի համար քարտը որնա? կարաս մենակ ինտերնետ մտնես չես կարա զանգես պալյուբոմու ԼՏԵ-ով զանգել չի լինում

Life
08.03.2014, 16:14
հեռախոսի համար քարտը որնա? կարաս մենակ ինտերնետ մտնես չես կարա զանգես պալյուբոմու ԼՏԵ-ով զանգել չի լինում

Նկատի ունեմ LTE պադեռժկով քարտ,որ հեռախոսով ԼՏԵ ինետ ունենաս,մի քանի ամիս առաջ զանգեցի ասեցին հլը համապատասխան քարտեր չունեն

BOBO
08.03.2014, 17:16
Նկատի ունեմ LTE պադեռժկով քարտ,որ հեռախոսով ԼՏԵ ինետ ունենաս,մի քանի ամիս առաջ զանգեցի ասեցին հլը համապատասխան քարտեր չունեն
ինչ տարբերություն հեռախոսով թե մոդեմով? Լտե-ով աշխատող 3 սակագնային պլան ունեն
15000-ով 6 մբիտ, 15000-ով 50գբ մինչև 50 մբիտ հետո 4 մբիտ, 20000-ով 10 մբիտ
http://mts.am/individual-customers/internet-and-tv/Internet-for-PC/internet-express-(4g)/-internet-express-tariff-plan
http://mts.am/individual-customers/internet-and-tv/Internet-for-PC/internet-express-(4g)/live-stream

Life
08.03.2014, 22:49

Ինձ ասել էին հասարակ քարտով,եթե դաժը ծածկույթի գոտում ես ու հեռախոստ ԼՏԵ ունի,չես կարա կպնես,հատուկ քարտեր ա պետք,որոնք իրանք չունեին

BOBO
09.03.2014, 09:50
Ինձ ասել էին հասարակ քարտով,եթե դաժը ծածկույթի գոտում ես ու հեռախոստ ԼՏԵ ունի,չես կարա կպնես,հատուկ քարտեր ա պետք,որոնք իրանք չունեին
հա բայց որ լտե-ով սակագնային պլան են առաջարկում ոնց կարան քարտ չունենան?

Alphaone
09.03.2014, 13:22
երեկ fb-ում էս գրառումն եմ անում, էսօր տեսնում թեման ակտիվ է.

երկու խոսք VivaCell MTS-ի մասին: Ինտերնետ մոդեմը, որ դարձել է իմ նևրոզների հիմնական մեղավորներից, խայտառակ վատ է աշխատում: Հզոր արագությունից հետո կտրուկ կապն ընդհատվում է, դա խանգարում է թե ընկերական երկխոսությունների ժամանակ, երբ նյարդային մտածում եմ՝ զրուցակիցս ինչի չպատասպանեց, պարզվում է չպատասխանողը ես էի, թե աշխատանքային հաղորդագրությունների ժամանակ, երբ մտածում եմ հերթական հաշվետվությունը, փաստաթղթերն ուղարկել եմ, պարզվում է՝ ոչ: Այսօր արդեն լիքը շնորհավորանքների ու պատասխանների կեսից ավելին, պարզվեց, հասցետիրոջը չի հասել: Համբերությանս դույլը լցվեց, հերթական անգամ զանգեցի սպասարկման կենտրոն: Իսկական հրաշք տեղի ունեցավ, ոչ թե սկսեցին քո կոմպից ա, անտիվիրուսից ա, մենք նիպրիչյոմ, այլ ռեալ քայելրի հաջորդականություն թվարկեցին, որ կօգնի կապս կարգավորել: Դեռ ավելին, համարս գրանցեցին սպասարկման կենտրոնում, հաղորդագրություն եկավ համապատասխան կոդով, որ ընթացիկ կարողանամ հետևել, թե էլ ինչ են արել:
Արդյունքում.
1. հիմա ինտերնետս ավելի դանդաղ է քան նախքան իրենց ասած options-ը կարգավորելը (ինքնագլուխ ոչինչ չեմ արել, որ հետո չասեն, թե մեր ցուցումներին չես հետևել, դրանից ա)
2. նույն կերպ ընդհատումներով է աշխատում, առանց որևէ օրինաչափության կապը կորում-վերադառնում է
3. իրենց տված կոդով ընթացիկ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ, ամեն անգամ բերում է իդենտիֆիկացիոն նոր կոդ ու մուտք չի գործում համակարգ...

...ու հիշում եմ, թե ոնց են «վիդեո մատերիալը ցենզուրացնում» տուուու-երով ...

John
12.05.2014, 12:24
jiayu-ի վրա ո՞նց ինտերնետի կարգավորումներն անեմ Վիվայի

VisTolog
12.05.2014, 13:30
երեկ fb-ում էս գրառումն եմ անում, էսօր տեսնում թեման ակտիվ է.
Կարդացի հիշա. Վինդից դրել էի, որ ավտոմատ կպնի Վիվայի ցանցին: Էդ դեպքում ծրագիրը ցույց չի տալիս որ կպածա: Տարել էին սպասարկման կենտրոն, մեկ էլ զանգեցին ինձ, թե բա գիտե՞ք, ձեր նոթբուքը պետքա ֆորմատ արվի, հնարավորա մեջը վիրուս կա, որովհետև ծրագիրը չի կարողանում կպնի: O.o Հետո նոր լուսավորեցի, որ ավտոմատ արդեն կպածա ու մի բան էլ ես մեղավոր դուրս եկա, որ իրանց չէի ասել դրա մասին: Դժվար էր երևի նկատելը, որ արդեն կապակցվածա:

keyboard
12.05.2014, 13:54
jiayu-ի վրա ո՞նց ինտերնետի կարգավորումներն անեմ Վիվայի

Հոս, մտի նաստրոյկեքի մեջ, հետո վայ ֆայի տեղը, էնտեղ կա մոբայլ նետվորկս կամ ադեր նետվորկս, մտի դրա մեջ, APN -ի մեջ տուր քրիեյթ նյու ու մեջը անունը ուղղակի գրի Վիվա, իսկ հասցեն inet.vivacell.am ու վերջ, եթե չջոկես զանգի կասեմ:
Հեռախոսդ էլ շնորհավոր ախպերս

John
12.05.2014, 14:19

ոնց որ թե էղավ, վիվայի նշանի վրա E ա գրում, բայց ուր ուզում եմ մտնեմ, չի մտնում...
Մերսի Հով ջան ;)
ըհը, մի կերպ մտավ գուգլ...
իսկ նորմա՞լ ա որ E ա գրում, 3G չպե՞տք ա գրեր օրենքով, նաստրոյկաների մեջ վռոձե ակտիվացված ա 3g-ն

keyboard
12.05.2014, 14:45

Հոս ջան, տեղից ա կախված 3Գ-ն, միշտ չի որ հասկանելի ա, մանավանդ եթե կապդ Վիավա ա:[

John
12.05.2014, 16:00
Անց որ թե օկ ա արդեն:
Շնորհակալ եմ Հով ջան

0david0
22.07.2014, 01:59
Նոր կոդեր բջջային օպերատորների համար. Վիվասել-ՄՏՍ՝ 049 (և Օրանժ՝ 041) :)
Մանրամասն (http://telecom.arka.am/am/news/regulator/nor_koder_/)

0david0
15.10.2014, 23:38
Վիվասել-ՄՏՍ-ի քարտերի վավերականության ժամկետների հարցը լուծված է: Վիվասելը հնարավորություն է տալիս իր էջի միջոցով լիցքավորել 50 դրամից սկսած, որի ժամկետը 5 օր է: Լիցքավորելով 6 անգամ 50 դրամով (= 300 դր) կարելի է քարտի ժամկետը երկարացնել 1 ամսով (30 օրով): Համեմատության համար, միանգամից 300 դրամ լիցքավորելով ժամկետը երկարում է ընդամենը 9 օրով:
Վավերականության ժամկետներ (http://pda.mts.am/menu/comfortable-communication/account-recharge/validity-periods) (50 դրամի մասին հիմնական կայքում գրած չկա), Վիվասելի օնլայն վճարման կայք (https://cabinet.mts.am/epay/Pages/Main.aspx)
Վճարում կարելի է կատարել Idram, ArCa, MobiDram համակարգերով, կամ էլ միանգամից բանկային քարտի տվյալները մուտքագրելով:
*ArCa համակարգով իրար հետևից մեկից ավելի վճարումները հնարավոր է տեղ չհասնեն (գումարը հետ է գալիս բանկային քարտի վրա):

Բացատրեմ սրա իմաստը, որ մութ տեղեր չմնա :)) Մարդ կա, որ քարտի վրա ահագին գումար ունի, ու քիչ վավերականության ժամկետ, լիցքավորելով 6*50 դրամով կարող է ժամկետը ավելացնել 1 ամսով: Պարտադիր չի, որ բոլորը այսպես անեն ;)

Rammstein
17.10.2014, 00:52

0Դավիթ0, ժամանակն է օգտվել նորմալ օպերատորից, ոչ թե ՁվաՍել-ՄՏՍ-ից: :))
Ո՞ր թիվն ա, որ մարդիկ մտածեն ժամկետի մասին: :{

Իրականում չգիտեմ` որ օպերատորից ես օգտվում, ուղղակի էս (http://www.akumb.am/showthread.php/49667-Opera?p=2499884&viewfull=1#post2499884) գրառումից հետո սա կարդացի, էս պատասխանը եկավ մտքիս: :))

0david0
17.10.2014, 20:55

Պետք էլ չի, որ իմանաս: Իսկ թե որ թիվնա, ավելի լավա Յիրիկյանից հարցնես, ինքը ավելի լավ կիմանա :)

Life
01.11.2014, 22:40
Հեռախոսով 4G ինտերնետից օգտվողներ եղել են?զգալի տարբերություն կա,թե նույն 3G ն ա ուղղակի անունը 4G են դրել ?

Աթեիստ
01.11.2014, 23:00
Հեռախոսով 4G ինտերնետից օգտվողներ եղել են?զգալի տարբերություն կա,թե նույն 3G ն ա ուղղակի անունը 4G են դրել ?

Ընկերս էնօր իմ աչքի առաջ փորձեց (speedtest), թվերը չեմ հիշում, բայց կոմպով նման արագություն երբեք չեմ ունեցել։
Էս թազա եկեղեցու մոտ էինք, կարող ա դրանից էր ։)

Life
01.11.2014, 23:14
Ընկերս էնօր իմ աչքի առաջ փորձեց (speedtest), թվերը չեմ հիշում, բայց կոմպով նման արագություն երբեք չեմ ունեցել։
Էս թազա եկեղեցու մոտ էինք, կարող ա դրանից էր ։)

Անսպասելի ա)) վատն էն ա,որ պիտի գնաս քարտդ փոխես նորը վերցնես որ 4G ցանցում աշխատի․․․

All23ex
30.11.2015, 20:09
Վիվասելի ինտերնետը 4G ցանցում
http://www.speedtest.net/my-result/a/1589074737
http://www.speedtest.net/my-result/a/1589067579

Վահե-91
30.11.2015, 20:15
Վիվասելի ինտերնետը 4G ցանցում
http://www.speedtest.net/my-result/a/1589074737
Գինն ա շատ թանկ:

All23ex
30.11.2015, 20:21
Հա դե վիվայում էժան բան չկա

Life
30.11.2015, 22:17
Հենց նոր թեստ արեցի LTE ցանցում և արդյունքը: Հիմնականում ինտերնետից գոհ եմ, LTE հասանելիություն էլ շատ տեղեր կա բայց հիմնական ինտերնետի համար ձեռք չի տալիս։
Հ․Գ․ Էս թեստը անելուց ~120mb տարավ :))
http://www.speedtest.net/iphone/1456680417.png

Մուշու
12.04.2016, 12:19
ՎիվաՍելից օգտվողներ ինձ ո՞ր սակագնային պլանը խորհոիրդ կտաք: Ուզում եմ ցանցի ներսում անսահմանափակ խոսելու ժամանակ ունենամ, բայց որ թանկ չլինի: Ես հիմնական օրանժի(յուքոմի) բաժանորդ եմ ու ինտերնետ և սմս-ի կարիք չունեմ: Սուպեր 0 ծառայությունը այդքան էլ հարմար չէ, բայց եթե ուրիշ տարբերակ չգտնեմ ստիպված դրանից կօգտվեմ:

_Հրաչ_
12.04.2016, 13:07

Տես Viva 1500 (http://mts.am/individual-customers/tariffs-and-discounts-for-calls/viva/prepaid)-ը հարմար տարբերակ ա՞:

Մուշու
12.04.2016, 13:37
Տես Viva 1500 (http://mts.am/individual-customers/tariffs-and-discounts-for-calls/viva/prepaid)-ը հարմար տարբերակ ա՞:
1500 րոպեն քիչ չի՞ :think ինտերնետից օգտվել էլ չեմ կարող, հեռախոսս հնարավերություն չունի:

_Հրաչ_
12.04.2016, 13:51
1500 րոպեն քիչ չի՞ :think ինտերնետից օգտվել էլ չեմ կարող, հեռախոսս հնարավերություն չունի:

Դե մենակ 1500-ը չի, ցանկում կան 2500-անոց, 3500-անոց և այլն փաթեթներ:

keyboard
11.07.2017, 12:05
Սրանց պես *** տղա օպերատոր չի եղել Հայսատանում, դաժե բիլայնը, որ վախտին թալանում էր, սենց բան չի արել։

http://hetq.am/arm/news/80496/vivasel-mts-y-mot-10-angam-tulacrel-e-internet-kapy-giny-toxnelov-nuyny-dzaynagrutyun.html

Rammstein
12.07.2017, 04:33
Սրանց պես *** տղա օպերատոր չի եղել Հայսատանում, դաժե բիլայնը, որ վախտին թալանում էր, սենց բան չի արել։

http://hetq.am/arm/news/80496/vivasel-mts-y-mot-10-angam-tulacrel-e-internet-kapy-giny-toxnelov-nuyny-dzaynagrutyun.html

Զատո բարեգործություն ա անում։ :D

Ես համարում եմ, որ որպես բարեգործական կազմակերպություն, որը կողքից մեկումեջ փորձում ա բջջային օպերատորություն էլ անել, էնքան էլ վատը չի Վիվասել ՄՏՍ-ը։ :))