PDA

Դիտել ողջ տարբերակը : ՎիվաՍել - MTS

Էջեր : 1 2 3 4 [5] 6

Okamigo
12.11.2009, 23:09
300kb/s կիլոբիթ: Բայց կարծում եմ ֆլեշով մինչև 500-600 կհասնի

300 կիլոբիթ թե կիլոբայթ?հա մի բան էլ,եթե դու հեռախոսով ես մտնում,պետք է,որ մաքսիմալ քաշի 480 կիլոբիտով,եթե դրանից դանդաղա,դա չի նշանակում,որ մոդեմով արագ կլինի

Ahik
12.11.2009, 23:11
300 կիլոբիթ թե կիլոբայթ?հա մի բան էլ,եթե դու հեռախոսով ես մտնում,պետք է,որ մաքսիմալ քաշի 480 կիլոբիտով,եթե դրանից դանդաղա,դա չի նշանակում,որ մոդեմով արագ կլինի

Համենայն դեպս Վիվայից ու Օրանժից արագա ու, ամենակարևորն ինձ համար, շատ ավելի էժանա:

Elmo
12.11.2009, 23:11
Ուրեմն ըստ այդ տրամաբանության, բաժանորդը ամեն օր, ամբողջ գիշերը մի բան պտի քաշի՞

Տեսականորեն եմ գրել: Նշել եմ, թե մաքսիմալ ինչքան կարելի ա քամել ցանկության դեպքում:
Օրինակ ես ամսեկան մի 80 ԳԲ հաստատ քաշում եմ: Չնայած իմ մոտ 2 ԳԲ քաշելը տևում ա, ոչ թե 12 ժամ, այլ 2, բայց դա ոչ մի բան չի նշանակում: Կա պահանջ, պետք է ունենամ հնարավորություն:

Norton
12.11.2009, 23:17

Նախ 512 կապ քեզ ոչ մեկ չի երաշխավորում, երկրորդը կոնկրետ ես՝ պոտենցիալ բաժանորդ լինելով, ժամը 1-1.5 անջատում եմ համակարգիչս ու գնում քնելու, դրանից հետո ուզումա 10մբիթ/վ անլիմիտ տան, իմ համար կարևորը ցերեկնա:

Elmo
12.11.2009, 23:25

Ոչ մի արագություն ոչ մեկը չի երաշխավորում: 512-ի շուկայական գինը 180 000 դրամի կարգի ա:

Իսկ գիշերը չօգտագործելու առումով ամեն մարդ ինդիվիդուալ ա: Դու կոմպդ անջատում ես, ու գնում քնես. մյուսն էլ մի հատ 10 գիգաբայթանոց խաղ ա դնում որ քաշվի, կոմպն էլ չի անջատում ու գնում ա քնելու: 2-3 գիշեր քաշում ա ու խաղում: Իսկ 128-ով դա կաներ 8-12 գիշերվա ընթացքում:
Նույն խաղին պետք ա գնար մի 2000 դրամ փող տար առներ, հենա սենց ձրի ունեցավ: Ամսվա մեջ եթե 4 հատ սենց խաղ քաշի, կդառնա որ ինտերնետի հաշվին դիսկերի գումար խնայեց, այսինքն ինտերնետը դառավ անվճար:

Մարդկանց պահանջները տարբեր են: Եթե մենակ ցերեկները մեյլ ես ստուգելու, ու ինֆորմացիոն բնույթի տեքստային սայթեր այցելես, քեզ ցանկացած ինտերնետ էլ բավարար կլինի, իսկ եթե կինո, խաղ քաշելու կարիք ունես, սրանից լավը չես գտնի:

Norton
12.11.2009, 23:29

Համենայն դեպս, ես կսպասեմ Օրանժի պատասխան գործողություններին:
Այդ տրամաբանությամբ Բիլայնի անլիմտից լավը չկա;)

Norton
12.11.2009, 23:31
Իսկ որաշխիքնեի պահով, ասածս այնա, որ ոչ մի երաշխիք չկա ,որ 512 իրականում դառան 200-250 հազիվ, ցանցի ծանրաբեռնվածությունից կախված:

Elmo
12.11.2009, 23:34
Համենայն դեպս, ես կսպասեմ Օրանժի պատասխան գործողություններին:
Այդ տրամաբանությամբ Բիլայնի անլիմտից լավը չկա;)

Դէ հա, եթե անտենա լավ բռնի, Բիլայնից լավը չկա, բայց Վիվան ավելի ձիգ ծածկույթ ունի քան Բիլայնը:
Իսկ Օրանժին սպասել խորհուրդ չէի տա: Բառադի սկսել են, բառադի շարունակում են, այ տենց բառադի էլ աշխատելու են: Դեռ 100 բաժանորդ էլ չունեն, բայց էնքան դժգոհություններ ու բողոքներ եմ լսել, ինքան Վիվանից ու Բիլայնից միասին, ամբողջ գործունեության տարիներին չեմ լսել: Ներվերդ խնայի Անդո ջան:

Elmo
12.11.2009, 23:36
Իսկ որաշխիքնեի պահով, ասածս այնա, որ ոչ մի երաշխիք չկա ,որ 512 իրականում դառան 200-250 հազիվ, ցանցի ծանրաբեռնվածությունից կախված:

Գիշերը իրանք կարող են երաշխավորել 512-ը: 9 տարի պրովայդերականում աշխատելուց դեռ չեմ տեսել, որ գիշերը կանալը 20 տոկոսից ավել ծանրաբեռնվի: Կարամ վստահ ասեմ, որ 512 հաստատ կունենաս գիշերները:

Rammstein
12.11.2009, 23:58
Եթե կոմպս նոթբուք լիներ, կարելի էր գիշերը թողնել, որ բան քաշի, որովհետեւ նոթբուքը ոչ աղմուկ ա անում, ոչ բան: Իսկ ներկայիս կոմպը, չնայած շատ չի աղմկում, համեմատ իմ տեսած որոշ տրակտոր կոմպերի, բայց մեկ ա, միացրած չեմ թողնի, ես էլ քնեմ:

ԱՄեն դեպքում ողջունելի ա Վիվայի քայլը: Մենակ վատը էն ա, որ եթե Ներսեսը ստեղ չգրեր էդ սահմանափակումների մասին, իրանց այ էս (http://mts.am/index.php?lng=1&menu=3535&page=news&newsID=14675) էջից չէի իմանա:

Okamigo
13.11.2009, 00:02

ճիշտն ասած,ես էլ ուզում գիշերները միացնեմ,բայց կոմպիս ձենը տնեցիքին խանգարում են,ուզում էի նոութբուք գնեի,բայց ընկերս ասեց,որ տաքանում է մի քանի ժամից հետո

Edz
13.11.2009, 00:35
ճիշտն ասած,ես էլ ուզում գիշերները միացնեմ,բայց կոմպիս ձենը տնեցիքին խանգարում են,ուզում էի նոութբուք գնեի,բայց ընկերս ասեց,որ տաքանում է մի քանի ժամից հետո

Նոթբուքը չի տաքանում, ես եւնեմ ու գիտեմ, ժամանակին միացած էի թողում, բայց հիամ գտել եմ ուրիշ լուծում, ճարել եմ մի հատ պենտիում 2, ու իրան հանգիստ խղճով միացած եմ թողում, նենց եմ դասավորել, որ մենակ իրան հոսանքին եմ միացնում ու վերջ, հետեւաբար ուր կուզեմ կդնեմ (որ ազմուկը չխանգարի), մի ամսում ինչքան կարամ հայլայնի «սոկերը» քաշում եմ :D

հեսա տեսնեմ ինչա լինեւմ կսկսեմ Վիվաի սոկերը քաշել :D

Հայկօ
13.11.2009, 00:50
Ուրեմն ըստ այդ տրամաբանության, բաժանորդը ամեն օր, ամբողջ գիշերը մի բան պտի քաշի՞

Իհարկե: Այլապես ինչու՞ ես վերցնում հենց անսահմանափակ փաթեթը: Կամ, ավելի պարզ ասած, օրը 24 ժամ շաբաթը 7 օրվա համար փող եմ տվե, աբե, ուրեմն օրը 24 ժամ շաբաթը 7 օր ԲԴԻ քաշեմ :apeape:

Ես հիմա տենց էլ անում եմ :D:

Helios
13.11.2009, 08:17
ՄՏՍ-ը շատ հզոր քայլ արեց... :hands
Փաստորեն ՄՏՍ կոննեկտի անլիմիտի մասին լուրերը հաստատվեցին:)
Հիմա ՎայՄաքսի պրովայդերները քաշվան:think
Մենակ մի փոքր հիասթափություն առաջացավ մեջս Վիվայի հանդեպ՝ բռնել լրիվ կլոն են արել Օռանժին... Չէի՞ն կարող ավելի օրիգինալ բան մտածեին...
ես սպասում էի ավելիին :D
Ամեն դեպքում նենց տպավորությունա, որ ՄՏՍ-ը Օռանժում իրա մարդիկ ունի՝ Օռանժի բոլոր քայլերը իրանց ծանոթա։ ;) թե չէ տենց վռազ ո՞նց պիտի համարժեք քայլ անեին

Helios
13.11.2009, 08:22
Հա, մի խնդրանք ֆորումի մասնակից ՄՏՍ-ի աշխատողներին...
Իմ կարծիքով լավ կլինի մեկնումեկդ այնուամենայնիվ բացահայտվեք;)
Համ ավելի հանգիստ խղճով կպաշտպանեք ձեր ֆիրմային, համ էլ մեզ էլ կլուսավորեք որոշ հարցերում:) Օրինակ, տենց էլ չհասկացա ինչա պետք բջջայինով ԹիՎի նայելու նամար։

սկյուռ
13.11.2009, 10:55
Երեխեք ոչ թե կլոն են արել, այլ մեկը մեկին կրկնել են, համ ել խաբում են մարդկանց. Դրնաց մոդեմն էի գնացել առնելու, պարզվում է հին մոդել է, 3.6 է մենակ ապահովում, համ էլ 1GB են ընդգրկել, մինչդեռ Օրանժում 3GB է ամենաէժանը: 8800 դրամ էլ դեպոզիտ ուզեցին չհասկացա ինչի համար: Ես որ Օրանժին եմ սպասւմ սրանք մեզ լավ խաբեցին:

Mobile
13.11.2009, 11:22
ՄՏՍ-ը շատ հզոր քայլ արեց... :hands
Փաստորեն ՄՏՍ կոննեկտի անլիմիտի մասին լուրերը հաստատվեցին:)
Հիմա ՎայՄաքսի պրովայդերները քաշվան:think
Մենակ մի փոքր հիասթափություն առաջացավ մեջս Վիվայի հանդեպ՝ բռնել լրիվ կլոն են արել Օռանժին... Չէի՞ն կարող ավելի օրիգինալ բան մտածեին...
ես սպասում էի ավելիին :D
Ամեն դեպքում նենց տպավորությունա, որ ՄՏՍ-ը Օռանժում իրա մարդիկ ունի՝ Օռանժի բոլոր քայլերը իրանց ծանոթա։ ;) թե չէ տենց վռազ ո՞նց պիտի համարժեք քայլ անեին

Ամեն դեպքում ես ՄՏՍ-ից մի քիչ ավելի երևակայություն էի սպասում...:think

ministr
13.11.2009, 11:36
Երեխեք ոչ թե կլոն են արել, այլ մեկը մեկին կրկնել են, համ ել խաբում են մարդկանց. Դրնաց մոդեմն էի գնացել առնելու, պարզվում է հին մոդել է, 3.6 է մենակ ապահովում, համ էլ 1GB են ընդգրկել, մինչդեռ Օրանժում 3GB է ամենաէժանը: 8800 դրամ էլ դեպոզիտ ուզեցին չհասկացա ինչի համար: Ես որ Օրանժին եմ սպասւմ սրանք մեզ լավ խաբեցին:

3.6 թե 7.2ինչ տարբերություն, մեկա էդքանով չես կարողանալու քաշես :)
8800 դրամը ոնց որ գրեցին ժողովուրդը, որ վերջին ամսվա փողնա, նախորոք մուծում ես հետո կհաշվանցեն: Իսկ էն 2GB-ի փոխարեն գիշերը 512-նոց կապա տալիս որ ինտերնետից կարողանաս ինչ որ մեծ ֆայլեր քաշես, ոչ թե դողաս 3ԳԲ-ի վրա :) Էդ 2Գբ-ը մեծ հաշվով ոչինչ չի որոշում, մեկ ֆիլմ և վերջ, բայց 512-ը լավ պայմանա:

ministr
13.11.2009, 11:37
ՄՏՍ-ը շատ հզոր քայլ արեց... :hands
Փաստորեն ՄՏՍ կոննեկտի անլիմիտի մասին լուրերը հաստատվեցին:)
Հիմա ՎայՄաքսի պրովայդերները քաշվան:think
Մենակ մի փոքր հիասթափություն առաջացավ մեջս Վիվայի հանդեպ՝ բռնել լրիվ կլոն են արել Օռանժին... Չէի՞ն կարող ավելի օրիգինալ բան մտածեին...
ես սպասում էի ավելիին :D
Ամեն դեպքում նենց տպավորությունա, որ ՄՏՍ-ը Օռանժում իրա մարդիկ ունի՝ Օռանժի բոլոր քայլերը իրանց ծանոթա։ ;) թե չէ տենց վռազ ո՞նց պիտի համարժեք քայլ անեին

Կարողա հակառակն էլ լինի, ինչ իմանաս :)

Մանե
13.11.2009, 12:22
Օրինակ, տենց էլ չհասկացա ինչա պետք բջջայինով ԹիՎի նայելու նամար։
Էսօր կուրսեցիս իմ հեռախոսի նաստրոյկաները դրեց.Ասում ա պիտի 3G ապահովի մոբիլդ ու անպայման 2 կամերա ունենա/այ էդ պայմանի իմաստը չհասկացա/. որակը լավն ա,բայց մեկ-մեկ խափանումներ կան:)

Armen.181
13.11.2009, 12:31
ժող հիմա որ սայթը մտնեմ հեռախոսով որ տեսնեմ հեռուստատեսությունը լինում ա թե չէ

Armen.181
13.11.2009, 12:52
եղավ մտա tv.vivacel.am

Ներսես_AM
13.11.2009, 12:54
Հեռախոսդ պիտի 3G ունենա, ու հեռախոսիդ բրաուզերով մտնես tv.vivacell.am

սկյուռ
13.11.2009, 14:19
Երեխեք ջան Վիվան նորմալ ինտերնետ չունի, ու ինչի էր մարդկանց խաբում, եթե մոդեմը առաջ էլ կարող էր անվճար տալ: սա ուղղակի Օրանժին հակըընդեմ չհաջողված քայլ էր: 512 էլ հաստատ չեն տա գիշերը, այդքան ինտերնետ իրենց որտեղից.... էլի խաբելու են մարդկանց. համ էլ ռեգիոնների մարդիկ էլի մնացին առանց ինտերնետ, իսկ Օրանժով բոլորը կօգտվեն

aerosmith
13.11.2009, 14:39

հաստատ, չհաջողվախ քայլ էր, գոնե օրանժում մի քիչ հասկացող մարդիկ կան, որոնք ափլոդից տեղյակ են թե թտի ինչ հասկացողությունա, :angry ի տարբերություն վիվայի ոչնչից անտեղյակ օպերատորների. իսկ այփիի մասին էլ չուզեցա հարցնեմ, մարդուն նեղ իրավիճակի մեջ չգցեմ։

սկյուռ
13.11.2009, 15:00
Oրանժում upload միշտ 384 է, իսկ Վիվայում զանգեցի հազիվ 64 ա: Եղած թե չեղած նույն բանն է: Էդ Վիվայի տղան ընդհանրապես արագություններից տեղյակ չէր, ինչ ասես ասեց մինչև իմացավ ճիշտը էլ 64 ԳԲ, ՄԲ, հետո նոր մասնագետի միացրեցին մինչև ասեց 64 կբ/վ: Ասում եմ upload-ը մաքսիմում 3G ցանցում 2 Մբ է լինում, ասւմ է 64 ԳԲ :))), դե հազիվ էլի ծանոթներով ընդունված անգրագետներ են:

սկյուռ
13.11.2009, 15:52
Երեխեք տեսել եք, այս ինֆորմացիան վերացրել են Վիվայի կայքից, շարունակում են թաքցնել իրենց սուտը:

masivec
13.11.2009, 20:01
Ժող կարամ Վիվայիս համարը պերեադրեսացիա անեմ Բիլայնի կամ Օրանժի համարի վրա՞:think

Rammstein
13.11.2009, 20:33
Ժող կարամ Վիվայիս համարը պերեադրեսացիա անեմ Բիլայնի կամ Օրանժի համարի վրա՞:think
Հա, բայց եթե զանգեն Վիվայիդ վրա, ապա էդ համարիցդ էլ փող կգնա: Կոպիտ ասած, ոնց որ մեկը զանգի էդ համարիդ վրա, էդ համարիցդ էլ զանգ կատարվի Բիլայնիդ կամ Օրանժիդ համարի վրա:

Helios
13.11.2009, 20:43
Երեխեք ոչ թե կլոն են արել, այլ մեկը մեկին կրկնել են, համ ել խաբում են մարդկանց. Դրնաց մոդեմն էի գնացել առնելու, պարզվում է հին մոդել է, 3.6 է մենակ ապահովում, համ էլ 1GB են ընդգրկել, մինչդեռ Օրանժում 3GB է ամենաէժանը: 8800 դրամ էլ դեպոզիտ ուզեցին չհասկացա ինչի համար: Ես որ Օրանժին եմ սպասւմ սրանք մեզ լավ խաբեցին:

ՄՏՍ-ի 8800-ը բացահայտ ուղղված քայլ էր Օռանժի դեմ:)
Մեղմ ասած, Վիվան ձեռնոց նետեց Օռանժին, իսկ կոպիտ ասած չափալախեց:D
Հիմա եթե Օռանժը իրան պահի որպես իրա բրենդը պահպանող մեծ ընկերություն, պետքա կուլ չգնա ու համարժեք պատասխան տա... :think
Հակառակ դեպքում կստացվի, որ ՄՏՍ-ը Օռանժին ցույց տվեց իրա տեղը ու հասկացրեց, որ Հայաստանում ԻՆՔՆԱ... :)

Helios
13.11.2009, 20:50
Էսօր միացրի ԹիՎին...
պարզվեց ոչ մի հատուկ պադդերժկա էլ պետք չի...
Տպավորություններս շատ լավն են... :hands
Ճիշտա բավականին խորանարդիկներովա ցույցտալիս արագ շարժվող կադրերը, ժամանակ առ ժամանակ էլ կադրը մի քանի վայրկյան լռվումա, իսկ ձայնը շարունակվում, բայց եթե հաշվի առնենք որ ընդամենը փորձնական (ու որ կարևորնա անվճար) փուլումա, լրիվ ընտիրա... :hands
Վիվան էս անգամ իրոք առաջինն եղավ...:hands

masivec
13.11.2009, 21:14
Հա, բայց եթե զանգեն Վիվայիդ վրա, ապա էդ համարիցդ էլ փող կգնա: Կոպիտ ասած, ոնց որ մեկը զանգի էդ համարիդ վրա, էդ համարիցդ էլ զանգ կատարվի Բիլայնիդ կամ Օրանժիդ համարի վրա:
Դե ով որ զանգի թազա համարս կասեմ ետ վախտ:))Իսկ եթե իմ հաշիվը 0 լինի՞:think

Helios
13.11.2009, 21:26
Դե ով որ զանգի թազա համարս կասեմ ետ վախտ:))Իսկ եթե իմ հաշիվը 0 լինի՞:think

եթե էն համարը, որը վերեհասցեավորել ես 0 բալանս ունի, վերահասցեավորումը չի աշխատի

masivec
13.11.2009, 21:35
եթե էն համարը, որը վերեհասցեավորել ես 0 բալանս ունի, վերահասցեավորումը չի աշխատի
Բա ինչքան պիտի մեջը թողնեմ՞

Helios
13.11.2009, 21:43
Բա ինչքան պիտի մեջը թողնեմ՞

ինչքանի որ ուջում ես զանգեր ընդունես...
Ինքը էդ քարտից փողա հանելու որպես զանգ դեպի Օռանժ...

masivec
13.11.2009, 21:53
Պարզ ա;)

Zangezur
13.11.2009, 22:37
Բա ինչքան պիտի մեջը թողնեմ՞

Կարաս մի դրամ թողես: Ասեմ ոնց: Եթե զանգեն քո վիվայի համարին ու պերեադրեսացիա լինի քո բիլայնի համարին, ինչքան հիշում եմ, հեռախոսը ցույցա տալիս որ դա պերեադրեսացիայով զանգա: Էտ դեպքում կարաս անջետես զանգը ու դու զանգես, կամ քո բիլայնի համարից ծնգցնես: Բայց չեմ կարա ասեմ, թե զանգը գալու ժամանակ րոպե տանումա թե չէ քո վիվայի համարից՞՞՞

Rammstein
13.11.2009, 22:42
Բայց չեմ կարա ասեմ, թե զանգը գալու ժամանակ րոպե տանումա թե չէ քո վիվայի համարից՞՞՞

Կարծեմ չի տանում:

Helios
14.11.2009, 11:54
Հեռուստատեսությանը աչքով տվի:(
էսօր փորձի համար ասի սկզբից մինչև վերջ կինո նայեմ, առանց ներվայնանալու չի լինում նայել... պատկերը ժամանակ առ ժամանակ կանգնումա 1-ից 10 վայրկյանով, խորանարդիկները շատ են, էկրանի որոշ հատվածներ մեկ-մեկ սպիտակում են:(
մի խոսքով ոնց որ Վիդեո զանգի պատկերը... երևի տեխնիկապես նույն համակարգով են աշխատում։
Վերջում էլ մի ժամ նայելուց հետո հեռախոսս կախվեց էն աստիճան, որ կնոպկից էլ չէր անջատվում, ստիպված ակումլյատորը հանեցի:angry Դե էս վերջինը իհարկե իմ հեռախոսից էր կախված, չնայած տենց դեպք մի անգամա վերջին տարվա մեջ եղել... Սովորաբար կախվելուց կնոպկայով լինումա անջատել, կամ նույնիսկ ինքն իրան ռեստարտա լինում։
Ասածս էնա, որ էս ֆունկցիայի համար հզոր պրոցեսորով ու վիդեոքարտով հեռախոսա պետք:think

Fender
14.11.2009, 13:37
Իմ հերախոսով չեմ կարողանում TV-ն նաեմ. Հեռախոսս Նոկիա Ն73-ա իրա էքսպլորերով մտնում եմ ասումա AUTHENTICATION ERROR:(. Երեկ ընկերոջս ն73-ով փորձել եմ ստացվելա. Ժող կարողա իմանաք ինչիցա՞՞՞

Armen.181
14.11.2009, 14:17
Ռեալ պլեյերի նաստրոկեքի մեջ գտի դիր որ ցանցին կպնի վիվասելի ինտերնետի տոչկա դոստուպայով,

Fender
14.11.2009, 15:01
Ռեալ պլեյերի նաստրոկեքի մեջ գտի դիր որ ցանցին կպնի վիվասելի ինտերնետի տոչկա դոստուպայով,
չե դրանից չի փորձել եմ...էջը բացումա ու ալիքների ցուցակի տեղը էտ էռորնա գրում

wildworld
14.11.2009, 15:52
Ժողովորդ, երեկ առավոտ գնացինք վերցրեցինք MTS connect-ը: Ամիրյանի վրա լավ հերթ էր: Ամեն 2-րդ այցելուն կոնեկտ եր վերցնում: Ասեցին 3 ժամից արդեն կարող եք մտնել ինտեռնետ, բայց էսոր առավոտ նոր քարտը ակտիվացել էր, երեվի նրանիցա, որ շատ են եղել գրանցվողները: Առավոտ կվառտալում մտա speedtest.net ցույց տվեգ 1,98 մբ դաուն ու 0,35 ափ: Ժամը 12ի կոմերը կենտրոն էի իջել, նոթբուքը հետս էր ու փորձեցի 0,380 դաուն ցույց տվեց, 0,35 ափ: Նենց որ կենտրոնում ապրողները մի շտապեք: Իսկ կապի որակից շատ գոհ եմ: Տան ամեմնախոր տեղնել շատ լավ բռնումա ու ահավոր արագա::hands

wildworld
14.11.2009, 16:03
8800-ը 12-րդ ամսվա վճարն ա, որ նախապես են վերցնում:

Իսկ ինձ երեկ ասեցին, որ 13-րդ ամսինա գնում:

Իսկ Ինտեռնետից հրաժարվելու դեպքում, եթե 12 ամիս չի անցել, պետքա պարտավոր 20000 դրամ մուծել (մինչեվ 6 ամիս) նոր հրաժարվել, ու մոդեմը մնումա: 6 ամսից հետո հրաժարվելու դեպքում 10000 մուծել նոր հրաժարվել ու մոդեմը մնումա: Մոդեմնել հետ չեն ընդունում:

Armen.181
14.11.2009, 17:23
չե դրանից չի փորձել եմ...էջը բացումա ու ալիքների ցուցակի տեղը էտ էռորնա գրում

փորձի մի հեռախոսով սախրանիտ անես ալիքների լինկը ու ետ ֆայլերը բլուտուդով խրգես ն73-ին

Fender
14.11.2009, 18:30
փորձի մի հեռախոսով սախրանիտ անես ալիքների լինկը ու ետ ֆայլերը բլուտուդով խրգես ն73-ին

Ստացվեց:hands..ապրես ոգնելու համար:)

Helios
14.11.2009, 19:03
Ժողովորդ, երեկ առավոտ գնացինք վերցրեցինք MTS connect-ը: Ամիրյանի վրա լավ հերթ էր: Ամեն 2-րդ այցելուն կոնեկտ եր վերցնում: Ասեցին 3 ժամից արդեն կարող եք մտնել ինտեռնետ, բայց էսոր առավոտ նոր քարտը ակտիվացել էր, երեվի նրանիցա, որ շատ են եղել գրանցվողները: Առավոտ կվառտալում մտա speedtest.net ցույց տվեգ 1,98 մբ դաուն ու 0,35 ափ: Ժամը 12ի կոմերը կենտրոն էի իջել, նոթբուքը հետս էր ու փորձեցի 0,380 դաուն ցույց տվեց, 0,35 ափ: Նենց որ կենտրոնում ապրողները մի շտապեք: Իսկ կապի որակից շատ գոհ եմ: Տան ամեմնախոր տեղնել շատ լավ բռնումա ու ահավոր արագա::hands

ես էլ էսօր հյուսիսային պողոտայով էի անցնում, ՄՏՍ-ում լիքը հերթ էր... Ասի տենաս ինչի՞ համարա... Պարզվումա էդ մոդեմի մոմենտովա, ահագին մրցունակ առաջարկա Վիվայինը։ Ասա որ կարաիք անեիք, ինչի՞ մինչև էդ չէիք անում... թե պետքա Օռանժը գար՝ նոր:)
Հիմա Օռանժը ոչ մի բան էլ չանի, արդեն մեծ գործ արեց, որ Վիվային ստիհեց գները քցի:D

AG16
14.11.2009, 19:16
Ժող էս մոդեմին կոմպը որպես CD-дисковод-ա ճանաչում, ու հանելու համար տալիս եմ "извлечь" ոչ-մի բան չի լինում:(

Rammstein
14.11.2009, 19:46
Ժող էս մոդեմին կոմպը որպես CD-дисковод-ա ճանաչում, ու հանելու համար տալիս եմ "извлечь" ոչ-մի բան չի լինում:(
Իրա մեջի AutoRun-ը բաց: Պիտի իրա ծրագիրը ինստալ անի, ու հետո ավտոմատ Eject կանի էդ դիսկավոդը ու որպես մոդեմ կճանաչի:

ministr
14.11.2009, 19:52
ես էլ էսօր հյուսիսային պողոտայով էի անցնում, ՄՏՍ-ում լիքը հերթ էր... Ասի տենաս ինչի՞ համարա... Պարզվումա էդ մոդեմի մոմենտովա, ահագին մրցունակ առաջարկա Վիվայինը։ Ասա որ կարաիք անեիք, ինչի՞ մինչև էդ չէիք անում... թե պետքա Օռանժը գար՝ նոր:)
Հիմա Օռանժը ոչ մի բան էլ չանի, արդեն մեծ գործ արեց, որ Վիվային ստիհեց գները քցի:D

Վիվան, ինչպես նաև ցանկացած լուրջ ընկերություն, ունի որոշակի "զագատովկաներ" շուկայում մրցակիցների հետաքրքիր առաջարկներին հակադրելու և նորից առաջնային դիրքերում հայտնվելու համար:

AG16
14.11.2009, 19:52
Իրա մեջի AutoRun-ը բաց: Պիտի իրա ծրագիրը ինստալ անի, ու հետո ավտոմատ Eject կանի էդ դիսկավոդը ու որպես մոդեմ կճանաչի:
Արելա ինստալ:(

wildworld
14.11.2009, 20:24
Արելա ինստալ:(

Էտ իմ մոտելա տենց մնացել: Սկզբում դիսկավոդ էր ցույց տալիս, հետո ինստալից հետո դառձավ F disk ու տենց մնաց: Նորմալա ետ կարծեմ: Իսկ eject ինքը չի անում, ուղղակի պիտի ինտեռնետը դիսքանեքտ տաս ու մոդեմը հանես USB-ից

Ժող ես էս ֆորումում նոր եմ, չեք ասի ո՞նց են ֆոռումում շնորհակալություն հայտնում: Կանոնների մեջ ման եկա չգտա:

Norton
14.11.2009, 20:34
Ժող ես էս ֆորումում նոր եմ, չեք ասի ո՞նց են ֆոռումում շնորհակալություն հայտնում: Կանոնների մեջ ման եկա չգտա:
30 գրառում անելուց հետո կարող ես:

Edz
14.11.2009, 20:38
հիմա ինչ կասեք, ոնցա որակը, արժ թե չէ???

upload-ը իչքնա???

wildworld
14.11.2009, 20:59
30 գրառում անելուց հետո կարող ես:

Շնորհակալություն

հիմա ինչ կասեք, ոնցա որակը, արժ թե չէ???

upload-ը իչքնա???

Առավոտ լավ արագ էր, քաղաքի տարբեր մասեր տարբեր արագությունա, իսկ հիմա լավ ընկելա արագությունը առավոտվա ժամը 10ի համեմատ: Դաունը կես մեգաբիտից չի անցնում... (յութուբով վիդեո նայել լինումա), իսկ ափը մոտ 0,3: Զանգեցի օպերատորներին իրանց, ասեցի բա ասում եիք 2 մեգաբիտից չի ընկնում առաջի գիգս, 5 ժամ սպասել տվին, 2 օպերատոր փոխեցին, տենց ել չեն համաձայնվում, որ ծանրաբեռնվածությունիցա: Ախր էս 2 օրը շատ շատ են առնում:

Edz
14.11.2009, 21:02

կես մեգաբիտն էլ վատ չի, կակռազ մի գիգը միքիչ ուշ կպրծնի :D

Elmo
14.11.2009, 21:10
Պարզվումա էդ մոդեմի մոմենտովա, ահագին մրցունակ առաջարկա Վիվայինը։ Ասա որ կարաիք անեիք, ինչի՞ մինչև էդ չէիք անում... թե պետքա Օռանժը գար՝ նոր

Դէ տրամաբանական էր, որ պետք ա սպասեին Օրանժի առաջարկին, իմանաին ի՞նչ ա առաջարկում Օրանժը, նոր ավելի լավ առաջարկ անեին: Նախօրոք ի՞նչի պետք ա, ասենք 8800 դրամանոց անլիմիթը գործարկեին, հետո Օրանժը գար ու ասենք 8600 -ով դներ: Հենա սպասեցին, տեսան առաջարկը ու ավելի լավն արեցին:
Խելացի քայլ ա:

Նարե
14.11.2009, 21:36
Իսկ բաժանորդագրվելու համար կասեք ինչեր են անհրաժեշտ.նկատի ունեմ, որ եթե մեկ տարով եմ բաժանորդագրվում անձնագիր եմ ներկայացնում և նախնական 8800 դրամ գումար, թե այլ ինչ-որ բան էլ է անհրաժեշտ: Եվ որպես խորհուրդ՝ ավելի լավ է Vivacell-ի առաջարկած ինտեռնետը թե նույն տարբերակի Orange-ի 9000դրամի ինտեռնետը

wildworld
14.11.2009, 21:42

Մենակ անձնագիր ու 8800 դրամ, որը «հետ կտան» 13րդ ամսին: Բայց ասեմ, հիմա գրանցվելով կարծեմ վճարելու ես նոյեմբերի համար դեկտեմբերի 1-15 հենց 8800 դրամ, բայց արդեն նոյեմբերի կեսերնա: 15 օր կորումա անտեղի:

Edz
14.11.2009, 21:48
Բայց ասեմ, հիմա գրանցվելով կարծեմ վճարելու ես նոյեմբերի համար դեկտեմբերի 1-15 հենց 8800 դրամ, բայց արդեն նոյեմբերի կեսերնա: 15 օր կորումա անտեղի:

Էտ հաստատ տենցա, թե ենթադրում ես???

wildworld
14.11.2009, 22:01
Էտ հաստատ տենցա, թե ենթադրում ես???

Հաստատ չգիտեմ, այ ետ բանը ոնց չֆայմեցի հարցնեմ, էնքան հարց էի տալիս, բայց էտ չհարցրի:

Բայց եթե ավելի էժան լիներ, իրանք անպայման կասեին գովազդներում, որ նոյեմբեր ամիսը էսքան: Իրանց էտ հաստատ ձեռ կտար ասեին:

Աթեիստ
14.11.2009, 22:16
Այսօր եղբայրս էլ վերցրեց 8800-անոց տարբերակը։ Քանի օր Վիվասելը միշտ աչքի ընկել սպասարկման բարձր որակով
1. 'մոռացել էին' ասել, որ քարտը հարկավոր է ակտիվացնել։
2. 'մոռացել էին' ասել, որ այսօր, նույնիսկ հեռախոսի մեջ դնելով, չի կարող ակտիվացնել։ Խոստացել են ակտիվացնել վաղը։

h.s.
14.11.2009, 22:42
Իսկ բաժանորդագրվելու համար կասեք ինչեր են անհրաժեշտ.նկատի ունեմ, որ եթե մեկ տարով եմ բաժանորդագրվում անձնագիր եմ ներկայացնում և նախնական 8800 դրամ գումար, թե այլ ինչ-որ բան էլ է անհրաժեշտ: Եվ որպես խորհուրդ՝ ավելի լավ է Vivacell-ի առաջարկած ինտեռնետը թե նույն տարբերակի Orange-ի 9000դրամի ինտեռնետը

Viva-ինը միանշանակ ավելի լավնա: Մեկ էլ մի բան կա, որ երևի շատերդ չիմանաք: Orange-ի 3G-ը օգտագործելու ժամանակ չեք կարա վիդեո ֆորմատի ֆայլ ու նաև ծրագրեր քաշեք:D Ախպերս բուկլետը վերցրել էր, ու տեղ ինչ ապուշություն ասես գրած էր, թե ոնց 3G-ը օգտագործես. ասենք կարաս 40 ժամ skype-ով օգտվես, 35000 սայթ մտնես, ես իմ ինչքան mp3 քաշես, ու էլի սենց ապուշություններ:D

Արամ
14.11.2009, 23:00
Viva-ինը միանշանակ ավելի լավնա: Մեկ էլ մի բան կա, որ երևի շատերդ չիմանաք: Orange-ի 3G-ը օգտագործելու ժամանակ չեք կարա վիդեո ֆորմատի ֆայլ ու նաև ծրագրեր քաշեք:D
քելեք մի բանից որ տեղյակ չեք մի խոսացեք էլի,
http://orangearmenia.am/internet/internet-hima/tariffs/ ստե տենց բան ես տենում՞

ministr
14.11.2009, 23:01
Viva-ինը միանշանակ ավելի լավնա: Մեկ էլ մի բան կա, որ երևի շատերդ չիմանաք: Orange-ի 3G-ը օգտագործելու ժամանակ չեք կարա վիդեո ֆորմատի ֆայլ ու նաև ծրագրեր քաշեք:D Ախպերս բուկլետը վերցրել էր, ու տեղ ինչ ապուշություն ասես գրած էր, թե ոնց 3G-ը օգտագործես. ասենք կարաս 40 ժամ skype-ով օգտվես, 35000 սայթ մտնես, ես իմ ինչքան mp3 քաշես, ու էլի սենց ապուշություններ:D

Ոնց? :) Կինո ու ծրագիր քաշել չկա? :D ...ոնց որ առանց ոչխար եզդի :hands

terev
14.11.2009, 23:01
Viva-ինը միանշանակ ավելի լավնա: Մեկ էլ մի բան կա, որ երևի շատերդ չիմանաք: Orange-ի 3G-ը օգտագործելու ժամանակ չեք կարա վիդեո ֆորմատի ֆայլ ու նաև ծրագրեր քաշեք:D Ախպերս բուկլետը վերցրել էր, ու տեղ ինչ ապուշություն ասես գրած էր, թե ոնց 3G-ը օգտագործես. ասենք կարաս 40 ժամ skype-ով օգտվես, 35000 սայթ մտնես, ես իմ ինչքան mp3 քաշես, ու էլի սենց ապուշություններ:D

Ճիշտ չես հասկացել, դա նկարագրվածա, թե օրինակ ինչպես կարող ես սպառել 3ԳԲ-ը.

Helios
14.11.2009, 23:06
Մենակ անձնագիր ու 8800 դրամ, որը «հետ կտան» 13րդ ամսին: Բայց ասեմ, հիմա գրանցվելով կարծեմ վճարելու ես նոյեմբերի համար դեկտեմբերի 1-15 հենց 8800 դրամ, բայց արդեն նոյեմբերի կեսերնա: 15 օր կորումա անտեղի:

բայց Օռանժը արդեն սկսելա՞ 9000-անոց փաթեթը ծախել։ Ինչքան տեղյակ եմ դեռ չեն էլ ծախում

terev
14.11.2009, 23:09
բայց Օռանժը արդեն սկսելա՞ 9000-անոց փաթեթը ծախել։ Ինչքան տեղյակ եմ դեռ չեն էլ ծախում

Խոսքը Վիվայի մասինա:
Այ հենց սկսի ծախել, Յիրիկյանը մալուխը վերցնելուա ու սկսի վազելով դրսից ինտերնետ քաշի, քանի որ Օրանժի որակը անհամեմատ լավնա լինելու:

Elmo
14.11.2009, 23:17
Խոսքը Վիվայի մասինա:
Այ հենց սկսի ծախել, Յիրիկյանը մալուխը վերցնելուա ու սկսի վազելով դրսից ինտերնետ քաշի, քանի որ Օրանժի որակը անհամեմատ լավնա լինելու:

Քեզ ո՞վ ա ասել, որ Վիվասել-ի ինտերնետ կապուղին վատն ա: Կամ ո՞վ ա ասել, որ եթե հանկարծ կանալի մեծացման խնդիր ունենան, Յիրիկյանը օպտիկա պետք ա քաշի: Նույն GNS Alpha -ի գծերից իրանք էլ կվարձակալեն: Fiber-Net -ի հետ մի հատ էքսկլյուզիվ պայմանագիր կկապեն ու սաղ կապուղին կառնեն:
Ստեղ ոչ մի խնդիր չկա, որակը մենակ ծածկույթով կարա որոշվի էդ դեպքում:

Okamigo
14.11.2009, 23:23

Իսկ կարող է իմանաս Վիվան ինչ կապուղիներից է օգտվում,ես լսել եմ որ Վիվան երկու կապուղի ունի,մեկը Իրանից,մյուսը Վրաստանից

h.s.
14.11.2009, 23:26
քելեք մի բանից որ տեղյակ չեք մի խոսացեք էլի,
http://orangearmenia.am/internet/internet-hima/tariffs/ ստե տենց բան ես տենում՞

Դրա համար էլ նշել էի, որ բուկլետումա գրած, ոչ թե սայթում ;)

h.s.
14.11.2009, 23:28
Ճիշտ չես հասկացել, դա նկարագրվածա, թե օրինակ ինչպես կարող ես սպառել 3ԳԲ-ը.

Բայց կարողա մենք նոր ենք ինտերնետ տենում ու մեզ բացատրում են, թե ոնց կարանք 3G-ը օգտագործենք:

Elmo
14.11.2009, 23:29
Իսկ կարող է իմանաս Վիվան ինչ կապուղիներից է օգտվում,ես լսել եմ որ Վիվան երկու կապուղի ունի,մեկը Իրանից,մյուսը Վրաստանից

Դա պարզելու համար, Viva -ի կապով tracert արա ու կտեսնես:
Տարբեր պրովայդերներից հիմնական ու ռեզերվային գծեր ունի:
Նախկինում XterNet -ից էր օգտվում, իսկ հիմա. Հիմնականում Fibernet -ից ա օգտվում, իսկ ռեզերվային՝ XterNet -ից, որն էր հերթին ունի Արմենթելի ու Fibernet -ի կապուղիներ: Էս վերջին ամսվա դրությամբ չգիտեմ ումից ա օգտվում:
Սեփական կապուղի չունի ու չի էլ պատրաստվում ունենալ: Շատ շուտով Հայաստան մտնող կապուղիների քանակը 3-ից կդառնա 6:
Իմաստ չկա 7-րդ -ը քաշել:

terev
14.11.2009, 23:30
Քեզ ո՞վ ա ասել, որ Վիվասել-ի ինտերնետ կապուղին վատն ա: Կամ ո՞վ ա ասել, որ եթե հանկարծ կանալի մեծացման խնդիր ունենան, Յիրիկյանը օպտիկա պետք ա քաշի: Նույն GNS Alpha -ի գծերից իրանք էլ կվարձակալեն: Fiber-Net -ի հետ մի հատ էքսկլյուզիվ պայմանագիր կկապեն ու սաղ կապուղին կառնեն:
Ստեղ ոչ մի խնդիր չկա, որակը մենակ ծածկույթով կարա որոշվի էդ դեպքում:

Դե թող անի, թե չե ոսկե սարեր եր խոսք տալիս, 2Մբ/վ-ից ցածր չի լինելու:
Միայն սեփական օպտիկա ունեցողը կարող է մրցել սեփական օպտիկա ունեցողի հետ:

Okamigo
14.11.2009, 23:31
Դա պարզելու համար, Viva -ի կապով tracert արա ու կտեսնես:
Տարբեր պրովայդերներից հիմնական ու ռեզերվային գծեր ունի:
Նախկինում XterNet -ից էր օգտվում, իսկ հիմա. Հիմնականում Fibernet -ից ա օգտվում, իսկ ռեզերվային՝ XterNet -ից, որն էր հերթին ունի Արմենթելի ու Fibernet -ի կապուղիներ: Էս վերջին ամսվա դրությամբ չգիտեմ ումից ա օգտվում:
Սեփական կապուղի չունի ու չի էլ պատրաստվում ունենալ: Շատ շուտով Հայաստան մտնող կապուղիների քանակը 3-ից կդառնա 6:
Իմաստ չկա 7-րդ -ը քաշել:

Իսկ ով է բերելու,հա մի հարց էլ,կարող է իմանաս թե որքան է Բիլայնի և Ֆայբերնետի կապուղիների ընդհանուր արագությունը,մոտավորապես,ուղղակի շատ հետաքրքրիր է

wildworld
14.11.2009, 23:38
Հենց էս պահին կոնեկտի արագությունը 250-ի մոտերնա իջել... Հենց իրա ծրաքրով եմ նայում... Իսկ մի ժամ առաջ 0,5 մեգաբիտ էր, առավոտն էլ 2 մեգաբիթ էր... Կարող՞ա մի ժամից անցնեմ Դիալ Ափի... Իսկ ցերեկվա արագությունից շատ գոհ էի...

սկյուռ
14.11.2009, 23:58
Երեխեք ջան, Օրանժը ոչ մի սահմանապակում չի դրել որևէ ֆորմատի ֆայլերի վրա, դա Վիվայի տարածած սուտ լուրերն են… Այսօր հատուկ ճշտել եմ… Իմիջիայլոց այսօր ընկերս էր առել Վիայինը ու շատ բողոքում է, 300 կիլոբիտից ավել չի քաշում, ուզել էր հետ տալ, 20000 դրամ էին ուզել ու շատ կոպիտ հետ էին ուղարկել…հետո իմացա որ Օրանժը ամեն ամիս անվճար հաղորդագրություններ է տրամադրում. Դեպոզիտ էլ չի խնդրում. Լսել եմ երկուշաբթիից վաճառելու են…Իրենց ինտերնետն հաստատ հզոր է լինելու.

Elmo
15.11.2009, 00:07
Դե թող անի, թե չե ոսկե սարեր եր խոսք տալիս, 2Մբ/վ-ից ցածր չի լինելու:
Միայն սեփական օպտիկա ունեցողը կարող է մրցել սեփական օպտիկա ունեցողի հետ:

թողում եմ :)

Elmo
15.11.2009, 00:08
Իսկ ով է բերելու,հա մի հարց էլ,կարող է իմանաս թե որքան է Բիլայնի և Ֆայբերնետի կապուղիների ընդհանուր արագությունը,մոտավորապես,ուղղակի շատ հետաքրքրիր է

Արմենթելինը կարծեմ Գիգաբիթերի կարգի ա: 10 կամ 1:
Իսկ Ֆայբերինը 100 մեգաբիթ պետք ա լինի

wildworld
15.11.2009, 00:09
Երեխեք ջան, Օրանժը ոչ մի սահմանապակում չի դրել որևէ ֆորմատի ֆայլերի վրա, դա Վիվայի տարածած սուտ լուրերն են… Այսօր հատուկ ճշտել եմ… Իմիջիայլոց այսօր ընկերս էր առել Վիայինը ու շատ բողոքում է, 300 կիլոբիտից ավել չի քաշում, ուզել էր հետ տալ, 20000 դրամ էին ուզել ու շատ կոպիտ հետ էին ուղարկել…հետո իմացա որ Օրանժը ամեն ամիս անվճար հաղորդագրություններ է տրամադրում. Դեպոզիտ էլ չի խնդրում. Լսել եմ երկուշաբթիից վաճառելու են…Իրենց ինտերնետն հաստատ հզոր է լինելու.

Բայց ես դեռ բան չեի քաշել, հենց հիմա beemp3 սայտից երգ եմ փորձում քաշում, 6 mb ա, նորմալ քաշումա... արդեն համարյա մի մեգաբայթը քաշելա: Պրոստո դանդաղա:

սկյուռ
15.11.2009, 00:20
դե միանշանակ Վիվան ինտերնետ չունի անձնական, իսկ Օրանժը քաշել է, ինքն իրա օպտիկայի տերն է

Elmo
15.11.2009, 00:28
դե միանշանակ Վիվան ինտերնետ չունի անձնական, իսկ Օրանժը քաշել է, ինքն իրա օպտիկայի տերն է

Սուտ բաներ մի գրի:
Օրանժը ոչ մի գիծ չի քաշել ու սեփական օպտիկա չունի: Օպտիկան GNC-Alpha ընկերության սեփականությունն է, որը Օրանժը վարձակալել է: Նույն օպտիկան կարող է վարձակալել նաև Վիվան կամ ցանկացած այլ «Պողոս» ՍՊԸ:

terev
15.11.2009, 00:44

Elmo ջան ուշադիր կարդա:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան երեկ Երևանում հայտնեց, որ Orange Armenia-ն Իրան-Հայաստան օպտիկամանրաթելային մալուխ է ձեռք բերել GNC-Alfa ընկերությունից՝ նշելով, որ այսուհետ այն Orange ընկերության սեփականությունն է։

http://telecom.arka.am/arm/internet/2009/11/06/2852.html

Elmo
15.11.2009, 00:50

էդ լուրը կասկածելի ա, որովհետև GNS Alpha -ն պաշտենապես չի հաստատում դա:
Բացի դա էլ, իրանք իբր գնել են մալուխի մի մասը: Ոչ մի ընկերություն չի համաձայնվի, որ մալուխը, որին իր սեփականությունն է, մի մասով վաճառի, որովհետև դրա սպասարկումը ինքը պետք է անի: Ասենք մալուխը կտվի, ո՞վ պետք է գնա վերանորոգի: Ումից քանի ժիլ կտրվել է, նա էլ պետք է ծախսերն անի՞: Շիլաշփոթ կդառնա:

GNC Alfa-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը «Կապիտալին» հեռախոսով հայտնեց, որ իրենք «ՕրանԺ Արմենիային» օգտագործման են տվել GNC Alfa-ին պատկանող մալուխի մի մասը։ Նա չմանրամասնեց մալուխի տրամադրման պայմանները՝ արդյոք այն վարձակալությա՞ն է տրվել, թե՞ վաճառվել է։
http://www.cdaily.am/home/paper/2009_11_04/news/15525/

Նույնիսկ եթե հավաստի էլ լինի, դա չի նշանակում, որ Օրանժը օպտիկան ինքն ա անցկացրել: Ինքը գնել ա ուրիշի անցկացրածը:

terev
15.11.2009, 01:27
Իսկ ով է բերելու,հա մի հարց էլ,կարող է իմանաս թե որքան է Բիլայնի և Ֆայբերնետի կապուղիների ընդհանուր արագությունը,մոտավորապես,ուղղակի շատ հետաքրքրիր է

Հարցիդ պատասղանել եմ այս թեմայում (http://www.akumb.am/showthread.php?p=1853144#post1853144), սա ՎիվաՍել - MTS - ի թեման է:

Zangezur
15.11.2009, 01:39
Արմենթելինը կարծեմ Գիգաբիթերի կարգի ա: 10 կամ 1:
Իսկ Ֆայբերինը 100 մեգաբիթ պետք ա լինի

Ինձ թվումա ողբամ քեզ հայ ժողովուրդ, ինչի վրա ենք հույսներս դրել:think

Helios
15.11.2009, 10:22
դե միանշանակ Վիվան ինտերնետ չունի անձնական, իսկ Օրանժը քաշել է, ինքն իրա օպտիկայի տերն է

սեփական օպտիկա ունենալ-չունենալը պետքա զգա սպառողը։ այսինքն ով ունի սեփականը, կարա ավելի որակով ու էժան տա։ բնականաբար սպառողն ընտրումա էժանն ու որակովը՝ սեփական ինտերնետ չունեցողը կորցնումա բաժանորդներին ու ստիպված ինքն էլա քաշում իրա օպտիկան:hands
բայց մեր մոտ տենց չի:)
օրինակ բերեմ երթուղային տաքսիների վրա՝ վարորդ կա իրա սեփական գազելնա քշում, վարորդ էլ կա, որ վարձովա վերցնում... ով իրա սեփականն ունի, իրա վրա ավելի էժանա նստում... Բայց մեկա 2 դեպքում էլ սպառողի համար գինը 100 դրամա։
ճիշտա մի քիչ հեռու օրինակ բերեցի ՏՏ-ից, բայց կարծում եմ տեղինա:think

Ubuntu
17.11.2009, 16:42
Հենց նոր թեստ արեցի Վիվասելի USB modem-ը և իմ դուրը շատ եկավ: :hands http://www.speedtest.net/result/625163019.png

Edz
17.11.2009, 17:23
Հենց նոր թեստ արեցի Վիվասելի USB modem-ը և իմ դուրը շատ եկավ: :hands http://www.speedtest.net/result/625163019.png

ես ոնց հասկանում եմ էն 1 գիգը դեռ չես սպառել, հենց որ վերջանա գիշերվա ու ցերեկվա ժամերին էլ տեստ արա, փորձենք հասկանալ թե ինչքան շուտ ենք բիլայնին ասում մնաս բարով

terev
17.11.2009, 17:44
Վերջապես Յիրիկյանին ել հասավ մեր խոսքը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում բջջային օպերատորը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը:

Պայմանագիրը թույլ է տալիս, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից:

“Օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր տեխնոլոգիական կենտրոնների: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ”, - ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
http://www.itel.am/am-news-2-2935.html

Gayl
17.11.2009, 17:48
ես ոնց հասկանում եմ էն 1 գիգը դեռ չես սպառել, հենց որ վերջանա գիշերվա ու ցերեկվա ժամերին էլ տեստ արա, փորձենք հասկանալ թե ինչքան շուտ ենք բիլայնին ասում մնաս բարով

Ես էլ երեկ եմ վերձրել,էլի շատ գոհ եմ,էսօր կպրծցնեմ ու գիշերը կասեմ ինչքանա սովորականի արագությունը:

Ubuntu
17.11.2009, 17:51
ես ոնց հասկանում եմ էն 1 գիգը դեռ չես սպառել, հենց որ վերջանա գիշերվա ու ցերեկվա ժամերին էլ տեստ արա, փորձենք հասկանալ թե ինչքան շուտ ենք բիլայնին ասում մնաս բարով

Շատ լավ, հենց սպառեցի 1 գ թեստ կանեմ: :hands

wildworld
17.11.2009, 18:17
Ժող ջան ես իմ մի գիգաբայթը երեկ վերջացրի, գիշերը տոռենտ կինո դրեցի որ քաշի, առավոտ 8ին նայեցի արդեն քաշել էր: Ֆայլը 1,46 գիգ էր, տոռենտի միջին արագություննել սաղ գիշեր 50 կիլոբայթ վայրկյանա եղել, հլը մի փոքր է ավել, իսկ հիմա իրանց խոստացած 128ը պահում են:
http://pic.ipicture.ru/uploads/091117/35BVL61Mhg.jpgվ

Yellow Raven
17.11.2009, 18:26
Առաջին անգամ Հայաստանում. «Բջջային հեռուստատեսություն»

Բջջային հեռուստատեսություն ծառայության շնորհիվ Ձեր հեռախոսը դառնում է ավելի հետաքրքիր և նորաոճ: Այժմ Դուք կարող եք վայելել Ձեր սիրված հաղորդումներն անմիջապես Ձեր բջջային հեռախոսից ուղիղ հեռարձակմամբ, առանց անհանգստանալու, որ բաց կթողնեք դրանցից որևէ մեկը:

Բջջային հեռուստատեսություն կարող եք դիտել ճաշի ընդմիջման ժամանակ, պարզապես քայլելիս փողոցում կամ երբ Ձեր հեռուստացույցի կողքին չեք գտնվում:

Սկսած 12.11.2009 ծառայությունը տրամադրվում է փորձնական նպատակով` առաջարկելով 12 տեղական ուղիղ հեռարձակվող ալիքներ: Այժմ կարող եք դիտել հետևյալ ալիքները.
Հ1
Շանթ
Արմենիա
Հ2
ATV
Արարատ TV
Երկիր Մեդիա
Կենտրոն
ԱրմՆյուզ
Հայ TV
TV5
Դար 21
Բջջային հեռուստատեսությունից օգտվելու համար անհրաժեշտ է գտնվել 3G ծածկույթում: Ձեր բջջային հեռախոսը պետք է ունենա 3G և Բջջային հեռուստատեսության հնարավորություն:

Ծառայությունից կարող եք օգտվել հետևելով tv.mts.am կամ tv.vivacell.am հղմանը Ձեր բջջային հեռախոսից: Այնուհետև հարմարավետ ծրագրից կարող եք ընտրել ալիքը, որը ցանկանում եք դիտել: Բջջային հեռուստատեսության ծրագիրը կարիք չունի սինքրոնացման և հասանելի է բոլորին, ցանկացած պահի:

Բջջային հեռուստատեսությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ ինտերնետ: Փորձնական փուլում բջջային հեռուստատեսության համար անհրաժեշտ ինտերնետի և ալիքները դիտելու համար գումար չի գանձվում:

Փորձնական շրջանի ավարտից հետո Բջջային հեռուստատեսություն ծառայությունն առաջարկելու է ուղիղ հեռարձակվող ալիքների ընդլայնված ցանկ, ինչպես նաև բազմաոճ տեսադարան:

vivacell.am

ministr
17.11.2009, 19:15
Ժող ջան ես իմ մի գիգաբայթը երեկ վերջացրի, գիշերը տոռենտ կինո դրեցի որ քաշի, առավոտ 8ին նայեցի արդեն քաշել էր: Ֆայլը 1,46 գիգ էր, տոռենտի միջին արագություննել սաղ գիշեր 50 կիլոբայթ վայրկյանա եղել, հլը մի փոքր է ավել, իսկ հիմա իրանց խոստացած 128ը պահում են:
http://pic.ipicture.ru/uploads/091117/35BVL61Mhg.jpgվ

1Գբ-ը ինչ արագությամբ էր?
Էդ 128-ի speedtest-ը կարող ես դնես?

Helios
17.11.2009, 20:32
ժող ջան, ես մի բան չեմ հասկանում, Օռանժը իրա ստերով էկավ, ՄՏՍ-ին էլ վարաքե՞ց...:angry
էդ որ ռեկլամ են անում 8800-ով անսահմանափակ, դրա ի՞նչնա անսահմանափակ:angry
Նախ ծավալի սահմանափակում ունի, հետո էլ արագության:angry
Խի՞ են խաբում մարդկանց:angry

Արամ
17.11.2009, 20:39
Հենց նոր թեստ արեցի Վիվասելի USB modem-ը և իմ դուրը շատ եկավ: :hands http://www.speedtest.net/result/625163019.png

այ սենց են խաբում -ողովուրդին, ասում են մինչև 7 մբիտ, հետո մոդեմըա միչեվ 3 ա պադեռշկա անում, ու հիմա ետ ինտերնետից օգտվողա, որ հիմա արագությունը 0.7 ասումա ես գոհ եմ....ինչից ես գոհ?? որ 4 անգամ իրանց խոստացած ինտերնետից դանդաղա??

Helios
17.11.2009, 20:42

Չգիտեմ...
Օռանժի գալուց հետո ՄՏՍ-ը աչքիցս բեսամթ ընգավ:(

AG16
17.11.2009, 20:44
1Գբ-ը ինչ արագությամբ էր?

Օրինակ իմ մոտինը կարաս նայես «ստուգեք ձեր ինտերնետի արագությունը» թեմայում

Արամ
17.11.2009, 20:45
Օրինակ իմ մոտինը կարաս նայես «ստուգեք ձեր ինտերնետի արագությունը» թեմայում

խոստացված մինչև 7,2mbit/s

Հայկօ
17.11.2009, 20:49
Ժող, ոչ ոք ձեզ չի խաբում: Գրված ա՝ «մինչև 7.2mbs արագություն»: Ներքևի շեմը, պարզ ա, նշված չի :)): Վախտին Hi-Line-ի թեմայում էլ էր նույն խփոցին գնում :D: Բայց այ Օրանժի մտնելուց հետո Վիվայից հիասթափվելու պահը չեմ հասկանում. էսօրվա դրությամբ Վիվայի առաջարկած անլիմիտը Օրանժի առաջարկածից օբյեկտիվորեն հաստատ ավելի լավն ա:

Norton
17.11.2009, 20:50
“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում բջջային օպերատորը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը:
Պայմանագրով նախատեսված է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ձեռք բերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան:

Պայմանագիրը թույլ է տալիս, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից
http://itel.am/am-news-2-2935.html

AG16
17.11.2009, 20:52
խոստացված մինչև 7,2mbit/s
Մաքսիմում 3 եր հասել:

Norton
17.11.2009, 20:54
Բայց այ Օրանժի մտնելուց հետո Վիվայից հիասթափվելու պահը չեմ հասկանում. էսօրվա դրությամբ Վիվայի առաջարկած անլիմիտը Օրանժի առաջարկածից օբյեկտիվորեն հաստատ ավելի լավն ա:
Նայած հաճախորդի համար, իմ համար ընդհանրապես նորմալ չի
1 գիգ +128 +512 գիշերը, որից ես հազար տաչի չեմ օգտվում:
Օրանժ 3գիգ + 128, առավելությունը տալիս եմ երկրորդին, իսկ գիշերը ինչպես էլմոն նշեց ցանցի ընդամենը 20 տոկոսն է ծանրաբեռնված, այսինքն իրենց բաժանորդների միայն 20 տոկոսը կարող է ասել, որ իրոք ձեռնտու է, քան, մնացած առումներով զիջում է:
Հետո ոչ մի նորույթ, քոփի-փեսթ արեցին, եթե էդքան մտահոգ էին ՀՀ-ում հեռահաղորդակցման ոլորտի զարգացմամբ թող ավելի շուտ տենց բան անեին, ոչ թե 5ԳԲ-ի գինը դնեին 15.000 , մոդեմի 30 և 40.000 դրամ արժեքների պարագայում:

Okamigo
17.11.2009, 21:08

Եթե հաշվես,ապա Վիվայի առագարկածը ավելի լավն է,512 կիլոբիտ դա արագ է,գիշերը կարող ես քաշել մոտ 2 գեգաբայտ,այն էլ ես հաշվարկում եմ միջինը 300-500 կիլոբիտ տատանվելու դեպքում,հաստատ ամիսը կարելի է բեռնել մոտ 40 գեգաբայտ,կամ մի քիչ ավել,
Օրանժ 3 գեգաբայտ
Վիվա սելլ 40 գեգաբայտ(ընդ որում 1 գեգաբայթը քաշում ես մոտ մինչև 3 մեգաբիտ արագությամբ,այսինքն Օրանժի հետ համեմատած 2 գեգբայթ տարբերություն)
Որ է ավելի ձեռնտու?:think

Norton
17.11.2009, 21:10
Օրանժ 3 գեգաբայտ
Վիվա սելլ 40 գեգաբայտ
Որ է ավելի ձեռնտու?
Նայած հաճախորդի համար, բաժանորդների 20 տոկոսի համար հարմարա Վիվայինը, իսկ մեծամասնության համար , որը կազմում է 80 տոկոսը Օրանժինը:

Helios
17.11.2009, 21:23
Ժող, ոչ ոք ձեզ չի խաբում: Գրված ա՝ «մինչև 7.2mbs արագություն»: Ներքևի շեմը, պարզ ա, նշված չի :)): Վախտին Hi-Line-ի թեմայում էլ էր նույն խփոցին գնում :D: Բայց այ Օրանժի մտնելուց հետո Վիվայից հիասթափվելու պահը չեմ հասկանում. էսօրվա դրությամբ Վիվայի առաջարկած անլիմիտը Օրանժի առաջարկածից օբյեկտիվորեն հաստատ ավելի լավն ա:

ներքևի շեմը ի՞նչ կապ ունի...
եթե ասում են անսահմանափակ, դա նշանակումա առանց սահմանափակումների:B
եթե առաջին 1 Գիգ կա մաքս ծավալը, էդի արդեն մի սահմանափակումա:angry
հետո 128Կբիթ՝ 2-րդ սահմանափակումը ըստ արագության:angry:angry
բա չե՞ն խաբում:angry
կամ պիտի Օռանժը գար 9000-ով առաջարկեր, որ իրանք 200 դրամ գին քցեի՞ն...
Անում էիք, մինչև Օռանժը անեիք, կամ էլ Օռանժից հետո եք անում, մի քիչ ավելի օրիգինալ բան մտածեք...
Էդ գիշերայիննա մենակ տարբերությունը, էն էլ իրանց գիշերը ժամը 1-իցա սկսում:angry

Helios
17.11.2009, 21:27
Եթե հաշվես,ապա Վիվայի առագարկածը ավելի լավն է,512 կիլոբիտ դա արագ է,գիշերը կարող ես քաշել մոտ 2 գեգաբայտ,այն էլ ես հաշվարկում եմ միջինը 300-500 կիլոբիտ տատանվելու դեպքում,հաստատ ամիսը կարելի է բեռնել մոտ 40 գեգաբայտ,կամ մի քիչ ավել,
Օրանժ 3 գեգաբայտ
Վիվա սելլ 40 գեգաբայտ(ընդ որում 1 գեգաբայթը քաշում ես մոտ մինչև 3 մեգաբիտ արագությամբ,այսինքն Օրանժի հետ համեմատած 2 գեգբայթ տարբերություն)
Որ է ավելի ձեռնտու?:think

Ամենաձեռնտուն Բիլաննա :D

wildworld
17.11.2009, 21:34
1Գբ-ը ինչ արագությամբ էր?
Էդ 128-ի speedtest-ը կարող ես դնես?

Գլուխ չեմ հանում, թե այստեղ ոնց են նկար դնում... Փորձեցի չստացվեց... Եթե ձեվն ասեք խնդիր չկա:

Բայց ասեմ հենց հիմա սփիդտեստում Թբիլիսիի սերվերի վրա փորձեցի Դաունը 0,13 մբիտ/վյկ Ափլոդ 0,11 Մբիթ/վյկ (Իսկ օպերատորներն ինձ ասել եին ափը 0,30 ա): Հետո տակը կա պինգ՝ էտել 258 միլիվայրկյանա գրած:

wildworld
17.11.2009, 21:36
ժող ջան, ես մի բան չեմ հասկանում, Օռանժը իրա ստերով էկավ, ՄՏՍ-ին էլ վարաքե՞ց...:angry
էդ որ ռեկլամ են անում 8800-ով անսահմանափակ, դրա ի՞նչնա անսահմանափակ:angry
Նախ ծավալի սահմանափակում ունի, հետո էլ արագության:angry
Խի՞ են խաբում մարդկանց:angry

Helios ջան բայց գիշերվա կես մեգաբիտը ամեն ինչ արժի, ու ես համոզվեցի որ չեն խաբում ու պահում են էտ արագությունը:

wildworld
17.11.2009, 21:46
ներքևի շեմը ի՞նչ կապ ունի...
Էդ գիշերայիննա մենակ տարբերությունը, էն էլ իրանց գիշերը ժամը 1-իցա սկսում:angry

Չէ, իրոք ժամը 12-ից հետո կես մեգաբիտից չի իջնում: Էն ժամանակ, երբ լռիվ չէի ծախսել 1 գիգը, ասեմ որ իրանց «գերարագ»
կապը ժամը 20,00-ից մինչեվ 23,30 լավ դանդաղումա՝ կես մեգաբիտի մոտ, սկի 10-ի կողմերը էտ կեսնելա կիսվում: Բայց դե որ արդեն 128 եմ, էլ ընդհանրապես չի զգացվում::)
Իսկ ժամը 23,30ից հետո արդեն արագությունը վերականգնվումա:

Hda
17.11.2009, 22:17
Նայած հաճախորդի համար, իմ համար ընդհանրապես նորմալ չի
1 գիգ +128 +512 գիշերը, որից ես հազար տաչի չեմ օգտվում:
Օրանժ 3գիգ + 128, առավելությունը տալիս եմ երկրորդին, իսկ գիշերը ինչպես էլմոն նշեց ցանցի ընդամենը 20 տոկոսն է ծանրաբեռնված, այսինքն իրենց բաժանորդների միայն 20 տոկոսը կարող է ասել, որ իրոք ձեռնտու է, քան, մնացած առումներով զիջում է:
Հետո ոչ մի նորույթ, քոփի-փեսթ արեցին, եթե էդքան մտահոգ էին ՀՀ-ում հեռահաղորդակցման ոլորտի զարգացմամբ թող ավելի շուտ տենց բան անեին, ոչ թե 5ԳԲ-ի գինը դնեին 15.000 , մոդեմի 30 և 40.000 դրամ արժեքների պարագայում:
բա դրա համար եմ ասում ORANGE ամեն դեպքում հեղափողություն արեց
մենակ սրա համար արգի MERCI BEAUCOUP ասել

Helios
18.11.2009, 07:53
Չէ, իրոք ժամը 12-ից հետո կես մեգաբիտից չի իջնում: Էն ժամանակ, երբ լռիվ չէի ծախսել 1 գիգը, ասեմ որ իրանց «գերարագ»
կապը ժամը 20,00-ից մինչեվ 23,30 լավ դանդաղումա՝ կես մեգաբիտի մոտ, սկի 10-ի կողմերը էտ կեսնելա կիսվում: Բայց դե որ արդեն 128 եմ, էլ ընդհանրապես չի զգացվում::)
Իսկ ժամը 23,30ից հետո արդեն արագությունը վերականգնվումա:

Մենք տարբեր բաներից ենք խոսում:B
ես ասում եմ որ խաբում են, որտև անսահմանափակ չի իրանց առաջարկը, դու ասում ես՝ սահմանափակումները կոռեկտ են աշխատում:D
Իրանց արագությունը ես չեմ ստուգել, չգիտեմ ինչքանա, բայց քո գրած կես մեգաբիթի վրա գիշերը 12-ից հետո կասկածում եմ (կներես իհարկե), որտև իրանց սայթում նշվածա՝ 512 կբիթ/վրկ` գիշերային ժամերին (01:00-08:00):
http://mts.am/index.php?menu=3535&lng=1
այսինքն ժամը 1-ից նոր սկսումա 512-ը;) Դու ո՞նց կարող էիր 12-ից էդ արագությունը ունենայիր։
եթե ուղղակի ուզում ես ՄՏՍ-ին պաշտպանած լինես, գոնե տես ինչ նկատի ունեի իմ գրառման մեջ նոր... Հետո էլ, ՄՏՍ-ին ինձնից շատ հարգող շատ քիչ կգտնվի, եթե իրանց հասցեին որևէ կծու խոսք եմ ասում, ուրեմն իրոք հասցրել են:)
Քննադատելուց էլ ոչ մի ընկերության հենց նենց չեմ կպնում, մենակ ասելու համար, աշխատում եմ լինել օբյեկտիվ՝ լավին լավ եմ ասում, վատին՝ վատ

urartu
18.11.2009, 12:29
Երեկ էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց, որ նույն GNC-Alfa-ի հետ ստորագրած պայմանագրով հնարավորություն է ստանում կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը:

Պայմանագրով նախատեսված է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք կբերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչև Երևան:

Ըստ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրության՝ պայմանագիրը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին թույլ է տալիս ունենալ անկախ և հուսալի համահանրապետական ցանց՝ միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Ձեռք բերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացնի GNC-Alfa-ն:

««ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Mher1983
18.11.2009, 15:58
ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է տվյալների փոխանցման համար նախատեսված նոր «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլանը: Բաժանորդագրվեք և, վճարելով միայն ֆիքսված 8800 դրամ ամսավճար, կարող եք օգտվել մինչև 7.2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետից որքան կամենում եք: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» E156G USB մոդեմը Դուք կստանաք բոլորովին անվճար:

Ժողովուրդ ջան, ինչ որ մեկը կա որ ես ծառայությունից օգտվումա?

masivec
18.11.2009, 16:00
կարող եք օգտվել մինչև 7.2 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետից որքան կամենում եք:Ով ա ասում՞:o

Mher1983
18.11.2009, 16:35
Ով ա ասում՞:o

Նայի իրանց սաիտում!!!!!!!!!!!!!!!:think
http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=14675

Helios
18.11.2009, 16:48
Նայի իրանց սաիտում!!!!!!!!!!!!!!!:think
http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=14675

է նայեցի, հետո? Դու ավելի լավա մինչև վերջ կարդա`
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանից օգտվելիս առաջին ԳԲ-ը ներբեռնվում է առավելագույնը 7.2 Մբիթ/վրկ արագությամբ, երկրորդ ԳԲ-ից սկսած` 128 կբիթ/վրկ առավելագույն արագությամբ ցերեկային ժամերին (08:00-01:00) և 512 կբիթ/վրկ` գիշերային ժամերին (01:00-08:00):"

Մի խոսքով եդի կուտա:angry Ոչ մի անսահմանափակ էլ չի :angry
էդ խաբելն էլ Օռանժից սովորան:angry

Mher1983
18.11.2009, 17:08
Մի խոսքով եդի կուտա:angry Ոչ մի անսահմանափակ էլ չի :angry
էդ խաբելն էլ Օռանժից սովորան:angry[/QUOTE]

Ես ել եմ ետ ասում, որ ժողովրդի խաբում են::angry
Նայեք այստեղ

Դառնալով «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվաճարային սակագնային պլանի բաժանորդ` Դուք կարող եք, վճարելով միայն ֆիքսված ամսավճար, օգտվել ինտերնետից որքան կամենում եք: Ավելին, մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» E156G USB մոդեմը Դուք կստանաք բոլորովին անվճար
ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» սակագնային պլանից օգտվելիս առաջին ԳԲ-ը ներբեռնվում է առավելագույնը 7.2 Մբիթ/վրկ արագությամբ, երկրորդ ԳԲ-ից սկսած` 128 կբիթ/վրկ առավելագույն արագությամբ ցերեկային ժամերին (08:00-01:00) և 512 կբիթ/վրկ` գիշերային ժամերին (01:00-08:00):

Բայց E 156G USB մոդեմի տեխնիկական տվյալներն են

HSDPA/UMTS (2100ՄՀց) and GSM/GPRS/EDGE (850/900/1800/1900ՄՀց)
Մինչև 3.6 Մբիթ/վրկ արագությամբ HSDPA ծառայություններ SMS հաղորդագրություններ
Տեղեկատվություն ուղարկած և ստացած տվյալների վերաբերյալ
Plug & Play
Օպերացիոն համակարկգեր. Windows 2000/XP/Vista, Mac և Linux*
SD քարտի տեղադրման հնարավորություն
Արտաքին անտենայի միացման հնարավորություն

Չեմ հասկանում, ես մոդեմով ետ ոնց պիտի մինչև 7.2Մբիթ/վրկ. ապահովեն:angry

Helios
18.11.2009, 17:11
Մինչև 3.6 Մբիթ/վրկ արագությամբ HSDPA ծառայություններ
Չեմ հասկանում, ես մոդեմով ետ ոնց պիտի մինչև 7.2Մբիթ/վրկ. ապահովեն:angry

Հա, շատ ճիշտ ես նկատել, էդ մեկը ես չէի տեսել, բայց կարծեմ ֆորումում գրած էր...
Էդ էլ ՄՏՍ-ի ՍՈՒՏ համար 3:angry

Helios
18.11.2009, 17:15
Ի դեպ, էսոր սենց մի բան տեսա`
http://www.edeon.by.ru/tv/tvtoday/mmds.shtml

ստեղից ստացվումա, որ էդ ՄՏՍ-ի արածը հեչ էլ բջջային հեռուստատեսություն չի, որնց որ իրանք են ներկայացնում;)
ՄՏՍ-ինը ընդամենը սայթա ալիքների հեռարձակմամբ:)

խնդրում եմ ով որ տեղյակա էս հարցում մեկնաբանեք` ճիշտ եմ հասկացել թե չէ:think

Gayl
18.11.2009, 17:19
այսինքն ժամը 1-ից նոր սկսումա 512-ը;)

Ես էլ երեկ արդեն թույլ կապից էի օգտվում ու մեկից հետո տօռենտ ծրագիրս կինոն սկսեց քաշել 40-50 կբ ով,զանգեցի իրանց ասացին աշխատանքներն են տարվում ու կհասցնեն մաքսիմալին:

Rammstein
18.11.2009, 19:51
էդ խաբելն էլ Օռանժից սովորան
Հելիոս ջան, բայց կարծեմ Օրանժը իրա ինտենետի անունը չի դրել «Անսահմանափակ», ինչպես Վիվան:
Իսկ Վիվան իրոք խաբում ա, որովհետեւ նույն տրամաբանությամբ Բիլայնն էլ կարար Հայ-Լայնի մեգաբայթային փաթեթների անունը դներ «անսահմանափակ», որովհետեւ մեգաբայթերը սպառելուց հետո 5 կբիթ/վ (եթե չեմ սխալվում) անլիմիտ մնում ա… դե մի կերպ կարելի ա մի հատ մեյլ ստուգել/ուղարկել: :pardon

Helios
18.11.2009, 20:10

բան չունեմ ասելու, անսհմանափակի պատճառով մենակ ՄՏՍ-նա խաբում, ես հենց իրանց մասին էլ գրել էի:)
բայց դե Օռանժն էլ պակաս սուտասան չի:) էդ իրանց 9000-ը էդքան որ ռեկլամ էին անում, մինչև հիմա երեսը տեսնող չի եղել...:D
մեջներից ոնց նայում եմ ամենաազնիվը Բիլայննա, էն էլ որակը մի քիչ որ ավելի լավացնեին՝ հեչ վատ չէր լինի։

սկյուռ
24.11.2009, 11:03
երեխեք ջան, բա որ ասում էի Վիվան խաբում է… Երեխեք Օրանժ եմ առել, ու 5 Մեգաբիթով կինո էի քաշում ամբողջ գիշեր… Համ ել լսել եմ Օրանժը Նոյեմբերին անվճար կապ է առաջարկում… Գումարը որ վճարում եք, դեկտեմբերի վարձն է լինելու

tikopx
24.11.2009, 19:15
տենց բան չի կարա լինի խի ետ դրանց մոդեմը 3.2 չի հասցնում մինչև?

Edz
24.11.2009, 19:21
Լավ լուր «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է հերթական անակնկալը մատուցելու «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդներին: Շարունակելով սակագնային պլանի ներսում խոսել 10 դրամ/րոպե սակագնով` բաժանորդներն այժմ տեղական մյուս բոլոր ուղղություններով կարող են զանգահարել ընդամենը 35 դրամ/րոպե սակագնով:

Ավելին, այսուհետև մեկ SMS հաղորդագրության արժեքը սակագնային պլանի ներսում կազմում է 5 դրամ, իսկ այլ ուղղություններով 15 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…

24/11/2009

http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=15065

Բայց ինչ եեեեեննննն անուււււմմմմմմմ :D :D
սպանեք իրար :D

Gayl
24.11.2009, 20:12
երեխեք ջան, բա որ ասում էի Վիվան խաբում է… Երեխեք Օրանժ եմ առել, ու 5 Մեգաբիթով կինո էի քաշում ամբողջ գիշեր… Համ ել լսել եմ Օրանժը Նոյեմբերին անվճար կապ է առաջարկում… Գումարը որ վճարում եք, դեկտեմբերի վարձն է լինելու

Իմը հիմա վիվայի կապնա,շատ էլ լավնա,սկզբի մի գեգով առանց կտրտելու վիդեոները էի նայում ու 250 կբ ով քաշում էի ճիշտա իրանց խոստացածը չէր բայց էլի լավնա դժգոհելու չունեմ հիմա էլ ցերեկը 128 իսկ գիշերը 512 ընենց որ վատը չի:

Elmo
24.11.2009, 20:13
Շարունակելով սակագնային պլանի ներսում խոսել 10 դրամ/րոպե սակագնով

Ցանցի ներսում եմ ուզում էժան րոպեներ:
Քարտս փաթեթից հանելցու հետաքրքրվեցի, ասեցին ապագայում նոր պլան են սարքելու ամենայն հավանականությամբ: Բիլայնի «Քեզ համար Էքսկլյուզիվ» -ին հավասար մի բան: Այ տենց պլան որ սարքեն, կասեմ գործ են արել: Թե չէ սենց ո՞նց իմանամ ով որ պլանի մեջ ա: Շատերը կորպորատիվ փաթեթներում են:

Helios
25.11.2009, 22:51
ՎիվաՍել-ՄՏՍ. սպասեք ավելին…

սպասեք ավելին, թե՞ ավելիին :D

Rammstein
26.11.2009, 00:04
Լավ լուր «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդների համար
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է հերթական անակնկալը մատուցելու «Մագնիս» սակագնային պլանի բաժանորդներին: Շարունակելով սակագնային պլանի ներսում խոսել 10 դրամ/րոպե սակագնով` բաժանորդներն այժմ տեղական մյուս բոլոր ուղղություններով կարող են զանգահարել ընդամենը 35 դրամ/րոպե սակագնով:

Ավելին, այսուհետև մեկ SMS հաղորդագրության արժեքը սակագնային պլանի ներսում կազմում է 5 դրամ, իսկ այլ ուղղություններով 15 դրամ:

Լավ բան են մտածել, բայց չի հասնի Բիլայնի «Քեզ համար - Էքսկլյուզիվ»-ին: Փաստորեն համարյա կրկնել են Օրանժի «Ստարտ»-ի սակագները:

Gayl
26.11.2009, 00:20
Լավ բան են մտածել, բայց չի հասնի Բիլայնի «Քեզ համար - Էքսկլյուզիվ»-ին: Փաստորեն համարյա կրկնել են Օրանժի «Ստարտ»-ի սակագները:

Դե էտի էտքան էլ լավ չի որի համար կարելի է քարտ փոխել,պետք է նայես թե շրջապատդ հիմնականում որից է օգտվում Վիվայից օգտվողները շատ շատ են ու ավելիա ձեռ տալիս վիվա,որովհետև հիմնականում զանգերը լինում են վիվայից վիվա,էլ ի՞նչ բիլայնի մասին կարող է խոսք գնալ այ եթե վիվան էժանացնի այ էտ դեպքում ձեռ կտա բայց բիլայնը մի քիչ սուտա:

Rammstein
26.11.2009, 01:55

Արի ես պարզ թվաբանություն ասեմ, բոլորը կհասկանան, խոսքը վերոնշյալ երկու փաթեթների մասին է` Վիվայի «Մագնիս»-ի ու Բիլայնի «Քեազ համար - Էքսկլյուզիվ»-ի.

ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ
Բիլայն - 19 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե

ԱՅԼ ՑԱՆՑԵՐ
Բիլայն - 30 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե

ԻՆՏԵՐՆԵՏ
Բիլայն - 29 դրամ/ՄԲ
ՎիվաՍել-ՄՏՍ - 130 դրամ/ՄԲ

ԲԱՑԻ ԱՅԴ
Բիլայն - մեկ հատ շատ կոնկրետ սեփական ընտրությամբ սիրելի համար - 4 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - փաթեթի ներսում - 10 դրամ/րոպե, բաց պիտի նախապես իմանալ` ով է նույն փաթեթից, ով՞ ոչ:

Էսքան նշածիս մեջ Վիվայի միակ «առավելությունը» էն ա, որ փաթեթի ներսում 10 դրամ ա: Եթե ամեն ինչ միջինացնենք, ապա Բիլայնի տարբերակը դեպքերի մեծ մասի համար էապես ձեռնտու է:
Արդարության համար նշեմ, որ Վիվայի SMS-ի գինն էլ է իջել: Իհարկե եթե չհաշվենք փաթեթի ներսի 5 դրամը, ապա ցանցի ներսում ավելի թանկ ա գալիս` Վիվա - 15 դրամ, Բիլայն - 9 դրամ: MMS-ն էլ` Ցանցի ներսում` Բիլայն - 19 դրամ:

Ինչ վերաբերում է նրան, որ բոլորը Վիվա են օգտագործում, ապա համաձայն չեմ: Իմ շրջապատում վերջին ժամանակներում ահագին մարդ Վիվայից անցավ Բիլայնի, ընդ որում 5 հոգին` իմ խորհուրդների շնորհիվ: Կոնկրետ այդ 5-ից 3-ը միանգամայն հրաժարվեցին Վիվայից, իսկ մյուս 2-ը օգտվում են 2 քարտանի հեռախոսից` հա՛մ Վիվայից, հա՛մ Բիլայնից: Մի խոսքով իմ էն հիմնական ծանոթներին, որոնց ես առաջ ստիպված էի զանգել Վիվայի համարի վրա, հիմա զանգում եմ արդեն ցանցի ներսում:

Հ.Գ. Վիվայի «Օ»-ն տեսել ե՞ք… մեռնեմ էս դիզայներին… :))
http://mts.am/images/online_sms_1.jpg
«Օ» տառի տեղը զրո են գրել: :D

Gayl
26.11.2009, 02:04

Ուրեմն ինձ բիլայնի համար էր պետք որ զանգեի օպերատորին ուղիղ երկու ժամ ընգերությանը խառնել եմ իրար,մինչև մի հատ ճմրթած բերին հասցրին:
Բռատ էտ ի՞նչ գներ ես գրել,վիվայի ամենաթանկ սակագնային պլաններ բերել համեմատել ես բիլայնի ամենաէժանի հետ ընգերս ընկերուհու հետ ,եթե չեմ սխալվում 1 դրամովա խոսում,բա էն 15 դրամի մասին խի չես խոսու՞մ,եթե չեմ սխալվում «Ալո մենք ենք» փաթեթնա,բիլոն քանի գնում մահանումա:

Rammstein
26.11.2009, 02:22

Ապեր, եթե դու Վիվայի «Մագնիս»-ից լավ փաթեթ գիտես, արի մի ալարի, անունն ասա, թե չէ ես մեռա իրանց սայտում ման գալով:
Քո ասած «Ալո Մենք»-ում ցանցի ներսի գինն ա 25 դրամ, այլ ցանցեր` 50 դրամ: Մեկ էլ փաթեթի ներդում 15 դրամ ա, որը, կոպիտ ասած, եղանակ չի փոխում: Հա ու ինետը էլի 130 դրամանոց թալան ա: Մի երկու մանր-մունր բան էլ կա, որը ընդամենը ձեւի համար ա, այլ ոչ թե հաշվել իմացող մարդկանց:

վիվայի ամենաթանկ սակագնային պլաններ բերել համեմատել ես բիլայնի ամենաէժանի հետ
Ու նաեւ Gayl, պիտի խնդրեմ` առանց տեղեկացված լինելու նման բաներ չգրես, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ քեզ, բացի Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

Gayl
26.11.2009, 02:28
Ու նաեւ Gayl, պիտի խնդրեմ` առանց տեղեկացված լինելու նման բաներ չգրես, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ քեզ, բացի Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:

Հազար ներողություն,որովհետև որ մի երկու բառ էլ ասեմ կարողա ասես վիվայի աշխատող եմ:
Ապեր ավելի կոռեկտ,մի հատ գրելուց առաջ իմացի ինչ ես գրում ու ում ես գրում,ինչա նշանակում «Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում» տպավորությունդ մեջդ պահի,ասում եմ էն ինչ տենում ու մտածում եմ արի մի ասա ինչ գրեմ,եթե կարանք նորմալ զրուցենք ուրեմն արի նորմալ զրուցենք,թե չէ չասես «նման բաներ չգրես»:
Իսկ եթե ուզում ես թեման շարունակենք արի շարունակենք առանց վիրավորանքի:

Rammstein
26.11.2009, 03:01

Ուրեմն Գայլ, ոչ ոք ոչ մեկին չի վրավորել: Դու ինձ վերագրել ես մի բան, որը ես չեմ արել, ավելի կոնկրետ ես չեմ համեմատել Վիվայի ամենաթանկ փաթեթը Բիլայնի ամենաէժանի հետ, հենց դրա համար ասեցի, որ նման բան մի գրի: Եթե որեւէ մեկը ինձ վերագրում ա բան, որը ես չեմ արել կամ ասել, ապա ես իրավունք ունեմ խնդրելու ու նույնիսկ պահանջելու, որ նա նման բան ինձ չվերագրի: ;)

ինչա նշանակում «Վիվային պաշտպանելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում» տպավորությունդ մեջդ պահի,ասում եմ էն ինչ տենում ու մտածում եմ արի մի ասա ինչ գրեմ
Շատ հետաքրքրական է, որ դու ինձ կոչ ես անում, որ քեզ չասեմ ինչ գրես, բայց ինքդ ինձ ասում ես նաեւ, որ տպավորությունս իմ մեջ պահեմ:

թե չէ չասես «նման բաներ չգրես»
Խոսքս կիսատ ես մեջբերել: Իսկ ավելի ամբողջական սա ա.

պիտի խնդրեմ` առանց տեղեկացված լինելու նման բաներ չգրես

եթե կարանք նորմալ զրուցենք ուրեմն արի նորմալ զրուցենք
Հուսով եմ` կարանք, ու էսքանով կավարտվի օֆֆտոպը: :)

Gayl
26.11.2009, 03:15
Ուրեմն Գայլ, ոչ ոք ոչ մեկին չի վրավորել: Դու ինձ վերագրել ես մի բան, որը ես չեմ արել, ավելի կոնկրետ ես չեմ համեմատել Վիվայի ամենաթանկ փաթեթը Բիլայնի ամենաէժանի հետ, հենց դրա համար ասեցի, որ նման բան մի գրի: Եթե որեւէ մեկը ինձ վերագրում ա բան, որը ես չեմ արել կամ ասել, ապա ես իրավունք ունեմ խնդրելու ու նույնիսկ պահանջելու, որ նա նման բան ինձ չվերագրի: ;)

Շատ հետաքրքրական է, որ դու ինձ կոչ ես անում, որ քեզ չասեմ ինչ գրես, բայց ինքդ ինձ ասում ես նաեւ, որ տպավորությունս իմ մեջ պահեմ:

Խոսքս կիսատ ես մեջբերել: Իսկ ավելի ամբողջական սա ա.

Հուսով եմ` կարանք, ու էսքանով կավարտվի օֆֆտոպը: :)
Բա մագնիսի կամ Ալո մենք ենք մասին սկզբից խի չէիր գրել,էտ մեկ իսկ երկրորդ ինտեռնետը ավելի էժան տարբերակներ կան քան 130 դրամը,օրինակ օդնօն 18 դրամա տարբեր փաթեթների համար տարբեր գներ ու 130 ից էժան գներ կան չեղավ որ վիվայի էժանը չես գրել,իհարկե եղավ,իմ ամեն ասածին տեր եմ հա ի դեպ օրինակ Հ1 նայելն էլ դեռ անվճարա,էտ մեկը խի չասիր:
Հա եթե տպավորությունդ ինձա վերաբերվում ու էն էլ սխալ ուրեմն պտի մեջդ մնա:Իսկ իմ ասածը քո հետ ոչ մի կապ չուներ:
Էն մնացածն էլ դու ընկալի,որովհետև ինձ չես կարա ասես մի արտահայտվի:

Rammstein
26.11.2009, 11:10
Բա մագնիսի կամ Ալո մենք ենք մասին սկզբից խի չէիր գրել,էտ մեկ իսկ երկրորդ ինտեռնետը ավելի էժան տարբերակներ կան քան 130 դրամը,օրինակ օդնօն 18 դրամա տարբեր փաթեթների համար տարբեր գներ ու 130 ից էժան գներ կան չեղավ որ վիվայի էժանը չես գրել,իհարկե եղավ,իմ ամեն ասածին տեր եմ հա ի դեպ օրինակ Հ1 նայելն էլ դեռ անվճարա,էտ մեկը խի չասիր:

Ուրեմն սենց, նայի. Ընդհանրապես համեմատելուց իրար կողք են դնում երկու փաթեթ, այլ ոչ թե մի օպերատորի մի փաթեթ ու մյուս օպերատորի տարբեր փաթեթներից խառը գներ:

Եթե ուզում ես 18 դրամանոց օդնօյի մասին գրեմ, պրոբլեմ չկա.
ՓԱԹԵԹ 18+
Խմբի նեսում - 8 դր/ր
Ցանցում - 48 դր/ր
Այլ ցանցեր - 68 դր/ր

wap.odnoklassniki.ru - 18 դր/ՄԲ
Այլ կայքեր - 77 դր/ՄԲ

Բայց հենց սաղ հարցը էն ա, որ Վիվայի էդ լավ-լավ գները մի փաթեթի մեջ չեն: Ես չեմ ասել, թե 130-ից էժան չունի, բայց գնա նայի, թե էն 130-ից էժան դեպքերում ներցանցային ու արտացանց զանգերը ինչ արժեն: Մի խոսքով եթե ուզում ես ցույց տալ, որ Վիվայի որեւէ փաթեթ ավելի ձեռնտու ա քան Բիլայնի Էքսկլյուզիվը, ապա ոչ թե միայն ինտերնետի կամ եսիմինչի գները ասա, այլ ամբողջական դիր համեմատի:

Հ1-ի առումով էլ ասեմ. հեռախոսը նախ դիտարկում ենք որպես խոսելու գործիք, հետո այլ բաների, եւ բացի այդ, թող Հ1-ը ինձ փող տա, որ ես իրան նայեմ: Բան չունեմ ասելու, Վիվա առաջինն ա սկսել բջջային հեռուստատեսությունը, բայց նորից եմ ասում, մենք հաշվում ենք, թե որ օպերատորի որ փաթեթով ա խոսելը ավելի հարմար ու շահավետ, ընդ որում խոսելը ոչ միայն ցանցի կամ փաթեթի ներսում, այլ միջինացված: Կարելի ա ինտերնետն էլ չհաշվել, մեկ ա Բիլայնը մնում ա ձեռնտու:

Հա եթե տպավորությունդ ինձա վերաբերվում ու էն էլ սխալ ուրեմն պտի մեջդ մնա:

Էն մնացածն էլ դու ընկալի,որովհետև ինձ չես կարա ասես մի արտահայտվի:
Նորից նույն բանը: Գայլ, կարող ա՞ ֆորումում ինչ-որ մեկին հատուկ թղթով, պեչատով բանով թույլատրված ա արտահայտվել, իսկ մեկ ուրիշին` ոչ:

Edz
26.11.2009, 11:34
սպասեք ավելին, թե՞ ավելիին :D

Իրանց գրածնա, ինձանից բան չեմ ավելացրել կամ պակասացռել, նոր եմ տեսել :D

Edz
26.11.2009, 11:38
Արի ես պարզ թվաբանություն ասեմ, բոլորը կհասկանան, խոսքը վերոնշյալ երկու փաթեթների մասին է` Վիվայի «Մագնիս»-ի ու Բիլայնի «Քեազ համար - Էքսկլյուզիվ»-ի.

ՑԱՆՑԻ ՆԵՐՍՈՒՄ
Բիլայն - 19 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե

ԱՅԼ ՑԱՆՑԵՐ
Բիլայն - 30 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - 35 դրամ/րոպե

ԻՆՏԵՐՆԵՏ
Բիլայն - 29 դրամ/ՄԲ
ՎիվաՍել-ՄՏՍ - 130 դրամ/ՄԲ

ԲԱՑԻ ԱՅԴ
Բիլայն - մեկ հատ շատ կոնկրետ սեփական ընտրությամբ սիրելի համար - 4 դրամ/րոպե
ՎիվաՍել-ՄՏՍ - փաթեթի ներսում - 10 դրամ/րոպե, բաց պիտի նախապես իմանալ` ով է նույն փաթեթից, ով՞ ոչ:

Էսքան նշածիս մեջ Վիվայի միակ «առավելությունը» էն ա, որ փաթեթի ներսում 10 դրամ ա: Եթե ամեն ինչ միջինացնենք, ապա Բիլայնի տարբերակը դեպքերի մեծ մասի համար էապես ձեռնտու է:
Արդարության համար նշեմ, որ Վիվայի SMS-ի գինն էլ է իջել: Իհարկե եթե չհաշվենք փաթեթի ներսի 5 դրամը, ապա ցանցի ներսում ավելի թանկ ա գալիս` Վիվա - 15 դրամ, Բիլայն - 9 դրամ: MMS-ն էլ` Ցանցի ներսում` Բիլայն - 19 դրամ:

Ինչ վերաբերում է նրան, որ բոլորը Վիվա են օգտագործում, ապա համաձայն չեմ: Իմ շրջապատում վերջին ժամանակներում ահագին մարդ Վիվայից անցավ Բիլայնի, ընդ որում 5 հոգին` իմ խորհուրդների շնորհիվ: Կոնկրետ այդ 5-ից 3-ը միանգամայն հրաժարվեցին Վիվայից, իսկ մյուս 2-ը օգտվում են 2 քարտանի հեռախոսից` հա՛մ Վիվայից, հա՛մ Բիլայնից: Մի խոսքով իմ էն հիմնական ծանոթներին, որոնց ես առաջ ստիպված էի զանգել Վիվայի համարի վրա, հիմա զանգում եմ արդեն ցանցի ներսում:

Հ.Գ. Վիվայի «Օ»-ն տեսել ե՞ք… մեռնեմ էս դիզայներին… :))
http://mts.am/images/online_sms_1.jpg
«Օ» տառի տեղը զրո են գրել: :D

բա էս http://mts.am/index.php?menu=151&lng=1

ահագին հարմարա ու էժան

ministr
26.11.2009, 12:11
Չգիտեմ դուք ոնց, ես անցնում եմ նոր փաթեթի...
ու կխոսեմ

փաթեթի ներսում 7 դրամ
ցանցի ներսում 17 դրամ
քաղաքային ցանց 30 դրամ

:hands

Mher1983
26.11.2009, 12:28
Չգիտեմ դուք ոնց, ես անցնում եմ նոր փաթեթի...
ու կխոսեմ

փաթեթի ներսում 7 դրամ
ցանցի ներսում 17 դրամ
քաղաքային ցանց 30 դրամ

:hands

Եսի պայմանագրային փաթեթա?

Ahik
26.11.2009, 12:31
Ժող ջան մի շտապեք. Նոր եմ խոսացել ծանոթիս հետ ասեց ամսի մեկին լիքը նորուտյուններ են սպասվում, նույնիկ հետվճարայինների համար.

Rammstein
26.11.2009, 12:36
բա էս http://mts.am/index.php?menu=151&lng=1

ահագին հարմարա ու էժան

Սա, փաստորեն համարժեք է Բիլայնի «Սիրելի համարներ» ծառայությանը, եւ նրա նկատմամբ ունի.
Առավելություններ.
1. Բիլայնի մոտ 2 հատ համար է հնարավոր ավելացնել («Քեզ համար - էքսկլյուզիվում»` 1), իսկ Վիվայի մոտ` 3:
2. Կարելի է նաեւ 1 հատ ԱՊՀ երկրների համար մտցնել ու խոսել 42 դրամով:

Թերություններ.
1. Չնայած նրան, որ միջին հաշվով Վիվայինը ավելի էժան է (Վիվա - 1 ժամը` 200 դրամ, Բիլայն - 1 ժամը` 240 դրամ), բայց ձեռնտու չի լինի, որովհետեւ մարդ բացի երկար խոսելուց նաեւ կարճ էլ է խոսում: Եթե հաշվենք, որ մարդը 50% դեպքում խոսում է շատ երկար, եւ 50% էլ` 2 րոպեից քիչ, ապա Վիվայով միջինը ստացվում ա րոպեն 6,66 դրամ, իսկ Բիլայնով մնում ա 4 դրամ:
2. Կա սակագնային պլանների սահմանափակում:

«Իմ աշխարհը» ծառայությունից կարող են օգտվել ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդները, բացառությամբ «Բարբառ», «18+», «Համար 5», «Սիրում եմ...», «Տուրիստ» սակագնային պլանների և կորպորատիվ փաթեթների բաժանորդների:
3. Ցուցակի համարները փոխելն արժի

Վիվա - 200 դրամ
Բիլայն - 150 դրամ

Մի բան էլ.

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «Իմ աշխարհը» ցուցակում ներառված հեռախոսահամարների բաժանորդներին զանգահարելիս, Դուք վճարում եք զգալիորեն փոքր գումար անկախ զանգի տևողությունից: Իսկ սակագնային ճկուն համակարգի շնորհիվ, որքան ավելի երկար է զանգի տևողությունը, այնքան ավելի մատչելի է այն:

Մգացրած հատվածը ակնհայտ սուտ ա, որովհետեւ եթե 12-րդ րոպեն արժի 2 դրամ, ապա 13-րդ ու 14-րդը` 10 դրամ:

Edz
26.11.2009, 12:46
Սա, փաստորեն համարժեք է Բիլայնի «Սիրելի համարներ» ծառայությանը, եւ նրա նկատմամբ ունի.
Առավելություններ.
1. Բիլայնի մոտ 2 հատ համար է հնարավոր ավելացնել («Քեզ համար - էքսկլյուզիվում»` 1), իսկ Վիվայի մոտ` 3:
2. Կարելի է նաեւ 1 հատ ԱՊՀ երկրների համար մտցնել ու խոսել 42 դրամով:

Թերություններ.
1. Չնայած նրան, որ միջին հաշվով Վիվայինը ավելի էժան է (Վիվա - 1 ժամը` 200 դրամ, Բիլայն - 1 ժամը` 240 դրամ), բայց ձեռնտու չի լինի, որովհետեւ մարդ բացի երկար խոսելուց նաեւ կարճ էլ է խոսում: Եթե հաշվենք, որ մարդը 50% դեպքում խոսում է շատ երկար, եւ 50% էլ` 2 րոպեից քիչ, ապա Վիվայով միջինը ստացվում ա րոպեն 6,66 դրամ, իսկ Բիլայնով մնում ա 4 դրամ:
2. Կա սակագնային պլանների սահմանափակում:

3. Ցուցակի համարները փոխելն արժի

Վիվա - 200 դրամ
Բիլայն - 150 դրամ

Մի բան էլ.

Մգացրած հատվածը ակնհայտ սուտ ա, որովհետեւ եթե 12-րդ րոպեն արժի 2 դրամ, ապա 13-րդ ու 14-րդը` 10 դրամ:

էս էլ մոռացա ասեմ :D
http://mts.am/index.php?menu=3185&lng=1
էլի վատը չի

Rammstein
26.11.2009, 13:29
էս էլ մոռացա ասեմ
http://mts.am/index.php?menu=3185&lng=1
էլի վատը չի

Դրա մասին էլ գիտեմ: :)
Ծառայության կարգախոսը կարար լիներ «Խոսե՛ք, մինչեւ քուններդ տանի»: :D

Փաստորեն մաքսիմում 60 դրամ ա ստացվում մի զանգը:

ministr
26.11.2009, 16:42
Եսի պայմանագրային փաթեթա?

Այո` "Հատուկ գործընկեր"

Mher1983
26.11.2009, 17:33
Այո` "Հատուկ գործընկեր"

Ետ քաղաքային (30 դրամ ) ցանցի փոխարեն, թող այլ բջջային ցանցի ( 45դրամ ) հետ մի քիչ էժան սարքեն: Չե ոնց նայում եմ Բիլայնի էքսկլյուզիվից լավը հլը դեռ չկա:hands

ministr
26.11.2009, 20:09
Ետ քաղաքային (30 դրամ ) ցանցի փոխարեն, թող այլ բջջային ցանցի ( 45դրամ ) հետ մի քիչ էժան սարքեն: Չե ոնց նայում եմ Բիլայնի էքսկլյուզիվից լավը հլը դեռ չկա:hands

Մոտավորապես 5 հոգուց մեկնա Բիլայնի բաժանորդ, հետևաբար ավելի լավա քաղաքային զանգելն ավելի էժան լինի քան թե այլ ցանց զանգելը:

Rammstein
26.11.2009, 21:58
Մոտավորապես 5 հոգուց մեկնա Բիլայնի բաժանորդ, հետևաբար ավելի լավա քաղաքային զանգելն ավելի էժան լինի քան թե այլ ցանց զանգելը:Կոնկրետ իմ կոնտակտների մեջ հենց նոր հաշվեցի, Բիլայն/ՎիվաՍել = 41%/59%, ընդ որում, նայեցի նաեւ, թե ում եմ հիմնականում զանգում, պարզվեց, որ իրանց մեջ Բիլայն/ՎիվաՍել = 67%/33%: :)

Helios
26.11.2009, 22:27
ի դեպ օրինակ Հ1 նայելն էլ դեռ անվճարա,էտ մեկը խի չասիր:

էդ բջջային հեռուստատեսությունըՄՏՍ-ի կտերիցա ընդամենը...
ես արդեն գրել եմ, որ իրանց արածը հեչ էլ բջջային հեռուստատեսություն չի, այլ լրիվ ուրիշ բան՝ ավելի կոնկրետ ընդամենը մի սայթ:angry
Ի դեպ չնայած անվճար լինելուն, ես տենց էլ չկարողացա դրանից օգտվեմ, որտև նույնիսկ մի կինո մինչև վերջ չեմ կարում նայեմ՝ կես ժամից հեռախոսս նենցա տաքանում, որ էնա-էնա կարմրումա:D մի ժամից էլ կախվումա էն կարգի, որ մինչև ակումլյատորը չես հանում, չի անջատվում...
դա էն դեպքում, որ իմ հեռախոսի պրոցեսորը համարյա կես մեգահերցա ու վիդեոքարտն էլ լավ հզորա..;)

ministr
26.11.2009, 22:58
Կոնկրետ իմ կոնտակտների մեջ հենց նոր հաշվեցի, Բիլայն/ՎիվաՍել = 41%/59%, ընդ որում, նայեցի նաեւ, թե ում եմ հիմնականում զանգում, պարզվեց, որ իրանց մեջ Բիլայն/ՎիվաՍել = 67%/33%: :)

Իմ կոնտակտներում 10-90-ա հօգուտ Վիվայի

Rammstein
26.11.2009, 23:08
դա էն դեպքում, որ իմ հեռախոսի պրոցեսորը համարյա կես մեգահերցա ու վիդեոքարտն էլ լավ հզորա..

Ո՞նց կարա կես մեգահերց լինի: Երեւի ուզում էիր ասել գիգահերց:

Օրինակ` իմ հեռախոսը, որը սկի սմարտֆոն էլ չի (Siemens SXG75), բայց վրան Qualcomm MSM6250, 146 ՄՀց-անոց պրոցեսոր ա:

Ապե Ջան
26.11.2009, 23:12
Չգիտեմ դուք ոնց, ես անցնում եմ նոր փաթեթի...
ու կխոսեմ

փաթեթի ներսում 7 դրամ
ցանցի ներսում 17 դրամ
քաղաքային ցանց 30 դրամ

:hands
ես ոնց կարող եմ օգտվել էտ սակագնային պլանից?

xaker00
27.11.2009, 18:23
Ժող ջան, մի հատ USB connect zte mf627 կա... հիմա ինչ անեմ, որ կարողանամ վիվաի քարտով ինետ մտնեմ....ինքը նախատեսված է ռուսաստանի մտս-ի համար, որ ստեղանց քարտն եմ դնում, ասում ա ռուսաստանի մտս դիր....

ministr
27.11.2009, 18:48
Պետքա մեկի միջոցով մտնես փաթեթ...

Արմկար
27.11.2009, 19:00
Ժող ջան, մի հատ USB connect zte mf627 կա... հիմա ինչ անեմ, որ կարողանամ վիվաի քարտով ինետ մտնեմ....ինքը նախատեսված է ռուսաստանի մտս-ի համար, որ ստեղանց քարտն եմ դնում, ասում ա ռուսաստանի մտս դիր....

նախ մոդեմտ պիտի unlock անես , հետո էլ գնաս վիվասել ու գնես մտս կոնեկտի քարտ ու օգտագործես

xaker00
27.11.2009, 19:42
unlock
հա, դա գիտեմ, բայց տան պայմաններում հնարավոր է՞

Արմկար
27.11.2009, 19:59
հա, դա գիտեմ, բայց տան պայմաններում հնարավոր է՞

հնարավոր է ինձ PM ուղարկոմ ես մոդեմի մոդելը և imei--ը և webmoney--ի վրա 15wmz ես քեզ կուղարկեմ unlock code-ն

xaker00
27.11.2009, 20:02
հնարավոր է ինձ PM ուղարկոմ ես մոդեմի մոդելը և imei--ը և webmoney--ի վրա 15wmz ես քեզ կուղարկեմ unlock code-ն
Ուրեմն նոր անլոկի ծրագիր ինետից քաշեցի... էնտեղ ինչ-որ ձրի ա... միատ նաեք...
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2074716

tikopx
27.11.2009, 20:02
հա, դա գիտեմ, բայց տան պայմաններում հնարավոր է՞
իսկ դրանից հետո բոլոր քարտերն են աշխատում թե մենակ կոնկրետ 1-ը?:think

xaker00
27.11.2009, 20:05
իսկ դրանից հետո բոլոր քարտերն են աշխատում թե մենակ կոնկրետ 1-ը?
երևի բոլորը...

Արմկար
27.11.2009, 20:17
Ուրեմն նոր անլոկի ծրագիր ինետից քաշեցի... էնտեղ ինչ-որ ձրի ա... միատ նաեք...
http://torrents.ru/forum/viewtopic.php?t=2074716

Չգիտեմ էտ մեթոդը կաշխատի թէ չէ՞ , բայց կոդի գեներացիան ամենաանվնաս մեթոդն է

xaker00
27.11.2009, 20:32
webmoney--ի վրա 15wmz
դրամով, ինչքան է լինում՞՞

Արմկար
27.11.2009, 20:42
դրամով, ինչքան է լինում՞՞

5800 դրամ

xaker00
28.11.2009, 16:51
Էտ տոռռենտից քաշաց ծրագրով մոդեմս անլոկ արեցի.... իրա վրա հիմա Globe Visibility connect ծրագիրնա.... հիմա ինձ կարող եք օգնել, վիվասելլ-մտս-ի պարամետրերը տեղադրելու համար... մասնավորապես պետք է՝
Dial Number
APN name (էսի երևի inet.vivacell.am է...)
DNS server adress
ու եթե կա, ապա user name and password

Helios
28.11.2009, 18:47
Ո՞նց կարա կես մեգահերց լինի: Երեւի ուզում էիր ասել գիգահերց:

Օրինակ` իմ հեռախոսը, որը սկի սմարտֆոն էլ չի (Siemens SXG75), բայց վրան Qualcomm MSM6250, 146 ՄՀց-անոց պրոցեսոր ա:

Շատ ճիշտ ես:hands
սխալվել էի՝ կես գիգահերց ոչ թե մեգա...:oy

xaker00
28.11.2009, 19:20
Էտ տոռռենտից քաշաց ծրագրով մոդեմս անլոկ արեցի.... իրա վրա հիմա Globe Visibility connect ծրագիրնա.... հիմա ինձ կարող եք օգնել, վիվասելլ-մտս-ի պարամետրերը տեղադրելու համար... մասնավորապես պետք է՝
Dial Number
APN name (էսի երևի inet.vivacell.am է...)
DNS server adress
ու եթե կա, ապա user name and password
Ժող ջան... էլ պետք չի..... ամենինչ եղավ... առանց 5800 դրամի... եթե պետք լինի, գրեք, կասեմ թե ինչպես գլուխ հանեցի.....

Ներսես_AM
28.11.2009, 23:22
Ժող ջան... էլ պետք չի..... ամենինչ եղավ... առանց 5800 դրամի... եթե պետք լինի, գրեք, կասեմ թե ինչպես գլուխ հանեցի.....
Միանգամից մի հատ նոր թեմա բաց, մեջը գրի էլի, որ ում պետք լինի կարդա իմանա ;)

Մելոման
01.12.2009, 01:12
Հայաստանում արդեն գործում է բջջային հեռուստատեսությունը

ՎիվաՍել-ՄՏՍ ձեռնարկությունը նոյեմբերից գործարկեց "Բջջային հեռուստատեսություն" ծառայությունը: Այդ ծառայության շնորհիվ 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած ամենասիրելի հեռուստահաղորդումների ամբողջական տարբերակները:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ 3G և ՙԲջջային հեռուստատեսության՚ հնարավորությամբ հեռախոս ու ակտիվացրած ինտերնետ և գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթում:
Նախնական շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի "Բջջային հեռուստատեսություն" ծառայությունը կառաջարկի հայաստանյան 12 հեռուստաալիք: Մասնավորապես` Հ1, Հ2, Արմենիա, Երկիր մեդիա, Կենտրոն, Շանթ, Հայ Թի Վի, Թի Վի 5, Ա Թի Վի, ԱրմՆյուզ, Արարատ և Դար 21 հեռուստաալիքների սպորտային, երաժշտական, զվարճալի հաղորդումները, սերիալները, վավերագրական հաղորդումներն ու նորությունները: Օգտվողներին հասու կլինի նաև առաջարկվող ծրագրերի ցանկը, որի շնորհիվ բաժանորդները կկարողանան ընտրել յուրաքանչյուր ալիքով դիտելիք հաղորդումները:
Բջջային հեռուստատեսությամբ հաղորդումներ դիտելու համար պետք է բջջային հեռախոսից մուտք գործել tv.vivacell.am կամ tv.mts.am կայքերը, հետևել "Դիտել ալիքները" հղմանն ու ընտրել հեռուստաալիքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԲջջային հեռուստատեսություն՚ ծառայությունը նոյեմբերի 12-ին մեկնարկեց նախ փորձնական տարբերակով, բոլորի համար անվճար: Փորձնական 1 ամիսը լրանալուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաև նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ և այլն:
/Հ.Գ. Հարցրեք "Թի վի շաբաթ" շաբաթաթերթը և կտեղեկանաք հեռուստատեսային վերջին նորություններին/:

Helios
01.12.2009, 22:07
[COLOR="Navy"] /Հ.Գ. Հարցրեք "Թի վի շաբաթ" շաբաթաթերթը և կտեղեկանաք հեռուստատեսային վերջին նորություններին/:

Մելոման ջան, որ նախորդ գրառումները կարդաիր, կիմանաիր, որ քո գրածը վաղուց արդեն նորություն չի...;)
եթե իհարկե "Թի վի շաբաթ" շաբաթաթերթի գովազդը չես անում:D

Աթեիստ
04.12.2009, 01:47
MTS-ին վերաբերող նորություն (http://www.exler.ru/blog/item/7280/), որը դեռևս կապ չունի Վիվասելի հետ (հուսով եմ չի էլ ունենա)։

2 բառով. եթե 150 օր չեք օգտվում MTS-ի քարտից, բայց չեք էլ հետ հանձնում, քարտն անցնում է նոր տարիֆի և օրեկան տանում է մոտ 3500 դրամ։
Գործում է դեռևս կարծես թե միայն Մոսկվայում։

terev
04.12.2009, 13:27
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԼԱՍԻԿ ՍՈԼՈ ՓԱԹԵԹՈՒՄ

Ստորև ներկայացված են փոփոխված գներն ու սակագները.

Միացման վճար 500 դրամ
Երաշխիքային կանխավճար 5000 դրամ
Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 20
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 40
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 30
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35
SMS դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10
Լրացուցիչ ծառայություններ
Սեփականատիրոջ փոփոխություն 500 դրամ
Համարի փոփոխություն 1000 դրամ
Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) 500 դրամ/ամիս
Ամսավճար միայն մուտքային զանգերի համար 800 դրամ/ամիս

Այս փաթեթի ամսավճարը կազմում է 4000 դրամ:
Ներկայացված բոլոր գները ներառում են ԱԱՀ:

http://lragir.am/armsrc/economy-lrahos30981.html

Rammstein
04.12.2009, 19:15
Երեկ հեռախոսիս մեջ Վիվայի քրտ դրեցի, բայց տենց էլ չկարողացա օգտվել հեռուստատեսությունից: Ուրիշ կայքեր նորմալ մտնում էր, բայց հեռուստատեսության հասցեն գրելուց Error 504 էր տալիս` Gateway timeout: Զանգեցի 111, հեռոխոսի մոդելը ուզեց, ասեցի, որ Siemens SXG75 ա, ու 3Ջի ունի: Հետո հարցրեց` մեջը Media Player ա՞ թե՞ Real Player: Ասեցի, որ իրա զավադսկոյ մեդիա փլեյերն ա: Ասեց, որ ծանրաբեցնված ա, մի 2 ժամից փորձեմ: :think

Բայց մեջս կասկած մտավ, էն 111-ի ինքնապատասխանիչում ասվում ա, որ էդ ծառայության համար հեռախոսը պիտի ունենա 3G-ի եւ բջջային հեռուստատեսության հնարավորություն: Հիմա իմը 3Գ ունի, բա ո՞նց իմանամ հեռուստատեսության հնարավորութոյւն ունի՞ թե՞ չէ: :think

Zangezur
04.12.2009, 19:41

էտ մոմենտով ինրանց ոչ մի բան մի հարցրա, անկապ բաներ են ասում: Եթե դաժե կայքը չի բացում, էտ ինչ կապ կարա ունենա հեռախոսի հեռուստատեսության հնարավորության հետ՞՞՞, միակ խնդիրը կարա կապված լինի կոնֆիգուրացիայի հետ: Սիմենսի հետ վաբշե չունեմ, մենակ են կարամ ասեմ, որ վիվայի կողմից ուղարկված ինստեռնետ նաստռոյկաները պռոկսիի տվյալներով են ոնց որ, պտի ձեռքով սարքես նաստռոյկաները ու մենակ նշեշ homepage-ը և APN կամ packet data access point (inet. vivacell.am), ուրիշ ոչ մի բան, իսկ պռոկսիի դաշտերը թողես դատարկ: Մեկել մի բան. օրինակ սմառտերի մեջ ռեալ փլեյեռի նաստռոկաների մեջ էլ պտի հիմնական կոնֆիգուրացիան դնես վիվա.
Բայց շատ հեռախոսների ռաստվել որ վիվայի ուղարկած նաստռոյկաներով լինումա, ու շատերի վրա մենակ ռուչնոյ նաստռոյկա անելուց հետոյա եղել՞՞՞՞՞

Rammstein
04.12.2009, 20:13
Սիմենսի հետ վաբշե չունեմ
Դու իմ հեռախոսից հաստատ տեսած չես լինի, որովհետեւ դրանից Հայաստանում երեւի մի 3, 4 հատ լինի:

վիվայի կողմից ուղարկված ինստեռնետ նաստռոյկաները պռոկսիի տվյալներով են ոնց որ
Ես իմ մոտի բոլոր նաստռոյկեքը ձեռով եմ անում: Ասում եմ, ուրիշ սայտեր մտնում էր, դա նշանակում ա, որ նաստրոյկեքի հետ պրոբլեմ չի եղել:

Եթե դաժե կայքը չի բացում, էտ ինչ կապ կարա ունենա հեռախոսի հեռուստատեսության հնարավորության հետ
Հա, ես էլ եմ տենց մտածում: Տրամաբանորեն նույնիսկ 3G չունեցող հեռախոսով պիտի հնարավոր լինի էդ հասցեով մտնել, ուղղակի դիտել չի լինի:

Helios
04.12.2009, 22:08
Երեկ հեռախոսիս մեջ Վիվայի քրտ դրեցի, բայց տենց էլ չկարողացա օգտվել հեռուստատեսությունից: Ուրիշ կայքեր նորմալ մտնում էր, բայց հեռուստատեսության հասցեն գրելուց Error 504 էր տալիս` Gateway timeout:

իմ մոտ էլ նույն պատմությունն էր երեկ՝ ուզում էի ծանոթներիցս մեկի հեռախոսով կպնել...
էսքան ժամանակ ոչ մի հեռախոսով չի ստացվել կպնել, մենակ սմարտֆոներով... սմարտով առանց որևէ լրացուցիչ նաստրոյկի կպնումա... մենակ պետքա աքսես փոինթը դնես ու վերջ:hands

Rammstein
04.12.2009, 22:32

Հետաքրքիր ա, փաստորեն տարբերություն կա հեռախոսների միջեւ: Այսինքն` եթե իմով չէր կպնում, կարամ ենթադրել, որ իմ հեռախոսը էդ հեռուստատեսության հնարավորությունը չունի հա՞: :think

Zangezur
05.12.2009, 00:19
Հետաքրքիր ա, փաստորեն տարբերություն կա հեռախոսների միջեւ: Այսինքն` եթե իմով չէր կպնում, կարամ ենթադրել, որ իմ հեռախոսը էդ հեռուստատեսության հնարավորությունը չունի հա՞: :think

Rammstein ջան նորից կրկնեմ, վիվայի ուղարկած նաստռոյկաներով սկսզբում վաբշե սայտը չէր բացում, հետո մի անգամ ուղերկեց, էտ մեկով սայտը բացում էր, բայց տելեվիզորի մոմենտը չէր աշխատում, հետո ռուչնոյ սարքեցի, նոր սկսեց աշխատել: Հեռախոսս նօկիա 6288: Տենց բան ենթադրելու կարիք չկա, որտև սայտը չբացելը էտ հնարավորության հետ հաստատ կապ չունի:

Rammstein
05.12.2009, 01:09

Հաաա՜, պարզա ա:
Ես սկզբից էլ ռուչնոյ եմ դրել, ուղղակի պրոքսին մոռացել եմ անջատեմ: Ես էլ ասում եմ` ինչ ա: Օրինակ Բիլայնով եթե պրոքսին չեմ անջատում, ոչ մի սայտ չի մտնում:
Մի հատ կփորձեմ, պորքսին անջատած:
Իսկ մի բան էլ հարցնեմ, եթե քարտի մեջ 0 դրամ լինի, կմտնի՞:

Ոնց հասկացա պիտի No Proxy ռեժիմով մի հատ էլ փորձեմ: :think

Zangezur
05.12.2009, 01:20

Հա էլի տենց մի բանել իմ հեռախոսի վրա կա:
0 դրամի դեպքումելա մտնում

Rammstein
05.12.2009, 01:29
Հա էլի տենց մի բանել իմ հեռախոսի վրա կա:
0 դրամի դեպքումելա մտնում
Մտավ, բայց որ էդ հղումների վրա սեղմում եմ, գրում ա «Cannot process media»:

BOBO
08.12.2009, 18:37
«18+». անսահմանափակ շփում մտերիմների հետ

Այսուհետ «MegaWAP» և «18000 զանգ» ծառայությունների միջոցով «18+» սակագնային պլանի բաժանորդները կարող են անսահմանափակ շփվել մտերիմների հետ:

Այսպես, ակտիվացնելով «MegaWAP» ծառայությունը, կարելի է ամբողջ 24 ժամ անվճար շփվել odnoklassniki.ru կայքում: Իսկ «18000 զանգ» ծառայությունը թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով զանգեր խմբի ներսում:

Ծառայություններն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել համապատասխան հրահանգն ու սեղմել զանգահարելու կոճակը:
«MegaWAP» ----*118*18#---18 դրամ
«18000 զանգ » --*118*88#---48 դրամ

Եվ սա դեռ ամենը չէ: Այժմ ինտերնետի վճարը բոլոր կայքերի համար կազմում է ընդամենը 18 դրամ/ՄԲ (նախկին 77 դրամի փոխարեն):

http://mts.am/index.php?lng=1&menu=1625&page=news&newsID=15395

Իսկ «18000 զանգ» ծառայությունը թույլ է տալիս 24 ժամվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով զանգեր խմբի ներսում:
Այսինքն ձրի?:think

terev
08.12.2009, 18:48
Այսինքն ձրի?

Ոնց հասկացա, ԱՅՈ:
Այսինքն, եթե Վիվաի բոլոր բաժանորդները անցնեն «18000 զանգ» փաթեթին, ամսեկան կարող են խոսել անսահմանափակ, ընդամենը 48*30=1440 դրամով:

Norton
08.12.2009, 18:50
Այսինքն ձրի?
Խմբի ներսում, եթե 18+-ի խումբնա, ապա 5 հոգուց ավել չես կարա մտցնես:

BOBO
08.12.2009, 18:51
Ոնց հասկացա, ԱՅՈ:
Այսինքն, եթե Վիվաի բոլոր բաժանորդները անցնեն «18000 զանգ» փաթեթին, ամսեկան կարող են խոսել անսահմանափակ, ընդամենը 48*30=1440 դրամով:
եթե ձրի լինի խմբի մեջեն ձրի խոսալու իսկ խմբի մեջ 5 հօգի կարա լինի
18000 զանգ-ը փաթեթ չի ծառայությունա 18+-նա փաթեթ

BOBO
08.12.2009, 18:55
«18+» սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 64 կբիթ/վրկ:
Էս էլ մտածումեի որ մոդեմս անլոք անեմ կարամ սրանից օգտվեմ:cry

Էտ դրանք 1 օրովա փաստորեն, մի լավել գրելեն ակտիվացման վճար փոխանակ օրավարձ գրեն, եսել զարմացա

Mobile
10.12.2009, 16:31
Ինչ-որ մեկը լսել ա, որ Ռալֆ Յիրիկյանը որոշել ա քաղաքականության մեջ մտնել??:secret

terev
10.12.2009, 16:35
Ինչ-որ մեկը լսել ա, որ Ռալֆ Յիրիկյանը որոշել ա պատգամավորության թեկնածություն դնել??:secret

Որ նախագահի թեկնածություն էլ դնի, ես չեմ զարմանա: Նազենիից հետո ամենաշատը Յիրիկյանն է երևում հեռուստաէկրաններին ու մամուլում:

Okamigo
18.12.2009, 23:20
Քանի գնում,ավելի եմ սկսում հարգել Վիվասելին ու նրա տնօրեն Ռալֆ Յիրիկյանին,շատ լավ միջոցառումներ են հովանավորում,սպորտին են աջակցում,ինձ շատ ու շատ ուրախացրեց Հատիսին հովանավոր կանգնելու Վիվայի նախաձեռնությունը,ապրի Վիվան,ամանչում եմ որ Վիվայի բաժանորդ չեմ:oy,ուղղակի ինետնա թանկ,բայց հավանական է կվերցնեմ,ավելի լավ փողերս թող գնա բարի գործերի համար,կիմանամ որ գումարս գնում է մի լավ ու կարևոր գործի համար,Դոռադո կառնեմ ու մեծ մասը Վիվայով կխոսամ

Rammstein
19.12.2009, 00:00
ավելի լավ փողերս թող գնա բարի գործերի համար,կիմանամ որ գումարս գնում է մի լավ ու կարևոր գործի համար
Ճիշտ է, գումարդ կգնա ամենակարիքավոր հայ ընտանիքներից մեկին` պարոն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին:

Ներսես_AM
19.12.2009, 00:13
Ավելի լավա Քոչարյանի ջեբը գնա(ինչի վրա խիստ կասկածում եմ, որ ռուսները թողնեն եսիմինչ մի չափերով գնա), կողքից էլ լիքը ուրիշ լավ բաների վրա, քան թե ուղիղ գնա Պուտինենց ջեբը:

Աթեիստ
19.12.2009, 00:17
Հուսով եմ գոնե այս տարի տանեցիք կկարողանան իրենց վիվաներով զանգել, շնորհավորել (ու չեն մնա իմ բիլայնի հույսին):

ministr
19.12.2009, 00:22
Վիվան ծրագրումա BlackBerry-ի սերվիս ունենալ :hands

Life
19.12.2009, 01:27
Բլեքբերիի սեռվիսը որնա՞:)

Hda
19.12.2009, 11:19
Վիվան ծրագրումա BlackBerry-ի սերվիս ունենալ :hands
միգուցե սկզբից վաչառք , հետո սերվիս

Rammstein
19.12.2009, 13:24
Ավելի լավա Քոչարյանի ջեբը գնա(ինչի վրա խիստ կասկածում եմ, որ ռուսները թողնեն եսիմինչ մի չափերով գնա), կողքից էլ լիքը ուրիշ լավ բաների վրա, քան թե ուղիղ գնա Պուտինենց ջեբը:

Դե եթե տենց ենք նայում, ապա Օրանժը գյալըբո ֆրանսիացիներ են, Վիվան ու Բիլայնն էլ` նասիցտ ռուսներ, ի դեմս ՊուԾինի: Ժողովուրդ, շպրտե՛ք ձեր բջջային հեռախոսները::B:D

Բայց Պուտինը, եթե չեմ սխալվում Բիլայնի աշխատող չի չէ՞::)

չեզոք
19.12.2009, 13:44

ռուսների մեջ էլ գյալուբոյներ կան ինչպես որ ցանկացած ազգում ու ընդ որում տոկոսային հարաբերությունա նույննա:իսկ նացիզմը երկիրը շատ ավելի վակաբեկող հանգամանքա:Այնպես որ եթե դուք այս սզբունքներով եք առաջնորդվում օպերատորի ընտրության հարցում ապա եզրակացություննրը ինքներտ արեք: Մեկէլ Rammstein ջան գյալուբոյը հոգեբանական տիպաժա ոչ թե սեռական կողմնորոշում:

Rammstein
19.12.2009, 16:38
իսկ նացիզմը երկիրը շատ ավելի վակաբեկող հանգամանքա:Այնպես որ եթե դուք այս սզբունքներով եք առաջնորդվում օպերատորի ընտրության հարցում ապա եզրակացություննրը ինքներտ արեք:
Եթե հասկանայիր գրառմանս իմաստը, ապա կհասկանայիր նաեւ, թե ես ինչ սկզբունքով եմ առաջնորդվում: ;)
Ասեմ, որ ես Բիլայնի բաժանորդ ե՛մ ու կմնամ:

Մեկէլ Rammstein ջան գյալուբոյը հոգեբանական տիպաժա ոչ թե սեռական կողմնորոշում:
Չեզոք ջան, իսկ դու ինչի՞ց եզրակացրեցիր, որ ես հակառակն եմ պնդում, իմ գրառման մեջ տենց բան է՞ր գրած: :esim

Invisible man
19.12.2009, 22:38
Որ նախագահի թեկնածություն էլ դնի, ես չեմ զարմանա: Նազենիից հետո ամենաշատը Յիրիկյանն է երևում հեռուստաէկրաններին ու մամուլում:

Լավն էր :D

Helios
20.12.2009, 20:30
Քանի գնում,ավելի եմ սկսում հարգել Վիվասելին ու նրա տնօրեն Ռալֆ Յիրիկյանին,շատ լավ միջոցառումներ են հովանավորում,սպորտին են աջակցում,ինձ շատ ու շատ ուրախացրեց Հատիսին հովանավոր կանգնելու Վիվայի նախաձեռնությունը,ապրի Վիվան,ամանչում եմ որ Վիվայի բաժանորդ չեմ:oy,ուղղակի ինետնա թանկ,բայց հավանական է կվերցնեմ,ավելի լավ փողերս թող գնա բարի գործերի համար,կիմանամ որ գումարս գնում է մի լավ ու կարևոր գործի համար,Դոռադո կառնեմ ու մեծ մասը Վիվայով կխոսամ

Վիվայի բաժանորդ չե՞ս... :) մի հատ էլ ասեիր որ Վիվայի աշխատող էլ չես:D

Էդ ձեռքերդ բռնել են չեն թողե՞լ Վիվայի բաժանորդ դառնալ որ ամաչում ես:D

Okamigo
20.12.2009, 21:12
Վիվայի բաժանորդ չե՞ս... :) մի հատ էլ ասեիր որ Վիվայի աշխատող էլ չես:D

Էդ ձեռքերդ բռնել են չեն թողե՞լ Վիվայի բաժանորդ դառնալ որ ամաչում ես:D

Ուրմեն ես Վիվայի աշխատաող չեմ,իսկ թե ինչու դեռ չեմ դառել ,պատճառը ես գրել եմ

Okamigo
23.12.2009, 17:18
ՎիվաՍել-ՄՏՍ”-ը դիվերսիֆիկացնում է տվյալների փոխանցման կապուղիները

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը այսօր նոր պայմանագիր է ստորագրել GNC-Alfa մեծածախ ինտերնետ-պրովայդերի հետ, ինչը թույլ կտա օպերատորին դիվերսիֆիկացնել տվյալների փոխանցման կապուղիները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, պայմանագրի շրջանակներում ընկերությունը GNC-Alfa-ից ձեռք կբերի Երեւանից մինչեւ հայ-վրացական սահման ձգվող օպտիկամանրաթելային մալուխ: Համակարգի այդ հատվածը կգործարկվի 2010 թվականին:

Այս տարվա նոյեմբերի 17-ին “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” եւ GNC-Alfa-ն պայմանագիր էին ստորագրել, որով “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հնարավորություն էր ստացել ցանց ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում եւ միանալ տվյալների փոխանցման միջազգային ցանցերին: Հարավում GNC-Alfa-ի մալուխը միակցված է Իրանի ընդարձակ օպտիկամանրաթելային մալուխային ցանցին եւ ելք է ապահովում դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցերը:

Միանալով միջազգային ցանցերին` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կարող է մեծացնել իր կապուղիների թողունակությունը` բաժանորդների շրջանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների անընդհատ աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ կանխատեսումների, 2010-ից 2013թթ. ընկած ժամանակահատվածում շարժական լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում շեշտակի կաճի:

Մինչ օրս “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը տվյալների փոխանցման իր կապուղիների թողունակությունն ավելացրել է շուրջ հինգ անգամ:

terev
23.12.2009, 17:23
դիվերսիֆիկացնել

Ինչա՞ նշանակում ետ դիվերսիֆիկացնելը:

Okamigo
23.12.2009, 21:15
Ինչա՞ նշանակում ետ դիվերսիֆիկացնելը:

Երևի հզորացնել

Helios
23.12.2009, 22:36
Երևի հզորացնել

նշանակումա այլընտրանքային կամ տվյալ դեպքում պահուստային ուղիների կառուցում

Edz
24.12.2009, 21:51
Վիվան էլա փորձում հետ չմնա, բայց ոնցոր դեռ չի ստացվում

Բոնուս բոլոր կանխավճարային բաժանորդների համար
2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և Երևանի քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:

Պարզապես ուղարկեք Ձեր բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեք կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
Բոնուս չի կուտակվում.
•Քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո
•Ռոումինգում զանգեր ստանալիս
Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել.
•Գտնվելով ռոումինգում
•Պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս
•Հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է)
•Հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է)
Բոնուսային հաշիվը կարող եք ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2010 թվականի փետրվարի 13-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ. կուտակեք բոնուս` ստանալով զանգեր:

Մանրամասների համար զանգահարեք 111:

24/12/2009

http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=15785

Helios
24.12.2009, 22:20
Վիվան էլա փորձում հետ չմնա, բայց ոնցոր դեռ չի ստացվում

http://vivacell.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=15785

Բիլայնի երեխաներ տարիֆի կլոննա :D

VisTolog
26.12.2009, 21:34
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010թ.-ին նախատեսում է ներդնել նոր` «Երկարաժամկետ էվոլյուցիայի» (LTE) տեխնոլոգիայի վրա հիմնված, չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայությունների մատուցում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հետևողական է բաժանորդների համար միջազգային չափանիշներին համապատասխան որակի սպասարկում ապահովելու գործում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի լայնաշերտ ծառայություններից օգտվողների թիվը շարունակում է աճել` ամեն ամիս արձանագրելով «ՄՏՍ Կոնեկտ» սակագնային պլանից օգտվողների 40 տոկոս աճ: Լայնաշերտ ծառայություններից օգտվող բաժանորդները մի մասն են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տվյալների փոխանցման տարատեսակ ծառայություններից օգտվողների: Այսօրվա դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի GPRS, EDGE և UMTS/HSPA տեխնոլոգիաների հիման վրա տվյալների փոխանցման ծառայություններից օգտվում է 600 հազար մարդ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ավելի քան 2 միլիոն բաժանորդների մոտ 30 տոկոսը: Այս տարվա հունվարից սկսած, բաժանորդների այս խումբն աճել է 17 տոկոսով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների շուրջ 20 տոկոսն օգտվում է UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա իրականացվող 3G ծառայություններից:

Ակնկալվում է, որ Հայաստանի ևս 47 քաղաքներում և խիտ բնակեցված գյուղական համայնքներում 3G ցանցի ներդրումից հետո, ծառայություններից օգտվողների թիվը շարունակելու է աճել` ավելի վաղ արդեն իսկ այն օգտագործող Երևանի, Վանաձորի և Գյումրիի հետ կազմելով Հայաստանի բնակեցված տարածքի 64.5 տոկոսը: 2.5G և 3G ծառայությունները հասանելի են նաև Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, այդ թվում կառամատույցներում, շարժասանդուղքներին և շարժման մեջ գտնվող գնացքի վագոններում:

Հավատարիմ մնալով «Վոդաֆոն» և «ՄՏՍ» ընկերությունների միջև ձեռք բերված ռազմավարական համագործակցության պայմանավորվածությանը, «Վոդաֆոնի» մասնագետներն իրականացնում են «ՄՏՍ»-ի բոլոր դուստր ձեռնարկությունների ընթացիկ աշխատանքի արդյունավետության մոնիթորինգ: «Վոդաֆոնի» փորձագետների կողմից անցկացված վերջին հետազոտությունների համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության արդյունավետությունը համապատասխանում է Արևմտյան Եվրոպայում ընդունված չափանիշներին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր բաժանորդներին առավել հարազատ ու ընկալելի ներկայանալ իր ապրանքանիշով, ինչպես նաև մատուցել առավել համապարփակ նորարարական ծառայություններ:

Աղբյուրը նշում է, որ 2010-ին ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է համագործակցությունը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ` հավատարիմ մնալով տարեցտարի նորանոր ոլորտներ ընդգրկող Կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կորպորատիվ պատասխանատվության ծրագրերն ընդգրկում են մշակույթի, սպորտի, բնապահպանության և կրթական ոլորտները: Հավասարապես ուշադրության կենտրոնում են նաև երեխաները:

http://www.aysor.am/am/news/2009/12/25/viva/

Okamigo
27.12.2009, 01:28
դե եթե հաշվի առնենք որ gnc alfa-ից առանձին գիծա առել,ապա ինտերնետայի շուկայում լավ մրցակիցա լինելու,խոսքս հյուսիսային սեգմենտի մասինա

Reh32
01.01.2010, 05:44
Այսօր մեր շատ սիրելի օպերատորը 23,30-01,30 մեռած էր :angry եղբայրս օռանժ քարտով զանգում էր , ընկերներին: ես ել նախանձում.:

Rammstein
01.01.2010, 06:27
Այսօր մեր շատ սիրելի օպերատորը 23,30-01,30 մեռած էր :angry եղբայրս օռանժ քարտով զանգում էր , ընկերներին: ես ել նախանձում.:
Դե ՎիվաՍել - ՄՏՍ -ը միշտ էլ Նոր Տարվա գիշերը իրա նվերը մատուցում ա բաժանորդներին, կապի բացակայության տեսքով: :D
Ասեմ, որ միայն Օրանժը չէր, որ նորմալ էր: :)

Helios
04.01.2010, 20:50
ՄՏՍ-ից մի քիչ նեղացած եմ:(
Բիլայնն ու Օռանժը կարգին Ամանորյա ակցիաներ են անում, իսկ ՄՏՍ-ը մի հատ մատը մատին չի խփում:angry
Էդքան բաժանորդ հավաքեցին, էլ իրար չեն գալիս:(
մինչև էդ իրանց պատեպատ էին տալիս՝ էլ բարեգործություններ էին անում, էլ բոնումներ էին տալիս...

ՄՏՍ-ի աշխատողներ, ինչի՞ ոչ մեկդ ձեզ չեք բացահայտում:( մեկնումեկդ ձեն հանեք... չեմ հասկանում էդքան ամոթա՞ ՄՏՍ-ում աշխատելը, որ չեք ասում:oy

ministr
10.01.2010, 13:08
Ժողովուրդ էն tv.vivacell.am-ը ձեզ մոտ աշխատումա? Էջը բացվումա բայց հաղորդումները load չեն լինում:

Helios
10.01.2010, 13:20
Ժողովուրդ էն tv.vivacell.am-ը ձեզ մոտ աշխատումա? Էջը բացվումա բայց հաղորդումները load չեն լինում:

իմ մոտ էլ չի բացում:8
ուղղակի ուրիշ բանի վրա եմ կասկածում՝ իրանց անվճար ժամանակահատվածը 1 ամիս էր՝ կարողա՞ լրացելա ու հիմա վճարովիա դառել...
ես քարտիս հաշվի վրա քիչ փող ունեմ, կարողա չի հերիքում՝ հեսա որ լիցքավորեմ էլի կփորձեմ

ministr
10.01.2010, 13:25
Իմն էլ հո հետվճրայաինա....դա ձրի էր?

Helios
10.01.2010, 13:35
Իմն էլ հո հետվճրայաինա....դա ձրի էր?

եթե հետվճարայինի վրա էլ չի աշխատում, ուրեմն իմ քարտի գումարի քչությունից չի:8

մի ամիս փորձնական շրջան էր ու անվճար էր... հիմա չգիտեմ՝ կամ ավարտից հետո անջատել են ծառայությունը, կամ էլ ավելի հավանականա որ սարքել են վճարովի ու պահանջվումա ակտիվացում:think

Ներսես_AM
10.01.2010, 13:39
Ձրի ա, աշխատում ա, ինչ փլեյերով որ բացումա դրա կարգավորումներում դիր որ ինտերնետը Վիվասելլի պրոֆայլով կպնի որ բացի

ministr
10.01.2010, 13:48
փլեյերի կարգավորումը որտեղից պեղեմ???? Բրաուզերի նաստրոյկան ճիշտա դրած...

Ներսես_AM
10.01.2010, 13:52
Չգիտեմ Նոկիա սմարթերինը պիտի Ռեալ Փլեյերը բացեիր մեջից նաստրոյկեքը դզվեր, քո ՍևՀաղարջինը :D չգիտեմ

ministr
10.01.2010, 14:25
Ներսես ջան մեռա ասելով իմ սև հաղարջը չեմ բզբզում այլ Samsung :))

Blackman
10.01.2010, 23:31
Ժողովուրդ էն tv.vivacell.am-ը ձեզ մոտ աշխատումա? Էջը բացվումա բայց հաղորդումները load չեն լինում:

Ministr ջան իմ մոտ հետվճարային ա քարտս, ու ցենտր աշխատում ա :): Սայտն էլ ա բացվում, հաղորդումներն էլ, նույնիսկ ալիքների fastswitching-ն ա աշխատում :B: Երևի նաստրոյկեքի խնդիր ունես...:think

ministr
10.01.2010, 23:35
Ներսես աղբարը գիտի էլի ինչա ասում: Մի քիչ քանդրտեցի հեռախոսը իրոք գտա մեդիափլեյերի հոսքային կապի կարգավորման կետ: Դրեցի ինչ պետքա բայց էլի չէր աշխատում մինչը հեռախոսի restart-ը: Հիմա ամեն ինչ նորմալ ա ու ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ;)

Kuk
28.01.2010, 12:59
http://chi.am/news/100126/pictures/first.jpg

Ոչ, այս քարտեզն ամենեւին էլ ադրբեջանական ինտերնետային կայքերից չենք արտատպել: Սա Հայաստանում գործող «Վիվա-Սելլ» ընկերության հրատարակած գովազդային բրոշյուր-օրագրից է: Բանից պարզվում է՝ Հայաստանում հսկայական գումարներ վաստակող այդ ընկերության հրատարակած աշխարհի քարտեզում Հայաստան անունով երկիր ընդհանրապես չկա, Երեւան անունով քաղաք է՛լ չկա (իսկ Բաքուն եւ Թբիլիսին՝ կան): Բայց չկարծեք, թե խոսքը տեխնիկական վրիպակի մասին է: Նույն օրագրում մի քանի ուրիշ քարտեզներ էլ կան, որտեղ Ղարաբաղի սահմաններն ընդհանրապես նշված չեն: Ղարաբաղի տարածքը ներկայացված է որպես Ադրբեջան եւ վերջ:
Ըստ երեւույթին Ռոբերտ Քոչարյանն իսկապես փայ ունի «Վիվա-Սելլում»:

www.chi.am

Rammstein
08.02.2010, 16:09
Էս վիվասելի կապը ոնց 2 տարի առաջ կար, տենց էլ մնացել ա: Նոր մեկը վիվասելից զանգել էր մեր տուն, մեկ ես չէի լսում, մեկ ինքը չէր լսում, մեկ ձենն էր աղավաղվում, ահագին խոսացի, 3 րոպեից 1-ը կտրտելով էր լսվում: :angry

Hda
08.02.2010, 17:04

Ասեմ քեզ են 2-ի մոտ էլա նկատվում ըտենց բաներ:Աչքիս թե իրար են խանգարում՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Rammstein
08.02.2010, 21:20
Ասեմ քեզ են 2-ի մոտ էլա նկատվում ըտենց բաներ:Աչքիս թե իրար են խանգարում՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Բիլայնի մոտ, չհաշված էս վերջին պրոբլեմները, որոնք արդեն լուծված են, ուրիշ լուրջ բան չեմ նկատել:
Օրանժի հետ շատ չեմ խոսել: Սկզբում գիտեմ, որ վատ էր, հիմա ինչքան զանգում եմ, անթերի ա լինում:

Rammstein
12.02.2010, 02:40
Հարմար և մատչելի հեռախոս ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուրախ է տեղեկացնել, որ այսուհետև ընկերության բոլոր սպասարկման կենտրոններում կարող եք ձեռք բերել «МТС 236» բջջային հեռախոսն ընդամենը 11900 դրամով:

Դասական դիզայնով այս հարմարավետ հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով և առօրյա հաղորդակցման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով:

«МТС 236»` մատչելի հեռախոսակապ բոլորի համար…

Ծանոթություն
«МТС 236» բջջային հեռախոսից կարելի է օգտվել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի քարտերով:

Աղբյուր` mts.am

Իմ կողմից էլ նկար.
http://mobile.mail.ru/userfiles/mts_236_01.jpg

Մեկ էլ ասեմ` չեմ կարծում 11900 դրամը շատ էժան է սրա համար: Եթե հաշվի առնենք, որ միայն Վիվայի քարտով ա աշխատում, դեռ մի բան էլ թանկ ա, IMHO…

Okamigo
12.02.2010, 16:10

Էսի 3Ջ ունի?

Hda
12.02.2010, 16:41
Էսի 3Ջ ունի?

թե մտքինդ մոդեմի տեղ առնելնա -ասեմ չէ:D

Okamigo
12.02.2010, 16:55
թե մտքինդ մոդեմի տեղ առնելնա -ասեմ չէ:D

Չէ իմ մտքին դա չէ,քանի որ իմ մոդեմը ամեն օպերատորի հետ էլ աշխատումա

չեզոք
12.02.2010, 19:38
Աղբյուր` mts.am

Իմ կողմից էլ նկար.
http://mobile.mail.ru/userfiles/mts_236_01.jpg

Մեկ էլ ասեմ` չեմ կարծում 11900 դրամը շատ էժան է սրա համար: Եթե հաշվի առնենք, որ միայն Վիվայի քարտով ա աշխատում, դեռ մի բան էլ թանկ ա, IMHO…
իմացելա որ Օրանժը iphone-ա բերելու ու դրա դիմաց սա է առաջարկում?:angry

Helios
13.02.2010, 22:22
Տեսա՞ք ՄՏՍ-ը ոնց չախեց Օռանժի ակցիաներին (լիցքավորած գումարի կրկնապատկում և իրար հետ անվճար զանգեր)... Վիվան էլ եռապատկումա
http://www.vivacell.am/index.php?menu=3795&lng=1
Ապրի Վիվասել-ՄՏՍ-ը :hands

Բնականաբար ապրի Օռանժը՝ իրանք չանեին, Վիվասելը չէր ձեռնարկի իր ակցիան...:hands

Մի խոսքով, կեցցե մրցակցությունը :hands :hands :hands

Norton
13.02.2010, 22:25
Ավելին, մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը «Սիրելի համարները» վերալիցքավորելիս*, վերալիցքավորման գումարը կեռապատկվի:

Միայն սիրում եմ փաթեթի, սիրելի համարներին ա վերաբերվում:

Helios
13.02.2010, 22:30
է հա... Օռանժի դեպքում էլ էր տենց... 2 համար իրար ես կապում ու իրար մեջ անվճար խոսում

չեզոք
13.02.2010, 22:31
Տեսա՞ք ՄՏՍ-ը ոնց չախեց Օռանժի ակցիաներին (լիցքավորած գումարի կրկնապատկում և իրար հետ անվճար զանգեր)... Վիվան էլ եռապատկումա
http://www.vivacell.am/index.php?menu=3795&lng=1
Ապրի Վիվասել-ՄՏՍ-ը :hands

Բնականաբար ապրի Օռանժը՝ իրանք չանեին, Վիվասելը չէր ձեռնարկի իր ակցիան...:hands

Մի խոսքով, կեցցե մրցակցությունը :hands :hands :hands

հա բայց դա միայն այդ փաթեթի դեպքում է՝ թե ձրի խոսալը թե գումարի եռապատկումը, իսկ զանգերը բացի սիրելի համարից մնացած բոլոր ուղղություններով 44 դրամ է ինչը շատ թանկ է:բացի այդ փաթեթը արժի 2500 դրամ,իսկ մեջը ընդամենը 400դրամ խոսելաժամանակ է:Ես ինչքան հասկանում եմ սրանով վիվասելը փորձումա ստիպի որ մարդիկ գնան համար առնեն:

չեզոք
13.02.2010, 22:37
է հա... Օռանժի դեպքում էլ էր տենց... 2 համար իրար ես կապում ու իրար մեջ անվճար խոսում

օրանժի դեպքում պարտադիր չէր գնալ նոր համար առնել դու կարող էիր քո համարով ընտրել սիրելի համար այսինքն այդ ակցիան վերաբերում էր բոլոր բաժանորդներին անկախ սակագնային փաթեթից:դե սա նորմալ է որովհետև կրկնօրինակած տարբերակը սովորաբար ավելի վատն է լինում

Helios
13.02.2010, 22:59

համամիտ եմ...

ցավալիա իհարկե, որ ՄՏՍ-ը զբաղվածա Օռանժին քոփի-փասթ անելով:(
ինձ թվումա պատճառը էն չի, որ ֆանտազիաները չի ներում ուրիշ բան մտածեն, ուղղակի հատուկ են անում, որ ցույց տան ում դեմա ուղղված իրանց թուրը:think

ամեն դեպքում եռապատկելով ցույց են տալիս, որ իրանք չեն զիջելու դիրքերը...
նույնն էլ արեցին 9000-անոց Օռանժի 3Ջ-ն 8800-ով չախելով:)
Յիրիկյանը ուզումա Օռանժին հասկացնի, որ խելոք մնացեք, թե չէ ինչ էլ որ անեք՝ դրա ավելին մենք կանենք:)

Norton
14.02.2010, 00:18
է հա... Օռանժի դեպքում էլ էր տենց... 2 համար իրար ես կապում ու իրար մեջ անվճար խոսում

Կոնկրոտ լիցքավորած գումարի կրկնապատկումը, Օրանժի բոլոր զանգերի վրա էր տարածվում, ի տարբերություն Վիվայի:

Rammstein
14.02.2010, 02:02
Կոնկրոտ լիցքավորած գումարի կրկնապատկումը, Օրանժի բոլոր զանգերի վրա էր տարածվում, ի տարբերություն Վիվայի:

Երեւի ուզում էիր ասել` բոլոր սակագնային պլանների վրա չի տարածվում հա՞: Ստեղ էլ ա ոնց որ բոլոր զանգերի վրա, ուղղակի ակցիան մենակ էդ մի սակագնային պլանի համար ա:

Իսկ էդ «Սիրում եմ»-ը ըընդհանրապես սակագնային պլան չի, դա ծուղակ ա: Մի հատ կարդացեք դրա մասին ծանոթությունները.

«SMS փաթեթ», «Իմ աշխարհը», «Հեռազանգ», «Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ծառայությունները չեն տրամադրվում «Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդներին:
«Սիրում եմ…» սակագնային պլանի բաժանորդները չեն կարող «Փողանցում» ծառայության միջոցով իրենց հաշվից գումար փոխանցել այլ կանխավճարային քարտի հաշվին:
Անցնել «Սիրում եմ…» սակագնային պլանից այլ սակագնային պլանների կամ հակառակը հնարավոր չէ:
«Սիրելի համարները» հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:

«Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
«Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:
«Սիրելի համարների» ընդհանուր հաշվի առավելագույն թույլատրելի մնացորդը կազմում է 180000 դրամ:
«Սիրելի համարների» զույգը փոփոխման ենթակա չէ:

Helios
14.02.2010, 21:00
Իսկ էդ «Սիրում եմ»-ը ըընդհանրապես սակագնային պլան չի, դա ծուղակ ա: Մի հատ կարդացեք դրա մասին ծանոթությունները.

Չէի նկատել գիտե՞ս էդ բազմաթիվ չիկարելիները:)
մերսի որ աչքերս բացեցիր:)
բայց դե բոլոր օպերատորների մոտ էդ ծուղակները կան;)
Վիվասել ՄՏՍ-ը էնքանովա դուրս գալիս, որ (չնայած թանկ գներին) գների իջեցում որ անում են, եղած տարիֆների վրա են անում (օրինակ մենք կամ մագնիս)... Այսինքն եթե բաժանորդ ես, ավտոմատ սկսում ես ավելի էժան խոսալ, ոչ թե Բիլայնի նման ստիպում են նոր տարիֆի անցնել (հետն էլ օրավարձ տալ կամ այլ համար վերցնել)։
Չնայած արդարության համար պետքա ասեմ, որ էսօր էլի Գրիգոր Լուսավորիչի մոտով էի անցնում, էլի հիշեցի ՄՏՍ-ի 1700 դրամանոց բլեֆ-ծառատունկը, որտեղ 3400 դրամս կերան:angry

Rammstein
14.02.2010, 23:31

Քո ասած առավելությունը իրոք Վիվան ունի: Քո համար նստած ես, մեկ էլ SMS ա գալիս, թե էժանացել ա:

Ինչ վերաբերում ա ծուղակներին, ասեմ, որ Բիլայնը ժամանակին մի հատ անհարմար «Հարմարավետ» փաթեթ ուներ, որին եթե անցնեիր, էլ չէիր կարա այլ փաթեթի անցնեիր: Բայց էդ փաթեթը հիմա էլ չկա:

Mobile
16.02.2010, 12:33
ՎիվաՍելի ոչ մի խանութում հնարավոր չի գտնել էդ Սիրելի համարները: Ոչ մի վաճառող չգիտի, թե երբ կլինեն վաճառքում, եռապատկվելու մասին էլ միայն հեռուստացույցով են ակտիվ խոսում, դա ոչ ոք ոչ լսել ա, ոչ տեսել:

Ապե Ջան
16.02.2010, 13:20
Ինչ սիրելի համարները մասին է խո՞սքը, ինչ որ ակիցիայա, թե >......:)

Rammstein
16.02.2010, 13:47
ՎիվաՍելի ոչ մի խանութում հնարավոր չի գտնել էդ Սիրելի համարները: Ոչ մի վաճառող չգիտի, թե երբ կլինեն վաճառքում, եռապատկվելու մասին էլ միայն հեռուստացույցով են ակտիվ խոսում, դա ոչ ոք ոչ լսել ա, ոչ տեսել:

Ասեմ քեզ, որ ինչ մտավ բոլոր քարտերի գրանցման մասին օրենքը, խանութներում քարտ վաճառելը դառավ անօրինական, նենց որ շատ նորմալ ա, որ խանություն քարտ չեն ծախում: Իսկ եթե ինչ-որ քարտ էլ անձնագրի պատճենով ծախում են, մեկ ա, անօրինական ա, որովհետեւ գնորդը անձամբ պետք ա պայմանագրի տակ ստորագրի:

Ինչ սիրելի համարները մասին է խո՞սքը, ինչ որ ակիցիայա, թե >......:)

Սակագնային թմրանյութ ա (պլան):
http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=16235

Mobile
19.02.2010, 11:54
Քո ասած առավելությունը իրոք Վիվան ունի: Քո համար նստած ես, մեկ էլ SMS ա գալիս, թե էժանացել ա:

Ինչ վերաբերում ա ծուղակներին, ասեմ, որ Բիլայնը ժամանակին մի հատ անհարմար «Հարմարավետ» փաթեթ ուներ, որին եթե անցնեիր, էլ չէիր կարա այլ փաթեթի անցնեիր: Բայց էդ փաթեթը հիմա էլ չկա:

Հա... առավելությունների մասին... ես տենց էլ չհասկացա, թե Վիվան ինչ ֆոկուս արեց, նախ սկսեցին գովազդել գումարի եռապատկումը, հետո պարզվեց, որ դա միայն մեկ սակագնային պլանի համար ա, համ էլ պիտի նոր համար առնես, համ էլ էդ համարները խանութներում չկա, ոչ ոք չգիտի, թե երբ կլինեն, համ էլ հիմա իրենց սայթից հանել են եռապատկման մասին նախադասությունը... փաստորեն փոշմանել են ակցիայի համար?

Mobile
19.02.2010, 11:55
Ասեմ քեզ, որ ինչ մտավ բոլոր քարտերի գրանցման մասին օրենքը, խանութներում քարտ վաճառելը դառավ անօրինական, նենց որ շատ նորմալ ա, որ խանություն քարտ չեն ծախում: Իսկ եթե ինչ-որ քարտ էլ անձնագրի պատճենով ծախում են, մեկ ա, անօրինական ա, որովհետեւ գնորդը անձամբ պետք ա պայմանագրի տակ ստորագրի:

Խոսքը Վիվասելի սեփական աանութների մասին ա, ուզում ես ասել իրենց խանութներում էլ ա անօրինական քարտ ծախելը???

Rammstein
19.02.2010, 20:37
Խոսքը Վիվասելի սեփական աանութների մասին ա, ուզում ես ասել իրենց խանութներում էլ ա անօրինական քարտ ծախելը???

Չէ դե, դրանց անունը, սովորաբար, սպասարկման կենտրոն ա, մենակ Օրանժն ա, որ իրա սպասարկման կենտրոնների անունը խանութ ա դրել… :))
Իհարկե իրանց մոտ պետք ա, պարտավոր են ծախել:

Mobile
08.03.2010, 00:31
Եթե որևէ մեկը Վիվասելից կարդում է այս ֆորումը, ուրեմն մի բարի խորհուրդ. սայքում ուղղում արեք, "Օկեանիա" բառ հայերեն չկա, հայերեն ասում են "Օվկիանիա"
Կարող եք շնորհակալություն չհայտնել
:8