PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ 2008



Ուրվական
28.12.2007, 21:37
Նայեցի, չկա այսպիսի թեմա, որտեղ կշնորհավորենք միմյանց՝ գալիք 2008-ի կապակցությամբ: Որոշեցի բացել այս թեման: Շնորհավորում եմ բոլոր ակումբցիներին, բոլորին, անկախ նրանից, ճանաչում եմ, թե ոչ, տարաձայնություններ ունեմ, թե ոչ, բոլոր-բոլորին երջանկություն եմ ցանկանում այս տարում, եթե ոչ ամբողջ ամբողջ տարին, ապա, գոնե տարվա մեծ մասը ապրեք ուրախ, զգացեք կյանքը, առողջ եղեք, ամեն ինչն էլ լավ կլինի: Ես քեզ սիրում եմ, ակումբ, քո ամեն ինչով՝ ներառյալ անդամներով: Դե, շնորհավորեք իրար, ցանկացեք լավը, ժպտացեք իրար...
Շնորհավոր Նոր Տարի՝ 2008, և Սուրբ Ծնունդ...
:viannen_12:

Ambrosine
29.12.2007, 01:29
Ակումբցինեեեեեեեեեեր:friends: Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:bux:
Թող բոլորիդ ամբողջ տարում միայն հաջողությունը այցելի: :angelԲոլորիդ ցանկանում եմ միմիայն լավը: Իսկ Ակումբին ցանկանում եմ երկար տարիների գործունեություն::drinks

Լեո
29.12.2007, 01:45
Ակումբեցիր ջան, շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
Բոլորիդ ցանկանում եմ անսպառ ժպիտներ:
Ժպիտը արև է. նա մարդկային դեմքից հեռացնում ե ձմեռը:

Vishapakah
29.12.2007, 01:47
Շնորհավոր բոլորի ամանորը: Թող գալիք տարին Ձեզ բերի սեր և երջանկություն: :viannen_14::lilex: :santa: :vaii::viannen_13::bux::hahax::viannen_17: :viannen_15: :viannen_10::viannen_12::ton:

Ֆելո
29.12.2007, 02:02
Շնորհավոր բոլորիս Նոր Տարին. թող էս տարի լինի հաճելի անակնկալների տարի. բոլորիս հաջողություն:hands

BusinessMen
29.12.2007, 02:09
Բոլորի նոր տարին շնորհավոր, էս տարի կարգին կուրախանանք, նախորդ երկուսը բանակում եմ անցկացրել: Նոր կյանք սկսելու լավ առիթա: Բոլորիտ ցանկանում եմ հետաքրքիր, լեցուն 2008…

Anul
29.12.2007, 11:00
ՇՆՈՐՀԱՎՈՈՈՐ ՄԵՐ ԱԿՈՒՄՑԻՆԵՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ: ԲԱԼՔԻ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ՄԻ ՔԻՉ ԼԻԲԵՐԱԼԱՆԱՔ :hands:viannen_12::viannen_13::sicx::hahax: :viannen_15::liolx::ton::hahax::vaii: :santa: :drinks:viannen_14: :viannen_13:

Աբելյան
29.12.2007, 11:32
շնորհավոր մեր բոլորի Նոր Տարին
թող նոր տարին անցնող տարվա նման ախմախ տարի չլինի

Monk
29.12.2007, 11:37
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

:bux::bux::bux::bux::bux::bux::bux:

Դեկադա
29.12.2007, 13:07
Շնորհավոր մեզ բոլորիս գալիք Նոր Տարվա կապակցությամբ: Բոլորին ցանկանում եմ անսահման սեր և թող որ գալիք տարում յուրաքնչյուրս ունենանք երջանիկ ակնթարթներ.........:think

:)
;)
:(

Tig
29.12.2007, 13:28
Էս ինչ լավ էր, ես էլ չէի տեսել, որ ստեղ են շնորհավորում ու շնորհավորական բանաստեղծություններս «Մտորումներիս» մեջ էի տեղադել, լավ ստեղ էլ տեղադրեմ:)

* * *

Տարեմուտ է
Եվ ակամա հարց է ծագում.
- Լու՞յս, թե՞ մութ է
Մեզ բերելու եկող տարին…
Տարեմուտ է,
Եվ ակամա հոգիդ երգում,
Ու նայում է մութ, աստղազարդ,
Ծով կամարին…

Եվ ինչ էլ մեզ բերի տարին`
Ասեմ բարուն, նաև չարին.
- Չարժե պաղած նայել քարին,
Այսօր տրվեք միայն պարին…


* * *

Թող այս տարին ճերմակ լինի
Ինչպես ձյունն Արարատի:
Թող այս տարին խաղաղ լինի,
Փոթորիկ մեզ չպատի:
Թող այս տարին մեզ սեր բերի,
Այն երբեք չպակասի:
Ու թող հավերժ մեր սրտերին
Ուրախ մաքրություն պատի:

Լէգնա
29.12.2007, 13:31
Շնորհավորում եմ :) Սիրում եմ ամեն անդամիդ էլ ակումբ :love , վատին սիրում եմ, որ սիրովս լավնանա :oy, լավին`ավելի լավնանա:
Թո'ղ... թող Ձմեռ պապիից ինչ ուզել եմ` քո թեմաներից մեկում, տա քեզ :)
Լույս, Սեր, Բիլ աղոթքներ:

Սա էլ փոքր ախպորից`մեծ ախպորը :love


http://byfiles.storage.live.com/y1pmX5iXMRv46CPwlYCztIw7glE7axWCA2P0rs9G4TosURzjpDHr11noWoQ8o12CDDuFcA-Kvnp-Lg

Tigran Adunts
29.12.2007, 13:31
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Second Chance
29.12.2007, 13:36
Սիրելի ակումբցիներ :vaii: շնորհավոր բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը
Մաղթում եմ, որ 2008 թվականը լինի հետաքրքիր և մեծ ձեռքբերումների տարի,
բոլորիդ անսահման բարիք եմ մաղթում և իրական երջանկություն:)

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
:bux:

Ariadna
29.12.2007, 13:43
Շնորհավորում եմ բոլորիդ, սիրելի ակումբցիներ։ Թող գալիք տարին լինի միայն բոլորիս երազանքների իրականացման տարի։ Մեկ էլ երևի թե ամսի 7-ից հետո գրառում կանեմ։ Էնպես որ նախօրոք ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:drinks:bux:

Արամ
29.12.2007, 15:01
Շնորրհավորւմ եմ , բայց սենց թեմա կարծես թե կա:think

TigranM
29.12.2007, 20:01
Սեր ու համերաշխություն եմ ցանկանում բոլորիտ: Երջանկություն թող լինի. թող իրականանան ձեր բոլոր նպատակներն ու երազանքները: Կյանքի մատուցած անակնկալները թող հաղթահարելի լինեն ձեր համար: Առողջ եղեք:

Belle
29.12.2007, 21:04
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Ուրախ Նոր Տարի ձեզ: Թող այս տարի իրականանան այն բոլոր երազանքները, որ դեռ չեն իրագործվել:
Հավատացեք հրաշքների և մի օր դրանք անպայման իրականություն կդառնան: ;)

Սերխիո
29.12.2007, 22:13
ՇՆՈՐՀԱՎՈՐ
:bux::bux::bux:

kiki
31.12.2007, 18:04
Ես ու Լիաննան միանում ենք բոլորի շոնրհավորանքներին... մաղթում ենք բոլորին երջանիկ տարի ու երազանքների իրականացում... :)

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ...

NoemI
31.12.2007, 18:14
Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր

_DEATH_
31.12.2007, 18:23
Շնորհավոր

12-ին ստեղ եղեք մի հատ կենաց խմենք :D

Ann87
31.12.2007, 18:29
:bux::bux::)

Ավելացվել է 44 վայրկյան անց
Շնորհավոր

BOBO
31.12.2007, 19:00
Շնորհավորում եմ ամբողջ ՀԱՅ ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը:)
:bux::viannen_12::ton:

Adam
31.12.2007, 19:21
Բոլորիդ շնորհավորում եմ գալիք տարվա կապակցությամբ, ցանկանալով լիքը փող, որովհետև էս երկրում միայն փողնա կարծես թե երջանկություն բերում :) Եվ իհարկե իսկական ընկերները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ 2008 :):)

Սամվել
31.12.2007, 22:01
Շնորհավոր Ամանոր Ակումբ և Ակումբեցիներ :love
Ուրախ եմ, որ այսօրվա իրականության մեջ ստեղծված է մի վայր, որտեղ հանգիստ քննարկումներ են ընթանում բավականին շատ լավ, բարի ու խելացի մարդկանց միջև, ուրախ եմ որ քիչ թե շատ կարողացա ինտեգրվել այս համերաշխ ընտանիքին և հիմա կարող եմ ինձ համարել նրա մի մասը։ Ուրախ եմ, քանի որ իմ համար հայտնաբերելով ակումբը նաև գտա շատ ընկերներ, ապրեցի շատ ուրախ պահեր, սովորեցի շատ նոր բաներ այնպիսի ասպարեզներվ որոնց գուցե և դեռ երկար չշփվեի։

Ակումբ ջան քեզ մաղթում եմ անխափան աշխատանք դեռ երկար տարիներ այնքան որ մեր թոռներն էլ այս ակումբը այցելեն։

Մի խոսքով ես ձեզ և առհասարակ այս միջավայրը շատ եմ սիրում։ Լավ մնացեք :love

Artgeo
31.12.2007, 23:12
Դար Ակումբ.am - ի Ադմինիստրացիան շնորհավորում է


Հաշված րոպեներ են մնացել 2008 թվականի գալուն, 2007-ը արդեն կազմ-պատրաստ կանգնած է հեռանալու և պատմության մեջ իր տեղը գրավելու համար։ Թե ինչպիսին էր խոզի տարին և ինչ տեղ կգրավի պատմության մեջ 2007-ը, ամեն մեկը կորոշի իր համար։ Իսկ ինչպիսի՞ն էր 2007-ը Ակումբի համար։ Խոզուկը Ակումբին բերեց ինչպես նվաճումներ, այնպես էլ անկումներ։ 2007-ը հարթ չէր, սակայն մենք միասին կարողացանք հաղթահարել բազմաթիվ ներքին ու արտաքին խոչընդոտներ ու անցած տարվա համեմատ Ակումբը 2008 թվական է մտնում անդամների եռապատկված քանակով։ Շա՞տ է, թե՞ քիչ, որոշեք ինքներդ՝ հաշվի առնելով, որ սա ընդամենը երկրորդ Ամանորն է, որը տոնում է Ակումբը։ Ընդհանուր առմամբ տարին լավն էր, իրականացվեցին մի քանի խոշոր փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ղեկավարման կազմ (http://www.akumb.am/showgroups.php)ի զգալի փոփոխություն (http://www.akumb.am/showthread.php?t=2429)ն էր։ Ընդ որում, մոդերատորները նշանակվելու փոխարեն ընտրվում էին։ 2007-ին Ակումբը դարձավ մեկ տարեկան (http://www.akumb.am/showthread.php?t=6905), ինչը իրական կյանքում ակումբցիները երկու անգամ տոնեցին։ Որոշ ԶԼՄ-ներ գրեցին մեր մասին։ Աներևակայելի բարձրացավ Քաղաքականության բաժնի ակտիվությունը, ինչպես նաև քննարկման թեժությունը, ինչի հետևանքով մեկ օրով այդ բաժինը փակվեց (http://www.akumb.am/showthread.php?t=15465) և նույնիսկ Ակումբի աշխատանքը կասեցվեց մի քանի ժամով։
http://hayeren.akumb.am նախագիծը ընդլայնվեց և ունեցավ իր առանձին դոմեյնը http://www.hayeren.am։ 2008-ին այս նախագիծը ավելի կհզորանա։
Ակումբի ավանդական հանդիպումներին ավելացան Հայաստանի տարբեր վայրերի բնության գրկում անցկացված գիշերօթիկ հանդիպումները։ Ավելին, 2007-ին նույնիսկ մի քանի միջազգային հանդիպում կազմակերպվեց՝ Քոբուլեթիում (http://www.akumb.am/showthread.php?t=12465) և Եվրոպայի այլ քաղաքներում (www.akumb.am/showthread.php?t=8237)։
Չնայած վերևում նշվածի վրա բավական ժամանակ ու էներգիա է ծախսվել, այս ամենը թվում է մի մեծ մանրուք Ակումբում կատարված մեկ իրադարձության հետ համեմատելիս։ 2007 թվականին երկու «ես» Ակումբի շնորհիվ գտան իրար ու միանալով դարձան` մեկ ընդհանուր մենք (www.akumb.am/showthread.php?t=13765)։ (Չէ, միանալու հետ մենք կապ չունենք :D )
Հարկ ենք համարում նշել, որ ակումբականների նախաձեռնությամբ սկսվեց իրականացվել բարեգործական ծրագիր (http://www.akumb.am/showthread.php?t=8869), ինչը շատ ուրախալի ու ողջունելի էր մեր կողմից։ Հույս ունենք, այս ծրագիրը 2008-ում էլ կշարունակվի։

Ակումբ.am-ի ադմինիստրացիան սրտանց շնորհավորում է Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Ցանկանում ենք, որ այս տարին լինի հաղթանակների ու առաջընթացների տարի։ Մաղթում ենք, որ առնետը իրեն պահի սիրելի ու փոքրիկ մուկիկի նման։ Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի 2008 թվականին։

:ton:

Արամ
31.12.2007, 23:20
:bux::bux::bux::bux::bux: Մնաց 40 րոպե

StrangeLittleGirl
31.12.2007, 23:25
Մնաց 32 րոպե…
Կշտանալուն մնաց 32 րոպե…
Որ հանկարծ կեսգիշերից հետո չհայտնվեմ, նախօրոք շնորհավոր: Թող կռիսը կռիսություն չանի, իսկ ավելի լավ կլինի հորոսկոպներին ընդհանրապես չհավատաք:

Anul
31.12.2007, 23:26
30 :)

Ալեքս
01.01.2008, 00:06
Շնորհաւո՜ր նոր տարի բոլորիդ: :) Հոս (Մոնրեալ, Կանադա), 9 ժամ մնաց: :)

Chuk
01.01.2008, 00:26
Սիրելի ակումբցիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը :)
Ինչ էլ հիմա ասեմ, ծեծված խոսքեր են լինելու, դրա համար կսահմանափակվեմ էգոիստական ցանկությամբ: Կուզեմ, որ այս, 2008 թվականին շարունակեք մնալ ակումբում: Կուզեմ, որովհետև Ձեզ շատ եմ սիրել: Կուզեմ, որովհետև հետաքրքիր ու հաճելի է Ձեր գրածները կարդալը: Կուզեմ, որովհետև Դուք լավն եք ու ես Ձեզ սիրում եմ:
Թող որ երջանիկ տարի լինի Ձեզ համար ու ես էլ խոստանում եմ, որ եթե Ձեր համար հաճելի է ակումբում լինելը, ապա ես իմ կողմից ջանքեր չեմ խնայի, որ այն էլ ավելի հաճելի լինի, որ այստեղ ամեն ինչ հարմար լինի Ձեր համար, որ այստեղ մտնեք լիցքաթափվելու ու հետաքրքիր քննարկումներ անցկացնելու համար :)

Շնորհավոր Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը :)

Միշտ Ձեր՝ :redhat

Haikaram
01.01.2008, 00:29
Շնորհաորում եմ ԱՄԲՈԽՉ ՀԱԻՈւՏՅԱՆ Ամանորի և Քրիստոսի սուրբ ծննդյան արտիվ! Միանում եմ բոլոր բարիմախտանքներին . Կեցցե ՀԱԻ ՋՈԽՈՎՈւՐԴը-ՀԱՎԵՐՋ ԱՊՐԻ!

malaletka
01.01.2008, 00:30
ուռաաաաաաաաաաաաաաաա՜՜՜՜ յուրահատուկ տարի է լինելու :hands


Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր

StrangeLittleGirl
01.01.2008, 00:45
Ուռաաա՜
ես էլ եմ զգում, որ էս տարին ուրիշ է լինելու, շատ ուրիշ, շատ լավը… Վե՛րջ տառապանքին, վե՛րջ արցունքներին… Էդ ամեն ինչն անցել ա…
Բոլորս ժպտում ենք

Egern.net
01.01.2008, 00:55
Happy 2008 !
Այս բովանդակությամբ մոտ 30 սմս եմ ուղարկել, հասել են միայն 3-ը :)))

Թող այս տրամադրությունը պահպանվի ամբողջ 2008րդ տարում

700րդ գրառումս գրեցի 2008 թվին :yahoo:

Cassiopeia
01.01.2008, 01:02
ՇՆՈՐՀԱՎՈՐ

Արսեն
01.01.2008, 01:18
Շնորհավոր

xman
01.01.2008, 01:45
Հարգելի ակումբցիներ, շնորհավորում եմ բոլորիդ!
Թող այս տարի ձեզ ուղեկցեն երջանկությունը, առողջությունը և հաջողությունը!
Հուսով եմ գոնե այս տարի կհանդիպենք, և ես ձեզ իրական կյանքում էլ կճանաչեմ!

Armenie En Force
01.01.2008, 01:46
Հայեր ջան բոլորիտ նոր տարին շնորհավոր:bux::bux::Santatip:

Ծով
01.01.2008, 02:15
:)Էրեխե՛ք, բայց լուրջ ես էլ եմ էս տարուց սպասում ինչ-որ աննախադեպ, բացառիկ և լիքը նմանատիպ ածականներով իրադարձություններ։
Հզոր, զիլ, պայծառ, լավ տարի լինի բոլորիս համար...:)
Ու հաղթենք նախագահական ընտրություններում:D
Ես նկատի ունեմ ինչ որ լինի ժողովրդի կամքով լինի;)

BusinessMen
01.01.2008, 02:32
Շնորհավոր Նոր տարի, մոռացեք անցյալի վատը և նոր կյանք սկսեք:
ԿՍՏԱՑՎԻ

Selene
01.01.2008, 02:34
Շնորհավոր արդեն կայացած 2008-ը, առնետիկ ջան, բարի գալուստ:)
Թող այն բոլորիս սեր, երջանկություն ու անհամար ժպիտներ բերի:love
Ակումբին էլ մաղթում եմ այսպես հաստատակամ առաջընթաց:love

Ակումբիցներից մեկն էլ՝ Hrayr-ը, դեռ երկու օր առաջ խնդրել էր իր անունից շնորհավորել բոլոր ակումբցիներին:)

BOBO
01.01.2008, 04:09
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորի Ամանորը. մաղթում առողջություն, երջանկություն ...:):ton:
Եվ իհարկե ՄԵՐ Ակումբին զարգացում, բարգավաճում ...:)

lili-4
01.01.2008, 10:53
Շնորհավորում եմ ու մաղթում, որ Նոր տարուն միայն նոր ու ցանկալի բարիքներ լինեն:

Մանե
01.01.2008, 13:55
Երևի չեք պատկերացնում, թե ինչ հաճելի ա արդեն 2-րդ անգամ Նոր տարին դիմավորել ԱԿՈՒՄԲԻՍ հետ :love:love
Երեխեք ջան շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին, ցանկանում եմ ամենա-ամենաները բոլորիդ կյանքում: Էդ լավ բանը ամեն մեկի համար մի հասկացություն ա. մեկի համար փող, մեկի համար կարիերա, մեկի համար գեղեցկություն:love
Շատ եմ ուզում, որ ձեր համար դա լինի սերը :love Չնայած համոզված եմ, որ ամեն մեկիդ մեջ էլ այն ինչ-որ չափով կա :love:love
Մի խոսքով դուք շաաաաաաաատ լավն եք, ու առանց իմ ասելու էլ գիտեք :love
Թող էս տարին լինի հաջողությունների, երջանկության ու սիրո տարի :love:love:oy
:love:drinks ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՈՈՈՈՐ :drinks:love
Դե ակումբիս էլ ցանկանում եմ երկաաաաաաաաաաաաաար կյանք :love:love

Sunny Stream
01.01.2008, 14:36
Շնորհավոր, հայեեեեեեր...
Շատ-շատ-շատ լավ դիմավորեցի տարին՝ ընտանիքի հետ, հրապարակում... Միշտ չեմ սիրել տանը նստած նշել... Էս անգամ միանգամից երազանքներիս իրականացումներ եղան... Տեսախցիկ նվեր ստացա....
Ուռաաաաաա....
Իսկապես որ, պետք է ՀՐԱՇՔ տարի լինի, միանշանակ:)!!!

Amaru
01.01.2008, 16:28
Շնորհավոր… էս Նոր տարին մենակ մի բանի համար եմ սիրում :drinks :oy
թե չէ ընդհանուր առմամբ տխուր օր ա… :)

Արամ
01.01.2008, 16:34
Ինչի համար ես սիրում?

Enipra
01.01.2008, 19:06
Շնորհավորում եմ բոլորին :papik::ton:
Ավատարիս նվերը ձեզ... ի՞նչ է մեջը... չեմ ասի :)
Մոգական է, ամեն մեկը տեսնում է այն, ինչ կուզեր ստանալ։ :D
Այ տենց... ;)

Arisol
01.01.2008, 19:19
Շնորհավոր, հարգելի ակումբցիներ ;) :

Արշակ
01.01.2008, 21:25
Շնորհավոր բոլորիս Նոր Տարին։ :)

REAL_ist
01.01.2008, 21:58
Շնորհավոր Նոր Տարի:papik:
թող այս տարի բոլորի երազանքները իրականան:drinks

Anika Verdy
01.01.2008, 22:47
Voxjuyn bolorin!!!! shnorhavorum em bolori nor tarin!!! Sirun ev pupush tari lini, isk krisy arevelqum bavakan lav kendani a hamarvum, hech el krisutyun chi anum:))))))))

Մոդերատորական: Գրեք հայերեն և հայատառ: Դար ակումբում տրանսլիտով գրառումներն արգելվում են:

Artgeo
01.01.2008, 22:54
Նոր տարի է... Ու ի՞նչ։ Ի՞նչ մի առանձնահատուկ բան է։ Ինչո՞ւ ենք ուրախանում։
Չէ, եթե տրամաբանորեն մտածենք, ինչո՞ւ ենք ուրախանում Նոր տարվա գալու համար։ :think Ինչո՞ւ չենք ուրախանում նոր ամսվա, նոր շաբաթվա համար։ Սրանք ի՞նչ վատություն են արել։
Չնայած հիմա չարժի սրա մասին մտածել։ Մեկ էլ տեսար խորը մտածելուց հետո, իրոք ոչ մի ուրախանալու բան չգտնենք։ Կարևորը հիմա ուրախանում ենք և ինչ-որ «կայֆավատի» հաշիվա։ «Ուտուշ-խմուշն» էլ դեռ չի հասցրել զզվացնել։ Կարևորը այն է, որ կա ևս մեկ պատճառ տարբեր ազգային, սեռական, սոցիալական, քաղաքական, հավատքային (մեծ մասը) և այլ խմբերին պատկանող մարդկանց միավորվել և տոնել մեկ միասնական և ընդհանուր տոն։ Կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ միակ տոնը։

2007-ը տևեց ուղիղ մեկ տարի։ 2008-ը կլինի մեկ օրով ավելի երկար։ Այդ պատճառով նախորոք շնորհավորում եմ փետրվարի 29-ին ծնվածներին, թե չէ մոռանալու դեպքում 4 տարի պիտի էլի սպասեմ։ Բացի դրանից, փետրվարի 7-ից, արդեն «պաշտոնապես» սկսվում է ոսկեգույն առնետի տարին, որը հայտարարվել է երկրագնդի, կարտոֆիլի, առողջացման և ինտերմշակութային միջազգային տարի։ Հո, շատ հետաքրքի՞ր տեղեկատվություն էր :D Համարյա կարևորագույն... :D

Կարճ ասած ավելի ու ավելի է զգացվում այս գրառումիցս, որ այնքան էլ աեղ չեմ։ :P Ըստ այդմ, բոլորիդ շնորհավորում եմ, ցանկանում առողջություն ու խաղաղություն։ Էս երկուսը լինի, մնացածը մենք կստեղծենք։ :)

:viannen_14::viannen_09::viannen_17:

9aliq
01.01.2008, 23:07
Շնորհավոր բոլորի նոր տարին։Թող այս տարին լինի սիրո և երջանկության տարի։

Anika Verdy
01.01.2008, 23:14
Կներեք:oy, այսուհետ միայն հայերեն:angel

Ուլուանա
01.01.2008, 23:36
Շնորհավո՜ր Նոր տարի։ :yahoo :viannen_13: :ton:
Թող խաղաղ, սիրառատ, ջերմ ու ապահով տարի լինի, արարման, զարգացման ու փոխըմբռնման մթնոլորտը գերիշխի բոլոր ոլորտներում։ :) Մեր Ակումբին էլ առողջություն ու կայուն զարգացում։ Բոլորիդ շնորհավորում եմ ու սիրում եմ։ :love :kiss

Ու թող էս տարվա Առնետը Ռատատույի նման լավ առնետիկ լինի :P («Ռատատույ» մուլտֆիլմը տեսածները կհասկանան ;))։

Հ. Գ. Երկու օր չէի մտել, կարոտել էի բոլորիդ։ :love

Kukushka
01.01.2008, 23:44
Շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին :):viannen_12: :)

Lennakantsi
02.01.2008, 00:37
shnorhavor nor tari

Armenie En Force
02.01.2008, 01:50
:) Հայեր ջան, բոլորիտ ցանկանում եմ երջանկություն և երկար տարիների կյանք

Amourchik
02.01.2008, 14:30
շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ ծնունդը ցանկանում եմ բոլորին առողջություն և էլի շատ շատ լավ բաներ:joker

Հայկ
02.01.2008, 16:11
Սիրելի ակումբցիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը, թող նոր տարին բոլորին երջանկություն բերի

Srtik
02.01.2008, 16:18
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ... Ուրախ եղեք::)

aniko
02.01.2008, 23:13
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՏՈՂ ԱՅՍ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՍՊԱՌ ԵՐՋԱՆԿՈՒՅԹԱՆ ՏԱՐԻ :)

lulu
03.01.2008, 09:50
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Այս տարում բոլորիտ ցանկանում եմ առողջություն , բարցր տարամադրություն և մեծ սեր …
հուսով լինենք որ կռիսը իր կռիսությունը չի անի :
Սիրելի ակումբցիներ ի սրտանց եմ շնորհավորում եղեք ուրախ ու երջանիկ :ton:

Tom
03.01.2008, 17:29
Շնորհավոր Ձեր բոլորիդ Նոր Տարին ու գալիք Սուրբ Ծնունդը :)
http://hforum.am/images/ss.jpg

Ջուզեպե Բալզամո
04.01.2008, 00:02
Ակումբակից ջաններ… Շնորհավոր Նոր Տարի՜
Առողջ լինեք ու հաջողակ էս տարում: Նոր,հետաքրքիր ու հաճելի լիքը բաներ բոլորիս :)

AN3
04.01.2008, 02:39
:)Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:)

Hrayr
04.01.2008, 19:35
Սիրելի ակումբցիներ միանում եմ բոլորի շնորհավորանքներին: Թող այս տարին լինի առանձնահատուկ բոլորիս համար և մյուսներից շատ անգամ լավը: Թող այս նոր տարում գտնենք այն ամենը ինչը մինչև հիմա չենք ունեցել, որը կլրացնի մեր կյանքի բացը: Եղեք երջանիկ:
Շնորհավոր նոր տարի և Սուրբ Ծնունդ:

Goga
04.01.2008, 19:51
Շնորհավորում եմ բոլորիդ, տող տարին այս իր հետ բերի սեր, երջանկություն, առողջություն, խաղաղություն թե՛ մեր հոգիներին, թե՛ երկրին:)
Հ.Գ.Թող կռիսը ինչքան լավ բան կա կրի ու բերի մեզ տա:D

Angelochek Pushisti
04.01.2008, 19:57
Շնորհավորում եմ բոլոր ակումբի անդամների նոր տարին և սուրբ ծնունդը և ցանկանում եմ, որ բոլորի գալիք նոր տարում բերի երջանկություն առողջություն և երազանքների իրականացում:

Annychka
04.01.2008, 21:42
Սիրելի ակումբցիներ շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: :ton:Ցանկանում եմ առողջություն,հաջողություն, երջանկություն և երկար-երկար տարիների կյանք:2008-ը երազանքների իրականացման տարի լինի և հաջողությունը ուղեկցի բոլորիս……:bux:

Մարիաննա
05.01.2008, 01:49
Խոր զվարճաբանական ակնարկով :D սկսեմ գրառումս: :)

Մի երիտասարդ ռուս աղջկա հետ է ծանոթանում, ասում է անունդ ի՞նչ է: Աղջիկը թե.
-Ես երեք ունեն ունեմ՝ Վերա (հույս), Նադեժդա (հավատ), Լյուբով (սեր):
Տղան ասում է, լավ, որ մեկն է քո իսկական անունը: Աղջիկն ասում է, երեքն էլ իմն է, բայց դու ինձ դիմիր այն անունով, որի տակ, որ ինձ ավելի շատ ես տեսնում: :)

Ինչի համար սա պատմեցի: Պատմեցի որ ասեմ, որ ես ևս, այս տարում (և ոչ միայն) , ձեզ ցանկանում եմ հույս, հավատ, սեր: Բայց որովհետև այս երեքը միևնույն հարթության վրա գտնվել չեն կարող, հետևաբար իմ ցանկությունը ըստ կարևորության՝ 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերի մեջ բաշխելու պարտականությունը թողնում եմ ձեզ: Ինքս հետևյալ հերթականությամբ եմ ուզում:

1. Սեր: Ամենքս էլ, ով էլ, որ լինենք գիտենք սիրել, ունենք մեր սիրելի վայրերը, սիրած միջավայրը, սիրելի զբաղմունքը, սիրած մարդիկ: Եթե նրանք պակասում են մեզ, պակասում է և օդը, խեղդվում ենք: Սարսափելի է խեղդվել սիրո պակասից: Ուրեմն մեզ սեր, շա՜տ սեր: :)

2. Հույս: Թող, որ այս տարում և սրան հաջորդող բոլոր տարիների ընթացքում առողջ, խելացի ու սիրունիկ հայ բալիկներ շատ ծնվեն: Ծնվեն ու դառնան մեր ապագա Հայաստանի դեմքը, սակայն այնպիսի դեմք, որոնք չեն ցանկանա իրենց երկրիրը թողնել բարձիթողի վիճակում, ու առաջինը իրենց շահը տեսնելով, գնան բարձր երկրներ, ոմանց նման: Ես հուսով եմ: :)

3. Հավատ: Հավատ եմ ցանկանում բոլորիս, առանց հավատի ոչինչ չի կարող լինել: Ուզում եմ հավատալ, որ հայ ազգի համար մի օր բացվելու է մի դուռ, որը ոգևորելու է բոլորիս, ու աշխարհի տարբեր անկյուններից բոլոր հայերը գալու են տուն ու տան ժողովրդի հետ միասին հավաքվելու են մեկ սեղանի շուրջ: Հավքավելու են ու խմեն բացված դռան կենացը: Ես հավատում եմ : :)


Շնորհավոր բոլորիս ամանորն ու Սուրբ ծնունդը:
Լավ կացեք. :)

Harutunyan
05.01.2008, 11:31
Mi qich ush bayc uzum em srtanc shorhavorel olori amanor@ yev Surb Cnunde. Maghtanqs e vor 2008 tarin voske oghak lini der kyanq shghtai vra. Astvac der bolorin het khaghaghutun dzer bolorin :)

Ավելացվել է 6 րոպե անց
Life is so short make your live interesting and LOVE eachother. May coming New Year brings you joi and happinees. Take care my lovely brothers and sisters. Marry Christmas and Happy New Year. :)

Մոդերատորական: Դար ակումբում տրանսլիտով գրառումներն արգելվում են: Գրեք հայերեն և հայատառ:

_BA_
06.01.2008, 05:30
Էրեխեք ջան, ես Նոր Տարվա գիշերվանից մինչեւ էսօր չեմ մտել ինտերնետ, դրա համար էլ ընդունեք էսօրվա օրով` Սուրբ Ծննդյան գիշերով իմ շնորհավորանքներն ու բարeմաղթանքներն էս 2007-2008 էջը բարեհաջող շրջվելու եւ Քրիստոսի ծննդյան 2008-րդ տարելիցի առիթով: Լավ տարի թող լինի, է'լ ավելի ամրանա ձեր ընկերությունը, է'լ ավելի պետք լինեք իրար ու հարազատանաք: Ընկերությունից լավ բան մարդու կյանքում մեկ էլ սերն ա: Բայց սերն անցողիկ կարա լինի, իսկ իսկական ընկերությունը միայն ամրապնդվում ա ժամանակի ընթացքում: Դե լավ զահլաներդ չտանեմ բանալնի բաներով: Մի խոսքով ,շնորհավոր ամենահայկականացմամբ զզվելիացված էս տոները:
Բոլորիդ շատ փող եմ ցանկանում, ինձ էլ: Փողն ազատություն ա, Փողը վերջապես հնարավորություն կտա ինձ ու իմ Նարեին ապրել միասին ու լինել ընտանիք:Դե ձեզ էլ ամենքիդ մի բան կտա հաստատ: Խելք ունեք մեկ ա, որ էս ակումբում եք շփվում, ոչ թե, ասենք mail.ru չաթերում:

Լավ տարի ա լինելու, համոզված եմ:

Համբուրում եմ բոլորիդ:

Մի մոռացեք ինձ, զանգեք, ես ձեզ շատ եմ սիրում:

Նարեի մամա Լուսինե

Tamarik
06.01.2008, 18:44
Բարև բոլորին: Շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին ու Սուրբ Ծնունդը. Ցանկանում եմ անսահման երջանկություն, անվերջ ժպիտներ ու մեեեծ սեր. :hands
Շնորհավոր!!!!!!! :)

Artgeo
06.01.2008, 19:57
Սուրբ Ծնունդը շնորհավոր։ :)

Արսեն
06.01.2008, 22:15
Շնորհավոր Սուրբ Ծնունդ

Լէգնա
07.01.2008, 12:25
Ապրես Ակումբ ջան, համբուրում եմ :)

Ուրվական
13.01.2008, 00:19
Ակումբ, շնորհավորում եմ քո հին Նոր տարին: Երեխեք, չեմ ուզում առիթը բաց թողնել, ձեզ երջանկություն, եթե դեռ չեք ձեռք բերել, և երջանկության շարունակություն, եթե արդեն ունեք այն: Սիրեք, ապրեք, վայլելեք կյանքը...
Շնորհավորում եմ:love
:drinks

Malu
13.01.2008, 00:23
Միանում եմ Ուրվականին, ու բոլորին ուզում ցանկանալ,որ ով ինչքան հաճելի, ուրախ, ու երջանիկ պահեր է ունեցել անցյալ տարի, թող այս տարի կրկնապատկվեն:

ՇՆՈՐՀԱՎՈՐ !!!!!!!

Երկնային
13.01.2008, 00:25
շնորհավոր :)

vredny_angel
16.01.2008, 15:25
Շնորհավոր

Hayrenaser
17.01.2008, 15:52
SNORHAVOR AMANOR EV SURB TSNUND!!!

Guest
17.01.2008, 15:56
Խի՞ մարդիկ ամբողջ տարին չեն ուրախանում: Իրենց հմար նշել են ինչ-որ օր ու իրար շնորհավորում են, որ միասնական որոշում են կայացրել: Թող ամեն օր տոն լինի ու իրար շնորհավորենք…
Չնայած մեր ակումբուկ կարծես հենց այդպիսի տենդենց ա: :D

Armeno
19.01.2008, 15:34
Շնորհավոր ամանոր

Vahe
20.01.2008, 22:51
Խի՞ մարդիկ ամբողջ տարին չեն ուրախանում: Իրենց հմար նշել են ինչ-որ օր ու իրար շնորհավորում են, որ միասնական որոշում են կայացրել: Թող ամեն օր տոն լինի ու իրար շնորհավորենք…
Չնայած մեր ակումբուկ կարծես հենց այդպիսի տենդենց ա: :D

Շնորհավոր նոր օր! :P

Յոհաննես
31.12.2016, 23:30
Շնորհավոր ակումբցիներ ջան,էս 2007-ը էդքան էլ հաջող չէր,բայց ինչքան հիշում եմ 2008-ը ահագին հաջող տարի էր։Էհ,ողջ-առողջ