PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնեք ընտրել վիդեոքարտ

Blackman
28.12.2007, 13:33
Ժողովուրդ ջան նոր կոմպ եմ առել ու իրա ներկառուցված վիդեոն թույլ ա, ուզում եմ նորը ավելացնել: Մինչև 40000 դրամի սահմաններում ինչ PCI-E վիդեոքարտ խորհուրդ կտաք: :)
M/B: Asus P5B-VM SE
CPU: Intel E2160 Dual Core 1.8GHz
RAM: 1GB 800MHz
VGA: Intel® Graphics Media Accelerator X3000

Նախապես շնորհակալ եմ :hands

Սամվել
28.12.2007, 16:33

NVidia GeForce ինչքա բարձր ենքան լավ։ ասենք 8800 :roll

Հենո
28.12.2007, 16:44
8800 ԳՏ-ն 800 դոլլարա…
80000 դրամով կարաս 8600 ԳՏ առնես լավնա…

Tigran Adunts
28.12.2007, 16:48
Մինչև 40000 դրամի սահմաններում ինչ PCI-E վիդեոքարտ խորհուրդ կտաք: :)

www.hardware.am մտի, կգտնես :)

Աթեիստ
28.12.2007, 18:10
Sapphire Ati Radeon X1650 512Mb - 34000dr

Tigran Adunts
28.12.2007, 18:32
Albatron 7600 GT 256Mb 128bit 500MHz 128 bit 900MHz GDDR3 8conveyers DVI TV Out PCI-E

44500 դրամ
Թումանյան 8
4500 դրամ քո ասածից ավելա, բայց փոխարենը հզորա :hands

Morfy
21.01.2008, 19:56
Հարգելի Blackmen ես խորհուրդ կտաի վոր դու գնես GE Force video cart.
Որովհետև նա շատ արագագործ է և դիմացկուն…:ok

Աթեիստ
21.01.2008, 23:22
Հարգելի Blackmen ես խորհուրդ կտաի վոր դու գնես GE Force video cart.
Որովհետև նա շատ արագագործ է և դիմացկուն…:ok

Սիրողական պատասխան :).

Նախ. GeForce ֆիրման երբեք տեսաքարտեր չի արտադրել: Այն արտադրում է չիպեր, որոնք տեսաքարտեր արտադրող ֆիրմաներն օգտագործում են:
2. Շատ անպատասխանատու հայտարարություն է, քանզի ես իմ փորձից կասեմ, որ GeForce-i չիպերն ավելի շատ են տաքանում և արդյունքում պրոբլեմներ տալիս քան, Radeon-ի չիպերը: Նույն մակարդակի տեսաքարտերի մեջ GeForce-ով տեսաքարտերը սովորաբար ավելի թանկ են քան Radeon-ով տեսաքարտերը:
GeForce-ը հայտի է չի ոչ մաքուր խաղով, քանի որ նա ֆինանսապես շահագրգռում էր խաղ գրող որոշ ընկերությունների, այնպես գրել խաղերը, որ դրանք խաղալ չլինի Radeon-ով:
Չեմ հերքում, ներկայումս ամենահզոր տեսաքարտերը հենց GeForce չիպերով են, սակայն դրանք Blackman-ին չեն հետաքրքրի շաաաատ բարձր գնի պատճառով:

Morpheus
22.01.2008, 12:49
Աթեիստ հալալա:hands դե ոչինչ գովազդը մեծ տպավորություն է թողնում բոլորիս վրա, բայց լավա, որ կա պրակտիկա և այդ պրակտիկայով արաջնորդվողներ:)

Chuma
04.04.2008, 22:15
Ես խորհուրդ կտամ 8800 GT-ին

BOBO
04.04.2008, 22:22
Ժող ինչ կասեք 7900 GT-ի մասին?:think

Ptuchik
10.04.2008, 16:23
Ժող ինչ կասեք 7900 GT-ի մասին?:think
Եթե օգտագործում ես Win XP, ապա DDR3-ով 7900 GT-ն իսկը քո համար է (գնի ու որակի համադրության մեջ):

BOBO
10.09.2009, 09:30
Ժող Zotac 9800GT -ն լավնա?

masivec
10.09.2009, 20:38
Ժող Zotac 9800GT -ն լավնա?
Ախպեր լավ ինչ Zotac ՞:blin:stop

aerosmith
10.09.2009, 20:44
Ժող Zotac 9800GT -ն լավնա?

ճիշտն ասած ես էդ բրենդը առաջին անգամ եմ լսում։

Հայկօ
10.09.2009, 22:00
Ժող Zotac 9800GT -ն լավնա?

Գինն էլ գրի: 9800GT-ն 20 000-ով լավն ա, 200 000-ով՝ վատը:

masivec
10.09.2009, 22:09
Գինն էլ գրի: 9800GT-ն 20 000-ով լավն ա, 200 000-ով՝ վատը:
Բա Zotac-ը որնա՞:think

Հայկօ
10.09.2009, 22:23
Բա Zotac-ը որնա՞:think

Արտադրող ա: Նորմալ, փորձված արտադրող ա, Nvidia-ի քարտերն էլ հիմնականում ռեֆերենս-դիզայնով նույն գործարանում արտադրված քարտեր են, հետո տարբեր ընկերությունները կուլեռի վրի տիպը փոխում են ու իրանց անունի տակ ծախում: Կոնկրետ 9800GT-ի մասին ոչ մի բան չեմ կարող ասել:

AMzone
10.09.2009, 23:30
ես խորհուրդ կտամ GeForce 9400GT 1GB.

BOBO
11.09.2009, 00:56
Գինն էլ գրի: 9800ԳՏ-ն 20 000-ով լավն ա, 200 000-ով՝ վատը:
50000 դրամ. Բայց ետ ֆիրման լավնա՞

Ptuchik
11.09.2009, 12:36
50000 դրամ. Բայց ետ ֆիրման լավնա՞

Շատ, Palit-ին հուսով եմ ծանոթ ես, Zotac-ը ավելի լավն ա

BOBO
11.09.2009, 13:27
Շատ, Պալիտ-ին հուսով եմ ծանոթ ես, Զոտաց-ը ավելի լավն ա
չե ծանոտ չեմ, բայց որ էտի լավնա խիա էտքան էժան՞

Ptuchik
11.09.2009, 13:49
չե ծանոտ չեմ, բայց որ էտի լավնա խիա էտքան էժան՞

50000? Էդ էժան չի, նորմալ գին ա, դաժե ինչոր չափով թանգ ա

masivec
11.09.2009, 16:56
50000? Էդ էժան չի, նորմալ գին ա, դաժե ինչոր չափով թանգ ա
Բայց nvidia-ն ավելի լավը չի՞:oԷտ գնի ինչ խորհուրդ կտաք՞:)

BOBO
11.09.2009, 17:06
50000՞ Էդ էժան չի, նորմալ գին ա, դաժե ինչոր չափով թանգ ա
ասուսի 9800գտ-ն 77000 ա

Ptuchik
11.09.2009, 17:34
Բայց nvidia-ն ավելի լավը չի՞:oԷտ գնի ինչ խորհուրդ կտաք՞:)

Nvidia չկա, ինքը վիդեոպրոցեսսորի արտադրողն ա, իսկ վիդեոքարդը հավաքում են տարբեր ֆիրմաներ, Zotac, Asus, MSI, Palit - դրանք նույնպես կամ nVidia կամ ATI են, տվյալ դեպքում` nVida

Ապե Ջան
21.09.2009, 18:38
P5 AD2-E պլատի վրա GEFORCE 8500GT 256mb կլինի դնել, հա ու վիդեոն ոնցա վապշե լավ գռաֆիկայով խաղեր կլինի խաղալ?

davidus
07.10.2009, 01:01
Ժողովուրդ ջան..... ինչ ա նշանակում, որ վիդեո-քարտը Low Profile Ready-ա???
ինչով են տարբերվում??? ոնց հասկացա սլոտներով չեն տարբերվում....

հա, մոռացա հարցնեի..... եթե մայրպլատայի օզուն ԴԴՌ 1ա, իսկ վիդեոքարտինը ԴԴՌ2, նորմալ կաշխատի, չէ?

Ptuchik
08.10.2009, 16:59
Ժողովուրդ ջան..... ինչ ա նշանակում, որ վիդեո-քարտը Low Profile Ready-ա???
ինչով են տարբերվում??? ոնց հասկացա սլոտներով չեն տարբերվում....

հա, մոռացա հարցնեի..... եթե մայրպլատայի օզուն ԴԴՌ 1ա, իսկ վիդեոքարտինը ԴԴՌ2, նորմալ կաշխատի, չէ?

Low Profile նշանակում ա, որ ինքը չափերով փոքր ա ու կարող ա տեղադրվել փոքր սբորկաների մեջ (Dell-ի նման):

Իսկ ԴԴՌ-ները մայրպլատայի ու վիդեոքարտի իրար հետ կապ չունեն ու կարող են օգտագոծվել ԴԴՌ-2 վիդեոն ԴԴՌ-1 մայրպլատայի հետ, կարեվորը շինան ամբողջ արագությունը հասցնի ապահովել:

Life
09.10.2009, 10:52
Ժող ով կարա ասի ինչքան ա Zotac 9800ԳՏ 1ԳԲ?
Համ էլ որնա տարբերությունը որ ասուսինը տենց թանկ ա?

masivec
09.10.2009, 13:41
Ժող ով կարա ասի ինչքան ա Zotac 9800ԳՏ 1ԳԲ?
Համ էլ որնա տարբերությունը որ ասուսինը տենց թանկ ա?
Մի 2 տող վերև կարդա

masivec
09.10.2009, 14:08
8800 ԳՏ-ն 800 դոլլարա…
:o:))

matlev
09.10.2009, 14:39
:o:))

Երկու տարի առաջվա գրած ա:

_DEATH_
12.01.2010, 13:27
Ժող կոմպս հնադարյան ա, բորդի վրա AGP 4x ա, հիմա մի հատ 128 mb կա ուզում եմ առնեմ, բայց չգիտեմ ինչ վիդեոկառտայա: Ինձ ուղակի պետք ա Win7-ը նորմալ աշխատի:
Ինչ խորհուրդ կտաք մի անգամից առնեմ, թե հարցնեմ ինչ վիդեոկառտա ա, մանրամասն ուսումնասիրեմ նոր?
Ուղակի չգիտեմ ինձ թվում ա AGP 4x-ի դեպքում ինչ էլ լինի նույն ձևի ա աշխատելու, թե սխալվում եմ?

Հայկօ
12.01.2010, 19:53
Ուղակի չգիտեմ ինձ թվում ա AGP 4x-ի դեպքում ինչ էլ լինի նույն ձևի ա աշխատելու, թե սխալվում եմ?

Ցանկացած դեպքում սխալվում ես: Երբեք ոչ մի բան մի առ՝ առանց հաստատ իմանալու, թե ինչ ես առնում:

_DEATH_
12.01.2010, 21:15
Ցանկացած դեպքում սխալվում ես: Երբեք ոչ մի բան մի առ՝ առանց հաստատ իմանալու, թե ինչ ես առնում:

Որոշեցի զանգեմ հարցնեմ ինչ վիդեոկառտայա, ասեց արդեն ծախվել ա: :(

armen9494
11.03.2010, 13:10
NVIDIA Quadro FX 5800- 3500 $:hands

HardRock
22.03.2010, 17:24
մի երկու ամսից կոմպ եմ առնելու ու մտածում էի AMD (Rodeon 5770) վերցնեմ: Nvidia չէի ուզում երկու պատճառով: Մինչև հիմա Nvidia-ի մոդելները "պոդդերժկա" չէին անում DirectX 11, ու մեկել իրանք հավաքած են DD2, լավագույն դեպքում DD3 հիշողությամբ չիպերով, AMD-ի մոդելները DD5 են: Բայց nvidia fermi մոդելը դզեց: Արդեն կա DirectX 11 ու DD5, պլուս nvidia ֆիրմային երկու տեհնոլոգիա` PhysX, ինչոր տեղ նմանա DirectX 11 ահա օրինակները http://www.nvidia.ru/object/physx_new_ru.html , և CUDA տեխնոլոգիան, որը որոշ վիդեո, և գրաֆիկական ծրագրերում պրոցեսորի աշխատանքի մի մասը վերցնում է իր վրա ու փաստորեն ավելի արագա գործը լինում http://www.nvidia.ru/object/cuda_videos_ru.html : Կարծում եմ սրանք բավարար արգումենտներ են: Չգիտեմ կարողա՞ նմանատիպ բան AMD-ի մոդելներում էլ կա, իմ իմանալով չէ:

davidus
22.03.2010, 17:45

nVidia Fermi-ն մոդել ա??? ինչքան հիշում եմ "Fermi"-ն CUDA-ի կոդնեյմն էր :think

tikopx
22.03.2010, 17:58
NVDIA GEforce դրանից լավը չկա ամեն մոդել մնացած ֆիրմայի մոդելներից մի գլուխ բարձրա

HardRock
22.03.2010, 18:36
դե նման մի բան http://news.ferra.ru/hard/2010/03/22/97154/

Interdenominational
22.03.2010, 22:20
Radeon-ը նոր վիդեոքարտ է թողարկել՝ առնավազն $1000: Հետաքրքիր է, Հայաստանում գնորդներ կգտնվե՞ն: Ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված ու արդարացված այդքան բարձր գինը:

http://itc.ua/files/pics/XFX_Radeon_HD_5970_BE_01.jpg

Հայկօ
23.03.2010, 00:37
Radeon-ը նոր վիդեոքարտ է թողարկել՝ առնավազն $1000: Հետաքրքիր է, Հայաստանում գնորդներ կգտնվե՞ն: Ես այդպես էլ չկարողացա հասկանալ՝ ինչո՞վ է պայմանավորված ու արդարացված այդքան բարձր գինը:

Գրորդի՝ մի որոշ ժամանակ աշխարհի ամենաարագ վիդեոքարտի տիրոջ տիտղոսը կրելու ցանկությամբ :): Սպասենք nVidia-ի հակահարվածին:

Բոլոր «ամենաթանկ ու ամենալավ» hardware-ները իրենց մեջ ֆետիշիզմի որոշ տարրեր են պարունակում:

HardRock
24.03.2010, 16:37
Աաաաաաաաաա, փաստորեն AMD-ն Nvidia-ի CUDA տեխնոլոգիայի ալտեռնատիվ ունի, որը կոչվումա ATI Stream:

tikopx
24.03.2010, 18:49
http://www.bit.am/2237-sapphire-predlagaet-versiyu-radeon-hd-5850-toxic-s-2-gb-pamyati.html

Magic-Mushroom
03.04.2010, 00:56
Sapphire HD 5770:hands:hands Գին եւ որակ
խոսքեր չկան:B

tikopx
03.04.2010, 18:59
http://www.bit.am/2262-novye-videokarty-zotac-geforce-gtx-480-i-geforce-gtx-470.html Չեք փոշմանի

Life
02.08.2010, 14:57
Ինչ-որ մեկը ծանոթ ա Sparkle-ֆիրմային,մասնավորապես`սրան (http://www.sparkle.ru/products/hdmi/geforce9800/sx98gp1024d3-nm/)
Արժի?օգտագործողներ ունենք?

Ապե Ջան
02.10.2010, 19:08
Այս (http://www.asrock.com/mb/overview.asp?model=g31m-s) պլատայի համար ի՞նչ վիդեքարտ խորհուրդ կտաք, ո՛չ շատ թանկ, ո՛չ շատ էժան: Միջին գնի որակյալ ու երկարակյաց մի քարտ եմ ուզում: Հա ի դեպ ուզում արտասահմանից բերել, մասնավորապես` Լեհաստանից:

Magic-Mushroom
10.11.2010, 01:01
Ժող ջան ձեր կարծիքով այս (http://www.apitcomp.ru/shop/videokarta_zotac_geforce_gtx_460_313222/) Վիդեոքարտը լավն է,թե չէ,արժի առնել թե չէ:think
http://mdata.yandex.net/i?path=b0724215057_img_id6583091444755366706.jpg

LoK®
10.11.2010, 01:55

Լավը լավն ա :)) Այս պահի դրությամբ Nvidia-ի լավագույն 5 մոդելներից մեկնա (ճիշտ ա` 5-րդն ա, բայց լավագույններից ա :) )
Բայց էս վիդեոքարտը առնելուց պիտի համապատասխան կոմպ ունենաս.
Սնուցման բլոկը առնվազն 450 վատտ (ցանկալի ա 550) հզորություն պիտի ունենա ու 2 հատ 6 կոնտակտով (pin) սնուցման լար վիդեոքարտի համար:
Կոմպը պիտի լավ հովացվի, էս վիդեոքարտը կարա մինչև 105 աստիճան տաքանա:
Քարտը 2 սլոտ ա զբաղեցնում, ու որպեսզի լավ օդ խաղա, ցանկալի ա 3-րդ սլոտի տարածքն էլ ազատ լինի:

Մնացած առումներով շատ լավ քարտ ա:

Magic-Mushroom
10.11.2010, 02:01
LoK շնորհակալ եմ
իմ սնուցման բլոկը 700 վատտ է
պրոցեսորը i7 950
քեյսը Gigabyte 3d Aurora
http://img651.imageshack.us/img651/7025/aurora570.jpg

LoK®
10.11.2010, 02:16
Ուրեմն մտածելու բան չունես :))
Կարելի ա ուղղակի մի քիչ ռեվյուներ կարդալ ինտերնետում` որակի ու ստաբիլության մասին պատկերացում ունենալու համար: Իմ կարծիքը հիմնված ա միայն իրա տեխնիկական բնութագրերի վրա, ինքս չեմ օգտագործել :)

հ.գ. Քեյսը հեղուկով սառեցման համակարգ ունի՞, թ՞ե ուղղակի նկարն ա տենց:

Magic-Mushroom
10.11.2010, 02:29
Այո հեղուկ սառեցման հզոր համակարգ ունի,կորպուսը լրիվ հատուկ ալյումինից է,բայց նկարը ինտերնետից է,ուղղակի մտածում եմ 460 թե 470 վերցնեմ,մեկել ցանկանում եմ հարցնեմ Zotac ֆիրման լավն է?

LoK®
10.11.2010, 02:59
Հեղուկով սառեցումը լավա, եթե վիդեոքարտին էլ կարողանաս միացնել, ավելի լավ կլինի :)
470-ից ու 460-ից դժվարանում եմ ասել որն ա ավելի լավը - որոշ պարամետրերով 460-ն ա լավը, մնացածով` 470-ը: Ըստ nvidia (http://www.nvidia.com/content/HelpMeChoose/fx2/HelpMeChoose.asp?lang=en-us)-ի 470-ը մոտ 1.2 անգամ ավելի բարձր արտադրողականություն ունի:
Zotac-ին ընդհանրապես ծանոթ չեմ ցավոք սրտի:

skog94
10.11.2010, 11:47
Ընտրի 460 zotoc-ը շատ լավն ա!460 ծախսն ավելի քիչ կլինի ու տարբերությունն էլ շատ մեծ չի:ok

skog94
10.11.2010, 11:48
LoK շնորհակալ եմ
իմ սնուցման բլոկը 700 վատտ է
պրոցեսորը i7 950
քեյսը Gigabyte 3d Aurora
http://img651.imageshack.us/img651/7025/aurora570.jpg
Իսկ եթե գաղտնիք չի ինչ ա արժեցել այդ համակարգիչը?

Magic-Mushroom
10.11.2010, 14:57
Այսօր գնեցի եւ տեղադրեցի ZOTAC GeForce GTX 460,շատ գոհ եմ,ջերմաստիճանը առանց նագրուզկայի 15С,խաղի ժամանակ 45C,ռազգոն արած վիճակում նագրուզկայի տակ 55C,սառեցման համակարգը շատ լուռ է ու չի խանագարում,բոլորից շնորհակալ եմ խորհուրդների համար:)

Life
10.12.2010, 18:46
Ժող որտեղից ու ինչքանով կարող եմ գնել GeForce 8600GT 512 mb,ակտիվ հովացման համակարգով

VisTolog
30.10.2011, 13:13
Ժող ԱՄԴ-ի համար ԱՏԻ-նա ավելի լավ, թե՞ կապ չունի ինչ կլինի::think

Artyom
30.10.2011, 13:57
Ժող ԱՄԴ-ի համար ԱՏԻ-նա ավելի լավ, թե՞ կապ չունի ինչ կլինի::think
Sapphire-ը երևի::think

VisTolog
30.10.2011, 15:10
Ուզում եմ իմանամ էս կոմպին ինչ վիդեո քարտա հնարավոր դնել:

AMD Athlon 64 X2 4200+
ASUS M2N-MX SE (http://www.asus.com/Motherboards/AMD_AM2/M2NMX/#overview)

Magic-Mushroom
09.11.2011, 18:16
Հով ջան գնից է կախված,նայած ինչ ես ուզում,ռամը ու որ գրես եւ 32 բիտ է,թե՞ 64բիտ օպերացիոն համակարգը ավելի լավ կլինի:)
1.ATI Radeon HD4670 Էժան տարբերակ
2.ATI Radeon HD5670 կիսաէժան տարբերակ
3,ATI Radeon HD5750 միջին տարբերակ
4,ATI Radeon HD6770 կիսաթանկ տարբերակ
5,ATI Radeon HD6850 թանկ տարբերակ
6,ATI Radeon HD6950 շատ թանկ տարբերակ:hands

VisTolog
09.11.2011, 18:56

Ես էլ եմ ԱՏԻ նախընտրում, բայց մարդամեկը ինձ ասումա, որ GeForce ավելի լավա::))

Վահե-91
09.11.2011, 19:05
Ես էլ եմ ԱՏԻ նախընտրում, բայց մարդամեկը ինձ ասումա, որ GeForce ավելի լավա::))
ճաշակի հարցա: Բայց որ ատիի վերջին քարտերն ավելի քիչ են տաքանում, էտ հաստատա

Dar
17.11.2011, 22:35
Ուզում եմ իմանամ էս կոմպին ինչ վիդեո քարտա հնարավոր դնել:

AMD Athlon 64 X2 4200+
ASUS M2N-MX SE (http://www.asus.com/Motherboards/AMD_AM2/M2NMX/#overview)

Կախված ա նրանից, թե ինչ ես անելու, խաղ ես խաղալու, թե 3D գրաֆիկա աշխատացնելու, խաղերի համար ATI վերցրու, համ չի տաքանում, համ հոսանք քիչ ա խլում, բայց ետ դեպքում Phisx ից կզրկվես:ՃՃ

Varzor
18.11.2011, 15:47
Ուզում եմ իմանամ էս կոմպին ինչ վիդեո քարտա հնարավոր դնել:
AMD Athlon 64 X2 4200+
ASUS M2N-MX SE (http://www.asus.com/Motherboards/AMD_AM2/M2NMX/#overview)
Այս պահին Երևան քաղաքի գնային իրավիճակից ելնելով կարող եմ առաջարկել nVidia GT440 2GB
ATI Radeon HD4670-իրեն շատ էլ լավ արդարացնում է (տանը դրանից եմ օգտագործում) բայց չունի DX11, որը Win7-ով աշխատելու պարագայում առավելություն է տալիս (պատկերի որակի առումով, իհարկե այդ ֆունկցիոնալը աջակցող խաղերում):

Չկա տենց բան, որ ATi-ն ա լավը, կամ nVidia-ն:
Կախված է խնդրից` ինչ խաղեր ես խաղում, ինչ եռաչափ գրաֆիկայով և վիդեոմոնտաժով ծրագրերի հետ ես աշխատում:

Ներկայիս ATi-ները համ ավելի քիչ են դեֆեկտներ ունենում, համ էլ քիչ են հոսանք ծախսում ու տաքանում: ՄԻջազգային գներով ավելի էժան են, բայց Երևանում տենց չի:
Նոր սերնդի nVidia-ների մոտ կա շատ լավ տեսելյացիոն բլոկ, ինչպես նաև շատ նոր խաղեր ունեն Phisx աջակցում, որը ապարատային կերպով կա միայն "կանաչների" մոտ:
ATi-ների մոտ միշտ դրայվերներն են հում լինում:

Բայց ASUS M2N-MX SE մայրական սալիկի պարագայում մի փոքրիկ նրբություն կա:
Նախ այն չունի PCI-e 2.0 աջակցում, այլ մի սերունդ հին է` PCI-e 1.0: Ուստի լավ վիդեոքարտի ամբողջ էֆեկտը չի զգացվի: բացի այդ որոշ մոդելներ կարող է նորմալ ճաշխատեն այդ սալիկի հետ:
Եվ երկրորդ նյունսը. մայրական սալիկի չիփսեթը nVidia է, ինչը ենթադրում է որ հրա ֆունկցիոնալն ավելի օպտիմիզացված է հենց կանաչների վիդեոքարտերի համար, չնայած նրան, որ պրոցեսորն էլ կարմիրների բարեկամն է ;)

Varzor
18.11.2011, 16:49
Կախված ա նրանից, թե ինչ ես անելու, խաղ ես խաղալու, թե 3D գրաֆիկա աշխատացնելու, խաղերի համար ATI վերցրու, համ չի տաքանում, համ հոսանք քիչ ա խլում, բայց ետ դեպքում Phisx ից կզրկվես:ՃՃ
AMD-ATI-ն էլ իր Physx-ն ունի ;) Դրայվերների ինչ-որ մոդիֆիկացիա կա: Ընդ որում ասում են, որ ավելի արագ է աշխատում, քան կանաչների պարագայում :pardon
http://www.tomshardware.com/news/nvidia-physx-ati,5764.html
http://news.softpedia.com/news/ATI-Graphics-Cards-to-Get-PhysX-Support-88761.shtml