PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոչինչ չի մնա



Հենո
28.12.2007, 01:57
Հայաստան, Երևան,2007
Արսենն ու Էլիզը ամուսնացել են 4 տարի առաջ:
Էլիզը Միացյալ Նահանգներից է,բայց հանուն սիրո և ամուսնու՝ տեղափոխվել է Երևան:
Նրանք ապրում են վարձով ու նրանց հետ նույն բնակարանում ապրում է նաև Արսենի ընկերը՝ Նարեկը:Արսենը լրագրող է,Էլիզը չի աշխատում...
Ամեն ինչ այնքան էլ վատ չի,քանի դեռ չի հայտնվել Էլիզի ընկերուհին՝ Հելենը,Լոս Անջելեսից,ում հետաքրքիր է ամեն բան,ինչ կատարվում է այս մարդկանց կյանքում...
Սեր, կիրք, դավաճանություն, կյանք առանց գունավոր ներկերի...

Վաղվանից կարող եք քաշել…

Ոչինչ Չի Մնա (Fileforum.Am) (http://62.89.27.5/topic.php?ID=227)

Կայքից քաշելու համար անպայման պետք է գրանցվել…:)

Chilly
28.12.2007, 10:05
չի բացում սայթը

Աթեիստ
28.12.2007, 10:29
Շատ շնորհակալ եմ:

Belle
28.12.2007, 14:06
Կինոն մեծ էկրանին եմ նայել ու շաաաաաաատ տպավորված եմ: Ճիշտ է իդեալական չէր, բայց շատ հավանեցի: :hands

Ծով
28.12.2007, 14:46
Դատելով ծեծված սյուժեից:( /չնայած դեռ չեմ նայել/, արդեն կասկածում եմ, որ կհավանեմ:8
Մնում է ռեժիսորական աշխատանքը ու մնացած զարդերը....

Sosoyan
28.12.2007, 23:30
Չնայած մի փոքր աշխատել եմ այդ կինոի պատրաստմանը, բայց ասեմ, որ ինձ դուր չեկավ` ռեժիսորականը ըստ ինձ շատ թերի է, անհասկանալի, հոգնեցուցիչ... Հենո իսկ դուք իրավունք ունեք այդ ֆիլմը ինետում ազատ բեռնաորման դնելու, հիմա օրեցօր օրենքները խստանում են, խորհուրդ կտայի գոնե հայկական արտադրանքը չդնել, թե չէ մեկ էլ տեսար օրինապահ մարմինները այցելեցին... :)

Sirene
29.12.2007, 20:05
Դիտել եմ կինոթատրոնում: Դուրս եկել է: Այսօրվա կյանքն է...

Apsara
29.12.2007, 23:19
Ես էլ եմ դիտել ու ինձ շաաատ դուրա եկել, շատ չեմ խորացել թե ռեժիսորականը կամ սյուժետայինը կամ մտքի պահը ոնցա ինչա,
կարևորը առանց աչքս կտրելու նայել եմ, իսկական մարդկանց իսկական դեմքեր

Արսեն
30.12.2007, 02:46
Գովազդը համենայն դեպս լավն է, իսկ ֆիլմը կարծում եմ լավն է լինելու, հետո ինչ որ ծեծված թեմա է:

^SRTIK^LA^
03.01.2008, 00:54
Շատտտտտտ եմ հավանել ֆիլմն ,մի կողմ դնելով որոշ թերություններ : Համենայն դեպս սյուժեն լավն է:handsր

Gexeckuhi
03.01.2008, 23:20
Ես երեկ եմ նայել այդ ֆիլմը ու ևս մեկ անգամ հիացա Խորենի դերասանական վարպետությամբ,ասես իր պապը լինի,բայց շատ բան պիտի անի,որ իր պապիկին հասնի

Աթեիստ
04.01.2008, 01:04
Դերասանները լավ էին խաղում, մանավանդ զարմացրեց Նազենին։
Բայց սցենարը շա՜տ թույլ էր։ Այնքան, որ ամեն րոպե սպասում ես, թե երբ վերջապես կվերջանա այս ապուշությունը։ Խորենի հերոսը նման էր շիզոֆրենիկի, և ես սպասում էի, որ որևէ մեկը կզանգի հոգեբուժարան։ Не дождался.
Ֆիլմը դիտել ենք 4 հոգով և բոլորս համակարծիք էինք։
Բայց ամեն դեպքում սա սուբյեկտիվ գնահատական է։

Apsara
04.01.2008, 01:32
Խորենի հերոսը նման էր շիզոֆրենիկի, և ես սպասում էի, որ որևէ մեկը կզանգի հոգեբուժարան։ Не дождался.


Ես համաձայն եմ, ինձ էլ դուր չէր գալիս Խորենի խաղացած դերը, ոցնվոր կյանքից աբիժնիկ լիներ, ճիշտա մի տեղ էլ հասկանում էի թթե ինչիա տենց խոսում, բայց մեկա մեծամասնությամբ սխալ հերոս էր, չնայած Խորենը լավ էր խաղում ու իմ կարծիքով բավականին դժվար դեր էր,

Նազենիի դերն էլ էր դժվար, իսկ մյուս աղջկանը բան չկար խաղալու, դե սա իմ կարծիքով, բայց մեկա նայվում էր կինոն

Աթեիստ
04.01.2008, 01:37
բայց մեկա նայվում էր կինոն

Երևի այնուամենայնիվ նայվում էր, որովհետև մինչև վերջ դիտել եմ։
Բայց կարծում եմ, եթե մենակ դիտեի, 15 րոպեից կանջատեի։

P.S.
06.01.2008, 17:02
Հենց նոր նայեցի ֆիլմը։ Ընդհանուր առմամբ տպավորությունս շատ վատ է։

Նախ, օպերատորական աշխատանքը՝ կամերա–ռելսը շատ–շատ էր օգտագործված, այնքան շատ, որ պառկած էի նայում ու այնպիսի տպավորություն էր, թե օրորոցի մեջ էի։

Երկրորդ՝ Խորենի դժգոհ կերպարը անհասկանալի էր։ Հարսանիքի առաջին օրվանից էդ մարդը բոլորին դեմ էր, չափազանց նեգատիվ էր ու որևէ մոտիվացիա չկար։ Հետո՝ Հելենի հետ կապը մի տեսակ շատ արագ ստացվեց։ Երկրորդ դերասանուհին էլ, ում հետ որ ամուսնացած էր, ոնց որ մազոխիստ լիներ՝ Խորենի հերոսը ինչ ասես ասում էր, նա լռում էր։ Նույնպես համոզիչ չէր։ Ընկերը՝ որ նրանց հետ էր ապրում, անավարտ կերպար էր։ Թերևս ամենահամոզիչը Նազենիի կերպարն էր, որը սակայն վերջին մենախոսությամբ ուղղակի պրիմիտիվացվեց։ Հա, և ամենակարևորը՝ Հրաչյա Հարությունյանը, աղջկա հայրը ֆիլմում, շատ սառած էր՝ ոնց –որ բթացած լիներ։ Տանիրովկայից հետո էլ, ձայնը շատ դրամատիկ էր, ավելորդ դրամատիկ։

Սցենարական առումով կային դիպուկ նախադասություններ, որն էլ, ըստ ամենայնի պետք է շնորհակալ լինել անգլիական դրամատուրգին, (կյանքում այլևս ոչինչ չի մնում, քան դառնալ կանանց զոհը,–օրինակ)։ Ֆիլմի լեզուն մի տեսակ կեղծ էր։ Այդքանով հանդերձ, կային օրինակ համարձակ գնահատականներ՝ ընդդիմության, հետխորհրդային հայաստանի մասին, որը գովելի է, բայց մի տեսակ կորում էր ամբողջ սցենարի մեջ։

Ռեժիսորական առումով շատ ստատիկ ֆիլմ էր, գործողություն ֆիլմում չկար՝ օրինակ, աղջկա հեռանալը, հետո՝ վերջին րոպեներին հայնվելը, վերջին էպիզոդը՝ բոլորը իրար թիկունքով կանգնած...Ֆիլմը չէր շնչում, դերասանները ոնց–որ բեմի վրա լինեին...սա ավելի շատ հեռուստաթատրոն էր, քան գեղարվեստական ֆիլմ...

Ֆիլմում շատ էին էֆետկները՝ և ձայնային և վիրտուալ։ Առաջին 30 րոպեներին սկսվեցին, հետո՝ մի տեսակ կորան, կամ եթե կային, ապա շատ աննշմար, ինչը վկայում է, որ ֆիլմը, որպես ամբողջություն ընդհանուր ոճ չուներ։

Հա, շատ էր Չե Գեվարայի նկարը՝ և տանը, և գլխավոր հերոսի աշխատավայրում։

Մի խոսքով, թերի էր ֆիլմը շատ առումներով։ Իսկ գլխավոր հերոսի վերջին մենախոսությունը՝ ձանձրալի՝ կադրի և բովանդակության առումով։ Չգիտեմ, ավելին էի սպասում, բայց շատ սովորական էր ու շատ սխալներով։

Annychka
07.01.2008, 00:00
Ճիշտն ասած ես ֆիլմը չեմ դիտել ,բայց լսել եմ որ շատ վատ կինոյա ;Շատ մարդիկ կան որ չեն հավանել…Ասում են կինոյում շատա համը հանել Նազենին՝ իր բաց կերպարով… Դե ֆիլմի ռեժիսորը պրոֆեսիոնալ չի ,Հրաչ Քեշիշյանը ինչա ,որ իրա նկարահանած կինոն ինչ լինի:P Եթե այդ նույն միջակ ռեժիսորը մի գիշերում տեսահոլովակա նկարել,ուրեմն հազիվ էլ կինոն տենց լինի էլի…

Sosoyan
07.01.2008, 00:06
Եթե այդ նույն միջակ ռեժիսորը մի գիշերում տեսահոլովակա նկարել,ուրեմն հազիվ էլ կինոն տենց լինի էլի…

Օօօ այ դա ես իրոք կարամ հաստատ եմ, չէ, որ այդ տեսահոլովակները մեր մոտով են անցնում :D

Աթեիստ
07.01.2008, 10:05
Ճիշտն ասած ես ֆիլմը չեմ դիտել ,բայց լսել եմ որ շատ վատ կինոյա ;Շատ մարդիկ կան որ չեն հավանել…Ասում են կինոյում շատա համը հանել Նազենին՝ իր բաց կերպարով… Դե ֆիլմի ռեժիսորը պրոֆեսիոնալ չի ,Հրաչ Քեշիշյանը ինչա ,որ իրա նկարահանած կինոն ինչ լինի:P Եթե այդ նույն միջակ ռեժիսորը մի գիշերում տեսահոլովակա նկարել,ուրեմն հազիվ էլ կինոն տենց լինի էլի…

Թույլ տուր առարկել:
Եթե ֆիլմում կար մի բան, որ կարելի էր հաճույքով դիտել, դա Նազենու անսպասելիորեն լավ խաղն էր:

Undina
07.01.2008, 11:38
Ուզում եմ ասել իմ շաաատ քննադատական կարծիքը.
Ըստ իս՝ ֆիլմը հաջողված չէ: Եթե տեղյակ եք՝ այն հիմնված է պիեսի վրա: Երե այն դառնար բեմականացում, դա կլիներ մեր ամենալավ ներկայացումներից մեկը: Դերասանական խաղը ի սպառ բացակայում է: Ցավով, շատ մեծ ցավով պիտի նշեմ, որ ինձ դուր է եկել Նազենին՝ չհաշված նրա բեմական խոսքը: Պատճառը, երևի, այն է, որ "она была в своём амплуа" : Խորիկը շաաաաատ լավն էր, ԲԱՅՑ կարող էր ավելի լավ: Վերջում ոնց որ փողը կիսատ տված լինեին: :D
Ի վերջո հասա այն եզրակացության, որ ֆիլմը ֆիլմ չէր, այլ վատ խաղարկված ֆրանսիական պիես է: Կամ էլ մի գուցե անունից ր աղմուկից շատ բան էի սպասում.........:think

Amaru
07.01.2008, 13:03
հավեսս փախավ նայելու…

Sunny Stream
29.01.2008, 17:48
Ժողովուրդ, թռուցիկ կարդացի գրառումները... մի կարևոր փաստ բաց եք թողել... հեսա կգրեմ որը :P
Ուրեմն երկու գիշեր է 20-րդ դարի Արտասահմանյան Դրամատուրդիա գիրքն եմ կարդում, երեկ որոշեցի վերջին պիեսը կարդալ` Ջոն Օսբորն "Ետ նայիր զայրացած"... զգացի, որ ինչ-որ ծանոթ վերնագիր է... Առաջին երկու էջը տեղանքի ու կերպարների նկարագրությունն է, լուրջ-լուրջ կարդում էի, մեկ էլ հենց երկխոսությունը սկվեց, քարացա. "Ի', էս Ոչինչ չի մնայի պիեսն եմ կարդում" :D
Հա, ժող, էդ Խորիկի կերպարի դժգոհությունը ու շատ-շատ այլ հարցեր իրենց պատասխանն ունեն պիեսում, բայց ցավոք էդ պատասխանները կորել են ֆիլմում... Հիմա կասեմ` ոնց...
Ափսոս, ֆիլմից մոտ 30 րոպե արդեն նայել էի, կարդալիս 50-ականների Անգլիայի երիտասարդների փոխարեն Խորիկին ու մնացածին էի պատկերացնում...
Այսօր նայեցի ֆիլմը սկզբից մինչև վերջ ... Վերջացրեցի ու մի բանի համար շատ ուխացա` շատ լավ ադապտացրել էին պիեսը... Առհասարակ, թե' էս ֆիլմի, թե' Մի վախեցիրի սցենարները շատ հավանում եմ!!! Համ շատ հումորով են, համ էլ շատ հանդուգն հատվածներ կան մեջը` մեր օրերի կեղտերի դեմ ուղղված, բայց ռեժիսորական աշխատանքը լրիվ ջուրն է նետում լավ սցենարները...
Պարզվեց` էս պիեսը շատ մեծ աղմուկ է բարձրացրել իր ժամանակին` 1956թ.
"Ինչպես փոթորիկ` Ջիմի Փորթերը ներխուժեց բեմերը` շնչահեղձ լինելով իրեն խեղդող զայրույթից: Նա անարգեց ամենքին և ամեն բան` սկսած իր կնոջ` Էլիսոնի արիստոկրատ ծնողներից, ավարտած քաղցրավենիքների կրպակով, որտեղ նա ստիպված էր նստել` չնայած համալսարանական դիպլոմին":
Ինչ-որ մեկը ստեղծագործության հեղինակին անվանել էր "զայրացած երիտասարդ", և պատահական այդ բնորոշումը շատ շուտով տարածվեց 50-ականներին ձևովորված գրական մի ամբողջ սերնդի վրա:
Ջիմի Փորթերը ֆիլմի Արսենն է: Այսինքն էս հետպատերազմյան սերնդի մեեեծ բողոքն ու զայրույթն է` կոտրված արժեքներ, կորցրած հարազատներ ու այլ մեծ հիասթափություններ. "Ես շատ վաղ հասկացա, թե ինչ է զայրույթը: Զայրույթը և անզորությունը",- ասում է Ջիմին ու, եթե չեմ սխալվում, ասում է նաև Արսենը, բայց ո՞վ է ուշադրություն դարձնում...
Մի հատված էլ կա, որ Արսենը հաստատ ասում է, խոսքերի կեսն էլ մտքերի են վերածած (ինչը նույնպես վարպետությամբ է արված ու ինձ դուր եկավ). "Իմ կարծիքով մեր սերնդի մարդիկ չեն կարող մեռնել հանուն ազնիվ նպատակների: Հնարավոր ամեն ինչ արդեն արվել է երեսնական և քառասնական թվերին, երբ մենք դեռ երեխա էինք: Ազնիվ, խիզախ, նպատակներ էլ չեն մնացել: Եթե վիթխարի ավերածն սկսվի, բոլորս կկործանվենք, բայց ոչ թե հանուն մեծագործությունների` հնաոճ ձևով, այլ հենց այսպես, հանուն ինչ-որ սքանչելի նոր աշխարհի բանդագուշանքի": Էս հատվածները պիեսի անկյունաքարերն են` բացահայտում են բոլոր դժբախտությունների պատճառները, բայց ֆիլմում լրիվ աննկատ են անցնում...:(
Օսբորնի հերոսը տենդագին նոր, իսկական արժեքներ է որոնում` ջանալով այդ կերպ գտնել և հաստատել իր ճշմարտությունը: Այդ որոնումներում նա, իրոք, միայնակ է: Ինչպես կնոջը` Էլիսոնին, այնպես էլ բարեկամին` Քլիֆին, խորթ ու անհասկանալի են նրա զայրույթն ու բողոքը: Մյուս կողմից, ինքը` Փորթերն անզոր է ավելին անել: Նրա խռովության կուլմինացիան ընդամենը էմոցիոնալ ու տարերային բողոքն է:
Հիշեցնում եմ` Ջիմի Փորթեր-Արսեն, Էլիսոն-Էլիս, Քլիֆ-Նարեկ...
Ես սպասում էի ու ուրախ եմ, որ պատերազմի պահը էլի շոշափվում է` վերածվելով Արցախյան հերոսամարտի (թեև անունը չի տալիս, բայց պարզ է), բայց մեկ է, էդ արժեքների կորուստները շատ հազվադեպ ու շատ թույլ են երևում...
Հելենան Էլիսին ասում է. "Գիտե՞ս, ես հասկացել եմ , թե որն է Ջիմիի դժբախտությունը: Ամեն ինչ շատ պարզ է: Նա ուշացած է ծնվել:...Նման մարդիկ հիմա տեղ չունեն ոչ սիրո մեջ, ոչ քաղաքականության, ոչ էլ որևէ ուրիշ ասպարեզում: Ահա թե ինչու նա չի կարողանում ինքն իրեն գտնել: Երբեմն ես լսում եմ նրան ու մտածում. ախր նրան թվում է, թե ինքը ֆրանսիական հեղափոխության բովում է ապրում: Նա հենց այդ ժամանակներում էլ պիտի ծնված լիներ: Նա չգիտի, թե որտեղ է գտնվում ու ուր է գնում: Նա երբեք ոչինչ չի անի ու ոչնչի չի հասնի":
Ինձ թվում է, հերոսի կոնֆլիկտի մասին արդեն ամեն ինչ պարզ է... Ու մի հետաքրքիր բան, պիեսում happyend է, իսկ ֆիլմում Արսենը այս խոսքերը ոչ թե Էլիսին է ասում, այլ` ինքն իրեն.
Ջիմի - Դու թեև աշխարհի ամենագեղեցիկ սկյուռն ես, բայց այնքան էլ աչքաբաց չես: Դրա համար էլ մենք պետք է ուշիմ ու զգույշ լինենք: Չորս կողմը դավադիր թակարդներ են դրված, որոնք դարանամուտ են մեզ նման խենթուկ, չարաճճի, վախվոր գազանիկներին: Ճիշտ չէ՞: /Էլիսը գլխով է անում/: Խե~ղճ սկյուռներ:
Էլիս - Խե~ղճ արջեր: Խե~ղճ, խե~ղճ արջեր /գրկում է նրան/:

Ախր ակնհայտ շատ լավ ընտրված պիես է, ոնց որ լրիվ մեր ժամանակի թևաթափ եղած երիտասարդության մասին գրված լինի... Սցենարը շատ վարպետորեն, նույն ոճի մեջ են պատրաստել` ձևափոխելով պիեսի որոշ հատվածներ կամ ավելացնելով նորերը... Ինձ, հիմնականում, դուր է գալիս Խորիկի խաղը, Նազենին ու Նարեկի դերակատարը տեղ-տեղ արհեստական են, բայց լավ են ընտրված, հատկապես` Նազենին (ի դեպ, պիեսում մի տեսակ ավելի դրական կերպար է... ֆիլմի երկրորդ մասում էլ լավն է...), Էլիսի դերակատարի խաղը մենակ մի պուճուրիկ տեղ հավանեցի. երբ Նարեկը նրան հարցնում է` ասել է Արսենին հղիության մասին, թե չէ, էս աղջիկը շատ լավ ժեստ է անում ու դեմքի արտահայտությունն էլ իր "չէ"-ին լիքը բան է ավելացնում...
Դուրս շատ եկավ նյարդային մոնտաժը, խոսքերի-մտքերի անդադար հերթափոխը, սա հերոսներին հասկանալուն շատ է նպաստում :ok, փոքրիկ հումորային դրվագներն էլ` երաժշտությամբ, ձևավորմամբ, թեև մի քիչ էքսպերիմենտալ էին ու կարող էին ավելի ներդաշնակ լինել ֆիլմի հետ, բայց էլի դուրս եկան... Հնդկաստանից Անգլիա եկածներին շատ լավ էին դարձրել Ամերիկայից Հայաստան եկած, վերադարձածներին... եղբոր` Դեյվիդի կերպարը շատ սուր էր ու լավը...
Բայց հարգարժան ռեժիսորը էս ֆիլմը, շատ արդիական ու կարևոր դառնալու բոլոր նախադրյալներով հանդերձ, վերածում է հերթական փորձամկան... Ախր էդ տեսախցիկի անդադար սահուն շարժումները լուրջ չեն... այսինքն` չեն համապատասխանում թեմայի լրջությանը... երաժշտությունը կարող էր ավելի նյարդային լինել, ոչ թե` անընդհատ ռոմանտիկ` խիստ սազական տեսախցիկի սահուն աջուձախ-վերևներքևին... Ռեժիսորը ոչ մի բանով չի շեշտում ֆիլմի կարևոր դրվագները, որտեղ մենք պիտի հասկանանք էդ տղայի բողոքը: Ամենավառը հիշողության մեջ մնում են Էլիսի ընտանիքի անդամներին պատկերող հումորային-ծաղրական դրվագները... Մի վախեցիրում ֆիլմը բավականին փչացրել էր Լուսինե Թովմասյանը, ով ուղղակի ինչ-որ բաց տեղ էր Խորիկի ու մյուս տղաների բավականին լավ խաղի մեջ... Էստեղ էլ Էլիսի դերակատարը կարող էր ավելի լավը լինել իր սառնությամբ, և ոչ անհաղորդությամբ, իր մեծ սիրով, և ոչ անորոշությամբ...


Չգիտեմ, ինչ-որ մեկը հավես կանի՞ էսքանը կարդալ... Եթե չէ, ապա երևի մենակ էս տողերը կնայի. Ասեմ. Առանց պիեսի ես ֆիլմը չէի հասկանա, չէի տեսնի նրա արդիականությունն ու կարևորությունը... Քմծիծաղ կտայի "Քեզնից ի՞նչ ես ներկայացնում... Ոչի՞նչ... Ուրեմն նախարար կդառնաս" խոսքի վրա ու կանցնեի (ի դեպ, այդ տողն էլ է պիեսից, բայց էնտեղ, կարծեմ, Պրեմիեր Մինիստր է)... Պիեսը ինքնին շատ հետաքրքիր է ու սուր, բայց լիաժեք կարծիք չեմ կարող հայտնել, որովհետև ինձ համար Ջիմին արդեն Խորեն Լևոնյանն էր և ոչ իմ պատկերացրած անգլիացի երիտասարդը... կարդացեք;)
Որ էլի բան հիշեմ, կգրեմ :D (տառասխալների համար ներողություն, ես էլ հավես չունեմ էսքանը վերակարդալ)...

Sunny Stream
29.01.2008, 18:11
Հ.Գ. Ժող, էն մեջբերումները "20-րդ դարի արտասահմանյան դրամատուրգիա" գրքի վերլուծությունից են;)

Anchi
29.01.2008, 18:46
Ինձ դուր չեկավ այդ ֆիլմը, որովհետև պարզապես անհետաքրքիր էր: Անհետաքրքիր էր սյուժեով, դերասանական խաղով, հասկացա, որ ուզում եմ լքել դահլիճը: Դինամիկ չի՝ չնայած, որ ռակուրսները ճիշտ են ընտրված: Ու գովազդը իրականում ավելի լավն էր, քան ֆիլմը:
Հատկապես Նարինե Պետրոսյանի խաղը... ահավոր էր, նման անտաղանդ խաղ ես երբևէ չէի տեսել: Խաղ որից ոչինչ չէիր զգում, խաղ, որ ոչինչ չէր ասում:
Նազենին լավ էր խաղում, ավելի բնական:

Stver
29.01.2008, 23:39
Ձնծաղիկ ջան այնքան հետաքրքիր էիր գրել, որ հենց հիմա գնում եմ գիրքը գտնեմ և կարդամ: Շատ մանրամասն վերլուծեցիր մի շնչով կարդացի:

Սերխիո
30.01.2008, 01:46
Շնորհակալություն P.S.-ին որ իմ մտքերը գրել է այս ֆիլիմի մասին ,ես կես ժամ առաջ նայեցի ֆիլմը ու հենց այն էի ուզում գրել ինչ կար արդեն:

Sunny Stream
01.02.2008, 02:17
Ցավով, շատ մեծ ցավով պիտի նշեմ, որ ինձ դուր է եկել Նազենին՝ չհաշված նրա բեմական խոսքը: Պատճառը, երևի, այն է, որ "она была в своём амплуа" :
Բայց ինչի՞ ցավով, վատ է՞, որ վերջապես հետսովետական շրջանում լավ կինոդերասանուհի ենք ձեռք բերում...
Ինչ-ինչ, բայց էստեղ չեմ համաձայնի. Նազենիի բեմական խոսքը ընտիր է դրված, չեմ վախենա ասել (ամեն դեպքում` իմ կարծիքով), մեր լավագույն Մասնագետի կողմից` Աննա Հեքեքյանի :good Ուղղակի մեզ մոտ նոր-նոր է ձևովորվում ձայնավորման կուլտուրան (ավելի ճիշտ` վերականգնվում), ժամանակ է պետք:
Իսկ ամպլուայի համար, շատ ցավում եմ, որ էդ կարծիքն է ձևավորվել Նազենիի մասին, թեև հիմնականում հենց ինքն է մեղավոր... Ես կարծում եմ ու համարյա վստահ եմ, որ ինքը շատ ավելի լուրջ դերեր կարող է խաղալ.. Մնում է ինքը չմոռանա դրա մասին...

Stver ջան, ուրախ եմ, բայց չսպասես, թե շատ տարբեր բան պիտի կարդաս... ուղղակի եթե ֆիլմում իմաստը թաքնվում է էֆեկտների ստվերում, գրքում ամեն բան պարզ դրված է դիմացդ, ու դու էս որոշում, թե ինչն է կարևոր, ինչը` երկրորդական ;)

ArmSOAD
05.02.2008, 16:05
Ես թ օր առաջ նայեցի այն: Առանձնապես մեծ տպավորություն չթողեց: Արսենն էլ անշնորհակալ զզվելի անձնավորություն ա: Մի տեսակ անընդհատ նույն բանն էր կատարվում ու հետաքրքիր չէր: Համոզված եմ, որ վեպը այդպիսին չէ:

ErrewayFanclub
05.02.2008, 21:37
Իսկականից որ էս ֆիլմից ինձ ՈՉԻՆՉ ՉՄՆԱՑ Այդպիսի անիմաստ ֆիլմի կյանքումս հազարից մեկ եմ հանդիպել, էն էլ ամերիկական էին…:think բայց պիտի ասեմ,որ օպերատրական աշխատանքը էս ֆիլմում լավնա
[email protected]

Quadro
15.02.2008, 10:42
Ավելի տխմար ֆիլմ չէր էլ կարելի պատկերացնել:

Արիս
14.03.2008, 01:42
Ուրեմն սենց ....:)
Նախ, որ ինձ ընդհանրապես դուր չեկավ, որ ֆիլմում մի գլուխ ծխում էին...ավելի կսազար ֆիլմն անվանել ԳրանդՏոբակո-Իրոք որ թոքերիցդ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱ...:bye
Երկրորդ-ամենարյա մեր սերյալների մեջի լկտիությունը հեչ , Նազենու փոքրիկ դերի մասին էնքան խոսեցին զահլես գնաց արդեն...իբր ամոթա էս ինչերա անում և այլն....
-Ամոթա վերջապես....մարդը դերասանա ու շատ լավ էլ իրա դերը խաղաց,չեմ ուզում մանրանամ սրա վրա....
Երորդ-Բռավո Խորեն...
Չորորդ-Հրաչ Քեշիշյանը ավելի լավա կլիպ նկարելով զբաղվի...
Հինգերորդ-ֆիլմում հայեցի շատ բան չկար(եթե կար ընդհանրապես...). թե հարսանիքն իրա երաժշտությամն(չմայած ուր էր ենտեղ հարսանիք :esim),թե թաղումը, թե ապրելաոճն ու զգեստները(ուր է թե նդեղ ապրում էին:)))
Նարեկի կերպարն էր հետաքրքիր... սիրահարված ընկերոջ կնոջն, ապրում էր փորցելով պահել ընտանիքը,ու ...գնաց :acute:D
Հա մոռացա ասեմ, Հայկոի երգն էլ մոռթած պահեց....երաժշտությունն ավելի բարձր էր քան դերասանների խոսքը...

Ավելացվել է 8 րոպե անց
Հ.Գ.
ի դեպ...մի մաքուր զգացմունք էր մնցել.ՍԵՐ անունով, որ հոգևոր բարձր արժեքա, կյանքի երջանկության հիմքն ու..... շատ չերկարացնեմ...;)... դրեցին էդ էլ աղավաղեցին իբր.. չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու.... հեսա էդ էլ դոգմա կսարքեն ու սկսեն հանուն սիրածի ինչ կեղտ ասես անել.... չգիտեմ դա ինձ ընդհանրապես դուր չի եկել... շատ եվրեյականա հնչում:D:acute

Գալաթեա
14.03.2008, 03:05
Ֆիլմը չեմ նայել, չեմ էլ ուզում, բայց մի բան հետաքրքրեց:
Ով ծանոթ է բնագրին, թող ասի... Էդ ապուշ խոսքը, որ առանց ձեռքերը կեղտոտելու սիրել հնարավոր չէ, պիեսի օրիգինալ տարբերակից է գալիս, թե Քեշիշի անձնական, մեծ ներդրումն է կինեմատոգրաֆի և թևավոր խոսքի ասպարեզում?

suzi
14.03.2008, 10:20
ասումեք որ ձեզ այդ ֆիլմից ոչինչ չմնաց, բա եդքան վատ բառ որտեղեիք լսել, նոր բառեր
սովորեցիք, գիտեիք ինչա աբուլիան

Fedayi
14.03.2008, 10:52
Ինձ, օրինակ, ֆիլմը դուր է եկել: Ֆիլմն ավարտվելով` մտորումների տեղիք է տալիս, իսկ տրամաբանական ավարտի մենք պետք է հասցնենք` յուրաքանչյուրս մեզ համար և մեր մեջ: Կարծում եմ` ֆիլմն հաջողված է:

chiburgen
14.03.2008, 14:51
Թող ներեն հավանողները,բայց անասուն կինո էր:10 րոպե նայելուց հետո երազում էի թե
երբ պիտի պրծնի: Բայց շատ անիմաստ երևույթ ա: Հեչ հայկական իրականությանը չի համապատասխանում:Ոնց որ թատրոն խաղան:


Հ.Գ. կինոի անունը կարելի եր դնել "остался с носом":

Առողջագետ
14.03.2008, 18:36
Թեկուզ իմ գրառումը այս թեմայի վերաբերյալ պատահմամբ ջնջվել էր, կարիք եմ համարում նորից տեղադրել:

Ոչինչ չի՞ մնա

Ավելի հոռետեսական վերնագիր մի ֆիլմի համար դժվար է անգամ պատկերացնել: Ի հարկե, ի վերջո ոչինչ չի մնա, համենայն դեպս այս նյութական կյանքից դարեր անց գուցե մի քանի շինություն պահպանվի կամ ոչ, այսօրվա խիստ կարևոր իրադարձությունները, քաղաքական գործիչները, որոնց անունները լսում ենք օրը տաս անգամ, անցնելու են, և անունները մոռանալու ենք, կարծում եմ, որ անցնելու են նաև պաշտոնական կրոնները, պապերն ու կարդինալները, որ սեփականել են մարդկային հոգու կյանք..., ասում են միլիոնավոր տարիներ հետո արևն էլ է հանգելու...
Սակայն մի՞թե ոչինչ չի մնալու, և ո՞րն է այդ թեզի հաստատման գեղագիտական նպատակը:
Եվ, հատկապես, եթե դա վերաբերվում է սիրո~ն, մի՞թե չի մնալու...
Օ, ոչ, սա նախևառաջ տգիտություն է... ամեն ինչ մնալու է, քանի-որ նախ կա Կյանքի ավելի մեծ "ռեզերվուար", քան երկիր մոլորակն է, այնտեղ Կյանքը անսպառ և հավերժ է... ա~յ " քրիստոնյա առաջին երկրի իմաստուն զավակներ", և ապա... մնալու է կենդանի կյանքը, իրական մշակույթը, որ ստեղծել և ստեղծում են անհատներն ու հավաքականությունները, մնալու է սերը, բայց իհարկե, ոչ այն սերը, որ տեսանք ձեր ֆիլմում...
Ֆիլմը կամ հայկական, տեղական ծագում չուներ, կամ դեգեներացված, արդեն "գենետիկորեն փոխված" հոգիների ստեղծած էր, դե, կարելի է ենթադրել, թե անընդհատ հակամշակութային կլիպների, կեղծ արժեքների բեմ Եվրատեսիլի և այլ համաշխարհային արժեքների մեջ թրծված հոգիներում միայն կարող էր ծագել այսպիսի ասելիք. կյանքը արժեք չունի, մարդը, հատկապես, տղամարդը` տականք է /դրական կերպաևը շատ վախվորած էր ներկայացված և համոզիչ չէր/, կինն էլ մի բարի պտուղ չէ, դե, Սերն էլ իր Բարձր Գահից իջեցված էր այնտեղ, որտեղ սողում են մարդկային ամենացածր կրքերը` ավելի ստոր, ցինիկ և անարժան կյանքի ներկայացում չեմ տեսել:
Հատկապես ցավում եմ նոր աստղ Խորեն Լևոնյանի համար, որն այնքան համակրելի է և կարող է լուրջ օգուտ տալ իր բնական շնորհներով, եթե այստեղ սրընթաց անկում չապրի: Թող, ազատվիր քո հայտնի պապի խորիմաստ ծխող ու կյանքի "մասին" փիլիսոփայող կերպարից, ինչը, հավանաբար, ենթագիտակցորեն իշխում է քո մեջ. գուցե այն ժամանակ և դասական ժանրի սահմաններում դա տեղին էր, սակայն ոչինչ երբեք չի կրկնվում: Նորացի'ր...
Մի անգամ էլ ունկնդիր եղեք "ոչ չինովնիկական" և "ոչ եվրոպական" խորհրդին. նստեք մշակութային կրթության` դիտեք և զգացեք մեծ հումանիստների և կենսասիրական ֆիլմերի ողջ սպեկտրը. տաս անգամ դիտեք Չապլին, ըմբոշխնեք յուրաքանչյուր միտքը և զգացմունքը, այլ մեծերի... Թեկուզ մասնագետ չեմ, բայց թե... ձեր մասնագետ լինելու պտուղները տեսնում եմ... Դիտեք Լարս ֆոն Թրիեր, Փարաջանով, Պազոլինի, Կուստուրիցա, Ալան Պարկեր... Հիմա կասեք, գիտենք, այս բոլորը գիտենք, ես էլ կասեմ... պտուղներից եմ դատում...
Թեկուզ զգացմունքային և զայրացած ստացվեց գրառումս... այն հիմնավորված է: Առանց այն էլ մի օրի չենք, կամ, ժողովուրդը կասեր, "շան օրի ենք"...
Արդեն միստիկ թրիլերների զոհ դարձած, վախեցած երեխաները օրեցօր շատանում են..., վաղը նրանց մեջ են հայտնվելու նաև ձեր երեխաները:
Մոլորակի Կյանքը, Մեծ Կյանքը այնքան արագ է փոխվելու, այնքան անակնկալ, և ձեր պատկերացումների և ընթացքի հակառակ ուղղությամբ, որ չեք հասցնելու "գնացքից թռչել", և գուցե իսկապես այսօրվա "այս կյանքից" որինչ էլ չմնա: Լավ կլինի, որ դուք մնաք, չէ որ երիտասարդ եք, տաղանդավոր, և հուսով եմ` ձեր հակահերոսների նմանակը չեք:
__________________

Hripsimee
14.03.2008, 20:39
Ինձ ֆիլմը դուր է եկել:Կարծում եմ յուրաքանչյուր ֆիլմ,որը դիտելուց հետո մտածելու տեղիք է տալիս,կարելի է համարել հաջողված:Այս ֆիլմի մասին ես ու ընկերուհիս երկար խոսել ենք ու մեծ հաճույք ստացել դրանից:Էստեղ մեկը պիեսից հատվածներ էր գրել ու բոլորին խորհուրդ կտամ դրանք կարդալ,որովհետև իսկապես օգնում է ավելի լավ հասկանալ ֆիլմը:Իսկ այն,որ շատերին այս ֆիլմը դուր չի եկել,երևի թե բնական է,որովհետև սա սովորական ֆիլմ չէ`կայուն սյուժեով ու գեղեցիկ վերջաբանով,սա ավելի շուտ զգացմունքների,հույզերի ու մտքերի ֆիլմ է`իմիջիայլոց բավականին լավ դերասանական խաղով:
Վերնագիրը ես էլ չեմ հասկանում,բայց ինձ իրավունք չեմ տալիս եզրակացնելու,որ այն անիմաստ է ու ֆիլմի հետ ոչ մի կապ չունի ,գուցե ժամանակը կգա,կհասկանամ:

Երկնային
14.03.2008, 21:09
Չեմ տեսել ֆիլմը… բայց այնքան «լավ» կարծիքներ եմ լսել առհասարակ, որ նույնիսկ ցանկություն չունեմ այն դիտելու… :P

Norton
14.03.2008, 21:54
Չեմ նայել ֆիլմը,բայց շատ եմ լսել կարծիքներ,դե ինչ ասեմ Հրաչ Քեշիշյանի նման "տաղանդավեր" ռեժիստռը հազիվ էս նկարի....չնայած մի օր կառելիա նայել,ժամանակ սպանելու համար.

John
14.03.2008, 21:56
անկապ, անիմատ ու աննպատակ ֆիլմ… ափսոսում եմ էն 2 ժամը, որ դաս անելու տեղը նստեցի ու էդ հիմարությունը նայեցի…

Superportal
15.03.2008, 23:43
Հենց հիմա պատրաստվում եմ նաեմ:
Նաեմ կպատմեմ:

Մանե
16.03.2008, 18:06
Նորմալ:8
Առանձնապես էդքան էլ մեծ տպավորություն չստացա, բայց վատ էլ չէր:) Դանդաղ քայլերով, բայց առաջ ենք գնում, էդ էլ ա բան;)
Խորիկը... Իրան պաշտում եմ, ինչպես միշտ դերի մեջ էր :love
«Արսենը,ներեցեք արտահայտությանս համար...»:D Էս տողերը նենց են տպավորվել :love
Մի խոսքով կուտվի:)

chiburgen
16.03.2008, 20:50
Մի խոսքով կուտվի:)

Այ մարդ ,ուտես թթվի վրետ,հետո փորտ ա ցավալու

I love love
18.08.2008, 10:42
Մի անգամ շատ հետաքրքրությամբ դիտել եմ, 2-րդ անգամ չստացվեց: Չնայած Խորեն Լևանյանի խաղի համար կարելի է նորից դիտել: