PDA

Դիտել ողջ տարբերակը : Դարվինիզմ

Էջեր : 1 2 3 [4] 5 6

Racer
31.07.2009, 01:30
Դարվինիզմի խաբեությունը(Անտարբեր մի անցեք):B
http://www.youtube.com/watch?v=7VYcE0Qp6oo&feature=PlayList&p=BACE3B77AB7F1C14&index=0

Շնորհակալություն եմ հայտնում նման հոյակապ նյութի համար, որը չնայած միտված էր հերքելու էվոլյուցիոն տեսությունը բայց դա միայն նրանց մոտ ով միայն լսել է դրա մասին և տեղեկացված չէ գիտական նորություններին կամ ընդհանրապես չի հետաքրքրվում գիտությամբ, քանզի այն պնդումը որը բերված վիդեոֆրագմենտում ներկայացվում էր որպես էվոլյուցիոն տեսությունը հերքող ջախջախիչ փաստ՝ այն է միջանկյալ կենսաձևերի բացակայությունը կարող է միայն քմծիծաղ առաջացնել տեղեկացված կամ գոնե երբեմն գիտության նորություններին լուրջ աղբյուրներից ծանոթացող մարդկանց շրջանում:

Racer
31.07.2009, 01:43
плавниках.ստացվում է որ այն ձկները որ սովորել եին քայլել.փոխանակ ափամերձ ջրերում ապրեն.իջել են ջրի հատակը։ որովհետև քայլք հիշեցնող ձկները ապրում են 8 կմ խորության վրա։
ծառ հելնող ու մթնոլորտային օդով շնչող ձկներ էլ կան, արխային կաց:

Racer
31.07.2009, 01:58
Նույն կոկորդիլոսը մի քանի հարյուր միլիոն տավրա մեջ չի սովորել թակարդ դնել, որ զեբրը գա ու ընկնի մեջը, հետո ինքը դանակը վերցնի, գա զեբրին մորթի ուտի: Դե էշ-էշ սոված էնքան ա սպաում, որ զեբրը գա, ինքը բռնի ու հարձակվում է մոտորանավակի շարժիչի վրա, այն ընդունելով որպես իրեն հակառակորդ արու կոկորդիլոս:
Լավա գոնե Animаl Planet կա:
Եթե կոկորդիլոս կարողանար թակարդ լարել կամ էլ դանակով զեբր մորթեր արդեն կոկորդիլոս չէր լինի: Մի մոռացիր որ կենդանական և բուսական ախարհը գտնվում էն բալանսի մեջ ու եթե աջ ու ձախ բոլորը սկսեն իրար դանակով մորթել կամ թակարդ լարել հետո մորթելու բան չի լինի: Դրա համար էլ կոկորդիլոս պետք ա ջրի մոտ էնքան սպասի մինչև որ միհատ անջո գնու կամ զեբր գա իրա բերանն ընկնի: Հետո էլ բերանը բացի որ թռչունները գան ատամի արանքի մնացորդները հանեն որ կարիես չընկնի:

Racer
31.07.2009, 02:03
Ինտելեկտուալ ծանրձողին մոտեցող չկա:
ըտե իսկի ժենսկի գանտել չկա ինչ ծանրաձողի մասին ա խոսքը:

Մեղապարտ
31.07.2009, 02:15
Ինչու մարդու մոտ չկա ականջից կախված ծիրաններ?
Ինչու շան մոտ չկա սարդի նման վեց վոտ ու սարդոստայն?
ինչու կոկորդիլոսը չունի բանականություն?
Ինչու հիմա գոյություն ունեն մանրէներ?
Ինչու մարդը չունի էլեկտրամագնիսական դաշտը զգալու ռեցեպտորներ ձկների պես?
Ինչու հավի մոտ չկա արգանդ:
Եւ այլն եւ այն:

Ահա ձեր հարցի պատասխանը` որովհետեւ դուք գաղափար չունեք էվոլյուցիայի գիտական հիմնավորումներից եւ հարցեր եք տալիս?

Կոպտությունը նաև կիսագրագիտության նշան է :Քո նշված օրգանների բացակայությունը և Էլեկտրոմագնիսական դաշտի առկայությունը Ինչպես նաև բանականույան բացակայությունը ըստ քեզ «Էվոլուցիայի» արդյունք է:
Իսկ մանրեները միշտ գոյություն են ունեցել նրանք անմահ են:

Կտրուկ
31.07.2009, 08:19
ծառ հելնող ու մթնոլորտային օդով շնչող ձկներ էլ կան, արխային կաց:հա՜.բա ոնց եղավ էդ ձկների ընկերները գնացին մարդ դարձան(երևի եվրոպա էին գնացել սովորելու) իսկ նրանք տենց ել էշ էշ ձուկ մնացին։
իսկ ընղանրապես թռնող ձկներ էլ կան.օրինակ պարզ երևում է որ կետերի ու դելֆինների մի մասը էվոլյուցիայի օրենքները լավ իմանալով էնքան ջրից դուրս ցատկեցին որ նրանց մոտ խիստ զարգացան լողակները՝ փոխակերպվելով թևերի. ու նրանք էլ առաջ ընկնելով իրենց ընկերներից՝թռչուններ դարձան։
իսկ կետերն էլ իրենց հերթին առաջացել էին արջերից՝ որոնք մտել էին լողանալու և ծովային ջուրը նրանց շատ էր դուր եկել։

Կտրուկ
31.07.2009, 08:24
ծառ հելնող ու մթնոլորտային օդով շնչող ձկներ էլ կան, արխային կաց:Racer ձկներ էլ կան որ գետի սեզոնային ցամաքեցումից հետո խորանում են ավազների մեջ և ամիսներով անշարժ սպասում հաջորդ սեզոնին։
արդյոք այդ ձկներին չի սպառնում խլուրդացումը։

Կտրուկ
31.07.2009, 08:37
Շնորհակալություն եմ հայտնում նման հոյակապ նյութի համար, որը չնայած միտված էր հերքելու էվոլյուցիոն տեսությունը բայց դա միայն նրանց մոտ ով միայն լսել է դրա մասին և տեղեկացված չէ գիտական նորություններին կամ ընդհանրապես չի հետաքրքրվում գիտությամբ, քանզի այն պնդումը որը բերված վիդեոֆրագմենտում ներկայացվում էր որպես էվոլյուցիոն տեսությունը հերքող ջախջախիչ փաստ՝ այն է միջանկյալ կենսաձևերի բացակայությունը կարող է միայն քմծիծաղ առաջացնել տեղեկացված կամ գոնե երբեմն գիտության նորություններին լուրջ աղբյուրներից ծանոթացող մարդկանց շրջանում:Նախ խնդրած կլինեի որ երեք ֆիլմերն էլ նայեիր։Դրանից պարզ կլիներ. որ հակափաստարկները չեն ներկայանում միայն միջանկյալ տեսակների բացակայության տեսքով։
իսկ առարկություններդ լավ կլիներ. որ ներկայացնեիր ոչ թէ քմծիծաղի տեսքով. այլ հստակ օրինակներով։

Doc
31.07.2009, 09:46
Կոպտությունը նաև կիսագրագիտության նշան է :Քո նշված օրգանների բացակայությունը և Էլեկտրոմագնիսական դաշտի առկայությունը Ինչպես նաև բանականույան բացակայությունը ըստ քեզ «Էվոլուցիայի» արդյունք է:
Իսկ մանրեները միշտ գոյություն են ունեցել նրանք անմահ են:

1. Կիսագրագիտության նշանը այն է, որ փորձում են լռիվ առարկայից անտեղյակ լինելով եւ ինտերնետային դեղին էջերից օգտվելով հերքել ինչ որ մի թեորիա, որը համաշխարհային մաշտաբով վաղուց ընդունվել է , եւ ամնենաանգրագետ մոտեցումն է, որ այդ թեորիան ուզում են ժխտել, մտածելով որ դա ինքնին կապացուցի մի այլ թեորիա, որի վերաբերյալ գիտական ապացույցներ մինչեւ հիմա ոչ ոք չկարողացավ ներկայացնել:
2.
Քո նշված օրգանների բացակայությունը և Էլեկտրոմագնիսական դաշտի առկայությունը Ինչպես նաև բանականույան բացակայությունը ըստ քեզ «Էվոլուցիայի» արդյունք է:

Նշված օրգանների բացակայությունը, խոսում է քո նշված հարցի ոչկոմպետենտության մասին: Ամենապրիմիտիվ մակարդակով գոնե տեղեկացվեք, նոր հարցեր տվեք: Մարդու մոտ հազարավոր բանոր չկան, ինչ այլ կենդանիների մոտ, նրանց մոտ ել ինտելեկտ չկա: Սա կապ չունի թեորիայի գաղափարի հետ, հակասություններ եւ անբացատրելի պահեր այստեղ չկան: Դուք լռիվ մոլորվել եք:

Doc
31.07.2009, 09:54
--------------

Doc
31.07.2009, 10:07
հա՜.բա ոնց եղավ էդ ձկների ընկերները գնացին մարդ դարձան(երևի եվրոպա էին գնացել սովորելու) իսկ նրանք տենց ել էշ էշ ձուկ մնացին։
իսկ ընղանրապես թռնող ձկներ էլ կան.օրինակ պարզ երևում է որ կետերի ու դելֆինների մի մասը էվոլյուցիայի օրենքները լավ իմանալով էնքան ջրից դուրս ցատկեցին որ նրանց մոտ խիստ զարգացան լողակները՝ փոխակերպվելով թևերի. ու նրանք էլ առաջ ընկնելով իրենց ընկերներից՝թռչուններ դարձան։
իսկ կետերն էլ իրենց հերթին առաջացել էին արջերից՝ որոնք մտել էին լողանալու և ծովային ջուրը նրանց շատ էր դուր եկել։

Չե Կտրուկ ջան, մի խորացի, ամենահեշտ եւ տրամաբանական եւ գիտական բացատրությունը դա հոպլյա եւ ամեն ինչ միանգամից ստեղծվեց թեօրիան է,, Մարդիք աշխատում են խոսելու փոխարեն եւ հաջողության են հասել, դրա համար ել հօպլյա-ի տեսությունը այսօր արդեն կա միայն հոգեւորականների շրջանակներում, որոնք միայն խոսում են, այլ ոչ թե գիտնականների, որոնք ապացուցում են միայն փաստերով:

Elmo
31.07.2009, 10:10
Doc առանձին գրառումներիդ չանդրադառնամ, էլի, ընդհանուր շատ են ու եթե բոլորը նույն ոճով են գրված, ուղղված են ինձ ջղայնացնելու: Բայց ես չեմ ջղայնանա: Ստեղ Կոնֆլիկտի մեջ մտնելու համար չեմ գրում, այլ բանավեճ եմ անում:
Նախ մինչև ինձ դեղին էջերից ինֆորմացված հայտարարելդ պետք է ինձ գոնե ճանաչես: Չգիտեմ քեզնից շատ եմ կարդացել, թե չէ, բայց ահագինեմ կարդացել ու ոչ ինտերնետից:
Որպես կարդացած տղա քեզ հարց եմ տալիս: Ինչի՞ է ինտելլեկտը էդքան ունիկալ: Էդքան դինամիկ փոփոխությունների մեջ, էդքան խառնիճաղանջ տեսակների ինքնըստինքյան առաջացման մեջ ու՞ր ա գոնե մի թեթև ինտելլեկտուալ կենդանին:
Ասում ես հավը արգանդ չունի: Հա բայց ջայլամն ու կոկորդիլոսն էլ չունեն:
Կամ սարդը 6 ոտք ունի: Էլ 6 ոտք ունեցող կենդանի չկա՞:
Մարդը ինտելլեկտ ունի, ինչու՞ ուրիշ տեսակներ չունեն ինտելլեկտ: Բացատրի:

Elmo
31.07.2009, 10:19
Չե Կտրուկ ջան, մի խորացի, ամենահեշտ եւ տրամաբանական եւ գիտական բացատրությունը դա հոպլյա եւ ամեն ինչ միանգամից ստեղծվեց թեօրիան է

Հոպլյա -ով իհարկե ոչիինչ չի բացատրվում, բայց դու մի բան հաշվի առ: Էն ինչ հիմա գիտենք մի հատ տաղանդ իրա մի տեսությամբ գետնին ա տալիս ու սաղ մեր իմացածը դառնում ա իրա առաջ քաշածի մասնավոր տեսություն:
Մի մոռացի, որ Էյնշտեյնը մի անգամ արդեն մարդկության ամբողջ աշխատանքը՝ դասական ֆիզիկան սարքեց իր տեսության մասնավոր դեպք: Գիտությունը կոնսեռատիզմ չի ընդունում:
Դարվինի տեսությունը ես դպրոցական տարիներից եմ աբսուրդ համարել: Ամեն ինչ մի բջջից ստեղծված լինելու տեսությունը իրոք հակագիտական է: Նույնքան ծիծաղելի, ինչքան ասենք քեզ համար աստվածաշնչյան տեսությունն է ծիծաղելի թվում:
Խնդրում եմ դու իմ հարցին պատասխանի, ես էլի շատ հարցեր ունեմ:

Doc
31.07.2009, 10:49
Որպես կարդացած տղա քեզ հարց եմ տալիս: Ինչի՞ է ինտելլեկտը էդքան ունիկալ: Էդքան դինամիկ փոփոխությունների մեջ, էդքան խառնիճաղանջ տեսակների ինքնըստինքյան առաջացման մեջ ու՞ր ա գոնե մի թեթև ինտելլեկտուալ կենդանին:
Ասում ես հավը արգանդ չունի: Հա բայց ջայլամն ու կոկորդիլոսն էլ չունեն:
Կամ սարդը 6 ոտք ունի: Էլ 6 ոտք ունեցող կենդանի չկա՞:
Մարդը ինտելլեկտ ունի, ինչու՞ ուրիշ տեսակներ չունեն ինտելլեկտ: Բացատրի:

Էլմո ջան քեզ իհարկե չեմ ջղայնացնում եւ չեմ կասկածում որ շատ կարդացած եւ խելացի անձնավորություն ես: Նկատի ումնեի բուն կենսաբանական ոլորտի գրականությունը, կոնկրետ գիտական: Դու մի քիչ փիլիսոփայական ուղղվածություն ես վերցրել: Ինչ խոսք դա ել իր տեղը ունի եւ իր գեղեցկությունը, բայտ փիլիսոփայությամբ գիտական տեսություն չես կարա քննարկես: Մեծ հաշվով կարաս, բայց փաստեր անպայման պետք են:

Ինչ վերաբերվում է հարցիդ:
Ինտելեկտը դա բացարձակ երեւույթ չէ: Այսինքն այն կարող է լինել շատ, քիչ, զարգացած, եւ այլն:
Այսինքն շատ քիչ ինտելեկտ ունեցողներ կան, օրինակ մտավոր հետամնացները եւ հիվանդները:
Ինտելեկտը պայմանավորված է ուղեղի աշխատանքով: Ուղեղը անատոմիական գոյացություն է` շոշափելի:
Անկասկած է, որ ուղեղի աշխատանքն է ինտելեկտի համար պատասխանատու:
Ուղեղը էվոլյուցիայի ընթացքում , օրինակ աչքի պես, ունի իր զարգացման ուղին: Այն նույնը չէ, ձկան, շան, կապիկի եւ մարդու մոտ: Սակայն անկասկած իրար հետ կապ ունեն նրանց կառուցվածքները: Սակայն կա մի հետաքրքիր նրբություն, ուղեղի կառուցվածքային, անատոմիապես չնչին փոփոխությունը բերում է նրա աշխատանքի մեծ փափախության: Օրինակ եթե մարդու կեղեւը մի փոքր վնասվի, նա կարող է պարալիզացվել, կամ չտեսնել, կամ չլսել, կամ ել մտածելու եւ տրամաբանելու ունակությունը կորցնել:
Ինչու մարդու մոտ կա ինտելեկտ? Որովհետեւ նրա ուղեղի կեղեւը զարգացել է այնպես, որ մարդ կարողացել է տրամաբանել, մտածել ավելին, քան կենդանիները (նորմալ էվոլյուցիոն պրոցես է):
Իսկ հիմա, ինչ դուք տեսնում եք, դա մարդու միլիոնավոր տարիների կուտակած ինֆորմացիան է: Մարդը սովորել է գրել եւ խոսել եւ փոխանցել ԳԻՏԵԼԻՔ շատ ավելի արագ, քան դա կենդանիների մոտ ռեֆլեկսների ձեւավորմամբ է տեղի ունենում:
Կենդանիները նույնպես ունեն ինտելեկտ, շաատ քիչ զարգացած, դա անկասկած է: Այն ինչ դուք ռեֆլեքս եք անվանում դա նույնպես ուղեղի աշխատանք է, կան ռեֆլեքսներ, որոնք բնածին չեն, այսինքն դուք եք սովորեցնում: Կենդանին կարող է լինել ընդունակ եւ քիչ ընդունակ: Խոսեք կենդանիների հետ աշխատող մարդկանվ հետ: Մեկը կարող է հեշտ սովորել մեկը դժվար (նկատի ունեմ նույն տեսակի կենդանին):

Եւ վերջինը . ՇԱԱԱՏ հարցեր կան, բաըց հարցերի պատասխանները մինչեւ հիմա գտնվել են միայն գիտական մեթոդներով: Թող գիտությունը ժխտի էվոլյուցիոն տեսությունը առաջարկելով մի հանճարեղ այլ տեսություն, որը ավելի ճիշտ կբացատրի այն ինչ դուք ձեր շուրջը տեսնում եք: Էյնշտեյնի օրինակի պես, եւ ոչ ոք չի ասի ոչինչ:

Եւ մեկ պայման : Եթե ինչ որ բան հերքում ես, ապա քո տարբերակը ներկայացրու, բացատրությունով, օրինակներով եւ ամենակարեւորը գիտական լեզվով:

Elmo
31.07.2009, 11:04
Եւ մեկ պայման : Եթե ինչ որ բան հերքում ես, ապա քո տարբերակը ներկայացրու, բացատրությունով, օրինակներով եւ ամենակարեւորը գիտական լեզվով:

Անպայման: Զրուցակցին ես հարգում եմ, պայամանդ էլ ընդունում եմ :)
Մի քանի բան կա, ի մի կբերեմ ու կգրեմ:

Մեղապարտ
31.07.2009, 13:14
1. Կիսագրագիտության նշանը այն է, որ փորձում են լռիվ առարկայից անտեղյակ լինելով եւ ինտերնետային դեղին էջերից օգտվելով հերքել ինչ որ մի թեորիա, որը համաշխարհային մաշտաբով վաղուց ընդունվել է , եւ ամնենաանգրագետ մոտեցումն է, որ այդ թեորիան ուզում են ժխտել, մտածելով որ դա ինքնին կապացուցի մի այլ թեորիա, որի վերաբերյալ գիտական ապացույցներ մինչեւ հիմա ոչ ոք չկարողացավ ներկայացնել:
2.

Նշված օրգանների բացակայությունը, խոսում է քո նշված հարցի ոչկոմպետենտության մասին: Ամենապրիմիտիվ մակարդակով գոնե տեղեկացվեք, նոր հարցեր տվեք: Մարդու մոտ հազարավոր բանոր չկան, ինչ այլ կենդանիների մոտ, նրանց մոտ ել ինտելեկտ չկա: Սա կապ չունի թեորիայի գաղափարի հետ, հակասություններ եւ անբացատրելի պահեր այստեղ չկան: Դուք լռիվ մոլորվել եք:
Ընդհանրապես տեղեկատվությունը և նրանից օգտվել է կուլտուրայի խնդիր է ինչպես նաև իրավունքի :
Դու ինձ հիշեցնում ես մեր երիտասարդ տրտերներին աստվածաբանության մեջ, երբ հարցնում եմ ինչու են մեր հոգևորականները սև հագնում պատասխանում են որ «դա սգո արտահայտման խորհրդանիշ է» :
Տեսությունը արդեն ինքն ին ավարտուն չէ այդ պատճառով շատ հարցեր են առաջանում:
Կյանքը կամ արարված է կամ էվոլուցիայի արդյունք է ,ուսումնասիրելով տեսակներին մենք տեսնում ենք նրանց անցած զարգացման հնարավոր ճանապարհը բայց ոչ կյանքի առաջացման բուն պաճառը: Էվոլուցիան ընթացքն է այլ ոչ սկիզբը:
Կյանքի առաջացում է գիտակցված է թե ոչ ,Էվոլուցիան գիտակցված է թե ոչ
եթե ոչ ապա մնացած քննարկումները անիմաստ են:
Երբ փորձում են ինձ համոզել որ դա պատահական էր ,անհրաժեշտ էր, քիմիական փոխազդեցությունների արդյունք էր, դա ինձ ոչինչ չի ասում :Ով որոշեց կամ ում կողմից կատարվեց հրահանգ որպեսզի զարգացումը տեղի ունենա այդ տարբերակներից մեկով:
Իսկ երբ ինձ ասում են որ դա մի պրոցես է որտեղ փոխազդեցությունները իրար հետ փոխկապված են ինձ համար ոչինչ չի փոխվում:Հարցը միշտ մնում է ան պատասխան :Ում կողից է այդ երևույթը համակարգված և վերջինը տիեզերական քաոսի մեջ ամեն ինչ գործում է հստակորեն գործող համակարգի շրջանակներում:
Հիմա ինչն է առաջնային զարգացումը թե ինչ որ մի այլ բան որ մեր ուղեղին հասու չէ:

Doc
31.07.2009, 15:13
Տեսությունը արդեն ինքն ին ավարտուն չէ այդ պատճառով շատ հարցեր են առաջանում:

Կարող եմ համաձայնվել: Սակայն տեսությունը ավարտուն է, բաըց ապացույցները ավարտուն չեն: Հարցեր առաջանում են, ճիշտ եք:

Կյանքը կամ արարված է կամ էվոլուցիայի արդյունք է ,ուսումնասիրելով տեսակներին մենք տեսնում ենք նրանց անցած զարգացման հնարավոր ճանապարհը բայց ոչ կյանքի առաջացման բուն պաճառը: Էվոլուցիան ընթացքն է այլ ոչ սկիզբը:
Համաձայն եմ, որ տեսնում ենք էվոլյուցիայի ընթացքը: Համաձայն եք որ գիտնականները ճիշտ են
մեկնաբանում ինչ տեսնում են? Էվոլյուցիայի ընթացքի մասին եմ ասում: Կյանքի առաջացման պատճառը դա փիլիսոփայական հարց է: Իսկ կյանքի առաջացման մեխանիզմը կամ պրոցեսը դա գիտական հարց է, որը դեռ շատ մեծ հարց է այսօր, որովհետեւ եղած տեսությունները այդ հարցի շուրջ դեռ պետք է ապացուցել:

Կյանքի առաջացում է գիտակցված է թե ոչ ,Էվոլուցիան գիտակցված է թե ոչ

Հայտնի չի դեռ: Նման հետազոտություններ այսօրվա տեխնիկայով չես կարա անես, հետեւաբար ժամանակից շուտ եզրակացություն անելը ճիշտ չեմ համարում:

Երբ փորձում են ինձ համոզել որ դա պատահական էր ,անհրաժեշտ էր, քիմիական փոխազդեցությունների արդյունք էր, դա ինձ ոչինչ չի ասում :Ով որոշեց կամ ում կողմից կատարվեց հրահանգ որպեսզի զարգացումը տեղի ունենա այդ տարբերակներից մեկով:

Իսկ երբ ինձ ասում են որ դա մի պրոցես է որտեղ փոխազդեցությունները իրար հետ փոխկապված են ինձ համար ոչինչ չի փոխվում:Հարցը միշտ մնում է ան պատասխան :Ում կողից է այդ երևույթը համակարգված և վերջինը տիեզերական քաոսի մեջ ամեն ինչ գործում է հստակորեն գործող համակարգի շրջանակներում:

Հարգելի Մեղապարտ, ես այսպես եմ պատկերացնում դա: Կան բնական օրենքներ, օրինակ ֆիզիկայի բնագավառ գնանք: Ֆիզիկոսը օրենք չի հորինում, նա բացահայտում է եղած բնական օրենքը: Դրական լիցքից վանվում է դրական լիցքը: Հո մեկը նստած չի անում այդ գործողությունը? Կամ գրավիտացիոն ուժ կա, մասսա կա, նրանք համագործակցում են համաձայն բնական օրենքների, մեկ ձեւով: Եւ կախված սիտուացիայից լինում են այս կամ այն պրոցեսները: Դա համարվում է ինքնաբերաբար պրոցեսներ: Ձեր հարցի գլոբալ մաշտաբով պատասխանը, որ ամեն անգամ չասեք թե ով օգնեց, ով սկսեց, ով բռթեց եւ այլն, այս պահի դրությամբ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ստեղծած իներցիայով մինչ այս օր շարունակվող մատերիայի եւ էներգիայի շարժն է: Իսկ թե ինչի պայթեց - կներեք չգիտեմ: Կարող է դուք ճիշտ եք, որեւէ մեկը կամ որեւէ բան նպաստեց դրան:

Elmo
31.07.2009, 17:26
Doc ձեր բացատրածով ուղեղի կեղևի աննշան փոփոխությունը բերում է ուղեղի աշխատանքի հսկայական փոփոխությունների: Մարդու ուղեղը էվոլուցիայի ընթացքում մի թեթև փոխվել է և նա օժտվել է ինտելլեկտով: Մնացած կենդանիներինը փոխվե՞լ են, թե ոչ:
Ի՞նչ փոփոխություն է մտցրել կենդանու վարքագծի մեջ այդ փոփոխությունը: Մեղուն՝ հնագույն կենդանի օրգանիզմներից մեկը ոչ մի կերպ չի փոխել իր 6-անկյուն բջիջների ձևը: Կամ ոչ մի գեղագիտական ձևավորում չի տվել իր բնին:
Բոլոր կենդանիները միլիոնավոր տարիների ընթացքում ուղեղի պլանով ոչ մի էվոլուցիա չեն ապրել: ինչու՞:

Որպեսզի մի քիչ էլ թոթափեմ քո իմ մասնագիտության ու մասնագիտական գիտելիքների մասին անհավատությունը, ուզում եմ նշել ու չնայած մասնագիտությամբ հիմա ցանցային ադմինիստրատոր եմ, բայց ավարտել եմ էներգետիկայի էկոլոգիայի բաժինը: Իմ մոտ ահագին մասնագիտական է դա :)

Խոստացածիս համաձայն իմ կարծիքն ասեմ դրա մասին: Ուրեմն այն ինչ դուք էվոլուցիա եք համարում, ես համարում եմ ադապտացիա: Կենդանի օրգանիցմները ադապտացվում են միջավայրի նոր պայմանների հետ: Կանաչ գորտը կարող է դառնալ հողի գույն, եթե նրա միջավայրում կանաջ բուսականակությունը վերանա:
Որոշ կենդանիներ կարող են դարերի ընթացքում կորցնել վերջույթներ, կամ ավելացնել նոր օրգաններ՝ ադապտացվելով շրջակա միջավայրին: Բայց դա տեսակների առաջացումը ոչ մի կերպ չի բացատրում: Ասենք տեսակի մեջ փոփոխությունները՝ օձերի մի քանի «մոդիֆիկացիայի» հայտնվելը նորմալ բացատրվում է ադապտացիայով, կամ էվոլուցիայով, ինչպես ձեզ է հարմար: Բայց օձից - ձի փոփոխությունը ենթադրում է սկզբունքորեն անհնար տրանսֆորմացիաներ, որի հետքերը չկան:

Մարդը որպես կանոն ոչ մի կերպ չի ադապտացվում և կյանքում չի էլ ադապտացվել: Նրա մոտ միայն որոշակի ռասսայական տարբերություններ կան, կապված տվյալ տարածաշրջոնի գլոբալ պայմաններ հետ: Անապատային քամի, փնաբուք, կիզիչ արև և այլն...
Մարդը զուրկ է արագ ադապտացվելու հնարավորությունից, որովհետև ունի ինտելլեկտ: Նա կարողանում է ձևավորել միկրոմիջավայր, միկրոկլիմա, ստեղծել զենքեր ու հարմարություններ: Բայց նա միշտ չէ նույն հնարավորություններն ունեցել: Սակայն զրկված է եղել ադապտացիոն հնարավորություններից դեռևս այն ժամանակվանից, երբ քարանձավի մեջ էր ապրում: Ռադիկալ փոփոխություններ հետքեր չկան:

Ընդամենը մի քանի հուսահատ գիտնականների գտած վերացած կապիկների ոսկորներ:

Մարդու ֆիզիկական չադապտացվելն ու կենդանու ինտելլեկտուալ չզարգանալը ինձ հիմք են տալիս պնդելու որ նրանք նույն բջջի ժառանգները չեն: Կյանքը երկրի վրա այդ սցենարով չի առաջացել:

Սցենարի ընտրությունը թող ամեն մարդ ինքն իր համար անի, քանի հավաստի տվյալներ չկան, բայց Դարվինի սցենարը անհեթեթ է:

Մեղապարտ
31.07.2009, 17:29
Հիմա հաջոր տեսությունը ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆ որպես տեսությոն կարող է լինել բայց նրա հվաանականությունն է շաատ քիչ: Պայթել է ինչ որ մեծ բան (նյութ)մեկ ավելի մեծ բանի հետ կոնտակտի մեջ մտնելով կամ մեծ բանի(նյութի) ներքին ճնշումը կամ արտաքին ճնշումը մի խոսքով տեսությունների շարան դա իհարկե լավ է հնարավորություն է տալիս զարգացման և այլն:
Սատցվում է որ ինտելեկտը դառնում է առաջնային առավելագույնս ճշմարտությանը մոտենալու կամ նրանից հեռանալու համար:

Elmo
31.07.2009, 17:32

Մեղապարտ ջան մեծ պայթյունը էնքան ռեալ տեսություն ա ինչքան ասենք էն, որ ես հիմա քեզ գրում եմ:
Էդ տեսությունը ահավոր հավանական ա ու ուրիշ թեմայի քննարկման նյութ:

Մեղապարտ
31.07.2009, 17:35
Մեղապարտ ջան մեծ պայթյունը էնքան ռեալ տեսություն ա ինչքան ասենք էն, որ ես հիմա քեզ գրում եմ:
Էդ տեսությունը ահավոր հավանական ա ու ուրիշ թեմայի քննարկման նյութ:

Լիովին համաձայն եմ որ այն ռեալ տեսություն է բայց սա այլ թեմա է:
Կարդացի քո գրառումը հետաքրքիր է ,սակայն ադապտացիայի համար ինտելեկտ է հարկավոր :

Elmo
31.07.2009, 17:38
Կարդացի քո գրառումը հետաքրքիր է ,սակայն ադապտացիայի համար ինտելեկտ է հարկավոր :

խոսքը ֆիզիկական ադապտացիայի մասին է: Օրինակ եթե քամելիոնին դնես գունավոր թղթերի կապոցի վրա, որի ամեն թուղթը տարբեր գույնի է ու սկսես հատիկ հատիկ հանել թղթերը: Նա ամեն թղթի հետ գույն կփոխի ու վերջիվերջո կսատկի:
Աձանց ինտտելլեկտի ադապտացիա :))

Մեղապարտ
31.07.2009, 20:40

Սա անհաջող ԲԱՅՑ ակնառու փորձ է այն մասին, որ առանց ինտելեկտի ադապ տացիայի ենթարկվել հնարավոր չէ:

Doc
31.07.2009, 22:14
Doc ձեր բացատրածով ուղեղի կեղևի աննշան փոփոխությունը բերում է ուղեղի աշխատանքի հսկայական փոփոխությունների: Մարդու ուղեղը էվոլուցիայի ընթացքում մի թեթև փոխվել է և նա օժտվել է ինտելլեկտով: Մնացած կենդանիներինը փոխվե՞լ են, թե ոչ:
Ի՞նչ փոփոխություն է մտցրել կենդանու վարքագծի մեջ այդ փոփոխությունը: Մեղուն՝ հնագույն կենդանի օրգանիզմներից մեկը ոչ մի կերպ չի փոխել իր 6-անկյուն բջիջների ձևը: Կամ ոչ մի գեղագիտական ձևավորում չի տվել իր բնին:
Բոլոր կենդանիները միլիոնավոր տարիների ընթացքում ուղեղի պլանով ոչ մի էվոլուցիա չեն ապրել: ինչու՞:

Elmo ջան, եկեք որպեսզի հեշտ լինի դասից դաս չթռչենք: Եթե համեմատում ենք մարդու հետ ապա կաթնասունների դասի կենդանու օրինակով միայն: Որովհետեւ միջատների դասը շաաատ վաղուց է բաժանվել եւ շատ է տարբերվում կաթնասունների դասից: Այսպես հեշտ է մոլորվել: Կենդանիները էվոլյուցիա ապրելեն իհարկե: Բայց արի ամբողջը իրար չխառնենք, որ խառնաշփոթ քիչ լինի: Այս քո միտքը ես հասկանում եմ, բաըց նա էվոլյուցիան չի ժխտում: Էվոլյուցիոն տեսության բացատրության մեջ ցույց տուր, որ գրված լինի. որ եթե այլ կենդանիները մարդու նման ինտելեկտ չունեն, ապա այդ տեսությունը աշխատող տեսություն չի:

Խոստացածիս համաձայն իմ կարծիքն ասեմ դրա մասին: Ուրեմն այն ինչ դուք էվոլուցիա եք համարում, ես համարում եմ ադապտացիա: Կենդանի օրգանիցմները ադապտացվում են միջավայրի նոր պայմանների հետ: Կանաչ գորտը կարող է դառնալ հողի գույն, եթե նրա միջավայրում կանաջ բուսականակությունը վերանա:
Որոշ կենդանիներ կարող են դարերի ընթացքում կորցնել վերջույթներ, կամ ավելացնել նոր օրգաններ՝ ադապտացվելով շրջակա միջավայրին: Բայց դա տեսակների առաջացումը ոչ մի կերպ չի բացատրում: Ասենք տեսակի մեջ փոփոխությունները՝ օձերի մի քանի «մոդիֆիկացիայի» հայտնվելը նորմալ բացատրվում է ադապտացիայով, կամ էվոլուցիայով, ինչպես ձեզ է հարմար: Բայց օձից - ձի փոփոխությունը ենթադրում է սկզբունքորեն անհնար տրանսֆորմացիաներ, որի հետքերը չկան:

Այն ինչ դու ադապտացիա ես անվանում, հենց ադապտացիա է կոչվում եւ դու շատ ճիշտ ես անվանում: Ադապտացիան էվոլյուցիայի մեխանիզմներից մեկն է: Իսկ ադապտացիան գիտես թե ինչ մեխանիզմով է տեղի ունենում? Մոլեկուլյար մակարդակով այն ուսումնասիրված է:

Ես դեռ չասեմ, դու ինքտ ասա ադապտացիայի բոլոր մեխանիզմները, կրճատ իհարկե:

Մարդը որպես կանոն ոչ մի կերպ չի ադապտացվում և կյանքում չի էլ ադապտացվել: Նրա մոտ միայն որոշակի ռասսայական տարբերություններ կան, կապված տվյալ տարածաշրջոնի գլոբալ պայմաններ հետ: Անապատային քամի, փնաբուք, կիզիչ արև և այլն...
Մարդը զուրկ է արագ ադապտացվելու հնարավորությունից, որովհետև ունի ինտելլեկտ: Նա կարողանում է ձևավորել միկրոմիջավայր, միկրոկլիմա, ստեղծել զենքեր ու հարմարություններ: Բայց նա միշտ չէ նույն հնարավորություններն ունեցել: Սակայն զրկված է եղել ադապտացիոն հնարավորություններից դեռևս այն ժամանակվանից, երբ քարանձավի մեջ էր ապրում: Ռադիկալ փոփոխություններ հետքեր չկան:

Ես չեմ վիճի դեռ քեզ հետ այս հարցի շուրջ, որ շատ խառնաշփոթ չլինի: թողնենք սա հետո: Էվոլյուցիայից պրծնենք, հետո:

Ընդամենը մի քանի հուսահատ գիտնականների գտած վերացած կապիկների ոսկորներ:

Այդպես մի ասա , շաաատ բաներ են գտել, որոնք շաաատ մարդկանց կրքերը հանգեցրել են: Հղումները որ նայես կգտնես:

Մարդու ֆիզիկական չադապտացվելն ու կենդանու ինտելլեկտուալ չզարգանալը ինձ հիմք են տալիս պնդելու որ նրանք նույն բջջի ժառանգները չեն: Կյանքը երկրի վրա այդ սցենարով չի առաջացել:

Դեռ մի շտապիր պնդել: Համել պայմանավորվել ենք, որ եթե հերքում ես, ապա քո ճիշտ համարած սցենարը ներկայացրու եւ մի քիչ ել փաստերով հիմնավորի::)

Mephistopheles
03.08.2009, 02:21
Doc առանձին գրառումներիդ չանդրադառնամ, էլի, ընդհանուր շատ են ու եթե բոլորը նույն ոճով են գրված, ուղղված են ինձ ջղայնացնելու: Բայց ես չեմ ջղայնանա: Ստեղ Կոնֆլիկտի մեջ մտնելու համար չեմ գրում, այլ բանավեճ եմ անում:
Նախ մինչև ինձ դեղին էջերից ինֆորմացված հայտարարելդ պետք է ինձ գոնե ճանաչես: Չգիտեմ քեզնից շատ եմ կարդացել, թե չէ, բայց ահագինեմ կարդացել ու ոչ ինտերնետից:
Որպես կարդացած տղա քեզ հարց եմ տալիս: Ինչի՞ է ինտելլեկտը էդքան ունիկալ: Էդքան դինամիկ փոփոխությունների մեջ, էդքան խառնիճաղանջ տեսակների ինքնըստինքյան առաջացման մեջ ու՞ր ա գոնե մի թեթև ինտելլեկտուալ կենդանին:
Ասում ես հավը արգանդ չունի: Հա բայց ջայլամն ու կոկորդիլոսն էլ չունեն:
Կամ սարդը 6 ոտք ունի: Էլ 6 ոտք ունեցող կենդանի չկա՞:
Մարդը ինտելլեկտ ունի, ինչու՞ ուրիշ տեսակներ չունեն ինտելլեկտ: Բացատրի:

Էլմօ ջան, իսկ քեզ ո՞վ ա ասում կամ ասել որ միայն մարդ ունի ինտելեկտ… ինտելեկտ ունեն բոլոր կաթնասունները և նաև թռչունները… պարզապես ինտելեկտը լինում է տարբեր մակարդակի. մարդու մոտ դա հասել է շատ բարձր մակարդակի, բայց ոչ բոլոր մարդկանց մոտ. մինչև օրս էլ կան մարդու տեսակներ (ամազոններում, աֆրիկայում և այլն) որոնք ինտելեկտով տարբեր են… գործիք սարքել, բույն սարքել, ձագերին սովորեցնել ու պաշտպանել, սիրահարվել և ունենալ 1 կյանքի ուղղեկից, սրանք միայն մարդուն չեն հատուկ, պարզապես մարդն ավելի կոմպլեքս ինտելեկտ ունի… ի՞նչն է որ էդքան տարօրինակ է … ինտելեկտը դա կենսաբանական արդյունք է և ենթարկվում է էվոլյուցիոն զարգացման… կարաս չհավատաս Էլմօ ջան, բայց տենց ա գործիք միայն մարդը չի սարքում, կապիկներն էլ են սարքում (ոչ բոլոր) և որքան տարօրինակ է նաև որոշ թռչուններ (ոչ թե ընտրում այլ սարքում)… էլ դելֆինների մասին չեմ խոսում…

Mephistopheles
03.08.2009, 02:43
Հոպլյա -ով իհարկե ոչիինչ չի բացատրվում, բայց դու մի բան հաշվի առ: Էն ինչ հիմա գիտենք մի հատ տաղանդ իրա մի տեսությամբ գետնին ա տալիս ու սաղ մեր իմացածը դառնում ա իրա առաջ քաշածի մասնավոր տեսություն:
Մի մոռացի, որ Էյնշտեյնը մի անգամ արդեն մարդկության ամբողջ աշխատանքը՝ դասական ֆիզիկան սարքեց իր տեսության մասնավոր դեպք: Գիտությունը կոնսեռատիզմ չի ընդունում:
Դարվինի տեսությունը ես դպրոցական տարիներից եմ աբսուրդ համարել: Ամեն ինչ մի բջջից ստեղծված լինելու տեսությունը իրոք հակագիտական է: Նույնքան ծիծաղելի, ինչքան ասենք քեզ համար աստվածաշնչյան տեսությունն է ծիծաղելի թվում:
Խնդրում եմ դու իմ հարցին պատասխանի, ես էլի շատ հարցեր ունեմ:

Էլմօ ջան, դա նշանակում է որ դու երբեք էլ լրջորեն էվոլյուցոն տեսությամբ չես զբաղվել, դրա համար էլ այդպիսի կարծիք ունես…

աշխարքիս երեսին մի տեսակի բջիջ չի եղել, եթե տենց լիներ ուրեմն ամբողջ երկրագունդը պետք ա ունենար 1 կլիմայական պայման և ոչ միայն կլիմայական այլև շատ ուրիշ… դե դու գիտես որ դա հնարավոր չէ և քանի որ դրանք իրարից տարբեր են ասել է թե բջիջներն էլ են տարբեր լինելու… դե հիմա ինչքան տարբեր պայման կա այնքան էլ տարբեր բջիջ… էդ բոլոր "բջիջները չեն որ մարդ են դառել" … և քանի որ պայմանները երկրի վրա անընդհատ փոփոխման մեջ են ապա "բջիջը" ադապտացիայի պիտի ենթարկվի հակառակ դեպքում նոր պայմաններին չի դիմանա… որոշ բջիջներ չեն դիմացել և ոչնչացել են… որոշներն էլ կարողացել են ադապտացվել (շնորհիվ ինֆորմացիայի ընդունման և պահպանման)… ադապտացված "բջիջը" դա նոր տասակի բջիջ է և ավելի բարդ քանի որ պարունակում է ինֆորմացիա և կարող է կուտակել նորը… և այսպես շարունակ…կենդանական աշխարհի բազմազանությունը կախված է երկրագնդի պայմաների բազմազանությունից և ինչպես գիտես դրանք անթիվ անհամար են և մեծ մասամբ կյանքի համար բարենպաստ,… բայց տարբեր… սա իհարկե պարզեցված բացատրություն է …

Հիմա Էլմօ ջան, եթե էս վարյանտը դու համարում ես անհավանական, բա ո՞րն ա ճիշտը… որ ինչ որ մեկը նստել ա ու էս ամեն ինչը սարքել ա՞… ինչի՞ համար… տիեզերքում ու՞մ կարող էր պետք լինել երկրի վրա սենց բան սարքել և ինչի երկրի վրա և ոչ թե մեկ այլ տեղ…

Elmo
03.08.2009, 11:29

Որպես ալտերնատիվ տեսություն, ավելի հավանական ու ավելի կոնկրետ կարելի է համարել մետեորիտի մեջ մի քանի տեսակի բակտերիաների հայտնվլը երկրի վրա: Գուցե նաև ջրիմուռների և պրիմիտիվ կենդանիների:
Տեսակների առաջացման համար երկիր մոլորակը բավականին երիտասարդ է: Նրա տարիքը չի հերիքում, որպեսզի էվոլուցիոն ամբողջ շրջանը ընդգրկի իր մեջ: Գուցե ուրիշ մոլորակում կյանքի համար բարենպսատ պայմանները ավելի երկար են տևել, քան Երկրի վրա, այնտեղ առաջացել է կյանք, հետո ինչ որ պատջառով այդ մոլորակը բախվել է ուրիշ մոլարակի ու բաժանվել մանր կտորների: Դրանից մեկը տիեզերքում ակընթարթորեն սառել է և իր մեջ կոնսերվացրել կյանքը:
Մի քանի միլիոն տարի թափառելով տիեզերքում կտորներից մեկը հայտնվել է մեր համակարգ, և ընկել երկրի վրա:
Ապացուցված է որ անկման ժամանակ շիկանում և վառվում է մետեորիտի միայն արտաքին մի քանի սանտիմետրանոց շերտը, իսկ երկիր հասած կտորը դեռ սառցակալած վիճակում է:
Ընկնելով համաշխարհային ովկիանոս, այն հաչել է, իսկ կենդանի օրգանիզմները ադապտացվել են մեր պայմաններին ու զարգացել:
Առավել բարդ գինետիկական կոդ ունեցող բջիջներից ձևավորվել են բարդ օգրանիզմներ՝ կապիկներ, ընձուղտներ, մարդիկ: Իսկ առավել պարզերը ջրիմուռ ու շերեփուկ են դառել:

Նման մի քանի սցենար կարող եմ առաջարկել:

Elmo
03.08.2009, 11:35
Էվոլյուցիոն տեսության բացատրության մեջ ցույց տուր, որ գրված լինի. որ եթե այլ կենդանիները մարդու նման ինտելեկտ չունեն, ապա այդ տեսությունը աշխատող տեսություն չի:

Էվոլուցիոն տեսության հիմնական այսպես ասած (իմ կարծիքով) հակագիտական պահը կայանում է նրանում, որ տեսակների առաջացումը չի բացատրում:
Ես չեմ հասկանում տեսակների առաջացման բազմազանության մեջ նմանության բացակայությունը: Ասում ենք մարդը այս այս այս բաներով ահավոր մնան է կենդանուն: Այսինչ կենդանին այսքան բաներով նման է այսինչին: Բայց ունիկալության բացակայության պայմաններում պարզվում է որ մարդը ունիկալ է: Լոգիկան չեմ տեսնում: Չկա ուրիշ ունիկալ կենդանի բացի մարդուց: Ինչու՞: Հարց, որի պատասխանը չի տալիս էվոլուցիոն տեսությունը:

Լեո
03.08.2009, 11:51
Doc Ուրեմն այն ինչ դուք էվոլուցիա եք համարում, ես համարում եմ ադապտացիա: Կենդանի օրգանիցմները ադապտացվում են միջավայրի նոր պայմանների հետ: Կանաչ գորտը կարող է դառնալ հողի գույն, եթե նրա միջավայրում կանաջ բուսականակությունը վերանա:

Էլմո ջան, ըստ իս էվոլյուցիա հասկացության սահմանները խիստ նեղացնում ես՝ դնելով այն ադապտացիայի սահմանների մեջ: Ադապտացիան, կարծում եմ, այնուամենայնիվ նույն էվոլյուցիան չէ, այն ընդամենը նրա բաղկացուցիչ մասն է:

Ասում ես կենդանիները ադապտացվու եմ շրջակա միջավայրի հետ: Լավ: Նույն քո՝ գորտի օրինակը նայենք: Կանաչ գորտը, երբ կանաչ բուսականությունը վերանա, կվերածվի հողի գույնի՝ հողագույն: Բայց հարց է առաջանում՝ ինչու՞ հենց հողի գույն: Պատասխան՝ պաշտպանական նպատակով: Այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ իսկ որտեղի՞ց գորտը (կամ նրա մաշկը) դա իմացավ ու «գիտակցաբար» գնաց դրան: Ինչու հանկարծը գորտը չդարձավ կապույտ:

Զուտ ադատպացիան այս հարցի պատասխանը չի կարող տալ: Այստեղ մեծ դեր ունի մուտացիան (որը էվոլյուցիայի մաս է), այսինքն՝ նաև պատահականությունը:

Elmo
03.08.2009, 12:10
Այստեղ առաջանում է երկրորդ հարցը՝ իսկ որտեղի՞ց գորտը (կամ նրա մաշկը) դա իմացավ ու «գիտակցաբար» գնաց դրան: Ինչու հանկարծը գորտը չդարձավ կապույտ:

Կենդանի օրգանիզմների գինետիկ կոդում դրված է նրա ինստինկտներն ու այպես ասած «ավտոմատիկայի ծրագիրը»: Օրինակ կան բզեզներ, որոնք տերևից տուն սարքելու համար գերճշգրիտ մաթեմատիկական կորեր են գծում տերևի վրա՝ այն բերանով կրծելով: Հետո ստացված բարդ կոնտուրով տերևը ոլորում են ու ստանում եռաչափ տուն: Արդեն միլիոնավեր տարիներ մեղուները իրանց կենցաղը կազմակերպում են բացառիկ կազմակերպչական ու մաթեմատիկական հմտություններ կիրառելով: Ու դա էլ դրված է նրանց գինետիկ կոդի մեջ: Կոդը որոշում է կենդանի օրգանիզմի աճն ու վարքագիծը:
Մարդու մոտ աճը(2 ձեռք ունենալը, մազերի գույնը, աչքերի գույնը, 10 մատ ունենալը և այլն) որոշում է գինետիկ կոդը: Որոշակի ինստինկտներ ու ռեֆլեկսներ(ասեղով ձեռքը ծակելուց հետ քաշելը և այլն) նույնպես գինետիկ կոդի մեջ են գրված: Ուղեղի կառուցվածքը էլի գինետիկ կոդում է գրված, բայց մարդու պահվածքն ու գործողությունները կառավարում է արդեն ուղեղը, որը օշտված է բացառիկ երևույթով՝ ինտելլեկտով:
Չկա ուրիշ ոչ մի կենդանի, որը ինտելլեկտի դրսևորումներ է ցույց տվել: Ես համաձայն չեմ հակառակ պնդումների հետ քանի չեմ տեսել շան կողմից արված քանդակ, փղի նկաշած մնապատկեր, կամ գեղարվեստական ձևավոևում ունեցող որ ստանդարտ ծիծեռանի բուն: Լավ շատ էլ հեռու չգնամ, ասենք բիժուն վզին օրանգուտան էլ չեմ տեսել:

Doc
03.08.2009, 20:51
Էվոլուցիոն տեսության հիմնական այսպես ասած (իմ կարծիքով) հակագիտական պահը կայանում է նրանում, որ տեսակների առաջացումը չի բացատրում:
Ես չեմ հասկանում տեսակների առաջացման բազմազանության մեջ նմանության բացակայությունը: Ասում ենք մարդը այս այս այս բաներով ահավոր մնան է կենդանուն: Այսինչ կենդանին այսքան բաներով նման է այսինչին: Բայց ունիկալության բացակայության պայմաններում պարզվում է որ մարդը ունիկալ է: Լոգիկան չեմ տեսնում: Չկա ուրիշ ունիկալ կենդանի բացի մարդուց: Ինչու՞: Հարց, որի պատասխանը չի տալիս էվոլուցիոն տեսությունը:

Elmo ջան ես քեզ հենց այնպես չէի հարցրել ադապտացիայի հիմքում եղած մեխանիզմների մասին: Էվոլյուցիոն տեսությունը շատ լավ բացատրում է, իսկ հիմա արդեն հաստատ գիտեն կենդանիների տեսակների բազմազանության մեխանիզմները: Եթե դու ուզում ես հասկանալ, եւ ունես համապատասխան գիտելիքների բազա, ապա ես քայլ առ քայլ քեզ կբացատրեմ էվոլյուցիոն տեսության դրույթները եւ քեզ պարզ կլինի, հետո արդեն դու կվորոշես թե անհայտ մասերը ոնց լռացնես, բաըց հայտնի մասերը իզուր կասկածի տակ մի դիր:

Դու այդ ադապտացիայի մեխանիզմների հարցին պատասխանի, ես տեսնեմ գիտես, որ անցնենք առաջ:

Elmo
03.08.2009, 22:21
Դու այդ ադապտացիայի մեխանիզմների հարցին պատասխանի, ես տեսնեմ գիտես, որ անցնենք առաջ:

Ոնց հասկանում եմ վերը նշված մոլեկուլյար մակարդակի մասին ես ուզում լսել: ԴՆԹ-ի փոփոխություններ և այլն: Ես դա անցել եմ: Որպես էկոլոգ-ճարտարագետ: Էներգետիկայի գծով էկոլոգ-ճարտարագետ: Ուսումնասիրում էինք ռադիացիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:
Պետք է ասեմ, որ գինետիկի մակարդակի մեզ չեն սովորեցրել: Պարզապես ինժեների մակարդակով, այքան որ փոփոխությունների բնույթը հասկանանք:
Բացի կողմնակի ազդեցություններից, բնություն ինքն է մոլեկուլյար մակարդակի մոդիֆիկացիաներ անում կենդանի օրգանիզմներում:
Բայց մեկ ա էլի չեմ հասկանում ինչու ասենք ռադիացիայի ազդեցությամբ փոփոխված ԴՆԹ-ի դեպքում մտավոր հետամնաց, կամ դեբիլ մարդիկ են ծնվում: Բայց խելացի մողեսներ՝ ոչ:

Doc
03.08.2009, 22:56

Ինտելեկտի վրա մի կենտրոնացի: Արի դեռ համարենք թե մարդ գոյություն չունի, կամ մարդիք բոլորը վերացան ու մնացին եղած կենդանիները:
Լավ, ես ասեմ: Ադապտացիայի մեխանիզմը:
1. Մշտապես լինում են գենետիկական կոդի մուտացիաներ: Նրանք կարան լինել շատ տարբեր` նեյտրալ, դրական, բացասական, կյանքի հետ անհամատեղ:
2. Գենի փոփոխությունը բերում է ֆենոտիպի փոփոխության:
3. Արտաքին պայմանին հարմար մուտացիան համարվում է դրական եւ ձեռնատու վիճակում է դնում այն կրողին, մեծանում է նրա կենդանի մնալու եւ բազմանալու հավանականությունը:
4. Այդ մուտացիան թոխանցվում է սերնդե սերունդ:
5. ՆՈՒՅՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ՁԵՒԵՐՈՎ ՀԱՐՄԱՐՎԵԼ, Այսինքն շատ տարբեր մուտացիաներ տվյալ պայմաններում կարող են դրական լինել:

Դեռ այսքանը: Այսքանի հետ համաձայն ես?

Elmo
03.08.2009, 23:01
Դեռ այսքանը: Այսքանի հետ համաձայն ես?

Իհարկե համաձայն եմ: Դրանք պրակտիկորեն տեսանելի են ու փորձերով հիմնավորված:

Doc
03.08.2009, 23:18
Իհարկե համաձայն եմ: Դրանք պրակտիկորեն տեսանելի են ու փորձերով հիմնավորված:

Շատ լավ: Գնացինք առաջ:
1. Պատկերացնենք միաբջիջ օրգանիզմների մեկ տեսակ գոյություն ունի:
2. Արագ բազմանում է զավթելով տարածքներ:
3.Առաջանում է պայքար ռեսուրսի, այսինքն սննդի համար:
4. ՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ միաբջիջ օրգանիզմների խմբեր, զավթած տարածքի ընդլայնվելու եւ այլ զանազան պատճառներով իրարից իզոլացվում են լռիվ, կամ մասնակի: Այսինքն մի խմբի ներկայացուցիչ ֆիզիկապես հնարավորություն չունի հանդիպել եւ խաչասերվել մյուս խմբի ներկայացուցիչի հետ, կամ շատ հազվադեպ ունի այդ հնարավորությունը:

Այսքանի հետ համաձայն եք ?

Elmo
03.08.2009, 23:27
Այսքանի հետ համաձայն եք ?

լավ: :)

Doc
03.08.2009, 23:37
լավ:

Լավ, այսինքն համաձայն եք:) : Գնացինք առաջ:

1. Իզոլացված նույն տեսակի խմբերը ադապտացվելով եւ կուտակելով մուտացիաներ հազարավոր տարիների ընթացքում այնքան են փոխվում անկանխատեսելիորեն տարբեր ուղղություններով, որ իրարից լռիվ տարբերվում են, այնքա, որ հանդիպելու դեպքում չեն խաչասերվում այլեւս, քանի որ բազմացման մեխանիզմներնել են ձեւափոխվել:

2. Առաջանում է ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՄԻԱԲՋԻՋ ՕՐԳԱՆԻԶՄ
3. Ինչքան շատ են իզոլացված խմբերը, այնքան շատ են նոր տեսակի միաբջիջ օրգանիզմները, որոնք արդեն առանձին են զարգանում, այսինքն իրանց գեները չեն խառնվում:

Համաձայնվում ես?

Elmo
03.08.2009, 23:38
Համաձայնվում ես?

Դեռևս լիովին համաձայն եմ, որովհետև լրիվ հավանական ու կոնկրետ գիտափորձերով ապացուցվող ինֆորմացիա եմ տեսնում:

Doc
04.08.2009, 00:00
Դեռևս լիովին համաձայն եմ, որովհետև լրիվ հավանական ու կոնկրետ գիտափորձերով ապացուցվող ինֆորմացիա եմ տեսնում:

:) Հիանալի է:

1.Կատարվեց էվոլյուցիոն ծառի առաջին ճյուղավորումը:
2.ենթադրենք ունեցանք 15 տարբեր տեսակի միաբջիջ օրգանիզմներ, ներառյալ են ամենառաջինը:
3. այդ խմբերի մի մասի իզոլացման պատճառները վերացան եւ նրանք ապրում եւ բազմանում են միմյանց հետ կողք կողքի:
4. Ռեսուրսի համար պայքար, տարածքի համար պայքար, սերունդ թողնելու համար պայքար:
5. մուտացիաները իրենց հունով միշտ շարունակվում են:
6. Անցնում է 50 միլիոն տարի եւ նախորդ կետերի պրոցեսները կրկնվում են, ամեն 15 տեսակի միաբջիջ օրգանիզմներից հուրաքանչյուր տեսակի հետ եւ ունենք ծարի հաջորդ ճյուղերը, եւ արդեն 100-ից ավել ինքնուրույն տեսակի միաբջիջ օրգանիզմներ, որոնք իրար հետ չեն խաչասերվում:
7. 3 - 4 - 5 - րդ ճյուղի միկրոօրգանիզմները էապես տարբերվում են առաջի միկրոօրգանիզմի տեսակից:
8. Հարց: Ինչով կարող են տարբերվել: Պատասխան` շատ շատ շատ բաներով - բջջի պատի հաստությունով, բջջի ներսում կատարվող նյութափախանակության ռեակցիաներով, սպիտակուցների եւ ֆերմենտների բազմազանությամբ, շարժվելու ունակությամբ եւ ձեւով, ճանաչողական հատկություններով (քեմոտակսիս, ֆոտոտաքսիս, եւ այլն ), բազմացման արագությամբ, որպես սնունդ տարբեր օրգանական միացությունների օգտագործմամբ, իրար հետ համագորխակցելու կարողությամբ, եւ այլն:
9. իրար հետ համագործակցել, այսինքն առաջանում է սննդային շղթա հասկացողությունը` մեկը սնվում է մյուսի հաշվին, կամ մյուսով, կամ մյուսի օգնությամբ ստացված արգասիքով եւ այլն:
10 Այս ամենի ընթացքում անխուսափելիորեն եւ անհետ կորում եւ ոչնչանում են տեսակների մի մասը:

Համաձայն ես? :)

Elmo
04.08.2009, 10:30
Համաձայն ես? :)

Համաձայն եմ, հասանք մի վիճակի, երբ կան հազարավոր, միլիոնավոր տեսակներ: Ջրային կենդանիներ, կաթնասուններ ու երկկենցաղներ, թռջուններ, միջատներ և այլն:
Կա կոնկրետ ձևավորված սննդի շղթա:Կան ձևավորված վարքագծեր, ինստինկտներ:
Մինչև այստեղ համաձայն եմ: Տեսակների առաջացման նկարագրած վարկածը ընդունում եմ որպես արդեն եղած փաստ:

Այսքանը դիտարկում էինք, երբ մարդը չկար: Հիմա խնդրում եմ ինձ բացատրեք ինչպե՞ս եղավ, որ այսքան բազմազանության մեջ, նույն բջջի այսքան շատ տեսակների մեջ, նույն գինետիկ կոդի հազարավոր, միլիոնավոր մոդիֆիկացիաների մեջ միայն մեկը քարը վերցրեց ձեռքը ու խփեց մյուսի ճակատին: Տեսավ որ այդպես հեշտ է որս անել, քան մագիլներով ու սկսեց հենց այդպես էլ որս անել: Բայց ուրիշ ոչ ոք այդպես էլ այդքան չզարգացավ: Գոնե դրա կեսի կեսի չափ էլ չզարգացավ:

Doc
04.08.2009, 10:44

:) Լավ, էժան պրծանք:
Մինչեւ պատասխանելը ես պետք է իմանամ մի բան: Դու մինչեւ մարդու առաջանալը ընդունում ես էվոլյուցիոն տեսությանը անկախ ամենինչից? Թե հենց տեսար մարդուն, որոշեցիր, որ մնացածնել իրականություն չի, քանի որ մարդը ինտելեկտ ունի: Ուզում եմ ասել միայն մարդու ինտելեկտն ես արարչի նվեր համարում, թե տեսնելով մարդուն արդեն մտքափոխվում ես, եւ ասում թե կենդանիները միաժամանակ են առաջացել 7 օրում?

Առանձին նշեմ, որ այն առաջին բջջի առաջացման հարցը դեռ լիովին չեն կարում պատկերացնել, սա դեռ եկեք հաշվի չառնենք:

Elmo
04.08.2009, 11:17

Չէ հարցը նրանում չի ես ընդունում եմ, թե ոչ:

Հիմա մենք քննարկում ենք հավանական տարբերակ, սցենար, որի հավանականությունը ընդունում եմ: Այսինքն դու նկարագրում ես մի պրոցես, որը լիովին հնարավոր է: Հիմա ահագին դժվարություններ կան աձաջին բջջի առաջացման հետ կապված, բայց ենթադրենք այն եկել է մի կտոր մետեորիտի մեջ, որից առաջ մի քանի միլիարդ տարի պրոցեսների հետևանքով առաջացել է այլ մոլորակում:
Երկրի տարիքը չի հերիքում, որպեսզի պատահական սպիտակուց սինթեզվի, թող մեզ օգնության գա այլ մոլորակ:
Որպես ճշգրիտ գիտությունների գծով գնացած մարդ ես չեմ կարող հերքել հավանական, տրամաբանվաց սցենարը:

Որպես նույն ճշգրիտ գիտությունների գշով գնացած մարդ ամեն ինչում պետք է տրամաբանություն տեսնեմ, որպեսզի ընդունեմ այն:

Հա, ինտելլեկտի գոյությոն փաստը մեր քննարկած սցենարի հետ չի համընկնում: Ասեմ ինչու: Ոչ մի կենդանի սուպերունիկալ ոչ մի հատկությամբ չի օժտված:
Ասենք հենց թևերը կան բոլոր թռչող միջատների մոտ: Որոխների մոտ գերզարգացած, որոշների մոտ՝ թույլ: Բայց բոլորին էլ դա բավարարում է թռչել ճի՞շտ է:
Բույն սարքելու ինստինկտով համարյա բոլորն են օժտված, ով էլ օժտված չի, գոնե ապաստարան գտնելուինստինկտով է օժտված: Կերակրվելու, սերունդ տալու, տարածքի համարպայքարի, էգի համար պայքարի ինտինկտ բոլորն ունեն: Կան մի քանի տեսակի հերմոֆրոդիտներ: Բայց էլի մի քանի տեսակի: Ինտելլեկտը մի տեսակի ու միայն մի տեսակի սեփականություն է ու միլիոնավոր տարիներով համառորեն չի առաջանում խալխի մոտ: Ինչու՞
Այս հարցը ես ինձ եմ տալիս, քեզ եմ տալիս ու բոլորին եմ տալիս: Չգտնելով տրամաբանական պատասխան, համարում եմ որ վերը քննարկված սցենարը գուցե և տեղի չի ունեցել, կամ այլ կերպ է տեղի ունեցել:
7 ամեն ինչի արարումը հասկանալու համար ավելի շատ գիտելիք է պետք, քան Դարվինին հասկանու համար: Դրա համար 7 օրվա արարումը դնում ենք մի կողմ ու քննարկում Դարվինի տեսությունը:
Հենց կհաստատենք, 7 օրվա արարումը չենք դիտարկի, եթե հերքենք՝ կդիտարկենք այլ տեսություններ, այդ թվում նաև 7 օրվա արարումը:

Լեո
04.08.2009, 11:26
Կներեք, մի պահ շեղեմ ձեզ :) Ինձ դեռ մանկուց միշտ մի հարց ա տանջել ու շարունակում ա տանջել:

Ինչու՞ էվոլյուցիայի ընթացքում միլիարդավոր կենդանի օրգանիզմների մեջ միայն մարդը բանական դարձավ: Ինչու՞ ոչ մի այն կենդանի արարած բանականություն չունի, ինչու՞ հենց միայն մարդը: Թող լինենին մի քանիսը, ի՞նչ է դա հնարավոր չէր :think

Հարգելի՛ դարվինիստներ, խնդրում եմ լուսավորեք իմ միտքը :)

Վայ, չէի տասել, փաստորեն Էլմոն արդեն այդ հարցը բարձրացրել ա :oy Այ քեզ զուգադիպություն :))

Elmo
04.08.2009, 11:34
Այ քեզ զուգադիպություն

զուգատիպություն չի: նորմալ տրամաբանական հարց ա, որ բոլորի մոտ էլ պետք ա առաջանա: Որովհետև տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Լեո
04.08.2009, 11:43
զուգատիպություն չի: նորմալ տրամաբանական հարց ա, որ բոլորի մոտ էլ պետք ա առաջանա: Որովհետև տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Իհարկե տրամաբանական ա էդ հարցը, ու ուշ թե շուտ բոլորի մոտ էլ առաջանում ա (կամ գոնե նրանց մոտ, ովքեր փորձում են մտածել տեսակների ծագման առեղծվածի մասին):

Ուղղակի զուգադիպությունը այն էր, որ ես ու դու այդ հարցը համարյա միաժամանակ տվեցինք: Կամ միգուցե դու ավելի շուտ ես դրա մասին խոսել, անկեղծ ասած թեմայի վերջին գրառումները չեմ կարդացել :oy

Doc
04.08.2009, 15:18
Չէ հարցը նրանում չի ես ընդունում եմ, թե ոչ:

Հիմա մենք քննարկում ենք հավանական տարբերակ, սցենար, որի հավանականությունը ընդունում եմ: Այսինքն դու նկարագրում ես մի պրոցես, որը լիովին հնարավոր է: Հիմա ահագին դժվարություններ կան աձաջին բջջի առաջացման հետ կապված, բայց ենթադրենք այն եկել է մի կտոր մետեորիտի մեջ, որից առաջ մի քանի միլիարդ տարի պրոցեսների հետևանքով առաջացել է այլ մոլորակում:
Երկրի տարիքը չի հերիքում, որպեսզի պատահական սպիտակուց սինթեզվի, թող մեզ օգնության գա այլ մոլորակ:
Որպես ճշգրիտ գիտությունների գծով գնացած մարդ ես չեմ կարող հերքել հավանական, տրամաբանվաց սցենարը:

Որպես նույն ճշգրիտ գիտությունների գշով գնացած մարդ ամեն ինչում պետք է տրամաբանություն տեսնեմ, որպեսզի ընդունեմ այն:

Հա, ինտելլեկտի գոյությոն փաստը մեր քննարկած սցենարի հետ չի համընկնում: Ասեմ ինչու: Ոչ մի կենդանի սուպերունիկալ ոչ մի հատկությամբ չի օժտված:
Ասենք հենց թևերը կան բոլոր թռչող միջատների մոտ: Որոխների մոտ գերզարգացած, որոշների մոտ՝ թույլ: Բայց բոլորին էլ դա բավարարում է թռչել ճի՞շտ է:
Բույն սարքելու ինստինկտով համարյա բոլորն են օժտված, ով էլ օժտված չի, գոնե ապաստարան գտնելուինստինկտով է օժտված: Կերակրվելու, սերունդ տալու, տարածքի համարպայքարի, էգի համար պայքարի ինտինկտ բոլորն ունեն: Կան մի քանի տեսակի հերմոֆրոդիտներ: Բայց էլի մի քանի տեսակի: Ինտելլեկտը մի տեսակի ու միայն մի տեսակի սեփականություն է ու միլիոնավոր տարիներով համառորեն չի առաջանում խալխի մոտ: Ինչու՞
Այս հարցը ես ինձ եմ տալիս, քեզ եմ տալիս ու բոլորին եմ տալիս: Չգտնելով տրամաբանական պատասխան, համարում եմ որ վերը քննարկված սցենարը գուցե և տեղի չի ունեցել, կամ այլ կերպ է տեղի ունեցել:
7 ամեն ինչի արարումը հասկանալու համար ավելի շատ գիտելիք է պետք, քան Դարվինին հասկանու համար: Դրա համար 7 օրվա արարումը դնում ենք մի կողմ ու քննարկում Դարվինի տեսությունը:
Հենց կհաստատենք, 7 օրվա արարումը չենք դիտարկի, եթե հերքենք՝ կդիտարկենք այլ տեսություններ, այդ թվում նաև 7 օրվա արարումը:
__________________

Էլմօ ջան միանգամից առաջ ընկար, դրա համար տրամաբանությունը չես տեսնում: Արի մի քիչ հետ գնանք:
Ուշադրությունտ ուզում եմ գրավել մեկ հանգամանքի վրա:

Դեռևս լիովին համաձայն եմ, որովհետև լրիվ հավանական ու կոնկրետ գիտափորձերով ապացուցվող ինֆորմացիա եմ տեսնում:

Իհարկե համաձայն եմ: Դրանք պրակտիկորեն տեսանելի են ու փորձերով հիմնավորված:

Էլմօ ջան, սա ոչ թե հնարավոր սցենար է, այլ արդեն ապացուցված սցենար է, գիտափորձերով եւ հետազոտություններով: Հնարավոր սցենար էր Դարվինի համար, իսկ հիմա այն շատ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՈՒՆԻ:
Քեզ մոտ ինտելեկտի օրիգինալությունը անտրամաբանական է թվում, ինչու?
Քեզ թվում է, որ մարդը ինտելեկտ ունի, ուրեմն նա կատարյալ է? Ամենեւին ոչ:
Բնության օրենքները ուրիշ են Էլմօ ջան:
Դու նախ պետք է իմանաս, որ միայն մարդը չէ էվոլյուցիայի գագաթին: Բոլոր կենդանի էակները եւ բույսերը այս պահին էվոլյուցիոն ծառի գագաթին են, բոլորը այս պահի դրությամբ հավասարապես կատարյալ են: Չէ որ նրանքել են գոյատեւում մարդու կողքին?
Դու բնության օրենքը գիտես? Բազմանալ եւ թողնել սերունդ, այսինքն պահպանել եւ փոխանցել գենետիկական ինֆորմացիան: Որ տեսակը չի կարողանում այդ անել, կամ մարդուց վատ է անում?

Մեղապարտ
04.08.2009, 17:33
Ռիչարդ Լիկը և Ռոջեր Լեվինը բավականին հետաքրքիր շարադրում եմ կյանքի ստեղծման և զարգացման խնդիրները ըստ էտապների:
Գիտական աշխարհը ենթադրում է որ երկրագունդը 4,6 լիլլիարդ տարեկան է առաջին 600 միլլիոն տարին «կյանք» չկար:
Եվ հանկարծ 4-3,8 միլլիարդ տարի առաջ հայտնվեց միաբջիջ կյանքի ձևը ( առաջացման մեխանիզմը անհայտ է, որի պատճառով ժամանակակից գիտության մեջ հախուռն քննարկումներ են գնում):Սակայն այդ միաբջիջ կյանքի տեսակը բավականին բարդ էր :Եվս 500 միլլիոն տարի և հայտնվեցին բազմաբջիջ մար մինները գենետիկական բարձր նյութով:
Էվոլուցիայի նման արագությունը որոշ գիտնականներին ստիպում է ենթադրել որ կյանքը չի առաջացել մեր մոլորակի վրա ինքն իրեն այլ նա ներդրված է մեկ այլ հա մակարգի կողմից: ՈՒսումնասիրողները ենթադրում են ,որ կյանքը ընդհանրապես մեր մոլորակի վրա ունի մեկ ընդհանուր գենետիկական կոդ այսինքն աղբյուրը մեկն է:
Համաձայն տեղի ունեցած հինգ խոշորագույն աղետների մոլորակի վրա կյանք ունեցող էակների 65% տեսակը վերացավ:Ամենա դրամատիկական իրադար ձությունները տեղի են ունենում 225 միլլիոն տարի առաջ երբ ջրում ապրող կենդա նիների 95% վերացավ:Նրանց վերացման հետ կապված բազում իրար հակասող վարկածներ կան:Կյանքի առաջին էտապը մեր մոլորակի վրա ավարտվում է քեմբրիգյան ժամանակաշրջանով:
Կյանքի ամենա հետաքրքիր ժամանակաշրջանը սկսվում է մոտավորապես 530 միլլիոն տարի առաջ, բոլոր դեպքերում գիտնականները կարծիք են հայտնում որ կյանքի գենետիկական կոդը նշված բոլոր ժամանակահատվածներում մնացել է անփոփոխ:
(Շարադրանքը ըստ ինձ մոտ պահպանված նյութերի)Մենք հստակ տեսնում ենք որ կյանքի գենետիկական կոդը անփոփոխ է ,անշարժ ,այդ «չարաբաստիկ թե բարաբաստիկ» սկիզբը որին գիտնականները համարում են գենետիկական ԿՈԴ անփոփոխ է «էվոլուցիա նիխտ»:Հասկանում եք թե ոչ «Գենետիկական կոդ ,այսինքն ծրագիր անփոփոխ» սա ասում են գենետիկները և այն դատավճիռ է:
Իսկ Այդ անփոոխ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԿՈԴԻ օտագործումը ինչ է տվել լրիվ ուրշ խնդիր է:
Այ այտեղ շատ հանգիստ պարոն Դարվինը և նրա կողմնակիցները կարող են ներս մտնել:

Doc
04.08.2009, 17:57

Ինչ է նշանակում գենետիկական կոդը անփոփոխ է?
մուտացիայի երեւույթը հերքում եք?
Մասնագիտական լեզվով բացատրեք ինչ եք ուզում ասել?

Չամիչ
04.08.2009, 18:24
Դու բնության օրենքը գիտես? Բազմանալ եւ թողնել սերունդ, այսինքն պահպանել եւ փոխանցել գենետիկական ինֆորմացիան: Որ տեսակը չի կարողանում այդ անել, կամ մարդուց վատ է անում?

Կներեք որ միջամտում եմ ձեր նեղ մասնագիտական քննարկմանը:

Այն կապիկը, որը էվոլյուցիայի ենթարկվեց եվ դարձավ մարդ, չէ՞ր կարողանում բազմանալ եվ սերունդ թողնել, մարդուց վա՞տ էր դա անում: Չէ՞ որ նա մեծ հաջողությամբ կատարում էր իր առաջ դրված գենետիկական ինֆորմացիան փոխանցելու խնդիրը:

Լեո
04.08.2009, 19:47
Այն կապիկը, որը էվոլյուցիայի ենթարկվեց եվ դարձավ մարդ:
Մարդը կապկից չի առաջացել :nono Ուղղակի մարդն ու կապիկը ունեցել են նույն նախնին:

Elmo
04.08.2009, 20:00
Մարդը կապկից չի առաջացել :nono Ուղղակի մարդն ու կապիկը ունեցել են նույն նախնին:

ինչպես նաև կապիկն ու շնաձուկը, ամեոբան, կզաքիսն ու մեղուն:
Աբսուրդ: Ինտելեկտուալ ոչ կապիկ կա, ոչ մեղու, որ կզաքիս, ոչ էլ թիթեռ: Մարդը ունիկալ ա: Թող սաղ կենադնիները մի նախնի ունեցած լինեն, համաձայն եմ, բայց ոչ մարդը:
Ով ուզում ա, թող իրակ կապիկի զարգացած տեսակ համարի, ես տենց չեմ համարում ու հիմքեր ունեմ տենց չհամարելու:

Լեո
04.08.2009, 20:03

Իսկ եթե մարդը ոչ մի կենդանու հետ ոչ մի կենսաբանական կապ չունի, ապա այդ դեպքում ինչով կբացատրես, օրինակ ասենք խոզի և մարդու սրտերի այդքան մեծ նմանությունը :think Զուգադիպությու՞ն: Դժվար :nea

Elmo
04.08.2009, 20:07

Հա, շատ նման սիրտ ունի: Ասենք ձին էլ սեռական օռգան ունի, շատ նման մարդու օրգանին, մի քիչ երկար ա: Հետո՞:
Բա ուղեղը:
Խոզը կարա՞ գոնե ֆայմի իրա կկղանքի մեջ չպառկի քնի, այլ փափուկ խոտից բանից տեղաշոր սարքի: Կամ ամաչի ու մարդկանց ներկայությամբ սեքսով չզբաղվի:

Լեո
04.08.2009, 20:15
Հա, շատ նման սիրտ ունի: Ասենք ձին էլ սեռական օռգան ունի, շատ նման մարդու օրգանին, մի քիչ երկար ա: Հետո՞:
Եթե ձիունը լիներ քառակուսի ու ծակծակ, կմտածեի որ կապ չկա, բայց հիմա համարյա համոզված եմ, որ կապը առկա է:

Բա ուղեղը:
Խոզը կարա՞ գոնե ֆայմի իրա կկղանքի մեջ չպառկի քնի, այլ փափուկ խոտից բանից տեղաշոր սարքի: Կամ ամաչի ու մարդկանց ներկայությամբ սեքսով չզբաղվի:

Տարբերությունը տարբերություն, բայց նմանությունը ժխտելն անհնար ա:

Elmo
04.08.2009, 20:17
Տարբերությունը տարբերություն, բայց նմանությունը ժխտելն անհնար ա:

Ապեր դե հիմա տելեվիզորն ու մոնիտորն էլ են իրար նման, բայց տարբեր բաներ են էլի:

Լեո
04.08.2009, 20:18
Ապեր դե հիմա տելեվիզորն ու մոնիտորն էլ են իրար նման, բայց տարբեր բաներ են էլի:
Համեմատելու բան գտար:

Elmo
04.08.2009, 20:22
Համեմատելու բան գտար:

Ավելի նորմալ համեմատելու բան ա, քան խոզն ու մարդը: Սրիտը նման ա... հա ի՞նչ անենք որ նման ա: Ուրեմն մարդու հետ նույն նախնին ա՞ ունեցել: :D
Բան չունեմ ասելու, որ որոշ մարդկանց նայելով կարելի է համարյա համոզված արձանագրել նրա ու որոշ կենդանու կապը, բայց դա հիմք չի:
Օրինակ մեր ծենքի լիազորին նայես, հաստատ կասկած չես ունենա, որ մարդը կռիսից ա առաջացել:
Կենտրոնի ալկաշներից մեկը կա, դրան նայելով խոզի ու մարդու կապին ես հավատում:
Մեր նախագահին նայելուց Կոալա արջն ա մարդու նախապապ դառնում:

Լեո
04.08.2009, 20:26

Էլմո ջան, մենակ սիրտը չէ: Երկու աչքերը, երկու ականջները, մեկ քիթը, մեկ սիրտը, մեկ ստամոքսը, երկու երիկամները, չորս վերջույթները, սեռական օրգանների նմանությունները և այլն, և այլն...

Մեր նախագահին նայելուց Կոալա արջն ա մարդու նախապապ դառնում:
:hands:hands

Մեղապարտ
04.08.2009, 22:11
Ինչ է նշանակում գենետիկական կոդը անփոփոխ է?
մուտացիայի երեւույթը հերքում եք?
Մասնագիտական լեզվով բացատրեք ինչ եք ուզում ասել?

Խիստ գենետիկական լեզվով ,«ԴՆԿ, ՌՆԿ» :
Պետք է իմանք ,որ «ԴՆԿ» ընհամենը լինում է երկու տեսակ միաթել կամ երկթել:
ԴՆԿ գենետիկական հիշողություն է այսպես ասած ,բոլոր տիպի մուտացիաները հնարավորոթյուն չունեն հիմքային փոփոության ենթարկլ գենոմին երբ այն տեղի է ունենում ծնվում է երկու գլխանի առանձ վերջույթների և այլն և այլ:
Հիմա խնդիրը կայանում է նրանում որ այդ ԴԵՆ կա կոչվածը եթե երբևէ մուտացիայի է ենթարկվում ստեղծում է նոր կյանքի տեսակ սակայն ԴՆԿ չի փոխում իր ձևը այդ նոր կյանքի ԴՆԿ նույն պես կամ պետք է լինի միաթել կամ երկթել :
Այ մարդ հոքնեցի հիմա իմ բան ու գործը (դավանաբանությունը) թողնեմ զբաղվեմ կենսաբանությամբ ,ասում է գրիր մասնագիտական լեզվով .խնդրեմ «կենդանի օրգանիզմի գենետիկական ծրագիրը վերահսկում է ԴՆԿ ան որը պահպանում և փոխանցում է ապրելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը»:

Doc
04.08.2009, 22:51

Շատ տանջվեցիր :) : Դու ինձ ուզում ես մի բան բացատրես, որը ինքտ չգիտես:
Լավ , մի կերպ բացատրեցիր: ԴՆԹ-ն ես գիտեմ ինչ է, դա քեզ չէի խնդրել որ բացատրես :):
Ուրեմն էվոլյուցիոն տեսությունը ինքտ քեզ ձեւափոխեցիր ու որոշեցիր, որ եթե ԴՆԹ-ն բոլորի մոտ երկթել է ապա այդ տեսությունը սխալ է:
Դու ճիշտ ես, քո ասածնա: Դու հեռու կգնաս :) Քո հայտնագործության համար դու նոբելյան մրցանակի ես արժանի:D

Մեղապարտ
04.08.2009, 23:01
Ճիշտ էրՄորիս ՈՒիլկինսոնը որին 1962 թվականին Նոբելյան մրցանակ տվեցին:

Doc
04.08.2009, 23:16
Ճիշտ էրՄորիս ՈՒիլկինսոնը որին 1962 թվականին Նոբելյան մրցանակ տվեցին:

Ճիշտ էր, այո: :) Հետո ինչ?
Հիմա սպասենք թե քեզ երբ են տալու?

Մեղապարտ
04.08.2009, 23:19
Ճիշտ էր, այո: :) Հետո ինչ?
Հիմա սպասենք թե քեզ երբ են տալու?

Մասնագիտություն ունես?

Doc
04.08.2009, 23:21
Մասնագիտություն ունես?
Ունեմ իհարկե: :)

Մեղապարտ
04.08.2009, 23:24
Ունեմ իհարկե: :)

Կենսաբանության հետ կապ ունես ?

Doc
04.08.2009, 23:27
Կենսաբանության հետ կապ ունես ?

Բժիշկ եմ, վոնցել չլնի ունեմ :) Իսկ եթե ավելի ճիշտ ես ուզում իմանալ, սկզբից կենսաբով էի շատ հետաքրքրվում հետո նոր բժիշկ եմ դառել:

Չամիչ
04.08.2009, 23:45
Մարդը կապկից չի առաջացել Ուղղակի մարդն ու կապիկը ունեցել են նույն նախնին:

Ի՞նչ է նշանակում մարդն ու կապիկը ունեցել են նույն նախնին:Այսինքն եղել է մի ոմն կապկա-մարդանման նախատիպ, որի մի ձագը ծնվել է կապիկ մյուսը մա՞րդ: Եթե դժվար չէ խնդրի ամենա առանցքային պահը կնկարագրե՞ք մի փոքր ավելի պատկերավոր:

Doc
04.08.2009, 23:50

Այդ նախնիի տեսակի ներկայացուցիչների մի մասը իզոլացված վիճակում են գտնվել եւ կամաց կամաց էվոլյուցիայի են ենթարկվել ու վորոշել են աշխատել եւ սովորել որ մարդ դառնան: Ու դառել են: :)

Կտրուկ
04.08.2009, 23:53
Դարվինյան սցենարում բազմաթիվ ինչուների կողքին ուզում եմ ավելացնել ևս մեկը՝ ինչու ՞ օրգանիզմները որոշեցին կյանքի շարունակման համար ընտրել բազմացման ձևը. այլ ոչ թէ սեփական գոյի անվերջ պահպանումը։
Վերջ ի վերջո գոյության պայքարում ցանկացած կենդանու գերագույն նպատակը իր իսկ կյանքի երկարաձգումն է ոչ թէ սերունդ տալը։
ինչպես տեսնում ենք էվոլյուցիան այս հարցում ոչինչ չունի արած։

Doc
04.08.2009, 23:53
Կենսաբանության հետ կապ ունես ?

իսկ դու ունես?

Մեղապարտ
04.08.2009, 23:53
Բժիշկ եմ, վոնցել չլնի ունեմ :) Իսկ եթե ավելի ճիշտ ես ուզում իմանալ, սկզբից կենսաբով էի շատ հետաքրքրվում հետո նոր բժիշկ եմ դառել:

Արդեն լավ է ինչ ես բուժում ?հարցը կապված է մեր քննարկվող նյութի հետ

Doc
04.08.2009, 23:56

Բերանի խոռոչի հիվանդություններ :) բայց դե բնականաբար այլ բաներ ել կարամ բուժել եթե շատ խիստ մասնագիտական չլինի :) Իսկ ինչ կապ ունի, կասես?

Մարկիզ
04.08.2009, 23:56
Դարվինյան սցենարում բազմաթիվ ինչուների կողքին ուզում եմ ավելացնել ևս մեկը՝ ինչու ՞ օրգանիզմները որոշեցին կյանքի շարունակման համար ընտրել բազմացման ձևը. այլ ոչ թէ սեփական գոյի անվերջ պահպանումը։
Վերջ ի վերջո գոյության պայքարում ցանկացած կենդանու գերագույն նպատակը իր իսկ կյանքի երկարաձգումն է ոչ թէ սերունդ տալը։
ինչպես տեսնում ենք էվոլյուցիան այս հարցում ոչինչ չունի արած։
Ամեն ինչ ունի իր սկիզբն ու տրամաբանական ավարտը:;)
Բազմացումն ուղղված է ոչ միայն տեսակի պահպանմանն, այլև տեսակի տարածմանն ու բազմացմանը: Ավելի ձեռնտու և նպատակային երևույթ է, քան ուղղակի գոյի հավիտենական պահպանումը:

Doc
04.08.2009, 23:57

Կտրուկ ջան չարածը չենք քննարկում, արվածն ենք քննարկում:

Չամիչ
04.08.2009, 23:58
Այդ նախնիի տեսակի ներկայացուցիչների մի մասը իզոլացված վիճակում են գտնվել եւ կամաց կամաց էվոլյուցիայի են ենթարկվել ու վորոշել են աշխատել եւ սովորել որ մարդ դառնան: Ու դառել են:

եթե դուք էտ ամեն ինչը այդքան մանրամասնորեն կարողանում եք պատկերացնել,ինչու՞ ասելիքը չշարադե՞լ ավելի պատկերավոր որ մյուսներին նույնպես հասու լինի: Ձեր խոսքերից ես ոչ մի պատկերացում չկազմեցի, իմ հարցը մնաց անպատասխան, Ի՞նչ է նշանակում ունենալ նույն նախնին: Նույն մորից ծնվել են երկու տարբեր կենդանի տեսակնե՞՞ր:

Doc
04.08.2009, 23:58
Ամեն ինչ ունի իր սկիզբն ու տրամաբանական ավարտը:
Բազմացումն ուղղված է ոչ միայն տեսակի պահպանմանն, այլև տեսակի տարածմանն ու բազմացմանը: Ավելի ձեռնտու և նպատակային երևույթ է, քան ուղղակի գոյի հավիտենական պահպանումը:

Նաեւ ավելացնեմ, որ հավիտենական ապրելով չեր լինի փոփոխականություն եւ ադապտացիա շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին:

Կտրուկ
05.08.2009, 00:01
Ամեն ինչ ունի իր սկիզբն ու տրամաբանական ավարտը:;)
Բազմացումն ուղղված է ոչ միայն տեսակի պահպանմանն, այլև տեսակի տարածմանն ու բազմացմանը: Ավելի ձեռնտու և նպատակային երևույթ է, քան ուղղակի գոյի հավիտենական պահպանումը:Լավ.
ո՞վ սահման դրեց բջիջների տրոհմանը.ինչ առեղծվածով են նրանք որոշակի չափաբաժնի ենթարկվում։
և վերջապես՝ կապիկի համար ավելի կարևոր էր. որ նա երկար ապրի այլ ոչ թէ ուղիղ քայլի։ Ինչու էվոլյության չաշխատեց կարևորագույն նպատակի վրա.այլ երկրորդականի։

Մարկիզ
05.08.2009, 00:02
եթե դուք էտ ամեն ինչը այդքան մանրամասնորեն կարողանում եք պատկերացնել,ինչու՞ ասելիքը չշարադե՞լ ավելի պատկերավոր որ մյուսներին նույնպես հասու լինի: Ձեր խոսքերից ես ոչ մի պատկերացում չկազմեցի, իմ հարցը մնաց անպատասխան, Ի՞նչ է նշանակում ունենալ նույն նախնին: Նույն մորից ծնվել են երկու տարբեր կենդանի տեսակնե՞՞ր:
Ոչ, նույն մայրիկից ծնվել են երկու արու զավակ (գեշ-ահավոր, մարդակապկանման), որոնցից մեկը շատ ճարպիկն էր, այնքան ճարպիկ էր (խելքով), որ որոշեց իր վրա հարձակված գիշատչին քարով խփել, վախեցնել: Իսկ մյուսը շատ ավելի ճարպիկ էր (մարմնով), գիշատչի գալու ժամանակ, բարձրացավ կողքի ծառը ու… մնաց կապիկ:

Իսկ մայրիկը… գիշատիչը մայրիկին կերավ::(

Կտրուկ
05.08.2009, 00:03
Նաեւ ավելացնեմ, որ հավիտենական ապրելով չեր լինի փոփոխականություն եւ ադապտացիա շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին:նախնական միաբջիջը երբեք չեր կարող կանխատեսել որ շուտով ՙայլ եղանակ է՚ սպասվում.որ իր մեջ ծրագրավորեր բազմացման կանոնը։

Racer
05.08.2009, 00:04
Հա, շատ նման սիրտ ունի: Ասենք ձին էլ սեռական օռգան ունի, շատ նման մարդու օրգանին, մի քիչ երկար ա: Հետո՞:
Բա ուղեղը:
Խոզը կարա՞ գոնե ֆայմի իրա կկղանքի մեջ չպառկի քնի, այլ փափուկ խոտից բանից տեղաշոր սարքի: Կամ ամաչի ու մարդկանց ներկայությամբ սեքսով չզբաղվի:

Իմիջիայլոց խոզը ջատ մաքրասեր կենդանի ա ու երբեք կեղտոտ ու թաց տեղ չի քնում նամանավանդ իր կղկղանքի մեջ: ՈՒրիշ բան որ տերերը չեն ֆայմում նորմալ խոզաբուն սարքեն: Իսկ ինտելեկտուալ առումով խոզը գերազանցում է շանը:

Հիմա, եթե ինչ-որ մի մուտացիայի հետևանքով էնթադրենք ինչ-որ մի կենդանի ձեռք բերի մարդու ուղեղի հնարավարություններին մոտ հնարավորություններ դա դեռ ջի նշանակաում որ նա կդառնա բանական ու ինտելեկտուալ կենդանի խանոր որ դրա համար անհրաժեշտ է նաև համապատասխան սոցիալական միջավայր, ինֆորմացիոն փոխանակում հնարավորություն՝ ուսուցում այլն, այսինքն այնպիսի նախապայմաններ որնցից զրկված է որինակ նույն մողեսը, թէ իր կենսակերպով և թէ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով նույնիսկ եթե նրան օժտեն բազմաթիվ ծալքերով հզոր մեծ ուղեղով: Դեպի հոմո սափիենս տանող ճանապարհը միանվագ չի եղել այլ աստիճանական որում մեծ դեր է խաղացել բազմախիվ գործոններ: Պրիմատները և որոշ այլ կաթնասուններ ունեն բարդ սոցիալական հիերարխիկ համակարգ, ձայնի և ժեստերի միջոցով ինֆորմացիայի փոխանակման համակարգ և ամենակարևորը՝ ինֆորմացիայի կուտակման համակարգ: Որոշ միջատների մոտ ևս նկատվում են նմանատիպ համակարգեր սակայն այլ հանգամանքները (օրգանիզմի կառուցվածք, կենսակերպ, սնունդ, ապրելու միջավայր) թույլ չեն տալիս նրանց հասնելու ինտելեկտուալ տեսանկյունից զարգացման ավելի բարդ աստիճանին, քանի որ տվյալ պարագայում նրանց կենսագործունեության համար դա լիովին բավարար է:
Բանական դառնալու մեծ հնարավորություն ունեին նաև գիշատիչները՝ սակայն նրանք այդպես էլ չհասան միմյանց կամ զոհի վրա քար նետելու մակարդակին: Այդ առումով պրիմատների բախտը բերեց: Բանավեճի մասնակիցներից մեկի բերած «Մաուգլիի սինդրոմը» ևս մեկ անգամ ապացուցում է որ ինտելեկտի պոտենցալ ունենալը դեռ քիչ է անհրաժեշտ է այդ ինտելեկտը զարգացնել :

Doc
05.08.2009, 00:06
եթե դուք էտ ամեն ինչը այդքան մանրամասնորեն կարողանում եք պատկերացնել,ինչու՞ ասելիքը չշարադե՞լ ավելի պատկերավոր որ մյուսներին նույնպես հասու լինի: Ձեր խոսքերից ես ոչ մի պատկերացում չկազմեցի, իմ հարցը մնաց անպատասխան, Ի՞նչ է նշանակում ունենալ նույն նախնին: Նույն մորից ծնվել են երկու տարբեր կենդանի տեսակնե՞՞ր:

Ինտելեկտի վրա մի կենտրոնացի: Արի դեռ համարենք թե մարդ գոյություն չունի, կամ մարդիք բոլորը վերացան ու մնացին եղած կենդանիները:
Լավ, ես ասեմ: Ադապտացիայի մեխանիզմը:
1. Մշտապես լինում են գենետիկական կոդի մուտացիաներ: Նրանք կարան լինել շատ տարբեր` նեյտրալ, դրական, բացասական, կյանքի հետ անհամատեղ:
2. Գենի փոփոխությունը բերում է ֆենոտիպի փոփոխության:
3. Արտաքին պայմանին հարմար մուտացիան համարվում է դրական եւ ձեռնատու վիճակում է դնում այն կրողին, մեծանում է նրա կենդանի մնալու եւ բազմանալու հավանականությունը:
4. Այդ մուտացիան թոխանցվում է սերնդե սերունդ:
5. ՆՈՒՅՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՇԱՏ ՏԱՐԲԵՐ ՁԵՒԵՐՈՎ ՀԱՐՄԱՐՎԵԼ, Այսինքն շատ տարբեր մուտացիաներ տվյալ պայմաններում կարող են դրական լինել:

Դեռ այսքանը: Այսքանի հետ համաձայն ես?

Շատ լավ: Գնացինք առաջ:
1. Պատկերացնենք միաբջիջ օրգանիզմների մեկ տեսակ գոյություն ունի:
2. Արագ բազմանում է զավթելով տարածքներ:
3.Առաջանում է պայքար ռեսուրսի, այսինքն սննդի համար:
4. ՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ միաբջիջ օրգանիզմների խմբեր, զավթած տարածքի ընդլայնվելու եւ այլ զանազան պատճառներով իրարից իզոլացվում են լռիվ, կամ մասնակի: Այսինքն մի խմբի ներկայացուցիչ ֆիզիկապես հնարավորություն չունի հանդիպել եւ խաչասերվել մյուս խմբի ներկայացուցիչի հետ, կամ շատ հազվադեպ ունի այդ հնարավորությունը:

Այսքանի հետ համաձայն եք ?

Լավ, այսինքն համաձայն եք : Գնացինք առաջ:

1. Իզոլացված նույն տեսակի խմբերը ադապտացվելով եւ կուտակելով մուտացիաներ հազարավոր տարիների ընթացքում այնքան են փոխվում անկանխատեսելիորեն տարբեր ուղղություններով, որ իրարից լռիվ տարբերվում են, այնքա, որ հանդիպելու դեպքում չեն խաչասերվում այլեւս, քանի որ բազմացման մեխանիզմներնել են ձեւափոխվել:

2. Առաջանում է ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՄԻԱԲՋԻՋ ՕՐԳԱՆԻԶՄ
3. Ինչքան շատ են իզոլացված խմբերը, այնքան շատ են նոր տեսակի միաբջիջ օրգանիզմները, որոնք արդեն առանձին են զարգանում, այսինքն իրանց գեները չեն խառնվում:

Համաձայնվում ես?

Հիանալի է:

1.Կատարվեց էվոլյուցիոն ծառի առաջին ճյուղավորումը:
2.ենթադրենք ունեցանք 15 տարբեր տեսակի միաբջիջ օրգանիզմներ, ներառյալ են ամենառաջինը:
3. այդ խմբերի մի մասի իզոլացման պատճառները վերացան եւ նրանք ապրում եւ բազմանում են միմյանց հետ կողք կողքի:
4. Ռեսուրսի համար պայքար, տարածքի համար պայքար, սերունդ թողնելու համար պայքար:
5. մուտացիաները իրենց հունով միշտ շարունակվում են:
6. Անցնում է 50 միլիոն տարի եւ նախորդ կետերի պրոցեսները կրկնվում են, ամեն 15 տեսակի միաբջիջ օրգանիզմներից հուրաքանչյուր տեսակի հետ եւ ունենք ծարի հաջորդ ճյուղերը, եւ արդեն 100-ից ավել ինքնուրույն տեսակի միաբջիջ օրգանիզմներ, որոնք իրար հետ չեն խաչասերվում:
7. 3 - 4 - 5 - րդ ճյուղի միկրոօրգանիզմները էապես տարբերվում են առաջի միկրոօրգանիզմի տեսակից:
8. Հարց: Ինչով կարող են տարբերվել: Պատասխան` շատ շատ շատ բաներով - բջջի պատի հաստությունով, բջջի ներսում կատարվող նյութափախանակության ռեակցիաներով, սպիտակուցների եւ ֆերմենտների բազմազանությամբ, շարժվելու ունակությամբ եւ ձեւով, ճանաչողական հատկություններով (քեմոտակսիս, ֆոտոտաքսիս, եւ այլն ), բազմացման արագությամբ, որպես սնունդ տարբեր օրգանական միացությունների օգտագործմամբ, իրար հետ համագորխակցելու կարողությամբ, եւ այլն:
9. իրար հետ համագործակցել, այսինքն առաջանում է սննդային շղթա հասկացողությունը` մեկը սնվում է մյուսի հաշվին, կամ մյուսով, կամ մյուսի օգնությամբ ստացված արգասիքով եւ այլն:
10 Այս ամենի ընթացքում անխուսափելիորեն եւ անհետ կորում եւ ոչնչանում են տեսակների մի մասը:

Որ ուշադիր հետեւես ես փորցում եմ բացատրել, բայց ամեն անգամ նույն բանը չգրեմ,կլինի?

Մեղապարտ
05.08.2009, 00:07
իսկ դու ունես?

Ես մասնագիտությամբ բանասեր եմ զբաղված եմ դավանաբանակ խնդիրների ուսումնասիրմամբ ավելի կոնկրետ նախաքրիստոնեական դավանանք և դավանանքի ծագումնաբաությամբ(նույնպես գենետիկա)
Հիմա անցնենք առաջ ,ԴՆԿ ան ընդհանրցված ձևով կարծում եմ մեզ երկուսիս հասկանալի է ,մտածում էս որ այն նույնպես էվոլուցիայի ադյունք է, եթե այո շարադրիր մոտեցումդ:

Մարկիզ
05.08.2009, 00:08
Լավ. ո՞վ սահման դրեց բջիջների տրոհմանը.ինչ առեղծվածով են նրանք որոշակի չափաբաժնի ենթարկվում։
Սա բարդագույն հարց է: Մինչ այս որևիցե մեկը չի պատասխանել այս հարցին, դու ուզում ես ֆորումում պատասխան ստանալ՞… Իսկ ի՞նչ է, հրեա, Կարմիր ծովով ողջ հրեաներին «քայլացրած» Մովսեսը գիտե՞ր::o

և վերջապես՝ կապիկի համար ավելի կարևոր էր. որ նա երկար ապրի այլ ոչ թէ ուղիղ քայլի։ Ինչու էվոլյության չաշխատեց կարևորագույն նպատակի վրա.այլ երկրորդականի։
Դե… ստացվել է: Իսկ դու կպատասխանես հարցին, թե ինչու՞ է ընձուխտի պարանոցն այդքան երկար::think

Իրականում, կարծում եմ, մարդու նախնու համար առավել նպատակային է եղել ապրել ուղիղ կեցվածքով, քան ծառից ծառ թռնելով: Այսինքն՝ միայն ես չեմ կարծում:

Doc
05.08.2009, 00:10
նախնական միաբջիջը երբեք չեր կարող կանխատեսել որ շուտով ՙայլ եղանակ է՚ սպասվում.որ իր մեջ ծրագրավորեր բազմացման կանոնը։

Կյանքը դա բնության անբաժանելի մասնիկն է: Այնպես որ առաջի բջիջը որը դա չկանխատեսեց դու հիմա չես տեսնում, իսկ այն որը կանխատեսեց` տվեց սկիզբ կյանքին:

Մարկիզ
05.08.2009, 00:11
Մանրամասնեք էլի, հարգելի ընդդիմախոսներ, ո՞վ և որտե՞ղ անվանակոչեց կենդանիներին:

Չամիչ
05.08.2009, 00:12
Ոչ, նույն մայրիկից ծնվել են երկու արու զավակ (գեշ-ահավոր, մարդակապկանման), որոնցից մեկը շատ ճարպիկն էր, այնքան ճարպիկ էր (խելքով), որ որոշեց իր վրա հարձակված գիշատչին քարով խփել, վախեցնել: Իսկ մյուսը շատ ավելի ճարպիկ էր (մարմնով), գիշատչի գալու ժամանակ, բարձրացավ կողքի ծառը ու… մնաց կապիկ:

Իսկ մայրիկը… գիշատիչը մայրիկին կերավ:

Փաստորեն հենց քարը վերցրեց եվ գիշատիչին խփեց, ծառ մագլցելու հատկությունը անմիջապես կորցրե՞ց, եվ գիտակցություն ձեռք բերե՞ց:Եվ այս քարով խփելու պահը մասսայական բնու՞յթ կրեց, չէ որ այդ զարգացած կապիկը պետք է իր նմանին գտներ, որ կարողանար սերունդի հետագա էվոլյուցիան ապահովել: Իզոլացված նախատիպի արու զավակների մի խումբ միահամուռ քա՞ր վերցրեցին:

Մարկիզ
05.08.2009, 00:17

Իսկ ի՞նչ է: Կարծում ես կապիկին գիտակցություն չունի: Բա եթե գիտակցություն չունի, ինչպե՞ս է ապրում:

Իզոլացված նախատիպի արու զավակների մի խումբ միահամուռ քա՞ր վերցրեցին:
Ներիր, Չամիչ, բայց արդեն դեմագոգություն է: Ոչ, դրա համար էլ ասում ենք (թեմայում էլ բազմիցս գրվել է) այդ ամենը տևել է միլիոնավոր տարիներ: Եվ բնական է, որ կապիկն իր նմանին կգտներ, իսկ իր արու ձագն իր նմանին: Հասկանու՞մ եք ինչ ասել է միլիոնավոր տարիներ: Կեսարն ապրել է մեզնից մոտ երկու հազար տարի առաջ: ;)

Չամիչ
05.08.2009, 00:18
«Մաուգլիի սինդրոմը» ևս մեկ անգամ ապացուցում է որ ինտելեկտի պոտենցալ ունենալը դեռ քիչ է անհրաժեշտ է այդ ինտելեկտը զարգացնել :

Մուգլիի սինդրոմը ապացուցում է որ ինտելեկտի պոտենցիալ ունենալը շատ քիչ է, պետք է լինի ինտելեկտի միջավայր որպեսզի պոտենցիալը կարողանա ի հայտ գալ: Մաուգլիի սինդրոմով տառապող եվ ոչ մի երեխայի հետագայում չի հաջողվում սեփական ուժերով ինտելեկտ զարգացնել, եթե նրանք մինչեվ 5-6 տարեկանը սոցիալական միջավայրից զրկված են մեծանում, ամբողջ կյանքը դատապարտված են լինում մտավոր հետամնացության:

Doc
05.08.2009, 00:18
Ես մասնագիտությամբ բանասեր եմ զբաղված եմ դավանաբանակ խնդիրների ուսումնասիրմամբ ավելի կոնկրետ նախաքրիստոնեական դավանանք և դավանանքի ծագումնաբաությամբ(նույնպես գենետիկա)
Հիմա անցնենք առաջ ,ԴՆԿ ան ընդհանրցված ձևով կարծում եմ մեզ երկուսիս հասկանալի է ,մտածում էս որ այն նույնպես էվոլուցիայի ադյունք է, եթե այո շարադրիր մոտեցումդ:

ԴՆԹ-ն Էվոլյուցիայի արդյունք է միանշանակ: ՌՆԹ-ն է էվոլուցվել եւ ԴՆԹ-ի հասել: ՌՆԹ-ն այսօրվա ամենահավանական տեսության համաձայն, ինքնաբերաբար սինթեզվել է պարզագույնս վիճակով, եւ հետո արդեն գիտենք ինչ է ոնց է: ԴՆԹ-ի գեների քանակը անկասկած էվոլյուցիայի արդյունք է, կումուլատիվ հատկության շնորհիվ այն շատանում եւ ավելանում է:

Racer
05.08.2009, 00:20
Դարվինյան սցենարում բազմաթիվ ինչուների կողքին ուզում եմ ավելացնել ևս մեկը՝ ինչու ՞ օրգանիզմները որոշեցին կյանքի շարունակման համար ընտրել բազմացման ձևը. այլ ոչ թէ սեփական գոյի անվերջ պահպանումը։
Վերջ ի վերջո գոյության պայքարում ցանկացած կենդանու գերագույն նպատակը իր իսկ կյանքի երկարաձգումն է ոչ թէ սերունդ տալը։
ինչպես տեսնում ենք էվոլյուցիան այս հարցում ոչինչ չունի արած։

Կյանքը երկարաձգվում է հենց սերունդ տալով, քանի որ մշտական նոր սերունդը ավելի է հարմարված կյանքի տվյալ պայմաններին ու շարունակվում է ավելի կենսունակների կողմից: Մարդն արդեն այդ մակարդակից բարձրացել է՝ հումնիստականն դրդումներից ելնելով: Հնում մարդիկ շատ երեխաներ էին ունենում ոչ միայն այն պատճառով որ չէին կարողանում վերահսկել ծնելիությունը այլ նաև այն պատճառով որ բազմաթիվ պատերազմների, համաճարակների և այլ բնական աղետների հետևանքով շատ մանուկներ մահանում էին: Ժամանակակից գիտությունը կյանքի, ապրելու ու սերունդ տալու հնարավորություն է տալիս բազմաթիվ մարդկանց որոնք հնում ուղղակի չէին ապրի:

Չամիչ
05.08.2009, 00:20
Ներիր, Չամիչ, բայց արդեն դեմագոգություն է: Ոչ, դրա համար էլ ասում ենք (թեմայում էլ բազմիցս գրվել է) այդ ամենը տևել է միլիոնավոր տարիներ: Եվ բնական է, որ կապիկն իր նմանին կգտներ, իսկ իր արու ձագն իր նմանին: Հասկանու՞մ եք ինչ ասել է միլիոնավոր տարիներ: Կեսարն ապրել է մեզնից մոտ երկու հազար տարի առաջ:

Ոչ մի դեմագոգություն չի ծավալվում, դու էտ ամեն ինչը պատկերացնում ես, ես էլ խնդրում եմ որ նկարագրես էնպես որ ես էլ պատկերացնեմ: Միլիոնավոր տարիներ մեջբերելը ոչինչ չի ասում, ես ոչ մի կոնկրետ եվ հստակ ինֆորմացիա չեմ ստանում:

Doc
05.08.2009, 00:22

Չամիչ ես երկար գրել էի, կարդա, ահագին պարզ եւ քայլ առ քայլ շարադրել էի:

Elmo
05.08.2009, 00:25
Ժողովուրդ ես էս թեմայից մի քանի օրով փախնեմ էլի: :D
Կրծքերը, այսինքն կրքերը բորբոքվում են, ես էլ հավես չունեմ թեժ բանավեճի: Դռան արանքից գոռում եմ Դարվինը սխալ ա ու փախնեմ:

Մարկիզ
05.08.2009, 00:26
Ոչ մի դեմագոգություն չի ծավալվում, դու էտ ամեն ինչը պատկերացնում ես, ես էլ խնդրում եմ որ նկարագրես էնպես որ ես էլ պատկերացնեմ: Միլիոնավոր տարիներ մեջբերելը ոչինչ չի ասում, ես ոչ մի կոնկրետ եվ հստակ ինֆորմացիա չեմ ստանում:
Դրա համար գրականություն կա, բացիր և կարդա: Ես օրինակ վեց տարի շարունակ դա եմ կարդացել: Եվ բնականաբար հիմա չեմ կարող վեց տարվա կարդացածս պատմել…:)))
Իսկ կոկրետ ինֆորմացիա որտեղի՞ց ես ստանում կյանքի ծագման մասին: Աստվածաշնչի՞ց…:think
Հա, իմիջայլոց, հարցիս չպատասխանեցիք: Ո՞վ, ե՞րբ և որտե՞ղ անվանակոչեց կենդանիներին: Չամիչ, գոնե դու պատասխանիր:;)

Իսկ նրանք ովքեր ասում էին, որ կենդանին ինտելեկտ չունի, խնդրեմ, կարդացեք. (http://ru.wikipedia.org/wiki/Интеллект_животных)

Մեղապարտ
05.08.2009, 00:26
Իսկ ինչ կասես այս «պատահական նմանոթյունների» մասին

Կտրուկ
05.08.2009, 00:26
Սա բարդագույն հարց է: Մինչ այս որևիցե մեկը չի պատասխանել այս հարցին, դու ուզում ես ֆորումում պատասխան ստանալ՞… Իսկ ի՞նչ է, հրեա, Կարմիր ծովով ողջ հրեաներին «քայլացրած» Մովսեսը գիտե՞ր::o
Մարկիզ՝ անընդհատ անդրադառնալով Աստվածաշնչին.ակամայից հաստատում եք որ այն ձեր անհաղթահարելի մրցակիցն է։:ok Միևնույնն է փնովելով արարչագործությունը.չեք կարողանալու դարվինիզմին առաջ գցել։
Ամեն դեպքում արարման գործնթացը բավական գրագետ բացատրություն է տալիս .այն է ՝Աստված ստեղծեց կենդանիներին՝իրենց տեսակների պես . այլ ոչ թէ մի բջջից առաջացավ ողջ կենդանական բազմազանությունը։
Նաև նշվում է՝ իր տեսակի պես պտուղ թող տա ն։

Իրականում, կարծում եմ, մարդու նախնու համար առավել նպատակային է եղել ապրել ուղիղ կեցվածքով, քան ծառից ծառ թռնելով: Այսինքն՝ միայն ես չեմ կարծում:Ոչ բարեկամս.կապիկի համար. գոյության պայքարում.ավելի հեշտ ու արագ էր չորս հենակներով վազելը քան 2 ոտքով։

Doc
05.08.2009, 00:26
Ժողովուրդ ես էս թեմայից մի քանի օրով փախնեմ էլի:
Կրծքերը, այսինքն կրքերը բորբոքվում են, ես էլ հավես չունեմ թեժ բանավեճի: Դռան արանքից գոռում եմ Դարվինը սխալ ա ու փախնեմ:

Էլմօ, պայմանը խախտում ես: :) Ասա քո տարբերակը ու հիմնավորի:

Racer
05.08.2009, 00:27
Մուգլիի սինդրոմը ապացուցում է որ ինտելեկտի պոտենցիալ ունենալը շատ քիչ է, պետք է լինի ինտելեկտի միջավայր որպեսզի պոտենցիալը կարողանա ի հայտ գալ: Մաուգլիի սինդրոմով տառապող եվ ոչ մի երեխայի հետագայում չի հաջողվում սեփական ուժերով ինտելեկտ զարգացնել, եթե նրանք մինչեվ 5-6 տարեկանը սոցիալական միջավայրից զրկված են մեծանում, ամբողջ կյանքը դատապարտված են լինում մտավոր հետամնացության:

Դէ հա, կարողա ես ուրիշ բան եմ ասել ))) : Բա հո աստված չի զարգացնում ինտելեկտը:

Doc
05.08.2009, 00:29
Իսկ ինչ կասես այս «պատահական նմանոթյունների» մասին
Հարցը եթե ինձ է ուղղված, ապա չհասկացա: որ պատահական նմանությունների հետես?

Elmo
05.08.2009, 00:29
Էլմօ, պայմանը խախտում ես: :) Ասա քո տարբերակը ու հիմնավորի:

Մի քանի օր թայմ աութ վերցնեմ, կրքերը էլի հանդարտվեն, նոր կգամ: :D
Հիմա աահագին ընդիմախոս ունես, հալա տակից դուրս արի....

Կտրուկ
05.08.2009, 00:29
Ժամանակակից գիտությունը կյանքի, ապրելու ու սերունդ տալու հնարավորություն է տալիս բազմաթիվ մարդկանց որոնք հնում ուղղակի չէին ապրի: Աջքիս տեսածին հավատամ թէ՞ գրքերին։ բոլորիս տատ ու պապերն ել 7 որդով են սեղան նստել։

Մարկիզ
05.08.2009, 00:30
Մարկիզ՝ անընդհատ անդրադառնալով Աստվածաշնչին.ակամայից հաստատում եք որ այն ձեր անհաղթահարելի մրցակիցն է։:ok Միևնույնն է փնովելով արարչագործությունը.չեք կարողանալու դարվինիզմին առաջ գցել։
Ամեն դեպքում արարման գործնթացը բավական գրագետ բացատրություն է տալիս .այն է ՝Աստված ստեղծեց կենդանիներին՝իրենց տեսակների պես . այլ ոչ թէ մի բջջից առաջացավ ողջ կենդանական բազմազանությունը։
Նաև նշվում է՝ իր տեսակի պես պտուղ թող տա ն։
Ոչ բարեկամս.կապիկի համար. գոյության պայքարում.ավելի հեշտ ու արագ էր չորս հենակներով վազելը քան 2 ոտքով։
Եղբայր ես այստեղ անդրադարձա նաև ընձուխտին: Դա նշանակում է, որ նա իմ մրցակիցն է՞՞…:o

Արարման գործընթացը բացատրություն չի տալիս: Արարման գործընթացն ասում է արարվեց: Ու՞ր է բացատրությունը:

Աստված ստեղծեց կենդանիներին՝իրենց տեսակների պես
Դե սա հոյակապ ու խիստ գրագետ բացատրություն է… Մեկ տողով՝ կարճ ու կոնկրետ, հստակ, ես կասեի՝ հզորագույն բացատրություն է: Այս տողը մի գիրք արժե:
Իսկ կենդանիների անվանակոչումը՞՞… Ո՞վ և որտե՞ղ արեց…:think

Doc
05.08.2009, 00:30
Մի քանի օր թայմ աութ վերցնեմ, կրքերը էլի հանդարտվեն, նոր կգամ:
Հիմա աահագին ընդիմախոս ունես, հալա տակից դուրս արի....

Էլ չեմ կարում տակից դուրս գալ: Դու գոնե ուզում էիր հասկանալ: :)

Elmo
05.08.2009, 00:32
Էլ չեմ կարում տակից դուրս գալ: Դու գոնե ուզում էիր հասկանալ: :)

Ասում ա ես անիծեցի և նա մահացավ, նրա տեղը եկար դու, ավելի ահարկու և արյուրարբու և իմ վերձին կովը խլեցիր և իմ խրճիթը ավերեցիր:
Արդ աղոթում եմ առ Աստված, որ դու երկար կյանք ունենաս, ու ինձնից երկար ապրես, որովհետև քո ժառանգը, որ քեզնից վատն է լինելու ինձ սարսափեցնում է:

Չամիչ
05.08.2009, 00:34
Դէ հա, կարողա ես ուրիշ բան եմ ասել ))) : Բա հո աստված չի զարգացնում ինտելեկտը:

Դու լրիվ հակառակ բանն ես ասում,Դու ասում ես որ մաուգլիի սինդրոմը ցույց է տալիս որ ինտելեկտի պոտենցիալ ունենալը դեռ քիչ է պետք է այդ ինտելեկտը զարգացնել: Ինտելեկտի պոտենցիալ կրողը իր ուժերով չի զարգացնում այդ պոտենցիալը,դա տեղի է ունենում մինչեվ 5-6 տարեկանը, եվ տեղի է ունենում շրջապատող ինտելեկտ կրող մարդկանց ուժերով, այլ ոչ թե ինտելեկտը կրողի անմիջական ուժերով:

Մարկիզ
05.08.2009, 00:35
Իսկ ինչ կասես այս «պատահական նմանոթյունների» մասին
Մեղապարտ ջան, շատ գեղեցիկ ուզորներ են (հայերեն՝ նախշեր):

Գորգե՞ր են… պարսկական::D;)

Racer
05.08.2009, 00:36
Լավ.
ո՞վ սահման դրեց բջիջների տրոհմանը.ինչ առեղծվածով են նրանք որոշակի չափաբաժնի ենթարկվում։
և վերջապես՝ կապիկի համար ավելի կարևոր էր. որ նա երկար ապրի այլ ոչ թէ ուղիղ քայլի։ Ինչու էվոլյության չաշխատեց կարևորագույն նպատակի վրա.այլ երկրորդականի։

Եթե ուղիղ չքայլեր հեռուն չէր տեսնի ու հեռվից իրա վրա վազող գիշատչին ու հաստատ երկար չէր ապրի: Բայց ֆայմեց քար վերցրեց շպրտեց վրեն ո հելավ ծառը, հետո ջոկեց որ ծառի վրա հարմար չի՝ իջավ մտավ քարանձավ կրակ վառեց ու նստեց կողքը ձեռի հետ էլ մի երկու կտոր միս տժտժցրեց:

Կտրուկ
05.08.2009, 00:37
Եղբայր ես այստեղ անդրադարձա նաև ընձուխտին: Դա նշանակում է, որ նա իմ մրցակիցն է՞՞…:o տեղին համեմատություն չեր։

Արարման գործընթացը բացատրություն չի տալիս: Արարման գործընթացն ասում է արարվեց: Ու՞ր է բացատրությունը:այսինքն՝ արարման գծագրերը պետքէ ներկայացվեին հա՞։:o

Իսկ կենդանիների անվանակոչումը՞՞… Ո՞վ և որտե՞ղ արեց…:thinkՄարդը տվեց Մարկիզ՝Մարդը։

Մարկիզ
05.08.2009, 00:38
Եթե ուղիղ չքայլեր հեռուն չէր տեսնի ու հեռվից իրա վրա վազող գիշատչին ու հաստատ երկար չէր ապրի: Բայց ֆայմեց քար վերցրեց շպրտեց վրեն ո հելավ ծառը, հետո ջոկեց որ ծառի վրա հարմար չի՝ իջավ մտավ քարանձավ կրակ վառեց ու նստեց կողքը ձեռի հետ էլ մի երկու կտոր միս տժտժցրեց:
:hands
Եվ այս ամենը տևեց ոչ թե մեկ օր կամ մեկ շաբաթ(վեց օր, կիրակին հանգստի օր է):D, այլ միլիոնավոր տարիներ…;)

Մեղապարտ
05.08.2009, 00:40
Մեղապարտ ջան, շատ գեղեցիկ ուզորներ են (հայերեն՝ նախշեր):

Գորգե՞ր են… պարսկական::D;)

DOC ը կասի առաջինի մասին ,երկրոդը կարծում եմ բացատրության կարիք չունի իսկ երրորդը կեցություն է որը բխում է առաջինից և երկրորդից:

Մարկիզ
05.08.2009, 00:40
տեղին համեմատություն չեր։այսինքն՝ արարման գծագրերը պետքէ ներկայացվեին հա՞։:o
Այո, ինչու՞ ոչ (եթե կան գծագրեր)… Իսկ ինչպե՞ս արարեց: Ասաց՝ արարվեք ու արարվեցին՞՞…:think

Մարդը տվեց Մարկիզ՝Մարդը։
Եղավ, շնորհակալություն: Բայց աստվածաշնչում այլ կերպ է գրված ;)

Doc
05.08.2009, 00:45
Ասում ա ես անիծեցի և նա մահացավ, նրա տեղը եկար դու, ավելի ահարկու և արյուրարբու և իմ վերձին կովը խլեցիր և իմ խրճիթը ավերեցիր:
Արդ աղոթում եմ առ Աստված, որ դու երկար կյանք ունենաս, ու ինձնից երկար ապրես, որովհետև քո ժառանգը, որ քեզնից վատն է լինելու ինձ սարսափեցնում է:

Կարքին չհասկացա ասածիտ իմաստը: Կբացատրես?

Կտրուկ
05.08.2009, 00:45
Այո, ինչու՞ ոչ (եթե կան գծագրեր)… Իսկ ինչպե՞ս արարեց: Ասաց՝ արարվեք ու արարվեցին՞՞…:thinkԱստվածաշնչյան տարբերակը կարող եք քննարկել կրոն բաժնում։Այստեղ խնդրում եմ մի շեղեք հարցերը։

Եղավ, շնորհակալություն: Բայց աստվածաշնչում այլ կերպ է գրված ;)ԱՅՍԻՆՔՆ:think

Մարկիզ
05.08.2009, 00:47
Աստվածաշնչյան տարբերակը կարող եք քննարկել կրոն բաժնում։Այստեղ խնդրում եմ մի շեղեք հարցերը։
ԱՅՍԻՆՔՆ:think
Հա, մի րոպե՛… Դու չմանրամասնեցիր, ներիր: Մարդն է անվանակոչել… բայց որտե՞ղ…:think

Կտրուկ
05.08.2009, 00:50
Հա, մի րոպե՛… Դու չմանրամասնեցիր, ներիր: Մարդն է անվանակոչել… բայց որտե՞ղ…:thinkՄարկիզ ջան ստեղից չի երևում.:Dբայց երկրի վրա։

Racer
05.08.2009, 00:55
Փաստորեն հենց քարը վերցրեց եվ գիշատիչին խփեց, ծառ մագլցելու հատկությունը անմիջապես կորցրե՞ց, եվ գիտակցություն ձեռք բերե՞ց:Եվ այս քարով խփելու պահը մասսայական բնու՞յթ կրեց, չէ որ այդ զարգացած կապիկը պետք է իր նմանին գտներ, որ կարողանար սերունդի հետագա էվոլյուցիան ապահովել: Իզոլացված նախատիպի արու զավակների մի խումբ միահամուռ քա՞ր վերցրեցին:
Չամիչ պոպուլյացիա չի նշանակում անհատ՝ նման կարգի զարգացած էակը կարող էր ջատ հանգիստ իր հետևից տանել իր ցեղակից մի քանի էգերի որոնց սերունդները կկրեին նրա զարգացած գեները ու այդպես պոպուլյացիան կզարգանար: Նման կարգի պոպուլյացիաները կարող էին շատ լինել որը կբերեր պոպուլյացիաների միավորման նրանց շփման գծում կամ ընդհակառակը՝ իզոլյացիայի: Բնական է, որ միավորման արդյունքում նոր կազմավորված պոպուլյացիայի ներսում գենետիկ ինֆրոմացիան հետևաբար հնարավոր բազմազան տարբերակները կշատանային: Դրան նպաստում էր նաև ազատ սեքսուալ հարաբերությունները: Առավել ուժեղները և ճարպիկները ավելի մեծ հնարավորություն ունէին հետագայում զարգանալու քանի որ ձևավորվող սոցիալական հիերարխիկ համակարգը բերում էր կազմակերպվածության և պլանավորման իսկ աշխատանքը, ինֆորմացիայի փոխանակման ու կուտակման հնարավորությունը խոսակցական լեզվի զարգացմանը զուգընթաց բերեց ուղեղի ու ինտելեկտի զարգացմանը:

Մարկիզ
05.08.2009, 00:57
Մարկիզ ջան ստեղից չի երևում.:Dբայց երկրի վրա։
Էդ արարողությունը (անվանակոչումը) կոկրետ տեղ չի՞ կատարվել (ոնց որ, օրինակ՝ Մովսեսի անցումը Կարմիր ծովի լայնքով՝՝՝՝ ոտով…):

Tanamasi
05.08.2009, 00:58
Էդ արարողությունը (անվանակոչումը) կոկրետ տեղ չի՞ կատարվել (ոնց որ, օրինակ՝ Մովսեսի անցումը Կարմիր ծովի լայնքով՝՝՝՝ ոտով…):

Դրախտում չի՞ եղել։ :think

Մարկիզ
05.08.2009, 01:00
Դրախտում չի՞ եղել։ :think
Ինքս չգիտեմ: Թող այդ հարցում պրոֆեսիոնալները պատասխանեն::)

Մեղապարտ
05.08.2009, 01:03
Հարցը եթե ինձ է ուղղված, ապա չհասկացա: որ պատահական նմանությունների հետես?

Ինչ եղար «մարդ էվոլուցված» հարցնում է արարվածը:

Չամիչ
05.08.2009, 01:08
նման կարգի զարգացած էակը կարող էր ջատ հանգիստ իր հետևից տանել իր ցեղակից մի քանի էգերի որոնց սերունդները կկրեին նրա զարգացած գեները ու այդպես պոպուլյացիան կզարգանար

Դու ընկնում ես ինչ որ ենթադրությունների հետեվից, երբ կա անհերքելի ապացույց, ոչ մի ինտելեկտ ինքն իրեն չի զարգանում, երբ կողքից միջամտություն չկա: Հիմա դու ինձ ուզում ես ապացուցել որ ինչ որ կապկանման նախատիպ ֆայմեց որ կարելի է թշնամու հարցերը լուծելու համար զենք կիրառել երբ ներկայում կա այս պրոցեսի անհնարությունը ապացուցող անհերքելի փա՞ստ: Եթե երեխան չշփվի ինտելեկտի հետ, բացառվում է որ հետագայում ինտելեկտ ապահովող գենետիկ ժառանգությունը ինքն իրեն կակտիվանա եվ տեղի կունենա ինքնազարգացում:

Racer
05.08.2009, 01:09
Դու լրիվ հակառակ բանն ես ասում,Դու ասում ես որ մաուգլիի սինդրոմը ցույց է տալիս որ ինտելեկտի պոտենցիալ ունենալը դեռ քիչ է պետք է այդ ինտելեկտը զարգացնել: Ինտելեկտի պոտենցիալ կրողը իր ուժերով չի զարգացնում այդ պոտենցիալը,դա տեղի է ունենում մինչեվ 5-6 տարեկանը, եվ տեղի է ունենում շրջապատող ինտելեկտ կրող մարդկանց ուժերով, այլ ոչ թե ինտելեկտը կրողի անմիջական ուժերով:
Խնդրում եմ բարի եղիր նորից կարդա իմ կողմից արված այն գրառումը և մեջբերում արա որտեղ ես ասում եմ որ ինտելեկտի պոտենցիալ կրողը պետք է զարգացներ իր ինտելեկտը իր սեփական ուժերով:

լավ, գործդ հեշտացնեմ՝

--- Հիմա, եթե ինչ-որ մի մուտացիայի հետևանքով էնթադրենք ինչ-որ մի կենդանի ձեռք բերի մարդու ուղեղի հնարավարություններին մոտ հնարավորություններ դա դեռ չի նշանակաում որ նա կդառնա բանական ու ինտելեկտուալ կենդանի քան որ որ դրա համար անհրաժեշտ է նաև համապատասխան սոցիալական միջավայր, ինֆորմացիոն փոխանակում հնարավորություն՝ ուսուցում և այլն, այսինքն այնպիսի նախապայմաններ --- :

Մարկիզ
05.08.2009, 01:12
Գիտե՞ք՝ ինչ է ինտելեկտ:

երբ ներկայում կա այս պրոցեսի անհնարությունը ապացուցող անհերքելի փա՞ստ:
Չամիչ, իսկ ի՞նչ փաստի մասին է խոսքը:

Չամիչ
05.08.2009, 01:19
Խնդրում եմ բարի եղիր նորից կարդա իմ կողմից արված այն գրառումը և մեջբերում արա որտեղ ես ասում եմ որ ինտելեկտի պոտենցիալ կրողը պետք է զարգացներ իր ինտելեկտը իր սեփական ուժերով:

Խնդրեմ քո կողմից գրված տողերը:

«Մաուգլիի սինդրոմը» ևս մեկ անգամ ապացուցում է որ ինտելեկտի պոտենցալ ունենալը դեռ քիչ է անհրաժեշտ է այդ ինտելեկտը զարգացնել :

Ինտելեկտի զարգացման համար անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ եվ հուզական էմոցիոնալ միջավայր, որը ինտելեկտ կրողը ի զորու չէ ինքնուրույն ապահովել, զարգացման համար այս անհրաժեշտ պայմանները ապահովվում են ինչ որ մեկի կողմից: Հետեվաբար բացառվում է որ ինտելեկտը առաջանա ժամանակի ընթացքում կամ համապատասխան պայմանների թելադրման արդյունքում:

Tanamasi
05.08.2009, 01:21

Իսկ կարո՞ղ էր ուղղակի զարգանալ ժամանակի ընթացքում։

Racer
05.08.2009, 01:26
Դու ընկնում ես ինչ որ ենթադրությունների հետեվից, երբ կա անհերքելի ապացույց, ոչ մի ինտելեկտ ինքն իրեն չի զարգանում, երբ կողքից միջամտություն չկա: Հիմա դու ինձ ուզում ես ապացուցել որ ինչ որ կապկանման նախատիպ ֆայմեց որ կարելի է թշնամու հարցերը լուծելու համար զենք կիրառել երբ ներկայում կա այս պրոցեսի անհնարությունը ապացուցող անհերքելի փա՞ստ: Եթե երեխան չշփվի ինտելեկտի հետ, բացառվում է որ հետագայում ինտելեկտ ապահովող գենետիկ ժառանգությունը ինքն իրեն կակտիվանա եվ տեղի կունենա ինքնազարգացում:

Դու մոռանում էս կամ չգիտես տարրական մի բան՝ հազարավոր տարիներ առաջ մարդը դեռ մարդ չէր ու նրանում դեռ գերիշխում էին վայրենի բնազդները ուստի օրինակ այդ քար նետելը ֆայմելը առաջին գիտակցական քայլերն էին դեպի բանականություն:

Չամիչ
05.08.2009, 01:26
Չամիչ, իսկ ի՞նչ փաստի մասին է խոսքը:

Այս մասին արդեն խոսվել է, բժշկագիտության մեջ գոյություն ունի մաուգլիի սինդրոմ գիտական տերմինը, ոստ որի այս սինդրոմով տառապում են այն երեխաները որոնք կյանքի զարգացման սկզբնական փուլում զրկված են եղել սոցիալական ՝ հատկապես համապատասխան էմոցիոնալ հուզական միջավայրից, մեծացել են շների կամ կատուների հետ. արդյունքում ենթարկվել են սոցիալական դեգրադացման եվ մեծացել են որպես մտավոր հետամնաց, այս մտավոր հետամնացույթունը անդառնալի պրոցես է, եվ չի ենթարկվում բուժման:

Սա անհերքելի փաստ է,եվ ապացուցում է որ ինտելեկտը չի զարգանում ինքն իրեն, այլ ինտելեկտի զարգացման եվ ադապտացման համար անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ միջավայր:

Tanamasi
05.08.2009, 01:27
Ուղղակի եթե ոչ, ապա հիմարություն է դուրս գալի։

Մարկիզ
05.08.2009, 01:28
Ինտելեկտը ձևավորվում է հետևյալ հոգեկան ֆունկցիաների հաշվին.

Ընկալում.
Հիշողություն.
Մտածողություն.

Ինչի՞ մասին է խոսքը: Բոլոր երեքն էլ ի ծնե տրված են հոգեպես առողջ մարդուն և զարգանում են կյանքի ընթացքում: Տարբեր իրավիճակներում, տարբեր միջավայրերում ինտելեկտը զարգանում է տարբեր կերպ: Եթե ցիվիլիզացված մարդը կարողանում է վարել Համմեր, ապա վայրենին չի կարող: Բայց ի տարբերություն ցիվիլիզացված մարդու, վայրենին կարող է վարել վագր… Երկուսն էլ ինտելեկտի զարգացում են, սակայն տարբեր ուղղություններով: Այո ճարպկորեն ծառ բարձրանալն էլ է ինտելեկտի արդյունք, հրացանից կրակելն էլ… Նայած միջավայր:

Չամիչ
05.08.2009, 01:28
Իսկ կարո՞ղ էր ուղղակի զարգանալ ժամանակի ընթացքում։

ես ինչի՞՞՞՞ պիտի ընկնեմ ինչ որ կարողաների հետեվից երբ ձեռքիս տակ ունեմ փաստ որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը:

Tanamasi
05.08.2009, 01:34
ես ինչի՞՞՞՞ պիտի ընկնեմ ինչ որ կարողաների հետեվից երբ ձեռքիս տակ ունեմ փաստ որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը:

Աստվածաշո՞ւնչը

Չամիչ
05.08.2009, 01:36
Ինչի՞ մասին է խոսքը: Բոլոր երեքն էլ ի ծնե տրված են հոգեպես առողջ մարդուն և զարգանում են կյանքի ընթացքում:

Ի ծնե տրված է միայն գենետիկ նախատրամադրվածությունը, եվ միայն անհրաժետ միջավայրն է որ կարող է ապահովել մարդ արարածի ինտելեկտուալ զարգացումը եվ հոգեկան առողջությունը:

Բոլոր երեքն էլ ի ծնե տրված են հոգեպես առողջ մարդուն

հոգեպես առողջ մարդ կարող է մեծանալ միայն առողջ ընտանիքում, Հակառակ դեպքում, թող շների կամ կատուների հետ մեծացած երեխաները չդառնան մտավոր հետամնաց կամ հոգեբանորեն դեգրադացված:

Չամիչ
05.08.2009, 01:37
Աստվածաշո՞ւնչը

Լավ կանեք ավելի ուշադիր հետեվեք մինչ այդ կատարված բոլոր գրառումներին, ես կրոնապաշտ չեմ:

Tanamasi
05.08.2009, 01:38
Լավ կանեք ավելի ուշադիր հետեվեք մինչ այդ կատարված բոլոր գրառումներին, ես կրոնապաշտ չեմ:

Ուղղակի ձեր գրառումների սկիզբը չկարողացա գտնել :oy

Racer
05.08.2009, 01:47
Ինտելեկտի զարգացման համար անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ եվ հուզական էմոցիոնալ միջավայր, որը ինտելեկտ կրողը ի զորու չէ ինքնուրույն ապահովել, զարգացման համար այս անհրաժեշտ պայմանները ապահովվում են ինչ որ մեկի կողմից: Հետեվաբար բացառվում է որ ինտելեկտը առաջանա ժամանակի ընթացքում կամ համապատասխան պայմանների թելադրման արդյունքում:
սրանք քո խոսքերն են՝

իսկ սրանք իմ՝
... քան որ որ դրա համար անհրաժեշտ է նաև համապատասխան սոցիալական միջավայր, ինֆորմացիոն փոխանակում հնարավորություն՝ ուսուցում և այլն, այսինքն այնպիսի նախապայմաններ...

հետո գրել եմ սա՝ առանց մանրանալու

«Մաուգլիի սինդրոմը» ևս մեկ անգամ ապացուցում է որ ինտելեկտի պոտենցալ ունենալը դեռ քիչ է անհրաժեշտ է այդ ինտելեկտը զարգացնել :

Խնդրում եմ բարի եղիր նորից կարդա իմ կողմից արված այն գրառումները և մեջբերում արա որտեղ ես ասում եմ որ ինտելեկտի պոտենցիալ կրողը պետք է զարգացներ իր ինտելեկտը իր սեփական ուժերով:

Չեմ հասկանում ինչն է քեզ այդքան վրդովվել

Մարկիզ
05.08.2009, 01:49
Ի ծնե տրված է միայն գենետիկ նախատրամադրվածությունը, եվ միայն անհրաժետ միջավայրն է որ կարող է ապահովել մարդ արարածի ինտելեկտուալ զարգացումը եվ հոգեկան առողջությունը:
հոգեպես առողջ մարդ կարող է մեծանալ միայն առողջ ընտանիքում, Հակառակ դեպքում, թող շների կամ կատուների հետ մեծացած երեխաները չդառնան մտավոր հետամնաց կամ հոգեբանորեն դեգրադացված:
Ի ծնե տրված են և ընկալման, և մտածողության, և հիշողության ֆունկցիաները: Սրանք ի ծնե են տրվում մարդուն: Այլ է, երբ դրանք չեն զարգանում: Ինտելեկտի ի ծնե նվազ լինելու դեպքում՝ մարդը լինում է սակավամիտ:

Եթե անգամ երեխան մեծանա հարբեցողների ու թմրամոլների ընտանիքում, օր ու արև չտեսնի, դպրոց չհաճախի, մեկ է ՝ նրան բավականին մեծ շանսեր ունի նորմալ մարդ դառնալու: Իհարկե, ավելի պակաս, քան առողջ ընտանիքում մեծացող երեխան:

Ինչ ճիշտ՝ ճիշտ, բայց շների ու կատուների մեջ մեծացած երեխաների մասին պատմությունների իրական լինելուն ես հակված չեմ հավատալու: Տեսնես որտե՞ղ է դա եղել: Սակայն հավատալ-չհավատալը եթե մի կողմ դնենք, ապա նաև այս դեպքում պետք է փաստել, որ երեխային շանսեր ունի մեծանալ որպես առողջ մարդ: Իհարկե, կրկնում եմ, ավելի քիչ շանսեր, քան` եթե ապրեր առողջ ու նորմալ ընտանիքում:

Չամիչ, հոգեկան ոլորտների մասին չեն ասում ժառանգականորեն նախատրամադրված: Նույնն է, եթե ասես սիրտ ունենալը ժառանգականորեն նախատրամադրված է: Հոգեկան ֆունկցիաները մեր գլխուղեղի և նյարդային ողջ համակարգի միջոցով կարգավորվող ֆունկցիաներ են: Ուղղակի ինչպես մարդու սիրտը, հոգեկան ֆունկցիաներն էլ կարող են կամ զարգանալ, կամ չզարգանալ, կամ նվազ զարգանալ, կամ զարգանալ որոշակի խանգարումներով:

Չամիչ
05.08.2009, 13:48
Ինչ ճիշտ՝ ճիշտ, բայց շների ու կատուների մեջ մեծացած երեխաների մասին պատմությունների իրական լինելուն ես հակված չեմ հավատալու:

Մարկիզ ջան, իհարկե քո իրավունքն է կարող ես հավատալ կամ ոչ, բայց սա հավատի ոլորտից չի,սրանք իրականում գոյություն ունեցող անհերքելի փաստեր են, որոնք ենթարկվել են եվ ենթարկվում են բժշկագիտական ուսումնասիրությունների:

Տեսնես որտե՞ղ է դա եղել
Ռուսաստանում այս երեվույթը բավականին տարածված է: Դեպքերը մեկը կամ երկուսը չեն, այլ բավականին շատ են:

Սակայն հավատալ-չհավատալը եթե մի կողմ դնենք, ապա նաև այս դեպքում պետք է փաստել, որ երեխային շանսեր ունի մեծանալ որպես առողջ մարդ: Իհարկե, կրկնում եմ, ավելի քիչ շանսեր, քան` եթե ապրեր առողջ ու նորմալ ընտանիքում:

Շների կամ կատուների հետ մեծացած ոչ մի երեխա մտավոր եվ հոգեկան առողջ զարգացման ոչ մի շանս չունի, սա ապացուցված է եվ կասկածի ոչ մի տեղիք չի կարող տալ:

Ինչպես ցույց է տալիս Ռուսաստանի փորձը, Մաուգլիի սինդրոմով կարող են տառապել անգամ այն երեխաները, որոնք մեծացել են ընտանիքում բայց զրկված են եղել ծնողական սիրուց եվ հոգատարությունից:Էլ ինչ խոսք կարող է լինել կենդանիների հետ մեծացած երեխաների մասին: Այսինքն հուզական էմոցիոնալ ֆոնը շատ ավելի կարեվոր է քան զուտ սոցիալական միջավայրի անկենդան ներկայությունը:

Մարկիզ
05.08.2009, 14:19
Մարկիզ ջան, իհարկե քո իրավունքն է կարող ես հավատալ կամ ոչ, բայց սա հավատի ոլորտից չի,սրանք իրականում գոյություն ունեցող անհերքելի փաստեր են, որոնք ենթարկվել են եվ ենթարկվում են բժշկագիտական ուսումնասիրությունների:
Ռուսաստանում այս երեվույթը բավականին տարածված է: Դեպքերը մեկը կամ երկուսը չեն, այլ բավականին շատ են:
Այս լուսավոր դարում տարածված է, որ Ռուսաստանում երեխաները մեծանան շների ու կատուների հետ մի միջավայրում՞… Կներես, բայց իրոք որ սա հավատի ոլորտից չէ: Ընդ որում, դեպքերն էլ մեկը կամ երկուսը չեն, այլ ըստ քեզ՝ բազմաթիվ:
Երեխան կարող է տուն չունենալ (բազմաթիվ են ու միլիոնավոր), երեխան կարող է սեռական ոտնձգությունների ենթարկվել (բազմաթիվ են), երեխան կարող է ստրկացվել կամ օգտագործվել հանցագործների կողմից: Մանկասպանության դեպքերն էլ են բազմազան: Երեխան կարող է մոլորվել և կորցնել իր հարազատներին, հետագայում մեռնել կամ ապրել: Երեխան կարող շատ վաղ տարիքում դառնալ հարբեցող կամ թմրամոլ:
Բայց որ երեխաները ապրում են, մեծանում շների ու կատուների հետ, այն էլ Ռուսաստանում, այն էլ հիմա (ընդ որում, շատ տարածված է այս երևույթը), այ սրան ես չեմ հա-վա-տում:

Շների կամ կատուների հետ մեծացած ոչ մի երեխա մտավոր եվ հոգեկան առողջ զարգացման ոչ մի շանս չունի, սա ապացուցված է եվ կասկածի ոչ մի տեղիք չի կարող տալ:
Ինչպես ցույց է տալիս Ռուսաստանի փորձը, Մաուգլիի սինդրոմով կարող են տառապել անգամ այն երեխաները, որոնք մեծացել են ընտանիքում բայց զրկված են եղել ծնողական սիրուց եվ հոգատարությունից:Էլ ինչ խոսք կարող է լինել կենդանիների հետ մեծացած երեխաների մասին: Այսինքն հուզական էմոցիոնալ ֆոնը շատ ավելի կարեվոր է քան զուտ սոցիալական միջավայրի անկենդան ներկայությունը:
Չամիչ, խնդրում եմ, մանրամասնիր. ի՞նչ է նշանակում երեխայի մտավոր և հոգեկան առողջ զարգացում: Ի՞նչպիսին պետք է լինի երեխան, որ ասենք նա մտավոր և հոգեկան առողջ զարգացում է ունեցել կամ ասենք հակառակը՝ երեխան մտավոր և հոգեկան առողջ զարգացում չի ունեցել::)

Չամիչ
05.08.2009, 17:29
Ինտելեկտի վրա մի կենտրոնացի: Արի դեռ համարենք թե մարդ գոյություն չունի, կամ մարդիք բոլորը վերացան ու մնացին եղած կենդանիները:

Doc ջան,էվոլյուցիայի հետ կապված էս ամբողջ պատմության առանցքային պահը հենց այն է, որ ինտելեկտը չի կարող առաջանալ պատահական: Իսկ դու ասում ես ինտելեկտի վրա մի կենտրոնացեք:

Մշտապես լինում են գենետիկական կոդի մուտացիաներ
Գենի փոփոխությունը բերում է ֆենոտիպի փոփոխության:

սրա հետ կապված մեջբերում եմ Մեղապարտի խոսքերից

Մենք հստակ տեսնում ենք որ կյանքի գենետիկական կոդը անփոփոխ է ,անշարժ ,այդ «չարաբաստիկ թե բարաբաստիկ» սկիզբը որին գիտնականները համարում են գենետիկական ԿՈԴ անփոփոխ է, սա ասում են գենետիկները և այն դատավճիռ է

Այս ինֆորմացիան դու չտեսնելու՞ ես տալիս, թե՞ Մեղապարտը սուտ է խոսում: Doc ջան, երբ գիտությունը գոնե մեկ հարցի շուրջ լիարժեք պայմանավորվածության կգա, այն ժամանակ նոր կարելի է այս կամ այն ինֆորմացիան ընդունել որպես վերջնական ճշգրիտ:

ՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ միաբջիջ օրգանիզմների խմբեր, զավթած տարածքի ընդլայնվելու եւ այլ զանազան պատճառներով իրարից իզոլացվում են լռիվ, կամ մասնակի: Այսինքն մի խմբի ներկայացուցիչ ֆիզիկապես հնարավորություն չունի հանդիպել եւ խաչասերվել մյուս խմբի ներկայացուցիչի հետ, կամ շատ հազվադեպ ունի այդ հնարավորությունը
Առաջանում է ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ՄԻԱԲՋԻՋ ՕՐԳԱՆԻԶՄ

Doc ջան, միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը ինչպե՞ս է տեղի ունենում: նա որոշում է որ պետք է իզոլացվի եվ իզոլացվու՞մ է, միաբջիջ օրգանիզմը էնքան հնարավորություններ ունի որ կարող է ինքնակամ իզոլացվե՞լ:

Չամիչ
05.08.2009, 17:38
Այս լուսավոր դարում տարածված է, որ Ռուսաստանում երեխաները մեծանան շների ու կատուների հետ մի միջավայրում՞… Կներես, բայց իրոք որ սա հավատի ոլորտից չէ: Ընդ որում, դեպքերն էլ մեկը կամ երկուսը չեն, այլ ըստ քեզ՝ բազմաթիվ:
Երեխան կարող է տուն չունենալ (բազմաթիվ են ու միլիոնավոր), երեխան կարող է սեռական ոտնձգությունների ենթարկվել (բազմաթիվ են), երեխան կարող է ստրկացվել կամ օգտագործվել հանցագործների կողմից: Մանկասպանության դեպքերն էլ են բազմազան: Երեխան կարող է մոլորվել և կորցնել իր հարազատներին, հետագայում մեռնել կամ ապրել: Երեխան կարող շատ վաղ տարիքում դառնալ հարբեցող կամ թմրամոլ:
Բայց որ երեխաները ապրում են, մեծանում շների ու կատուների հետ, այն էլ Ռուսաստանում, այն էլ հիմա (ընդ որում, շատ տարածված է այս երևույթը), այ սրան ես չեմ հա-վա-տում:

դիմացինի հետ զրույց վարելուց արժի պահպանել հարգանքի էլեմենտար կանոնները, վերը նշված քո խոսքերը մեկ բառով ամփոփելով կարելի է արձանագրել, որ դու ինձ ստախոս ես համարում: Նախ դիմացինին սուտ հանելուց առաջ, փորձիր նյութի հետ կապված մինիմալ ինֆորմացված լինել, իսկ եթե ինֆորմացված չես եվ ցանկություն էլ չունես, ապա դա արդեն քո պրոբլեմն է այլ ոչ թե ինֆորմացիայի:

Չամիչ
05.08.2009, 18:34
Խնդրում եմ բարի եղիր նորից կարդա իմ կողմից արված այն գրառումները և մեջբերում արա որտեղ ես ասում եմ որ ինտելեկտի պոտենցիալ կրողը պետք է զարգացներ իր ինտելեկտը իր սեփական ուժերով:

Խնդրեմ մեջբերում եմ քո կողմից ասվածը

Դեպի հոմո սափիենս տանող ճանապարհը միանվագ չի եղել այլ աստիճանական որում մեծ դեր է խաղացել բազմախիվ գործոններ:
Բանական դառնալու մեծ հնարավորություն ունեին նաև գիշատիչները՝ սակայն նրանք այդպես էլ չհասան միմյանց կամ զոհի վրա քար նետելու մակարդակին: Այդ առումով պրիմատների բախտը բերեց:

Ինտելեկտը չի կարող առաջանալ բախտի բերմամբ, բախտի կողմից տրված ինտելեկտի անսպասելի փայլատակման ոչ մի փաստ մինչ այժմ չի գրացվել: իրական անհերքելի փաստերը թողած ես պետք է հավատամ ինչ որ բախտի բերման տեսությա՞նը: Սա ինձ համար, իր ֆանտաստիկությամբ ոչնչով չի զիջում աշխարհի 7 օրում արարվելու Աստվածաշնչային տարբերակին:

Doc
05.08.2009, 22:16
Doc ջան,էվոլյուցիայի հետ կապված էս ամբողջ պատմության առանցքային պահը հենց այն է, որ ինտելեկտը չի կարող առաջանալ պատահական: Իսկ դու ասում ես ինտելեկտի վրա մի կենտրոնացեք:

Չամիչ ջան ես ասում եմ ԴԵՌ արի համարենք, որովհետեւ կարծում եմ , որ այդպես հեշտ կպատկերացնես էվոլյուցիան: Իսկ հետո կանրադարնանք ինտելեկտին: Դու կյանքում չես հասկանա այդ տեսությունը եթե չուզենաս: Քո գործն է :): Դու նաեւ կարաս մերժես, որ այդ տեսությունը արդեն ՄԻԱԿ լուրջ ընդունվող տեսություն է, իսկ մնացած ենթատեսությունները, որոնք գիտական հիմք ունեն, էլի այս տեսության կորիզը պահպանում են, մի փոքր տարբերություններով:
սրա հետ կապված մեջբերում եմ Մեղապարտի խոսքերից

Մեջբերում:

Մշտապես լինում են գենետիկական կոդի մուտացիաներ
Գենի փոփոխությունը բերում է ֆենոտիպի փոփոխության:

Մենք հստակ տեսնում ենք որ կյանքի գենետիկական կոդը անփոփոխ է ,անշարժ ,այդ «չարաբաստիկ թե բարաբաստիկ» սկիզբը որին գիտնականները համարում են գենետիկական ԿՈԴ անփոփոխ է, սա ասում են գենետիկները և այն դատավճիռ է

Այս ինֆորմացիան դու չտեսնելու՞ ես տալիս, թե՞ Մեղապարտը սուտ է խոսում: Doc ջան, երբ գիտությունը գոնե մեկ հարցի շուրջ լիարժեք պայմանավորվածության կգա, այն ժամանակ նոր կարելի է այս կամ այն ինֆորմացիան ընդունել որպես վերջնական ճշգրիտ:

Դու ավելի լավ է գիտնականների խոսքերը մեջբեր, բայց ոչ ինտերնետի դեղին էջերից, այլ գենետիկայի մասնագիտական գրականությունից: Համել ասեմ քեզ, որ Մեղապարտը այս ասելով ուրիշ բան նկատի ուներ, որը իմ ասած փոփոխականության հետ բացարձակապես կապ չունի:

Doc ջան, միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը ինչպե՞ս է տեղի ունենում: նա որոշում է որ պետք է իզոլացվի եվ իզոլացվու՞մ է, միաբջիջ օրգանիզմը էնքան հնարավորություններ ունի որ կարող է ինքնակամ իզոլացվե՞լ:

Չամիչ ջան, քանի որ դու շատ բուռն ֆանտազիա ունես, որովհետեւ էվոլյուցիոն տեսության փոխարեն հոպլյա-ի տեսությունն ես ուզում պատկերացնել, ապա ես կարծում եմ որ ինքտ հետաքրքիր ձեւով կպատկերացնես, թե ինչպես են իզոլացվում մի խումբ միկրոօրգանիզմները:

Եւ վերջում քեզ խորուրդ կտամ դեմագոգիայի փոխարեն կարդաս մասնագիտական գրականություն, հետո ասես այսպիսի բանա գրած, որի հետ համաձայն չեմ այս պատճառով, ոչ թե հենց ենպես ամենինչ մերժես աչ ու ձախ:

Մարկիզ
05.08.2009, 22:21
դիմացինի հետ զրույց վարելուց արժի պահպանել հարգանքի էլեմենտար կանոնները, վերը նշված քո խոսքերը մեկ բառով ամփոփելով կարելի է արձանագրել, որ դու ինձ ստախոս ես համարում: Նախ դիմացինին սուտ հանելուց առաջ, փորձիր նյութի հետ կապված մինիմալ ինֆորմացված լինել, իսկ եթե ինֆորմացված չես եվ ցանկություն էլ չունես, ապա դա արդեն քո պրոբլեմն է այլ ոչ թե ինֆորմացիայի:
Հարգելիս, ես քեզ ստախոս չեմ անվանել: Ես չեմ հավատացել այն խոսքերին, որոնք քո կողմից մեջբերվել են: Դե, գիտե՞ս, ես հիմա որևիցե մեկից կարող եմ լսել, որ Վալոդը մեռել է, հավատամ այդ լուրին, ապա այն ասեմ մեկ այլ մարդու, ով իրավունք ունի ինձ չհավատալու: Իսկ ես իրավունք չունեմ նրանից վիրավորվելու, քանի որ նա ինձ չհավատալով ու առավել հավաստի տվյալներ ունենալով, իմ կողմից ասված լուրին չի հավատացել:

Ինձ թվում է ուղղակի հարցերին պատասխանելուց խուսափում ես (այստեղ էլ վիրավորանք չկա): Այնուամենայնիվ հարցս կրկնում եմ. մանրամասնիր. ի՞նչ է նշանակում երեխայի մտավոր և հոգեկան առողջ զարգացում: Ի՞նչպիսին պետք է լինի երեխան, որ ասենք նա մտավոր և հոգեկան առողջ զարգացում է ունեցել կամ ասենք հակառակը՝ երեխան մտավոր և հոգեկան առողջ զարգացում չի ունեցել::)

Doc
05.08.2009, 22:46
Կուզենայի հիշեցնել եւ բոլորի ուշադրությունը գրավել հետեւյալ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԵՐԻ վրա: Աշխարհում Էվոլյուցիոն տեսության այսօրվա վիճակի վերաբերյալ:

1. Այս տեսությունը շատ ծավալուն է, շոշափվում են հազարավոր հարցեր տարբեր ոլորտներից , կենսաբանություն, գենետիկա, հնէաբանություն, էմբրիոլոգիա, անատոմիա, ֆիզիոլոգիա, եւ այլն:
2. Տեսությունը ունի գիտական հիմնավորում: Ինչ է սա նշանակում? Այսինքն ինչ այս տեսությունը ասում է տեսականորեն հնարավոր է: Հավականությունը մեծա թե քիչա, դա ուրիշ խնդիրա, կարեւորը հնարավոր է:
3. Հենվելով այս ելակետին սկսվել են հետազոտությունները: Եւ գիտնականները նկատել են որ կան բազմաթիվ ՓԱՍՏԵՐ, որոնք տեսության օգտին են վկայում:
4. Տեսությունը ապացուցելու նպատակով հետազոտությունները շարունակվում են եւ ունեն ահավոր ծավալուն բնույթ, սակայն գիտնականների մեծամասնություւնը արդեն չեն կասկածում նրա ճշտության մեջ:
5. Քանի որ տեսություն շուրջ աշխատանքները շարունակվում են , ապա բնականաբար կան դեռ բաց տեղեր:
6. Գիտությունը եւ տեսությունը տարբեր բաներ չեն: Գիտությունը ականատես է լինում որեւէ երեւույթի, այնուհետեւ առաջարկվում է ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ հիմնավորված (խելքին մոտ) տեսություն, հետո տարվում են աշխատանքներ այդ տեսությունը ապացուցելու, կամ հերքելու համար: Դա կարող է տեւել մի քանի հարյուր տարի: Սակայն ընթացիք արդյուքները եւ փաստերը խոսում տեսության լրջության կամ անլրջության մասին:
7. Այս պահի դրությամբ այս տեսությունը ընդունվել է գիտնականների ՃՆՇՈՂ մեծամասնության կողմից, որպես միակ գիտական հիմքեր եւ փաստեր ունեցող տեսություն:
8. Դրա մասին վկայում են ուսումնակրթական համակարգի ծրագիրը (որը նույն գիտնականների եզրակացությունների հիման վրա է պատրաստվում) եւ արդեն Վատիկանի որոշումը եւ նույնպես օրենսդրությունը:

Եւ վերջինը, ով չի ուզում համաձայնվել, փակում է աչքերը փաստերի վրա, եւ մտադրություն ունի պարզապես մերժել ինչ ասում են փաստերը, ապա դա նրա գործն է, սակայն դա ողջունելի չէ: իսկ ով ուզում է ինչ որ անհասկանալի պահեր պատկերացնի եւ ունի դրա ցանկությունը, ապա մեծ սիրով ինչքան գիտեմ կպատասխանեմ եւ ինձ կլռացնեն մյուս զրուցակիցները

Մեղապարտ
05.08.2009, 22:49
Չամիչ ջան ես ասում եմ ԴԵՌ արի համարենք, որովհետեւ կարծում եմ , որ այդպես հեշտ կպատկերացնես էվոլյուցիան: Իսկ հետո կանրադարնանք ինտելեկտին: Դու կյանքում չես հասկանա այդ տեսությունը եթե չուզենաս: Քո գործն է :): Դու նաեւ կարաս մերժես, որ այդ տեսությունը արդեն ՄԻԱԿ լուրջ ընդունվող տեսություն է, իսկ մնացած ենթատեսությունները, որոնք գիտական հիմք ունեն, էլի այս տեսության կորիզը պահպանում են, մի փոքր տարբերություններով:

Դու ավելի լավ է գիտնականների խոսքերը մեջբեր, բայց ոչ ինտերնետի դեղին էջերից, այլ գենետիկայի մասնագիտական գրականությունից: Համել ասեմ քեզ, որ Մեղապարտը այս ասելով ուրիշ բան նկատի ուներ, որը իմ ասած փոփոխականության հետ բացարձակապես կապ չունի:

Չամիչ ջան, քանի որ դու շատ բուռն ֆանտազիա ունես, որովհետեւ էվոլյուցիոն տեսության փոխարեն հոպլյա-ի տեսությունն ես ուզում պատկերացնել, ապա ես կարծում եմ որ ինքտ հետաքրքիր ձեւով կպատկերացնես, թե ինչպես են իզոլացվում մի խումբ միկրոօրգանիզմները:

Եւ վերջում քեզ խորուրդ կտամ դեմագոգիայի փոխարեն կարդաս մասնագիտական գրականություն, հետո ասես այսպիսի բանա գրած, որի հետ համաձայն չեմ այս պատճառով, ոչ թե հենց ենպես ամենինչ մերժես աչ ու ձախ:

Ցանկություն չունես պատասխանլու իմ տված հարցին:

Doc
05.08.2009, 22:50
Ցանկություն չունես պատասխանլու իմ տված հարցին:

Կներես, եթե դժվար չի հարցտ կրկնի:

Մեղապարտ
05.08.2009, 22:54
Կներես, եթե դժվար չի հարցտ կրկնի:

http://www.akumb.am/showthread.php?t=18113&page=57
նկարներ եմ դրել նայիր:

Doc
05.08.2009, 23:00
նկարներ եմ դրել նայիր:

Մի քիչ կբացատրես, որը ինչ է, որ կարողանամ պատասխանել :) : Քիմիական միացությունը - ինչ միացություն է, եւ սխեման ինչ սխեմա է: Մյուս նակրի նշանները շատից քչից ծանոթ են:

Elmo
05.08.2009, 23:03
Doc ջան ո՞նց ես: Համակիր պետք ա՞:
Օդուժի կարիք ունե՞ս, կամ ծանր հրետանու: Գամ միանամ հետդ. միասին պարզենք ով ո՞ր բջջից ա առաջացել ու առաջին կապիկը կոմունալ-կենցաղային ի՞նչ պայմաններում ա ինտելեկտուալ դառել:

Doc
05.08.2009, 23:07

Շատ լավ եմ , մերսի :) Դու վոնց ես?
Արի, ոնցել չլնի մի բանի կհասնենք, երեւի :)

Elmo
05.08.2009, 23:11
Շատ լավ եմ , մերսի :) Դու վոնց ես?
Արի, ոնցել չլնի մի բանի կհասնենք, երեւի :)

Ապեր մեր գեղում ասացվածք կա: Ասում ա Հռոմի պապից կաթոլիկ մի եղի, մեկ ա չի ստացվի:
Հիմա դու ուզում ես կոնկրետ մարդկանց կոնկրետ բան ապացուցես: Իսկ էդ կոնկրետ մարդիկ քրիստոնյա են: Դոգմաները չեն կոտրվում:
Դոգմատիկ համոզմունքները հերքել ցանկացողը ամրապնդում է դոգմաները:
Դոգմատիկ համոզմունքների տեր մարդուն չես շուռ տա:
Ես սկզբում ասել եմ չե՞ որ Աստված իմ համար դոգմա ա ու ես չեմ քննարկի ոչ մեկի հետ նրա գոյության փաստը: Դա իմ համար 100 տոկոսանոց ապացուցված փաստ ա ու վերջ: Ինչի՞ ԸԴԵՆՑ:
Իսկ եթե դարվինիզմ ես ուզում քննարկել, պարզապես ինֆորմացիա տուր ու մի խորացի: ;)

Մեղապարտ
05.08.2009, 23:15
Մի քիչ կբացատրես, որը ինչ է, որ կարողանամ պատասխանել :) : Քիմիական միացությունը - ինչ միացություն է, եւ սխեման ինչ սխեմա է: Մյուս նակրի նշանները շատից քչից ծանոթ են:

Առաջինը քրոմոսոնի telomeros ի կառուցվածքն է ,երկրորդը մետաֆիզիկական կեցության ձևն է երրորդը մեզ հայտին սվաստիկան է:
Առաջինը հայտնաբերվել է մի հարյուր տարի առաջ, երկրորդը մոտավորապես հազար տարեկան է,երրորդը վեց հազար տարեկան է:
Կասկածելի չի թվւում քեզ այս տարորինակ նմանությունը : telomeros ի կենտրոնում երկաթն է որի շուրջ ձևավորվել է այս համակարգը:
Դիցաբանական մշակույթից մեզ հայտնի է որ երկաթը համարվել է հողի կաթը:

Doc
05.08.2009, 23:15
Ապեր մեր գեղում ասացվածք կա: Ասում ա Հռոմի պապից կաթոլիկ մի եղի, մեկ ա չի ստացվի:
Հիմա դու ուզում ես կոնկրետ մարդկանց կոնկրետ բան ապացուցես: Իսկ էդ կոնկրետ մարդիկ քրիստոնյա են: Դոգմաները չեն կոտրվում:
Դոգմատիկ համոզմունքները հերքել ցանկացողը ամրապնդում է դոգմաները:
Դոգմատիկ համոզմունքների տեր մարդուն չես շուռ տա:
Ես սկզբում ասել եմ չե՞ որ Աստված իմ համար դոգմա ա ու ես չեմ քննարկի ոչ մեկի հետ նրա գոյության փաստը: Դա իմ համար 100 տոկոսանոց ապացուցված փաստ ա ու վերջ: Ինչի՞ ԸԴԵՆՑ:
Իսկ եթե դարվինիզմ ես ուզում քննարկել, պարզապես ինֆորմացիա տուր ու մի խորացի:

Լավ, միհատ հարց տամ , ինձ շատ հետաքրքիրա: էվոլյուցիոն տեսությունը կապ ունի նրա հետ, թե աստված կա թե չէ? Նա այդ հարցին է արդյոք պատասխանում?

Elmo
05.08.2009, 23:21
Լավ, միհատ հարց տամ , ինձ շատ հետաքրքիրա: էվոլյուցիոն տեսությունը կապ ունի նրա հետ, թե աստված կա թե չէ? Նա այդ հարցին է արդյոք պատասխանում?

Ես այդպիսի բան չեմ ասել: Եթե դու նույնիսկ ինձ ապացուցես էվոլուցիոն տեսության 100 տոկոսանոց իրական լինելը, ես քեզ կասեմ «մեկ ա դա Աստծու ձեռքի գործն ա»:
Չէ կապ չունի Դոք ջան: Ըսկի կապ չունի:
Ես մեծ պայթյունի տեսությունն էլ եմ կարդացել, ընդունել որպես համարյա իրական սցենար ու ասում եմ: Դա Աստված ա արել:
Մեկը մյուսին չի խանգարում տենում ե՞ս: :)
Աստվածապաշտությունը չի, որ ինձ խանգարում ա հավատալ տեսությանը, այլ տեսության թերի ու անհեթեթ լինելը:

Doc
05.08.2009, 23:23
Առաջինը քրոմոսոնի telomeros ի կառուցվածքն է ,երկրորդը մետաֆիզիկական կեցության ձևն է երրորդը մեզ հայտին սվաստիկան է:
Առաջինը հայտնաբերվել է մի հարյուր տարի առաջ, երկրորդը մոտավորապես հազար տարեկան է,երրորդը վեց հազար տարեկան է:
Կասկածելի չի թվւում քեզ այս տարորինակ նմանությունը : telomeros ի կենտրոնում երկաթն է որի շուրջ ձևավորվել է այս համակարգը:
Դիցաբանական մշակույթից մեզ հայտնի է որ երկաթը համարվել է հողի կաթը:

Լավ, այս նմանությունը քեզ ինչ է ասում, դու ինչ եզրակացություն ես անում?

Doc
05.08.2009, 23:26
Ես այդպիսի բան չեմ ասել: Եթե դու նույնիսկ ինձ ապացուցես էվոլուցիոն տեսության 100 տոկոսանոց իրական լինելը, ես քեզ կասեմ «մեկ ա դա Աստծու ձեռքի գործն ա»:
Չէ կապ չունի Դոք ջան: Ըսկի կապ չունի:
Ես մեծ պայթյունի տեսությունն էլ եմ կարդացել, ընդունել որպես համարյա իրական սցենար ու ասում եմ: Դա Աստված ա արել:
Մեկը մյուսին չի խանգարում տենում ե՞ս:
Աստվածապաշտությունը չի, որ ինձ խանգարում ա հավատալ տեսությանը, այլ տեսության թերի ու անհեթեթ լինելը:

Քո մոտեցումը խելացի է:
Սակայն էվոլյուցիոն տեսության մասին կարծիքտ ճիշտ չի, դու գիտնական չես այդ ոլորտում , որ նման բան ասես, իսկ գիտնականները այն իրականություն են արդեն համարում, ոչ թե տեսություն:

Իսկ դու ինչ սցենար էիր ճիշտ համարում եւ հիմքեր ունեցող?

Չամիչ
05.08.2009, 23:29
Չամիչ ջան, քանի որ դու շատ բուռն ֆանտազիա ունես, որովհետեւ էվոլյուցիոն տեսության փոխարեն հոպլյա-ի տեսությունն ես ուզում պատկերացնել, ապա ես կարծում եմ որ ինքտ հետաքրքիր ձեւով կպատկերացնես, թե ինչպես են իզոլացվում մի խումբ միկրոօրգանիզմները:

Doc ջան, իմ հարցի մեջ ինչ որ անլուրջ նոտա կա՞ր, որ հոպլա-մոպլյա ես խառնում: Միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը ինչպե՞ս է տեղի ունենում, խնդրում եմ նկարագրի այդ պրոցեսը պատկերավոր:

Մեղապարտ
05.08.2009, 23:36
Լավ, այս նմանությունը քեզ ինչ է ասում, դու ինչ եզրակացություն ես անում?

Ասում է որ հարցերի պատասխանը պետք է փտրել «սկզբում» այլ ոչ թե միջնամասում:
Մեր հնագույն նախնիները մեզ հեն հասցրել «սկզբի մասին» մասնակի տեղություններ ին չգիտես թե ինչու կոչում են «հավերժության նշան»:
Բանից պարզվում է որ այդ հավերժության նշանը ԴՆԿ այի մի մասն է :
Հիմա լսում եմ քեզ ,էլ հարց չտաս, պատասանիր հետո կխորանանք ԴԵՆ կայի մեջ ,տեսնենք էվոլուցիա կա այնտեղ (դասական իմաստով) թե մուտացիա:

Doc
05.08.2009, 23:37
Doc ջան, իմ հարցի մեջ ինչ որ անլուրջ նոտա կա՞ր, որ հոպլա-մոպլյա ես խառնում: Միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը ինչպե՞ս է տեղի ունենում, խնդրում եմ նկարագրի այդ պրոցեսը պատկերավոր:

Չամիչ ջան նեղություն քաշի , ու ինքտ գրականությունից կարդա, թե նոր տեսակներ ոնց են առաջանում ըստ էվոլյուցիոն տեսության, հետո կասես թե ինչի հետ համաձայն չես: Եթե չգթնես, ասա, կփորձեմ ինքս օրինակներ բերել:

Doc
05.08.2009, 23:40
Ասում է որ հարցերի պատասխանը պետք է փտրել «սկզբում» այլ ոչ թե միջնամասում:
Մեր հնագույն նախնիները մեզ հեն հասցրել «սկզբի մասին» մասնակի տեղություններ ին չգիտես թե ինչու կոչում են «հավերժության նշան»:
Բանից պարզվում է որ այդ հավերժության նշանը ԴՆԿ այի մի մասն է :

Իսկ եթե դա զուգադիպություն է?
Իդեպ տելոմերների կառուցվածքները տարբեր են` դա մասնաոր դեպք է:

Լեո
05.08.2009, 23:43
Doc, մի հարց ունեմ քեզ:

Այն, որ դու անվերապահ հավատում ես դարվինիզմի դրույթներին, քեզ քո աշխատանքային պրակտիկայում որևէ օգուտ բերե՞լ է կամ բերու՞մ է: Եթե այո, ապա ինչպիսի՞:

Հարգելիս խոսքը կատարված ընտրույանն է վերաբերվում որը պատահական չէ :
Դե լավ խորաանք գենետիկայի մեջ ոպեսզի հասկանալի դառնա որ դարվինիզմը միջնամասին վերաբերվող թերի տեսություն է:
Եթե Համաձայն ես անցնենք առաջ շարադրիր տեսակետդ:

Doc
05.08.2009, 23:48
Doc, մի հարց ունեմ քեզ:

Այն, որ դու անվերապահ հավատում ես դարվինիզմի դրույթներին, քեզ քո աշխատանքային պրակտիկայում որևէ օգուտ բերե՞լ է կամ բերու՞մ է: Եթե այո, ապա ինչպիսի՞:

Ուսման մեջ է բերել :) Իսկ որ չսովորես, մասնագետ ոնց կդառնաս?

Racer
05.08.2009, 23:49
Խնդրեմ մեջբերում եմ քո կողմից ասվածը
Ինտելեկտը չի կարող առաջանալ բախտի բերմամբ, բախտի կողմից տրված ինտելեկտի անսպասելի փայլատակման ոչ մի փաստ մինչ այժմ չի գրացվել: իրական անհերքելի փաստերը թողած ես պետք է հավատամ ինչ որ բախտի բերման տեսությա՞նը: Սա ինձ համար, իր ֆանտաստիկությամբ ոչնչով չի զիջում աշխարհի 7 օրում արարվելու Աստվածաշնչային տարբերակին:

չէէէէ, սենց չեղավ, Չամիչ ջան, մեջբերում էս հա մեջբերում էս, բայց դէ տենց էլ չասեցիր թե որտեղ եմ ասել որ իբր «ինտելեկտի պոտենցիալ կրողը պետք է զարգացներ իր ինտելեկտը իր սեփական ուժերով»

Մանրամասնեմ՝ որովհետև քո հետ այլ կերպ չի ստացվում պետք ա մի քանի անգամ կրկնեմ ))): ՈՒրեմն պրիմատների «բախտը բերեց»՝ նշանակում ա, որ համապատասխան պայմաններում նրանք այլ համարժեք կոնկուրենտներ չունէին և նրանց մի ճյուղ կարողացավ զարգանալ մինչև հոմո սափիենս:

Doc
05.08.2009, 23:49
Եթե Համաձայն ես անզնենք առաջ շարադրիր տեսակետդ:

Համաձայն եմ որ ինչ? Մի քիչ լավ չհասկացա: Կներես: :)

Elmo
05.08.2009, 23:50
Քո մոտեցումը խելացի է:
Սակայն էվոլյուցիոն տեսության մասին կարծիքտ ճիշտ չի, դու գիտնական չես այդ ոլորտում , որ նման բան ասես, իսկ գիտնականները այն իրականություն են արդեն համարում, ոչ թե տեսություն:

Իսկ դու ինչ սցենար էիր ճիշտ համարում եւ հիմքեր ունեցող?

Դոք ջան պարտադիր չի գիտնական լինել ինչ որ բանի ակնհայտ սուտը տեսնելու համար:
Դու հրթիռաշինության բնագավառում գիտնական չես, բայց եթե քեզ ասեմ հրթիռ են սարքելմ որը գալակտիկայի ծայրից ծայր 20 տարում անցնում ա, դու կհերքես: Խելամիտ մակ գենդանու գոյությունը չեմ կարողանում դարվինի տեսության մեջ տեղավորել:

Ես սցենար արդեն նկարագրել եմ: Մետեորիտ-կենդանիներ, մետեորիտ-մարդ:

Լեո
05.08.2009, 23:51
Ուսման մեջ է բերել :) Իսկ որ չսովորես, մասնագետ ոնց կդառնաս?

Սովորելն ուրիշ է, անվերապահ հավատալն ուրիշ ;)

Մեղապարտ
05.08.2009, 23:51
Համաձայն եմ որ ինչ? Մի քիչ լավ չհասկացա: Կներես: :)

Շրադրիր քո տեսակետը գենետիկայի հետ կապված և հիմնավորիր էվոլուցիոն տեսության ելակետից:

Լեո
05.08.2009, 23:53
Շրադրիր քո տեսակետը էվոլուցիոն տեսության ելակետից և հիմնավորիր:

Ուզու՞մ ես թեման մի 100 տարով ետ գլորել :o

Doc
05.08.2009, 23:53
Սովորելն ուրիշ է, անվերապահ հավատալն ուրիշ

Ոնց? Եթե դու կիրառես գիտելիքներ, որը սովորելու ընթացքում չես հավատում թե ճիշտ է: Ինքտ քեզ խափելով ես զբաղվում, կնշանակի:

Լեո
05.08.2009, 23:56
Ոնց? Եթե դու կիրառես գիտելիքներ, որը սովորելու ընթացքում չես հավատում թե ճիշտ է: Ինքտ քեզ խափելով ես զբաղվում, կնշանակի:

Ես հենց դրա համար էլ այս հարցը քեզ տվեցի: Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե արդյոք այն, ինչին դու այդքան հավատում ես, քեզ որևէ կերպ օգտուտ է տալիս:

Doc
05.08.2009, 23:57
Դոք ջան պարտադիր չի գիտնական լինել ինչ որ բանի ակնհայտ սուտը տեսնելու համար:
Դու հրթիռաշինության բնագավառում գիտնական չես, բայց եթե քեզ ասեմ հրթիռ են սարքելմ որը գալակտիկայի ծայրից ծայր 20 տարում անցնում ա, դու կհերքես: Խելամիտ մակ գենդանու գոյությունը չեմ կարողանում դարվինի տեսության մեջ տեղավորել:

Ես սցենար արդեն նկարագրել եմ: Մետեորիտ-կենդանիներ, մետեորիտ-մարդ:

1. եթե բոլոր գիտնականները ասեն այդ հրթիռի մասին, նորություններով ցույց տան, բացատրեն, թե ոնցա այն աշխատում, ապա կասկածելը ավելի սխալ է, քան հավատալը:

2. Քո սցենարը, դա նույն էվոլյուցիան է, որը սկսել է ուրիշ մոլորակի վրա: Կորիզը նույնն է: Խնդրեմ, կարամ քեզ հետ համաձայնվել:

Ambrosine
05.08.2009, 23:58
Չգիտեմ՝ ինչ-որ մեկը ասել է, թե ոչ, բայց հարցումը թերի է, 4-րդ տարբերակ է անհրաժեշտ

կներեք, բայց նույն մտքերը 100 անգամ կարդալու ժամանակ չկա;)

Doc
06.08.2009, 00:01
0
Ես հենց դրա համար էլ այս հարցը քեզ տվեցի: Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե արդյոք այն, ինչին դու այդքան հավատում ես, քեզ որևէ կերպ օգտուտ է տալիս:

Սիրելիս ամբողջ բժշկությունը հիմնված է կենսաբանության վրա, կենսաբանությունը այդ տեսությունն է համարյա ապացուցված համարում, պարզապես գործը ավարտին դեռ չի հասել:
Այլ կերպ չես կարա սովորես: Սովորածդ չես հասկանա:

Doc
06.08.2009, 00:05
Շրադրիր քո տեսակետը գենետիկայի հետ կապված և հիմնավորիր էվոլուցիոն տեսության ելակետից:

Մեղապարտ ջան, դու ասա մասնագիտական գրականության գրածի որ պահի հետ համաձայն չես: դա քննարկենք: Իմ տեսակետը համնկնում է մասնագիտական գրականության մեջ նշված փաստերի հետ:

Կյանքի սկիզբը թե ոնց է եղել կան գիտականորեն հիմնավորված մի քանի տեսություններ: Ես ՌՆԹ-ի առաջացման տեսության կողմնակից եմ:

Լեո
06.08.2009, 00:05
0

Սիրելիս ամբողջ բժշկությունը հիմնված է կենսաբանության վրա, կենսաբանությունը այդ տեսությունն է համարյա ապացուցված համարում, պարզապես գործը ավարտին դեռ չի հասել:
Այլ կերպ չես կարա սովորես: Սովորածդ չես հասկանա:

Տեսնում ես, դու ինքդ էլ էս դարվինիզմը վարկած համարում :) Ես նույնպես, ոչ ավելին :)

Չամիչ
06.08.2009, 00:08
Չամիչ ջան նեղություն քաշի , ու ինքտ գրականությունից կարդա, թե նոր տեսակներ ոնց են առաջանում ըստ էվոլյուցիոն տեսության, հետո կասես թե ինչի հետ համաձայն չես: Եթե չգթնես, ասա, կփորձեմ ինքս օրինակներ բերել:

Ինչպես միշտ պատասխան չկա:

Doc
06.08.2009, 00:10
Տեսնում ես, դու ինքդ էլ էս դարվինիզմը վարկած համարում Ես նույնպես, ոչ ավելին

Հիշեցնեմ թե ես ոնց եմ համարում:

1. Այս տեսությունը շատ ծավալուն է, շոշափվում են հազարավոր հարցեր տարբեր ոլորտներից , կենսաբանություն, գենետիկա, հնէաբանություն, էմբրիոլոգիա, անատոմիա, ֆիզիոլոգիա, եւ այլն:
2. Տեսությունը ունի գիտական հիմնավորում: Ինչ է սա նշանակում? Այսինքն ինչ այս տեսությունը ասում է տեսականորեն հնարավոր է: Հավականությունը մեծա թե քիչա, դա ուրիշ խնդիրա, կարեւորը հնարավոր է:
3. Հենվելով այս ելակետին սկսվել են հետազոտությունները: Եւ գիտնականները նկատել են որ կան բազմաթիվ ՓԱՍՏԵՐ, որոնք տեսության օգտին են վկայում:
4. Տեսությունը ապացուցելու նպատակով հետազոտությունները շարունակվում են եւ ունեն ահավոր ծավալուն բնույթ, սակայն գիտնականների մեծամասնություւնը արդեն չեն կասկածում նրա ճշտության մեջ:
5. Քանի որ տեսություն շուրջ աշխատանքները շարունակվում են , ապա բնականաբար կան դեռ բաց տեղեր:
6. Գիտությունը եւ տեսությունը տարբեր բաներ չեն: Գիտությունը ականատես է լինում որեւէ երեւույթի, այնուհետեւ առաջարկվում է ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ հիմնավորված (խելքին մոտ) տեսություն, հետո տարվում են աշխատանքներ այդ տեսությունը ապացուցելու, կամ հերքելու համար: Դա կարող է տեւել մի քանի հարյուր տարի: Սակայն ընթացիք արդյուքները եւ փաստերը խոսում տեսության լրջության կամ անլրջության մասին:
7. Այս պահի դրությամբ այս տեսությունը ընդունվել է գիտնականների ՃՆՇՈՂ մեծամասնության կողմից, որպես միակ գիտական հիմքեր եւ փաստեր ունեցող տեսություն:
8. Դրա մասին վկայում են ուսումնակրթական համակարգի ծրագիրը (որը նույն գիտնականների եզրակացությունների հիման վրա է պատրաստվում) եւ արդեն Վատիկանի որոշումը եւ նույնպես օրենսդրությունը:

Doc
06.08.2009, 00:12
Ինչպես միշտ պատասխան չկա:

Ուզում ես ասել հավես չունես ինքտ կարդաս? Եթե քեզ հետաքրքիր չի, ապա ինձ մեկա թե դու այդ հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունես:

Չամիչ
06.08.2009, 00:14
ՈՒրեմն պրիմատների «բախտը բերեց»՝ նշանակում ա, որ համապատասխան պայմաններում նրանք այլ համարժեք կոնկուրենտներ չունէին և նրանց մի ճյուղ կարողացավ զարգանալ մինչև հոմո սափիենս:

Քո ասածից ի՞նչ է ստացվում, ինչպե՞ս տեղի ունեցավ ինտելեկտի զարգացման պրոցեսը, պրիմատի մոտ հանգամանքների բերումով ինտելեկտ զարգացա՞վ թե՞ պրիմատը ինքը ջանքեր գործադրեց իր ինտելեկտի զարգացման գործում:

Չամիչ
06.08.2009, 00:16
Ուզում ես ասել հավես չունես ինքտ կարդաս? Եթե քեզ հետաքրքիր չի, ապա ինձ մեկա թե դու այդ հարցի վերաբերյալ ինչ կարծիք ունես:

ճիշտն ասած ինձելա մեկ որ քեզ մեկա, սա Դարվինիզմ թեմանա, եվ դու այդ տեսության գլխավոր ջատագովն ես, քեզ հարցեր են ուղվում, որոնց դու չես պատասխանում, եթե պատասխան չկա, մնում է մտածել որ իրոք պատասխան չկա

Doc
06.08.2009, 00:20

Ման ես եկել չես գտել? Քո հարցի պատասխանը վաղուց կա, ինձանից ինչ պատասխան ես ուզում?

Չամիչ
06.08.2009, 00:28
ինձանից ինչ պատասխան ես ուզում?

Doc դու այս ոլորտի մասնագետ ես, ինչքան էլ ինքնուրույն կարդաս, միշտ էլ՝ այդ ոլորտում մասնագիտացած մեկի պարզաբանման կարիքը կա: Այդ իսկ պարզ պատճառով, հարցս հենց քեզ եմ ուղում, ամեն ինչ ավելի մանրամասն պատկերացնելու համար: Ինչպե՞ս է տեղի ունենում միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցեսը:

Doc
06.08.2009, 00:30

http://www.diclib.com/cgi-bin/d1.cgi?base=bse&page=showid&id=12513

Սա կարդա, հատուկ քեզ համար եմ գտել: Եւ եթե հարց լինի, ասա սիրով կպատասխանեմ:

Մեղապարտ
06.08.2009, 00:43
Մեղապարտ ջան, դու ասա մասնագիտական գրականության գրածի որ պահի հետ համաձայն չես: դա քննարկենք: Իմ տեսակետը համնկնում է մասնագիտական գրականության մեջ նշված փաստերի հետ:

Կյանքի սկիզբը թե ոնց է եղել կան գիտականորեն հիմնավորված մի քանի տեսություններ: Ես ՌՆԹ-ի առաջացման տեսության կողմնակից եմ:

Բարի քնարկենք քո նշած տեսությունը,ընդհանրացված ներկայացրու այն:

Doc
06.08.2009, 00:51
Բարի քնարկենք քո նշած տեսությունը,ընդհանրացված ներկայացրու այն:

Եթե հիմա հավես ունես, մի քիչ փնտրի, որոշ ինֆորմացիա գտի, ես վաղը կփորցեմ հարմար հոդված գտնեմ, որի հետ համաձայն եմ: Բարի գիշեր

Racer
06.08.2009, 01:07
Քո ասածից ի՞նչ է ստացվում, ինչպե՞ս տեղի ունեցավ ինտելեկտի զարգացման պրոցեսը, պրիմատի մոտ հանգամանքների բերումով ինտելեկտ զարգացա՞վ թե՞ պրիմատը ինքը ջանքեր գործադրեց իր ինտելեկտի զարգացման գործում:
Հանգամանքների ու գործոնների մասին արդեն ասել եմ՝ իսկ ինչ վերաբերվում է ինքնակրթվելուն ապա ներկա դրությամբ գրեթե յուրաքանչյուր գրագետ մարդ կարող է ինքնակրթվել՝ խնդրեմ օրինակ թող գնան գրադարանում նստեն ու ինքնակրթվեն ուղեղի 5 տոկոսի շրջանականերում ու ջատ հնարավոր որ էտ 5 տոկոսի արգելքն էլ հաղթահարեն ))) :

Mephistopheles
06.08.2009, 06:47
Ապեր մեր գեղում ասացվածք կա: Ասում ա Հռոմի պապից կաթոլիկ մի եղի, մեկ ա չի ստացվի:
Հիմա դու ուզում ես կոնկրետ մարդկանց կոնկրետ բան ապացուցես: Իսկ էդ կոնկրետ մարդիկ քրիստոնյա են: Դոգմաները չեն կոտրվում:
Դոգմատիկ համոզմունքները հերքել ցանկացողը ամրապնդում է դոգմաները:
Դոգմատիկ համոզմունքների տեր մարդուն չես շուռ տա:
Ես սկզբում ասել եմ չե՞ որ Աստված իմ համար դոգմա ա ու ես չեմ քննարկի ոչ մեկի հետ նրա գոյության փաստը: Դա իմ համար 100 տոկոսանոց ապացուցված փաստ ա ու վերջ: Ինչի՞ ԸԴԵՆՑ:
Իսկ եթե դարվինիզմ ես ուզում քննարկել, պարզապես ինֆորմացիա տուր ու մի խորացի: ;)

Էլմօ ջան, բոլոր "ընդդիմադիրներից" ամենաշատը քեզ եմ հարգում ու դրա համար էլ պատասխանում եմ, բայց հավատս չի գալիս որ էս վերևի գրառումը քոնն ա…

1. ապեր, հռոմի պապից ավելի կաթոլիկը ձեզ ավելի շատ ա սազում… նրանք վաղուց դադարել են պայքարել էվոլյուցիայի դեմ, իսկ դուք դեռ շարունակում եք… իրանց մոտ դա արդեն անցած էտապ է, ձեզ մոտ դեռ շարունակում են դիմադրել…
2. մեր նպատակը դոգմաները կոտրելը չի ոչ էլ ձեզ համոզելն ա որ "հավատաք" (ընդհանուր առմամբ դրանից ոչինչ չի փոխվի )… էվոլյուցիան ձեր կամ մեր հավատքից կախված չի այն մեզնից առաջ է եղել, հիմա ընթանում է ու մեզնից հետո էլ կընթանա… իսկ այ կրոնը հավատքի կարիք ունի ու ինչքան շատ մարդ էնքան "լավ", որովհետև առանց մարդու կույր հավատքի (քոնն էլ ա կույր հավատք, որովհետև դոգմա ա) կրոնը պարզապես անպետք բան է ինչպես անցած գնացած կրոնները… առանց մարդու հավատքի էդ դոգմաները անիմաստություն են, ասել է թե իրականության, ճշմարտության հետ որևէ առնչություն չունեն, դա լոկ երևակայության արդյունք է…
3. Էլմօ ջան, հետաքրքիր ա ինչու՞ ես էդքան հպարտանում դոգմա ունենալով, ինտելեկտուալին դոգմա ունենալը "սազական" չի… իհարկե չես ուզի քննարկել, որովհետև գիտես որ շանսեր չունես ապացուցելու, հնարավոր չի դրա համար էլ դոգմա են ասում (դոգման դրական բան չի)… էն տեսակի ապացույցներ որ մեզնից ուզում ես որ "հավատաս" էվոլյուցիային դու պիտի բերես որ մենք էլ հավատանք աստծո գոյությանը… դու շատ լավ գիտես որ դա անհնար է…
4. Բա քննարկելը, Էլմօ ջան էլ ո՞րն ա… ինֆորմացիա տալ և խորանալ նշանակում է քննարկել… իսկ եթե ինֆորմացիան տալու ես ու մի կողմ ես քաշվելու, հենա լինքը դիր պրծի… դրան քննարկում չեն ասում… հենա ինֆորմացիան/լինքը դրել ենք, ոչ կարդացող կա ոչ էլ… կարդալուց էլ ով ոնց խելքին փչի տենց էլ հասկանում են… սուրբ գրքի պես, ամեն մեկն իր ուզած ձևով ա հասկանում, միչդեռ պարզ լեզվով գրված է…

Հ.Գ. իմիջայլոց Էլմօ ջան, մարդկության առաջընթացը դոգմաների "կոտրման" վրա է հիմնված… չես կոտրի դոգմաները, առաջընթաց չկա, չկա ինտելեկտ… ոնց կուզես հասկացի, բայց սա միայն մի ձև կարելի է հասկանալ…

Elmo
06.08.2009, 12:00
Mephistopheles :) գիտես, որ ես էլ քեզ եմ շատ հարգում:
Ես կրոնական նկատառումներից չի, որ ժխտում եմ Դավինին:

Mephistopheles
06.08.2009, 12:52
Mephistopheles :) գիտես, որ ես էլ քեզ եմ շատ հարգում:
Ես կրոնական նկատառումներից չի, որ ժխտում եմ Դավինին:

Ավելի վատ Էլմօ ջան, իսկ ի՞նչ նկատառումներից ելնելով ես ժխտում… դու ուղղակի նայում ես առայժմ չբացահայտված օղակներին, իսկ բացահայտվածները հրաժարվում ես ընդունել առայժմ ոչ հիմնավոր պատճառներով… քո հիմնական արգումենտը ինտելեկտն ա չէ՞… դու ճիշտն ասած մի քիչ չափազանցնում ես մարդու ինտելեկտը և թերագնահատում կենդանիների ինտելեկտը… մարդու ինտելեկտը առայժմ ծառայում է նրա բնազդներին ու բնական պահանջներին, սա անժխտելի փաստ է, իսկ կենդանիները ինտելեկտի շնորհիվ մեզ հետ հաղորդակցվում են… իմիջայլոց ինտելեկտը ուղիղ համեմատական է մահվան գիտակցմանը ու մահվան գիտակցում միայն մարդը չունի…

Մի խոսքով ուզում եմ ասել, որ ինտելեկտը կենդանական հատկանիշ է և ենթարկվել է նույն էվոլյուցիային ինչ որ կյանքը երկրի վրա և շարունակվում է…

…անդրադառնալով քո այն մտքին թե կյանքը միգուցե երկնաքարերի միջոցով է հասել մեզ (ավելի վաղ արված քո գրառման մեջ), հավանական է, բայց եթե հասել է ու զարգանալով հասել է այն ինչ այսօր կա, ուրեմն էվոլյուցիա է եղել չէ՞… իսկ եթե կյանքի պայմաններ կան ի՞նչն էր խանգարում որ կյանք առաջանար ինքնուրույն… ոչինչը, դրա համար էլ առաջացել է…

Լեո
06.08.2009, 12:55
չափազանցնում ես մարդու ինտելեկտը և թերագնահատում կենդանիների ինտելեկտը…

Տեսնես կենդանինե՞րն էլ են դարվինիզմի շուրջ խորհում :8

Elmo
06.08.2009, 12:59
Mef ջան մենք չգիտենք էլեկտրական ու մագինսական դաշտերը ի՞նչ են իրենցից ներկայացնում: Մենգ գրավիտացիայի կրող մասինկը չենք հայտնաբերել: Բայց մենք ակտիվ օգտագործում ենք էլեկտրական, մագինասական ու գրավիտացիոն դաշտերը:
Ոչինչ չենք պնդում, միայն հետևություններ ենք անում ու միայն անհեռատես ֆիզիկոսը կհայտարարի, որ գիտի ինչ են իրենցից ներկայացնում այդ դաշտերը:
Հիմա մենք չգիտենք նույնիսկ առաջին սպիտակուցի մոլեկուլը ինչպե՞ս է սինթեզվել ու ինչպե՞ս է կազմակերպված մատերիան առհասարակ առաջանում: Կոնկեր ԴՆԹ-ն կարող ենք դիտարկել որպես կազմակերպված մատերիա:
Ինչպես չգիտենք, թե ինչու՞ է գրավիտացիոն դաշտը կենտրոնախույս ու գնդաձև է կազմակերպում մատերիայի կուտակումը, այնպես էլ չգիտենք ԴՆԹ-ի կրկնակի սպրիալի առաջացմանը նպաստող ուշի անունը: Հա բայց պնդում ենք, որ այ սենց եղավ: Չգիտենք ոնց եղավ, որովհետև եթե իմանաք, կհիմնավորենք ինտելեկտի առաջացման պրոցեսը: Ու կասեն, թե ո՞նց եղավ, որ մարդը խելոքացավ:
Քար վերցնելով չեն խելոքանում: Արձերին հեծանիվ քշել են սովորեցնում, բայց մեկ ա արջը չի խելոքանում:

Mephistopheles
06.08.2009, 14:14

Էլմօ ջան, մենք միգուցե չենք հայտնաբերել գրավիտացիայի կրող մասնիկը, բայց դա չի նշանակում որ գրավիտացիոն դաշտ գոյություն չունի… ինչ է, ուզում ես ասել որ դու գրավիտացիայի վրա էլ ես կասկածում որովհետև կրող մասնիկը դեռ չի հայտնաբերվե՞լ… դու շատ լավ գիտես որ կրող մասնիկը վաղ թե ուշ կհայտնաբերվի, իսկ եթե չհայտնաբերվի ապա դա միևնույնն է գրավիտացիան հարցականի տակ չի դնելու… այն ինչ որ չգիտենք դա չի նշանակում որ դա պարադոքս է կամ անիմանալի… եթե չգիտենք դա չի նշանակում որ այն բացատրություն չունի, ունի ուղղակի մենք չգիտենք…

Ինչ վերաբերվում է քարը վերցնելուն… ճիշտ ես ասում, քար վերցնելով չեն խելոքանում, այլ խելոքանում են հետո վերցնում… սրանց տարբերությունները սարեր ու ձորեր են Էլմօ ջան… ինտելեկտի առաջացման պրոցեսը հիմնավորված է ու դրա վառ օրինակը տարբեր մակարդակի ինտելեկտների գոյությունն է ոչ միայն տարբեր կենդանիների մեջ այլ նաև նույն տեսակի մեջ… եթե դու հիմնավորես ինտելեկտի առաջացման պրոցեսը ապա կհանգես էվոլյուցիոն տեսությանը… միայն էվոլյուցիոն տեսությամբ է հնարավոր բացատրել որևէ օրգանիզմի (ինտելեկտի) առաջացման և զարգացման պրոցեսը … մնացած բոլոր "քուազի-տեսությունները" որոնք ժխտում են էվոլյուցիոն տեսությունը, առաջացման կամ զարգացման պրոցես չեն ընդունում, ասել է թե բացատրություն չեն կարող տալ (որևէ բանի բացատրություն ենթադրում է այդ "բանի" առաջացման ու զարգացման պրոցեսի ուղղակի կամ անուղղակի նկարագիր)… նրանց համար էս ամեն ինչը հենց էս տեսքով էլ ստեղծվել է ու սա էլ դրա վերջնական տեսքն է…

մի հետաքրքիր ֆիլմ կար անունը "կյանքն առանց մարդու"… պարզապես կանխատեսում էր թե ինչկլիներ եթե հանկարծ մի օր մարդիկ վերանային մի անգամից և ինչ տեսք կունենար մեր միջավայրը առանց մարդու խնամքի ու միջամտության… մի ուշագրավ պահ կար երբ գազանանոցների կենդանիները դուրս կգային վանդակներից ու կսկսեին ուտելիք փնտրել, հավանական է որ կապիկները կմտնեին բարձրահարկ շենքերում բույն դրած աղավնիների բներն ու կվերցնեին նրանց ձվերը, որն էլ կհանգեցներ աղավնիների քանակի նվազեցմանը… և այստեղ մի գիտնական ասաց "եթե կապիկներից մի քանիսը ֆահմեն բնում թողնել մի ձու, ապա դա կլինի ինտելեկտուալ հեղափոխություն" … այսինքն մի ձու թողնել նշանակում է գիտակցել աղավնու գոյության անհրաժեշտությունը, սա արդեն կլինի նոր մարդկային ինտելեկտի ծիլերը… իհարկե ոչ ոք չի կարող երաշխավորել որ դա այդպես կլինի, բայց մարդու հետ եղել է…

Չամիչ
06.08.2009, 15:38
Սա կարդա, հատուկ քեզ համար եմ գտել: Եւ եթե հարց լինի, ասա սիրով կպատասխանեմ:

Doc, շնորհակալ եմ քո տեղադրած լինքի համար, իհարկե թող անդմինները ներեն, բայց ուզում եմ այդ տեքստից մեջբերում անել ռուսերենով.

Наблюдать процесс В. в природе можно лишь в очень редких случаях: В. охватывает периоды, значительно превышающие продолжительность жизни нескольких поколений людей, или протекает узко локально, в отдельных популяциях "старого" вида, ускользая от непосредственного наблюдения исследователей. Поэтому возможны лишь теоретические представления о механизме

Խնդրեմ սա էլ հո ես չեմ ասում, պարզ ասվում է---- հնարավոր է միայն թեորետիկ պատկերացումներ այս մեխանիզմի մասին: Ես էլ կարող եմ շատ բան պատկերացնել, եվ ի՞նչ, իմ պատկերացումները կարո՞ղ են ինչ որ հարցի շուրջ լուրջ ապացույց հանդիսանալ:

Քո առաջարկած տեքստի մեջ չկար իմ հարցի պատասխանը, ինչպե՞ս է տեղի ունենում միաբջիջի օրգանիզմերի իզոլացման պրոցեսը: հավանաբար մեկ պարզ պատճառով, երեվի այդ հարցի շուրջ անգամ պատկերացումները չեն կարող օգնության գալ:

Մարկիզ
06.08.2009, 23:05
Ինչ-որ մեկը նվաստիս կբացատրի՞, թե ինչ ասել է «միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցես»:

Մեղապարտ
06.08.2009, 23:10
Ինչ-որ մեկը նվաստիս կբացատրի՞, թե ինչ ասել է «միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցես»:

Մի նվաստ էլ ավելացավ

Doc
06.08.2009, 23:31
Քո առաջարկած տեքստի մեջ չկար իմ հարցի պատասխանը, ինչպե՞ս է տեղի ունենում միաբջիջի օրգանիզմերի իզոլացման պրոցեսը: հավանաբար մեկ պարզ պատճառով, երեվի այդ հարցի շուրջ անգամ պատկերացումները չեն կարող օգնության գալ:

1. Տեսական պատկերացումները կարող են ապացույցներ ունենալ, օրինակ դու պրոցեսը չես կարող տեսնել, բաըց եթե քո տեսությունը ճիշտ է, ապա ինչ որ մի բան հաստատ այսպես պետք է լինի: Եվ եթե այդպես ել կա, ապա քո տեսությունը ճիշտ է: Բացի այդ ամեն մեկի ասածը տեսություն չի կարա լինի, տեսությունը հլը դեռ պետք է գիտականորեն հիմնավորես:

2. Միկրոօրգանիզմների մի խումբ կարող է շատ հանգիստ իզոլացվել կղզիների վրա օրինակ, տարբեր երկու կղզիներ, արդեն կա ջրային պատնեշ: Վերջը վերջով կարա քարը պոկվի ժայռից եւ գլորվի մի խումբ միկրոօրգանիզմների հետ հիմնական խմբից հեռու, դաել է իզոլացիա: Տարածությունը իզոլացիայի մեծ հնարավորություններ է ստեղծում եւ այլն եւ այլն: Շատ օրինակներ է կարելի բերել:

Racer
06.08.2009, 23:43
կարդալու մատերիալ` Վեռն Գրանտ. «Էվոլյուցիոն գործընթացը»
http://hi-bio.narod.ru/lit/grant/intro.html

Չամիչ
07.08.2009, 14:00
Վերջը վերջով կարա քարը պոկվի ժայռից եւ գլորվի մի խումբ միկրոօրգանիզմների հետ հիմնական խմբից հեռու, դաել է իզոլացիա:

Doc, դու նորից խոսում ես ոչ թե գոյություն ունեցող անհերքելի փաստերի, այլ քո պատկերացումների մասին, քո պատկերացումները ոչ ինձ, ոչ էլ ուրիշ մեկի համար ապացույց հանդիսանալ չեն կարող:

իհարկե քարի պոկվել ընկնելու պահը շատ տպավորիչ էր, եվ կարող են լինել բազմաթիվ այլ նմանատիպ տպավորիչ սցենարներ, որոնք սակայն, կարող են հիմք հանդիսանալ բացառապես գիտաֆանտաստիկ ֆիլմերի համար եվ ոչ ավելին:

Չամիչ
07.08.2009, 15:02
կարդալու մատերիալ` Վեռն Գրանտ. «Էվոլյուցիոն գործընթացը»
http://hi-bio.narod.ru/lit/grant/intro.html

Հարգելի մոդերատորներ, նորից հայցում եմ ձեր ներողամտնությունը, բայց ստիպված եմ Racer-ի առաջարկած մատերիալից մի քանի մեջբերումներ անել:

15 лет назад умами исследователей-эволюционистов, за редкими исключениями, владела так называемая синтетическая теория эволюции (СТЭ) В последние годы, однако, монопольное владычество СТЭ несколько поколебалось. Все громче звучали голоса критиков, которые пытались истолковать новые данные против нее. Так, например, появились указания, что эволюцию нельзя свести к изменениям частоты аллелей в популяциях. В конечном счете попытки ревизии СТЭ сводились порою к реанимации многих суждений, которые были опровергнуты ещё Ч. Дарвином
роль географической изоляции в процессе видообразования, на мой взгляд, до сих пор остается спорной, Грант значительно снижает роль географической изоляции, выдвигая концепцию парапатрического видообразования.

Այստեղ առաջարկվում է մի նյութ, որտեղ ականատես ենք լինում ինչ որ մենաշնորհային գերիշխանության սասանման արարողությանը, որտեղ բազմաթիվ դատողություններ ռեանիմացիաի են ենթարկվում, որտեղ բազմաթիվ հարցեր ինչ օրս վիճելի են մնում:
Պարզորոշ երեվում է որ առայժմ գիտնականները գործ ունեն մի տեսության հետ, որը իրենց ավելի շատ խճճում է քան թե կոնկրետ հարցերին տալիս է կոնկրետ պատասխաններ:

Elmo
07.08.2009, 23:15
Ինչ-որ մեկը նվաստիս կբացատրի՞, թե ինչ ասել է «միաբջիջ օրգանիզմի իզոլացման պրոցես»:

Սուր ջան մարդիկ կան ընդամենը մեկ նեյրոն կա գլխներում: Մի բջիջ ընդամենը: Հենց դա էլ կոչվում եմ միաբջիջ օրգանիզմի մեկուսացում:

Mephistopheles
08.08.2009, 20:22
Սուր ջան մարդիկ կան ընդամենը մեկ նեյրոն կա գլխներում: Մի բջիջ ընդամենը: Հենց դա էլ կոչվում եմ միաբջիջ օրգանիզմի մեկուսացում:

Էդ ո՞ր տեսակին ինկատի ունես Էլմօ ջան

Doc
10.08.2009, 21:52
Doc, դու նորից խոսում ես ոչ թե գոյություն ունեցող անհերքելի փաստերի, այլ քո պատկերացումների մասին, քո պատկերացումները ոչ ինձ, ոչ էլ ուրիշ մեկի համար ապացույց հանդիսանալ չեն կարող:

իհարկե քարի պոկվել ընկնելու պահը շատ տպավորիչ էր, եվ կարող են լինել բազմաթիվ այլ նմանատիպ տպավորիչ սցենարներ, որոնք սակայն, կարող են հիմք հանդիսանալ բացառապես գիտաֆանտաստիկ ֆիլմերի համար եվ ոչ ավելին:

Չամիչ ջան բոլորնել կարող են համառորեն ժխտել ցանկացած տեսություն, քանի այն տեսություն է: Բաըց գոնե փոխարենը մի այլ ավելի խելոք ու հիմնավորված տեսություն առաջարկելով: Քո համար ֆանտաստիկ է, իսկ ամբողջ աշխարհը այսօր դա է ընդունել որպես հիմք: Սա փաստ է, ինչքան ուզում ես կարաս ժխտես, քո իրավունքն է:
Հայտնի է, որ մարդկանց մեծամասնությունը ցանկանում է բացահայտել իրականությունը գիտության մեթոդներով եւ միաժամանակ ունենալով հոգեւվոր շատ արժեքներ նաեւ հավատք, իսկ մի մասը մտածում են կտակարանի դոգմաներով, եւ հերքում են գիտության տեսակետը, սակայն բարեբախտաբար եւ բնականաբար նրանք մասնագիտական գրականության մեջ եւ գիտաժողովներում տեղ չունեն եւ եղանակ չեն փոխում:

Elmo
10.08.2009, 22:46
Էդ ո՞ր տեսակին ինկատի ունես Էլմօ ջան

Որ Հայաստանում լինես, մեր թաղայինին ցույց կտամ: Միանեյրոն կենդանու օրինակ ա:
Շենքի լիազորին էլ տենաս, հաստատ չես կասկածի, որ մարդը կապիկից ա առաջացել:
Բայց էլի պետք ա տեսությունը չընդունեմ: Դրանք ուրիշ օրգանիզմներ են, մարդ չեն:

Չամիչ
11.08.2009, 00:03
Շենքի լիազորին էլ տենաս, հաստատ չես կասկածի, որ մարդը կապիկից ա առաջացել:
Բայց էլի պետք ա տեսությունը չընդունեմ: Դրանք ուրիշ օրգանիզմներ են, մարդ չեն:

միգուցե հակառակնա՞՞՞ կապիկներն են նման մարդկանցից առաջացե՞լ, ի՞նչ վատ տեսությունա՞՞:think

Չամիչ
11.08.2009, 00:11
Բաըց գոնե փոխարենը մի այլ ավելի խելոք ու հիմնավորված տեսություն առաջարկելով:

Սա կոչվում է ազատ տեղը երբեք դատարկ չի մնում, եթե մի խելքին մոտ բանով չլցնես, կլցվի ինչով պատահի: Դատարկ տեղը ուրիշ ավելի խելոք լցնողներ չկան, դրա համար էլ էտ կարգի թույլ տեսությունների հույսին ենք մնացել:

Doc
11.08.2009, 12:19

Ճիշտ չես մեկնաբանում: Սա նշանակում է, որ մի խումբ եկեղեցականներ , որոնք գիտության հետ ընդանրապես կապ չունեն, կտակարանի դոգմաները մի կերպ պահելու համար փորձում են ոտք գցել գիտական փաստերի հետ, մասնագիտական թերմիններ են օգտագորխում առանց հասկանալու, եւ իրենք իրենց համոզել են, որ այդ տեսությունը թույլ է եւ նրա տեղը բաց է: Ինչպես տեսնում ես նրանց մոտ ոչինչ չի ստացվում եւ չի ել ստացվի երբեք:

Չամիչ
11.08.2009, 14:54

Doc,երբ Դարվինը իր տեսությունը առաջ քաշեց, էն ժամանակ եկեղեցական դոգմատիզմը իսկապես հասել էր ճնշող չափսերի:Դարվինիզմը արեվմտյան հասարակության համար խավարից դուրս գալու փրկության օղակ էր, եվ քո խոսքերը հիմա մի փոքր ժամանակավրեպ են հնչում, հատկապես իմ պարագայում, ես երբեք ոչ մի կարգի՝ հատկապես եկեղեցական դոգմատիզմով չեմ առաջնորդվում, եվ չեմ փորձում իմ դոգմաները առաջ բրեդել դարվինիզմը ամեն գնով հերքելու ճանապարհով:ինձ դիմելուց կարիք չկա ամեն անգամ եկեղեցական դոգմատիզմը շոշափել, իհարկե հիմա էլ քիչ չեն էնպիսի մարդիկ, որոնք իրենց կույր դոգմաները փորձում են առաջ բրդել ամեն ինչ հարքելու գնով, բայց կողքից տպավորություն է որ մինչեվ հիմա էլ Դարվինիզմը ոչ թե լուրջ գիտական արժեք է փորձում մատուցել հասարակությանը, այլ աչքի տակ ունենալով ինկվիզիցոն դոգմատիկ խավարամտությունը, իր դիրքերը ամեն գնով պահպանում է որ թույլ չտա նման մենաշնորհային գերիշխանությանը կրկին կործանարար դիրքեր գրավել:

Doc
11.08.2009, 19:42

1. ինկվիզիցոն դոգմատիկ խավարամտությունը, արդեն այսօր պատմության անցած էջ է, եւ բացի կենսաբանությունից, մնացած գիտություններն ել, որոնք ինչ որ կեպ կապ ունեն կտակարանի ինֆորմացիայի հետ բազմաթիվ հակասություններ են պարունակում:

2. էվոլյուցիոն տեսությունը անգամ կողքից դիտելով շատ պարզ եւ հասկանալի է, եւ ամենագլխավորը գիտական հետազոտությանը ենթարկվող է ի տարբերություն այլ ֆանտաստիկ դոգմաների: Սակայն այն մարդկանց համար ովքեր հավատում են ինտերնետի դեղին էջերի ինֆորմացիային (որը ունի ակնհայտ կրոնական շեղում ունեցող մարդկանց ուղղված ագիտացիոն, ոչ թե գիտական բնույթ, եւ պարունակում է բազմաթիվ կոպիտ սխալ եւ անհեթեթ <հակափաստեր>) եւ ժխտում են մասնագիտական գրականության հավաստի ինֆորմացիան, այն անհաղթահարելի բարձրունք է:

Չամիչ
12.08.2009, 13:21
էվոլյուցիոն տեսությունը անգամ կողքից դիտելով շատ պարզ եւ հասկանալի է, եւ ամենագլխավորը գիտական հետազոտությանը ենթարկվող է ի տարբերություն այլ ֆանտաստիկ դոգմաների: Սակայն այն մարդկանց համար ովքեր հավատում են ինտերնետի դեղին էջերի ինֆորմացիային (որը ունի ակնհայտ կրոնական շեղում ունեցող մարդկանց ուղղված ագիտացիոն, ոչ թե գիտական բնույթ, եւ պարունակում է բազմաթիվ կոպիտ սխալ եւ անհեթեթ <հակափաստեր>) եւ ժխտում են մասնագիտական գրականության հավաստի ինֆորմացիան, այն անհաղթահարելի բարձրունք է:

Doc, ցանկացած գիտական տեսություն իր մեջ պետք է գոնե մի շարք անհերքելի ապացույցներ պարունակի,երբ չկան այդ ապացույցները, այլ կա միայն պատկերացումների ու ենթադրությունների շարան, եվ կա առ այդ տեսությունը անսասան հավատ, ապա դա ոչ մի բանով չի կարող տարբերվել կրոնական դոգմատիկ հավատից:
Իսկ ինչպես մեր խոսակցությունը ցույց տվեց ոչ միայն ապացույցներ չկան, այլ կա հենց Դարվինիզմի ջատագովների մեջ ներքին անհամաձայնեցում: Թող Դարվինիստները դեռ իրար մեջ փորձեն ինչ որ համաձայնության գալ, նոր աշխարհին ինչոր բան սովորեցնեն:

Doc
12.08.2009, 17:45

Չամիչ ջան, քեզ այդքան ասում ենք բացի մասնագիտական գրականություն կարդա, իսկ դու էլի քոննես ասում, թե ապացույցներ չկան այդ տեսության օգտին: Հետաքրքիր է, թե դու ապացույց ասելով ինչ ես հասկանում? Մի գուցե քո պատկերացրած ապացույցները իրոք չկան: Բաըց գիտության համար բավարարող ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԱՆ:

Հետո դու գոնե մի ասա ապացույցներ չկա: Ասա ես չեմ վստահում եղած ապացույցների հավաստիությանը, չեմ վստահում գիտնականներին, չեմ վստահում բժիշկներին, սարքավորումներին, գիտական մեթոդներին, որոնք օգնում են ապացույցներ փնտրելու գործում: Գոնե այդպես ասա: Թե չե նույն հաջողությամբ կարաս ասես, որ լուսինը քառակուսիա:

Չամիչ
12.08.2009, 20:41
Չամիչ ջան, քեզ այդքան ասում ենք բացի մասնագիտական գրականություն կարդա, իսկ դու էլի քոննես ասում, թե ապացույցներ չկան այդ տեսության օգտին: Հետաքրքիր է, թե դու ապացույց ասելով ինչ ես հասկանում? Մի գուցե քո պատկերացրած ապացույցները իրոք չկան: Բաըց գիտության համար բավարարող ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԱՆ:

Doc ջան, բացել եմ, կարդացել եմ, նաեվ այն ինչ դուք եք էս թեմայում տեղադրել, ու դրա մասին արդեն ասել եմ, նյութի հեղինակները խոսում են իրենց պատկերացումների մասին, ցավոք ստիպված եմ արդեն որերորդ անգամ կրկնել ինչ որ մեկի պատկերացումները ապացույց չեն:
Այսքանը:)

Doc
12.08.2009, 22:11
Doc ջան, բացել եմ, կարդացել եմ, նաեվ այն ինչ դուք եք էս թեմայում տեղադրել, ու դրա մասին արդեն ասել եմ, նյութի հեղինակները խոսում են իրենց պատկերացումների մասին, ցավոք ստիպված եմ արդեն որերորդ անգամ կրկնել ինչ որ մեկի պատկերացումները ապացույց չեն:

http://mylearn.ru/kurs/7/301
http://dino.disneyjazz.net/i23.html
Այս ապացույցների մասին է խոսքը: Ցույց տուր այստեղ վորնա պատկերացումը:

Չամիչ
13.08.2009, 00:02
Որպեսզի նորից չկրկնեմ այն ինչ արդեն ասել եմ, մեջբերում եմ 944 պոստի իմ գրածը: Իսկ էմբրիոնների հետ կապված տեղադրած քո նյութը իր մեջ ինտելեկտի առաջացման որեվէ ապացու՞յց է պարունակում: Իհարկե ոչ:

Մեջբերում:
Наблюдать процесс В. в природе можно лишь в очень редких случаях: В. охватывает периоды, значительно превышающие продолжительность жизни нескольких поколений людей, или протекает узко локально, в отдельных популяциях "старого" вида, ускользая от непосредственного наблюдения исследователей. Поэтому возможны лишь теоретические представления о механизме

Խնդրեմ սա էլ հո ես չեմ ասում, պարզ ասվում է---- հնարավոր է միայն թեորետիկ պատկերացումներ այս մեխանիզմի մասին: Ես էլ կարող եմ շատ բան պատկերացնել, եվ ի՞նչ, իմ պատկերացումները կարո՞ղ են ինչ որ հարցի շուրջ լուրջ ապացույց հանդիսանալ:

:

Doc
13.08.2009, 09:27
Որպեսզի նորից չկրկնեմ այն ինչ արդեն ասել եմ, մեջբերում եմ 944 պոստի իմ գրածը: Իսկ էմբրիոնների հետ կապված տեղադրած քո նյութը իր մեջ ինտելեկտի առաջացման որեվէ ապացու՞յց է պարունակում: Իհարկե ոչ:

:) եղավ Չամիչ ջան, դու ճիշտ ես, ես չեմ կարա քեզ համոզեմ որ թեորետիկ նկարագրած պրոցեսները կողմնակի ապացույցներ կարող են ունենալ: Բնականաբար, եթե դու այսօր քո աչքով 5 րոպեյում տեսնեիր էվոլյուցիոն պրոցեսը, ապա այսքան տարիների աշխատանք չեր պահանջվի այն հաստատելու համար: Բայց նման երեւույթները ապացուցվում են, եւ դա իր ձեւերը ունի, կարող ես վստահել գիտնականներին:

Racer
19.08.2009, 14:49
Պարզորոշ երեվում է որ առայժմ գիտնականները գործ ունեն մի տեսության հետ, որը իրենց ավելի շատ խճճում է քան թե կոնկրետ հարցերին տալիս է կոնկրետ պատասխաններ:
Գիտնականները միշտ էլ նոր տեսություններ առաջարկւոմ են երևույթները իրենց պատկերացմամբ ավելի ճշգրիտ ներկայացնելու համար և բազմաթիվ գիտափորձերով փորձում են դրանք հիմնավորել: Դրանից գիտությունը միայն շահում է: Ընդ որում նման նոր տեսակետներում ու թեորինաերում ոչ մի գիտնական աստվածների և այլ վերացական գերբնական էակների օգնությանը չի դիմում: Որինակ՝ նյուտոնյան մեխանիկան որոշ հարցերում իրեն սպառեց և ի հայտ եկավ քվանտային մեխանիկան որը սակայն չի նշանակում որ նյուտոնյան մեխանիկան վերացավ:

Սելավի
20.08.2009, 09:57
http://www.vesti.ru/videos?vid=240626&p=1&sort=1&sub_sort=0&cid=1

Астрофизики НАСА сделали сенсационное открытие: жизнь была занесена на Землю из космоса

Դիտեք հետաքրքիր է:

Բիձա
22.08.2009, 23:48
Բաըց գիտության համար բավարարող ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԱՆ:

:

Doc, Կարդացի այս բաժինը և զարմացած եմ քո անհուն համբերատարության ու խորը գիտելիքների վրա. Այն որ դու շատ լուրջ մակարդակի վրա քննարկում ես Դարվինզմը դա ինքնին հրաշալի է, բայց որ դիմանում ես այսքան երկար ընդիմախոսությանը- դա ֆենոմենալ է::8
Եթե ինձանով լիներ չնայած բժիշկ ես, բայց քո գրառումների հիման վրա քեզ մանկավարժական գիտությունների դոկտորի կոչում և պրոֆեսորի ստատուս կտայի /ակադեմիկոս չարժի, քանի որ հայկական ակադեմիայում ևս քեզ հանգիստ չեն տա/.
Իմ խորհուրդը քեզ - առաջին բջջի առաջացման հարցի բացը չարժի միշտ խոստովանել դիմացինիդ. Դրա մասին քո ընդիմախոսների մեծ մասը չգիտի.
Ջառռե-ն էր իր գրառումների մեջ դրել այդ հարցադրումը: Օպարինի տեսությանը քո տված լինկերն ու հղումը պետք է որ բավարար լինեին հիմնավորելու անօրգանական կյանք-օրգանական կյանք անցման հիմա եղած բացատրությունը:
Կոացերվատների տեսության փիլիսոփայությունը դրան ինչ որ տեղ պատասխան է տալիս այն առումով, որ ջրային միջավայրում խոռոչի մեջ տեղ ունենալու մոլեկուլների մրցակցությունը որպես սկզբնական պրիմիտիվ կյանքի հիմք կարող է ներկայացվել: Կախված իր կազմում եղած տարբեր մասերի,/մակրոմոլեկուլների/ դիսոցման հաստատունից, չափսերից և դասավորման խորությունից, կոացերվատը տեսականորեն կարող է դիտարկվել որպես վերափոխվող, թարմացվող, ինչ որ առումով կենդանի գոյացություն:
Թե նրանից անցումը դեպի կյանքի հետագա ավելի բարդ ձևերին ինչպես է կատարվել, դա գիտական/ կրոնական դիրքերից վարվող վեճի առարկա չէ: Ինչ էլ ասես, մերժելու են ընդհանուր ձևակերպումներով:
Մյուս հարցը որ դու կարող ես օգտագործել քո արգումնետնրում դա բուսական և կենդանական աշխարհների հիմքային ընդհանրության հարցն է, նույն ինֆորմացիոն, կենսաքիմիական , կենսաֆիզիկական բազիսը: Այն փաստը, որ օրինակ որոշ սպիատակուցներ նույնն են և բույսերի եվ մարդկանց մոտ /օրինակ հիստոնների որոշ մասը/
Դարվինիզմի տեսության մեջ հիմնարար տեղ ունի էքսպանսիայի սկզբունքը, որը դու նշել էիր քո գրառումներից մեկում, բայց եթե դա ավելի շեշտես որպես մրցակցության ներքին տրամաբանություն, մի գուցե կհեշտացնի քո ասածի ընկալումը:
Իհարկե 65 էջի վրա ընթացած քո, նաև Մեֆի և տեսության մի քանի այլ պաշտպանների պայքարը ինձ շատ հարցերի վերաբերյալ հայկական մոտեցումների պատասխան է տալիս: :hands
Նաև փառք աստծո, /դիմելու խոսքի ձև է, կապ չունի հավատքի հետ/ որ ես չեմ մասնակցել քննարկմանը, քանի որ կտրուկ ձևակերպումներով հաստատ կխանգարեի քո արտակարգ արժանիքների դրսևորմանը :)
Ինձ կհետաքրեր քո վերաբերմունքը սոցիալ դարվինիզմի մասին: եթե իմաստալից կամ տեղին ես համարում ասա քո կարծիքը:
Շնորհակալություն:

Կտրուկ
23.08.2009, 19:53
Իմ խորհուրդը քեզ - առաջին բջջի առաջացման հարցի բացը չարժի միշտ խոստովանել դիմացինիդ. Դրա մասին քո ընդիմախոսների մեծ մասը չգիտի. է՛խ.Բիձա ջան...պիտի փաստեմ որ դու ավելի ծանր խոստովանություն արեցիր։ասածիցդ պարզ է դառնում .որ ոչ թէ ճշմարտության որոնումն է ձեզ համար կարևոր.այլ կոծկելով ու ֆոկուզնիկությամբ ձեր ստեղծած տեսությունը առաջ հրելը։
Ձեր ստեղծած տեսության մեջ դուք թագավոր եք.կարող եք բջիջներն ու մոլեկուլները տեղավորել ձեզ հարմար դիրքերում և ստանալ ձեր ուզած արդյունքը՝միայն թէ.ազնիվ չեք խաղում.ինչպես որ մաթեմաթիկոսը ՝կարող է շարքային գիտելիքների տեր մարդուն ապացուցել. որ 2 ը փոքր է 2 ից։որը սակայն. ինչպես որ էվ. տեսությունը. է հեռու է տրամաբանությունից և մնում է լոկ ապացույց. այլ ոչ թէ իրականություն։սակայն էվ.տեսությունը ոչ միայն տրամաբանությանն է հակասում .այլ նույն գիտության ավելի լուրջ ճյուղերին՝ ոչնչից ոչինչ չի առաջանում։

որ ես չեմ մասնակցել քննարկմանը, քանի որ կտրուկ ձևակերպումներով հաստատ կխանգարեի
Բիձա ջան. մի կտրուկը. մի ֆորումին հերիք ա։:)

Բիձա
24.08.2009, 02:07
է՛խ.Բիձա ջան...պիտի փաստեմ որ դու ավելի ծանր խոստովանություն արեցիր։ասածիցդ պարզ է դառնում .որ ոչ թէ ճշմարտության որոնումն է ձեզ համար կարևոր.այլ կոծկելով ու ֆոկուզնիկությամբ ձեր ստեղծած տեսությունը առաջ հրելը։
Ձեր ստեղծած տեսության մեջ դուք թագավոր եք.կարող եք բջիջներն ու մոլեկուլները տեղավորել ձեզ հարմար դիրքերում և ստանալ ձեր ուզած արդյունքը՝միայն թէ.ազնիվ չեք խաղում.ինչպես որ մաթեմաթիկոսը ՝կարող է շարքային գիտելիքների տեր մարդուն ապացուցել. որ 2 ը փոքր է 2 ից։որը սակայն. ինչպես որ էվ. տեսությունը. է հեռու է տրամաբանությունից և մնում է լոկ ապացույց. այլ ոչ թէ իրականություն։սակայն էվ.տեսությունը ոչ միայն տրամաբանությանն է հակասում .այլ նույն գիտության ավելի լուրջ ճյուղերին՝ ոչնչից ոչինչ չի առաջանում։
Բիձա ջան. մի կտրուկը. մի ֆորումին հերիք ա։:)

Կտրուկ, ցանկացած գիտություն քննարկվում է և առաջ է տարվում դրա հետևորդների ջանքերի շնորհիվ. Այդպիսի ֆորումներում բոլորն են տվյալ գիտության մարդիկ. Տարբեր գիտնականներ կարող են ունենալ իրարամերժ տեսակետներ, բայց նրանց բոլորի նպատակն է ճշմարտությունը վեր հանելը.
Դարվինիզմը միակ ասպարեզն է, որն ի դեմս հավատացյալների ունի միլիարդավոր արտաքին ընդիմախոսներ, որոնք գիտնական չեն, կապ չունեն հարցերի գիտական կողմի հետ, բայց սևեռված են հենց դարվինիզմի վրա.
Ինձ համար տարօրինակ է, թե ինչու դուք չեք ընդիմանում ֆիզիկոսներին, կամ քիմիկոսներին կամ մյուսներին, այն առումով, որ ասենք էլեկտրոնները կամ մոլեկուլները աստծո արարչություն է, և ինչ որ արվում է ֆիզիկայում կամ քիմիայում դա կեղծ է ու անիմաստ.
Ինչու եք հետապնդում միայն դարվինիզմի հետևորդներին՞.
Պարզ է, դարվինիզմի վեր համած փաստերը մերժում են աստծո գոյությունը, բայց դա ընդամենը հետևանք է . Դուք էլ փոխանակ հաշվի նստեք հետևանքի հետ, ակտիվորեն պայքարում եք այդ գիտության դեմ.
Կոնկրետ առաջին բջջի առաջացման հետ կապված. Դու նման ես մի մարդու, որը ասենք երկու հարյուր տարի առաջ կմեղադրեր գիտնականին, թե ինչու դեռ չես թռել լուսին.
Եթե դու ընդունեիր գիտական բանավեճի կանոները և տեղյակ լիների հարցերի գիտական կողմին, ես արդեն գիտությանը հայտնի որոշ տվյալներ կքննարկեի այստեղ, բայց դա բացարձակ անլուրջ բան կլինի.
Ժամանակն եկավ, ամերիկացիք թռան լուսին էլ.
Կարծում եմ, որ դարվինիզմի խնդիրների քննարկումը կրոնի հետ կապ չունեն. Դրանք զուտ գիտական հարցեր են, և ենթակա միայն գիտական քննարկման.:ok

Կտրուկ
24.08.2009, 07:19
Կարծում եմ, որ դարվինիզմի խնդիրների քննարկումը կրոնի հետ կապ չունեն. Դրանք զուտ գիտական հարցեր են, և ենթակա միայն գիտական քննարկման.Հարգարժան Բիձա.իսկ էվ.տեսության ընդիմախոսներից որ մեկս ասացինք որ Դարվինիզմը սուտ է.քանի որ այն հակասում է կրոնին։եթե այդպիսի տեսակետ հնչած լիներ քո ասածը տեղին կլիներ։կխնդրեի նաև գիտություն ասվածը չմենաշնորհեիք.քանի որ բոլոր առարկությունները եղել են հենց գիտական տրամաբանությունից ելնելով։
չնայած ըստ Դարվինյան փիլիսոփայության՝ գիտությունը առաջացել է տգիտությունից։սակայն ձեր ընդիմախոս բանակի մեջ. տգիտությոանը հարգողներ չկան։

Պարզ է, դարվինիզմի վեր համած փաստերը մերժում են աստծո գոյությունը,Բարեկամս.քո վերն առաջարկվածից ելնելով ես էլ կարող եմ ասել որ ձեր գիտական ՙփաստերը՚ իրավունք չունեն ժխտելու Աստծո գոյությունը. քանի որ դա հավատքի բնագավառից է։ Քեզ կգոհացնի՞ արդյոք այդ պատասխանը։

Մարկիզ
24.08.2009, 10:43
Մարդը տվեց Մարկիզ՝Մարդը։
Այսինքն՝ Ադամը՞…
Հարցազրույց մեր սեքսոտ նախահայր Ադամի հետ:

Նախանցյալ օրը սիրելի տանտեր աստվածը ինձ համար մի փոքրիկ զվարճություն կազմակերպեց, որի մասին ես հաճույքով կհիշեմ մինչև կյանքիս վերջը: Բոլոր կենդանիները շքերթով անցան իմ առջևով: Ծերուկն ինձ ասաց. «Ինչ անուն որ կտաս մի կենդանու, այն էլ նրա անունը կլինի»: Ա՜յ, հյուրընկալություն եմ ասել:
Դժվար է անգամ երևակայել, թե դրանցից, այդ կենդանիներից, ինչքան անցան իմ առջևով: Ես երբեք չէի կարծել, թե աշխարհի երեսին այդքան շունչ-արարած կա: Բայց ես նրանց անուն դնելիս դժվարություն չքաշեցի: Լեզուն, որով ազատ ասում-խոսում եմ, թեև երբեք ու ոչ մի տեղ չեմ սովորել, արտակարգ հարուստ լեզու է, արտահայտությունների անսահման առատությամբ…

Փառահեղ բան էր բոլոր կենդանի արարածների այդ ստուգատեսը: Եվ երբ ես ասում եմ փառահեղ էր, դա դեռ ամբողջը չէ: Մենք ծրագրում ունեինք նաև երգիծական համար: Դա ձկների հայտնվելն էր: Հիմա պատկերացրեք. մեր այգին ընկած է ցամաքում, ծովի ափերից հեռու: Այստեղ միայն գետեր կան, այսինքն անալի ջուր: Երևակայեցեք, թե ինչպես էին մռութները ծամածռում ծովային ձկները Տիգրիսի ու Եփրատի հոսանքներով դեպի վեր բարձրանալիս. որպեսզի գան ներկայանան ինձ: Աղի ջրի բացակայությունը նրանց սարսափելի վրդովեցրել էր: Ինչպե՜ս էի ես քրքջում: Իսկ ծովային կաթնասունները՞: Հայրիկս գլխի էր ընկել ու այս առիթով լայնացրել էր իմ այգու գետերը, թե չէ ոչ մի կետ դրանց հունով չէր կարող խցկվել-անցնել…

Գուցե գտնվեն մարդիկ, որոնք չուզենա՞ն հավատալ այս պատմությանը: Անազնիվները պիտի ժխտեն, որ փոկերը, ծովափղերը, սպիտակ արջերը, պինգվինները այդ շքերթի համար կարողացան ժամանել Տիգրիսի ու Եփրատի հովիտը, որ հենց այստեղ հավաքվեցին կենգուրուները, բադակտուցները, քմու ջայլամները, փղերը…

…Հետո ի՞նչ: Քննադատությունը դեռ ոչինչ չի նշանակում…

Մանրախնդիրները կասեն. «Հը, իսկ զանազան ջրամբարների հազվադեպ ձկնատեսակները, օրինակ, բայկալյան օմուլը, Չուդ լճի սիգը, հեռավորարևելյան սիգը-նրանք ինչպե՞ս հասան այստեղ»: Այդ ձկները աստծուց հատուկ թույլտվություն էին ստացել և ստուգատեսի են ներկայացել Եդեմ… օդային ճանապարհով…

Լեո Տաքսիլ «Զվարճալի Աստվածաշունչ»

Դատարկություն
17.10.2009, 12:28
Իմ կարծիքով էվոլյուցիա եղել է, և մինչև օրս էլ շարունակվում է. Այլ բան է ընդունել Ատծուն: Ես համարում եմ որ Աստված անկենդանին մատերիան վերածեց կենդանիի ու զարկ տվեց նրա զարգացմանը, սկսվեց էվոլյուցիան, որի ընթացքում Աստված պարբերաբար միջամտում էր և ուղղորդում այն կողմը որը ցանկանում է, արդյունքում առաջացավ մարդ <կավից>` անկենդան մատերիայից, որը ուներ Աստծո պատկերը` կատարելագործված գիտակցություն, ավելի զարգացած հասարակայնություն...Եվ եթե այս տեսության (եթե չեմ սխալվում ԴԱՈՍԻԶՄԻ) տեսանկյունից նայենք, ապա Աստվածաշնչի շատ փաստեր համընկնում են

Sergo13
30.11.2009, 22:18
Լավ տեսնում եմ բոլորիտ ուղեղին տոզ են փչել: Դուք ինքներտ էլ չգիտեք թե ում եք հավատում իրականում:
Ոչ ոք իրավունք չունի ոչ մեկի կամքին ու գաղափարներին բռնանալ: Ովքեր հավատուն են ասծոն թող հավատան, իսկ ովքեր Դարվինին թող հավատան:
Փաստը փաստա որ ոչ ոչ իրականւմ չի կարող ասել թե կյանքը վորտեղիցա առաջացել:
Դարվինը իր տեսությունը գրելիս իր ձեռքի տակ չունենալով վոչ մի ժամանակակից սարքավորումներ, որոնցով կարողանա ստույգ բան ասել, նա իր սեփական փորձերի հիման վրա բերելա տվյալ տեսակետը:
Փաստը փաստա որ էվոլյուցիա իրականում եղելա, կա ու դեռ կլինի: Ամեն ինչ զարգացելա էվոլյուցիոն ճանապարհով:
Հա ներկայիս տեխնոլոգիաներով փորձում են պարզել, որ Դարվինի տեսությունը թերի է , բայց ոչ սխալ:
Ասեմ ավելին մարդու կյանքը շատ կարճ է որ կարողանա կյանքի ծագման վերաբերյալ ողջ ինֆորմացիան ջրի երես հանի:
Ինչ վերաբերումա ասծո կողմից ստեղծմանը դա ուղղակի հեքիաթայինա, որովհետև ետ դեպքում հարցա առաջանում բա ետ ասծուն ովա ստեղծե՞լ, որտեղիցա եկել:
Փաստերն իրանցը ասում են: Փաստը մնում է փաստ:
Իսկ մնացած հեքիաթները ուղղակի մենակ մնում են օդում:

ranchpar
06.12.2009, 12:53
Էվոլյուցիային միայն մարդը չէ, որ ենթարկվում է Աստվածահավատներ ջան...իրականում այս ամենը նույն հավերժությունն ու նույն դատարկությունն է....ու այս նույն ատոմական քաոսում ուղղակի կատարվում են իրադաձություններ..լավ սա ուրիշ թեմա է....ինչը վերաբերում է Դարվինի տեսությանը`կողմ եմ....օրգանական նյութերը միանալով(ռեակցիայի մեջ մտնելով) իրար հետ կազմեցին օրգանական միացություններ,իսկ դրանք ել օրգանական բջիջներ..հետո օրգանիզմներ,իսկ դռանք ել իրենց հերթին զարգանալով ու ձեվափոխվելով ,ջրից դուրս գալով տեսակավորվելով հասն մինչև դրանց մեջի ամենազարգացած օրգանիզմին՝Մարդուն.....

bari hoki
07.12.2009, 00:19

ranchpar ջան կարծում եմ դուք Աստվածաշունջ չեք կարտացել, դրա համար էլ Դարվիի
կողմնակից եք և ընդանրապես պետք չէ Աստվածշունչը պատկերացնել որպես հեքիաթ օրինակ ես Աստված հասկանում եմ մի Մարդ որը բացարձակապես ամեն ինչ գիտի:
Մի հասարակ օրինակ եթե մի մարդ փայտից աթոռ սարքեր չեմ կարծում որ մանրամասը գրեր ինչպես ծառը աջցրեց, կտրեց, սոսինցը քսեց, մխեց, և այս ամենը ինչքան տևեց և այլն:
Խորհուդ եմ տալիս նայել շատ հետաքրքիր է այս ամենի մասին Աստվածաշնչում պարզ գրված է 1414 էջում, հայտնություն գլուխ ԺԳ:

http://www.youtube.com/watch?v=ewp6xExSRHQ&feature=related

http://www.youtube.com/watch?v=vuBo4E77ZXo&feature=related

http://www.youtube.com/watch?v=bhYNYucbkGo&feature=related

http://www.youtube.com/watch?v=vsk6dJr4wps&feature=related

Gayl
07.12.2009, 00:35
ranchpar ջան կարծում եմ դուք Աստվածաշունջ չեք կարտացել, դրա համար էլ Դարվիի
կողմնակից եք

Իսկ ես կարծում եմ շատ անհիմն հետևություն արեցիք,ես էլ կարդացել եմ հետո՞,արդյունքում չեմ հավատում,այնպես որ անհիմն միտք էր:

Աստված հասկանում եմ մի Մարդ որը բացարձակապես ամեն ինչ գիտի
Եթե մարդ է ուրեմն չի կարող լինել Աստված ինչքան էլ ամեն ինչ իմանա,այդպիսի մարդկանց համար կարելի է օգտագործել ուրիշ բառեր օրինակ իմաստուն կամ իդեալական իմաստուն:D
Աստված,Արարիչ, այսինքն ստեղծող կյանքի աղբյուր,ամեն ինչին ՀԱՅՐ:

bari hoki
07.12.2009, 15:28
Իսկ ես կարծում եմ շատ անհիմն հետևություն արեցիք,ես էլ կարդացել եմ հետո՞,արդյունքում չեմ հավատում,այնպես որ անհիմն միտք էր:

Եթե մարդ է ուրեմն չի կարող լինել Աստված ինչքան էլ ամեն ինչ իմանա,այդպիսի մարդկանց համար կարելի է օգտագործել ուրիշ բառեր օրինակ իմաստուն կամ իդեալական իմաստուն:D
Աստված,Արարիչ, այսինքն ստեղծող կյանքի աղբյուր,ամեն ինչին ՀԱՅՐ:

Հարգելիս պետք չէ բառը գույնզգույն ներկել դրանից իմաստը չի փոխվի, ցանկացաց գործ, նույնիսկ շարժում, գիրք կարտալու համար անհրաժեշտ է սեր, ցանկություն և հավատք Մարդը ինքը իր նկատմամբ որ կարողանա անե կամ ըմբռնե առանց դրանց պարզապես անհնար է:
Մեկ հարց ունեմ ձեզ տալու եթե դուք Դարվինի կողմնակից եք ասեք խնդրեմ եթե դժվար չէ դուք գիտեք իհարկե որ բոլոր կենդանիները ունեն իրենց դասին պատկանող ցեղեր:
Եթե մարդը առաջացել է կապիկից ինչու՞ ուրիշ ցեղատեսակների մոտ էվալուցիա չի եղել ասենք մի տեսակի գլխի մազերը երկարեր ավելին քան մաշկինն է ինչպես մարդու մոտ, մեկ ուրիշ կապիկի տեսակ մադու պես միայն քայլեր, մի այլ ցեղազգի ասենք խոսեր առաց հասկանալու թե ինչ է խոսում նույնիսկ մարդուն անհայտ լեզվով մի թե էվալուցիան հավասար չի ազդում բոլոր տեսակների վրա:

Gayl
08.12.2009, 03:22
Հարգելիս պետք չէ բառը գույնզգույն ներկել դրանից իմաստը չի փոխվի, ցանկացաց գործ, նույնիսկ շարժում, գիրք կարտալու համար անհրաժեշտ է սեր, ցանկություն և հավատք Մարդը ինքը իր նկատմամբ որ կարողանա անե կամ ըմբռնե առանց դրանց պարզապես անհնար է:

Մի՞թե ես բառերը գույնզգույն եմ ներկել:think
Գիրք կարդալու համար անհրաժեշտ է խելամտություն,այն հասկանալու հնարավորություն:

Մեկ հարց ունեմ ձեզ տալու եթե դուք Դարվինի կողմնակից եք...
Այստեղից էլ չպետք է շարունակեիք:),ճիշտ է ես ընդունում եմ էվալուցիան,բայց որ մարդ առաջացել է օրինակ սարդից իմ համար անընդունելիա:

bari hoki
08.12.2009, 13:06
Գիրք կարդալու համար անհրաժեշտ է խելամտություն,այն հասկանալու հնարավորություն:
Հանջարեղ միտք է բայց այս որտեղից առաջացավ չեմ կարող կռաhել

Gayl
08.12.2009, 17:26
Հանջարեղ միտք է բայց այս որտեղից առաջացավ չեմ կարող կռաhել

Հանճարեղ է միայն քո համար,դրա համար էլ չես կարողանում կռահել,թե այն որտեղից առաջացավ:

ranchpar
09.12.2009, 00:38
ranchpar ջան կարծում եմ դուք Աստվածաշունջ չեք կարտացել, դրա համար էլ Դարվիի
կողմնակից եք և ընդանրապես պետք չէ Աստվածշունչը պատկերացնել որպես հեքիաթ օրինակ ես Աստված հասկանում եմ մի Մարդ որը բացարձակապես ամեն ինչ գիտի:
Մի հասարակ օրինակ եթե մի մարդ փայտից աթոռ սարքեր չեմ կարծում որ մանրամասը գրեր ինչպես ծառը աջցրեց, կտրեց, սոսինցը քսեց, մխեց, և այս ամենը ինչքան տևեց և այլն:
Խորհուդ եմ տալիս նայել շատ հետաքրքիր է այս ամենի մասին Աստվածաշնչում պարզ գրված է 1414 էջում, հայտնություն գլուխ ԺԳ:

Իսկ ,հարգելի բարեկամ,ինչի՞ց եզրակացրիր,որ չեմ կարդացել Աստվածաշուչը ու քեզնից շատ չեմ հավատացել Աստծուն՞՞և քեզնից ավելի նվիրված չեմ ապրել աստվածաշնչյան օրենքներով՞՞

Սպասում եմ պատասխանիդ՞՞

bari hoki
09.12.2009, 16:36

Հարգելի ranchpar ես կարծում էի որովհետև ցանկացած Մարդը կարող է ցանկացած մեկ այլ գիրք կարդա և չկարողանա միանկամից ըմբռնել, բայց ցավոք ես դեռ իմ կարծիքը չեմ կարող փոխել քանի որ դուք անցյալ ժամանակով էք գրել:
Աշխարհում ոչ մի Մարդ իրարից առավել չեն այլ նրանց մեջ քիչ է սերը ցանգությունը և հավատքը: Եթե ձեզ մոտ ինչ որ բան է փոխվել դա սրա պակասն է:

ranchpar
14.12.2009, 11:56

Չարաչար սխալվում ես...

eduard30
23.12.2009, 04:12
Այստեղից էլ չպետք է շարունակեիք,ճիշտ է ես ընդունում եմ էվալուցիան,բայց որ մարդ առաջացել է օրինակ սարդից իմ համար անընդունելիա:

Հարգելի եթե էվալուցիան ընդունում էք ապա մինչև կապիկ լինելը սարդանման մի բան է եղել դուս է գալիս որ սրանել էք հավատում՞:
Հարգանքներով eduard30

Mephistopheles
23.12.2009, 07:13
Մի՞թե ես բառերը գույնզգույն եմ ներկել:think
Գիրք կարդալու համար անհրաժեշտ է խելամտություն,այն հասկանալու հնարավորություն:

Այստեղից էլ չպետք է շարունակեիք:),ճիշտ է ես ընդունում եմ էվալուցիան,բայց որ մարդ առաջացել է օրինակ սարդից իմ համար անընդունելիա:

Գել ջան, այդպիսի բան ոչ ոք չի ասում…

Mephistopheles
23.12.2009, 07:16
Հարգելի եթե էվալուցիան ընդունում էք ապա մինչև կապիկ լինելը սարդանման մի բան է եղել դուս է գալիս որ սրանել էք հավատում՞:
Հարգանքներով eduard30

Իմիջայլոց, էվոլյուցիոն տեսությունը քննարկելու համար պարտադիր է իմանալ թե դա ինչ է… էվոլյուցիան մի գծով չի եղել

Mephistopheles
23.12.2009, 07:19
օրինակ ես Աստված հասկանում եմ մի Մարդ որը բացարձակապես ամեն ինչ գիտի:

այդպիսի մարդ չկա… ես քեզ 100% գրանտիա եմ տալիս… ուրեմն աստված էլ չկա ըստ քեզ

Mephistopheles
23.12.2009, 07:23
Մի հասարակ օրինակ եթե մի մարդ փայտից աթոռ սարքեր չեմ կարծում որ մանրամասը գրեր ինչպես ծառը աջցրեց, կտրեց, սոսինցը քսեց, մխեց, և այս ամենը ինչքան տևեց և այլն:

Պատկերացրու որ կա և անում են… ամեն փայտից աթոռ չես կարող սարքել… ամեն ծառ իր հատկություններն ունի ու տարբեր պայմաններում աճեցրած նույն տեսակի ծառը կարող է տարբեր հատկություններ ունենալ… այդպիսի ուսումնասիրություններ կան ուղղակի դու տեղյակ չես… համենայն դեպս երաժշտական գործիքների հարցում դա արված է և ավելի մանրակրկիտ քան դու գիտես…

Պարզապես ուզում եմ ասել որ քո օրինակներն անտեղի են

eduard30
23.12.2009, 14:02
Իմիջայլոց, էվոլյուցիոն տեսությունը քննարկելու համար պարտադիր է իմանալ թե դա ինչ է… էվոլյուցիան մի գծով չի եղել

Կխնդրեմ առանց դիմացինի գիտելիքները գիտենալու նախօրոք կարծիք չկազմել:
Mephistopheles մի հարց եթե դուք իմանում էք էվոլյուցիան հիմա էլ է շարնակվում՞:

Սելավի
23.12.2009, 21:25
Մի հարց եթե դուք իմանում էք էվոլյուցիան հիմա էլ է շարնակվում՞:

eduard30 ջան, այո էվոլուցիան հիմա էլ է շարունակվում, նա երբեք դադար չի առնում:
Որպեսզի առաջի գրածս նախադասությունը կոնտեքստից՝ հետագայում չկտրվի և այդ նախադասության տակ չգրվի, « բա եթե շարունակվում է, ինչու՞ էլ կապիկից մարդ չի առաջանում»
Մի անգամից ասեմ, մարդը կապիկից չի առաջացել... ( սրա շուրջ հիմա չտարածվեմ)
էվոլուցիան տեղի է ունենում ցիկլերով, ինչպես ամեն բան ողջ տիեզերքում ցիկլային է, դրանք լինում են մեծ և փոքր:
Փոքր ցիկլը Երկիր մոլորակի համար 3600 տարին մեկ է լինում, դա կապված է Նեբուրա մոլորակի հետ, երբ մեզ մոտ անցնում է 3600 տարի, այդ ենթացքում Նեբուրան մեկ օվալաձև շրջապտույտ է կատարում արեգակի շուրջը, և մաքսիմում մոտենում է մեզ, իր հետ բերելով լրացուցիչ էներգիաներ:
Միջին տիեզերակն մեկ ցիկլը կազմում է մոտովորապես 26000 տարի:
Այդ ցիկլերը իրենց հետ էներգիաների փոփոխություններ են բերում, ողջ արեգակնային համակարգի համար:
Կապված էներգիայի փոփոխության հետ, ձևավորվում են նոր կենդանիներ, փոխվում է ամբողջ բնությունը, երկրի երեսից վերանում են շատ կենդանիների տեսակներ՝ և այդ ամենը տեվում է որոշակի Ժամանակ:
Նոր էներգիաների մուտքով, այդ ամբողջ փոփոխությունը տևում է՝ պայմանակն մի թիվ ասենք՝ մոտ հինգ հարյուր տարի, որից հետո, երբ ձևավորվում է նոր բնությունը այդ նոր էներգիաների ազդեցությունից ելնելով, այդ «եռը» շատ դանդաղում է, բայց կանգ չի առնում, դա սպիռալաձև շարժ է, որի շնորհիվ միշտ բարձրանում ենք, և բնականաբար ձևավորվում է նոր գիտակցություն, փոփոխություններով հանդերձ:
Դու չէս պնդի չէ՞ որ սրանից տաս հազար տարի առաջ մարդը նույն տեսքովա եղել, ինչ հիմա: Մարդը մեծ փոփոխությունների է ենթարկվել մինչև այժմյան ֆիզիկական և մտավոր տեսք ունենալը:
Եթե ուշադրություն դարձնես, մենք հենց հիմա գտնվում ենք էվոլուցիոն « եռի» մեջ, նայի բնությանը, տես ինչ հսկսյական փոփոխություններ են տեղի ունենում, ինչ անոմալ երևույթներ՝ որոնք մեզ ուղեկցում են հաջորդ էվոլուցին փուլ:
Դու չես կարող նկատել ամբողջ փուլը, քանի որ դա որոշակի ժամանակի հետ է կապված, սակայն՝ եթե ուզենաս այդ փուլից մի հատված կնկատես, խոսքս հիմիկվա մասին է, նոր բարձրագույն էներգիաների մուտքի շնորհիվ սկզբից կտեսնես մեծ փոփոխություններ ամբողջ մոլորակում, ապա դրանից հետո, ըստ այդ փոփոխությունների կսկսվի ձևավորվել նոր բնությունը իր ամբողջ գեղեցկությամբ: Փոփոխվելու է նաև մարդը, թե ֆիզիկապես, թե գիտակցորեն:
Այսինքը՝ էներգիաների փոփոխության հետ է կապված ամբողջ էվոլուցիոն գործընթացը, իսկ ինչքան սպիռալաձև վերև ենք բարձրանում, այնքան ավելի բարձրագույն էներգաներ են կարողանում թափանցել մեր մոլորակ:
Այսպես է Աստված ստեղծել ամբողջ տիեզերքը, և ամբողջ տիեզերքը աշխատում է այդ օրինաչափությամբ, ցանկացած տարածության համար: Դա լինի մեզանից գեր զարգացած ցիվիլիզացիաների համար, թե նոր ձևավորվող մոլորակներ համար:

bari hoki
23.12.2009, 22:14
այդպիսի մարդ չկա… ես քեզ 100% գրանտիա եմ տալիս… ուրեմն աստված էլ չկա ըստ քեզ

Աստված ասած մեր պատկերովը և մեր նմանության պես Մարդ շինենք:
Իսկ Մարդու Որդին ինչ՞ է նշանակում

Gayl
23.12.2009, 22:29
Հարգելի եթե էվալուցիան ընդունում էք ապա մինչև կապիկ լինելը սարդանման մի բան է եղել դուս է գալիս որ սրանել էք հավատում՞:
Հարգանքներով eduard30
Սարդանման ոչինչ էլ չի եղել,եղել է մարդ:

bari hoki
23.12.2009, 22:43
Պատկերացրու որ կա և անում են… ամեն փայտից աթոռ չես կարող սարքել… ամեն ծառ իր հատկություններն ունի ու տարբեր պայմաններում աճեցրած նույն տեսակի ծառը կարող է տարբեր հատկություններ ունենալ… այդպիսի ուսումնասիրություններ կան ուղղակի դու տեղյակ չես… համենայն դեպս երաժշտական գործիքների հարցում դա արված է և ավելի մանրակրկիտ քան դու գիտես…

Պարզապես ուզում եմ ասել որ քո օրինակներն անտեղի են

Դուք գրածիս իմաստը չեք հասկացել:
իսկ դուք փայտագործ էք՞:

bari hoki
24.12.2009, 00:07
էվոլուցիան հիմա էլ է շարունակվում, նա երբեք դադար չի առնում:

Սելավի ջան բայց դեռ միբջիչ կա՞

Mephistopheles
24.12.2009, 00:30
Կխնդրեմ առանց դիմացինի գիտելիքները գիտենալու նախօրոք կարծիք չկազմել:
Mephistopheles մի հարց եթե դուք իմանում էք էվոլյուցիան հիմա էլ է շարնակվում՞:

այո

Mephistopheles
24.12.2009, 00:35
Դուք գրածիս իմաստը չեք հասկացել:
իսկ դուք փայտագործ էք՞:

հասկացել եմ, բայց եթե կարծում ես որ չեմ հասկացել, ուրիշ օրինակ բեր…

ես հյուսն չեմ, բայց հյուսները իմ ցուցմունքներով են աշխատում և փայտագործության առանձնահատկություններին ծանոթ եմ

Mephistopheles
24.12.2009, 00:35
Սելավի ջան բայց դեռ միբջիչ կա՞

այո, կա

Mephistopheles
24.12.2009, 00:38
Աստված ասած մեր պատկերովը և մեր նմանության պես Մարդ շինենք:
Իսկ Մարդու Որդին ինչ՞ է նշանակում

խնդրում եմ նորից ձևակերպես միտքդ և եթե կարելի է առանց տառասխալների ու գոնե ճիշտ շարահյուսությամբ

bari hoki
24.12.2009, 01:40
խնդրում եմ նորից ձևակերպես միտքդ և եթե կարելի է առանց տառասխալների ու գոնե ճիշտ շարահյուսությամբ

Հարգելի իմ գրածը տառասխալով չէ այլ աևմտյան լեզվով է նույն Աստվածաշնչից վերցրած մի թե չգիտեք՞