PDA

Դիտել ողջ տարբերակը : 2007 թվականի տարվա քաղաքական գործիչն ու քաղաքական իրադարձությունը



P.S.
27.12.2007, 05:57
Ձեր կարծիքով որն է անցնող տարվա մեր երկրում կատարված քաղաքական ամենամեծ իրադարձությունը և որն է տարվա քաղաքական գործիչը:

Պատասխանելով հարցին, խնդրում եմ մեկ-երկու նախադասությամբ գրել նաև, որ ինչո՞ւ եք այդպես համարում:

Թեմայի թեժացումից առաջ ուղղակի հիշեցում՝ այս հարցերի պատասխանները յուրաքանչյուրի ընտրության հարցն է: Դրանք կարող են լինել հիմնավորված և ոչ: Այդ իմաստով ճաշակին ընկեր չկա:)

dvgray
29.12.2007, 16:23
Ձեր կարծիքով որն է անցնող տարվա մեր երկրում կատարված քաղաքական ամենամեծ իրադարձությունը
Լևոն Տեր-Պետրոսյանի ազատագրումը: :)


և որն է տարվա քաղաքական գործիչը:

Հարցը կձևափոխեի ու կպատասխանեի, որ ոչ միայն տարվա, այլ այս 17 տարվա միակ քաղաքական գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է:


այս հարցերի պատասխանները յուրաքանչյուրի ընտրության հարցն է: Դրանք կարող են լինել հիմնավորված և ոչ: Այդ իմաստով ճաշակին ընկեր չկա:)
:)

Artgeo
29.12.2007, 17:31
Ձեր կարծիքով որն է անցնող տարվա մեր երկրում կատարված քաղաքական ամենամեծ իրադարձությունը
Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը, որը արդնացրեց կիսամեռած քաղաքականությունը։


և որն է տարվա քաղաքական գործիչը:
Գործիչը չէ, բայց կուսակցությունը իմ կարծիքով Ժառանգությունն էր։ Նրանք մի թեթև ցույց տվեցին թե ինչպիսին պիտի լինի նորմալ երկրում քարոզչությունը և մարդկանց մեջ մեծ աջակցություն ունեցան։ Ցավոք, կեղծված ընտրությունների պայմաններում նրանք հաղթել չեն կարող։ Հուսով եմ ու համոզված երեք տարի անց, նրանք իրենց ցույց կտան։ :)

Sergey
29.12.2007, 19:53
Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա վերադարձը հրապարակային քաղաքականություն։

ChildOfTheSky
29.12.2007, 20:33
Ես նույնպես համամիտ եմ շատերի հետ, որ տարվա քաղաքական գործիչը Տեր-Պետրոսյանն է, բայց կուզեմ ավելացնել, որ Սերժ Սարգսյանը նույնպես լիովին կարող է հավակնել այդ կոչմանը:
Իսկ գլխավոր իրադարձությունը Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն էր:

Ծով
30.12.2007, 02:36
Հարցը կձևափոխեի ու կպատասխանեի, որ ոչ միայն տարվա, այլ այս 17 տարվա միակ քաղաքական գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է:
:)
Կրկնում եմ:D։ Լոն Տեր Պետրոսյանի խաղաղ «պատերազմը»:)