PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոբերտ Քոչարյանի ամանորյա վերջին ուղերձը



P.S.
26.12.2007, 14:51
Այս Ամանորին Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ կշնորհավորի հայ ազգի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Իմ կարծիքով, սա նրա համար պետք է պատեհ առիթ լինի որոշակի առումով հանրագումարի բերելու իր արածը, գուցե վերջին անգամ կարող է իրեն զգացմունքային դիտարկումներ թույլ տալ, հրաժեշտ տալ։

Ի՞նչ ակնկալիք ունեք Նախագահի խոսքից։ Այս պահին առաջարկում եմ սա քննարկել՝ հունվարի մեկից հետո կարող ենք կիսվել տպավորություններով։

քաղաքացի
26.12.2007, 16:08
Նախապես հիշեցնեմ, որ ո՛չ դեկտեմբերի 31-ը, ո՛չ էլ հունվարի 1-ը ՀՀ ընտրական օրենսգրքով քարոզարշավի օրեր չեն: ՀՀ նախագահը գուցե նաև տեղյակ չէ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածից:

Այսպիսով Ռոբերտ Քոչարյանի ամանորյա վերջին ուղերձից ես ակնկալում եմ միայն օրինախախտումներ և մի քանի բարեմաղթանքներ ու վերջ:

Ծով
26.12.2007, 19:15
Հույս ունեմ, որ նրա հեռացման ոտնաձայների վրա չեմ ծիծաղի, թե չէ անկեղծ ասած մի քիչ ցավ կապրեմ...
Թե ինչ կասի, կախված է, թե ինչ կգրեն ու կտան ձեռքը:D
Ես ակնկալում եմ գրողի սուբյեկտիվ վերաբերմունքի դրսևորում ՝ նախագահին ներդաշնակ և գեղեցիկ խախտումներ ու կարգին անգիր արած տեքստ:):D

Artgeo
26.12.2007, 19:55
Հույս ունեմ, որ նրա հեռացման ոտնաձայների վրա չեմ ծիծաղի, թե չէ անկեղծ ասած մի քիչ ցավ կապրեմ...
Թե ինչ կասի, կախված է, թե ինչ կգրեն ու կտան ձեռքը:D
Ես ակնկալում եմ գրողի սուբյեկտիվ վերաբերմունքի դրսևորում ՝ նախագահին ներդաշնակ և գեղեցիկ խախտումներ ու կարգին անգիր արած տեքստ:):D
Իսկ սպասում եմ, որ Սերժին կնստացնեն արդեն :D Չնայած չէ, Սերժը սովորաբար տեքստերը անգիր չի սովորում, թղթից է կարդում միշտ։ Մեկ-մեկ էլ տնաշենները նենց հայերեն բառեր են գրում, որ չի կարողանում կարդալ :D

Դե կասի, որ ամեն ինչ շատ լավ է, անցած տարի նորից տնտեսական երկնիշ առաջընթաց է եղել ու լիքը սենց բլա բլաներ, որոնց երևի մենակ ինքը, Սերժն ու ԿԲ-ի նախարարը կհավատան ու կհպարտանան։ Հետո կասի, որ այս տարի սպասվում է մեծ փորձություն հայ ժողովրդին ու հայ ժողովուրդը պիտի պատասխանատու որոշում կայացնի, ընտրում է իր երկնիշ աճը թե հետընթացն ու մութ ու ցուրտ տարիները։ Չէ, անուններ չի նշի, բայց պրիմիվ նամյոկների առատությունը կզարմացնի մեզ։

Մոտավորապես սենց։ Ի դեպ, կարծում եմ ձայնագրությունը Հ1-ում արդեն կա։ :ok

Artgeo
28.12.2007, 14:17
Ի դեպ, հետո կարող եք համեմատել http://www.kp.ru/daily/24026/91876/ :D

dvgray
29.12.2007, 16:17
Ի՞նչ ակնկալիք ունեք Նախագահի խոսքից։ Այս պահին առաջարկում եմ սա քննարկել՝ հունվարի մեկից հետո կարող ենք կիսվել տպավորություններով։
Շատ վիրավորական է... :(
Ասածս քաղաքական երթատեքս չունի:
Իրականում շատ վիրավորական է հենց "Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ" -ի ենթատեքսից:

10 միլիոնից ավելի շատ թվաքանակ ունեցող ժողովուրդի մեջից, այդ ուղերձը խոսքի արվեստից այսքան հեռու մի մարդուց լսելը:

Ես չեմ նայելու, որ տրամս չփչացնեմ :):

Selene
29.12.2007, 19:24
Ես չեմ նայելու, որ տրամս չփչացնեմ :):

Անկեղծ ասած, ես ոչ մի տարի էլ չեմ լսում այդ ուղերձը, բացի վերջին շնորհավորական խոսքերից:) Կարծում եմ, որ անկախ այն բանից, sա ներկայիս նախագահի վերջին նախագահական ամանորյա ուղերձն է թե չէ, ուղերձի բովանդակության վրա շատ չնչին կազդի:think Հետաքրքիր կլիներ թեմային կից հարցում բացվեր, հնարավորություն տալով իմանալ, քանիսն են ընդհանրապես լսում նախագահի ամանորյա ուղերձը:

ChildOfTheSky
29.12.2007, 20:56
Չեմ կարծում, թե որևէ քաղաքական ենթատեքստ կլինի, միայն կարող է Սերժին փիար անել, բայց վայ տենց մարդու արած փիարին ;) արջի ծառայություն կլինի: Իսկ ընհանրապես նա կխոսի մեր տնտեսության արագ տեմպերով զարգացման, օտարերկրյա ներդրումների աճի, մեր ազգային արժույթի արժեվորման (ինչ ազգասեր ա չէ հնչում), Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում մեր երկրի վարած արտաքին քաղաքականության փայլուն հաղթանակների և իհարկե հյուսիսային պողոտայի բացման մասին: Մեկ էլ Թեղուտի մասին մի քիչ կխոսա:

P.S.
03.01.2008, 04:45
Ժող, ով է նայել, ինչպիսի՞ն էր...սովորակա՞ն

Ծով
04.01.2008, 01:47
Կաթողիկոսն ավելի լավ խոսեց:)
Իսկ Քոչարյանը..հա սովորական..դե ո՞նց ասեմ...
Ոնց որ ինչ-որ դեռևս օյաղ մարդու երկարոտ կենաց լիներ։ Կներեք էլի, բայց ախր նախագահի վերջին ուղերձ չէր:8

քաղաքացի
04.01.2008, 04:15
Ես չհասկացա թե ինչո՞ւ էր օպերատորը նախագահի միայն մի կեսը կադրի մեջ դրել: :esim

Կաթողիկոսը շատ ավելի երկար ճառեր ասեց գալիք նախագահական ընտրությունների հետ կապված, քան նախագահը: