PDA

Դիտել ողջ տարբերակը : Զուգահեռ աշխարհներ



Մանոն
26.12.2007, 11:51
Ես հասարակ մի Զինվոր եմ այս շախմատում: Ունեմ իմ դիրքը առջևի շարքում: Գիտե՞ք, առաջ ուրախանում էի, որ առաջ եմ կանգնած ու պաշտպանում եմ ինձնից կարևոր քարերին: Բայց հենց սկսվեց առաջին գրոհը, հասկացա, որ առաջինը մենք` զինվորներս ենք հարվածի տակ ընկնում:
Երբեմն կանգնում եմ իմ բաժին վանդակում ու միտք անում. տեսնես ո՞վ է ստեղծել այս շախմատը, սև ու սպիտակ դաշտերի բաժանել, հորինել կանոններ քարերի համար…Զգույշ հետևում եմ ամենքին: Այ օրինակ Ձին, ո՞վ կպատկերացներ, որ այդ բարի ու հավատարիմ կենդանին կարող է այդքան խորամանկ քայլեր անել, հմմ...Պատահում է քարերն աննկատ ընկնում են տուպիկի մեջ, հարկավոր է շա~տ աչալուրջ լինել այս շախմատում:
Ու հանկարծ մի քայլ առաջ եմ գնում: Բայց դեռ չեմ շտապում ուրախանալ, որովհետև այս շախմատում , եթե դու ըստ արարման Զինվոր ես, ուրեմն պիտի իմանաս, որ հանուն ինչ-որ հիմար թագավորի «վեհ գաղափարների» քեզ առաջինը կարող են զոհաբերել: Շարունակում եմ հետևել…Չէ, կարծես այս անգամ բախտս բերեց…Այստեղ, եթե լավ թիկունք չունեցար` վերջդ եկել է: Կանգնում եմ հիմա էլ սև դաշտի վրա, վտանգը կարծես անցավ, ինձ պաշտպանեց խելոք մի Փիղ: Ու այդպես անցնելով այս շախմատի իրար հաջորդող սև ու սպիտակ գծերով, շարունակում եմ միտք անել. գոնե Սպա լինեի, կամ էլ Փիղ: Ախր մի անգամ ես այս շախմատամարտում, այն էլ` Զ ինվոր…Իսկ Թագուհու մասին չեմ էլ համարձակվում երազել: Մտածում եմ ու աչքի պոչով նայում, թե ոնց է սիրուն ու խելացի Թագուհին սուրում աջ ու ձախ, անկյունից` անկյուն: Մեկ-մեկ անցնում է իմ կողքով, բայց ասես չի էլ նկատում:
Ու քայլ առ քայլ առաջ եմ գնում` անիծելով իմ սահմանափակ հնարավորությունները: Անգամ քեզ նման, բայց վերջում կանգանած Զինվորի հետ չես կարող ընկերանալ, ստիպված ես բավարարվել կողքիդ կանգնած հարևաններով, որովհետև սա է քո տեղը, սա` քեզ համար նախատեսված ուղին: Ու գնում եմ մի քայլ էլ առաջ. վերջին վանդակն է կարծես: Հոգնած, բայց հոգուս խորքում մի վերջին հույս փայփայած`թե կփոխվի մի բան իմ կյանքում, ոտքս դնում եմ սպիտակ այդ դաշտում: Ու այ քեզ հրա~շք… Մի ակնթարթում հասարակ Զինվորից վերածվում եմ չքնաղ մի Թագուհու… Սիրտս այնպես արագ է զարկում, ասես ուրախությունից ուզում է դուրս թռչել ու ձայնել բոլորին, որ այս շախմատում երբեմն իրականանում են նվիրական երազանքները անգամ `ինձ նման հասարակ մի Զինվորի…

Հ.Գ. ivy-ի լեզվով ասած` «Հեքիաթ շախմատ իմացողների համար»: Ծնվեց պահի տակ` աղջնակիս հետ շախմատ խաղալիս: :)

Cassiopeia
26.12.2007, 12:07
Մանոն ջան, ինչ սիրուն ու պարզ ես նկարագրել, ինչպես միշտ… իրոք ափսոս, որ շախմատից այնքան էլ գաղափար չունեմ:(

Dayana
26.12.2007, 12:14
:love իրական կյանքը այնքան սիրուն ես ներակայացրել շախմատի լեզվով :love

Tig
26.12.2007, 12:40
Հենց սկզբից կարդալուց ինձ թվաց, թե բանաստեղծություն եմ կարդում, հետո հացկացա, որ քո շնորհիվ բանաստեղծություն է ծնվում:)
Նվիրում եմ աղջնակիդ;)

* * *
Ես զինվոր եմ այս շախմատում,
Իմ դիրքն ունեմ սկզբի շարքում:
Անչափ շատ էի ուրախանում,
Որ արքային եմ պաշտպանում:
Բայց հենց առաջին իսկ քայլում
Հասկացա, որ զինվորներս ենք
Առաջինը հարվածների տակ ընկնում…
Եվ կանգնած իմ այս վանդակում,
Ինքս ինձ ես միտք եմ անում.
- Տեսնես ո՞վ է սա հորինել,
Սև ու սպիտակի բաժանել:

Ու հետևում եմ ամենքին`
Այ, օրինակ այս բարի ձին
Իմաստուն և հավատարիմ,
Կարող է լավ խորամանկել
Ու մի լավ փակուղի սարքել:

Եվս մեկ քայլ և սկսում եմ ես գիտակցել՝
Զինվորին են առաջինը զոհաբերել
Հանուն ինչ որ բութ արքայի
Ամպագորգոռ գաղափարի:

Մի քայլ ևս, սիտս դողաց
Թշնամու նավակի դիմաց,
Բայց խելոք փիղն իմ դաշնակից
Ինձ պաշտպանեց իմ թիկունքից:
Իսկ թագուհին այնքան բարձրից
Սուրաց դեպ վար աջ անկյունից,
Եվ վեհապանծ իր բարձունքից,
Չնկատեց նա նաև ինձ:

Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
Ընկա վերջին վանդակի մեջ,
Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
Թագուհի եմ` ահա և վերջ:


Հ.Գ. Շնորհակալություն, վաղուց մուսաս չէր այցելել::)

Ուրվական
26.12.2007, 12:46
Մանոն ջան, ապրես, շատ մեծ հաճույքով կարդացի: Իհարկե, երբեք պետք չէ մոռանալ, որ կարող ես թագուհի դառնալ, եթե զինվոր ես: Իսկ գիտես, մեկ զինվորով խաղադաշտի կենտրոնում մատ է արվում, օգտվելով, իհարկե, նաև այլ ֆիգունեի պաշտպանությունից: Զինվոր կա, թագուհի արժե: Դու հենց այդպիսինն ես:
Հ.Գ. Երեխային հաղթե՞լ ես, հա՞:angry: Բա մեղք չէ՞ր: Նենց էլ ասում ես, թագուհու վերածվեց:
:D;)

Դեկադա
26.12.2007, 15:38
Մանոն ջան , զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ:Դու էլ ձգտիր և կդառնաս թագուհի՝ թեկուզ քո իսկ ստեղծած աշխարհում:)

Մանոն
26.12.2007, 16:41
Հենց սկզբից կարդալուց ինձ թվաց, թե բանաստեղծություն եմ կարդում, հետո հացկացա, որ քո շնորհիվ բանաստեղծություն է ծնվում:)
Նվիրում եմ աղջնակիդ;)
***
Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
Ընկա վերջին վանդակի մեջ,
Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
Թագուհի եմ` ահա և վերջ:
Հ.Գ. Շնորհակալություն, վաղուց մուսաս չէր այցելել::)
Գիտես, ես էլ նկատել եի այդ կանոնավոր հանգավորումը, ու սկզբում ուզում էի բանաստեղծություն դարձնել: Բայց տեսա թույլ է ինձ մոտ այդ հանգավորումը`թողեցի…Անչափ շնորհակալ եմ, որ մտքերս կարդացել ու իրականացրել ես: Իրոք քեզ մոտ շատ ավելի լավ է ստացվել, բարեկամս :)

Մանոն ջան, ապրես, շատ մեծ հաճույքով կարդացի: Իհարկե, երբեք պետք չէ մոռանալ, որ կարող ես թագուհի դառնալ, եթե զինվոր ես: Իսկ գիտես, մեկ զինվորով խաղադաշտի կենտրոնում մատ է արվում, օգտվելով, իհարկե, նաև այլ ֆիգունեի պաշտպանությունից: Զինվոր կա, թագուհի արժե: Դու հենց այդպիսինն ես:
Հ.Գ. Երեխային հաղթե՞լ ես, հա՞: Բա մեղք չէ՞ր: Նենց էլ ասում ես, թագուհու վերածվեց:

Վայյ, Ուրվական ջան, բա մեկ-մեկ էդ երեխին ցույց չտամ, որ դեռ մի քիչ իրենից խելացի եմ :P Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար:

Մանոն ջան , զինվոր չէ այն զինվորը, որը չի ձգտում գեներալ դառնալ:Դու էլ ձգտիր և կդառնաս թագուհի՝ թեկուզ քո իսկ ստեղծած աշխարհում

Գայանե ջան, լավ ես ասում, չնայած խոսքը մենակ իմ մասին չէր, ավելի շատ զուգահեռներ էր տարվում շախմատի ու մեր իրականության հետ: :)

Լէգնա
26.12.2007, 17:41
* * *
Ես զինվոր եմ այս շախմատում,
Իմ դիրքն ունեմ սկզբի շարքում:
Անչափ շատ էի ուրախանում,
Որ արքային եմ պաշտպանում:
Բայց հենց առաջին իսկ քայլում
Հասկացա, որ զինվորներս ենք
Առաջինը հարվածների տակ ընկնում…
Եվ կանգնած իմ այս վանդակում,
Ինքս ինձ ես միտք եմ անում.
- Տեսնես ո՞վ է սա հորինել,
Սև ու սպիտակի բաժանել:

Ու հետևում եմ ամենքին`
Այ, օրինակ այս բարի ձին
Իմաստուն և հավատարիմ,
Կարող է լավ խորամանկել
Ու մի լավ փակուղի սարքել:

Եվս մեկ քայլ և սկսում եմ ես գիտակցել՝
Զինվորին են առաջինը զոհաբերել
Հանուն ինչ որ բութ արքայի
Ամպագորգոռ գաղափարի:

Մի քայլ ևս, սիտս դողաց
Թշնամու նավակի դիմաց,
Բայց խելոք փիղն իմ դաշնակից
Ինձ պաշտպանեց իմ թիկունքից:
Իսկ թագուհին այնքան բարձրից
Սուրաց դեպ վար աջ անկյունից,
Եվ վեհապանծ իր բարձունքից,
Չնկատեց նա նաև ինձ:

Սև, ու սպիտակ, ահա և վերջ,
Ընկա վերջին վանդակի մեջ,
Այ քեզ հրաշք շախմատի մեջ,
Թագուհի եմ` ահա և վերջ:




:hands , ախր որ ասում եմ...
ուզեցի շախմատ խաղալ սովորել :love

Apsara
26.12.2007, 18:05
Մանոն, իսկապես լավն էր, կարճ ու բովանդակալից, կյանքը մի շախմատի դաշտում, ինչպե՞ս առաջ չէի նկատել այդ չափ նմանությունը:):o

Ծով
26.12.2007, 19:46
Զիլ էր:):love
Կյանքը շախմատում հրաշալի է:) երբեմն...
էս պահին քո շնորհիվ...
Իսկ շախմատային ոչ թե ընթացքը , այլ կանխամտածված տակտիկան մենք ամեն օր կյանքում ներում ենք...:(:oy
Քո «Զինվորից» լավը չկա:)

Selene
26.12.2007, 20:21
Մանոն ջան, այնքան լավ ես ներկայացնում իրական կյանքը զուգահեռների միջոցով՝ այս անգամ էլ, շախմատը:love այնքան հակիրճ, բայց համով, պատմվածքի մեջ շատ հաղթող լավատեսություն կա:love, պայծառ գույներ, սեր…
Մի խոսքով՝ լավն էր:)

Մանոն
05.01.2008, 19:52
Մանոն, իսկապես լավն էր, կարճ ու բովանդակալից, կյանքը մի շախմատի դաշտում, ինչպե՞ս առաջ չէի նկատել այդ չափ նմանությունը:):o
:)

Քո «Զինվորից» լավը չկա
;)

Մանոն ջան, այնքան լավ ես ներկայացնում իրական կյանքը զուգահեռների միջոցով՝ այս անգամ էլ, շախմատը
Շնորհակալ եմ…իսկ այս կյանք-շախմատում հաղթելու համար, կանոններին պետք է լավ տիրապետել թերևս :)

ChildOfTheSky
05.01.2008, 22:00
:)
այս կյանք-շախմատում հաղթելու համար, կանոններին պետք է լավ տիրապետել թերևս :)
Եվ այդ ժամանակ յուրաքանչյուր զինվոր հնարավորություն կունենա հասնելու վերջնագծին: Դա շատ դժվար է , բայց հնարավոր:

Chuk
05.01.2008, 22:21
Շախմատային կյանքը շատ սիրուն էիր նկարագրել, Մանոն, շնորհակալություն :)

Կարդալիս առաջին անգամ սկսեցի մտքումս շախմատի խաղաքարերին կենդանի պատկերացնել, և, ինչքան էլ զարմանալի է, ստացվեց ու մտքումս մի ողջ շախմատային թագավորություն հարություն առավ... Միայն մի բան այդպես էլ չընկալեցի. զինվորների գլխերներին սաղավարտ կար, ու ես չէի հասկանում, նրանք տղա են, թե աղջիկ: Հետաքրքիր է անչափ... Երևի տղաներ են ամեն դեպքում, ուղղակի վերջում, երբ կարողանում են հասնել իրենց շարքի վերջին վանդակին, նախ ծիածանի տակով են անցնում, փոխում սեռը, և նոր... թագուհի դառնում :)

Grieg
06.01.2008, 00:30
Ես հասարակ մի Զինվոր եմ այս շախմատում: Ունեմ իմ դիրքը առջևի շարքում: Գիտե՞ք, առաջ ուրախանում էի, որ առաջ եմ կանգնած ու պաշտպանում եմ ինձնից կարևոր քարերին: Բայց հենց սկսվեց առաջին գրոհը, հասկացա, որ առաջինը մենք` զինվորներս ենք հարվածի տակ ընկնում:
այս մասը կարծում եմ առավել հետաքրքիր է :)

ivy
06.01.2008, 12:12
Մանոն, սիմվոլիզմը հոյակապ էր... Այն ինչ շախմատի դաշտում է, նույնն էլ իրական կյանքում է, ու դա լավ ներկայացված է պատմության մեջ: Ինձ շատ դուր եկավ: :)

Այգ
06.01.2008, 12:29
Կեցցե'ս Մանոն:
Կեանքի և ճատրակի շատ գեղեցիկ բաղդատում ես ներկայացրել:
Բոլոր հայերին մաղթում եմ գրածիդ հիման վրա վերգտնել իրենց ճատրակի սև ու սպիտակից դուրս:

ihusik
08.01.2008, 04:01
Լավն էր Մանոն ջան:)
Գիշերվա 1-ն է մոտ ու հա անդադար մտածում եմ գրածիդ հետ կապված տարբեր- տարբեր բաների մասին. 2 սկզբունքների՝ սևի ու սպիտակի, լույսի ու խավարի, բարու ու չարի, կնոջ և տղամարդու... թե այդ երկուսն ել չեն կարող լինել առանձին վերցրած ու փոխադարձաբար անհրաժեշտ են իրար ու նույն խաղի անբաժան մասերն են... մտածում էի որ կան իծնե թագուհիներ ու կան որ կյանքում են քո պատմվածքի նման դառնում են, , մտածում էի որ կան սև ու սպիտակ թագուհիներ ու մնացածներն ևս որոնք անցնում են կյանքի նման սև ու սպիտակ դաշտերով բազց կա մի ֆիգուր որ միայն մի ուղով է գնում սև կամ սպիտակ բայց կարող է նաև բացի առաջից ետ ևս գնա մինչդեռ զինվորը միայն առաջ կարող է գնալ... միայն առաջ:think էհ, ապրես դու Մանոն ջան, էլի քեզ հատուկ Լուսավոր թախիծ զգացի այս գրվածքում:) Զուգահեռ աշխարհներ;) դա էլ լավ էր:) կրկին համոզվեցի որ մարդ արտաքին աշխարհն ընկալում է այնպիսին ինչպիսին իր ներքնաշխարհն է - ինչ որ վերևում է այն էլ ներքևում, ինչ որ դրսում է այն էլ ներսում - մարդը՝ չափանիշն է ամեն բանի...:)

Եվ հետո, ինչու՞ շուտ չէիր ասում, որ շախմատ խաղալ գիտես:) դե լավ առաջին քայլի իրավունքն քոնն է. սկսի...:) սպիտակներն են սկսում:) վայ ասեցի ու մի բան էլ մտածեցի, տես ինչքան էլ հզոր լինի թագուհին խաղում, բայց առաջին քայլը նա չի կարող կատարել:)

lili-4
13.01.2008, 21:11
Ապրես, գեղեցիկ էր, նման կյանքին, որտեղ բոլորն էլ իրենց հոգում թագուհի են, բայց մինչև դրան հասնելը միայն չարություն են զգում նրա ձեռք բերումների հանդեբ, իսկ երբ հասնում են դրան, միայն բարձրունքի բերկրանքն են ապրում՝ մոռանալով նախկին ապրումները: Ցավոք ոչ բոլոր զինվորներն են թագուհի դառնալու բերկրանքն ապրում::think

Մանոն
16.10.2009, 14:52
Որոշեցի նոր թեմա չբացել մի փոքրիկ ստեղծագործության համար, կարծում եմ վերջինս նույնպես կարելի է համարել զուգահեռ կյանքից վերցված մի դրվագ…


Վարդը

Թովիչ վարդն աճել էր բլրակի գագաթին: Փարթամ տերևները ծածկում էին փշոտ սլացիկ ցողունը: Վայրի լինելով հանդերձ` նա ուներ քնքուշ, վարդագույն գլխիկ, որի պիրկ թերթիկների վրա ժամանակ առ ժամանակ նստում էին վաղորդյան ցողի կաթիլները` տալով ծաղկին աննկարագրելի փայլ: Շրջապատում բոլորը զմայլվում էին գեղանի վարդով, գովերգում նրա գեղեցկությունը, թարմությունն ու բույրը: Բայց ամենից շատ քնքուշ վարդով հիանում էր ցածրիկ բլրի տակով հոսող գետը, որն օրերով աչքը չէր կտրում իր գլխավերևում աճած, վեր սլացող հպարտ ծաղկից: Նա հոսում էր, կոհակներ տալիս, պարելով ուզում էր գրավել վարդի ուշադրությունը: Երբեմն հորձանք էր տալիս, ու ջրի կաթիլները ցայտում էին վարդի քնքուշ թերթերին: Վարդը կարծում էր գետակը խաղում է իր հետ, մեղմ քամուց թեքվում էր` նայում գետակի վրա ճոճվող իր արտացոլանքին ու զվարճանում: Բայց գետակին միայն թովիչ վարդի ժպիտն ու բույրը քիչ էին կարծես: Նա տենչում էր բարձրանալ ու փաթափվել ծաղկին: Իր հոսող ալիքներով օղակներ էր սարքում, երբեմն խուլ մռնչում, ասես վարդին իր մոտ էր կանչում: Բայց վարդն անհաղորդ էր գետակի խաղին, նայում էր վերևից ու շարունակում իր սլացքը դեպի ջերմ արևի լույսը: Այնժամ գետակը որոշեց ամեն կերպ հասնել վարդին: Առատ անձրևներից սկսեց բարձրանալ ու կատաղի ալիքներով զարնվել վրան կախված բլրակի հիմքին: Ու չհանդարտվելով` այնքան խփվեց ափի հողակույտին, որ մի գիշեր բլուրը տեղի տալով կատաղած ալիքներին` դղրդալով փլվեց գետի վրա` իր հետ գահավիժելով անկումից սարսափած վարդին: Գետը խենթացած կլանեց ծաղկին, իր գիրկն առավ ու հորձանք տալով հոսեց իրենից գոհ: Իր գալարների մեջ պտտեցրեց այդ ամենից դեռ ուշքի չեկած ծաղկին, ողողեց իր անձրևաջրերով, հետո ուժգնացած մի ալիքի հետ դուրս նետեց հեռու մի ափ և այլևս չտեսավ վարդին...
Լուսաբացը ողջունեց արթնացող բնությանը, շոյեց բազմերանգ ծաղիկներին, կանաչ դաշտերին, բայց չգտավ սիրուն վարդին: Գետակը լպիրշ մի հայացք ձգեց արևին ու հանդարտ շարունակեց հոսել իր հունով:

Մանոն
09.01.2010, 23:39
Լավն էր Մանոն ջան:)
Գիշերվա 1-ն է մոտ ու հա անդադար մտածում եմ գրածիդ հետ կապված տարբեր- տարբեր բաների մասին. 2 սկզբունքների՝ սևի ու սպիտակի, լույսի ու խավարի, բարու ու չարի, կնոջ և տղամարդու... թե այդ երկուսն ել չեն կարող լինել առանձին վերցրած ու փոխադարձաբար անհրաժեշտ են իրար ու նույն խաղի անբաժան մասերն են... մտածում էի որ կան իծնե թագուհիներ ու կան որ կյանքում են քո պատմվածքի նման դառնում են, , մտածում էի որ կան սև ու սպիտակ թագուհիներ ու մնացածներն ևս որոնք անցնում են կյանքի նման սև ու սպիտակ դաշտերով բազց կա մի ֆիգուր որ միայն մի ուղով է գնում սև կամ սպիտակ բայց կարող է նաև բացի առաջից ետ ևս գնա մինչդեռ զինվորը միայն առաջ կարող է գնալ... միայն առաջ:think էհ, ապրես դու Մանոն ջան, էլի քեզ հատուկ Լուսավոր թախիծ զգացի այս գրվածքում:) Զուգահեռ աշխարհներ;) դա էլ լավ էր:) կրկին համոզվեցի որ մարդ արտաքին աշխարհն ընկալում է այնպիսին ինչպիսին իր ներքնաշխարհն է - ինչ որ վերևում է այն էլ ներքևում, ինչ որ դրսում է այն էլ ներսում - մարդը՝ չափանիշն է ամեն բանի...:)

Եվ հետո, ինչու՞ շուտ չէիր ասում, որ շախմատ խաղալ գիտես:) դե լավ առաջին քայլի իրավունքն քոնն է. սկսի...:) սպիտակներն են սկսում:) վայ ասեցի ու մի բան էլ մտածեցի, տես ինչքան էլ հզոր լինի թագուհին խաղում, բայց առաջին քայլը նա չի կարող կատարել:)
Այս վերջին գրածդ նոր ընկալեցի,:think իսկապես թագուհին չի կարող առաջին քայլն անել, ու թերևս կյանքում էլ է այդպես: Կարծում եմ հեռու չէ այն օրը, որ կկարողանանք շախմատ խաղալ;), ինչպես խոստացել ես՝սպիտակներով խաղում եմ ես: :love

Lion
10.01.2010, 13:21
Manon

Ապրես, հիանալի ու թեթև պատմվածք էր, միաժամանակ բավականին խորը փիլիսոփայական մոտիվներով: Իրոք որ շախմատը, կրկնելով մեր կյանքը, հաճախ է բերում նման խոհերի...

http://www.akumb.am/showthread.php/31381-Ես-սիրած-մի-աղջիկ-ունեի?p=1682889&viewfull=1#post1682889

Դատարկություն
11.01.2010, 16:42
Մանոն ջան, «Զուգահեռ աշխարհներ»-ը ինձ հիշեցրեց Լուիս Քերոլի «Ալիսը անդրհայելային աշխարհում» գիրքը, էնտեղ էլ, Ալիսան, լինելով զինվոր, վերջում դառնում է թագուհի: Շա՜տ դուրս եկավ ու իրականում էլ` տեսնես ո՞վ է ստեղծել այս կյանքը /որ շախմատի շատ նման է/, սև ու սպիտակ դաշտերի բաժանել, հորինել կանոններ ու դերեր յուրաքանչյուրիս համար... Ու թողել է էն հույսը, որ յուրաքանչյուր մարդ, ով կյանքում զինվոր է, մի օր, հրաշքի արդյունքում, կդառնա իր երազածը :love

AniwaR
11.01.2010, 17:13
Մանոն ջան, «Զուգահեռ աշխարհներ»-ը ինձ հիշեցրեց Լուիս Քերոլի «Ալիսը անդրհայելային աշխարհում» գիրքը, էնտեղ էլ, Ալիսան, լինելով զինվոր, վերջում դառնում է թագուհի:

Ինձանից առաջ ընկար: :) Ես էլ նույնն էի ուզում ասել:

Շախմատային պատմվածքը չհավանեցի, 2-րդը՝ ոչինչ: