PDA

Դիտել ողջ տարբերակը : Հասմիկ Դալլաքյանի ստեղծագործությունները



Հասուլյո
26.12.2007, 11:30
Ձեզ կներկայացնեմ իմ ստեղծագործություններից:
Հարգանքներով…:)

Ավելացվել է 6 րոպե անց
ԻՄ ԱՆՀԱՍ ՍԵՐ

Եթե հանկարծ դու ինձ լքես,
Ինչ-որ մեկին տրվես, սիրես,
Մո խենթ սրտից ինձ դուրս հանես,
Միևնույն է մինչև մահ էլ կսպասեմ քեզ:
Կսիրեմ քեզ բոլորից շատ,
Կկարոտեմ առաջվա պես,
Ու կաղոթեմ ամեն գիշեր,
Որ երջանիկ լինես իմ սեր:
Թեկուզ լինես ինձնից հեռու,
Թեկուզ ապրես նրա համար,
Թեկուզ ինձ էլ դու չհիշես,
Միևնույն է կսիրեմ քեզ:
Ու թե մի օր հանկարծ տեսնես,
Եվ կարոտած դու ինձ նայես,
Լուռ կնայես, ոչինչ չասես,
Կամ գուցե ինձ դու չհիշես,
Հուշերիդ մեջ երբ դու փնտրես,
Սիրող մի սիրտ դու կգտնես,
Սիրող հայացք, սիրող աչքեր,
Չարտասանված տխուր խոսքեր:
Եթե հանկարծ դու որոշես,
Անցած օրերը վերադարձնես,
Ինձ չփնտրե¯ս, ինձ չփնտե¯ս,
Որովհետև չեմ լինի ես:
Օրեր կանցնեն ու դու կգաս
Գերեզմանիս մոտ կկանգնես,
Այնտեղ մի բան դու կկարդաս.
«Սիրում եմ քեզ, ԻՄ ՍԵՐ ԱՆՀԱՍ»:

Cassiopeia
26.12.2007, 11:39
Տերյանական ոճ կա ստեղծագործությանդ մեջ, կարդացվում է մի շչով, շարադրված է գեղեցիկ: Իսկ տողերումդ էլ կարելի է ընկալել սիրելիի երջանկությամբ երջանկանալու ձգտումը…
Ապրես:

Dayana
26.12.2007, 11:48
Շատ լավ ես գրել ապրես :)

Արամ
26.12.2007, 12:16
ես որ կարդում էի....Վեռ են քո գրածը հիշեցի`

Հ.Գ. Երեկ խոսում էի մի անձնավորության հետ, ասեց, որ ակումբը լցվել է գրողներով, ու ակումբ.ամ-ը պետք է փոխել գրող.ամ… ու մտածեցինք, երբ մեկը մյուսին գրողի ծոցն է ուղարկում, փաստորեն, ուղիղ ճանապարհով կուղարկի ակումբ
Իմ դուրը շատ եկավ:



Մո խենթ սրտից ինձ դուրս հանես,
Միևնույն է մինչև մահ էլ կսպասեմ քեզ:
Մենակ ստե հանգը լավը չի

Հասուլյո
26.12.2007, 13:38
ԳԱՐՈՒՆ Է, ՍԱԿԱՅՆ . . .

Դրսում գարուն է, արևն է շողում,
Թռչուններն են սիրուց փարվում,
Վարդերն իրենց քաղցր բույրով,
Խենթացնում են ինձ իրենց սիրով:

Գարուն է, սակայն իմ հոգում ձմեռ,
Աչքերը սրտիս չեն բացվել դեռ,
Հոգիս տխուր է ու միշտ խավար,
Արտասվում է նա ցավից անդադար:

Հարցնում ես ինձ. «Ինչու՞ ես տխուր,
Ինչու՞ չես ժպտում դու ամենուր»:
Ինչպես կարող եմ ժպտալ այսուհետ,
Սերս կորցրել եմ, ավա¯ղ, անհետ:

Սերս կորցրել եմ, ի՞նչ անեմ ես,
Սրտիս մրմուռը ոնց պատմեմ քեզ,
Մի՞թե սիրելուց տանջվում են այսքան,
Մի՞թե սերը լինում է դաժան:

Ինչպե՞ս կարող եմ մոռանալ ես,
Ինչպե՞ս կարող եմ չկարոտել քեզ,
Թէ որ ամեն մարդ առանց սրտի,
Մեկ րոպե անգամ չի կարող ապրի:

Ասում ես. «Գնա', քո ճամփով մենակ»,
Բայց չէ որ դու ես իմ ճամփան միակ,
Չեմ կարող ես իմ ճամփան թողնել,
Չեմ կարող սերը իմ սրտում մարել:

Օրերն անցնում են, ամիսներ դառնում,
Սակայն իմ սերը չի մարում սրտում,
Սերս դարձել է ավելի տանջող,
Կյանքս մաշվում է այդ սիրուց այրող:
Կյանքս դարձել է դժոխք չարքերի,
Ուր չարին անգամ չի հաղթում բարին:

Tig
26.12.2007, 13:52
Վատ չի, ուղղակի սիրո մասին բանաստեղծության մեջ պիտի մի քիչ երաժշտություն լինի, ես էդ երաժշտությունը այստեղ չզգացի: Տողերիդ վանկերի քանակի վրա ուշադրություն դարձրու:;)

Այ, առաջինի մեջ էդ երաժշտությունը կա:

Հասուլյո
27.12.2007, 11:19
ԱՅՍ Ի՞ՆՉ Է ԱՐԴՅՈՔ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես տառապում եմ, տանջվում, այրվում,
Գիշերվա մթում միշտ քեզ եմ փնտրում,
Երազներիս մեջ քեզ հետ եմ լինում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ամեն վայրկյան ես ես քեզ եմ հիշում,
Հայացքով ամենուր քեզ եմ որոնում,
Աչքերս քո խենթ աչքերն են տենչում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Քո մասին եմ անվերջ մտածում,
Ձեռքերս մեկնում, միշտ քեզ եմ գրկում,
Բայց դա լինում է լոկ երազներում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Քեզ տեսնելիս սիրտս է թրթռում,
Ուղեղումս մտքերս են իրար խառնվում,
Շուրթերս են խոսելիս դողդողում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես վախենում եմ, էլ չեմ դիմանում,
Ամեն րոպե ես քեզ եմ տենչում,
Սիրտս, ա¯խր, քեզ է կարոտում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ինձ խենթացնում մի քաղցր զգացում,
Ես հասկանում եմ ու խոստովանում,
Որ միայն ու միայն քեզ եմ ես սիրում:

Dayana
27.12.2007, 11:57
Քեզ հետ կատարվում է մի շատ լավ բան :) դու պուպուշ բանաստեղծություններ ես գրում :oy

Հասուլյո
28.12.2007, 12:03
ԵՐԲԵՄՆ ԹՎՈՒՄ Է

Երբեմն ինձ այնպես է թվում,
Որ շրջապատող աշխարհը մեծ,
Մանկան հեքիաթ է կարծես,
Հեքիաթ՝ հորինված ու կեղծ:

Եվ դու լինելով թագուհին հեքիաթի,
Քեզ հետ վարվում են քնքուշ ու բարի,
Ավարտը սկսվող ամեն մի մարտի
Միշտ լինում է խաղաղ ու բարի:

Սակայն աշխարհը հեքիաթ չէ մանկան,
Եվ ոչ էլ կեղծ ու հորինված այնքան,
Որ դու լինես թագուհին հեքիաթի,
Եվ քեզ հետ վարվեն քնքուշ ու բարի:

Աշխարհն այս չար է ու դաժան,
Չես կարող լինել երջանիկ այնքան,
Որ աչքերիդ նշույլը տխրության
Իսպառ վերանա, դառնա ուրախության:

Որ քո սիրտը ողջ կյանքում,
Զերծ մնա թախծից ու կարոտից,
Որ դու չլսես այնպիսի խոսքեր,
Որոնք հասցնեն խոցելի վերքեր:

Cassiopeia
28.12.2007, 12:29
Սիրուն էր:)

CactuSoul
03.01.2008, 23:33
Տերյանական ոճ կա ստեղծագործությանդ մեջ…
Հետաքրքիր է. այդ ե՞րբ է Ավետ Բարսեղյանի ազգանունը փոխվել, որ չեմ իմացել:think…

Թեպետ իրականում, անկեղծորեն, դու համեմատաբար ավելի լավ ես գրում, քան վերոնշյալ «հանճարը»;):

Հասուլյո
10.01.2008, 15:10
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԻՇԵՐ

Գիշերն է գալիս տխուր ու մթին,
Սիրո կարոտն է տանջում իմ հոգին,
Աչքերիցս լուռ արցունքն է կաթում
Ու բարձիս վրա լճակ է դառնում:

Ինչու՞ է գիշերն այսքան տանջալի,
Ուզում եմ դառնալ երկնային փերի,
Քնած ժամանակ թաքուն այցելել,
Ու ջերմ համբույրս շուրթերիդ թողնել:

Իսկ երբ քնից դու արթնանաս,
Շուրթերիդ վրա համբույրս զգաս,
Ոչինչ չխոսես, ի'մ սեր, ի'մ անգին,
Դու միայն լսիր իմ խենթ սրտին:

Հասուլյո
11.01.2008, 15:37
ՏԵՍԻԼՔ
Փողոցով քայլում, մարդիկ եմ տեսնում,
Բայց նրանց մեջ մեկին եմ փնտրում,
Հարազատ հայացք ու ծանոթ աչքեր,
Որոնց հիշում եմ այն օրից ի վեր:

Անցնում են մարդիկ և ինձ են նայում,
Սակայն ոչ մեկին ես չեմ նկատում,
Քայլում եմ անձայն, ինչպես ուրվական,
Կորցրել եմ նրան հավիտենական:

Այն օրից հետո դարեր են անցել,
Բայց նրա աչքերը ես չեմ մոռացել,
Մի քնքուշ հույս եմ իմ մեջ փայփայում,
Նրան գտնելու հետագա կյանքում:

Արդյո՞ք աշխարհում կան հրաշքներ,
Որոնք կարող են իրար ձուլել,
Սիրող ու տենչող երկու սրտեր,
Իրար ձգտող զույգ մարմիններ::love

Հասուլյո
03.12.2008, 13:51
Փոխվել եմ ես

Փոխվել եմ ես ցավոք,
Փոխվել է աշխարհն անողոք,
Փոխվել են նույնիսկ մարդիկ,
Փոխվել է նաև նա, իմ սեր:

Ինչու՞ է սիրտս այսքան թախծում,
Ինչու՞ է հոգիս այդքան լացում,
Մի՞թե այլևս ես այն չեմ, ինչ եղել եմ,
Մի՞թե ոչինչ չի մնացել ինձանից:

Ինչպե՞ս դա եղավ, ի՞նչ պատահեց,
Կյանքը ինչու՞ ինձ հարվածեց,
Մի՞թե սա է իմաստը կյանքի,
Կյանք չի լինում առանց տանջանքի…

Փոխվել եմ ես ցավոք,
Փոխվել է աչքերս, հայացքս,
Սիրտս, հոգիս, անգամ էությունս,
Փոխվել եմ ես այնքան շատ,
Որ չեմ ճանաչում ինձ հաճախ,
Որ ատում եմ ինձ այնքան շատ:

Բայց նա չեմ, ինչ կամ,
Սա ես չեմ, սա իմ կյանքը չէ,
Սա իմ սիրտը չէ, իմ սերը չէ,
Փոխվել եմ ես արդեն,
Փոխվել է տառապանքս,
Մտքերս, Երազներս,
Փոխվել եմ ես, ես այն չեմ,
Ես այն չեմ, ինչ եղել եմ,
Ես լրիվ ուրիշ մարդ եմ դարձել:

Չեմ կարողանում ինձ ճանաչել,
Չեմ կարող ինձ հասկանալ,
Չեմ կարող ինձ ներել,
Չէ որ սիրտս էլ է փոխվել:

:love:love:love

Հասուլյո
04.12.2008, 12:27
Խոստովանիր, մի՛ թաքցրու…

Եթե կյանքում գեթ մեկ անգամ դու կզգաս,
Որ քո սրտում ինձ համար էլ սեր չկա,
Որ քո մտքում իմ մասին մտքեր չկան,
Որ քո հոգին էլ չի զգում իմ կարիքը,
Խոստովանիր, մի՛ թաքցրու, խնդրում եմ:

Եթե հանկարծ ուրիշ սիրտ է քեզ գերել,
Ուրիշի աչքերն են քեզ թախծոտ նայել,
Ուրիշի շուրթերն են անունդ տվել
Եվ ուրիշին ես սեր խոստովանել,
Մի՛ թաքցրու, խոսի՛ր, խնդրում եմ:

Եթե հանկարծ դու ջերմության կարիք կզգաս,
Սիրո, քնքշանքի ու ջերմ համբույրի,
Բայց դա ի՛մը չի լինի, այլ մեկ ուրիշինը
Խոստովանիր, մի՛ թաքցրու, խնդրում եմ:

Միայն թե այդպես անտարբեր,
Այդպես սառնասիրտ դու մի վարվիր,
Այդպես անսեր հայացք մի գցիր,
Ես չեմ դիմանում, ես դա չեմ ուզում,
Ես չեմ ուզում լքված լինել,
Ես չեմ ուզում անվերջ արտասվել,
Այնպես, որ խոսի՛ր, մի՛ թաքցրու,
Ես կհասկանամ քեզ, պատկերացրու:

:love

Հայկօ
04.12.2008, 12:40
Եթե հանկարծ ուրիշ սիրտ է քեզ գերել,
Ուրիշի աչքերն են քեզ թախծոտ նայել,
Ուրիշի շուրթերն են անունդ տվել
Եվ ուրիշին ես սեր խոստովանել,
...

Այդպես սառնասիրտ դու մի վարվիր,
Այդպես անսեր հայացք մի գցիր,
...
Ես չեմ ուզում լքված լինել,
Ես չեմ ուզում անվերջ արտասվել,
Այնպես, որ խոսի՛ր, մի՛ թաքցրու,
Ես կհասկանամ քեզ, պատկերացրու:

Պարզապես մի խորհուրդ. աշխատիր այսպիսի (նույն քերականական ձևույթներից կազմված) հանգերից խուսափել: Դա կգեղեցկացնի ու «կլրջացնի» գործը: Նաև՝ դու բարձրաձայն կարդու՞մ ես քո գործերը գրելուց հետո: Ես, օրինակ, փոքր-ինչ անհարթություններ նկատեցի, մանավանդ՝ վանկային պլանում: Վանկերը հաշվելը դեռ բավարար չէ (չնայած կարևոր նախապայման է), պետք է նաև, որ տողերի ընդհանուր ռիթմը՝ շեշտադրությունը, «իրար բռնի»: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է. քեզ համար ավարտուն ստեղծագործությունը կարող է հենց ա՛յդ տեսքն ունենալ, վանկ-հանգն էլ դեռ պոեզիայի չափանիշ չէ, իհարկե: Ամեն դեպքում՝ եթե կուզենայիր ընդհանուրից առանձնանալ, գուցե մի քիչ փոխե՞ս ստեղծագործելուդ ոճը՝ թե՛ ձևական և թե՛ բովանդակային առումներով:

Rhayader
04.12.2008, 13:35
Վանո Սիրադեղյանի բանաստեղծությունները հիշեցի:;)
Ես շատ չարն եմ, բայց ինձ դուր չեկած բանը գովելով կգցեմ սեփական գովասանգիս գինը:
Չափազանց պրիմիտիվ հանգեր/ռիթմեր/պատկերներ էին: Դուրս չեկավ նաև ամերիկական վարդագույնով փաթեթավորված հայկական տառապելական խոսքերը:
Անկեղծություն ու վերապրած զգացմունքներ չտեսա:
Իհարկե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու ես այն ոչ ոքի չեմ փաթաթում:
3 բալլ 20-ից:

Հասուլյո
04.12.2008, 13:43
Վանո Սիրադեղյանի բանաստեղծությունները հիշեցի:;)
Ես շատ չարն եմ, բայց ինձ դուր չեկած բանը գովելով կգցեմ սեփական գովասանգիս գինը:
Չափազանց պրիմիտիվ հանգեր/ռիթմեր/պատկերներ էին: Դուրս չեկավ նաև ամերիկական վարդագույնով փաթեթավորված հայկական տառապելական խոսքերը:
Անկեղծություն ու վերապրած զգացմունքներ չտեսա:
Իհարկե, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու ես այն ոչ ոքի չեմ փաթաթում:
3 բալլ 20-ից:

Այն ինչ գրում եմ, նախօրոք չեմ մտածում բռնու՞մ է, թե՝ ոչ: ԻՆչ զգում եմ գրում եմ, դու սխալվում ես այն հարցում, որ անկեղծություն կամ վերապրած զգացմունքներ չկան, իսկ գո գնահատականը պահիր քեզ, կարելի էր միայն կարծիք ասել: «Դուրս չեկավ նաև ամերիկական վարդագույնով փաթեթավորված հայկական տառապելական խոսքերը» բացատրիր ի՞նչ ես ուզում ասել դրանով:
Առավել ևս չեմ գրում ինչ-որ մեկից գնահատական ստանալու համար:

Lion
04.12.2008, 14:13
Լավն էր:hands Հատկապես դուրս եկավ "ԻՄ ԱՆՀԱՍ ՍԵՐ"-ը:)

Rhayader
04.12.2008, 20:23
Այն ինչ գրում եմ, նախօրոք չեմ մտածում բռնու՞մ է, թե՝ ոչ: ԻՆչ զգում եմ գրում եմ, դու սխալվում ես այն հարցում, որ անկեղծություն կամ վերապրած զգացմունքներ չկան, իսկ գո գնահատականը պահիր քեզ, կարելի էր միայն կարծիք ասել: «Դուրս չեկավ նաև ամերիկական վարդագույնով փաթեթավորված հայկական տառապելական խոսքերը» բացատրիր ի՞նչ ես ուզում ասել դրանով:
Առավել ևս չեմ գրում ինչ-որ մեկից գնահատական ստանալու համար:

Եթե չես գրում գնահատական ստանալու համար, մի վիրավորվիր ցածր գնահատականից: Ես նախորոք նշեցի, որ միայն իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում ու ոչ ոքի այն չեմ փաթաթում:

իսկ գո գնահատականը պահիր քեզ
Ֆորումը նախատեսված է կարծիքներ փոխանակելու համար, ու ոչ միայն դրական: Ես բոլոր հիմքերն ունեմ կարծիքս այստեղ արտահայտելու:
Իրականում, կարծում եմ, դու գրել ես, որ քեզ գովեն ու ասեն՝ վայ ինչ լավն ես, վայ ինչ տաղանդավոր ես, ու հակառակ կարծիք լսելիս՝ միանգամից նման ռեակցիա ես տալիս:
Ես բնավ չեմ պնդում, թե դու անտաղանդ ես: Նման բաների մասին ես չեմ, որ պիտի դատեմ, այլ ժամանակը:

բացատրիր ի՞նչ ես ուզում ասել դրանով:
ամերիկական վարդագույնով փաթեթավորված ասելով ես ի նկատի ունեմ պաթետիկ ու ամպագորգոռ լեքսիկոնն ու «նրբիկ» պատկերները, իսկ հայկական տառապելականը արհեստականորեն ստեղծված դատապարտվածությունն ու պսևդոմռայլությունն է:

Dayana
05.12.2008, 00:20
Հաս, ապրես որ վերադարձել ես ;)

Հասուլյո
05.12.2008, 11:05
Եթե չես գրում գնահատական ստանալու համար, մի վիրավորվիր ցածր գնահատականից: Ես նախորոք նշեցի, որ միայն իմ սուբյեկտիվ կարծիքն եմ արտահայտում ու ոչ ոքի այն չեմ փաթաթում:

Իրականում, կարծում եմ, դու գրել ես, որ քեզ գովեն ու ասեն՝ վայ ինչ լավն ես, վայ ինչ տաղանդավոր ես, ու հակառակ կարծիք լսելիս՝ միանգամից նման ռեակցիա ես տալիս:
Ես բնավ չեմ պնդում, թե դու անտաղանդ ես: Նման բաների մասին ես չեմ, որ պիտի դատեմ, այլ ժամանակը:


Ամեն դեպքում քո բացասական էներգիան կարիք չկա, որ փոխանցես մյուսներին, կարելի է արտահայտվել առանց դիմացինին վիրավորելու:

Ավելացվել է 2 րոպե անց

Հաս, ապրես որ վերադարձել ես ;)

Բարև Dayana ջան, ո՞նց ես: Վերադարձել եմ, բայց սկսում եմ կասկածել, ճի՞շտ եմ արել, թե՝ ոչ

Rhayader
05.12.2008, 11:09
Ամեն դեպքում քո բացասական էներգիան կարիք չկա, որ փոխանցես մյուսներին, կարելի է արտահայտվել առանց դիմացինին վիրավորելու:

Իմ ասածի մեջ, եթե ուշադիր կարդաս, վիրավորական բան չկա: Իսկ եթե դու միայն պուպուշ վարդագույն ռեակցիաներ ես սպասում, ապա բարի գալուստ իրական աշխարհ:
Ես ոչ պուպուշ եմ, ոչ վարդագույն: Գովասանքի արժանին երբեք չեմ ժլատանում գովելիս: Բայց քննադատելիս էլ անողորմ եմ:

Lion
05.12.2008, 14:06
Հասուլյո ջան

Թեթև տար. անձամբ ինձ քո գրածները դուր են գալիս, այնպես որ եթե թեկուզ մեկ մարդու մոտ դու դրական հույզեր ես արթնացրել, ուրեմն քո բանաստեղծությունները արժեին, որ գրվեին...

Կողքի թեմաներով հեսա 1 շաբաթա գրեթե ամբողջովին անարդար տեղը քանդում-հավաքում են 10 տարվա ջանքերիս արդյունքը հանդիսացող գիրքը, չեմ նեղվում, դու նեղվում ես:)

Չտխրես - իմ կարծիքով բանաստեղծություններդ արժեին, որ գրվեին...

Հասուլյո
05.12.2008, 15:17
Հասուլյո ջան

Թեթև տար. անձամբ ինձ քո գրածները դուր են գալիս, այնպես որ եթե թեկուզ մեկ մարդու մոտ դու դրական հույզեր ես արթնացրել, ուրեմն քո բանաստեղծությունները արժեին, որ գրվեին...

Կողքի թեմաներով հեսա 1 շաբաթա գրեթե ամբողջովին անարդար տեղը քանդում-հավաքում են 10 տարվա ջանքերիս արդյունքը հանդիսացող գիրքը, չեմ նեղվում, դու նեղվում ես:)

Չտխրես - իմ կարծիքով բանաստեղծություններդ արժեին, որ գրվեին...

Շնորհակալ եմ հանգստացնելու համար, որոշել էի էլ չգրեի իմ բանաստեղծություններից, բայց կգրեմ, որպեսզի քեզ նման բարի մարդիկ կարդան և իրենց կարծիքն ասեն, և ոչ թե 20-բալանոց համակարգով գնահատեն::aha:aha

Արշակ
05.12.2008, 16:11
Հասմիկ, փաստորեն Ձեր ստեղծագործությունների մասին միայն դրական կարծիքներն է թույլատրվում արտահայտել, հա՞։ :'

Rhayader
05.12.2008, 16:18
Հասմիկ, փաստորեն Ձեր ստեղծագործությունների մասին միայն դրական կարծիքներն է թույլատրվում արտահայտել, հա՞։ :'

Ու ավտոմատ գրանցվում ես չար մարդկանց սև ցուցակում:D:D:D

Գալաթեա
05.12.2008, 16:19
Հասմիկ, փաստորեն Ձեր ստեղծագործությունների մասին միայն դրական կարծիքներն է թույլատրվում արտահայտել, հա՞։ :'

Փաստորեն :)

Lion
05.12.2008, 18:33
Շնորհակալ եմ հանգստացնելու համար, որոշել էի էլ չգրեի իմ բանաստեղծություններից, բայց կգրեմ, որպեսզի քեզ նման բարի մարդիկ կարդան և իրենց կարծիքն ասեն, և ոչ թե 20-բալանոց համակարգով գնահատեն::aha:aha

Ստեղծագործիր և ցրիր դրական էներգիա, որը քեզ մոտ լավ է ստացվում...

Թեկուզ լինես ինձնից հեռու,
Թեկուզ ապրես նրա համար,
Թեկուզ ինձ էլ դու չհիշես,
Միևնույն է կսիրեմ քեզ:

Շատ հուզիչ տողեր են...

NetX
18.11.2010, 18:13
ԱՅՍ Ի՞ՆՉ Է ԱՐԴՅՈՔ ԻՆՁ ՀԵՏ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես տառապում եմ, տանջվում, այրվում,
Գիշերվա մթում միշտ քեզ եմ փնտրում,
Երազներիս մեջ քեզ հետ եմ լինում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ամեն վայրկյան ես ես քեզ եմ հիշում,
Հայացքով ամենուր քեզ եմ որոնում,
Աչքերս քո խենթ աչքերն են տենչում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Քո մասին եմ անվերջ մտածում,
Ձեռքերս մեկնում, միշտ քեզ եմ գրկում,
Բայց դա լինում է լոկ երազներում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Քեզ տեսնելիս սիրտս է թրթռում,
Ուղեղումս մտքերս են իրար խառնվում,
Շուրթերս են խոսելիս դողդողում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես վախենում եմ, էլ չեմ դիմանում,
Ամեն րոպե ես քեզ եմ տենչում,
Սիրտս, ա¯խր, քեզ է կարոտում:

Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ինձ խենթացնում մի քաղցր զգացում,
Ես հասկանում եմ ու խոստովանում,
Որ միայն ու միայն քեզ եմ ես սիրում:

Չգիտեմ թե ով ա ումից օգտվել


Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես հրդեհվում եմ, տառապում, վառվում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Ուրիշների հետ քեզ հետ եմ խոսում:
Մի անգամ տեսել, չեմ մոռացել քեզ
Այլոց միշտ տեսնում, բայց չեմ հիշում ես:

Ոմանք շահում են քեզ չսիրելուց,
Ես ինչ՞ու պիտի տուժեմ սիրելուց,
ԵՎ գուցե այն չես ինչ կարծում եի ես
Բայց ուշ է արդեն, ես սիրում եմ քեզ,
Ես սիրում եմ քեզ ու տանջվում այնպես
Որ քիչ է մնում նույնիսկ ատեմ քեզ:

Քեզ հանդիպելը երազ է անբիծ,
Բայց սարսափում եմ այդ հանդիպումից,
ԵՎ այնպես խորն եմ սիրում տանջալից
Որ չեմ ցանկանա այդպես սիրես ինձ:

Դու չես ցանկանում ինձ ոչինչ ասել,
Դու ինձ չես ուզում նույնիսկ բարեւել,
Գուցե չես ուզում նաեւ տեսնել,
Ու չես կամենում ինձ հետ զրուցել,
Էլ ինչու եմ ես ինձ այսպես տանջում
Հավերժ քո մասին ես միշտ մտածում:

Իմ հիվանդ հոգում դժվար թե գտնես
Բացի քեզնից ուրիշ մի անուն,
Սակայն ուզում եմ մոռանալ ես քեզ
Հոգուս խորքից ընդմիշտ դուրս վանել,
Այսքան շատ տանջող անունդ կանթեղ,
Այսքան շատ հպարտ հայացքդ անթեր
Բայց կրկին մի ձայն բարի, շատ բարի,
Ինձ ասում է միշտ. □Այդպես մի շտապիր,
Ու տանջվիր անվերջ ու շատ մտածիր,
Բայց նրան երբեք դու մի մոռացիր…

Rhayader
18.11.2010, 20:31
Իսկ ի՞նչ մեջբերում էր, Նեթ:

NetX
17.12.2010, 00:56
Իսկ ի՞նչ մեջբերում էր, Նեթ:
ուրիշի ստեղծագործություն էր, ցավոք հեղինակն ինձ համար անհայտ է
;)

erexa
17.12.2010, 01:47
Հասմիկ ջան բացասական կարծիքները թող ձեզ չհուզեն, եթե ինչ որ մարդիկ ձեր գրածները չեն հավանում դա դեռ չի նշանակում, որ ձեր ստեղծագործությունները գործ չեն, եթե գրել եք ուրեմն ինչ որ տաղանդ ունեք, ես գնահատում եմ ձեր աշխատանքը, ապրեք: :)

AniwaR
17.12.2010, 10:33
Այս ի՞նչ է արդյոք ինձ հետ կատարվում,
Ես հրդեհվում եմ, տառապում, վառվում,
Բոլոր ձայներում քո ձայնն եմ լսում,
Ուրիշների հետ քեզ հետ եմ խոսում:
Մի անգամ տեսել, չեմ մոռացել քեզ
Այլոց միշտ տեսնում, բայց չեմ հիշում ես:

Ոմանք շահում են քեզ չսիրելուց,
Ես ինչ՞ու պիտի տուժեմ սիրելուց,
ԵՎ գուցե այն չես ինչ կարծում եի ես
Բայց ուշ է արդեն, ես սիրում եմ քեզ,
Ես սիրում եմ քեզ ու տանջվում այնպես
Որ քիչ է մնում նույնիսկ ատեմ քեզ:

Քեզ հանդիպելը երազ է անբիծ,
Բայց սարսափում եմ այդ հանդիպումից,
ԵՎ այնպես խորն եմ սիրում տանջալից
Որ չեմ ցանկանա այդպես սիրես ինձ:

Դու չես ցանկանում ինձ ոչինչ ասել,
Դու ինձ չես ուզում նույնիսկ բարեւել,
Գուցե չես ուզում նաեւ տեսնել,
Ու չես կամենում ինձ հետ զրուցել,
Էլ ինչու եմ ես ինձ այսպես տանջում
Հավերժ քո մասին ես միշտ մտածում:

Իմ հիվանդ հոգում դժվար թե գտնես
Բացի քեզնից ուրիշ մի անուն,
Սակայն ուզում եմ մոռանալ ես քեզ
Հոգուս խորքից ընդմիշտ դուրս վանել,
Այսքան շատ տանջող անունդ կանթեղ,
Այսքան շատ հպարտ հայացքդ անթեր
Բայց կրկին մի ձայն բարի, շատ բարի,
Ինձ ասում է միշտ. □Այդպես մի շտապիր,
Ու տանջվիր անվերջ ու շատ մտածիր,
Բայց նրան երբեք դու մի մոռացիր…

Գրեթե 100 % համոզված եմ, որ ինչ-որ հայտնի գրողի բանաստեղծություն է: Տերյան կամ նման մի բան: Հաստատ հիշում եմ, որ մեր դպրոցական հանդեսներից մեկի ժամանակ երեխեքից մեկն էս արտասանել ա::D

Moonwalker
17.12.2010, 11:03
Գրեթե 100 % համոզված եմ, որ ինչ-որ հայտնի գրողի բանաստեղծություն է: Տերյան կամ նման մի բան: Հաստատ հիշում եմ, որ մեր դպրոցական հանդեսներից մեկի ժամանակ երեխեքից մեկն էս արտասանել ա::D

Էն որ ասում են цитируя классика, հիմա մերն ա. մարդիկ որպես հայտնի սիրային բանաստեղծություն են մեջբերել.
http://www.vostorzhestvovat.ru/index-b-index-1399603.phtml

:D:D Дожили.

AniwaR
17.12.2010, 11:41
Էն որ ասում են цитируя классика, հիմա մերն ա. մարդիկ որպես հայտնի սիրային բանաստեղծություն են մեջբերել.
http://www.vostorzhestvovat.ru/index-b-index-1399603.phtml

:D:D Дожили.

Ճիշտն ասած՝ լավ չհասկացա ինչ էիր ուզում դրանով ասել: Հասկացածիս էլ էն հասկացա, որ ժխտում ես, որ հայտնի գրողի բանաստղեծություն է՝ ինչ-որ անկապ բլոգի հղում տալով, որում նույնպես գրված չէ, թե հեղինակն ով է: Հենց էդ նույն բլոգում, կրկին անգամ՝ առանց հեղինակին նշելու, մեջբերված է Սևակի «Դու» բանաստեղծությունը.


Դո՛ւ՝
երկու տառ,
Դո՛ւ՝
հասարակ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...
Ու ես գարնան հողի ն՚ման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...


Որը նույնիսկ իմ նման հայ գրականությունից անտեղյակ մարդը կարող է 100 % համոզվածությամբ պնդել, որ Սևակինն է:

Ուզում եմ ասել՝ չանցավ: :)

Խմբագրում. նոր նայեցի, Սևակից էլի մի երկու բան կար: Վախենամ հենց էդ մեկն էլ ա Սևակ::D

Moonwalker
17.12.2010, 11:57
Ճիշտն ասած՝ լավ չհասկացա ինչ էիր ուզում դրանով ասել: Հասկացածիս էլ էն հասկացա, որ ժխտում ես, որ հայտնի գրողի բանաստղեծություն է՝ ինչ-որ անկապ բլոգի հղում տալով, որում նույնպես գրված չէ, թե հեղինակն ով է: Հենց էդ նույն բլոգում, կրկին անգամ՝ առանց հեղինակին նշելու, մեջբերված է Սևակի «Դու» բանաստեղծությունը.

:lol:lol:lol
Նոր ես էլ գրածս կարդացի ու հա մի տեսակ երկիմաստ էր (ես էլ ինձնից բան չհասկացա:pardon):
Իրականում ասածս էն էր, որ դժվար թե ուրիշներն էլ մեջբերեին սույն թեմայի հեղինակի տողերը::think Կարճ ասած հետդ լրիվ համաձայն եմ: Սևակային առատ մեջբերումներին ես էլ ուշադրություն դարձրի: Մենակ իմաստը չեմ հասկանում ուրիշի (ենթադրաբար լավ էլ հայտի ուրիշի:)) ) մտքերը սեփականի տակ «սաղացնելու»:

NetX
19.12.2010, 03:16
Գրեթե 100 % համոզված եմ, որ ինչ-որ հայտնի գրողի բանաստեղծություն է: Տերյան կամ նման մի բան: Հաստատ հիշում եմ, որ մեր դպրոցական հանդեսներից մեկի ժամանակ երեխեքից մեկն էս արտասանել ա::D

Համուզված եմ, որ հայտնի գրողի բանաստեղծություն չէ,
սրանից որոշ ժամանակ առաջ փորձել եմ բանաստեղծության "կլյուչեվոյ" տողերից պոիսկավիկներում փնտրել, ընդամենը հանդիպել եմ բլոգային կամ ֆորումային տիպի մի քանի copy-past-երի, առանց հիշատակելու հեղինակին, այս բանաստեղծությունը ինձ է հասել մոտ 10 տարի առաջ 1-2 կուրսում ու "շատ չերեզներով", մի տետր էր որում հավաքված էին սիրային, ավելի ճիշտ սեր խոստովանելու բանաստեղծություններ… Գրականությունից շատ հերու եմ եղել, բայց ինձ միշտ հետաքրքրել է, թե ով այդ բանաստեղծության հեղինակը :)

Մի խոսքով, առանձնահատուկ ցանկություն չունեմ թեմայի հեղինակի ПлагиатЪ-ի աստիճանը որոշելուն, ամեն դեպքում արդեն պարզ է թե որից դեպի որն է copy-past գնացել, կամ միգուցե թեմայի հեղինակը ժամանակին կարդացել է ու տպավորվել է, իսկ տարիներ հետո ոգեշնչվածության ժայթքման ընթացքում անգիտակցաբար copy-past էր են գնացել :) շատ ծավալվեցի, ինձ համար էականն էր գտնել իմ մեջբերած տողի հեղինակին, բայց փաստորեն ոչ ոք տեղեկացված չէ:(

My World My Space
19.12.2010, 09:14
Իսկ միգուցե Տաթև՞ը կիմանա.....

http://hayland.am/Blog/ViewPost.aspx?PostID=16618#firstComment

Հայլենդում գրանցված մարդիկ կարող են հարցնել.....