PDA

Դիտել ողջ տարբերակը : Sartorius-ի ստեղծագործությունները ««Ակումբի»» համար



Sartorius
26.12.2007, 01:49
Կուզենայի ես աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ,
Ու երազանքի տերևների մեջ, կարոտըս խեղդել քո դռան առաջ,
Լույս արևագալի շողերի միջից, համբույրէ անձրև հեղել քո վրա,
Ու քո մարմարյա մարմնին թաքուն, գիշերվա դողեր բերել լուսավառ...
Ես կուզենայի երկինքը պեղել, ու արեգակի զամբյուղը լցնել աստղերով անթիվ,
Ու շաղ տալ աստղերը քո մազերի մեջ, իսկ արեգակէ զամբյուղը դարձնել մի մեծ հայելի,
Որ դու քեզ տեսնես, ու ճանաչես ինձ...
Կուզենայի ես աշնան թախիծը դարձնել մրգեր.
Պատկերացնո՞ւմ ես, ամենուր մրգեր, մարդիկ քայլում են, թափվում են մրգեր,
Մարդիկ ծառեր են`քայլող ծառեր են երեկվա մարդիկ,
Իսկ ես նրանց հույզերից ծնված աշնան տերև եմ,
Դեղնած տերև եմ քո ճանապարհին,
Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...

Chilly
26.12.2007, 08:47
գեղեցիկ, ամբողջական ու հզոր պատկեր...
ապրես, դուրըս եկավ...
խորհուրդ կտայի ստեղծագործությանդ երաժշտականությանը քիչ ավելի ուշադրություն դարձնել...

Dayana
26.12.2007, 09:49
գեղեցիկ, ամբողջական ու հզոր պատկեր...
ապրես, դուրըս եկավ...
խորհուրդ կտայի ստեղծագործությանդ երաժշտականությանը քիչ ավելի ուշադրություն դարձնել...

համամիտ եմ Chilly-ի հետ, լավն է ,ուղղակի հղկելու շատ բաներ կան :)

rainbow
26.12.2007, 09:54
Կուզենայի ես աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ,
Ու երազանքի տերևների մեջ, կարոտըս խեղդել քո դռան առաջ,
Լույս արևագալի շողերի միջից, համբույրէ անձրև հեղել քո վրա,
Ու քո մարմարյա մարմնին թաքուն, գիշերվա դողեր բերել լուսավառ...
Ես կուզենայի երկինքը պեղել, ու արեգակի զամբյուղը լցնել աստղերով անթիվ,
Ու շաղ տալ աստղերը քո մազերի մեջ, իսկ արեգակէ զամբյուղը դարձնել մի մեծ հայելի,
Որ դու քեզ տեսնես, ու ճանաչես ինձ...
Կուզենայի ես աշնան թախիծը դարձնել մրգեր.
Պատկերացնո՞ւմ ես, ամենուր մրգեր, մարդիկ քայլում են, թափվում են մրգեր,
Մարդիկ ծառեր են`քայլող ծառեր են երեկվա մարդիկ,
Իսկ ես նրանց հույզերից ծնված աշնան տերև եմ,
Դեղնած տերև եմ քո ճանապարհին,
Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...


Շատ գեղեղիկ բանաստեղծություն էր, մեծապես տպավորված եմ

Tig
26.12.2007, 10:11
ինձ էլ դուր եկավ;)

Cassiopeia
26.12.2007, 11:20
Շաաատ գեղեցիկ էր, ապրես, շարունակի…

Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
Հոյակապ է ասված

Ariadna
26.12.2007, 12:24
Շատ դուրս եկավ, ապրես։ Մի տեսակ աչքիս առաջ էդ ամեն ինչը պատկերացրեցի ու մտածեցի, որ կարելի էր հետաքրքիր սյուռեալիստական նկար ստեղծել։ Ափսոս շնորհք չունեմ նկարելու:)

Ծով
26.12.2007, 20:11
Ու դու ամեն Աստծո օր, քայլում ես անշտապ, իմ տերևակերպ հոգին փշրելով,
Ու չես էլ հասկանում, որ խշխշոցի մեջ դու քեզ ես փշրում.
Ոնց կուզենայի աշունը գրկել, ու բերել լցնել պատուհանիդ տակ...
Էս հատվածը հատկապես ամեն ինչ արժեր...:)

StrangeLittleGirl
26.12.2007, 22:33
Ինձ էլ Ալիզի նշած տողերը դուր եկան:
Հազվադեպ է պատահում, որ սիրո մասին ստեղծագործությունների կողքով անտարբեր չեմ անցնում: Սա այդ դեպքերից է: Պատկերներն ուժեղ էին, տպավորիչ: Միայն մի քանի անհարթություն, լեզվական թերություն կար:
Իսկ փորձե՞լ ես ոչ սիրո մասին գրել:

Sartorius
26.12.2007, 23:01
Վազել այնքան, որքան ոտքերումդ ուժ կա... կանգնել այնտեղ, որտեղ հողը տենչում է քեզ, մեռնել այնտեղ, որտեղ ծնվում է սերը. Միևնույն է, ժամանակը գերի է…

Amaru
26.12.2007, 23:18
նորի՞ց սեր… :)

սիրում եմ, երբ մի շնչով ա կարդացվում… :) մի շնչով չկարդացի, բայց դուրս եկավ, շատ :) հա, լավ են նկատել ինձ թվում ա. պարզապես մշակել ա պետք :)
ոճդ կայֆն ա :)

Sartorius
26.12.2007, 23:23
Դեղին գիշերվա լույսերից վերև, թել-թել երազներ կերգեն թաքուն,
Ու անրջակալ աստղերի փայլից, փշրված լամպեր կշողան կրկին,
Սուրբ կապտականաչ մարմիններ եղծված` պարեր կպարեն ինքնամաքրումի,
Դեղին գիշերվա լույսերից վերև`հույզերից վերև, կծնվեն մարդիկ…
Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին,
Ու մոլագարության շղարշներ հագած`
Մարդ ու հրեշտակ, աստվածներ դարձած` կծնվեն նորից,
Դեղին գիշերվա լույսերից վերև…

Cassiopeia
27.12.2007, 10:25
Շատ հետաքրքիր ոճ ունես, ու մտքերդ շարադրելու հոյակապ բառաշղթա ես ընտրել…

Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին
Ինչ-որ առումով, վերջին բանաստեղծությունից ելնելով (հատկապես մեջբերված տողերից), ոճդ նմանեցրի Շանթի "Հին Աստվածներ" ստեղծագործությանը…

Chilly
27.12.2007, 12:22
Դեղին գիշերվա լույսերից վերև, թել-թել երազներ կերգեն թաքուն,
Ու անրջակալ աստղերի փայլից, փշրված լամպեր կշողան կրկին,
Սուրբ կապտականաչ մարմիններ եղծված` պարեր կպարեն ինքնամաքրումի,
Դեղին գիշերվա լույսերից վերև`հույզերից վերև, կծնվեն մարդիկ…
Ու մարդ ու հրեշտակ իրար խառնված` շուրջպարի կելնեն, ձեռքերում Արեվ,
Թերևս կարմիր լուսիններ հագած` աստվածները տաք,
Գինով ու լկտի նույնպես միանան այս խրախճանքին,
Ու մոլեգնության շղարշներ հագած`
Մարդ ու հրեշտակ, աստվածներ դարձած` կծնվեն նորից,
Դեղին գիշերվա լույսերից վերև…

Հիանալի երևակայության ու մտքի դրսևորում, պատկերներդ կայուն են, համարձակ ու տպավորիչ, էդպես էլ շարունակիր, ուշի-ուշով հետևում եմ... ;)