Դիտել ողջ տարբերակը : Վստահել նշանակու՞մ է հավատալ...
VisTolog
25.12.2007, 13:34
Եթե վստահում ես, ինչ որ մեկին, նշանակու՞մ է հավատում ես նրան, հավատում ես որ նա կկատարի իր գործն այնպես, ինչպես, որ պետք է:
Վստահությունը աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր զենքերից է...
BusinessMen
25.12.2007, 15:39
Իմ կարծիքով վստահել նշանակում է ոչ թե հավատալ տվյալ անձի ամեն խոսքին կամ քայլին, այլ հավատալ, որ նա քո լավն է ուզում, քեզ երջանիկ է ուզում տեսնել, բայց դա չի նշանակում որ ամեն խոսքին ու քայլին պետք է հավատալ…
Այսինքն հետևություն, ընդհանուր առմամբ, վստահել չի նշանակում հավատալ…
Իմ կարծիքով հավատում են վստահված մարդկանց, ես հավատում եմ բոլոր նրանց ում վստահում եմ:
Ես հավատում եմ այն մարդկանց, ում վստահում եմ (նրանք բավականին քիչ թվով մարդիկ են)… Բայց հաճախ մենք հավատում ենք մարդկանց, ում սովորաբար չենք վստահում.:(
Կարող եք ինձ բացատրել ո՞նց եք կապում վստահելը հավատալու հետ
Ընդհանրապես տարբեր բաներ են, թե ես հարցը լավ չեմ հակացել :bux:
Մեկը մյուսի հետ կապված բաներ են, բայց նույն բանը չի :ok
Ոնց որ ասես բարևել նշանակում է հարցնել ո՞նց ես:
Եթե վստահում ես ինչոր մեկին, ուրեմն պետք է հավատաս նրան: :)
ինձ հետաքրքիր է Այո քվեարկողները այնպիսի մարդ չունե՞ն, որ վստահեն, բայց որոշ հարցերով չհավատան, և վերջապես վստահել և հավատալ միաժամանակ նշանակում է ինքդ քեզ նվիրել ինչ-որ մեկին, որը ես չեմ ընդունում
ինձ հետաքրքիր է Այո քվեարկողները այնպիսի մարդ չունե՞ն, որ վստահեն, բայց որոշ հարցերով չհավատան, և վերջապես վստահել և հավատալ միաժամանակ նշանակում է ինքդ քեզ նվիրել ինչ-որ մեկին, որը ես չեմ ընդունում
Եթե ես իմ ծանոթ բժշկին վստահում եմ որպես բժիշկ, ինքնըստինքյան ես հավատում եմ բժշկության հետ կապված նրա ամեն ասածին: Բայց ՄԻԱՅՆ բժշկության հետ կապված:
Ամեն վստահված անձ ունի վստահության որոշակի սահմաններ:
Եթե ես իմ ծանոթ բժշկին վստահում եմ որպես բժիշկ, ինքնըստինքյան ես հավատում եմ բժշկության հետ կապված նրա ամեն ասածին: Բայց ՄԻԱՅՆ բժշկության հետ կապված:
Դու կոնկրետ բնագավառ ես ասում, բայց նույն հաջողությամբ այդ նույն բժիշկը եթե քեզ ասի, թե մեքենայիդ կարբյուրատորը ինչ ՕԳԳ ունի, դու նրան հաստատ կհավատաս և կընդունե՞ս արդյոք, չե որ որպես բժիշկ ես նրան վստահում, իսկ այստեղ խոսքը մարդկային հարաբերությունների մասին է, ոչ թե մասնագիտական վստահության:
Իմ կարծիքով վստահել նշանակում է ոչ թե հավատալ տվյալ անձի ամեն խոսքին կամ քայլին, այլ հավատալ, որ նա քո լավն է ուզում, քեզ երջանիկ է ուզում տեսնել, բայց դա չի նշանակում որ ամեն խոսքին ու քայլին պետք է հավատալ…
Այսինքն հետևություն, ընդհանուր առմամբ, վստահել չի նշանակում հավատալ…
Համաձայն եմ։ Կա նաև մեկ այլ բացատրություն։ Վստահելը ավելի գիտակից վերաբերմունք է, մինչդեռ հավատալը՝ զգացմունքային։ Վստահության ժամանակ դու որոշակի վերլուծության արդյունքում գալիս ես եզրակացության, իսկ հավատալը ավելի շուտ վերաբերմունքի նշան է։ Վերածեք նույն գոյականները բայերի, կտեսնենք։,
Ես վստահ եմ, որ...
Ես հավատում եմ, որ...
տարբերություն կա, չէ՞

Ոչ ոք չի էլ պնդում թե "հավատալ" և "վստահել" բառերը հոմանիշներ են: :)
Ըստ իս, վստահելը բավարար է հավատալու համար, բայց ոչ հակառակը:
BusinessMen
29.12.2007, 01:22
Մի օրինակ բերեմ, որ վստահելու և հավատալու տարբերությունը պարզ դառնա…
Ենթադրենք ես ունեմ թիկնապահ: Խնջույքի ժամանակ նա իմ կողքին է: Հանկարծ ինձ թվում է, որ խնջույքի մասնակիցներից մեկի դեմքը ծանոթ է և նա վախեցնում է ինձ, կասկածում եմ որ կարող է մահափորձ կատարել վրաս: Տեղեկացնում եմ թիկնապահիս: Նա ասում է, ոչ, ամեն ինչ նորմալ է, այդ մարդուն ես ճանաչում եմ, անհանգստանալու կարիք չկա և ես հանգստանում եմ և այլևս նրա վրա ուշադրություն չեմ դարձնում: Բայց հետո պարզվում էայդ մարդը իրոք ուզում էր մահափորձ կատարել: Ես վստահում էի իմ թիկնապահին, որ նա ամեն գնով կփրիկի իմ կյանքը, ամեն ինչ կանի իմ համար և դա այդպես էր, սակայն նա խաբեց, խաբեց որպեսի իմ մոտ պանիկա չսկսի և այդ մարդը նկատելով դա չարագացնի իր գործողությունները: Փատսորեն թիկնապահին պետք չէր հավատալ, չնայած ես վստահ եի, որ նա ամեն ինչ կանի իմ կյանքը փրկելու համար:
Մի քիչ հեքիաթ ստացվեց, բայց հասկացողը կհասկանա:
Անձամբ ես հիմնականում առաջնորդվում եմ «վստահիր մարդկանց, բայց մի հավատա» սկզբունքով
դե եթե վստահում ես նշանակում է որ նրա ամեն մի արարքին հավատում ես :think
Այս հարցին, եկեք մոտենանք հակառակ կողմից: Եթե չես վստահում, նշանակում է չես հավատում, հետեվաբար հավատալու դեպքում կվստահէիր:
Կան մարդիկ, ովքեր շատ շուտ հավատում են, և այդ մարդիկ գրեթե չեն վստահում։
Իսկ ընդհանրապես եթե ուզում ես վստահել ինչ-որ մեկին, պիտի կարողանաս հավատալ, որ նա վստահելի է...
Մի կողմից էլ... ամենահասարակ օրինակներն են...:B:ok:angry:[:o:8:oy:love:D
Դրանք ոչ թե նույնն են, այլ պարզապես առանց իրար մի քիչ կիսատ են...;)
Իմ կարծիքով վստահությունը հավատալու արդյունքն է: Նախ հավատում ես մեկին, հետո` վստահում: Վստահությունը ձեռք է բերվում կաթիլ առ կաթիլ, այնինչ` կորչում է միանգամից: Շատ մարդիկ վստահում են, բայց ոչ վստահվում: Ռուսերեն ավելի ճշգրիտ է հնչում, դրանք միանգամայն տարբեր բաներ են`доверять и доверяться. Առաջինը ավելի հաճախ է պատահում, որ վստահում ես մարդկանց, իսկ այ երկրորդը....ինձ թվում է միայն տվյալ մարդուն սիրելու և նրա կողմիվ սիրվելու դեպքում է լինում:
Ամեն վստահված անձ ունի վստահության որոշակի սահմաններ:
Ճիշտ ես::hands