PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտելացում-պատասխանատվություն



Ծով
25.12.2007, 02:54
Մենք պատասխանատու՞ ենք նրանց համար, ում ընտելացրել ենք...
Աղվեսի հետ համաձայն ե՞ք...
.Այո
.ՈՉ
ԻՆՉՈՒ՞...

StrangeLittleGirl
25.12.2007, 10:24
Սխալ է ասել, թե պարտավոր ենք պատասխանատու լինել, բայց եթե մեկին ընտելացնում ես, հետո մի կողմ շպրտում պատասխանատվությունը, «ընտելացվողն» ասես զնդանում է հայտնվել: Նա կապվել է քեզ, բայց դու պատասխանատվություն չես զգում: Ու դրանից ընտելացվողի մոտ լիքը խնդիրներ կարող են առաջանալ:

Tig
25.12.2007, 12:29
Իհարկե պատասխանատու ենք, որովհերև մենք ենք նրան ընտելացրել, այսինքն ունեցել ենք նրա կարիքը, իսկ ընտելացնելուց հետո արդեն նա ունի մեր կարիքը…

Ծով
26.12.2007, 17:58
Իհարկե պատասխանատու ենք, որովհերև մենք ենք նրան ընտելացրել, այսինքն ունեցել ենք նրա կարիքը, իսկ ընտելացնելուց հետո արդեն նա ունի մեր կարիքը…

Իսկ չի՞ լինում, եր դու ընտելացնում ես անգիտակցաբար.:think..կամ քեզ ընտելանում են ստեպ-ստեպ ու հանկարծ հասկանում, որ քո կարիքն անընդհատ ունեն, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս։ Բնական է, որ խոսքս նյութականի փոխադարձ լինելու մասին չէ...
Օրինակ ինձ հետ շատ է պատահել, երբ հազար ու մի ինձ հոգեպես թե ինչապես ես էլ չգիտեմ էրեխեք են կապվել/ դասարանից, կուրսից և այլն/ ու անընդհատ ձգտել են որքան հնարավոր է շատ շփվել կամ իրենց մշտական բևեռում գրանցման իրավունք /հնարավորություն /տալ, «պահանջել են» հոգատարություն, ուշադրություն՝ ժպիտը, բարևը, քաղաքակրթությունը, ուղղակի առօրեական բայրացակամ վերաբերմունքը կամ հաճոյախոսությունը շփոթելով մտերմության հետ ու...:(:o
ու ես ինչու եմ պատասխանատու, երբ մտերիմ լինելու չբարձրայնացված առաջարկին պատասխան չեմ տվել/ ո՛չ բացասական,ո՛չ դրական իմաստով/, որովհետև եթե ընտելանալը նաև կապվելն ա, կապկպեկլը հաստատ չի...
կամ չգիտեմ...
ի՞նչ է ընտելանալը...:)
Ու պատասխանատվության քանի՞ սանդղակ ունեք դուք, կամ պատսխանատվության ձեր ոլորաններում ովքեր են...

Ավելացվել է 4 րոպե անց

Սխալ է ասել, թե պարտավոր ենք պատասխանատու լինել, բայց եթե մեկին ընտելացնում ես, հետո մի կողմ շպրտում պատասխանատվությունը, «ընտելացվողն» ասես զնդանում է հայտնվել: Նա կապվել է քեզ, բայց դու պատասխանատվություն չես զգում: Ու դրանից ընտելացվողի մոտ լիքը խնդիրներ կարող են առաջանալ:
բա հետո՞...:D

Apsara
26.12.2007, 18:23
Ինչքան ուժեղ լինես այնքան մեծ պատասխանատվություններ կկրես քեզ վրա, քանզի եթե չկարողանաս այն քեզ չի էլ տրվի, ինչ վերաբերվում է "Փոքրիկ իշխանը" գրքի աղվեսի խեսքերին, կարծում եմ նա ի նկատի ունի երբ մարդ մարդուն է ընտելացնում, իսկ հետո առանց պատճառ թողնում, իրեն պետք էր ընտելացրեց, հիմա պետք չի առանց խղճի խայթ զգալու թողեց, կամ օրինակ երբ մեծերի կողմից լքվում են իրենց ընտանիքները, ելնելով միմիայն եսասիրական նկատառումներից:
Աղվեսը իմաստուն բան է ասել, եթե ընտելացնում ես, ապա պիտի գիտակցես, որ սա ընդմիշտ է, ոչ մարդ ոչ կենդանի խաղալիք չէ, և եթե նա սովորել է քո հետ ապրել, քո ևեռքից կեր ստանալ, առանց քեզ նա կմեռնի, կամ կջարդվի:

Մանոն
26.12.2007, 18:41
Երեխեք ընտելացման ու պատասխանատվության մասին մի հետաքրքիր մեկնաբանություն կա Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» պատմվածքում: Երևի կարդացողները կհիշեն, թե ինչպես էր Սանտիագոն` հերոսը, տանջվում այն մտքից, թե ինչպե՞ս թողնի իր գառնուկներին ու գնա գանձ որոնելու, որն իր կյանքի նվիրական նպատակն էր: Ու հանգեց այն մտքին, որ իհարկե, գառները կփնտրեն իրեն մի օր, երկու օր, հետո քիչ-քիչ կընտելանան նոր ապրելակերպին ու չեն մեղադրի իրեն հեռանալու համար: Միտքն այն էր, որ եթե ունես գաղափարներ ու նրան տանող ուղիներ, չպիտի տատանվես ու ուղիղ առաջ ես նայելու: Ամբողջ հարցը նրանում է, որ կան մարդիկ ովքեր այդ կապվածությունը կախվածության են վերածում: Եվ այդպիսիներն են հետագայում ծանր տանում բաժանումը: մանավանդ ընկերության մեջ, դա թույլ տալը շատ սխալ է:

Ծով
26.12.2007, 21:26
կան մարդիկ ովքեր այդ կապվածությունը կախվածության են վերածում: Եվ այդպիսիներն են հետագայում ծանր տանում բաժանումը: մանավանդ ընկերության մեջ, դա թույլ տալը շատ սխալ է:

:)Լրիվ համաձայն եմ...
իսկ ինչպե՞ս հեռանալ...
Երբեմն երկուսն էլ Սեփականատիրոջ կարգավիճակ են տալիս կողմերից մեկին:(։ Այ դա առավել, քան տխուր է։
Իհարկե «Փոքրիկ իշխանի» մասին թեմա կա, բայց հիմա գիրքը չենք քննարկում, այլ երևույթը, դրա համար նորից անդրադառնանք՝ մոռանալով կոնկրետ սյուժեն:)
Մարդը աղվեսին էլ կապվեց, օդաչուին էլ, ծաղկավաճառ Սուրիկին ու վարսավիր Հասոյին էլ...ինչու կտրեց կապվածության թելերը՝ բաժանման մկրատով միայն վարդի համար...
Ու նորից այստեղ վերադառնամ նախորդ դրույթին:D
Ու պատասխանատվության քանի՞ սանդղակ ունեք դուք, կամ պատսխանատվության ձեր ոլորաններում ովքեր են...
Չէ՞ որ մեկ-մեկ մենք ստիպված ենք լինում ընտրել / խոսքս էէէէէէն սիրո մասին չի, այլ ամեն ինչի ու բոլորի:). երկիր, ընկերներ, ծնողներ և այլն.../

egoist
26.12.2007, 23:42
Եթե գիտակցում ես , որ քո այդ վերաբերմունքով ընտելացնում ես ինչ-որ մեկի իհարկե պատասխանատվություն կրում ես քո այդ "ընտելացման" համար (այսինքն չես կարող ուզածդ րոպեին ամեն ինչ մի կողմ նետել, իհարկե եթե դու դա չես արել միայն ինքնագնահատականդ բարձացնելու համար, որ ինչ-որ մեկը կախված է քեզանից ), այլ ոչ թե այդ մարդու համար...
Բայց շատ ավելի լավ կլինի , որ իչքան հնարավոր է քիչ բանի ու մարդկանց ընելանալ ու ընտելացնել, չէ որ , կա բաժանում էրևույթը , որ կարող է մեզնից կախված չլինի...

BusinessMen
28.12.2007, 01:57
Էս թեման ոնց որ հատուկ իմ համար գրված լինի: Ես աղջիկների հետ ընտելանալուց եմ մեծ պատասխանատվություն զգում, շաաաաաաաաաաատ մեծ: Համ միշտ դժվար եմ բաժանվում, համ էլ եթե իմ հետ են և թեկուզ ամենափոքր բացասական ինչ-որ բանա լինում նրանց հետ, որը երևի այսպես թե այնպես կլիներ, ինձ շաաաաաատ վատ եմ զգում, նույնիսկ դա ֆիզիկապես եմ զգում, վրես միանագմաից սառը քրտինք խփում, աչքերիս դեմը երբեմն սևանումա, լուրջ, և միայն այն բանից, որ նրանք իմ հետ են և ոչնինչ չպիտի պատահեր…
Ինչ կասեք՞

Ծով
28.12.2007, 13:57
Էս թեման ոնց որ հատուկ իմ համար գրված լինի: Ես աղջիկների հետ ընտելանալուց եմ մեծ պատասխանատվություն զգում, շաաաաաաաաաաատ մեծ: Համ միշտ դժվար եմ բաժանվում, համ էլ եթե իմ հետ են և թեկուզ ամենափոքր բացասական ինչ-որ բանա լինում նրանց հետ, որը երևի այսպես թե այնպես կլիներ, ինձ շաաաաաատ վատ եմ զգում, նույնիսկ դա ֆիզիկապես եմ զգում, վրես միանագմաից սառը քրտինք խփում, աչքերիս դեմը երբեմն սևանումա, լուրջ, և միայն այն բանից, որ նրանք իմ հետ են և ոչնինչ չպիտի պատահեր…
Ինչ կասեք՞
Լուրջ ա վիճակդ:D
Դե, կասեմ, որ եզակի դեպք ա, երևի միշտ զգում ես, որ աղջիկնեը սենց, թե նենց թույլ են ու միշտ էլ պաշտպանության կարիք ունեն, ինչքան էլ իրանց «ձև տան»...
Եթե դու զգում ես էդ պատասխանատվությունը, ուրեմն կամ շատ ջենտլմեն ես, կամ շատ բարի:)
Իրականում ո՛չ քույր ունենալն է գլխացավանք, ո՛չ ընկերուհին, ո՛չ սիրած էակը, եթե տղան ուժեղ է, ու դատարկ բաներից գլուխը չի ցավում:D
Բայց քեզ շատ մի՛ ներշնչի. աղջիկները մազերիդ չափ ու իրար մազեր քաշելու չափ խնդիրներ են ունենում երբեմն...:D
Դու կողքից նայի, ծիծաղի՛:hands

BusinessMen
29.12.2007, 01:34
Եթե կարանայի…
Այդ պրոբլեմները ինձ եմ վերագրում:

Cassiopeia
29.12.2007, 10:58
Ցանկացած շփում քիչ թե շատ հոգեհարազատ անձնավորության հետ հանգեցնում է "Ընտելացում-պատասխանատվություն" իրավիճակի: Անկախ քեզանից է կատարվում այդ ամենը: Հնարավոր է, որ ընտելացումը տեղի ունենա լոկ այն պատճառով, որ "ընտելացվողը" ձեր հարաբերությունները չափազանց սրտին մոտ է ընդունում: Ու լինելով միակողմանի, այսինքն առանց ընտելացնողի կամոք, մի տեսակ պարտադրված "պատասխանատվության" զգացում է ստեղծվում:
Սակայն, եկեք խոստովանենք, քիչ չեն դեպքերը, որ հենց ընտելացնողներն են ամեն ինչ անում՝ դիմացինին իրենցից կախման մեջ հայտնվելու համար ու դա անում են լոկ "կայֆավատ"-ի համար: Նրանց մոտ այնպիսի կամակոր հոգեբանություն է զարգացած, որ բոլորը "պարտավոր են" իրենց նկատմամբ պատասխանատվություն զգալու (սակայն իրականում լրիվ հակառակն է, այսինքն հենց նրանք են ընտելացնողը, բայց պատասխանատվության զգացումից լիովին զուրկ են): Նման իրավիճակների մեջ հիմնականում "մեղավորը" այդ անձանց կյանքի ու դաստիարակության առաջին ժամանակահատվածն է, այսինքն նրանք կարող են լինել տան միակ երեխան ու երես առած լինեն այդ առումով, կամ լինեն տարիներ սպասված տղա երեխան (նամանավանդ հայ ընտանիքներում) և այլն: Այսինքն, նրանք սովոր են ստանալ ու չտալ: Ու իրենց մոտ դա պարզապես հոգեբանություն է:
Բայց պատասխանատվությունը ևս կարող է մարդու մոտ ակամա առաջանալ, առանց որևէ սպասման: Այսինքն ակամա ընտելացվողից: Դա էլ չափազանց մեծ պատասխանատվության զգացմամբ անձանց մոտ է: Ու այդ երևույթը հանգեցնում է շատ տխուր հետևանքների: Ու կարող է մարդկային հարաբերություններում ճեղքվածքի առիթ դառնալ:
Ինչ եմ ուզում ասել… ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ամեն հարցում պետք է գտնել ոսկե միջինը, այլապես շատ կամ քիչ հարաբերությամբ դա կարող է կործանարար լինել:

BusinessMen
30.12.2007, 01:18
Կործանարարի հետ համաձայն եմ, շատ սրտեր ու ճակատագրեր են կործանվում, իսկ մեղավորը, մարդկային անտարբերությունն ու սառնասրտությունն է

Դեկադա
30.12.2007, 12:15
Ինչ եմ ուզում ասել… ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ամեն հարցում պետք է գտնել ոսկե միջինը, այլապես շատ կամ քիչ հարաբերությամբ դա կարող է կործանարար լինել:
Լիովին համաձայն եմ;
Երբեմն մենք անկախ մեր կամքից անում ենք այն ինչի համար հետագայում զղջում ենք: Ու երևի թե ամենից ճիշտը ճանապարհից ժամանակին ետ դառնալն է, որպեսզի ցավ չպատճառենք նրան ով ընտելացել է մեզ կամ էլ մենք ենք նրան ընտելացել և իզուր չվերցնենք մեր վրա այն պատասխանատվությունը, որի կարիքը բնավ չկա:oy