PDA

Դիտել ողջ տարբերակը : Զարդարե՞լ եք տունը

Adam
24.12.2007, 23:02
Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:

Belle
24.12.2007, 23:20
Ես հենց նոր դրա պլանն էի գծում: ;) Արդեն որոշել եմ ոնց եմ զարդարելու, ու ինչեր է պետք դրա համար: Վաղն ամեն ինչ կառնեմ ու կսկսեմ: Տան երեխան ես եմ: :hands Համել ով? ասեց, որ Նոր Տարին մենակ երեխեքի համարա :

Ֆելո
24.12.2007, 23:22
դեռ չեմ զարդարել, բայց պիտի զարդարեմ:)

Ավելացվել է 1 րոպե անց

Ես հենց նոր դրա պլանն էի գծում: ;) Արդեն որոշել եմ ոնց եմ զարդարելու, ու ինչեր է պետք դրա համար: Վաղն ամեն ինչ կառնեմ ու կսկսեմ: Տան երեխան ես եմ: :hands Համել ով? ասեց, որ Նոր Տարին մենակ երեխեքի համարա :

ճիշտա. ձմեռ պապինա երեխաների համար, իսկ նոր տարին մեծերի՝ մեր համարա. մեկ էլ ասա ոնց ես զարդարելու... մեզ էլա հետաքրքիր

քաղաքացի
24.12.2007, 23:33
ոչ՝ չեմ էլ պատրաստվում

Adam
24.12.2007, 23:36
ոչ՝ չեմ էլ պատրաստվում

:( Ինչի՞

Amaru
24.12.2007, 23:37
չեմ զարդարելու, ոչ էլ տոնածառ ենք դնելու

Goga
25.12.2007, 00:09
Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:

Գրեթե ամեն տարի ես եմ զբաղվում այդ գործով, սիրում եմ այս տոնը թե՛ տոնածառի:love, թե՛ մարդկանց խառնիխուռն իրավիճակի:roll և թե՛ առատ սեղանների համար:nyam
Ամեն անգամ, զարդարելով տոնածառը, միշտ մի յուրօրինակ զգացողություն եմ ունենում:love, ես երեխա եմ և միշտ կհավատամ թե՛ ձմեռ պապի գոյությանը, թե՛ հրաշքների:)

քաղաքացի
25.12.2007, 00:13
:( Ինչի՞

Որովհետև անիմաստ կլինի մեր տան զարդարանքը, քանի որ մեր տանը մարդ չի լինելու այդ օրերին: Հեցն այդ պատճառով էլ անիմաստ եմ համարում տան զարդարումը:

Հ.Գ. Սկի բնակարանը նորմալ չեմ կարողանում տաքացնել, զարդարելու մասին մտածելս չի գալիս:

Adam
25.12.2007, 02:29
1 ժամ առաջ տոնածառը դրեցի պռծա :)

Artgeo
25.12.2007, 03:05
Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:

Ավանդաբար դեկտեմբերի 25-ին ենք զարդարում տոնածառը։ Տոնածառի զարդարմանը պարտադիր ամբողջ ընտանիքն է մասնակցում, չնայած հիմնական զարդարողները հայրս, ես ու եղբայրս էինք, մայրիկին ստիպում էինք մի երկու խաղալիք կախել։ Հիմա աչքիս մենակ եմ զարդարելու, եղբորս ու մայրիկիս ստիպելով մի երկու խաղալիք կախել։
Չգիտեմ, էս տարի տոնական տրամադրություն ունեմ, տունն էլ եմ ուզում զարդարեմ :) :ton:

Vishapakah
25.12.2007, 04:27
Մենք ամեն տարի էլ զարդարում ենք: Անցաց տարի նոր տարուն, նոր էինք եկել այս բնակարան և տունը գրեթե դատարկ էր, այնպես որ, այս տարի նոր տարին լավ ենք տոնելու::love

Աբելյան
25.12.2007, 15:35
չեմ զարդարելու, ոչ էլ տոնածառ ենք դնելու

ճիշտն էլ դու կանես ;)

Script
25.12.2007, 15:42
Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:

Զարդարելու ենք երևի 25-ին 26-ին,չգիտեմ դրանով հիմնականում քույրսա զբաղվում, ես էլ մի քիչ օգնում եմ: Բայց էս տարի նեղացել եմ տնեցիներից, կենդանի տոնածառ ուզեցի ,չառան իմ համար, ես էլ նեղացա ու ոչ մի բան էլ չեմ անի:

Ariadna
25.12.2007, 15:44
Ես երեկ եմ զարդարել, բնական ճյուղ եմ կպցրել պատին ու զարդարել։ Բայց դեռ էլի անելիքներ կան, նաև ննջարանները պետք է զարդարեմ։ Սովորաբար ես եմ զարդարում մամայիս հետ, բայց անպայման մի երկու խաղալիք էլ պահում ենք, որ եղբայրս հենց տուն գա, ինքն էլ իր լուման ունենա զարդարման գործում:) Պապան մեր հետ չի խաղում, տեխնիկական մասն ա ապահովում՝ ճյուղը պատին մեխելը և այլն:)

ArmSOAD
25.12.2007, 15:57
Մենք ամեն տարի էլ զարդարում ենք, ու հիմա էլ պիտի անենք: :) Բայց քանի որ տոնածառը միշտ իմ վրայա, ես էլ դեռ դասերի, քննությունների մեջ եմ, այդ պատճառով դեռ ոչ մի բան արած չի: :viannen_12:Երեվի ուրբաթ օրը կանեմ: Սովորաբար տունը մի քիչ զարդարում ենք, բայց հիմա ուզում եմ մի նոր բան անել, որ ուրիշ ձևի զարդարենք: :bux:Ի`նչ հետաքրքիր բաներ գիտեք, որ կարելիա անել:

Ariadna
25.12.2007, 16:24
:viannen_17: Հենց նոր օֆիսի սենյակներն էլ զարդարեցինք։ Ալարում էի, բայց էս թեման որ կարդացի հավեսի ընկա:)

Dayana
25.12.2007, 17:07
Տունը զարդարել մենակ էն դեպքում երբ տանը պուճուրկ բալիկներ կան :baby մնացած դեպքերում տոնածառիկը լրիվ հերիք է, կամ ուրիշ ծառեր ;) վաղը գործի տեղի ծառիս կզարդարեմ :viannen_17:

Մանե
25.12.2007, 17:36
չեմ զարդարելու, ոչ էլ տոնածառ ենք դնելու

ճիշտն էլ դու կանես ;)
Դրա ճիշտը ո՞րն ա :esim

Ես վաղը զարդարելու եմ, շատ եմ սիրում էդ գործընթացը :love
Ժող ջան,մցանկացած տարիքում էլ երեխա եք, ու չեմ կարծում,որ շատ տհաճ զբաղմունք ա :love Ախր գոնե տոնական օրերին մի տեսակ հրճվանքով ենք ամեն ինչ անում :oy Խի՞ եք տենց :oy

Lapterik
25.12.2007, 20:35
Մեր տան փոքրը մամաս ա, ինքը արդեն զարդարել ա տունն էլ, տոնածառն էլ դրել ա, ու դեռ շարունակում ա տունը զարդարել, մեր տունը դարձել ա դիսկո, նենց հավեսա, որ տան լույսերը անջատած ա ու մենակ տոնածառի ու մնացած լույսերն են վառվում: Ես նենց հավես ունեմ սիրուն բաներ սարքեմ ամեն տարի, բայց համ մի քիչ ալարում եմ, համ էլ էս կուրսայինս հոգուս վրա ա նստել, չի թողնում:
Խոսքը գնաց հետաքրքիր բաներ սարքելուց ու նոր ձևի զարդարելուց, ապա ասեմ, մի տարի լիիիիիիքը էն կոշոներից էի կարել կարմիր գույնի ու շատերին բաժանեցի մեջը կոնֆետ լցրած: Չուզեք, էս տարի կարող չկա:
Անցյալ տարի սիրուն ժապավեններ էի առել, վոչ սովորական, իրանք շատ սիրունիկ են, բանտիկներ էի սարքել ու կպցրել դռներին, էլ ինչ էի արել...:think ՀԱ էս տարի մտքիս կար կարմիր գլխարկներից կարել ու մեծ կոշոներից, բայց հլը չեմ կարել: Պուպուշ թիթեռներ կան, կարելիա գնել ու սիրուն կպցնել պատին: էսօր ինչ հավես բան եմ տեսել..., լավ որ սկսեմ պատմել, կհոգնեք, չեք կարդա:)

Amaru
25.12.2007, 21:38
Ման, ախր գիտես՝ չեմ սիրում էդ օրը, էտքան ճնշված մեկ էլ ծննդյանս օրն եմ լինում))
Իսկ Ձմեռ պապիկին հավատում եմ :)

Ուլուանա
29.12.2007, 03:39
Մեր տանն էլ վերջին տարիներին միշտ ես էի զարդարում։ Իսկ էս տարի մենք արդեն տարբեր տներում ենք, նենց որ ամեն մեկս մեր տունն ենք զարդարում։ Բայց մենք էս տարի եղևնի չենք առել: :( Տունն առանց այդ էլ փոքր է, իզուր լրացուցիչ տեղ պիտի զբաղեցներ: Իսկ զանազան զարդեր ու փայլեր կախելու տեղեր էլ ոչ միայն չկան, այլև խորհուրդ չի տրվում ստեղծել... Էդ երկար պատմություն է, չպատմեմ... Մի խոսքով՝ զարդարելու հնարավորություններս խիստ սահմանափակ են. կարելի է ասել, ստիպված բավարարվել եմ մի փոքրիկ պահարանով: Դրա վրա եմ կենտրոնացրել բոլոր ամանորյա ուժերս... :)) Որոշ զարդարանքներ առել ենք, մի մասն էլ ես եմ սարքել, ձևավորել դրսից գտած կոներով, եղևնու ճյուղիկներով, փշիկներով և այլն... :oy Մի հատ տռզած՝ կերած–խմած առնետ ենք առել։ :hands Մի հատ էլ փոքրիկ տոնածառ ենք առել՝ մետաղալարերից է պատրաստված: Նկարները դնեմ, տեսեք. :roll

lulu
29.12.2007, 10:14
երեկ նոր - նոր զարդարել եմ :P

Dayana
29.12.2007, 11:53

Երկրորդ նկարը քո ձեռքի գործն է չէ՞։ Շատ լավն է :love

Ուլուանա
29.12.2007, 19:28
Երկրորդ նկարը քո ձեռքի գործն է չէ՞։ Շատ լավն է :love
Հա։ :oy

Goga
29.12.2007, 23:45
Մի հատ էլ փոքրիկ տոնածառ ենք առել՝ մետաղալարերից է պատրաստված: Նկարները դնեմ, տեսեք. :roll
Ինչ սիրուն ես զարդարել, շատ հավանեցի, մի տեսակ նրբության հոտ էր գալիս, իսկ երկրորդ նկարում, ոնց որ աշնան ու ձմռան հաջորդության նկարագիրը լիներ:) Տոնածառը շատ հետաքրքիր էր ու յուրատիպ:love

Ուլուանա
30.12.2007, 00:10
Ինչ սիրուն ես զարդարել, շատ հավանեցի, մի տեսակ նրբության հոտ էր գալիս, իսկ երկրորդ նկարում, ոնց որ աշնան ու ձմռան հաջորդության նկարագիրը լիներ:) Տոնածառը շատ հետաքրքիր էր ու յուրատիպ:love
Շնորհակալ եմ։ :)

Adam
30.12.2007, 02:04
Ուլուանա Իսկ տան դռան դիմաց զարդարե՞լ ես: Ես միշտ անում եմ: Որ մարդիկ մտնելուց զգան շունչը :)
Ի դեպ, սարքածներդ գեղեցիկ են :)

Ուլուանա
30.12.2007, 02:21
Ուլուանա Իսկ տան դռան դիմաց զարդարե՞լ ես: Ես միշտ անում եմ: Որ մարդիկ մտնելուց զգան շունչը :)
Ի դեպ, սարքածներդ գեղեցիկ են :)
Չէ, ոնց որ թե դռան դիմաց զարդարելու հնարավորություն չկա մեզ մոտ... :( Հանրակացարանում ենք ապրում ներկա պահին։

Adam
30.12.2007, 13:38
Չէ, ոնց որ թե դռան դիմաց զարդարելու հնարավորություն չկա մեզ մոտ... :( Հանրակացարանում ենք ապրում ներկա պահին։

Օk ես չգիտեի որ Հայաստանում չես :)

StrangeLittleGirl
30.12.2007, 13:48
Մենք առանձնապես մեր տունը չենք զարդարում: Մինչև մի քանի տարի առաջ բնական փշատերև էինք զարդարում, իսկ վերջին տարիներին՝ բնական փշատերևի ճյուղեր: Ամրացնում ենք պատուհանի կողքին, կարմիր ժապավեններ ու արծաթագույն նուրբ փայլեր ավելացնում: Հա՛, մեկ էլ ամբողջ տունը ողողված է լինում բազմաթիվ մոմերով: Մայրս ամեն Նոր տարի մի զույգ մոմ է գնում, բայց որովհետև ես հսկայական հավաքածու ունեմ, դրանք էլ չեմ զլանում, շարում եմ:

Մի ժամանակ անկախ մեր տնից սենյակս զարդարում էի: Մի անգամ, օրինակ, տոնական նկարների էի փակցրել պատուհաններիս վրա: Մի հատ էլ կանաչ պսակ ունեի, դա ամրացնում էի սենյակիս դռան վրա:

Այս տարի դեռ չենք զարդարել, բայց մի քիչ յուրահատուկ է լինելու: Փշատերևի ճյուղերը կան, բայց իմ սենյակում դնելու ենք երկրորդ տոնածառը: Երեկ մի հրաշք նվեր եմ ստացել. հողի մեջ աճող սոճի:

Adam
30.12.2007, 13:53
Երեկ մի հրաշք նվեր եմ ստացել. հողի մեջ աճող սոճի:

:) ես էլ Ռուսաստանից մանդարինի փոքրիկ ծառ եմ ստացել նվեր
Թեմայից շեղվեցի :)

Adam
30.12.2008, 14:39
ես մի հատ փայլ անգամ չեմ դրել:

Երկնային
30.12.2008, 16:57
ես մի հատ փայլ անգամ չեմ դրել:
ես էլ, որովհետև ես ձմեռը, Նոր տարին, ձյունը ու ցուրտը տանել չեմ կարողանում… :(

Yellow Raven
30.12.2008, 16:59
Դեռ սովորական օրեր են,բայց դե սենց չպետքա մնա

Սամվել
30.12.2008, 17:00
ես էլ, որովհետև ես ձմեռը, Նոր տարին, ձյունը ու ցուրտը տանել չեմ կարողանում… :(

Իրականում ես էլ եմ զզվում Ցրտից... /բացառությամբ սահադաշտից/ որը հայաստանում չգիտես ինչու մենակ Ձմեռը կա...

Բայց դե նոր տարվա խորհուրդը լրիվ այլ է :) ընենց որ կարելի է զարդարել

Kita
30.12.2008, 17:42
ես էլ միայն տոնածառն եմ զարդարել, էն էլ հեչ դուրս չի գալիս:(

ars83
30.12.2008, 18:00
...տանը երեխա չկա, պետք չէ զարդարել:
Ճիշտ այդպես:
Ժամանակին սպասում էի այս տոնի գալուն, հիմա շատ տհաճ է՝ իր խելագար վազվզոցով, հեռախոսազանգերով, ուտելիքի և խմելիքի մասին անվերջ խոսակցություններով, տափակ կատակներով, անթիվ /պարտադիր/ այցելություններով...

Գոնե մի երեխա լիներ տանը, նրա համար այս բոլոր դիմակահանդեսը խաղայինք...

Chuk
30.12.2008, 18:36
ես զառդառել եմ հոտած մանդառինի կլեպնեռով

Սամվել
30.12.2008, 18:38
ես զառդառել եմ հոտած մանդառինի կլեպնեռով

Ա՞րտ... մի պահ թվաց որ Աքաունթդ Հակ են արել :think

*e}|{uka*
30.12.2008, 18:40
Նույնպես չեմ սիրում ամանորը, բայց այս տարի շատ թեթև եմ նայում... փորձում եմ սիրել, դեռ չի ստացվում :))
Դեռ երեկ եմ զարդարել, որ այս երկու օրը առավոտները շաաա՜տ քնեմ :Այս տարի մեր տունը կապույտ ու արծաթագույն է լրիվ , ամեն ինչը կապույտ գույնով եմ զարդարել: Տոնածառի լույսերը, խաղալիքները կապույտ են, փայլերը արծաթագույն , այնքա՜ն գեղեցիկ է ստացվել :love, երևի մեծ հաճույքով նորից ետ կհավաքեմ, անցած տարիների նման մինչև փետրվար չի մնա :D

Chuk
30.12.2008, 23:16
ես զառդառել եմ հոտած մանդառինի կլեպնեռով

Ես դեռ տունը չեմ զարդարել, սակայն իմ համար արդեն ակնհայտ է, թե Taurus-ն ինչպիսի գրառումներ կաներ, իմ գաղտնաբառն իմանալու դեպքում: Բարեբախտաբար ինքն իմ գաղտնաբառը չունի, այլ մի քանի րոպե նստել է իմ համակարգչի մոտ, երբ ֆորումը միացված էր :)

Ուլուանա
30.12.2008, 23:20
ես զառդառել եմ հոտած մանդառինի կլեպնեռով

Ա՞րտ... մի պահ թվաց որ Աքաունթդ Հակ են արել :think

Ես դեռ տունը չեմ զարդարել, սակայն իմ համար արդեն ակնհայտ է, թե Taurus-ն ինչպիսի գրառումներ կաներ, իմ գաղտնաբառն իմանալու դեպքում: Բարեբախտաբար ինքն իմ գաղտնաբառը չունի, այլ մի քանի րոպե նստել է իմ համակարգչի մոտ, երբ ֆորումը միացված էր :)
Սաղ հեչ, կարևորը՝ իմացանք, թե Taurus–ն իրենց տոնածառն ինչերով ա զարդարել։ :hands :D

Ես էլ երկու օր առաջ զարդարեցի, բայց տոնածառ չունենք։ :( Մինչև գնացի առնելու, արդեն պրծել էր։ :D Բայց լիքը ուրիշ բաներով զարդարել եմ, մեզ դուր է գալիս։ :) Կարևորը՝ տոնական տրամադրությունն ապահովում է։ :)

Yellow Raven
31.12.2008, 19:27
Էսօր զարդարեցի յանմ:[:oy

Ambrosine
01.01.2009, 06:22
նույնիսկ քոռ մոմ չեմ առել

Հայկօ
01.01.2009, 06:26
նույնիսկ քոռ մոմ չեմ առել
+1 :): Ավելին՝ ամբողջ ցերեկը քնած եմ եղել :)):

Սիրում եմ քեզ ալարկոտ սիրով, իմ թամբալություն :):

Ambrosine
01.01.2009, 06:33
+1 :): Ավելին՝ ամբողջ ցերեկը քնած եմ եղել :)):

Սիրում եմ քեզ ալարկոտ սիրով, իմ թամբալություն :):

ես էլ դաշնամուր էի նվագում:D
իմը թամբալության հետ չի կապված. արդեն մի քանի տարի է՝ սիրտ չկա տոնական ատրիբուտների