PDA

Դիտել ողջ տարբերակը : ArmeniaPhotos.info - Լուսանկարների կայք



Egern.net
23.12.2007, 22:04
Սիրելի Ակումբցիներ ջան,
վաղուց չեմ երևում Ակումբում` պարապմունքներիս պատճառով, իսկ ազատ ժամերս նվիրում էի այս սայթի աշխատանքները վերջացնելու համար: Եվ վերջապես...... http://armeniaphotos.info - նախկին լուսանկար.ինֆո-ի նոր վերսիան: Շատ բաներ են փոխվել, հաշվի եմ առել Ակումբում հնչած բազմաթիվ մեկնաբանություններ: Մի խոսքով, նայեք.

Բոլորովին նոր տեսք (դիզայնը` Մարիամ Մելքումյանի (http://melkumyan.com))
ավելի հարմարավետ ինտերֆեյս
back/forward հնարավորություն
opensearch! կարող եք լուսանկարներ փնտրել անմիջապես բրաուզերից (IE7, FF)
այլ մանր-մունր փոփոխություններ


մի խոսքով, մտեք, նայեք, վայելեք :)

Արամ
23.12.2007, 22:35
Ապրես Հրնատ ջան:

Chilly
23.12.2007, 22:43
Հրաշալի ա... ընտիր ա... ապրեն ստեղծողները... մանավանդ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար, որ կարոտներն առնեն... ապրեք դուք :hands

Արամ
23.12.2007, 22:46
Իսկականից փիս հալալա Մեր Հրանտին ու պրիտոմ որ նություններիա պատրաստվում:

Garun
24.12.2007, 00:39
իսկ ինչու են գույները ընտրված այսքան անշուք ՞

ներող իհարկե, ես առնվազն Photos սայթը պատկերացնում եմ ավելի ուրախ գույներով, չնայած ճաշակին ընկեր չկա

Egern.net
29.12.2007, 23:18
իմ անձնական կարծիքով, գույները, ընդհանրապես սայթի դիզայնը պետք է լինեն այնպիսին, որ միայն օգնեն դիտել սայթի պարունակությունը: Այս գույները իրենց նպատակին կարծում եմ ծառայում են :) չնայած, իրոք, ճաշակին ընկեր չկա ;)


ժողովուրդ ջան, արդեն օգտագործում եմ URL rewriting: Օրինակ`
http://armeniaphotos.info/photos/armenia_sights/noravank
http://armeniaphotos.info/find/ararat

Enipra
30.12.2007, 23:33
Հրանտ ջան, Մարիամին արդեն ասել եմ, քեզ էլ ասեմ, որ ինձ շատ է դուր գալիս նոր տարբերակը։ Շատ հարմար է ու հաճելի, ապրեք, իրոք լավ գործ եք արել ու կարևորը՝ նպատակային ու օգտակար։
Նոր տարում մաղթում եմ լիքը այցելուներ ու բարձր PR: :)

Ավելացվել է 3 րոպե անց

իսկ ինչու են գույները ընտրված այսքան անշուք ՞

Անշո՞ւք... հմ.. հետաքրքիր է, դե հա, վառ գույներ չեն, բայց իմ կարծիքով միասին լավ էլ շքեղ են նայվում։ :)

Chuk
31.12.2007, 00:37
Կեցցե՛ս Հրանտ, լավ է :)
Նոր ձևավորումը հավանեցի :redhat

Ծով
31.12.2007, 01:27
Շնորհավոր:)
Հավանեցի:hands
Բայց խաչքարերն ու զարդաքանդակները որ մոտիկից նկարեիք, նույնիսկ քննությանս օգուտ կտայիք...
Փաստորեն լավ էլ նկարել եք...բոլորը չէի նայել...ապրե՛ք

Egern.net
11.09.2008, 19:00
25 նոր լուսանկարներ եմ ավելացրել` Հանրապետության հրապարակ (http://armeniaphotos.info/photos/yerevan_sights/republic_square), ծաղիկներ (http://armeniaphotos.info/photos/armenian_nature/flora), Երևանյան լիճ (http://armeniaphotos.info/photos/yerevan_sights/yerevanian_lake), Ծիծեռնակաբերդ (http://armeniaphotos.info/photos/yerevan_sights/tsitsernakaberd) և այլն :)

Վերջապես փորձում եմ սայթի SEO-ով զբաղվել, աշխատում եմ մի քանի կոնկրետ keyword-ների վրա: Մի երկու ամսից կնայեմ. եթե արդյուքներ լինեն, տեղյակ կպահեմ ;)

Շաբաթվա վերջում հավանաբար մի 20-30 Դիլիջանյան ֆոտո կդնեմ