PDA

Դիտել ողջ տարբերակը : Դարձիր անձայնների ձայնը



Grieg
23.12.2007, 20:23
Ցուցահանդես

“Դարձիր անձայնների ձայնը”

խորագրով

Հրավիրում ենք բոլորին ձեր լուսանկարներով և գեղանկարներով մասնակցելու մեր բնապահպանական ցուցահանդեսին:

Թեման: Բնության գեղեցկությունը և ահագնացող բնապահպանական աղետը: Կընդունվեն ինչպես բնության գեղեցկությունը այնպես էլ դրան սպառնացող վտանգները ներկայացնող պատկերներ:

Լսելի դարձնենք ԱՆԼՍԵԼԻՆ~
Բարձրաձայնենք Մեր Մտահոգությունները, Խիղճը, Զարմանքը, Բնասիրությունը Արվեստի միջոցով:

Ձեզ ազատ զգացեք մեզ փոխանցելու այնպիսի գործեր, որոնք ձեր կարծիքով համահունչ են ցուցահանդեսի թեմային:

Մասնակցեք մեր վիզուալ քննարկումներին և դարձեք անձայնների ձայնը:


Գործերը ներկայացնելու վերջնաժամկետը – Հունվարի 15, 2008


Անձնական տվյալներ

Անուն/ազգանուն -
Հասցե -
Տան հեռախոս -
Բջջային հեռախոս -
Էլ-փոստ:
Կայք:

Ներկայացվող գործերի մասին տվյալներ

Գործ 1
Վերնագիրը -
Չափսը -

Գործ 2
Վերնագիրը -
Չափսը -

Գործ 3
Վերնագիրը -
Չափսը -

Գործ 4
Վերնագիրը -
Չափսը -

Գործ 5
Վերնագիրը -
Չափսը -

Լրացված տվյալները և ձեր ստեղծագործության փոքր չափսի նկարները /ամենաշատը 500 կիլոբայթ, քանակը 5 հատից ոչ ավել/ ուղարկեք hovsepyanos@yahoo.com
Դուք կարող եք կապնվել նաև այս հեռախոսահամարներով` 374 91 539105 կամ 374 10 649651

Անգլերեն տարբերակը կարող եք գտնել
http://www.davosstudio.com/Animal%20Protection.htm

Շնորհակալություն մեր ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար :)

Grieg
13.02.2008, 19:54
Ով ճանաչում է ֆոտոլուսանկարողների որոնք բնապահպանական կամ բնության լավ նկարներ ունեն խնդրում եմ տեղյակ պահել

Grieg
15.02.2008, 14:39
նշեմ նաև որ ոչ միայն ֆոտոլուսանկարողներ այլ նաև քանդակագործներ, նկարիչներ, երաժիշտներ /դասական կամ ռոք/ կարող են օգնել Էկոլոգիայի խնդիրները բարձրաձայնելու իրենց արվեստի միջոցով։

Ձայնալար
15.02.2008, 18:11
նշեմ նաև որ ոչ միայն ֆոտոլուսանկարողներ այլ նաև քանդակագործներ, նկարիչներ, երաժիշտներ /դասական կամ ռոք/ կարող են օգնել Էկոլոգիայի խնդիրները բարձրաձայնելու իրենց արվեստի միջոցով։

Grieg ջան, իսկ ցուցահանդեսը ե՞րբ է տեղի ունենալու: Հա ու մեկել մի հարց՝ նկարների ընդունումը ավարտված է չէ՞:

Grieg
16.02.2008, 15:10
Grieg ջան, իսկ ցուցահանդեսը ե՞րբ է տեղի ունենալու: Հա ու մեկել մի հարց՝ նկարների ընդունումը ավարտված է չէ՞:
Նկարների ընդունումը շարունակվում է.. Ցուցահանդեսի բացումը լինելու է մատրի 14 ին ՆՓԱԿ ում