PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավոր միավորումներ նախագահական ընտրությունների 1-ին փուլից առաջ

Ձայնալար
23.12.2007, 01:08
Կարծում եմ, որ միավորումներ այնուամենայնիվ կլինեն:
Իմ կարծիքով այս պահին արդեն պարզ է, որ
1. Լևոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
2. Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
3. Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը չեն պաշտպանի ոչ ՍՍ-ին, ոչ էլ ԼՏՊ-ին:

Հնարավոր եմ համարում Վազգեն Մանուկյանի և Վահան Հովհաննիսյանի միավորումը, հնարավոր է, որ այս զույգին միանա նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը չգիտեմ ինչ կանեն:

Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, կարծում եմ, իրենց 0.01% ներով ինչ էլ անեն, արդյունքների վրա չեն ազդի :)

Ի՞նչ կասեք:

Ծով
23.12.2007, 01:14
3-րդ կետից սկսած ամեն ինչ կասկածելի ա...
շատ բան դեռ կպարզվի;)
ու էնքան շատ բան, որ առաջին կետից հետո մնացածը գուցե արդեն վաղուց միավորվել են տարբեր դրդապատճառներով...
Կուզենայի, որ թեման ժողովրդի միավորման մասին լիներ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից ու անկախ շատ անկախ միավորում կուզենայի...
տեսնենք, չեմ վստահում...

schuschanik
23.12.2007, 02:45
մինչև վերջին պահն էլ հնարավոր է ինքնաբացարկ հայտնողներ լինեն: ինչ իմանաս ինչ կլինի: քաղաքականությունը մութ անտառ է, խաղաքարտերն էլ թփերի տակ են թաքնված: Ոմանք էլ տեղերն արդեն գիտեն ;)

StrangeLittleGirl
23.12.2007, 12:14
3-րդ կետից սկսած ամեն ինչ կասկածելի ա...
Չգիտեմ՝ Վահան Հովհաննիսյանը ոնց, բայց Վազգեն Մանուկյանը ոչ մի դեպքում Լևոնին չի միանա, ոչ էլ Լևոնը Վազգենին կմիանա: Դա բացառված է:

Ծով
23.12.2007, 13:39
Չգիտեմ՝ Վահան Հովհաննիսյանը ոնց, բայց Վազգեն Մանուկյանը ոչ մի դեպքում Լևոնին չի միանա, ոչ էլ Լևոնը Վազգենին կմիանա: Դա բացառված է:
Ես Վազգենի միանալը Լևոնի հետ նկատի չունեի;)
Ու միանալը հնարավոր է արտաքուստ չերևա:think

StrangeLittleGirl
23.12.2007, 17:16
Ու միանալը հնարավոր է արտաքուստ չերևա
Ես ներքուստի մասին էլ եմ ասում:

Artgeo
23.12.2007, 18:47
Ըստ Վազգեն Մանուկյանի ու նրա կողմնակիցների Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքականություն հենց Սերժն ու Քոչարյանն են բերել :D Ի՞նչ միավորվելու մասին եք խոսում։

Մնացածի մասին:
Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գալուց ահագին բան փոխվեց դեպի դրականը։ Նախ, առաջ բոլորը համոզված ու ինչ-որ տեղ համակերպված էին, որ Սերժը արդեն նախագահ է նշանակված։ Այսօր մեեեծ կասկածի տակ է դրված դա։ Եվ ոչ միայն Սերժի դեմ գնացողների, այլ հենց նրա կողմնակիցների կողմից։

Պատռվեց կեղծ ընդդիմադիրների դեմքը։ Այսինքն, մարդիկ որոնք ընդդիմադիր էին, իրականում ընդդիմադիրի դեր էին խաղում։ Այսօր դա հստակ է երևում։ Այսպես կոչված ընդդիմության մեծ մասը ընդդիմադիր է ոչ իշխանությանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Կարծես 1996 թվականի ընտրությունները լինեն :D

Մի քանի տարբերակ է անցել մտքովս:
1. Կամ նրանք Սերժ Սարգսյանին մրցակից չեն համարում, զուտ վարկանիշից ելնելով և Լևոն Տեր-Պետրոսյանի մեջ են տեսնում հզոր մրցակից: Հենց այդ պատճառով Սերժին ուշադրություն չեն էլ դարձնում:

2. Կամ նրանք աշխատում են Սերժի օգտին: Ինչը ես ավելի հավանակն եմ համարում: Այսինքն ՕԵԿ-ի և Արտաշես Գեղամյանի դեպքում չեմ էլ կասկածում, որ այդպես է:

Ամենահետաքրքիրն ու գրեթե անկախատեսելին տվյալ իրավիճակում ինձ համար Րաֆֆի Հովանիսյանի դիրքորոշումն է:

Ծով
24.12.2007, 01:13
Է, Բյուր ջան, Ինձ էլի չեք հասկանում...ես ասում եմ, եթե Վազգենը և էլի շատ թեկնածուներ լավ էլ գիտեն, որ Սերժը իրանց դեմ երկար փշալարեր կդնի ու այսպես թե այնպես իրենք շանս չունեն, և երբ ակնհայտ է, որ Սերժի նյարդերը ամեն դեպքում վախեցած են հենց Լևոնի «մրցակիցը» լինելուց, ապա չեմ հասկանում էս թեկնածուները Գեղամավարի ինչու՞ են իրանց երևակայությունը ամեն մի նոր ծիծաղելի հայտարարության մեջ դրսևորում, եթե հենց Սերժին ներքուստ ինչ-որ կերպ չեն սատարում՝ գուցե շատ հարմար փոխհատուցման ակնկալիքով...
չգիտեմ...ասում եմ, չեմ վստահում...;):think:o
Հ.Գ. Վայ, Արթուրը հասկացավ երկրորդ կետով.../լօլ/

voter
24.12.2007, 01:37
Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....

Իսկ ինֆորմացիա այն մասին, որ ԼՏՊի շանսերը հալվում են ու պետք է չհապաղել, գործել մյուս ընդիմադիրների դեմ, հենց ՍԵՐԺանտներն էլ մատակարարում են, քանի որ այլապես, եթե ԼՏՊ–ին ինչ–որ շանսեր կա հաղթելու, ապա միացյան ընդիմությանը ՍԵՐԺանտները ոչ մի դեպքում չեն կարողանա առանց կեղծիքների հաղթանակել...

Ավելացվել է 5 րոպե անց

Մնացածի մասին:
Իրականում, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գալուց ահագին բան փոխվեց դեպի դրականը։ Նախ, առաջ բոլորը համոզված ու ինչ-որ տեղ համակերպված էին, որ Սերժը արդեն նախագահ է նշանակված։ Այսօր մեեեծ կասկածի տակ է դրված դա։ Եվ ոչ միայն Սերժի դեմ գնացողների, այլ հենց նրա կողմնակիցների կողմից։
....

Խիստ միամիտ կարծիք է։

ԼՏՊին անձամբ ՍԵՐԺանտները չեն համոզել, որ նա ետ գա, դա նա ինքն է ցանկացել, քանի որ հասկացել է, որ այս ընտրությունների ժամանակ, կարող էր ընդիմությունը միավորվել ու հաղթել ՍԵՐԺանտներին, ինչու համար դաշնակներին սփյուռքահայությունը պատգամ էր տվել, դեռ վաղուց, անցնել ընդիմության կողմը։

Դաշնակցության կողմից ոչ ՀՀՇական նախագահ իշխանության բերելու դեպքում, ԼՏՊի շքախմբի երգը ներառյալ ինքը ԼՏՊն, երգված կլիներ, այդ իսկ պատճառով, նրանց համար ով էլ լինի, նույնիսկ ՍԵՐԺանենրը մնան էլի լավ է, քան իշխանությունը անցնի ժողովրդին։

Smergh
24.12.2007, 11:41
Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....

Իսկ ինֆորմացիա այն մասին, որ ԼՏՊի շանսերը հալվում են ու պետք է չհապաղել, գործել մյուս ընդիմադիրների դեմ, հենց ՍԵՐԺանտներն էլ մատակարարում են, քանի որ այլապես, եթե ԼՏՊ–ին ինչ–որ շանսեր կա հաղթելու, ապա միացյան ընդիմությանը ՍԵՐԺանտները ոչ մի դեպքում չեն կարողանա առանց կեղծիքների հաղթանակել...

Ավելացվել է 5 րոպե անց

Խիստ միամիտ կարծիք է։

ԼՏՊին անձամբ ՍԵՐԺանտները չեն համոզել, որ նա ետ գա, դա նա ինքն է ցանկացել, քանի որ հասկացել է, որ այս ընտրությունների ժամանակ, կարող էր ընդիմությունը միավորվել ու հաղթել ՍԵՐԺանտներին, ինչու համար դաշնակներին սփյուռքահայությունը պատգամ էր տվել, դեռ վաղուց, անցնել ընդիմության կողմը։

Դաշնակցության կողմից ոչ ՀՀՇական նախագահ իշխանության բերելու դեպքում, ԼՏՊի շքախմբի երգը ներառյալ ինքը ԼՏՊն, երգված կլիներ, այդ իսկ պատճառով, նրանց համար ով էլ լինի, նույնիսկ ՍԵՐԺանենրը մնան էլի լավ է, քան իշխանությունը անցնի ժողովրդին։

Ինչպես միշտ պարոն voter-ը փայլուն և դիպուկ վերլուծություն է անում: Նրա այս վերջին գրառումը գնահատելու հնարավորություն չունենալու պատճառով գոհունակությունս այս կերպ եմ արտահայտում:

Ավելացվել է 7 րոպե անց

Կարծում եմ, որ միավորումներ այնուամենայնիվ կլինեն:
Իմ կարծիքով այս պահին արդեն պարզ է, որ
1. Լևոն Տեր-Պետրոսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
2. Սերժ Սարգսյանը իր թեկնածությունը չի հանի ոչ մեկի օգտին
3. Վազգեն Մանուկյանն ու Վահան Հովհաննիսյանը չեն պաշտպանի ոչ ՍՍ-ին, ոչ էլ ԼՏՊ-ին:

Հնարավոր եմ համարում Վազգեն Մանուկյանի և Վահան Հովհաննիսյանի միավորումը, հնարավոր է, որ այս զույգին միանա նաև Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը չգիտեմ ինչ կանեն:

Տիգրան Կարապետյանը, Արամ Հարությունյանն ու Արման Մելիքյանը, կարծում եմ, իրենց 0.01% ներով ինչ էլ անեն, արդյունքների վրա չեն ազդի :)

Ի՞նչ կասեք:

Ես,Արտաշես Գեղամյաննի ու Արթուր Բաղդասարյանի անելիքը գիտեմ: Նրանք ամեն ինչ անելու են, որ ընդիմադիրների շարքում միավորումներ չլինեն: Իշխանությունները նրանց հատուկ առաջադրանքով են մտցրել ընտրապայքարի մեջ:
Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, որ այդ պարոնները կատարում են ընդիմություն պառակտողների ծանր ու պատասխանատու պարտականություններ:

քաղաքացի
24.12.2007, 12:39

Պետք չէ այդքան վատատես լինել: Գոնե ասեիր «հուսով եմ, վերջին դեպքը կլինի» ;)

Artgeo
08.01.2008, 11:28
Մանուկյան–Դաշնակցություն-Րաֆֆի–Ռամկավար իրար պաշտպանելը բացառելու համար ԼՏՊ–ի շքախումբը ամեն տեսակ աղբ լցնելու է ասպարեզ, որ վարկաբեկի և Մանուկյանին և Դաշնակցությանը, Րաֆֆին էլ կանցնեն, այն օրվանից, երբ նա կողմնորոշվի, դրա համա է տարակուսում է....
Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։

Խիստ միամիտ կարծիք է։
Voter ջան, ասում ես միամիտ է ու հաստատում ես իմ ասածը :) Դաշնակներին մոռացել էի: Դաշնակներն էլ իրենց պահում են Վազգեն Մանուկյանի կողմնակիցների նման…

Ձայնալար
08.01.2008, 12:29
Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։

Արտ ջան քաղաքականության մեջ, կարծում եմ, քիչ չեն դեպքերը, երբ աղբը նաև օդից է հայտնվում: Սովետի ժամանակ (կարծում եմ հիմա էլ) ՊԱԿ-ում հատուկ բաժին կար, որ դեզինֆորմացիայով էր զբաղվում: Ի դեպ ՀՀՇ-ի ժամանակներում Դաշնակցության մասին տարաբնույթ լուրեր էին տարածվում, նույնիսկ ասում էին, թե իբր Դաշնակցությունը միջազգային նարկոբիզնեսով է զբաղվում:

ChildOfTheSky
08.01.2008, 15:08
Կարծում եմ` պետք չէ խառնել ՀՀՇ-ի ժամանակները այսօրվա հետ, հատկապես 96-ից հետո ընկած ժամանակահատվածը:

voter
08.01.2008, 16:58
Աղբը օդի՞ց է հայտնվում: Միգուցե Քոչարյանի ու Սերժի մասին գրվող ա՞ղբն էլ է սուտ։

Voter ջան, ասում ես միամիտ է ու հաստատում ես իմ ասածը :) Դաշնակներին մոռացել էի: Դաշնակներն էլ իրենց պահում են Վազգեն Մանուկյանի կողմնակիցների նման…
Անհասկանալի են պնդումներդ...

Միամտություն ես համարեցի քո համոզվածությունը, թե ԼՏՊն չլիներ Սերժի դեմ խաղ չեր լինելու... Այդ դեպքում, որ չես փորձում նաել մյուս կողմից ԼՏՊն եթե հիմա էլ չգար ասպարեզ էլ շանս չեր ունենալու...

Իսկ դաշնակների պահվցածքը շատ տարօրինակէ, նրանց նույնսիկ ԼՏՊն է սկսել «համակրանքի» ռեվերանսներ անել, թե «բացի դաշնակներից ու ՕԵԿից մնածացը ՍԵՐԺի դրածոներն են», երբ որ ժողովուրդը ավելի քան համոզված է, որ հենց ՕԵԿը ու Դաշնակներն են, որ թատրոն ա լյա ՍԵՐԺ են պարում, քանի որ նրանք անմիջականորեն կառավարության մեջ են ու բոլոր հարցերին կապված Քոչարյանի ապագայի մասին դաշնակները փախի փախի պատասխաններ են տալիս, իսկ ՕԵԿից առավել ևս մարդ բան չի հասկանում։

Artgeo
10.01.2008, 10:48

Իսկ դու չես ուզում ընդունել, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ասպարեզ գալ ոչ էլ պետք էր։ Իր համար հանգիստ գիտական աշխատանքն էր անում։

Մի տեղ (Ցավոք չեմ գտնում) կարծում դու էիր պնդում, որ դաշնակներին հստակ պատվիրել են գնալ ընդդիմություն, հիմա ասում ես, որ նրանք կառավարության մասնիկ են :think

Այսօր միակ թեկնածուն, որը քննադատում է Սերժ-Քոչարյանին Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Իր հերթին Վազգեն Մանուկյան - դաշնակցությունը, Սերժ-Քոչարյանը քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ամեն ինչ պարզ ու բացահայտ է։ Սերժ-Քոչարյան + Վազգեն Մանուկյան - Դաշնակցություն ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ո՞ւմ կողքին կկանգնի ժողովուրդը: Սա է հարցը։

voter
10.01.2008, 21:01

Ոչ չեմ ուզում նդունել ու առավել ևս համոզված եմ, որ ԼՏՊն սեփական անձին ինքնասիրահարվածության պատճառով է, որ որոշել է վերջին շանսշ օգտագործել ու դակազատ անել, որ իրան հանելը սխալ էր, դրանից էլ ռեվանշիստներին իր շուրջ է հավաքել, նրա էություն է այդպիսին, վրեժխնդիր լինել։ Դեմիրճյան Կարենը , գոնէ այդքան հասկանում էր, որ հաղթեց, միացավ նրանց ով իրեն հանել էր ու ժողովուրդը հասկացավ, որ հանուն նպատակի ու ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար է ուզում ետ վերադառնալ...

Դաշնակներին պատվիրել են բայց հենց այն որ նրանք ինչ որ ախմախություններ են անում, Քոչարյանի ապագայի մասին ռևերանսենր են անում, դա էլ հենց տարօրինակ է ու անհասկանալի...

ԼՏՊն Սերժ–Քոչարյանին ՓՆՈՎՈՒՄ է և ոչ թե քննադատում, քանի որ եթե քննադատի հա կպնդեն «նույն էլ դու էս արել» ու ԼՏՊն ստիպված պիտի լինի խոստովանել, որ այդ արածները, որ հիմա արվում են սխալ են, բայց այդ դեպքում պիտի առաջարկի փոխարենը մի նոր բան...

Ժողովրդին պետք է ԼՈՒԾՈՒՄ, նա ոչ մեկի կողքին չի կանգնել ու չի կանգենլու, նա պահանջում է լուծում ու ով այդ լուծումը կկարողանա տալ նրան էլ կընդունեն աշխատանքի կդնեն իրենց կողքին...

Պետ ծառայողներին աշխատանքից մասսայական ազատել, մնացացին նստացնել կամ գյուլլել – ինչը ԼՏՊն առաջարկում է, ԼՈՒԾՈՒՄ չէ, այ հերդական քանդող բրիգադ, դրա մասին Վազգեն Մանուկյանը իր հարցազրույցում նշել էր, ԼՏՊի շքախումբն էր, որ սովետական բոլոր մինիստրներին անկախությունից հետո ամեն կերպ փորձում էր հանել ասպարեզից միանգամից, միայն նրա համար, որ նրանք նախկինններ են, առանց հաշվի նստելու փորձ ունենալը պետք է օգտագօրծել ու ուղղակի ստիպել, որ աշխատի հօգուտ քեզ...

Եթե ունակ չես ստիպելու հայ ժողովրդի նույնիսկ ամենատականքին խաղալ, քո կաննոներով, ապա դու ունակ չես ղեկավարելու ժողովտդին.,..

Artgeo
17.01.2008, 12:27
Ոչ չեմ ուզում նդունել ու առավել ևս համոզված եմ, որ ԼՏՊն սեփական անձին ինքնասիրահարվածության պատճառով է, որ որոշել է վերջին շանսշ օգտագործել ու դակազատ անել, որ իրան հանելը սխալ էր, դրանից էլ ռեվանշիստներին իր շուրջ է հավաքել, նրա էություն է այդպիսին, վրեժխնդիր լինել։ Դեմիրճյան Կարենը , գոնէ այդքան հասկանում էր, որ հաղթեց, միացավ նրանց ով իրեն հանել էր ու ժողովուրդը հասկացավ, որ հանուն նպատակի ու ոչ թե ինչ որ բան ապացուցելու համար է ուզում ետ վերադառնալ...
Իմ խորին համոզմամբ, ռեվանշիզմ էր 98 թվականը։ ԽՍՀՄ-ի ռեվանշը։

Դաշնակներին պատվիրել են բայց հենց այն որ նրանք ինչ որ ախմախություններ են անում, Քոչարյանի ապագայի մասին ռևերանսենր են անում, դա էլ հենց տարօրինակ է ու անհասկանալի...
Բացարաձակապես չեմ զարմանում զառամյալ ծերուկի թեթև պահվածքի վրա։ Դաշնակցությունը իր գոյության ամբողջ ընթացքում էլ այդպես է վարվել։

Ժողովրդին պետք է ԼՈՒԾՈՒՄ, նա ոչ մեկի կողքին չի կանգնել ու չի կանգենլու, նա պահանջում է լուծում ու ով այդ լուծումը կկարողանա տալ նրան էլ կընդունեն աշխատանքի կդնեն իրենց կողքին...
3 տարին հրաշալի լուծում է ժողովրդի ու Հայաստանի համար։

Պետ ծառայողներին աշխատանքից մասսայական ազատել, մնացացին նստացնել կամ գյուլլել – ինչը ԼՏՊն առաջարկում է, ԼՈՒԾՈՒՄ չէ, այ հերդական քանդող բրիգադ, դրա մասին Վազգեն Մանուկյանը իր հարցազրույցում նշել էր, ԼՏՊի շքախումբն էր, որ սովետական բոլոր մինիստրներին անկախությունից հետո ամեն կերպ փորձում էր հանել ասպարեզից միանգամից, միայն նրա համար, որ նրանք նախկինններ են, առանց հաշվի նստելու փորձ ունենալը պետք է օգտագօրծել ու ուղղակի ստիպել, որ աշխատի հօգուտ քեզ...
Սկզբում պետք է հանել, բռնել, դատել... Հետո նոր մտածել մնացածի մասին։ Վրաստանը քեզ վառ օրինակ։

voter
18.01.2008, 00:34
Իմ խորին համոզմամբ, ռեվանշիզմ էր 98 թվականը։ ԽՍՀՄ-ի ռեվանշը։

3 տարին հրաշալի լուծում է ժողովրդի ու Հայաստանի համար։

Սկզբում պետք է հանել, բռնել, դատել... Հետո նոր մտածել մնացածի մասին։ Վրաստանը քեզ վառ օրինակ։

Դե իհարկե, կառկառուն օրինակ է վրաստանը...:D

3 տարվա գաղափարն փուչիկ էր, այլ ալևս առօրյայում չի ու չի էլ եղել, դա միայն Մանուկյանի հերթական արժեքավոր իդեայի վարկաբեկման համար էր հայտարարվել, չեմ հավատա երբեք, որ ԼՏՊն կարող է ինքնակամ հեռանալ...

Ձայնալար
18.01.2008, 09:59
Մոդերատորական: Ժողովուրդ, շատ եք շեղվում թեմայից: