PDA

Դիտել ողջ տարբերակը : Վահան Տերյան



Էդգար
22.04.2006, 19:31
Նախ հույսով եմ,որ թեման ճիշտ եմ արել,որ բացել եմ և այստեղ եմ բացել և կարծում եմ,որ այն ավելորդ չէ:
Իսկ այժմ հրավիրում եմ բոլորին խոսել Վահան Տերյանի և նրա ստեղծագործությունների մասին:Ասեմ,որ ինձ շատ է դուր գալիս նրա <<Հրաժեշտի խոսքերից>>,<<Գարուն>>,<<Ալպիական մանուշակ>> և <<Սպիտակ ձին>> ստեղծագործությունները:Հու յ ս ունեմ իմանալ նաև ձեր կարծիքը::)

StrangeLittleGirl
22.04.2006, 22:04
«Ալպիական մանուշակը» և «Սպիտակ ձին» Տերյանը չի գրել, այլ Բակունցը:

Ուլուանա
23.04.2006, 20:09
Ես էլ կարդացի ու ... մի պահ կսկսեցի սեփական գիտելիքներիս վրա կասկածել։

kiki
23.04.2006, 20:33
Ասեմ,որ ինձ շատ է դուր գալիս նրա <<Հրաժեշտի խոսքերից>>,<<Գարուն>>,<<Ալպիակ ան մանուշակ>> և <<Սպիտակ ձին>> ստեղծագործությունները
:D :D :D լավ էր...

Տերյանն Իմ սիրած հայ գրողն է...շատերին եմ սիրում ու շատերով հիանում...`Չարենց, Սևակ, Իսահակյան...բայց Տերյանն ուրիշ է...
Մեր դասղեկը ու գրականության ուսուցչուհին ` մեծ գրականագետ ու գրականասեր..., միշտ հարցնում էր մեզ..."արտասանի ՔՈ Շիրազը...", նկատի ունենալով այն ստեղծագործությունը որը քեզ ամենամոտն է...ասեմ, որ Տերյանը միակն է, ում ստեղծագործություններից այդպես էլ չկարողացա մեկը առանձնացնել...թեկուզ մի քիչ առավելություն տալ ինչ-որ մեկին չեմ կարողանում...

StrangeLittleGirl
23.04.2006, 20:49
Ես էլ եմ Տերյանի ստեղծագործությունները շատ սիրում, բայց կարող եմ միանշանակ մեկն առանձնացնել, որը, չնայած դպրոցական ծրագրից դուրս էր, ես առիթը բաց չէի թողնում գրականության դասին այն արտասանելու: Դա «Կարուսելն» է:
Իսկ մյուսներն արդեն հավասար եմ սիրում:

Ուլուանա
23.04.2006, 21:19
Չեմ կարող ասել, թե Տերյանն իմ ամենասիրած հայ բանաստեղծն է, բայց գնահատում եմ նրա ստեղծագործությունը։ Շատ նուրբ ու հղկված է գրում, բայց չափից դուրս մելամաղձոտ է ... իսկ քանի որ մելամաղձոտությունն իմ մեջ առանց այդ էլ միշտ չափից դուրս շատ է եղել, ավելորդ չափաքանակն ինձ վրա այնքան էլ լավ չի ազդում։ :oy Սա զուտ իմ սուբյեկտիվ կարծիքն է։:)

Էդգար
24.04.2006, 11:38
Ճիշտն ասած,որ երկու ստեղծագործությունները շփոթել եմ,համաձայն եմ,բայց միանշանակ Uluana հետ համաձայն եմ,Տերյանը գրում է առանց,որևէ բացթողումների,դիպուկ,բայց պետք է ընդունել,որ նրա ոճը մելամաղձոտ ստեղծագործություններն են:Տերյանը մեծ է նաև այնքանով,որ իր ավանդական <<աշուն>> թեմայից կարողանում է շեղվել ւ գրել այսպիսի տողեր.
<<Միթե վերջին պոետն եմ ես,վերջին երգիչն իմ ազգի,
Մահն է արդյոք,թե նինջը քեզ պատել պայծառ Նաիրի>>(հարցական նշանների բացակայության համար հայցում եմ ձեր ներողամտությունը)
կամ <<Մի խառնեք>> բանաստեղծությունը:

StrangeLittleGirl
24.04.2006, 23:10
չնայած իմ սիրածներից չի...

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

իսկ սրանք իմ սիրածներից են...

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կրհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձի ր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։

Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։

Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
0՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի...

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...

StrangeLittleGirl
24.04.2006, 23:16
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա...

StrangeLittleGirl
24.04.2006, 23:16
Իսկ հիմա իմ ամենասիրածը.... ;)

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն...

Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Մասսագետ
24.04.2006, 23:58
Դե տենց ա տենց ա, ես էլ Տերյանից իմ սիրած բանաստեղծությունը կդնեմ:

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...

Ուլուանա
25.04.2006, 12:18
Իսկ հիմա իմ ամենասիրածը.... ;)

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...
Այս վերջին բառերն անմիջապես գրավեցին ուշադրությունս...:) հիշեցի քո պատմվածքը ու էլի մի բան...:think

Էդգար
26.04.2006, 18:46
Դե տենց ա տենց ա, ես էլ Տերյանից իմ սիրած բանաստեղծությունը կդնեմ:
Ես էլ իմը:

Ոչ տրտու՛ նջ,ոչ մրմու՛ նջ սգավոր,
Հեռացի՛ ր,մոռացի՛ ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր
Կգնամ իմ դժկամ ցավի հետ:

Իմ ճամփան անվախճան մի գիշեր,
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
Հեռացի՛ ր,մոռացի՛ ր,մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Հուսաբեկ մութ ու մեգ թող լինի,
Իմ վերև թող արև չխնդա.
Լոկ երկունք,լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես,քրոջ պես մի՛ գթա...

Ուլուանա
26.04.2006, 20:35
Դա նաև Բյուրակնի սիրած բանաստեղծությունն էր։ ;)

StrangeLittleGirl
26.04.2006, 21:19
Դա նաև Բյուրակնի սիրած բանաստեղծությունն էր։ ;)
Ո՞րը:o

Ուլուանա
27.04.2006, 12:21
Ո՞րը:o
Վա՜յ, կներես, սխալվել եմ...:oy Ուղղակի հիշում էի, որ դու էլ էիր դրել այս բանաստեղծությունը, դրանից ենթադրել էի, որ քո սիրածներից է, բայց նոր նայեցի ու տեսա, որ գրել էիր. «Չնայած իմ սիրածներից չի...»։:)

Narinfinity
24.05.2006, 20:16
Սիրում եմ կարդալ և լսել Սերյանի մտքերը , և ինչպես բոլորը , ես էլ եմ նրան համարում սիրո պոետ , քնարերգու և գեղեցիկ մտածողությամբ , մի հրաշք մարդ ...:)

Lionne_en_Chasse
05.06.2006, 18:36
Սիրում եմ Տերյանին , բայց ոչ նրա բոլոր ստեղծագործությունները ...դրանք հիմնականում միօրինակ են , հատկապես սիրայինները :
Նրան կարդում եմ , երբ ունեմ հատուկ տրամադրություն , մոտավորապես այսպիսին՝

Մոռանալ...հեռանալ...

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...


******

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կըզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտըս չի գտնի ոչ մի արտասուք:

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողե՛ք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողե՛ք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ, որ կա սե՛ր եւ ցնո՛րք, եւ լա՛ց…

*****

Անվերջ գիշերի մռայլ վիհերում
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում.
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում:
Գիշերն է փռել իր թևերը մութ
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված._
Որտե ղ որոնեմ երջանկության սուտ
Եվ ինչպես գտնեմ վերադարձի լաց:
Հողմն է հեկեկում անունջ վիհերում,
օ՜, անհուն գիշեր, քեզ ո վ է փռել,
Ինչու է շուրջս աշխարհը լռում,
Ո վ է իմ հոգու լույսերը մարել...

Artgeo
11.06.2006, 12:31
ՑՆՈՐՔ

Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։

Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։

Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։

Ամենքինն ես, իմը չես,
Ամենքին ես սիրում դու.
Ա՛խ, ոսկով են գնում քեզ,
Անհաս ցնորք իմ հոգու...

* * *

Դու քնած ես քո տաքուկ անկողնում
Եվ արև բախտի երազ ես տեսնում
Դուրսը բքաբեր քամին է տոնում,
Դուռ ու լուսամուտ ձյունով է լցնում...

Դու քնած ես քո տաքուկ սենյակում,
Ւսկ ես ցուրտ ձմռան բուք ու հողմի մեջ
Խենթ հեկեկանքով դռներն եմ թակում,
Քո փակ դռները անվերջ ու անվերջ։

Դու ինձ չես տեսնում լուսե երազում,
Դու ինձ չես լսում ձմռան փոթորկում,
Ես մութ գիշերում քե՛զ եմ երազում,
Բուք ու հողմերում ես քե՛ղ եմ երգում...

1907 Վահան Տերյան

Mag!
28.06.2006, 14:43
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ...

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք...

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի...

1904

Mag!
28.06.2006, 14:44
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։


Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

1905-1906

Mag!
28.06.2006, 14:47
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...

1908

Mag!
28.06.2006, 14:49
Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

1908

Mag!
28.06.2006, 15:03
FATUM

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար...

1906

Lianchik
12.11.2006, 00:40
Աշուն էր…
Մեր սիրո վերջին աշունը,
Մարում էր
Իմ սիրո վերջին նշույլը:
Քամին էր
Մեղմիկ վարսերդ գուրգուրում,
Դեղին էր,
Ամեն ինչ դեղին էր մեր այգում:
Քայլում ենք
Ես ու դու օտարների պես,
Նայում ես
Առաջին հանդիպումի պես,
Մրսում ես,
Ես ամուր փաթաթվում եմ քեզ,
Դողում ես
Այս դեղին տերևների պես:
Լալիս ես,
Բայց ուշ է արդեն, քեզնից հեռացրիր:
Գիշեր էր,
Մոռացման վերջին գիշեր,
Մաշել էր,
Իմ սիրտը վաղուց էր մաշել:
Աշուն էր…
Բաժանման տխուր մի աշուն,
Ցասում էր,
Նենգ ցավի ահարկու մի ցասում…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

StrangeLittleGirl
11.02.2007, 20:13
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...

էս երգի հիման վրա երգ կա… Շուշան Պետրոսյանն է կատարում, շատ լավն է: Բայց մի անգամ եմ լսել, երբ մեր բուհ էր եկել ուսանողների հետ հանդիպմանլ: Հետո էլ ոչ մի կերպ չեմ գտնում :(

Vive L'Armenie
19.02.2007, 00:06
« Տերյան »

Այս անունը տալիս, մի տեսակ դող է անցնում մարմնովս, մի զգացողություն ունեմ, որը ո՛չ մի կերպ չեմ կարողանում բացատրել: Մի գուցե դա նրանից է, որ նրա ստեղծագործությունները շատ հարազատ են հոգուս…

Ինչպես Տերյանի՝ այնպես ել իմ հոգուն տիրում է աշնան թախիծը :(


Կարոտ

Իմ անվերջ Ճամփի տանջանqից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրց վայելքից հանկարծ
-Թվաց, որ մեկը կանչում է տրտում...

Եվ ես արթնացա խնդության ցավից.-
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ.
Մենակությու՛նն էր քարի պես լռում...

**********
Եթե կողմերում հեռու-հեռավոր
Վրդովվի հոգիտ, տիրե քեզ հուզում՝
Գիտեցիր, որ իմ սիրտը մենավոր,
Մթնում մոլորված, քեզ է երազում:

Եվ եթե սիրտդ սիրով թրթռա,
Եվ զգաս անհայտ երգի մի հնչյուն՝
Այն ես եմ անվերջ խորհում քեզ վրա,
Հեռավոր-հեռվից կարոտով կանչում:

Գարնան օրերի ժպիտով սիրուն,
Ոսկի հայածքդ ժպտում է հոգուս.
Լուսավառված է իմ սև օրերում
Անուշ անունդ, որպես արշալույս...


********
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար,
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն որ չկար, և այն որ չկար...
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու՜, հեռու է, անհաս-
Եվ դարձել է սուտ, թվում է երազ...

********
Այս գիշեր նորից լալիս եր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրց լցված եր կարոտով հստակ,
Անուշ ցավերով ու երգերով իմ հին:

Իմ գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերս արթուն,
Եվ սիրց տխուր սիրով եր լցված:

Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռու՜ և հեռու՜...

Սերխիո
11.04.2007, 22:36
ՊԱՇՏՈՒՄ եմ,այդքան ի վիճակի ճեմ բոլորը գրել ,սիրում եմ բացարձակապես բոլորը, Նա իմ համար վեր է բոլոր մեր և արտասահմանցի պոետներից:
Ու չեմ պատկերացնում ,որ կա մի հայ երիտասարդ,որը չսիրի ՆՐԱՆ,դա բացառվում ա.

<<ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար>>
մեկ տող և ինչքա~ն Սեր ու Նվիրվածություն:o

գյումրեցի աղջիկ
12.04.2007, 07:48
Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,-
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն:

Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ:

Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,-
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում:

Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կտամ քեզ,
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես...

ihusik
13.04.2007, 01:04
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար...
Ուղղակի ուզեցի մեկ անգամ ևս այս տողը կրկնեմ այստեղ, բայց և փոխեմ այն...
Կուզեի ապրել լոկ քեզանով ու քե՜զ համար
Ու մեր սերը, ու մեր սերը լիներ անմա՜ր...
Ինձ այս երկրորդն էլ ավելի է հարազատ... ինձ ճիշտ հասկացեք, արժե սիրելի էակի համար և կյանքը տալ, բայց էլ ավելի գեղեցիկ է և ապրել սիրած էակով, նրա հետ ու նրա համար...;) :)

Vive L'Armenie
16.04.2007, 21:27
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար...
Ուղղակի ուզեցի մեկ անգամ ևս այս տողը կրկնեմ այստեղ, բայց և փոխեմ այն...
Կուզեի ապրել լոկ քեզանով ու քե՜զ համար
Ու մեր սերը, ու մեր սերը լիներ անմա՜ր...
Ինձ այս երկրորդն էլ ավելի է հարազատ... ինձ ճիշտ հասկացեք, արժե սիրելի էակի համար և կյանքը տալ, բայց էլ ավելի գեղեցիկ է և ապրել սիրած էակով, նրա հետ ու նրա համար...;) :)

Բայց ինչ գեղեցիկ նախադասություն է..., ինչ հուզիչ բառեր...:oy

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար... :love

Srtik
02.05.2007, 04:18
Ես ընկա անդունդները խավար
Իմ ցնորք, նորից քեզ եմ կանչում
Մոռացյալ ուղիներս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում:

Դու անմութ աշխարհում ես ապրում.
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում
Արևի՛ր սև կյանքիս մութ ուղին:

Հավիտյան ինձ քո սերն է այրում
Դու լուսե՜ղ... ինձ հավատն է ճնշում:
Ես մեռնում եմ այս մութ վիհերում...
Հեռավոր քեզնից չեմ տրտնջում...

Srtik
02.05.2007, 09:10
Միշտ զգում եմ ես, որ մի հեռավոր,
Օտար աշխարհում ինձ պես վշտահար
Մի սիրտ է այրվում՝ անհայտ, մենավոր
Եվ երազում է, թախծում ինձ համար:
Եվ թվում է ինձ, որ սուրբ համբույրով
Ես փայփայում եմ ձեռքերը նրա,
Եվ գուրգուրում եմ, գգվում կարոտով՝
Քնքուշ գլուխը իմ կրծքի վրա...

Fantazy
03.05.2007, 22:51
Չնայած Տերյանի բոլոր ստեղծագործությունները շատ եմ սիրում, բայց այս մեկը իմ սրտում ամենամեծ տեղն է գրավում.

***

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Եվ սիրում եմ քեզ և քեզ չըգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,-բնավ չըգիտեմ…

lili-4
09.05.2007, 16:19
Հրաժեշտ


Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման:

Ես գնում եմ տրտում- մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման:

Դու գնում ես՝ չըգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից:

Ես գնում եմ լուռ- անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահու՜ կսկիծ…

Ավելացվել է 11 րոպե անց

****
Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական:

Խենթ հուզմունքի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք,
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չե՛ք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սև եղեռնի…

Fantazy
09.05.2007, 17:22
***
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նըման.
-Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էիր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…

Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել,
Ես ամենուրեք քեզ եմ որոնում.
Դո՛ւ, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…

Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

ihusik
09.05.2007, 17:56
Մեկ անգամ ևս հիացա Տերյանի այս գեղեցիկ տողերով ու մտքերով և շնորհակալ եմ բոլոր նրանցից, որ տեղադրել են այդ տողերն այստեղ...:love

lili-4
09.05.2007, 18:12
****

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
–Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ:

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
–Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:


Սակայն չեմ կարող ես նրան ատել–
Սիրում եմ նրան.
–Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան…


Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ, քաղցր արբանք:
–Օրհնըված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…

lili-4
09.05.2007, 18:59
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
–Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու.
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
–Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու…

Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ,
–Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ.
Կըցրե՞ս սրտիս թախիծը խավարը,
Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս…

Թափառում եմ ու կարոտով կանչում ,
–Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում,
–Բայց անհայտ ես դու, դու չունես անուն…

Fantazy
10.05.2007, 11:07
***

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,


Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,


Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,


Որպես գարնան մթնշաղում.
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,


Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորոածին անխոս կանչող - փարոսի շող


Քո աչքերը հոգի տանջող,
Ես սիրում եմ գգվող անգութ աչքերըդ մութ,


Որպես գարնան իրիկնամուտ…


Ավելացվել է 6 րոպե անց

***

Մշուշի միջից, - տեսի՜լ դյութական,-
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքա՜ն ներում - ո՞ր երկրի սրտում…
Ո՞րտեղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկընքին,
Ո՞րտեղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Ո՞րտեղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Ո՞րտեղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

Djavaxhq
23.05.2007, 00:34
Հրավիրում եմ մեր գյուղ Տերյանասերներին հուլիսին Տերյանական օրը
Եթե ակումբցիներից գալացողներ լինեն կապահովեմ բնակարանով ու սննդով
Եթե կազմակերպող լինի թող կապ պահի իմ հետ ես Երեվանում եմ հիմա
Կարճ ասած սիրով ակումբցիներին հյուր կընդունեմ Գանձայում

Vive L'Armenie
23.05.2007, 00:38
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...


ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ

II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e...
Paul Verlaine

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...


ԹԱՓԱՌԱԿԱՆ

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։

Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի...

Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։

Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ...

***

Ձեր շքեղ շենքերի ծանրությամբ սրտմաշուկ,
Ձեր ահեղ բերդերի համրությամբ վերամբարձ,
Քաղաքնե՛ր, ձեր մեջ կա դժողքի մի շշուկ,
Քաղաքնե՛ր, ձեր բանտից արդյոք կա՞ վերադարձ:

Ե՛վ գիշեր, և՛ ցերեկ հղփացող պաղ կուռքեր,
Զնդաններ ու բուրգեր՝ չարությամբ անողոք.
Քաղաքնե՛ր, ձեր բանտում մեռնում է իմ հոգին,
Քաղաքնե՛ր, մոռացա ես երգերս անհոգ:

Դղյակներ, պալատներ կերտելով ոսկեզոծ,
Հեռուները՝ մեռած շենքերի անտառում.
Քաղաքնե՛ր, իմ հոգին այդ բանտում ալեկոծ,
Քաղաքնե՛ր, իմ հոգին արեգակ է տենչում:

Կրկնակի գալստյան զանգերն եմ ես լսում,
Հատուցումն է գալիս-- ես զգում եմ նորան.
Քաղաքնե՛ր, զարթնում է ահավոր մի ցասում,
Քաղաքնե՛ր, զարթնում են այն մարդիկ, որ մեռան...

----

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին։

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։

Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը պոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունի կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

-----

Վահան Տերյան

Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպե՜ս քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ` չգիտեմ:

Դողում է սիրտս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես...


ՔՈ ԱՉՔԵՐԻ ԴԵՄ

Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ`
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված` քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ`
Եվ սիրում եմ քեզ եւ քեզ չգիտեմ:

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը` կույր.
Քո հոգու վրա կա մի վարագույր,-
Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չգիտեմ:


ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...



ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ :)


1885-1920

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ. Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում. 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները. Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան. 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը.

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից. 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին. Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին

Miko
15.07.2007, 12:33
Վահան Տերյանը իմ ամենասիրած գրողն ա: Իրա լրիվ գրածները լավնեն: ճիշտա որ տխուրա, բայց լավնա: Շատ եմ սիրում իրա գրելու ոճը:

Հ.Գ. հեքիաթները շատ լավն էին

Vive L'Armenie
07.10.2007, 03:02
Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.

Ավելացվել է 1 րոպե անց
ԴԱՐՁ
Մի օր առհավետ կյանքս կանիծեմ
Ու գունատ հույսի քայլերով տարտամ
Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան
Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն
Ու հոգնածորեն դուռը կըբանաս —
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական
Սիրտըս կըլցնե խնդության լուսով,
Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,
Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...

Ավելացվել է 7 րոպե անց
ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Ճանապարհների բաժանումի մոտ.
Հանգչում են վերջին կրակներն աղոտ,
Ու մութն է կրկին իջնում ու փռվում...

Անցած օրերըս շարքերով դալուկ
Շողում են ահա և անհետանում.
Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —
Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,
Հազար ձայներով անտառն է խոսում,
Ես ուղիների լաբիրինթոսում,
Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում
Մութ ուղիների բաժանումի մոտ.
Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,
Այրում է հոգիս, անհուն մի կարոտ...

Selene
23.10.2007, 22:33
Այսօր եմ կարդացել, շատ հավանեցի, ներումը մի տեսակ այնքան հուզիչ էր…:)

Դարձել եք հեռու երկրներից
Մաշված, սրտաբեկ և տրտմերես,
Ու մոռացա ես ողջը նորից,
Եվ սիրտս բոլորն արդեն ներեց:

Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ
Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքում,
Եվ Ձեր ճակատին՝ պայծառ ու սեգ,
Երկու ակոս է նուրբ սողոսկում:

Եվ դուք այդ գիտեք-դա չէ՞ արդյոք
Խառնում նրբագիծ մի դառնություն
Ժպիտին Ձեր երբեմն այնքա՜ն անհոգ
Ու հիմա այնքա՜ն խոր ու տրտում…

Կարծես քաշվում եք ինձնից մի քիչ,
Ձեզ մեղավոր եք զգում կարծես,
Դրա համար է գուցե մոգիչ
Ձեր դեմքը շիկնում հանկարծ այդպես:

Երբ ինձ գրկում եք խանդակարոտ
Եվ փակում աչքերն այդ ոսկևուն,
Երբ որպես թռչնակ մի վեհերոտ
Կարծես խղճիս եք ապավինում…

Empty`Tears
23.02.2008, 21:54
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ:


Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
0՜, քաղցր արբանք:
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...:(

Empty`Tears
19.03.2008, 08:13
ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...:(

Ավելացվել է 1 րոպե անց
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Իսկապես ոչինչ չեմ հասկանում քո աչքերից...:(

Ավելացվել է 10 րոպե անց
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...:(

Լուսիանա
19.03.2008, 13:31
Տերյանի իմ ա՜մենասիրած բանաստեղծությունը…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես ել դու եմ, ես չկամ…

Չըկան օրեր ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար,
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք՝ ես ու դու,
Ես ել դու եմ, ես չկամ…

Ուրվական
19.03.2008, 13:39
Ուրական ենք մենք երկու


Ուրական չէ, Ուրվական...:)

Ես էլ եմ շատ սիրում այս բանաստեղծությունը...:love

Empty`Tears
01.04.2008, 07:26
ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

Տաղտկահնչյուն ու միաձայն օրերն իրենց երգն են երգում.—
Միայնությո՜ւն, դու ես անձայն ցավըս օրրում քո օրրերգում։

Եվ անցյալի խաբեական ցնորքներն են մեղմ օրորվում,
Նոքա անդա՜րձ, նոքա չկա՜ն, նոքա մեռա՜ն հեռու հեռվում։

Վհատումն է հոգիս գրկել, անհուսությունն անհուն փռվել, —
Ի՞նչ խոսքերով, ինչպե՞ս երգել և ի՞նչ սրտով հիմա սիրել։

Էլ ի՞նչ հույսով սիրտըս հուզեմ, ի՞նչ երազով ամոքեմ ինձ
Եվ ո՞ր կողմից բախտ սպասեմ — անվախճան երգ — վիշտ ու թախիծ

Անցե՛ք, հուշեր իմ ապարդյուն, դարձեք ընդմիշտ մոռացված էջ ,
Անհուն փռվիր, սև լռություն, միայնություն իմ հոգու մեջ։:(

Narinfinity
15.09.2008, 03:20
Սիրում եմ կարդալ և լսել Սերյանի մտքերը , և ինչպես բոլորը , ես էլ եմ նրան համարում սիրո պոետ , քնարերգու և գեղեցիկ մտածողությամբ , մի հրաշք մարդ ...:)

Սիրում եմ կարդալ և լսել Վահան Տերյանի մտքերը , և ինչպես բոլորը , ես էլ եմ նրան համարում սիրո պոետ , քնարերգու և գեղեցիկ մտածողությամբ , մի հրաշք մարդ,
Նրա ստեղծագործությունները, որ նշել ու նշելու ենք այստեղ, դրանք նրա կյանքի Սիով ու ցավով միաձույլ անուրջներն են, որոնք բոլորն էլ պաշտում եմ և հաճախ եմ կարդում,
կարդալիս սկսում եմ գնահատել կյանքը և մտածել, որ այն Սիրով ավելի է լցվում, երբ մարդիկ օգնում են իրար...

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ, լինել քեզ օտար:
Ստվերդ փնտրել ամեն տեղ ուր խենթ հոգին կարող է թռիչքով չափել,
Անանց կարոտում անվերջ տառապել, և լինել քեզնից բաժանված հավետ:
Ու գերեզմանում, սև հողերի տակ,
Զգալ որ անցար և քեզ չկանչել,
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Ու չխռովել բերկրանքդ ՀՍՏԱԿ...:(

ihusik
16.10.2008, 00:26
Չգիտեմ ինչու՞ այս աշուն մի տեսակ էլ ավելի գեղեցիկ է աչքիս ու էլ ավելի է սրտիս մոտ ու սիրելի և հաճախ գնում եմ այգիներ ու նկարում դեղին, կարմիր տերևները ծառի... մի տեսակ հեզություն կա աշնան մեջ, մի տեսակ անասելի մեղմություն ու խոնարհություն...

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...
1906

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...

Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...
1906

ԱՇՈԻՆ

Դալուկ դաշտեր, մերկ անտառ...
— Մահացողի տըխո՜ւր կյանք...
Անձրև, քամի, սև կամար...
— Սրտակտուր հեկեկանք։

Միգում շողաց մի ցուրտ լույս.
— Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց...

Անուժ ցավի ցուրտ կապար...
Մահացողի տխուր կյանք.
— Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք...
1906-1907

ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹՅՈԻՆ

II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e...
Paul Verlaine

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ...
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ...
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ...
1907

lili-4
09.11.2008, 18:23
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածդը բնավ չես գտնի…

Բայց դու կըգնաս, օ՜ դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կըվախճանեն,
Վերջին հույսերըդ կըդավաճանեն,-
Դու որոնածըդ բնավ չես գտնի…

Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս.-
Ո՛չ,- կարձագանքվի,- բնավ չես գտնի…


Տխուր է, բայց այսօր լավ էր կարդացվում:oy

Yevuk
10.11.2009, 01:09
Տերյանի իմ ամենասիրած տողերից մեկը…:love


Մի՛ տրտնջա ցավիդ համար – սիրո առատ աղբյուր է նա,
Մի՛ ափսոսա մեղքիդ համար – սիրտը մաքրող սուրբ հուր է նա,
Թո սերն անցնի՝ մի մորմոքա – կմնա հուշ – մաքուր է նա,
Սիրտըդ թող միշտ խնդա կամ լա – մահ է մթին՝ երբ լուռ է նա:

Ֆոտոն
10.11.2009, 02:16
Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

1908 :love

A.r.p.i.
10.11.2009, 15:38
Աշուն

Նորից անձրև, մշուշ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությունն իմ խոնարհ,
Եվ թփերը դողդոջուն,
Եվ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշուն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Նաիրուհի
04.12.2009, 02:37
Իմ պաշտելի բանաստեղծի ամենահարազատ գործը.

Իմ հոգին, որպես թափառիկ մի շուն,
Եւ շուրջը՝ գիշեր, և շուրջը՝ աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում
Ահաբե՜կ, անօ՜գ փախչում է հեռուն։
Ո՞ւր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված, տրորված աշխարհում անդուռ
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր,
Եւ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...

Գոհարիկ
24.12.2009, 19:16
Տերյանի գրածներից ամենաշատը ««Սենտիմենտալ երգ««-ն եմ սիրում:

Արդյոք հիշում ես անտառ էր,առու…
Հեքիաթի պես էր-երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հում ես.- հեռու էր,հեռու…

Արդյոք հիշում ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշում ես. առու էր,անտառ…

Արդյոք հիշում ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր…Անտառ էր, առու…
Արդյոք հիշում ես. հեռու էր,հեռու.
Կյա´նք,տխուր հովիտ հավիտյան լալու…

Հ.Գ. կներեք, հարցական և բացականչական նշանները չեմ դրել, KDWin-իս պատճառով չստացվեց…

Yeghoyan
22.02.2010, 21:55
Կրկին հնչում է թունավոր լեզուդ
Եւ քո խոսքերի նիզակները սուր,
Եւ քո համբույրը, որպես քաղցր սուտ,
Բախտ են խոստանում իզուր և իզուր:

Իմ մեջ մարել է մի լույս արեգակ,
Մահու գիշերն է մթնել իմ հոգում,-
Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ,
Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում…

Կանգնել ես, որպես քաղցր հրապույր,
Մոտեցար ահա կարող ու խոնարհ,
Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր,
Մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ:

Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,-
Եվ քո ցանկության ահեղ փոթորկում
Անեծք է թափում անկարող հոգիս
Եւ անհույս ճչում քո թունոտ գրկում:

հայություն
26.04.2010, 16:25
http://www.teryan.com/vt_photos_archive/biographic/image_02.jpg

Սա Տերյանի մայրն է

Շինարար
07.05.2010, 19:27
Մոռանալ...հեռանալ...

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չխորհել, չափսոսալ_
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ._
խավարում, ցավերում քարանալ
Մեն միայն...
Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրհել, չտենչալ, չկանչել,
Հեռանա՜լ...




Հանճարեղ բանաստեղծություն ա, գիտեմ, որ գիտեք, ուղղակի ցանկացա ասել:)

Nare-M
07.05.2010, 22:42
Էս մեկը շատ եմ սիրում, հատկապես վերջին քառատողը.

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում...
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար...

Nare-M
07.05.2010, 22:54
Գարուն

Գարունը այնքա´ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե´ս պայծառ է կրկին.
– Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին:
Այնպե´ս գգվող է երեկոն անափ
Ծաղիկներն այնպե´ս նազով են փակվում.
– Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
– Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ քնքուշ մի ձեռք…:love

My World My Space
07.05.2010, 23:37
Ժող. ջան ո՞վ կարողա ունենա այս բանաստեղծությունը, ցավոք վերնագիրը չեմ հիշում


«Խոսք մեկ արին ու քեֆ արին ողջ գիշեր,
Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել»

Շինարար
12.05.2010, 16:46
ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն...

Սիրո խոսք, և համբույր, և խոստում...
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր...

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա...

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Ինչ պարզ ձևով է ասում ամենաճշմարիտ բաները, վերջերս ամեն իրադարձության, ամեն պահի հետ Տերյանի կողմից այդ պահը շատ վաղուց բանաձևված երկտող եմ հիշում: Միշտ սիրել եմ Տերյան, բայց հիմա նոր եմ հասկանում իր մեծությունը::oy

My World My Space
12.05.2010, 16:55
Ինչ պարզ ձևով է ասում ամենաճշմարիտ բաները, վերջերս ամեն իրադարձության, ամեն պահի հետ Տերյանի կողմից այդ պահը շատ վաղուց բանաձևված երկտող եմ հիշում: Միշտ սիրել եմ Տերյան, բայց հիմա նոր եմ հասկանում իր մեծությունը::oy

Տերյանը Տերյան է այքնանով, որ հասու չէ բոլորին, Տերյանի իմաստությունը ու խորունկությունը ոչ մի բանաստեղծ չունի, բայց չգիտես ինչի նր արտահայտած մտքերը մարդիկ վերագրում են հիվանդագին թուլության, մելամաղձոտ մարդը ոչ միշտ ա թույլ, այդ հատկությունն առավել հատուկ ա ուժեղներին, ովքեր քաջություն ունեն իրանց համար բացահայտելու դա....

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...


Ո՞նց կարա թույլ մարդը սենց տողեր գրի......

Լեո
21.05.2010, 22:14
Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն ես ու դու։


Հ.Գ. Ամեն անգամ այս բանաստեղծությունը կարդալուց թվում է՝ ինչ-որ աներևույթ, անհասանելի բարձրյալ էակի եմ սիրահարված, ու միշտ նրան եմ սպասել... Տարօրինակ է...

StrangeLittleGirl
13.06.2010, 15:42
Հանճարեղ բանաստեղծություն ա, գիտեմ, որ գիտեք, ուղղակի ցանկացա ասել:)

Բա որ երգը լսեք... ես լսել եմ 4 տարի առաջ Շուշան Պետրոսյանի կատարմամբ: Չքնաղ երգ էր, բայց հետո էլ ոչ մի տեղ չեմ հանդիպել:

Նաիրուհի
09.09.2010, 02:34
Այս շարքը կարդում ես ու նոր հասկանում, թե ինչ ասել է ցավ։

Իմ բալիկին

Ա

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու
Մեռնող թռչնակի թևերի նըման։
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանությունն այն կիսաժպտալու,
Մարմինըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու...

Բ

Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ, թռել է հեռուն։
Ձմեռները նոր ձյուներ կբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն.
Ծաղիկ-աչքերը կրկին կթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրմի խավարում։
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ, ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում, որպես աստղերն այն անշեջ.
Ա՜խ, եթե լիներ, ա՜խ, եթե լիներ...


Գ

Պահում էի վառ միշտ կրակը,
Բալիկս հուր էր սիրում,-
Բայց մահն այնպես արագ է,
Կրակն էլ չեմ վառում։
Մթնում այս նստել ու լալ,-
Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
Աստղիկ իմ ջինջ...

Դ

Հրեշտակներ քնքուշաթև
Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
Եվ երգերով լույս ու թեթև
Մեզ կըփայեն տխրության մեջ։
Արդարություն չըկա երկրում,
Բայց կա վերին մի ամոքում,
Երբ աշխարհի խոսքն է լռում,
Եվ գրկում է լույսը հոգուն...
Հեռանանք մի անդրաշխարհ,
Հավատում եմ ես գալիքին,
Հրեշտակներ կըփայեն հար
Ինձ ու անբախտ իմ բալիկին...

---------- Ավելացվել է՝ 03:34 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:27 ----------


Ժող. ջան ո՞վ կարողա ունենա այս բանաստեղծությունը, ցավոք վերնագիրը չեմ հիշում

Նստել այստեղ, անվերջ նայել ու նայել
Աշնամուտին և քրքրել հին հուշեր.
-Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր...

Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է իմ հոգու պես որբ նա էլ.
-Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...

Ի՞նչ ես փնտրում, սիրտ տգնապող, անխնդում.
Մեր բանտն անել-զուր է տանջվել ու վայել.
_Ինչպես զվարթ, տե´ս, գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել... ;)

Inna
11.09.2010, 21:34
Վահան Տերյան:love:love

Ես կգամ, երբ դու մենակ կմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կթաղես տենչերդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կհեռանաս...

Ես կգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կլինի թախիծ,
Ես կկանչեմ քեզ դեպի ալլ եզերք։

Ես կգամ, երբ դու կլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կմեռնեն,
Ձեռքդ կբռնեմ, ցավըդ կմբռնեմ,
Կվառեմ ուրիշ լույսեր քո հոդում...

Նաիրուհի
30.09.2010, 03:56
***

Վարդերըս հիմա կարմիր,
Վարդերըս կարմիր ու վառման,
Բացվել են բոցե Նաիրի երկրում.-
Եվ աղջիկները ելել են գարնան
Պայծառ դաշտերը երգերով սիորւն...
Եվ իմ վերքերը բացվում են նորից՝
Նաիրի երկրի ծաղիկների պես՝
Այրվում են, վառվում, այրում են ինձ,
Որպես երգերը, Նաիրի երկիր,
Որպես վարդերը, Նաիրի, քեզ...

***

Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ,
Մանուշակագույն մայրամո´ւտ միգասքող,
Ամպերըդ մաքուր՝ ողողված ոսկով,
Եվ քե´զ, հայրենի անո´ւշ լեռնադաշտ։
Կարծես ականջիս հնչում է բարակ
Զանգակը գյուղի քարաշեն ժամից,
Որպես մի կռունկ ջոկված երամից-
Այնպե՜ս լալագին, այնպես անճարա՜կ...
Ու դեմս են ելնում պարզմիտ ու բռի
Գյուղացիք ծանոթ-զարմանքով նայում,
Եվ վայրի կոպիտ սիրով փայփայում,
Երբ ճանաչում են ժպտալով բարի...

***

Դուք գյուղերի խուղերում,
Խրճիթներում խեղճ,
Քաղաքների խուցերում,
Նկուղներում ցուրտ,
Դուք աղմկոտ, ալեկոծ
Շուկաների մեջ
Եվ գետնի տակ, հանքերում
Շիրմի նման մութ.
Եվ ես կրկին ձեր առաջ
Խոհերով կիզված,
Սրտով դողդոջ ու բոցոտ
Դեպի ձեզ պարզված...
Եվ անցնում եմ ձեզ հետ ես
Ուղիներն ամեն
Մահապարտի նըման հեզ
Անզոր ու անզեն,
Եվ ձեր առաջ ես նորից
Ամեն օր ու ժամ
Խաչ եմ հանում ինքս ինձ
Որպես դավաճան...

Ու սրանք սևագրություններ են :esim

Smokie
13.10.2010, 16:52
Հրաժեշտի գազել :love

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով,
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, ընկերներիս մոտ ու հեռու,
Ոսոխներիս չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չըբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու.
Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնա՜ք բարով, մնա՜ք բարով:


Գազել
(Ստեփան Շահումյանին)

Սիրտըդ, որպես վառ ատրուշան, պահիր վառ,
Սիրտըդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ:

Սիրտըդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ,
Խինդըդ տենդոտ, սերըդ՝ վահան, պահիր վառ:

Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ,
Որպես դրոշ արնանըման, պահիր վառ:

Հեռվում անտուն, եղիր խնդուն, պահիր վառ,
Սիրտըդ բորբոք - վարդըղ վառման պահիր վառ:

Որպես խարույկ ելնող վկա, պահիր վառ,
Արևի պես սիրտըդ վառման պահիր վառ...

***

Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն, մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք դա իմ զոհ-սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:

* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Հրաժեշտի խոսքերից

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...

Աշնան մեղեդի :love

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...

Գարնանամուտ :love:love

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...

Երբ կյանքը սուր փշերով :love:love

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում...
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար...

Smokie
13.10.2010, 17:58
Գարուն :love

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Inna
21.10.2010, 20:20
ԿԱՐՈՏ:love

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

Նաիրուհի
04.12.2010, 01:18
Էսօր հիշեցի իմ ամենասիրելի բանաստեղծություններից մեկը


Իմ դուռը բաց է, եկե՛ք բոլոր
Անուղիներըդ, բաց է հոգիս,
Ով թափառում է ուղեմոլոր.
Ում սիրտը չունի քուն ու հանգիստ...
Ում հոգին խոց է, ում օրը` մութ,
Ում տխրությունը դառն է ու խոր,
Վառ է իմ բոցը, կանչըս՝ անսուտ,
Եկե՛ք բոլորըդ — որբ ու անզոր։
Ես էլ անգետ եմ, մոլոր ձեզ պես,
Մոլոր ու որբ եմ չարիքի դեմ,
Բայց միշտ ձեզ հետ եմ, եղբայր եմ ձեզ,
Ձեզ պես անզոր եմ, ձեզ պես անզեն։
Հոգիս բացված է ծաղկի նման,
Իմ սերը խորն է և անսպառ,
Չէ՞ որ լոկ սերն է, սերն է վահան,
Եվ սիրտն է, սիրտն է սրտին ասպար...

Վաղուց էսքան հարազատ բան չէի կարդացել...

Mr. Grom
04.12.2010, 10:53
Շատ եմ սիրում այս բանաստեղծությունը


***
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին,
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ:
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ:
Նայում եմ, մինչև որ անզոր
Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Ւլիկըդ խոսում է անուշ...

Meme
05.12.2010, 18:33
Էնքաաան եմ սիրում կարդալ Տերյանի բանաստեղծությունները,իրենք հարազատ են հոգուս,միշտ կարծես նոր լինեն ինձ համար,և այս մեկը ցանկանում եմ առանձնացնելլ :love

Դարձար դու և սիտըս տխուր է.
Հնչիր-եգից անուշ.
Քո ձայնը այնքան մաքուր է,
Այնքան հարազատ մի հուշ.
Բայց սիրտըս արդեն խոնարհել է,
Հոգիս արդեն մարել.
Թեթև է արդեն ներելը,
Բայց....անհնար է սիրել...

Magic-Mushroom
05.12.2010, 19:17
Տերյանը իմ ամենասիրած Հայ բանաստեղծն է::love,Տերյանը ասես իմ մասին գրած լինի:love իմ 2 ամենասիրած գործերը...:love

Համար 1...

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։


Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

Համար 2...

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում։

Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով, անխռռվ-մենակ,
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում։

Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
— Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...

Inna
13.12.2010, 19:23
Արդյոք կապրե՞ս:love

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ...
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս...

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ...
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս...

Կարոտ:love

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

Սիրահարվածը:love

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։

Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...

Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։

Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։

Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...

Նաիրուհի
08.01.2011, 12:07
Resignation

Այսօր գթանք իրարու,-
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չտենչանք ու հեռու
Տարիները չհիշենք:

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,-
Բանանք սրտերս մեռնող,-
Որբ լինենք ու չամաչենք:

Սիրենք իրար ու ներենք,-
Չնախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չսիրենք,
Անչար լինենք ես ու դու:

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չտանջենք,
Լինենք անչար և հլու,-
Հեկեկանք ու չամաչենք…

Մի ժամանակ էս բանաստեղծությունը Տերյանից միակ չսիրածս գործն էր... :fool

anahit96
08.01.2011, 14:33
***

Մռայլ թաղումի ջահերի նըման
Մեկը աստղերն է վառում տխրությամբ.
Ւմ հոգու վրա իջել է մի ամպ,
Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկա՛ն։

Հիվանդ քնքշությամբ երկինք է պարզում.
Մեռնող ծաղիկը իր բույրը վերջին.
Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին —
Հեռավո՛ր, քեղնից սեր չեն աղերսում։

Իմ սրտում միայն սառած հեկեկանք
Բայց արցունք չըկա իմ սև օրերում.
Մեռնում է սիրտըս անհուն խավարում,
Եվ դու կա՞ս արդյոք, լուսե անրջանք..

anahit96
08.01.2011, 14:34
Հեռու ես

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։

Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել եմ, որ վրաս իշխես։

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել —
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...

anahit96
08.01.2011, 14:35
ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...

Smokie
10.01.2011, 10:56
Հանաք

Դու ասում էիր_ «Հանաք ենք անում»,
Երբ փորփված մայրդ նախատում էր քեզ,
_Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
_Մի օր սեւ գլխիդ փորձանք կբերես...

Ինչու՞ ես հիմա նախատում դու ինձ,
Մայրդ քեզ ասաց_ ես ի՞նչ մեղք ունեմ,
Կարծում էի, որ հանաք է նորից,
Հիմա գանգատով կանգնել ես իմ դեմ...

Դու չէ՞իր կրկնում_հանաք ենք անու,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
_Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
_Մի օր անպատճառ թակարդը կընկնես...

***

Ինչո՞ւ, ես այդպես դու ինձ նախատում,
Չէ՞ որ դու ինքդ ձեր տանից փախար,
Չէ՞ որ դու ինքդ իմ գիրկը եկար,
Ո'չ, նախատինքիդ ես չեմ հավատում:
Տես, դու ժպտում ես ու սուտ նախատում,
Ես քեզ կանչեցի, դու եկար ինձ մոտ,
Դու ընկար կրծքիս գգվանքով խանդոտ,
Քո սուտ զայրույթին ես չեմ հավատում:
Թե ես հավատամ՝ գիշերը բնավ
Չի հավատալու քո սուտ զայրույթին,
Չեն հավատալու երկինք ու գետին,
Աստղերը պայծառ, կանաչը խոնավ:
Ինչո՞ւ աչքեըըդ փակեցիր ու լուռ
Ընկար իմ կրծքին համբույրով կրքոտ,
Իսկ հիմա ահա կանգնել ես իմ մոտ
Ու նախատում ես ժպիտով տխուր...

Smokie
10.01.2011, 10:58
1

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու՝
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ, և հոգի մաշող
Նմանությունն այն կիսաժպտալու,
Երեսըդ մաքո՜ւր, բարա՛՜կ, լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու...

2

Կըգան մայիսներ-վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ, թռել է հեռուն:
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն,

Ծաղիկ - աչքերը կրկին կըթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրմի խավարում:
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ, ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում երկնի աստղերից անշեջ,-
Ա՜խ, եթե լինե՜ր, ա՜խ, եթե լինե՜ր...

3

Պահում էի վառ միշտ կրակը.
Բալիկս հուր էր սիրում,-
Բայց մահն այնպես արագ է.
Կրակն էլ չեմ վառում:
Մթնում այս նստել ու լալ,-
Ի՞նչ է մնում ինձ, էլ ի՞նչ,
Բալիկ իմ, լավ իմ, զուլալ,
Աստղիկ իմ ջինջ.

4

Հրեշտակներ քնքուշաթև
Կըգան կիջնեն իմ խուցը խեղճ,
Եվ երգերով լույս ու թեթև
Մեզ կըփայեն տխրության մեջ:
Արդարություն չըկա երկրում,
Բայց կա վերին մի ամոքում,
Երբ աշխարհի խոսքն է լռում,
Եվ գրկում է լույսր հոգուն...
Երբ հեռանանք մի անդրաշխարհ,-
Հավատում եմ ես գալիքին,-
Հրեշտակներ կըփայեն հար
Ինձ ու անբախտ իմ բալիկին..

Նաիրուհի
09.02.2011, 15:31
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
I

Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո,
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե թող մահվան բոթ ու անձրևը լա։
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին
Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...

II

Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։

Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։

Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։

Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան...

III

Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։

Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։

Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։

Ե. Չարենց

Շնորհավոր ծնունդդ, պոե'տ...

My World My Space
09.02.2011, 16:19
Հրաժեշտի գազել

Ամեն վարկյան սիրով տրտում ասում եմ ես մնաք բարով.
Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով, ասում եմ ես, բոլոր մարդկանց`չար ու բարի,
Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաք բարով:

Մնաք բարով, ասում եմ ես,ընկերներիս` մոտ ու հեռու,
Ոսոխներիս`չար ու արթուն, ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին,կանաչ ծովին,անտառներին խոր ու մթին,
Գարնան ամպին լույս ոլորտում, ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,
Արտույտներին ոսկի արտում, ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,
Մանուկներին վառ-խլրտուն, ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր էլ չեմ գալու,
Բարի հիշեք ինձ ձեր սրտում,մնաք բարով, մնաք բարով:


և հետո....


Իմ գերեզմանին դուք չմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.-
Չըզգամ որ կա սեր եւ ցնո'րք ու լա'ց…

Անտիգոնե
01.03.2011, 19:38
ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ մենակության անապատներից
Լսեցի հանկարծ ահազանգերի
Ղողանջը ահեղ, և նոր տենչերի
Պայծառ հրդեհը իմ սիրտը այրեց:
Ու իմ փոշեպատ քայլերը մոլոր
Դեպի քաղաքը դարձան վերստին,
Ուր ձայնում էին կռիվը վերջին,
Ուր կռում էին աղմուկ ու ժխոր:
Եվ ինձ ժպտացին երգեր ու շփոթ,
-Ողջույն քեզ, աղմուկ նորածին կյանքի,
-Ողջույն քեզ, ղողանջ փրկարար զանգի,
-Ողջույն քեզ, բացվող պայծառ առավոտ...

Անտիգոնե
19.03.2011, 21:43
Քանդեցեք իմ մռայլ բանտի պատերը սև,
Հոգուս տվեք ազատության ոսկե թևեր,
Ախ, տվեք ինձ գեթ մի վայրկյան երգ ու արև,
Ախ, ինձ տվեք գեթ մի վայրկյան կռիվ ու սեր:
Գերեզմանի մահաշշունջ կամարի պես
Ինձ տանջում է պաղ հայացքը "սև" պատերի,
Այնպես լուռ է մենությունը, ծանր է այնպես
Չարագուշակ թշնամանքը շղթաների...
Ես դեռ չապրած պիտի մեռնեմ այս նկուղում,
Օգնեցեք ինձ, օգնեցեք ինձ, ջահել եմ դեռ.
Իմ խենթ սրտում կյանքի տենձն է արեգակվում,
Դեռ տենչում է սիրտս արև, կռիվ ու սեր:
Օ, քանդեցեք մռայլ բանտիս պատերը սև,
Հոգուս տվեք ազատության ոսկե թևեր,
Ախ, ինձ տվեք գեթ մի վայրկյան երգ ու արև,
Ախ, ինձ տվեք գեթ մի վայրկյան կռիվ ու սեր...


Վերջերս Տերյանի խոսքի անհագուրդ պահանջ եմ զգում:
Ինչ որ բան այն չէ... և ինչ որ լուրջ բան...

Անտիգոնե
06.04.2011, 20:50
Երբ կյանքը սուր փշերով :love:love

Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոդում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում...
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար...


Ախր ինչպես կարող էի մինչև հիմա անտարբերությամբ կարդալ Տերյան ու անփութորեն վերաբերվել նրա ստեղծագործություններին:fool

Որքան հույզեր ու ապրումներ եմ կորցրել...

ՍԻՐՈՒՄ ԵՄ... ՍԻՐՈՒՄ ԵՄ... ՍԻՐՈՒՄ ԵՄ...

Անտիգոնե
06.04.2011, 21:19
Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...

Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...

Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո`
Լիքը սիրով ու վշտով:

Դու չես, դու չես.-հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում...

Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ, -
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...

Գիշեր, գիշեր, լռություն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվիր, փռվիր իմ հոգում,
Խաղաղություն անեզերք...

Աշոտ Երկաթ
06.04.2011, 21:34
http://teryan.com/

Kiss
17.04.2011, 18:50
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ...

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ....

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու...
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ....

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ....

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ....

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին....

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...
Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։
Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...
Ախր մեկը մեկից լավն են

Milani
09.05.2011, 20:28
ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ
Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. —
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։
Մենք մնաս բարով չասինք իրարու,—
Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։
Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—
Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

GinAni
24.07.2011, 15:37
էս մեկը հատկապես շատ եմ սիրում...
:love




Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

Arpine
28.01.2012, 19:00
Մեր «թերթերով» օրացույցը «տեղեկացրեց», որ այսօր Տերյանի ծննդյան օրն է:
1885թ հունվարի 28-ին է ծնվել Վահան Տերյանը::)
Մթնշաղի անուրջներից
* * *
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...

Diana99
17.04.2013, 19:34
:love Տերյանը իմ հոգու բանաստեղծն է,երբ այդքան էլ լավ տրամադրություն չեմ ունենում բացում եմ Տերյանի գիրքը ու սկսում եմ կարդալ: Շուտով գրականությունից անցնելու ենք,որի համար շատ ուրախ եմ:)

sharick
26.05.2016, 10:59
Կտեղադրեք Տերյանի «Այսօր գտանք իրար» բանաստեղծությունը ? [emoji846]



Sent from my iPhone using Tapatalk