PDA

Դիտել ողջ տարբերակը : Annushka-ի ոտանավորները



Annushka
19.09.2006, 11:52
Սիրտս՝ անծայր օվկիանոս.
Հոգիս՝ անմար մի փարոս,
Օվկիանոսում այդ խորին
Դու ես իմ քաջ նավաստին....

Եվ իմ անմար փարոսով
Քո ճամփին լույս եմ տալիս,
Ու սպասում եմ ես հույսով,
Որ դու գալիս ես, գալիս....

/ Սա իմ առաջին ոտանավորներց է, գրել եմ 15 տարեկանում… Խնդրում են շատ քննադատաբար չմոտենալ, սիրելիներս.... /

Ռեալիստ
19.09.2006, 12:43
Լավնա, բայց էս որանաորին կսազեր Ախթամար 2006 վերնագիրը, լրիվ նույն պատմություննա էն տարբերությամբ որ քո գրածի տղեն փողատերա ու նավովա գալիս :)

Annushka
19.09.2006, 12:52
Լավնա, բայց էս որանաորին կսազեր Ախթամար 2006 վերնագիրը, լրիվ նույն պատմություննա էն տարբերությամբ որ քո գրածի տղեն փողատերա ու նավովա գալիս :)

Շնորհակալություն :) Բայց ասեմ, որ ես փոխաբերական իմաստով եմ գրել… Չէի կարծում, որ ինչ-որ մեկը կարողա մտածեր, որ ես իրականում նստել եմ ափին ու սպասել իմ նավաստու վերադարձին... :think Եվ հետո, Ախթամարի հերոսուհի Թամարի սիրելին նավաստի չէր.. ... նա աննկուն, սակայն անբախտ լողորդ էր.խենթ սիրահար ... մինչև բոլորիս հայտնի դժբախտ պատահարը խլեց նրա կյանքը....:( Այ թե ու կարող է հասցնել մարդկային նախանձն ու չարությունը.. Չեմ հասկանում,թե իրենց ինչ ,թե ում հետ էր հանդիպում Թամարը.. Ինձ թվում ա դա Թամարի մերժված երկրպագուներից մեկի վրեժն ա եղել... կամ նախանձ ընկերուհու սև գործը...:think :angry :( Ամեն դեպքում... պետք չէ անցյալով ապրել;)
Կյանքը շարունակվում է:hands

Annushka
19.09.2006, 13:09
Լավնա, բայց էս որանաորին կսազեր Ախթամար 2006 վերնագիրը, լրիվ նույն պատմություննա էն տարբերությամբ որ քո գրածի տղեն փողատերա ու նավովա գալիս :)

Եվ հետո, ես դա գրել եմ 1996 թ., այսինքն "Ախթամար 2006 " չէր կարող լինել, իսկ այն մութ տարիներին փողատերերը նոր էին սկսում հարստանալ...
Մաղթում եմ բոլորին միմիայն հաջողություններ.. ;)

Annushka
19.09.2006, 13:48
ակրոստիկոս / կարդացե՛ք սկզբնատառերը վերևից ներքև/
-----------------------------------------------------

Մի՛ մոռացիր ինձ ...

Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
Մի՛ մոռացիր գարունը մեր,
Որ մեզ բերեց անմար հուշեր:
Ռեալ է սա, թե մի ցնորք
Ասել դա չի կարող որ ոք,
Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
Ր ոպե անգամ չմոռանաս՝
Ինչպես անցան օրերը այս,
Նրանք հոգումդ թող ապրեն,
Ձյան պես նստեն, հուշեր բերեն…
.
.
.

Annushka
20.09.2006, 11:53
Ք Ե Զ

Մի անսպառ թախիծ, մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ ու զրկում օդից,
Մի անկոչ կարոտ, մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ, կանչում ինձ քեզ մոտ…

Մի վառվող համբույր, մի անհագ համբույր
Շրջում է անվերջ, փախչում է... բայց ու՞ր....
Ու իմ խենթ հոգին, իմ վշտոտ հոգին
Փնտրում է կորած երազն իր անգին…

Մի անսպառ թախիծ ու անկոչ կարոտ,
Մի վառվող համբույր ու հոգիս վշտոտ
Միահյուսվել են ասես իմ սրտում
Ու քո պատկերն են պահում, փայփայում…

Իսկ քո աչքերը, քո հուր աչքերը,
Աչքերիդ անմար, վառ կրակները
Ամուր կառչել են իմ բույր հուշերին
Եվ այրում են, տե՛ս, իմ սիրտն ու հոգին…

Ռեալիստ
20.09.2006, 12:03
լավնա :) ճիշտն ասած պոեզիայի հետ սեր չունեմ բայց քո գրածներտ կարդում եմ , որ գիրք հրատարակես կգնեմ, մեկ մեկ սերենադ երգելու գնալուց շատ պետք կգա ;)

Բայց էս անգամ չես գրել քանի տարեկանում ես գրել ստեղծագործությունտ

Annushka
20.09.2006, 12:03
ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Աշունը եղավ մեր սիրո վկան,
Ինչպես պատահեց, ես չեմ հասկանում,
Որ իրար գտանք այս մեծ աշխարհում…

Այդժամ հասկացա, որ քեզ եմ փնտրել,
Որ քեզ եմ այսքան երկար կարոտել,
Դու էլ ասացիր, որ ինձ էիր սպասում,
Եվ որ քո հոգում ինձ էիր պատկերում…

Թվում էր, թե մեզ բախտն է ժպտացել,
Թե ուրախ կյանքն է մեզ ճամփա բացել,
Կարծես աշունը՝ տխուր, երազկոտ,
Հյուսել էր հեքիաթ՝ բարի ու թախծոտ…

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Բարակ անձրևը եղավ մեր վկան,
Եվ մի ակնթարթ երկինքը ժպտաց,
Մեր հանդիպումը կարծես նա ցնծաց:

Ուլուանա
20.09.2006, 12:06
Ք Ե Զ

Մի անսպառ թախիծ, մի տանջող թախիծ
Պարուրում է ինձ ու զրկում օդից,
Մի անկոչ կարոտ, մի անխիղճ կարոտ
Կանչում է անվերջ, կանչում ինձ քեզ մոտ…

Մի վառվող համբույր, մի անհագ համբույր
Շրջում է անվերջ, փախչում է... բայց ու՞ր....
Ու իմ խենթ հոգին, իմ վշտոտ հոգին
Փնտրում է կորած երազն իր անգին…

Մի անսպառ թախիծ ու անկոչ կարոտ,
Մի վառվող համբույր ու հոգիս վշտոտ
Միահյուսվել են ասես իմ սրտում
Ու քո պատկերն են պահում, փայփայում…

Իսկ քո աչքերը, քո հուր աչքերը,
Աչքերիդ անմար, վառ կրակները
Ամուր կառչել են իմ բույր հուշերին
Եվ այրում են, տե՛ս, իմ սիրտն ու հոգին…

Լավն էր։:)

Ուլուանա
20.09.2006, 12:09
ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Աշունը եղավ մեր սիրո վկան,
Ինչպես պատահեց, ես չեմ հասկանում,
Որ իրար գտանք այս մեծ աշխարհում…

Այդժամ հասկացա, որ քեզ եմ փնտրել,
Որ քեզ եմ այսքան երկար կարոտել,
Դու էլ ասացիր, որ ինձ էիր սպասում,
Եվ որ քո հոգում ինձ էիր պատկերում…

Թվում էր, թե մեզ բախտն է ժպտացել,
Թե ուրախ կյանքն է մեզ ճամփա բացել,
Կարծես աշունը՝ տխուր, երազկոտ,
Հյուսել էր հեքիաթ՝ բարի ու թախծոտ…

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Բարակ անձրևը եղավ մեր վկան,
Եվ մի ակնթարթ երկինքը ժպտաց,
Մեր հանդիպումը կարծես նա ցնծաց:

Սա էլ վատը չի։ ;) Մի քիչ ծեծված է, բայց ոչինչ, հաճելի է կարդացվում։:)

Annushka
20.09.2006, 12:10
լավնա :) ճիշտն ասած պոեզիայի հետ սեր չունեմ բայց քո գրածներտ կարդում եմ , որ գիրք հրատարակես կգնեմ, մեկ մեկ սերենադ երգելու գնալուց շատ պետք կգա ;)

Բայց էս անգամ չես գրել քանի տարեկանում ես գրել ստեղծագործությունտ

:oy Շատ շնորհակալություն,....
Սա գրել եմ 22 տարեկանում;)

Annushka
20.09.2006, 12:20
ԿՐԿԻՆ ՔԵԶ....


Դու այրեցիր իմ հոգին և լուռ հեռացար,
Դու տանջեցիր քո սիրով, իմ վիշտը դարձար,
Դու սպանեցիր ինձ մի օր, երբ ձյուն էր գալիս,
Այդժամ սիրտս էր մարում, հոգիս էր լալիս..


Ես չիմացա՝ ինչ եղավ, ինչու թողեցիր,
Որ որբանա սերը մեր վշտից այս անծիր,
Դու չասացիր՝ մնաս բարով, չասացիր՝ կգամ,
Չցանկացար քեզ տեսնեմ գեթ վերջին անգամ…


Ու չգիտեմ ես հիմա, թե որտեղ ես դու,
Գիտեմ սակայն , որ մի օր դու ետ ես գալու,
Որովհետև քո հոգում ես ցանել եմ սեր
Եվ իմ անմար հուշերով հյուսել կամուրջներ…

Ռեալիստ
20.09.2006, 12:22
ՄԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Աշունը եղավ մեր սիրո վկան,
Ինչպես պատահեց, ես չեմ հասկանում,
Որ իրար գտանք այս մեծ աշխարհում…

Այդժամ հասկացա, որ քեզ եմ փնտրել,
Որ քեզ եմ այսքան երկար կարոտել,
Դու էլ ասացիր, որ ինձ էիր սպասում,
Եվ որ քո հոգում ինձ էիր պատկերում…

Թվում էր, թե մեզ բախտն է ժպտացել,
Թե ուրախ կյանքն է մեզ ճամփա բացել,
Կարծես աշունը՝ տխուր, երազկոտ,
Հյուսել էր հեքիաթ՝ բարի ու թախծոտ…

Մենք հանդիպեցինք շատ պատահական,
Բարակ անձրևը եղավ մեր վկան,
Եվ մի ակնթարթ երկինքը ժպտաց,
Մեր հանդիպումը կարծես նա ցնծաց:

էս նրա համար շատ դուրս էկավ, որ աշնանը ասելու համար հարմարա :) ու հիմա կարելիա հելնել ու պատահած սիրուն աղջկա համար կարդալ, ՀԵՆՑ ապտակ կերա դու էս մեղավոր Աննուշկա ;)

Annushka
20.09.2006, 12:30
Դու գիտես գերել խոսքերով սիրուն,
Հմայել գիտես անմեղ սրտերն,
Շուրթերդ անվերջ սեր են խոստանում,
Բայց մնում են դու խոսքերիդ գերին…

Այո՛, դու գիտես, թե ինչպես գերել,
Բարի աչքերով, ժպիտով թովիչ,
Ու եթե պետք է, կարող ես ներել,
Չէ՞ որ դու գիտես ամեն-ամեն ինչ…

Ճիշտ է, դու գիտես, կարող ես գերել,
Դառնալ կատարյալ մի ակնթարթում,
Սակայն չգիտես դու անկեղծ սիրել,
Սերն է, որ բնավ չկա քո հոգում…

Այնքա՜ն հպարտ ես, որ գիտես գերել,
Եվ հոգուդ խորքում հերոս ես ասես,
Սակայն եթե դու չես կարող սիրել,
Ուրեմն ոչինչ, ոչինչ չգիտես...

Ուլուանա
20.09.2006, 12:37
Այ էս մեկն ինձ ամենաշատը դուր եկավ։:love
Հատկապես վերջին տունն էր լավը.

Այնքա՜ն հպարտ ես, որ գիտես գերել,
Եվ հոգուդ խորքում հերոս ես ասես,
Սակայն եթե դու չես կարող սիրել,
Ուրեմն ոչինչ, ոչինչ չգիտես...

Իսկապես, սիրել չիմացող մարդը ՈՉԻՆՉ չգիտի...:think Եթե մարդը սիրել չգիտի, նրա իմացած ամեն ինչը զրոյի արժեք չունի։:P

Իմ բանաստեղծություններից մեկը հիշեցի...:oy

Annushka
20.09.2006, 12:39
ԱՇՆԱՆԱՅԻՆ

Աշու՛ն, ինչու՞ ես կրկին դու թախծում,
Ինչու՞ ես նրա մասին մտածում,
Ու ստիպում ես ինձ, որ հիշեմ կրկին
Մեր կապուտաչյա գարունն ու այգին:

Հասկացի՛ր, աշու՛ն, որ նա էլ չկա,
Դու իմ հարազա՛տ, իմ սիրո՛ վկա,
Նա էլ չի գալու, էլ չի ժպտալու,
Չէ՞ որ նա չկա, դարձել է ուրու:

Մոռացի՛ր նրան, աշու՛ն իմ լալկան,
Եվ ինձ էլ օգնիր մոռանալ նրան,
Նրա պատկերը երբեք չհիշել,
Ու չկարոտել, ու չկարոտել....

Annushka
20.09.2006, 12:41
:oy ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ;)

Annushka
20.09.2006, 12:59
Ախ ,թե մի օր տեսնեի նրան,
Նրան միայն,
Վառ երազի, հուշի նման,
Տեսնեի նրան,
Ոչինչ չասեի, նայեի անձայն,
Միայն նրան,
Թեկուզ հեռվից, գեթ մեկ վայրկյան,
Տեսնեի միայն…
Ջերմ հայացքս փարվեր նրան,
Նրան միայն,
Հրաշք լիներ մի դյութական,
Տեսնեի նրան
Նայեի հեռվից ես լռելյայն
Միայն նրան,
Ու կարոտս առնեի այնժամ,
Տեսնեի միայն...

Annushka
20.09.2006, 13:09
ԿԱՐՈՏԻ ԹԵՎԵՐՈՎ

Ամեն անգամ քո անունը լսելիս
Ինձ թվում է, թե կողքիս ես, սիրելի՛ս,
Մի պահ ներկան մոռանում եմ ես ասես,
Ու իմ հոգին սլանում է դեպի քեզ…

Սակայն հանկարծ դու չքանում ես անհետ,
Ու տանում ես իմ անուրջները քեզ հետ,
Ասես մեկը քեզ խլում է ու տանում,
Ու ես կրկին մենակ ու լուռ եմ մնում…

Ես նայում եմ պարզ ու կապույտ երկնքին,
Ու կարոտից արտասվում է իմ հոգին,
Ջինջ երկնքում ես քո աչքերն եմ տեսնում,
Եվ շուրթերս քո անունն են շշնջում…

Ամբոխի մեջ հայացքս քեզ է փնտրում,
Անիրական հրաշքի է այն սպասում,
Սակայն գիտեմ՝ դու հեռու ես, դու չկաս,
Դու դարձել ես հավետ անհաս մի երազ…

Annushka
20.09.2006, 13:27
ԻՄ ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իմ հեքիաթի աշխարհում
Միշտ գարուն է, վառ գարուն,
Չկա այնտեղ ո՛չ կեղծիք,
Ո՛չ տրտմություն, ո՛չ չարիք…

Սերն է ճախրում երկնքում
Իմ հեքիաթի աշխարհում,
Այնտեղ կա հույս ու հավատ,
Ամեն ինչի լավ ավարտ…

Մարդիկ լավն են ու ժպտուն
Իմ հեքիաթի աշխարհում,
Եվ բաժանման չար քամին
Այնտեղ լեգենդ է լոկ հին…

Մենք չենք թախծում ու տխրում
Իմ հեքիաթի աշխարհում,
Դու կողքիս ես, ի՛մ միակ,
Այդ աշխարհում կապուտակ:

Քո չքնաղ սերն եմ շնչում
Իմ հեքիաթի աշխարհում,
Ուր աչքերում քո անմար
Երազներ կան սիրավառ…

Սիրտս քեզ է պատկանում
Իմ հեքիաթի աշխարհում,
Ես արևն եմ քո կյանքի
Այդ աշխարհում բերկրանքի…

Մեր սերն ամուր է այնքան
Այդ աշխարհում դյութական,
Որ ես ապրել եմ ուզում
Իմ հեքիաթի աշխարհում…

Artgeo
20.09.2006, 19:36
Մոդերատորական: Թեմաները միացված են:
Խնդրում ենք վերնագրերը գրել փոքրատառերով:

Annushka
03.10.2006, 10:34
Դու արժանի չես իմ տառապանքին,
Բայց ու՜շ է արդեն... չէ՞ որ իմ հոգին
Լի է քեզանով, արբած է ասես,
Եվ քո կեղծ սիրուց արտասվում եմ ես:

Դու արժանի չես իմ արցունքներին,
Բայց ավա՜ղ, ուշ է, չէ՞ որ սիրտը իմ
Ապրում է հանուն քո սիրո միայն,
Եվ ես անզոր եմ խանգարել նրան…

Դու արժանի չես երազին իմ ջինջ,
Բայց ու՜շ է ավաղ, չէ՞ որ էլ ոչինչ
Հարկավոր չէ ինձ քեզանից բացի,
Եվ գիտեմ անշուշտ,որ զու՜ր սիրեցի:

Դու արժանի չես իմ անկեղծ սիրուն,
Բայց արդեն ուշ է. չէ՞ որ այս կյանքում
Ես չեմ դիամանա առանց քեզ ,իմ սե'ր,
Եվ մի՛ շշնջա կեղծ ու սուտ խոսքեր....

ihusik
06.04.2007, 19:39
Ապրես Annushka ջան... :(
Բոլոր գրվածքներդ էլ շատ շատ հավանեցի, ասես իմ սրտից լինեին՝ չնայած նոր եմ տեսնում, բայց արդեն կես տարի է ինչ գրել ես դրանք այստեղ Ակումբում...

Բառեր չունեմ արտահայտելու համար, թե որքա՜ն հավանեցի ու թե ինչպե՜ս եմ հասկանում ամեն գրածդ տողը...
Քո թույլտվությամբ դրանք կպահեմ ինձ մոտ:love :oy

Շաևունակիր այստեղ տեղադրել քո նոր բանաստեղծություններից լա՞վ...;)

lili-4
13.04.2007, 18:40
Ապրես, գեղեցիկ ես գրում: Բայց քո բանաստեղծություններում ավելի շատ աշնան թախիծ ու կարոտ կա: Կցանկանայի, որ բնության զարթոնքն ու գարնան թարմությունը թևածեն քո հոգում ՝ներշնչելով քեզ ,և դու էլ մեզ պարգևես խինդով ու կյանքով լի բանաստեղծություններ::love

Annushka
23.04.2007, 14:30
Մի՛ մոռացիր ինձ ...

Մնաս բարով, իմ խե՛նթ երազ,
Ի մ քա՛ղցր ցավ, բարով մնաս...
Մի՛ մոռացիր գարունը մեր,
Որ մեզ բերեց անմար հուշեր:
Ռեալ է սա, թե մի ցնորք
Ասել դա չի կարող ոչ ոք,
Ցնորք իմ խենթ, բարով մնաս,
Ինձ կհիշես, լուռ կժպտաս:
Ր ոպե անգամ չմոռանաս՝
Ինչպես անցան օրերը այս,
Նրանք հոգումդ թող ապրեն,
Ձյան պես նստեն, հուշեր բերեն…

*******************************************************

Ես քեզ սպասում եմ, սպասում, որ կգաս,
Կրկին կժպտաս ներող ու քնքուշ,
Որ չեմ հավատում, իմ չքնա’ղ երազ,
Որ դու դարձել ես լուսավոր մի հուշ:

Անվերջ հիշում եմ օրն այն անձրևոտ,
Երբ դու հեռացար, ոչինչ չասացիր,
Շուրջս սփռեցիր մի անհուն կարոտ,
Ու ինձ թողեցիր թախիծ մի անծիր:

Աշուն է կրկին, անձրև է գալիս,
Ու արթնացել են հուշերս նորից,
Եվ անձրևի հետ իմ սիրտն է լալիս,
Կանչում է կարծես հոգիս քեզ հեռվից:

Գիտեմ, որ զուր եմ այսքան երազում,
Հազիվ թե մի օր դու վերադառնաս,
Ես գիտեմ, սակայն.. հոգիս է սպասում,
Որ մի օր կգաս, որ մի օր կգաս….

***************************************

Դու հեռանում ես, իմ սեր`
Թողնելով ինձ լոկ հուշեր,
Հրաժեշտի մի համբույր
Ու մոլորված սերդ կույր:

Վերջին անգամ ինձ ժպտա’,
Ես չեմ տխրի, հավատա’,
Տա’ր իմ թախիծը քեզ հետ
Եվ իմ խոհերն անհեթեթ:

Մնաս բարո’վ, իմ միա’կ,
Իմ սևաչյա’, իմ հոգյա’կ,
Թող քո ճամփին լույս վառվի,
Երբեք, երբեք չմարի:

Դու հեռանում ես, բայց ես
Չեմ մոռանա երբեք քեզ,
Կկարոտեմ քեզ, իմ սե'ր
Ու կհյուսեմ բյուր հուշեր: