PDA

Դիտել ողջ տարբերակը : Փնտրենք մեզ հետաքրքող մարդկանց



Ուրվական
22.12.2007, 16:07
Ուրեմն այս թեման բացում եմ հետևյալ ուղղվածությամբ. մեզանից շատերի ծնողները, հարազատները սովորել են այս կամ այն ԲՈՒՀ-ում, այլ կրթական հաստատություններում, կամ, ասենք, իրենց կյանքի մի որոշակի փուլում իրար հետ լինելով բավականին մտերիմ, այժմ տեղեկություն չունեն իրարից: Ու հնարավոր է, որ մենք՝ նրանց երեխաները, հիմա իրար ճանաչում ենք, ու չգիտենք, որ մեր հարազատներն էլ են իրար հետ մտերիմ եղել:): Եկեք փնտրենք, ինձ թվում է, որ դեռ շատ մարդիկ կան, որ իրականում կլինեն այս իրավիճակում: Ու, ինչու ոչ, եթե գտնենք միմյանց, նորից հանդիպենք՝ նրանց հետ միասին: Դե...
Օրինակի համար ասեմ, որ, իմ ծնողները 1978-1982 թթ.-երին սովորել են ԵՊՀ-ի կենսաֆիզիկայի ֆակուլտետում: Ծանոթ հարազատներ ունե՞ք...

StrangeLittleGirl
22.12.2007, 23:43
Նույն ֆակուլտետում մոտավորապես նույն թվերին իմ ֆիզիկայի ուսուցչուհին է սովորել:
Ի դեպ, հետաքրքիր թեմա ես բացել, բայց ասեմ, որ Ակումբում արդեն այնքա՜ն շատ ենք նման դեպքեր գրանցել: Մենակ ես որ նստեմ թվարկեմ, երևի ակտիվ անդամների կեսին կընդգրկեմ:

Ձայնալար
23.12.2007, 00:42
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկա մասնագիտության առաջին շրջանավարտներից է եղել մամաս, բայց ավարտել է 70-ականների սկզբին:

Ծով
23.12.2007, 00:58
Նույն ֆակուլտետում մոտավորապես նույն թվերին իմ ֆիզիկայի ուսուցչուհին է սովորել:
Ի դեպ, հետաքրքիր թեմա ես բացել, բայց ասեմ, որ Ակումբում արդեն այնքա՜ն շատ ենք նման դեպքեր գրանցել: Մենակ ես որ նստեմ թվարկեմ, երևի ակտիվ անդամների կեսին կընդգրկեմ:
Հա լուրջ...:D
Տեսնեմ էլ ում ենք գտնում, հենց ճանաչենք կասեմ;):P

Adam
23.12.2007, 15:06
Լավ թեմայա: Ողջունելիա:
1985-ին մամաս Մանկավարժականի նկարչագծագրականնա ավարտել:
Մեկել տեսար ծանոթ մարդ լինի :think

Ուրվական
24.12.2007, 18:00
Նույն ֆակուլտետում մոտավորապես նույն թվերին իմ ֆիզիկայի ուսուցչուհին է սովորել:
Ի դեպ, հետաքրքիր թեմա ես բացել, բայց ասեմ, որ Ակումբում արդեն այնքա՜ն շատ ենք նման դեպքեր գրանցել: Մենակ ես որ նստեմ թվարկեմ, երևի ակտիվ անդամների կեսին կընդգրկեմ:

Իսկ կասե՞ս նրա անունն ու ազգանունը:

Lapterik
24.12.2007, 19:46
ԼԱվ դե որ տենց ա ես էլ գրեմ: Պապաս 1979-ին ավարտելա ֆիզմաթ դպրոցը, իսկ 1979-1984 թթ. մամաս ու պապաս սովորել են Պոլիտեխնիկի Կիբերնետիկայի բաժնում: Հը՞ ծանոթներ կան՞:

StrangeLittleGirl
24.12.2007, 20:42
Իսկ կասե՞ս նրա անունն ու ազգանունը:
Սվազյան Լիլյա

Ի դեպ, մենակ բուհերով փնտրելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ: Ամեն դեպքում, ինչքան ընդհանուր ծանոթ ենք գտել, բուհերի հետ այնքան էլ կապ չեն ունեցել: Ու մի քիչ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են, ասենք, մորս համակուրսեցիների երեխաներն այստեղ հայտնվել:

Ավելացվել է 2 րոպե անց
Ամեն դեպքում ասեմ. մայրս 1982-1985թթ. սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1985-1988թթ. սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հայրս՝ 1981-1986թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում: Բայց թվերը հաստատ չեմ հիշում, գուցե մեկ-երկու տարվա սխալ արած լինեմ:

Amaru
24.12.2007, 21:27
Պապան 1981-85 սովորել ա ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, մաման էլ 1974-80` ԵՊՃՀ-ի ռադիոէլեկտրոնիկայում: Ծանոթ կա՞ :))

Աբելյան
24.12.2007, 22:08
պապաս 50-ականներին սովորել ա Կիրովականի դպրոցներից մեկում, 70-ականներին դասավանդել ա Կիրովականի մանկավարժական ինստիտուտում: Ոնց էլ ըլնի, ծանոթ կլնի :))