PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցեղասպանության մասին ֆիլմեր



Sunny Stream
22.12.2007, 03:22
1915թ. ցեղասպանության մասին արդեն բավականին ֆիլմեր կան... Դեռ Բեկնազարյանի ժամանակից նկարահանվել են և' խաղարկային, և' դոկումենտալ, և' խաղարկային-դոկումենտալ ֆիլմեր...
Ես որոնք հիշում եմ, կնշեմ: Ինձ հետաքրքիր է, թե ըստ ձեզ, որն է ավելի լավը, որն է արտահայտում հայերի դիրքորոշումը, ցավը, վրեժը... կամ այն, ինչ դուք հասկանում եք ցեղասպանություն ասելով ու մտածում եք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ճանապարհին... /Ցավում եմ, բայց երևի նման ֆիլմ չկա.../
Իսկ ինչպիսի ֆիլմ պետք է նկարահանվի, որ արտահայտի այս ամենը ճշգրտորեն?
Իմ կարծիքի ես մի քիչ ավելի ուշ կգրեմ...:P

խաղարկային`
Անրի Վեռնոյ - "Մայրիկ"
Ատոմ Էգոյան - "Արարատ"
Ռոբերտ Քեշիշյան - "Արամ"
Տավիանի եղբայրներ - "Արտույտների ագարակը"
Զոհրապ Բեկ–Գասպարենց – "Առաքել"

վավերագրական`
Կարլա Կարապետյան - "Ճչացողները"
Արազ Արթինյան - "Ցեղասպանությունն իմ մեջ"
(իրականում հիմա շատ փոքր վավերագրական ֆիլմեր կան վերապրածների, նրանց սերունդների մասին, ուղղակի էստեղ հայտնի չեն... անուններով ու հեղինակներով ես էլ քիչ գիտեմ...)

???

Sunny Stream
07.01.2008, 21:13
:think տեսնում եմ՝ չեք ուզում գրել... իսկ ինձ էս թեման հետաքրքիր էր ու գրում եմ ոչ թե "թեման փրկելու" համար, այլ որովհետև խոստացել էի, որ կգրեմ...

Անրի Վեռնոյ - "Մայրիկ"
Շատ եմ սիրում այս ֆիլմը։ Շատ հարազատ է դարձել ամեն տարի նայելուց հետո, բացի դրանից էնքան մեծ արժեքներ կան էս ֆիլմում՝ սկսած գաղափարականից, մինչև դերասանական (Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե)։ Կերպարների միջև հարաբերությունները, կենցաղը շատ ջերմ են ու շատ հայկական։ Շատ եմ սիրում էն մասը, երբ տղան գնում է դասարանցու ծնունդին... Երբ նրան ինչ–որ թխվածք են հյուրասիրում, իսկ նա համեստորեն հրաժարվում է՝ սպասելով, որ ֆրանսիացի տիկինը հայերի նման կսկսի համոզել ու ինքը երրորդ անգամից կհամաձայնի, բայց նրան երկրորդ անգամ չեն խնդրում ու աչքը մնում է թխվածքին... կամ երբ դեռ նոր են հասնում ֆրանսիական նավահանգիստ, երեխայի համար պաղպաղակ են գնում ու զայրանում վրան, երբ լեզվով է ուտում, թե՝ սա Եվրոպա է, այդպիսի անքաղաքավարություն այստեղ չեն անում, իսկ նրանց կողքին ֆրանսիացի երիտասարդները հենց այդպես են ուտում իրենց պաղպաղակը։ Էս դրվագներով լրիվ պատկերվում է հայ գաղթականների վիճակը էդ օտար, "քաղաքկիրթ" Եվրոպայում... Միշտ հուզվում եմ ֆիլմի վերջում, երբ հերոսը հրաժեշտ է տալիս մորը՝ կասկածելով երբևէ էլ կտեսնի նրան, թե չէ... Կարծում եմ, օտարերկրացիների համար ցեղասպանության մասին ոչ ամբողջական տեղեկություններ է տալիս էս ֆիլմը, բայց լրիվ պատկերում է գաղթականների կյանքն ու կարոտը... Շատ գեղեցիկ ֆիլմ է...

Ատոմ Էգոյան - "Արարատ"
Չգիտեմ՝ սիրում եմ էս ֆիլմը, թե չէ... Ամեն դեպքում միշտ շատ հետաքրքրությամբ ու լարվածությամբ նայում եմ... Շատ կարևոր է հայերի համար, որովհետև Էգոյանը աշխարհին հայտարարեց մի փաստ, որը արդեն մոռանում էին... Որ Արշիլ Գորկին, նույն՝ Ոստանիկ Ադոյանը ՀԱՅ է։ Ամերիկացիները միշտ խուսափում են այս փաստը նշել։ Բացի դրանից, շատ հետաքրքիր է ընտրված ցեղասպանությունը պատկերելու միջոցը. ֆիլմում նկարահանվում է ֆիլմա ցեղասպանության մասին, ինչի շնորհիվ ֆիլմը ազատվում է ծանր "պատմական ֆիլմ" դառնալու վտանգից։ չգիտեմ... հաստատ շատ–շատ կարևոր ու լավ ֆիլմ է, բայց չեմ կարող դասել "իմ սիրած ֆիլմերի" կարգին.

Ռոբերտ Քեշիշյան - "Արամ"
Այ սա, հաստատ գիտեմ, որ չեմ սիրում!!! :angry հայերին տեռորիստ է նկարել, էն էլ էդ տեռորիստների կենտրոնը Ղարաբաղն է... Հետո՞։ Էդ ամբողջ վրեժխնդրությունը, կուտակված զայրույթը վերածվում է հանցագործության, ահաբեկչության... Էս ֆիլմը որ նայում եմ, չեմ համոզվում, որ այն ուզում է արդարացնել ու մաքրել հայ վրիժառուների գործած ահաբեկչությունները...

Տավիանի եղբայրներ - "Արտույտների ագարակը"
Ֆիլմ է էլի... ես մի քիչ զարմացա, երբ դիտման վերջում մարդիկ թաշկինակները աչքերից չէին հեռացնում... Ինձ ֆիլմի էդ մեծ հուզականության մեջ մտնելուն մի քանի խանգարող հանգամանք կար.
1. չգիտես որտեղից «Մոսկվա» կ/թ–ի օթյակում մի հարբեցող էր հայտնվել, ով շշերը դրել էր ոտքերի տակ ու հայհոյում էր նախ ֆիլմը, հետո ֆիլմը դիտողներին, հետո սկսեց շշերը շխկշխկացնել, հարևան կանանց հրավիրել պատշգամբ, կռիվ անել տղամարդկանց հետ... մեզ հանգիստ թողեց միայն ֆիլմի վերջին 15 րոպեն.
2. ինչքան էլ ռեժիսորները իտալացի լինեն, դերասաններից մեկն էլ հո Արսինե Խանջյանն էր ու ընդհանրապես հաստատ կարելի էր ճշտել 1-2 տարրական բան... իբրև թե քոչարի էին պարում, բայց չգիտես ինչ էր ստացվել՝ շրջանով կանգնած մեծահասակ մարդիկ աջ ու ձախ էին թռչկոտում։ Բացի դրանից, ախր խոսքը 20-րդ դարի սկզբի Արևմտյան Հայաստանի մասին է, մեկ էլ տանջված ու տառապած հերոսուհին կանգնում է ու լուրջ դեմքով երգում Սովետական Հայաստանի ռոմանս «Ով, սիրուն, սիրուն»–ը... ամեն անգամ ծիծաղից փռթկում էի ու զարմանում, որ ոչ մեկ դրան ուշադրություն չէր դարձնում...
Դե էս ամենը, բնական է, եվրոպացի հանդիսատեսը չի նկատում... իրենց տեսակետից, բավականին լավ, տխուր ֆիլմ է, որը պատմում է մի ժողովրդի կոտորածի ու հայ աղջկա–թուրք տղայի դաժան սիրո պատմության մասին... ինչ խոսք, պահեր կային, որ շատ ազդեցիկ էին, հատկապես՝ վերջը։ Մի քանի օր աչքիս առաջ էին էդ կադրերը, բայց «Ով սիրուն, սիրուն»–ի համար շատ էի զարմացել ու զայրացել...

Զոհրապ Բեկ–Գասպարենց – "Առաքել"
Սա միակ ֆիլմն է, որ պատմում է 1915թ. ցեղասպանության մասին ու վերջում ինչ–որ մեծ հույս ու լուսավորություն փոխանցում հանդիսատեսին։ Ֆիլմը ինքը բավականին թույլ է, բացառապես հայ հանիդսատեսի համար... բայց էդպիսի դրական էմոցիաներ փոխանցող ֆիլմ իմ նշածների մեջ չկա... Առհասարակ ես սիրում եմ Բեկ–Գասպարենցի մոտ այդ
"էմոցիոնալ" շեշտադրությունը (նույնը՝ Համազգային թատրոնի «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ :love)։

վավերագրական`

Կարլա Կարապետյան - "Ճչացողները"
Շատ եմ հավանել, ՇԱՏ ազդեցիկ ու ուժեղ ֆիլմ է!!! Մի քանի անգամ եմ նայել, մեկը՝ Ոսկե Ծիրանի շրջանակներում՝ Ազատության հրապարակում, բայց էդ անգամ մինչև վերջ չկարողացա մնալ։ Շատ լավն է... Ես հատկապես ազդվում ու փշաքաղվում եմ, որբ խոսում է Հրանտ Դինքն ու ասում. «Լավ մարդիկ են թուրքերը...»։ :cry սա ոչ միայն նեղ–հայկական ֆիլմ է, այլև՝ համաշխարհային, խոսվում է Դարֆուրի և այլ ժամանակակից ցեղասպանությունների մասին, Դարֆուրի կադրերն ուղղակի ահավոր են... Բայց երևի ժամանակն է ուղղակիորեն այդ կադրերը ցուցադրելու, որովհետև երբ Եվրոպայում 1915թ. ասում էին, որ Հայաստանում ցեղասպանություն է, հազիվ թե նրանք իսկապես պատկերացնում էին, թե դա ինչ է... Ես ֆիլմից հետո նաև ավելի սիրեցի SOAD–ն ու Սերժին։ Ինձ շատ դուր եկավ իրենց լրջությունը, պատասխանատվության զգացումը, այն, ինչպես էր Սերժը խնամում իր հիվանդ պապին, ով ցեղասպանության ականատես է եղել... Մի խոսքով, շատ համարձակ ու ուժեղ ֆիլմ է, ով չի նայել, թող բաց չթողնի որևէ հնարավորություն!!!

Արազ Արթինյան - "Ցեղասպանությունն իմ մեջ"
Այս ֆիլմն էլ դուրս եկավ... Հատկապես եթե նայենք բանից անտեղյակ արտասահմանցու աչքերով: Ռեժիսորը սկսում է ինք իր համար բացահայտել, թե ինչ բան է հայոց ցեղասպանությունն ու դրանով նաև հանդիսատեսին է սկսում բացատրել. ներկայացնում է տարբեր տեսակետներ՝ իր ծնողները, ինքը, ով սիրում է թուրք տղայի, սակայն ծնողներն արգելում են այդ կապը, ծերունիներ, ովքեր վերապրել են ցեղասպանությունը, թուրք գիդը, ով միանշանակ հերքում է ամեն ինչ... Ի վերջո որոշակիանում է պատկերը ցեղասպանության ու այն կարծիների բախումի, որ այսօր կա... ու ռեժիսորը հասկանում է, թե ինչ մեծ պատասխանատվություն կա յուրաքանչյուր հայի վրա՝ աշխարհին հասկացմելու, թե ինչու են մահացել 1.500.000 հայեր, հասկանում է, թե ինչու է իր հայրը Կանադայի հայկական համայնքներից մեկում ամեն տարի ցույցեր և հանրահավաքներ կազմակերպում... Այս ամենը հասու են դառնում նաև հանդիսատեսին… Մի խոսքով, նույնպես շատ լավ ֆիլմ է…


Իսկ ինչպիսի ֆիլմ կուզեի ես տեսնել... Եթե խոսում ենք վավերագրականից, ապա իմ նշած երկու ֆիլմերը բավականին լավն են, չգիտեմ, դրանից ավել ինչ կարելի է անել...

Իսկ խաղարկային կինոյում... Ես ուզում եմ, որ ռեժիսորները դադարեն նկարահանել կոտորվող, սոված-ծարավ ամբողխին՝ գույնզգույն, պատառոտված շորերով ու մորթիներով... Պետք է կոնկրետանալ անհատների ճակատագրերի վրա… Էս ուղով շարժվել են Անրի Վեռնոյն ու Տավիանի եղբայրները, ու կարծում եմ, առաջինի մոտ ավելի լավ է ստացվել…
Բայց ես կուզեի, որ մի քանի լավ ռեժիսոր խելք-խելքի տային, բոլոր պրոդյուսերները լիքը գումար հավաքեին, կենտրոնացնեին լավագույն դերասաններին ու մի հզոր ֆիլմ նկարահանվեր 1915թ. ու 1937թ. կոտորված հայ մտավորականության մասին… Զոհրապ, Ռուբեն Սևակ, Վարուժան... Չարենց, Բակունց... Էս մեծերից յուրաքանչյուրի կյանքի նկարագրությունն ավելին արժի, քան հսկայական ամբոխներ հավաքելն ու անապատերով տանջելը... Միայն եթե էկրանից հասկացվի, թե ինչքան հարգված են եղել Զոհրապը, Վարուժանը, ինչպիսի մեծ դեր են խաղացել հայկական համայնքի ու Թուրքիայի համար ու ինչպես են նրանց հետ վարվել Թալյաթն ու մնացածը, դրանով արդեն պարզ կլինի, թե ինչ մեծ ոճրագործություն է եղել Եղեռնը, որ դա Համաշխարհային պատերազմի հետ որևէ կապ չունի...

ըհը, ես արտահայտվեցի... :oy

Նավաստի
24.01.2008, 19:32
Ինչոր մեկը ՃՉԱՑՈՂՆԵՐԸ ունի՞

Sunny Stream
24.01.2008, 20:03
Ես մի քիչ հետաքրքրվել եմ...
"Նարեկացի" Արվեստի Կենտրոնում երևի 2 անգամ ցուցադրել են... Մի անգամ գրեցի` ունեն, թե չէ... Պատասխանը մոտավոր էր, եզրակացրեցի, որ ունեն, բայց ոչ մեկին չեն տալիս, իսկ ցուցադրություն ձմռան ընթացքում չէին պլանավորում...

Հ.Գ. Վաճառքի կետերում չզարմանաք, որ հարցնեք, ու ինչ-որ սարսափ կինո տան... Էդպիսի "Ճչացողներ" էլ կա, բայց էս մեկը, որքանով գիտեմ, ոչ մի տեղ չկա... Ռեժիսորը իր այցելության ժամանակ ում նվիրեց` նվիրեց... :(

Արիս
15.03.2008, 15:15
:think Ռոբերտ Քեշիշյան - "Արամ"
Այ սա, հաստատ գիտեմ, որ չեմ սիրում!!! :angry հայերին տեռորիստ է նկարել, էն էլ էդ տեռորիստների կենտրոնը Ղարաբաղն է... Հետո՞։ Էդ ամբողջ վրեժխնդրությունը, կուտակված զայրույթը վերածվում է հանցագործության, ահաբեկչության... Էս ֆիլմը որ նայում եմ, չեմ համոզվում, որ այն ուզում է արդարացնել ու մաքրել հայ վրիժառուների գործած ահաբեկչությունները...



իրականում առաջին տեռորիստներն աշխարհում հայերն են եղել, երբ որ խփել են թուրք փաշային...ու ի տարբերություն հիմիկվա տեռորի որ անում են ինչոր տեռորիստական խմբեր, հայկական տեռորի զոհ եղել են բացառապես հայոց ցեղասպանության մեղավորները, ու եդ հարցի ճանաչմանը խանգարողները, հետագայում նաև միացել ա ղարաբաղյան հարցը.... եթե լսել ես սենց կազմակերպություն գոյություն ունի ԱՍԱԼԱՀ, որի անդամ էր նաև իրոք հերոս Մոնթեն...իրանց տղերքից մեկը թուրքյայի դեսպանին էր խփել երեվի լսած կլինես.... ամեն դեպքում...ինչ էլ,որ անեն մեկա արդեն հայոց ցեղասպանության ճանաչման հարցը անդառնալի լուծմաննա գնում , ու էդ գործնթացը , ոչ մի թուրք , թեկուզ Քեմալն էլ կենդանանա չի կարա խափանի....

Sunny Stream
02.04.2008, 20:28
եթե լսել ես սենց կազմակերպություն գոյություն ունի ԱՍԱԼԱՀ, որի անդամ էր նաև իրոք հերոս Մոնթեն...իրանց տղերքից մեկը թուրքյայի դեսպանին էր խփել երեվի լսած կլինես....


Իհարկե լսել եմ, դա բավականին քննարկվել է ԱՍԱԼԱ-ի մասին թեմայում, բայց կոնկրետ ֆիլմում էդ ամենը շատ խտացրած է... հետո, անտեղյակ մարդը չի էլ հասկանա, կմտածի, որ հայերը ուղղակի դաժան ահաբեկիչներ են, որ ամբողջ ազգով (որովհետև ազգը ներկայացվում է հերոսների միջոցով) զբաղված են թուրքերին սպանելով ու վրեժխնդիր լինելով ինչ-որ բանի համար: Կան մարդիկ, ովքեր սիրում են ֆիլմը, ես չեմ սիրում: Ամեն բան կարելի էր ավելի ճիշտ ներկայացնել, քի՞չ ֆիլմեր կան, որտեղ գլխավոր հերոսը մարդասպան է ու մենք նրան շատ սիրում ենք... «Արամ»-ում հերոսներին առանձնապես չես սիրում... ամեն դեպքում ես չեմ հասցնում սիրել, թեև խաղում են շատ հայտնի ու սիրված հայ (ու ոչ միայ հայ) դերասաններ:

Հետաքրքրասեր
24.04.2008, 18:44
Անրի Վեռնոյ - "Մայրիկ"
Շատ եմ սիրում այս ֆիլմը։ Շատ հարազատ է դարձել ամեն տարի նայելուց հետո, բացի դրանից էնքան մեծ արժեքներ կան էս ֆիլմում՝ սկսած գաղափարականից, մինչև դերասանական (Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե)։

Այսօր տեսա 1.000.000րդ անգամ բայց եվս 1.000.000 անգամ էլ նորից կնայեի մեծ հաճույքով:Ամեն մի կադր ոսկի ա ոսկի:Շատ եմ սիրում ես կինոն:Ես կինոյի վրա կոպիտ ասած երևի սերունդներ են մեծացել(ինչի հեռու գնամ օրինակ ես):Այս կինոյում ամեն ինչ կա.... ամեն մի զգացմունք,սեր, դառնություն, ուրախություն, կարոտ.... Շատ լավ ֆիլմ ու չափից դուրս հայկական:Գիտես նենց եմ նախանձում ետ կինոյում որ հարևանների ետ մտերմությունը, ետ ընտանիքների ընկերասիրությունը մեր այժմյան հասարակության մեջ չկա(կամ էլ շատ քիչա):Լավ եսքան որ անկեղծացա ասեմ մի պատմություն...
երբ 4րդ դասարան էի շարադրություն էին տվել երբ եք առաջին անգամ լացել...
Բոլորը եկան... աղջիկները դե եղունգս էր ջարդվել, կուկլես էին գողացել... իսկ տղեքը երբ կռիվի վախտ մեկը տվեց ոտիս և այլ անիմաստ վրիպակներ.... ես էլ շատ լուրջ էի երևի մոտեցել ու ասեցի որ լացել եմ "Մայրիկ" կինոն նայելիս(դե պարզա տղեքը ծիծաղեցին , բայց ի զարմանս ինձ մեջների "իտոգը" բարձրացավ ու իր կարծիքով միացավ ինձ....Բաաաա... այ տենց բաներ:oy):


Միշտ հուզվում եմ ֆիլմի վերջում, երբ հերոսը հրաժեշտ է տալիս մորը՝ կասկածելով երբևէ էլ կտեսնի նրան, թե չէ...

Ոնց եմ քեզ հասկանուուուում...... :cry

Sunny Stream
24.04.2008, 19:31
Հենց հիմա «Շանթ»-ով Արազ Արթինյանի «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմն է ցուցադրվում! Նայեք, դեռ շատ չի անցել!

Իսկ «Հ1»-ով «Արամ»-ն է:

Ավելացվել է 3 րոպե անց

ես էլ շատ լուրջ էի երևի մոտեցել ու ասեցի որ լացել եմ "Մայրիկ" կինոն նայելիս

:roll սիրուն ա...

...ցավում եմ, որ էսօր բաց թողեցի էդ հրաշալի ֆիլմը... հույս ունեմ երեկոյան կողմ նորից որևէ ալիքով կցուցադրվի...

Իդեպ, «Արտույտների ագարակ»-ն էլ հիմա ցուցադրվում է Երևանում` «Մոսկվա կ/թ», Մոսկվայում... կուզեի կարդալ ֆիլմը դիտած անդամների կարծիքները: Ինքս ուզում եմ ևս մեկ անգամ նայել, որովհետև առաջինը հարամ էր եղել :sad

Moon
24.04.2008, 20:20
խաղարկային`
Անրի Վեռնոյ - "Մայրիկ"
Ատոմ Էգոյան - "Արարատ"
Ռոբերտ Քեշիշյան - "Արամ"
Տավիանի եղբայրներ - "Արտույտների ագարակը"
Զոհրապ Բեկ–Գասպարենց – "Առաքել"

վավերագրական`
Կարլա Կարապետյան - "Ճչացողները"
Արազ Արթինյան - "Ցեղասպանությունն իմ մեջ"

Նշածդ ֆիլմերից լրիվ չեմ տեսել, տեսածներիցս ամենահաջողվածը "Ճչացողները" եմ համարում, քանի որ այնտեղ կա և՛ էներգիա, և՛ ցավ և՛ ճչալու ցանկություն։

Sunny Stream
24.04.2008, 20:22
Հա, ցանկին ավելացնում եմ ևս մի վավերագրական-փաստագրական ֆիլմ.

Տիգրան Խզմալյան - «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը»
շատ լավ ֆիլմ է, ռեժիսորը շատ լավ միջոց է գտել` և´ մարդկանց տեղեկացնելու մեծ հայասերի մասին, և´ ներկայացնելու ցեղասպանությունը անմիջապես ականատեսի նամակների ու լուսանկարների միջոցով:

Ավելացվել է 10 րոպե անց


Նշածդ ֆիլմերից լրիվ չեմ տեսել, տեսածներիցս ամենահաջողվածը "Ճչացողները" եմ համարում, քանի որ այնտեղ կա և՛ էներգիա, և՛ ցավ և՛ ճչալու ցանկություն։

կուզեի` մի քիչ էլ մանրամասնեիր, համ էլ հիշիր, թե նշածներից էլ որն ես նայել ու գրիր տպավորություններդ ;)

ու էստեղ ես առաջ էի քաշել ինձ համար մի շատ կարևոր հարց.

Ինձ հետաքրքիր է, թե ըստ ձեզ, որն է ավելի լավը, որն է արտահայտում հայերի դիրքորոշումը, ցավը, վրեժը... կամ այն, ինչ դուք հասկանում եք` ցեղասպանություն ասելով ու մտածում եք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի ճանապարհին... /Ցավում եմ, բայց երևի նման ֆիլմ չկա.../
Իսկ ինչպիսի ֆիլմ պետք է նկարահանվի, որ արտահայտի այս ամենը ճշգրտորեն?

Moon
24.04.2008, 20:58
Հա, ցանկին ավելացնում եմ ևս մի վավերագրական-փաստագրական ֆիլմ.

Տիգրան Խզմալյան - «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը»
շատ լավ ֆիլմ է, ռեժիսորը շատ լավ միջոց է գտել` և´ մարդկանց տեղեկացնելու մեծ հայասերի մասին, և´ ներկայացնելու ցեղասպանությունը անմիջապես ականատեսի նամակների ու լուսանկարների միջոցով:

Ավելացվել է 10 րոպե անց


կուզեի` մի քիչ էլ մանրամասնեիր, համ էլ հիշիր, թե նշածներից էլ որն ես նայել ու գրիր տպավորություններդ ;)

ու էստեղ ես առաջ էի քաշել ինձ համար մի շատ կարևոր հարց.
Հա, ասեմ, տեսել եմ «Արարատը», «Արամը», «Առաքել», «ճցացողները», «Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը»։
«Արմին Վեգներ. ցեղասպանության լուսանկարիչը» – Շատ հուզիչ էր, բայց այն սակավաթիվ ֆիլմերից էր, որ առանց նայելու կադրին, կարող ես ռադիոյի պես լսել, քանի որ նամակ էր։ Նայելն էլ այնքան ենք տեսել էդ կադրերը։ Մենակ էն փոքրիկ աղջկա դեմք էր տպավորիչ, ի դեպ Փելեշյանի «Մենք»–ում էլ նույն կադրը կար։

«Առաքել»,– Փիլիսոփաների համար է, բան չեմ հասկացել էդ ֆիլմից։
«Արարատ»–ն ու «Արամը»– Երկուսն էլ դիտելուց լուրջ եմ եղել, մտածել եմ երկար ֆիլմից հետո։
«Ճչացողները»– Դա իմ հոգու ֆիլմ է, ես ամեն օր թուրքերի հետ տեղեկատվական պատերազմների մեջ եմ։ Այդ ֆիլմը կարծես իմ ու երիտասարդության աչքով ու անունից նկարած լինի։ Անվանումն էլ ընտիր ա։ Խոսքեր չկան, ինչպես գրել էի սկզբում "Ճչացողները" –ում կա և՛ էներգիա, և՛ ցավ և՛ ճչալու ցանկություն։

Hripsimee
24.04.2008, 22:34
Այս թեմայով նկարահանված լավագույն ֆիլմը միշտ էլ Մայրիկն եմ համարել:
Երկրորդ տեղում,բավականին ետ մնալով Արտույտների Ագարակն է:

Sunny Stream
24.04.2008, 23:09
Մենակ էն փոքրիկ աղջկա դեմք էր տպավորիչ, ի դեպ Փելեշյանի «Մենք»–ում էլ նույն կադրը կար։

Ու, ի դեպ, ասում են` էդ աղջիկը վիետնամցի է... բայց արի ու տես, որ դարձել է «ցեղասպանության վիշտն աչքերում» հայ...

ու մի վա~տ բացթողում իմ կողմից... երևի ֆիլմերը թվելիս տարված էի միայն վերջին տարիներին ստեղծվածներով (դե «Մայրիկ»-ը մրցակցությունից դուրս է).

Հենրիկ Մալյան - «Նահապետ»
իհարկե, Մալյանի ֆիլմերից շատերում է արծարծվում ցեղասպանության թեման («Եռանկյունի», «Հայրիկ»...), բայց «Նահապետը», որ նկարահանվել է Հրաչյա Քոչարի համանուն ստեղծագործության հիման վրա, հենց ցեղասպանության, ջարդերից մազապուրծ եղած հայի մասին է, ազգի մասին է, ազգի գլխատման ու վերածննդի մասին է...

հիմա էլ «Մայրիկի» երկրորդ մասն է «Ե1»-ով:

Նարե
25.04.2008, 13:02
ինչքան ել տարբեր ֆիլմեր նայեմ , միակ բանը որ ապացուցվումա, որ Մայրիկին ոչինչ չի հասնի, ամեն անգամ նայելուց , ոնց որ արաջին անգամ նայեմ ու նույն ապրումներն եմունենում, oրվա մեջ մի 5 անգամ ել նայեմ չեմ հոգնի
լավագույնն ա