PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերը...



Gohar
20.09.2006, 14:49
Սիրո խոսքեր շատ եմ լսել
Որ շշնջան իմ ականջին,
Բայց ցնորք է միշտ թվացել՛
Հրաշք սերն իմ առաջին
Չեմ տենչացել ուրիշ մի սեր,
Ես իմ սիրով եմ ուրախ
Թիթեռի պես չեմ թոչկոտել
Ծաղկից ծաղիկ, աջ ու ձախ
Հավատարիմ եմ միշտ եղել,
Ու վայելել սերն իմ միակ,
Դավաճանին խարազանել,
Սերը չի ընդունում խարդավանք
Սերը Աստծո տված զարդն է
Համն է արար աշխարհի,
Առանց սիրո կյանքն ունայն է,
Մութ գիշեր է տաղտկալի:
Փայփայեցե՛ք սերը մարդիկ,
Որ սերը սեր միշտ ծնի,
Ա՛յս է կյանքի միակ գաղտնիքն
Ու թալիսմանը հավեժի:

Srtik
14.01.2007, 14:28
Լավն էր...ոչինչ...

PoeT
14.01.2007, 14:50
Բան չեմ հասկանում :( Ինչի՞ եմ սենց տուպոյ :oy ։

Gohar
14.01.2007, 17:19
Ես «Սերը» վարնագրով թեմա եմ բացել :{ Էն էլ « Ստեղծագործողի անկյուն » բաժնում :o Էս բանաստեղծությունը ես ուրիշ թեմայի մեջ եմ գրել (չեմ հիշում կոնկրետ, որ) , գոնե, որ տեղը փոխում եք, մի հատ համոզվեք այն ճիշտ բաժնում եք դնում, թե՞ ոչ: Ախր էս բանաստեղծության հեղինակը ես չեմ :unsure