PDA

Դիտել ողջ տարբերակը : Սոց. հարցման արդյունքները



Fobus
21.12.2007, 20:56
Այսօր «Ուրբաթ» ակումբում «Հայ երիտասարդական դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց նախաձեռնությամբ Երեւանի բոլոր համայնքներում 1000 քաղաքացիների շրջանում դեկտեմբերի 13-14-ը անցկացված սոցհարցման արդյունքները:

ՀԿ-ի անդամ Արամայիս Հովհաննիսյանի խոսքերով` այս նախաձեռնության նպատակն է եղել պարզել առաջիկա նախագահական ընտրությունների եւ նախագահի պաշտոնի հավակնորդների նկատմամբ հասարակության մոտեցումները:

Ինչպես նշեցին ՀԿ-ի ներկայացուցիչները, ուսանողների կողմից նախաձեռնված նման սոցհարցման արդյունքում ուսանողները փորձել են պարզել իրական վիճակը, քանի որ վերջին շրջանում բազմաթիվ են սոցհարցումները: Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հարցումները կազմակերպելիս խորհրդակցել են սոցիոլոգների հետ, հարցումներին մասնակցել են նաեւ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ:

Ըստ այդ հարցումների` «Մասնակցելու եք առաջիկա նախագահական ընտրություններին» հարցին «այո» է պատասխանել 873,«ոչ»` 99, եւ 28 հոգի պատասխանել են, թե դեռ չեն կողմնորոշվել:

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները լինեին այս կիրակի» հարցի պատասխաններն են` Արթուր Բաղդասարյան` 84 հոգի, այսինքն` (9.62 %), Արտաշես Գեղամյան` 39 (4.46 %), Տիգրան Կարապետյան` 32 (3.66 %), Արամ Հարությունյան` 3 (0.34 %), Վահան Հովհաննեսյան` 133 (15.23 %), Վազգեն Մանուկյան` 58 (6.64 %), Արման Մելիքյան` 3 (0.34 %), Սերժ Սարգսյան` 239 (27.37 %), Լեւոն Տեր-Պետրոսյան` 127 (14.54 %), «ոչ մեկի»` 155 (17.75 %):


Հարցաթերթիկում եղել է նաեւ նման հարց. «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե Ձեր նախընտրած թեկնածուն չմասնակցեր ընտրություններին»: Տվյալները բաշխվել են հետեւյալ կերպ` Արթուր Բաղդասարյան` 116 (13.28 %), Արտաշես Գեղամյան` 57 (6.52 %), Տիգրան Կարապետյան` 28 (3.20 %), Արամ Հարությունյան` 7 (0.80 %), Վահան Հովհաննեսյան` 80 (9.16 %), Վազգեն Մանուկյան` 92 (10.53 %), Արման Մելիքյան` 4 (0.58 %), Սերժ Սարգսյան` 56 (6.41 %), Լեւոն Տեր-Պետրոսյան` 9 (1.03 %): Ոչ մեկի օգտին չէին քվեարկի հարցվածների 424 հոգին, այսինքն` 48.56 %-ը:


«Ո՞ւմ ոչ մի պարագայում չեք տա Ձեր քվեն» հարցին ի պատասխան հարցվածների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ` Արթուր Բաղդասարյան` 28 (3.20 %), Արտաշես Գեղամյան` 70 (8.00 %), Տիգրան Կարապետյան` 76 (8.66 %), Արամ Հարությունյան` 16 (1.83 %), Վահան Հովհաննեսյան` 16 (1.83 %), Վազգեն Մանուկյան` 13 (1.48 %), Արման Մելիքյան` 8 (0.91 %), Սերժ Սարգսյան` 195 (22.33 %), Լեւոն Տեր-Պետրոսյան` 451 (51.66 %):

Հարցման արդյունքները ներկայացնելուց հետո ուսանողները տեղեկացրեցին, որ առաջիկայում պատրաստվում են նման սոցհարցում անցկացնել միայն ուսանողների շրջանում:

Նշվեց նաեւ, որ հարցումների ժամանակ տարիքային սահմանափակում չի եղել:

Ավելացվել է 5 րոպե անց
Ավելացնեմ մի քանի հետաքրքիր փաստեր, որ հրապարակվեցին այսօր «Ուրբաթ» ակումբում:
Երևանի Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ համայնքներում Սերժ Սարգսյանի կողմնակիցները շատ ավելի մեծ մաս էին կազմում, քան մյուս թեկնածուների կողմակիցները: Նոր Նորքում Արթուր Բաղդասարյանն էր ավելի շատ ձայն հավաքել: Վահան Հովհաննեսյանը շատ ձայն էր հավաքել Կենտրոն համայնքում: Լևոն Տեր-Պետրոսյանի կողմակիցները բոլոր համայնքներում էլ կային, և ոչ մի համայնքում նա ավելի շատ ձայն չէր հավաքել:

քաղաքացի
21.12.2007, 21:37
Ներկա շրջանում ես չեմ հավատում ոչ մի սոց հարցմանը: Գտնում եմ, որ այն անցկացնում են ոչ պրոֆեսիոնալ մեթոդներով: Նույնիսկ միջազգայինները, որովհետև 10000 կամ ավելի վատ 1000 մարդուց հարց վերցնելը աբսուրդ է: Եթե սոց հարցում է անցկացվում, ապա պետք է անցկացվի որոշ տոկոսային հարաբերությամբ ամբողջ հանրապետության տարածքում: Մայրաքաղաքում համեմատաբար ավելի բարձր տոկոսով պետք է անցկացվի, քանի որ շատ ավելի քաղաքականացված են, քան մյուս այլ շրջաններում:

Fobus
21.12.2007, 21:55
Ասուլիսում ՀԿ-ի անդամ Աշոտ Ամիրաղյանը նշեք, որ իրենք չեն համարում իրենց սոցհարցումը պրոֆեսիոնալ: Նրա խոսքերով նրանք կատարել են այդ հարցումը իրենց հետաքրքրությունը բավարարելու համար և ինչ որ չափով պարզություն մտցնելու: Հարցումը անցկացվել է մի խումբ երիտասարդների կողմից, ուստի այն չի կարելի կոչել պրոֆեսիոնալ:

StrangeLittleGirl
21.12.2007, 22:24
Ես Քաղաքացու հետ համաձայն եմ:

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Հայ երիտասարդական դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց նախաձեռնությամբ Երեւանի բոլոր համայնքներում 1000 քաղաքացիների շրջանում դեկտեմբերի 13-14-ը անցկացված սոցհարցման արդյունքները:
Կարող են այս արդյունքները ճշմարիտ լինել, բայց որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
Որպեսզի սոց. հարցումն իրականությանը մոտ լինի, պետք է մասնակցեն բոլոր խմբերի առնվազն հինգ տոկոսը, այսինքն՝ երևանաբնակների հինգ տոկոսը, Շիրակի մարզի հինգ տոկոսը, կանանց հինգ տոկոսը, տղամարդկանց հինգ տոկոսը, 18-25 տարեկանների հինգ տոկոսը և այլն, ինչը ոչ մի դեպքում չես ասի այս սոց. հարցումների մասին: Ես չեմ հասկանում. դրանք անցկացնողներն ովքե՞ր են: Մի՞թե սոցիոլոգներ չեն: Այդ դեպքում գիտե՞ն այս ամենը և ալարու՞մ են աշխատել, թե՞ չգիտեն:

Վիշապ
21.12.2007, 23:38
Քարոզչության այս ձևը արդեն պոպուլյար է դառնում, քանզի բավականին ազդեցիկ է ժողովրդի այն հատվածի համար, որոնք սեփական դիրքորոշման փոխարեն փորձում են անել այն, ինչ իրենց կարծիքով անում է մեծամասնությունը։ Այսինքն բոլորը մուրաբա են փակում, ես էլ փակեմ, բոլորը բաց թև են հագնվել, ես էլ հագնվեմ, բոլորը Սերժին են ընտրում, ես էլ ընտրեմ։ Իսկ այդպիսի մտածելակերպով մարդիկ բավականին շատ են։ Ինչևէ, ես ընդհամենը ենթադրում եմ, որ այս տվյալները պարզապես թվեր են, գուցե սխալվում եմ:think, բայց որ սա քարոզչության ձևերից մեկն է, համոզված եմ։

Fobus
21.12.2007, 23:56
Ես Քաղաքացու հետ համաձայն եմ:

Կարող են այս արդյունքները ճշմարիտ լինել, բայց որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
Որպեսզի սոց. հարցումն իրականությանը մոտ լինի, պետք է մասնակցեն բոլոր խմբերի առնվազն հինգ տոկոսը, այսինքն՝ երևանաբնակների հինգ տոկոսը, Շիրակի մարզի հինգ տոկոսը, կանանց հինգ տոկոսը, տղամարդկանց հինգ տոկոսը, 18-25 տարեկանների հինգ տոկոսը և այլն, ինչը ոչ մի դեպքում չես ասի այս սոց. հարցումների մասին: Ես չեմ հասկանում. դրանք անցկացնողներն ովքե՞ր են: Մի՞թե սոցիոլոգներ չեն: Այդ դեպքում գիտե՞ն այս ամենը և ալարու՞մ են աշխատել, թե՞ չգիտեն:

եթե լավ կարդաս կտեսնես, որ գրել եմ, որ սոցիոլոգներ չեն:

Artgeo
22.12.2007, 01:38
Նշվեց նաեւ, որ հարցումների ժամանակ տարիքային սահմանափակում չի եղել:
Այսինքն, 18 տարեկանից ցածր տարիքի մարդիկ էլ են մասնակցե՞լ։

StrangeLittleGirl
22.12.2007, 10:39
Այսօր «Ուրբաթ» ակումբում «Հայ երիտասարդական դաշինք» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին իրենց նախաձեռնությամբ Երեւանի բոլոր համայնքներում 1000 քաղաքացիների շրջանում դեկտեմբերի 13-14-ը անցկացված սոցհարցման արդյունքները:

Այստեղ ո՛չ ասվում է, որ սոցիոլոգներ են, ո՛չ էլ ասվում է, որ սոցիոլոգներ չեն:

Fobus
22.12.2007, 23:23
Այսինքն, 18 տարեկանից ցածր տարիքի մարդիկ էլ են մասնակցե՞լ։

18+ միայն:)