PDA

Դիտել ողջ տարբերակը : Շատակերություն

Cassiopeia
21.12.2007, 15:36
Արդյո՞ք շատակերությունն հիվանդություն է:think
Ահա թե ինչ եմ կարդացել Նալչաջյանի "Հոգեբանության հիմունքները" գրքում.
Շատակերությունը սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստրացիաները:
Ագրեսիան որպես սթրեսին տրվող պատասխան: Ագրեսիվ վարքը սթրեսին ու ֆրուստրացիային տրվող սովորական պատասխաններից մեկն է: Կարելի է ենթադրել, որ հավանորեն ուտելն էլ ագրեսիայի տսակներից մեկն է, բայց այնպիսի ագրեսիա է, որն իրագործվում է միայն ատամներով ու բերանով, ուղղված է անշունչ կամ անպատշպան, թույլ առարկաների նկատմամբ: Դա ուղղակիորեն ագրեսիային փոխարինող և հաճույք պատճառղ ագրեսիա է, որն իր մեջ թաքուն սադիզմ է պարունակում: Շատակեր մարդիկ այդ կերպ պարպում են իրենց թշնամական միպուլսներըն ու այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում բարի են դառնում: Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:

Dayana
21.12.2007, 16:14
Իսկ ինչ կասես ուտել սիրող, բայց քչակեր մարդկանց մասին :oy ես սիրում եմ ուտել, բայց ժողովրդակնան բառերով ասած "ծմծմ" եմ, ասյինքն ամեն ինչին անուն եմ կպցնում ու քիչ եմ ուտում :oy բայց շատ եմ սիրում պրոցեսը :oy

Դեկադա
21.12.2007, 17:49
Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:
Այսինքն նիհարները բարեհոգի չեն՞:
Ես ինքս չեմ սիրում շատակերներին / իհարկե եթե դա կապված չէ հասունացման շրջանի հետ/, և չեմ ողջունում նման մարդկանց, որոնք չեն կարողանում պայքարել դրա դեմ:

Cassiopeia
21.12.2007, 17:51
Այսինքն նիհարները բարեհոգի չեն՞:

Շատակեր, դեռ չի նշանակում գեր: Գիրությունը, ավելի շուտ ճարպակալումը մեկ այլ հիվանդություն է, կապված հորմոնների հետ և բացարձակապես կապ չունի ուտելու հետ:

ivy
21.12.2007, 18:07
Նալչաջյանին շատ հարգում եմ, բայց, ինչպես իսկական հոգեբան, ինքն ունի վառ արտահայտված երևակայություն, որի շնորհիվ ինչ ասես իրար չի կապի: :)

Հիմա թե շատակերությունն ինչքանով է կապված ագրեսիայի հետ, երբեք էլ հնարավոր չի ապացուցել, որովհետև հոգեբանության «նյութը» անապացուցելի է, երևի հենց սա էլ գրավում է մարդկանց. ով ինչ ուզի, այն էլ «կապացուցի». ի՞նչ իմանաս իրականում այդպես է, թե չէ...
Համենայնդեպս տրամաբանորեն գոնե մի բան կարելի է հաստատ հերքել Նալչաջյանի գրառման մեջ. շատակերությունն ու գիրությունը տարբեր բաներ են:

Եթե Ֆրեյդին լսենք, շատակերությունը հոգեզարգացման օրալ փուլում ֆիքսացիայի արդյունքն է... կարող է և էդպես է, բայց կարող է և ոչ: Ի՞նչ իմանաս: :)

Քանի որ հոգեբանության մեջ ջուրը շատ է, նախընտրելի է բոլոր այն դեպքերում, երբ կարելի է ունենալ հարցի բժշկական մեկնաբանություն, հիմնվել հենց բժշկականի վրա, ոչ թե հոգեբանականի, որն իհարկե անչափ հետաքրքիր է հնչում, բայց երբեմն հեռու է իրականությունից... ;)

Philosopher
21.12.2007, 18:18
Շատակերությունը սթրեսներին տրվող բնորոշ պատասխաններից մեկն է, թեև շատակեր մարդկանցից շատերը չեն գիտակցում իրենց վարքի այդ մոտիվացիան և չգիտեն, թե որոնք են իրենց սթրեսներն ու ֆրուստրացիաները:
Ագրեսիան որպես սթրեսին տրվող պատասխան: Ագրեսիվ վարքը սթրեսին ու ֆրուստրացիային տրվող սովորական պատասխաններից մեկն է: Կարելի է ենթադրել, որ հավանորեն ուտելն էլ ագրեսիայի տսակներից մեկն է, բայց այնպիսի ագրեսիա է, որն իրագործվում է միայն ատամներով ու բերանով, ուղղված է անշունչ կամ անպատշպան, թույլ առարկաների նկատմամբ: Դա ուղղակիորեն ագրեսիային փոխարինող և հաճույք պատճառղ ագրեսիա է, որն իր մեջ թաքուն սադիզմ է պարունակում: Շատակեր մարդիկ այդ կերպ պարպում են իրենց թշնամական միպուլսներըն ու այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում բարի են դառնում: Համենայն դեպս հայտնի է, որ գեր մարդկանցից շատերը բարեհոգի են:
Ուտելը` որպես ագրեսիայի դրսևորում, էթնոհոգեբանական գտնում է միգուցե, բայց որ հոգեբանական և ցանկացած այլ տեսանկյունից խորապես աբսուրդ է, ակնհայտ է:

Cassiopeia
21.12.2007, 18:24
Տվյալ խոսքերը բերված էին "սթրես"-ի հոգեբանական վերլուծության ենթատեքստում: Այսինքն նկատի ուներ, որ սթրեսը հանգեցնում է շատակերությանը… Այնտեղ օրինակ էր բերված 2 կենդանիների վրա, որոնց փակել են մի վանդակում: Նրանց էլեկտրոդների օգնությամբ հասցրել են սթրեսի, այնուհետ դիտարկել նրանց հետագա պահվածքը: Երբ կենդանիները միասին են եղել, նրանք սկսել են իրար հետ կռվել, իրար գզել… Իսկ երբ մենակ մի կենդանի է եղել, նա սկսել է ուտել: Այսինքն, նա իր ագրեսիան փորձել է մարել ուտելիքը ծամելով…

StrangeLittleGirl
21.12.2007, 22:17

Ճիշտն ասած, չգիտեմ, թե սրանք ինչ հետազոտությունների արդյունքներ են, բայց մի բան հաստատ գիտեմ. միանշանակ չի կարելի ասել, որ սթրեսը շատակերության է բերում: Կարող է և՛ շատակերություն նկատվել, և՛ ընդհանրապես ախորժակի բացակայություն: Երկուսն էլ կարելի է բացատրել. սթրեսի ժամանակ շատ էներգիա է ծախսվում, հետևաբար այն պետք է լրացնել: Իսկ դրա համար զարգանում է շատակերություն: Բայց մյուս կողմից օրգանիզմը «կենտրոնացած» է տվյալ պահին ավելի կարևոր օրգանների՝ սրտի և գլխուղեղի վրա, հետևաբար մարսողության վրա համապատասխան ռեսուրսներ չի ծախսում, զարգանում է ախորժակի բացակայություն, քչակերություն:

Իսկ ընդհանուր առմամբ Ivy-ի հետ համաձայն եմ. շատակերությունն ու գիրությունը տարբեր բաներ են: Մարդը կարող է շատակեր լինել ու չգիրանալ և հակառակը:

dvgray
21.12.2007, 23:22
Ստրեսները, ներվային կյանքը կարող է բերել շատակերության: Ժողովրդական մի այսպիսի արտահայտություն էլ կա ՝ "Ուղեղը անջատած ուտում է :)":
Ինձ դա պատահել է: Իմ ուսումնասիրելուց գործընթացը այսպիսին է :D:
Ներվային վիճակում սկսուն ես ավելի արագ ուտել, շատ անգամ առանց ծամելու կուլ ես տալիս: Հետո են անհրաժեշտ 20 րոպեն, որ պետք է ստամոքսից ինֆոն հասնի ուղեղւի, որ կուշտ ես, ավելի ուշանում է, որովհետև գլուխտ զբաղված է այլ խնդիրներով, քան ուտելիքն է:
Մի խոսքով, հնարավոր է: Ու երևի նաև ճիշտ է ասում, որ ուտելուց ագրեսիան տեղափոխվում է սննդի վրա: Ուտելուց մի տեսակ կարծես հանգստանում ես: Քանի որ ուղեղտ սկսում է ավելի դանդաղ աշխատել: Լարվածությունը թուլանում է, քանզի "ծանրության" կենտրոնը տեղափոխվում է ստամոքսի վրա: Ուտելը ու ստամոքսը ծանրաբեռնելը՝ կարծես թմրացնում է ստրեսը: Ես դա նկատել եմ: Նարկոտիկի նման մի բան է :):

Ուլուանա
22.12.2007, 07:23
Ճիշտն ասած, չգիտեմ, թե սրանք ինչ հետազոտությունների արդյունքներ են, բայց մի բան հաստատ գիտեմ. միանշանակ չի կարելի ասել, որ սթրեսը շատակերության է բերում: Կարող է և՛ շատակերություն նկատվել, և՛ ընդհանրապես ախորժակի բացակայություն: Երկուսն էլ կարելի է բացատրել. սթրեսի ժամանակ շատ էներգիա է ծախսվում, հետևաբար այն պետք է լրացնել: Իսկ դրա համար զարգանում է շատակերություն: Բայց մյուս կողմից օրգանիզմը «կենտրոնացած» է տվյալ պահին ավելի կարևոր օրգանների՝ սրտի և գլխուղեղի վրա, հետևաբար մարսողության վրա համապատասխան ռեսուրսներ չի ծախսում, զարգանում է ախորժակի բացակայություն, քչակերություն:
Կարող եմ հաստատել, քանի որ նշված բոլոր դեպքերի փորձն ունեցել եմ.
1. շատակերություն (գրեթե անդադար ուտում էի ամբողջ օրը)՝ գիրանալու նպատակով, առանց սթրեսի, բայց գիրացում տեղի չէր ունենում :unsure
2. շատակերություն (գրեթե անդադար ուտում էի ամբողջ օրը), իսկ սթրեսային հոգեվիճակներում՝ շատ ավելի շատ, արդյունքում զգալիորեն գիրացա... :hands (էդ ժամանակ դրա համար երջանիկ էի, որովհետև մի քանի տարի աշխատել էի էդ ուղղությամբ, ու վերջապես ստացվել էր :D)
3. քչակերություն՝ սթրեսային հոգեվիճակից առաջացած ախորժակի բացակայության պատճառով, արդյունքում բոլորի համար ապշեցուցիչ չափով նիհարեցի... :oy

Ստրեսները, ներվային կյանքը կարող է բերել շատակերության: Ժողովրդական մի այսպիսի արտահայտություն էլ կա ՝ "Ուղեղը անջատած ուտում է :)":
Ինձ դա պատահել է: Իմ ուսումնասիրելուց գործընթացը այսպիսին է :D:
Ներվային վիճակում սկսուն ես ավելի արագ ուտել, շատ անգամ առանց ծամելու կուլ ես տալիս: Հետո են անհրաժեշտ 20 րոպեն, որ պետք է ստամոքսից ինֆոն հասնի ուղեղւի, որ կուշտ ես, ավելի ուշանում է, որովհետև գլուխտ զբաղված է այլ խնդիրներով, քան ուտելիքն է:
Մի խոսքով, հնարավոր է: Ու երևի նաև ճիշտ է ասում, որ ուտելուց ագրեսիան տեղափոխվում է սննդի վրա: Ուտելուց մի տեսակ կարծես հանգստանում ես: Քանի որ ուղեղտ սկսում է ավելի դանդաղ աշխատել: Լարվածությունը թուլանում է, քանզի "ծանրության" կենտրոնը տեղափոխվում է ստամոքսի վրա: Ուտելը ու ստամոքսը ծանրաբեռնելը՝ կարծես թմրացնում է ստրեսը: Ես դա նկատել եմ: Նարկոտիկի նման մի բան է :):
Պարզ ու միանգամայն տրամաբանական բացատրություն էր։ :)