Դիտել ողջ տարբերակը : Լեզվի ընտրություն
«Դար» ակումբի էջի ամենաներքևի ձախ անկյունում կա «Լեզվի ընտրություն» մենյուն, որով կարելի է ընտրել ակումբի ինտեռֆէյսի լեզուն՝ ռուսերեն, անգլերեն կամ հայերեն։ Քանի որ այս ակումբում բոլոր գրությունները հայերեն են, ես ոչ մի իմաստ չեմ տեսնում ռուսերեն կամ անգլերեն ինտեռֆէյս ունենալու մեջ և հետևաբար առաջարկում եմ այդ մենյուն ընդհանրապես հեռացնել։
Ուլուանա
20.09.2006, 18:21
Համամիտ եմ Սահակի հետ։ Եթե որևէ մեկը հայերենին այնքան չի տիրապետում, որ ինտերֆեյսը հայերեն լեզվով կարդալիս հասկանա, ապա ակումբի գրառումները նրա համար առավել ևս անհասկանալի պիտի լինեն, այդ դեպքում էլ նրա ինչի՞ն է պետք ռուսերեն կամ անգլերեն տարբերակը, եթե, միևնույն է, չի կարողանալու ակումբի հայերեն գրառումները կարդալ ու հասկանալ, էլ չեմ խոսում հայերեն գրառումներ անելու մասին։
Սահակ մեկ-մեկ նենց բաների վրա ես ուշադրություն դարձնում :o
:) Կարծում եմ կարելի է հանել, սակայն ինքս ժամանակին շատ եմ օգտվել այլ լեզուների տարբերակներիցմ հայերեն այս կամ այն տերմինը ոչ այնքան լավ հասկանալու պատճառով: Համենայն դեպս ռուսերենը հավանաբար կհանվի, սակայն անգլերենը կարծում եմ պիտի մնա ;)
Հասկանում եմ որ դեպքեր կան երբ անգլերեն տարբերակը կարող է պետք գալ։ Օրինակ եթե հայերեն թարգմանությունը լավ չես հասկանում, կամ ուզում ես այն ավելի լավացնել։ Սակայան ռուսերեն տարբերակը հաստատ պետք չի և պետք է հեռացվի։
Գնահատելով եւ հարգելով ադմինիստրացիայի կատարած աշխատանքը՝ տվյալ ֆորումի ինտերֆեյսը հայերենացնելու հարցում, ես այնուամենայնիվ կխնդրեի օգնել ինձ գտնել այստեղ անգլերեն language pack-ը, կամ էլ նրա բացակայության դեպքում, կխնդրեի/կառաջարկեի ադմինիսրացիային այն տեղադրել:
Ես անձամբ 10 տարվա հայերեն կրթություն ունեմ, բայց դժվարանում եմ սայթում ինչ որ բան անել, իսկ նոր հինգ րոպե գլուխ ջարդելուց հետո, ստիպված եմ եղել vbulletin-ի ֆայլի անունը հիշելով ձեռով մուտքագրել User CP հասնելու համար:
Շնորհակալություն
Հարցիս տենց էլ չպատասխանեցին ...